Научная статья на тему 'ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ'

ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Прочие сельскохозяйственные науки»

CC BY
47
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գյուղատնտեսություն / գյուղացիական տնտեսություններ / հարցաթերթիկ / հեռախոսային հարցում / արտադրանքի իրացում / մեծածախ և մանրածախ շուկա / իրացման կոոպերատիվ

Аннотация научной статьи по прочим сельскохозяйственным наукам, автор научной работы — Ոսկանյան Աշոտ, Քարտաշյան Աննա

Գյուղատնտեսության կայուն զարգացումը էապես պայմանավորված է բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արտադրված արտադրանքի լիարժեք իրացման կազմակերպմամբ և կառավարմամբ: Իրացման դժվարություններով պայմանավորված՝ գյուղացիական տնտեսութ-յուններում առկա ներուժը արդյունավետ չի օգտագործվում։ Ըստ էության, գյուղատնտեսական ապրանք արտադրողները գործունեություն են ծավալում ոչ իրենց արտադրական հնարավորություններին համապատասխան: Հոդվածի նպատակն է գյուղացիական տնտեսությունների հետ հարցում-ների իրականացման միջոցով պարզել գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված դժվարությունները և առաջարկել դրանց վերացման հնարավոր մոտեցումներ: Խնդիր է դրվել բացահայտելու գյուղատնտեսական արտադրանքի իրացման կազմակերպման առանձնահատկությունները, իրացման գործընթացի խոչընդոտներն ու առաջարկել վերջիններիս հաղթահարման ուղիներ։ Հոդվածում կիրառվել են համեմատական վերլուծության, վիճակա-գրական, անհատական հարցումների մեթոդները: Մեր գնահատմամբ՝ գյուղացիական տնտեսություններում գյուղատնտե-սական արտադրանքի իրացման գործընթացի արդյունավետության բարձրաց-մանը գործնականում կարող են նպաստել․ · իրացման կոոպերատիվների, միությունների ձևավորումը, որոնք լիազորագրերի միջոցով կարող են կնքել դեռևս չարտադրված արտադրանքի իրացման մեկ միասնական պայմանագիր, · գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկաների գործունե-ության կանոնակարգումը, ինչպես նաև լոգիստիկ, բաշխման կենտրոնների և մեծածախ շուկաների ձևավորումը, · Երևան քաղաքում գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառային վաճառքի տարածքների ընդլայնումը և փողոցային առևտրի կանոնա-կարգումը, · վերամշակման նպատակով գյուղատնտեսական հումքի գնման գնի սահմանման մասնագիտական հաշտարար հանձնաժողովի (արտադրող, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և այլն) ձևավորումը, որի հիմնական գործառույթը, ըստ օրենքի, պետք է հանդիսանա իրացման նվազագույն գնի սահմանումը և պայմանագրերի կնքմանն աջակցելը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по прочим сельскохозяйственным наукам , автор научной работы — Ոսկանյան Աշոտ, Քարտաշյան Աննա

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PRODUCT REALIZATION PROBLEMS AND WAYS OF SOLUTION IN RURAL HOUSEHOLDS OF RA

The sustainable development of agriculture is basically conditioned by the organization and management of the full realization of the products produced in the fields of crop and livestock breeding. Due to realization difficulties, the potential existing in rural households is not used efficiently. Essentially, producers of agricultural products are not operating in accordance with their production capabilities. The purpose of the article is to find out difficulties related to the realization of agricultural products and offer possible approaches for their elimination through surveys with rural households. The task was to identify the features of sales organization of agricultural products and implementation process obstacles offering ways to overcome them. The article used comparative analysis, statistical and individual surveys methods. According to our estimation, the following factors can practically contribute to improving the efficiency of realization process of agricultural products in rural households: · The formation of trade cooperatives and unions, which can conclude a single contract for the sale of products not yet produced, through power of attorney,, · Regulation of agricultural product realization market activity, as well as the formation of logistics, distribution centers and wholesale markets, · The expansion of areas for fair sale of agricultural products in Yerevan and regulation of street trade, · The formation of a professional conciliation commission (producer, representatives of processing companies, leading specialists of the field, etc...The sustainable development of agriculture is basically conditioned by the organization and management of the full realization of the products produced in the fields of crop and livestock breeding. Due to realization difficulties, the potential existing in rural households is not used efficiently. Essentially, producers of agricultural products are not operating in accordance with their production capabilities. The purpose of the article is to find out difficulties related to the realization of agricultural products and offer possible approaches for their elimination through surveys with rural households. The task was to identify the features of sales organization of agricultural products and implementation process obstacles offering ways to overcome them. The article used comparative analysis, statistical and individual surveys methods. According to our estimation, the following factors can practically contribute to improving the efficiency of realization process of agricultural products in rural households: · The formation of trade cooperatives and unions, which can conclude a single contract for the sale of products not yet produced, through power of attorney,, · Regulation of agricultural product realization market activity, as well as the formation of logistics, distribution centers and wholesale markets, · The expansion of areas for fair sale of agricultural products in Yerevan and regulation of street trade, · The formation of a professional conciliation commission (producer, representatives of processing companies, leading specialists of the field, etc.) to establish purchase prices of agricultural raw materials for processing, the main function of which, according to the legislation, should be to establish a minimum selling price and support the conclusion of contracts.

Текст научной работы на тему «ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ*

ՀՏԴ 631.155:631.115.8 (479.25) DOI: 10.52063/25792652-2022.4.15-194

ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ashot. voskan@gmail. com

ԱՆՆԱ ՔԱՐՏԱՇՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն qartashyananna@gmail. com

Գյուղատնտեսության կայուն զարգացումը էապես պայմանավորված է բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արտադրված արտադրանքի լիարժեք իրացման կազմակերպմամբ և կառավարմամբ: Իրացման դժվարություններով պայմանավորված՝ գյուղացիական տնտեսություններում առկա ներուժը արդյունավետ չի օգտագործվում։ Ըստ էության, գյուղատնտեսական ապրանք արտադրողները գործունեություն են ծավալում ոչ իրենց արտադրական հնարավորություններին համապատասխան:

Հոդվածի նպատակն է գյուղացիական տնտեսությունների հետ հարցումների իրականացման միջոցով պարզել գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ կապված դժվարությունները և առաջարկել դրանց վերացման հնարավոր մոտեցումներ: Խնդիր է դրվել բացահայտելու գյուղատնտեսական արտադրանքի իրացման կազմակերպման առանձնահատկությունները, իրացման գործընթացի խոչընդոտներն ու առաջարկել վերջիններիս հաղթահարման ուղիներ։

Հոդվածում կիրառվել են համեմատական վերլուծության, վիճակագրական, անհատական հարցումների մեթոդները:

Մեր գնահատմամբ՝ գյուղացիական տնտեսություններում գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը գործնականում կարող են նպաստել.

• իրացման կոոպերատիվների, միությունների ձևավորումը, որոնք լիազորագրերի միջոցով կարող են կնքել դեռևս չարտադրված արտադրանքի իրացման մեկ միասնական պայմանագիր,

• գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկաների գործունեության կանոնակարգումը, ինչպես նաև լոգիստիկ, բաշխման կենտրոնների և մեծածախ շուկաների ձևավորումը,

• Երևան քաղաքում գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառային վաճառքի տարածքների ընդլայնումը և փողոցային առևտրի կանոնակարգումը,

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:

է 02.11.2022թ., գրախոսվել' 01.12.2022թ.,

տպագրության

194

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

• վերամշակման նպատակով գյուղատնտեսական հումքի գնման գնի սահմանման մասնագիտական հաշտարար հանձնաժողովի (արտադրող, վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և այլն) ձևավորումը, որի հիմնական գործառույթը, ըստ օրենքի, պետք է հանդիսանա իրացման նվազագույն գնի սահմանումը և պայմանագրերի կնքմանն աջակցելը:

Հիմնաբառեր՝ գյուղատնտեսություն, գյուղացիական տնտեսություններ, հարցաթերթիկ, հեռախոսային հարցում, արտադրանքի իրացում, մեծածախ և մանրածախ շուկա, իրացման կոոպերատիվ:

Ներածություն

Գյուղացիական տնտեսությունների շրջանում իրականացված հարցումներն ու վիճակագրական տվյալների վերլուծությունները վկայում են, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման կազմակերպումը շարունակում է մնալ գյուղատնտեսության առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող կարևորագույն խնդիրներից մեկը:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում վաճառքն իրականացվում է հիմնականում գյուղատնտեսական մթերք արտադրողների և վերավաճառողների միջոցով տարերայնորեն, չկարգավորված սխեմաներով, առանց համապատասխան սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման: Փոքր ծավալներով

գյուղատնտեսական արտադրանքի իրացման դեպքում մասնագիտացված բեռնափոխադրման ծառայություններից օգտվելը ծառայության բարձր գների պատճառով տնտեսապես շահավետ չէ, և փոխադրումն իրականացվում է հիմնականում չհարմարեցված տրանսպորտային միջոցներով, որոնք բացի գյուղատնտեսական մթերքներից կարող են տեղափոխել նաև այլ ապրանքներ։ Նման դեպքերում իրացման ծավալները միտված չեն ավելացմանը, վաճառքի գները չեն արտացոլում շուկայի իրական պատկերը, որն էլ իր հերթին անդրադառնում է գյուղացիական տնտեսությունների եկամուտների մակարդակի վրա:

Իրացման գործընթացի օպտիմալ կազմակերպմանը խոչընդոտում են նաև հետբերքահավաքային անբավարար պայմանները (պահեստներ, սառնարանային տնտեսություններ, մասնագիտացված մթերող կազմակերպություններ և այլն): Հանրապետությունում հիմնականում առկա են գյուղատնտեսական արտադրանքի իրացման եռամակարդակ և քառամակարդակ արժեշղթաներ, գնորդները հիմնականում վերավաճառող միջնորդներն են, որոնք չկանոնակարգված շուկաներում իրականացնում են մեծածախ և մանրածախ առևտուր, որն էլ, իր հերթին, բացասաբար է անդրադառնում գնագոյացման վրա: Շուկաներում մեծածախ առևտրի դեպքում գները հիմնականում ձևավորվում են նախորդ օրվա գների հիման վրա, իսկ մանրածախի դեպքում հմուտ վերավաճառողները, սեփական փորձից ելնելով, կիրառում են այնպիսի գնային քաղաքականություն, որը գնագոյացումը դարձնում է իրենց համար ավելի նպատակահարմար (Թանանյան): Մանրածախ առևտուրը հիմնականում իրականացվում է խանութներում կամ սուպերմարկետներում, որտեղ որոշակի լուծվում են փաթեթավորման, տարայավորման և տեսակավորման հետ կապված խնդիրները: Մասնագիտացած վերավաճառողները վաճառքի գործընթացում իրականացնում են մարքեթինգային ռազմավարություն, լրացուցիչ այլ գործառույթներ' ապրանքների և ծառայությունների տեսակավորում, գնորդների սպասարկման արդյունավետ միջոցառումների կիրառում, ապրանքների պահպանում և այլն, որոնք էլ ավելացնում են վաճառվող ապրանքների արժեքը: Իրականում վերավաճառող սուբյեկտների մի ստվար մասը հարկման դաշտում չեն, առևտրաշրջանառությունը անվերահսկելի է, ուստի

195

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

գյուղատնտեսական արտադրանքի իրացման արժեշղթայում հայտնվում են շահողի դերում:

Վերլուծական մաս

ՀՀ-ում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը (2017-2021 թթ. միջին տվյալներով հացահատիկի և հատիկաընդեղենի շուրջ 41,6 %-ը, կարտոֆիլի, պտղի և հատապտղի 22-24 %-ը, կաթի և կաթնամթերքի 34,4 %-ը և ձվի 61,0 %-ը) (Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջ) օգտագործվում է գյուղացիական տնտեսություններում, իսկ որոշ մասն իրացվում է ապրանքափոխանակության սկզբունքով, ինչը խոչընդոտում է տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացմանը։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ ապրանքայնության համեմատաբար բարձր մակարդակ ունեն պարենային բոստանը (94.3 %), խաղողը (90.5 %), միսը (85.0 %), բանջարեղենը (82.5 %), պտուղն ու հատապտուղը (64.6 %), իսկ ցածր մակարդակ՝ հացահատիկն ու հատիկաընդեղենը' 30.4%, ձուն' 38.8% (տատանվում է 37.0-41.1 %-ի սահմաններում), կարտոֆիլը' 48.7% (տատանվում է 43.8-57.6% -ի սահմաններում), կաթը' 60.7% (տատանվում է 56.8-64.4%-ի սահմաններում) (տե'ս աղյուսակ 1)։ Գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնության միջին կշռված մակարդակը 2017 թ. կազմել է 56.7%, 2018 թ.՝ 56.5%, 2019 թ.՝ 56.3%, 2020 թ.՝ 57.2%, 2021 թ.՝ 57.0% (Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2021 թվականին):

Մեր գնահատմամբ՝ գյուղատնտեսական տարբեր ապրանքատեսակների ապրանքայնության ցածր մակարդակը պայմանավորված է հիմնականում չկանոնակարգված իրացման ուղիների կիրառմամբ, մրցունակությամբ,

հետբերքահավաքային կարողությունների անբավարարությամբ, քաղաքակիրթ

շուկաների և լոգիստիկ կենտրոնների բացակայությամբ, արտահանման

դժվարություններով, վերամշակող ընկերությունների հետ փոխհարաբերությունների անկատարությամբ, վերամշակող ընկերությունների արտադրական հզորությունների ոչ լիարժեք օգտագործմամբ և այլն (Ոսկանյան, 55):

Եթե փորձենք արտադրության ծավալների և իրացման ծավալների կապը ներկայացնել ֆունկցիոնալ կախվածության տեսքով, ապա այն կունենա հետևյալ տեսքը'

ԱԾ = f (ԻԾ), որտեղ՝

ԱԾ- արտադրության ծավալ ԻԾ- իրացման ծավալ։

Աղյուսակ 11

Գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնության մակարդակը

2017 - 2021 թթ. /տոկոսներով/

Արտադրանքի տեսակը Տարիներ 2017-2021 թթ. միջին տվյալները

2017թ. 2018 թ. 2019 թ. 2020 թ. 2021 թ.

Հացահատիկ և հատիկաընդեղեն 35.1 31.4 31 30.8 23.7 30.4

Կարտոֆիլ 57.6 47.8 47.2 47.4 43.8 48.7

1 Աղյուսակը կազմվել է հեղինակների կողմից՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական

(գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2017, 2019, 2021 թվականներին» Վիճակագրական տեղեկագրերի հիման վրա։

196

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Բանջարեղեն 80.8 81.6 82.9 84.8 82.2 82.5

Պարենային բոստան 92.3 92.4 95 94.6 97.2 94.3

Պտուղ և հատապտուղ 65.0 70.2 64.3 63.8 59.8 64.6

Խաղող 89.8 90.2 90.8 91 90.7 90.5

Միս 80.8 82.3 86.4 88.7 86.8 85.0

Կաթ 56.8 62.0 60.4 59.7 64.4 60.7

Ձու 41.1 40.4 38.6 37.1 37.0 38.8

Գյուղատնտեսական արտադրանքի իրացման արժեշղթայում առկա խնդիրները բացահայտելու նպատակով ՀՀ Արարատի, Արմավիր և Տավուշի մարզերի 105 տնտեսավարողների շրջանում նախապես կազմված հարցաթերթիկների հիման վրա իրականացվել է հարցում՝ հարցաթերթիկների լրացման ու հեռախոսային հարցման ձևով։ Հարցմանը մասնակցել են 105 տնտեսավարող՝ 38 Արմավիրի մարզից, 39 Արարատի մարզից և 28 Տավուշի մարզից։ Հարցմանը մասնակցած տնտեսավարողներից մինչև 1 հա հողատարածք ունեն 44 տնտեսավարող, 1-5 հա 46՝ տնտեսավարող, իսկ 5-10 հա՝ ընդամենը 14 տնտեսավարող (տևս գծապատկեր 1)։

Գծապատկեր 1. Հարցմանը մասնակից տնտեսավարողների հողատարածքները

Տնտեսավարողների կողմից արտադրված արտադրանքի իրացման հիմնական ուղիներ են նշվել՝ իրացում տեղում, միջնորդների միջոցով, որոնք իրացնում են ներքին շուկայում, միջնորդներ, որոնք իրացնում են արտաքին շուկայում, մանրամեծածախ կետերում (շուկաներում), վերամշակողներին, առևտրի կետերում (սուպերմարկետներ), ճանապարհներին և Երևանի շուկաներում։ Ընդ որում, 43 տնտեսավարող նշել է իրացման միայն 1 ուղի, 58 տնտեսավարող՝ 1-ից ավելի ուղի, իսկ 4 տնտեսավարող ոչինչ չեն նշել։ Առավելագույն թվով տնտեսավարողներ գյուղատնտեսական արտադրանքն իրացնում են տեղում և մանրամեծածախ կետերում (շուկաներում) (տևս գծապատկեր 2)։ Հարցման մասնակիցներից շուրջ 88,6 %-ը արտադրանքն իրացնում է անմիջապես, և միայն 11,4 %-ն է նշել, որ իրացումը կազմակերպում է որոշ ժամանակ պահպանելուց հետո։

197

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

Գծապատկեր 2. Գյուղատնտեսական արտադրանքի իրացման հիմնական

ուղիները

Գծապատկեր 3. Գյուղատնտեսական արտադրանքի իրացման գործընթացում

ծագած դժվարությունները

Իրացման գործընթացում տնտեսավարողների կողմից առաջադրված դժվարությունները կարելի է բաժանել 2 խմբի' ներտնտեսային (բերքի ոչ ապրանքային տեսքը, տեղափոխման դժվարությունները) և արտաքին (ընդունման կետերի բացակայությունը, իրացման շուկաների և վերամշակողների հեռու լինելը, թելադրվող ցածր գները, շուկայական ենթակառուցվածքների

թերզարգացվածությունը (ճանապարհներ, տրանսպորտային միջոցներ և այլն), շուկայի հասանելիությունը, պահեստների բացակայությունը, վաճառքի ցածր գինը և այլ): Ընդ որում, մեծամասնության՝ շուրջ 32 %-ի համար իրացման հիմնական խոչընդոտ է հանդիսանում շուկայում միջնորդների վաճառքի ցածր գինը, իսկ շուրջ 15 %-ի համար՝ վերամշակողների առաջարկած և արդյունքում վճարված ցածր գները (տե'ս գծապատկեր 3)։

198

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Արտադրանքի տեղափոխման հետ կապված դժվարություններ նշել են 30 տնտեսավարող և առանձնացրել են շուկայի, վաճառքի վայրի հեռավորությունը (հիմնականում կաթ իրացնողներ), բեռնատար մեքենա (հիմնականում պտուղ, միս, կարտոֆիլ և ցորեն իրացնողներ), սառնարան-մեքենա (հիմնականում ծիրան, սալոր և խաղող իրացնողներ) գտնելը, անբարեկարգ ճանապարհները (միս և դեղձ իրացնողներ), տեղափոխման վայրի անորոշությունը (միս իրացնողներ), ծառայության գինը, տեղափոխման պարագաների (արկղեր) բարձր գինը (բանջարեղեն և պտուղ իրացնողներ)։ Գյուղացիական տնտեսությունները հատկապես ընդգծում էին հետբերքահավաքային և իրացման գործընթացային ժամանակաշրջանում արտադրանքի շուրջ 20-25% կորուստների մասին։ Հատկանշական է, որ հարցվածներից միայն 19,0%-ը կամ ընդամենը 20 տնտեսավարող է արտադրանքն իրացնում նախօրոք կնքված պայմանագրերով։

Տնտեսությունում արտադրված արտադրանքն արտահանում են 40 տնտեսավարող կամ հարցվածների 38,1 %-ը, ընդ որում՝ արտահանմամբ անձամբ զբաղվում են 6 տնտեսավարող, իսկ միջնորդների միջոցով՝ 34 տնտեսավարող։ Արտահանումն իրականացնում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։

Արտահանման գործընթացում տնտեսավարողները առանձնացրել են այնպիսի խոչընդոտներ, որոնք նույնպես կարելի է բաժանել 2 խմբի՝ ներտնտեսային՝ կապված արտադրանքի ծավալների, ֆինանսական դժվարությունների, մրցունակության, պայմանագրերի բացակայության, տրանսպորտային դժվարությունների, ապրանքային տեսքի, որակի, ստանդարտների կիրառման հետ, և արտաքին՝ Լարսի անցակետի խնդիրները (տե'ս գծապատկեր 4), ընդ որում՝ առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում այն տնտեսավարողները, որոնք որպես արտահանման խոչընդոտ նշել են Լարսի անցակետի շուրջ ծառացած դժվարությունները։

■ արտադրանքի ծավալները

■ ֆինանսական դժվարությունները

■ մրցունակությունը

— պայմանագրերի բացակայությունը

■ տրանսպորտային դժվարությունները

■ ապրանքային տեսքը

■ Լարսի անցակետի հետ կապված խնդիրները

■ որակը/ ստանդարտների առումներով/

■ այլ

Գծապատկեր 4. Արտահանման խոչընդոտները

Գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելիս հիմնական մրցակիցներ են տեսնում առավել խոշոր տնտեսավարողներին և համանման արտադրանք ներկրողներին։

Արտադրության, հետևաբար նաև իրացման ծավալներն ավելացնել ցանկացել են 72 տնտեսավարողներ կամ հարցվածների 68,6 %-ը՝ հիմնականում շրջանառու

199

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

միջոցների մատչելիության ապահովման պայմաններում, իսկ մնացածը նշել են, որ չեն ցանկանում ընդլայնել գործունությունը առավելապես ոռոգման ջրի սակավության, ինչպես նաև վերջին ժամանակներում ներդրանքների (պարարտանյութ, թունաքիմիկատ, դիզելային վառելիք, սերմեր և այլն) թանկացումների պատճառով։

Հարցման մասնակիցները որպես իրացման գործընթացի բարելավման քայլեր ընդգծել են մի շարք կանոնակարգումների իրականացումը, պետական աջակցության շրջանակների ընդլայնումը, Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խաթարումների և տեղափոխման դժվարությունների վերացումը, բեռների ապահովագրությունը, անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումը, գյուղատնտեսական ապրանքների վաճառքի գների վերահսկումը, կայունացումը, ընդունման և բաշխման կետերի, տարածաշրջանային շուկաների բացումը, ինչպես նաև մթերման երկարատև պայմանագրերի կնքումը՝ հստակ ամրագրելով գնագոյացման պայմանները, որը վստահություն կներշնչի և երաշխիք կհանդիսանա իրացման գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում։ Տնտեսավարողները առաջ են քաշում այն միտքը, որ արտադրողը այս չափ չպետք է մտահոգվի և զբաղվի գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցերով, միաժամանակ առաջարկում են իրացնող կազմակերպությունների հետ աշխատել պատվերային սկզբունքով, այդ թվում՝ մինչ բուն արտադրանքի արտադրությունը սկսելը։

Եզրակացություն

ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման համակարգը կայացման ճանապարհ ունի անցնելու։ Իրացման գործընթացում ծառացած ներտնտեսային խնդիրները պայմանավորված են նաև տնտեսավարող սուբյեկտների փոքր չափերով, կոոպերացվածության ցածր մակարդակով, ագրարային օրենսդրության

անկատարությամբ, որոնք հանգեցնում են գյուղատնտեսական արտադրանք իրացնող կառույցների հետ հարաբերվելու դժվարությունների, շրջանառու միջոցների պարբերական անբավարարության, արտադրանքի ցածր մրցունակության, իրավապայմանագրային հարաբերությունների անկատարության։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Գյուղատնտեսական արտադրանքի իրացման արտաքին խնդիրներից են միջպետական բնույթի կոոպերացիոն միավորումների և պայմանագրերի, կանոնակարգված գործող մեծածախ շուկաների, բաշխման կենտրոնների բացակայությունը, շուկայական ենթակառուցվածքների անկատարությունը,

լոգիստիկ և մարքեթինգային ծառայությունների ոչ արդյունավետ աշխատանքը, միջնորդների ու կառույցների ոչ լիարժեք կայացվածությունը և այլն:

ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրների լուծումը իրավամբ դարձել է ամբողջ ագրոպարենային համակարգի արդյունավետության բարձրացման նախապայման, հետևապես նաև՝ պարենային անվտանգության

ապահովման կարևոր գործոն։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Թանանյան, Ազատ Վոլոդյայի. «Հայաստանի Հանրապետությունում գյուղմթերքների իրացման ներքին շուկայի հիմնախնդիրները և արտահանման ռազմավարությունը», ատենախոսություն, Երևան 2009:

2. Ոսկանյան, Աշոտ Երջանիկի. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի գնման (մթերման) արժեշղթայի կազմակերպման մոդել, ԱԳՐՈԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ Հայաստանի ազգային ագրարային համալսարան N (66) 2/2019, էջ 55:

3. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2021 թվականին,

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Վիճակագրական տեղեկագիր, ՀՀ ՎԿ, Երևան-2022, էջ 4, https://www.armstat.am/file/article/iracum 2021.pdf

4. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) անհատական

(գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2017, 2019, 2021

թվականներին, Վիճակագրական տեղեկագիր, ՀՀ ՎԿ, Երևան-2018, 2020, 2022:

5. ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջ' https://www.armstat.am/

WORKS CITED

1. Tananyan Azat. «Hayastani Hanrapetutyunum gyuxmterqneri iracman nerqin shukayi himnaxndirnery ev artahanman razmavarutyuny» [Problems of the Internal Market of Sale of Agricultural Products in the Republic of Armenia and Export Strategy) dissertation, Erevan] 2009. (In Armenian)

2. Voskanyan Ashot. Hayastani Hanrapetutyunum gyuxatntesakan artadranqi gnman (mterman) arjeshxtayi kazmakerpman model [A Model for the Organization of the Value Chain of the Purchase (Procurement) of Agricultural Products in the Republic of Armenia, AGRICULTURAL SCIENCE AND TECHNOLOGY National Agrarian University of Armenia] N (66) 2/2019, ej 55 (In Armenian)

3. Gyuxatntesakan artadranqi iracumy (ogtagorcumy) anhatakan (gyuxaciakan) tnayin tntesutyunneri koxmic [Agricultural Products Marketing (utilization) by Individual (rural) Households in 2021] 2021 tvakanin: Vichakagrakan texekagir, HH VK, Erevan-2022, ej 4, https://www.armstat.am/file/article/iracum 2021 .pdf (In Armenian)

4. Gyuxatntesakan artadranqi iracumy (ogtagorcumy) anhatakan (gyuxaciakan) tnayin tntesutyunneri koxmic [Agricultural Products Marketing (utilization) by Individual (rural) Households in 2017, 2019, 2021] 2017, 2019, 2021 tvakannerin: Vichakagrakan texekagir, HH VK, Erevan-2018, 2020,2022 (In Armenian)

5. HH vichakagrakan komitei pashtonakan kayqej [Official website of RA Statistical Committee]' https://www.armstat.am, (In Armenian)

PRODUCT REALIZATION PROBLEMS AND WAYS OF SOLUTION IN RURAL HOUSEHOLDS OF RA

ASHOT VOSKANYAN

National Agrarian University of Armenia,

Chair of Agribusiness Management and Policy,

Ph.D. in Economic Sciences, Associate Professor,

Yerevan, the Republic of Armenia

ANNA KARTASHYAN

National Agrarian University of Armenia,

Chair of Agribusiness Management and Policy, Assistant,

Yerevan, the Republic of Armenia

The sustainable development of agriculture is basically conditioned by the organization and management of the full realization of the products produced in the fields of crop and livestock breeding. Due to realization difficulties, the potential existing in rural households is not used efficiently. Essentially, producers of agricultural products are not operating in accordance with their production capabilities.

The purpose of the article is to find out difficulties related to the realization of agricultural products and offer possible approaches for their elimination through surveys

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

with rural households. The task was to identify the features of sales organization of agricultural products and implementation process obstacles offering ways to overcome them.

The article used comparative analysis, statistical and individual surveys methods.

According to our estimation, the following factors can practically contribute to improving the efficiency of realization process of agricultural products in rural households:

• The formation of trade cooperatives and unions, which can conclude a single contract for the sale of products not yet produced, through power of attorney,,

• Regulation of agricultural product realization market activity, as well as the formation of logistics, distribution centers and wholesale markets,

• The expansion of areas for fair sale of agricultural products in Yerevan and regulation of street trade,

• The formation of a professional conciliation commission (producer, representatives of processing companies, leading specialists of the field, etc.) to establish purchase prices of agricultural raw materials for processing, the main function of which, according to the legislation, should be to establish a minimum selling price and support the conclusion of contracts..

Keywords: Agriculture, rural households, questionnaire, telephone survey, product realization, wholesale and retail market, realization cooperative.

ПРОБЛЕМЫ РЕАЛИЗАЦИИ ПРОДУКЦИИ В КРЕСТЬЯНСКИХ

ХОЗЯЙСТВАХ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И ПУТИ ИХ РЕШЕНИЯ

АШОТ ВОСКАНЯН

и.о. заведующего кафедрой управления и политики агробизнеса Национального аграрного университета Армении, кандидат экономических наук, доцент г. Ереван, Республика Армения

АННА КАРТАШЯН

ассистент кафедры управления и политики агробизнеса Национального аграрного университета Армении, г. Ереван, Республика Армения

Устойчивое развитие сельского хозяйства в значительной степени обусловлено организацией и управлением полноценной реализацией продукции, произведенной в области растениеводства и животноводства. В связи с трудностями в процессе реализации продукции имеющийся потенциал в крестьянских хозяйствах используется неэффективно. По сути, производители сельскохозяйственной продукции осуществляют деятельность, не соответствующую их производственным возможностям.

Цель статьи - путем анкетирования крестьянских хозяйств выявить трудности, связанные с реализацией сельскохозяйственной продукции, и предложить возможные пути их устранения. Поставлена задача выявить особенности организации реализации сельскохозяйственной продукции, препятствия в процессе её реализации и предложить пути их преодоления.

В ходе исследования применялись сравнительного анализа, статистические и индивидуальных опросов методы.

202

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

По нашей оценке, повышению эффективности процесса реализации сельскохозяйственной продукции крестьянских хозяйств на практике могут способствовать следующие факторы:

• создание торговых кооперативов, союзов, которые смогут заключать единый договор на реализацию еще не произведенной продукции по доверенности,

• регулирование деятельности рынков реализации сельскохозяйственной продукции, а также формирование логистических, распределительных центров и оптовых рынков,

• расширение площадей для ярмарочной продажи сельскохозяйственной продукции в городе Ереване и регулирование уличной торговли,

• формирование профессиональной согласительной комиссии (представители производителей, перерабатывающих компаний, ведущих специалистов отрасли и др.) по установлению закупочных цен на сельскохозяйственное сырье, с целью переработки, основной функцией которой, согласно законодательству, должно быть установление минимальной цены реализации и поддержка заключения договоров.

Ключевые слова; сельское хозяйство, крестьянские хозяйства, анкета, телефонный опрос, реализация продукции, оптовый и розничный рынок, торговый кооператив.

203

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.