Научная статья на тему 'ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ'

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
իրավունքի ճյուղ / ընդերքօգտագործման իրավունք / հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն / ընդերքի նկատմամբ սեփականության իրավունք / ընդերքօգտագործման իրավունքի սուբյեկտ / սկզբունքներ / իրավական կարգավորման մեթոդ / Branch of law / subsoil use law / The Mineral Sector Development Strategy of Armenia / subsoil ownership / subject of subsoil use law / principles / method of legal regulation.

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Մանե Մարկոսյան

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղը, ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունները, ընդերքօգտագործման հարաբերությունների հիմնական սուբյեկտային կազմը։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ-ում ընդերքօգտագործման իրավունքի ոլորտը կարգավորող օրենսդրությունը ունի համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ինչի մասին է փաստում ՀՀ կառավարության կողմից հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունումը։ Չնայած այս հանգամանքին ներպետական գրականության մեջ ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական բնույթի վերաբերյալ համակարգային և համապարփակ հետազոտություն առ այսօր չի կատարվել․ ուսումնասիրվել են միայն այս ոլորտի առանձին, մասնավոր բնույթ կրող հարցեր։ Հետազոտության ընթացքում խնդիր է դրվել ուսումնասիրել և վերլուծել տարբեր իրավական համակարգերում ընդերքօգտագործման իրավունքի զարգացման պատմությունը, ՀՀ իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղը, կարգավորման առանձնահատկությունները, ընդերքօգտագործման հարաբերություններին մասնակցող սուբյեկտների կազմը։ Սույն աշխատանքի մեթոդոլոգիական բազան են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, դեդուկցիա), այնպես էլ հատուկ (դոգմատիկ, իրավահամեմատական) մեթոդները։ Հիմք ընդունելով սույն աշխատանքի շրջանակում կատարված հետազոտությունը՝ հանգել ենք այն եզրակացությանը, որ ընդերքօգտագործման իրավունքը ՀՀ իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է, և ՀՀ ընդերքի մասին օրենսդրությունը ընդերքօգտագործողի շահերի պաշտպանությունը երաշխավորող ճյուղային սկզբունքների և դրանց կիրառումն ապահովող իրավական նորմերի տեսանկյունից ենթակա է բարեփոխման, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքի սուբյեկտ պետք է դիտարկել նաև համայնքը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOME FEATURES OF LEGAL REGULATION OF SUBSOIL USE

The purpose of this article is to study and analyze the place of subsoil use law in the legal system of the Republic of Armenia, the features of legal regulation of subsoil use relations and the composition of main subjects of subsoil use relations. The relevance of the study is due to the fact that the legislation regulating the sphere of subsoil use law in the Republic of Armenia needs systemic reforms, as evidenced by the adoption by the Government of The Mineral Sector Development Strategy of Armenia. Despite this, a systematic and comprehensive study of the legal nature of relations in the field of subsoil use has not been conducted in the domestic literature to date: only certain issues of a private nature in this area have been studied. In the course of the study, the task was set to study and analyze the history of the development of subsoil use law in various legal systems, the place of subsoil use law in the legal system of the Republic of Armenia, the specifics of regulation and the composition of subjects involved in subsoil use relations. This work's methodological basis consists of general scientific (analysis, synthesis, deduction) and special (dogmatic, comparative legal) methods. Based on the research conducted within the framework of this work, the author concluded that the subsoil use law is an independent branch of the RA legal system, and the RA Subsoil Code is subject to reforms in terms of sectoral principles guaranteeing the protection of the interests of the subsoil user and legal norms ensuring their application. Additionally, the community should be considered as a subject of subsoil use law.

Текст научной работы на тему «ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՏԴ։ 349

ՄԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ԵՊՀ ռեկտորի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի

քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ.

ք․ Երևան, Հայաստանի Հանրապետություն

mane.markosyan@ysu.am

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել ՀՀ իրավական համա-կարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղը, ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկություն-ները, ընդերքօգտագործման հարաբերությունների հիմնական սուբյեկտային կազմը։

Հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն հանգա-մանքով, որ ՀՀ-ում ընդերքօգտագործման իրավունքի ոլորտը կարգավորող օրենսդրությունը ունի համակարգային բարեփոխումների անհրաժեշտութ-յուն, ինչի մասին է փաստում ՀՀ կառավարության կողմից հանքարդյունա-բերության ոլորտի զարգացման ռազմավարության ընդունումը։ Չնայած այս հանգամանքին ներպետական գրականության մեջ ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական բնույթի վերաբերյալ համակարգային և համապարփակ հետազոտություն առ այսօր չի կատարվել․ ուսումնասիրվել են միայն այս ոլորտի առանձին, մասնավոր բնույթ կրող հարցեր։

Հետազոտության ընթացքում խնդիր է դրվել ուսումնասիրել և վերլուծել տարբեր իրավական համակարգերում ընդերքօգտագործման իրավունքի զար-գացման պատմությունը, ՀՀ իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղը, կարգավորման առանձնահատկությունները, ընդերքօգտա-գործման հարաբերություններին մասնակցող սուբյեկտների կազմը։

Սույն աշխատանքի մեթոդոլոգիական բազան են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, դեդուկցիա), այնպես էլ հատուկ (դոգմատիկ, իրավահամեմատական) մեթոդները։

Հիմք ընդունելով սույն աշխատանքի շրջանակում կատարված հետազոտությունը՝ հանգել ենք այն եզրակացությանը, որ ընդերքօգտագործման իրավունքը ՀՀ իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է, և ՀՀ ընդերքի մասին օրենսդրությունը ընդերքօգտագործողի շահերի պաշտպանությունը երաշխավորող ճյուղային սկզբունքների և դրանց կիրառումն ապահովող իրավական նորմերի տեսանկյունից ենթակա է բարեփոխման, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունքի սուբյեկտ պետք է դիտարկել նաև համայնքը։

Հիմնաբառեր՝ իրավունքի ճյուղ, ընդերքօգտագործման իրավունք, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, ընդերքի նկատմամբ սեփականության իրավունք, ընդերքօգտագործման իրավունքի սուբյեկտ, սկզբունքներ, իրավական կարգավորման մեթոդ։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հանքարդյունաբերությունը ազգային տնտեսության մեջ կարևոր կշիռ ունեցող և տնտեսապես գրավիչ ոլորտ է, որը կարևոր մասնաբաժին ունի ՀՀ պետական բյուջեի արտահանումից ստացվող եկամուտների, օտարերկրյա ուղիղ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար (Աֆյան 176)։

ՀՀ կառավարության կողմից "Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին" որոշման ընդունումը (այսուհետ՝ "Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն"), ինչպես նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ նաև՝ "Օրենսգիրք") վերջին շրջանում կատարված և կատարվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող ՀՀ իրավական դաշտը ունի համակարգային փոփոխության անհրաժեշտություն։ Ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող իրավական դաշտի որոշ համակարգային խնդիրներ, այդ թվում՝ իրավական կարգավորման բացերը, գործող ընթացակարգերի բարդությունը, հաճախ փոփոխվող կարգավորումները, լրացուցիչ վարչարարությունը, հանքարդյունա-բերության ոլորտի զարգացման ռազմավարության Հավելված N 1-ում ևս արձանագրվել են որպես ՀՀ-ում ընդերքօգտագործման ոլորտի թույլ կողմեր։

ՀՀ-ում ընդերքօգտագործման ոլորտում իրավական բարեփոխումների և իրավական արդյունավետ կառուցակարգերի ներդրման համար, առաջին հերթին, կարևոր է բացահայտել ՀՀ իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղը, ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական բնույթը և իրավական կարգավորման հիմնական առանձնահատկությունները, որից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ընդերքօգտագործման ոլորտում ծագող կոնկրետ իրավական խնդիրների ուսումնասիրությանը, ինչի հաշվառմամբ էլ կարող են առաջարկվել ոլորտի թե՛ հանրային իրավական և թե՛ մասնավոր իրավական ասպեկտներին վերաբերող հիմնավոր լուծումներ։

Ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական բնույթի և կարգավորման առանձնահատկությունների համապարփակ հետազոտումը և վերլուծությունը անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում hանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող իրավական կարգավորման ուղղությունների հստակեցման և օրենսդրական դաշտի բարեփոխման համար։

1․ Ընդերքօգտագործման հարաբերությունների

պատմական զարգացման հակիրճ ակնարկ

Ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական կարգավորման տարբերակված մոտեցումների հիմքում ի սկզբանե ընկած է եղել ընդերքի նկատմամբ սեփականության ձևը (պետական կամ մասնավոր) (Василевская 58), ինչը փաստում է ընդերքօգտագործման հարաբերությունների ձևավորման և զարգացման համար քաղաքացիաիրավական ինստիտուտների (սեփականության իրավունք և այլն) կարևոր նշանակության մասին։

Իրավաբանական գրականության մեջ պայմանականորեն կարելի է առանձնացնել ընդերքօգտագործման հարաբերությունների պատմական զարգացման 4 շրջան՝ 1) ընդերքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի ("Jura Regalia"), 2) ընդերքի և հողի նկատմամբ սեփականության իրավունքների միացման ("Accessio"), 3) Accessio-ի և Jura Regalia-ի համատեղ կիրառման, 4) Jura Regalia-ի, Accessio-ի և ընդերքի հանրային սեփականության ("Res Nullius") շրջանը (Левочко 31) ։

Jura Regalia-ի շրջանում գերակշռում էր ընդերքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը, ընդերքի և հողի նկատմամբ սեփականության իրավունքները առանձնացված էին (Левочко 31)։ Ներկայումս ընդերքի նկատմամբ պետության բացառիկ սեփականության ամրագրումը, առավելապես բնորոշ է ռոմանագերմանական (մայրցամաքային) իրավական համակարգին (այդ թվում` Հայաստանի Հանրապետությանը) (Василевская 59), որտեղ այն ունեցել է 2 հիմնական դրսևորում։ Առաջին դեպքում պետությունը ստացել է ընդերքի նկատմամբ ոչ միայն բացառիկ սեփականություն, այլև ընդերքը որպես մասնավոր սեփականատեր տնօրինելու լայն իրավազորություն ("Dominial theory") (Campbell 39)։ Երկրորդ դեպքում ընդերքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը ենթադրել է ընդերքի նկատմամբ պետության՝ օրենքով սահմանափակված լիազորությունների իրականացում, ընդերքի օգտագործման իրավունքի փոխանցում ("Regalia theory") (Campbell 38):

Ըստ էության, Jura Regalia-ն կարելի է բնութագրել որպես ընդերքի նկատմամբ պետության բացառիկ սեփականության կառուցակարգ կամ ընդերքի նկատմամբ պետության ամբողջական կառավարման և հսկողության այնպիսի կառուցակարգ, որը գրեթե մոտ է ընդերքի նկատմամբ պետության սեփականության իրավազորությունների ամբողջական իրականացմանը։

Հաջորդ շրջանը միացման ("Accessio") շրջանն էր, որը բնորոշ էր վաղ ֆեոդալական պետություններին (Левочко 31)։ Հռոմեական իրավունքում իրերի միացումը սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակ էր, որի դեպքում երկու տարբեր սեփականատերերին պատկանող իրերը միացվում են, և արդյունքում ստեղծվում է նոր իր (Ավետիսյան 60)։ Հռոմեացի իրավաբանների շրջանում գերակշռում էր այն մոտեցումը, որ ընդերքից արդյունահանված օգտակար հանածոները հողամասից ստացված օգուտներ (պտուղներ և եկամուտներ) են և որպես պատկանելիք պետք է հետևեն գլխավոր իրի՝ հողամասի իրավական ճակատագրին (Проскурина 12)։ Ուշագրավ է, որ Հուստինիանոսի օրենսգրքում ևս օգտակար հանածոները համարվում էին հողամասի օգտագործումից ստացված օգուտներ (Краснокутский и др․ 90)։

Այսպիսով, միացման շրջանում ընդերքօգտագործման իրավունքը բխում էր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, առանձնացված չէր և տրամադրվում էր տարբեր տեսակի պայմանագրերի հիման վրա, որոնք կնքվում էին հողամասի սեփականատիրոջ և ընդերքօգտագործողի միջև (Johnson 18)։ Հարկ է նշել, որ հռոմեական իրավունքից սկիզբ առած ընդերքի և հողամասի անբաժանելի տնօրինման սկզբունքը այսօր առավելապես տարածված է անգլոսաքսոանական իրավական համակարգում (Անգլիա, ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա) (Проскурина 55)։ Անգլոսաքսոնական իրավական համակարգում ընդերքի և հողամասի անբաժանելի տնօրինումը հիմնված է "cuius est solum eius est usque ad coelum et ad inferos" ("Ad inferos"-"Նա, ում պատկանում է հողը, տնօրինում է այն ամենը, ինչը տարածվում է մինչև երկինք և երկրի խորքը"։) սկզբունքի վրա (Mackey 412), որի համաձայն՝ հողամասի սեփականատերը համարվում է դրա տակ գտնվող ընդերքի սեփականատեր և կարող է, որոշ բացառություններով, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել օգտակար հանածոները (Howell 268)։ Այսպիսով, չնայած ծագման տարբեր հիմքերին, միացման շրջանում հռոմեական իրավունքից սկիզբ առած՝ հողի և ընդերքի անբաժանելի տնօրինման սկզբունքը ըստ էության նույնն է, ինչ անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում գործող "Ad infernos" սկզբունքը (Campbell 38)։

Ընդերքօգտագործման հարաբերությունների կարգավորման հաջորդ շրջանը կապված է բուրժուական հարաբերությունների զարգացման հետ (Левочко 36): Այս շրջանում որոշ պետություններում (Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա) ընդունվում է այն մոտեցումը, որ ընդերքի և օգտակար հանածոների նկատմամբ որևէ սուբյեկտ չունի սեփականության իրավունք ("Res Nullius") (Campbell 38): Այս շրջանում պետությունը ուներ միայն ընդերքօգտագործման հարաբերությունների նորմատիվ կարգավորման, պետական գրանցման և հանրային շահերի օգտին ընդերքի կառավարման և ընդերքի օգտագործման իրավունքի փոխանցման լիազորություններ։

Ամփոփելով՝ կարող ենք եզրահանգել, որ ընդերքօգտագործման հարաբերությունների պատմական զարգացման արդյունքում ձևավորվել են երեք հիմնական տեսություններ՝ ընդերքի և հողի անբաժանելի տնօրինման ("Accessio", օրինակ՝ ԱՄՆ, Անգլիա), սեփականատիրոջ բացակայության ("Res Nullius", օրինակ՝ Գերմանիա), ընդերքի նկատմամբ պետական սեփականության ("Jura Regalia", օրինակ՝ Արգենտինա, Բրազիլիա, Պերու, Չիլի, Մեքսիկա, Ռուսաստան) (Левочко 42)։ Նշված տեսությունների տարբերությունների հիմքում ընկած են ընդերքի նկատմամբ սեփականության ձևը, հողի և ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքների հարաբերակցությունը։ Ներկայումս ընդերքօգտագործման իրավունքը հիմնված է նշված 3 տեսությունների վրա, որոնց փոխազդեցության արդյունքում էլ ձևավորվել են ընդերքօգտագործման իրավունքի պայմանագրային և թույլատվական-վարչաիրավական կառուցակարգերը։

2․ Ընդերքօգտագործման իրավունքի տեղը ՀՀ իրավական համակարգում

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն՝ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության կարգավորման առարկան են՝ ՀՀ տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման, ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները (Օրենսգիրք, հոդված 1, 1-ին մաս):

Օրենսգրքի 11-րդ հոդվածը նախատեսում է այլ սուբյեկտների կողմից ընդերքի օգտագործման հնարավորություն երկու նպատակներով՝ երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման: Ուստի, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ռոմանագերմանական իրավական համակարգի երկրների մեծամասնությունում, ընդերքօգտագործման իրավահարաբերությունների հիմքում ընկած է Jura Regalia-ի տեսությունը։

ՀՀ-ում ընդերքօգտագործման հարաբերությունների պատմական զարգացման ընթացքում ՀՀ-ն ընդունել է ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող երեք օրենսգիրք՝ 1992թ. ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենսգիրքը, 2002թ. և ներկայումս գործող 2011 թվականի ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը: Վերոնշյալ իրավական ակտերից յուրաքանչյուրի ընդունմամբ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը ենթարկվել է փոփոխությունների:

Ներկայումս ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող հիմնական ներպետական օրենսդրությունը ներառում է ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, "Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին" ՀՀ օրենքը (այսուհետ՝ նաև "ՇՄԱԳ օրենք"), "Թափոնների մասին" ՀՀ օրենքը և նշված ոլորտի հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ իրավական ակտեր:

Իսկ արդյոք ընդերքօգտագործման իրավունքը հանդիսանու՞մ է ՀՀ իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ։

Ընդերքօգտագործման իրավունքի տեղը ՀՀ իրավական համակարգում պարզելու համար անհրաժեշտ է նախ պարզել դրա կապը և փոխներգործությունը իրավունքի այլ ճյուղերի հետ։ Այսպես, ՀՀ-ում ընդերքօգտագործման հարաբերությունների հիմքը կազմում են բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և ընդերքի պետական սեփականության իրավունքն ամրագրող սահմանադրաիրավական նորմերը, որոնցից էլ բխում են ընդերքը օգտագործման տրամադրելու առավելապես վարչաիրավական բնույթի հարաբերությունները։ Վարչաիրավական հարաբերությունների հիման վրա ծագում են գույքային բնույթ կրող և բազմաշերտ քաղաքացիաիրավական, ինչպես նաև աշխատանքային, հարկային, էկոլոգիական հարաբերությունները։

Հարկ է նշել, որ պետության իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի տեղի վերաբերյալ տեսական գրականության մեջ միատեսակ մոտեցում առկա չէ։ Տեսաբանների մի մասը չի առանձնացրել ընդերքօգտագործման իրավունքը որպես իրավական համակարգի առանձին ճյուղ և ընդերքօգտագործման հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը համարել է հողային իրավունքի (Матузов и Малько 308) կամ էկոլոգիական իրավունքի ճյուղի ենթաճյուղ (Сорокина 9,11,12; Իսկոյան և ուրիշներ 39)։

Ընդերքօգտագործման հարաբերությունները հողային իրավունքի ճյուղի կարգավորման առարկա են համարել Մ․Ե․ Պեվզները, Յա․Վ․ Մանինը, Բ․Դ․ Կլյուկինը (https://online.zakon.kz/Document/?doc_id=31508636&pos=6;\108#pos=6;-108)։

Ըստ Գ.Ա. Ակսենենոկի ընդերքի օգտագործման հարաբերությունները կարգավորվում են էկոլոգիական իրավունքի, այլ ոչ թե հողային իրավունքի ճյուղի նորմերով (Аксененок 30), քանի որ ընդերքում գտնվող օգտակար հանածոները, ի տարբերություն հողի, արդյունահանվելուց հետո դառնում են ապրանքադրամական հարաբերությունների առարկա (Ерофеев 56)։ Ըստ Ն.Բ. Մուխիտդինովի "...շրջակա միջավայրի պաշտպանությունն ու օգտագործումը այնքան սերտորեն են փոխկապակցված միմյանց հետ, որ մեկի գոյությունն առանց մյուսի անհնար է պատկերացնել" (Мухитдинов, Закон Республики Казахстан об охране окружающей природной среды 90)։

Ներպետական իրավաբանական գրականության մեջ բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները համարվել են էկոլոգիական իրավունքի կարգավորման առարկա (Իսկոյան և ուրիշներ 39):

Տեսաբանների մյուս խումբը առանձնացրել է բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները որպես իրավունքի առանձին ճյուղերով կարգավորվող հարաբերություններ՝ ընդգծելով, որ բնական ռեսուրսների արդյունահանման իրավական հիմքը անտառների, ընդերքի և ջրային պաշարների նկատմամբ պետության բացառիկ ​​սեփականությունն է (Казанцев 81-83)։

Իրավաբանական գրականության մեջ ընդերքօգտագործման իրավունքի՝ որպես իրավունքի առանձին ճյուղի գոյությունը հիմնավորվել է դրա առանձին իրավական կարգավորման առարկա և մեթոդ ունենալու հանգամանքով (Елюбаев, Право о недрах 219-230)։

Այսպես, տեսական գրականության մեջ առանձնացվել են ընդերքօգտագործման իրավունքի ճյուղի կարգավորման առարկան կազմող՝ ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքի, ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման, փոփոխման, դադարման, ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար փորձաքննությունների իրականացման, ընդերքօգտագործման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության, օգտակար հանածոների և երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության, ընդերքօգտագործմանն ուղեկցող գործունեության այլ տեսակների իրականացման, շրջակա միջավայրի պահպանության և ընդերքի ողջամիտ/համալիր օգտագործման, ընդերքօգտագործման ոլորտում իրավախախտումների համար պատասխանատվության և իրավախախտման կապակցությամբ ծագող վեճերի լուծման հասարակական հարաբերությունները (Елюбаев, Проблемы правового регулирования недропользования 18):

Ինչպես տեսնում ենք, ընդերքօգտագործման իրավունքի կարգավորման առարկան այնպիսի հարաբերությունների մի ամբողջ համալիր է, որոնք կապված չեն միայն ընդերքի օգտագործման՝ երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման հետ։ Հաշվի առնելով ընդերքօգտագործման իրավունքի ճյուղով կարգավորվող հարաբերությունների ողջ համալիրը` այն չպետք է համարվի հողային կամ էկոլոգիական իրավունքի ենթաճյուղ, քանի որ նշված ճյուղերից ոչ մեկն ամբողջությամբ չի ընդգրկում ընդերքօգտագործման իրավունքի կարգավորման առարկան կազմող հարաբերությունները։ Ուստի, գտնում ենք, որ ներկայումս ընդերքօգտագործման իրավունքն ունի իր կարգավորման առանձին առարկան։ Ընդերքօգտագործման իրավունքի ինքնուրույն ճյուղ լինելու մասին է վկայում նաև առանձին օրենսդրության՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաև ոլորտը կարգավորող մեծաքանակ ենթաօրենսդրական ակտերի առկայությունը։

Ինչ վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի ճյուղի կարգավորման մեթոդներին, ապա հարկ է նշել, որ ընդերքօգտագործման հարաբերություններում կիրառվում են կարգավորման թե՛ իմպերատիվ, թե՛ դիսպոզիտիվ մեթոդները։ Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդերքօգտագործման իրավունքն ունի "երկակի բնույթ" և բաղկացած է թե՛ հանրային-իրավական և թե՛ մասնավոր-իրավական նորմերից (Monteiro et al. 2)։ Հատկանշական է, որ հանրային իրավունքի և մասնավոր իրավունքի նորմերի հակադրությունն առավել ընդգծվում է հենց ընդերքօգտագործման ոլորտում, քանի որ պետությունն այս հարաբերություններում հանդիսանում է միաժամանակ և՛ ընդերքի բացառիկ սեփականատեր, և՛ ընդերքի օգտագործման քաղաքացիաիրավական պայմանագրի կողմ։ Ընդերքօգտագործման ոլորտում իմպերատիվ մեթոդով դիսպոզիտիվ մեթոդի սահմանափակումը բխում է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ինչը որոշ դեպքերում անհարկի նեղացնում է դիսպոզիտիվ մեթոդի կարգավորման շրջանակը, բայց չի բացառում դրա կիրառումը (Левочко 46-47):

Այսպես, կարգավորման իմպերատիվ մեթոդի վրա են հիմնվում ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման (Օրենսգիրք, հոդված 17), փոխանցման (Օրենսգիրք, հոդված 22), գրավի (Օրենսգիրք, հոդված 28), ընդերքօգտագործման իրավունքի վարչական ակտով կասեցման և դադարեցման (Օրենսգիրք, հոդված 30), պետական փորձաքննության անցկացման (Օրենսգիրք, հոդված 7), ընդերքօգտագործման պետական վերահսկողության (այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ) հարաբերությունները (Օրենսգիրք, հոդված 73)։

Տեսական գրականության մեջ առկա է մոտեցում առ այն, որ ընդերքօգտագործման հարաբերություններում դիսպոզիտիվ մեթոդի կիրառումը չի համապատասխանում ընդերքօգտագործման հարաբերությունների ընդհանուր նպատակին (Налетов 12)։ Համաձայն չենք այս տեսակետին, քանի որ ընդերքօգտագործման հարաբերությունները կարգավորվում են նաև քաղաքացիաիրավական նորմերով, որը հիմնականում հիմնված է կարգավորման դիսպոզիտիվ մեթոդի վրա։ ՀՀ օրենսդրությամբ դիսպոզիտիվ մեթոդի կիրառման վառ օրինակ է Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ, որն ընդգծում է պայմանագրի ազատության սկզբունքի ընդհանուր կիրառությունը ընդերքօգտագործողի և պետության հարաբերություններում։

Հարկ է նշել, որ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ, որն առավելապես վարչաիրավական բնույթ է կրում, գերակշռում են դիսպոզիտիվ մեթոդի սահմանափակման դեպքերը։ Օրինակ, պայմանագրային ազատության սկզբունքն ընդերքօգտագործման հարաբերություններում սահմանափակվում է, քանի որ պետությունն է սահմանում ընդերքօգտագործման պայմանագրերի, ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչի արդյունքում ընդերքօգտագործողը զրկվում է պայմանագրային ազատության սկզբունքի մասը կազմող պայմանագրի պայմանների ազատ ընտրության իրավունքից (Օրենսգիրք, հոդված 15, հոդված 17)։ Օրենսգրքով դիսպոզիտիվ մեթոդի սահմանափակման մեկ այլ օրինակ է ընդերքի միևնույն տեղամասի օգտագործման համար երկու կամ ավելի անձանց կողմից դիմում ներկայացնելու դեպքը, որպիսի պարագայում պետության՝ կոնտրագենտի ընտրության իրավունքը սահմանափակված է, քանի որ պետությունը պարտավոր է նախապատվություն տալ այն ընդերքօգտագործողին, որի դիմումն առաջինն է գրանցվել (Օրենսգիրք, հոդված 40, հոդված 51)։

Նշված համատեքստում գտնում ենք, որ անչափ կարևոր է մի կողմից ընդերքօգտագործման իրավունքի կարգավորման առարկա հանդիսացող՝ կողմերի իրավահավասարության վրա հիմնված, առավելապես դիսպոզիտիվ մեթոդով կարգավորվող քաղաքացիաիրավական հարաբերությունների և մյուս կողմից իմպերատիվ մեթոդի վրա հիմնված վարչաիրավական հարաբերությունների տարանջատումը։

Ընդերքօգտագործման իրավահարաբերությունները ծագում են ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտների կապակցությամբ։ Իրավաբանական գրականության մեջ առանձնացվել են ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտների հետևյալ տեսակները` ընդերքի տեղամասերը, օգտակար հանածոները, հանքային հումքը, ընդերքօգտագործման թափոնները, ստորերկրյա ջրերը, երկրաբանական տեղեկությունը, գույքային համալիրները, օգտակար հանածոների արդյունահանման համար օգտագործվող և դրա հետ չկապված տեխնիկան և շինանյութերը (Левочко 63-64) (ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտների ուսումնասիրության պահանջը դուրս է սույն ուսումնասիրության առարկայից)։

Ամփոփելով ՀՀ իրավական համակարգում ընդերքօգտագործման իրավունքի՝ որպես իրավունքի առանձին ճյուղ հանդիսանալու վերաբերյալ ուսումնասիրությունը՝ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումը․

Ընդերքօգտագործման իրավունքը ՀՀ իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է, որը կարգավորում է ընդերքի ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման, ընդերքն օգտագործելիս բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունները՝ կարգավորման իմպերատիվ և դիսպոզիտիվ մեթոդների համադրման միջոցով։

3. Ընդերքօգտագործման իրավունքի ճյուղային սկզբունքները

Մինչև ընդերքօգտագործման իրավունքի ճյուղային սկզբունքներին անդրադառնալը նշենք, որ ընդերքօգտագործման իրավունքը իրավունքի բոլոր ճյուղերի նման հիմնվում է օրինականության, իրավունքի գերակայության, արդարության, ժողովրդավարության, արդար դատաքննության ընդհանուր իրավական սկզբունքների վրա (Елюбаев, Проблемы правового регулирования недропользования 22-23):

Իրավաբանական գրականության մեջ ընդերքօգտագործման ոլորտի միջճյուղային սկզբունքները պայմանականորեն բաժանվել են 2 խմբի՝ բնական ռեսուրսների պահպանության (բնական ռեսուրսների նկատմամբ պետական բացառիկ սեփականության ճանաչման, պետության ինքիշխանության, բնական ռեսուրսների սահմանափակ շրջանառության, բնական ռեսուրսների տեսակների բազմազանության պահպանման, բնական ռեսուրսների պետական հաշվառման սկզբունքներ) և օգտագործման (բնական ռեսուրսների ռացիոնալ կառավարման, բնական ռեսուրսների կայուն և անվտանգ կառավարման, բնական ռեսուրների նպատակային օգտագործման) սկզբունքներ (Monteiro et al. 2)։

Ընդերքօգտագործման իրավունքի ճյուղային սկզբունքներն ամրագրված են Օրենսգրքի 4-րդ հոդվածում՝ որպես ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներ։ Օրենսգրքի 4-րդ հոդվածում սահմանված սկզբունքների ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրահանգում անել առ այն, որ դրանց մեծ մասը պետության կողմից ընդերքի նկատմամբ սեփականության իրավազորությունների իրականացման ելակետային դրույթներն են սահմանում և բխում են ընդերքի պետական բացառիկ սեփականության սկզբունքից (ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը, ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը, ընդերքի օգտագործման ոլորտում պետական փորձաքննության և պետական նորմավորման իրականացումը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման ոլորտում պետական վերահսկողությունը)։

Ինչ վերաբերում է բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովման սկզբունքներին, ապա կարծում ենք, որ դրանք և՛ պետության, և՛ ընդերքօգտագործողի վարքագիծը կարգավորող ելակետային դրույթներ են և ամենաշատն են ընդգծում ընդերքօգտագործման ոլորտում հանրային շահերի ապահովումը։

ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է ընդերքօգտագործողի գործունեության ելակետային դրույթներն ամրագրող միայն 2 սկզբունք` ընդերքօգտագործման վճարովիության (Գասպարյան, 191) և ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության։ Այս առումով պետք է նշել, որ ներպետական օրենսդրությունն ընդերքօգտագործողի շահերի երաշխավորմանն ուղղված սկզբունքներն ամրագրելու տեսանկյունից աղքատիկ է։ Նշվածը ՀՀ օրենսդրությունը ընդերքօգտագործողների շահերի պաշտպանության տեսանկյունից դարձնում է խիստ խոցելի և առաջացնում է ընդերքօգտագործողի իրավունքների լրացուցիչ երաշխիքներ պարունակող սկզբունքների ամրագրման անհրաժեշտություն։

Նշված համատեքստում հետաքրքրական է, որ իրավաբանական գրականության մեջ առաջարկվել է ամրագրել ընդերքօգտագործման իրավունքի (թույլտվության/պայմանագրի) կայունության սկզբունքը, ինչը նշանակում է, որ ընդերքօգտագործողները չեն կարող զրկվել ընդերքօգտագործման իրավունքից այլ կերպ, քան միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով (Мухитдинов, Основы горного права 110): Ըստ էության, ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքը երաշխավորում է ընդերքօգտագործման թույլտվությունը պետության կողմից դադարեցնելու կամ կասեցնելու գործընթացի իրավաչափությունը։ Մեր կարծիքով, ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքը պետք է մեկնաբանել որպես ընդերքօգտագործման պայմանագրի փոփոխության և լուծման հնարավորություն միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, իսկ պետության կողմից վարչաիրավական կարգով ընդերքօգտագործման իրավունքի միակողմանի դադարեցումը պետք է կիրառելի լինի միայն օրենքով սպառիչ թվարկված բացառիկ դեպքերում, ինչպես նաև եթե առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածով սահմանված հանգամանքների էական փոփոխություն։

Կարծում ենք, որ մեր հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների համար ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքը և դրա կիրառումը երաշխավորող իրավական նորմերի ամրագրումը կարևոր նշանակություն ունեն, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և կասեցման ընթացակարգերն առավելապես հիմնված են կարգավորման վարչաիրավական մեթոդի վրա: Մասնավորապես, ընդերքօգտագործողի ցանկացած պարտավորության խախտման դեպքում հարուցվում և իրականացվում է վարչական վարույթ (Օրենսգիրք, հոդված 30)։ Արդյունքում, ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման գործընթացում անտեսված է պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելու և փոփոխելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընթացակարգը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, գլուխ 30)։

Իհարկե, կարող է քննարկվել նաև ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքը օրենսդրական մակարդակում չամրագրելու մոտեցումը՝ այն հիմնավորմամբ, որ գործում է ընդերքօգտագործման իրավունքի կայունության կանխավարկածը և հակառակ մոտեցումն ինքնին իրավաչափ չէ։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ գործող օրենսդրությամբ ընդերքօգտագործման իրավահարաբերություններում կարգավորման վարչաիրավական մեթոդի գերակայության պայմաններում ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքի ճանաչումը հիմնարար նշանակություն կունենա ընդերքօգտագործողի շահերի երաշխավորման, կարգավորման իմպերատիվ և դիսպոզիտիվ մեթոդների համադրված կիրառման, կայուն ներդրումային միջավայրի ձևավորման, օրինականության, ողջամտության և արդարության սկզբունքների պահպանման, հանրային և մասնավոր շահերի արդյունավետ հավասարակշռման համար:

4. Ընդերքօգտագործման հարաբերությունների սուբյեկտները

Ընդերքօգտագործման հարաբերությունների սուբյեկտներն են պետությունը, իրավաբանական և ֆիզիկական անձինք (Елюбаев, Проблемы правового регулирования недропользования 36)։

Հայրենական օրենսդրության ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ որպես ընդերքօգտագործող կարող են հանդես գալ միայն իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություննները), որոնք ունեն ընդերքօգտագործման իրավունք (Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ և Գլուխ 3, ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք 52-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Հատկանշական է, որ, ի տարբերություն այլ պետությունների օրենսդրության, որտեղ ընդերքօգտագործման իրավունք կարող են ձեռք բերել և՛ քաղաքացիները, և՛ իրավաբանական անձինք (Елюбаев, Проблемы правового регулирования недропользования 36), ՀՀ օրենսդրությունը ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հնարավորություն նախատեսել է միայն իրավաբանական անձանց համար։ Քաղաքացիներն առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման կարող են կատարել միայն պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ Օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում։

Ընդերքօգտագործման հարաբերություններին հատուկ է պետության պարտադիր մասնակցությունը՝ որպես ընդերքի բացառիկ սեփականատեր։ Պետությունը այս իրավահարաբերություններում օժտված է վարչակառավարչական լիազորություններով և հանդես է գալիս լիազոր մարմնի միջոցով, որը ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է ("Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" ՀՀ օրենք, հավելված, 14-րդ կետ)։

Հարկ է նշել, որ պետությունը ընդերքօգտագործման ոլորտում իր առանձին լիազորություններն իրականացնում է այլ պետական մարմինների՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (Օրենսգիրք, 17-րդ հոդվածի 2-րդ մաս), ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (Օրենսգիրք, 17-րդ հոդվածի 2․1-րդ մաս) միջոցով։

Հետաքրքրական է ընդերքօգտագործման հարաբերություններում համայնքի՝ որպես այս իրավահարաբերությունների սուբյեկտի մասնակցության և իրավական կարգավիճակի առանձնահատկությունների ուսումնասիրությունը և վերլուծությունը։ Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է (ՀՀ Սահմանադրություն, 180-րդ հոդված, 2-րդ մաս), որի անունից իրենց գործողություններով կարող են իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել և իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 129-րդ հոդված, 2-րդ մաս)։

Համաձայն լինելով իրավաբանական գրականության մեջ արտահայտված այն մոտեցմանը, որ "հանրային իրավունքի իրավաբանական անձ" եզրույթը օգտագործվում է հանրային մարմինների քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորելու նպատակով՝ հարկ է նշել, որ ընդերքօգտագործման հարաբերություններում համայնքը, չնայած ընդերքօգտագործման պայմանագրի կողմ չէ, սակայն ունի տարբեր օրենսդրական ակտերով սահմանված լիազորություններ, որոնցից որոշ ակտերում (օրինակ, ընդերքօգտագործողի հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը) ընդերքօգտագործողի հետ հարաբերություններում հանդես է գալիս որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ։

Այսպես, ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենսդրությամբ ամրագրված լիազորություններն են՝ համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու որոշմամբ ընդերքօգտագործողի հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը, ընդերքօգտագործողի կողմից իր գործունեության արդյունքում խախտված հողերի ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի հասատատմանը ներկայացնելը (Օրենսգիրք, 17-րդ հոդվածի 3-րդ մաս), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում համայնքի իրավասությունների իրականացումը (ՇՄԱԳ օրենք, հոդված 11), ընդերքօգտագործման իրականացման նպատակով հողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը (ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 3, 1-ին մաս)։

Ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերումը հիմք է ընդերքօգտագործողի՝ համայնքի նկատմամբ որոշ պարտավորությունների ծագման համար։ Վառ օրինակ են ՀՀ կառավարության 2012 թ․ մարտի 22-ի N 437-Ն որոշմամբ հաստատված ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևերում (Հավելված N 3) սահմանված՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողի պարտավորությունները։ Ընդերքօգտագործողն ունի նաև համայնքի բյուջե տեղական հարկերի և վճարների, ինչպես նաև համայնքային արտաբյուջեներ վճարումների կատարման պարտավորություններ (Օրենսգիրք, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։

Ամփոփելով ընդերքօգտագործման հարաբերություններում համայնքի մասնակցությունը կարգավորող նորմերը՝ կարծում ենք՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքը ընդերքօգտագործման պայմանագրի կողմ չէ, այնումենայնիվ, տարբեր իրավական կառուցակարգերով մասնակցում է ընդերքօգտագործման ողջ գործընթացին՝ սկսած ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացից մինչև ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման ողջ շղթան։ Ուստի, չնայած տեսական գրականության մեջ համայնքը չի դիտարկվում որպես ընդերքօգտագործման իրավահարաբերությունների սուբյեկտ, մեր կարծիքով, համայնքը պետք է հանդիսանա այս իրավահարաբերությունների սուբյեկտ։ Ավելին, կարծում ենք, որ համայնքի մասնակցությունը ընդերքօգտագործման հարաբերություններին ընդգծում է ընդերքօգտագործման ոլորտում ոչ թե 2 (հանրային և մասնավոր) այլ 3 մակարդակներում (հանրային, մունիցիպալ և մասնավոր) շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով ընդերքօգտագործման հարաբերությունների իրավական կարգավորման առանձնահատկությունների վերաբերյալ սույն աշխատանքում իրականացված հետազոտությունը և վերլուծությունը՝ կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները՝

1) Ընդերքօգտագործման իրավունքը հիմնված է ընդերքօգտագործման հարաբերությունների պատմական զարգացման արդյունքում ձևավորված երեք հիմնական տեսությունների վրա ("Accessio", "Res Nullius", "Jura Regalia"): Ընդերքօգտագործման իրավունքի պատմանական զարգացման ընթացքում ձևավորված տարբեր տեսությունների հիմքում ընդերքի նկատմամբ սեփականության ձևը, հողի և ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքների հարաբերակցությունն է։ ՀՀ-ում ընդերքօգտագործման իրավունքը հիմնված է Jura Regalia տեսության վրա։

2) Ընդերքօգտագործման իրավունքը ՀՀ իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ է, որը կարգավորում է ընդերքի ուսումնասիրության, օգտագործման, ընդերքն օգտագործելիս բնության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հասարակական հարաբերությունները՝ կարգավորման իմպերատիվ և դիսպոզիտիվ մեթոդների համադրման միջոցով։

3) Ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորումը միայն հանրային-իրավական բնույթ չունի․ այն ունի "երկակի բնույթ" և բաղկացած է թե՛ հանրային-իրավական և թե՛ մասնավոր-իրավական նորմերից։ Այս համատեքստում անչափ կարևոր է մի կողմից ընդերքօգտագործման իրավունքի կարգավորման առարկա հանդիսացող՝ կողմերի իրավահավասարության վրա հիմնված, առավելապես դիսպոզիտիվ մեթոդով կարգավորվող քաղաքացիաիրավական հարաբերությունների և մյուս կողմից, իմպերատիվ մեթոդի վրա հիմնված վարչաիրավական հարաբերությունների տարանջատումը։

4) Մեր հանրապետությունում ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների համատեքստում առաջարկում ենք ընդերքօգտագործման իրավունքի կայունության սկզբունքի օրենսդրական մակարդակով ամրագրումը և դրա կիրառումը երաշխավորող իրավական նորմերի սահմանումը։

5) Ընդերքօգտագործման հարաբերությունների սուբյեկտ է նաև համայնքը, որը տարբեր իրավական կառուցակարգերով մասնակցում է ընդերքօգտագործման ողջ գործընթացին՝ սկսած ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացից մինչև ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնման հարաբերությունները։ Համայնքի մասնակցությունը ընդերքօգտագործման հարաբերություններին ընդգծում է ընդերքօգտագործման ոլորտում ոչ թե 2 (հանրային և մասնավոր) այլ երեք՝ հանրային, մունիցիպալ և մասնավոր շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ՀՀ Սահմանադրություն․ 06 Դեկտ․ 2015, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723։

2. ՀՀ Ազգային ժողով․ "ՀՀ քաղաքացիական օրենսգիրք"․ 05 Մայ․ 1998, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193748։

3. ---․ "ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք"․ 28 Նոյ․ 2011, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178678։

4. ---․ "ՀՀ ընդերքի մասին 1992թ․ օրենսգիրք"․ 19 Մարտ 1992․ ուժը կորցրել է 21.12.2002։

5. ---․ "ՀՀ ընդերքի մասին 2002թ․ օրենսգիրք", 06 Նոյ․ 2002․ ուժը կորցրել է 01.01.2012։

6. ---․ "ՀՀ հողային օրենսգիրք"․ 02 Մայ․ 2001, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172330:

7. ---․ "Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին" ՀՀ օրենք. 21 Հուն․ 2014, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178468։

8. ---․ "Թափոնների մասին" ՀՀ օրենք․ 24 Նոյ․ 2004, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170574։

9. ---․ "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" ՀՀ օրենք․ 23 Մարտ 2018, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188987։

10. ՀՀ կառավարություն․ N 437-Ն որոշում․ 22 Մարտ 2022, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150629։

11. ---․ N 730-Լ որոշում. 11 Մայ․ 2023, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177824։

12. Ավետիսյան, Վահրամ․ Հռոմեական մասնավոր իրավունք․ Ուսումնական ձեռնարկ, Խմբ․՝ Տ․Կ․ Բարսեղյան-Եր.։ Հեղինակային հրատ․, ԵՊՀ հրատ., 2015, էջ 60։

13. Աֆյան, Նադեժդա. "Հայաստանի հանքավայրերի շահագործման շահագրգիռ կողմերի հակասությունները"․ "Գիտական Արցախ" հրատ․, № 2(3), 2019, էջ 177:

14. Գասպարյան, Գարրի․ "Շրջակա միջավայրի պահպանության տնտեսական կառուցակարգի տեսամեթոդական հիմունքներն ու առանձնահատկությունները"․ "Գիտական Արցախ" հրատ․, № 2 (17), Օգոստոս 2023, էջ 191, DOI: 10.52063/25792652-2023.2.17-183, https://artsakhlib.am/2024/04/30/։ Մուտք՝ 05 Հուն 2024։

15. Իսկոյան, Աիդա և ուրիշներ․ Հայաստանի Հանրապետության էկոլոգիական իրավունք․ Ընդհանուր մաս, Երևան, "Հայրապետ" հրատ․, 2020, էջ 39։

16. Campbell, Nicholas․ "Principles of Mineral Ownership in The Civil Law and Common Law System"․ Proceedings (American Bar Association. Section of International and Comparative Law), August 28, 1956, p. 38-39, https://www.jstor.org. Accessed: 25 Jun 2024.

17. Howell, Jean․ "Subterranean land law: rights below the surface of land"․ Northern Ireland Legal Quarterly, Vol. 53, No. 3, p. 268.

18. Liedholm Johnson, Eva. Mineral Rights - Legal Systems Governing Exploration and Exploitation / Real Estate Planning and Land Law. Stockholm, Sweden, 2010, p. 18.

19. Mackey, Maurice․ Ownership and Taxation of Natural Resources․ 34 Dicta 411, 1957, p. 412.

20. Monteiro, Nathalie, et al. "Mining Law: In Search of Sustainable Mining". Sustainability 2021, 13, 867, p. 2, https://doi.org/10.3390/su13020867. Accessed: 13 Apr 2024.

21. https://online.zakon.kz/Document/?doc_id=31508636&pos=6;-108#pos=6;-108. Доступно: 20 Май 2024.

22. Аксененок, Георгий. "Понятие советского земельного права и его системы". Советское государство и право. №3, 1969, стр. 30․

23. Василевская, Дарья․ "Нормативное закрепление права собственности на недра: опыт и тенденции"․ Сравнительно-правовые исследования, Журнал российского права, 2007, № 8 (128), стр. 58-59, https://cyberleninka.ru/article/n/normativnoe-zakreplenieprava-sobstvennosti-na-nedra-opyt-i-tendentsii. Доступно: 05.06.2024․

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

24. Елюбаев, Жумагельды․ Проблемы правового регулирования недропользования: отечественный опыт и зарубежная практика. Монография, Алматы, 2010, стр. 18, 22-23, 36.

25. ---․ "Право о недрах ‒ самостоятельная отрасль казахстанского права, наука и учебная дисциплина"․ УДК, 349.6 (476), стр. 219-230․

26. Ерофеев, Борис. "Соотношение земельного, горного, лесного и водного права". Советское государство и право, 1971, № 1, стр. 56.

27. Казанцев, Николай․ "Из истории науки советского земельного и природоохранительного права". Правоведение, 1968, № 1, стр. 81-83.

28. Краснокутский, Василий и другие. Римское частное право. Учебник, Юристъ, 2004, Научно-техническая библиотека, стр. 90, http://www.lib.tpu.ru/fulltext/m/2009/consultant/novizkiy.pdf. Доступно: 10.06.2024.

29. Левочко, Валентина․ Объекты гражданских прав в недропользовании․ Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего образования "Московский государственный юридический университет имени О. Е. Кутафина (МГЮА)", Москва, 2018, стр. 31-64․

30. Матузов, Николай и Малько, Александр. Теория государства и права. Курс лекций, Саратов, СВШ МВД РФ, стр. 308․

31. Мухитдинов, Нажмитдин. Основы горного права. Алма-Ата, 1983, стр. 110․

32. ---․ "Закон Республики Казахстан об охране окружающей природной среды: проблемы и особенности их решения". Государство и право, 1992, № 8, стр. 90.

33. Налетов, Кирилл․ Лицензионные и договорно-правовые формы пользования недрами в Российской Федерации и за рубежом., дисс․ канд. юрид. наук. 12.00.06. М. 2006, стр. 12.

34. Проскурина, Анастасия․ Проблемы совершенствования законодательства в сфере недропользования․ Санкт-Петербург, Санкт-Петербургский государственный университет, Кафедра правовой охраны окружающей среды, 2018, стр. 12, 55․

35. Сорокина, Юлия. Природоресурсное законодательство Российской Федерации и субъектов Российской Федерации (сравнительно-правовой анализ), автореф. дис. канд. юрид. наук. Саратов, 2000, стр. 9,11-12․

WORKS CITED

1. HH Sahmanadrut'yun. 06 Dec. 2015 [RA Constitution], https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 (in Armenian)

2. HH Azgayin Jhoghov․ HH qaghaqaciakan o'rensgirq. [RA National Assembly, RA Civil Code] 05 May 1998 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193748. (in Armenian)

3. ---․ HH y'nderqi masin o'rensgirq [The Code on the Subsoil of the Republic of Armenia]․ 28 Noy. 2011. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178678. (in Armenian)

4. ---․ HH y'nderqi masin 1992t. o'rensgirq [The Code on the Subsoil of the Republic of Armenia of 1992]. 19 Mart 1992․ ujy korcrel e 21.12.2002. (in Armenian)

5. ---․ HH y'nderqi masin 2002t. o'rensgirq [The Code on the Subsoil of the Republic of Armenia of 2002]. 06 Nov 2002․ ujy korcrel e 01.01.2012. (in Armenian)

6. ---․ HH hoghayin o'rensgirq [The RA Land Code]. 02 May 2001. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172330. (in Armenian)

7. ---․ "Shrjaka mijavayri vra azdecut'yan gnahatman ev p'ord'aqnnut'yan masin" HH o'renq [RA Law "On Environmental Impact Assessment and Expertise"]. 21 Hun. 2014․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178468. (in Armenian)

8. ---․ "T'ap'onneri masin" HH o'renq [The RA Law "On Waste"] 24 Noy. 2004. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=170574. (in Armenian)

9. ---․ "Kar'avarut'yan kar'ucvac'qi ev gorc'uneut'yan masin" HH o'renq [RA Law "On the Structure and Activities of the Government"]․ 23 Mart 2018․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188987. (in Armenian)

10. HH kar'avarut'yun․ N 437-N voroshum [Resolution of the Government of the Republic of Armenia No. 437-N]․ 22 Mart 2022․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150629. (in Armenian)

11. ---․ N 730-Լ voroshum [N 730-Լ Resolution]. 11 May 2023․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177824. (in Armenian)

12. Avetisyan, Vahram․ Hr'omeakan masnavor iravunq․ Usumnakan d'er'nark, Xmb․՝ T․K․ Barseghyan- Yer.։ Heghinakayin hrat․, EPH hrat., 201t., e'j 60 [Roman Private Law, Yerevan] 2015 (In Armenian).

13. Afyan, Nadejhda. Hayastani hanqavayreri shahagorc'man shahagrgir' koghmeri hakasut'yunnery'․ "Gitakan Arcax" hrat․, № 2(3), 2019, e'j 177.

14. Gasparyan, Garri․ Shrjaka mijavayri pahpanut'yan tntesakan kar'ucakargi tesamet'odakan himunqnern u ar'and'nahatkut'yunnery' [Theoretical and Methodological Foundations and Features of the Economic Structure of Environmental Protection]․ "Gitakan Arcax" hrat․, № 2 (17), O'gostos 2023, e'j 191, DOI: 10.52063/25792652-2023.2.17-183, https://artsakhlib.am/2024/04/30/ (Accessed: 05.06.2024). (In Armenian)

15. Iskoyan, Aida ev urishner․ Hayastani Hanrapetut'yan e'kologiakan iravunq․ Y'ndhanur mas, Yerevan, "Hayrapet" hrat․, e'j 39 [Environmental law of the Republic of Armenia, Yerevan] 2020 (In Armenian).

16. Aksenenok, Georgij. Ponjatie sovetskogo zemel'nogo prava i ego sistemy. Sovetskoe gosudarstvo i pravo. № 3, str. 30 [The Concept of Soviet Land Law and its System, Moscow] 1969 (In Russian).

17. Vasilevskaja, Dar'ja․ Normativnoe zakreplenie prava sobstvennosti na nedra: opyt i tendencii․ Sravnitel'no-pravovye issledovanija, Zhurnal rossijskogo prava, № 8 (128), str. 58-59 [Regulatory Consolidation of the Right of Ownership of Mineral Resources: Experience and Trends] 2007 (In Russian).

18. Eljubaev, Zhumagel'dy․ Problemy pravovogo regulirovanija nedropol'zovanija: otechestvennyj opyt i zarubezhnaja praktika. Monografija, str. 18, 22-23, 36 [Problems of legal regulation of subsoil use: domestic experience and foreign practice, Almaty] 2010 (In Russian).

19. ---․ Pravo o nedrah - samostojatel'naja otrasl' kazahstanskogo prava, nauka i uchebnaja disciplina․ UDK 349.6(476), str. 219-230 [Subsoil Law: an Independent Branch of Kazakh Law, Science, and Academic Discipline, Kazakhstan] (In Russian) ․

20. Erofeev, Boris. Sootnoshenie zemel'nogo, gornogo, lesnogo i vodnogo prava. Sovetskoe gosudarstvo i pravo. № 1, str. 56 [The Ratio of Land, Mining, Forestry, and Water Law] 1971. (In Russian).

21. Kazancev, Nikoláj․ Iz istorii nauki sovetskogo zemel'nogo i prirodoohranitel'nogo prava, Pravovedenie, 1968, № 1, str. 81-83 [From the History of Science of Soviet Land and Environmental Law] 1968 (In Russian).

22. Krasnokutskij, Vasílij i drugie. Rimskoe chastnoe pravo. Uchebnik, Jurist, Nauchno-tehnicheskaja biblioteka, str. 90, (10.08.2014) [Roman Private Law] 2004 (In Russian).

23. Levochko, Valentina․ Obekty grazhdanskih prav v nedropol'zovanii․ Federal'noe gosudarstvennoe bjudzhetnoe obrazovatel'noe uchrezhdenie vysshego obrazovanija "Moskovskij gosudarstvennyj juridicheskij universitet imeni O. E. Kutafina (MGJuA)", str. 31-64 [Objects of Civil Rights in Subsoil Use, Moscow] 2018 (In Russian).

24. Matuzov, Nikolaj i Aleksandr Mal'ko. Teorija gosudarstva i prava. Kurs lekcij, str. 308 [Theory of State and Law, Saratov] (In Russian) ․

25. Muhitdinov, Nazhmitdin. Osnovy gornogo prava, str. 110 [Fundamentals of Land Law, Alma-Ata] 1983. (In Russian) ․

26. ---․ Zakon Respubliki Kazahstan ob ohrane okruzhajushhej prirodnoj sredy: problemy i osobennosti ih reshenija. Gosudarstvo i pravo. № 8, str. 90 [The Law of the Republic of Kazakhstan on Environmental Protection: Problems and Features of their Solution] 1992 (In Russian).

27. Naletov, Kirill․ Licenzionnye i dogovorno-pravovye formy pol'zovanija nedrami v Rossijskoj Federacii i za rubezhom: diss․ kand. jurid. nauk. 12.00.06. M. 2006, str. 12 [Licensing and Contractual Legal Forms of Subsoil Use in the Russian Federation and abroad] 2006 (In Russian).

28. Proskurina, Anastasija․ Problemy sovershenstvovanija zakonodatel'stva v sfere nedropol'zovanija․ Sankt-Peterburg, Sankt-Peterburgskij gosudarstvennyj universitet, Kafedra pravovoj ohrany okruzhajushhej sredy, 2018, str. 12, 55 [Problems of Improving Legislation in the Field of Subsoil Use, St. Petersburg] 2018 (In Russian)․

29. Sorokina, Julija. Prirodoresursnoe zakonodatel'stvo Rossijskoj Federacii i subektov Rossijskoj Federacii (sravnitel'no-pravovoj analiz): Avtoref. dis. kand. jurid. nauk. str. 9,11,12 [Natural Resource Legislation of the Russian Federation and the Subjects of the Russian Federation (comparative legal analysis, Saratov] 2000 (In Russian).

SOME FEATURES OF LEGAL REGULATION OF SUBSOIL USE

MANE MARKOSYAN

Yerevan State University, Adviser to the Rector;

YSU Faculty of Law, Chamber of Civil Law,

Ph.D. Student

Yerevan, the Republic of Armenia

The purpose of this article is to study and analyze the place of subsoil use law in the legal system of the Republic of Armenia, the features of legal regulation of subsoil use relations and the composition of main subjects of subsoil use relations.

The relevance of the study is due to the fact that the legislation regulating the sphere of subsoil use law in the Republic of Armenia needs systemic reforms, as evidenced by the adoption by the Government of The Mineral Sector Development Strategy of Armenia. Despite this, a systematic and comprehensive study of the legal nature of relations in the field of subsoil use has not been conducted in the domestic literature to date: only certain issues of a private nature in this area have been studied.

In the course of the study, the task was set to study and analyze the history of the development of subsoil use law in various legal systems, the place of subsoil use law in the legal system of the Republic of Armenia, the specifics of regulation and the composition of subjects involved in subsoil use relations.

This work's methodological basis consists of general scientific (analysis, synthesis, deduction) and special (dogmatic, comparative legal) methods.

Based on the research conducted within the framework of this work, the author concluded that the subsoil use law is an independent branch of the RA legal system, and the RA Subsoil Code is subject to reforms in terms of sectoral principles guaranteeing the protection of the interests of the subsoil user and legal norms ensuring their application. Additionally, the community should be considered as a subject of subsoil use law.

Keywords։ Branch of law, subsoil use law, The Mineral Sector Development Strategy of Armenia, subsoil ownership, subject of subsoil use law, principles, method of legal regulation.

НЕКОТОРЫЕ ОСОБЕННОСТИ ПРАВОВОГО РЕГУЛИРОВАНИЯ НЕДРОПОЛЬЗОВАНИЯ

МАНЕ МАРКОСЯН

советник ректора Ереванского государственного университета,

аспирант кафедры гражданского права юридического факультета

Ереванского государственного уиверситета,

г. Ереван, Республика Армения

Целью данной статьи является изучение и анализ места права недропользования в правовой системе Республики Армения, особенностей правового регулирования отношений недропользования, состава основных субъектов отношений недропользования.

Актуальность исследования обусловлена тем, что законодательство, регулирующее сферу права недропользования в Республике Армения, нуждается в системных реформах, о чем свидетельствует принятие Правительством РА Стратегии развития минерально-сырьевого сектора Армении. Несмотря на этот факт, систематического и всестороннего изучения правовой природы отношений в сфере недропользования в отечественной литературе до настоящего времени не проводилось: изучены лишь отдельные вопросы частного характера в этой области.

В ходе исследования была поставлена задача изучить и проанализировать историю развития права недропользования в различных правовых системах, место права недропользования в правовой системе Республики Армения, специфику регулирования, состав субъектов, вовлеченных в отношения недропользования.

Методологическую основу данной работы составляют общенаучные (анализ, синтез, дедукция) и специальные (догматический, сравнительно-правовой) методы.

На основании исследования, проведенного в рамках данной работы, автор пришел к выводу о том, что право пользования недрами является самостоятельной отраслью правовой системы РА, а Кодекс РА о недрах подлежит реформированию с точки зрения отраслевых принципов, гарантирующих защиту интересов недропользователя, и правовых норм, обеспечивающих их применение, а также то, что и общины должны рассматриваться как субъект права о недропользовании.

Ключевые слова: отрасль права, право недропользования, Стратегия развития минерально-сырьевого сектора Армении, право собственности на недра, предмет права недропользования, принципы, метод правового регулирования.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.