ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ ՎՐԱՍՏԱՆՈԻՄ (1991թ. օգոստոս-1992թ. հունվար)
Արտակ Զարգարյան"
1991թ. օգոստոսին ներքաղաքական իրավիճակը Վրաստանում սրվեց: Դրա համար խթան հանդիսացավ օգոստոսի 19-ին Մոսկվայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը: Այս իրադարձությունների նախօրեին, Վրաստանի նորանկախ հանրապետության վարչապետ Թենգիզ Սիգուրան հրաժարական տվեց պատճառաբանելով, որ տարաձայնություններ են ծագել իր և նախագահ Զվիադ Գամսախուր-դիայի միջև երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք սկզբունքային հարցերի շուրջ [1]։ Պաշտոնից հրաժարվեց նաև արտաքին գործերի նախարար Գեորգի Խոշտարիան [1]։ Թվում էր, թե Զ.Գամսախուրդիայի կառավարությունը պառակտման եզրին է: Սակայն Զ.Գամսախուրդիան և նրա կողմնակիցները հայտարարեցին, որ վերահսկում են իրավիճակը և կոչ արեցին երկրի քաղաքացիներին ու քաղաքական ուժերին հանգստություն պահպանել:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 18-ին Մոսկվայում ԽՍՀՄ փոխնախագահ Գենադի Յանաևը և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Նրանք հայտարարեցին, որ Յալթայում գտնվող ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովը առողջական խնդիրների պատճառով չի կարող այլևս պաշտոնավա-րել: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության 127/7 հոդվածի, նախագահի պաշտոնը ստանձնում էր ԽՍՀՄ փոխնախագահ Գ.Յանաևը [2]։ •
• ՀՊՄՀ հայցորդ։
73
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Օգոստոսի 19-ին Զ.Գամսախուրդիան և Վրաստանի Գերագույն խորհուրդը, անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցող դեպքերին, երկրի բնակչությանն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեցին պահպանել հանգստություն և չեզոքություն [3]։ Այս հայտարարությունը Վրաստանի քաղաքական ուժերի, հատկապես Զ.Գամսախուրդիային ընդդիմացող ուժերի կողմից թշնամաբար ընդունվեց: Զ.Գամսախուրդիան և նրա թիմակիցներն իշխանության էին եկել հակակոմունիստական շարժման ալիքի վրա: Վրաց ժողովուրդը նրանց առաջին հերթին համարում էր ազատարարներ Կրեմլի մեծապետական քաղաքականությունից, ինչպես նաև անկախ պետականություն կերտող ուժ: Իսկ այժմ Զ.Գամսախուրդիան կոչ էր անում պահպանել հանգստություն և չարձագանքել Մոսկվայում խորհրդային իշխանության վերականգնման համար իրականացվող հեղաշրջմանը: Բացի դրանից, Անդրկովկասյան ռազմական շրջանի զինված ուժերը, որոնք դեռ պաշտոնապես համարվում էին խորհրդային բանակի մի մասը, ամեն վայրկյան կարող էին ներխուժել Վրաստան' վերականգնելու համար տապալված խորհրդային կարգերը:
Հատկանշական է, որ հենց նույն ժամանակաշրջանում նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը [4]։ Բայց Հայաստանի ինչպես հասարակական-քաղաքական ուժերը, այնպես էլ բնակչությունը նման բուռն կերպով չարձագանքեցին այդ հայտարարությանը: Սկզբունքորեն, Զ.Գամսախուրդիայի և Լ.Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները Մոսկվայում ստեղծված իրադրության հանդեպ իրարից չէին տարբերվում: Երկու երկրներում էլ առկա հասարակական-քաղաքական իրավիճակն ու գործընթացները, ժողովրդին համակած քաղաքական ակտիվությունը' ազգային պետականություն կերտելու նպատակով և այս ալիքի վրա ի հայտ եկած տարատեսակ քաղաքական հոսանքները բավական նման էին միմյանց: Այդ դեպ-
74
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարյա ն
о
քում ո րն էր Զ.Գամսախուրդիայի հանդեպ դժգոհությունների ալիքի իրական պատճառը: Այստեղ անհրաժեշտ է անել մի հետաքրքիր դիտարկում ևս: 1991թ. օգոստոսի 19-21-ը Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները պատմագրության մեջ բավական լավ են լուսաբանված: Սակայն Վրաստանում այդ նույն օրերին տեղի ունեցած իրադարձությունները մինչև այսօր պատված են գաղտնիության շղարշով: Հստակ է միայն մի բան: Այդ օրը Ազգային գվարդիայի ղեկավար Թենգիզ Կիտովանին, ընդդիմանալով Զ.Գամսախուրդիայի դեմ, Ազգային գվարդիայի մի հատվածի հետ հեռացավ Թբիլիսիից: Զ.Գամսախուրդիայի' ГКЧП(ԱԴՊԿ - Արտակարդ դրության պետական կոմիտե) մոսկովյան հեղաշրջման փորձը պաշտպանելու որո-
ռ
շումը բավական տարօրինակ էր: Ի նչ ակնկալիքներ կարող էր ունենալ չճանաչված հանրապետության նորընտիր նախագահը: ԱԴՊԿ-ի հետ Զ.Գամսախուրդիայի բանակցությունները կարելի է որակել որպես զուտ տակտիկական, սակայն սխալ հաշվարկված քայլ: Մոսկովյան ապստամբների հետ բանակցելու փորձեր արեցին նաև ուրիշ քաղաքական գործիչներ, սակայն նրանք այդ ժամանակ քննադատության չէին ենթարկվում Բ.Ելցինի և նրա կողմնակիցների կողմից: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Մի շարք քաղաքական գործիչներ, որոնք քննադատել էին հեղաշրջման փորձը (Վիտաուտաս Լանդս-բերգիսը' Լիտվայում, Յուրի Մեշկովը' Ղրիմում, Ջոհար Դուդաևը' Չեչնիայում) շուտով հեռացան քաղաքական ասպարեզից [5]։
Ինչպես նշում է Գ.Լեժավան, վարչապետ Սիգուրայի հեռանալուց հետո Զ.Գամսախուրդիան դեռևս փորձում էր ձևացնել, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և կառավարության ճգնաժամը կարելի է հաղթահարել առանց դժվարությունների [6]։ Երբ օգոստոսի 19-ի առավոտյան լուրեր տարածվեցին Մոսկվայում կատարվածի վերաբերյալ, ամբողջ Վրաստանը լարված սպասում էր կառավարության և նախագահի արձագանքին: Մոսկովյան հեղաշրջումը համընկավ
75
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Վրաստանի կառավարության թուլացման հետ: Ազգային գվարդիան բավական լարված հարաբերությունների մեջ էր նախագահի հետ: Քաղաքական վերնախավը կրկին համախմբելու համար անհրաժեշտ էր նոր ընդվզում խորհրդային իշխանությունների դեմ: Սակայն Գամսախուրդիան հստակ գիտակցում էր, որ ԱԴՊԿ հաղթանակի դեպքում ամբողջ իշխանությունը և խորհրդային բանակի հրամանատարությունն անցնելու են նրա տնօրինության տակ: Իսկ պայքարել խորհրդային բանակի դեմ Վրաստանն ի զորու չէր: Ազգային գվարդիայի շարքերում այդ ժամանակ կար 15 հազար զինվոր, որն իր պատրաստվածությամբ և սպառազինությամբ զգալիորեն զիջում էր Անդրկովկասում տեղակայված խորհրդային զինված ուժերին: Օգոստոսի 19-ին Զ. Գամսախուրդիան հանդիպում ունեցավ Անդրկովկաս-յան ռազմական շրջանի զինված ուժերի հրամանատար Վալերի Պատրիկիևի հետ: Վերջինս համոզմունք հայտնեց ԱԴՊԿ հաղթանակի կապակցությամբ, որից հետո նա սպասում էր հրամանի' Վրաս-տան զորք մտցնելու և տապալված խորհրդային կարգերը վերականգնելու համար [6]։ Հատկանշական է, որ բանակցությունների արդյունքում Զ.Գամսախուրդիային հաջողվեց համաձայնության գալ Վ.Պատրիկիևի հետ և զերծ պահել նրան Վրաստան խորհրդային զորք մտցնելու գաղափարից [7]։ Որոշ հետազոտողներ հակված են այն տեսակետին, որ հենց այս համաձայնության պատճառով էր, որ Գամսախուրդիան հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ հայտարարությամբ' կոչ անելով հանրությանը հանգստություն պահպանել: Իսկ Ազգային գվարդիան, ռուսների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռացվեց մայրաքաղաքից [8]։
Մյուս կողմից անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես Վրաստանի բնակչությունը, այնպես էլ կառավարությունն այդքան էլ խանդավառված չէին պաշտպանելու Մ.Գորբաչովին կամ ԱԴՊԿ հեղաշրջումը ղեկավարող ԽՍՀՄ փոխնախագահ Գ.Յանաևին: Նրանք երկուսն էլ խորհրդային իշխանության ներկայացուցիչներ էին, այսինքն փաս-
76
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարա ն
տացի վտանգ Վրաստանի անկախության համար: Ըստ էության, Զ.Գամսախուրդիան այս առիթը ցանկացավ օգտագործել Ազգային գվարդիայի հրամանատար Թ.Կիտովանիից ազատվելու համար, որի աճող հեղինակությունը և տարաձայնությունները կառավարության հետ էլ ավելի վտանգավոր էին դառնում Զ.Գամսախուրդիայի իշխանության համար:
Այսպիսով, օգոստոսի 20-ին Վրաստանի Ազգային գվարդիայի մի մասը' հրամանատար Թենգիզ Կիտովանիի գլխավորությամբ, հրաժարվեց ենթարկվել նախագահ Զ.Գամսախուրդիայի չեզոքություն պահպանելու հրամանին և հեռացավ Թբիլիսիից: Քաղաքում սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ Գամսախուրդիան ցանկանում է ցրել Ազգային գվարդիան, և Կիտովանիի հեռանալու հիմնական պատճառը դա է եղել: Օգոստոսի 23-ին նախագահ Գամսախուրդիան հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ Ազգային գվարդիան ոչ թե ցրվել կամ լուծարվել է, այլ նրան տրվել է միլիցիայի հատուկ նշանակության ստորաբաժանման կարգավիճակ: Այս փոփոխությունն արվել է Ազգային գվարդիան Անդրկովկասում գտնվող խորհրդային զորքերի հարձակումից զերծ պահելու համար [9]։
Եթե Գամսախուրդիան իր քայլերի մեջ զգուշավոր էր և փորձում էր պահպանել ուժերի հավասարակշռությունը մի կողմից ընդդիմադիր ուժերի, մյուս կողմից' Անդրկովկասում տեղակայված խորհրդային կորպուսի հրամանատարության միջև, ապա Կիտովանին առանց վարանելու գնաց նախագահի հետ առճակատման: Նրա հետ միասին մայրաքաղաքից հեռացան նաև Ազգային գվարդիայի զորամասերը, որոնք տեղակայվեցին Ախալքալաքի մոտ գտնվող Ռկոնիի կիրճում: Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգա-
ռ
մանքի վրա: Արդյո ք արդարացված էր Կիտովանիի' Ազգային գվարդիայի հետ միասին մայրաքաղաքից հեռանալու քայլը: Մենք հակված ենք մտածելու, որ ստեղծված իրավիճակում, երբ մայրաքաղաքը
77
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
գտնվում էր Անդրկովկասում տեղակայված խորհրդային զորքերի ներխուժման վտանգի տակ, Կիտովանիի հեռանալը նշանակում էր մայրաքաղաքը և նրա բնակչությանը թողնել անպաշտպան' բախտի քմահաճույքին: Մյուս կողմից հենց Գամսախուրդիայի դիվանագիտական ճիշտ քայլերի շնորհիվ էր, որ մայրաքաղաքը զերծ մնաց Անդրկովկասում տեղակայված խորհրդային զորքերի ներխուժումից: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը Կինոյի տան դիմաց կազմակերպեց հանրահավաք' պահանջելով նախագահի ու կառավարության հրաժարականը և նոր պառլամենտական ընտրությունների անցկացում: Ցուցարարների և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի միջև տեղի ունեցավ ընդհարում: Հնչեցին նաև կրակոցներ: Արդյունքում' երեսուն մարդ ստացավ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ [10]։ Իրավիճակը մայրաքաղաքում կրկին լարվեց: Այս դեպքերից հետո Գ.Չանտուրիան իր համախոհների հետ միասին սկսեց պարբերաբար մայրաքաղաքի կենտրոնում անցկացնել հանրահավաքներ: Երբ սեպտեմբերի 7-ին Զ.Գամսախուրդիան հրամայեց մայրաքաղաքում կարգուկանոն հաստատել, Թ.Կիտովանին հայտարարեց, որ եթե միլիցիայի հատուկ ջոկատը կրկին ցուցարարների հանդեպ գործածի մահակներ, ապա նա կմիջամտի գործին [11]։ Չանտուրիայից հետ չէին մնում նաև մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Իրակլի Ծերեթելիի կուսակցությունը նույնպես միացավ բողոքին և նստացույց սկսեց կուսակցության շենքի դիմաց: Սեպտեմբերի 11-ին ընդդիմադիր ուժերը ստեղծեցին «Համակարգող խորհուրդ», որը հանդես եկավ Զ. Գամսախուրդիայի հրաժարականի պահանջով: Նրանք պահանջում էին նաև ժամանակավորապես վերացնել նախագահի պաշտոնը, նշանակել նոր ընտրություններ [12, с. 133.]։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա կազմակերպեցին լրագրողները: Նրանք շրջապատեցին Պետական հեռուստատեսության շենքը' պահանջելով խոսքի ազատություն և գրաքննության վերացում: Դրա հետ
78
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարա ն
մեկտեղ, Թ.Կոստավան ապստամբ գվարդիականների հետ միասին շարժվեց դեպի Թբիլիսի' ցուցարարներին միանալու համար:
Սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 03:00-ի սահմաններում, կառավարական զորքերը Ռուսթավելի հրապարակը մաքրեցին ցուցարարներից ու բարիկադներից [13]։ Կառավարության տարածած հայտարարության համաձայն' Ռուսթավելի փողոցը բարիկադներից մաքրվել էր բացարձակապես կառավարությանն աջակցող հասարակ վրացիների կողմից [14]։ Սակայն իրականում հասարակ վրացիները քաղաքացիական հագուստով ներքին զորքերի ներկայացուցիչներն էին, որոնք մահակների ու հեղձուցիչ գազի օգնությամբ կարողացան ցրել ցուցարարներին, իսկ այնուհետև քաղաքի կենտրոնական պողոտան մաքրեցին բարիկադներից [15]։ Նախագահի հրամանով Թբիլի-սիում մտցվեց արտակարգ դրություն [16]։
Սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության զորքերն առանց մարտի վերցրին Շավնաբադայում տեղակայված Կիտովանիի գվարդիականների ճամբարը [17]։ Նրանց հաջողվեց խուսափել արյունահեղությունից, քանի որ գվարդիականների մեծ մասը ճամբարում չէր այդ պահին: Դրանից հետո Զ.Գամսախուրդիան ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկեց նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ սեպտեմբերի 30-ին խոստացավ համաներում շնորհել բոլոր նրանց, ովքեր մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ը վայր կդնեն զենքերը [18]։ Այդ նույն օրը Կառավարության տան դիմաց հավաքված իր կողմնակիցներին Զ.Գամսախուրդիան կոչ արեց շարժվել դեպի Հանրային հեռուստադեպարտամենտի շենք' այնտեղ հավաքված ցուցարարների հետ բանակցելու համար: «Մենք նրանց կհաղթենք, սակայն նրանք պարտված չեն լինի, նրանք կհաղթեն մեզ հետ միասին: Այո, մենք կհաղթենք նրանց սիրով» [19],- հայտարարեց Զ.Գամսախուր-դիան ցուցարարներին: Այս ելույթից հետո մեծ թվով ցուցարարներ շարժվեցին դեպի Հանրային հեռուստադեպարտամենտ: Այնտեղ հա-
79
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
վաքված բազմությունը հասնում էր շուրջ 5 հազարի: Սակայն հրաշք տեղի չունեցավ, և միակ դրական արդյունքն այն էր, որ երկու կողմերի միջև ընդհարում տեղի չունեցավ. նրանք խաղաղությամբ բաժանվեցին:
Նախագահի առաջարկած վերջնաժամկետը լրացավ, բայց ընդդիմությունը զենքը վայր չդրեց: Ինչպես նկատում է Սպարտակ Ժիդկո-վը, ընդդիմությունը համարձակություն ունեցավ անտեսել նախագահի պահանջը և վայր չդրեց զենքը: Սակայն ընդդիմությունը դեռևս բավական ուժեղ չէր և միաժամանակ չուներ Մոսկվայի աջակցությունը' նախագահ Զ.Գամսախուրդիային պաշտոնանկ անելու համար [12, с. 138]։ Այդ պատճառով Կիտովանին գվարդիականների հետ հեռացավ Թբիլիսիից և տեղակայվեց քաղաքից արևելք գտնվող ջրամբարի մոտ: Նրանք զբաղեցրին արհմիութենական ուսումնական կենտրոնի տարածքը, որը վերածվեց հակակառավարական ուժերի գլխավոր կենտրոնի: Հոկտեմբերի 4-ին Իրակլի Ծերեթելու գլխավորությամբ սկսվեց հակակառավարական բողոքի մի նոր ակցիա: Կառավարության տան դիմաց կրկին հավաքվեց բազմահազարանոց ամբոխ: Իրավիճակը բավական պայթյունավտանգ էր, քանի որ այնտեղ հավաքվել էին նաև Զ.Գամսախուրդիայի կողմնակիցները: Այս պայմաններում' ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև ընդհարումն անխուսափելի էր: Ցուցարարների երկու ճամբարների միջև եղան բախումներ, որի արդյունքում վիրավորվեց 81 մարդ [20]։
Այստեղ անհրաժեշտ է առանձնացնել մի կարևոր հանգամանք: Ընդդիմությունը ոչ միայն դեռ բավական ուժեղ չէր և չուներ Մոսկվայի աջակցությունը' հեղաշրջում իրականացնելու համար, այլ նաև համախմբված չէր: Կառավարության տան դիմաց հավաքված Ծերեթելու գլխավորած ընդդիմության ներկայացուցիչները հստակ գիտակցում էին, որ առանց գվարդիականների աջակցության չեն կարող միայնակ պայքարել Զ.Գամսախուրդիայի վարչակարգի դեմ: Սակայն Կիտովանիի գվարդիականներն այս անգամ չմիջամտեցին: Դա կարելի է բացատրել, մի կողմից, այն հանգամանքով, որ գվարդիան
80
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարյա ն
դեռևս չուներ բավական զենք և զինամթերք' կառավարության դեմ պայքարելու համար: Մյուս կողմից' նրանք ակնկալում էին Անդրկովկասում տեղակայված ռուսական բանակային կորպուսի աջակցությունը: Դրա հետ մեկտեղ Վրաստանի ընդդիմադիր ուժերը դեռևս չունեին Զ.Գամսախուրդիային տապալելու միասնական գործողությունների պլան: Թե' Կիտովանին, թե' Ծերեթելին գործում էին առանձին: Ունենալով միևնույն նպատակը նրանք հետապնդում էին տարբեր շահեր:
Այսպիսով, 1991թ. աշնանը վերջնականապես ձևավորվեց հակակառավարական կոալիցիան, որն իր մեջ միավորեց տարատեսակ ուժեր՝ ապստամբ զինվորական ստորաբաժանումներ, մտավորականության մի մասը, դեմոկրատներ և այլ ուժեր: 1991թ. դեկտեմբերին Զ.Գամսախուրդիայի իշխանությունն օր օրի ավելի էր թուլանում: Ընդդիմությունը վերսկսեց իր ցույցերը, որոնք ավելի բազմամարդ էին դառնում: Կիտովանիի մարդիկ, օգտվելով ստեղծված առիթից, ավելի հաճախ էին թափանցում մայրաքաղաք: Ի վերջո, կառավարական ուժերն այլևս ի վիճակի չէին կանգնեցնելու նրանց: Չնայած Զ.Գամսա-խուրդիայի կողմնակիցները դեռևս հավաքվում էին իրենց ղեկավարին պաշտպանելու համար, սակայն նրանց բանակն օր օրի ավելի էր նոսրանում: Ինչպես նկատում է պրոֆեսոր Ստեֆան Ջոնսը, դա առաջին հերթին պայմանավորված էր Զ.Գամսախուրդիայի կառավարման ավ-տորիտար մեթոդներով: Մյուս կողմից Կիտովանին արդեն կարողացել էր համաձայնության գալ Անդրկովկասյան ռազմական շրջանի ռուսական կորպուսի զինվորական վերնախավի հետ, որոնք նրան մատակարարում էին զենք, զինամթերք ու զրահատեխնիկա [21]։
Դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչները Կառավարության տան դիմաց կազմակերպեցին 20 հազարանոց հանրա-հավաք [22]։ Նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտար-կյալներին և իրենց հեռուստաեթեր տրամադրել: Ի պատասխան' զվիադականները հեռուստատեսությամբ ու ռադիոյով կոչ արեցին
81
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
բնակչությանը պաշտպանել օրինական ընտրված իշխանությանը և դուրս գալ փողոց [23]։ Կառավարության տան դիմաց հավաքված ընդդիմության և իշխանության կողմնակիցների միջև ընդհարումը կրկին անխուսափելի էր: Դեկտեմբերի 22-ին ցուցարարների վրա կրակ բաց արեցին: Չորս մարդ մահացավ [24]։ Դրանով Կիտովանիի ձեռքերն ազատ արձակվեցին' զինված գործողությունների անցնելու համար [25]։ Կեսօրին Կիտովանիին միացավ Հարավային Օսիայից վերադարձած Վաժի Ադամիան' 300 զինվորներից կազմված իր գումարտակով: Կիտովանին վերջնագիր ներկայացրեց Զ.Գամսախուր-դիային' պահանջելով նրա հրաժարականը: Ցուցարարներն ու ապստամբ գվարդիականները շրջապատեցին նախագահական նստավայրը, որտեղ գտնվում էին Զ.Գամսախուրդիան' իր ընտանիքով, նախագահին հավատարիմ պատգամավորներ ու նախարարներ [26]։ Նախագահական նստավայրի դիմաց ընթացող մարտերը հենց սկզբից կրում էին լարված ու կատաղի բնույթ, կային զոհեր ու վիրավորներ: Ականատեսների վկայությամբ' մայրաքաղաքում թալան ու կողոպուտ էին սկսվել: Ոստիկանությունը, որը չեզոք դիրք էր գրավել, չէր կարողանում վերահսկել իրադրությունը մայրաքաղաքում: Կիտովանին ու Ադամիան շուտով իրենց վերահսկողության տակ վերցրին օդանավակայանը, Կենտրոնական բանկը, Կենտրոնական փոստը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Նրանց, սակայն, չհաջողվեց իրենց ձեռքը վերցնել այն բանտը, որտեղ բոլոր քաղբանտարկյալներն էին [12, с. 248]։
Եվրոպական հանրությունը Թբիլիսիում ընթացող իրադարձություններին, թերևս, արձագանքում էր, սակայն որևէ հստակ դիրքորոշում չէր արտահայտում: Նրանք ասես խուսափում էին հանդես գալ Զ.Գամսախուրդիայի պաշտպանությամբ հաշվի առնելով նրա կառավարման եվրոպական հանրությանը ոչ բնորոշ և քննադատվող բռնապետական մեթոդը: Մյուս կողմից էլ, դեռևս վաղ էր սատարել ապստամբ ուժերին: Ապստամբներն ունեին Ռուսաստանի աջակցու-
82
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարյա ն
թյունը, հանգամանք, որը նույնպես հետ էր պահում Արևմուտքին նրանց աջակցելուց: Նախկին խորհրդային երկրներում շրջանառվում էր այն վարկածը, որ ժողովուրդն ապստամբել է Զ.Գամսախուրդիայի
ռ
կառավարման «բռնակալական» մեթոդի դեմ [27]։ Իսկ արդյո ք Գամ-սախուրդիան իրականում բռնապետ էր: Այս հարցին բավական բարդ է հստակ պատասխան տալը: Բավարար չէ այն հանգամանքը, որ որոշ քաղաքական գործիչներ նրան անվանում էին «իսկական բռնապետ»: Իսկ այն, որ ոմանք Գամսախուրդիային մեղադրում էին ընդդիմության հանդեպ մեղմ վերաբերմունքի մեջ, դեռևս բավարար չէ նրան ժողովրդավար առաջնորդ համարելու համար: Հստակ էր միայն այն, որ Վրաստանում ձևավորվել էր կառավարման ավտորի-տար ռեժիմ: Դրա ակնհայտ դրսևորումներն էին' Գերագույն խորհրդի դռնփակ նիստերը, պատգամավորների բաց քվեարկությունները բոլոր հարցերի շուրջ, նախագահ Գամսախուրդիայի ներկայությունը ԳԽ նիստերին և ակտիվ միջամտությունը, պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչների հեռացումը ԳԽ-ից' տարբեր պատճա-ռաբանություններով, նախագահի վետոն շուկայական ռեֆորմի վրա1։ Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները գրեթե զրկված էին հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթ ունենալու հնարավորությունից: Դրա հետ մեկտեղ, իշխանություններն ուժեղացրել էին մամուլի գրաքննությունը: Ֆինանսական դժվարությունների անվան տակ փակվեցին մի շարք թերթեր, ինչպիսին էին' «Մոլոդյոժ Գրու-զիի», «Ախալգազրդա Իոերիելի» և այլն [28]։ Գրեթե բոլոր թերթերի գլխավոր խմբագիրներն անմիջականորեն նշանակվում էին նախագահի կողմից: Բավական մեծ թիվ էին կազմում նաև քաղբանտար-կյալները: Փաստորեն, այլախոհությունը Զ.Գամսախուրդիայի կողմից կտրականապես մերժվում էր: Ավելին, նրա տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցներում անընդհատ հրապարակվում էին
1 Խոսքը վերաբերում է նախագահի կողմից ձեռներեցության վերաբերյալ օրինագծի վրա վետո դնելուն: Զ.Գամսախուրդիան դա հիմնավորեց այն հանգամանքով, որ դեռևս չկա իր ենթակայության տակ գտնվող համապատասխան դեպարտամենտ, որը կհամակարգեր ձեռներեցությունը երկրում:
83
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
հոդվածներ, որոնք քննադատում ու զրպարտում էին Վրաստանի առավել հայտնի ու ժողովրդի հարգանքը վայելող մտավորականներին [29]։ Նախկին խորհրդային հանրապետությունների հետ տնտեսական կապերը վերացել էին, իսկ արտասահմանյան կազմակերպությունները չէին ցանկանում տնտեսական պայմանագրեր ստորագրել Զ.Գամսախուրդիայի կառավարության հետ:
Բելովեժյան համաձայնագրի և ԱՊՀ ստեղծման վերաբերյալ պայմանագրի [30] կնքումից հետո, երբ ԽՍՀՄ-ը դե-յուրե դադարեց գոյություն ունենալուց [31], Վրաստանը հայտնվեց բավական դժվար իրավիճակում: Նրա անկախությունը ոչ մի պետություն չէր շտապում ճանաչել: Անհասկանալի էր, թե ում իշխանությունն է պետք ճանաչել: Գամսախուրդիան ընտանիքի հետ ապաստան էր գտել մայրաքաղաքի թաքստոցներից մեկում, իսկ Կիտովանին դեռ իր ձեռքը չէր վերցրել երկրի փաստական ղեկավարումը:
Ռուսթավելու փողոցում իսկական մարտեր էին ընթանում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Դեկտեմբերի 24-ին Զ.Գամսախուրդիայի կողմնակիցներին հաջողվեց լիովին մաքրել Ռուսթավելու պողոտան ցուցարարներից ու Կիտովանիի գվարդիականներից: Թվում էր, թե Կիտովանին վերջնականորեն սպառել է ուժերը։ Սակայն Կիտովանին արդեն լայնորեն օգտվում էր ռուսական ռազմական օժանդակությունից, և դա հնարավորություն տվեց նրան շարունակել պայքարը: Դեկտեմբերի 28-ին օժանդակություն ստանալով Կիտովանին նպատակ ուներ գրավելու հեռուստաաշտարակը, ինչպես նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին: Կիտովանիի գվարդիայի կազմում փողոցային մարտերին մասնակցում էին նաև մի քանի տասնյակ ռուս զինվորներ [32]։
1992թ. հունվարի 1-ին ընդդիմության ներկայացուցիչները ստեղծեցին Ռազմական խորհուրդ, որը կոչված էր համակարգելու նրանց գործունեությունը: Հունվարի 2-ին Ռազմական խորհուրդը հայտարա-
84
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարա ն
րեց, որ դադարեցնում է Վրաստանի Գերագույն խորհրդի գործունեությունը և ամբողջ իշխանությունը երկրում վերցնում է իր ձեռքը: Ռազմական խորհուրդը վերանվանվեց Ժամանակավոր ազգային խորհուրդ [33]։ Նախագահական նստավայրի շուրջ ծավալված համառ մարտերից հետո, հունվարի 6-ին, առավոտյան ժ. 03:00-ին Գամսա-խուրդիան իր ընտանիքի անդամների ու մերձավորների հետ միասին փախավ Վրաստանից [33]։ Ընդդիմությունը հաղթանակ տարավ:
Ինչպես հաղորդում էր Վրաստանի Առողջապահության նախարարությունը, դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիում ծավալված մարտական գործողությունների արդյունքում մահացավ 107 և վիրավորվեց 421 մարդ [34]։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Կիտովանիի գվարդիականները ցրեցին մայրաքաղաքի փողոցներ դուրս եկած Գամսախուրդիայի կողմնակիցներին [25, с. 265]։
Փախչելով ապստամբների ձեռքն անցած մայրաքաղաքից Զվիադ Գամսախուրդիան իր ընտանիքի անդամների ու մերձավորների հետ սկզբում ապաստան գտավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական Գանձակ քաղաքում: Սակայն Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա.Մութալիբովը հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում ապաստան տալ նրան [35]։ Գամսախուրդիայի ավտոշարասյունը Ղազախով հատեց Հայաստանի սահմանը և ապաստանեց Իջևան քաղաքում [36]։ Հայաստանի իշխանությունների հետ նախօրոք ձեռք էր բերվել համաձայնություն, որ Վրաստանի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող էր ստանալ քաղաքական ապաստան: Սակայն Գամսախուրդիան լավ էր հասկանում, որ Հայաստանում նույնպես երկար մնալ չի կարող: Նրան շուտով քաղաքական ապաստան առաջարկեցին Ֆրանսիան և Շվեյցարիան [37]։
Հատկանշական է, որ Գամսախուրդիան իրեն լիովին պարտված չէր համարում: Ընդդիմությունը կարողացավ հաղթանակ տանել
85
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
ռուսական զենքի օժանդակությամբ: Եվ ինչպես դիպուկ նկատում է Ս.Ժիդկովը' Գամսախուրդիան, անգամ Թբիլիսիից մազապուրծ փախչելուց հետո, հավատում էր, որ կարող է իր ժողովրդին կրկին համախմբել ընդդեմ Ռուսաստանի մեծապետական քաղաքականության, ինչպես դա արել էր շարժման սկզբին [12, с. 254]։ Սակայն ժողովրդի հեղափոխական ոգին արդեն մարել էր: Դրան գումարվել էր նաև այն հանգամանքը, որ իր կարճատև նախագահության տարիներին Վրաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակը և կառավարման ավտորիտար մեթոդը նույնպես հասցրել էին բացասաբար անդրադառնալ ժողովրդի շրջանում Զվիադ Գամսախուրդիայի ունեցած հեղինակության վրա: Այնպես որ, ժողովուրդն արդեն հոգնել էր պայքարից և նախընտրեց ընդունել նոր իշխանություններին:
Այսպիսով, 1991թ. վերջին - 1992թ. սկզբին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում Վրաստանի առաջին նախագահ Զ. Գամսախուրդիան ստիպված էր հեռանալ երկրի տարածքից: Երկ-րի իշխանությունն իր ձեռքը վերցրած Ռազմական խորհուրդը չեղյալ հայտարարեց 1978թ. ընդունված Վրաստանի ԽՍՀ Սահմանադրությունը և վերականգնեց 1921թ. Վրաստանի Հանրապետության Սահմանադրությունը [38]։ Նոր ղեկավարությունը ձեռնամուխ եղավ սո-ցիալ-քաղաքական բարեփոխումների. վերականգնվեցին արգելված կուսակցություններն ու թերթերը, բուհերին թույլատրվեց անցկացնել ռեկտորի ընտրություններ, վերականգնվեց մանր ու միջին ձեռներեցությունը, ինչն արգելված էր Գամսախուրդիայի ժամանակ: Թվում էր, թե տեղի ունեցավ դասական հեղաշրջում, տապալվեց բռնակալն ու իշխանության եկան ժողովրդավար ուժեր: Սակայն իրականությունն այդքան էլ պարզ չէր: Այն, որ Գամսախուրդիայի դեմ զինված հեղաշրջումն անխուսափելի էր, դրա մասին վկայում են այն փաստերը, որ իր կարճատև նախագահության ընթացքում նա Սահմանադրությունից հանեց բոլոր այն օրենքները, որոնք հնարավորություն
86
■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարյա ն
էին տալիս Գերագույն խորհրդին հասնել նախագահի հրաժարականին օրենսդրական ճանապարհով: Մյուս կողմից այլակարծության մերժումը, գրաքննությունը, քաղաքական կուսակցությունների և գործիչների հանդեպ իրականացվող հետապնդումները նույնպես ունեցան իրենց դերակատարությունը Զ.Գամսախուրդիայի հանդեպ ընդդիմության ձևավորման մեջ: Ազգային գվարդիան դժվար թե միայնակ դուրս գար նախագահի դեմ, եթե չունենար ժողովրդի աջակցությունը: Նրան սատարում էին բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, մտավորականության մի ստվար զանգված և ուղղակի Գամսախուրդիայի կառավարման համակարգից դժգոհ հասարակ քաղաքացիներ: Իհարկե, Գամսախուրդիայի կողմնակիցները նույնպես կազմում էին հասարակության մի ստվար զանգվածը: Նման պայմաններում, երբ օրենսդրությամբ հնարավոր չէ հասնել նախագահի հրաժարականին, ընդդիմությունը նախընտրեց ուժի կիրառումը և պետական հեղաշրջում իրականացրեց, ինչն, իհարկե, լավագույն մեթոդը չէ իրական ազատության հասնելու և ժողովրդավարական կարգեր հաստատելու ճանապարհին:
Մարտ, 2013թ.
Աղբյուրներ և գրականություն
1. В правительстве Республики Грузия // Свободная Грузия, 14.08.1991.
2. Указ вице-президента СССР Г.И. Янаева от 18 августа 1991г. // Правда, 20.08.1991г.
3. Заявление Президента Республики Грузия // Свободная Грузия, 21.08.1991.
4. Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին // Հայաստանի Հանրապետություն, 20.08.91թ.:
5. Goltz T, Georgian dairy. A chronicle of war and political chaos in the post-Soviet Caucasus, New York 2009, p. 12.
6. Лежава Г.П, Губогло М, Технологии этнической мобилизации. Из истории становления Грузинской государственности (1987-1993гг.), Российская Академия наук. Центр по изучению межнациональных отношений, М. 2000, с. 55.
7. Lobell S, Mauceri P, Ethnic conflict and international politics: explaining diffusion and escalation, New York 2004, p. 63.
87
Ա. Զարգարյա ն
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
8. Fahrettin (Jiloglu, Rusya Federasyonu’nda ve Transkafkasya’da Etnik ^atijmalar, istanbul, Sinatle, 1998, s. 151-152.
9. Заявление Президента Республики Грузия от 23 августа 1991г. // Свободная Грузия, 24.08.1991.
10. Заявление пресс-службы президента Республики Грузия // Свободная Грузия, 04.09.1991.
11. Bertsch, Gary K, et al (eds.) Crossroads and Conflict: Security and Foreign Policy in the Caucasus and Central Asia (Rutledge, 1999).
12. Жидков С, Бросок малой империи.
13. В правительстве Грузии // Свободная Грузия, 24.09.1991.
14. Заявление премьер-министра Республики Грузия господина Виссариона Гу-гушвили по телевидению 22 сентября // Свободная Грузия, 24.09.1991.
15. Elizabeth Shogren, Republic of Georgia Under Siege: Revolt: Battle rages at government headquarters in the capital. Rebels demand democratic reforms, Tass reports // Los Angeles Times, 23.12.1991.
16. Указ Президента Республики Грузия о введение с 25 сентября 1991г. чрезвычайного положения в городе Тбилиси // Свободная Грузия, 25.09.1991.
17. Лагерь Китовани был захвачен // Известия, 27.09.1991.
18. Указ президента Республики Грузия от 30-го сентября // Свободная Грузия,
01.10.91.
19. Georgia is on the brink of civil war // The Washington post, 03.10.91.
20. Mutinous Georgian Troops Clash With Army // The New York Times, 19.10.1991.
21. Jones S.F., “The Common Problems of Georgia’s Independence Today and in the Past,” (in Georgian), Roin Metreveli (ed.) Georgian Diplomacy Annual, Vol. II, Tbilisi Univ. Press, Tbilisi, 1995, p. 53-58.
22. Оппозиция не хочет отступать // Свободная Грузия, 22.12.91.
23. Обращение к гражданам Грузии // Свободная Грузия, 22.12.91.
24. Memorial Page of the first president of the Republic of Georgia, Dr. Zviad K. Gamsakhurdia (31.03.1939 - 31.12.1993) // http://www.oocities.org/z_g.geo/ z_g.html
25. Скаков А.Ю., Внутриполитическая ситуация в Грузии // Грузия: проблемы и перспективы развития, РИСИ, под редакцией Кожокина Е.М./, с. 265.
26. Rival Factions in Georgia Continue Battle for Capital // The New York Times,
30.12.91.
27. Jones SF, “Old Ghosts and New Chains: Ethnicity and Memory in the Georgian Republic,” Rubie Watson (ed.), Memory, History and Opposition Under State Socialism, School of American Research Press, Santa Fe, 1994, p. 149-165.
28. Гачечиладзе Р.Г., Правда о грузинской зине // Социс, № 8, 1992.
29. Jones S.F., “Populism in Georgia: the Gamsakhurdia Phenomenon,” Nationalism and History: the Politics of Nation Building in Post-Soviet Armenia, Azerbaijan
88
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.
Ա. Զարգարյա ն
and Georgia, Donald Schwarz and Razmik Panossiam (eds.), University of Toronto Center for Russian and East European Studies, University of Toronto Press, Toronto, 1994, p. 127-149.
30. Протокол к соглашению о создании содружества независимых государств, подписанным 8 декабря 1991 года в г. Минске Республикой Беларусь, Российской Федерацией, Украиной // http://www.ln.mid.ru/bdomp/Ns-rsng.nsf/8c21fbc45f12ec6d432569e700419ef3/3593ddfb8b947c4743256b0b0023d3 cd!OpenDocument.
31. Постановление Верховного Совета РСФСР о денонсации Договора об образовании СССР // "Российская газета", 17.12.1991г.
32. Cornell, Svante E: Autonomy and Conflict: Ethnoterritoriality and Separatism in the South Caucasus- Cases in Georgia. Department of Peace and Conflict Research, Report No. 61. Uppsala. p. 178:
33. Заявление Военного Совета Грузии // "Российская газета", 14.01.92г.
34. Gamsakhurdia is deposed in a coup d’etat and flees Georgia.// US Departament of State // http://2001-2009.state.goV/p/eur/rls/or/13517.htm
35. Леков Р.В, Политический процесс в Грузии: влияние Российской Федерации и США, Владикавказ 2009, с. 79.
36. Գամսախուրդիաև ապաստանել է Իջևանում //Ազգ. 08.01.1992թ.:
37. La France offre l'asile politique a Zviad Gamsakhourdia // Politique Internationale - La Revue, n°104 - Printemps, 1992.
38. Վրաստաևում վերականգնվել է 1921թ. սահմանադրությունը // Ազգ, 26.02.1992թ.:
НАЧАЛО ГРАЖДАНСКОЙ ВОЙНЫ В ГРУЗИИ
(август 1991 - январь 1992)
Артак Заргарян
Резюме
«Августовский переворот» 1991 года в Москве оказал негативное влияние на политическую ситуацию в Грузии. Это усилило противоречия в правительстве Гамсахурдии. Некоторые влиятельные политики покинули правительство и объединились в оппозиционную коалицию. Благодаря Т.Китовани и Национальной гвардии Грузии оппозиция смогла организовать военный переворот. Гамсахурдия покинул страну.
89