Научная статья на тему 'Psychophysiological features of expression of functional abilities of businessmen in transformational society'

Psychophysiological features of expression of functional abilities of businessmen in transformational society Текст научной статьи по специальности «Клиническая медицина»

CC BY
65
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Область наук
Ключевые слова
անցումային հասարակություն / ֆունկցիոնալ հնարավորություն / գործունեության արդյունավետություն հոգեֆիզիոլոգիական բնութագիր:

Аннотация научной статьи по клинической медицине, автор научной работы — Мкртумян Вазген

В статье обсуждаются проблемы трансформационного общества, а ак же функциональные сисыемы обеспечения результативности бизнесмена. Экспериментальным путем выяблены психофизиологические особенности проявления функциональных возможностей бизнесменов, а так же система фактореов обестечивающий резыльтативность деятельности.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Психофизиологические особенности проявления функциональных возможностей бизнесменов в трансформационном обществе

The article discusses the problems of transformative society and also functional systems of supporting the businessmen’ productivity. Through the experiments there are revealed both psycho-psychological features of the businessmen’ functional opportunities and the system of factors supporting the businessmen‘ activity.

Текст научной работы на тему «Psychophysiological features of expression of functional abilities of businessmen in transformational society»

Վազզեն ՄԿՐՏՈԻՄՅԱՆ ՀՏԴ 330.16:316.4

ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Խորհրդային տնտեսության փլուզումից հետո ՀՀ տարածքում ձևավորվեցին բոլորովին նոր բնույթի առևտրատնտեսական հարաբերություններ: Պլանային տնտեսությունից ու պետական սեփականությունից շատ արագ անցումը մասնավոր սեփականության ու շուկայական հարաբերությունների իր հետ բերեց բազմաթիվ չնախատեսնված խնդիրներ, որոնք մինչև օրս լիարժեքորեն լուծված չեն: Բիզնեսի բնագավառում ի հա]տ եկան նոր երևույթներ /կոշտ մրցակցությունը, դրամի արժեզրկման ու սնանկացման վտանգը, շուկայում իր տեղն ունենալու և պահպանելու դժվարութ]ուն-ները և այլն/, որոնք փորձ չունեցող գործարար անձանց համար ստեղծեցին բավականին լուրջ դժվարություններ: Սոցիալ-տնտե-սական դժվարություններն ու դրանց հետ կապված անհարմարությունները անդրադարձան մարդկանց ապրելակերպի, նրանց ընդհանուր և հոգեկան առողջության վրա: Համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ) կողմից սահմա-նած հոգեկան առողջության բնութագրերում կարևորվում է ոչ միայն անձի օրգանիզմում հիվանդությունների բացակայությունը, այլև առօրյա կյանքում նրա ակտիվ գործունեությունը, գործունեության մեջ նրա արդյունավետությունը (Гримак 1989): Ըստ Պ.Անո-խինի սթրեսածին պայմաններում երկարատև ապրելակերպը հանգեցնում է անձի

ֆունկցիոնալ հնարավորությունների անկման, որի հետևանքով իջնում է նրա հոգեկան աշխատունակությունը, գործունեության արդյունավետությունը (Анохин 1975): Ըստ հեղինակի' նրա վարքագծի

դրսևորումներում դիտարկվում են դյու-րագրգռվածության, գերհոգնածության,

անքնության, զգայաշարժական համակարգությունների ֆունկցիոնալ խանգարումներ, հուզական ոլորտի անկայունության, ուշադրության ցրվածության, հիշողության կորստի, և այլ բնույթի հակազդումներ: Ըստ Ի.Գ.Մալկինա-Պիխի' որպես օրինա-

չափություն, սթրեսային պայմաններում տևական գործունեությունը անվերապահ հանգեցնում է անձի հետվնասվածքային սթրեսային խանգարումների (Postraumatiq stress Disorder) (Малкина-Пых 2006): Անցումային կամ փոխակերպվող հասարակությունն իր սոցիալ-քաղաքական, տնտեսական հարաբերությունների շարունակական փոփոխությունների բնութագրերով մոտ է արտակարգ իրավիճակների բնութագրերին (Акимов 2003, Бодров 1995, Майерс 1997): Մյուս կողմից' կան երևույթներ, որոնք տեսանելի չեն բոլորի կողմից, որոնք հետագայում վճռորոշ դեր են խաղում գործարար անձանց ձախողումնեում (Виткин 1996, Виткин 1996, Малкина-Пых 2006): Այս տեսանկյունից' անցումային հասարա-

կության պայմաններում ՀՀ բիզնես բնա-

գավառի համար առաջնային պլան է մղվում գործարար անձի ընդհանուր առողջության ու նրա գործառութային հնարավորությունների ուսումնասիրման հիմնախնդիրը: Մասնավորապես' գործունեության արդյունավետությունն ապահովող հոգեկան այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են ուշադրության կամածին կենտրոնացման, զգայաշարժական հնարավորությունների նպատակային համագործակցության, ճգնաժամային իրադրություններում հոգեկան հավասարակշռության պահպանման, ժամանակի կառավարման, ճշգրիտ որոշումներ իրականացնելու, ինչպես նաև անսովոր, արտակարգ իրավիճակներում օրգանիզմի ընդհանուր մոբիլիզացման հատկությունները:

Հետազոտությունն իրականացվել է 2013-2014 թթ. ընթացքում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են Երևանի տարբեր առևտրական ձեռնարկությունների 300 գործարար անձինք (120 կին և 180 տղամարդ): Աշխատանքների կազմակերպումն ընթացել է երկու փուլով. առաջին փուլում մեր կողմից մշակված հարցաթերթիկների միջոցով բացահայտել ենք գործարար անձանց կենսագրական և որոշ հոգեֆիզիոլո-գիական փոփոխություններ, որոնք սոցիալ-տնտեսական դժվարությունների դեպքում սովորաբար բնորոշ են մարդկանց (առողջական վիճակի, քնի, ախորժակի, ընդհանուր ակտիվության, ինքնազգացման, էներգետիկ հնարավորությունների բաշխման և ծախսի, ինտիմ հարաբերությունների հաճախականության, քնի ու հանգստի ռեժիմների և ա]լ տեղաշարժեր): Ուսումնասիրվել են նաև անցումա]ին հասարակութ]ունում գործարար անձանց գործունեութ]ան արդ]ունավե-տութ]ան և նրանց հոգեկան ակտիվութ]ան

վրա անդրադարձող գործոնների բազմազա-նությունը:

Երկրորդ փուլում հետազոտվել են գործարար անձանց հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների դրսևորման նկարագրերը: Որպես հիմնական հետազոտական խումբ ընդհանուր խմբից առանձնացվել են կայուն եկամուտներ ունեցող 90 հաջողակ գործարարներ (45 կին և 45 տղա-մարդ): Հետազոտությունն իրականացվել է տեպինգ տեստի գրաֆիկական տարբերակի կիրառմամբ (Райгородский 1998), որում բա-ցահայտվում են ուշադրության կենտրոնացման, շարժողական հնարավորությունների մոբիլիզացման ու դրանց ֆունկցիոնալ համագործակցության հնարավորությունները:

Աշխատանքների կազմակերպման այդպիսի դրվածքը նպատակ ուներ նաև բացա-հայտելու անցումային հասարակությունում «հաջողակ գործարարների» ֆունկցիոնալ հնարավորությունների հոգեֆիզիոլոգիա-կան բնութագրերը, որոնց հիման վրա հնարավորություն է ընձեռվում հետագայում ձևավորելու գործարար անձանց գիտականորեն հիմնավորված ֆունկցիոնալ մոդելը: Անցումային հասարակությունում գործարարների գործունեության ու նրանց անձի վրա անդրադարձող բացասական գործոնների ուսումնասիրման արդյունքներն արտացոլված են թիվ 1 նկարում

Ըստ հետազոտվողների կողմից առանձնացրած բացասական գործոնների կարևորման, որոնց ազդեցությամբ անձի նյարդային համակարգում առաջանում են տևական լարվածության ու յուրահատուկ հոգեվի-ճակների ֆոն (վախ, տագնապ, սթրես, նևրո-տիկ երևույթներ, հենաշարժական համակարգի գործառութային խանգարումներ, և այլն) գործունեության արդյունավետության ցուցանիշների գնահատման առումով ժա-

մանակի մեջ դրանք ունեն խիստ բացասական ուղղվածություն: Ֆիզիոլոգիական մա-կարդաում դրանք դրսևորվում են անքնության, մղջավանջափն երազներով, կծկտուր քնի, մարմնի ջարդրտվածության ու հոգնածության, ախորժակի կորստի ձևերով, օրգանիզմի ընդհանուր հ]ուծվածութ]ամբ:

Ընդհանուր առողջական խնդիրների արտահայտվածության առումով, ըստ գոր-

ծարար անձանց սուբեկտիվ գնահատականի, սիրտանոթափն համակարգերում նկատվում են հոգեֆիզիոլոգիական փոփոխությունների համախտանիշներ, որոնք գործարար անձանց ֆունկցիոնալ հնարավորությունների անկման հիմնական բնութագրիչներն են:

ւ. Հասարակության անկայուն ւ jmpqiiKpu[hb[i|i անորո շ ությունր

դիճսկքյ

•Անորոշության, 11]տրրրոհոզհ1յցհլ1պո|ւր^ւու pjm նր տագնապ »11ն рЬти թյու ն, հոզնուծա թյու ն. ջարդրսոիոծություն

I. Օրենքների անկայան, իրարա մերժյ ակասականբնույթը I

3 .Պաշտոնյաների րաշրշոմյևերը

թդթավարության ու ձնակերպօս1նկւ|: նկատմամբ чти յյհկոիւլuptihiii^ihpp

I. Շուկայի անկայունությունը, դյ Արժեզրկումը, հումքի ձեռքբե] լժվարաթյ անները

դրամհ1

!եբմա1 |

՚ Լարվսմու^ուն, հակադրվելու, մերժողական

inpnifingpijuArn pjm ն

յ ^ոցնււհոփաւև, ա|սորժաէի կոքատւո, pdfimpiuih ց գլոցում

ի Հի-աոթաւիու թյա ն. վախ, աննւոնզւռրւությրոն, փսփասափ

[•Ցրվահոտյուն, գլխացավեր գլխապտույտ, մարմնում | ջարդվածությանգգացռւմ

' է .]1որւրո|]իէ1 iflipjmhni дш ^ ЬттЬпЬчтрр111) гц ա րւոբորբորրո թյու ն

* հոգնածություն, կյածփււծու^րւե, ջսւրտտվսւծոտյււէհ-

^Աշխատանքային ցածր մաոիփսցիս^ նեղ մասնագետների, պրոֆեսիոնալ նեճ x բացակայությանը

Սնանկանալու վախ, կասկած, տագնապ, անկարողության գգաւյււմ

Տարբեր հիվանդությունների արտահայտվածություն

6. . Սնանկացման հավանականութ յունը, գ ո րծագրկությյան վւոանգր

*7. Դրամի արժեզրկսան հետևանքով տւնեցած նյութական կորուստները

՚ նյարդայնություն, դյուրաբորբոքություն, 1ոնՒոոէւդրորրհրրրո1րոէւրոթյա ն, intilnmfpbpTTipjmli, դեէդր՜հոիւո,

• 1ւո1ուոԽէաոււ^ուն

քնի խանգարումներ մաշկի քոր, վերջույթների ղալ, մարմնի քաշի կտրուկ ւիռվւռխությւււններ ախորժակի

կորուստ, կամ «այլային ախորժակ»

I- inijnnnnn^ վախ, nriTiqi-nrttij, IpmilpiAitnhnmj^mti

• քնի խանգարումներ, մղձավանջային երազներ, ուշադրության կենտրոնացման, աեղավախման դժվարություններ, մոռացկոտություն

5. Շուկայում iiihhiinjiininip մրցակ ունր անպաշտպանւ|ածությունր

՚ տագնապ, վախ, կասկած, անզորության, անոզհակահա թյւոն, անելանելիության զգացում 1 մշտական դրդված վիճակ, սիրտ-անոթային հ ամակարգի գործաււությ ան խանգալաւմներ ուժասպառության զգացում

9. Երկրռւմ բիզնեսի հեռանկար

անորոշությանը

110. Բիզնեսին պետական օժանդակութ յակ լբացակպու^ոԱւը |

J՛ ւիււխյէէյարզահոզեւյանլարւխմաւբգուն,

! էւո-ւրոո՜էորոքրաթյրոն, -m^nniiippfcpmjijrntijUmrHjInirmj,

կասկած

■ մարմնի քաշի ւիաիոխություն, արտաքին ագդակներին տրվող ոչ ադեկվատ, ոչ համարժեք հակազդումներ,

H ուշադրության կենտրոնացման դժվար™ թյուններ

J՛ վախ, էդյորրրրւհոգեկւրւն րււրւիոծությրոն, հրո 1Ո¥ւնւււաությու կ անւոարբերության, տագնապ, կասկած ա նքնություն, մղձավանջային, տհաճ երագներ,

У աղեաոամոթսային արակտի խանգարումներ, մաշկի թոր, մարմնի բաշի վաւիոխաթյռւԱներ

Նկ. թիվ 1. Գործարարների վրա ազդող անբարենպաստ գործոններրի և առողջության փոփոխությունների արտահայտվածությունը՝ ըստ կարևորման և աղդեցության

հերթականության:

Հետազոտվել են նաև գործարար անձանց զգայաշարժական, մոբիլիզացիոն կարողությունների, ուշադրության կենտրոնացման և տեղափոխման ֆունկցիոնալ հնարավորությունների ժամանակային բնութագրերը (աղյուսակ թիվ 1): Ինչպես արդեն նշել ենք հետազոտությունն իրականացվել է Տեպինգ-տեստի օգնությամբ: Հետազոտությունն իրականացվել է 3 փորձով: Ըստ Դ.Ռայգորոդսկու' գծանշումների մաքսիմալ տեմպի աճը ֆոնի նկատմամբ 3-5 % և ավելի քանակի դեպքումստացված արդյունքը հանդիսանում է զգայաշարժական համակարգի բարձր մակարդակի հոգեկան աշխատունակություն, և սթրեսային իրադրությունում անձի ֆունկցիոնալ վիճակի ինքնակառավարման օպտիմալ մակարդակի ցուցանիշ, ֆոնային ցուցանիշների նկատմամբ 5-7 % անկումը, ըստ հեղինակի, համարվում է սթրեսային լարված վիճակի ցուցանիշ: 810 % և ավելի անկումը' խոսում է սթրեսային արգելակման աստիճանի մասին (Райгородский 1998): Գործարարների փորձից փորձ կատարվող գրաֆիկական շարժումների տեմպի արագացումը ցույց է տալիս նրանց նյարդահոգեկան լարվածության աճը (ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ) (Райгородский 1998):

Աղյուսակում արտացոլված հետազոտության արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարների պարզ

շարժողական գործողությունների իրականացման ժամանակ, առաջին «ստուգարքային» սերիայում, հիմնական խմբի միջին տվյալներն ակնառու տարբերվում են ստուգիչ խմբի ցուցանիշներից, չնայած որ հիմնական խմբի կանանց մոտ, համեմատած ստուգիչ խմբի, այդ տարբերությունը նշանակալի չէ: Փորձից փորձ դժվարացող առաջադրանքների իրականացման պայմաններում արժեքային տարբերությունների ցուցանիշ-ներն արտահայտում են գործարարի նյար-դահոգեկան լարվածության դինամիկան (Райгородский 1998): Հետագա վերլուծությունները ցույց են տալիս, որ գործարար անձանց նյարդային համակարգության Ֆունկցիոնալ հնարավորություններն առավել զարգացած է հիմնական խմբի գործար տղամարդկանց մոտ, իսկ կարճաժամկետ գործողության կատարման ցուցանիշներում հավանական տուգանվելու սպառնալիքի ազդեցության պայմաններում առավելությունը կանանց կողմն է, որոնք ցուցաբերում են նյարդահոգեկան աշխատունակության, ինչպես նաև սթրեսային իրավիճակում հոգեկան հավասարակշռության պահպանման ընդունակություն:

Աղ. թիվ 1

Շարժողական ակտիվության ցուցանիշները (տեպ-թեստով) Չափումների միջին արդյունքների ցուցանիշները

Հիմնական խումբ Ստուգիչ խումբ

կանայք տղ՚՜իկ Р կանայք տղ՚՜իկ Р

Շարժ. ակտ. տեպ-թեստով 29±0.5 31±0.6 < 0.05 24±2.3 26±1.4 > 0.05

Սխալները 15±2.1 12±0.3 > 0.05 19±3.1 15±4.4 < 0.001

1-ին սերիա 45±4.4 48±0.7 < 0.001 40±1.3 42±2.4 < 0.001

Սխալները 32±3.1 28±0.6 <0.01 34±0.8 31±4.2 < 0.001

2-րդ սերիա 52±1.3 53±0.8 < 0.001 42±2.4 47±2.1 < 0.001

Սխալները 36±1.1 33±0.7 < 0.001 40±1.6 38±1.4 < 0.001

3-րդ սերիա 49±4.6 56±0.9 < 0.001 40±3.3 44±4.6 < 0.001

Սխալները 37±5.4 25±0.9 < 0.001 37±3.5 40±1.2 < 0.001

Հետազոտվող խմբերի զգայաշարժական հակազդումների, մոբիլիզացիոն կարո-

ղությունների ցուցանիշները:

Հիմնական խմբի տղամարդկանց առաջին «ստուգարքային» գծանշանների թիվը կազմում է 31 ± 0.5, սխալների թիվը' 12 ± 0.3, մինչդեռ ստուգիչ խմբի կանանց մոտ, համեմատած հիմնական խմբի, ա]ն չնչին է, որը կազմում է 24 ± 2.2 (P>0.05), իսկ սխալները' ամենաշատը 19 ± 3.1 (P<0.001): Ստուգիչ խմբի տղամարդկանց մոտ գրաֆիկական տեպինգ-թեստի միջին ցուցանիշը կազմում է 26 ± 1.4 (P>0.05), սխալների թիվը, համեմատած նու]ն խմբի կանանց ցուցանիշների հետ, փոքր է մոտավորապես 4-ով, սակայն հիմնական խմբի տղամարդկանց համեմատ բավա-կանին լավ արդյունք է (3-ով ավել): Հիմնական խմբի հետազոտվող կանանց շրջանում գծանշանների թիվը կազմում է 29 ±

0.5 (P<0.05), չնայած, որ տղամարդկանց

համեմատ տարբերությունը մեծ չէ, սակայն սխալներն էլ անհամեմատ շատ են (15 ± 2.6): Գրաֆիկական տեպինգ-տեստի ռաջին ստուգարքային փորձի արդյունքներով խմբերի անդամների միջև գոյություն ունեցող տարբերություններն առանձնապես մեծ չեն, սակայն այստեղ անհամեմատ սխալների թիվն է մեծ: Հիմնական խմբի տղամարդկանց կատարած սխալները (28 ± 0.6), համեմատած նույն խմբի կանանց կատարած սխալների (այդ թվում և ստուգիչ խմբի կողմից թույլ տրված բոլոր սխալների) հետ

/համապատասխանաբար կազմում է 34 ± 0.8

(P0.01), 31 ± 4.2 (P0.001), 32 ± 3.1 (P0.01)/, անհամեմատ փոքր է:

Երկրորդ փորձի ժամանակ, երբ անհրաժեշտ է էլ ավելի արագացնել առաջադրանքի իրականացման տեմպը, ամենաբարձր ցուցանիշները դրսևորվել են հիմնական խմբի հետազոտվողների մոտ, չնայած որ կանանց սխալների արտահայտվածությունը զգալի է: Դա բացատրվում է կանանց հուզականությամբ ու նրանց ներքին լոկուս կոնտրոլի ընդհանրական բնութագրով, քանի որ տղամարդիկ կոնկրետ հանձնարարականների դեպքում կարողանում են անհամեմատ արդյունավետ կենտրոնանալ, քան կանայք: Նկատվում են նաև մտավոր

գործողությունների կատարման սխեմատիկ մոդելներ կառուցելու տարբերություններ: Կանայք հակված են գործողությունը տեսնել մասնավոր դետալների մեջ, որը բացատրվում է դրանց կիրառականության ու իրենց համար կոնկրետ պահին հետաքրիր լինելու հանգամանքով: Սակայն այս տարբերությունը կարելի է դիտարկել որպես միտում, քանի որ հավաստիության գնահատման դեպքում P>0.05, հիմնական խմբի տղամարդկանց սխալները կազմում են 36 ± 1.1 (P<0.001): Արդյունքների այդպիսի արտահայտվածությունը պետք է մեկնաբանել այն հանգամանքով, որ տղամարդիկ ան-

համեմատ հակված են ռիսկի (հանդգնության), արկածախնդրության:

Գրաֆիկական գործողությունների երրորդ փորձի ժամանակ խմբերին առաջարկվում էր հնարավորության սահմաններում չիջեցնել առաջադրանքի կատարման տեմպը, բայց և բարելավել գործողությունների կատարման որակը: Արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնական խմբում ընդգրկված տղամարդիկ իրենց գործողություններում կատարած սխալների թիվը 32-ից իջեցրել են 25-ի, նույնիսկ նրանց մոտ ավելացել է գրաֆիկական գործողությունների քանակը (53-ից 56):

Երեք փորձի արդյունքների հիմնական տվյալներն ստանալուց հետո հետազոտվող խմբերի ցուցանիշներում հնարավոր դարձավ կատարելու լրացուցիչ վերլուծություն: Մասնավորապես կարևորվել են այնպիսի ցուցանիշներ, որոնք բնութագրում են գործարար անձանց շարժողական գործողություններում ինքնուրույն մոբիլիզացման հնարավորությունները, գործողությունների կատարման ինտենսիվությունը, ինքավե-

րահսկողությունը: Առանձին վերլուծվել են նաև այնպիսի որակներ, ինչպիսիք են զգուշավորությունը, անհաջողության նկատմամբ վախը: Ինչպես արդեն նշվել է, երրորդ փորձի ժամանակ շարժողական գործողություններում պահանջվում էր ինչպես երկրորդ փորձի դեպքում (հնարավորիս զերծ մնալով սխալներից) գործել նույն առավելագույն տեմպով, քանի որ յուրաքանչյուր «սխալ» գործողության համար նրանց ընդհանուր արդյունքից հանվում է 2 միավոր: Ինքնուրույն մոբիլիզացման ընդունակությունը գնահատվել է գծանշումների երկրորդ սերիայի արդյունքների աճի հիման վրա: Արդյունքների ելակետը համարվում է

առաջին փորձի արդյունքները, որոնց հետ և համեմատվում են մնացած արդյունքները Հետազոտվող խմբերում սեփական գործողությունների վերահսկման ընդունակությունը կոնկրետ գործողություններում գնահատվել է հետազոտության երրորդ փորձի ընթացքում, որտեղ այդ ցուցանիշը գտնվում է բարձր մակարդակում հատկապես հիմնական խմբի մասնակիցների մոտ: Արդյունքների ցածր ցուցանիշ է գրանցվել ստուգիչ խմբում: Ավելի բարդ առաջադրանքում հիմնական խմբի անդամները իջեցրել են կատարված սխալների թիվը 33-ից մինչև 25, այսինքն 24.2 %: Ստուգիչ խմբի կանանց թույլ տված սխալների թիվը իջնելու փոխարեն ավելացել է 17.5 %-ով, տղամարդկանց մոտ' 13 %-ով: Հիմնական խմբի կանանց մոտ այն կազմում է 1 % (36 ± 1.1), երկրորդ սերիայում 37 ± 5.4: Կարծում ենք, որ այստեղ լրացուցիչ մեկնաբանության կարիք կա: Հիմնական խմբի տղամարդիկ, հրահանգ ստանալով «ինչքան հնարավոր է գործել արագ, բայց անսխալ», նրանք իրենց մեջ ուժ գտան ավելացնելու շարժողական գործողությունների տեմպը: Նրանց արդյունքները երկրորդ փորձի ընթացքում հավաստիորեն աճել են 53 ± 0.8-ից մինչև 56 ± 0.9 (P<0.001): Նույն հրահանգի դեպքում կանանց խմբում դիտարկվում է արդյունքների հետևյալ պատկերը. 52 ± 1.3 - ից մինչև 49 ± 4.6 (P<0.01), ստուգիչ խմբի տղամարդկանց մոտ 47 ± 2.1 -ից իջել է 44 ± 4.6 (P<0.01), կանանց մոտ' 42 ± 2.4 -ից իջեցրել են 40 ± 4.1: Չնայած ստուգիչ խմբում նույնպես առկա են որոշ հաջողություններ, սակայն նրանց մոտ գերակշռում է զգուշավորության տակտիկան, քանի որ արդյունքների պահպանման հաշվին նրանց մոտ կատարված սխալներն ավելի են մեծացել:

Տարբերությունների հավաստիության գնահատումն իրականացվել է Ստյուդենտի t չափանիշի կիրառմամբ: t- ցուցանիշիցից ստացված արդյունքը հնարավորություն է տալիս տարբերությունը Ր<0.01ի հավանականությամբ հաստատելու, որ արդյունքները վիճակագրորեն հավաստի են: Ստացված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ բացի հիմնական խմբի տղամարդկանցից և կանանց գերակշռող մասից, ստուգիչ խմբի հետազոտության արդյունքնեը հուսադրող չեն, չնայած որ առանձին տվյալներ մոտիկ են բավարար համարվելուն:

Գործարար անձանց գործունեության կազմակերպման այդպիսի ոճը նրանց հնարավորություն է տալիս կանխավ գերազանցելու իրենց մրցակիցներին, քանզի միշտ չէ, որ կոշտ մրցակցության այդ բնագավառում մրցակիցների կողմից ճշգրիտ հաշվարկ է արվում "հակառակորդի" հակաքայլերի, նրանց կողմից կիրառվող մրցակցական հնարքների, կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ: Այստեղ գոյություն ունի անձի ակտիվության դրսևորման մի կարևոր առանձնահատկություն, որում ի հայտ են գալիս գործարար անձանց պահեստային հնարավորությունների մոբիլիզացման ու դրանք նպատակային օգտագործելու թաքնված կարողությունները:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հիմնական խմբի հետազոտվողներն իրենց գործողությունների կարգավորման ընդունակությամբ ունեն մեծ առավելություն, իսկ բարդ կոորդինացիոն շարժողական հնարավորություններով ցուցադրում են լավագույն արդյունքներ: Միևնույն ժամանակ, նրանք ոչ միայն բարելավում են իրենց գրաֆիկական գործողությունների որակական ցուցանիշ-ները, այլև ավելի մեծացնում աշխատանքի տեմպը: «Վտանգի» դեպքում, երբ յուրա-

քանչյուր կատարված սխալի համար նրանցից պակասեցվում է 2 միավոր, շարժողական գործողությունների առավելագույն տեմպի բարձրացման համար նրանք օգտվում են իրենց պահեստային հնարավո-րություններից: Այստեղ գործում է նաև այն օրինաչափությունը, որ հաջողակ գործարարներն իրենց գործելաոճով սովորական չէն: Եթե նրանք չդիմեն ռիսկի, չունենան հանդգնության ու ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու ընդունակություններ ու շատերի համար անհաղթահարելի իրավիճակներում չկարողանան դրսևորել «արկածախնդրություն», հանդուգն ու համարձակ որոշումներ չիրականացնեն, բիզնեսում նրանք հաջոջություններ չեն ունենա: Դա միևնույն ժամանակ նրանց անձի համար բնութագրական նկարագիր է: Նրանք գործունեության մեջ հանդես են գալիս որպես զարմանահրաշներ /чудаки/: Թերևս դա է այդ մարդկանց առավելությունը, որը հոգեբանական տեսանկյունից մեկնաբանվում է որպես անձի խորքային հնարավորությունների օպտիմալ օգտագործման կարող-ունակություն, որն այդպիսի անձանց համար հանդիսանում է նաև առանձնահատուկ բնութագիր:

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Акимов, О. (2003). Малый и средний бизнес. Эволюция понятий, рыночная среда, проблемы развития. Москва: Финансы и статистика.

2. Анохин, П.С. (1975). Очерки физиологии функциональных систем. Москва: Медицина.

3. Бодров, В. (1995). Психологический стресс: развитие учения и современное состояние

проблемы. Москва: Институт психологии РАН.

4. Виткин, Д. (1996). Женщина и стресс. СПб: Питер.

5. Виткин, Д. (1996). Мужчина и стресс. СПб: Питер.

6. Гримак, Л. П. (1989). Резервы человеческой психики. Москва: Полит. литература.

7. Майерс, Д. (1997). Социальная психология. СПб: Питер.

8. Малкина-Пых, И. (2006). Экстремальние ситуации. Москва: Эксмо.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

9. Райгородский, Д. (1998). Практическая психодиагностика. Методики и тесты. Самара: изд. Дом «БАХРАХ».

10. Райгородский, Д. (1998). Практическая психодиагностика. Методики и тесты. Самара: изд. Дом «БАХРАХ».

11. Райгородский, Д. (1998). Практическая психодиагностика. Методики и тесты. Самара: изд. Дом «БАХРАХ».

Վազզեն ՄԿՐՏՈԻՄՅԱՆ

ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հոդվածում քննարկվում են անցումային հասարակության, գործարար անձանց արդյունավետության ապահովման ֆունկցիոնալ հնարավորությունների հիմ-նախնդիրները: Հետազոտական ճանապարհով բացահայտված են գործարար անձանց ֆունկցիոնալ հնարավորությունների

դրսևորման հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ինչպես նաև գործու-

նեության արդյունավետության ապահովման գործոնների համակարգը:

Հանգուցային հասկացություններ. Անցումային հասարակություն, ֆունկցիոնալ հնարավորություն, գործունեության արդյունավետություն հոգեֆիզիոլոգիական բնու-

թագիր:

Vazgen MKRTUMYAN

PSYCHOPHYSIOLOGICAL FEATURES OF EXPRESSION OF FUNCTIONAL ABILITIES OF BUSINESSMEN IN TRANSFORMATIONAL SOCIETY

ABSTRACT

The article discusses the problems of transformative society and also functional systems of supporting the businessmen' productivity.

Through the experiments there are revealed both psycho-psychological features of the businessmen' functional opportunities and the sys-

tem of factors supporting the businessmen' activity.

Key concepts: transformative society, functional opportunities, effectiveness of the activity, psychophysiological characteristics

Вазген МКРТУМЯН

ПСИХОФИЗИОЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ ПРОЯВЛЕНИЯ ФУНКЦИОНАЛЬНЫХ ВОЗМОЖНОСТЕЙ БИЗНЕСМЕНОВ В ТРАНСФОРМАЦИОННОМ ОБЩЕСТВЕ

РЕЗЮМЕ

В статье обсуждаются проблемы трансформационного общества, а ак же функциональные сисыемы обеспечения результативности бизнесмена. Экспериментальным путем выяблены психофизиологические особенности проявления функциональных возможностей бизнесменов, а так же система фактореов

обестечивающий резыльтативность деятельности.

Ключевые понятия: трансформационное общество, функциональная возможность, результативность деятельности, психофизиологическая характеристика.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.