Научная статья на тему 'RELATIONSHIP POSSIBILITIES OF TRANSITIVE VERB-PRADICATE WITH NOUN-OBJECTS OF VARIOUS CLASS GROUPS'

RELATIONSHIP POSSIBILITIES OF TRANSITIVE VERB-PRADICATE WITH NOUN-OBJECTS OF VARIOUS CLASS GROUPS Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
15
4
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
անձնանիշ / իրանիշ / կենդանանիշ / բազմադաս գոյականներ / իմաստային կազմության առանձնահատկություններ / կապակցական սահմանափակություն / կապակցական անսահմանափակություն / բայի արժույթ / NOUNS INDICATING PERSONS / ANIMALS / INANIMATE OBJECTS / MULTICLASS NOUNS / SEMANTIC AND COMPOSITION FEATURES / RELATIONSHIP LIMITATION / UNLIMITED RELATIONSHIP / VERB VALENCY / АНТРОПОНИМЫ / СУЩЕСТВИТЕЛЬНЫЕ СО ЗНАЧЕНИЕМ ПРЕДМЕТНЫХ РЕАЛИЙ / СУЩЕСТВИТЕЛЬНЫЕ / ОБОЗНАЧАЮЩИЕ ЖИВОТНЫХ / МУЛЬТИФУНКЦИОНАЛЬНЫЕ СУЩЕСТВИТЕЛЬНЫЕ / СЕМАНТИЧЕСКИЕ И ОБРАЗОВАТЕЛЬНЫЕ ОСОБЕННОСТИ / СОЧЕТАЕМОСТНЫЕ ОГРАНИЧЕНИЯ / СОЧЕТАЕМОСТНАЯ НЕОГРАНИЧЕННОСТЬ / ВАЛЕНТНОСТЬ ГЛАГОЛА

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Մուրադյան Սիլվա

Ժամանակակից լեզվաբանության մեջ առաջադրված կարևորագույն խնդիրներից է բառերի կապակցելիության ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է խոսքի ուսուցման տեսանկյունից: Հոդվածում կատարել ենք անցողական բայերի դասանշային դասակարգում՝ ըստ տարբեր դասային պատկանելություն ունեցող խնդիրների հետ կապակցական հնարավորության: Քննության ենք ենթարկել ներգործական սեռի միարժույթ երկարժույթ բայ-ստորոգյալների կապակցելիությունը անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ բազմադաս անուն-խնդիրների հետ (թե՛ սեռի, թե՛ բնության): Ներգործական սեռի բայերի կապակցելիությունը, բայիմաստից բացի, հարաբերվում է նաև բայասեռին բայակազմությանը: Խնդիր-գոյականի դասանշությունը կախված է նաև ենթակայի դասանշությունից. անձի հատկանիշ արտահայտող բայերը՝ ասացական, մտածական, դատողական այլն, պատճառականի վերածվելով, պարտադիր պահանջում են անձնանիշ խնդիր լրացում: Ուսումնասիրված բայերի մի մասը կապակցելիության անսահմանափակություն է դրսևորում. կարող է կապակցվել բոլոր դասային խմբերի խնդիրների հետ, իսկ մյուս մասը սահմանափակություններ է դրսևորում՝ կապակցվելով որևէ դասային խմբի պատկանող խնդիրների հետ՝ պայմանավորված բայի իմաստային ու բառակազմական առանձնահատկություններով: Խոսքային վերլուծությունները վկայում են, որ խնդիրների դասային սահմանափակումները վերաբերում են բառերի ուղղակի իմաստով կիրառություններին, քանի որ փոխաբերական իմաստով կիրառությունների դեպքում բառերի կապակցելիության հնարավորությունները սահմանափակումներ գրեթե չեն ունենում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

RELATIONSHIP POSSIBILITIES OF TRANSITIVE VERB-PRADICATE WITH NOUN-OBJECTS OF VARIOUS CLASS GROUPS

One of the most important issues in modern linguistics is the study of the relationship of words that is necessary from the point of view of speech teaching. Transitive verbs have various relationship possibilities with nouns as direct and indirect objects that indicate persons, animals, and inanimate objects as well as with multiclass nouns. The relationship of transitive verbs, besides the semantic peculiarities of the verb, is connected with the grammatical category of voice and verb formation. Part of the examined verbs reveals unlimited relationship possibilities whereas most of the verbs are linked only to nouns as direct and indirect objects belonging to a certain semantic group, which is due to the verb meaning or verb composition. The articulation analysis testifies that class limitation of objects is related to the direct use of words because, in the figurative meaning, the possibilities of connectivity of words do not have limitations.

Текст научной работы на тему «RELATIONSHIP POSSIBILITIES OF TRANSITIVE VERB-PRADICATE WITH NOUN-OBJECTS OF VARIOUS CLASS GROUPS»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ՍԵՌԻ ԲԱՅ-ՍՏՈՐՈԳՅԱԼՆԵՐԻ ԿԱՊԱԿՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԴԱՍԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՈՒՆ-ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ*

ՀՏԴ 811.19

ՍԻԼՎԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի հայցորդ, ք. Վանաձոր, Հայաստանի Հանրապետություն silvi81@mail.ru

Ժամանակակից լեզվաբանության մեջ առաջադրված կարևորագույն խնդիրներից է բառերի կապակցելիության ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է խոսքի ուսուցման տեսանկյունից: Հոդվածում կատարել ենք անցողական բայերի դասանշային դասակարգում' ըստ տարբեր դասային պատկանելություն ունեցող խնդիրների հետ կապակցական հնարավորության: Քննության ենք ենթարկել ներգործական սեռի միարժույթ և երկարժույթ բայ-ստորոգյալների կապակցելիությունը անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ և բազմադաս անուն-խնդիրների հետ (թե' սեռի, թե' բնության): Ներգործական սեռի բայերի կապակցելիությունը, բայիմաստից բացի, հարաբերվում է նաև բայասեռին և բայակազմությանը: Խնդիր-գոյականի դասանշությունը կախված է նաև ենթակայի դասանշությունից. անձի հատկանիշ արտահայտող բայերը՝ ասացական, մտածական, դատողական և այլն, պատճառականի վերածվելով, պարտադիր պահանջում են անձնանիշ խնդիր լրացում: Ուսումնասիրված բայերի մի մասը կապակցելիության անսահմանափակություն է դրսևորում. կարող է կապակցվել բոլոր դասային խմբերի խնդիրների հետ, իսկ մյուս մասը սահմանափակություններ է դրսևորում' կապակցվելով որևէ դասային խմբի պատկանող խնդիրների հետ' պայմանավորված բայի իմաստային ու բառակազմական առանձնահատկություններով: Խոսքային վերլուծությունները վկայում են, որ խնդիրների դասային սահմանափակումները վերաբերում են բառերի ուղղակի իմաստով կիրառություններին, քանի որ փոխաբերական իմաստով կիրառությունների դեպքում բառերի կապակցելիության

հնարավորությունները սահմանափակումներ գրեթե չեն ունենում:

Բանալի բառեր՝ անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ, բազմադաս գոյականներ, իմաստային և կազմության առանձնահատկություններ, կապակցական

սահմանափակություն, կապակցական անսահմանափակություն, բայի արժույթ:

Դասային տարբեր պատկանելություն ունեցող սեռի և բնության խնդիրները խոսքում դրսևորում են կապակցական տարբեր հնարավորություններ ներգործական սեռի բայերի հետ՝ պայմանավորված իմաստային ու կառուցվածքային

յուրահատկություններով:

Գոյականների դասային խմբերին ժամանակակից լեզվաբանության մեջ անդրադարձել է Է.Աղայանը՝ հետևելով օտար լեզուներում կատարված դասակարգումներին. «Շատ լեզուներում գոյականները դասակարգվում են ոչ թե սեռերի կամ շնչավորության, այլ ըստ դասերի: Յուրաքանչյուր դասի մեջ մտնում են

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:

19.03.2019թ., գրախոսվել' 09.04.2019թ., տպագրության

335

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տվյալ լեզվի այն գոյակաները, որոնք դիտվում են իբրև միատեսակ հատկանիշներ ունեցող առարկաներ»552:

ԳՁահուկյանը միատեսակ հատկանիշներ ունեցող առարկաները դասակարգում է անձնանիշ, կենդանանիշ, իրանիշ, վերացական խմբերով՝ նշելով. «Իմաստային բոլոր կարգերը լեզվական առումով հավասարարժեք չեն»553:

^.Հարությունյանը, արժույթը բնորոշելով որպես բայի բառային, խոսքիմասային և ներխոսքիմասային իմաստների շարահյուսական-կապակցական կարողություն, նշում է, որ կապակցվող բառերը պետք է ունենան իմաստային համատեղելիություն, զուգորդելիություն (սիրել խաղաղություն, խնձոր և ուտել խնձոր, բայց ոչ խաղաղություն)554:

Շարունակելով ԳՁահուկյանի տեսական մոտեցումները՝ ԳԽաչատրյանը ենթակայի դասային խմբերի առանձնահատկությունները տարածում է նաև խնդիրների վրա՝ ներկայացնելով գրաբարի հարադրավոր բայերի պահանջած սեռի և բնության խնդիրների դասային խմբերը՝ անձնանիշ, իրանիշ, բազմադաս555:

Ելնելով ԳՁահուկյանի առաջ քաշած համընդհանուր լեզվաբանական կաղապարի դրույթներից՝ խոսքի մասերի դասանշային կապակցելիության ուսումնասիրություն կատարել է Ա.Ավագիմյանը' քննելով բայ-ստորոգյալի կապակցական հնարավորությունները անձնանիշ, իրանիշ, կենդանանիշ և բազմադաս գոյական-ենթակաների հետ556:

Առաջնորդվելով ԳԽաչատրյանի ներկայացրած գոյական-խնդիրների

դասանշային կապակցելիության դրույթների մասին վերլուծություններով՝ սույն աշխատանքում քննել ենք ժամանակակից հայերենի գոյական-խնդիրների դասանշությունը, որը սերտորեն առնչվում է բայի արժույթի հետ:

Ի տարբերություն ենթակաառության դասանշության' խնդրառության

դասանշությունը կարող է հանդես գալ ինչպես միագիծ կապակցություններում, այնպես էլ բազմաճյուղ, այսինքն' ներգործական սեռի բայը պարտադիր կառավարման եղանակով կարող է պահանջել կամ միայն մեկ սեռի խնդիր, կամ երկու և ավելի խնդիրներ, որոնք բնութագրվում են դասանշային տարբեր դրսևորումներով՝ պայմանավորված բայի իմաստային ու բառակազմական557

առանձնահատկություններով:

Ներգործական սեռի խնդրառությամբ միարժույթ ու երկարժույթ բայերը կապակցելիության հարցում հանդես են բերում տարբեր հնարավորություններ, ընդ որում, բոլոր դասերի խնդիրներին կապակցվելու տեսանկյունից առավել ընդգրկուն են խնդրառությամբ միարժույթ բայերը:

552

553

Աղայան Էդ., Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987, էջ 487:

Տե'ս Ջահուկյան Գ., Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան,

1974, էջ 464:

5 4 Տե'ս Հարությունյան Հ., «Բայերի իմաստային դասդասման հիմունքները», «Բանբեր Երևանի համալսարանի» 2 (74), Երևան, 1991, էջեր 92-101:

5 5 Տե'ս Խաչատրյան Գ., Գրաբարի վերլուծական բայերի արժույթը, Երևան, 2000:

556 Ավագիմյան Ա., Ժամանակակից հայերենի բայի և գոյականի

փոխկապակցելիությունը' ըստ նրանց դասային խմբերի, ՀՀ ԳԱԱ Հ. Աճաոյանի անվ. լեզվի ինստիտուտ, 2009: Ավագիմյան Ա., Խոսքի մասերի դասանշային կապակցելիություն, Դասախոսությունների նյութեր, Երևան, 2014:

557 Մուրադյան Ս., Կազմությամբ բարդ բայերի արժույթը' ըստ ներքերականական արտահայտության, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Ե., 2017, էջ 47-56: Ս. Մուրադյան, Կազմությամբ ածանցավոր բայերի արժույթը' ըստ ներքերականական արտահայտության, Միջազգային գիտաժողով «Լեզու, խոսք,

իրականություն», Ե., 2017, էջ 210-221:

336

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ըստ իրենց պահանջած սեռի խնդրի դասային պատկանելության' խնդրառությամբ միարժույթ ներգործական սեռի բայերը բաժանվում են երեք խմբի՝

1. Սեռի անձնանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր: Այս բայերի և անձնանիշ սեռի խնդիրների կապակցական հնարավորությունների ոսումնասիրությունը ցույց է տայիս, որ մի դեպքում կարող է դեր խաղալ բայիմաստը, մյուս դեպքում՝ բայասեռը, մեկ այլ դեպքում' բայի կազմությունը:

1.1. Անձնանիշ ենթակաառությամբ ներգործական սեռի որոշ բայեր պահանջում են անձնանիշ սեռի խնդիրներ, ինչպես' աքսորեք56, ապտակել, բանտարկել, բախտավորեցնել, բարուրել, գոտեպնդել, զանգել, զագսավորել, զավակատել, զգեստավորել, թոշակավորել, ժառանգատել, ծնել, կալանավորել, ձերբակալել, ողջունել, սափրել, վտարել և այլն: Օրինակ' Նա բարուրել է իր մի մատ-մասունք թոռնիկին (ՍԽ):

1.2. Սկզբնատիպ չեզոք սեռի' անձնանիշ ենթակաառությամբ բնութագրվող բայերից կազմված պատճառական ածանցավորները պահանջում են անձնանիշ սեռի խնդիր լրացում, ինչպես' ազնվացնել, աղքատացնել, անառակացնել, այրիացնել, ամաչեցնել, ապշեցնել, դժբախտացնել, երիտասարդեցնել, երջանկացնել, զարմացնել, զգուշացնել, ծերացնել, ծիծաղեցնել, հղիացնել, սովորեցնել և այլն: Օրինակ' Դոստոևսկին կոչ էր անում երջանկացնել թեկուզև մեկ մարդու (ԶԲ)558 559:

1.3. Կազմությամբ բարդ բայերի կապակցելիությունը անձնանիշ սեռի խնդիրներին որոշակիորեն տարբերվում է վերոնշյալ բայերի կապակցելիությունից, որոնց կապակցելիությունը հիմնականում պայմանավորված է բայի իմաստով ու սեռով, մինչդեռ բարդ բայերի դեպքում պետք է նկատի ունենալ մի շարք այլ հանգամանքներ ևս:

Մի շարք բարդությունների բայական բաղադրիչները առանձին, անկախ կիրառվելու դեպքում սեռի բազմադաս կամ իրանիշ խնդիր պահանջող բայեր են: Սակայն ձևավորված կազմություններում նրանք չեն պահպանում այդ հատկությունը' անվանական բաղադրիչի պահանջով վերածվելով միայն անձնանիշ խնդիր պահանջող բայերի: Այս հանգամանքը հաշվի առնելով' առանձնացրել ենք հետևյալ բայական բարդությունները.

ա) բարդ բայեր, որոնց անվանական բաղադրիչը անձնանիշ գոյական է, ինչպես' ամուսնալուծել, գերեվարել, դիակիզել, դիազննել, դիահերձել, ընկերազրկել, ծնողազրկել, կամավորագրել, որդեգրել և այլն: Օրինակ' 1474-ին մամլուքները գրավել և ավերել են քաղաքն ու բերդը, գերեվարել բնակիչներին (ՀՍՀ, 9, 55):

բ) բարդ բայեր, որոնց անվանական բաղադրիչները, ըստ իրենց իմաստի, միավորվում են միայն անձնանիշ գոյականներին բնորոշ լինելու առանձնահատկությամբ, ինչպես' ահաբեկել, բախտորոշել, դիմահարդարել, դիմազրկել, զորակոչել, զորացրել, զորակցել, թագադրել, թագազարդել, իշխանազրկել, խելազրկել կրոնափոխել, հայրենազրկել, հայրենավտարել, հարցաքննել, հուսադրել, հուսալքել, հուսազրկել, հուսախաբել, մահապարտել, մեղադրել, շնորհազարդել, ոգեպնդել, պաշտոնակարգել, պաշտոնազրկել, պսակադրել, սրտաշարժել, սրտապնդել, տնազրկել և այլն: Օրինակ' Նա դիմահարդարել է 300-ից ավելի հայ և այլագգի դերասանների (ՀՍՀ, 1,534):

2. Սեռի իրանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր: Այս բայերը աչքի են ընկնում իրենց հաճախադեպությամբ և ենթակաառության բազմադասությամբ' պահանջելով ամենատարբեր իմաստային դաշտեր ներկայացնող սեռի խնդիրներ,

558 Բառերի իմաստային վերլուծությունները կատարել ենք' հիմնվելով հետևյալ բառարանների բացատրությունների վրա' «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Ե., հ. 1-4, 1969, Աղայան է., «Արդի հայերենի բացատրական բառարան», Ե., 1976, Մալխասեանց Ս., «Հայէրեն բացատրական բառարան», հ. 1-4, Ե. 1944-1945:

559 Օրինակները քաղել ենք ԱՐԵՎԱԿ կայքից (http://www.eanc.net/EANC/search/? interface lanauaae=am):

337

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ինչպես' ամրապնդել, աճեցնել, ավերել, արծարծել, ամրացնել, բացել, բարդացնել, գնել, դրսևորել, եփել, եռացնել, եզրակացնել, երկարացնել, խմել, ընթերցել, թափել, թերթատել, իրականացնել, ծաղկեցնել, ծառատել, կառուցել, կահավորել, կտրել, նորոգել, նետել, նվագել, պատրաստել, պլանավորել, սկսել, վանկատել, վերլուծել, տաշել, տպել, տպագրել, տոնել, տնկել, ցանել, փորել, քաղել և այլն:

Այս շարքում առանձնանում են մարդու գիտակցական, իմացական և, ընդհանրապես, մտավոր ու հոգեկան գործունեություն արտահայտող բայեր. ասացական560 բայեր, ինչպես՝ ասմունքել, արտաբերել, արտահայտել, արտասանել, ազդարարել, երգել և այլն, մտածական, դատողական բայեր, ինչպես' գիտակցել, դատել, ենթադրել, ընկալել, վճռել, վերացարկել և այլ բայեր:

Սեռի իրանիշ խնդիր պահանջող միարժույթ բայերը հանդես են բերում նաև կազմության առանձնահատկություններ: Այդ շարքում առանձնացրել ենք՝

2.1. բայեր, որոնք ձևավորվել են թանձրացական իրանիշ գոյականներից, ինչպես՝ ամբարել, աստառել, ասեղել, ասֆալտել, ավերակել, ամանել, արդուկել, արծաթել, արկղել, բետոնել, գդալել, գութանել, գրտնակել, թելել, էջել, խոզանակել, պարսպել և այլն: Օրինակ՝ Պառավ Մարանը սրահում, թեժ թոնրի մոտ գրտնակում էր խմորը (ՎԱ):

2.2. Բան' «խոսք» ձևույթով կազմված գրեթե բոլոր բայերը, ինչպես՝ իմաստաբանել, լուսաբանել, մեկնաբանել, ոճաբանել, պարզաբանել, ստուգաբանել, տրամաբանել և այլն: Օրինակ՝ Լուսաբանել է ստամբուլահայ համայնքի հասարակական-մշակութային կյանքը (ՀՍՀ, 7, 84):

2.3. Բարդ բայեր, որոնց կապակցելիությունը սեռի իրանիշ խնդիրների հետ տարբերվում է՝ ըստ բառաբաղադրիչների իմաստային յուրահատկությունների: Այսպես՝

ա) մի դեպքում առաջին պլան է մղվում անվանական բաղադրիչը. աղ, աղբ, աղյուս, արծաթ, արմատ, եզր, երկաթ, էջ, ծառ, կեղև, տարր և մի շարք այլ իրանիշ թանձրացական գոյականներով բաղադրված բայերը աչքի են ընկնում իրանիշ խնդիր պահանջելու առանձնահատկությամբ, ինչպես՝ աղազերծել, աղազրկել, աղբահանել, աղյուսապատել, արդյունահանել, արծաթազօծել, արծաթաջրել, արմատահատել, գնազրկել, գունափոխել, եզրածալել, եզրակարել, էջադրել, էջանշել, էջաբաժանել, ծառազարդել, նկարազարդել, ծառահատել, ծաղկանկարել, կեղևազերծել,

հնչյունափոխել, տարրազատել, տարրալուծել, ոսկեզօծել և այլն: Օրինակ՝ Հնում Պարագվայի հնդկացիները նախշազարդել են կավե իրերն ու հագուստը (ՀՍՀ, 9, 183): բ) Մյուս դեպքում առաջին պլան է մղվում բայական բաղադրիչը. մի շարք իրանիշ գոյականների հետ կապակցվող բայեր այդ հատկանիշը պահպանում են նաև իբրև բարդության գերադաս բաղադրիչ կիրառվելիս, ինչպես՝ գործել, գծել, պատել բայերը և նրանցով ձևավորված բարդությունները՝ ասեղնագործել, արդյունագործել, ձեռագործել, սահմանագծել, կետագծել, ականապատել, անտառապատել,

ապակեպատել, բետոնապատել, բրոնզապատել, ցինկապատել և այլն: Այս բայերով կազմված բարդությունների գերակշիռ մեծամասնությունը, հատկապես' պատել բաղադրիչով կազմավորված բայերը, կապակցելիության ակնհայտ սահմանափակությամբ են օժտված: Օրինակ՝ Պետք է լավ բաղնիք կառուցել, խոհանոց, ապակեպատել պատշգամբը (ՍԽ):

3. Սեռի կենդանանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր: Ի տարբերություն վերոնշյալ բայերի' անհամեմատ սակավադեպ են կենդանանիշ գոյական ուղիղ

560 Հ. Հարությունյանը տվյալ խոսքի մասի մեջ մտնող բառերի մի առանձին խմբին բնորոշ իմաստը կոչում է ներխոսքիմասային իմաստ և առանձնացնում է հայերենի բայերի իմաստային խմբեր՝ ասացական, մտածական, վերաբերմունքի, խնդրանքի, շարժման և այլն (տե'ս Հ. Հարությունյան, նշվ. աշխ.):

338

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

խնդիրներին կապակցվելու հնարավորություն ունեցող բայերը, ինչպես' արածեցնել, ասպանդակել, բտել, գոմել, ընտելացնել, թամբել, թևատել, թևազրկել, թևահատել, լծել, կթել, հեծնել, մորթել, որսալ, սանձել, սատկացնել, փետրել, փետրատել և այլն: Օրինակ՝ Բայց նրանցից քչերին հաջողվեց ձի հեծնել (ՍԽ):

4. Սեռի բազմադաս խնդիրներ պահանջող միարժույթ բայեր: Այս բայախմբերը, մյուս բայախմբերի հետ համեմատած, թվային գերակշռություն ունեն և աչքի են ընկնում կապակցական զանազան հնարավորություններով: Նրանց մի մասը կապակցելիության անսահմանափակություն է դրսևորում. կարող է կապակցվել սեռի բոլոր դասային խմբերի խնդիրների հետ՝ անձնանիշ, կենդանանիշ, իրանիշ, իսկ մյուս մասը սահմանափակություններ է դրսևորում՝ կապակցվելով երկու դասային խմբի սեռի խնդիրների հետ. մի դեպքում՝ անձնանիշ և կենդանանիշ, մյուս դեպքում՝ կենդանանիշ և իրանիշ, մեկ այլ դեպքում՝ անձնանիշ և իրանիշ:

ա) Բոլոր դասային պատկանելության խնդիրներ պահանջող միարժույթ բայեր: Սրանք համեմատաբար հաճախադեպ են քննվող բայերի շարքում, ինչպես' ատել, արձակել, բարձրացնել, բերել, բռնել, բուժել, գիտենալ, գցել, երկրպագել, ընտրել, զննել, թաքցնել, թողնել, խոչընդոտել, ծաղրել, հարվածել, հավաքել, հիշել, կորցնել, ծածկել, սիրել, վառել, որոնել, տեղափոխել, փոխադրել, փոխել, ստուգել, վերցնել, վիրակապել, վտանգել, տանել, տնտղել, ուղարկել և այլն: Օրինակ՝ Եվ աջ ձեռքը կրծքին դնելով՝ խոնարհվեց ու երկրպագեց արևին... (ՎԱ): Իմ ցույց տված միջոցի շնորհիվ մարդկությունը ոչ միայն կսկսի նորից երկրպագել ոսկյա հորթին, այլև կավելացնի իր մեջ չարությունը և ուժ կտա մեր շահագործության (ՎՓ): Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը (Հին կտակարան):

Ի տարբերություն վերոնշյալ բայերի՝ մի շարք բայեր էլ հնարավորություն ունեն կապակցվելու երկու դասային խմբերի հետ՝ առաջ բերելով տարբեր զուգորդումներ:

բ) Սեռի թե' անձնանիշ, թե' իրանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր, ինչպես՝ գովաբանել, դատապարտել, դրվատել, թովել, զարգացնել, պճնազարդել, տնօրինել, փառաբանել և այլն: Օրինակ՝ Բաժակները լցրին և հայրենասիրական նոր ճառերով սկսեցին փառաբանել հերոսներին (ԱՍ): Նա փառաբանել է մայրական սերը, որն իր ժամանակի աշխարհայացքի բեկման դրսևորում էր (ՀՍՀ, 5, 421):

գ) Սեռի թե' անձնանիշ, թե' կենդանանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր, որոնք, սակավաթիվ լինելով հանդերձ, իմաստային որոշակի ընդհանրությամբ են աչքի ընկնում. արտահայտում են այնպիսի գործողության գաղափար, որ բնորոշ է միայն շնչավոր գոյականներին, ինչպես՝ անդամահատել, անդամատել, առողջացնել, արթնացնել, արյունազրկել, արյունաքամել, բեղմնավորել, բարկացնել, գիրացնել, գթալ, գլխատել, դնգստել, զայրացնել, թույնել, խաբել, խնամազրկել, նստեցնել, սպանել, վարակել, վախեցնել, վռնդել, վազեցնել, քնեցնել, պառկեցնել և այլն: Օրինակ՝ Գնաց Կարոն կովին թան խմացրեց, վազեցրեց, և կովը լավացավ (ՍԶ): էս երեխեքին էդ աղջիկն էս ինչո՞ւ է վազեցնում, - ասացին նրանք (ՀՄ):

դ) Սեռի թե' կենդանանիշ, թե' իրանիշ խնդիր պահանջող միարժույթ բայեր: Այս բայերը անհամեմատ քիչ են, ինչպես՝ բեռնավորել, բեռնել և այլն: Օրինակ՝ Բեռնել էին նույնիսկ կովերին, եզներին, երինջներին (ՍԽ): Նրանք զբաղված էին վագոն բեռնելով, մեկը բերում էր ատաղձեղենը, իսկ մյուսը՝ դարսում (ԹԴ):

Ի տարբերություն ներգործական սեռի խնդրառությամբ միարժույթ բայերի՝ խնդրառությամբ երկարժույթ բայերի դեպքում տարբեր դասերի խնդիրների հետ կապակցական հնարավորություններն առավել մեծ են. երկարժույթ բայերի խնդրառությունը, սեռի խնդիրներից բացի, բնութագրվում է նաև առանձին հոլովաձևերով կամ կապերով արտահայտված բնության խնդիրների հետ կապակցելիության օժտվածությամբ:

339

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Խնդրառությամբ երկարժույթ ներգործական սեռի բայերը բաժանվում են մի քանի խմբի՝ ըստ իրենց հետ կապակցվող սեռի և բնության խնդիրների դասային պատկանելության.

1. բայեր, որոնց թե' սեռի խնդիրն է անձնանիշ, թե' բնության խնդիրը, ինչպես՝ ամուսնացնել, ախպերացնել, բարեկամացնել, հարազատացնել և այլն: օրինակ՝ Դավիթ-Բեկը Մխիթարին ամուսնացրեց Սաթենիկի հետ (ՍԽ):

2. Բայեր, որոնց թե' սեռի խնդիրն է իրանիշ, թե' բնության խնդիրը, ինչպես՝ բազմապատկել, զուգորդել, լցոնել, լիցքավորել, ճեղքել և այլն: Օրինակ՝ Ապա իր հաբանը լցրեց Յոթնակնանի աղբյուրի սառը ջրով և վեր կացավ (ԽԴ): Մեքենայական թարգմանության պրոցեսը կարելի է տրոհել 5 փուլի (ՀՍՀ, 7, 501):

3. Բայեր, որոնց սեռի խնդիրը անձնանիշ է, բնության խնդիրը՝ իրանիշ, ինչպես՝ անհանգստացնել, անմեղացնել, ապակողմնորոշել, կողմնորոշել, կաշառել, զրպարտել, հանդիմանել, մեղադրել, նախատել, պախարակել և այլն: Օրինակ՝ Նա մեղադրեց Սարոյին անազնվության մեջ (ՇԹ):

4. Բայեր, որոնց սեռի խնդիրը իրանիշ է, բնության խնդիրը՝ անձնանիշ: Այդ շարքում հատկապես ակտիվ են անձնանիշ ենթակա պահանջող ասացական, իմացական, մտածական, կամական և այլ բայեր, ինչպես՝ ասել, աղաչել, աղերսել, առաջարկել, ապշեցնել, ապացուցել, բացատրել, գուժել, զեկուցել, զգուշացնել, իրազեկել, խոստովանել, կարդացնել, հարցնել, հաղորդել, հիշեցնել, հորդորել, հրահանգել, հայտնել, կարգադրել, մոռացնել, պատասխանել, պատմել, պարզաբանել, տեղեկացնել և այլն: Օրինակ՝ Ես սկսեցի տաքացած ապացուցել Շաքրոյին իր մտադրության ամբողջ անբարոյականությունը (ՄԳ):

5. Բայեր, որոնց թե' սեռի, թե' բնության խնդիրները բազմադաս են, ինչպես՝ առանձնացնել, ապահովագրել, ապահովել, բաժանել, բնութագրել, գերադասել, գերազանցել, զանազանել, զրկել, զատել, ժառանգել, կշտամբել, տարբերել, փոխարինել, փոխանցել, բռնագրավել, գանձել և այլն: Այս բայերը հանդես են գալիս անձնանիշ, կենդանանիշ, իրանիշ սեռի և բնության խնդիրների դասային խմբերի հետ տարբեր զուգորդումներով, որոնք սովորաբար պայմանավորված են բայիմաստով: Օրինակ՝ ներգործական սեռի խնդրառությամբ երկարժույթ զրկել բայի կապակցական հնարավորությունները:

Ներգործական սեռի բայերի՝ տարբեր դասային պատկանելություն ունեցող խնդիրների հետ (թե' սեռի, թե' բնության) կապակցական հնարավորությունների քննությունը ցույց է տայիս, որ դրանք կապակցելական ավելի լայն հնարավորություններ ունեն բազմադաս, ապա իրանիշ, անձնանիշ ու կենդանանիշ խնդիրների հետ:

Խոսքային վերլուծությունները վկայում են, որ խնդիրների դասային սահմանափակումները վերաբերում են բառերի ուղղակի իմաստով

կիրառություններին, քանի որ փոխաբերական իմաստով կիրառությունների դեպքում բառերի կապակցելիության հնարավորությունները սահմանափակումներ գրեթե չեն ունենում:

Խնդիր գոյականի դասանշությունը կախված է նաև ենթակայի

դասանշությունից. մարդու գիտակցական, իմացական, մտավոր ու հոգեկան գործունեություն և, ընդհանրապես, անձի հատկանիշ արտահայտող բայերը, պատճառականի վերածվելով, պարտադիր պահանջում են անձնանիշ խնդիր լրացում (ծիծաղեցնել, խոսեցնել, կարդացնել, երգեցնել, հասկացնել և այլն):

Ելնելով խնդիր լրացման բովանդակությունից՝ կարող ենք նշել, որ ժամանակակից հայերենում իրանիշ գոյական-խնդիրների վերացականության և թանձրացականության սահմանները հստակ չեն, օրինակ՝ իրականացնել ծրագիրը: Տվյալ արտահայտության մեջ ծրագիր գոյականը առնչվում է վերացականութանը

340

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

այնքանով, որքանով որ այն դեռ չի իրականացել, և առնչվում է թանձրացականութանը այնքանով, որքանով այն պիտի իրականանա և գոյություն ունենա:

Ներգործական սեռի բայերի կապակցե[իությունը տարբեր դասերի խնդիրների հետ, բայիմաստից բացի, հարաբերվում է նաև բայասեռին և բայակազմությանը: Այսպես՝ մի շարք բարդ բայերի կապակցական հնարավորությունների սահմանափակությունը կարող է պայմանավորված լինել ոչ թե նրա կազմում առկա բայի, այլ անվանական բաղադրիչի բառիմաստից. բազմադաս խնդիրներ պահանջող դնել, զարդարել, զրկել, փոխել բայերով կազմված բարդությունների հանդիպում ենք թե' իրանիշ (եզրազարդել, կետադրել, տերևազրկել, գունափոխել), թե' անձնանիշ (թագազարդել, պսակադրել, պաշտոնազրկել, զգեստափոխել) խնդիրներ պահանջող բայերի շարքում:

Համառոտագրություններ

1. ՀՍՀ, 1 - Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, 1974:

2. ՀՍՀ, 5 - Հայկական սովետական հանրագիտարան, հ. 5, 1979:

3. ՀՍՀ, 7 - Հայկական սովետական հանրագիտարան, հ. 7, 1981:

4. ՀՍՀ, 9 - Հայկական սովետական հանրագիտարան, հ. 9, 1983:

5. ԱՍ - Անահիտ Սահինյան, ԶԲ - Զորի Բալայան, ԹԴ - Թեոդոր Դրայզեր, ԽԴ - Խաչիկ Դաշտենց, ՀՄ - Հրանտ Մաթևոսյան, ՄԳ - Մուշեղ Գալշոյան, ՇԹ - Շահեն Թաթիկյան, ՍԽ - Սերո Խանզադյան, ՍԶ - Ստեփան Զորյան, ՎԱ - Վախթանգ Անանյան, ՎՓ - Վահրամ Փափազյան :

341

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

RELATIONSHIP POSSIBILITIES OF TRANSITIVE VERB-PRADICATE WITH NOUN-OBJECTS OF VARIOUS CLASS GROUPS

SILVA MURADYAN

Vanadzor State University named after H. Toumanyan,

PhD Student of the Chair of Armenian Language,

Vanadzor, Republic of Armenia

One of the most important issues in modern linguistics is the study of the relationship of words that is necessary from the point of view of speech teaching. Transitive verbs have various relationship possibilities with nouns as direct and indirect objects that indicate persons, animals, and inanimate objects as well as with multiclass nouns. The relationship of transitive verbs, besides the semantic peculiarities of the verb, is connected with the grammatical category of voice and verb formation. Part of the examined verbs reveals unlimited relationship possibilities whereas most of the verbs are linked only to nouns as direct and indirect objects belonging to a certain semantic group, which is due to the verb meaning or verb composition. The articulation analysis testifies that class limitation of objects is related to the direct use of words because, in the figurative meaning, the possibilities of connectivity of words do not have limitations.

Keywords: nouns indicating persons, animals, inanimate objects, multiclass nouns, semantic and composition features, relationship limitation, unlimited relationship, verb valency.

СОЧЕТАЕМОСТНЫЕ ВОЗМОЖНОСТИ ПЕРЕХОДНЫХ ПРЕДИКАТИВНЫХ ГЛАГОЛОВ С ИМЕННЫМИ ДОПОЛНЕНИЯМИ РАЗЛИЧНЫХ КЛАССОВЫХ ГРУПП

СИЛЬВА МУРАДЯН

соискатель кафедры армянского языка Ванадзорского государственного университета имени О. Туманяна, г.Ванадзор, Республика Армения

Одним из важнейших вопросов современной лингвистики является изучение связи слов, которая необходима с точки зрения обучения речи. Переходные глаголы используются в словосочетаниях с прямыми и косвенными дополнениями, выраженными существительными, обозначающими людей, животных, предметные реалии, а также с мультифункциональными существительными. Эти сочетания переходных глаголов, помимо семантических особенностей, связаны с грамматической категорией залога и образованием глагола. Таким образом, ограничения возможностей ряда сложных глаголов определяются не составным глаголом, а по значению номинального компонента. Часть изучаемых глаголов выявляют разнообразные сочетаемостные возможности, тогда как большинство глаголов связаны только с существительными определенной семантической группы, что обусловливается семантикой самих глаголов и их словообразовательными возможностями. В результате анализа речи выявлено, что классовое ограничение объектов связано с использованием сочетаний в прямом значении, так как в переносном значении сочетаемостные возможности слов не ограничены.

Ключевые слова: антропонимы; существительные со значением предметных реалий; существительные, обозначающие животных; мультифункциональные существительные; семантические и образовательные особенности; сочетаемостные ограничения; сочетаемостная неограниченность; валентность глагола.

342

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.