Научная статья на тему 'ՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ'

ՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
123
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПЕДАГОГИЧЕСКАЯ ПРОБЛЕМА / АКТИВИЗАЦИЯ ОБУЧЕНИЯ / ПОВЫШЕНИЕ РЕЗУЛЬТАТИВНОСТИ / ТАКСОНОМИЯ БЕНДЖАМИНА БЛУМА / PEDAGOGICAL PROBLEM / ACTIVATION OF TEACHING / INCREASE OF EFFICIENCY / BENJAMIN BLOOM'S TAXONOMY / մանկավարժության գերխնդիր / ուսուցման ակտիվացում / արդյունավետության բարձրացում / Բենջամին Բլումի տաքսոնոմիա

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Պետրոսյան Աննա

Հոդվածում ներկայացված են համակազմ դասարանում սովորողների մոտ ստեղծագործական մտածողության զարգացման արդիական մոտեցումները` Բ. Բլումի տաքսոնոմիայի կիրառմամբ: Եթե ուսուցիչը աշակերտների մոտ ձևավորի ստեղծագործական մտածողություն, նրանք հեշտությամբ կկարողանան կողմորոշվել նույնիսկ ոչ ստանդարտ իրավիճակներում, և, համոզված ենք` մեծ ներդրում կունենան մեր պետության ապագա զարգացման գործում: Արցախի հանրակրթական դպրոցների համակազմ դասարանում սովորող շատ աշակերտներ ունեն այդ նախադրյալները. պարզապես անհրաժեշտ են նպատակային մոտեցումներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PEDAGOGICAL TERMS ACTIVATION OF LEARNING PROCESS IN SUPPORTIVE SCHOOLS

The article presents modern methods of creative thinking using Benjamin Bloom's taxonomy in complete classes. If the teacher manages to form creative thinking in students, they will be able to act and orient even in unusual situations. No doubt, they will make a great contribution to the future development of our state. Many of the co-classroom students in comprehensive schools have the potential, objective approaches are needed.

Текст научной работы на тему «ՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

PEDAGOGY, PSYCHOLOGY ПЕДАГОГИКА, ПСИХОЛОГИЯ

ՀԱՄԱԿԱԶՄ ԴԱԱԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արդի մանկավարժության գերխնդիրներից մեկն ուսուցման ակտիվացման և արդյունավետության բարձրացման նոր եղանակների որոնումն է:

Այսօր ձևավորվել են մի շարք մոտեցումներ, որոնք կարող են անվանել անձին ուղղված, զարգացնող ուսուցման տեխնոլոգիաներ: Ժամանակակից մանկավարժությանն այսօր հայտնի են ուսուցման մի շարք տեխնոլոգիաներ, որոնց թվին են պատկանում Լ.Վ. Զանկովի տարրական դպրոցի դիդակտիկ համակարգի, Լ.Բ. Էլկոնինի և Վ.Վ. Դավիդովի զարգացնող ուսուցման, Ջ. Քերոլի և Բ. Բլումի գիտելիքների լրիվ յուրացման տեխնոլոգիաները, Շ. Ամոնաշվիլու' տարրական դպրոցի աշակերտների զարգացման համագործակցային սկզբունքը և այլն:12

Կանգ կառնենք Ջ. Քերոլի և Բ. Բլումի գիտելիքների լրիվ յուրացման տեխնոլոգիայի վրա, քանի որ, ըստ մեզ, այն ավելի է համապատասխանում մեր առջև դրված խնդրի լուծմանը:

Ըստ Բենջամին Բլումի1 2 տաքսոնոմիայի /համակարգի/' ուսուցման գործընթացին հատուկ է հիմնական աստիճան' գիտելիք, իմաստավորում, կիրառում, վերլուծություն, համադրում, կշռադատում կամ գնահատում:

Ուսուցման ողջ համակարգը Բլումը պատկերավոր կերպով համեմատում է սար մագլցելու հետ, կամ աստիճանների, որոնցով բարձրանում է սովորողն ուսման ընթացքում: Ուսուցման առաջին աստիճանը Բլումը համարում է մտապահումը, որը նմանեցնում է գիտելիքների «սարի ստորոտին», իսկ գնահատումը, որոշումների կայացումը' «գագաթին» կամ այն վերջնական հարթակին, որին հասնում է սովորողն ուսման ընթացքում:

1 Պետրոսյան Հ. Հ. Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, մոդուլային ուսումնական ձեռնարկ, -Եր., ԱՆ-ՏՈՆ, 2008, էջ 36, 78:

2 Բենջամին Բլում 1913-1999/: Չիկագոյի Հայդ Պարկի համալսարանի կրթության պրոֆեսոր: Նա Ճանաչված է որպես Միջազգային կրթական միության հիմնադիր անդամ: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել Միջազգային կրթական միության, Փորձարարական ուսուցման և Առաջին միջազգային մաթեմատիկական կրթության ընկերությունները /1964/: Բլումը խորհրդատու է եղել աշխարհի տարբեր ազգերի կրթական համակարգերիզարգացման և գնահատման հարցերում : Ամերիկյան կրթական հետազոտությունների միության նախկին նախագահ, Միացյան Նահանգների ազգային մանկավարժական ակադեմիայի անդամ Բլումը 17 հիմնարար գրքերի հեղինակ և համահեղինակ է: Մանկավարժական շրջանակներում Բենջամին Բլումը ճանաչված է որպես մանկավարժական հոգեբանության մասնագետ: Նրա առաջարկած ուսուցման համակարգը' որպես Բլումի տաքսոնոմիա, լայն տարածում է գտել աշխարհում

409

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Կշռադատում Համադրում I

Վերլուծություն

Н Կիրառում

Իմաստավորում Գիտելիք

Գիտելիքը ենթադրում է գիտելիքների մտապահում կամ վերհիշում: Գիտելիքը կամ հաղորդվող նյութն ուսուցման հիմնաքարն է: Մտապահումն իր էությամբ մեխանիկական է, սակայն ձևավորում է այն հիմքը, որի վրա կառուցվում է ուսուցման շենքը: Դա այն հիմքն է, որի վրա բարձրանում է մտածողության ամբողջ կառույցը:

Իմաստավորումը ենթադրում է համեմատում, դասավանդվող, հաղորդվող նյութի իմաստն ընկալելու, բացատրելու, գաղափարները ձևափոխելու, յուրացնելու կարողություն: Յուրացման այս աստիճանն ավելի բարձր է , քան պարզ մտապահումը:

Կիրառումը ենթադրում է յուրացրած նյութը, գաղափարները

համապատասխան իրավիճակներում գործադրելու, ինչպես նաև նոր ստեղծված իրավիճակներում, կյանքում հանդիպող հիմնախնդիրները լուխելիս դրանք կիրառելու կարողություններ:

Վերլուծությունը ենթադրում է ուսումնասիրվող նյութի տրոհումև մասերի միջև առկա կապերի դիտարկում: Վերլուծություն' նշանակում է նաև այլ նյութերի կամ տեղեկությունների տեղադրում առանձին մասերի միջև:

Համադրումը ենթադրում է առանձին գաղափարների միացում,

զուգակցում, առանձին գաղափարների և նյութերի միջև նոր կապերի ձևավորում:

Կշռադատումը կամ գնահատումը համակարգի բարձրագույն աստիճանն է: այստեղ է տեղի ունենում ամբողջ նյևթի գնահատումը նոր մակարդակում: Գնահատման մեջ են ներառվում գաղափարների, փաստերի դիտարկումը, ապացույցները և գնահատումը:

Մենք տեսնում ենք, որ այս սանդղակում պակասում է մի կարևոր, ստեղծագործական , նորը ստեղծող աստիճան: Մեր հավելումներով կստանանք բուրգ, որի գագաթին որպես վերջնական նպատակ կստանանաք նորի ստեղծումը. ուսուցման նպատակների «Բուրգ»:

Նման մոտեցումն ուսուցման գործընթացը կարող է դարձնել ավելի արդյունավետ մանավանդ համակազմ դասարաններում, քանի որ այս դեպքում նորի ստեղծումն է դիտարկվում որպես ուսուցման առավել բարձր նպատակ, ինչն

1 Արնաուդյան Ա. և ուրիշներ. «Մասնագիտական զարգացման ձեռնարկ ուսուցիչների համար», ԿԱԻ հրատ., -Եր., 2004, էջ 16:

410

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

էլ համապատասխանում է ուսուցման արդիական և գործիմաց ուսուցման ձևակերպված նպատակներին: Ուսուցման ակտիվացումն այսօր արդեն դառնում է ոչ թե մանկավարժական մոտեցում, այլ ողջ ուսումնական գործընթացի դիդակտիկական սկզբունք և ելակետային դրույթ: Այն պարտադրում է այս ուսուցման նպատակների «բուրգում» կազմակերպել մի քանի փոփոխություններ: Եթե սովորողը գիտելիքների ընկալման փուլում ունի միայն դրանք մտապահելու ակտիվություն, ապա նման ուսուցման արդյունքում նա պարզապես մտապահում է նյութը: Այսինքն' ուսուցչի «լավ լսեք, հետո կրկնելու ենք» հրահանգը ձևավորում է ընդամենը հետագայում կրկնելու համար անհրաժեշտ ակտիվություն: «Լավ լսեք, հետո դուք ինքնուրույն պետք է կատարեք այս ամենը» ցուցումը հիմնականում խթանում է նրանց գիտելիքների կիրառման մակարդակի բարձրացումը: Եվ , երբ արդեն իսկ գիտելիքների հաղորդման փուլում խթանվում է սովորողների առավելագույն ակտիվությունը' ստեղծագործական մտածողությունը, ապա այդ ակտիվությունը սովորողին ուղղորդում է ուսուցման ամբողջ գործընթացում և «գագաթնակետում» հանգեցնում նորի ստեղծմանը:

Այս ամենը փորձենք ներկայացնել գծապատկերի տեսքով, պարզապես շրջելով բուրգերը' համադրենք իրար հետ:

Նորի

ստեղ

ծում

Գիտելիք

ճնահա'

տում

Իմաստավորում

Համադրում

Կիրառում

Վերլուծություն

Կիրառում

Իմաստավորում

Վերլուծություն

Համադրում

Գնահա

տում

Գիտելիք

Նորի

Այս գծագիրն իրականում սիմվոլիկա է: Սակայն ընկալման համար չափազանց պարզ է: Այստեղից հետևում է, որ ակտիվությունն ուսումնական գործընթացի որոշիչ պայմանն ու հաջողության գրավականն է, ժամանակակից դիդակտիկայի կարևորագույն սկզբունքը, որով և պայմանավորված է ոչ միայն ողջ ուսումնական գործընթացի արդյունավետությունը, այլև միաժամանակ հասարակական խնդիրների լուծման և զարգացման հիմքն է:

Ստացված երկրաչափական պատկերը բնութագրում է մանկավարժական ողջ գործընթացի համաչափությունը, անընդհատությունն ու շարունակականությունը հատկապես համակազմ դասարաններ ունեցող դպրոցներում:

411

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Համակազմ դասարաններ ունեցող դպրոցների հարցը, որպես գերխնդիր, տարիներ շարունակ հուզել է թե’ արտերկրի, թե’ Ռուսաստանի, թե’ Հայաստանի և թե’ Արցախի դպրոցներում աշխատող ուսուցիչներին, մեթոդիստներին:

Համակազմ դասարաններ ունեցող դպրոցները կարող են լինել երկհամակազմ, որտեղ միավորված են երկու դասարաններ /երկկազմ/ և միահամակազմ, որտեղ միավորված են բոլոր դասարանները' հիմնականում կրտսեր օղակի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանները: Համակազմ դասարաններ ունեցող դպրոցներ երևույթը պայմանավորված է տվյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմաններով, հիմնավորված այդպիսի պայմաններում անգամ սերնդի կրթության և դաստիարակության խնդիրները կրթության չափորոշիչներին համահունչ լուծելու դիրքորոշումներով:

Այսօր համակազմ դասարաններ ունեցող դպրոցները կարիք ունեն մանկավարժական գործընթացի հատուկ կազմակերպման, որտեղ կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային և անհատական զարգացման կոնկրետ մոտեցումները, բազմաթիվ տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական մշակութային գործոնները1:

Հեռավոր գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքներում այլ կրթական հաստատությունների բացակայությունը զրկում է գյուղի դպրոցի աշակերտին լրացուցիչ կրթության հնարավորություններից, ժամանակակից սարքավորումներից:

Եթե համակազմ դասարանում սովորող աշակերտների մոտ ուսուցիչը ձևավորի ստեղծագործական մտածողություն' մաթեմատիկական յուրաքանչյուր առաջադրանքի ընկալումը կապելով կյանքի հետ, մենք կունենանք պետականություն կերտող արժանի սերունդ:

Ստորև ներկայացնում ենք համակազմ դասարանում /2-րդ և 4-րդ դասարաններ/ անցկացվող դասի մի նմուշ:__________________________________

Աստիճանը Երկրորդ դասարան Չորրորդ դասարան

Թեման Երկնիշ թվերի գումարումն ու հանումը առանց կարգային անցումի Կապը թվաբանական գործողությունների միջև

Գիտելիքը Պարզվում է' միավորին գումարել են միավոր, տասնյակներին' տասնյակներ: Եզրահանգում են, որ գումարել և հանել են երկնիշ թվին երկնիշ թիվ, սակայն կարգը չեն անցել: ա/գումարից հանելով գումարելիներից մեկը' ստանում ենք մյուս գումարելին, բ/ արտադրյալը բաժանելով արտադրիչներից որևէ մեկին /որը 0 չէ/' ստանում ենք մյուս արտադրիչը, գ/ տարբերությանը գումարելով հանելին' ստանում ենք նվազելին, դ/ բաժանարարը բազմապատկելով քանորդով' ստանում ենք բաժանեփն:

Իմաստա- վորում Մարզողական վարժություններ հ. 258, 259, 260, 262 56-32=24 Մարզողական վարժություններ հ.403, 404, 405, 406, 408

Дайкин М.И. Сельская школа: модернизация содержания образования// Сельская школа.2004№ 2. с.3-6. Организация образования в сельской местности России (исторический очерк). М.: РАО, 1993.

412

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Կիրառում Հ. 261 խնդիր Երեք արկղում կա 76 կգ խնձոր: Առաջին արկղում կա 22 կգ, երկրորդում՝ 23 կգ: Որքան խնձոր կա երրորդ արկղում: հ. 408, 409, 410 □ :8= 3226 18=2160:п 3. □= 16500 և այլն:

Վերլու- ծություն Ինչպես կարելի է կերպարվեստի դասին հավասար բաժանել 21 մատիտը 3 աշակերտի միջև, կամ' ինչպես կարելի է երեք տարբեր բնագավառում կողմնորոշվել /ըստ խնդրի բովանդակության/, կամ' ինչպես ցանկապատել հողամասը, որ ստացվի պահանջվող ձևով ցանկապատ: Եթե 3 հա հողամասից ստացվել է 16տ 500կգ ցորեն, ուրեմն 1 հեկտարից ստացվել է 55ց ցորեն: Ուրեմն ինչպես անել, որ գոնե պահպանվի արդյունավետության այդ չափը:

Համադրում Ուրեմն կարելի է արդյունավետ դարձնել կերպարվեստի դասը, նույնիսկ եթե աշակերտները չունեն մատիտներ և ա||ն: Կարելի է նույն ձևով ցորենը ցանել նույն ժամանակահատվածում, մշակել առավել լավ միջոցներով և աին:

Գնահատում Թեմայի յուրացման համար չի պահանջում տրամաբանական ուժեղ մտածողություն, այլ յուրաքանչյուրաշակերտի մոտ ձևավորում է ստեղծագործական մտածողության քաիաշար: Թեմայի յուրացման համար չի պահանջում տրամաբանական ուժեղ մտածողություն, այլ յուրաքանչյուրաշակերտի մոտ ձևավորում է ստեղծագործական մտածողություն:

Նորի ստեղծում Եթե 56 կգ ընկույզից ստացվում է 32 կգ մաքուր ընկույզ, ուրեմն թափոնը 24կգ է, ինչը արդյունավետ գործարք չէ: Նույն տեղանքում հողատարածքի մակերեսը մեծացնել, մանավանդ, որ այդ վարժություններին հաջորդում են նմանատիպ խնդիրներ1:

1 Մկրտչյան Ս., Աբրահամյան Ա., Իսկանդարյան Ս. Մաթեմատիկա' 2-րդ և 4-րդ դասարանների համար, «Զանգակ», Երևան 2016թ.

413

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Աննա Պետրոսյան

ՀԱՄԱԿԱԶՄ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՑԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՑՄԱՆՆԵՐԸ

Բանալի բառեր. մանկավարժության գերխնդիր, ուսուցման ակտիվացում, արդյունավետության բարձրացում, Բենջամին Բլումի տաքսոնոմիա

Հոդվածում ներկայացված են համակազմ դասարանում սովորողների մոտ ստեղծագործական մտածողության զարգացման արդիական մոտեցումները' Բ. Բլումի տաքսոնոմիայի կիրառմամբ:

Եթե ուսուցիչը աշակերտների մոտ ձևավորի ստեղծագործական մտածողություն, նրանք հեշտությամբ կկարողանան կողմորոշվել նույնիսկ ոչ ստանդարտ իրավիճակներում, և, համոզված ենք' մեծ ներդրում կունենան մեր պետության ապագա զարգացման գործում: Արցախի հանրակրթական դպրոցների համակազմ դասարանում սովորող շատ աշակերտներ ունեն այդ նախադրյալները. պարզապես անհրաժեշտ են նպատակային մոտեցումներ:

Anna Petrosyan

PEDAGOGICAL TERMS ACTIVATION OF LEARNING PROCESS IN SUPPORTIVE SCHOOLS

Key words: pedagogical problem, activation of teaching, increase of efficiency, Benjamin Bloom's taxonomy

The article presents modern methods of creative thinking using Benjamin Bloom's taxonomy in complete classes.

If the teacher manages to form creative thinking in students, they will be able to act and orient even in unusual situations. No doubt, they will make a great contribution to the future development of our state. Many of the co-classroom students in comprehensive schools have the potential, objective approaches are needed.

Анна Петросян

ПЕДАГОГИЧЕСКИЕ УСЛОВИЯ ДЛЯ АКТИВИЗАЦИИ ПРОЦЕССА ОБУЧЕНИЯ УЧАЩИХСЯ КОМПЛЕКТНЫХ ШКОЛ

Ключевые слова: педагогическая проблема, активизация обучения, повышение результативности, таксономия Бенджамина Блума

В статье представлены современные методы креативного мышления с использованием таксономии Бенджамина Блума в комплектных классах.

Если учитель сформирует у учащихся креативное мышление, они смогут легко ориентироваться даже в нестандартных ситуациях и, мы уверены, в дальнейшем внесут большой вклад в дело развития государства. Многие учащиеся комплектных классов в общеобразовательных школах Республики Арцах имеют потенциал для формирования указанного типа мышления, просто необходим целевой подход.

414

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.