ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ
ՀՏԴ 341.4
DOI: 10.52063/25792652-2024.4.23-36
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայ-ռուսական համալսարանի դասախոս,
իրավաբանական գիտությունների թեկնածու,
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID: 0000-0002-0562-7473
ՌՈՄԱՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի միջազգային և
եվրոպական իրավունքի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանող,
KECTIL ծրագրի 2024թ.-ի գործընկեր,
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID:0009-0005-2601-7913
Պատերազմական հանցագործությունների համար միջազգային քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթների, դրանց ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների ուսումնասիրման գործընթացում կարևոր
գիտական հետազոտություններ արդեն առկա են: Միևնույն ժամանակ,
անգնահատելի է միջազգային իրավունքի մասնագետների, ինչպես նաև
գիտական այլ ոլորտների ներկայացուցիչների ձեռք բերած փորձը
պատերազմական
հանցագործությունների
դեմ
պայքարի,
դրանց
կանխարգելման և պատասխանատվության հետ կապված տարբեր հարցերի
ուսումնասիրման գործում:
Հոդվածի նպատակն է հետազոտել պատերազմական հանցագործությունների սահմանման վերաբերյալ միջազգային իրավունքի գիտության
մեջ առկա հիմնախնդիրնեը: Բացի այդ քննարկան առարկա են հանդիսացել
միջազգային իրավական պատասխանատվության որոշ հիմնահարցեր՝
արցախյան իրադարձությունների լույսի ներքո:
Այդ նպատակով հետզոտվել են Արցախում Ադրբեջանի կողմից
կատարված
պատերազմական
հանցագործությունները,
ինչպես
նաև
միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի
խախտումները: Վերլուծվել է Միջազգային քրեական դատարանի դերը՝
պատերազմական հանցագործությունների համար միջազգային իրավական
պատասխանատվության ենթարկելու գործում, ինչպես նաև Դատարանի՝
նախկինում կայացրած դատավճիռների նմանություններն արցախյան
իրադարձություններին:
Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից
կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք),
այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) սկզբունքներ:
Հոդվածը ներկայացվել է 12.11.2024թ., գրախոսվել` 25.11.2024թ., տպագրության
ընդունվել` 31.12.2024թ.:
36
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ
Արցախում տարբեր ժամանակահատվածում կատարվել են պատերազմական
հանցագործություններ, որոնց համար միջազգային իրավունքը նախատեսում
է միջազգային իրավական պատասխանատվություն:
Հիմնաբառեր՝
պատերազմական
հանցագործություններ,
միջազգային
քրեական պատասխանատվություն, Միջազգային քրեական դատարան, Արցախ,
խախտումներ, միջազգային իրավունք, միջազգային մարդասիրական իրավունք:
Ներածություն
Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում, միջազգային
հարաբերություններում նկատում ենք զինված հակամարտությունների քանակի
կտրուկ աճ, որն էականորեն բարձրացնում է միջազգային իրավական
պատասխանատվության ինստիտուտի դերը: Մերձավոր Արևելքում, Եվրոպայում,
Ռուսաստանի Դաշնությունում և այլ աշխարհագրական տարածքներում բազմաթիվ
զինված հակամարտությունների առկայությունը անհարժեշտություն են առաջացնում
միավորել միջազգային հանրության բոլոր ջանքերը՝ դրանք կարգավորելու և
հետագայում զինված ընդհարումների առաջացումը կանխելու համար:
Չնայած պատերազմական հանցագործությունների համար
քրեական
պատասխանատվության հիմնախնդրի՝ տարբեր տեսական և կիրառական
ասպեկտների զարգացման գործում նշանակալի առաջընթացին՝ մինչ օրս
հայաստանյան և արտասահմանյան իրավագետների շրջանում չկա մի շարք հարցերի
վերաբերյալ
միասնական
պատկերացում՝
սկսած
պատերազմական
հանցագործությունների սահմանման և դրանց դասակարգման խնդրից, վերջացրած
այդ արարքների որակավորման ընթացքում հաշվի առնվող հանգամանքների
բովանդակությամբ, ներառյալ՝ քրեական պատասխանատվությունից և պատժից
ազատելու հարցը:
Պատերազմական հանցագործությունների էությունը
Միջազգային իրավունքում պատերազմական հանցագործությունների հարցը
շարունակում է մնալ միջազգային արդարադատության կարևորագույն մտահոգություններից մեկը, այն պատճառով, որ դրանք սպառնալիք են համընդհանուր ու
տարածաշրջանային խաղաղությանը: Աշխարհում գլոբալիզացիոն գործընթացների
արդյունքում ակնհայտ է դառնում զինված հակամարտությունները և պատերազմական հանցագործությունները կարգավորող միջազգային իրավական նորմերի
պահպանման կարևորությունը։ Նման հանցագործություններին անդրադառնալը
նպատակ ունի կանխելու նմանատիպ վայրագությունները հետագայում: Չնայած
պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերի, որոնք ուղղված
են միջազգային հակամարտությունների և պատերազմական հանցագործությունների
կանխմանը, այնուամենայնիվ կան մի շարք սուբյեկտներ, որոնք իրականցնում են
պատերազմական հանցագործություններ։ Նման դեպքերի մենք ականատես ենք եղել
Լեռնային Ղարաբաղում, հատկապես՝ 2020 թվականին և դրան հաջորդող
ժամանակաշրջանում։ Նպատակ ունենալով ուսումնասիրելու և վեր հանելու Լեռնային
Ղարաբաղում կատարված իրադարձությունները և դրանց որակում տալու, նախ
հարկ ենք համարում անդրադառնալ մի շարք էական հիմքերի՝ կապված
պատերազմական հանցագործությունների միջազգային իրավական շրջանակին։
Զինված հակամարտությունները սովորաբար ուղեկցվում են միջազգային
իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով։ Նման
լուրջ խախտումների ցանկը ներկայացված է միջազգային իրավունքի, միջազգային
մարդասիրական իրավունքի նորմերի պայմանագրային աղբյուրներում, միջազգային
37
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
քրեական դատարանների կանոնադրություններում և այլն: Ընդ որում, այդ
խախտումները ենթադրում են անհատական քրեական պատասխանատվություն այն
անձանց համար, ովքեր կատարել են դրանք կամ հրամայել են կատարել, որոշ
դեպքերում դրանք ուղղակիորեն համարվում են պատերազմական հանցագործություններ (միևնույն ժամանակ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ
ուղղված հանցագործությունների տեսակ): Ինչպես նաև համապատասխան
միջազգային պայմանագրերի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց
ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավունքի
պահանջներին: Իր հերթին ներպետական մակարդակում, որպես պետությունների
կողմից ազգային իրավական պարտավորությունների կատարման մաս, ձեռնարկվում
են օրենսդրական և այլ միջոցներ, մշակվում և ուժի մեջ են մտնում նման
խախտումների համար քրեական պատասխանատվության մասին քրեական
օրենսդրության նորմեր: Միջազգային իրավունքի ժամանակակից գիտության մեջ,
հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, միջազգային և ազգային քրեական
արդարադատության մարմինների պրակտիկան, նման խախտումներ կատարած
անձանց քրեական հետապնդման և պատժի առումով դրանց նշանակման մեջ
լայնորեն օգտագործվում է նաև «պատերազմական հանցագործություններ» տերմինը
(Лобанов 166-167):
Նախ՝ հարկ է նշել, որ «պատերազմական հանցագործություններ» տերմինը
տարբեր իմաստներով օգտագործվում է տարբեր խախտումներ սահմանելու համար,
որոնք ինչ-որ կերպ կապված են պատերազմական գործողությունների և/կամ
շարունակվող զինված հակամարտությունների հետ: Միևնույն ժամանակ, շատ
հեղինակներ նշում են, որ ցանկացած արարք որպես պատերազմական
հանցագործություն ընկալելու ակունքները գալիս են հին ժամանակներից:
Միջազգային քրեական իրավունքի հիմնադիր հայրերից մեկը՝ Ա.Կասեզեն,
«պատերազմական հանցագործություններ» տերմինի մասին իր ընդհանուր
սահմանման մեջ գրում է, որ դրանք միջազգային մարդասիրական իրավունքի
սովորութային և պայմանագրային նորմերի «լուրջ խախտումներ» են, դրանք նաև
կոչվում են «զինված ընդհարումների միջազգային իրավունք»: Հաշվի առնելով
միջազգային ad hoc դատարանների պրակտիկան (Prosecutor v. D. Tadič)՝ ռազմական
հանցագործությունը պետք է ունենա հետևյալ հատկանիշները`
1) կատարված արարքը հանդիսանում է միջազգային մարդասիրական
իրավունքի «լուրջ խախտում և «զգալի վնաս է պատճառում» պաշտպանված
կարևոր արժեքներին կամ զոհի համար հանգեցնում է «լուրջ հետևանքների»,
2) իրավունքի խախտումը պետք է արտահայտվի սովորութային իրավունքի
կամ գործող պայմանագրի նորմի խախտմամբ,
3)
խախտումը
պետք
է
առաջացնի
անհատական
քրեական
պատասխանատվություն այն կատարած անձի համար,
4) կատարված արարքը պետք է անմիջականորեն կապված լինի միջազգային
կամ ներքին բնույթի շարունակվող զինված հակամարտության հետ (Троицкий 135):
Պատերազմական հանցագործությունների սահմանումներ կարելի է գտնել
տարբեր իրավական փաստաթղթերում՝ Նյուրբերգի միջազգային ռազմական
տրիբունալի, նախկին Հարավսլավիայի և Ռուանդայի գործերով միջազգային
քրեական տրիբունալների կանոնադրություններում, Ժնևի կոնվենցիաներում և
դրանց կից լրացուցիչ արձանագրություններում, Միջազգային քրեական դատարանի
կանոնադրությունում, ինչպես նաև «խառը» իրավազորությամբ դատարանների՝
Սիեռա Լեոնեի հատուկ դատարանի, Կամբոջայի դատարանի արտակարգ
պալատների
փաստաթղթերում:
Պատերազմական
հանցագործությունների
սահմանումների կարող ենք հանդիպել նաև տարբեր երկրների ներպետական
օրենսդրություններում և նախադեպային որոշումներում:
38
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
Թեև Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածում բառացի թարգմանությամբ է
գործածվում «պատերազմ» հասկացությունը (war crimes), սակայն այսօր այն
հնացած իրավական եզրույթ է։ Սա պայմանավորված է նրանով, որ «պատերազմ»
հասկացությունը XX և XXI դարերի իրավական հասկացությունների շրջանակներում
այլևս չի գործում այն պատճառով, որ պատերազմ վարելը (jus ad bellum) հակասում է
ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասին, և միայն Կանոնադրության 39րդ և 51-րդ հոդվածների համաձայն կարելի է դիմել պատերազմի։ Այնուամենայնիվ,
այդ տերմինաբանությունից խույս տալու նպատակով միջազգային ասպարեզում
«պատերազմը» փոխարինվել է «զինված ընդհարում» արտահայտությամբ։ Թեպետ
պատերազմ վարելը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, այն նաև միջազգային
հանցագործություն է, սակայն՝ ոչ պատերազմական հանցագործություն (jus in bello):
Պատերազմական հանցագործությունը, ըստ այդմ, զինված ընդհարման ընթացքում
միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարում է։
Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի միջև
նմանությունն այն է, որ միջազգային քրեական իրավունքում առանձին և կոպիտ
ոտնահարումների
համար
նախատեսված
է
անձնական
քրեական
պատասխանատվություն։ Սակայն միջազգային մարդասիրական իրավունքի ոչ բոլոր
նորմերի ոտնահարումներն են հանգեցնում քրեական պատասխանատվության։
Ստացվում է, որ բացի նրանից, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի
կոպիտ
խախտումների
համար
կարող
է
առաջանալ
քրեական
պատասխանատվություն,
միևնույն
ժամանակ
ստանձնած
միջազգային
պարտավորության խախտման համար ևս կարող է առաջանալ պետական
պատասխանատվություն։ Ուստի՝ պարզելու համար՝ կա՞ արդյոք քրեական
անձնական
պատասխանատվություն
միջազգային
մարդասիրական
նորմի
խախտման համար, թե՞ ոչ, անհրաժեշտ է նախ հստակեցնել՝ հնարավո՞ր է արդյոք
անհատական մարդասիրական իրավանորմի խախտումը, և արդյո՞ք դա կոպիտ
խախտում է, որն անդառնալի հետևանքներ է առաջացրել տուժողի համար։ Այս
մոտեցումը պայմանավորված էր նրանով, որ Հարավսլավիայի և Ռուանդայի
միջազգային քրեական դատարանների կանոնադրությունները դատարանին լայն
մեկնաբանման հնարավորություն էին տալիս՝ կիրառելու քրեական հետապնդում
տարատեսակ մարդասիրական իրավանորմերի խախտումների դեպքում։ Այս
սովորույթը
վերացվեց
Հռոմի
ստատուտում
պատերազմական
հանցագործությունների ցուցակի կոդիֆիկացիայով (Պետրոսյան 192)։
Պատերազմական հանցագործությունները ճիշտ տարբերակելու համար
անհրաժեշտ է դրանք ներկայացնել երկու տեսքով՝ Ժնևյան իրավունքի և Հաագայի
իրավունքի, որոնք պատմականորեն ու զուգահեռաբար ձևավորվել են և դարձել
միջազգային մարդասիրական իրավունքի մաս։ Երկուսի միջև տարբերությունն այն է,
որ Ժնևյան իրավունքով պաշտպանության տակ են առնված առանձին սուբյեկտներ և
օբյեկտներ, իսկ Հաագայի իրավունքով արգելված է որոշ տեսակի ռազմական
գործողություններ իրականացնելը (method of warfare) (Պետրոսյան 193):
Միջազգային մարդասիրական իրավունքը հստակորեն ամրագրում է դրույթներ,
որոնք նվիրված են զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը,
ինչպես նաև պատերազմի վարման մեթոդներն ու միջոցները սահմանափակելուն
ուղղված
մեխանիզմներին:
Միջազգային
մարդասիրական
իրավունքը
պատերազմական հանցագործությունները բնութագրում է որպես միջազգային կամ ոչ
միջազգային բնույթի զինված ընդհարումների ժամանակ կատարվող միջազգային
մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ: Դրանց մի զգալի մասը, որը
վերաբերում է միջազգային զինված հակամարտություններին, ներառված է 1949
թվականի Ժնևի չորս կոնվենցիաներում և «Լրացուցիչ արձանագրություն 1»-ում
(1977 թ.)՝
39
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
1. լուրջ խախտումներ, որոնք ամրագրված են 1949 թվականի Ժնևի չորս
կոնվենցիաներում (50, 51, 130, 147 հոդվածներ)՝ կանխամտածված սպանություն,
խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք՝ ներառյալ Կոնվենցիայի
հովանավորությունից օգտվող անձանց կամ գույքի դեմ կենսաբանական փորձերը,
կանխամտածված կերպով ծանր տառապանքի կամ լուրջ խեղման պատճառումը,
առողջությանը վնաս հասցնելը, գույքի անօրինական, կամայական և մեծ չափերի
հասնող
ավերումը
և
յուրացումը,
որոնք
չեն
բխում
ռազմական
անհրաժեշտությունից.
2. լուրջ խախտումներ, որոնք ամրագրված են 1949 թվականի Ժնևի երրորդ
կոնվենցիայում (130, 147 հոդված)՝ ռազմագերուն հարկադրելը՝ ծառայելու
հակառակորդ տերության զինված ուժերում կամ Կոնվենցիայով նախատեսված
անաչառ և նորմալ դատավարության իրավունքից զրկելը.
3. լուրջ խախտումներ, որոնք ամրագրված են 1949 թվականի Ժնևի չորրորդ
կոնվենցիայում (147 հոդված)՝ հովանավորող անձանց ապօրինի բռնագաղթը,
տեղափոխումը կամ ապօրինի կալանքը, պատանդ վերցնելը:
Միջազգային իրավունքի շրջանակներում գործող միջազգային զինված
ընդհարումների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ
խախտումները միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների դեպքում՝ 1949թ.
օգոստոսի 12-ի Ժնևի չորս կոնվենցիաների համար ընդհանուր 3-րդ հոդվածի լուրջ
խախտումները միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների ժամանակ
կիրառվող՝ միջազգային իրավունքի շրջանակներում գործող օրենքների և
սովորույթների այլ լուրջ խախտումներ:
Այս լուրջ խախտումների ցանկը ներառվել է Ժնևի կոնվենցիաներում՝
հիմնականում այն հանցագործությունների հիման վրա, որոնք
Երկրորդ
համաշխարհային պատերազմից հետո հետապնդվել են Նյուրնբերգի և Տոկիոյի
միջազգային ռազմական տրիբունալների, ինչպես նաև ազգային դատարանների
կողմից: Այս ցանկը կրկնվում է նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային
քրեական տրիբունալի կանոնադրության և Միջազգային քրեական դատարանի
կանոնադրության մեջ: Նման լուրջ խախտումները հանդիպում ենք նաև շատ
պետությունների ներպետական օրենսդրության մեջ։ Այն գաղափարը, որ նման
խախտումները ռազմական հանցագործություններ են, որևէ կասկած չի հարուցում
(Норма 156. Серьёзные нарушения международного гуманитарного права являются
военными преступлениями):
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը
ամրագրում է «պատերազմական հանցագործություններ» հասկացությունը:
Ըստ 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատերազմական հանցագործություններ են
համարվում 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումներ, այն է՝
Ժնևի համապատասխան կոնվենցիայի դրույթների հիման վրա պաշտպանվող
անձանց կամ գույքի դեմ կատարված ներքոհիշյալ գործողություններից
յուրաքանչյուրը՝
1.դիտավորյալ սպանությունը
2.խոշտանգումը
կամ
անմարդկային
վերաբերմունքը,
ներառյալ
կենսաբանական փորձերը
3.դիտավորությամբ ծանր տառապանքներ պատճառելը կամ մարմնական լուրջ
վնասվածք հասցնելը, կամ առողջությունը լրջորեն վնասելը
4.գույքի անօրինական, անիմաստ և խոշորածավալ ոչնչացումն ու յուրացումը՝
չպայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ
5.ռազմագերուն կամ պաշտպանյալ այլ անձի՝ արդար և պատշաճ
դատաքննության իրավունքից զրկելը
6.անօրինական բռնագաղթը կամ տեղահանությունը կամ անօրինական
կերպով ազատությունից զրկելը
40
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
7.Պատանդ վերցնելը
Պատերազմական հանցագործությունների այս խումբը ներառված է
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ բացառությամբ
ռազմական հանցագործության՝ «դատարանում հակառակորդ կողմի քաղաքացիների
իրավունքներն ու հայցերը չեղյալ հայտարարելը, կասեցնելը կամ անթույլատրելի
հայտարարելը»: Այս հանցագործությունները արտացոլում են միջազգային իրավունքի
սովորական զարգացումը 1977 թ.՝ 1-ին լրացուցիչ արձանագրության ընդունումից
հետո:
Քննարկվող 8-րդ հոդվածի b կետը սահմանում է միջազգային իրավունքի
շրջանակներում գործող՝ միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող
օրենքների և սովորույթների լուրջ խախտումները (Միջազգային քրեական դատարան
փաստաթղթերի ժողովածու 8-10):
Ժնևի Կոնվենցիաներից և արձանագրությունից միանշանակորեն բխում է, որ
լուրջ խախտումները ենթակա են պատժի, սակայն պայմանագրերն ինքնին չեն
սահմանում պատժամիջոց և ուղղակիորեն չեն նախատեսում հանցագործներին
հետապնդելու համար տրիբունալ հիմնադրելու հնարավորություն: Որպես կանոն, այս
կամ այն պետության ներպետական քրեական իրավունքը կիրառվում է միայն այն
գործողությունների նկատմամբ, որոնք կատարվում են կոնկրետ երկրի տարածքում
կամ այդ երկրի քաղաքացիների կողմից (Международное право и ответственность за
военные преступления 2005):
Միջազգային մարդասիրական իրավունքն այս առումով ավելի համընդհանուր
է։ Այն պետություններին պարտավորեցնում է փնտրել և պատժել լուրջ
իրավախախտումներ կատարած բոլոր անձանց՝ անկախ նրանց քաղաքացիությունից,
հանցագործության կատարման վայրից և վաղեմության ժամկետից։ Այս
կապակցությամբ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել ստեղծել մշտական
գործող մարմին՝ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ), որն իրավասու է
իրականացնելու Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ
խախտումների համար պատասխանատու անձանց դատական հետապնդում
(Международное право и ответственность за военные преступления 2005):
Արցախում կատարված ռազմական հանցագործություններ
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական
հանցագործություններին,
ապա
ուսումնասիրությունն
ավելի
դյուրին
դարձնելու
համար կանդրադառնանք նախ՝ 2020թ․-ի սեպտեմբեր-նոյեմբեր
ամիսներին, այնուհետև՝ 2023թ․-ին կատարվածներին՝ ներառելով Միջազգային
քրեական դատարանի մի շարք նախադեպեր, որոնք ներկայացված են յուրաքանչյուր
կոնկրետ հանցագործություններից հետո՝ փակագծերում:
2020թ․-ին կատարված հանցագործություններ
Պատերազմական հանցագործություններ-Ռազմական հանցագործությունները
վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքի (ՄԻԴ) կոպիտ
խախտումներին, որոնք կատարվել են զինված հակամարտությունների ժամանակ։
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի
որոշ կոնկրետ գործողությունները, որոնք կարող են համարվել ռազմական
հանցագործություններ, ներառում են.
1․քաղաքացիական անձանց թիրախավորում՝ ադրբեջանական ուժերի կողմից
քաղաքացիական այնպիսի ենթակառուցվածքների թիրախավորում, ինչպիսիք են
բնակելի շենքերը, հիվանդանոցները և դպրոցները Լեռնային Ղարաբաղում և
Հայաստանում: Սա կոպիտ խախտում է Ժնևի կոնվենցիաների, որոնք պաշտպանում
41
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
են քաղաքացիական բնակչությանը զինված հակամարտությունների ժամանակ (The
Prosector v. Stanislav Galić IT-98-29):
2․Արգելված զենքի կիրառում. հստակ օրինակներ են առկա ադրբեջանական
զինուժի կողմից կասետային զինամթերքի կիրառման մասին։ Միջազգային
իրավունքի համաձայն՝ կասետային զինամթերքն արգելված է դրանց բնույթի և
հակամարտությունների ավարտից հետո քաղաքացիական բնակչության համար
դրանց երկարաժամկետ վտանգի պատճառով (The Presecuter v. Ante Gotovia et al. IT06-90):
3․Ռազմագերիների (գերիների) սպանություն. ադրբեջանական զինուժը
մեղադրվում է գերիներին մահապատժի ենթարկելու կամ նրանց նկատմամբ դաժան
վերաբերմունքի մեջ: Միջազգային իրավունքը պահանջում է, որ ռազմագերիների հետ
վարվեն մարդկայնորեն՝ ներառյալ այն, որ նրանք պաշտպանված լինեն բռնությունից,
ահաբեկումից և նվաստացուցիչ վերաբերմունքից (The Presecuter v. Dragomir
Milošević IT-98-29/1):
4․Մշակութային ժառանգության ոչնչացում.առկա են հիմնավոր ապացույցներ,
որ Ադրբեջանը ներգրավված է հայկական մշակութային և կրոնական վայրերի, այդ
թվում` Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և վանքերի միտումնավոր ոչնչացման
գործում:
Նման
գործողությունները
համարվում
են
ռազմական
հանցագործություններ,
քանի
որ
միջազգային
իրավունքը
մշակութային
ժառանգությունը պաշտպանում է հակամարտությունների ժամանակ (The Presecuter
v. Ahmad Ai-Faqi Al-Mahadi, ICC-01/12-01/15):
2023թ․-ին կատարված հանցագործություններ
1․ Լեռնային Ղարաբաղի շրջափակում (հումանիտար շրջափակում)դիտարկում
ենք
որպես
միջազգային
մարդասիրական
իրավունքի,
մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների խախտում (Prosecutor v. D. Tadič):
2․ Բռնի տեղահանում և էթնիկ զտում. մտահոգություններ կային, որ
տեղահանումը «էթնիկ զտումների» ավելի լայն ռազմավարության մի մասն էր,
հատկապես բռնի տեղահանումների, հայերի նկատմամբ բռնությունների և
հայկական
ունեցվածքի
ոչնչացման
մասին
հաղորդումներով:
Էթնիկ
զտումները ներառում են էթնիկ խմբի համակարգված հեռացում տարածքից
բռնության, սպառնալիքների կամ հարկադրանքի այլ ձևերի միջոցով (The Presecutor
v. Bosco Ntaganda, ICC-01/04-02/06):
3․ Թիրախային հարձակումներ քաղաքացիական անձանց և քաղաքացիական
ենթակառուցվածքների վրա - ադրբեջանական զինուժի կողմից հրետանային
գնդակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների դեպքեր՝ Լեռնային
Ղարաբաղի նկատմամբ: Այս հարձակումները վնասել են խաղաղ բնակիչներին,
ներառյալ «անօդաչու թռչող սարքերի և կասետային զինամթերքի» օգտագործումը,
որոնք արգելված են բազմաթիվ համատեքստերում (The Presecutor v. Slobodan
Milošević IT-02-54):
4. Լրագրողների կամայական կալանավորումը և թիրախավորումը.
լրագրողներն ու իրավապաշտպանները ենթարկվել են ոտնձգությունների կամ
կալանավորման, հատկապես նրանք, ովքեր հաղորդում են Լեռնային Ղարաբաղում
մարդասիրական պայմանների մասին։ Քաղաքացիական անձանց և լրագրողների
կամայական կալանավորումը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և
միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է (The Presecutor v. Thomas
Lubanga Dyilo, ICC-01/04-01/06):
5. Մշակութային ժառանգության ոչնչացում. զինված հակամարտությունների
ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանությունն ամրագրված է
միջազգային իրավունքով, այդ թվում՝ «Հագայի կոնվենցիայով» և «ՅՈՒՆԵՍԿՕ-ի»
42
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
կոնվենցիաներով: 2020 թվականի հակամարտության ընթացքում տարածված էին
մշակութային ցեղասպանության և հայկական կրոնական վայրերի դիտավորյալ
ոչնչացման ապացույցներ։ 2023 թվականին այս պնդումները շարունակվեցին, քանի
որ ապացույցները շարունակվում էին վնասել հայկական եկեղեցիները և այլ
մշակութային հուշարձանները Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ
Ադրբեջանը ստանձնեց տարածաշրջանի լիակատար վերահսկողությունը (The
Presecuor v. Al Hassan Ag Abdul Azis Ag Mohamed Ag Mahmoud,ICC-01/12-01/18):
Միջազգային իրավական պատասխանատվության որոշ հիմնահարցեր
Մինչ Նյուրնբերգյան դատավարությունները, միջազգային պրակտիկային
հայտնի չէին անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր:
Համարվում էր, որ միջազգային իրավունքը պարտավորություններ է սահմանում ոչ թե
անհատների, այլ պետությունների համար: Այնուամենայնիվ, Տրիբունալը հաշվի չի
առել այս իրավական դիրքորոշումը և նշել է, որ «միջազգային իրավունքի դեմ
հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական
կատեգորիաների, և միայն նման հանցագործություններ կատարող անձանց
պատժելով կարող են հարգվել միջազգային իրավունքի դրույթները»:
Թե՛ պետությունների և թե՛ անհատների պատասխանատվության դեպքում էլ
խոսքը միջազգային իրավական պատասխանատվության տարբեր տեսակների մասին
է, որոնք պետք է հստակ տարանջատել։ Պետությունը (որպես հասարակության
կազմակերպման միջոց), ի տարբերություն անհատի, ի վիճակի չէ ինքնուրույն
գործելու, չունի իր սեփական կամքը և ներքին մտավոր վերաբերմունք իր կատարած
արարքի նկատմամբ, որը միջազգային իրավունքով ճանաչված է որպես հանցակազմ,
չունի հանցագործության անհրաժեշտ տարրերից մեկը՝ սուբյեկտիվ կողմը:
Հետևաբար՝
պետությունը
չի
կարող
կատարել
հանցագործություն
և
պատասխանատվություն կրել միջազգային քրեական իրավունքի համաձայն: Բայց
պետության մեղքն այն է, որ այն գիտակցաբար վնասում է միջազգային
իրավակարգին և դրա համար կրում է քաղաքական, նյութական կամ բարոյական
պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ, պետության արարքի որակումը
որպես
միջազգային
հակաիրավական
արարք,
և
անհատի
քրեական
պատասխանատվությանը վերաբերող որևէ դրույթ չեն ազդում, , պետությունների
պատասխանատվության վրա՝ համաձայն միջազգային իրավունքի
(օրինակ՝
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 25-րդ հոդված): Բացի դրանից՝
պետության պատասխանատվության վրա չի ազդում այդ արարքը ներպետական
իրավունքի համաձայն իրավաչափ որակելը (Накашидзе 253-254):
Համաձայն Հռոմի ստատուտի 13–րդ հոդվածի՝ դատարանի իրավազորությունը
կարող է գործի դրվել անդամ պետության, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից
կամ Միջազգային քրեական դատարանի դատախազի սեփական նախաձեռնությամբ։
Համաձայն Հռոմի ստատուտի 14–րդ հոդվածի՝ անդամ պետությունը կարող է
Միջազգային քրեական դատարանի դատախազին ներկայացնել այն իրավիճակը,
որտեղ ենթադրաբար կատարվել են Դատարանին ընդդատյա մեկ կամ մի քանի
հանցագործություններ։ Միաժամանակ, անդամ պետությունը պետք է նշի կոնկրետ
հանգամանքները և տրամադրի ենթադրյալ հանցագործությունների մասին վկայող
հասանելի փաստաթղթերը։ Անդամ պետությունները կարող են ներկայացնել փաստեր
ոչ միայն իրենց տարածքում, այլ նաև այլ անդամ պետության տարածքում
ենթադրաբար տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ (օրինակ՝
Ուկրաինա, Ուգանդա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Մալի, Պաղեստին,
Վենեսուելա)։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից դատախազին իրավիճակ
ներկայացնելը հիմնվում է ՄԱԿ–ի Կանոնադրության VII գլխի վրա և կարող է
ընդգրկել այն պետությունների տարածքները, որտեղ Միջազգային քրեական
դատարանը չունի իրավազորություն (օրինակ՝ Սուդան և Լիբիա)։ Համաձայն Հռոմի
43
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
ստատուտի 15–րդ հոդվածի` Միջազգային քրեական դատարանի դատախազը կարող
է սկսել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ, երբ նրան հասանելի են
տեղեկություններ այն հանցագործությունների մասին, որոնք գտնվում են Դատարանի
իրավազորության ներքո։ Եթե այդ տեղեկությունների մանրակրկիտ գնահատման
արդյունքում դատախազը եզրակացնում է, որ քննություն սկսելու համար բավարար
հիմքեր կան, դիմում է Մինչդատական վարույթի պալատին՝ քննություն
իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Եթե Մինչդատական վարույթի
պալատը դիմումի և ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում
համարում է, որ քննություն սկսելու համար բավարար հիմքեր կան և գործը, ըստ
ամենայնի, գտնվում է Դատարանի իրավազորության շրջանակում, թույլատրում է
քննություն սկսել՝ առանց կանխորոշելու գործով իրավազորության և ընդունելիության
վերաբերյալ Դատարանի հետագա որոշումները։ Մերժումը չի կանխում, որ
ապագայում նույն գործի շրջանակում քննություն իրականացվի։ Տուժողները կարող
են ներգրավվել այս գործընթացում և ներկայացնել իրենց նյութերը Մինչդատական
վարույթի պալատին։
Այս գործընթացը հայտնի է որպես նախնական
ուսումնասիրության փուլ (օրինակ Քենիա, Վրաստան, Բուրունդի, Աֆղանստան,
Բանգլադեշ/Մյանմար, Ֆիլիպիններ) (Պետրոսյան 50-51):
Արցախյան
իրադարձությունների
համար
միջազգային
իրավական
պատասխանատվության լավ նախադեպ է Մյանմայի դեպքով ՄՔԴ վճիռը (Statement
of ICC Prosecutor Karim A.A. Khan KC: Application for an arrest warrant in the situation
in Bangladesh/Myanmar)։ Մասնավորապես, 2017թ․ -ին Ռուհինգայի բնակչությունը
բռնի տեղահանվեց Մյանմայից։ 2019թ․-ին դատախազը հետաքննություն սկսեց և
հետաքննությունից 5 տարի հետո, դատախազը եկավ այն հանգամանքին, որ կան
հիմքեր կասկածելու, որ Մյանմայի գործող նախագահը կատարել է մարդկության դեմ
հանցագործություն, մասնավորապես՝ բռնի տեղահանություն և հալածանք։ Սա նոր
հույս է տալիս, որ կգա ժամանակը, որ նույն այս դիմումը բառ առ բառ կօգտագործվի
Արցախի կոնտեքստում (Միջազգային քրեական դատարանը Մյանմայի նախագահին
ձերբակալման օրդեր է տվել. նա գործել է Ալիևի նման)։Այս նախադեպը մեզ համար
կարևոր է այնքանով, որ փաստերի առումով այն նույն հանցակազմն է պարունակում,
որ տեղի ունեցավ Արցախում։ Պետք է նշել, որ նախորդ տարի այլ երկրների
ղեկավարների
կապակցությամբ
ևս
Միջազգային
քրեական
դատարանը
ձերբակալման որոշում էր կայացրել:
Ադրբեջանի իշխանությունների գործողությունների եւ հռետորաբանության
վերլուծությունը, զուգորդված Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի կենսափորձի հետ,
ողջամիտ հիմքեր է տալիս այն եզրակացության համար, որ կատարված
պատերազմական
հացագործությունները
և
հայերի
բռնի
տեղահանումը
կանխամտածված են եղել: Այս քաղաքականությունը իրագործվել է կանոնավոր
գործողությունների
շնորհիվ,
որոնք
մարդու
իրավունքների՝
միջազգային
մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ
խախտումներ են: Ըստ այդմ, Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները
համապատասխանում
են
նախկին
Հարավսլավիայի
հակամարտության
համատեքստում ընկալվող էթնիկ զտումների չափանիշներին, որոնք իրականացվում
են
արտադատական
մահապատիժների,
խոշտանգումների,
կամայական
ձերբակալությունների և կալանավորման, սննդի և կյանքը փրկող դեղերի
հասանելիության սահմանափակումների միջոցով, քաղաքացիական բնակչության
բռնի տեղահանում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակման
սպառնալիքներ խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, և
գույքի անխնա ոչնչացում (Why Are There No Armenians In Nagorno-Karabakh? 18)։
44
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
Եզրակացություն
Արցախում տեղի ունեցած իրադարձությունները հիմք են տալիս եզրակացնելու,
որ ադրբեջանական գործողությունները նույնպես պատերազմական հանցագործություններ են՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Առկա իրավիճակում միակ
ելքը գործը Միջազգային քրեական դատարանին հանձնելու ուղղությամբ ակտիվ
գործողությունների իրականացումն է՝ ապահովելու համար այդ արարքների համար
պատասխանատու
անձանց
հետաքննությունը
և
հնարավոր
դատական
հետապնդումը: Այսպիսով՝ կարող ենք եզրահանգել, որ Միջազգային քրեական
դատարանը միջազգային իրավասու մարմին է, որը կոչված է դատական
հետաքննություն անցկացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու այն
ֆիզիկական անձանց, ովքեր մեղավոր են պատերազմական հանցագործություններ
կատարելու մեջ, կարելի է համարել նշանակալի ձեռքբերում միջազգային
արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն
ներկայիս պայմաններում ունի գործունեության ոչ արդյունավետ մակարդակ, որը
շատ հաճախ կապված է քաղաքական գործընթացների հետ:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Հարությունյան, Ավետիք և Գրիգորյան, Մարիամ. «Արցախահայության
հիմնարար իրավունքների խախտումներն Ադրբեջանի կողմից Արցախյան 3-րդ
պատերազմի ընթացքում», Գիտական Արցախ, N 4 (15), 2022, էջ 55-68, DOI:
10.52063/25792652-2022.4.15-55:
2. Հովհաննիսյան, Վլադիմիր և ուրիշներ. Միջազգային քրեական դատարան
(փաստաթղթերի ժողովածու), Պաշտոնեական հայերեն թարգմանություն, Երևան
2018:
3. Պետրոսյան,
Գուրգեն.
Միջազգային
քրեական
դատարանի
հետ
համագործակցության վերաբերյալ աշխատանքային ձեռնարկ, https://rb.gy/93uiib ,
վերջին այցը՝ 21.01.2025:
4. Պետրոսյան, Գուրգեն. Միջազգային քրեական իրավունք/ Գ. Պետրոսյան:
Ուսումնական ձեռնարկ: -Եր., ԵՊՀ հրատ., 2021:
5.
«Միջազգային քրեական դատարանը Մյանմայի նախագահին ձերբակալման
օրդեր
է
տվել.
նա
գործել
է
Ալիևի
նման»,
Youtube,
https://www.youtube.com/watch?v=Ib5l8YtVOuQ, վերջին այցը՝ 13.01.2025:
6. Лобанов, Сергей. «Военные преступления в международном и
внутригосударственном праве». Образование и право, N10, 2017, стр. 66-182.
7. Емельян, Волох. «Международное право и ответственность за военные
преступления», Зарубежное военное обозрение, №9, 2005, стр.19-23,
https://factmil.com/publ/strana/oon/mezhdunarodnoe_pravo_i_otvetstvennost_za_voenny
e_prestuplenija_2005/145-1-0-978 доступно: 17.01.2025.
8. Накашидзе, Бадри. «К вопросу о субьектах международной уголовной
отвественности», Вестник РУДН, серия Юридические науки, № 4, 2014, стр. 253261.
9. Customary International Humanitarian Law. Норма 156. Серьёзные нарушения
международного гуманитарного права являются военными преступлениями.
Cambridge University Press, 2005, том II, глава 44, раздел А., https://ihldatabases.icrc.org/ru/customary-ihl/v1/rule156, доступно:17.01.2025.
10. Троицкий, Николай. «Современное доктринальное понимание термина
«Военные преступления»». Гуманитарные и юридические исследования, 2020, (1),
стр. 132-137, https://doi.org/10.37493/2409-1030.2020.1.17, доступно: 20.01.2025.
11.
“The Prosecutor v. D. Tadič”. International
crimes data base, https://www.internationalcrimesdatabase.org/Case/99, Accessed:
21.01.2025.
45
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
12. “The
Prosector
v.
Stanislav
Galić”.
Refworld,
IT-98-29,
https://www.refworld.org/jurisprudence/caselaw/icty/2006/en/55709,
Accessed:
21.01.2025.
13. “The
Presecuter
v.
Ante
Gotovia
et
al”.
Irmct,
IT-06-90,
https://ucr.irmct.org/scasedocs/case/IT-06-90#eng, Accessed: 21.01.2025.
14. “The
Presecuter
v.
Dragomir
Milošević”.
Refworld,
It-98-29/1,
https://www.refworld.org/jurisprudence/caselaw/icty/2007/en/91954,
Accessed:
21.01.2025.
15. “The Presecuter v. Ahmad Ai-Faqi Al-Mahadi”. ICC-CPI, ICC-01/12-01/15,
https://www.icc-cpi.int/court-record/icc-01/12-01/15-171, Accessed: 21.01.2025.
16. “The Presecutor v. Bosco Ntaganda”. ICC-CPI, ICC-01/04-02/06, https://www.icccpi.int/court-record/icc-01/04-02/06-2359, Accessed:21.01.2025.
17. “Presecutor v. Thomas Lubanga Dyilo”. Refworld, ICC-01/04-01/06,
https://www.refworld.org/jurisprudence/caselaw/icc/2012/en/85486,
Accessed:
21.01.2025.
18. “The Presecuor v. Al Hassan Ag Abdul Azis Ag Mohamed Ag Mahmoud”. ICCCPI, ICC-01/12-01/18, https://www.icc-cpi.int/taxonomy/term/780, Accessed: 21.01.2025.
19. “Statement of ICC Prosecutor Karim A.A. Khan KC: Application for an arrest
warrant in the situation in Bangladesh/Myanmar”. ICC-CPI, https://rb.gy/q63yhe,
Accessed: 11.01.2025.
20. “Why Are There No Armenians In Nagorno-Karabakh? Fact-Finding Report
Summary”. IDPF, https://ldpf.am/en/why-are-there-no-armenians-in-nagorno-karabakhfact-finding-report-summary, Accessed: 18.01.2025.
WORKS CITED
1. Harutyunyan, Avetiq ev Grigoryan, Mariam. «Arcaxahayut'yan himnarar
iravunqneri xaxtumnern Adrbejani koghmic Arcaxyan 3-rd paterazmi y'nt'acqum», Gitakan
Arcax, N 4 (15), 2022, e'j 55-68. [Violations of the fundamental rights of Artsakhi
Armenians by Azerbaijan the 3rd Artsakh war, Scientific Artsakh, N 4 (15), pp. 55-68]. (In
Armenian)
2. Hovhannisyan, Vladimir ev urishner. Mijazgayin qreakan dataran (p'astat'ght'eri
jhoghovac'u), Pashtoneakan hayeren t'argmanut'yun, Erevan 2018. [International
Criminal Court (collection of documents) official armenian translation, Yerevan]. (In
Armenian)
3. Petrosyan, Gurgen. Mijazgayin qreakan datarani het hamagorc'akcut'yan
veraberyal ashxatanqayin d'er'nark, https://rb.gy/93uiib, verjin aycy'՝ 21.01.2025.
[Working Manual on Cooperation with the International Criminal Court]. (In Armenian)
4. Petrosyan, Gurgen, Mijazgayin qreakan iravunq / G. Petrosyan: Usumnakan
d'er'nark: -Er., EPH hrat., 2021. [International Criminal aw, Educational manual, Yerevan,
YSU Publishing House]. (In Armenian)
5. Mijazgayin qreakan datarany' Myanmayi naxagahin d'erbakalman o'rder e' tvel.
na gorc'el e' Ali&i nman, Youtube, https://www.youtube.com/watch?v=Ib5l8YtVOuQ,
verjin aycy'՝ 13.01.2025. [The International Criminal Court has issued an arrest warrant
for the President of Myanmar: he acted like Aliyev]. (In Armenian)
6. Lobanov,
Sergej.
«Voennye
prestuplenija
v
mezhdunarodnom
i
vnutrigosudarstvennom prave». Obrazovanie i pravo, N10, 2017, str. 66-182. [War crimes
in International and Domestic Law, Education and law 2017, N10, pp.166-182]. (In
Russian)
7. Emel'jan, Voloh. «Mezhdunarodnoe pravo i otvetstvennost' za voennye
prestuplenija»,
Zarubezhnoe
voennoe
obozrenie,
№9,
2005,
str.19-23.
https://factmil.com/publ/strana/oon/mezhdunarodnoe_pravo_i_otvetstvennost_za_voenny
46
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
e_prestuplenija_2005/145-1-0-978 dostupno: 17.01.2025.[International Law and
Responsibility for War Crimes, Foreign Military Review, No. 9, 2005, pp. 19-23]. (In
Russian)
8. Nakashidze, Badri. «K voprosu o sub'ektah mezhdunarodnoj ugolovnoj
otvestvennosti», Vestnik RUDN, serija Juridicheskie nauki, № 4, 2014, str. 253-261.[On
the Question of Subjects of Interntional Criminal Responsibility, Vestnik RUDN, series
Legal Sciences, 2014, No. 4, pp. 253-261]. (In Russian)
9. Customary International Humanitarian Law. Norma 156. Ser'joznye narushenija
mezhdunarodnogo gumanitarnogo prava javljajutsja voennymi prestuplenijami,
Cambridge University Press, 2005, tom II, glava 44, razdel A.,https://ihldatabases.icrc.org/ru/customary-ihl/v1/rule156, dostupno: 17.01.2025. [Customary
International Humanitarian Law. Norma 156. Serious Violations of International
Humanitarian Law are War Crimes, Cambridge University Press, 2005, volume II, chapter
44, section А.]. (In Russian)
10. Troickij, Nikolaj. «Sovremennoe doktrinal'noe ponimanie termina «Voennye
prestuplenija»». Gumanitarnye i juridicheskie issledovanija, 2020, (1), str. 132-137.
https://doi.org/10.37493/2409-1030.2020.1.17, dostupno: 20.01.2025. [Modern Doctrinal
Understanding of the term "War Crimes". Humanitarian and legal studies. 2020;(1),
pp.132-137]. (In Russian)
SOME ISSUES OF INTERNATIONAL LEGAL RESPONSIBILITY FOR WAR
CRIMES COMMITED IN ARTSAKH
MARIAM GRIGORYAN
Armenian-Russian University, Lecturer,
Ph.D. in Law,
Yerevan, the Republic of Armenia
ROMAN BEGLARYAN
Armenian-Russian University, Institute of Law,
Department of International and European Law, 3rd year student;
2024 KECTIL Program, Colleague
Yerevan, the Republic of Armenia
There are already important scientific developments on the study of provisions on
international criminal responsibility for war crimes, its institutional and legal mechanisms.
At the same time, the experience accumulated by specialists in international law, as well
as representatives of other scientific fields, in studying various issues of combating war
crimes, their prevention and responsibility is invaluable.
The purpose of the article is to examine the problems in the science of
international law related to the definition of war crimes. In addition, some issues of
international legal responsibility in the light of the Artsakh events were considered.
For this purpose, the war crimes committed by Azerbaijan in Artsakh, as well as
specific cases of violation of international law and international humanitarian law were
examined. The article analyzes the role of the International Criminal Court in bringing the
perpetrators of these war crimes to international legal responsibility. In addition, the study
examined certain aspects of international legal responsibility in light of the events in
Artsakh.
During the research, the author applied both symmetrical (analysis, historical
principle) and special (comparative-legal) principles.
47
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 4 (23), 2024
As a result of the study, we have concluded that war crimes, which entail
international legal responsibility under international law, have been committed in Artsakh
at various times.
Keywords: war crimes, international criminal responsibility, International Criminal
Court, Artsakh, violations, international law, international humanitarian law.
НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ МЕЖДУНАРОДНО-ПРАВОВОЙ
ОТВЕСТВЕННОСТИ ЗА ВОЕННЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ,
СОВЕРШЕННЫЕ В АРЦАХЕ
МАРИАМ ГРИГОРЯН
преподаватель Армяно-Российского университета,
кандидат юридических наук,
г. Ереван, Республика Армения
РОМАН БЕГЛАРЯН
студент 3-го курса кафедры международного и европейского права
Юридического института Армяно-Российского университета,
коллега программы KECTIL 2024 года,
г. Ереван, Республика Армения
В настоящее время уже существуют значимые научные исследования,
касающиеся изучения положений о международной уголовной ответственности за
военные преступления, ее институциональных и правовых механизмах. В то же
время бесценен опыт, накопленный специалистами по международному праву, а
также представителями других научных направлений при изучении различных
вопросов борьбы с военными преступлениями, их предупреждения и
ответственности.
Целью статьи является рассмотрение проблем, связанных с определением
военных преступлений в науке о международном праве. Кроме того, были
рассмотрены некоторые вопросы международно-правовой ответственности в
контексте арцахских событий.
С этой целью были рассмотрены военные преступления, совершенные
Азербайджаном в Арцахе, а также конкретные случаи нарушения международного
права и международного гуманитарного права. Проанализирована роль
Международного уголовного суда в привлечении виновных в этих военных
преступлениях к международно-правовой ответственности, а также идентичность
вынесенных раннее решений Суда с событиями в Арцахе.
В ходе исследования авторы применили как общие (анализ, принцип
историчности), так и специальные (сравнительно-правовые) методы и принципы.
В результате исследования мы пришли к выводу о том, что в Арцахе в разное
время были совершены военные преступления, за которые международным правом
предусмотрена международно-правовая ответственность.
Ключевые слова: военные преступления, международная уголовная
ответственность, Международный уголовный суд, Арцах, нарушения,
международное право, международное гуманитарное право.
48