Научная статья на тему 'ՈՒԺԵ՞Ղ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ'

ՈՒԺԵ՞Ղ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
248
34
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արա Մարջաեյաե

Հոդվածը շարունակում է «Նորավանք» ԳԿՀ ավանդական դարձած «Հայաստան- Տարածաշրջան-Աշխարհ. թվեր և փաստեր» խորագրի հրապարակումների շարքը: Ինչպիսի ն է Հայաստանն արդի աշխարհի կարծիքով, որո նք են արձանագրվածձեռքբերումները և ձախողումները: Սույն հարցերին հոդվածն անդրադառնումէ XX դարի 90-ականների կեսերին ներմուծված ու ներկայումս լայնորեն կիրառվող «ուժեղ», «թույլ» կամ «ձախողված» պետություն որակավորումներիտեսանկյունից' հիմք ընդունելով միջազգային մի շարք հեղինակավորկառույցների ու կազմակերպությունների հրատարակումները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Какова Армения в глазах современного мира, какие у нее достижения и неудачи? В статье, на основе публикаций ряда авторитетных международных структур и организаций, дается оценка государству «сильное», «слабое», «неудавшееся ». Обобщая эти оценки, а также оценки множества других специализированных структур и организаций за последние 10-15 лет (до 2008г. включительно), делается заключение о том, что Третья Республика Армения по меньшей мере не «слабое» государство. В действительности она квалифицируется как «самая сильная» страна нашего региона, намного «сильнее» таких держав, как Иран, Турция и России.

Текст научной работы на тему «ՈՒԺԵ՞Ղ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

ՈՒԺԵ՞Ղ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Արա Մարջաեյաե

Հոդվածը շարունակում է «Նորավանք» ԳԿՀ ավանդական դարձած «Հայաստան-Տարածաշրջան-Աշխարհ. թվեր և փաստեր» խորագրի հրապարակումների շարքը: Ինչպիսի ն է Հայաստանն արդի աշխարհի կարծիքով, որո նք են արձանագրված ձեռքբերումները և ձախողումները: Սույն հարցերին հոդվածն անդրադառնում է XX դարի 90-ականների կեսերին ներմուծված ու ներկայումս լայնորեն կիրառվող «ուժեղ», «թույլ» կամ «ձախողված» պետություն որակավորումների տեսանկյունից' հիմք ընդունելով միջազգային մի շարք հեղինակավոր կառույցների ու կազմակերպությունների հրատարակումները:

Ներածություն

Վերջին տասնամյակում նոր թափ և ազդեցություն են ձեռք բերել այն կառույցները, որոնք կազմում և հրատարակում են աշխարհի պետությունների (state) «ուժեղության», «թուլության» կամ «ձախողման» մասին գնահատականներն ու վարկանիշային աղյուսակները: Դրանց ազդեցությունը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո «թույլ», «ձախողված» կամ «ձախողվող» պետությունները հայտնվեցին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ուշադրության կիզակետում: Այսպես, 2002թ. ԱՄՆ «Ազգային անվտանգության ռազմավարությունը» փաստաթուղթն աներկբա նշում է. «թույլ կամ ձախողվող պետությունները մեր ազգային շահերի համար կարող են ներկայացնել նույնքան մեծ վտանգ, որքան ուժեղ պետությունները»1:

Բացի այդ, պետությունների «թուլության» մասին հրապարակվող որոշ արդյունքներ ներկայումս հիմք են ծառայում աշխարհի զարգացած երկրների, առաջին հերթին' ԱՄՆ-ի ու Եվրամիության (ԵՄ), ինչպես նաև Ավստրալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի և եվրոպական մի շարք այլ երկրների միջազգային հարաբերություններն ու օգնությունն ուղղորդելու համար: Որպես օրինակ նշենք միայն նույն 2002թ. ԱՄՆ ռազմավա- * 74

1 The National Security Strategy of the United States of America, September 2002. www.whitehouse.gov/nsc/nss.pdf

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

րակաե փաստաթղթով նախատեսված Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի (Millenium Chalange Account) և համապատասխան կորպորացիայի (Millenium Chalange Corporation) ստեղծումն ու գործունեությունը:

«Նորավանք» ԳԿՀ հրատարակումներն անդրադարձել են պետությունների «թուլության» կամ «ձախողման» գնահատականների վարկանիշային որոշ աղյուսակներին և դրանք հրատարակող կազմակերպություններին [1, 2]: Սակայն հայերեն վերլուծական գրականությունում դեռևս բացակայում է այդ կազմակերպությունների գործունեության ու հրապարակվող արդյունքների քիչ թե շատ ամբողջական նկարագիրը: Ստորև փորձ է արվում լրացնել այս բացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա վարկանիշային աղյուսակները կազմող կազմակերպությունների թիվը ներկայումս գերազանցում է երեք տասնյակը, դրանց բոլորի անգամ թռուցիկ քննումը սույն հոդվածում անհնար է: Ուստի, այստեղ հիմնականում դիտարկվում են այս հարցով զբաղվող առավել ազդեցիկ կազմակերպությունները և փորձագիտական խմբերը, որոնց գործունեությունը, փաստորեն, ձևավորել է պետությունների «թուլության» գնահատման ու վարկանիշային աղյուսակների կազմման ներկա դաշտը:

1. Գնահատման ու վարկանիշային դաշտը

Ելնելով կատարվող ուսումնասիրությունների բնույթից' այս կազմակերպությունները կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին' ամենաազդեցիկ խումբը, այսպես կոչված, կnեցեպտուալացեողևերե են կամ տեսաբանները, որոնք մշակում են պետությունների «թուլության» կամ «ձախողման» այս կամ այն մոդելը, իրականացնում լայնածավալ վիճակագրական, վերլուծական ու տեսական հետազոտություններ: Հաջորդը զուտ քանակական առումով գնահատողներն են, որոնք, հիմնվելով այս կամ այն մոդելի վրա, իրականացնում են պետությունների դասակարգումը: Երրորդ խումբը կանխատեսողներն են, որոնք, հիմնվելով պետությունների «թուլության» կամ «ձախողման» իրենց գնահատականների վրա, փորձում են իրականացնել նաև որոշակի քաղաքական կանխատեսումներ: Հաճախ, բայց ոչ միշտ, կոնցեպտուալացնողները հանդես են գալիս նաև որպես գնահատողներ ու կանխատեսողներ: Առկա են նաև հակառակի օրինակները:

1.1. Կոնցեպտուալացնոդեեր

Մեր դիտարկումը ճիշտ կլինի սկսել Քաղաքական անկայունության հանձնախմբից (ՔԱՀ, Political Instability Task Force, PITF): Այն խնդրո առարկա ուղղությամբ գործող, թերևս, առաջին ու ամենաազդեցիկ կազմակերպությունն է, Ձախողված պետությունների հանձնախումբ (State Failure Task Force)

75

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

աեվաեմամբ հիմնվել է 1994թ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետախուզական տնօրինության կողմից (USA CIA, Directorat of Intelligence), իր ուսումնասիրություններում հիմնվում էր դեռ 1970-ականներից մեկ-նարկած աշխարհի երկրների տարատեսակ անկայունությունների մոդելավորման ուղղությամբ ԱՄՆ-ում կուտակված հարուստ փորձի վրա: Ուսումնասիրությունների այս փուլը կարելի է անվանել «լատենտային» կամ ծպտյալ' արդյունքների և կիրառվող մեթոդների մասին այդ ժամանակ մամուլում անմիջական տեղեկատվության նվազագույն քանակության պատճառով:

Ուսումնասիրությունների նոր' «հրապարակային» փուլի սկիզբ կարելի է համարել 1992-ը' ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված: Այս առումով, առանձնահատուկ է 1994-ը, երբ մամուլում հրատարակվեց ՔԱՀ առաջին հաշվետվությունը' նվիրված երկրների «ձախողման» մոդելավորմանը/կան-խատեսմանը [3]: Այս աշխատությունում, հավանաբար առաջին անգամ, ձևակերպվեցին «պետությունների ձախողում» և հարակից այլ եզրեր1: Հաշվետվությունում հանձնախումբը տարբերակում է պետությունների 4 տիպի «ձախողումներ». 1) հեղափոխություններ, 2) էթնիկ պատերազմներ և հակամարտություններ, 3) զանգվածային սպանություններ (գենոցիդ), 4) տարատեսակ ռեժի-մային ճգնաժամեր: ՔԱՀ այս հաշվետվությունն ամբողջացնում է 1955-94թթ. ժամանակահատվածում նշված տիպի «ձախողումների» մոդելավորման 113 «դեպք» 0.5 մլն մարդ և ավելի բնակչություն ունեցող աշխարհի բոլոր երկրնե-րի համար (բացառությամբ ԱՄՆ-ի, որը դիտարկված է միայն համեմատության համար): Մոդելավորման միավոր (ավելի ճիշտ' «դեպք» կամ «դրվագ», case) է հանդիսանում տվյալ երկիրը' տվյալ թվականին (օրինակ' «Հայաստան, 1991»): Յուրաքանչյուր «դեպք» բնութագրվում է 617 տարբեր ցուցիչներով (փոփոխականներ) և ժամանակագրորեն ներառում է նախորդ 2-րդ տարվա ցուցանիշների արժեքները1 2: Կոնկրետ մոդելավորման արդյունքում «դեպքը» պետք է ընդունի միայն 1 կամ 0 արժեք, այսինքն' վերը նշված 4 տիպի կամ «խառը» տիպի ձախողում, կամ ոչ: Օգտագործվել է մոդելավորման երկու մեթոդ' ստատիստիկ-լոգիստիկ-ռեգրեսիոն վերլուծություն և նևրալ ցանցային վերլուծություն (neural network analysis)' ցանցի ինտենսիվ «ուսուցանմամբ»' էտալոնային կամ վերահսկող «դեպքերի» վրա (control cases): Կոնկրետ դեպքի «հաջող» մոդելավորումը, միևնույն ժամանակ, նշանակում է տվյալ մոդելի ունակությունը' կանխատեսել կոնկրետ «ձախողման դեպքը», այսպես ասած, «դեպքից երկու տարի առաջ»:

Հայեցակարգային առումով հիմնարար արժեք ունի այս հաշվետվության

1 Վերլուծական հանրության շրջանակներում դրանք լայն շրջանառության մեջ մտցվեցին ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) հովանու ներքո 90-ականներից իրականացվող NIC 2010, NIC 2015, NIC 2020 լայնածավալ ծրագրերի կատարման ընթացքում:

2 Այսինքն, օրինակ' «Հայաստան, 1991» «դեպքը» պարունակում է 1989թ. տվյալներ:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

հետևյալ արդյունքը: Հիմնվելով ավելի քաե 2 մլե միավոր տեղեկատվության և ավելի քաե 300 «դեպքերի» մոդելավորման արդյունքների վրա' ՔԱՀ փորձագետներն առանձնացրել եե տվյալ պետության այս կամ այե տիպի ձախողման բարձր հավաեակաեություեե առավելագույնս պայմանավորող «հիմնական» փոփոխականների ցաեկը: Դրանք հաշվետվությունում բաժանվում եե 4 հիմնական տիրույթների' ժողովրդագրական, տնտեսական, ոեսուրսա-միջավայ-րայիե և քաղաքական: Նևրալ ցաեցայիե մոդելավորման օգնությամբ իրականացվել է այս փոփոխականներից (արդեն' պարամետրերից) մեկ, երկու, մինչև 14 տարբեր պարամետրերի զուգորդումով նկարագրվող աոաեձիե «մոդելների» վարքը: Այնուհետև գնահատվել է տարբեր պարամետրերի կամ դրանց այս կամ այե կոմբինացիայի ազդեցությունը պետությունների տարբեր տիպի «ձախողումների» մոդելավորմաե/կաեխատեսմաե Ճշգրտության վրա: Համաձայն ՔԱՀ հաշվետվության' պարամետրերի որոշակի զուգորդությունների համար այս ճշգրտությունը գերազանցել է 70% շեմը, իեչը տպավորիչ արդյունք է ու համարժեք կանխատեսման վկայություն1: Նկատենք, որ այս աշխատանքների տրամաբանությունը համահունչ է այե ուսումնասիրություններին, որոնք զբաղվում եե բարդ դինամիկ համակարգերում «էակաե» պարամետրերի որոշմամբ և այդ պարամետրերի այե «կրիտիկական» արժեքների հաշվարկմամբ, որոնց դեպքում համակարգերը կորցնում եե կայուեություեե ու աեցեում «քաոսային» և/կամ ստոխաստիկ ռեժիմների1 2:

Հենվելով այս հաշվետվության տվյալների վրա' Սղյուսակ 1-ում ամբողջացնում եեք եևրալ ցանցերի վրա տարաբնույթ «ձախողման դեպքերի» մոդելավորման ճշգրտության արդյունքները' ըստ դիտարկվող «դեպքերը» նկարագրող հիմնական պարամետրերի թվի և կազմի: Ինչպես տեսնում եեք այս աղյուսակից, ընդամենը 2 հիմնական պարամետրերի դիտարկումն (տեսակարար ՀՆԱ, առևտրի ազատություն) ապահովում է բոլոր կամ «խառը, համակարգային» ձախողումների մոդելավորմաե/կաեխատեսումեերի 70%, իսկ զուտ «ռեժիմայիե ճգնաժամ» տիպի «դեպքերի» համար' նույնիսկ 73% ճշգրտություն: Ավելին, բերվող արդյունքները վկայում եե, որ 3-րդ ' «ժողովրդավարություն» պարամետրի ավելացումը չի բարձրացնում «համակարգային» ձախողումների մոդելավորմաե/կաեխատեսումեերի ճշգրտությունը: Հատկանշական է նաև այե, որ դիտարկվող պարամետրերի թվի ավելացումը չի բարձ-

1 Իրոք, 50% կաեխատեսումայիե ճշգրտությունը համարժեք է «պատահական» կանխատեսմանը, իսկ, անհասանելի 100% ճշգրտությունը համարժեք է «մարգարեության»:

2 Ուսումնասիրությունների այս բնույթը XX դարի 70-ակաե թվականների «ոչգծայիե հեղափոխության» ընթացքում մաթեմատիկական (դինամիկ համակարգեր) ու բնագիտական (ֆիզիկա, քիմիա) ասպարեզներում մշակված նոր պարադիգմը, վերլուծական ու հաշվարկային մեթոդները սոցիալ-քաղաքակաե ու տնտեսական մոդելավորման համար կիրառելու հետևանք է: Երևույթ, որը լայն թափ ստացավ 80-90-ակաեեերիե, հատկապես ԱՄՆ-ում (NATO, DARPA և այլ կազմակերպությունների ակտիվ ֆիեաեսավորմամբ), Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրեերում ու Ճապոեիայում: Ցավոք, այս մեթոդները մեծ մասամբ մնացին չյու-րացված և կիրառություն չգտան հայրենական վերլուծական շրջանակների կողմից:

77

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

րացեում զուտ «ռեժիմայիե ճգնաժամ» դեպքերի մոդելավորման ճշգրտությունը, հակառակը' այն նվազում է 73%-ից (2 պարամետրի դիտարկում) մինչև 67% (5 պարամետր) և նույնիսկ 61% (8 պարամետր):

Աղյուսակ 1

Երկրների «ձախողման» մոդելավորման ճշգրտությունը ' ըստ դիտարկվող պարամետրերի, որոշ այւ-դանրներ ' ըստ [3, Anex B, Table B-1]

Ձախողման տիպեր Մոդելավորման ճշգրտություն Դիտարկվող հիմնական պարամետրեր

թիվը կազմը

բոլոր 70% 2 տեսակարար ՀՆԱ, առևտրի ազատություն

բոլոր 70% 3 մանուկների մահացություն, առևտրի ազատություն, ժողովրդավարություն

էթնիկ հակամարտություններ 72% 5 տեսակարար ՀՆԱ, առևտրի ազատություն, ռեժիմի տևողություն, ժողովրդավարություն, youth bulge

ռեժիմային ճգնաժամ 73% 2 տեսակարար ՀՆԱ, առևտրի ազատություն

ռեժիմային ճգնաժամ 67% 5 տեսակարար ՀՆԱ, առևտրի ազատություն, ռեժիմի տևողություն, ժողովրդավարություն, youth bulge

Մինչդեռ, օրինակ, զուտ «էթնիկ հակամարտությունների» մոդելավորման պարագայում մոտ 70% ճշգրտությունը պահանջում է արդեն 5 հիմնական պարամետրերի դիտարկում: Դրանց թվում է, այսպես կոչված, youth bulge պարամետրը, որն այս աշխատությունում սահմանվում է որպես «դեպքից» երկու տարի առաջ տվյալ երկրում 15-29 տարեկան բնակչության թվի հարաբերությունը 30-54 տարեկան բնակչության թվին1: Հատկանշական է նաև youth bulge պարամետրի ցածր կարևորությունը զուտ ռեժիմային ճգնաժամերի կանխատեսման տեսանկյունից: Փաստորեն, բերվող արդյունքներից կարելի է եզրակացնել, որ զուտ էթնիկ հակամարտությունը որոշակի առումով ավելի «բարդ» երևույթ է, քան նույնիսկ բարդ տիպի «համակարգային ճգնաժամերը»: Չափազանց բնութագրական է, սակայն, այն, որ ՔԱՀ փորձագետներն աշխատության իրենց հիմնական հետևությունը ձևակերպում են հետևյալ կերպ [3]. «մոդելավորման առավելագույն ճշգրտություն է ապահովում 3 պարամետրերի դիտարկումը. 1) միջազգային առևտրի ազատությունը, 2) մանուկների մահացությունը, 3) ժողովրդավարության մակարդակը: Արդյունքները վկայում * 78

1 1970թ. ներմուծված (Գասաոն Բուաուլ) սույն հասկացությունը քննող սակավաթիվ հայերեն ուսումնասիրություններում կարելի է հանդիպել այս եզրի «երիտասարդների ավելցուկ» կամ նույնիսկ «երիտասարդների ուռուցք» ոչ պիտանի և ոչ համարժեք թարգմանություններին:

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

եե, որ դիտարկված բոլոր դեպքերի 2/3-ի համար, դատելով այս 3 պարամետրերից, կարելի է հստակորեն տարբերակել/կանխատեսել «ձախողման» և «չձա-խողման» դեպքերը' դրանից երկու տարի առաջ: Ավելի ժողովրդավար երկրնե-րում «ձախողման» ռիսկը մեծանում է, երբ մանուկների մահացության աստիճանը բարձրանում է, իսկ միջազգային առևտրինը' իջնում: Պակաս ժողովրդավարական երկրներում «ձախողման» ռիսկը մեծանում է, երբ միջազգային առևտրի մակարդակը նվազում է, իսկ մանուկների մահացության աստիճանն ունի նվազ ազդեցություն» (տե 'ս [3], գլուխ «KeyFindings», p. viii):

Այս եզրահանգմամբ է պայմանավորված 1994թ. աշխատության հայեցա-կարգային կարևորությունը խնդրո առարկա գրեթե բոլոր հետագա ուսումնասիրությունների համար. որոշվեցին և շրջանառության մեջ դրվեցին այն հիմնական պարամետրերը և տիրույթները, որոնցով պետք է գնահատվեն տվյալ պետության «թուլությունը» կամ «ձախողումը»1:

1998թ. հրատարակվեցին հանձնախմբի ուսումնասիրությունների 2-րդ փուլի արդյունքները [4]: Օգտագործված վերլուծական զինանոցն այստեղ հարստանում է 3-րդ գործիքով՝ «դեպքի» վարքի վերլուծություն' այսպես կոչված «գենետիկ ալգորիթմերի» միջոցով1 2: «Ճգնաժամերի» գլոբալ մոդելավորումից զատ, հատուկ ուշադրություն է դարձվում Սահարայամերձ պետությունների «ձախողումների» առանձին մոդելավորմանը:

ՔԱՀ այս աշխատությունում վերահաստատվում է հանձնախմբի նախորդ հրատարակման այն հետևությունը, որ դիտարկվող դեպքերի 2/3-ի համար գլոբալ մոդելավորման արդյունքների լավագույն ճշգրտությունն ապահովվում է վերոհիշյալ 3 պարամետրերի դիտարկումով [4]: ՔԱՀ փորձագետների խոսքերով' էլ ավելի է ընդլայնվում «քաղաքական կազմակերպությունների կողմից առաջարկվող» ժողովրդավարության մակարդակը նկարագրող պարամետրերի օգտագործումը [4, p. 11]: Ըստ այդմ, պետություններն արդեն դասակարգվում են ամբողջական ժողովրդավարությամբ, մասնակի ժողովրդավարությամբ և ավտոկրատիկ բնույթի երկրների: Իսկ «ռեժիմային փոփոխության դեպքերի» մոդելավորման ժամանակ դիտարկվում է հատուկ պարա-

1 Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ [3]-ը վերլուծական հանրության ուշադրությունը հրավիրեց youth bulge պարամետրի վրա' հիմք դնելով էթնիկ պատերազմների ու հակամարտությունների վերլուծությանը/ կանխատեսմանը նվիրված 90-ակաեեերիե և նոր դարասկզբին լույս տեսած բազմաթիվ ուսումնասիրությունների համար:

2 Գենետիկ ալգորիթմերը (ԳԱ) հնարավորություն են տալիս բարդ օպտիմալացման խնդիրները լուծել, այսպես կոչված, «էվոլյուցիոն» տարբերակով, թեև, ճիշտն ասած, դրանք չեն ապահովում «բացարձակ» օպտիմալ լուծումը: Ի տարբերություն դասական մեթոդների, երբ պարամետրերի փոփոխությամբ որոնվում է օպտիմալ լուծումը, ԳԱ-ն «զարգացնում» է լուծումը 2 սկզբնական լուծումները «զույգելով», որը հիմք է դնում հետագա «ժառանգ» լուծումների շարքին: Լուծումների յուրաքանչյուր «սերնդում» ընտրվում են «լավագույնները», որոնք կրկին «զույգվում» են: [4]-ում կիրառվող ԳԱ-ն թույլ է տալիս մոդելավորել այնպիսի գենետիկ երևույթներ, ինչպիսիք են պարզ ժառանգումը, մուտացիանՆ քրոս-օվերը:

79

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

մետր, որի միջոցով գնահատվում է «դեպի ժողովրդավարության» կամ «ժողովրդավարությունից» փոփոխության ուղղվածությունը: Այս պարամետրը ներկայացնում է տվյալ պետության «ժողովրդավարության» և «ավտոկրատիայի» ցուցիչների արժեքների պարզ թվաբանական տարբերությունը (մանրամասն տե'ս [5]):

Բերենք ՔԱՀ այս աշխատության հատկանշական հետևյալ «հիմնական եզրահանգումը». «Մասնակի ժողովրդավար պետություններն ավելի խոցելի են տարատեսակ «ձախողումների» համար, քան ամբողջական դեմոկրատ, ինչպես նաև ավտոկրատ պետությունները: Սա ենթադրում է, որ դեմոկրատիայի քարոզչության քաղաքականությունը, վերջին հաշվով, թեև կարող է հանգեցնել կայուն լիբերալ աշխարհի, սակայն չի կարելի ենթադրել, թե անցումային փուլերը կլինեն կայուն: Քաղաքականություն կերտողները (decision makers) պետք է դա հստակ հասկանան» (ընդգծումը մերն է, տե 'ս [4], Key Findings).

Դժվար չէ տեսնել, որ այս եզրահանգումն այն ակունքն է, որից արդի վերլուծական ուսումնասիրություններում, եթե ոչ կոնկրետ ծրագրերում, սերվում է «ղեկավարվող քաոս» հասկացության աշխարհաքաղաքական կիրառումը, որն այդքան բնորոշ է 90-ականների վերջին և նոր դարասկզբին:

2000թ. սեպտեմբերի վերջին հրատարակվեցին հանձնախմբի աշխատանքների 3-րդ փուլի արդյունքները [6]: Հիմնականում պահպանելով նախորդ փուլերին բնորոշ ընդհանուր նկարագիրը՝ այս փուլի աշխատանքերն առանձնանում են հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող երկր-ների, ինչպես նաև «էթնիկ պատերազմներ» ունեցող երկրների խմբերի առանձին, ավելի մանրամասն մոդելավորմամբ ու դրան ուղղված հատուկ ջանքե-րով: Ավելի են խորացել դիտարկվող պետությունների «ժողովրդավարության» պարամետրի գնահատականները, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել տվյալ երկրի վրա «միջազգային ներազդման» պարամետրի ազդեցության ուսումնասիրմանը: Ընդ որում, նկարագրելով տարբեր պարամետրերի կիրառման դեպքում առավելագույն ճշգրտություն ապահովող մոդելավորման արդյունքները' ՔԱՀ փորձագետները գրում են. «Այն պարագաներում երբ մոդելավորումը տալիս է արդյունքների համանման ճշգրտություն, հանձնախումբն առավելություն է տալիս այն պարամետրերի դիտարկմանը, որոնք առավելապես հետաքրքիր են քաղաքականություն կերտողների համար» (ընդգծումը մերն է, տե'ս [6], Appendix A, p. 55):

2003թ. նոյեմբերին և 2005թ. սեպտեմբերին հրատարակվեցին ՔԱՀ IV-րդ և V-րդ փուլերի ուսումնասիրությունների արդյունքները1: Սակայն մանրա- * 80

1 Political Instability Task Force Report: Phase IV Findings (McLean, VA: Science Applications International Corporation, November 2003. Political Instability Task Force Report: Phase V Findings (McLean, VA: Science Applications International Corporation, September 2005.

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

մասե վերլուծության համար դրանց փաստագրական բաժինները նույնիսկ հիմա դժվարհասանելի են մնում:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, որ դատելով անգամ միայն բաց աղբյուրներից' աշխարհի երկրների անկայունությունների կամ «ձախողումների» մոդելավորման առումով ՔԱՀ կատարած աշխատանքը' հիմնված ուսումնասիրությունների նախորդ, պատենտային» փուլի արդյունքների վրա, ունի աննախադեպ ծավալ և օգտագործված վերլուծական մեթոդների տպավորիչ զինանոց: Հրատարակված արդյունքները, որոնք, անշուշտ, ստացված բոլոր արդյունքների փոքր մասն են միայն, մշակված մոդելները, «զգայուն պարամետրերի» ցանկերը և ՔԱՀ այլ արդյունքներ տասնամյակների ընթացքում հանդիսացել և շարունակում են հանդիսանալ խնդրո առարկա մեծաթիվ ուսումնասիրությունների ելակետ' թե' ԱՄՆ-ում, թե' այլուր: ՔԱՀ հրապարակումների եզրահանգումները մեծ մասամբ ունեն հավասարակշռված բնույթ, մանավանդ վաղ փուլերի աշխատությունները հնարավորինս զերծ են ներմուծված քաղաքականացվածությունից1:

Գլոբալ զարգացման կենտրոն (ԳԶԿ, The Center for Global Development): Чաշիեգտոեյաե այս «թինկ թանկը» սկսեց գործել 2001թ. նոյեմբերին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ճիշտ երկու ամիս անց: 2004թ. հունիսին ԳԶԿ հովանու ներքո գործող Թույլ պետությունների և ԱՄՆ Ազգային անվտանգության կոմիտե (ԹՊԱԱԿ, Commission on Weak States and U.S. National Security) երկկուսակցական կոմիտեն հրատարակեց «Անդունդի եզրին. թույլ պետությունները և ԱՄՆ ազգային անվտանգությունը» աշխատությունը [7]: ԳԶԿ նախագահ Նենսի Բրդսալի (Nancy Birdsall) նախաբանում ասվում է. «2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ահազանգեց զարգացման և անվտանգության տեսանկյունից նոր համատարած մարտահրավերի գալստյան մասին. XX դարում զգայուն ազգային անվտանգությունը պետք է գործ ունենա (tackle with) ԱՄՆ-ից հեռու գտնվող որոշ պետությունների թուլության և անգամ փլուզումների հետ» [7, p. V]: Ուշագրավ է այս աշխատության վերաբերյալ «պատմության վախճանի» տխրահռչակ թեզի հեղինակ, Փոլ Նիտցեի անվան միջազգային խորացված ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հետևյալ ոգևորված գնահատականը. «Կոմիտեի նոր հաշվետվությունը ողջ խնդիրը ներկայացնում է համարժեք և ձևակեր-

1 Հավելենք միայն, որ ՔԱՀ [3] աշխատությունում մեր տարածաշրջանը ներկայացված էր 13 «դեպքով», որոնցից 7-ի համար (54%) արձանագրվել է «սխալ» մոդելավորում/կանխատեսում. 4 անգամ Թուրքիայի (1957, 1961, 1965, 1962) և մեկական անգամ «ԽՍՀՄ, 1968» և «Հայաստան, 1991» դեպքերի համար: [4]-ում Կովկասյան հանրապետություններին առնչվող 5 դեպքերն ընդհանրապես մոդելավորված չեն' բավարար տվյալների բացակայության պատճառով: [6]-ում գլոբալ մոդելավորման արդյունքներով ճիշտ է մոդելավորված «Հայաստան, 1994» դեպքը: Մահմեդական բնակչությամբ երկրների մոդելավորման ժամանակ սխալ է մոդելավորված «Ադրբեջան, 1991» դեպքը, իսկ էթնիկ պատերազմների մոդելավորման ժամանակ սխալ են մոդելավորված «Ադրբեջան, 1991» և «Վրաստան, 1998» դեպքերը: Միևնույն ժամանակ, ճիշտ են մոդելավորված «ՌԴ, 1991» և «Վրաստան, 1991» դեպքերը:

81

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

պում շատ հստակ քաղաքական առաջարկ' կաբինետի մակարդակով հիմնել առանձնացված մի մարմին, որը և կհամակարգի [թույլ պետություններին ցուցաբերվող աջակցության] տարբեր տարրերը»1:

ԳԶԿ այս աշխատությունն ինքնին, իսկ Ֆուկույամայի գնահատականը' հատկապես, ընդգծում են պետությունների «թուլության» կամ «ձախողման» գնահատմանն ուղղված ուսումնասիրությունների զարգացման տրամաբանության մեջ նոր փուլի սկիզբը: Այսուհետ այդ ուսումնասիրությունները ոչ միայն պետք է սպասարկեն «քաղաքականություն կերտողներին» ժողովրդավարության քարոզչության և ընդլայնման գործում, այլև անմիջականորեն ներազդեն զարգացած երկրների և առաջին հերթին ԱՄՆ արտաքին օժանդակության ուղղորդմանը: Հիշեցնենք, որ այսպիսի «կիրառական» փուլի հայտնվելը բնավ պատահական չէր, այն բխում էր վերը նշված ԱՄՆ 2002թ. «Ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթի դրույթներից: Դժվար չէ նաև հասկանալ, որ Ֆուկույամայի հիշատակած «կաբինետի մակարդակով գործող առանձնացված մարմինը» 2002թ. նշված ռազմավարական փաստաթղթի ու դրանով պայմանավորված' Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի ստեղծման լույսի ներքո, չէր կարող չդառնալ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիա, որը և կոչված կլինի այսուհետ «համակարգել թույլ պետություններին ցուցաբերվող աջակցության տարբեր տարրերը»:

[7]-ում դիտարկված են աշխարհի մոտ 70 «թույլ պետություն»: Դիտարկումն իրականացվել է երեք տիրույթներում. անվտանգություն (security), ունակություն (capacity) և լեգիտիմություն (legitimacy): Ընդ որում' այս տիրույթներում գնահատումն իրականացվում է միայն մեկ պարամետրով. անվտանգության տիրույթում դա ռազմադաշտում արձանագրված զոհերի թիվն է, ունակությունում' տվյալ երկրում մանկական պատվաստումների մակարդակը, լեգիտիմությունում' 2003թ. Սթիվեն Ռադելեթի աշխատության արդյունքները1 2 [8]:

Հիմնվելով ստացված գնահատականների վրա' ԹՊԱԱԿ փորձագետները կազմել են «թույլ պետությունների» համապատասխանաբար 3 առանձնացված ցանկ: Յուրաքանչյուր ցանկում առկա են երկրների առանձին ենթա-խմբեր' 3 ենթախումբ «անվտանգության» ցանկում և 5-ական ենթախումբ' «ունակություն» և «լեգիտիմություն» ցանկերում: Այս ենթախմբերում երկրները ներկայացված են ըստ տվյալ պարամետրի արժեքների 20%-ոց տիրույթների' քվեեlnիlեերի, ընդ որում' ստորին քվենտիլներում ներկայացված են առավել «թույլ» երկրները: [7] աշխատության արդյունքներն ամբողջացրել ենք Աղյուսակ 2-ում, ուր ընդգծել ենք անդրկովկասյան երեք երկրները:

1 Francis Fukuyama. The Paul H. Nitze School of Advanced International Studies, Johns Hopkins University. http:// www.cgdev.org/section/initiatives/_archive/weakstates

2 Այն ներկայացնում է Համաշխարհային բանկի (տե ս ստորև), Freedom House, Economist Intelligence Unit, և Political Risk Services կազմակերպությունների համապատասխան գնահատականների հանրագումարը:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

Աղյուսակ 2

Ըստ «Աեդուեդի եզրիե. թույլ պետությունները և ԱՄՆ ազգայիե աեվտաեգություեը» 2004թ. աշխատության [7]

Աեվտաե( ություե (ըեդամեեը 31 երկիր)

Մեծածավալ պատերազմ Միջիե պատերազմ Փոքրածավալ պատերազմ

16 երկիր' այդ թվում. Հեդկաստաե, Պակիստաե, Աֆղաեստաե 7 երկիր' այդ թվում. Կամբոջա, Սոմալի 8 երկիր' այդ թվում. Տաջիկստաե, Ուզբեկստաե

Ուեակություե (ըեդամեեը 73 ե րկիր)

Վերիե 20% 60 - 80% 40 - 60% 20 - 40% Ստորիե 20%

14 երկիր' այդ թվում. Հայաստաե, Ադրբեջաե, Ուզբեկստաե 15 երկիր' այդ թվում. Վրաստաե, Մոլդովա, Տաջիկստաե 15 երկիր' այդ թվում. Քեեիա, Եմեե 15 եԲԿԻր' այդ թվում. Հեդկաստաե, Պակիստաե, Սուդաե 14 երկիր' այդ թվում. Աֆղաեստաե, Սոմալի

Լեգիտիմություե (ըեդամեեը 72 երկիր)

Վերիե 20% 60 – 80% 40 - 60% 20 - 40% Ստորիե 20%

15 երկիր' այդ թվում. Հեդկաստաե, Մոեղոլիա 14 երկիր' այդ թվում. Վրաստաե, Մոլդովա, Ալբաեիա 15 երկիր' այդ թվում. Հայաստաե, Կամբոջա 14 երկիր' այդ թվում. Ադրբեջաե, Ղրղըզստաե, Եմեե 14 երկիր' այդ թվում. Աֆղաե- ստաե, Ուզբեկ- ստաե

Իեչպես տեսեում եեք, «աեվտաեգությաե» առումով դիտարկված 31 երկր-եերի շարքում տեղ չի գտել աեդրկովկասյաե և ոչ մի հաերապետություե: «Ուեակությաե» առումով Հայաստաեը և Ադրբեջաեը գերազաեցում եե Վրաս-տաեիե, իսկ առավել քաղաքակաեացված «լեգիտիմությաե» տիրույթի առումով Վրաստաեը գերազաեցում է Հայաստաեիե, որը, իր հերթիե, գերազաեցում է Ադրբեջաեիե: 2004թ. այս աշխատություեում չեե դիտարկված Թուրքիաե, Իրա-եը, Իրաքը և ՌԴ-ե: Ավելացեեեք, որ [7]-ում չի կազմված ըստ «թուլությաե» եր-կրեերի որևէ դասակարգմաե վերջեակաե վարկաեիշայիե աղյուսակ:

Հետաքրքրակաե է, որ դեռ 2003թ. մարտիե, ելույթ ուեեեալով ԱՄՆ Սե-եատի արտաքիե կապերի կոմիտեում, վերը հիշատակված ԳԶԿ եերկայա-ցուցիչ Ս.Ռադելեթը եզրակացրել էր, որ դատելով հատկապես «լեգիտիմու-թյուե» բաղադրիչի, իեչպես եաև կոռուպցիայի աստիճաեի գեահատակաեեե- 83

83

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

րից, Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամից նախկին ԽՍՀՄ հանրապետություններից օժանդակություն կարող է ստանալ միայն Վրաստանը: Ելույթը մեծ աղմուկ բարձրացրեց հարցով զբաղվող մասնագետների և փորձագետների շրջանում, նույնիսկ այն կազմակերպություններում, որոնք ամենայն խստությամբ հետևում են հենց «լեգիտիմության» և մարդու իրավունքների դաշտին (օրինակ' Ա.Սախարովի անվան հիմնադրամ1 [9]): Հետագա գործընթացների ժամանակ, ոչ վերջին հերթին ««Հերիթեջ Ֆաուեդեյշե»-ի 2003 և 2004թթ. «Տնտեսական ազատությունների ցուցիչներ» հրատարակումների արդյունքներով (տե'ս, օրինակ [1, 2]) և մասամբ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ջանքերով, հաղթեց ավելի իրատեսական մոտեցումը:

ԹՊԱԱԿ ուսումնասիրությունները թեև զուրկ են վերլուծական խորությունից (մանավանդ եթե դրանք համեմատելու լինենք ՔԱՀ ուսումնասիրությունների հետ) և հայեցակարգային առումով որևէ նորություն չեն պարունակում, սակայն դրանց ընդգծված քաղաքական բնույթը և, ինչն ավելի կարևոր է, բերվող գործնական, կիրառական առաջարկությունները հիմք են տալիս մեզ ԳԶԿ-ն ընդհանրապես, իսկ ԹՊԱԱԿ-ը մասնավորապես դիտարկել «կոնցեպ-տուալացնողների» շարքում: Այստեղ կատարված(վող) աշխատանքները կարևոր են հատկապես Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի հիմնադրման պատմության և ներկա գործունեության քննման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, տվյալ երկրի «թուլությունը» գնահատելիս, վերահսկող անալիտիկ վերլուծության/մոդելավորման1 2 բացակայության պարագայում ԹՊԱԱԿ ուսումնասիրություններում դիտարկվող երեք տիրույթներում միայն մեկ պարամետրի օգտագործումը [7] աշխատության լուրջ թերությունն է: Արդյունքում՝ ըստ «թուլության» երկրների անգամ մասնակի դասակարգումները, որոնք իրականացվել են ԹՊԱԱԿ-ի կողմից 2003-04թթ., մասամբ խեղաթյուրված են սուբյեկտիվ գործոններով:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նման նեղ ուղղվածությունից խուսափում է, օրինակ, Ռոբերթ Ռոթբերգի (Robert I. Rotberg) գլխավորած խումբը, որի 5-ամյա ուսումնասիրությունների արդյունքները հրատարակվեցին նույն 2004թ. [10]: Այստեղ օգտագործվել է տնտեսական, քաղաքական և անվտանգության տիրույթների պարամետրերի շատ ավելի լայն ընտրանի: Թեև դիտարկվող պետությունները տարբերակվում են որպես «փլուզված», «ձախողված» և «թույլ», սակայն այստեղ նույնպես բացակայում է դիտարկվող երկրների դասակարգումն ըստ դրանց «թուլության» կամ «ձախողման»: Հայաստանն այս աշխատությունում «թույլ» կամ «ձախողված» երկրների շարքում, և ընդհանրապես, չի դիտարկված:

ԳԶԿ/ԹՊԱԱԿ [7] աշխատությունը նշանավորեց հիմնականում զարգա-

1 http://www.inthenationalinterest.com/Articles/Vol2Issue25/Vol2Issue25Semyonovpfv.html

2 Ինչպես դա արվում է, օրինակ, ՔԱՀ ուսումնասիրություններում:

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

ցող երկրեերի «թուլության» գնահատականների գործընթացների հատկանշական միաձուլումը մի շարք զարգացած երկների միջազգային օգնություն ցուցաբերող պետական կառույցներում իրականացվող կոնկրետ ծրագրերի ձևավորման և ուղղորդման համար տարվող աշխատանքների հետ: Միաձուլում, որը կարելի է և անհրաժեշտ է դիտարկել որպես «դեմոկրատիայի ընդլայնման» ռազմավարության բաղկացուցիչ մաս:

Այսպես, Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի (ՄԹՄԶ, DFID) 2005թ. հրատարակած հաշվետվությունում դիտարկվում էին այսպես կոչված «փխրուն» 46 պետություններ (fragile states), այդ թվում' Վրաստանը և Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը [11]; Ընդ որում' ՄԹՄԶ փորձագետները «փխրունությունը» ձևակերպում են որպես տվյալ պետության կամք և ունակություն' սեփական ու միջազգային միջոցներն օգտագործելու հասարակության համար անվտանգություն, սոցիալական պաշտպանվածություն (social welfare), տնտեսական զարգացում և լեգիտիմ քաղաքական կառույցներ ապահովելու ուղղությամբ: Հաջորդ' 2006թ. օգոստոսին Կանադայի Միջազգային զարգացման գործակալության (ԿՄԶԳ, Canadian International Development Agency) հովանու ներքո գործող Դևիդ Կարմեն-թի (David Carment) ղեկավարած հանձնախումբը հրապարակեց «թույլ» պետությունների իրենց ցանկը [12]: Այստեղ երկրները դիտարկվում էին 10 տիրույթներին պատկանող 74 պարամետրերի հիման վրա: Համաձայն այս հանձնախմբի' տվյալ երկրի «թուլությունը» գնահատվում է «իշխանություն» (authority), «ունակություն» (capacity) և «լեգիտիմություն» (legitimacy) երեք հիմնական տիրույթներում, պետության հիմնական գործառույթների իրականացման մակարդակով: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, այս աշխատությունում դիտարկված չէ: Կարլետոնի համալսարանում (Carle-ton University, Canada) այս խմբի ավելի ուշ իրականացրած ուսումնասիրություններում դիտարկված են Վրաստանը և Ռուսաստանը (2004թ.), Կոսովոն և ՌԴ Կալինինգրադի մարզը (2006թ.):

Վերջապես, նույն 2006թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, US AID) պատրաստած «Չափել պետությունների թուլությունը» աշխատությունում առաջարկվում էր դասակարգել «փխրուն պետություններն» ըստ 33 պարամետրերի [13]: Դրանք բնութագրում են տվյալ պետության արդյունավետությունը և Լեգիտիմությունը գործունեության չորս տիրույթներում. տնտեսական, քաղաքական, անվտանգության և սոցիալական: Ընդ որում' պետության արդյունավետությունը բնութագրվում է որպես կառավարության' հասարակությունում կարգ ու կանոն ապահովելու և հանրային հիմնական ծառայությունները մատակարարելու ունակությունը: Պետության լեզի-տիմությունը բնութագրվում է որպես հասարակության կարևոր հատվածների 85

85

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

կողմից գործադիր իշխանությունն ըեդուեելիորեե արդար և ողջ ազգի շահերից կիրառելու ըեկալումը: Ուսումեասիրվող երկրեերը դիտարկվում եե այս (2 x 4) բաեաձևե ուեեցող «փխրուեությաե մատրիցի» տեսաեկյուեից [13, p. 4]: Այեուհե-տև, համաձայե ստացված գեահատակաեեերի, դիտարկված բոլոր «փխրուե պետություեեերը» դասակարգվում եե երեք եեթախմբերի. «ձախողվող» (failing), «ձախողված» (failed) և «ապաքիեվող» (recovering) պետություեեերի:

Հայեցակարգայիե առումով ուսումեասիրություեեերի և գեահատումեե-րի այս փուլի թերևս ամեեակարևոր առաեձեահատկություեե այե է, որ պետություեեերի «թուլությաե» գեահատակաեեերում զուտ ժողովրդավարակաե ցուցիչեերի կիրառումե ըեդլայեվում է ըեդհուպ միեչև «լեգիտիմություե» հասկացություեը: Վերջինիս սահմաեումից հասկաեալի է, որ այե ավելի ըեդ-գրկուե հասկացություե է, քաե, օրիեակ, ժողովրդավարակաե իեստիտուտեե-րի բեակաեոե գործուեեություեը [13]: Առավել ցայտուե դա կարելի է տեսեել ըետրություեեերի օրինակով' ըետրություեեերի կաեոեավոր առկայություեը, դրաեց միջազգայիե հաերությաե համար ըեդուեելի մակարդակով աեցկա-ցումե այլևս բավարար չեե: Աեհրաժեշտ է, որ արդյուեքեերը լիեեե ըեդուեելի տվյալ երկրի «հասարակությաե կարևոր հատվածեերի կողմից»:

Վերը եշված Միջազգայիե զարգացմաե գործակալություեեերե այդ երկր-եերի կառավարություեեերի պաշտոեակաե գործակալություեեերե եե: Ուստի, իրեեց հրապարակումներում երաեք պետք է պահպաեեե «քաղաքակաե կոռեկ-տություեը»: Դրա հետևաեքով բաց աղբյուրեերում այդպես էլ չհրապարակվե-ցիե այս ծրագրերի «փխրուե» կամ «թույլ» պետություեեերի ամբողջական վար-կաեիշայիե ցաեկերը: Նշված գործակալություեեերե այս ուղղությամբ իրեեց աշխատաեքեերը դադարեցրիե 2006-07թթ.' պետություեեերի «թուլությաե» կամ «փխրուեությաե» գեահատումեերի դաշտը թողեելով հասարակակաե կազմա-կերպություեեերիե, համալսարաեեերիե և այլ մտավոր կեետրոեեերի:

Դրաեցից առաջիե հերթիե եշեեք Ա.Գհաեի (Ashraf Ghani) կողմից ղեկավարվող բրիտաեա-ավստրալակաե փորձագիտակաե խումբը [14], վերը հիշատակված Դ.Կարմեեթի փորձագետեերի խումբը Կաեադայից, ՔԱՀ եախկիե առաջատար փորձագետեեր Մ.Մարշալի և Ջ.Գոլդսթոեի (Monty Marshall, Jack Goldstone) խումբը ԱՄՆ Ջորջ Մեյսոեի համալսարաեում [15] և Բրուքիեգս հաստատություեը (The Brookings Institution, մաերամասե տե'ս ստորև): Կաե-խատեսումայիե դաշտում առաջիե հերթիե եշեեք Ազատությաե համար հիմ֊ եադրամը (Fund for Peace, մաերամասե տե'ս ստորև) և ԱՄՆ Մերիլեեդի համալսարանի Միջազգայիե զարգացմաե և կոնֆլիկտների կառավարման կենտրոնը [16]:

«Կոեցեպտուալացեողեերի» դիտարկումն ավարտենք խնդրո առարկա ուսումնասիրություններում ներկայումս չափազանց ազդեցիկ Համաշխար- 86

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

հայիե բանկով (ՀԲ): Անցած տասնամյակի ընթացքում և ներկայումս պետությունների «թուլությունը» գնահատող գրեթե բոլոր կազմակերպությունները թե' ԱՄՆ-ում, թե' այլուր լայնորեն օգտագործում են ՀԲ կողմից պետությունների 4 տիրույթները (տնտեսական մենեջմենթ, կառուցվածքային, սոցիալական և հանրային քաղաքականություններ) բնութագրող 16 պարամետրերի գնահատման աղյուսակները, որոնք կանոնավոր կերպով հրատարակվում են տվյալ երկրի քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատում (ԵՔԻԳ, Country Policy and Institutional Assessment, CPIA) հաշվետվություններում:

Աղյուսակ 3

Համաշխարհային բանկ. ԵՔԻԳ գնահատականները 2006թ.

ՀԲ ԵՔԻԳ տիրույթներ Հայաստան Վրաստան Ադրբեջան

Տնտեսական մենեջմենթ (3 պարամետրեր) 5.3 4.5 4.5

Կառուցվածքային քաղաքականություն (3 պարամետրեր) 4.0 4.2 3.5

Սոցիալական քաղաքականություն (5 պարամետրեր) 4.2 4.1 3.6

Հանրային սեկտորի քաղաքականություն (5 պարամետրեր) 3.7 3.7 3.2

ՄԶԱ ՄՏՑ 4.31 4.12 3.70

ՀԲ ԵՔԻԳ վարկանիշային կարգը դիտարկված 77 երկրների շարքում 1 2 19

Մեզ հետաքրքրող ենթատեքստում դրանք կազմվում են ՀԲ ցածր եկամուտներով Սթրեսային երկբնեբի նախաձեռնություն խմբի կողմից (ՀԲ ՑԵՍԵՆ, WB Low Income Countries Under Stress Initiative, WB LICUS), որը ներկայումս անվանվում է Փխրուն և կnեֆlիկտեերից ներազդված երկրներ հանձնախումբ (ՀԲ ՓԿՆԵ, World Bank’s Fragile and Conflict-Affected Countries Group): Աղյուսակ 3-ում բերված են ՀԲ պաշտոնական կայքում ներկայումս տեղակայված ՀԲ ՑԵՍԵՆ ցածր եկամուտներով աշխարհի 77 երկրների ԵՔԻԳ տիրույթների 2006թ. միջին գնահատականները՝ առանձնացված մեր տարածաշրջանի երկրների համար1: Ինչպես տեսնում ենք այս աղյուսակից, ՀԲ ՑԵՍԵՆ ցածր եկամուտներով աշխարհի 77 երկրների շարքում Հայաստանը գրավում է աոաջին վարկանիշային տեղը: Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցնում են 2-րդ և 19-րդ տեղերը համապատասխանաբար: Ի սկզբանե, այս 16 87

1 http://go.worldbank.org/S2THWI1X60. Իրանը, Թուրքիան և ՌԴ-ն չեն դիտարկվում ՀԲ ՑԵՍԵՆ երկրների խմբի մեջ: 2008թ. մայիսի դրությամբ նշված կայքում ԵՔԻԳ միակ ամբողջական տվյալները հասանելի են միայն 2006 թվականի համար:

87

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

պարամետրերի ընդհանրացված գնահատականը' այսպես կոչված ՄԶԱ Միջոցների տրամադրման ցուցիչը (ՄԶԱ ՄՏՑ, IDA Resource Allocation Index, IRAI, տե'ս Աղյուսակ 4-ի նախավերջին տողը), օգտագործվել և շարունակում է օգտագործվել ՀԲ-ի կողմից՝ դասակարգելու համար այն երկրները, որոնք իրենց «թուլության» հետևանքով իրավասու են ստանալ ՀԲ կառույցներից մեկի' Միջազգային զարգացման ասոցիացիայի (ՄԶԱ, International Development Association, IDA) փափուկ ֆինանսական օժանդակությունը:

Նախկինում Հայաստանն իր ԵՔԻԳ ՄԶԱ ՄՏՑ արժեքների համաձայն կարող էր ստանալ այս օժանդակությունը: 2006-ից Հայաստանն իր ՄԶԱ ՄՏՑ 4.31 արժեքով գնահատվում է շատ ավելի «ուժեղ» երկիր, քան դա թույլատրելի է ՄԶԱ միջոցների ստացման համար:

Հենվելով ԵՔԻԳ գնահատականների վրա' ՀԲ ՓԿՆԵ հանձնախումբը 2007թ. վերջին կազմել է աշխարհի ցածր եկամուտներով առավել «փխրուն» 35 երկրների ցանկը1: Այս ցանկում երկրներն' ըստ իրենց ՄԶԱ ՄՏՑ արժեքների, դասակարգվում են 3 խմբերի. «ծայրաստիճան փխրուն» (10 երկիր, ՄԶԱ ՄՏՑ 2.50 և ավելի ցածր գնահատականներով), «հիմնականում փխրուն» (16 երկիր, 2.60-ից մինչև 3.00 գնահատականներով) և «սահմանային փխրուն» (9 երկիր, 3.10-ից մինչև 3.20 գնահատականներով): Հասկանալի է, որ կովկասյան և ոչ մի հանրապետություն այս ցանկում ներառված չէ: Նախկին ԽՍՀՄ միակ երկիրն այստեղ Ուզբեկստանն է' ՄԶԱ ՄՏՑ 3.0 արժեքով:

Պետությունների «թուլությունը» գնահատող ներկայիս փուլի համար, բացի ՀԲ ԵՔԻԳ գնահատականներից, չափազանց լայն կիրառում են ստացել ՀԲ-ի կողմից հրապարակվող այլ ցուցիչներ և պարամետրեր: Այս առումով հատկապես մեծ դերակատարում ունեն ՀԲ World Development Indicators, Governing Matters VIև Doing Business աղբյուրները:

1.2. Գնահատողներ

Վերջին տարիներին սրընթաց աճում է պետությունների «թուլությունը» գնահատող կազմակերպությունների, կառույցների ու տարատեսակ փորձագիտական խմբերի թիվը: Դրանք սովորաբար գործում են ԱՄՆ, Արևմտյան Եվրոպայի, Ճապոնիայի, Կանադայի կամ Ավստրալիայի որևիցե հեղինակավոր համալսարանի, մտավոր կենտրոնի և/կամ այսպես կոչված «կիսապետական» հասարակական կազմակերպության հովանու ներքո: Իրենց աշխատանքներում «գնահատողները» հիմնականում հենվում են «կոնցեպտուալացնողների» և մի շարք այլ կազմակերպությունների (Հերիթըջ Ֆաունդեյշն, ՖրիդըմՀաուզ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ, ՄԱԿ, ՀԱԿ, ՀՊԿ և այլն) կողմից արդեն իսկ կատարված տարատեսակ պարամետրերի գնահատականների վրա: 88

1 http://siteresources.worldbank.org/INTLICUS/Resources/FY07LICUSListSept.doc

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

«Գնահատողների» դիտարկումը սույն հոդվածում սահմաեափակեեք մեկ բնորոշ օրինակով: Դա հայտեի Բրուքիեգս հաստատությունն է (The Brookings Institution), ԱՄՆ, թերևս, հեագույե «կիսապետակաե» հասարակական կազմակերպությունը' հիմնադրված դեռ 1916թ. Ռոբերթ Ս.Բրուքիեգսի կողմից' Կառավարական հետազոտությունների ինստիտուտ անվանումով (Institute for Government Research): Իր պաշտոնական կայքում1, ի թիվս այլ ձեռքբերումների, հաստատությունը հպարտորեն հիշատակում է այե «էակաե դերակատարումը», որե ունեցավ հաստատությունը ուղիղ 60 տարի առաջ' 1948թ. ԱՄՆ Սենատում «Մարշալի պլանի» վավերացման գործում1 2, սենատոր Վաե-դերբերգի համար պատրաստելով հայտեի հաշվետվությունը:

2008թ. մարտին հրատարակվեց Բրուքիեգս հաստատության կողմից կազմված «Զարգացող աշխարհի պետությունների թուլության ցուցիչները» աշխատությունը (Index of State Weakness in the Developing World), ուր դիտարկված է 141 պետություն [17]: Հեղինակների խոսքերով' այս աշխատության հիմնական եպատակե է «ԱՄՆ-ում և այլուր միջազգային քաղաքականությունը կերտողներին տրամադրել խեդրո առարկա ուղղությամբ պարզ, համարժեք ու հասկանալի մի գործիք, որը պաշտոնյաներին թույլ կտա ճիշտ և արդյունավետ օգտագործել միջոցները և ուշադրությունը' զարգացող երկրեե-րի թուլությամբ պայմանավորված մարտահրավերների ըեդուեմաե գործում»3: Դրանց «թուլությունը» գնահատվում է 20 պարամետրերի միջոցով, որոնք խմբված եե 4 տիրույթներում' տնտեսական, քաղաքական, աեվտաեգությաե և սոցիալական ապահովության, յուրաքանչյուրում' 5-ակաե պարամետր: Դիտարկված 20 պարամետրերից 12-ը ՀԲ տարբեր կառույցների կողմից գնահատվող պարամետրերն եե, մեկական պարամետր վերցված է ՄԱԿ, Ֆրիդըմ Հաուզ, վերը դիտարկված ՔԱՀ և այլ կազմակերպությունների գնահատականներից: Հիմնվելով այս պարամետրերի գնահատականների վրա' հաշվարկվում է տվյալ երկրի «թուլության» ցուցիչը (ԹՑ)' 0.00-ից 10.00-ը արժեքայիե տիրույթում: Ըեդ որում' որքան բարձր է ԹՑ արժեքը, այեքաե «ուժեղ» է գնահատվում տվյալ երկիրը:

Այնուհետև, ըստ իրեեց ԹՑ արժեքների, բոլոր 141 երկրեերը ներկայացվում եե մեկ ընդհանուր վարկաեիշայիե աղյուսակում, ուր կատարվում է լրացուցիչ դասակարգում ըստ 6 խմբերի. «ձախողված» երկրներ, «կրիտիկա-

1 www.brookings.edu/about/marshallplan.aspx

2 Այս առումով հետաքրքիր է համեմատել դրաեք «Մարշալի պլաեի» գաղափարական կերտողի' Ջ.Քեեաեի կծու խոսքերի հետ' սենատոր Վաեդերբերգի և ընդհանրապես ԱՄՆ Սեեատի հասցեին (տե ս George Ken-nan, Memoirs: 1925-1950. Boston 1967, Ch. 17).

3Ուշագրավ է այս հաստատության կայքի (www.brookings.edu/reports/2008/02_weak_states_index.aspx) այե ծանուցումը, որում հայտնվում է, թե «սույե հրապարակումը չի հանդիսանում «Օբամաե ԱՄՆ ժողովրդի համար» նախագահական եախըետրակաե քարոզչության բաղկացուցիչ մաս: Բաեե այե է, որ հեղինակներից մեկը (Susan E. Rice) դեմոկրատ թեկնածու Բ.Օբամայի թիմի հասարակական հիմունքներով աշխատող խորհրդականն է:

89

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

պես թույլ» երկրներ, «թույլ», «զգոնություն պահանջող», «ոչ թույլ» և «ուժեղ» երկրներ: Աղյուսակ 4-ում առանձնացրել ենք մի հատված [17]-ում բերվող վարկանիշային աղյուսակից, ուր առկա են մեր տարածաշրջանի բոլոր 6 երկրները, ինչպես նաև բոլոր 6 խմբերին պատկանող երկրների օրինակներ:

Աղյուսակ 4

Զարգացող աշխարհի «թույլ» պետությունները:

Ըստ The Brookings Institution 2008[17]

Կարգ երկիր Ընդհանուր ԹՑ Որակավորումը

1 Սոմալի 0.52 Ձախողված երկրներ

4 Իրաք 3.11 Կրիտիկապես թույլ երկրներ

35 Թա^^նստան 5.27 Թույլ երկրներ

65 ՌԴ 6.2 Զգոնություն պահանջող թույլ երկրներ

66 Իրան 6.25

80 Ադրբեջան 6.54

90 Վրաստան 6.99 Ոչ թույլ երկրներ

98 Թուրքիա 7.18

105 Հայաստան 7.34

107 Ուկրաինա 7.38

141 Սլովակիա 9.41 Ուժեղ երկրներ

Ինչպես տեսնում ենք, դիտարկված երկրներից ամենաուժեղն է Ճանաչվել Սլովակիան' ԹՑ 9.41 արժեքով, իսկ գրեթե լիապես «ձախողված» երկիր է Սոմալին' ԹՑ 0.52 արժեքով: Մեր տարածաշրջանի երեք երկիր' ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը, գտնվում են «զգոնություն պահանջող» թույլ երկրների խմբում' 65-80 կարգային տիրույթում: Վրաստանը, Թուրքիան և Հայաստանը գտնվում են «ոչ թույլ» երկրների խմբում, 90-105 կարգային տիրույթում: Այսպիսով, համաձայն այս գնահատականների' Հայաստանն իր ԹՑ 7.34 արժեքով հանդիսանում է մեր տարածաշրջանի «ամենաուժեղ» երկիրը: Ավելին, տվյալների մի փոքր մանրամասն զննումը վկայում է, որ Հայաստանն ըստ իր ԹՑ «տնտեսական» բաղադրիչի գնահատականի (7.97)' էականորեն գերազանցում է ոչ միայն իր տարածաշրջանի երկրներին, այլև «ոչ թույլ» երկրների խմբի բոլոր 27 մյուս երկրներին: Այն նույնիսկ գերազանցում է «ուժեղ» երկրների միջին խմբային արժեքը (7.64): Պատկերը գրեթե նույնն է նաև ԹՑ «անվտանգության» բաղադրիչով. ըստ Բրուքինգս հաստատության գնահատականների' Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է և իր այս «տիրույթի» գնահատականով գերազանցում է խմբային միջին արժեքը: Իսկ ԹՑ «քաղաքա- 90

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

կաե» բաղադրիչով Հայաստանը թեև աեեշաե չափով գերազանցում է միջիե տարածաշրջաեայիե գեահատակաեը, սակայե էակաեորեե զիջում է խմբայիե միջիե գեահատակաեիե:

Հայաստաեի և տարածաշրջաեի երկրեերի բերված գեահատակաեեերը բեորոշ եե խեդրով զբաղվող տարբեր մայրցամաքեերում գործող մոտ մեկ տասեյակ «գեահատող» կազմակերպություեեերի վերջիե 5 տարիեերի ար-դյուեքեերի համար: Այս առումով որոշակի բացառություե եե կազմում գերմա-եակաե Բերթելսմաե հիմեադրամ (Bertelsmann Stiftung) կազմակերպությաե 2008թ. արդյուեքեերը' հրապարակված «Բերթելսմաեի աեցումայիե ցուցիչ-եերը, 2008թ.» աշխատություեում1 (ԲԱՑ 2008թ., Bertelsmann Transformation Index 2008): Հիմեադրամի փորձագիտակաե խմբում ըեդգրկված եե Գերմաեիայի առաջատար համալսարաեեերի (Մյուեխեեի, Համբուրգի, Հեյդելբերգի, Թրիրի, Բոեի, Բեռլիեի և այլե) և «կիսապետակաե» կառույցեերի (GTZ, DIHK, GDI և այլե)2 եերկայացուցիչեերը: Նշված աշխատություեը «աեցումայիե» երկրեերի վարկաեիշայիե աղյուսակեերը կազմելու հիմեադրամի 2-րդ փորձե է (առա-ջիեը' 2006թ.): «ԲԱՑ 2008թ.»-ում դիտարկված է 121 երկիր, որոեց գեահատու-մը իրակաեացվում է «ժողովրդավարություե» և «շուկայակաե տետեսություե» հիմեակաե տիրույթեերում' չմաերամասեեցված պարամետրերի քեեմամբ և չեերկայացված մեթոդիկայի կիրառմամբ: Բացակայում է եաև ելակետայիե աղբյուրեերի եկարագիրը: Հիմեվելով եշված տիրույթեերի գեահատակաեեերի վրա' դրաեց պարզ միջիեացմամբ կազմվում է տվյալ երկրի «Բերթելսմաեի աեցումայիե ցուցիչը» (ԲԱՑ), համաձայե որի' երկիրը գրավում է համապա-տասխաե կարգայիե տեղը վարկաեիշայիե ըեդհաեուր աղյուսակում: Աղյուսակ 5-ում բերված եե «ԲԱՑ 2008թ.» արդյուեքեերը մեր տարածաշրջաեի 6 երկրեերի համար: 91

Աղյուսակ 5

Բերթեյսմաևի հիմեադրամ. 2008թ. աեցումայիե ցուցիչեերը

Երկիր Կարգը ԲԱՑ Ժողովրդավարություե Շուկայակաե տետեսություե

Թուրքիա 32 7.17 7.05 7.29

Վրաստաե 38 6.6 6.85 6.36

Հայաստաե 41 6.41 6 6.82

ՌԴ 59 5.94 5.35 6.54

Ադրբեջաե 87 4.51 3.8 5.21

Իրաե 101 3.96 3.73 4.18

1 www.bertelsmann-transformation-index.de

2 Deutsche Gesellschaft fur Technische Zusammenarbeit GmbH (GTZ), Eschborn; Association of German Chambers of Industry and Commerce (DIHK), Berlin; German Development Institute (GDI), Bonn.

91

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ինչպես տեսնում ենք, Հայաստանն այստեղ 3-րդե է' էականորեն առաջ անցնելով Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից, զիջելով, սակայն, Վրաս-տանին և Թուրքիային: Միանգամայն հասկանալի (բայց ոչ ընդունելի) արդյունք' հաշվի առնելով գերմանա-թուրքական ավանդական կապերը և Վրաստանի համար մեր տարածաշրջանում Գերմանիայի «կուրատորի» դերակատարումը Եվրամիության կողմից: Նկատենք, որ անգամ այս արդյունքներով Հայաստանի «շուկայական տնտեսություն» տիրույթի գնահատականը (6.82) շոշափելիորեն գերազանցում է Վրաստանի և գրեթե մոտենում է Թուրքիայի գնահատականներին:

1.3. Կանխատեսողներ

Թեև խնդրո առարկա ուղղությամբ «կանխատեսողների» թիվը ներկայումս զիջում է «գնահատողների» թվին, սակայն այն բավական մեծ է' սույն հոդվածի շրջանակներում քիչ թե շատ մանրամասն քննման համար: Ուստի, սահմանափակվենք դրանցից թերևս ամենահայտնիով' Ազատության համար հիմնադրամով (ԱՀՀ, The Fund for Peace), որը Foreign Policy ամսագրում ամեն տարի տպագրում է զարգացող և զարգացած պետությունների «թուլության» իր վարկանիշային աղյուսակները (Failed States Index): Գնահատումն այստեղ իրականացվում է 12 պարամետրերի (բաղադրիչների) միջոցով, որոնք խմբված են 5 տիրույթներում. սոցիաչական (2 պարամետր), հումանիտար արտակարգ իրավիճակներ (Complex Humanitarian Emergencies, 2 պարամետր), տնտեսական (2 պարամետր), քաղաքական (3 պարամետր) և մարդու իրավունքներ (3 պարամետր): Այս պարամետրերի հիման վրա գնահատվում է տվյալ պետության «թուլություն» ցուցիչը (ԹՑ): Ընդ որում' առավել կայացած, «ուժեղ» երկրները հավաքում են ամենաքիչ միավորները և վարկանիշային աղյուսակում զբաղեցնում ստորին հատվածները:

«Նորավանք» ԳԿՀ հրատարակումներում արդեն առիթ ունեցել ենք մանրամասնել ԱՀՀ 2006թ. արդյունքները մեր տարածաշրջանի 6 երկրների համար (տե'ս, օրինակ, [2]): Աղյուսակ 6-ում դրանք համեմատում ենք ներկայումս (2008թ. մայիս) ԱՀՀ պաշտոնական կայքում1 հասանելի 2007թ. տվյալների հետ: Ինչպես տեսնում ենք այս աղյուսակից, 2007թ. գնահատականներով, արդեն 177 երկրների շարքում Հայաստանը ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել է մեր տարածաշրջանի «ամենաուժեղ» երկրի առաջատարի կարգավիճակը' իր ԹՑ գնահատականի տարբերությունն ավելացնելով վար-կանիշային աղյուսակներում ստորին անմիջական հարևան Թուրքիայից (2006թ. 2.9-ի փոխարեն' 4.6 միավոր 2007թ.): Որոշակիորեն բարելավվել է ՌԴ դիրքը, իսկ Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի պարագաներում գրանցված է որոշակի նահանջ: 92

1 http://www.fundforpeace.org/web/index.php?option=com_content&task=view&id=99&Itemid=140

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

Աղյուսակ 6

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԱՀՀ Failed States Index 2006և 07թթ. գնահատականները

2006թ. , 148 երկներ 2007թ. , 177 երկներ

կարգը Երկիր ԹՑ կարգը Երկիր ԹՑ

89 Հայաստան 71.5 112 Հայաստան 70.3

82 Թուրքիա 74.4 92 Թուրքիա 74.9

61 Աղ^նջան 81.9 62 ՌԴ 81.2

60 Վրաստան 82.2 62 Ադրբնջաե 81.2

53 Իրան 84 58 Վրաստան 82.3

43 ՌԴ 87.1 57 Իրան 82.8

ԱԼԼ տվյալների ավելի մանրամասն զննումը վկայում է, որ 2006թ. համեմատ բարելավում է արձանագրված 2007թ. Հայաստանի ԹՑ բաղադրիչներից 6-ում (ժողովրդագրական ճնշում, մարդկանց տեղաշարժ, տնտեսության անկում, պետության քրեականացում և ապօրինականացում, հասարակական ծառայությունների վատթարացում, անձի իրավունքների ոտնահարում): ԹՑ 5 բաղադրիչներ պահպանել են 2006թ. գնահատականները (դժգոհ և վրեժխնդ-րորեն տրամադրված խմբեր, տնտեսական ճյուղերի անհավասարություն, «պետություն պետության մեջ» վտանգ, խմբային (կլանային) ընտրանի, այլ պետությունների կամ արտաքին այլ միջամտություն): Վատթարացում է արձանագրված ԹՑ միայն մեկ բաղադրիչով' «Փախստականների և ներքին տեղահանումների տեղաշարժ», որի 2007թ. գնահատականը կազմել է 7.6 միավոր' 2006թ. 7.1 համեմատ:

ԱՀՀ կամ ՔԱՀ կանխատեսումային արդյունքներին անդրադառնալը դուրս է սույն հոդվածի անմիջական խնդրից: Սակայն այս բաժինն անհրաժեշտ ենք համարում եզրափակել հետևյալ դիտարկմամբ:

Պետությունների «թուլությունը» մոդելավորող և/կամ կանխատեսող կազմակերպություններին բնորոշ է մի առանձնահատկություն, որը դրանք հստակորեն տարանջատում է զուտ «գնահատողներից»: Իրոք, որպեսզի կատարվող կանխատեսումները լինեն իրական (ի վերջո, դրանով է պայմանավորված այս տիպի կազմակերպությունների և խմբերի հեղինակությունը), անհրաժեշտ է, որ կատարված ուսումնասիրություններն ու գնահատումները լինեն հնարավորինս օբյեկտիվ և համարժեք: Այս առումով չափազանց հատկանշական է այն հանգամանքը, որ զուտ «լեգիտիմություն» կամ նույնիսկ «ժողովրդավարություն» տիրույթների պարամետրերի դիտարկումն այս տիպի կազմակերպություններում ունի շատ ավելի «մեղմ» բնույթ, քան դա տեսնում ենք զուտ «գնահատողների» մոտ: Այս առումով, բավական է համեմատել ԱՀՀ կամ ՔԱՀ վաղ փուլերի ուսումնասիրություններում դիտարկվող պարամետրերը և դրանց գնահատումը, օրինակ, ԳԶԿ, ԹՊԱԱԿ, Բրուքինգս հաստատության կամ Բերթելսման հիմնադրամի հետ:

93

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Եզրակացություններ

ռ

Մենք նպատակ չունեինք հոդվածում պատասխանել «արդյո ք ուժեղ երկիր է Հայաստանը» հարցին: Մեր նպատակն ավելի նեղ էր ու համահունչ «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան-Տարածաշրջան-Աշխարհ» խորագրին. այն է' փորձել

ռ

պատասխանել «արդյո ք ուժեղ երկիր է Հայաստանն այս հարցով ներկայումս զբաղվող մասնագիտական կառույցների ու միջազգային կազմակերպությունների գնահատականներով» հարցին: Ստորև բերվող պատասխանը համարժեք ընկալելու համար անհրաժեշտ է նախ ձևակերպել հետևյալ ընդհանուր բնույթի եզրակացությունները.

1. Մասնագիտական կառույցների կողմից պետությունների «ուժեղության» կամ «թուլության» գնահատումները վերջին 30 տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել' թե' կիրառվող մեթոդների, թե' բովանդակային և թե' նույնիսկ դրանց ընդհանուր «փիլիսոփայության» առումներով: Վերջին տասնամյակների երկու հիմնական իրադարձությունները՝ ԽՍՀՄ փլուզումը և ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունը, իրենց աշխարհաքաղաքական հետևանքներով հանդերձ, այս ուսումնասիրությունները հստակորեն բաժանում են երեք հիմնական փուլերի:

2. Ուսումնասիրությունների առաջին փուլը, որը կարող ենք անվանել «Լա֊ տեետայիե», «ծպտյալ» կամ «վերլուծական», ավարտվում է ԽՍՀՄ փլուզումով: Այս փուլում մեծ ուշադրություն էր դարձվում պետությունների այնպիսի բնութագրական տիրույթներին, ինչպիսիք են ռազմական հզորությունը, մոբիլիզացիոն ունակությունը, գիտատեխնոլոգիական ներուժը, ռեսուրսային բազան, բնակլիմայական պայմանները և աշխարհագրական նկարագիրը, տնտեսությունը, սոցիալական լարվածությունը և այլն: Ուսումնասիրությունների այս փուլը բնութագրվում է ընդհանուր վերլուծական խորությամբ, ոչգծային վերլուծության և համակարգչային մոդելավորման ամենաարդիական մեթոդների կիրառմամբ, դիտարկվող պարամետրերի բազմազանությամբ և չեզոք քաղաքական «արժեհամա-կարգի» առկայությամբ: Պետությունների «թուլությունն» այս փուլում գրեթե հոմանիշվում է այս կամ այն տիպի «ճգնաժամի» և/կամ «ձախողման» հնարավորության հետ միայն: Իսկ «ժողովրդավարության» կամ «լեգիտիմության» տիրույթների պարամետրերը կամ ընդհանրապես չէին դիտարկվում, կամ դիտարկվում էին հպանցիկ: Անցյալում, բաց մամուլում հայտնված որոշ միջնորդված տվյալներից դատելով, այս փուլի 94

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

ոաումնասիրություններում XX դարի 80-ակաեեերի սկզբից նկատելի է «մոդելավորումից-կաեխատեսում» շեշտադրումների փոփոխությունը:

3. ՔԱՀ [3] աշխատության 1994թ. հրապարակումով կարելի է սահմաեել ուսումնասիրությունների 2-րդ' «հրապարակային» փուլի գալուստը: Ավելի քաղաքակաեացված լինելով' այն զգալիորեն զիջում է նախորդին իր վերլուծական խորությամբ, ըեդգրկուեությամբ և համարժեքությամբ: Ռեսուրսայիե, մոբիլիզացիոե, ինչպես եաև զուտ ռազմական և գիտա-տեխեոլոգիակաե տիրույթները մղվում եե 2-րդ, եթե ոչ 3-րդ պլան' հրապարակային ուսումնասիրություններում և բաց աղբյուրներում առնվազն: Դրա փոխարեն առաջին պլան է մղվում «քաղաքականություն կերտողների» առաջարկած «ժողովրդավարություն» տիրույթի տարատեսակ պարամետրերի գնահատումը: Այս փուլում «ուժեղ» պետությունը հոմաեիշվում է «արդյունավետ», «կարող» և «ժողովրդավար» պետության հետ: Իսկ փուլի ամեեաակեառու առանձնահատկությունը, հենց ինքը' հրապարակայնությունը, դառնում է «ժողովրդավարության քարոզչության» ռազմավարության հատկանշական տարր' համահունչ «մո-դելավորում-կաեխատեսում-կաեխարգելում» բանաձևին:

4. Վերջապես, աշխարհաքաղաքակաե և քաղաքակրթական «մահմեդական մարտահրավերը» և 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունը ԱՄՆում ձևավորեցին խնդրո առարկա ուսումնասիրությունների ներկայիս 3-րդ' այսպես կոչված «կիրառական» փուլի սկիզբը: Այն բնութագրվում է պետությունների «թուլությունը» գնահատող որոշ կազմակերպությունների և զարգացած երկեերի արտաքին օժանդակումը (մասնակիորեն եաև արտաքին քաղաքականությունը) իրականացնող պետական կառույցների հատկանշական միահյուսությամբ: «Ժողովրդավարություն» տիրույթի գեահատակաեեերե ընդլայնվում եե մինչև «լեգիտիմություե», ռեսուրսա-միջավայրայիե տիրույթում գերակշռում է զուտ էկոլոգիական պարամետրերի քննումը, իսկ ռազմական, գիտական, տեխնոլոգիական և այլ տիրույթները շարունակում եե մնալ ստվերում: Կարևորվում է «ենթակայություն (արտաքին) ներազդմանը» պարամետրերի դիտարկումը: Այս փուլի գործունեությունը կարելի է բնութագրել «մոդելավորում-կաե-խատեսում-աեմիջակաե ներազդում» բանաձևով: Դիագրամում պատկերել ենք վերը դիտարկված այս փուլերը: 95

95

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

փ փ փ

Հաշվի առնելով վերը բերվածը' կարելի է ձևակերպել հոդվածի հիմնական հարցի պատասխանը:

Ամբողջացնելով հոդվածում քննվող և բազմաթիվ այլ միջազգային մասնագիտական կառույցների ու կազմակերպությունների վերջին 10-15 տարիների, ընդհուպ մինչև 2008թ. գնահատականները' կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը առնվազն «թույլ» երկիր չէ: Իրականում, այն գնահատվում է իբրև մեր տարածաշրջանի «ամենաուժեղ» երկիրը, ավելի «ուժեղ», քան մեր տարածաշրջանի գերտերությունները ' Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:

Ընդ որում' ավելի տպավորիչ են Հայաստանի «հրապարակային» փուլի գնահատականները, երբ քաղաքական տիրույթը գնահատվում էր «ժողովրդավարության» այս կամ այն պարամետրերով: Հատկապես տպավորիչ են Հայաստանի տնտեսական և անվտանգության տիրույթների գնահատականները, որոնք և ապահովում են Հայաստանի Երրորդ Հանրապետության առավել «ուժեղությունը» նույնիսկ տարածաշրջանի գերտերությունների համեմատ: Գնահատականները մի փոքր նվազում են «կիրառական» փուլում'

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մարջաեյաե

«լեգիտիմությաե» տիրույթի պարամետրերի օգտագործման հետևանքով: Սակայն եաև այս փուլի գնահատականներով Հայաստանը տարածաշրջանի «ուժեղ», եթե ոչ «ուժեղագույն» երկիրն է: Բացի այդ, զուտ «գնահատող» կազմակերպությունների համեմատ հստակ է Հայաստանի գնահատականների ավելի բարենպաստ բնույթը «մոդելավորող և/կամ կանխատեսող» կազմակերպությունների կողմից:

о о о ռ

Լա վ է դա, թե վատ, ուժե ղ երկիր է Հայաստանն իրականում, թե ոչ. այս հարցերի պատասխանը ավելի ծավալուն ու բազմապլան զննում է պահանջում:

Հանիս, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մարջանյան Ա, Հայաստան-Տարածաշրջան-Աշխարհ. թվեր և փաստեր, Մաս Ա, «Հերիթըջ ֆաուեդեյշե» տնտեսական ազատության ցուցիչներ, «Նորավանք» ԳԿՀ, «Հայաստան» տեղեկագիր, թիվ 1, 2004. էջ 54-84; «Հերիթըջ ֆաունդեյշն» տնտեսական ազատության տեղեկատուի շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007, էջ 19-50, Марджанян А, О ежегодниках индексов экономической свободы «The Heritage Foundation», НОФ «Нораванк» , XXI-ый Вэк», No 3 (19), 2008, с 19-50:

2. Հարությունյան Գ, Հայաստանը գլոբալ աշխարհում, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007, էջ 3-18:

3. D. Esty, J. Goldstone, T Gurr, P. Surko, A. Unger, State Failure Task Force Report. 30

November, 1995.

4. D. Esty, J Goldstone, T Gurr, B. Harff, M. Levy, G. Dabelko, P. Surko, A. Unger, State

Failure Task Force Report. Phase II Findings. 31 July, 1998.

5. K. Jaggers, T, Gurr, Tracking democracy’s Third Wave with the Polity III Data. Journal of Peace Research. 1995, vol 31 (4): p 469-482.

6. J. Goldstone, T. Gurr, B. Harff, M. Levy, M. Marshall, R. Bates, D. Epstein, C. Kahl, P. Surko, J. Ulfelder Jr, A. Unger, State Failure Task Force Report. Phase III Findings. 30 September, 2000.

7. On the Brink: Weak States and U.S. National Security. J. M. Weinstein, J. E. Porter, S. E. Eizenstat. Commission on Weak States and U.S. National Security, Center for Global Development. 2004.

8. Steven Radelet, Challenging Foreign Aid: A Policymaker’s Guide to the Millennium Challenge Account, Center for Global Development. 2003.

9. Alexey Semyonov, The Millennium Challenge Account: A New Way to Conceive of Foreign Aid? The Andrei Sakharov Foundation. June 25, 2003.

10. Robert I. Rotberg, ed. When States Fail: Causes and Consequences. Princeton, Princeton University Press, 2004.

11. Department for International Development (DFID). Why We Need to Work More Effectively in Fragile States. London, U.K. 2005. 97

97

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

12. The 2006 Country Indicators for Foreign Policy. Canadian Foreign Policy Journal, vol 13, no. 1 (2006): 1-35.

13. Fragile States Strategy. U.S. Agency for International Development. January 2005. PD-ACA-999. www.usaid.gov/policy/2005_fragile_states_strategy.pdf.

14. Ashraf Ghani et al., Closing the Sovereignty Gap: An Approach to State-Building

(London: Overseas Development Institute, 2005).

15. Monty G. Marshall and Jack Goldstone, “Global Report on Conflict, Governance and State Fragility 2007,” Foreign Policy Bulletin (Cambridge) 17, no. 1 (March 2007): pp. 3-22.

16. J. Joseph Hewitt, Jonathon Wilkenfeld, and Ted Robert Gurr, Peace and Conflict 2008: Executive Summary (College Park: Center for International Development and Conflict Management, University of Maryland, 2008).

17. Susan E. Rice, Stewart Patrick, 2008 Index of State Weakness in the Developing World. The Brookings Institution. Washington, DC, USA. 2008.

СИЛЬНОЕ ЛИ ГОСУДАРСТВО ТРЕТЬЯ РЕСПУБЛИКА АРМЕНИЯ?

Ара Марджанян

Резюме

Какова Армения в глазах современного мира, какие у нее достижения и неудачи? В статье, на основе публикаций ряда авторитетных международных структур и организаций, дается оценка государству - «сильное», «слабое», «неудавшееся».

Обобщая эти оценки, а также оценки множества других специализированных структур и организаций за последние 10-15 лет (до 2008г. включительно), делается заключение о том, что Третья Республика Армения по меньшей мере не «слабое» государство. В действительности она квалифицируется как «самая сильная» страна нашего региона, намного «сильнее» таких держав, как Иран, Турция и России. 98

98

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.