Научная статья на тему 'ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՆԱՐ'

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՆԱՐ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
252
29
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ինքնուրույն գործունեություն / ստեղծագործական մոտեցում / տնային աշխատանք / գործոններ / համընդհանուր աշխատանք / տարբերակված / խմբային / անհատական ստուգում / հետաքրքրության զարգացում / հրահանգավորում / SELF-ACTIVITY / CREATIVE APPROACH / HOMEWORK / FACTORS / UNIVERSAL WORK / DIFFERENTIATED / GROUP / INDIVIDUAL CHECK / DEVELOPMENT OF INTEREST / GIVING INSTRUCTIONS / САМОДЕЯТЕЛЬНОСТЬ / КРЕАТИВНЫЙ ПОДХОД / ДОМАШНЯЯ РАБОТА / ФАКТОРЫ / ГЛОБАЛЬНАЯ РАБОТА / ДИФФЕРЕНЦИРОВАННАЯ / ГРУППОВАЯ / ИНДИВИДУАЛЬНАЯ ПРОВЕРКА / РАЗВИТИЕ ИНТЕРЕСА / ОБУЧЕНИЕ

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Պետրոսյան Աննա

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել տնային աշխատանքի դերը սովորողների ինքնուրույնության ձևավորման ու զարգացման գործում, վերլուծել կատարված ուսումնասիրությունների արդյունքները դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ: Նպատակի համաձայն պահանջվել է լուծել հետևյալ խնդիրներ՝. դիտարկել 2-4-րդ դասարաններում տնային առաջադրանքների կազմակերպման հիմնական ձևերը, տնային աշխատանքի ստուգման գործընթացի առանձնահատկութ-յունները, այդ դիտարկումների տեսանկյունից վերլուծել արդյունքները: Հետազոտությունն իրականացրել ենք հետևյալ մեթոդներով. 1. Գրականության ուսումնասիրում. հայ մանկավարժության տեսության մեջ ու պրակտիկայում հիմնախնդրի դրվածքի, կրթական առարկայական չափորոշիչների ուսումնասիրում: 2. Փորձարարական մեթոդներ. դիտման, փորձարարական դասերի վարման ունկնդրման, համակարգման մեթոդներ: Հոդվածում փորձել ենք ներկայացնել տնային հանձնարարությունների որոշ առանձնահատկություններ: Կարծում ենք, որ մեր կրթական համակարգի զարգացման միտումները, կրթության նկատմամբ ազգային նկարագրով պայմանավորված առանձնահատուկ մոտեցումները թույլ են տալիս պնդելու, որ տնային հանձնարարությունները կարող են դիտարկվել որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ, եթե դրանք հիմնովին վերանայվեն բովանդակային ու կազմակերպական առումներով: Դրա համար անհրաժեշտ է հատուկ կարևորություն տալ տնային հանձնարարությանը` դիտարկելով այն որպես ուսուցման ու աշակերտի ինքնուրույն գործունեության կարևորագույն բաղադրիչ, մշակել սովորողների հետաքրքրասիրությանը նպաստող, տրամաբանությունն ու երևակայությունը զարգացնող, առարկայական ծրագրերին համապատասխանող տարատեսակ ու բազմամակարդակ տնային հանձնարարությունների նյութեր:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

HOMEWORK AS A METHOD FOR DEVELOPING LEARNERS' ACTIVITIES

The aim of the article is to study the role of homework in shaping and developing learners' autonomy and independence and to discuss their ability to engage in creative learning activities from this point of view. According to the aim the following problems were required to solve: to observe the basic types of doing homework tasks in grades 2 - 4, some peculiarities of homework inspection process, homework assignment forms in native language. The research was done with the use of the following methods: Literature study: the study of the problematic context in the theory and practice of Armenian pedagogy. Experimental methods: testing, viewing, study and dissemination of advanced pedagogical experience, conducting and listening to experimental lessons, analysis of their results, coordination methods. With this work we tried to present some of the features of homework assignments. We believe that trends in development of our education system, specific approaches to education based on national descriptions allow us to insist that homework assignment can be viewed as an important component of the learning process if it is thoroughly reviewed in content and organizational terms. It is important to pay special attention to the home assignment viewing it as an essential component of student learning and self-activity, to develop learners' interest, logic and imagination, materials for different multi-level assignments corresponding to the subject curriculum.

Текст научной работы на тему «ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՆԱՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, PEDAGOGY, ПЕДАГОГИКА

ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՆԱՐ*

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեսրոպ Մաշտոց համալսարան, մանկավարժական գիտությունների թեկնածու. դոցենտ anna.petrosyan5@gmail. com

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել տնային աշխատանքի դերը սովորողների ինքնուրույնության ձևավորման ու զարգացման գործում, վերլուծել կատարված ուսումնասիրությունների արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ:

Նպատակի համաձայն պահանջվել է լուծել հետևյալ խնդիրներ'. դիտարկել 2-4-րդ դասարաններում տնային առաջադրանքների կազմակերպման հիմնական ձևերը, տնային աշխատանքի ստուգման գործընթացի առանձնահատկութ– յունները, այդ դիտարկումների տեսանկյունից վերլուծել արդյունքները:

Հետազոտությունն իրականացրել ենք հետևյալ մեթոդներով.

1. Գրականության ուսումնասիրում. հայ մանկավարժության տեսության մեջ ու պրակտիկայում հիմնախնդրի դրվածքի, կրթական առարկայական չափորոշիչների ուսումնասիրում:

2. Փորձարարական մեթոդներ. դիտման, փորձարարական դասերի վարման և ունկնդրման, համակարգման մեթոդներ :

Հոդվածում փորձել ենք ներկայացնել տնային հանձնարարությունների որոշ առանձնահատկություններ: Կարծում ենք, որ մեր կրթական համակարգի

զարգացման միտումները, կրթության նկատմամբ ազգային նկարագրով պայմանավորված առանձնահատուկ մոտեցումները թույլ են տալիս պնդելու, որ տնային հանձնարարությունները կարող են դիտարկվել որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ, եթե դրանք հիմնովին վերանայվեն բովանդակային ու կազմակերպական առումներով: Դրա համար անհրաժեշտ է հատուկ կարևորություն տալ տնային հանձնարարությանը' դիտարկելով այն որպես ուսուցման ու աշակերտի ինքնուրույն գործունեության կարևորագույն բաղադրիչ, մշակել սովորողների հետաքրքրասիրությանը նպաստող, տրամաբանությունն ու երևակայությունը զարգացնող, առարկայական ծրագրերին համապատասխանող տարատեսակ ու բազմամակարդակ տնային հանձնարարությունների նյութեր:

Հիմնաբառեր' ինքնուրույն գործունեություն, ստեղծագործական մոտեցում, տնային աշխատանք, գործոններ, համընդհանուր աշխատանք, տարբերակված, խմբային, անհատական ստուգում, հետաքրքրության զարգացում, հրահանգավորում:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 28.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

345

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ես կարծում եմ, որ բոլոր քիչ թե շատ արժեքավոր բաները ես սովորել եմ ինքնակրթության միջոցով:

Չարլզ Դարվին

Տնային աշխատանքն աշակերտի ծավալած ուսումնական գործունեությունն է, որը նա կատարում է ինքնուրույն: Այսինքն' տնային աշխատանքի կարևոր խնդիրներից մեկն աշակերտի ինքնուրույնության ձևավորումն է, որը մեծապես նպաստում է նրա՝ ուսումնաճանաչողական գործունեություն ծավալելու կարողության զարգացմանը:

Տնային հանձնարարությունները կատարելիս աշակերտը փորձում է ինքնաստուգման տարբեր ձևեր և ընտրում դրանցից իր համար լավագույնը, բացահայտում է իր հիշողության մակարդակը, ակնկալվող արդյունքին հասնելու համար դրսևորում է ստեղծագործական մոտեցումներ: Այս դեպքում միայն տնային հանձնարարությունների կատարման գործընթացը կդառնա ուսումնառության և ինքնակրթության խթանիչ: Այսինքն՝ տնային աշխատանքն առաջին հերթին

ինքնակրթության ճանապարհ է:

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ. վերառարկայական ուսումնական կարողությունների ու հմտությունների յուրացումը, ինքնուրույն ուսումնական գործունեություն ծավալելու նկատմամբ հետաքրքրության զարգացումը,

ստեղծագործելու փորձի ձևավորումն այն կարևորագույն բաղադրիչներն են, որոնցով պայմանավորված է ինքնակրթության կարողության ձևավորումը: Ինքնակրթության պատրաստ լինելն անհրաժեշտ որակ է սովորողի համար, և այն անհրաժեշտ է ձևավորել դեռևս կրտսեր տարիքից541 :

Տնային ուսումնական աշխատանքի կազմակերպումը ուսումնադաստիարակ– չական գործընթացի շղթայում ամենաբարդ օղակն է: Բազմաթիվ ուսուցիչներ, ծնողներ այն կարծիքին են, որ տնային աշխատանքներ ընդհանրապես պետք չէ հանձնարարել: Նրանց կարծիքով, տնային առաջադրանքները տրվում են, որովհետև ուսուցիչը դասի ընթացքում չի կարողացել իր պարտականությունները կատարել և դա փոխլրացնում է մեծ ծավալով տնային աշխատանքներ հանձնարարելով: Իսկ ուսուցիչների կարծիքով, եթե տնային աշխատանք քիչ է հանձնարարվում, մեխանիկորեն նվազում է իր առարկայի դերն ու նշանակությունը: Ուզում ենք կարևորել ոչ այն, թե ինչ քանակությամբ առաջադրանք է հանձնարարված, այլ այն, թե ինչ է հանձնարարված: Մեր մանկավարժական փորձն ու հատուկ

ուսումնասիրությունները հանգեցրել են այն համոզման, որ անհրաժեշտ է կարևորել տնային աշխատանքի բազմազանությունն ու հնարավորությունները, գնահատել դրանց դերն ու նշանակությունը դպրոցականի դաստիարակության և ուսումնառության գործում և առավելապես հանձնարարել այն, ինչ զետեղված չէ դասագրքում: Ի՞նչ են սիրում 6 – 10 տարեկան երեխաները. ոչ սովորական

պատմություններ հորինել : Ուրեմն անհրաժեշտ է տալ նրանց այդ հնարավորությունը՝ գիտակցելով, որ երեխան ոչ թե մեքենա է, որը պարտավոր է կատարել որոշակի աշխատանք, այլ մարդ, որն աշխատանքից ուրախություն ու օգուտ է ակնկալում: Ուրեմն տնային աշխատանքներից ամեն դեպքում չի կարելի հրաժարվել: Սակայն անհրաժեշտ է տնային աշխատանք հանձնարարել այն դեպքում, երբ այն խստորեն հիմնավորված է, անհատականացված ու հետաքրքիր ՝ հաշվի առնելով 2-4-րդ դասարաններում տնային աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջները.

541 Թորոսյան Կ., Չիբուխչյան Կ., 50 հարց ու պատասխան տարրական դասարանների ուսուցիչների մասին, ՄԱՍ 1, Ե.,, «Զանգակ», 2013թ.:

346

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Դասակարգենք այն պահանջները, որոնք վերաբերում են ինչպես ուսուցչին, այնպես էլ տնային հանձնարարությունների բնույթին:

Ուսուցիչներին վերաբերող պահանջներ Առաջադրանքներին ներկայացվող պահանջներ

1. Երաշխավորեի չէ տանը հանձնարարել այն, ինչն արդեն յուրացվել է դասարանում: - Անհրաժեշտ է ստույգ իմանալ, թե ինչ նպատակ է հետապնդում տնային աշխատանքը: - Ուսուցիչը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչու՞ է հանձնարարում աշխատանքը, ի՞նչ նպատակ է հետապնդում այն, ի°նչ կարողություն է զարգացնելու այլն: 1. Առաջադրանքի բովանդակությունը պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր աշակերտի, այսինքն՝ բոլոր աշակերտները պետք է իմանան, թե ինչ պիտի անեն և ինչպես պիտի անեն:

2. Յուրաքանչյուր առարկայից տրվող տնային առաջադրանքների ծավալը պետք է համապատասխանեցնել այլ առարկաներից տրվող տնային աշխատանքների ծավալին: 2. Առաջադրանքը չի ծառայի նպատակին, եթե դրա հետ միասին չտրվի համապատասխան հրահանգավորում:

3. Տնային աշխատանքի անհրաժեշտությունը պետք է լինի հիմնավորված: Եթե ուսուցիչը տվյալ օրն աշխատանքը կազմակերպել է այնպես, որ սովորողներն ամբողջ ուսումնական նյութը յուրացրել են դասի ընթացքում, ապա կարող է ընդհանրապես տնային աշխատանք չհանձնարարել: 3. Տնային աշխատանքը պետք է անպայման ստուգվի ուսուցչի կողմից:

4. Պահպանելով տնային առաջադրանքի հիմնական բովանդակությունը՝ առանձին աշակերտների համար կարելի է մասնակիորեն անհատակացնել նրա նպատակը, ծավալը, կատարման հնարները: 4. Առաջադրանքը կարող է լինել տաբեր՝ համընդհանուր կամ համադասարանային, տարբերակված, անհատական և այլն. տեսակն ընտրելիս պետք է հաշվի առնել դասարանի ընդհանուր առանձնահատկությունները:

5. Տնային աշխատանքների կատարման ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի 2-րդ դասարանում 1,2 ժամը, իսկ 3-րդ և 4-րդ դասարաններում ՝ 1,5 ժամը: 5. Առաջադրանքը չպետք է լինի միօրինակ. անհրաժեշտ է ներառել ոչ ստանդարտ հարցեր, դիտարկումներ կատարելու պահանջներ և այլն:

6. Մեկ ուսումնական առարկայից 6. Առաջադրանքը պետք է

347

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

տնային աշխատանքի կատարման վրա ծախսվող ժամանակը չպետք է գերազանցի 2-րդ դասարանում' 20 րոպեն, իսկ 3-րդ և 4-րդ դասարաներում' 30 րոպեն: կողմնորոշի սովորողներին' ինքնուրույն որոշումներ կայացնելու, հարստացնի նրանց գիտելիքները, զարգացնի կարողությունները:

7. Տնային աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի դասարանում կատարած աշխատանքների 30%-ը: 7. Առաջադրանքներում պիտի ընդգրկվեն այնպիսի հարցեր, որոնք կնպաստեն ծրագրի հիմնական բաժինների կրկնությանը:

8. Դասագրքում զետեղված բարդ առաջադրանքները, որոնք առանձնացված են աստղանիշով կամ մեկ այլ տարբերակիչ նշանով, չի կարելի հանձնարարել տանը : 8. Ըստ բարդության աստիճանի' տնային աշխատանքը պետք է լինի մոտավորապես նույնը կամ փոքր-ինչ ավելի դյուրին այն առաջադրանքներից, որոնք կատարվել են դասի ընթացքում:

9. Առաջադրանքները կատարելիս աշակերտները կարող են հանդիպել որոշակի դժվարությունների: Դրանք պետք է հասանելի լինեն նրանց կարողություններին:

10. Առաջադրանքները պետք է աշակերտից պահանջեն համեմատել, վերլուծել, ընդհանրացնել, դասակարգել հաստատել պատճառա-հետևանքային կապերը, ձևավորել եզրահանգումը, յուրացրած գիտելիքները կիրառել նոր իրավիճակում:

Մեր դիտարկումները ցույց են տվել որ տնային աշխատանքները հաճախ նախապես չեն պլանավորվում: Մեր երկարատև մանկավարժական փորձի ու ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ հիմնականում դա է տնային աշխատանքների միօրինակության և ձանձրալի բնույթի պատճառը: Բայց եթե նպատակադրումը դպրոցականի անձնային որակների, չափորոշչում սահմանված որոշակի կարողությունների զարգացումն է, ապա անհրաժեշտ է մշակել երկարատև ռազմավարություն, այսինքն՝ պետք է նախապես պլանավորել մի շարք տնային աշխատանքներ: Այն ամբողջ ուսումնական գործընթացի պլանավորման անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է և անմիջականորեն պայմանավորված է ուսումնական գործընթացի նպատակներով:

Փորձը ցույց է տայիս, որ կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են տնային աշխատանքների կատարման ընթացքում որոշակի դժվարությունների առաջացմանը: Դրանք են'

> աշակերտները տնային աշխատանքի կատարման ընթացքում չեն

անդրադառնում հանձնարարությանն առնչվող թեմային, մեխանիկորեն կարդում են առաջադրանքը' առանց հասկանալու դրա իմաստը : Ավելին, չեն կատարում ինքնաստուգում:

348

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

> Աշակերտները ճիշտ չեն պլանավորում տնային առաջադրանքների կատարման աշխատանքային ժամերը: Դա հանգեցնում է առաջադրանքների հապճեպ կատարմանը և ուսումնասիրվող նյութի մակերեսային յուրացմանը:

> Գրավոր տնային աշխատանքը շատ դպրոցականներ կատարում են՝ առանց նախնական տեսական նյութի յուրացման կամ կրկնության (անդրադարձի): Այդ պատճառով էլ նրանք թույլ են տալիս էական սխալներ:

> Դժվարություններ են ծագում նաև, երբ սովորողները ծանրաբեռնված են լինում տնային առաջադրանքներով:

> Կատարման արդյունքի վրա բացասաբար է ազդում նաև սովորողների

կարողություններին անհամապատասխան առաջադրանքների

հանձնարարումը:

> Ծանրաբեռնվածությունը հաճախակի պայմանավորված է ոչ միայն հանձնարարված տնային աշխատանքի ծավալով, այլև սովորողների նախապատրաստվածության մակարդակով:542

Չմոռանանք, որ 2-4-րդ դասարաններում տնային աշխատանք

նպատակահարմար չէ հանձնարարել հանգստյան, տոնական օրերին և արձակուրդներին543 :

ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Գոյություն ունեն մի շարք կանոններ, որոնք կօգնեն աշակերտներին ճիշտ կատարելու տնային աշխատանքները: Առաջին. սովորողները պետք է

իմանան, որ գիտելիքների յուրացումն ու իմաստավորումը պետք է կրի կենտրոնացված բնույթ: Սա նշանակում է, որ ծրագրային նյութի ամբողջական ընկալման ու յուրացման համար անհրաժեշտ է սովորել դասերը ոչ թե «մի հայացքով», այլ որոշակի ժամանակի ընթացքում՝ մի քանի անգամ անդրադառնալով ուսումնասիրվող նյութին:

Երկրորդ. տնային աշխատանքն անհրաժեշտ է կատարել հանձնարարված օրը, որովհետև դասի ընթացքում ընկալված նյութը մոռացվում է առաջին 10-12 ժամվա ընթացքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նյութի ուսումնասիրումից մեկ ժամ հետո աշակերտները մտաբերում են դրա 44%-ը, իսկ 2,5-8 ժամ հետո՝ միայն 28 % -ը:

Երրորդ. նախապատրաստվելով տնային աշխատանքի կատարմանը՝ անպայման անհրաժեշտ է ստեղծել հոգեբանական տրամադրվածություն այն ճիշտ կատարելու և ուսումնասիրվող նյութը գիտակցորեն ու ստեղծագործաբար յուրացնելու համար: Ինչպե՞ս դա անել: Պետք է մանրակրկիտ մշակել այն քայլաշարը, որ

անհրաժեշտ է տնային աշխատանքի կատարման համար, հստակեցնել տնային աշխատանքի կատարման նպատակը, չշտապել ու ջանալ այնպես ուսումնասիրել, որ տվյալ նյութը խորապես իմաստավորվի ու յուրացվի:

Չորրորդ. եթե տնային առաջադրանքը ներառում է դասագրքում զետեղված ուսումնական նյութի յուրացումը, ապա դրա կատարումը պետք է սկսել տվյալ թեմայի ուսումնասիրումից. նախ՝ պետք է մտաբերել այն, ինչը մնացել է հիշողության մեջ, ապա՝ անհրաժեշտ է ուշադիր ընթերցել դասագրքի նյութը՝ առանձնացնելով գլխավորը, կատարելով եզրահանգումներ, ձգտելով նյութի յուրացմանն ու իմաստավորմանը: Դրանից հետո պետք է կիրառել վերարտադրելու և

ինքնաստուգման հնարները. նյութի պատմում, ընթերցածի պլանի կազմում, դասագրքի մեթոդական կառույցի հարցերի պատասխանում և այլն: Եթե

542 Шабалин П.. Домашняя учебная работа школьников, տե ղ ը ...1985 г.

543 Дремелов Х. и др., Домашние задания, М., 1989 г.

349

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ինքնաստուգման ընթացքում ծագում են դժվարություններ, անհրաժեշտ է մեկ անգամ ևս աշխատել դասագրքով:

Ինչպես նշեցինք, 2-4-րդ դասարաններում տնային առաջադրանքները հիմնականում կազմակերպվում է համադասարանային, տարբերակված, անհա–տա– կան, խմբային ձևերով544: Համադասարանային տնային աշխատանքն ամենա-

տարածվածն է: Այդպիսի աշխատանքների անընդհատ կիրառումը չի նպաստում սովորողների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, այնուամենայնիվ, դրանք բացառել պետք չէ, քանի որ դրանց կատարման ընթացքում մշակվում են զանազան հմտություններ, ձևավորվում են անհրաժեշտ կարողություններ:

Անհատական տնային աշխատանքը տրվում է, որպես կանոն, դասարանի առանձին աշակերտներին՝ որոշակի նպատակով: Այս դեպքում ուսուցչի համար դժվար չէ ստուգել տվյալ աշակերտի յուրացրած գիտելիքների ու կարողությունների մակարդակը: Այդպիսի աշխատանքը կարող է կատարվել քարտերի վրա կամ աշխատանքային տետրում: Անհատական տնային աշխատանքները տրվում են, որպեսզի վերացվեն այն բացթողումները, որոնք ունեն սովորողներն առանձին թեմաների ուսումնասիրման արդյունքում: Դրանք գործնական կարողությունների ու հմտությունների մշակմանը նպաստող մարզողական վարժություններ են: Անհատական տնային աշխատանքները կարող են տրվել բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին՝ ստեղծագործական կարողություններ ու հակումներ զարգացնելու նպատակով:

Խմբային տնային աշխատանքի կատարման ընթացքում սովորողների որոշակի խմբեր կատարում են ինչ-որ առաջադրանք, որը ընդհանուր դասարանին տրվող առաջադրանքի մասն է: Օրինակ՝ «Գին: Քանակ: Արժեք» թեմայի ուսումնասիրման ընթացքում առաջադրվում է տեղեկություններ ձեռք բերել տարբեր ապրանքների գների մասին. առաջին խումբը տեղեկանում է գրենական պիտույքների գների մասին, երկրորդ խումբը՝ խաղալիքների, երրորդ խումբը՝ մթերքների: Այս դեպքում տնային առաջադրանքը նախապատրաստում է սովորողներին այն աշխատանքին, որը պետք է անցկացվի դասի ընթացքում: Այդպիսի առաջադրանքները նպատակահարմար է հանձնարարաել նախապես՝ պլանավորելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում պիտի սովորողներն ավարտեն հանձնարարությունը: Սա, փաստորեն, նախագծային աշխատանքի մի տարբերակ է, որը նպաստում է ինքնուրույն-որոնողական գործունեություն ծավալելու կարողության ձևավորմանը:

Տարբերակված տնային աշխատանքի մոտեցման հիմքը կրտսեր

դպրոցականների ինքնուրույն աշխատանքի կազմակերպումն է, որն իրագործվում է տարբերակված առաջադրանքների միջոցով: Տնային աշխատանք հանձնարարելիս ամեն անգամ հարց է ծագում՝ ու՞մ ներուժը հաշվի առնել տնային աշխատանք հանձնարարելիս՝ ուժե՞ղ, միջի՞ն,, թե՞ թույլ աշակերտի: Ուսուցիչները հաճախակի առաջադրում են տնային աշխատանքներ միջին աշակերտի մակարդակով, որովհետեև եթե հանձնարարվի առաջադրանք թույլ աշակերտի մակարդակով, ապա ուժեղն այն կկատարի շատ արագ և չի ապրի այն հրճվանքը, որը կունենա իր ներուժին համապատասխան աշխատանք կատարելիս: Իսկ եթե հանձնարարվի ուժեղ աշակերտի մակարդակով, ապա թույլ աշակերտը դրա վրա կկորցնի ավելի շատ ժամանակ, ինչը, բնականաբար, վատ կանդրադառնա նրա ինքնազգացողության վրա. նա կկորցնի վստահությունն իր ուժերի նկատմամբ: Միևնույն առաջադրանքը ուժեղների համար կարող է լինել հեշտ, իսկ թույլերի համար՝ բարդ: Արդյունքում ո'չ մեկը, ո'չ էլ մյուսը չեն դրսևորի պատասխանատվություն տնային

հանձնարարությունների կատարման նկատմամբ: Տվյալ խնդրի իրականացման

544 Пронников В. А, Ладанов И.Д., Японцы, 2-ое издание, Наука, 1985 г., 348 с.

350

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հիմնական ուղին տարբերակված մոտեցման ցուցաբերումն է տնային աշխատանքն առաջադրե[իս: Ծավա[ի ու բովանդակության նկատմամբ տարբերակված մոտեցումն իրականցվում է սովորողների առանձնահատկությունների ու ճանաչողական հնարավորությունների հաշվառումամբ: Միայն այդ դեպքում է կատարվում

գիտեյիքների, կարողությունների ու հմտությունների ամրապնդում, տրամաբական մտածողության, ինքուրույնության ձևավորում, ուսումնառության նկատմամբ պատասխանատվության զգացումի վերահսկում: Փաստորեն տարբերակված տնային աշխատանքը առաջադրելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր անձի անհատական առանձնահատկությունները (ընդունակություններ, հետաքրքրություններ, մտավոր գործունեության առանձնահատկություններ և այլն):

Տնային աշխատանքի ստուգման գործընթացն ունի որոշ

առանձնահատկություններ. պետք է մշտադիտարկել ոչ միայն յուրաքանչյուր աշակերտի տնային աշխատանքի կատարման բարեխղճությունը, այլև ինքնուրույնությունը և ուսումնական նյութի յուրացման մակարդակը:

Տնային աշխատանքի ստուգումը կարող է կատարվել և ' դասի սկզբում, և' դասի ընթացքում, և' դասի վերջում՝ այն համապատասխանեցնելով դասի փուլերին: Ստուգման ձևի ընտրությունը պայմանավորված է տնային առաջադրանքի տեսակով, նպատակով և դասի բովանդակությամբ:

Տնային աշխատանքը կարելի է ստուգել տարբեր եղանակներով: Դիտարկենք դրանցից մի քանիսը.

1. Առավել տարածված է տնային աշխատանքի համադասարանային ստուգումը: Ուսուցիչը տնային աշխատանքի բովանդակության շուրջ ամբողջ դասարանին տայիս է ընդհանուր հարց, աշակերտները տալիս են համառոտ պատասխան, նշում են դժվարությունները, որոնք հանդիպել են աշխատանքը կատարելիս: Ուսուցիչը բացատրում ու շտկում է սխալները, ամփոփում է կատարում:

2. Անհատական ստուգումը ենթադրում է մեկ կամ մի քանի աշակերտի բանավոր հարցում, որի ընթացքում մյուս աշակերտները հետևում են պատասխաններին, անհրաժեշտության դեպքում՝ լրացնում:

3. Ընտրովի ստուգման դեպքում ուսուցչի հանձնարարությամբ աշկերտներից մեկը ներկայացնում է իր աշխատանքը (գրելով գրատախտակին, կարդալով և այլն), իսկ մյուսները այդ պատասխանի հիման վրա ստուգում են իրենց աշխատանքները: Եթե ուսուցիչը բացահայտում է, որ ներկայացնող աշակերտը կատարել է որևէ սխալ, ապա հարցնում է, թե ո՞վ է այլ կերպ գրել և դասարանի օգնությամբ պարզաբանում է, թե ինչպե՞ս կարող են ճիշտ կատարել առաջադրանքը:

4. Որոշ դեպքերում տնային աշխատանքի ստուգման փոխարեն սովորողներին տրվում են նույնատիպ վարժություններ: Դրանց կատարման մակարդակով կարելի է հայտորոշել տնային աշխատանքի որակը:

5. Կարելի է ստուգել նաև անուղղակիորեն' թեստերի, այլ բնույթի ինքնուրույն աշխատանքների միջոցով, այնպիսի առաջադրանքների, որոնց բովանդակության մեջ ընդգրկված են նյութեր, որոնք համարժեք են տնային առաջադրանքներին:

6. Ստուգման մի ձև էլ դասի ընթացքում աշակերտի ակտիվությունն է, եթե ակտիվության պատճառը տնային աշխատանքի կատարումն է:

7. Ստուգման կարևոր ձև է փոխադարձ ստուգման կազմակերպումը: Դասարանի բոլոր աշակերտների ներգրավումը տնային աշխատանքի ստուգման գործընթացում, սխալների, դրանց վերացման ուղիների քննարկումը նպատակահարմար է, քանի որ այն յուրաքանչյուր աշակերտի տալիս է պատկերացումներ յուրացման ու հնարավոր դժվարությունների հաղթահարման մասին: Հայտնի է, որ շատ սովորողներ ավելի հեշտորեն սխալներ են գտնում ուրիշի աշխատանքում, քան՝ իրենց: Փոխստուգման անցկացումն առաջին հերթին կրում է

351

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

դաստիարակչական բնույթ, բարձրացնում է սովորողների պատասխանատվությունը, նպաստում է ինքնագնահատման բարձրացմանը:

Եթե որևէ աշակերտ չի կատարել տնային աշխատանքը, ապա ուսուցիչը պետք է անպայման բացահայտի դրա պատճառները: Դրանք կարող են լինել ամենատարբեր բնույթի: Այն դեպքում, երբ պարզվում է, որ առաջադրանքը բարդ է, պետք է պարզել, թե ինչու՞մ է դժվարացել և ինչպե՞ս կարելի է այն հաղթահարել:

Եթե տնային առաջադրանքը ուսուցիչը ոչ միշտ է դասապլանում նշում առանձին կետով, ապա տնային աշխատանքի ստուգումը դասի մի մասն է, և այն անհրաժեշտ է անպայման ներառել օրվա դասապլանում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Արցախի հանրակրթական դպրոցներում կատարված մեր ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունից ելնելով՝ առաջարկում ենք «Մայրենի» դասընթացի շուրջ հանձնարարվել տնային աշխատանքի հետևյալ ձևերը՝ կարդալ տեքստը, որոշել, թե այն քանի մասից է բաղկացած, ամեն մասի համար մշակել հարցեր և պատասխանել դրանց, դասագրքում զետեղված հարցերով լրացնել մշակվածը, առանձնացնել տեքստից հենակետային բառերը, որոնել անծանոթ բառերի բացատրությունը բառարաններում, վերարտադրել տեքստը' հենվելով միայն հենակետային բառերի վրա, ըստ հենակետային բառերի՝ նյութը ներկայացնել տրամագրով կամ մշակել քայլաշար և այլն:

Կարող են նաև առաջադրվել ոչ ստանդարտ բովանդակությամբ տնային առաջադրանքներ.

1. եզրույթների բառարանի ինքնուրույն կազմում' դրանք դասդասելով ըստ թեմատիկայի,

2. դասագրքի տեքստի հետազոտում,

3. խնդիրների ինքնուրույն կազմում,

4. ցուցադրական միջոցների, աղյուսակների, գծագրերի քայլաշարերի, համառոտագրերի մշակում,

5. կանոնների նոր տարբերակների մշակում, ձևակերպում և այլն,

6. թեստերի, առաջադրանքների, փոխստուգման համար քարտերի նախապատրաստում,

7. տեքստերի խմբագրում,

8. թույլ տված սխալների ուղղում,

9. նախապատրաստում ուսումնասիրվելիք թեմայի, տեղեկատվության

որոնում, հատվածների, հոդվածների որոնում,

10. հետազոտական, ստեղծագործական բնույթի առաջադրանքներ, որոնք ենթադրում են երկարատև ինքնուրույն աշխատանք (նախագծեր, ստեղծագործական աշխատանքներ և այլն):

Այսպիսով, տնային աշխատանքները նպաստում են աշակերտների ինքնուրույն աշխատանք կատարելու կարողության զարգացմանը, ինքնարտահայտմանը, տարաբնույթ ուսումնական գործունեություն կատարելու միջոցով ինքնադրսևորմանը: Այդպիսի տնային աշխատանքների կատարման ընթացքում մշակվում են նաև բառարանից, լրացուցիչ ու տեղեկատու գրականությունից օգտվելու կարողություններ, ձևավորվում է որոնողական, հետազոտական գործունեություն ծավալելու կարողություն:

352

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

HOMEWORK AS A METHOD FOR DEVELOPING LEARNERS' ACTIVITIES

ANNA PETROSYAN

PhD in Pedagogical Sciences, Associate Professor,

Mesrop Mashtots University,

Stepanakert, Republic of Artsakh

The aim of the article is to study the role of homework in shaping and developing learners' autonomy and independence and to discuss their ability to engage in creative learning activities from this point of view. According to the aim the following problems were required to solve: to observe the basic types of doing homework tasks in grades 2 - 4, some peculiarities of homework inspection process, homework assignment forms in native language.

The research was done with the use of the following methods:

Literature study: the study of the problematic context in the theory and practice of Armenian pedagogy.

Experimental methods: testing, viewing, study and dissemination of advanced pedagogical experience, conducting and listening to experimental lessons, analysis of their results, coordination methods.

With this work we tried to present some of the features of homework assignments. We believe that trends in development of our education system, specific approaches to education based on national descriptions allow us to insist that homework assignment can be viewed as an important component of the learning process if it is thoroughly reviewed in content and organizational terms. It is important to pay special attention to the home assignment viewing it as an essential component of student learning and self-activity, to develop learners' interest, logic and imagination, materials for different multi-level assignments corresponding to the subject curriculum.

Keywords: self-activity, creative approach, homework, factors, universal work, differentiated, group, individual check, development of interest, giving instructions.

353

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

РАЗВИТИЕ СОБСТВЕННОЙ АКТИВНОСТИ УЧАЩИХСЯ ВО ВРЕМЯ ВЫПОЛНЕНИЯ ДОМАШНИХ ЗАДАНИЙ

АННА ПЕТРОСЯН

Университет Месроп Маштоц, кандидат педогогических наук, доцент, г.Степанакерт, Республика Арцах (НКР)

Цель данной статьи - изучить роль домашней работы в формировании и развитии самостоятельности учащихся, и с этой точки зрения обсудить вопрос развития их способности участвовать в творческой учебной деятельности.

Задачи статьи: рассмотреть основные типы домашних заданий в 2-4 классах, особенности процесса проверки домашнего задания и формы домашних заданий.

Исследование проводилось следующими методами:

1. Литературное исследование: изучение проблемного контекста в теории и практике армянской педагогики.

2. Экспериментальные методы. Использовались тестирование, наблюдение, изучение и распространение передового педагогического опыта, преподавание и прослушивание экспериментальных уроков, анализ их результатов, координация.

В данной работе мы постарались представить некоторые особенности домашних заданий. Мы считаем, что тенденции в развитии нашей системы образования, специфические подходы к национальному образованию позволяют нам утверждать, что домашние задания можно рассматривать как важный компонент образовательного процесса, если они тщательно проанализированы как с точки зрения содержания, так и с точки зрения организации. Это требует особого внимания к выполнению домашнего задания, так как оно является важным компонентом самостоятельной работы и самостоятельной деятельности учащихся, развития любознательности учащихся, развития логики и воображения, выполнения индивидуальных и многоуровневых домашних заданий.

Ключевые слова: самодеятельность, креативный подход, домашняя работа, факторы, глобальная работа, дифференцированная, групповая, индивидуальная проверка, развитие интереса, обучение.

354

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.