Научная статья на тему 'Մարշալի պլանի նախօրինակները` Չարլզ դոզից մինչեվ լենդ-լիզ '

Մարշալի պլանի նախօրինակները` Չարլզ դոզից մինչեվ լենդ-լիզ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
565
73
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էդգար Նավոյան

«Մարշալի պլանը» XX դարի ԱՄՆ արտաքին քաղաքականության առավել հաջողված սցենարային քաղաքականություններից էր՝ «ամերիկյան պատերազմը համաշխարհային տնտեսության դաշտում»: Այն առաջ էր քաշվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ որպես եվրոպական երկրների ավերված տնտեսությունները վերականգնող ու կանաչ մայրցամաքում ամերիկյան առաջնահերթությունն ապահովող ծրագիր:Ամերիկյան արտաքին քաղաքականության կերտողները որոշել էին օգտվել իրենց համար միջազգային-քաղաքական բարենպաստ դրությունից առավելագույնս օգտագործել ԱՄՆ տնտեսական առավելությունն ու ռազմական հզորությունը: Նրանք գտնում էին, որ հետպատերազմյան աշխարհակարգը ներկայացնելու է «Ամերիկայի դարը», այսինքն` սահմանվելու է ըստ ամերիկյան ըմբռնումների տնտեսական, քաղաքական ու բարոյական չափանիշների: Հ.Լյուսն այն անվանում էր «ամերիկյան աշխարհակարգ» («Pax-Americana»):

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

После окончания Второй мировой войны правительство США выдвинуло «Программу восстановления Европы», которая также известна как «план Маршалла». Эта программа была не только направлена на восстановление разрушенной экономики Западной Европы, но и имела далеко идущие геополитические цели, обеспечивающие превосходство США над капиталистическим миром и будущую однополярность мира. «План Маршалла» как программа американской экономической дипломатии или экономической экспансии имела свои прототипы, в частности в планах Доза (Дауэса), Юнга и ленд-лиза. Поэтому разработчики «плана Маршалла», учитывая опыт и результаты вышеупомянутых планов, в 1947г. огласили самую успешную внешнеполитическую доктрину США XX века.

Текст научной работы на тему «Մարշալի պլանի նախօրինակները` Չարլզ դոզից մինչեվ լենդ-լիզ »

ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆԻ ՆԱԽՕՐԻՆԱԿՆԵՐԸ' ՉԱՐԼԶ ԴՈԶԻՑ ՍԻՆՉԵՎ ԼԵՆԴ-ԼԻԶ

Էդգար Նավոյաե'

«Մարշալի պլանը» XX դարի ԱՄՆ արտաքին քաղաքականության առավել հաջողված սցենարային քաղաքականություններից էր «ամերիկյան պատերազմը համաշխարհային տնտեսության դաշտում»: Այն առաջ էր քաշվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որպես եվրոպական երկրների ավերված տնտեսությունները վերականգնող ու կանաչ մայրցամաքում ամերիկյան առաջնահերթությունն ապահովող ծրագիր:

Ամերիկյան արտաքին քաղաքականության կերտողները որոշել էին օգտվել իրենց համար միջազգային-քաղաքական բարենպաստ դրությունից և առավելագույնս օգտագործել ԱՄՆ տնտեսական առավելությունն ու ռազմական հզորությունը: Նրանք գտնում էին, որ հետպատերազմյան աշխարհակարգը ներկայացնելու է «Ամերիկայի դարը», այսինքն' սահմանվելու է ըստ ամերիկյան ըմբռնումների և տնտեսական, քաղաքական ու բարոյական չափանիշների: Հ.Լյուսն այն անվանում էր «ամերիկյան աշխարհակարգ» («Pax-Americana») [1]:

«Մարշալի պլանը» իր անվանումն ստացել էր ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալի անունից: Սակայն նրա «իրական ճարտարապետները» հանդիսացել են ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը, պետքարտուղար Ջորջ Մարշալը, խոշոր արդյունաբերող Փոլ Հոֆմանը: Այս ծրագիրը պետքար-տուղարի անունով կոչելը հետապնդել է ռազմավարական ու տակտիկական նպատակ: Թրումենը, ի տարբերություն Մարշալի, չէր վայելում ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը, որը պետք է հաստատեր Եվրոպայի վերականգնման ու տնտեսական աջակցության ծրագիրը: Մարշալն ինքը հետագայում խոստովանել է, որ մասնակցություն չի ունեցել պլանի մշակմա- *

* ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ:

49

Է. Նավոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

եը, և որ «մեծ բիզնեսն» օգտագործել է երկրում հայտեի իր անունը' այդ ծրագիրը ժողովրդականացնելու համար [2, էջ 308]:

1947թ. հունիսի 5-ին, «սառը պատերազմի» պաշտոնական մեկնարկից մեկ տարի անց, Հարվարդի համալսարանում ելույթ ունենալով, Ջ.Մարշալն առաջարկում էր շուտափույթ տնտեսական և ռազմական օգնություն պատերազմից քայքայված երկրներին վերականգնելու նրանց արտադրությունը և բարելավելու կյանքի պայմանները, ելնելով այն կանխադրույթից, որ սովը, ավերածություններն ու աղքատությունը մարդկային զանգվածներին առավել ընկալունակ են դարձնում կոմունիստական գաղափարախոսությանը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրո-պայում կոմունիստական կարգերի հաստատման ու ԽՍՀՄ ազդեցության ուժեղացման հանդեպ: «Մարշալի պլանով» ԱՄՆ Կոնգրեսը 1948-1951թթ. $12,4 մլրդ հատկացրեց Եվրոպայի տնտեսության վերականգնման համար [3, p. 26-53] (ի դեպ, «Մարշալի պլանի» օրգանական նախորդը «Թրումենի դոկտրինը», 1947թ. մարտի 12-ին Խորհրդային Միության հարձակմանը ենթակա Հունաստանին և Թուրքիային օգնելու համար նախատեսում էր $400 մլն ընդհանուր օգնություն [4]):

Սակայն «Մարշալի պլանը» նորություն չէր ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ և ուներ նախօրինակները հանձինս «Դոզի և Յունգի ծրագրերի» ու լենդ-լիզի: «Մարշալի պլանը» հետպատերազմյան ժամանակաշրջանում հրապարակ է եկել առավել լավ մշակված տարբերակով արտահայտելով Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերը, բնականաբար՝ չբացառելով մարդասիրական սկզբունքները: «Մարշալի պլանի» աշխարհաքաղաքական շահեր հետապնդող «դասական» նախօրինակներին էլ անդրադառնանք սույն հոդվածում:

«Մարշալի պլանը» և Չարլզ Դոզի ծրագիրը

XX դարի առաջին կեսին կապիտալիզմի հարաբերական կայունության տարիներին ԱՄՆ-ը առավել ուժեղ ամրապնդեց միջազգային վարկատուի իր դիրքերը' խորացնելով համաշխարհային տնտեսական հարաբերություններում իր ներգրավվածությունը: 1924թ. ԱՄՆ ոսկու պաշարը հասավ

50

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

$4090 մլե-ի' 1919թ. 2525 մլե-ի համեմատությամբ: Համապատասխանաբար' ամերիկյան ոսկու համաշխարհային պաշարն ավելացավ 38%-ից մինչև 45%-ի [5, p. 263]: 1924-1929թթ. ընթացքում ամերիկյան ընկերությունների շահույթները կրկնապատկվեցին մոտ $53 մլրդ-ով, դրանք աճեցին նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում' Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ավերված Եվրոպային ապրանքների և վարկերի տրամադրումով: 1923թ. դրությամբ արտասահմանյան պետությունների պարտքը ԱՄՆ-ին կազմում էր $10,6 մլրդ, իսկ պարտքի տոկոսների հետ միասին' շուրջ $11,8 մլրդ: Միացյալ Նահանգների գլխավոր պարտատուներն էին Անգլիան' $4600 մլն (հայտնի է, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում Անգլիան կորցրել է իր առևտրական նավատորմի կեսը: Կապն Անգլիայի և նրա գաղութային տարածքների միջև զգալիորեն թուլացել էր, որովհետև նրանց միջև ընկած էին օվկիանոսներ, ուր պարեկություն էին անում գերմանական ռազմանավերը: Անգլիայի պարտքը ԱՄՆ-ին այնքան մեծ էր, որ դրա մարման համար ամեն տարի ծախսվում էր պետական բյուջեի մոտ 40%-ը), Ֆրանսիան' 3999 մլն, Իտալիան' 2015 մլն [6, p. 307]: 1920-ական թթ. վերջերին Միացյալ Նահանգները տալիս էր ողջ կապիտալիստական աշխարհի արդյունաբերական արտադրանքի 48%-ը: Նրա արդյունաբերական արտադրանքը 10%-ով ավելին էր, քան Մեծ Բրիտանիայինը, Ֆրանսիայինը, Գերմանիայինը, Իտալիայինը և Ճապոնիայինը միասին վերցրած [7, с. 132]:

Ամերիկյան տետեսաֆիեաեսակաե հզորությունը հնարավորություն տվեց նրան վարելու ակտիվ արտաքին տնտեսական գրոհային քաղաքականություն ոչ միայն եվրոպական, այլև Լատինական Ամերիկայի պետությունների նկատմամբ: 1920-ական թթ. վերջերին լատինաամերիկյան 20 պետություններից 14-ն այս կամ այն չափով գտնվում էին Միացյալ Նահանգների տնտեսական կամ ռազմական վերահսկողության տակ: Ինչպես նկատում է պրոֆեսոր Լ.Ի. Զուբկովը, «Կարիբյան և հարավամերիկյան եր-կրներում ԱՄՆ բարեկամական քաղաքականությունն ուղղված էր այդ երկրներում ամերիկյան կապիտալ ներդրումների օգտին լավագույն փոխհարաբերությունների հաստատմանը: Այն թելադրվում էր արդեն 1930-

51

Է. Նավոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ական թթ. ստեղծված նոր պայմաններով: Ամերիկյան կապիտալն այնքան խորն էր արմատավորվել կարիբյան երկրների տնտեսական կյանքում, որ այլևս կարիք չկար այնտեղ զինված ուժեր պահել» [8, с. 427]:

Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ ԱՄՆ-ի համար եվրոպական շուկան շարունակում էր մնալ առաջնային: 1924թ. եվրոպական երկրները կլանում էին ամերիկյան ընդհանուր արտահանման 51%-ը, այն դեպքում, երբ Եվրոպայից ԱՄՆ կազմում էր վերջինիս ընդհանուր արտահանման միայն 30%-ը [9, с. 124]:

Անգլիական «Daily News» թերթը 1924թ. ապրիլի 3-ի համարում դժգո-հություն է արտահայտել. «Մեր բոլոր շահերը զոհաբերվում են Միացյալ Նահանգների շահերին» [9]:

Ամերիկյան կապիտալն արտասահման էր հոսում պետական արտաքին վարկավորման, մասնավոր անձանց ներդրման, ընկերությունների վարկավորման տեսքով և այլն, որը զգալիորեն ամրապնդում էր միջազգային վարկատուի ԱՄՆ դիրքերը: Այս առումով կարևոր նշանակություն ունեցավ ամերիկյան բանկիր Չարլզ Դոզի մշակած ծրագիրը, որը հայտնի է «Դոզի ծրագիր» անունով (Չ.Դոզը պատերազմից առաջ եղել է իրավաբան, պատերազմի ժամանակ ստացել է գեներալի աստիճան և կազմակերպել ռազմական մատակարարումներ դեպի Եվրոպա, իսկ 1924-1929թթ.' ԱՄՆ փոխնախագահ [10, с. 13]):

Խորհրդային Առաջին Մեծ հանրագիտարանը Չ.Դոզին որակում է որպես Եվրոպայում ամերիկյան կապիտալի գերիշխանության հաստատման խորհրդանիշ: Սակայն ավելացնում է. «Դոզն ամերիկյան մենաշնորհային ֆինանսական կապիտալի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է, որ լավ հասկացել է Եվրոպայում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը և ծրագրված կարողացել է ապահովել ամերիկյան կապիտալի ներխուժումը Եվրոպայի բոլոր կարևորագույն երկրներ, հատկապես Գերմանիա և Ֆրանսիա» [11]:

1924թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը Լոնդոնում հաղթող հինգ պետությունները1 վեհաժողով հրավիրեցին, որտեղ ընդունվեց Գերմանիայից

1 ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան:

52

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

փոխհատուցումներ (ռեպարացիաներ) գաեձելու վերաբերյալ ծրագիր: Որոշումը գրականության մեջ հայտեի է «Դոզի ծրագիր» անունով: Այն մշակել էր Չ.Դոզի գլխավորած հանձնաժողովը: Ծրագրի հեղինակները կարծում էին, որ վերականգնված Գերմանիան բարեխղճորեն կվճարի իր ռազմատուգանքները Ֆրանսիային և Անգլիային, իսկ վերջիններս էլ իրենց հերթին կվճարեն պետական պարտքը ԱՄՆ-ին:

Օգտվելով Առաջին աշխարհամարտից հետո եվրոպական պետություններում առաջացած տնտեսական դժվարություններից' Միացյալ Նահանգները նրանց և առաջին հերթին Ֆրանսիայի վրա սկսեց գործադրել լուրջ ֆինանսատնտեսական ճնշում: Մի շարք հարցերում ԱՄՆ-ը հանդես եկավ Անգլիայի հետ համատեղ և թուլացրեց Ֆրանսիայի դիրքերը Եվրո-պայում (օրինակ' ֆրանսիական զորքերը Ռուրից դուրս բերելու որոշումը): Արդյունքում' ամերիկյան դիվանագիտությանը հաջողվեց այնպես ձևակերպել «Դոզի ծրագիրը», որ զգալիորեն նպաստեց ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը եվրոպական գործերում: «Դոզի ծրագիրը» նախատեսում էր ԱՄՆի կողմից Գերմանիայում (Վեյմարյան հանրապետության) և եվրոպական այլ երկրներում կատարելու ֆինանսական խոշոր ներդրումներ [12, 10]:

«Դոզի ծրագրով» ԱՄՆ և Անգլիայի բանկիրները Գերմանիային տրամադրեցին 800 մլն ոսկե մարկ ($200 մլն) գումարի միջազգային փոխառություն, որից միայն կեսը բաժին էր ընկնում «Մորգանների տուն» բանկային կազմակերպությանը [12, с. 53]: Գերմանիան պարտավորվում էր առաջին տարում վճարել 1 մլրդ ռեպարացիոն մարկ ($250 մլն), իսկ հետո բարձրացնել վճարունակությունը մինչև 2,4 մլրդ մարկի [9, с. 126]:

1924թ. օգոստոսին Լոնդոնի վեհաժողովում ընդունված «Դոզի ծրագիրն» ամերիկյան կապիտալի համար նոր հեռանկարներ էր ստեղծում գերմանական և ընդհանրապես եվրոպական տնտեսական համակարգ ներխուժելու տեսակետից: 1924-1929թթ. Միացյալ Նահանգները ապահովեց իր 80% կապիտալի հոսքը գերմանական վարկավորման կենտրոններին, վարկի 75%-ը տեղական կառավարություններին, այսինքն' գերմանական հողերին և 50%-ը' գերմանական խոշոր ձեռնարկություններին [13, p. 151]:

53

Է. Նավոյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

«Դոզի ծրագիրը», որն ընդունվեց ամերիկյան բանկիրների և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջի կառավարության ճնշման տակ, համընկնում էր ԱՄՆ և Գերմանիայի շահերին: Ցուցաբերված օգնությունը ոչ միայն կայունացնում էր գերմանական արդյունաբերությունը, այլև ամրապնդում էր եվրոպական կապիտալիզմի սոցիալ-տնտեսական ընդհանուր դրությունը: ԱՄՆ-ին հաջողվեց համաձայնագրեր ստորագրել նաև Անգլիայի, Բելգիայի և Չեխոսլովակիայի հետ' իրենց ռազմական պարտքերի որոշ մասի վճարման վերաբերյալ, ինչը ժամանակավորապես թուլացրեց կապիտալիստական երկրների միջև եղած հակասությունները:

Ամերիկյան պատմաբանների մեծ մասը և հրապարակախոսները «Դոզի ծրագիրը» ներկայացնում են որպես «խաղաղության քաղաքականություն»: Սակայն իրականում Ք.Քուլիջի կառավարությունը և Ուոլ-սթրիթը ձգտում էին Գերմանիան վերածել «հուսալի գործընկերոջ» և օգտագործել նրան որպես հակակշիռ Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականությանը Եվրոպայում, խանգարելու լավ հարաբերությունների հաստատմանը Խորհրդային Միության և Գերմանիայի միջև և թույլ չտալու հեղափոխական շարժման տարածումը Եվրոպայում:

«Դոզի ծրագրով» ԱՄՆ-ը տնտեսական լծակներով ուժեղացրեց իր դիրքերը ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի մեծ մասի վրա: Տվյալ ժամանակաշրջանի համար միակ կայուն և վստահելի դրամական միավորն ամերիկյան դոլարն էր, որը վստահություն էր ներշնչում ողջ կապիտալիստական աշխարհին, բացի այդ Միացյալ Նահանգներում դեռևս արգելված չէր ոսկու արտահանումը (ԱՄՆ-ից ոսկու արտահանումն արգելվել է 1933թ. մարտին Կոնգրեսին ներկայացված բանկերի վերաբերյալ արտակարգ օրենքով [14, էջ 257]), որն էլ հոսեց դեպի Գերմանիա ու Եվրոպա: Գերմանիայի պարտքը թույլ տվեց Ամերիկային մուտք գործել գերմանական տնտեսություն' չկորցնելով ոչ մի ցենտ, քանի որ Գերմանիային վարկ տրամադրող ամերիկյան բանկերն անմիջապես բաց էին թողնում փոխառություններ, որոնք գնվում էին շարքային ամերիկացիների կողմից: Բանկերն անմիջապես ձեռք էին բերում շահույթ: Մի քանի տարի անց գերմանացիները հրաժարվեցին վճարել պարտքը' համաձայնեցնելով այն ԱՄՆ բանկերի հետ [15]:

54

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանը» համապատասխանաբար առաջ են եկել երկու աշխարհամարտերի ավարտից անմիջապես հետո և առաջարկում էին տնտեսական ու ռազմական օգնություն պատերազմներից ավերված երկրներին («Դոզի ծրագրով» առաջնահերթությունը տրված էր Գերմանիային): Վերոհիշյալ երկու ծրագրերը պետք է կանխեին կոմունիզմի հաղթանակը հետպատերազմյան Եվրոպայում:

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանը» տեսական և գաղափարական առումով չափազանց նման են և բխում են ամերիկյան աշխարհաքաղաքականության շահերից: Ամերիկյան քաղաքագետները ԱՄՆ սցենարային արտաքին քաղաքականության մշակման ժամանակ շատ լավ հաշվի էին առել առանձին պետությունների և ժողովուրդների քաղաքական, տնտեսական և հոգեբանական (մարդկային գործոնի) [16] շահերն ու այնպես էին արել, որ Միացյալ Նահանգների կապիտալի արտահանումը և ընդհանրապես տնտեսական կարծեցյալ օժանդակությունը բխեր առաջին հերթին օգնություն ստացող երկրների շահերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ը հնարավորություն կունենար մուտք գործել մինչ այդ իր համար «արգելված» եվրոպական տարածաշրջան:

«Դոզի ծրագիրը» և «Մարշալի պլանն» այն հիմնարար դրույթներն էին, որոնք պետք է ամուր հիմքեր ստեղծեին ապագայում ԱՄՆ-ի կողմից աշխարհի միաբևեռացման քաղաքականության համար:

«Դոզի ծրագիրը» համեմատելի է նաև Թրումենի դոկտրինի հետ, քանի որ եթե «Դոզի ծրագիրը» Եվրոպայում տնտեսական և քաղաքական ազդեցության ձեռքբերման և ամրապնդման հենակետ ընտրեց Գերմանիան, ապա Թրումենի հայեցակարգով այդ հենակետերը դարձան Հունաստանը և Թուրքիան:

«Դոզի ծրագրի» քաղաքական բարձրակետը դարձավ Անգլիայի նախաձեռնությամբ և ԱՄՆ հովանավորությամբ 1925թ. հոկտեմբերին Լո-կարնոյում հրավիրված վեհաժողովը' Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, ինչպես նաև Լեհաստանի և Չեխոսլովակիայի մասնակցությամբ: Այստեղ ստորագրվել է ութ համաձայնագիր: Դրանցից գլխավորը հռենոսյան երաշխիքային պակտն էր, ըստ որի Ֆրանսիան, Բելգիան և

55

Է. Նավոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Գերմանիան պարտավորվում էին անձեռնմխելի պահել գերմանա-ֆրաեսիակաե և գերմանա-բելգիական արդեն գոյություն ունեցող սահմանները: Անգլիան և Իտալիան իրենց վրա վերցրին պակտի երաշխավորման դերը: Հասկանալի է, որ նման քաղաքականությունը բխում էր Գերմանիայի ապագա զավթողական նկրտումների վախից, որն ուներ Ֆրանսիան: Երաշխավորված պակտն ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ 1926թ. սեպտեմբերին Գերմանիան դարձավ Ազգերի լիգայի անդամ [17]:

Չնայած ԱՄՆ-ը պաշտոնապես չէր մասնակցում Լոկարնոյի վեհաժո-ղովին, այնուամենայնիվ, մեծ ազդեցություն ունեցավ բանակցությունների ընթացքի վրա: «Ամերիկյան ֆինանսական կապիտալը Եվրոպան դիտում է իբրև ընդարձակ գաղութ, որից կարող է հսկայական օգուտներ քաղել,-1925թ. նոյեմբերի 25-ի Ռայխստագի իր ելույթում նշել է Էրնսթ Թելմանը,-ուստի բավական շահագրգռված աշխատել է Լոկարնոյի պայմանագրի կնքման վրա» [12, с. 158-213, 18, с. 140-190]:

Քանի որ, տվյալ ժամանակաշրջանում գրեթե բոլոր կապիտալիստական երկրներն ԱՄՆ պարտատուներն էին, վերջինս օգտվեց այդ իրավիճակից նրանց, մասնավորապես Ֆրանսիայի վրա տնտեսական լծակներով ճնշում գործադրելու համար' ստիպելով վերջինին լուրջ զիջումների գնալ գերմանական հարցում, քանզի Միացյալ Նահանգները վարկավորման արգելք էր դնում այն պետությունների վրա, որոնք հրաժարվում էին կարգավորել իրենց պարտային պարտավորություններն իր առաջ քաշած սկզբունքների հիման վրա [12, с. 201]:

Լոկարնոյի պայմանագրերով ԱՄՆ կառավարությունը Եվրոպայում երաշխիքներ էր ստեղծում իր կապիտալի համար, ինչպես նաև պայմաններ' ամրապնդելու հակախորհրդային ուժերի միությունը Եվրոպայում:

1925թ. նախագահ Ք.Քուլիջը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված տարեկան զեկույցում խոստովանել է Լոկարնոյի պայմանագրերի մշակման և ընդունման գործում ԱՄՆ դերակատարման մասին: Ըստ այդմ Լոկարնոյի պայմանագրերը դիտվելու էին իբրև հուսալի երաշխիք Եվրոպայում ամերիկյան կապիտալ ներդրումների և վարկերի համար: Բացի այդ, ԱՄՆ-ը նպատակ էր հետապնդում եվրոպական պետությունների միջև ստեղծել

56

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

այնպիսի դաշինքներ, որոնք թույլ կտային Վաշիեգտոեիե ստաեձեել նրանց միջև առաջնորդի և դատավորի դիրք: ԱՄՆ պետքարտուղար Ֆրեեկ Քելոգը Լոկարեոյի պայմանագրերը որակել է իբրև «նշանավոր ձեռքբերում» [9, с. 127]:

«Դոզի ծրագիրը» և Լոկարեոյի վեհաժողովը զգալիորեն նպաստեցին օտարերկրյա կապիտալ ներդրումների մեծացմանը Գերմաեիայում: ԱՄՆ-իե բաժին ընկավ այդ կապիտալի մոտ 70%-ը [19, с. 98], որ 1924-1929թթ. հոսեց դեպի Գերմանիա: Այդ ամենը նպաստեց գերմանական տնտեսության, այդ թվում և ռազմական արդյունաբերության ներուժի վերականգնմանը: «Դոզի ծրագրի» արդյունքում ամերիկյան խոշոր ընկերությունների ներդրումների շնորհիվ ուժեղացան ԱՄՆ մենաշնորհային դիրքերը գերմանական տնտեսության մեջ, մասնավորապես նավթի արդյունահանման, ցինկի, մեքենաշինության և արդյունաբերության մի շարք այլ ճյուղերում: Սակայն հարկ է նշել, որ չնայած այդ ամենին, Գերմանիան ոչ միայն չընկավ ԱՄՆ-ից տնտեսական կախվածության մեջ, այլև, ընդհակառակը, տնտեսական հզորության վերականգնմանը համընթաց համաշխարհային շուկայում վերածվեց լուրջ մրցակցի' եեղելով ոչ միայն Աեգլիայիե ու Ֆրանսիային, այլև Միացյալ Նահանգներին [20]:

1927թ. Գերմանիան հասավ նախապատերազմյան տնտեսական մակարդակին և նույնիսկ հանքարդյունաբերության մի շարք ճյուղերում գերազանցեց այն: Արդեն 1928թ. գերմանական կառավարությունը հարց բարձրացրեց Հռեեոսի տարածքից դաշնակից զորքերի դուրսբերման (էվակուացիայի) մասին, որոնք գտնվում էին այնտեղ որպես Գերմանիայի կողմից Վերսալյաե խաղաղության պայմանագրի կատարման երաշխավոր:

1924-ից մինչև 1929 թվականի վերջը Գերմանիան ստացավ $2,5 մլրդ ամերիկյան վարկ: «Դոզի ծրագրով» գերմանացիները վճարեցին $2 մլրդ, իսկ նախկին դաշնակիցները ԱՄՆ-իե վճարեցին մոտ $2606 մլե [21, p. 321]:

Արդեն 1929թ. Գերմանիայի արդյունաբերական արտադրանքների ծավալը 13%-ով գերազանցեց նախապատերազմյան վիճակը, և կապիտալիստական աշխարհում ԱՄՆ-ից հետո այն գրավեց երկրորդ տեղը' մեքենաների արտադրության ու արտահանման և առաջին տեղը սինթետիկ

57

Է. Նավոյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

վառելիքի ու սինթետիկ կաուչուկի արտադրության մեջ: 1929թ. Գերմանիային բաժին ընկավ աշխարհում ապրանքների արտահանման 10,9%-ը' 1924թ. 5,7%-ի համեմատությամբ (1929թ. ԱՄՆ-ինը' 17,5%-ը, Անգլիայինը' 12,1%-ը) [9, с. 128, 22]:

Ք.Քուլիջի վարչակարգը և ամերիկյան ֆինանսական շրջանները շարունակեցին իրենց կոշտ քաղաքականությունը եվրոպական տերությունների նկատմամբ: Նրանք միտք չունեին չեղյալ հայտարարել ռազմական պարտքերը և համառորեն պայքարում էին տոկոսներով պարտքերի վերադարձման համար:

1926թ. ապրիլին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց վերջինիս համար անպատվաբեր Մելլոն-Բերենջեի նախնական համաձայնագիրը, ըստ որի Ֆրանսիան պարտավորվում էր ԱՄՆ-ին վճարել $4211 մլն ռազմական պարտքի 50%-ը, մոտ $2008 մլն: Ֆրանսիան պարտքը պետք է մարեր 62 տարվա ընթացքում' 1,5% տոկոսադրույքով, ինչն արդյունքում կազմելու էր $6848 մլն: Ֆրանսիայի կողմից այն չվավե-րացվեց և առաջ բերեց հակաամերիկյան տրամադրություններ: Անգլիան առավել զիջող գտնվեց: Դեռևս 1923թ. վերջինս համաձայնվել էր վճարել պարտքը' $4100 մլն չափաբաժնով, 62 տարվա ընթացքում, որը տոկոսների հետ կազմելու էր $11,1 մլրդ: Լոնդոնյան «Daily Maih-ը 1926թ. գրել է. «Բրիտանիան վերածվել է Միացյալ Նահանգների համար հարկերի վճարման հավաքատեղի, բայց, ի տարբերություն այլ երկրների, մենք ոչ մի օգուտ չենք ստանում, բացի ատելությունից» [23, p. 531]:

ԱՄՆ-ը առավել հանդուրժող գտնվեց ֆաշիստական Իտալիայի նկատմամբ, և նրա պարտքը կրճատվեց շուրջ 80%-ով' 0,4% տոկոսադրույքով: Նմանօրինակ քաղաքականություն ԱՄՆ-ը վարեց նաև Բելգիայի ու Չեխոսլովակիայի նկատմամբ: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ը տնտեսական ֆինանսական օժանդակություն է ցույց տվել նաև Հունգարիային, Իսպանիային: Միացյալ Նահանգներին պարտատու պետությունների թիվը հասնում էր մոտավորապես տասնյոթի (ռազմական պարտատուները մինչև 1936թ. ԱՄՆ-ին վերադարձրին իրենց պարտքը' $2,7 մլրդ) [24, с. 104]:

58

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

Աեգլիայի և Ֆրանսիայի համեմատ ԱՄՆ մեղմ քաղաքականությունն Իտալիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Իսպանիայի և եվրոպական այլ պետությունների նկատմամբ այն էր, որ տնտեսական-ֆինանսական ու քաղաքական լծակներով ճնշում գործադրեր անգլիական և ֆրանսիական տերությունների նկատմամբ, թույլ չտար նրանց առանց այդ էլ ուժեղ դիրքերի հզորացմանը եվրոպական մայրցամաքում:

ԱՄՆ-ը ցանկանում էր տնտեսապես կայունացնել համեմատաբար թույլ կապիտալիստական երկրները, նրանց միջոցով հակազդել և հակակշռել Անգլիային ու Ֆրանսիային, կանխարգելել նրանց գերիշխանության հաստատումը Եվրոպայում, բացառել կոմունիստական կարգերի հաստատումը և Խորհրդային Միության ազդեցության տարածումն Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայում: Դրանով Միացյալ Նահանգներն ամուր հենարան կստեղծեր Եվրոպայում' տնտեսական, քաղաքական և ռազմական ներկայության ու ազդեցության համար:

Այսպիսով, «Դոզի ծրագրի» միջոցով ԱՄՆ-ը ձգտում էր Գերմանիան դարձնել տնտեսական գրոհային քաղաքականության հենարանը, որը նա պետք է տաներ Եվրոպայում: Չնայած գրեթե բոլոր կապիտալիստական պետություններն ԱՄՆ պարտատուներն էին, Գերմանիան այն անկյունաքարն էր լինելու, որից բխելու էր ամերիկյան քաղաքականությունը Եվրոպայում, այն է' միաբևեռացնել Եվրոպան և դնել ԱՄՆ գերակայության ու վերահսկողության տակ:

Փաստորեն, ԱՄՆ-ը ոչ միայն անմիջականորեն էր միջամտում իրեն պարտատու երկրների տնտեսական և քաղաքական կյանքին, այլև այն իրագործելու էր «միջնորդավորված»' եվրոպական երկրներին ռեպարացիաներ վճարող Գերմանիայի «միջոցով»: Եվ քանի որ վերջինիս տնտեսության վերականգնումը հիմնականում պայմանավորված էր Միացյալ Նահանգների ֆինանսատնտեսական ներարկումներով, որն էլ իրականում պայմանավորում էր ռեպարացիաների վճարումը, հնարավորություն և իրավունք էր տալիս ԱՄՆ-ին միջամտելու կապիտալիստական երկրների քաղաքական ու տնտեսական գործերին:

59

Է. Նավոյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Օուեե Յռւեգի ծրագիրը

1928թ. վերջին և 1929թ. սկզբիե կրկիե օրակարգում դրվեց ռեպարացիաների հարցը: ԱՄՆ-ը ներգրավվեց Աեգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապո-եիայի, Բելգիայի և Գերմանիայի մասնակցությամբ ֆինանսական փորձագետների հանձնաժողովի ստեղծմանը, որը պետք է զբաղվեր ռեպարացիաների հարցերով: Հանձնաժողովը գլխավորում էիե ամերիկյան ֆինանսիստ Օուեե Յուեգը' «Դոզի ծրագրի» համահեղինակներից մեկը, և խոշոր դրամատեր Ջոե Մորգաե կրտսերը [10, с. 187]:

1929թ. փետրվարի 12-իե Գերմանիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրեեց երկիրն այլևս ի վիճակի չէ տարեկան վճարել 2,5 մլրդ մարկ: Երկար քննարկումներից հետո Օ.Յուեգը հաեձեաժողովիե ներկայացրեց Գերմանիայի կողմից վճարումների մասին նախագիծը: 1929թ. հունիսի 7-իե ծրագիրը հաստատվեց: Այնուհետև «Յուեգի ծրագիրը» քեեարկմաե դրվեց 1929թ. օգոստոսի 6-31-ը տասներկու պետություններից բաղկացած Հաագայի միջազգային վեհաժողովում, որտեղ ԱՄՆ-ը հանդես եկավ միջնորդի դերում: «Յուեգի ծրագրին» համապատասխան հաստատվեց ռեպարացիաների ընդհանուր գումարը 113,9 մլրդ մարկ, որը Գերմանիան պետք է վճարեր 59 տարիների ընթացքում (մինչև 1988թ.), իսկ առաջին 37 տարիների ընթացքում պարտավորվում էր տարեկան վճարել ավելի քաե 2 մլրդ մարկ: Դաշնակից պետությունները վերացնում էիե վերահսկողությունը գերմանական տնտեսության և ֆիեաեսեերի նկատմամբ [10, С. 158-185, 236-254, 9, с. 128, 12, с. 235-269, 25, с. 65-671]:

«Դոզի և Յուեգի ծրագրերը» եոր հնարավորություններ ստեղծեց գերմանական տնտեսության և ռազմական արդյունաբերության ներուժի վերականգնման համար և արագացրին Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտեցումը:

«Յուեգի ծրագրով» 1930թ. հիմնվեց Միջազգային հաշվարկային բանկը (Bank for International Settlements (ՄՀԲ-BIS), որի կենտրոնական գրասե-

1 Ի դեպ, [25]-ի 67-րդ էջում եշվում է, որ Գերմաեիաե պարտավորվում էր տարեկան վճարել ավելի քաե 2 մլրդ մարկ, ոչ թե 37, այլ 36 տարիների ընթացքում: Մեր կարծիքով տարեթվերի միջև հակասությունը պետք է փետրել 1929թ. օգոստոսին Հաագայի վեհաժողովի և 1930թ. հունվարի միջև, երբ պաշտոնապես մեկեարկեց «Յուեգի պլաեը»:

60

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

եյակը հաստատվեց Բազելում (Շվեյցարիա): ՄՀԲ-ն ստեղծվեց հինգ պետությունների (Մեծ Բրիտաեիա, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա) կենտրոնական բանկերի և այդ պետությունների ու Շվեյցարիայի միջև կնքված համաձայնագրի (կոնվենցիա) հիման վրա: ՄՀԲ-ի միջոցով Գերմանիան պետք է շարունակեր ռեպարացիաների վճարումը հաղթող պետություններին: Պաշտոնապես ԱՄՆ-ը չէր մասնակցում ՄՀԲ ստեղծմանը, քանի որ չէր կարող Գերմանիայից ստանալ ռեպարացիաներ, այդ պատճառով էլ ՄՀԲ բաժնետոմսերի մի մասը պատկանել է ամերիկյան Ջ.Պ.Մորգանի բանկային տան կողմից ղեկավարվող ամերիկյան մասնավոր բանկերին [10, с. 137-157]: Ներկայումս ՄՀԲ-ը համագործակցում է մասնակից պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ հաշվարկների անցկացման մեջ և կարգավորում է վարկերի ու արժույթների հարաբերություններ ողջ աշխարհում:

Այսպիսով, կարելի է ասել, որ հանձին ՄՀԲ-ի Եվրոպայի կենտրոնում ստեղծվեց ամերիկյան ֆինանսական շահերն արտահայտող կառույց, որը կարելի կլիներ համեմատել «Մարշալի պլանի» անմիջական արդյունքը հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ:

«Յունգի ծրագրի» ընդունումից հինգ ամիս անց' 1929թ. հոկտեմբերին սկսվեց համաշխարհային տնտեսական Մեծ ճգնաժամը, որը տևեց մինչև 1933թ. [26]:

1931թ. ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերի առաջարկությամբ մեկ տարով դադարեցվեցին Գերմանիայի միջպետական պարտքերի և ռեպարացիաների գծով մուծումները, իսկ 1932թ. ռեպարացիաները լիովին

վերացվեցին:

Իր հերթին, օգտվելով համաշխարհային տնտեսական Մեծ ճգնաժամից ստեղծված իրավիճակից Անգլիան ևս հրաժարվեց վճարել ԱՄՆ-ին, սակայն այս վերջին հանգամանքն էլ չխանգարեց Միացյալ Նահանգներին տրված վարկի տոկոսներից հետ ստանալ իր պարտքը:

Եթե Միացյալ Նահանգները շարունակեր պնդել, որ իրեն վճարեն (ԱՄՆ-ը երեք անգամ ավելի օգուտներ էր ստացել տոկոսներից ստացվող

61

Է. Նավոյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

վճարումներից), Եվրոպան տնտեսական, քաղաքական, ինչպես նաև ռազմական առումով կքայքայվեր և պարարտ հող կստեղծվեր կոմունիստական գաղափարախոսության ու իշխանությունների հաստատման համար, ինչը կսպառնար ոչ միայն կապիտալիստական հասարակարգին Եվրոպայում, այլև ԱՄՆ-ում:

Այսպիսով, Դոզի և Յունգի ծրագրերը հնարավորություն տվեցին ԱՄՆ-ին օգտվել Առաջին աշխարհամարտի հետևանքով եվրոպական պետությունների տնտեսական թուլությունից և 1920-ական թթ. ձեռնարկել «առաջին փորձնական», սակայն քաղաքականապես ճիշտ մշակված, տնտեսական լայն գրոհային քաղաքականություն' իր իշխանության տարածման, հումքի աղբյուրների ու սպառման շուկաների ձեռքբերման և աշխարհի միաբևեռացման ճանապարհին: «Դոզի ծրագիրը» գործնականում դարձավ Եվրոպայում ամերիկյան տնտեսական դիվանագիտության լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը և «Մարշալի պլանի» համար վերածվեց տեսական ու գործնական օրինակի:

«Մարշայի պլանը» և լենդ-յիզը

Համեմատական զուգահեռներ անցկացնելով «Մարշալի պլանի», Դոզի և Յունգի ծրագրերի միջև մենք չէինք կարող անտեսել համանման ևս մեկ մասշտաբային ծրագիր, որ կրկին առաջ էր քաշել ԱՄՆ-ը, այս անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն հայտնի է լենդ-լիզ (lend-lease «տալ պարտքով», «հանձնել վարձակալության») անունով: Լենդ-լիզը չափազանց նման է եղել «Մարշալի պլանին» և «Դոզի ծրագրին», հիմնական տարբերությունը եղել է այն, որ լենդ-լիզն իրականացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ «Մարշալի պլանը» և «Դոզի ծրագիրը» հետպատերազմյան ժամանակաշրջաններում:

Լենդ-լիզի ծրագիրը համակարգ էր, որով ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցներին տրամադրում էր զենք, տեխնիկա, սարքավորումներ, սննդամթերք, ռազմավարական նշանակության հանքանյութ, այդ թվում նաև նավթ:

62

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

Լենդ-լիզին վերաբերող առաջին քայլը (ամերիկյան պայմաններով) կատարվել է 1940թ. սեպտեմբերի 3-ին, երբ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային օգնելու, մասնավորապես 50 հին ականակիր տրամադրելու փոխարեն պահանջեց 99 տարի ժամկետային վարկով իրեն հանձնել բրիտանական ռազմական բազաներն Արևմտյան կիսագնդում Նյուֆաունդլենդում, Բեր-մուդյան և Բահամյան կղզիներում, Յամայկա, Սանտա Լուչիա, Տրինիդադ կղզիներում և Բրիտանական Գվիանայում գտնվող անգլիական տիրույթներում եղած բազաները [27, с. 48-49]: Խորհրդային հայտնի պատմաբան Ն.Ն.Յակովլևն այս արթիվ գրում է. «Հավանաբար, Վաշինգտոնին ամաչեցնելու համար, Ու.Չերչիլը Անտիգուա կղզու մի բազա ևս տվեց» [14, էջ 483]: Այս գործարքի վերաբերյալ սենատոր Ուելշին գրած նամակում ԱՄՆ նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտը հայտնում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում կառուցված հածանավերը «գտնվում են վերջին շնչում» և նախատեսված էին հատը $4-5 հազարով հանձնելու որպես ջարդոն: $250 հազարի դիմաց ԱՄՆ-ը Արևմտյան կիսագնդում ստացավ 8 բազա» [14]:

Այստեղ հետաքրքիր է զուգահեռ անցկացնել հետևյալ հանգամանքի հետ, որ հետագայում ՆԱՏՕ արևմտաեվրոպական հենակայաններում տեղադրվելու համար նախատեսված «Փերշինգ» հրթիռները կրում էին գեներալ Ջոն Փերշինգի անունը, որը դեռևս 1917թ. (Առաջին աշխարհամարտի ժամանակ) Ֆրանսիայում ամերիկյան կորպուսի ափհանման ժամանակ հետևյալ խոսքերով է խրախուսել իր զինվորներին. «Մենք այստեղ ենք եկել ոչ թե հանուն եվրոպացիների, այլ' հանուն ամերիկացիների, մեզ համար: Լա վ հիշեք. Ամերիկայի պաշտպանության ճակատային գիծն անցնում է եվրոպական հողերի վրայով: Մոռացե ք ամեն ինչ, բացի Ամերիկայից» [28, էջ 239]:

Լենդ-լիզի մասին օրենքը ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1941թ. մարտի 11-ին: Այս ծրագրի հայեցակարգը ԱՄՆ նախագահ Ֆ.Դ. Ռուզվելտին իրավունք էր վերապահում օգնել յուրաքանչյուր պետության, ում պաշտպանությունը կենսական նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար [27, с. 90]:

63

Է. Նավոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Այդ առումով ԱՄՆ հիմնական «հաճախորդներն» էին Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները:

1941թ. հոկտեմբերի 28-ին նախագահ Ֆ.Ռուզվելտը ստորագրեց որոշում, որով լենդ-լիզի մասին օրենքը տարածվեց նաև ԽՍՀՄ-ի վրա:

1942թ. հունիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Ք.Հելլի և ԽՍՀՄ դեսպան Մ. Մ. Լիտվինովի միջև տեղի է ունենում նոտաների փոխանակում [27, с. 300-304]:

Ֆ.Ռուզվելտը բացարձակ գերապատվություն էր տալիս ԽՍՀՄ-ին օգնելուն, քանզի գտնում էր, որ խորհրդային զորքերը սպանում են ավելի շատ ֆաշիստների և ոչնչացնում ավելի շատ զինամթերք, քան Միավորված Ազգերի մնացած 25 անդամները միասին վերցրած, ինչի մասին 1942թ. ապրիլի 3-ին նա նամակով հայտնել է Ու.Չերչիլին [29]:

Մինչև 1945թ. սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին է տրամադրել $11,3 մլրդ ռազմական և ոչ ռազմական օժանդակություն (ամերիկյան օժանդակությունը Խորհրդային Միությանը կատարվում էր հետևյալ ճանապարհներով' խաղաղօվկիանոսյան, տրանսիրանական, արկտիկական, սևծովյան և խորհրդային արկտիկական [30, с. 10]):

Լենդ-լիզի ծրագրով պատերազմի ժամանակ մատակարարումների ընդհանուր գումարը կազմել է մոտ $50,1 մլրդ, որից 31,4 մլրդ-ը բաժին է ընկել Մեծ Բրիտանիային, ԽՍՀՄ-ին, ինչպես նշեցինք $11,3 մլրդ, Ֆրանսիային 3,2մլրդ, Չինաստանին 1,6 մլրդ1 [31]:

Ինչ վերաբերում է լենդ-լիզի պարտքի մարմանը, ապա Խորհրդային Միությունն իր գոյության ընթացքում այդպես էլ չկարողացավ մարել լենդ-լիզի պարտքը: 1990թ. հունիսին ԱՄՆ և ԽՍՀՄ նախագահներ Ռ.Ռեյգանի ու Մ.Գորբաչովի միջև համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի մինչև 2030թ. ԱՄՆ-ին պետք է վճարվի $647 մլն: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այդ պարտքը ժառանգեց Ռուսաստանի Դաշնությունը: Հայտնի է, որ 2003թ. դրությամբ վերջինս պետք է վճարեր $100 մլն [33]: Լենդ-լիզի մատակարարման արդյունքում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի պարտքը կազմում էր $4,33

1 Լենդ-լիզի ծրագրով տրամադրված օգնության վերաբերյալ կան թվային հակասություններ, մենք այս հարցին չենք անդրադարձել թեմայից չշեղվելու նպատակավ, քանի որ հետամուտ ենք այլ խնդրի լուսաբանմանը: Գոյություն ունեցող հակասությունների մասին տե ս [27, 30, 32]։

64

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

մլրդ, Կանադայինը' $1,19 մլրդ [34], Չինաստանի պարտքը' 187 մլե [35]: 1946թ. մայիսին Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ ստորագրել է պայմանագրային փաթեթ, որով կարգավորել է լենդ-լիզի արդյունքում Ֆրանսիայի գոյացած պարտքը: Մասնավորապես, Ֆրանսիան մեծացրել է իր կինոթատրոններում ամերիկյան ֆիլմերի ցուցադրման քվոտաները [36], ինչը լուրջ խթաններից մեկն էր ամերիկյան մշակույթի (արժեքների) տարածման համար, որ կոչվում է «գլոբալիզացիա» կամ «ամերիկյան աշխարհակարգ»:

Հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել լենդ-լիզի և այն օգնության հետ, որ ԱՄՆ-ը կիրառել է Առաջին աշխարհամարտի տարիներին եվրոպական պետությունների նկատմամբ:

Եվ այս առումով ավելորդ չի լինի հիշեցնել, որ Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ արտահանումն աճեց ավելի քան 3 անգամ, երկրի ազգային հարստությունը մեծացավ 1914թ. $192 մլրդ-ից մինչև 488,7 մլրդ-ի 1920թ.: Եվրոպական երկրների հարստության նշանակալի մասը, նրանց ոսկու պաշարները և կապիտալ ներդրումները մտնում էին ամերիկյան բանկերի պահեստները որպես վճար ռազմական մատակարարումների համար: ԱՄՆ ոսկու պաշարը 1914թ. $1891 մլն-ից աճեց մինչև $3163 մլն-ի 1918թ.: Պարտապան երկրից, որպիսին էր մինչև պատերազմը, ԱՄՆ-ը վերածվեց վարկատու պետության: Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը գնեց իր տնտեսության մեջ ներդրված օտարերկրյա կապիտալների մեծ մասը և վերածվեց արտասահման կապիտալ արտահանող պետության: Նշանակալիորեն աճեց ԱՄՆ տեսակարար կշիռը համաշխարհային արտադրության մեջ: Միացյալ Նահանգները, փաստորեն, օգտագործեց ստեղծված դրությունը և իր ձեռքը գցեց մյուս երկրների իրացման շուկաները և հումքի աղբյուրները, դուրս մղեց հիմնական մրցակիցներին' Անգլիային, Գերմանիային, Ֆրանսիային և հաստատեց իր տնտեսական գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում [37, էջ 227-243]:

Լենդ-լիզը, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիներին ԱՄՆ օգնությունը եվրոպական պետություններին, որ հսկայական օգուտներ բերեց ԱՄՆ տնտեսությանը և հատկապես «մեծ բիզնեսին», շարունակվել է նաև երկու պատերազմներից հետո' «Դոզի ծրագրի» և «Մարշալի պլանի» տեսքով համապատասխանաբար:

65

Է. Նավոյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

ԱՄՆ-ը գլխավորապես լենդ-լիզի ծրագրի իրագործման տարիներին աշխատեցնում էր իր արդյունաբերության ողջ հզորությունը և, բնականաբար, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո չէր կարող թույլ տալ, որպեսզի ապրանքի արտադրանքի ավելցուկը ճգնաժամ առաջացնի երկրի ներսում: Հետպատերազմյան շրջանում տնտեսության անցումը խաղաղ արտադրական կյանքի կարող էր սպառնալ Ամերիկային զանգվածային գործազրկությամբ: Դրա համար ԱՄՆ կառավարությունը, կանխատեսելով երկրին սպառնացող հնարավոր տնտեսական աղետը, միջոցներ ձեռնարկեց այն կանխարգելելու համար, այն է' ամերիկյան ապրանքների և դոլարի արտահանում Եվրոպա, մանավանդ որ պատերազմից ավերված եվրոպական երկրները զգում էին պատերազմից համեմատաբար քիչ տուժած ԱՄՆ բազմակողմանի օգնության կարիքը, ինչը կրկին եկավ ապացուցելու, որ «Մարշալի պլանը» նույն պատերազմն է տնտեսական ձևերով:

Այսպիսով, ԱՄՆ-ի համար «Մարշալի պլանի» հեռանկարային նշանակությունը հասկանալու համար հարկավոր է զուգահեռներ անցկացնել Դոզի, Յունգի, լենդ-լիզի ծրագրերի հետ: Այն պատմական, քաղաքական և տնտեսական շատ մութ անկյունների վրա կարող է համակողմանի լույս սփռել:

Փաստորեն, Դոզի, Յունգի, ինչպես նաև լենդ-լիզի ծրագրերը պատմական իրավիճակների թելադրանքով կոչված էին ցույց տալու ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգերի նմանությունն ու հաջորդականությունը: Ծրագրեր, որոնք մեկ ամբողջական և հավաքական ձևով 1940-ական թթ.վերջին և 1950-ական թթ. սկզբին վերաձևեցին և հանդես եկան առավել կատարյալ ռազմաքաղաքական, տնտեսական, սակայն նաև մարդասիրական ծրագրի «Մարշալի պլան» ձևով:

«Մարշալի պլանն» ամրապնդեց ԱՄՆ դիրքերը Եվրոպայում, իսկ այնուհետև աշխարհի տարբեր մայրցամաքներում հետագա տարիներին դրսևորվելով Էյզենհաուերի, Նիքսոնի, Քարթերի, Ռեյգանի հայեցակարգերի, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) 68-րդ բանաձևի տեսքով և այլն: Այս ամենը պարարտ հող էր նախապատրաստում Միացյալ Նահանգների կողմից աշխարհի միաբևեռացման այսպես կոչված «ամերի-

66

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Է. Նավոյաե

կյաե աշխարհակարգի» համար: Դրանով իսկ «Մարշալի պլանը», որ պատճառ եղավ նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Հյուսիսատլանտյան դաշինքի համար, դարձավ ճճդ. հետպատերազմյան ժամանակաշրջանի ԱՄՆ արտաքին քաղաքականության հայեցակարգերի «կողմնորոշիչ-ուղեցույցը»:

Վերոհիշյալ ծրագրերի պատմական համեմատությունները և զուգահեռները ցույց են տալիս ԱՄՆ ոչ միայն արտաքին քաղաքականության դրույթների օրգանական նմանությունը և շարունակությունը, այլև ապագայի հանդեպ տեսական ու գործնական կանխատեսելիությունը, ինչը խիստ կարևոր է այն պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի համար, որոնք ռազմական, տնտեսական և ֆինանսական օժանդակություն են ստանում ԱՄՆ-ից կամ մեկ այլ ոչ պակաս հզոր տերությունից իրենց ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հայեցակարգերի մշակման տեսանկյունից, քանզի Միացյալ Նահանգները չափազանց շատ պայմաններ է դնում և չափազանց հաճախ է միջամտում իրեն օգնության դիմած երկրների ներքին գործերին:

Այսպիսով, փաստերը գալիս են ապացուցելու, որ հիմնականում ինչպիսին էլ լինեն պատերազմները, տնտեսական օգնություններն ու դաշնակցային հարաբերություններն իրենց քաղաքական, տնտեսական, ռազմական ու գաղափարախոսական տեսակետից և ինչ բարոյական նպատակներ էլ հետապնդեն հակառակորդ կողմերը, միևնույն է, միշտ առկա են երկակի չափորոշիչների սկզբունքները: Եվ խնդիրն այստեղ ոչ թե ԱՄՆ աշխարհաքաղաքական նկրտումները քննադատելն է, այլ այդ երևույթի «էությունը» հասկանալը:

Ինչպես դիպուկ նկատել է Ա.Լինքոլնը, «Ամենալավ օրենքները նենգափոխվել են խորամանկությամբ կամ բռնությամբ, և որոշ օրենքներ, ըստ էության, սահմանվել են այն բանի համար, որպեսզի դրանք ծառայեն իբրև արգելափակոցներ, թաքստարաններ ու գաղտնարաններ, ուր թաքնվել են մարդասիրության մեծ սկզբունքները»:

Մարտ, 2012թ.

67

Է. Նավոյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Luce HR, The American септгу. New York: Time, 1941, р. 1-18. Luce H R,End of a Pilgrimage Friday // Time, Mar. 10, 1967. Люс Г, Американский век // История США в документах http://www.grinchevskiy.ru/1900-1945/amerikanskiy-vek.php

2. Իվանյան Է. Ա, Սպիտակ տուն. պրեզիդենտներ և քաղաքականություն, Ե., 1979:

3. Hogan Michael, The Marshall Plan, America, Britain end the reconstruction of Western Europe 1947-1952, Cambridge University Press, 1989.

4. Кеннан Дж, Дипломатия Второй мировой войны: глазами американского посла в СССР Джорджа Кеннана (пер. с англ. Л.А. Игоревского, Ю.Д. Чупрова), М., 2002, Глава 13. Доктрина Трумэна, с. 99-104. http://www.coldwar.ru/truman/doctrine.php Речь Трумэна на заседании Конгресса 12 марта 1947г. - "Доктрина Трумэна".

5. Federal Reserve Bulletin, April 1929.

6. Flsk HE, The Inter-Ally Debts; An Analysis of War and Post-War Public Finance, 1914-1923. N. Y.; 1924.

7. Новейшие изменения в экономике США, т. 1 М.; Л., 1930.

8. Зубков Л.И, Империалистическая политика США в странах Карибского Бассейна. 1900-1939, изд-во АН СССР, 1948.

9. История США, т. 3 (глав. ред. Г. Н. Севостьянов), М. 1985.

10. План Юнга (под. ред. Ф. А. Ротштейна), М., 1930.

11. Первая Большая Советская Энциклопедия, т. 20, М.1930., հդվ. «Дауэс план».

12. Постников В.В, США и Дауесизация Германии (1924-1929гг.), М., 1957.

13. Rosenberg E.S, Spreading the American Dream: American Economic and Cultural Expansion, 1890—1945. N. Y., 1982.

14. Յակովլև Ն.Ն, Ֆրանկլին Ռուզվելտ, մարդ և քաղաքագետ (թարգմանությունը ռուսերենից ըստ Ս.Կ. Խաչատրյանի), Ե., 1972:

15. Кремлев С, Россия и Германия: стравить!: От Версаля Вильгельма к Версалю Вильсона. Новый взгляд на старую войну («Военная литература»), М., 2003.

16. Лебон Г, Психология народов и масс, М., 2010. Фрейд З, Психология масс и анализ человеческого «Я», издательство Современные проблемы, М., 1926.

17. Johnson D, The Locarno Treaties // Troubled Neighbours. Franco-British Relations in the Twentieth Century. L., 1971.

18. Локарнская конференция, 1925 г.: Документы. М., 1959. Никонова С.В, Очерк европейской политики Германии в 1924-1929гг. (от плана Дауэса к плану Юнга), М, 1977.

19. Очерки новой и новейшей истори США, т. II.

20. Файнгар ИМ., Очерк развития германского монополистического капитала, М., 1958.

21. Welles S, The Time for Decision. N. Y., 1944.

22. Капиталистические страны в 1913г., 1920-1936гг. Статистический сб., Т. 2, М., 1937, с. 308-309, Иноземцев Н, Американский империализм и германский вопрос (19451954). М, 1954, с. 25.

23. Workers Monthly, Chicago, 1926.

24. Яковлев НН, Новейшая история США, 1917-1960. М, 1961.

25. Нольфо ди Э, История международных отношений. 1918-1999, М., 2003։

68

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.

է. Նավոյաե

26. Лури И, Мировой финансовый кризис: Стат. материалы, 1929-1932, М. 1934, Гринин Л.Е, Великая депрессия 1929-1933гг. //Философия и общество, 2009, № 2, с. 184-201., Кизилов В, Сапов Г, Инфляция и её последствия, Москва, Центр «Панорама», 2006.

27. Стеттиниус Э. (американский администратор программы Ленд-лиза с 1941 по 1943), Ленд-лиз: оружие победы // Военные тайны ХХ века, М., 2000.

28. Կուզնեցով Վ, Օպերացիա «N», Ե., 1988:

29. «The New York Times», October, 20, 1955, История второй мировой вийны 19391945, т. 4. М., 1975, с. 182.

30. Паперно АЛ., Ленд-лиз. Тихий океан, М.,1998.

31. Leo T, Crowley, «Lend Lease» in Walter Yust, ed. 10 Eventful Years, 1947, 520.

32. Соколов Б, Роль ленд-лиза в Великой отечественной войне 1941-1945гг., М., 2000, Кащеев Л.Б, Реминский В.А, «Автомобили ленд-лиза», Харьков, 1998.

33. «Россия отдаёт долги Второй мировой войны» от 05/09/2003, информационное агентство Washington Proile (США).

34. BBC NEWS|UK| UK settles WWLL debts to allies, Friday, 29 December 2006.

35. «America Calls In Debts», Taiwan Jurnal, 03/09/ 1989.

36. Шер Ю, Французская кинематография в борьбе за свою национальную самостоятельность // Французское киноискусство, М., 1960.

37. Հարությունյան ԱՀ, Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագի-տական պատմությունից, Ե., 1983:

ПРОТОТИПЫ «ПЛАНА МАРШАЛЛА»

ОТ ЧАРЛЬЗА ДОЗА (ДАУЭСА) ДО ЛЕНД-ЛИЗА

Эдгар Навоян

Резюме

После окончания Второй мировой войны правительство США выдвинуло «Программу восстановления Европы», которая также известна как «план Маршалла». Эта программа была не только направлена на восстановление разрушенной экономики Западной Европы, но и имела далеко идущие геополитические цели, обеспечивающие превосходство США над капиталистическим миром и будущую однополярность мира. «План Маршалла» как программа американской экономической дипломатии или экономической экспансии имела свои прототипы, в частности в планах Доза (Дауэса), Юнга и ленд-лиза. Поэтому разработчики «плана Маршалла», учитывая опыт и результаты вышеупомянутых планов, в 1947г. огласили самую успешную внешнеполитическую доктрину США XX века.

69

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.