Научная статья на тему 'ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊՐՈՎԱՆՍԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ'

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊՐՈՎԱՆՍԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
21
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Պրովանս / գյուղատնտեսություն / ագրոզբոսաշրջություն / խաղողագործություն / գինեգործություն / նարդոս / ձիթենի

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Ավետիսյան Սամվել

Պրովանս Ալպեր Կոտ դ'Լազուր երկրամասը Ֆրանսիայի հարավ-արևելքում է, որի մաս է կազմում Պրովանսի մարզը։ Միջերկրական ծովի ափերը երիզող այս գեղատեսիլ տարածաշրջանը Ֆրանսիայի գինու և զբոսաշրջության խոշոր կենտրոններից է: Բավական է նշել, որ Փարիզից (Իլ դե Ֆրանս տարածաշրջան) հետո՝ այցելուների թվով Ֆրանսիայում երկրորդն է: Այն ձգվում է Միջերկրական ծովից մինչև Ալպերի ստորոտները և աչքի է ընկնում բազմազան ու գունագեղ բնությամբ: Տարածաշրջանի մայրաքաղաքը Մարսելն է, իսկ խոշոր քաղաքներն են Տուլոնը, Նիցան, Կաննը, Սան Տրոպեն, Էքս ան Պրովանսը, Ավինյոն, Կասիսը, Արլը, Կամարգը, Կալանկը, լե Վերդոն և Սան Ռաֆայելը:Պատմությունից ու գրականությունից քաջածանոթ այս տարածաշրջանը գրավել է Պոլ Սեզանին, Վան Գոգին, Պիկասոյին, Մարսել Պանոլին, Օգյուստ Ռենուարին, Ֆրենսիս Սկոթ Ֆիցջերալդին, Ալբեր Քամյուին և այլ անվանի մարդկանց: Այստեղ են ծնվել աշխարհահռչակ պայծառատես Նոստրադամուսը (14.12.1503 թ., Սեն Ռեմի դե Պրովանս), սիրված երգչուհի Միրեյ Մատյոն (7.22.1946 թ., Ավինյոն), հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը և արվեստի, գիտության ու մարզաշխարհի բազմաթիվ գործիչներ: Նայելով Միջերկրականի լազուր ջրերին, ալպյան լեռների հեքիաթային լանդշաֆտին, խաղողի, ձիթապտղի ու մրգատու այգիներին, ի վերջո, նարդոսի (լավանդայի)՝ մինչև հորիզոն ձգվող մանուշակագույն շարքերին, ակնհայտ է դառնում, որ այս դրախտային տարածքը տնտեսական, հատկապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: Այդ ներուժն առավել արդյունավետ է օգտագործվում, երբ համատեղվում է երկրամասի պատմության ու մշակույթի հետաքրքրքրական առասպելների հետ: Ավելին, բնական ու պատմական հուշարձանները, ինչպես նաև լեգենդները հանդես են գալիս որպես սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործոն: Ի դեպ, այնպիսի մի առանձնահատուկ գործոն, որի կիրառումը չափազանց մատչելի է ու քիչ ծախսատար: Հոդվածում վերլուծվում են Պրովանսի ագրարային ոլորտի զարգացման գերակայություններն ու ուսանելի փորձը, շեշտադրվում Հայաստանում վերջինիս կիրառման հնարավորությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PRIORITIES OF AGRICULTURAL PROVENCE AND ARMENIAN PARALLELS

The Provence-AlpesLazurny Bereg region is located in the south-east of France, which is part of the Provence region. This picturesque region, washed by the Mediterranean Sea, is one of the main wine-growing and tourist centers of France. Suffice it to say that afler Paris (Ile-de-France region) it is the second most visited in France. It stretches from the Mediterranean Sea to the foothills of the Alps and is distinguished by its diverse and colorful nature. The capital of the region is Marseille, and the major cities are Toulon, Nice, Cannes, Saint-Tropez, Aix-en-Provence, Avignon, Cassis, Arles, Camargue, Calanque, Le Verdo and Saint-Raphael. Well known from history and literature, this region attracted Paul Cézanne, Van Gogh, Picasso, Marcel Panol, Auguste Renoir, Francis Scott Fitzgerald, Albert Camus and other famous people. World-famous Nostradamus (14.12.1503, Saint-RemydeProvence), popular singer Mireille Mathieu (22.07.1946, Avignon), famous football player Zinedine Zidane and many figures of art, science and sports were born...The Provence-AlpesLazurny Bereg region is located in the south-east of France, which is part of the Provence region. This picturesque region, washed by the Mediterranean Sea, is one of the main wine-growing and tourist centers of France. Suffice it to say that afler Paris (Ile-de-France region) it is the second most visited in France. It stretches from the Mediterranean Sea to the foothills of the Alps and is distinguished by its diverse and colorful nature. The capital of the region is Marseille, and the major cities are Toulon, Nice, Cannes, Saint-Tropez, Aix-en-Provence, Avignon, Cassis, Arles, Camargue, Calanque, Le Verdo and Saint-Raphael. Well known from history and literature, this region attracted Paul Cézanne, Van Gogh, Picasso, Marcel Panol, Auguste Renoir, Francis Scott Fitzgerald, Albert Camus and other famous people. World-famous Nostradamus (14.12.1503, Saint-RemydeProvence), popular singer Mireille Mathieu (22.07.1946, Avignon), famous football player Zinedine Zidane and many figures of art, science and sports were born. here. Looking at the azure coast of the Mediterranean Sea, the fabulous landscape of the Alpine mountains, vineyards, olive and fruit orchards and, finally, purple rows of lavender (lavender) stretching to the horizon, you are convinced that this paradise area has a huge potential for economic development, especially in industry. This potential is most effectively used in combination with fascinating legends and cultural monuments related to the history of the region. At the same time, natural and historical monuments, as well as interesting myths, are an important factor in social and economic development. By the way, the use of these factors is very affordable and inexpensive. That's why in every country of the world that I visited, these factors attracted special attention, and I was looking for parallels with Armenia and lessons that can be learned.In this article, the development priorities and instructive experience of the agricultural sector of Provence are analyzed, and the possibilities of applying this experience in Armenia are emphasized.

Текст научной работы на тему «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊՐՈՎԱՆՍԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ»

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊՐՈՎԱՆՍԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐԸ

DOI: 10.52174/2579-2989_2022.4-21

էլ որտեղ է արևը փայլում տարվա երեք հարյուր օրը: Էլ որտեղ կարող եք գտնել իսկական վարդագույն գինի' մե՛կ խաղողի, մե՛կ էլ չոր ամառվա համով: Էլ որտեղ է այծի պանիրը դառնում արվեստի ստեղծագործություն: Էլ ուրիշ որտեղ են ապրում հանգիստ բնավորությամբ, այդքան ընկերասեր մարդիկ, որոնք չափավոր կյանք են վարում և զերծ են անընդհատ նյարդայնանալու ու ինչ-որ տեղ շտապելու ժամանակակից սովորությունից: Հարցերի այս ցանկն անվերջ է, իսկ պատասխանը մեկը' իհարկե, Պրովանսում:

Պիտեր Մեյլ, «Քսանհինգ տարի' Պրովանսում

Հիմնաբառեր. Պրովանս, գյուղատնտեսություն, ագրոզբոսաշրջություն, խաղողագործություն, գինեգործություն, նարդոս, ձիթենի

Սամվել

ԱՎԵՏԻՍՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Պրովանս Ալպեր Կոտ դ՚Լազուր երկրամասը Ֆրանսիայի հարավ-արևելքում է, որի մաս է կազմում Պրովանսի մարզը: Միջերկրական ծովի ափերը երիզող այս գեղատեսիլ տարածաշրջանը Ֆրանսիայի գինու և զբոսաշրջության խոշոր կենտրոններից է: Բավական է նշել, որ Փարիզից (Իլ դե Ֆրանս տարածաշրջան) հետո' այցելուների թվով Ֆրանսիայում երկրորդն է: Այն ձգվում է Միջերկրական ծովից մինչև Ալպերի ստորոտները և աչքի է ընկնում բազմազան ու գունագեղ բնությամբ: Տարածաշրջանի մայրաքաղաքը Մարսելն է, իսկ խոշոր քաղաքներն են Տուլոնը, Նիցան, Կաննը, Սան Տրո-պեն, էքս ան Պրովանսը, Ավինյոն, Կասիսը, Արլը, Կամարգը, Կալանկը, լե Վերդոն և Սան Ռաֆայելը: Պատմությունից ու գրականությունից քաջածանոթ այս տարածաշրջանը գրավել է Պոլ Սեզանին, Վան Գոգին, Պիկասոյին, Մարսել Պանոլին, Օգյուստ Ռենուարին, Ֆրենսիս Սկոթ Ֆիցջերալդին, Ալբեր Քամյուին և այլ անվանի մարդկանց: Այստեղ են ծնվել աշխարհահռչակ պայծառատես Նոստրադա-մուսը (14.12.1503 թ., Սեն Ռեմի դե Պրովանս), սիրված երգչուհի Միրեյ Մատյոն (7.22.1946 թ., Ավինյոն), հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը և արվեստի, գիտության ու մարզաշխարհի բազմաթիվ գործիչներ: Նայելով Միջերկրականի լազուր ջրերին, ալպյան լեռների հեքիաթային լանդշաֆտին, խա- 1

1 Питер Мейл, Мои двадцать пять лет в Провансе, изд: КоЛибри, 2019, 224 с.

1978 թ. գերազանցությամբ ավարտել է ՀԳԻ տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել արտադրությունում և սովորել ասպիրանտուրայում: 1990 թ. ստացել է տնտեսագիտության թեկ-նածուի, 2003թ.' դոկտորի գիտական աստիճան, 2007թ.' պրոֆեսորի գիտական կոչում: 1999 թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2002-2011 թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ: 2013 թ.-ից աշխատում է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, նախ' զբաղեցնելով տնօրենի և սոցիալ-տնտեսական ծրագրերի համակարգողի, ապա2016թ.-ից' «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրենի պաշտոնները: Ներկայում նույն կենտրոնի ավագ փորձագետ է: Հեղինակ է շուրջ 140 գիտական հոդվածների, 16 մենագրությունների և ուսումնական ձեռնարկ-ների:

■1TI https://orcid.org/0000-^ 0002-3019-4075

21

о

о

О

о

3

о

о

<

<

ղողի, ձիթապտղի ու մրգատու այգիներին, ի վերջո, նարդոսի (լավանդայի)' մինչև հորիզոն ձգվող մանուշակագույն շարքերին, ակնհայտ է դառնում, որ այս դրախտային տարածքը տնտեսական, հատկապես' արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: Այդ ներուժն առավել արդյունավետ է օգտագործվում, երբ համատեղվում է երկրամասի պատմության ու մշակույթի հե-տաքրքրքրական առասպելների հետ: Ավե/ին, բնական ու պատմական հուշարձանները, ինչպես նաև լեգենդները հանդես են գալիս որպես սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործոն: Ի դեպ, այնպիսի մի առանձնահատուկ գործոն, որի կիրառումը չափազանց մատչելի է ու քիչ ծախսատար:

Հոդվածում վերլուծվում են Պրովանսի ագրարային ոլորտի զարգացման գերակայություններն ու ուսանելի փորձը, շեշտադրվում Հայաստանում վերջինիս կիրառման հնարավորությունները:

Ներածություն

Կան երկրներ, որոնց տնտեսության զարգացման փորձը հատկապես ուսանելի է Հայաստանի համար: Այդ երկրների շարքում իր պատվավոր տեղն ունի Ֆրանսիան։ Ընդ որում, Ֆրանսիայի հարավը, մասնավորապես՝ Պրովանս Ալպեր Կոտ դ'Լազուր երկրամասը ոչ միայն այդ երկ-րի, այլև աշխարհի հեքիաթային գեղեցկություն ու արտադրական մեծ ներուժ ունեցող տարածաշրջաններից է: Պրովանսի ագրարային ոլորտի խորհրդանիշներն են խաղողագործությունն ու գինեգործությունը, անուշաբույր նարդոսը (լավանդա), ձիթապտուղն ու զանազան մրգերը: Հիրավի, երկնագույն Միջերկրականի ծովափն իր աշխարհահռչակ Մարսել, Կանն, Նիցա և այլ քաղաքներով, Մոնակոյի և Մոնտե Կարլոյի առողջարաններով ու խաղատներով դարձել է զբոսաշրջության միջազգային կենտրոն:

Հոդվածի հիմեական նպատակակետը Պրովանսն է, որի գյուղատնտեսությունը և դեռևս պահպանվող հայկական հետքը միշտ էլ հետաքրքրական են:

ՊՐՈՎԱՆՍ ԱԼՊԵՐ ԿՈՏ Դ՚ԼԱԶՈԻՐ

ԵՐԿՐԱՄԱՍԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ

ՄԱՐԳԱՐԻՏՆ Է

Թերևս, անհերքելի է, որ Պրովանս Ալ-պերԿոտ դ'Լազուրը Ֆրանսիայի 22 երկ՜ րամասերից ամենագրավիչն է: Դրա բնութագրիչներից են պատմական հետաքրքը-րական ավանդույթներն ու եղելությունները, զարմանալիորեն գեղեցիկ բնությունը, ճարտարապետական հնագույն հուշար-

ձանները, Միջերկրականի թափացիկ ու լազուր ափը, պտղի ու խաղողի այգիները, գինեգործությունն ու նարդոսի (լավանդա) մանուշակագույն դաշտերը: Պրովանսը Ֆրանսիայի հարավ-արևելքում է, ունի մի քանի բնական և կլիմայական գոտիներ։ Արևմուտքից սահմանափակվում է Ռոն գետով, իսկ արևելքից՝ Ալպերով: Հարավում Պրովանսի ափը երիզում է ծովը, և ափամերձ գոտին հաճախ անվանում են Կոտ դ՚Ազուր կամ Երկնագույն ափ: Այս, հիրավի, դրախտային երկրամասը միշտ էլ հետաքրքրել է օտարներին, և ողջ պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ պայքար է մղվել դրան տիրելու համար: Դա է պատճառը, որ երկրամասն ունի այդքան հարուստ և բարդ պատմություն: Միաժամանակ, դարերի ընթացքում Պրո-վանսում ձևավորվել է տարբեր մշակույթների համադրություն, որի վկայությունը հունական, հռոմեական, գալիական ու այլ հուշարձանների բազմազանությունն է: Այստեղ կատարված բազմաթիվ հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Պրովանսի առաջին բնակավայրերը հիմնադրվել են մեր թվարկությունից մոտ կես միլիոն տարի առաջ և, ըստ պատմաբանների, ներկայում երկրի վրա մարդկանց ամենահին բնակավայրերն են' արժանահավատորեն հաստատվելով հնագիտական գտածոներով: Մ.թ.ա. VI դարում Պրովանսի ափերին հայտնված հույն նավաստիները, համագործակցելով տեղի լիգու-րական ցեղերի հետ, ծովափին հիմնեցին մի քանի խոշոր նավահանգստային քաղաքներ' Նիկիան (այժմյան Նիցան) և Մա-

22

սալիան (այժմյան Սարսելը)2: Ի դեպ, իր անվան համար Պրովանսը պարտական է հռոմեական ժամանակաշրջանին: Սերձ-ալպյան Գալիայի առաջին նվաճումների ժամանակ' մ. թ. ա. 58-51 թվականներին, այն միացվել է հռոմեական մի գավառի' Նարբոնյան Գալիային, որը հռոմեական առաջին տարածքներից էր, որ գտնվում էր Ապենինյան թերակղզու սահմաններից դուրս: Այն հին հռոմեական գրականության մեջ հաճախ ավանվել է «Սեր նահանգ» (լատ.' Provincia Nostra) կամ ուղղակի «Նահանգ» (լատ.' Provincia): Այդ անվանումը, ժամանակի ընթացքում փոփոխ վելով, ստացել է «Պրովանս» ձևը3:

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ՊՐՈՎԱՆՍՈՒՄ

Վիճակագրության և տնտեսագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INSEE) տվյալների համաձայն' Ֆրանսիայում օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը 2018 թ.-ին հասել են պատմական առավելագույնին և կազմել 56,2 մլրդ եվրո, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5%-ով4: 2019 թ.-ին զբոսշրջիկների թիվը կազմել է 90.2 մլն մարդ, սակայն 2020 թ.-ին' COVID-19 հա-մավարակի պատճառով, նախորդ տարվա համեմատությամբ ոլորտը կորցրել է 61 մլրդ եվրո, որից 29 մլրդ-ը' ներքին և 32 մլրդ-ը' արտաքին զբոսաշրջությունից: Ըստ ֆրանսիական իշխանությունների կանխատեսումների' 2021 թ.-ին զբոսաշրջության եկամուտները հասնելու էին 111 մլրդ եվրոյի (նախորդ տարվա համեմատությամբ' +25%)5:

Ֆրանսիան եվրոպական առաջին եր-կըրներից մեկն էր, որտեղ դեռևս XX դա րի կեսերին սկսեց զարգանալ գյուղական զբոսաշրջությունը: Այժմ այն զանգվածային բնույթ ունի' ընդգրկելով գրեթե բոլոր երկրամասերը: Պրովանսը ֆրանսիացի զբոսաշրջիկների համար թիվ մեկ ուղղությունն է, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար' Փարիզից հետո երկրորդը:

Զբոսաշրջիկներն այս երկրամաս են այցելում Միջերկրականի հմայիչ լողափերը վայելելու, խաղողի այգիներ ու նարդոսի դաշտեր այցելելու, վարդագույն, սպիտակ ու կարմիր գինիների առանձնահատուկ բուրմունքն ու համը ըմբոշխնելու, ինչպես նաև Ալպերում լեռնագնացությամբ ու լեռնադահուկային մարզաձևերով զբաղվելու համար: Դե, էլ չեմ ասում Կոմս Սոն-տե Քրիստոյի բանտախուց, հազարամյա պատմություն ունեցող Սարսելի, Ավինյո-նի, Առլի, Էքս Պրովանսի պատմական հուշարձաններ այցելելու, Թուլոնի, Կաննի, Նիցայի, Սոնակոյի ու Սոնտե Կարլոյի հրաշքներին հաղորդակից լինելու մասին: Եթե 2019 թ.-ին Իլ դե Ֆրանս երկրամաս (Փարիզի շրջան) այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային մա-կարդակի' 50,3 միլիոն մարդ6, ապա Պրովանս Ալպեր Կոտ դ՚Լազուր երկրամասի ցուցանիշն այս առումով երկրորդն է: Յուրաքանչյուր տարի միջին հաշվով այս երկրամաս է այցելում մոտ 34 միլիոն զբոսաշրջիկ, և զբոսաշրջությունից ստացվում է բավական մեծ եկամուտ: Ի դեպ, եթե Իլ դե Ֆրանսի զբոսաշրջության առանցքը Փարիզն է, ապա Պրովանս Ալպեր Կոտ դ՚Լազուրին բնորոշ է բազմաբնույթ զբոսաշրջությունը, որի շրջանակում առանձնանում է հատկապես գյուղականը:

Հատկանշական է, որ Ֆրանսիան առաջին երկիրն է, որ մշակել և իրականացնում է արդյունավետ ագրարային քա-ղաքականություն: Երկրի գյուղական տարածքները զբաղեցնում են ընդհանուր տարածքի մոտ 80%-ը, իսկ շուրջ 59%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են: Այս երկրում ազգային մակարդակով ձևավորվել են մասնագիտացած կառույցներ, որոնք խթանում և համակարգում են զբոսաշրջության այս տեսակը: Դրանցից մեկը Ֆրանսիայի գյուղական տարածքների զբոսաշրջության ընկերակցությունն է' «Tourisme en Espace Rural»-ը, որը հիմնադրվել է 1970 թ.-ին, և որի կազմում ընդգրկված է 400 գյուղ' 150000 կացա-

2 https://autogear.ru/article/361/615/vse-o-provanse-stolitsa-goroda-istoriya-dostoprimechatelnosti-otdyih/

3 https://in-french.ru/sovremennaya-frantsuzskaya-provintsiya/

4 https://tourism.interfax.ru/ru/news/articles/59166/

5 https://www.belta.by/world/view/turisticheskaja-otrasl-frantsii-za-god-poterjala-61-mlrd-evro-iz-za-pandemii-423313-2021/

6 https://travel.rambler.ru/news/43739076-rekordnoe-kolichestvo-turistov-zafiksirovano-v-regione-il-de-frans-vo-fran-tsii-v-2019-godu/

ւՕ

О

ւՕ

Ю

մի

(=

q

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

23

о

о

О

о

3

о

о

<

<

րանով: Մեկ այլ ազգային կազմակերպություն է Ֆրանսիայի գիշերակաց տների պետական դաշնությունը («Gites de France»), որն ունի մոտ 45000 հարմարավետ տներ՝ «Gites» (ֆրանսերենից թարգմանաբար՝ գիշերում) անվանումով: Այս կազմակերպության անդամները վճարում են անդամավճարներ, և դաշնությունը ծանուցում է նրանց տնային պայմանների մասին: Նախապայմանն այն է, որ դաշնության անդամները գյուղի յուրաքանչյուր բնակելի միավորի մուտքի մոտ պետք է տեղադրեն «Gites de France» վերտառությամբ ցուցանակներ:

Ֆրանսիայում գյուղական զբոսաշրջության կազմակերպման մնկ այլ համակարգ է «Clconfort»^ (թարգմանաբար՝ հարմարավետության բանալին), որտեղ ընդգրկվում են որոշակի չափանիշների համա պատասխանող գյուղական բնակավայրերը, իսկ կացարանների սեփականատերերն այս ապրանքանիշից օգտվելու համար կատարում են մուծումներ:

Ֆրանսիայում լույս են ընծայվում գյուղական զբոսաշրջությանը վերաբերող շտեմարաններ՝ ըստ յուրաքանչյուր տարածաշրջանի, որոնք ճշգրիտ և օգտակար տեղեկություններ են տրամադրում գյուղա-

կան հանգիստը նախընտրողներին։ Շտեմարանները հագեցած են համապատասխան գյուղական բնակավայրի լուսանկարներով, ինչպես նաև ընդունելության և հանգստի հնարավորությունների նկա-րագրությամբ: Առաջարկները խմբավորված են ըստ բնակեցման ստորաբաժանումների տիպաբանության (տնտեսություն, պանսիոնատ և այլն)։

Ֆրանսիայում գյուղական զբոսաշրջությունը բազմաբնույթ է. օրինակ՝ հարավը բնութագրվում է գյուղական և ծովափնյա հանգստի համակցմամբ, և ափամնրձ գոտին գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են զբոսաշրջիկների համար նախատեսված տնակային ավանները։

Ագրո- կամ գյուղատնտեսական զբոսաշրջությունը Ֆրանսիայում մնծապես կապված է այգեգործական և գինեգործական տնտեսությունների հետ։ Այստեղ ավելի քիչ է ընդունված ֆերմնրների տներում ապրելը, քան, օրինակ, Գերմանիա-յում։ Դա պայմանավորված է նրանով, որ ֆրանսիացիները նախընտրում են անձամբ սնունդ պատրաստել՝ օգտագործելով օրգանական գյուղական արտադրանք։ Ուստի զբոսաշրջիկների համար կացության հիմնական վայրերը փոքր քոթեջ-

Պրովանսի բնության մարգարիտը նարդոսն է

24

ՆԿԱՐ 2

Պրովանսի Առլ քաղաքի այս փոքր սենյակում է ապրել ու ստեղծա-գործել Վինսենթ վան Գոգը

Ю

О

ւՕ

Ю

մի

ՆԿԱՐ 3

Հանրահայտ գեղանկարների վերատպություններն այն վայրերում, որտեղ վրձնել է Վինսենթ վան Գոգը

ներն են' բնակարանները: Այդուհանդերձ, գաստրոնոմիական և գինու համտեսի զբոսաշրջությունը երկրում զարգացման բարձր մակարդակի վրա է։ Գաստրոնոմիականի դեպքում տեղի են ունենում զբո-սաշրջային ճամփորդություններ՝ որոշակի տարածաշրջանի խոհանոցին ծանոթանալու նպատակով, և համադամասերները ժամանակավոր բնակություն են հաստատում գյուղական հյուրատներում կամ հոս-թելներում: Քիչ չեն դեպքերը, երբ զբոսաշրջիկները նախընտրում են ապրել գյուղացիների տներում, որպեսզի համտեսեն տեղական համեղ ուտեստները, ծանոթանան դրանց պատրաստման եղանակին, ինչպես նաև ձեռք բերեն ցանկալի բաղադրատոմսերը։

Գինու զբոսաշրջությունը ֆրանսիական գյուղական զբոսաշրջության «դեմքն» է, ինչը ենթադրում է բազմաթիվ հետաքրքրական գործողությունների շարք. գինու և շամպայնի համտեսում, այցեշու-թյուններ մի քանի գինեգործարաններ, որոնք արտադրում են համանուն գինիներ, գինեգործության տեխնոլոգիական գործընթացի ուսումնասիրություն' սիրողական և մասնագիտական մակարդակներում, ծանոթություն գինու մատուցման կանոններին, համապատասխան հավաքածուների ձեռքբերում և այլն:

Խնամքով մշակված խաղողի այգիների կողքով ու դաշտամիջյան ճանապարհ-

ներով այցելելով գինու մի քանի հայտնի գործարաններ՝ ակնհայտ է դառնում, որ սովորելու շատ բան կա... Նախ' յուրաքանչյուր տարածաշրջանի բանուկ ճանապարհների խաչմերուկում որոշակի տարածք է տրամադրված գլխավոր մշակաբույսերի գովազդին: Ո'չ, գովազդային պաստառներ չեն ցուցադրված, այլ պարզապես տվյալ փոքր տարածքի վրա աճում են տեղական խաղողի մի քանի շարքեր, հարևանությամբ՝ նարդոսի թմբեր ու ձիթենու, նարնջի կամ կիտրոնի ծառեր: Իհարկե, գովազդային պաստառներ նույնպես կան, բայց դրանք ավելի շատ այս տարածաշրջանում ապրած ու ստեղծա-գործած հանրահայտ նկարիչների, հատ-կապես' Վինսենթ վան Գոգի, Պոլ Սեզանի, Պոլ Գոգենի հայտնի գեղանկարների վերատպություններ են, որոնք զբոսաշրջիկի համար էլ ավելի գայթակղիչ են դարձնում տեղանքը, բնությունը, գյուղացիների աշխատանքը... Տեսնելով այդ գեղանկարները' էլ ավելի է մեծանում հետա-քըրքրությունն այդ բնաշխարհի, բնորդների հետնորդների, ինչպես նաև սրճարանների, հրապարակների, եկեղեցիների, գետերի, կամուրջների, լողափերի, լեռ-ների ու քարաժայռերի նկատմամբ: Իսկ ինչու չհետևել այս լավ օրինակին: Ինչու Երևանից մինչև Մեղրի ու Վարդենիս, մինչև Նոյեմբերյան ու Բերդ, մինչև Գյումրի ու Վանաձոր, վերջապես, մինչև Երվանդա-

I

Ծ"

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

25

Id.

о

о

О

о

3

о

о

<

<

շատ ու Մարգարա ձգվող խճուղիների վրա' դիտարժան վայրերում, գազա- ու բենզա-լցակայանների, բնակավայրերի մոտակայքում չտեղադրել Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Մանուկ Աբեղյա-նի, Մինաս Ավետիսյանի, Գրիգոր Խանջ-յանի, Սուրեն Մուրադյանի և մյուս անվանի նկարիչների՝ տեղանքի բնությունը ու բնակիչների կենցաղը պատկերող գեղանկարների վերատպությունները...

Եվս մեկ ուսանելի փորձի մասին էլ պատմենք. Ֆրանսիայի գյուղերում ավանդական և զանգվածային բնույթ ունեն բացօթյա շուկաներն ու տոնավաճառները: Ի դեպ, առանձնակի հմայքով աչքի են ընկնում միջնադարյան ամրոցները կամ, ինչպես ֆրանսիացիներն են անվանում, շատոները (Chateau), որտեղ կազմակերպվում են տոնախմբություններ, գինու համտեսներ, Պրովանսի բարիքների ցուցա-հանդես-վաճառքներ: Իր կոլորիտով ու աշխուժությամբ առանձնահատուկ է նաև Մարսելի մոտակայքում գտնվող Սոսե լե Պեն փոքրիկ ծովափնյա քաղաքի ձկնա-շուկան, որտեղ նախնտրելի է այցելել վաղ առավոտյան, երբ տեղացի ձկնորսները նոր-նոր են ծովից դուրս եկել ու վաճառասեղանին են շարում թարմ ձուկը (օրինակ' Ծովագյուղի կամ Նորատուսի մոտակայքում, ձեռքերը վեր պարզած ձկնավա-ճառների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ ունենալ ձկնաշուկաներ, և ոչ միայն)...

ՆԱՐԴՈՍԻ ՀՄԱՅՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

ՀՈՒՇԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԽՈՐԴԵՆՈՒՑ

Պրովանսի գյուղական զբոսաշրջությունը դժվար է պատկերացնել առանց մանուշակագույն նարդոսի դաշտերի, որոնք արևով լցված հարթավայրերում հեքիաթային տեսարան են բացում: Ինչ վերաբերում է այդ բույսի օգտակար հատկություններին, ապա դրանք բազմաթիվ են: Բավական է նշել, որ նարդոսն օգտագործվում է օծանելիքի, կոսմետիկայի, արոմա-թերապիայի, խոհարարության և բժշկության մեջ: Շատ գեղեցիկ լեգենդներ են կապված այս բուրումնավետ բույսի հետ: Դրանցից մեկի համաձայն' Մարիամ Աստ-

վածածինը հմայիչ բուրմունք է տվել նարդոսին' ի երախտագիտություն այն բանի, որ հարմար էր փոքրիկ Հիսուսի հագուստը չորացնել դրա թփերի վրա: Այո, նարդոսի դաշտերը տարածված են հատկապես Ֆրանսիայի հարավում, ուստի միլիոնավոր զբոսաշրջիկներ, նկարիչներ ու լուսանկարիչներ այնտեղ են գալիս այդ բույսի ծաղկման շրջանում:

Ղրիմի, Թուրքիայի և Տաջիկստանի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ևս հնարավոր է գտնել նարդոսի փորձնական մշակության տարածքներ: Նկատի ունենալով, որ նարդոսը բազմամյա, երաշտադիմացկուն մշակաբույս է, այն կարելի է աճեցնել աղքատ հողերում, որոնք ձեռնտու չեն ինտենսիվ մշակաբույսերի համար: Ուստի Տաջիկստանի «Մուրոջոն Օտա» ֆերմայում ընտրեցին ամենաաղքատ հողամասը, որտեղ նախկինում ոչինչ չէր աճել, բացի ուղտի փշից, և տնկեցին Թուրքիայից բերված կտրոնները: Կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ' բույսերն արդեն հարմարվել են և առաջին բերքն են տալիս: Հեկտարից սպասվում է 8-10 հազ. ԱՄՆ դոլարի եկամուտ, որը նախկին չմշակվող հողերի դեպքում լավ արդյունք է7: ՀՀ-ում այդպիսի տարածքները շատ են, մասնավորապես' Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: Ահավասիկ, Նուբարաշենից դեպի Գառնի ձըգ-վող նոր ասֆալտապատ ճանապարհի աջ ու ահյակ կողմերում կտեսնեք զանգվածային նորատունկ պտղատու այգի-ներ: Բայց դեռևս շատ են անմշակ, փուշ ու տատասկով ծածկված լանջերը, որոնց վրա կարելի է փորձարկել նարդոսի մշա-կությունը: Այս համատեքստում չենք կարող չհիշել անցյալ դարի 70-90-ական թթ.-ին Հայաստանում մեծ տարածում ունեցող վարդաբույր խորդենու դաշտերը: Ի դեպ, խորդենին Հայաստանում մշակվել է l938 թ.-ից, իսկ 1948 թ.-ին Հոկտեմբերյանի շրջանում հիմնադրվել է խորդենու պետական տնտեսություն, որը 1955 թ.-ն վերանվանվել է Հոկտեմբերյանի խորդենու պետական տնտեսություն-գործա-րան8:

7 https://east-fruit.com/novosti/proizvoditel-v-tadzhikistane-est-vse-usloviya-dlya-uspeshnogo-vyrashchivaniya-lavandy-foto/

8 Գ. Ս. Դավթյան, Ս. Խ. Մայրապետյան, Վարդագույն խորդենու անհող արտադրությունը, Երևան, 1978, էջ 41:

26

Վարդաբույր խորդենին միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող համանուն եթերայուղի արտադրության միակ հումքն է: Այդ տարիներին խորդենու եթերայուղի համաշխարհային արտադրությունը կազմում էր 150 տոննա, որի երկու երրորդը բաժին էր ընկնում Խորհրդային Միությանը: Այն հիմեականում արտադրվում էր Հայաստանում, ինչպես նաև Վրաստանում և Տաջիկստանում9: Հայկական ԽՍՀ-ը տալիս էր ԽՍՀՄ-ում արտադրվող խորդենու եթերայուղի 60 տոկոսը: Խորդենու եթերայուղը շատ հաճելի բույր ունի, կանաչավուն կամ դեղնավուն երանգ: Իր հատկություններով չի զիջում վարդի յուղին: Օգտագործվում է բազմատեսակ օծանելիքներ, օճառներ պատրաստելիս: Կիրառվում է նաև սննդարդյունաբերության մեջ' հրուշակեղենին, ոչ ալկոհոլային խմիչքներին բուրմունք տալու համար: Խորդենին օժտված է բուժիչ հատկություններով. նրա բույրը բուժում է գլխացավը, օգնում անքնությամբ տառապողին, իսկ արմատներից պատրաստված թուրմե ունի հակաբորբոքային ազդեցություն: Պատահական չէ, որ այս բույսն աճեցվում է նաև առողջարանների ներ-սում: Աշխարհում առաջին անգամ Հայաստանում փորձարկվեց խորդենու հիդրո-

պոնիկ (անհող եղանակով) մշակությունը: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին: Մասնագետները վկայում են, որ խորդենու բարձր եթերայուղատու հիբրիդները հիդրոպոնիկ պայմաններում մշակելիս ընդհանուր հիդրոպոնիկ մեկ հեկտարից ստացվում է 89 տ բերք և 303 կգ եթերայուղ: Համեմատության համար նշենք, որ մեր հանրապետությունում 1976-1979 թթ.-ին սովորական հողային պայմաններում աճեցված վարդաբույր խորդենու միջին բերքատվությունը եղել է 19.8 տ/հա, իսկ եթերայուղի միջին ելանքը' 15.1 կգ/հա10: Իսկ թե ինչու 1990-ական թթ.-ին դադարեցվեց այդ մշակաբույսի մշակությունը, այլ պատմություն է, որին կանդրադառնանք մեկ ուրիշ առիթով: Ի դեպ, վերջերս պարբերաբար լուրեր են պտտվում, որ օծանելիքի արտադրությամբ զբաղվող որոշ գործարարներ փորձում են վերականգնել վարդաբույր խորդենու մշակությունը":

ԱՎԻՆՅՈՆ, ՈՐՏԵՂ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԶ ՄՏԱԾ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ

Ավինյռնռւմ տեղադրված է հայ անվանի գյուղատնտեսի հուշարձան, որը շատ այցելուներ ունի: Այո, հայազգի գյուղա-

Ю

О

ւՕ

Ю

մի

(=

q

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

9 https://www.iammedia.am/hy/post/The֊therapeutic֊significance֊and֊application֊of֊geranium֊and֊geranium ՚օ http://arar.sci .am/Content/36042/fi le_0. pdf 11 https://finport.am/full_news. php?id=28727&lang=1

27

о

о

О

о

О

0_

<

3

3

о

о

<

<

տնտեսի հուշարձանը Հռոմի պապի քաղաքում է: Ավինյոնն նաև այսպես են անվանում, քանի որ 1309-1377 թթ.-ին հենց այստեղ է եղել Հռոմի պապի նստավայրը: Այս պատմական իրողության մասին վկայող Պապի պալատը, Ռոշեր դե Դոմ եպիսկոպոսական համալիրը, Սուրբ Բենեզետի կամուրջը, միջնադարյան պարիսպները և Դոմ զբոսայգին զբոսաշրջիկների սիրելի վայրերից են։ Մար սելից մինչև Ավինյոն հեռավորությունը մոտ 110 կմ Է: Մայրուղու երկու կողմում տարածված են խաղողի, ձիթենու ու խնձորի այգիները։ Քաղաքի պատմական հատվածի նեղ փողոցներն այնքան էլ հարմար չեն երթևեկության համար, ուստի քայլելով շրջելն ավելի նախընտրելի է: Մուտքի վճարը մուծելով՝ քայլում ենք դեպի Սուրբ Բենեզետի կամ, ինչպես հաճախ են անվանում, Ավինյոնի կա-մուրջ:

Ավինյոնի Նոթր Դամ դը Դոմ տաճարի հարևանությամբ՝ բարձունքի վրա գտնվող

զբոսայգու ամենադիտարժան հատվածում, տեղ է գտել հայազգի գյուղատնտես Ժան Ալթնի (Հովհաննես Ալթունյան) հուշարձանը: Բայց ինչպես է այս տարագիր հայը հայտնվել Ֆրանսիայում, և որ արժանիքների համար է նա արժանացել նման մեծ պատվի:

Ժան Ալթնի կյանքի և գործունեության մասին վկայություններն այնքան էլ շատ չեն: Նախ՝ համառոտ տեղեկություն ենք ստանում Հայկական սովետական հանրագիտարանից12, ապա Մոնպելյեի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Անրի Միշելի՝ «Հայազգի Ժան Ալթենը Ֆրանսիայում բամբակի և տորոնի մշակության առաջնեկ» հոդվածից13: Նրա կենսագիրներից է եղել նաև փարիզաբնակ բժիշկ Խաչիկ Լակրուան, որը գրել է. «Երբ Գրաբը և Լիբերմանը 1868-ին արհեստական ալիզարին ստեղծեցին, տորոնի բուծումը մահացու հարված ստացավ։ Հիմա բնական արտադրությունն ամենուր տեղը

ՆԵՐԴԻՐ 1

Բավական տպավորիչ է լայնահուն գետի սկզբնամասում ընդհատվող այս կամուրջը: Այն առաջին անգամ կառուցվել է 1177 թվականին։ Համաձայն լեգենդի' Բենուա անունով փոքրիկ տղան, որը հետագայում հայտնի դարձավ որպես Սեն Բենեզ, 12 տարեկանում աստվածային հրահանգ ստացավ' կառուցելու կամուրջ Ավինյոնում' Ռոն գետի վրա: Կամուրջը, որն ունեցել է շուրջ 920 մետր երկարություն և 22 կամար, կառուցվել է ընդամենը 8 տարում: Հետագայում, ավելի ճշգրիտ' 1226 թվականին, այս առաջին ռոմանական կամուրջն ավերվել է մինչև չորրորդ կամարը։ Միջնադարում այն դարձել է Իտալիայի և Իսպանիայի միջև ուխտագնացության կարևոր ուղիներից մեկը: Կամուրջը հատկապես հանրահայտ է դարձել XIV դարում, երբ պապերի նստավայրը Հռոմից տեղափոխվել է Ավինյոն:

Այս կիսաքանդ կամուրջը Ավինյոնի խորհրդանիշներից մեկն է: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի մերձակա այգիները, Պապերի պալատը, Ռոշեր դե Դոմ եպիսկոպոսական համալիրը, հին քաղաքի պարիսպները և բարձունքի վրա գտնվող Դոմ զբոսայգին:

Այո, պատմությունը վկայում է, որ 1309 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ի հետ հակամարտության պատճառով, պապ Կլիմենտ V-ի օրոք Ավինյոնը դարձել է պապերի նստավայրը: Հռոմի պապ Կլիմենտ VI-ը 1348 թվականին Ավինյոնը գնել է Պրովանսի կոմսերից' որպես իր սեփականություն: Ավինյոնում պապերն իրենց շատ ավելի ապահով էին զգում, քան անհանգիստ Հռոմում, որտեղ սուր բախումներ էին տեղի ունենում ազնվական ընտանիքների միջև:

Թեև այս քաղաքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարների ներկայության շրջանը (1309-1377 թթ.) անվանում են «Պապերի ավինյոնյան գերություն», բայց կաթոլիկ եկեղեցու առաջնորդներն այստեղ իրենց շատ հանգիստ են զգացել ու նպաստել քաղաքի բարգավաճմանը։

Պապերն Ավինյոնից հեռացել են 1377 թվականին և վերադարձել Հռոմ: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ' 1789 թվականին, պալատը գրավվել և ավերվել է ապստամբների կողմից, իսկ 1791 թվականին' վերածվել հակահեղափոխականների զանգվածային մահապատիժների վայրի: Նապոլեոն Բոնապարտի օրոք պալատի բազմաթիվ շինություններ օգտագործվել են որպես զորանոցներ և բան-տեր: Երրորդ հանրապետության դարաշրջանի սկզբին, երբ երկրում տիրում էին հակաեկեղեցական տրամադրությունները, պալատի ներսն ապամոնտաժվել է ախոռների կառուցման համար, իսկ որմ-նանկարները' սվաղվել: Միայն 1906 թվականին Ֆրանսիայի իշխանությունները վերականգնել են Պապերի պալատը և այնտեղ հիմեադրել ազգային թանգարան:

Այսօր պալատի շենքերի մեծ մասը բաց է զբոսաշրջիկների համար: Բացի այդ, այստեղ գործում է համաժողովների անցկացման մեծ կենտրոն, և պահվում են Վոկլյուզի դեպարտամենտի արխիվները:

12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Հայկական ՍՍՀ ԳԱ, Երևան, 1974, Էջ 164:

13 Տես՝ Անրի Միշել, Հայազգի Ժան Ալթենը Ֆրանսիայում բամբակի և տորոնի մշակության աոաջնեկ, file:///C:/Users/User/ OneD rive/Рабочий%շ0стол/ФРАНЦИЯ/

28

ՆԵՐԴԻՐ 2

Հովհաննես Ալթունյանը ծնվել 1709 թ. Ճահուկ գավառի Ճահուկ գյուղաքաղաքում, որը գավառի կենտրոնն էր (Նախիջևան): Հայրը գավառապետ է եղել, բայց թուրքական արշավանքներից մեկի ժամանակ ողջ գերդաստանը բնաջնջվել է, իսկ 17-ամյա Հովհաննեսին տարել են Անատոլիա ու վաճառել' որպես ստրուկ: 14 տարի Հովհաննեսն աշխատել է տորոնի մշակման դաշտերում, հետո փախել ստրկությունից։ Զմյուռնիայում Ֆրանսիայի հյուպատոսը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան մարկիզ դ’Անտինին աջակցել են Հովհաննեսին' տեղափոխվելու Ֆրանսիա' պայմանով, որ նա իր հետ կվերցնի տորոնի սերմեր և կբազմացնի դրանք: Նստելով Մարսել մեկնող նավը' Հովհաննեսը տորոնի սերմերը թաքցրել է անձնական իրերի մեջ ու թանկարժեք բեռը հասցրել Եվրոպա։ Բանն այն է, որ տորոնը, որպես արժեքավոր ներկատու բույս, բազմացվում էր միայն Անա-տոիւայում, և թուրքական իշխանությունները մահապատիժ էին սահմանել նրա համար, ով կհամարձակվեր երկրի սահմանից դուրս բերել այն: Երկար դեգերումեերից հետո մեր հայրենակիցը կապ է հաստատել դոմինիկացիների հետ և հայտնել, որ ինքը տիրապետում է բամբակ և տորոն աճեցնելու գաղտնիքներին:

Ի վերջո, Հովհաննես Ալթունյանին, որը Ֆրանսիայում ներկայանում էր որպես Ժան Ալթին, ներկայացրել են Ֆրանսիայի թագավորին: Լյուդովիկոս XV-ը երկժամյա ընդունելությունից հետո Ժան Ալ-թինին թույլատրել է Կոմս Վինսեն նահանգում տորոն բուծել: Այդուհանդերձ, սկզբում նա հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, փորձել է աշխատել Ֆրանսիայի տարբեր գավառներում և շատ դռներ է թակել երաշխավորագրերով: Ի վերջո, տասը տարի անց' 1763 թվականի հունվարի 23-ին, Ավինյոնքաղաքի խորհուրդը որոշել է Ալթինին հատկացնել 5 ոսկի' սեփական բիզնեսը սկսելու համար: Բայց նույնիսկ թույլտվություն ստանալուց հետո դժվարությունները չեն նահանջել. Ալթինը չի ունեցել բավականաչափ հող, գումար, բանվորներ և ջրաղաց' բույսերի արմատները մանրելու համար: Բայց համառ ու աշխատասեր հայը հաղթահարել է բոլոր դժվարությունները և մեկ տարում տորոնի հրաշալի բերք ստացել: Շնորհիվ տորոնի շրջանացման' Վոկլյուզն անմիջապես վաստակել է ավելի քան 50 միլիոն ֆրանկ, և այս գավառում հողի արժեքը հարյուրավոր անգամներ բարձրացել է, ավելին, տորոնը դարձել է Վոկլյուզի հիմնական հարստությունը: Ֆրանսիացիներն իրենք են արդեն սկսել այս բույսի չորացած արմատներից ներկ ստանալ, որը գեղեցիկ փայլ է հաղորդել մետաքսին: Իր ծառայությունների համար Ժան Ալթինը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով:

Չնայած Լյուդովիկոս XV-ը Ալթինին նշանակել է տարեկան 300 լիվր թոշակ, բայց ականավոր գյուղատնտեսը մահացել է աղքատության մեջ (1774 թ. նոյեմբերի 17, Կոմոն գյուղ): Նրա մահից 47 տարի անց' 1821 թվականին, ֆրանսիացիները հուշատախտակ են դրել դեպարտամենտի կենտրոն Ավինյոնի Կալվե թանգարանում, իսկ մի քանի տարի անց Ֆ. Ռասպեյը Վոկոււզից հավաքել է նվիրատվություններ, և այդ գումարով 1846 թվականին Հովհաննես Ալթունյանի բրոնզե հուշարձանը կանգնեցվել է Ավինյոնի Նոթր Դամ դը Դոմ ժայռի վրա:

Այս հուշարձանում նա պատկերված էր արևելյան հագուստով, և նրա հայացքը, ասես, ընդգրկում էր Ռոնի առափնյա ամբողջ տարածքը: Հուշարձանի վրա գրված էր. «Տորոնը ներմուծող Ժան Ալթենին' երախտագետ վոկլյուզցիներից»: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները հուշարձանն օգտագործել են որպես մետաղի ջարդոն, սակայն 1998 թվականին այն կրկին կանգնեցվել է (տես ներքևի լուսանկարները): Բացի դրանից, 2005 թվականի սեպտեմբերին Ալտին դե Պալյուդում կանգնեցվել է Ժան Ալթինի ևս մեկ հուշարձան (քանդակագործ' Մարսելեա Կրաց):

Ավինյոնում փողոցներից մեկն անվանակոչվել է նրա անունով: Երախտապարտ վոկլուզցին իր գավառի գյուղերից մեկն անվանել է Ալթին դե Պարոլդ: Ֆրանսիացի բուսաբաններից մեկի առաջարկով այդ ժամանակ հայտնաբերված նոր ջրային բույսն անվանակոչվել է Ալթինի անունով' Altenia filiformis: Նա իր մի շարք գյուտերի համար ստացել է Ֆրանսիայի գիտությունների թագավորական ընկերության Մոնպելյեի պատվո նշան:

ւО

О

lO

lO

q

q

то

cr

CO

cr

>

£

Ծ1

5

Ծ"

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

29

о

о

о

О

о

О

0_

<

3

3

о

о

<

<

զիջել է արհեստականին:

Դադարեցվել է տորոնի աճեցումը, ինչը, սակայն, չի խանգարել երախտապարտ ֆրանսիացիներին՝ հավերժացնելու Ալթի-նի հիշատակը»։

Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացումը բավական հին պատմություն ունի։ Դրա նորօրյա վկայություններից մեկն էլ Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Կոտ դ'Լազուր երկրամասի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միջև 2015 թ. սեպտեմբերի 23-ին կնքված համագործակցության համաձայնագիրն է։ Կողմերը նախատեսել են 2015-2017 թթ.-ին գործակցել մի քանի առաջնային բնագավառներում, որոնք

մասնավորապես առնչվում են կառավարման հնարավորությունների ընդլայնմանը, տարածքային ռազմավարության մշակմանը, զբոսաշրջության, տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև ուսումնական ծրագրերի զարգացմանը։

Այդուհանդերձ, Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Կոտ դ'Լազուր երկրամասի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև համագործակցության զարգացումը դեռևս ցանկալի տեմպերով չի ընթանում, քանի որ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի շեշտադրումը հանդիպում է ԵԱՏՄ շրջանակներում դրսևորվող որոշակի խոչընդոտների, որոնց հաղթահարումն այնքան էլ հեշտ խնդիր չէ։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Անրի Միշել, Հայազգի Ժան Ալթենը Ֆրանսիայում բամբակի և տորոնի մշակության աոաջնեկ, file:///C:/Users/User/ OneDrive/Рабочий%20стол/ФРАНЦИЯ/

2. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Հայկական ՍՍՀ ԳԱ, Եր., 1974, էջ 164:

3. Դավթյան Գ. Ս., Մայրապետյան Ս. Խ., Վարդագույն խորդենու անհող արտադրությունը, Եր., 1978, էջ 41:

4. Майл Питер. Мои двадцать пять лет в Провансе: -М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2019.

5. Мейл Питер; Еще один год в Провансе.: изд. КоЛибри, серия Города и люди, 2021 г.

6. https://autogear.ru/article/361/615/vse-o-pro-vanse-stolitsa-goroda-istoriya-dostoprimechatelnos-ti-otdyih/

7. https://in-french.ru/sovremennaya-frantsuzska-ya-provintsiya/

8. https://tourism.interfax.ru/ru/news/articles/59166/

9. https://www.belta.by/world/view/turisticheska-ja-otrasl-frantsii-za-god-poterjala-61-mlrd-ev-ro-iz-za-pandemii-423313-2021/

10. https://travel.rambler.ru/news/43739076-re-kordnoe-kolichestvo-turistov-zafiksirova-no-v-regione-il-de-frans-vo-frantsii-v-2019-godu/

11. https://east-fruit.com/novosti/proizvodi-tel-v-tadzhikistane-est-vse-usloviya-dlya-uspeshno-go-vyrashchivaniya-lavandy-foto/

12. https://www.iammedia.am/hy/post/The-thera-peutic-significance-and-application-of-gerani-um-and-geranium

13. http://arar.sci.am/Content/36042/file_0.pdf

Самвел АВЕТИСЯН

Старший эксперт исследовательского центра «Амберд», АГЭУ, доктор экономических наук, профессор

АГРАРНАЯ ПОЛИТИКА

ПРИОРИТЕТЫ АГРАРНОГО ПРОВАНСА И АРМЯНСКИЕ ПАРАЛЛЕЛИ

Регион Прованс-Альпы-Лазурный Берег расположен на юго-востоке Франции, который является частью региона Прованс. Этот живописный регион, омываемый Средиземным морем, является одним из главных винодельческих и туристических центров Франции. Достаточно сказать, что после Парижа (регион Иль-де-Франс) он является вторым по посещаемости во Франции. Он простирается от Средиземного моря до предгорий Альп и отличается разнообразной и красочной природой. Столицей региона является Марсель, а крупными городами являются Тулон, Ницца, Канны, Сен-Тропе, Экс-ан-Прованс, Авиньон, Кассис, Арль, Камарг, Каланк, Ле Вердо и Сен-Рафаэль.

30

Хорошо известный из истории и литературы, этот регион привлекал Поля Сезанна, Ван Гога, Пикассо, Марселя Панола, Огюста Ренуара, Фрэнсиса Скотта Фицджеральда, Альбера Камю и других известных людей. Родились всемирно известный Нострадамус (14.12.1503, Сен-Реми-де-Прованс), популярная певица Мирей Матье (22.07.1946, Авиньон), знаменитый футболист Зинедин Зидан и многие деятели искусства, науки и спорта. здесь. Глядя на лазурное побережье Средиземного моря, сказочный пейзаж альпийских гор, виноградники, оливковые и фруктовые сады и, наконец, лиловые ряды лаванды (лаванды), тянущиеся до самого горизонта, убеждаешься, что эта райская местность имеет огромный потенциал для экономического развития, особенно в промышленности, сельском хозяйстве, судоходстве и туризме. Этот потенциал наиболее эффективно используется в сочетании с увлекательными легендами и памятниками культуры связанные с истории региона. При этом природные и исторические памятники, а также интересные мифы выступают важным фактором социально-экономического развития. Кстати, использование этих факторов очень доступно и недорого. Вот почему в каждой стране мира, которую я посетил, эти факторы привлекли особое внимание, и я искал параллели с Арменией и уроки, которые можно извлечь. В данной статье анализируются приоритеты развития и поучительный опыт аграрного сектора Прованса, и подчеркиваются возможности применения этого опыта в Армении.

Ключевые слова: прованс, сельское хозяйство, агротуризм, виноградарство, виноделие, лаванда, маслина

Ю

О

ю

ю

С

q

т>

сг

"3

</>

сг

ГГ

п

>

СП

5

Samvel AVETISYAN

Senior Expert at «Amberd» Research Center, ASUE, Doctor of Sciences (Economics), Professor

AGRICULTURAL POLICY

PRIORITIES OF AGRICULTURAL PROVENCE AND ARMENIAN PARALLELS

tr

The Provence-Alpes-Lazurny Bereg region is located in the south-east of France, which is part of the Provence region. This picturesque region, washed by the Mediterranean Sea, is one of the main wine-growing and tourist centers of France. Suffice it to say that after Paris (Ile-de-France region) it is the second most visited in France. It stretches from the Mediterranean Sea to the foothills of the Alps and is distinguished by its diverse and colorful nature. The capital of the region is Marseille, and the major cities are Toulon, Nice, Cannes, Saint-Tropez, Aix-en-Provence, Avignon, Cassis, Arles, Camar-gue, Calanque, Le Verdo and Saint-Raphael.

Well known from history and literature, this region attracted Paul Cezanne, Van Gogh, Picasso, Marcel Panol, Auguste Renoir, Francis Scott Fitzgerald, Albert Camus and other famous people. World-famous Nostradamus (14.12.1503, Saint-Remy-de-Provence), popular singer Mireille Mathieu (22.07.1946, Avignon), famous football player Zinedine Zidane and many figures of art, science and sports were born. here. Looking at the azure coast of the Mediterranean Sea, the fabulous landscape of the Alpine mountains, vineyards, olive and fruit orchards and, finally, purple rows of lavender (lavender) stretching to the horizon, you are convinced that this paradise area has a huge potential for economic development, especially in industry. This potential is most effectively used in combination with fascinating legends and cultural monuments related to the history of the region. At the same time, natural and historical monuments, as well as interesting myths, are an important factor in social and economic development. By the way, the use of these factors is very affordable and inexpensive. That's why in every country of the world that I visited, these factors attracted special attention, and I was looking for parallels with Armenia and lessons that can be learned.

In this article, the development priorities and instructive experience of the agricultural sector of Provence are analyzed, and the possibilities of applying this experience in Armenia are emphasized.

Keywords: provence, rural economy, agrotourism, viticulture, winemaking, lavender, olive

31

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.