Научная статья на тему 'ՌՈՍՏՈՄ ԶՈՐՅԱՆԻ ԴԵՐԸ ԲԱՔՎԻ 1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ'

ՌՈՍՏՈՄ ԶՈՐՅԱՆԻ ԴԵՐԸ ԲԱՔՎԻ 1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
62
20
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ռոստոմ Զորյան / ՀՅ Դաշնակցություն / Համազասպ Սրվանձտյանց / Բաքվի հայոց ազգային խորհուրդ / Բաքվի հայություն / մայիսիայն հերոսամարտեր / Բաքվի հերոսամարտ / ROSTOM ZORYAN / ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION (ARF)/ DASHNAKTSUTYUN/ / HAMAZASP SRVANDZTYANTS / ARMENIAN NATIONAL BOARD OF BAKU / THE ARMENIANS OF BAKU / MAY HEROIC BATTLES / BATTLE OF BAKU / РОСТОМ ЗОРЯН / АРФ "ДАШНАКЦУТЮН" / АМАЗАСП СРВАНДЗТЯНЦ / АРМЯНСКИЙ НАЦИОНАЛЬНЫЙ СОВЕТ БАКУ / АРМЯНСКОЕ НАСЕЛЕНИЕ БАКУ / МАЙСКИЕ СРАЖЕНИЯ / БАКИНСКОЕ СРАЖЕНИЕ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ստեփանյան Գեվորգ

Հոդվածի նպատակն է տարաբնույթ փաստերի (արխիվային փաստաթղթեր, հուշագրություններ, պարբերական մամուլ) հենքի վրա ներկայացնել Բաքվի 1918թ.-ի հերոսամարտի նշանակությունը Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համապարփակ ուսումնասիրության միջոցով: Փաստերի համադրմամբ լուսաբանվում է, որ Բաքվի չորսամսյա հերոսամարտի ընթացքում հայկական զորքի աներևակայելի քաջագործություններով առլեցուն ինքնապաշտպանական կռվիների արդյունքում` մեծաթիվզոհերիգնով թուրքական զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը գամվածմնացինԲաքվիշրջանում, երբ Օսմանյան կայսրության անձնատվությանը հաշված օրեր էին մնացել:Դրանով իսկթուրքական զորքերըչկարողացան օղակելՀայաստանի Հանրապետությունըև իրագործել հայությանը իսպառ բնաջնջելու համաթուրքական ծրագրերը: Պատմագիտական գրականության մեջ թեև Բաքվի հերոսամարտի անդրադարձերը բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել հերոսամարտի կազմակերպման գործում անուրանալի ավանդ ունեցած, հերոսամարտի իրական առաջնորդ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ Ռոստոմ (Ստեփան) Զորյանի գործունեությունը: Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ կանխելով Արցախի ու Երևանի հանդեպ ծրագրավորվող թուրքական ագրեսիան՝ Բաքվի հերոսամարտը վճռական դեր է խաղացել նորաստեղծՀայաստանի առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ROSTOM ZORYAN'S ROLE IN THE HEROIC BATTLE OF BAKU IN 1918 AND IN PROVIDING SECURITY FOR THE NEWLY-INDEPENDENT REPUBLIC OF ARMENIA

The purpose of this article is to present the importance of Baku's 1918 heroic war in ensuring the security of the First Republic of Armenia on the basis of various facts (archival documents, memoirs, periodicals). The work consists of a comparative examination of the facts, the application of the principles of historical-comparative analysis. We have verified the reliability and validity of the sources through their comprehensive study. Combined with the facts, it is reported that as a result of Baku's four-month heroic battle with unbelievably brave Armenian troops, Turkish military units remained in Baku until September 15 at the expense of the Ottoman Empire. Thus, the Turkish troops failed to encircle the Republic of Armenia and implement the all-Turkish plans to exterminate the Armenians. Although there are many references to the Baku war in historiographic literature, the work of Rostom (Stepan) Zoryan, a true leader of the heroic struggle, an Armenian public-political figure, a member of the ARF Dashnaktsutyun, has not been the subject of separate investigation. The article substantiates the fact that by preventing the planned Turkish aggression against Artsakh and Yerevan, the Baku heroic battle played a decisive role in ensuring the security of the newly established First Republic of Armenia.

Текст научной работы на тему «ՌՈՍՏՈՄ ԶՈՐՅԱՆԻ ԴԵՐԸ ԲԱՔՎԻ 1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

ՌՈՍՏՈՄ ԶՈՐՅԱՆԻ ԴԵՐԸ ԲԱՔՎԻ 1918 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ*

ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գողթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sasun-07@mail.ru

Հոդվածի նպատակն է տարաբնույթ փաստերի (արխիվային

փաստաթղթեր, հուշագրություններ, պարբերական մամուլ) հենքի վրա ներկայացնել Բաքվի 1918թ.-ի հերոսամարտի նշանակությունը Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում:

Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համապարփակ ուսումնասիրության միջոցով:

Փաստերի համադրմամբ լուսաբանվում է, որ Բաքվի չորսամսյա հերոսամարտի ընթացքում հայկական զորքի աներևակայելի քաջագործություններով առլեցուն ինքնապաշտպանական կռվիների արդյունքում մեծաթիվ զոհերի գնով թուրքական զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը գամված մնացին Բաքվի շրջանում, երբ Օսմանյան կայսրության անձնատվությանը հաշված օրեր էին մնացել: Դրանով իսկ թուրքական զորքերը չկարողացան օղակել Հայաստանի Հանրապետությունը և իրագործել հայությանը իսպառ բնաջնջելու համաթուրքական ծրա-գրերը:

Պատմագիտական գրականության մեջ թեև Բաքվի հերոսամարտի անդրադարձերը բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել հերոսամարտի կազմակերպման գործում անուրանալի ավանդ ունեցած, հերոսամարտի իրական առաջնորդ, հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ Ռոստոմ (Ստեփան) Զորյանի գործունեությունը:

Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ կանխելով Արցախի ու Երևանի հանդեպ ծրագրավորվող թուրքական ագրեսիան' Բաքվի հերոսամարտը վճռական դեր է խաղացել նորաստեղծ Հայաստանի առաջին Հանրապետության անվտանգության ապահովման գործում:

Հիմնաբառեր' Ռոստոմ Զորյան, ՀՅ Դաշնակցություն, Համազասպ Սրվանձտյանց, Բաքվի հայոց ազգային խորհուրդ, Բաքվի հայություն, մայիսիայն հերոսամարտեր, Բաքվի հերոսամարտ:

Հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերից է Բաքվի հայության 1918թ.-ի հերոսամարտը, որն իր նշանակությամբ իրավամբ դասվում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի կողքին: Բաքվի հայկական զինուժի 1918թ.-ի հունիս-սեպտեմբերյան մարտերը վճռական դեր ունեցան նորաստեղծ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 05.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

421

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հերոսամարտի կազմակերպման գործում իր ահռելի փորձով մեծ դերակատարություն է ունեցել ՀՅԴ հիմնադիր երրորդության անդամ, «Դաշնակցության կամքը» և «գործի ասպետ» պատվանունները վաստակած Ռոստոմը' Ստեփան Զորյանը: Հիրավի, ժողովրդանվեր ու գործնական կյանքի իմաստնությամբ օժտված գործչի անունը բանիվ ու գործով անխզելիորեն կապված է հայ ազգային-ազատագրական պայքարի հետ: Ինչպես իրավամբ գրել է Գ. Մելիտինեցի անունով հեղինակը. «Ամենէն վաստակաւորը ոչ թէ միայն անոր համար, որ համեմատաբար աւե[ի երկար ապրած է, այլ մասնաւորապէս անոր համար, որ գերագոյն արարիչը կարծես հզօր կամքի տէր, յուսահատութիւն չճանչցող Ռոստոմը ստեղծած է հերքիւլեան աշխատանքի եւ գործի համար: Եթէ Դաշնակցութիւնը խոր արմատներ ձգեց հայ ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ, ապա առանց ճշմարտութեան դէմ մեղանչելու կարելի է ըսել, որ ատոր անվհատ ու քրտնաթոր մշակը եղաւ Ռոստոմ Զօրեանը հայ ազգային, կրթական հաստատութիւններէն սկսեալ մինչեւ... Բագւի հերոսական դիմադրութիւնը, եւ Հայաստանի Հանրապետութեան ստեղծումը»765:

Ռոստոմը, Պետրոգրադից Ցարիցինի վրայով 1918թ.-ի փետրվարի վերջերին ժամանելով Բաքու, անմիջապես ներգրավվում է տեղի հասարակական-քաղաքական կյանքին: Այդ օրերին հայ իրականության առաջ կանգնած էին հրատապ լուծումների սպասվող ազգային բազմաթիվ խնդիրներ: Բաքվի Հայոց Ազգային խորհրդի և ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ. Կոմիտեի գերխնդիրն էր Փետրվարյան հեղափոխության և դրան հաջորդած Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում բանակում ծայր առած զանգվածային դասալքության հանգամանքով նախկին արևմտյան ու հարավ-արևմտյան ճակատներից տուն վերադարձող և Բաքու-Գանձակ երկաթուղու շրջափակման հետևանքով Բաքվում կուտակված ավելի քան 10.000 հայ զինվորներից կամավորական ջոկատներ և Հայկական առանձին կորպուսի զորամասեր կազմակերպելն էր, որոնք պետք է փոխարինեին Կովկասյան ճակատից հեռացող ռուսական զորքերին766: Կովկասյան ճակատ կամավորական ջոկատներ ուղարկելու հույժ կարևոր այդ գործին անմիջապես ձեռնամուխ եղավ Ռոստոմը: Բաքվում կուտակված զինվորներից կամավորական ջոկատներ և հայկական առանձին կորպուսի զորամասեր կազմակերպելու և Կովկասյան ճակատից հեռացող ռուսական զորքերին փոխարինելու գործով էին մտահոգված Թիֆ-լիսի ու Բաքվի Հայոց Ազգային խորհուրդները: Բաքվի հայ զինվորականության միջոցով Հայկական երկրորդ ճակատ ձևավորելու նշանակությունը լավ էր հասկանում Երևանում դիկտատորի անսահմանափակ իրավունքները ստանձնած Արամ Մանուկյանը, որ փորձում էր նաև թուրք-գերմանական խմբավորման դեմ դաշնակից ձեռք բերել' ի դեմս բոլշևիկյան Ռուսաստանի: Այդ հրամայականը ստիպում է Ա. Մանուկյանին բոլշևիկ Պողոս Մակինցյանին մի ծածկագիր երկտող-հրահանգ տալով' 1918թ.-ի մարտի սկզբներին ուղարկել Թիֆլիս' Ռ. Տեր-Մինասյանի մոտ, որպեսզի նրան անցկացնի Բաքու և Մոսկվա' խորհրդային իշխանությունների հետ կապվելու համար: Արամի ծածկագրում ասվում էր. «Ապահով անցկացրէք: Անհրաժեշտ է: Պէտք է մենք ամէն կերպ միանանք Ռոստոմին (Բագուին): Քու էշը քշիր: Մեր մէջքը թէ ամուր չլինի, կը կրկնուի 1915 թիւը»767: Այդ կապակցությամբ դիպուկ է նկատել պատմաբան Գ. Խու-դինյանը, որ «Այս պայմաններում Արամի դիկտատուրան' Երևանում' 1917 թ. դեկտեմբերից և Պետրոգրադից Ցարիցինի վրայով Բաքու ժամանած ու 1918 մարտի 3-ից հայկական երկրորդ ճակատի ձևավորման գործը սկսած Ռոստոմի ներկայությունը' Բաք-

765 Մելիտինեցի Գ., Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը և իւր երրորդութիւնը, «Ալիք», Թեհրան, 1966, յունւար 25, N 18, էջ 6:

766 Տե'ս Քաջազնունի Յ., Հայաստանի Հանրապետութիւն, առաջաբանը և ծանոթագրությունները' Վ. Ղազախեցյանի, Երևան, 1993, էջ 23, տե'ս նաև Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Բէյրութ, 1968, էջ 44:

767 Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. Է, Թեհրան, 1982, էջ 143:

422

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

վում, այն առանցքային քաղաքական իրողություններն էին, որոնց շուրջը 1918 թ. համախմբվեցին ազգի լավագույն զավակները»768 769: Ռոստոմը, քաջ գիտակցելով հայությանը սպառնացող վտանգը, անհողդողդ կերպով ձեռնամուխ եղավ պաշտպանական միասնական ճակատ ստեղծելու ծրագրի իրագործմանը: Այդ նպատակով նա Բաքվի Հայոց Ազգային խորհուրդի կողմից 1918թ.-ի մարտի սկզբներին մեկնում է Թեհրան և բանակցություններ վարում նաև Հյուսիսային Իրանում տեղակայված անգլիական զորամիավորումների հրամանատարության հետ: Բանակցությունների ընթացքին քաջատեղյակ ՀՅԴ անդամ Հովսեփ Հովհաննիսյանը (նրա տանն էին հանգրվանել Ռոստոմն ու Սարգիս Արարատյանը) վկայում է. «...Ռոստոմն ու Սարգիսը յաջողել էին իրենց բա-նակցութիւնների մէջ, եւ անգլիական զինւորական իշխանութիւնները համաձայնել էին որոշ աջակցութիւն հասցնել Բագւին, պաշտպանելու յարձակւող թրքական զօրքերի դէմ» :

Բաքվի Հայոց Ազգային խորհուրդի1918թ.-ի մարտի 3-ի նիստում քննարկվեց և, ընդհանուր առմամբ, հավանություն տրվեց Ռոստոմի ներկայացրած պաշտպանության ծրագրին: «Իմ խորին համոզումով,- պնդում էր Ռոստոմը,- թուրքերի հետ կռիւը, ուզենք թէ չուզենք, պէտք է ընդունենք, որ վերջապէս, զինուած դիմադրութիւնից դուրս ուրիշ փրկութիւն չկայ մեզ համար»770: Ելնելով վերոնշյա[ից' ծրագրում նախատեսվում էր. «1. Ընդհանուր զօրակոչի ենթարկել մինչեւ 45 տարեկան հասակ ունեցողները, 2. Խիստ եւ կտրուկ միջոցներով ապահովել պէտք եղած դրամը, 3. Ճակատ ուղարկել մեր զինուած ուժերի մեծագոյն մասը, որովհետեւ ինքնապաշտպանութեան լաւագոյն ձեւը ճակատի պաշտպանութիւնն է, 4. Թիկունքը պահել կարողանալու համար ամէն կերպ աշխատել դրութեան տէրը դառնալու Բագւում եւ Գանձակում, որոնք թիկունքի գլխաւոր բանալիներն են եւ թշնամու ամենակարեւոր դիրքերը»771: Սակայն Բաքվի Հայոց Ազգային խորհրդի և ՀՅԴ Բաքվի Կ. Կոմիտեի աջակցությամբ կազմավորված 3000 հոգուց բաղկացած 2-րդ պահեստային գունդը (ընդհանուր հրամանատարն էր ՀՅԴ մարտական փաղանգի ամենապայծառ դեմքերից Համազասպ Սրվանձտյանցը) Բաքու-Թիֆ[իս երկաթգծի' կովկասյան թաթարների կողմից փակված լինելու պատճառով այդպես էլ չկարողացավ մեկնել կովկասյան ռազմաճակատ: Սակայն մնալով Բաքվում մեծ դերակատարություն ունեցավ Բաքվի հերոսամարտում772:

Բաքվում 1918թ.-ի մարտի 17-19-ը Մուսավաթի և Բաքվում հաստատված խորհրդային իշխանության միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ տապալվեց Մուսավաթի' զենքի ուժով իշխանությունը զավթելու փորձը, հաշվի առնելով ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակը' Բաքվի Հայոց Ազգային խորհրդն ու ՀՅԴ Ոսկանապատի Կ. Կոմիտեն Ռոստոմի նախաձեռնությամբ ապրիլի սկզբներին մշակեցին հետագա գործողությունների ծրագիր, որն առաջին հերթին միտված էր շրջափակման մեջ հայտնված արցախահայության օգնության կազմակերպմանը: Մուսավաթի հրահրմամբ կովկասյան թաթարների կողմից Եվլախ-Շուշի մայրուղուց բացի փակվել էր Գորիս-Շուշի ճանապարհը: Ռոստոմի մշակած ռազմավարական ծրագրի համաձայն Արցախ պետք է ուղարկվեր մեկ գունդ: Այդ ծրագրի իրականացման

հանձնարարությունը Ռոստոմը վստահեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ անդամ Եղիշե Պահլավունուն: Մարտին Շաթիրյանի տանը կայացած խորհ-

768 Խուդինյան Գ., Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը. Արամ Մանուկյան և Ռոստոմ «(Արամ Մանուկյան. ազգային և պետական գործիչը (հոդվածների ժողովածու)», Երևան, 2010, էջ 58:

769 Յովհաննիսեան Յ., Յուշեր, հ. Ա-Բ, Երևան, 2006, էջ 264:

770 Դարբինեան Ռ., Կեանքիս գրքէն (Երրորդ մաս. Վերադարձս): Երկեր, հ. Ա, Պէյրութ, 1972, էջ 236:

1 Նույն տեղում:

772 Համազասպ Սրվանձտյանցի կյանքի և գործունեության մանրամասները տե'ս Ստեփանյան Գ.,Համազասպ Սրվանձտյանց, Երևան, 2016:

423

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

դակցությունից հետո Ռոստոմը Ե.Պահլավունուն տվել էր հետևյալ հանձնարարականը. «Վաղւանից կսկսես ցուցակագրել եւ կազմել 1500 հոգուց բաղկացած մէկ գունդ ընտ-րեալ տղաների, որոնցից որքան հնարաւոր է զգայի թիւ կազմեն ձիաւորները և յաւելեալ ձիեր' զէնք եւ ռազմամթերք բեռնելու համար, եւ Լ. Զառաֆեանի հետ պիտի ճեղքէք եւ, վերացնելով ճանապարհի խոչընդոտները, հասնէք Ղարաբաղ: Ձեզ երկուսիդ կտրւի յիա-զօրութիւն վարելու թէ ռազմական եւ թէ վարչական գործերը' ըստ ձեր հայացողութեան, տեղի մեր լաւ ընկերների աջակցութեամբ, որոնք ձեզ օժանդակողներ պիտի լինեն: Կյի-նէք խի'ստ, անողոք բոլոր բարեկամ եւ ոչ բարեկամ տարրերի նկատմամբ, յանուն մեր ժողովրդի»773:

Ցավով պետք է նշել, որ Արցախին օգնության հասնելու և միաժամանակ թուրքական բանակի դեմ մարտնչող հայկական կորպուսի թիկունքն ամրապնդելու ծրագիրը գործողության մեջ չդրվեց: Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ս. Շահումյանը, ապրիլի 9-ի երեկոյան հանդիպելով Ռոստոմին, հայտնում է Բաքվի խորհրդի գործադիր կոմիտեի որոշումն արշավանքը դադարեցնելու մասին' հիմնավորելով, որ «Նախ' գիծը, որով պիտի Ղարաբաղ գնա Եղիշէն, մի շարք թաթարական գիւղերի միջով է. անխուսափելի են ընդհարումները, գուցէ ճակատագրական: Երկրորդ' անկախ առաջինից մենք որոշեցինք մէկ ուժեղ զօրաբաժին ուղարկել Շամախի եւ Գէօգչա գա-ւառները, որի համար մեր կառավարութիւնը նշանակել է արդէն Եղիշէին Շամախիի եւ Գէօգչայի ընդհանուր յիազօր հրամանատար: Ապագայ գործերը եթէ յաջող դասաւորւե-ցին, նա այնտեղից աւեյի ապահով տեղերով եւ աւեյի ստւար ու սպառազեն ուժերով կարող է անցնել հասնել իր նպատակին' ըստ Ձեր նախօրօք կազմած ծրագրի»774:

Արցախահայության զինական օգնության կասեցումից հետո Ռոստոմի նախաձեռնությամբ Հայոց Ազգային խորհուրդը և ապրիլի 25-ին Ս. Շահումյանի գլխավորությամբ -կազմավորված Ժողկոմխորհը համատեղ մշակեցին Գանձակի ուղղությամբ արշավանք ձեռնարկելու գործողության լայն ծրագիր: Փաստերը վկայում են, որ մարտյան իրադարձություններից հետո Գանձակում բույն դրած մուսավաթականները նպատակադրվել էին Բաքուն կտրել Հյուսիսային Կովկասից և հող նախապատրաստել Բաքուն Դաղս-տանից ու Գանձակից գրավելու համար: Ուստի արշավանքի նպատակն էր' կանխել -Գանձակից հրահրվող թուրք-թաթարական հետագա խռովությունները, ջախջախել այնտեղ հավաքված մահմեդական զորամիավորումները և թույլ չտալ նրանց միանալ Բաքու արշավող թուրքական զորքերին և, ի վերջո, բացել Բաքու-Թիֆյիս ճանապարհը և մեկընդմիշտ ազատել Արեշի, Նուխիի, Գյոքչայի ու Շամախու գավառների հայ բնակչությանը թուրք-թաթարական հալածանքներից, որից հետո անցնել Հայաստան և կազմակերպված ձևով օգնության հասնել թուրք զավթիչների դեմ օրհասական կռիվ մղող հայ ժողովրդին775: «Իրադարձությունները Բաքվում» վերտառությամբ վավերագրի հեղինակ, փոխգնդապետ Հարությունյանը, անդրադառնալով այդ օրերին Գանձակի դեմ նախապատրաստվող արշավանքին, գրում էր. «Այդ ժամանակ տվյալներ ստացանք, որ Հայաստանում թուրքերը նեղում են մեր զորքերին, որոնք հետ են քաշվում դեպի հյուսիս, հետո լուրեր եկան, որ Եվլախից հարավ կան հայկական զորամասեր կամ զինված ազգաբնակչություն, և մենք Հայոց Ազգային խորհրդի անդամ Ռոստոմի նախաձեռնությամբ ա-ռաջարկեցինք բոլշևիկյան կառավարությանը' կազմակերպելու կանոնավոր ջոկատ Եյի-զավետպոյի ուղղությամբ գործելու համար: Բոլշևիկները հաճույքով համաձայնեցին, նկատի առնելով, որ մենք պետք է ջախջախենք թուրք հակահեղափոխականներին, ո-

773 Եղիշէ Պահլաւունի, Յուշամատեան, կազմեց և խմբագրեց' Նորայր Պահլաւունի, Երևան, 2006, էջ 95:

774 Նույն տեղում, էջ 97-98:

775 Փիրումեան Ռ., Հայաստանը Հ.Յ.Դ.-բոյշևիկ յարաբերութիւնների ոլորտում (19171921), Երևան, 1997, էջ 116:

424

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

րոնց էմիսարներն այդ ժամանակ կազմակերպել էին Ե[իզավետպո[ի թաթարներին' Բաք-վի դեմ մեծ ուժերով արշավելու համար»776:

Հրամանատարի ընտրության հարցում կանգ առան բազմաշնորհ կարողություններով օժտված Համազասպի վրա, որն արժանի հեղինակություն էր վայելում հայոց ազատամարտի ռազմագետ-գործիչների շրջանում: Սակայն Գանձակի դեմ ապրիլի վերջերին սպասվող արշավանքը ևս իրականացնել չհաջողվեց: Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 1918թ.-ի հուլիսի 15-ի նիստում գեներալ-մայոր Ի. Բաղրամյանը, զեկուցելով Գանձակի դեմ արշավանքը չիրականանալու պատճառների մասին, ասել է, որ ինքը «...շատ աշխատեց և համոզեց, որ զորքը կազմւի և Գանձակը գրաււի: Սկսւեց կազմակերպւել այդ գործը, որին ընդառաջ եկաւ նաև Սովետ.[ական] իշխանութիւնը: Մեր և նրանց շահերը համակերպւեցին: Սկսւեց բոլոր ռազմական ու տեխնիկական պատրաստութիւնները: Սովետական իշխանութիւնը խոստացաւ ամեն կերպ աջակցել: Սպաներ հայերից. զորքը հայ էր մոտ 6-7 հազար: Համազասպի խումբը 3 հազար-գլխաւորութեամբ գնդապետ Ղազարեանի: Ամեն ինչ պատրաստ էր: Բայց սկսվեց Չեչ-նայի գործը, որի դէմ 2000 զորք գնաց (նկատի ունի Հյուսիսային Կովկաս' գնդ. Ս. Ղա-զարյանի և փոխգնդապետ Ս. Եղիազարյանի հրամանատարությամբ ուղարկված 2000 հոգուց բաղկացած զորախումբը - Գ. Ս.): Ինչքան աշխատեցի Գանձակ տանել, չյաջող-ւեց, երբ ժամանակին գրաււեր (իմա' Գանձակը - Գ. Ս.), գուցէ դէպքերը այլ կերպ ընթանային: Եւ զորքի մի մասը 2000 հոգով, մինչև Գուդերմիս հասան, թալանեցին. բայց հեռու չկարողացան [գնալ]»777:

Հարկ է նշել, որ դրանից բացի Գանձակի դեմ արշավանքը հիմնականում կանխվեց անձամբ Վ. Լենինի ցուցումով: 1918թ.-ի մայիսի 24-ին Ս. Տեր-Գաբրիելյանի միջոցով Ս. Շահումյանին Բաքու ուղարկված նամակում Վ. Լենինը թուրքական զորքերի դեմ կռվելու համար առաջարկում էր դաշնակցել վրացիների հետ և այդ նպատակով խորհուրդ էր տալիս բանակցությունների մեջ մտնել Ն. Ժորդանիայի հետ: Հակառակ դեպքում, եթե վրացիները մերժեին աջակցել Բաքվի խորհրդին, Լենինն առաջարկում էր հետաձգել Գանձակի դեմ ռազմական գործողությունները. «...խորհուրդ կտայի փորձել Ժորդանիայի հետ բլոք ստեղծել: Եթէ այդ չի կարելի, պէտք է կեղծել և վճիռը ձգձգել (նկատի ուներ Գանձակի դեմ ռազմական գործողությունների հետաձգումը - Գ. Ս.), մինչև որ զինւորական տեսակէտով ուժեղանաք: Լաւ յիշեցէք, դրա համար անհրաժեշտ է ձգձգել, որի համար հարկաւոր է լաւ ծրագիր և քաղաքագիտութիւն»778: Թեև Ս. Շա-հումյանն առաջնորդվեց Վ. Լենինի ցուցումով և բանակցությունների մեջ մտավ Ն. Ժորդանիայի հետ, սակայն դրանք ավարտվեցին անարդյունք. Վրաստանն արդեն օկուպացվել էր Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կողմից779: Հետագայում, երբ արդեն հուլիսին Գանձակի ռազմաճակատում թուրքական զորքերի դեմ ընթանում էին թեժ մարտեր, Ս. Շահումյա-նը, հունիսի 23-ի նամակով Վ. Լենինին իրազեկելով Բաքվի զորքի ծանր դրության մասին, կասկածի տակ էր առնում նրա ցուցումների ճշմարտությունը' մարտյան իրադարձություններից հետո Գանձակի գրավումը հետաձգելու մասին. «Տեր-Գաբրիելյանի ինձ բերած փոքրիկ նամակում Դուք գրում եք, որ, նկատի ունենալով մեր դրության դժվարությունները միջազգային տեսակետից, ավելի լավ է սպասել' մինչև ամրապնդվենք: ...կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե մենք ավելի փոքր ուժերով այնտեղ (իմա' Գանձակ - Գ. Ս.) շարժվեինք Բաքվի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո: Այն ժամանակ դրությունը

6 Հայաստանի Ազգային արխիվ (այսուհետ' ՀԱԱ), ֆ. 1267, ց. 2, գ. 94, թ. 14:

777 ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 70-71:

778 Բոքևիկների նամակները Արտակարգ հանձնաժողովի արխիւից: Լենինի նամակը Շա-հումեանին, «Արև», Բագու, 1918, սեպտեմբերի 10, N 179: Հմմ. Խուրշուդյան Լ., Ստեփան Շա-հումյան (պետական և պարտիական գործունեությունը 1917-1918 թթ.), Երևան, 1959, էջ 313:

779 Տե'ս նույն տեղում, էջ 312:

425

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

անհամեմատ ավելի պարզ էր և մենք կկանխեինք այն ամենը, ինչ կատարվեց Բաթումում և Բաթումի բանակցություններից հետո»780:

Իսկապես, մարտյան իրադարձություններից հետո Ռոստոմի մշակած ռազմավարական ծրագրով հնարավոր էր թեկուզև փոքրաթիվ ուժերով շարժվել առաջ, գրավել Գանձակը, ջախջախել այնտեղ կուտակված թուրք-թաթարական ուժերը, ապա բացել երկաթուղային ճանապարհը' թուրքերի դեմ կռվող նոր կազմավորված Հայկական կորպուսին օգնության հասնելու համար: Դրանով իսկ կկանխվեր այն աղետը, որը հետագայում կրեց Գանձակի, Արեշի, Նուխիի, Գյոքչայի, Շամախիի գավառների և, ի վերջո, Բաքվի հայությունը թուրքական զորքերի արշավանքի ընթացքում: Դավիթ Անանունը, բացահայտելով Ս. Շահումյանի թույլ տված նման ճակատագրական սխալների իրական պատճառները, «Մշակ»-ում 1919թ.-ին հրապարակած «Բագուի շիրիմները» հոդվածում հետևյալ խորիմաստ գնահատականն է տվել նրա' Բաքվում ծա-վալած գործունեությանը. «Ստ. Շահումեանը չէր կարողանում հաւասարակշռված քաղաքական գիծ վարել: Յաճախ էր պատահում, որ նա ջանքեր էր թափում ինքնուրույն լինել և իր մտածածի կերպ շարժվել, սակայն գալիս էր Լենինի հրահանգը, և նա իսկոյն գլուխ էր խոնարհում կուսակցական պետի առաջ: Այդպէս էր նրա բռնած դիրքը պատերազմի խնդրում և Հայկական հարցում: Այդպէս էր նրա վերաբերմունքը դէպի Բագուի Հայոց Ազգ.[ային] Խորհուրդը: Այդ մարմինը բացասվում էր նրա կողմից, բայց միաժամանակ նրա օգնութեամբ էր, որ յարատևում էր բօլշեվիկական իշխանութիւնը Բագ-ւում»781: Պատմությունը ցույց տվեց, որ կարճ ժամանակ անց նման անհեռատեսության, իրականում խորհրդային կենտրոնական իշխանությունների թելադրանքի արդյունքում Բաքվի Կոմունան դարձավ Անտանտի դեմ պայքարում Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ շարունակական կոմպրոմիսներ փնտրող Վ. Լենինի մարտավարական հաշվարկների և դրանցից օգտվելով' Բաքվին զենքի ու զինամթերքի հատկացումները խափանող Ի. Ստալինի քողարկված, նենգադավ զոհը:

Ռոստոմի ռազմագիտական բարձր ունակություները դրսևորվեցին հատկապես Բաքվի հերոսամարտի շրջանում, նրան վերապահվեց հերոսամարտի իրական առաջնորդ լինելու պատիվը:

Վերագրավելով Արևմտյան Հայաստանը' Օսմանյան կայսրությունը 1918թ.-ի գարնանը ներխուժեց Այսրկովկաս: Մայիսի15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Էնվեր փաշայի առաջադրած ռազմական ծրագրի համաձայն' թուրքական 3-րդ և 4-րդ զորախմբերի խնդիրն էր գրավել Երևանը և ուղղություն վերցնել դեպի Համամլու (այժմ՜ Սպիտակ) - Ղարաքիլիսա (այժմ՜ Վանաձոր), իսկ 2-րդ զորախումբը կովկասյան իսլամական բանակի գլխավոր հրամանատար Նուրի փաշայի հրամանատարությամբ պետք է գրավեր Բաքուն782: Փաստերը վկայում են, որ թուրքերը Բաքվի դեմ արշավանքով նպատակադրվել էին օղակել մայիսյան հաղթական հերոսամարտերի բովում ծնված հայոց պետականությունը և իրագործել հայությանն իսպառ բնաջնջելու հա-մաթուրքական ծրագրերը:

Մուսավաթական կառավարությունը, կանխազգալով, որ Բաքվի դեմ արշավող թուրքական զորքերի դեմ հիմնական կռվող ուժը լինելու են Բաքվի Հայոց Ազգային խորհրդի և ՀՅԴ-ի տրամադրության տակ գտնվող հայկական զորամիավորումները, փորձեց ազդել Ազգային խորհրդի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Բաթումի հաշտության պայմանագրի 11-րդ կետը, որով «Հայկական Հանրապետութեան կառավարությունը պարտավորվում էր գործ դնել իր բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանները

780 Շահումյան Ս., ԵԼԺ, հ. 5 (1918 թ. մայիսի 29-սեպտեմբերի 20), Երևան, 1978, էջ 147:

781 Անանուն Դ., Բագուի շիրիմները (II): Ստեփան Շահումեան, «Մշակ», Թիֆլիս, 1919, մարտի 29, դ 69, տե'ս նաև հԱա, ֆ. 1022, ց. 7, գ. 96, թ. 54:

782 Տե'ս Հարությունյան Ա., Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984, էջ 174-175, 207:

426

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ստորագրելուց անմիջապես հետո հեռացնի Բագու քաղաքից այնտեղ գտնվող հայկական ուժերը»: Հայոց Ազգային խորհրդի պատասխանը կախված էր խորհրդում ծանրակշիռ դեր ունեցող ՀՅԴ կուսակցության դիրքորոշումից, ուստի Բաքուն Ադրբեջանի կառավարությանը հանձնելու խնդիրը քննարկվեց այդ օրերին գումարված ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ. Կոմիտեության շրջանային ժողովում, որտեղ ելույթ ունեցավ Ռոստո-մը: «Մենք գիտենք,– ասում էր Ռոստոմը, –որ Ադրբէյջանի կառավարութեան թիկունքում կանգնած է Տաճկաստանը: Նա է, որ գծում է ադրբէյջանցիների անելիքը, իսկ Տաճկաստանի նպատակը մեր ազգային հարցի տեսակէտից պարզ է: Տաճիկները ձգտում են հայ ազգի ֆիզիքական ոչնչացման եւ արդէն մէկ միլիոն սրածել են եւ մայր երկիրը աւերել: ...Վաղը, հէնց որ բացուեն Բագուի դռները Ադրբէյջանի բանակի առջեւ եւ տաճիկները տեղաւորուեն Բագւում, Խան-Խոյսկու ամբոխը եւ տաճկական բանակը, ձեռք ձեռքի տուած, պիտի սրբեն նաեւ Բագուի ու Գանձակի հայութիւնը, ապա պիտի բարձրանան Ղարաբաղ, պիտի իջնեն Զանգեզուր եւ Երեւանը ոտնատակ պիտի տան»783: Ժողովը, հիմնվելով Ռոստոմի ռազմավարական կանխատեսման վրա, իր ընդունած բանաձևով միահամուռ որոշում է մերժել Ադրբեջանի կառավարության պահանջը և «...պատերազմի մէջ մտնել Ադրբէյջանի թուրքերի ու տաճիկների դէմ եւ քշել ու հետապնդել թշնամուն եւ հասնել մեր երկրի սահմանները: Իսկ եթէ չյաջողինք անել այդ, կամրանանք Բագւում, կը կվտանգենք Ադրբէյջանի ամբոխի եւ տաճիկ բանակի թիկունքը, որով' կարգիլենք նրանց խժդժութիւնները հայաշատ միւս գաւառներում»784: Որոշումը հիմնավորվում էր այն վճռորոշ հանգամանքով, որ Բաքվի հայկական զինուժը, հակառակորդին պարտադրելով իր վրա կենտրոնացնել թուրքական բանակի հիմնական խմբավորումները, ոչ միայն կանխում էր Երևանին սպառնացող վտանգը, այլև -վճռորոշ նշանակություն ուներ Արցախի, Գանձակ-Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգների հայության ու նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագրի համար: Այսպիսով, Բաքվի Հայոց Ազգային խորհուրդն ու ՀՅԴ Բաքվի Ոսկանապատի Կ. Կոմիտեն հրաժարվեցին կատարել Հայաստանի Հանրապետությանը պարտադրված Բաթումի պայմանագրի 11-րդ հոդվածը, որով «Բաքու քաղաքից անհապաղ դուրս պետք է բերվեին հայկական բոլոր զորամասերը», այսինքն' Բաքվի Կոմունայի պաշտպանների հիմնական կորիզը785: Ուստի Երևանում Ա.Մանուկյանն ու Բաք-վում Ռոստոմը, ճիշտ կողմնորոշվելով ռազմաքաղաքական այդօրինակ բարդ պայմաններում, ըստ էության, փոխահամաձայնեցված էին գործում: Բաթումի պայմանագրով Բաքուն հայկական ուժերից դատարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հարցում արտաքուստ հակադրվելով իրար' ներքին համաձայնությամբ նրանք ձգտում էին կանխել թուրք-թաթարական աքցանի մեջ Հայաստանը խեղդելու՝ օրավուր ահագնացող վտանգը: Ինչպես իրավամբ գրում է Գ.Խուդինյանը. «...Երևանում գտնվող և առերևույթ Բաթումի պայմանագիրը հարգող Արամը և Բաքվում գտնվող, սակայն քաղաքից հայկական ուժերի դուրսբերման' Բաթումի պայմանագրով նախատեսվող ՀՀ պարտավորության կատարումից հրաժարվող Ռոստոմը, ձևով հակադրվելով իրար, բովանդակությամբ նույն խաղն էին առաջ տանում: Նրանք գիտակցում էին, որ որքան ձգձգվի Բաքվի դիմադրությունը, այնքան կհետաձգվի Երևանի վրա թուրքական բանակի գրոհը»786:

Ռոստոմն ու Արամը գիտակցում էին, որ որքան ձգձգվի Բաքվի դիմադրությունը, այնքան կհետաձգվի Երևանի վրա թուրքական բանակի գրոհը: Ռազմա-քաղաքական

783

Ալչուջեան Ա., Ռոստոմը Բագւում (Ա), «Հայրենիք», Պոսթըն, 1956, ԼԴ տարի, յուլիս, N 7,

էջ 6:

784 Նույն տեղում, տե'ս նաև ՀԱԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 94, թ. 14:

785 Տե'ս Վրացեան Ս., Կեանքի ուղիներով (Դէպքեր, դէմքեր, ապրումներ), հ. Զ, Պէյրութ, 1967, էջ 337, տե'ս նաև Ահարոնեան Գ., Մեծ երազի ճամբուն վրայ... (ակնարկ հայկական հարցի պատմութեան վրայ), Գ. տպ., Լոս Անճելըս, 1986, էջ 111:

786 Խուդինյան Գ., Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, էջ 62-63:

427

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

այդ բարդ իրադրության պայմաններում հայության գոյությունը պաշտպանելու գերխնդիրը լուծելու համար Բաքվի Հայոց Ազգային խորհուրդն ու ՀՅԴ-ն հմտորեն կարողացան զուգակցել ազգային նպատակները Ռուսաստանի շահերի հետ և ինքնապաշտպանության սկզբնական շրջանում համագործակցեցին Ս.Շահումյանի գլխավորությամբ հաստատված Բաքվի բոլշևիկյան իշխանության՝ Բաքվի Կոմունայի հետ: Քաղաքական այդ երկու ուժերի զինական համագործակցության մասին Մ.Վարանդյանն իրավամբ գրել է. «...Հ.Յ. Դաշնակցութիւնը ազգային պաշտպանութեան գերագոյն մտահոգութեամբ որոշել էր միանալ ռուս բոլշեւիկներուն եւ Ռոստոմ ու Շահումեան, հակառակ գաղափարային խորունկ տարաձայնութեանց, կը գործէին թեւ թեւի»787: Բաքվի դեմ արշավող թուրքական զորքերի դեմ հիմնական կռվող ուժը Բաքվի Հայոց Ազգային խորհրդի և ՀՅԴ-ի տրամադրության տակ գտնվող հայ զինվորականությունն էր: Փոխգնդապետ Հարությունյանը հետևյալ բնութագրումն է տվել բանակի կազմին. «...Միայն դրոշն էր բոլշևիկյան, իրականում հայ զինվորները կազմում էին 95% և գրեթե 100% հայ սպաներ, որովհետև մեր նպատակները համընկնում էին բոլշևիկների հետ, այդ պատճառով ծառայության էինք մտնում նրանց մոտ»788: Փաստորեն, Բաքվի Կոմունան հենվում էր առավելապես հայ զորքի վրա789:

Ռազմաճակատը հայաշատ գավառների բնակավայրերից հեռու պահելու մտադրությամբ Կովկասյան Կարմիր բանակը հունիսի 5-ին Եվլախ-Գանձակի ուղղությամբ անցավ հարձակման: Բաքվի Հայոց Ազգային խորհրդի լիազորությամբ ռազմաճակատի առաջին գծում էր Ռոստոմը: Հարկ է նշել, որ թեև Ռոստոմը երբեք կանոնավոր զինվորական կրթություն չէր ստացել, բայց գործի մեջ հանձնարարություններ կատարելիս և ամենուր երկաթյա կարգապահություն էր պահպանում և պահանջում ուրիշներից: ՀՅԴ անդամ Ե.Խաթանասյանի դիպուկ բնութագրմամբ' «Ռոստոմը անսասան կամք էր, Արարատի նման, սէգ ու վսեմ, պատկառազդու եւ հայրական, բայց հրաբուխ էր' լուռ ու մխացող»790:

Հունիսի 27-ից-30-ը Գյոքչայի մոտ տեղի ունեցած ծանր մարտերից հետո Բաքվի զորքը բանակի գերագույն հրամանատարության թույլ տված մարտավարական սխալների, թիկունքի անկազմակերպ վիճակի և թուրքական մեծաքանակ զորքի հակահարձակման պատճառով նահանջեց791: Բաքվի զորքի կրած ռազմական պարտությունը զրկեց Բաքվի նահանգի հայ բնակչությանը թուրք-թաթարական միացյալ ուժերից պաշտպանվելու կայուն երաշխիքից: Գավառների հայկական գյուղերից տեղահանված և Բաքու նահանջող հայ բնակչության անկազմակերպ գաղթին կազմակերպված բնույթ տալու գործում մեծ ներդրում ունեցավ Ռոստոմը: Հայ բնակչությանը սպասվող կոտորածից փրկելու նպատակով նա հետևյալ հանձնարարականն էր տվել Ե. Պահլավունուն. «Գա-ւառի ամբողջ հայութիւնը տեղահան ենք անելու եւ այս ձորով (Դավա-Բաթան - Գ. Ս.) բարձրանալու ենք Սաղիան, ու այնտեղից մինչեւ Բագու: Մինչեւ վերջին մարդը պէտք է նահանջի կռուելով եւ պաշտպանելով նահանջող ժողովուրդը: Ուրիշ որեւէ օգնական զօ-րամաս նա չպիտի ունենայ»792: Ահա թե ինչ է գրում այդ մասին դեպքերի անմիջական ականատես Արամ Ալչուջյանը. «Անցուդարձին շատ մօտիկ կանգնած էինք եւ լաւ գի-տէինք, որ եթէ Ռոստոմը տեղին վրայ չյինէր, ոչ ոք պիտի մտածէր Շամախու գաւառի հայ

787 Վարանդեան Մ., Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, էջ 326:

788 ՀԱԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 94, թ. 14:

789 Տե'ս Ներհակ [Աշոտ Հովհաննիսյան], Դէպքերը Բագւում (Հայ Յեղ. Դաշնակցութիւնը և Բագւի Խորհրդային իշխանութիւնը), էջ 13:

90 Խաթանասեան Ե., Ռոստոմ (Ստեփան Զօրեան), «Հայրենիք», Պօսթըն, 1957, ԼԵ տարի, մայիս, N 5, էջ 79:

791 Տե'ս Ստեփանյան Գ., Համազասպ Սրվանձտյանց, էջ 538:

792 Ալչուջեան Ա., Ռոստոմը Բագւում (ա), էջ 9:

428

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

գիւղացիւթիւնը տեղահան անելու եւ նրա նահանջը պաշտպանելու մասին»793: Ռոստոմի ձեռնարկած մարտավարական հմուտ գործողությունների շնորհիվ կոտորածից փրկվեց Գյոքչայի ու Շամախիի գավառների բազմահազար հայությունը:

Թուրքական բանակը Բաքվի զորքի դիմադրական կռիվներով շարունակեց իր ռազմարշավը և հուլիսի վերջերին մոտեցավ Բաքվի մատույցներին: Թուրքական զորամասերի ու հայ դիմադրական ուժերի միջև մարտերը վերսկսվեցին օգոստոսի 2-ին Սալիանի զորանոցների և Բիբի-Հեյբաթի շրջանում: Հայկական ուժերը կռվում էին անօրինակ քաջությամբ: Համախմբելով իրենց ուժերը և գործի դնելով մարտական կարողությունները' նրանք արիաբար պաշտպանվում էին' ձախողելով հակառակորդի ձեռնարկած բոլոր գրոհները: Դաժան մարտերը շարունակվեցին նաև օգոստոսի 3-ին, 4-ին և հատկապես 5-ին794: Օրհասական այդ օրերին Ռոստոմը զենքը ձեռքին Բաքվի պաշտպանների կողքին էր' առաջնագծում, ինչը մեծապես նպաստում էր դիմադրական ոգու բարձրացմանը: Հայկական ուժերին մեծ կորուստների գնով հաջողվեց ոչ միայն կասեցնել թշնամու առաջխաղացումը, այլև շրջանցել հակառակորդին և թիկունքից հարվածել նրան: Արդյունքում թուրքերը, մարտի դաշտում թողնելով ավելի քան 1000 սպանված, հետ շպրտվեցին Բաքվից ավելի քան 40 կմ հեռու գտնվող Այլաթ կայարան795: Թուրք ջարդարարների դեմ անհավասար գոտեմարտում անձնվիրաբար ընկան բազմաթիվ հայորդիներ, որոնց թվում' լեգենդար հայդուկ Սեբաստացի Մուրադը: Հարկ է նշել, որ Բաքվի մատույցներում հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 5-ը տեղի ունեցած 6-օրյա հերոսամարտը ռազմագիտական բոլոր չափանիշներով հավասարազոր է Սարդարապատի, Բաշ-Ապարանի և անգամ Ղարաքի[իսայի հերոսամարտերին: Հիրավի, պատմական իրադարձությունների քննական վերլուծությունը ցույց է տալիս, որ ահռելի էր Բաքվի մատույցներում ու քաղաքի փողոցներում ծավալված ճակատամարտերի նշանակությունը ոչ այնքան ողբերգությամբ ավարտված Բաքվի պաշտպանության, որքան ողջ հայ ժողովրդի և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության ճակատագրում: «Եթէ մեծ պատերազմի ընթացքին մեզ յաջողւել է քաջաբար դիմադրել եւ ջարդել թշնամուն, այդ լաւագոյն եւ մեծ օրերի շարքին անպատճառ պէտք է դասել եւ Օգոստոս հինգը, երբ հայ երիտասարդութեան, նրա մարտական կուսակցութեան եւ ընդհանրապէս հայ զինւորի ցուցադրած քաջութիւնը հասաւ չտեսնւած հերոսու-թեան...»796,- գրում է Ա. Գյուլխանդանյանը: Բարձր գնահատելով օգոստոսի 2-5-ը տևած մարտերի նշանակությունը' «Հորիզոնը» գրել է. «Օգոստոսի 2-5-ի հերոսամարտը արժանի է յաւերժացման պատմութեան էջերում: Կարելի է ասել, որ այդ երեք օրւայ ընթացքում բոլոր բագւեցիք անխտիր հերոսներ էին դարձել»797:

Սեպտեմբերի 14-ին փոփոխական հաջողություններով մղված մարտերի շնորհիվ Բաքվի պաշտպաններին հաջողվեց կասեցնել քաղաքի գրավումը' շահելով այն թանկագին ժամերը, որոնք անհրաժեշտ էին հայ բնակչությանը քաղաքից հեռացնելու համար: Տարհանման աշխատանքները կազմակերպելու համար դեռևս օգոստոսի սկզբներին ստեղծվել էր հատուկ հանձնաժողով' կառավարության անդամ Լեմլեյնի նախագահությամբ798: Տարհանման աշխատանքները հաջող կազմակերպելու գործին ձեռնամուխ էր եղել նաև Հայոց Ազգային խորհուրդը' Ռոստոմի և Ա.Գյուլխանդանյանի

3 Նույն տեղում:

794 Տե'ս ՀԱԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 94, թ. 9, տե'ս նաև Գիւլխանդանեան Ա., Օգոստոս հինգը (մի էջ Բագուի հերոսամարտից), «Վէմ», Փարիզ, 1933, նոյեմբեր-դեկտեմբեր, Ա տարի, N 2, էջ 118:

5 Տե'ս Գիւլխանդանեան Ա., Օգոստոս հինգը (մի էջ Բագուի հերոսամարտից), էջ 120:

796 Նույն տեղում:

797 «Հորիզոն», Թիֆլիս, 1918, հոկտեմբերի 25, N 218:

798 Տե'ս Մելիք-Եօլչեան Ս., Բագուի հերոսամարտը, «Հայրենիք», Պօսթըն, 1925, Գ տարի, օգոստոս, N 10, էջ 110:

429

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ղեկավարությամբ, որոնք ուժերի գերագույն լարումով ջանում էին հնարավորինս անխուճապ իրականացնել այդ799:

Ստեղծված իրադրության պայմաններում իրավիճակից ելք գտնելու համար սեպտեմբերի 14-ին Կենտրոնական Կասպիի կառավարության գումարած նիստին, որին -մասնակցում էր նաև Ռոստոմը, որոշում կայացվեց դադարեցնել դիմադրությունը, և քաղաքը հանձնել թշնամուն: «Երբ հարց է ծագում,- վերհիշում է Ռ. Խոյլյանը,- թէ ո՞վ պիտի յանձնի քաղաքի բանալիները, մեր անմահ Ռոստոմը ինքն է ցանկութիւն յայտնում մնալ ու յանձնել բանալիները: Բայց քաղաքագլուխ Տէր Միքայէլեանը վճռական կերպով մերժում է, թէ ինքն է քաղաքագլուխը եւ ինքն էլ կը յանձնի բանալիները»800: Մոտենում էր քաղաքի պաշտպանության վերջին օրը' սեպտեմբերի 14-ը, երբ պետք է վճռվեր ինչպես Բաքվի պաշտպանության, այնպես էլ քաղաքի ավելի քան 100.000 հայերի հետագա ճակատագիրը: Սեպտեմբերի 15-ին Բաքվի մատույցներում փոփոխական հաջողություններով մղված մարտերից հետո թուրքական զորամասերը ներխուժեցին քաղաք և մուսավաթական կառավարության համաձայնությամբ երեք օր շարունակ կոտորեցին ավելի քան 30 հազար հայերի' կողոպտելով նրանց ունեցվածքը801: Նպատակը մեկն էր' զավթած Բաքուն «Ադրբեջան» արհեստածին պետության կազմում ամրագրելու և այն որպես զուտ թուրք-թաթարական քաղաք դարձնելու միտումով ցեղասպանության ճանապարհով հայրենազրկելու Ապշերոնյան թերակղզու տեղաբնակ ժողո-վուրդներից հայերին, բռնազավթելու նրանց' Բաքվի հարստության առանցքը կազմող հարստությունը:

Այսպիսով' Բաքվի հերոսամարտի ընթացքում, թեև չհաջողվեց իրագործել նախապես մշակված ռազմական ծրագիրը, սակայն հայկական զորքի աներևակայելի քաջագործություններով առլեցուն ինքնապաշտպանական կռվիների արդյունքում մեծաթիվ զոհերի գնով թուրքական զորամասերը մինչև սեպտեմբերի 15-ը գամված մնացին Բաքվի շրջանում, երբ Օսմանյան կայսրության անձնատվությանը հաշված օրեր էին մնացել: Դրանով իսկ թուրքական զորքերը չկարողացան օղակել Հայաստանի Հանրապետությունը և իրագործել հայությանը իսպառ բնաջնջելու համաթուրքական ծրագրերը: Կանխելով Արցախի ու Երևանի հանդեպ ծրագրավորվող թուրքական ագրեսիան' Բաքվի հերոսամարտը վճռական դեր խաղաց նորաստեղծ Հայաստանի առաջին Հանրապետության պաշտպանության գործում: Հիրավի, մայիսյան գոյամարտի

799 Տեղին է նշել, որ Ռոստոմը կազմակերպչական մեծ աշխատանք է տարել նաև Բաքվից Էնզելիում հանգրվանած շուրջ 7000-ի հասնող գաղթահայության տեղավորման խնդիրները լուծելու ուղղությամբ: Նրա անմիջական նախաձեռնությամբ մաքրվեցին ծովափին գտնվող բարաքները, և այնտեղ տեղավորվեցին 2000 հոգի (տե'ս Սեպուհ, Էջեր իմ յուշերէն, հ. Բ, Պոստոն, 1929, էջ 201, տե'ս նաև Ստեփանյան Գ., Բաքվի անկումը և հայերի գաղթը Պարսկաստան (1918 սե-պտեմբեր-1919 մարտ), «Իրան-նամէ», Երևան, 2000, հ. 35, էջ 58-65): Ռոստոմի մարդկային բարձր արժանիքների մասին է վկայում նաև հետևյալ դիպվածը, որը տեղի է ունեցել քաղաքից հայ բնակչության տարհանման ժամանակ, կապված ռազմածովային կոմիսար գեներալ-մայոր -Հակոբ Բագրատունու հետ: Գեներալը, որ ամենայն պատասխանատվությամբ մինչև վերջ կատարեց իր վրա դրված պարտականությունները, Բաքվից Էնզելի հեռացավ միայն ստիպողաբար: Երկար համոզելուց հետո հաջողվում է առավոտյան ժամը 5-ին նրան դուրս բերել փողոց, որտեղ նրան սպասում էր մեքենան: Գ. Ամիրյանը վկայում է, որ Բագրատունուն ստիպողաբար տանից դուրս հանողը եղել է Ռոստոմը, ով «...ամէն վտանգ աչք առնելով' կերթայ ազատելու խեղճ զօրավարը, կը շալակէ զայն ու սանդուղքներէն վար կիջեցնէ» (Ամիրեան Գ., Ռոստոմի հետ (Ա), «Հայրենիք», Պոսթըն, 1960, ԼԸ տարի, ապրիլ, դ 4, էջ 17):

800 Խոյլեան Ռ., 1918 և Բագուի հերոսամարտը, «Հայրենիք», Պօսթըն, 1966, ԽԴ տարի, մարտ, N 3, էջ 70:

801 Տե'ս Իշխանեան Բ., Բագուի մեծ սարսափները: Անկետային ուսումնասիրութիւն սե-պտեմբերեան անցքերի 1918 թ., Թիֆլիս, 1920, էջ 185, տե'ս նաև ՀաԱ, ֆ. 1267, ց. 2, գ. 94, թ. 9699, տե'ս նաև Геноцид армян в Османской империи. Сборник документов под редацкий М. Г. Нерсисяна, Ереван, 1982, док. N 245, с. 524.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

430

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հաղթանակների և Առաջին Հանրապետության հիմնադրման գործում ըստ արժանվույն պետք է գնահատել Բաքվի հերոսամարտի քաջարի հայորդիների սխրագործությունը և հատկապես հերոսամարտի իրական առաջնորդ Ռոստոմի անուրանալի ավանդը հայոց պետականության վերականգման և նրա անվտանգության ապահովման գործում:

ROSTOM ZORYAN'S ROLE IN THE HEROIC BATTLE OF BAKU IN 1918 AND IN PROVIDING SECURITY FOR THE NEWLY-INDEPENDENT REPUBLIC OF

ARMENIA

GEVORG STEPANYAN

Head of the Chair of History ofArmenian Settlements and Diaspora of the Institute of History, NAS, RA, Doctor in Historical Sciences, Professor Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to present the importance of Baku's 1918 heroic war in ensuring the security of the First Republic of Armenia on the basis of various facts (archival documents, memoirs, periodicals).

The work consists of a comparative examination of the facts, the application of the principles of historical-comparative analysis. We have verified the reliability and validity of the sources through their comprehensive study.

Combined with the facts, it is reported that as a result of Baku's four-month heroic battle with unbelievably brave Armenian troops, Turkish military units remained in Baku until September 15 at the expense of the Ottoman Empire. Thus, the Turkish troops failed to encircle the Republic of Armenia and implement the all-Turkish plans to exterminate the Armenians.

Although there are many references to the Baku war in historiographic literature, the work of Rostom (Stepan) Zoryan, a true leader of the heroic struggle, an Armenian public-political figure, a member of the ARF Dashnaktsutyun, has not been the subject of separate investigation.

The article substantiates the fact that by preventing the planned Turkish aggression against Artsakh and Yerevan, the Baku heroic battle played a decisive role in ensuring the security of the newly established First Republic of Armenia.

Key words: Rostom Zoryan, Armenian Revolutionary Federation (ARF)/

Dashnaktsutyun/, Hamazasp Srvandztyants, Armenian National Board of Baku, The Armenians of Baku, May heroic battles, Battle of Baku.

431

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

РОЛЬ РОСТОМА ЗОРЯНА В ДЕЛЕ ОРГАНИЗАЦИИ ГЕРОИЧЕСКОГО СРАЖЕНИЯ ЗА БАКУ 1918 ГОДА И ОБЕСПЕЧЕНИЯ БЕЗОПАСНОСТИ НОВОСОЗДАННОЙ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

ГЕВОРГ СТЕПАНЯН

Заведующий отделом «Истории армянских колоний и диаспоры» Института истории НАН РА, д.и.н., профессор, г.Ереван, Республика Армения

Цель работы - представить на основе различных фактов (архивные материалы, мемуары, периодическая печать) значение Бакинского четырехмесячного героического сражения 1918 года в обеспечении безопасности Первой Республики Армения.

Статья написана на основе анализа и синтеза исторических фактов, а также с применением историко-сравнительного метода. Достоверность и обоснованность источников проверена путем их всестороннего изучения.

Посредством сопоставления фактов показывается, что благодаря невероятному мужеству армянских войск в четырехмесячных бакинских сражениях турецкие подразделения понесли многочисленные потери и до 15 сентября были скованы в окрестностях Баку, в то время как до признания поражения Османской империи в Первой мировой войне оставались считанные дни. Таким образом, Османской империи не удалось осуществить окружение Республики Армения и реализовать пантюркистский проект полного истребления армян.

Хотя в исторической литературе много написано о Бакинском героическом сражении, тем не менее деятельность армянского общественно-политического деятеля, члена АРФ «Дашнакцутюн» Ростома (Степана) Зоряна, организатора Бакинского героического сражения, не стала предметом отдельного исследования.

В статье обосновывается тот факт, что, предотвратив запланированную агрессию Турции против Арцаха и Еревана, Бакинское героическое сражение сыграло решающую роль в обеспечении безопасности новосозданной Первой Республики Армения.

Ключевые слова: Ростом Зорян, АРФ «Дашнакцутюн», Амазасп Срвандзтянц, Армянский национальный совет Баку, армянское население Баку, Майские сражения, Бакинское сражение.

432

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.