Научная статья на тему 'Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայեցակարգը Եվ հոգեվոր աշխարհայացքը'

Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայեցակարգը Եվ հոգեվոր աշխարհայացքը Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
332
54
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
Հայկական լեռնաշխարհ / տիեզերագիտություն / մի- աստվածություն / բնափիլիսոփայություն / տարրեր / Կենդանակերպ / Ծիր Կաթին։

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էդուարդ Լ.Դանիելյան

Հնագույն ժամանակներից առասպելաբանական և բնապաշտական ընկա-լումներ պարունակող բնաճանաչողական պատկերացումների ձևավորմանընթացքով էր պայմանավորված բնական երևույթների իմացությունը: Անա-նիա Շիրակացու աստվածաբանական հայացքները կենտրոնացել են բնու-թյան ու բնական երևույթների ճանաչողության շուրջ` միաստվածության գաղափարով կամրջելով հին և վաղմիջնադարյան գիտական մոտեցումնե-րը: Ելնելով միաստվածության գաղափարից (այն սկզբնապես վկայվել էրՀայաստանում)՝ Անանիա Շիրակացին հետևում էր գիտական մտքի և հո-գևոր ժառանգության պահպանման շարունակականության սկզբունքին՝այդպիսով իր բնափիլիսոփայական հայեցակարգը կառուցելով ամուր գի-տական և հոգևոր հիմքի վրա: Հնագույն ժամանակներից են Հայկականլեռնաշխարհում կատարվել երկնքի ու երկնային մարմինների դիտարկում-ները: Երկրի և երկնային մարմինների գնդաձևության գաղափարը և անտիկգիտական հայացքներից եկող այլ դրույթներ (տարրերի տեսության, երկնա-յին մարմինների համեմատական չափերի, երկրաշարժերի, աստղագուշա-կության քննադատության և այլնի մասին) արտացոլվել և մշակվել են Անա-նիա Շիրակացու (VIIդ.) «Տիեզերագիտութիւն», ինչպես նաև Մովսես Խորե-նացու (Vդ.) և նրա շարունակող Շիրակացու «Աշխարհացոյց»-ում:Աստղագիտության հիմնարար ուղին` Ծիր Կաթնի դիտարկումը ևուսումնասիրությունը, մարդկային միտքն ուղենշեց դեպի Մետագալակտի-կա, նյութի անսահման հնարավորությունների ճանաչումը, այն է` աշխար-հը կազմող նախնական տարրերի, ինչպես նաև Երկրի և մյուս գնդաձև տիե-զերական մարմինների հնագույն հետազոտություններից մինչև Կոպերնի-կոսի Արեգակնակենտրոն համակարգը, Դեմոկրիտոսի` Ծիր Կաթնի և բա-զում աշխարհների մասին, և Շիրակացու բնափիլիսոփայական գաղափար-ներից մինչև Վիկտոր Համբարձումյանի` Տիեզերքում գալակտիկաներիմիջուկների ակտիվացմամբ պայմանավորված անկայուն գործընթացներիվերաբերյալ տիեզերածնական հայեցակարգը:Անանիա Շիրակացու գիտական ժառանգությունը կարևոր ներդրում էհայ և համաշխարհային բնագիտական մտքի պատմության մեջ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

NATURAL PHILOSOPHICAL CONCEPT AND SPIRITUAL WELTANSCHAUUNG OF ANANIA SHIRAKATSI

Since ancient times, the cognition of natural phenomena stemmed from the process of formation of natural cognitive notions containing mythological and nature worship perceptions. The theological ideas of Anania Shirakatsi concentrated around the cognition of nature and natural phenomena, bridging ancient and early medieval scientific approaches through the idea of monotheism. Building upon the idea of monotheism, Anania Shirkatsi followed the principle of preservation of continuity of scientific thought and spiritual heritage, thus constructing his natural philosophical conception on the solid scientific and spiritual foundation. The observation of the sky and celestial bodies was performed since ancient times in the Armenian Highland. The notion of the spherical shape of the Earth and celestial bodies, and other theses (about elements, comparative sizes of celestial bodies, earthquakes, criticism of astrology, etc.) coming from antique scientific views were reflected and elaborated in “Cosmography” of Anania Shirakatsi (VII century AD), as well as “Ashkharhatsoyts” (“Geography”) of Movses Khorenatsi (V century AD) and that of his follower Anania Shirakatsi. The fundamental way of astronomy, observing and studying the Milky Way, directed the humankind’s thought towards Metagalaxy and learning of the matter’s unlimited potential, that is the primary elements constituting the world, as well as from study of Earth and other spherical bodies to the heliocentric system of Copernicus, from Shirakatsi’s ideas to Victor Hambartsumian’s cosmogony concept related to instable processes caused by active galactic nuclei. The scientific heritage of Anania Shirakatsi is an important contribution to the history of Armenian and world natural scientific thought.

Текст научной работы на тему «Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական հայեցակարգը Եվ հոգեվոր աշխարհայացքը»

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈԻ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ

Էդուարդ ԼԴաեիեյյաե'

Բանալի բաոեր' Հայկական լեռնաշխարհ, տիեզերագիտություն, միաստվածություն, բնափիլիսոփայություն, տարրեր, Կենդանակերպ, Ծիր Կաթին:

Աստղագիտության առաջացմամբ և զարգացմամբ' հոգևոր ոլորտներից եկող ընկալումների առկայությամբ է տեղի ունեցել տիեզերաբանական և բնափիլիսոփայական գիտելիքների ձևավորումը: Հայկական լեռնաշխարհի բնիկները հայերը, դիտարկել են աստղային երկինքը հնագույն ժամանակներից, ինչպես վկայում են տիեզերաբանական պատկերացումներ արտացոլող ժայռապատկերները (մ.թ.ա. VIII-I հազարամյակներ)* 1 (Արարատի, Արագածի, Ուխտասարի լեռ-նալանջեր, Գեղամա և Վարդենիսի, Արցախի, Նախիջևանի, Գողթնի, Վանանդի, Վասպուրականի, Հայկական Տավրոսի, Կորդուքի լեռներ և այլ վայրեր) [2; 3; 4; 5; 6; 7, pp. 25-27 ] ու քարե աստղադիտարանները (Զորաց կամ Դիք-դիք քարեր [8, с. 137-146; 9, с. 307-328; 10, с. 93], Մեծամոր [11]): Հայոց հնագույն պատկերացումներն աստղային

՚ «Նորավանք» ԳԿՀ խորհրդական, պ.գ.դ.:

1 Հայաստանի նորքարեդարյան, պղնձի-քարեդարյան, բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջանների ժայռապատկերները բնութագրելիս Հարություն Մարտիրոսյանը գրել է. «Գեղամա լեռների և այլ վայրերի ժայռապատկերների մարդակերպ պատկերներից շատերը ներկայացնում են սրբացված, աստվածացված նախնիներին' աստղային նշանների ուղեկցությամբ, քանի որ աշխարհի շատ ժողովուրդների և մանավանդ տեղաբնակ հայերի պատկերացմամբ նախնիների ուրույն աշխարհը երկինքն էր..» [1, էջ 258]:

89

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

երկնքի մասին արտացոլվել են Աստվածաշնչի հայերեն թարգմանությունում' «...աստեղք երկնից Հայկիւն հանդերձ եւ ամենայն զար-դուն երկնից.» [12, ԺԳ, 10]1:

Հնագույն ժամանակներից առասպելաբանական և բնապաշտական ընկալումներ պարունակող բնաճանաչողական պատկերացումների ձևավորման հետագա ընթացքով էր պայմանավորված բնական երևույթների իմացությունը: Անանիա Շիրակացու աստվածաբանական հայացքները կենտրոնացել են բնության ու բնական երևույթների ճանաչողության շուրջ: Եվ այստեղ է, որ նա միաստվածության գաղափարով կամրջում էր հին և վաղմիջնադարյան գիտական մոտեցումները հիշատակելով արտաքին բարի փիլիսոփաների վկայությունները, որոնք «զմի աստուածութիւնն խոստովանեցին' անեղ եւ ամենակատար, պատճառ ամենայն եղելոց'երեւելեաց եւ իմանա-լեաց»: Ելնելով միաստվածության գաղափարից, որը սկզբնապես վկայվել էր Հայաստանում, Անանիա Շիրակացին ղեկավարվել է գիտական մտքի և հոգևոր ժառանգության շարունակականության պահպանման սկզբունքով ամուր գիտական և հոգևոր հիմքի վրա կառուցելով իր բնափիլիսոփայական ուսմունքը [16, էջ 22-25]: Այս տեսակետից կարևոր է նախաքրիստոնեական ու քրիստոնեական դարաշրջանների մտածողների բնագիտական գիտելիքների հանդեպ VII դարում Անանիա Շիրակացու' իր բնափիլիսոփայական հայեցակարգին համապատասխան ցուցաբերած մոտեցումը1 2:

1 Գր.Ղափանցյանը նշել է. «Հայկը անդրպատկերվել է երկնքում, որպես մեր ցեղի պահպանման աստվածը» [13, էջ 166]։ Ըստ Բ.Աոաքելյանի «Հայկ-Օրիոն որսորդ-տոտեմը մեռնելուց հետո երկինք է բարձրացվում, անմահացվում է որպես կոսմիկական մարմին և նրա շուրջը հյուսվում են կոսմոգոնիական այլևայլ հասկացությունները» [14, էջ 33]: Աստղային երկնքի մասին հին Հայոց դիցաբանական պատկերացումներում արտացոլվել է հնագույն ժամանակներից եկող պայքար-հայրենիք-հավերժություն եոիմաստ գաղափարը [15, էջ 102-113]:

2 Կ.Ս. Տեր-Դավթյանը և Ս.Ս. Արևշատյանը նշել են, որ Անանիա Շիրակացին հիմնականում զբաղվում էր բնափիլիսոփայական հարցերով և դրա շնորհիվ հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ մտել է որպես բնագիտական ուղղության հիմնադիր [17, с. 10]:

90

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դանիելան

Հայ մեծ մտածողների' Մովսես Խորենացու, Եզնիկ Կողբացու, Եղիշեի ու Դավիթ Անհաղթի ոսկեդարյան գիտական ժառանգությանը ստեղծագործաբար մոտենալով' Անանիա Շիրակացին նոր արժեքներ ստեղծեց իր գիտակրթական գործունեությունը ծավալելով քաղաքականապես բարենպաստ պայմաններում Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակաշրջանում (VII^ կեսերից մինչև 80-ական թթ.):

Հնագույն ժամանակներից առասպելաբանաստեղծական ընկալումների շրջանակներում տիեզերաբանական պատկերացումների գեղարվեստական փոխակերպությունը1 նպաստել է բնափիլիսո-փայական մտքի ձևավորմանը և զարգացմանը:

Երկրի' որպես տիեզերական մարմնի ուսումնասիրությունն անտիկ դարաշրջանում հանգեցրեց աստղագիտության զարգացմանը, որն առավել ցայտուն արտահայտվեց Եվդոքսոս Կնիդացու (մ.թ.ա. 406-355թթ.), Արիստոտելի (մ.թ.ա. 384-322թթ.), Արիստարքոս Սամոսացու (մ.թ.ա. 320-250թթ.), Արատոս Սոլացու (մ.թ.ա. 315-240թթ.), Էրատոսթենեսի (մ.թ.ա. 276-194 թթ.), Ապողոնիոս Պերգացու (մ.թ.ա. 250-205թթ.), Հյուպարքոսի (մ.թ.ա. 160-125թթ.), Պլինիոս Ավագի (23-79թթ.) և Կլավդիոս Պտղոմեոսի (մոտ 83-161թթ.) և մյուս գիտնականների աշխատություններում:

Պյութագորականների և Արիստարքոսի հին արեգակնակենտ-րոն պատկերացումներն ավելի մոտ էին Արեգակնային համակարգի մասին հայեցակարգին, ի տարբերություն երկրակենտրոն ուսմունքի վրա հիմնված Արիստոտելի և Պտղոմեոսի տիեզերքի կառուցվածքի մասին տեսության: Այնուամենայնիվ, Արիստոտելի և Պտղոմեոսի ուսմունքի մեջ առկա էր երկրի և տիեզերական այլ մարմինների

1 Բնության ճանաչողության սկզբնավորման և առաջընթացի նախնական փուլերից էր երկնային մարմինների ու երևույթների ընկալումը գեղարվեստական փոխակերպությամբ [18, էջ 7-8; 19, էջ 5-7]։

91

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

գնդաձևության տեսությունը1, որի շրջանակներում քննարկվում են տարրերի տեսությունը, նյութական աշխարհի ամբողջականությունը, գնդաձև մարմինների բնույթը և շարժումը, Երկրի գնդաձևությունը և դրա դիրքը Տիեզերքում, հակոտնյաների գաղափարը և այլն:

Երկրի և տիեզերական մյուս մարմինների գնդաձևության գաղափարն արտահայտող տիեզերագիտական հայացքները հայ իրականության մեջ առավել ցայտուն դրսևորվել են Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի և Անանիա Շիրակացու աշխատություններում:

Տարրերի տեսությունն առաջնային համարելով բնության ուսումնասիրության գործում Արիստոտելը գտնում էր, որ նյութական աշխարհի հիմքում ընկած են չորս տարրեր' կրակ, օդ, ջուր, հող [21, III, 3]: Դավիթ Անհաղթը, անդրադառնալով իմաստասիրության սահմանմանն ըստ Արիստոտելի, նյութական աշխարհի հիմքում նույնպես չորս տարրերն է համարել, որի պատճառը գիտի բնափիլիսոփան («Ի չորից տարերցդ բաղկացեալ գոյ մարմին, զորոյ զպատճառսն բնական իմաստասէրն գիտէ») [22, էջ 52]1 2: Ուստի, ըստ Արիստոտելի, տիեզերքում անընդհատ առաջացումը և ոչնչացումը պայմանավորված էին տարրերի հակառակ հատկություններով [21, III, 2; 24, էջ 217-222]:

Հայկական լեռնաշխարհի բնապատմական միջավայրում ձևավորված տիեզերաբանական պատկերացումների վրա հիմնվելով և ստեղծագործաբար մշակելով ու համադրելով անտիկ գիտության դրույթները Անանիա Շիրակացին բնափիլիսոփայական տեսանկյունից նոր և կարևոր դրույթներ արծարծեց: Նա հստակ ձևակերպել է նյութական աշխարհի գոյության գաղափարը' պայմանավորված հա-

1 Գիտության պատմության մեջ այն գնահատվել է որպես տիեզերագիտության զարգացմանը նպաստած տեսական գործոն [20, с. 33]:

2 Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացին (461-478թթ.) նյութական աշխարհի հիմքում նույնպես դիտարկում էր չորս տարրերը. «Բանս չորեքնիւթեայս աշխարհս կարէ ասել: Եւ այս վիճակ ոչ ամենեցուն է, այլ որ քաջն դեգերեցան յուսումնասիրութեանն ի թուա-կանին, յերկրաչափականին, յաստեղաբաշխականին...» [23, էջ 23]:

92

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դանիելան

կադրությունների միասնությամբ ու պայքարով սահմանելով. «Լինե-լութիւնն իցէ սկիզբն ապականութեան եւ ապականութիւնն դարձեալ անդրէն իցէ սկիզբն է լինելութեան, զի յայսմ անվնաս հակառա-կութենէ' աշխարհ առցէ զտեւողութիւն» [251, էջ 44]1 2:

Անտիկ և վաղ միջնադարյան գիտության հիմնական նվաճումներից էր տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը: Ըստ Դավիթ Անհաղթի, երկնային մարմինները և դրանց շարժումը ենթակա են աստղաբաշխության ուսումնասիրությանը3: Հիշատակե-լով գնդաձև մարմինների մասին գիտությունը նա նկատի է ունեցել այն բնագավառը, որին մանրամասն անդրադարձել է Արիստոտելը մասնավորապես նշելով. «Մարմինը, որը պտտվում է շրջանագծում, պետք է գնդաձև լինի»: Ուստի, «ամբողջ երկինքը և առանձին աստ-ղերը գնդաձև են, քանի որ գունդն ամենից օգտակար ձևն է տեղում կատարվող շարժման համար» [21, II, 1, 4, 8, 11]:

Հետաքրքիր են Դավիթ Անհաղթի հաղորդած տեղեկությունները Արեգակի, Երկրի և Լուսնի համեմատական չափերի մասին: Նա գրել է. «Ահաւասիկ արեգակն բազմապատիկ մեծ գոլով քան զերկիր'

1 Հմմտ. Եզնիկ Կողբացու դրույթը աշխարհը կազմող չորս տարրերի (բնութիւնք) մասին. «Եւ այսպէս չորեքին բնութիւնքն, ուստի աշխարհս կազմեալ եւ կայ աոանձինն ապակա-նիչք են միմեանց» [54, էջ 10]:

2 Այս սահմանումը գտնվում է նյութի ու էներգիայի պահպանության օրենքի (գիտականորեն ապացուցվել է ХУШ-ХХвд.) ակունքներում [26, с. 75]։

3 «Աստեղաբաշխութիւն ենթակայ ունի զերկնային մարմինն, իսկ կատարումն... գիտել զշարժումն նորա... Աստեղաբաշխութեան ենթակայ գոյ երկնային մարմինն, իսկ իմաս-տասիրութեան նոյն ինքն աստեղաբաշխութիւն է ենթակայ. Իսկ զաստեղաբաշխա-կանն' քաղդեացիք [գտին], վասն անամպ եւ հանապազաջինջ գոլով օդոցն' դիւրաւ կարացին ըմբռնել զշարժմունս աստեղաց... Իսկ աստեղաբաշխականին յարակայանայ զգնդականն, եւ զանազանին ի միմեանց, վասն զի աստեղաբաշխականն գիտութեամբ երկնային մարմնոյն շարժմամբ բաղկանայ, իսկ գնդականն' ամենայն գնդաձեւ մարմնով եւ նոցին պատահմամբք, քանզի ասէ զպէսպէս հետամունս գնդաձեւականցն» [22, էջ 38, 94, 132, 134]: Հմմտ. Գյուտ կաթողիկոսի տիեզերագիտական բովանդակության պատառիկը («Եւ ահ անկաւ ինձ մեծ եւ ահագին եւ բարձրագոյն քան զերկինս երկնից եւ խորա-գոյնս քան զներքին կիսագունդն.») [23, էջ 18], որը նույնպես Երկրի գնդաձևության գաղափարի վկայություն է [27, էջ 100-102]:

93

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

թզաչափաբար տեսանի [28, էջ 38]... արեգակն կարի յոյժ մեծ է քան զերկիր, եւ երկիրը քան զլուսին, թէպէտ եւ անկարծելի է, այլ սակայն ճշմարիտ գոյ» [29, էջ 82; 30, с. 78-83]:

Արիստոտելը, հիմնավորելով տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը և ելնելով երկրակենտրոն ուսմունքից, Տիեզերքում Երկրի գրաված դիրքի մասին նշել է. «Երկիրը և երկինքը միևնույն կենտրոն ունեն, որովհետև ծանր մարմինները նույնպես շարժվում են դեպի Երկրի կենտրոնը» [21, II, 14]:

Անանիա Շիրակացին, հետևողականորեն անդրադառնալով Երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարին [31, էջ 9-14; 32, pp. 43-46], գրել է, որ Երկիրը չորս կողմից գտնվում է երկնքի մեջտեղում, որն իր շարժման արագությամբ թույլ չի տալիս Երկրին ներքև շարժվել1:

Երկրի գնդաձևության մասին պատկերացման ձևավորմանը որոշակիորեն նպաստել է Համաշխարհային ձվի մասին հնագույն առասպելի կառուցվածքային մեկնությունը: Որոշ հին և վաղմիջնա-դարյան մտածողներ տիեզերքի երկրակենտրոն կառուցվածքը և երկրի գնդաձևությունը համեմատում էին ձվի հետ: Այսպիսի պատկերացումը համահունչ էր հնդեվրոպական, եգիպտական, չինական առասպելաբանությունների' Համաշխարհային ձվի մասին տիեզերածնական առասպելին [34, с. 681]1 2: Հին հունական տիեզերաբանական պատկերացումների և աստղագիտության ակունքներն ուսումնասի-

1 Հմմտ. Էմպեդոկլեսի (մ.թ.ա. 492-432թթ.) կարծիքը, որը բերում է Արիստոտելը. «Մյուսները համաձայն են Էմպեդոկլեսի հետ, որ երկնքի արագ շարժումն է. խանգարում Երկրի շարժմանը» [21, II, 13]: Տիեզերքի կենտրոնում հողմի շնորհիվ Երկրի գրաված դիրքի մասին տեսակետը մինչև Նյուտոնի (1642-1727թթ.) տեսության ի հայտ գալը տարերայնորեն գոյություն ուներ նաև միջնադարյան գիտության մեջ և կրել է «հողմերի տեսություն» անվանումը [33, էջ 63]:

2 Իրենց հետազոտություններում Ա.Ն. Աֆանասևը, Վ.Վ. Շկլովսկին, Վ.Ն. Տոպորովը, Վ.Վ. Իվանովը և ուրիշներ աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերը վերականգնելիս օգտագործում են Համաշխարհային ծաոի և Համաշխարհային ձվի կերպարները, որոնք առկա են տարբեր առասպելաբանություններում որպես վերին և ստորին աշխարհները միավորող ուղղահայաց խորհրդանիշներ:

94

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դանիելան

րելիս այդ առասպելը դիտարկվել է օրփեականության տեսանկյունից, որի ազդեցությունն են կրել Անաքսիմանդրոսը (մ.թ.ա. 610-547թթ.), Պյութագորասը (մ.թ.ա. 569-475թթ.), Պարմենիդեսը (մ.թ.ա. 520-շուրջ մ.թ.ա. 450թթ.), Էմպեդոկլեսը, Պլատոնը (մ.թ.ա. 428-347թթ.) և Արիստոտելը [35, с. 120-124; 36, с. 6-160]: Առասպելաբանաստեղ-ծական խորհրդանիշ 'Համաշխարհային ձվի կերպարը մի կողմից սկզբնաղբյուր էր որոշ կրոնաառասպելաբանական և բանահյուսական պատկերացումների համար, իսկ մյուս կողմից' կառուցվածքային մեկնաբանմամբ, իր զարգացումն է ստացել տիեզերաբանության բնագավառում: Բնափիլիսոփայության պատմության մեջ Համաշխարհային ձվի առասպելի կառուցվածքային' գիտական մեկնաբանությունն իր արտացոլումն է գտել Անանիա Շիրակացու երկում [37, с. 3233]: Երկրի գնդաձևության գաղափարն ապացուցելիս Շիրակացին երկրի ձևը և զբաղեցրած դիրքը տիեզերքում համեմատել է ձվի կառուցվածքի հետ. «Եւ եթէ ոք կամիցի օրինակ տեսական զարտաքնոցն լսել' իբր թէ զկայս երկրի նմանեցուցեալ, ինձ ի դէպ թուի ասացեալն' իբրեւ ձու. որպէս նորա դեղինն ի միջին գնդաձեւ կառուցեալ կայ, եւ օդ շուրջ զնովաւ, եւ երկին պատ առեալ զամենայնիւ» [31, էջ 10]:

Եղանակի կանխագուշակության կապակցությամբ կարևոր է Անանիա Շիրակացու դիտարկումը Խեցգետնի համաստեղության Մսուր կոչված տիրույթում գտնվող աստղերի նկարագրությունում. «Տեղի է որ կոչի Մսուր եւս այս ժողով իմն է, որ երեւի զամպ նման, եւ լինի առ պատենիւք Խեցգետոյն եւ Բ աստեղք առ նովաւ' մի ի հարաւոյ եւ մի յարեւմտից, որ կոչեն Էշս, եւ յորժամ պարզոյ ի վեր հայիս' յան-կարծ Մսուրն չերեւի եւ նուազ աստեղքն' որ Էշքն կոչին' երեւին զյուզմունս ամպոց նշանակէ: Յորժամ Մսուրն թուխ երեւի եւ աստեղքն իրերաց նման' անձրեւս նշանակէ» [38, էջ 245-246]: Հետաքրքիր է համեմատությունը Պլինիոս Ավագի «Բնական պատմություն» երկի համապատասխան հատվածի հետ. «Խեցգետնի (Cancel) համաստեղու-

95

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

թյունում երկու փոքր աստղեր են գտնվում, որոնք կոչվում են Իշուկներ (Aselli)-. Դրանց միջև փոքր ամպ կա, որը կոչվում է Մսուր (Praesepio): Երբ լավ եղանակին այդ ամպը չի երևում, հետևում է ուժեղ փոթորիկ, սակայն, եթե այդ երկու աստղերից հյուսիսայինը ծածկված լինի մառախուղով, ապա հարավային քամի կլինի, իսկ եթե հարավայինը ծածկված լինի մառախուղով, ապա քամին կլինի հյուսիսից» [39, 1950, vol. V, XVIII, LXXX. 353]: Պլինիոսը հավանաբար ներկայացրել է ավելի ցամաքային կլիմա ունեցող վայրերում կատարված դիտարկումների արդյունքները: Այստեղ նրա աղբյուրը կարող էին լինել բաբելոնացի-ների կատարած դիտարկումները Միջագետքում:

Նավարկությունների ժամանակ աստղային երկնքով կողմնո-րոշվելու մասին Անանիա Շիրակացին գրել է. «Որպէս Դիոդորոս Սամեացի (Սամոսացի- Է.Դ.) պատմէ զՀնդկաց' թէ Ղիմերիկոնն նաւելով' յերկիրն ունելով զՏաւռոնն Միջերկնեայ եւ զՊղայիդա ընդ մէջ Կիսեայ» [40, էջ 307]:

Անանիա Շիրակացին տեղեկություններ է հաղորդում Լուսնի ազդեցությամբ մակընթացությունների ու տեղատվությունների, ինչպես նաև «աստղային երկնքի հետ կապված» երկրաշարժերի վերաբերյալ [31, էջ 14, 43]: Երկրաշարժերի պատճառի մասին հաղորդման սկզբնաղբյուրը կարող էր լինել Պլինիոսի երկը [41, էջ 4-5], որտեղ բերվում է բաբելոնացիների տեսությունը, ըստ որի Երկրի մակերևույթի վրա ճեղքվածքներն առաջանում են «աստեղային ուժից», սակայն միայն այն երեք «աստղերի» (Սատուրն' Երևակ, Յուպիտեր' Լուսնթագ և Մարս' Հրատ), որոնց նրանք ամպրոպների պատճառ էին համարում [39, 1967, vol. I, II, LXXXI, 191 և XVIII, 82]1: Հնում մոլորակները (Հրատ, Լուսնթագ, Երևակ, Փայլածու' Մերկուրի, Արուսյակ' Վեներա) երբեմն «աստղեր» էին կոչվում: 1

1 XX դարի երկրորդ կեսին ապացուցվեց, որ Արեգակնային համակարգի կենտրոնական աստղի' Արեգակի վրա պարբերաբար տեղի ունեցող առավել ուժեղ բռնկումները երկ-րաշարժեր են առաջացնում [42, с. 85-95; տե ս նաև 43, с. 1-4 և այլն]։

96

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԷԴանիելան

Հին և վաղ միջնադարյան Հայաստանի աշխարհագրության և քարտեզագրության կարևորագույն սկզբնաղբյուր է «Աշխարհացոյց»-ը, որը Մովսես Խորենացու (^դ.) և նրա գործը շարունակող Անանիա Շիրակացու (VII^) հետազոտական աշխատանքի արգասիքն է1: «Աշխարհացոյց»-ի հիմնական մասը նվիրված է Հայաստանին1 2: «Աշ-խարհացոյց»-ի տվյալները հնարավորություն են ընձեռում Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների քարտեզների ու «Աշխարհի քարտեզի»3 հետ մեկտեղ վերականգնել նաև գլոբուսը քարտեզագրական մեթոդով [52, с. 45-46; 53, с. 235-237]:

1 «Աշխարհացոյց»-ի ձեռագրերի զգալի մասն ավանդված է Մովսես Խորենացու անունով

[44, էջ 110]: «Աշխարհացոյց»-ի հնագույն ընդօրինակությունները պահպանվել են թե' Մովսես Խորենացու («Աշխարհացոյց»-ի բնագիր տեքստի և թարգմանությունների հրատարակությունների մատենագրությունը տե'ս 45, էջ 79-84) և թե' Անանիա Շիրակացու երկերը պարունակող ձեռագիր ժողովածուներում [46, էջ 19; 47, էջ 227], ուստի ուսումնասիրողների մի մասը (Վիստոն եղբայրներ, Մ.Չամչյան, ՂԻնճիճյան, Ա.Սուքրյան, Բ.Հա-րությունյան և ուրիշներ) «Աշխարհացոյց»-ի հեղինակ է համարել Մովսես Խորենացուն, իսկ մյուս մասը (Ք.Պատկանյան, Յ.Մարկվարտ, Թ.Հակոբյան, Ա.Աբրահամյան, Ռ.Հյուսն և ուրիշներ)՝ Անանիա Շիրակացուն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Մովսես Խորենացին ստեղծել է «Աշխարհացոյց»-ը, որն Անանիա Շիրակացին VII^ խմբա-

գրել և շարունակել է [48, էջ 37; 44, էջ 111, 124]:

2 «Աշխարհացոյց»-ում լայնորեն օգտագործված են Մեծ Հայքի թագավորության ժամանակներից հայտնի արքունի դիվանի արխիվային փաստաթղթերը (հիմնականում աշխարհագրեր) և այլ նյութեր [46, էջ 21-23], իսկ անտիկ աշխարհագրական և քարտեզագրական կարևոր սկզբնաղբյուրներից է Պտղոմեոսի «Աշխարհագրության ձեռնարկ»-ը [49; 50, էջ 179-182]: Հայ Արշակունիների թագավորության անկումից (428թ.) հետո հայ քաղաքական մտքի կենտրոնում էր Մեծ Հայքի արևերան և արևմտյան մասերի վերա-միավորմամբ, թագավորության վերականգնման խնդիրը: Այդ նպատակով Հայոց պետականության պաշտպանության գաղափարակիր ազգային-ազատագրական պայքարի ղեկավարները և գիտակրթական ոլորտի գործիչները կարևոր էին համարում Հայաստանի ամբողջական տարածքի պատմագիտական և քարտեզագրական հիմքերով ներկայացնելը, որն իրականացրին Մովսես Խորենացին' հայ ժողովրդի ազատագրական պայքարի (V^ երկրորդ կես) և Անանիա Շիրակացին Մեծ Հայքի միասնական տարածքի և Հայոց պետության վերականգնման ժամանակներում (VII^ երկրորդ կես)' «Աշխար-հացոյց»-ում ցույց տալով Հայաստանի ամբողջական տարածքը Մեծ Հայքի 15 աշխարհները (նահանգներ) և Փոքր Հայքը: «Աշխարհացոյց»-ը նաև այլ երկրներին վերաբերող աշխարհագրական և քարտեզագրական նյութեր է պարունակում, որը վկայում է, որ այն, աշխարհագրական երկ լինելով, քարտեզների ժողովածու ատլաս է [46, էջ 16-19]:

3 «Աշխարհի քարտեզը» ներկայացնում է Հին աշխարհին հայտնի «բնակեցված երկ-րի» («օյկումենե»՝ Արևելյան կիսագնդի հյուսիսային մասի «բարեխառն գոտում») քարտեզագրական պատկերը [51, с. 5-8, 102]:

97

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Եզնիկ Կողբացին [54, էջ 154, 156, 184] և Անանիա Շիրակացին քննադատել են քաղդեական աստղագուշակությունը [55, էջ 7-8]: Շիրակացին հետաքրքիր գնահատական է տվել աստղաբաշխությամբ զբաղվող քաղդեացիներին, եգիպտացիներին և նրանցից ընդօրինակած հույներին: Մասնավորապես քաղդեացիների մասին նա գրել է, որ նրանք հմուտ էին աստղաբաշխության մեջ և ջանում էին երկնքի մասին ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել, սակայն չկարողացան երկնային զարդերի դիտարկումներից ավելի վեր բարձրանալ' հասնել դրանց արարչության ճանաչողությանը: Դրանով իսկ, քաղդեացիները սկսեցին լուսատուներին և համաստեղություններին աստված-ներ համարել և դրանց վերագրել հատկություններ, որոնցով վերջիններս իբրև թե ազդում են մարդկանց ճակատագրերի վրա: Շիրակացին աստղագուշակությունը և կախարդություններն անհեթեթություն համարելով, եզրակացրել է, որ' ո'չ մեծ ու փոքր լուսատուները, ո'չ նույն ինքը երկինքը և ո'չ էլ երկիրը աստվածներ չեն, քանզի մոլորությամբ դեգերում են, և նրանց անհրաժեշտաբար շարժման մեջ է դնում հզորագույն Արարիչ Աստվածը: Միևնույն ժամանակ, Անա-նիա Շիրակացին ցույց է տվել աստղային երկնքի ուսումնասիրության կարևորությունը ճանապարհորդությունների և եղանակի կանխագուշակման համար:

Աստղագիտության պատմության մեջ առանձնակի նշանակություն ունի Ծիր Կաթնի դիտարկումը Հայաստանում: Այս տեսանկյունից կարևոր են Շիրակացու հաղորդումները Ծիր Կաթնի, Կենդանա-կերպի1 և, մասնավորապես, Խեցգետնի համաստեղության մասին: Հազարամյակների ընթացքում Ծիր Կաթնի խնդիրը գտնվում է

1 Աստղագիտության պատմության մեջ ընդունված տեսակետի համաձայն' Կենդանա-կերպի (Զոդիակ) համաստեղությունների խորհրդանիշների մասին դեռևս մ.թ.ա. III հազարամյակից ձևավորված պատկերացումների բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Ըստ ՎՕլքոթի, համաստեղությունների հին նշանները ստեղծել են Եփրատի հովտի և Արարատ լեռան շրջակայքի բնիկները, դրանով իսկ համաստեղությունների նշանների հայրենիքը Հայաստանն է [56, pp. 6, 8]:

98

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դանիելան

աստղագետների ուշադրության կենտրոնում: Անանիա Շիրակացին գրել է, որ «բարի փիլիսոփաները»1 խոսել են այն մասին, թե Ծիր Կա-թինը բազում աստղերի խիտ և աղոտ կուտակում է. «Զկաթին ծիր... ոմանք ասացին' թէ ճանապարհ է դա հին արեգական1 2 հետք. փիլի-սոփայքն բարիք ասացին զդմանէ թէ խիստ աստեղք են բազումք, նուազք եւ յոյժ ընդ աղօտ երեւմանէն միաւոր լոյսն տեսանի» [31, էջ 3738]: Այստեղ արտացոլվել է Անաքսագորասի (մ.թ.ա. 500-428թթ.) և մեծ ատոմիստ Դեմոկրիտոսի (մ.թ.ա. 460-370թթ.)' Ծիր Կաթնի բնույթի մասին տեսությունը [58], որի հիմքում Տիեզերքի' բազմաթիվ աշխարհներից կազմված լինելու պատկերացումն էր:

Աստղագիտության հիմնարար ուղին' Ծիր Կաթնի դիտարկումը և ուսումնասիրությունը մարդկային միտքն ուղենշեց դեպի Մետա-գալակտիկա, նյութի անսահման հնարավորությունների ճանաչումը, այն է' աշխարհը կազմող նախնական տարրերի, ինչպես նաև Երկրի և մյուս գնդաձև տիեզերական մարմինների հնագույն հետազոտություններից մինչև Կոպերնիկոսի (1473-1543թթ.) Արեգակնակենտրոն համակարգը, Դեմոկրիտոսի' Ծիր Կաթնի և բազում աշխարհների մասին, և Շիրակացու բնափիլիսոփայական գաղափարներից մինչև Վիկտոր Համբարձումյանի (1908-1996)' Տիեզերքում գալակտիկաների միջուկների ակտիվացմամբ պայմանավորված անկայուն գործընթացների վերաբերյալ տիեզերածնական հայեցակարգը [59, с. 23-26; 60, с.12-16; 61, p. 241; 62; 63, с. 42, 58; 64, pp. 280-286]:

1 Անանիա Շիրակացին բնափիլիսոփայական խնդիրները հետազոտելիս գաղափարական առումով' տիեզերական մարմինների և դրանց նշանակության մասին նախաքրիստոնեական ու քրիստոնեական դարաշրջանների պատկերացումները կրողներին տարբերակելու հետ մեկտեղ, նախաքրիստոնեական ժամանակների փիլիսոփաների մի մասին անվանել է «բարի իմաստասերներ», իսկ մյուսին' «չար իմաստասերներ»: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին, ապա նրանց Շիրակացին անվանել է «մեր սուրբ հայրեր և վարդապետներ»:

2 Վ.Օլքոթը նշել է, որ հին դարերում Հայաստանում Արեգակի պաշտամունքին նվիրված տոնակատարություններին ձի էր զոհաբերվում [57, pp. 147-148]։

99

Է. Դանիեյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Անանիա Շիրակացու գիտական ժառանգությունը [65, էջ 16-21; 66, էջ 76-86]1 կարևոր ներդրում է հայ և համաշխարհային բնագիտական մտքի պատմության մեջ:

Սեպտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հ.Ա. Մարւռիրոսյան, Պաշտամունքը, կրոնը և արվեստը նախնադարյան Հայաստանում, Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երևան, 1971:

2. Ա Ա Քալանթար, Արագածը պատմության մեջ, Երևան, 1935:

3. Հ.Ա. Մարւռիրոսյան, Հայաստանի նախնադարյան մշակույթի նոր հուշարձաններ, Պատմա-բանասիրական հանդես, 1969, N3:

4. Գ.Հ. Կարախանյան, Պ.Գ. Սաֆյան, Սյունիքի ժայռապատկերները, Հայաստանի հնագիտական հուշարձանները, 4, Ժայռապատկերներ, պրակ I, Երևան, 1970:

5. С.Б. Петросян, Древнейшие петроглифы Армении, «Промышленность, строительство и архитектура Армении», N 9, Ереван, 1987.

6. S.Shahinyan, Petroglyphs and Ancient Symbols of the Armenian Highland, Yerevan, 2010.

7. H.Simonyan, K.Tokhatyan, Petroglyphs of the Armenian Highland, «Archaeological Heritage of Armenia»,Yerevan, 2013.

8. Э.С. Парсамян, Археоастрономия в Армении, Историко-астрономические исследования. Вып. 20, Наука, М., 1988.

9. П.М. Геруни, Доисторическая каменная обсерватория в Карахундж-Каре-ниш, Доклады НАН РА, 1998, N 4.

10. Е.Б. Гусев, В.Г. Сурдин, Расширяя границы Вселенной: история астрономии в задачах, М., 2003.

11. Է.Վ. Խանզադան, Կ.Հ Մկրտչյան, Է.Ս. Պարսամյան, Մեծամոր, Երևան 1973:

12. Գիրք Աստուածաշունյք հին և նոր կտակարանաց, Վենետիկ, 1860, Եսայի:

13. Գր. Ղափանցյան, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Երևան, 1945:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

14. Բ Ն Աոաքեյյան, Հայկ-Օրիոն, «Տեղեկագիր» ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի, 1941, М 8 (13):

15. Է.Լ.Դանիեյան, Հին Հայոց դիցաբանական պատկերացումները աստղային երկնքի մասին, ՊԲՀ, 1989, N 3:

16. Է.Լ.Դանիեյան, Անանիա Շիրակացու բնափիլիսոփայական մոտեցումը միաստվածությանը, «Գիտության աշխարհում», N 3:

1 Անանիա Շիրակացին մեծ ներդրում ունի նաև մաթեմատիկայի բնագավառում: Իր

կազմած թվաբանության դասագիրքն աշխարհում հնագույններից է [67; 68, էջ 245-274;

69, с. 445; 26, с. 41-67]:

100

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դանիելան

17. Анания Ширакаци, Космография. Перевод с древнеармянского, предисловие и комментарии К.С. Тер-Давтян и С.С. Аревшатян, Ереван, 1962.

18. Է.Դաեիեըան, ԷԲարսեղյան, Տիեզերաբանական պատկերացումների գեղարվեստական փոխակերպությունը հին Հայաստանի նյութական մշակույթում, Հա] արվեստի 4-րդ միջազգային սիմպոզիում, Զեկուցումների թեզիսներ, Երևան, 1985:

19. Է.Դաեիեըան, Բնափիլիսոփայության առասպելաբանական ակունքները, «Գիտություն և տեխնիկա», Երևան, 1987, N 5:

20. Э.Даниелян, Армянские космографические труды VII века о строении Вселенной, Ереван, 1978.

21. Aristotle, On the Heavens, with an English transl. by W.K.Guthrie, L.-Cambr. Mass, 1939.

22. Դաւիթ Աեյաղթ, Սահմանք իմաստասիրութեան: Համահավաք քննական բնագիրը, թարգմանությունը գրաբարից ռուսերեն, առաջաբանը և ծան. Ս.Ս. Արևշատյանի, Երևան, 1960:

23. Մովսէս Կաղաեկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983:

24. Է.Լ. Դttlեիեըttlե, Արիստոտելի տարրերի տեսությունը և Անանիա Շիրակա-ցու «Տիեզերագիտությունը», ՊԲՀ, 1971, N 2:

25. Անանիայի Շիրակունւոյ Մնացորդք բանից, ի լոյս ած Ք.Պատկանեան, Ս.Պետերբուրգ, 1877:

26. А.Г.Абрамян, Г.Б. Петросян, Анания Ширакаци, Ереван, 1970.

27. Է.Լ. Դttlեիեըttlե, V դարի տիեզերագիտական մի պատառիկ, «Լրաբեր» հաս. գիտ., Երևան, 1975, N 12:

28. Դաւիթ Աեյաղթ, Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի: Համահաւաք քննական բնագիրը, թարգմ. գրաբարից ռուսերեն, առաջաբանն ու ծան. Ս.Ս. Արևշատյանի, Երևան, 1976:

29. Դաւիթ Աեյաղթ, Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտէլի: Համահաւաք քննական բնագիրը, թարգմ. գրաբարից ռուսերեն, առաջաբանն ու ծան. Ս.Ս.Արևշատյանի, Երևան, 1967:

30. Э.Л. Даниелян, Космографические воззрения Давида Непобедимого, «Философия Давида Непобедимого», М., 1984.

31. Անաեիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն և տոմար: Աշխատ. Աշ. Աբրահամյանի, Երևան, 1940:

32. E.L. Danielyan, Cosmological Ideas in Antique and Early Medieval Philosophical Views, “Acta Classica” Univer. Scient. Debreceni, t. XXV, 1989.

33. Բ.Ե. Թումանյան, Երկրակենտրոն և արևակենտրոն սիստեմները Հայաստանում, Երևան, 1973:

34. В.Н. Топоров, Яйцо мировое, Мифы народов мира, М., 1992, т. 2.

35. И.Н. Веселовский, Астрономия орфиков, Вопросы истории естествознания и техники, N 2, 1982.

101

Է. Դաեիեյյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

36. С.В. Житомирский, Античная астрономия и орфизм, М., 2001.

37. Э.Л. Даниелян, От древней мифологии к натурфилософии раннесредневековой Армении, Тезисы докладов VI Закавказской научной конференции историков науки, Тбилиси, 1987.

38. Գ Տեր-Մկրտչյաե, Հայագիտական ուսումնասիրություններ, Գիրք Ա, Երևան, 1979:

39. Pliny, Natural History, in ten volumes, with an English transl. by N.Rackham, London,1950, 1967.

40. Ա Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Երևան, 1944:

41. Է.Լ. Դաեիեյաե, Պյինիոս Ավագը և Անանիա Շիրակացին, «Հելլենիստական մշակույթի պրոբլեմներ» գիտաժողովի զեկուցման թեզիսներ, Երևան, 1980:

42. Г.А. Соболев, И.П. Шестопалов, ЕЛ. Харин, Геоэффективные солнечные вспышки и сейсмическая активность Земли, Физика Земли, 1998, №7.

43. С.В. Белов, И.П. Шестопалов, ЕЛ. Харин, О взаимосвязях эндогенной активности Земли с солнечной и геомагнитной активностью, Доклады Академии Наук, 2009, том 428, № 1.

44. Ա Վ. Մուշեղ/ան, Մովսես Խորենացու դարը, Երևան, 2007:

45. Պ.Հովhաեեիuյաե, Մովսես Խորենացի: Մատենագրություն, Երևան, 2013:

46. ՍՏ Երեւան, Հայաստանը ըստ «Աշխարհացո]ց»-ի, Երևան, 1963:

47. Ա Գ Աբրահամյան, «Աշխարհացոյց»-ի հեղինակի պրոբլեմը, ՊԲՀ, 1969, № 3:

48. Է.Լ. Դաեիեյան, Հայաստանի քաղաքական պատմությունը և Հայ Առաքելական եկեղեցին (VI-VII դդ.), 2000:

49. Claudii Ptolemaei Geographia , ed. Carolus Mullerus, voluminus primi, pars secunda, Parishs, 1901; Claudii Ptolemaei Geographiae, ed. J.Fischer, I-IV, Leyden, 1932.

50. Է.Լ. Դաեիեյաե, Պտղոմեոսի ցամաքային տեսության արտացոլումը «Աշ-խարհացոյց»-ում, ՊԲՀ, Երևան, 1973, N 2:

51. А.Б. Дитмар, Рубежи ойкумены, М., 1973.

52. С.Т. Еремян, “Ашхарацуйц” (Армянская география VII века) — выдающийся памятник географии и картографии древнего мира, «Լրաբեր» հաս. գիտ., N5, 1968։

53. С.Т. Еремян, География и картография, Культура раннефеодальной Армении (IV-VIto.) գրքում, Ереван, 1980.

54. Եզնկայ Կողբացւոյ Եղծ աղանդոց, Գենետիկ, 1826:

55. Է.Լ. Դաեիեյաե, Քաղդեական աստղագուշակության քննադատությունը Անանիա Շիրակացու կողմից, 4-րդ Անդրկովկասյան կոնֆերանսի (գիտության պատմություն) աշխատություններ, Երևան, 1972:

56. W.T. Olcott, Star Lore: Myths, Legends, and Facts (originally published New York and London, 1911), New York, 2004.

57. W.T. Olcott, Sun Lore of All Ages, New York and London, 1914.

58. С.Я. Лурье, Демокрит, Тексты, переводы, исследования, М., 1970.

102

«21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դաեիելան

59. В.А. Амбарцумян, Вопросы космогонии в свете современной астрофизики, «Природа», N 2, 1939.

60. В.А. Амбарцумян, Эволюция звезд и астрофизика, Ереван, 1947.

61. V.Ambartsumyan, La structure et l’evolution de l’universe, Editions Stoops. Bruxelles, 1958.

62. В.А. Амбарцумян, Философские вопросы науки о Вселенной, Ереван, 1973.

63. В.А. Амбарцумян, В.В. Казютинский, Научные революции и прогресс астрофизики, «Астрономия, методология, мировозрение» գրքում, М., 1979։

64. E.L. Danielyan, From Shirakatsi to Victor Ambartsumian, Armenian Philosophical Academy, “Armenian Mind”, vol. II, 2, 1998.

65. Է.Լ. Դաեիեյյան, Անանիա Շիրակացու ներդրումը բնափիլիսոփայության, տիեզերագիտության և աշխարհագրության բնագավառներում, «Գիտության աշխարհում», N 3, 2012:

66. Է.Լ. Դահ^յսն, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և բնափիլիսո-փալական հայացքները, «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում», պատմա-աստղագիտական գիտաժողով' նվիրված Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին: Հայկական աստղագիտական ընկերության XI տարեկան համաժողով, 25-26 սեպտեմբերի 2012, Բյուրականի աստղադիտարան, Երևան, 2014:

67. Вопросы и решения Вардапета Анания Ширакаци, армянского математика VII века, издание и перевод И.А. Орбели, Петроград, 1918.

68. Ա.Գ. Աբրահամյան, Յոթերորդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացու թվաբանության դասագիրքը, «Երևանի պետհամալսարանի գիտական աշխատություններ», հ. ԺԱ, 1939:

69. И.Я. Депман, История арифметики, М., 1959, История отечественной математики, т. I, Киев, 1966.

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ

Էդուարդ Լ.Դաեիե[/աև

Ամփոփում

Հնագույն ժամանակներից առասպելաբաեակաե և բնապաշտական ընկալումներ պարունակող բեաճաեաչողակաե պատկերացումների ձևավորման ընթացքով էր պայմանավորված բնական երևույթների իմացությունը: Անա-նիա Շիրակացու աստվածաբանական հայացքները կենտրոնացել են բնության ու բնական երևույթների ճանաչողության շուրջ' միաստվածության

103

Է. Դանիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

գաղափարով կամրջելով հին և վաղմիջնադարյան գիտական մոտեցումները: Ելնելով միաստվածության գաղափարից (այն սկզբնապես վկայվել էր Հայաստանում) Անանիա Շիրակացին հետևում էր գիտական մտքի և հոգևոր ժառանգության պահպանման շարունակականության սկզբունքին այդպիսով իր բնափիլիսոփայական հայեցակարգը կառուցելով ամուր գիտական և հոգևոր հիմքի վրա: Հնագույն ժամանակներից են Հայկական լեռնաշխարհում կատարվել երկնքի ու երկնային մարմինների դիտարկումները: Երկրի և երկնային մարմինների գնդաձևության գաղափարը և անտիկ գիտական հայացքներից եկող այլ դրույթներ (տարրերի տեսության, երկնային մարմինների համեմատական չափերի, երկրաշարժերի, աստղագուշակության քննադատության և այլնի մասին) արտացոլվել և մշակվել են Անանիա Շիրակացու (VII^) «Տիեզերագիտութիւն», ինչպես նաև Մովսես Խորե-նացու (V^) և նրա շարունակող Շիրակացու «Աշխարհացոյց»-ում:

Աստղագիտության հիմնարար ուղին' Ծիր Կաթնի դիտարկումը և ուսումնասիրությունը, մարդկային միտքն ուղենշեց դեպի Մետագալակտի-կա, նյութի անսահման հնարավորությունների ճանաչումը, այն է' աշխարհը կազմող նախնական տարրերի, ինչպես նաև Երկրի և մյուս գնդաձև տիեզերական մարմինների հնագույն հետազոտություններից մինչև Կոպերնի-կոսի Արեգակնակենտրոն համակարգը, Դեմոկրիտոսի' Ծիր Կաթնի և բազում աշխարհների մասին, և Շիրակացու բնափիլիսոփայական գաղափարներից մինչև Վիկտոր Համբարձումյանի' Տիեզերքում գալակտիկաների միջուկների ակտիվացմամբ պայմանավորված անկայուն գործընթացների վերաբերյալ տիեզերածնական հայեցակարգը:

Անանիա Շիրակացու գիտական ժառանգությունը կարևոր ներդրում է հայ և համաշխարհային բնագիտական մտքի պատմության մեջ:

НАТУРФИЛОСОФСКАЯ КОНЦЕПЦИЯ И ДУХОВНОЕ МИРОВОЗЗРЕНИЕ АНАНИИ ширакаци

Эдуард Л. Даниелян

Резюме

С древнейших времен познание природных явление обусловливалось процессом формирования натурфилософских представлений, содержащих мифологические и экологические элементы. Теологические взгляды Анания Ширакаци концентрировались на постижении природы и природных явлений,

104

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Է.Դաեիելան

связывая идеей единобожия научные подходы древности и раннего средневековья. Исходя из идеи единобожия (оно изначально было засвидетельствовано в Армении), Анания Ширакаци придерживался принципа сохранения преемственности научной мысли и духовного наследия, тем самым выстраивая свою натурфилософскую концепцию на прочной научной и духовной основе. Издревле на Армянском нагорье осуществлялось наблюдение за небом и небесными телами. Идея о шарообразности Земли и небесных тел и другие восходящие к античности тезисы (учение о первоэлементах, сопоставительных размерах небесных тел, землетрясениях, критика астрологии и т.д.) были доказаны и разрабатывались в «Космографии» Анания Ширакаци (УПв.), а также Мовсесом Хоренаци (Ув.) и его преемником Ширакаци в «Географическом атласе мира» («Ашхарацуйц»).

Наблюдение и изучение основнополагающего объекта астрономии — Млечного пути, вывело человеческую мысль в Метагалактику, познание безграничных возможностей материи — от первоэлементов, из которых состоит мир, древнейших исследований Земли и других шарообразных космических тел до гелиоцентрической системы Коперника, учения Демокрита о Млечном пути и множественности миров, от натурфилософских идей Ширакаци до космологической концепции Виктора Амбарцумяна о нестабильных процессах, обусловленных активизацией галактических ядер во Вселенной.

Научное наследие Анания Ширакаци — важный вклад в историю армянской и мировой естественнонаучной мысли.

NATURAL PHILOSOPHICAL CONCEPT AND SPIRITUAL WELTANSCHAUUNG OF ANANIA SHIRAKATSI

Eduard L. Danielyan

Resume

Since ancient times, the cognition of natural phenomena stemmed from the process of formation of natural cognitive notions containing mythological and nature worship perceptions. The theological ideas of Anania Shirakatsi concentrated around the cognition of nature and natural phenomena, bridging ancient and early medieval scientific approaches through the idea of monotheism. Building upon the idea of monotheism, Anania Shirkatsi followed the principle of preservation of

105

Է. Դաեիելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

continuity of scientific thought and spiritual heritage, thus constructing his natural philosophical conception on the solid scientific and spiritual foundation.

The observation of the sky and celestial bodies was performed since ancient times in the Armenian Highland. The notion of the spherical shape of the Earth and celestial bodies, and other theses (about elements, comparative sizes of celestial bodies, earthquakes, criticism of astrology, etc.) coming from antique scientific views were reflected and elaborated in “Cosmography” of Anania Shirakatsi (VII century AD), as well as “Ashkharhatsoyts” (“Geography”) of Movses Khorenatsi (V century AD) and that of his follower Anania Shirakatsi.

The fundamental way of astronomy, observing and studying the Milky Way, directed the humankind’s thought towards Metagalaxy and learning of the matter’s unlimited potential, that is the primary elements constituting the world, as well as from study of Earth and other spherical bodies to the heliocentric system of Copernicus, from Shirakatsi’s ideas to Victor Hambartsumian’s cosmogony concept related to instable processes caused by active galactic nuclei.

The scientific heritage of Anania Shirakatsi is an important contribution to the history of Armenian and world natural scientific thought.

106

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.