Научная статья на тему 'Քաղաքացիական դաստիարակության հացեցակարգացին հիմնավորումը ազգային կրթության համակարգում'

Քաղաքացիական դաստիարակության հացեցակարգացին հիմնավորումը ազգային կրթության համակարգում Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
1151
160
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Հրայր Կարապետյան

Հոդվածում քննարկվում են հանրակրթության հիմնախնդիրներն առհասարակ,ներկայացվում են այս բնագավառում համաձայն գործող օրենսդրականփաստաթղթերի տարվող պետական քաղաքականության շեշտադրումներնու ուղղությունները։ Այնուհետև առավել հանգամանորեն անդրադարձ է կատարվում քաղաքացիական դաստիարակության խնդրին, կարևորվում է ազգային դպրոցի ձևավորմանը միտված պետական քաղաքականության սկզբունքների քննարկումը, ներկայացվում են ազգային դպրոցին բնորոշ կրթադաստիարակչական հիմքերն ու դրանց իրագործման մեխանիզմները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Образование — это комплексный учебно-воспитательный процесс, исходящий из интересов личности, общества и государства. Он нацелен на обогащение духовного наследия человечества, освоение накопленного богатства знания и опыта и передачу его из поколения в поколение. В базовом документе об образовании Закон РА «Об образовании» в разделе о принципах организации общеобразовательной системы подробно обсуждаются и вопросы гражданского воспитания. Акцентируется важный момент общеобразовательной системы это нацеленность государства на формирование и развитие национальной школы. В то же время в концепции национальной школы большое значение придается необходимости приобретения знаний и формированию представления о культуре и традициях других народов. В основе концепции национальной школы лежит системный подход, согласно которому преподавательский процесс должен служить формированию, развитию и усовершенствованию личности, т.е. он ориентирован на будущее. Такой подход приводит нас к необходимости обсуждения двух основных элементов учебно-воспитательного процесса формирование «гражданской психологии» и внедрение «гражданской идеологии». «Гражданская психология» в широком смысле воспринимается как система ценностных ориентаций. В этом направлении актуальной задачей национальной школы является формирование гражданской гордости и достоинства. «Гражданская идеология» это система оценки и характеризации прошлого и будущего народа с точки зрения тех или иных интересов гражданского развития, которая отражает значение и смысл гражданственности, аргументирует необходимость того или иного государственного и политического мероприятия. 179

Текст научной работы на тему «Քաղաքացիական դաստիարակության հացեցակարգացին հիմնավորումը ազգային կրթության համակարգում»

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՑԵՑԱԿԱՐԳԱՑԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հրայր Կարապետյան

Հոդվածում քննարկվում են հանրակրթության հիմնախնդիրներն առհասարակ, ներկայացվում են այս բնագավառում համաձայն գործող օրենսդրական փաստաթղթերի տարվող պետական քաղաքականության շեշտադրումներն ու ուղղությունները։ Այնուհետև առավել հանգամանորեն անդրադարձ է կատարվում քաղաքացիական դաստիարակության խնդրին, կարևորվում է ազգային դպրոցի ձևավորմանը միտված պետական քաղաքականության սկզբունքների քննարկումը, ներկայացվում են ազգային դպրոցին բնորոշ կրթադաստիարակչական հիմքերն ու դրանց իրագործման մեխանիզմները։

Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսումնական և դաստիարակչական համալիր գործընթաց է, որը նպատա-կաուղղված է մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն և սերնդեսերունդ փոխանցելուն:

Դպրոցի գլխավոր գործառույթն է աշակերտի' որպես ազատ, ինքնա-կազմավորվող անձի զարգացման ապահովումը ազգային մշակույթի իմացությունից մինչև համամարդկային ու համաշխարհային մշակույթ: Հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների համակողմանի ու ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի ու վարվելակերպի ձևավորումը: Այսօր նոր խնդիրներ են առաջադրվում հանրակրթությանը։ Ներկա պատմահասարակական մեծ ժամանակահատվածի կտրվածքով հանրա-կրթությունը պետք է ապահովի անցում գիտելիքներից, տեղեկություններից ու դրանց կիրառման կարողություններից դեպի ընդունակությունները և մտածողության համընդհանուր միջոցները [1]։

«Կրթության մասին» ՀՀ օրենքում հստակ ձևակերպված է ազգային

172

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Հ. Կարապետյան

կրթության բնագավառում տարվող պետական քաղաքականությունը1.

«1. ՀՀ-ը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը' որպես պետության ամրապնդման կարևորագույն գործոն:

2. Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է» [2, հոդված 4, կետ 2]:

Ազգային դպրոցում քաղաքացիական դաստիարակության խնդիրն արտացոլված է ՀՀ «Կրթության մասին» օրենքի' կրթության բովանդակությանը ներկայացվող պահանջներում.

«Հոդված 11. Կրթության բովանդակությունը հասարակության հոգևոր, տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոններից մեկն է և նպատակաուղղված է երիտասարդ սերնդի դաստիարակմանը, ... նրանց ինքնորոշման ու ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը, իրավական պետության ստեղծմանն ու կատարելագործմանը:

Կրթության բովանդակությունն ապահովում է'

1) սովորողների աշխարհաճանաչողության ձևավորումը գիտության և կրթության ծրագրերի ժամանակակից մակարդակին համապատասխան,

2) սովորողների կողմից ազգային և համամարդկային մշակութային արժեքների յուրացումը,

3) հասարակության կատարելագործումը և ազգի զարգացման նոր մակարդակն ապահովող ժամանակակից անհատի ու քաղաքացու ձևավորումը,

4) հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը» [2, էջ 11]:

Կրթության մասին հիմնարար փաստաթղթում հանրակրթության կազմակերպման սկզբունքներում էականորեն շոշափվում է քաղաքացիական դաստիարակության խնդիրը. «ՀՀ-ում ընդունվում են հանրակրթության կազմակերպման հետևյալ սկզբունքները'

1. հանրակրթությունն իրականացվում է ազգային հենքի վրա' համա-

1 Ընդհանուր առմամբ հայեցակարգային պատկերացումները ներկայացված են հետևյալ փաստաթղթերում. ՀՀ Սահմանադրություն, «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, «ՀՀ կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենք, ԿԳ նախարարության հաստատած հայեցակարգային, կանոնակար-գային և ծրագրային փաստաթղթեր, մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման հաստատությունների կանոնադրություններ և գործունեության կազմակերպման ծրագրեր:

173

Հ. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

մարդկային արժեքների ներդաշնակ զուգորդմամբ,

2. հանրակրթությունը բխում է մարդու և քաղաքացու շահերից, ծառայում է անհատին ու ժողովրդին» [2, էջ 45]:

ՀՀ միջնակարգ կրթության պետական չափորոշիչներում բնութագրվում է սովորողների արժեքային համակարգը, որը սովորողների քաղաքացիականության կարևոր բաղադրիչն է և ամբողջացնում է քաղաքացու կերպարը: «Այդ բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է'

... բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրե-նասեր, կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը,

.է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք,

...թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթի հանդեպ,

ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները' բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը,

ժա) դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակա-դրվածություն, արժևորի ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը» [2, էջ 63]:

Դպրոցն արտացոլում է ազգային քաղաքականությունը: Դպրոցի պատասխանատվությունն անձի և հետագա սերունդների առաջ ենթադրում է դպրոցականի նախապատրաստումը և նրա մուտքը համաշխարհային հանրություն' որպես նրա հավասար իրավունքներ ունեցող և լիարժեք անդամ: Դա պահանջում է դպրոցականի հաղորդակցումը համամարդկային մշակութային արժեքներին, ինչպես նաև հանրության կողմից ընդունված վարքի և մտածողության ձևերի որդեգրումը: Ավելի կոնկրետ դա արտահայտվում է հետևյալ մանկավարժական խնդիրներում.

• շրջանավարտի մեջ դրական ստեղծագործական արժեքային համակարգի ձևավորում, որի բացակայութունը կարող է մղել նիհիլիզմի և հասարակությունից օտարման,

• դպրոցականի դաստիարակություն բարձր մշակույթով. աշխատանքային գործունեությունը խթանելու համար հաշվի են առնվում ազգային հոգեբանությունը և աշխատանքի նկատմամբ ազգային վերաբերմունքը,

• անընդհատ սովորելու ընդունակության դաստիարակություն,

• շրջանավարտների քաղաքացիական դաստիարակություն' որպես առաջնային կարևոր հատկանիշ և այլն:

174

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Հ. Կարապետյան

Այս խնդիրների լուծման ուղղությամբ դպրոցի գործուն մասնակցությունը նրա շրջանավարտին հնարավորություն է տալիս շուկայական հարաբերությունների և ժողովրդավարացման արդի պայմաններում հաջողությամբ սոցիալականացման հատուկ ուղի անցնել, պայմաններ, որոնց առկայությամբ նա կարող է հույսը դնել միայն իր սեփական գիտելիքների, կամքի ու ներուժի վրա:

Ազգային դպրոցի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է նաև հակատոտալիտար քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորումը։ Դրա հիմքում ընկած են մարդու իրավունքների և քաղաքացիական պատասխանատվության սկզբունքները, ինչը նշանակում է «հանուն պետական շահերի» մտածողության ձևավորում անձնական պատասխանատվության տեսանկյունից:

Անհրաժեշտ է հատուկ ջանքեր գործադրել հայրենասիրության դաստիարակության ձևավորման հարցում' ըմբռնելու համար այն որպես սեր և հավատարմություն Հայրենիքի հանդեպ, հպարտություն նրա պատմության և մշակույթի նկատմամբ, սեփական կյանքի ուղու և հայրենիքի պատմության զարգացման նույնացման բարձր մակարդակ: Կարևոր է, որ անձն իրեն ազգի լիարժեք անդամ զգա, ազգային մշակույթի կրող և դրա զարգացման պատասխանատու: Դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի այն, որ յուրաքանչյուր ոք իր ժողովրդի պատմական ճակատագրի կերտողն է, նրա պատմական երթի մասնակիցը: ՀՀ «Կրթության մասին» օրենքում արտահայտված է «միջնակարգ հանրակրթական դպրոցի շրջանավարտի նկարագիրը' որպես կատարելատիպ: Հանրակրթության հետևողական և նպատակասլաց իրականացման արդյունքում ակնկալվում է, որ շրջանավարտը պետք է'

ա) ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր, լիարժեք տիրապետի ՀՀ պետական լեզվին' հայերենին,

բ) իմանա իր երկրի քաղաքական, իրավական և տնտեսական հիմքերի, գիտության, արվեստի և մարտական նվաճումների մասին,

գ) գիտակցի հայ ժողովրդի և հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածողություն ու ինքնագիտակցություն, լինի ազգային ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը, մտահոգվի ազգային ու պետական խնդիրների լուծմամբ,

...ե) ունենա ինքնուրույն մտածելակերպ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,

...է) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի,

175

Հ. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

...թ) ճանաչի համաշխարհային քաղաքակրթության նվաճումները, հարգի համամարդկային արժեքները» [2, էջ 46-47]:

Ազգային դպրոցում իրականացվում են մի շարք խնդիրներ, որոնք բխում են սեփական ժողովրդի ու նրա մշակույթի առջև դպրոցի պատասխանատվությունից: Դպրոցը մշակույթի վերարտադրման մեխանիզմի բաղկացուցիչ մասերից է, որն ապահովում է ազգային ու համամարդկային մշակույթի պահպանությունը և զարգացման անընդհատությունը: Այսպի-սով, դպրոցը նպաստում է մշակույթի վերականգնմանը, զարգացմանն ու ամրապնդմանը:

Քննարկելով ազգային մշակույթի զարգացման և պահպանման հետ կապված հարցերը հաշվի են առնվում ժողովուրդների մշակութային բազմազանությունը, առանձնահատկությունները։ Ժողովուրդներն առանձնանում են մի շարք տարբերիչ հատկանիշներով լեզու, կրոնական և մշակութային ավանդույթներ, պատմական ուրույն ճակատագիր, ազգային ինքնագիտակցություն, հոգեկերտվածք և այլն: Այս հատկանիշներից յուրաքանչյուրն իր արտացոլումն է գտնում դպրոցի առջև դրված խնդիրների համակարգում:

Ազգային դպրոցի հայեցակարգում ընկած է համակարգային մոտեցումը, որի համաձայն այն ամենը, ինչ դասավանդվում է դպրոցում, ենթարկվում է անձի ձևավորման, ամբողջականացման ու արդյունավետության, այսինքն' ապագային կողմնորոշվածության խնդրին: Այս մոտեցումը մեզ կանգնեցնում է երկու կարևոր տարրերի' «քաղաքացիական հոգեբանություն» և «քաղաքացիական գաղափարախոսություն» հասկացությունների քննարկման անհրաժեշտության առջև: «Քաղաքացիական հոգեբանությունը» լայն իմաստով ըմբռնվում է որպես արժեքային կողմնորոշումների համալիր: Այս ուղղությամբ ազգային դպրոցի հրատապ խնդիրներից է քաղաքացիական հպարտության և արժանապատվության զգացումների ձևավորումը:

«Քաղաքացիական գաղափարախոսությունը» ժողովրդի անցյալն ու ապագան գնահատող, բնութագրող համակարգ է քաղաքացիական զարգացման այս կամ այն շահերի տեսանկյունից, ինչը բացահայտում է քաղաքացիականության իմաստը, պետական ու քաղաքական այս կամ այն միջոցառման անհրաժեշտությունը: Քաղաքացիական գաղափարախոսությունն անխզելիորեն կապված է ժողովրդի պատմական գիտակցության հետ: Մ.Ա.Բարգը նշում է. «հասարակություն» համակարգի յուրահատուկ առանձնահատկությունն այն է, որ իր բնականոն գոյության համար այն կարիք ունի այդ հասարակության գենեզիսին վերաբերող երկարաժամկետ տեղեկատվության անընդհատ հոսքի: Ցանկացած քաղաքացիական գաղափարախոսության հիմքում արժեքների համակարգն է' սոցիալական պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է իրեն պահել, ինչն է

176

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Հ. Կարապետյան

արգելված ու դատապարտելի:

Ակնհայտ է, որ ի բացառյալ համամարդկային իմաստալի արժեքների, որոշ արժեքներ, որոնք ցույց են տալիս այդ նպատակների նվաճման ուղիներն ու միջոցները, կարող են տարբեր ժողովուրդների մոտ տարբեր լինել: Հայ էթնոսի անվերապահ արժեքների թվում մենք նշեցինք լեզուն, մշակութային ժառանգությունը, ներառյալ կրոնական ավանդույթները և սոցիալական մտածողության առանձնահատուկ ավանդույթները, ընտանիքը, որի գործառույթներից է հոգևոր մշակույթի վերարտադրումը, պետությունը և նրա տարածքը: Ժամանակակից ազգային մշակույթի հիմնական բաղադրիչներն են նաև համամարդկային արժեքները, որոնք ճանաչվում ու ըմբռնվում են որպես սեփական արժեքներ: Արդի աշխարհում առաջին հերթին դրանց են առնչվում մարդու իրավունքները:

Ազգային դպրոցի հայեցակարգում կարևորվում է այլ ժողովուրդների ու մշակույթների մասին պատկերացման անհրաժեշտությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետությունների ժողովուրդների ազգային ինքնագիտակցության զարթոնքը հաճախ ուղեկցվում է բախումներով (իհարկե, տարբեր ժողովուրդների մոտ դրանք տարբեր ձևեր և դրսևորումներ ստացան): Բնակչության մեծ մասի քաղաքականացումը, դժբախտաբար, չի հավասարակշռվում պետական ինստիտուտների կամ հասարակության ավանդույթների ամուր համակարգով:

Այլ ժողովուրդների և նրանց մշակույթի նկատմամբ հարգանքի պահպանման պայման կարող է լինել ժողովուրդների միջև փոխըմբռնման ձեռքբերումը սկզբունքային նոր հիմքի' միջազգային մշակույթի դաստիարակության հիմքի վրա: Սա ենթադրում է մշտական ջանքեր բարձրացնելու աճող սերնդի շրջանում տարբեր մշակույթների իմացության մակարդակը: Ինչպես նշվել է «ՅՈԻՆԵՍԿՕ-ի սուրհանդակ»-ի խմբագրական հոդվածում, ոչ մի քաղաքակրթություն չի կարող հավակնել մյուսների նկատմամբ գերազանցության. դրանցից յուրաքանչյուրը կոլեկտիվ մտածողության դրսևորում է, որին պետք է մոտենալ սեփական չափանիշներով [3]: Միջազգային մշակույթն ըմբռնվում է նաև որպես այս կամ այն մշակույթի ներկայացուցիչների շփման ունակության առկայություն, բարյացակամ վերաբերմունք այլ ժողովուրդների մշակույթների նկատմամբ: Կարևոր է նաև այն փաստի գիտակցումը, որ կայուն միջազգային հարաբերությունները կարող են միայն այլ ժողովուրդների ճակատագրի նկատմամբ պատասխանատվության, նպատակաուղղված, գիտակցված դաստիարակչական գործունեության արդյունք լինել:

Այլ ազգերի նկատմամբ նման վերաբերմունքը բարդ, բազմաշերտ երևույթ է, որը ներառում է իր, հայրենիքի, այլ ժողովուրդների նկատմամբ

177

Հ. Կարապետյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

դիրքորոշումը: Ազգային դպրոցի գործունեության բովանդակության սահմանման փորձերում մենք առաջնորդվում ենք ցանկացած այլ մշակույթի բազմաշերտայնության ըմբռնմամբ: Մշակույթի զարգացումը հիմնվում է նրան շրջապատող մշակույթների հետ երկխոսության ու համաշխարհային քաղաքակրթության փոխհարաբերության գործընթացների վրա: Ազգային դպրոցը հանդես է գալիս ոչ միայն որպես ազգային մշակույթի կարգավորիչ, այլև որպես հայրենական մշակույթի ու այլ ժողովուրդների մշակույթների համակցող:

Ընդհանրացնելով նշենք, որ դպրոցն իրականացնում է կրթադաս-տիարակչական շատ խնդիրներ, որոնցում արժևորվում է դպրոցականի անձի քաղաքացիական զարգացումը որոշակի տարածաժամանակային կտրվածքում: Դրա հիմքում է մշակույթը, որի պատմական արմատները կապվում են եվրոպական և համաշխարհային մշակույթների հետ, բայց և խորապես ազգային են:

Հուիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մկրտչյան Մ, Հանրակրթության կազմակերպման հիմնահարցերը, «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, թիվ 3, 2006, էջ 5:

2. «Կրթության մասին» ՀՀ օրենք:

3. «ՅՈԻՆԵՍԿՕ-ի սուրհանդակ», 1992, 10, էջ 8:

КОНЦЕПТУАЛЬНОЕ ОБОСНОВАНИЕ ГРАЖДАНСКОГО

воспитания в национальной

ОБРАЗОВАТЕЛЬНОЙ СИСТЕМЕ Грайр Карапетян

Резюме

Образование — это комплексный учебно-воспитательный процесс, исходящий из интересов личности, общества и государства. Он нацелен на обогащение духовного наследия человечества, освоение накопленного богатства знания и опыта и передачу его из поколения в поколение.

178

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Հ. Կարապետյան

В базовом документе об образовании - Закон РА «Об образовании» - в разделе о принципах организации общеобразовательной системы подробно обсуждаются и вопросы гражданского воспитания. Акцентируется важный момент общеобразовательной системы - это нацеленность государства на формирование и развитие национальной школы. В то же время в концепции национальной школы большое значение придается необходимости приобретения знаний и формированию представления о культуре и традициях других народов.

В основе концепции национальной школы лежит системный подход, согласно которому преподавательский процесс должен служить формированию, развитию и усовершенствованию личности, т.е. он ориентирован на будущее. Такой подход приводит нас к необходимости обсуждения двух основных элементов учебно-воспитательного процесса - формирование «гражданской психологии» и внедрение «гражданской идеологии».

«Гражданская психология» в широком смысле воспринимается как система ценностных ориентаций. В этом направлении актуальной задачей национальной школы является формирование гражданской гордости и достоинства.

«Гражданская идеология» - это система оценки и характеризации прошлого и будущего народа с точки зрения тех или иных интересов гражданского развития, которая отражает значение и смысл гражданственности, аргументирует необходимость того или иного государственного и политического мероприятия.

179

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.