Научная статья на тему 'ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ'

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
77
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Բրեստ-Լիտովսկի պայմանագիր / Անդրկովկասյան Սեյմ / Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն / գերմանա-թուրքական գաղտնի դաշնագիր / Տրապիզոնի բանակցություններ / Բաթումի բանակցություններ / աշխարհաքաղաքական շահեր / պանթյուրքական գաղափարախոսություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Պետրոսյան Նուշիկ

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Անդրկովկասյան միասնական կառավարության գոյության անհնարինությունը պայմանավորող արտաքին և ներքին գործոնների ուսումնասիրության արդյունքները: Նշված համատեքստում միաժամանակ դիտարկվել են նաև Գերմանիայի տարածաշրջանային դերն ու քաղաքականությունը դիտարկվող ժամանակահատվածում։ Հետազոտության նպատակն է նաև դասակարգել Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության փլուզման պատճառ դարձած ներքին և արտաքին գործոնները՝ ընդգծելով անկախ հանրապետությունների ստեղծման գործում միջազգային դերակատարների շահերի սպասարկումը, իսկ ուսումնասիրության խնդիրն է բացահայտել փլուզման պատճառները, վեր հանել տարածաշրջանային շահեր հետապնդող միջազգային դերակատարների, մասնավորապես` Գերմանիայի տարածաշրջանային շահերը: Հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես առաջնային աղբյուրներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային արխիվի որոշ նյութեր, տպագիր փաստաթղթերի՝ առանձին հեղինակների պատկանող ժողովածուներ, այնպես էլ ռուս և արևմտյան առաջատար փորձագետների վերլուծական աշխատանքներ: Գիտական հետազոտությունն իրականացնելիս կիրառվել են տվյալների համեմատության, վերլուծության և պատմական հետազոտության մեթոդները: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարելի է պնդել, որ միջազգային իրողությունների նման զարգացման պայմաններում Անդրկովկասյան միացյալ կառավարության փլուզումն այլընտրանք չուներ, քանի որ դրան էր ուղղված ակտիվ դերակատարների քաղաքականությունը։ Վերջիններիս շահերը թեև շատ դեպքերում նկատելիորեն անհամատեղելի էին, այնուամենայնիվ անկախ բուֆերային հանրապետությունների ստեղծումը ամենաշահավետ տարբերակն էր նրանց համար, իսկ անդրկովկասյան ժողովուրդների դեպքում փաստացիորեն անխուսափելի պատմական զարգացման հետևանք էր։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

GERMAN POLICY ON THE EVE OF THE DECLARATION OF INDEPENDENT REPUBLICS IN THE TRANSCAUCASUS

This article aims to identify the results of the study of external and internal factors that cause the impossibility of the existence of a single Transcaucasian government, at the same time, in this context, the article also considered the regional role and policy of Germany during this period. The purpose of the study is to identify the causes of the collapse of the Federal Democratic Republic of Transcaucasia, to identify the regional interests of international actors pursuing regional interests, in particular, the regional interests of Germany, and the purpose of the study is to classify internal and external factors that caused the collapse, emphasizing the service of the interests of international actors in the creation of independent republics. The research used both primary sources, such as some materials of the National Archive of Armenia, as well as collections of printed documents belonging to individual authors, and analytical works of leading Russian and Western experts...This article aims to identify the results of the study of external and internal factors that cause the impossibility of the existence of a single Transcaucasian government, at the same time, in this context, the article also considered the regional role and policy of Germany during this period. The purpose of the study is to identify the causes of the collapse of the Federal Democratic Republic of Transcaucasia, to identify the regional interests of international actors pursuing regional interests, in particular, the regional interests of Germany, and the purpose of the study is to classify internal and external factors that caused the collapse, emphasizing the service of the interests of international actors in the creation of independent republics. The research used both primary sources, such as some materials of the National Archive of Armenia, as well as collections of printed documents belonging to individual authors, and analytical works of leading Russian and Western experts. Methods of comparison, analysis and historical data research were used in the scientific research. Based on the results of the study, it can be argued that in the conditions of such a development of international realities, the collapse of the United Transcaucasian government had no alternative, since the policy of active actors was aimed at this. Although the interests of the latter were incompatible in many cases, nevertheless, the creation of independent buffer republics was the most advantageous option for them, and in the case of the Transcaucasian peoples it was the result of virtually inevitable historical development.

Текст научной работы на тему «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ*

ՀՏԴ 327.8 DOI: 10.52063/25792652-2022.1.12-135

ՆՈՒՇԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտ,

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ավագ քաղծառայող, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nush.petrosvan2019@gmail. com

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Անդրկովկասյան միասնական կառավարության գոյության անհնարինությունը

պայմանավորող արտաքին և ներքին գործոնների ուսումնասիրության արդյունքները: Նշված համատեքստում միաժամանակ դիտարկվել են նաև Գերմանիայի տարածաշրջանային դերն ու քաղաքականությունը

դիտարկվող ժամանակահատվածում։

Հետազոտության նպատակն է նաև դասակարգել Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության փլուզման պատճառ դարձած ներքին և արտաքին գործոնները՝ ընդգծելով անկախ հանրապետությունների ստեղծման գործում միջազգային դերակատարների շահերի սպասարկումը, իսկ ուսումնասիրության խնդիրն է բացահայտել փլուզման պատճառները, վեր հանել տարածաշրջանային շահեր հետապնդող միջազգային դերակատարների, մասնավորապես' Գերմանիայի տարածաշրջանային շահերը:

Հետազոտության ընթացքում կիրառվել են ինչպես առաջնային աղբյուրներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային արխիվի որոշ նյութեր, տպագիր փաստաթղթերի՝ առանձին հեղինակների պատկանող ժողովածուներ, այնպես էլ ռուս և արևմտյան առաջատար փորձագետների վերլուծական աշխատանքներ:

Գիտական հետազոտությունն իրականացնելիս կիրառվել են տվյալների համեմատության, վերլուծության և պատմական հետազոտության մեթոդները:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարելի է պնդել, որ միջազգային իրողությունների նման զարգացման պայմաններում Անդրկովկասյան միացյալ կառավարության փլուզումն այլընտրանք չուներ, քանի որ դրան էր ուղղված ակտիվ դերակատարների քաղաքականությունը։ Վերջիններիս շահերը թեև շատ դեպքերում նկատելիորեն անհամատեղելի էին, այնուամենայնիվ անկախ բուֆերային հանրապետությունների ստեղծումը ամենաշահավետ տարբերակն էր նրանց համար, իսկ անդրկովկասյան ժողովուրդների դեպքում փաստացիորեն անխուսափելի պատմական զարգացման հետևանք էր։

* Հոդվածը ներկայացվել է 04.02.2022 թ., ընդունվել' 10.04.2022 թ.:

գրախոսվել' 03.03.2022 թ., տպագրության

135

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Հիմնաբառեր՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, Անդրկովկասյան սեյմ, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն, գերմանա-թուրքական գաղտնի դաշնագիր, Տրապիզոնի բանակցություններ, Բաթումի բանակցություններ, աշխարհաքաղաքական շահեր, պանթյուրքական գաղափարախոսություն:

Նախաբան

Կան պատմական իրադարձություններ, որոնց ազգ-պետությունները անմիջական մասնակցություն չեն ունենում, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդում են այդ ժողովրդի ճակատագրի վրա: Նման պատմական

իրադարձություն կարող ենք համարել Բրեստ֊Լիտովսկի պայմանագիրը: Վերջինս կնքվել է 1918 թվականի մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև: Հեղափոխական ու անկայուն իրավիճակը Ռուսաստանում

հանգեցրեց Կովկասյան ճակատի փլուզմանը, ինչն էլ հանգեցրեց պայմանագրի կնքմանը՝ նվազագույն կորուստներով պատերազմից դուրս գալու համար:

Պայմանագիրն առնչվում էր նաև անդրկովկասյան ժողովուրդների ճակատագրին, սակայն նրանք չէին մասնակցել այդ պայմանագրի մշակման և կնքման գործընթացին, ինչն էլ դիտարկվող ժամանակահատվածում անդրկովկասյան ժողովուրդների համար պատմական ու քաղաքական երևույթների ոչ շահեկան ընթացքի պատճառ դարձավ։

Գերմանիան մեծ դերակատարում ունեցավ պայմանագրի կնքման և Օսմանյան կայսրության տարածքային ձեռքբերումների հարցում, և թվում է՝ նման պայմաններում լինելով Օսմանյան կայսրության դաշնակից ու նրա վրա ազդեցության լծակ ունեցող պետություն՝ կարող էր ապահովել վերջինիս անցնելիք Կարս, Արդահան և Բաթում նահանգների բնակչության անվտանգությունը, ինչպես նաև պայմանագրի մնացյալ դրույթներով թուրքական պարտավորությունների իրականացումը: Որպես տարածաշրջանում տնտեսական շահեր հետապնդող և հեղինակություն ունեցող երկիր՝ Գերմանիան փորձում էր զսպել թուրքական ծավալապաշտ մոտեցումները, որոնք դուրս էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրի տրամաբանությունից, ամեն կերպ ջանքեր էր գործադրում պայմանագրի դրույթների իրականացումը կայսրությանը պարտադրելու համար, սակայն դա հասկանալիորեն արվում էր ոչ թե ուժային, այլ դիվանագիտական մոտեցումներով, ինչը ագրեսիվ մոտեցումներ ունեցող և տարածաշրջանային ինտերվենցիա իրականացնող պետության դեպքում

անարդյունավետ էր: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրությունն առանց Գերմանիայի հետ փոխհամաձայնության ավելի ուշ գնաց Բաթումի պայմանագրի կնքման ճանապարհով, ինչն էլ խորացրեց

տարածաշրջանային անկայունությունը՝ ամրապնդելով կայսրության շահերն ու հեղինակությունը Անդրկովկասում:

Գերմանական կառավարության ջանքերը Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կենսագործման ուղղությամբ

1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը ստորագրվեց Խորհրդային Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանական կայսրության, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի թագավորության միջև: Թեև պայմանագրում հանդես է գալիս հինգ պետություն, սակայն այն համարվում է երկկողմ, քանզի իրավական առումով կնքված է Խորհրդային Ռուսաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում որպես դաշնակիցներ հանդես եկող Առանցքի երկրների (Քառյակ դաշինք) միջև: Պայմանագրով Խորհրդային Ռուսաստանն իրեն պարտված էր ճանաչում պատերազմում՝ դուրս գալով պատերազմից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն առաջին հերթին խայտառակ պայմանագիր էր Խորհրդային Ռուսաստանի համար:

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ռուսաստանը ոչ միայն հսկայական տարածքներ էր զիջում Արևմուտքում, այլև պարտավորվում էր Օսմանյան կայսրությանը վերադարձնել Առաջին

աշխարհամարտի ժամանակ գրաված հայկական հողերը: Ավելին, Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնում թուրքերին վերադարձնելու նաև 1878 թվականին Ադրիանապոլսի և Բեռլինի պայմանագրերով Ռուսաստանին կցված Կարսի, Արդահանի շրջանները: Կարսի և Արդահանի շրջանները Օսմանյան կայսրությանը հանձնելու պահանջը ներկայացրին ոչ թե թուրքական, այլ գերմանական կողմի ներկայացուցիչները: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքումից հետո Գերմանիան, թվում է, պետք է որոշակի պարտավորություններ կրեր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանի քրիստոնյա ազգաբնակչության անվտանգության ապահովման համար, քանի որ Օսմանյան կայսրության միակ դաշնակիցն էր, միաժամանակ պետություն էր, որն ուներ ազդեցության լծակներ և կարող էր ճնշում գործադրել նրա վրա՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար։

Այս ընթացքում, սակայն, Օսմանյան կայսրությունը, հավատարիմ մնալով իր ավանդական դարձած գործելակերպին, գերմանական դաշնակցին հավաստիացումներ էր տալիս հայ բնակչության հանդեպ անկարգությունների բացառման և խաղաղ հարաբերություններ հաստատելու իր ցանկության մասին, իսկ Գերմանիան էլ շարունակական հիշեցումներով փորձում էր նպաստել թուրքական պարտավորությունների իրականացմանը։ Չնայած Գերմանիան բազմիցս բախվել էր թուրքական կեղծ խոստումներին, սակայն նրա վրա ազդելու համար այլ տարբերակ, քան դիվանագիտական մոտեցումն էր, չէր տեսնում։

Գերմանական կառավարության շրջանում մեծագույն անհանգստությունների պատճառ էր Օսմանյան կայսրությունում ծայր առած ազգայնամոլական ու պանթյուրքական տրամադրությունների աճը, որը խիստ անցանկալի հետևանքների կարող էր հանգեցնել։ Մարտի 17-ին գերմանական արտգործնախարարությունը նամակի միջոցով հայտնում էր Բուխարեստում գտնվող պետքարտուղար Քյուհլմա-նին, որ Մեծ վեզիրի բացակայությունը Կոստանդնուպոլսից և նրա գտնվելը Բուխարեստում ցավալի իրողություն են, քանի որ թուրքական ազդեցիկ շրջաններում տարածվել է պանիսլամական ու ազգայնական տրամադրություն, որը կարող է վերացնել միայն Թալեաթը՝ հայերի հանդեպ ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ հայտարարություններ անելով, ինչն էլ արմատախիլ կաներ հակահայկական տրամադրությունները։ Նման պայմաններում պետքարտու-ղարին առաջարկվում էր դրդել Թալեաթին Բուխարեստից հայերի հանդեպ քաղաքական մոտեցումների և հետագա քայլերի առնչությամբ հրահանգներ շտապ ուղարկել Կոստանդնուպոլիս (Lepsius 374-375)։

Պատասխան հեռագրում, որը թվագրվում էր մարտի 20-ին, պետքարտուղարը ներկայացնում էր Թալեաթի հետ ունեցած զրույցի արդյունքները: Վերջինս նշել է, որ Բուխարեստից արդյունավետ գործել չի կարող, ուստի Կ. Պոլիս վերադառնալուց հետո խոստացել է արձակել պահանջվող հրամանագիրը (Lepsius 377)։ Ակնհայտ է, որ այս ամենը թուրքական իշխող վերնախավի կողմից միայն ժամանակ շահելու նպատակ էր։ Փաստորեն՝ Գերմանիան Օսմանյան կայսրությանը իր պարտավորությունների իրականացումը դրդելիս թեև զերծ էր մնում բախումներից և ուժի կիրառումից՝ ապավինելով միայն դիվանագիտական մոտեցումներին, սակայն չէր կարող նաև բացարձակապես հաշտվողական լինել։

Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից Կարախանի և Չիչերինի ստորագրությամբ ապրիլի 13-ին Գերմանիայի ԱԳՆ ուղարկվեց հեռագիր, որով ներկայացվում էին Կովկասյան ճակատում թուրքական զորքերի կուտակման ծանրագույն հետևանքները Կարսի, Արդահանի և Բաթումի բնակչության համար, որը դարձել էր իր ճակատագրի միակ պատասխանատուն։ Նամակում ընդգծվում էր, որ թեև թուրքական ճակատում գերակշռությունը

137

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ռուսաստանի կողմն էր, սակայն հարկադրված էր հանձնել Կարսը, Արդահանն ու Բաթումը, քանի որ Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, և վերջինս Գերմանիայի աջակցությամբ է այս տարածքները պահանջել, ուստի նամակում հստակորեն ընդգծվում էր, որ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող ոճրագործության պատասխանատվությունը ընկնում է Գերմանիայի վրա։ Արտաքին գործերի կոմիսարիատը հույսը դրել էր Գերմանիայի աջակցության վրա' տեղի ունեցող երևույթներին վերջ տալու համար (Documents of political archives of Ministry of Foreign Affairs of Germany written by Mikaelyan 483-484)։

Այս ընթացքում Հայոց ազգային խորհրդի կողմից Նիկողայոս Ադոնցի և Հակոբ Զավրիևի ստորագրությամբ Գերմանիայի ԱԳՆ է ուղարկվում մեկ այլ հեռագիր, որում ևս տեղի ունեցող վայրագություններում ընդգծվում էր գերմանական մեղքի առկայության հանգամանքը՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Կարսում ու Արդահանում քրիստոնյա հայ բնակչության, ներառյալ ռուսահայ ու թուրքահայ հատվածի անվտանգության ապահովման նկատմամբ պատասխանատվությունը պատկանում էր Գերմանիային, ուստի Հայոց ազգային խորհուրդը հույս էր հայտնում, որ Գերմանիան կիրացներ այդ պատասխանատվությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով ճնշում գործադրելով Օսմանյան կայսրության վրա (Հայրունի 19-20)։

Չնայած այդ ամենին՝ Գերմանիան շարունակում էր դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր իրականացնել՝ բացառելով ուժային միջոցները, ինչի հերթական դրսևորում էր դեսպան Բեռնշտորֆի միջոցով Թալեաթին համաներման մասին հիշեցնելը, որին ի պատասխան՝ հաջորդեցին Թալեաթի հավաստիացումները՝ հայ բնակչության վերադարձի ու փոխհատուցման շուրջ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Փաստորեն՝ Գերմանիան, հասկանալի պատճառներով Առաջին համաշխարհային պատերազմում իր դաշնակից Օսմանյան կայսրությանը ուժային ճանապարհով որևէ բան պարտադրել չկարողանալով, նրա հետ երկխոսության ողջ ընթացքում շեշտում էր պայմանագրային պարտավորություններ կատարելու առաջնայնությունը, քանի որ Գերմանիային անհանգստացնում էին Բրեստի պայմանագրից հետո կայսրության կողմից ռազմական ճանապարհով տարածաշրջանում առաջանալու ձգտումները, ինչն առաջին հերթին հարվածում էր իր տնտեսական շահերին։ Այնուամենայնիվ, օսմանյան ռազմատենչ մոտեցումն ու Գերմանիայի կողմից գործնական քայլերի բացակայությունը պատճառ դարձան տարածաշրջանում հերթական ոճրագործ քաղաքականության իրականացման համար։

Գերմանիայի շահերն ու քաղաքականությունը Անդրկովկասում' որպես անկախ հանրապետությունների հռչակման դրսևորում

Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության ստեղծման փաստը հիմք հանդիսացավ Օտտո ֆոն Լոսովի կողմից հայտնի հեռագրի համար (1918 թ. ապրիլի 23), որն ուղղված էր Գերմանիայի արտգործանախարարությանը և ներկայացնում էր իրավիճակը Անդրկովկասում, որն այլևս Սեյմի կարգավիճակով գոյություն չուներ։ Ըստ նրա՝ թուրքերը Ելիզավետպոլում և թաթարական այլ տարածքներում թուրքական դրոշներ են պարզել, գրավել են Իգդիրը՝ մոտենալով Երևանին, իսկ Թիֆլիսում խուճապային իրավիճակ էր տիրում։ Հայկական և ադրբեջանական մարզերի Անդրկովկասյան սեյմի կազմից դուրս գալով՝ այն փաստացիորեն դադարել էր գոյություն ունենալ։ Գերմանացի դիվանագետի խոսքերով այն այլևս չկար, որ կարողանար բանակցություններ վարել Օսմանյան կայսրության և Քառյակ դաշինքի երկրների հետ։ Օ. ֆոն Լոսովը հավաստիացնում էր՝ Վրաստանը ամրագրել է իր անկախությունը և արտգործնախարար Չխենկելու միջոցով առաջարկում է Գերմանիային ստանձնել իր մանդատը։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Վրաստանը պատմական դժվարին իրավիճակում գտել էր

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ամենաբարենպաստ տարբերակը Գերմանիայի աջակցության միջոցով թուրքական սպառնալիքը վերացնելու տեսանկյունից: Նա շատ լավ էր գիտակցում Գերմանիայի հետ փոխադարձ շահեր ունենալու հանգամանքը և ամենահմուտ ձևով շահարկում էր այդ հաղթաթուղթը։

Նույն հեռագրում Օ. ֆոն Լոսովը հորդորում էր օպերատիվ քայլեր ձեռնարկել վրացական մանդատը ստանձնելու ուղղությամբ, քանի որ այն դիտարկում էր միակ հնարավորությունը՝ կանխելու Վրաստանում թուրքական դիրքերի ամրապնդումը (Documents of political archives of Ministry of Foreign Affairs of Germany written by Mikaelyan 506)։

Անդրկովկասյան միասնական կառավարության գոյությունը անիրատեսական էր ու դատապարտված էր փլուզման, և հիմնական ու առաջնային գործոնները ներքին գործոններն էին, այսինքն՝ անդրկովկասյան երեք ժողովուրդների տարակարծությունները, այդ թվում՝ տարբեր քաղաքական կողմնորոշումներն ու շահերի ոչ համատեղելիությունն ու շատ հաճախ նաև բախումը։ Ներքին գործոնների թվին կարող ենք դասել նաև սահմանային ու տարածքային վեճերը, որոնք ծայր էին առել երկրների միջև, ինչպես նաև անհանդուրժողականությունն ու անվստահությունը, ինչին գումարվում էր ռազմական միջոցների անբավարար քանակը՝ հանգեցնելով Օսմանյան կայսրության դեմ պայքարում նկատելի ձախողումների։ Որպես ներքին գործոն կարող ենք առանձնացնել նաև միջքաղաքակրթային, մասնավորապես կրոնական տարբերությունները, ինչն առաջին հերթին իր արտացոլումն էր ունենում հայ-թաթարական աստիճանաբար սրացող հարաբերություններում՝ խորացնելով նաև տարածքային ու էթնիկական բնույթի վեճերը կողմերի միջև:

Այս ընթացքում իրադրությունն Անդրկովկասում նկատելիորեն սրվեց՝ հատկապես պայմանավորված միջազգային տարբեր դերակատարների շահերով և դրանք իրացնելու ձգտմամբ, ինչն էլ այն վերածել էր մրցակցության թատերաբեմի։

Անդրկովկասը նշված ժամանակաշրջանում կարելի էր որակել որպես տարածաշրջանային ինտեգրացիոն կառույց, սակայն այս դեպքում մենք գործ ունենք մի կառույցի հետ, որտեղ կառուցվածքային տարրերի ինտեգրումը թույլ էր նախևառաջ քաղաքական տարակարծությունների ու տարբեր կողմնորոշումների հետևանքով. անդրկովկասյան թաթարների կողմնորոշումը դեպի թուրքական էր, իսկ հայերի կողմնորոշումն ուղղված էր դեպի Ռուսաստանը, ինչը պատճառ էր դարձել ստանալու «անուղղելի ռուսասերներ» բնորոշումը, իսկ վրացիներն այս շրջանում ունեին գերմանական կողմնորոշում (Պետրոսյան 54-55)։

Մասնավորապես դիտարկելով այս շրջանում տարածաշրջանում բավականին ակտիվ դերակատար Գերմանիայի քաղաքականությունը՝ կարող ենք ասել, որ Գերմանիայի քաղաքականությունը Անդրկովկասում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և դրա առաջին շրջանում կարելի է համարել նրա իմպերիալիստական քաղաքականության բաղկացուցիչ մաս՝ մուտք դեպի Փոքր Ասիա և Պարսից ծոց, ինչպես նաև դեպի Հնդկաստան ամուր հիմքերի ստեղծում:

Գերմանիայի համար Վրաստանը դիտվում էր որպես պոտենցիալ կամուրջ դեպի Արևելք: Պատերազմից առաջ Վրաստանն արտադրում էր համաշխարհային մանգանի մոտ մեկ երրորդը, իսկ Գերմանիան ներմուծում էր վրացական ընդհանուր արտադրության մոտ 41 տոկոսը (հանքերը գտնվում էին Արևմտյան Վրաստանում՝ Չիաթուրայում) (Jones):

Զուրաբ Ավալիշվիլին (1876-1944)՝ Վրաստանի ամենախորամիտ դիվանագետներից մեկը, հետագայում իր հուշերում պատկերավոր մեկնաբանել է, որ «Կովկասի գետերն ու ջրվեժները վերածվել են պողպատե զրահի մեջ գտնվող ձիերի (ձիու), որոնք պատրաստ են քաշել գերմանական կապիտալիզմի կառքը դեպի Ասիայի խորքերը» (Avalishvili):

139

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Այս քաղաքականությունը առավել ակտիվացավ 1918 թվականին, երբ գերմանական իմպերիա[իզմին հաջողվեց գրավել Ուկրաինան սևծովյան նավահանգիստներով, տարածվել Կովկասի հյուսիսում և մտնել Անդրկովկաս:

Այս փուլում Գերմանիայի նպատակներն ու խնդիրները կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ռազմավարական, տնտեսական և քաղաքական: Գերմանիայի հավակնությունները Անդրկովկասի նկատմամբ պայմանավորված էին Անդրկովկասի բարենպաստ աշխարհագրական դիրքով, որը Եվրոպան կապում էր Ասիային, նաև ռազմավարական նշանակությամբ: Այստեղից հնարավոր էր դառնում տարածել ազդեցությունը Իրան, Աֆղանստան նաև Անդրկասպյան շրջաններ, միաժամանակ հնարավոր պատերազմական իրավիճակում հնարավոր կլիներ այն օգտագործել անգլիական ուժերի դեմ հյուսիսիրանական հատվածում:

Անդրկովկասի գրավումը ծրագրելով՝ Գերմանիան փորձում էր այն օգտագործել նաև Խորհրդային Ռուսաստանի դեմ՝ թույլ չտալով հեղափոխության լիակատար հաղթանակ, ինչի արդյունքում այն տարածում կգտներ նաև Մերձավոր Արևելքում: Սակայն Գերմանիայի համար հատկապես կարևոր էր Անդրկովկասի տնտեսական ներուժը՝ Բաքվի նավթը, վրացական մանգանն ու հայկական պղինձը (Пипия 10):

Փաստորեն՝ Գերմանիայի առաջին հերթին տնտեսական և միաժամանակ նաև աշխարհաքաղաքական շահերը հիմք հանդիսացան Վրաստանի հովանավորությունը ստանձնելու համար, բայց քանի որ Օսմանյան կայսրությունը տարածաշրջանում վարում էր նվաճողական քաղաքականություն, ուստի հարկ էր ստիպել նրան բանակցային սեղանի շուրջ նստել անդրկովկասյան ժողովուրդների հետ։ Այս ընթացքում՝ ապրիլի 27-ին, կնքվեց գերմանա-թուրքական գաղտնի դաշնագիր (Պետրոսյան 131-132), որով Անդրկովկասը բաժանվեց ազդեցության գոտիների, մասնավորապես Գերմանիայի ազդեցության ոլորտ անցան Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ Կարս–Ալեքսանդրապոլ–Ջուլֆա երկաթուղին անցավ թուրքական վերահսկողության ներքո, թեև Օսմանյան կայսրությունը հակում ուներ դեպի Բաքու, ուստի միաժամանակ պայմանագիր կնքեց մուսավաթականների հետ՝ դեպի Բաքվի նավթը ճանապարհ ձեռք բերելով (Людендорф 598)։ Ի պատասխան՝ Գերմանիան էլ ստանձնեց վրացական հովանավորությունը, իսկ սա բնավ էլ չէր բխում թուրքական շահերից, ուստի թույլ չտալու համար գերմանական ազդեցության աճ տարածաշրջանում՝ թուրքական կողմը որոշեց գնալ բանակցությունների անդրկովկասյան ժողովուրդների հետ, որն էլ կայացավ Բաթումում։

Բաթումի հունիսի 3-ի պարտավորագիրն ու հունիսի 4-ի պայմանագիրը ծանրագույն կացության մեջ դրեցին նորանկախ հայկական կողմին, որը փաստացիորեն չէր կարող դիվանագիտական հարաբերություններ ունենալ Օսմանյան կայսրության հետ պատերազմող որևէ երկրի հետ (այս պարագայում խոսքը, բնականաբար, Անտանտի երկրների մասին էր), պարփակվելու էր 12 հազ. քառակուսի կիլոմետր տարածքում և անվտանգային առումով կախվածության մեջ էր հայտնվելու Թուրքիայից, այսինքն՝ կորցնում էր սուվերենության զգալի տարրեր։

Նույն օրը օսմանյան կողմը պայմանագիր կնքեց նաև Վրաստանի հետ, որով նրան անցան Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան: Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության առաջին արտաքին քաղաքական ակտն էր։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը կախման մեջ էր ընկնում Օսմանյան կայսրությունից։ Սակայն պայմանագիրը երկար կյանք չունեցավ։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը, Մուդրոսի զինադադարի (1918 հոկտեմբերի 30) կնքումը և Բրեստ-Լիտովսկի պայմանագրի չեղյալ հայտարարելը հնարավորություն տվեցին Հայաստանի Հանրապետությանը հրաժարվելու Բաթումի պայմանագրից (Կիրակոսյան Ջ. 426435)։

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Եթե դասակարգենք Անդրկովկասյան միասնական կառավարության ձևավորմանը խոչընդոտող հիմնական պաճառները, ապա կստանանք հետևյալ պատկերը.

• Անդրկովկասյան երեք երկրների նպատակներում միասնական մոտեցման բացակայությունը անհամաձայնության ու փոխադարձ անվստահության պատճառ էր դառնում։

• Անդրկովկասյան հանրապետությունների ներսում առկա էին քաղաքական տարակարծություններ և արտաքին քաղաքական տարբեր կողնորոշումներ։

• Բացակայում էր կողմերի համար ընդհանուր վստահելի գործընկերը:

• Ռազմավարական իրավիճակը բարդ էր, շփոթեցնող և արագ փոփոխվող:

• Առկա էին սահմանային ու տարածքային վեճեր։

• Տվյալ ժամանակահատվածում միջազգային հիմնական դերակատարները տարածաշրջանում ունեին անհամատեղելի շահեր։

«Միջազգային դերակատարների անհամատեղելի շահեր» ասելով՝ առաջին հերթին պետք է նկատի ունենալ Անդրկովկասում իմպերիալիստական նկրտումներ ունեցող անգլո-ամերիկյան և գերմանա-թուրքական բլոկները: 1918 թվականի առաջին կեսին տարածաշրջանում ակտիվ դերակատարություն ուներ անգլո-ամերիկյան բլոկը, որը Սեյմի ստեղծման գործում մեծ դեր ունեցավ, ինչն էլ պայմանավորեց Սեյմի որոշումը՝ շարունակելու պայքարը գերմանա-թուրքական խմբավորման դեմ: Առհասարակ դիտարկելով միջազգային դերակատարների, այս դեպքում՝ անգլո-ամերիկյան բլոկի քաղաքականությունը՝ կարող ենք նկատել, որ նրա համար բոլշևիզմի տարածումը լուրջ սպառնալիք էր, ուստի Անդրկովկասը դիտվում էր միջանկյալ գոտի՝ հնարավոր սպառնալիքից խուսափելու համար: Սակայն

Անդրկովկասը շուտով փոխեց իր կողմնորոշումը՝ որդեգրելով գերմանա-թուրքական կողմնորոշում, իսկ պատճառը միանշանակ ակնհայտ էր. դա պայմանավորված էր Անտանտի նկատմամբ գերմանական հաջողություններով: Այս առումով հատկապես տպավորիչ է Սեյմի մենշևիկյան ներկայացուցիչներից մեկի ճառը, որում նշվում էր. «Անդրկովկասի ազգությունները, եթե մի դար առաջ ընդունեցին ռուսական օրիենտացիա, որովհետև միայն Ռուսաստանի միջոցով նրանք Եվրոպայից կարող էին ստանալ լույս և գիտություն, այսօր մենք Ստամբուլի և Դարդանելի միջոցով կարող ենք ստանալ եվրոպական լույսը և գիտությունը» («Մշակ» № 76):

Տրապիզոնի բանակցություններում իրեն անկախ հռչակած Սեյմը ինքնուրույն գնաց բանակցությունների գերմանա-թուրքական կողմի հետ, սակայն որքանով էր դա բխում իր շահերից՝ կարող է խիստ տարակարծությունների տեղիք տալ։ Սեյմի նկատմամբ թվացյալ հանդուրժողական վերաբերմունքը երկու խմբավորումների կողմից բացատրվում էր նրա հակախորհրդային տրամադրություններով, սակայն նրանցից և ոչ մեկին ձեռնտու չէր Անդրկովկասում տեսնել մեկ իշխող ուժի: Այս համատեքստում, եթե դիտարկենք գերմանա-թուրքական բլոկը, ապա կարող ենք նկատել, որ թեև նույն ճակատի զինվորներ էին, սակայն ունեին սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ համընկնում էին, ուստի հակախորհրդային տրամադրություններ կրող երկրներին առավել ձեռնտու էր Անդրկովկասն իր հակասություններով, որոնք թույլ էին տալիս նրանց, ըստ անհրաժեշտության, շահարկել դրանք։ Այդ էր պատճառը, որ գերմանա-թուրքական բլոկը, ԱՍՆ-ն ու Անտանտն ամեն կերպ նպաստեցին Սեյմի կազմալուծմանը և Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի անկախացմանը, որն ուղղված էր վերացնելու խորհրդային ազդեցությունը տարածաշրջանում և ստեղծելու բուֆերային գոտի. այն չէր բխում անդրկովկասյան ժողովուրդների շահերից:

Եթե ի սկզբանե գերմանա-թուրքական բլոկի համար խնդիր էր Բրեստի պայմանագրով իրեն անցած տարածքների պահպանումը, ապա հետագայում Բրեստի պայմանագիրը չընդունած Անդրկովկասի հանդեպ թուրքական հավակնություններն ավելի աճեցին, ինչի արտահայտությունը եղան գերմանա-թուրքական

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

հարաբերությունների անկայունությունը և առանց Գերմանիայի մասնակցության Օսմանյան կայսրության կողմից Բաթումի պայմանագիրը, որը կնքվեց բանակցային սեղանին միայնակ հայտնված Անդրկովկասի հետ։ Թե որքանով էր հնարավոր կործանարար պայմանագրից խուսափել Անդրկովկասում հակախորհրդային տրամադրությունները թոթափելու ու բոլշևիկյան աջակցությանն ապավինելու դեպքում, կարող ենք պնդել՝ հետագայում Մուդրոսի զինադադարի արդյունքում Բաթումի պայմանագրի չեղարկումը տեսնելով։

Փաստորեն՝ անկախ հանրապետությունների հռչակումը ոչ այնքան քաղաքական հրամայական էր ու անհրաժեշտություն, որքան հակախորհրդային ուժերի շահերի համընկնման և պատմական իրողությունների թելադրանքի արտահայտություն։

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում կարող ենք հանգել եզրակացության, որ նշված ժամանակահատվածում բոլշևիզմից ազատվելու ձգտումը ընտրության սակավության պայմաններում Անդրկովկասին տանում էր դեպի գերմանա-թուրքական կողմնորոշում, ինչ էլ ավելի էր ծանրացնում Անդրկովկասում առկա ռազմաքաղաքական իրավիճակը. Բրեստի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ոտնահարելու արդյունքում գերմանա-թուրքական կողմերի միջև ծագեցին անհամաձայնություններ առաջին հերթին Կովկասի

բաժանման հարցում, և չնայած համառ ջանքերին՝ Գերմանիան թույլ չտվեց թուրքական զորքերին մուտք ունենալ Վրաստանի խորք, որը դիտարկում էր իր ազդեցության գոտի:

Ամփոփելով կարող ենք ընդգծել, որ Անդրկովկասյան սեյմի անջատումը, ապա՝ ավելի ուշ՝ 1918 թվականի ապրիլի 22-ին ձևավորված Անդրկովկասյան դաշնության փլուզման պատճառը եղել է այն ժամանակվա ներքաղաքական և արտաքին ծանր իրավիճակը, ու չհերքելով այս բոլոր կարևոր գործոնները՝ հարկ է նշել նաև անդրկովկասյան երկրների և քաղաքական գործիչների արտաքին քաղաքական ոչ միանշանակ մոտեցումներն ու տարբեր կողմնորոշումները։

Արդյո՞ք դրական էր Սեյմի, ապա՝ Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության ստեղծումն ու գոյությունը, թե՞ ոչ, վիճելի է. որպես հետևանք կարող ենք ասել, որ այն հնարավորություն տվեց առժամանակ հետաձգելու խորհրդային կարգերի պարտադրումը։

Ինչ վերաբերում է Գերմանիայի տարածաշրջանային քաղաքականությանը, ապա այն առաջին հերթին ուղղված էր իր տնտեսական շահերի կենսագործմանը, ինչն էլ հանգեցնում էր Գերմանիայի կողմից Օսմանյան կայսրությանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթները պարտադրելուն, որի համար, սակայն, զուտ դիվանագիտական լծակների կիրառումը բավարար չէր, ուստի կայսրությունը շարունակաբար վարում էր ռազմատենչ քաղաքականություն՝ իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար:

Օգտագործված գրականություն

1. Խատիսյան, Ալեքսանդր. Հայաստանի Հանրապետության ծագում ու զարգացումը. Աթենք, 1930։

2. Կիրակոսյան, Արման. Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը. Նորավանք գիտակրթական հիմնադրամ, Երևան, 2006։

3. Կիրակոսյան, Ջոն. Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, 1828-1923. Երևան, 1972։

4. Հայրունի, Աշոտ. Հայկական խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 1918թվականին. ԵՊՀ հրատ., Երևան, 2013։

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

5. Պետրոսյան, Գեղամ. Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917 փետրվար - 1918 հունվար). ԵՊՀ հրատ., Երևան, 2018:

6. Людендорф, Эрих. Мои воспоминания о войне. Первая мировая война в записках германского полководца. 1914-1918. Центрполиграф, Москва, 2007.

7. Пипия, Георгий. Политика Германии в Закавказе в 1918 году, Сборник документов. Тбилиси, 1971.

8. Avalishvili, Zourab. The independence of Georgia in international politics, 19181921. Hyperion Press, Westport, 1981, https://encyclopedia.1914-1918-online.net/bibliography/ASRVDIZY.

9. Deutschland und Armenien 1914-1918, sammlung diplomatischer Aktenstucke, Herausgegeben und eingeleitet von Dr. Johannes Lepsius. Potsdam, 1919.

10. Documents of political archives of Ministry of Foreign Affairs of Germany; the volume is composed and the introduction is written by Mikaelyan V.. Yerevan, 2004.

11. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 200 [ՀՀ արտաքին գործերի

մինիստրություն], ց. 1, գ. 8, թ. 105:

12. ---. ֆ. 200 [ՀՀ արտաքին գործերի մինիստրություն], ց. 1, գ. 9, թ. 25, 26, 27, 29, 30, 31։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

13. «Մշակ». 1918թ., № 76, Թիֆլիս։

14. Jones, Stephen. “Georgia”. 14 September 2021, https://encyclopedia.1914-1918-online.net/article/georgia.

15. “The October Revolution, Glossary of the Russian Revolution”. https://www.marxists.org/history/ussr/events/revolution/index.htm.

WORKS CITED

1. Avalishvili, Zourab. The independence of Georgia in international politics, 19181921. Hyperion Press, Westport, 1981, https://encyclopedia.1914-1918-online.net/bibliography/ASRVDIZY.

2. Deutschland und Armenien 1914-1918, sammlung diplomatischer Aktenstucke, Herausgegeben und eingeleitet von Dr- Johannes Lepsius. Potsdam. [Germany and Armenia 1914-1918, Collection of Diplomatic Documents. Edited and introduced by Dr-Johannes Lepsius. Potsdam] 1919. (In German)

3. Documents of Political Archives of Ministry of Foreign Affairs of Germany; the Volume is Composed and the Introduction is written by Mikaelyan V.. Yerevan, 2004.

4. Hayruni, Ashot. Haykakan khndiry' Germaniayi artaqin qaghaqakanut'yan mej 1918 t'vakanin, EPH hrat., Erevan. [The Armenian issue in German foreign policy in 1918. YSU Edition, Yerevan] 2013. (In Armenian)

5. Khatisyan, Alexandr. Hayastani Hanrapetut'yan t'sagum u zargacumy'. At'enk. [Origin and Development of the Republic of Armenia. Athens] 1930. (In Armenian)

6. Kirakosyan, Arman. Haykakan Harcy' Ev Hayeri Tseghaspanut'yuny'. «Noravanq» Gitakrt'akan Himnadram, Erevan. [The Armenian Question and the Armenian Genocide. Scientific Educational Foundation Noravank, Yerevan] 2006. (In Armenian)

7. Kirakosyan, John. Hayastany' mijazgayin divanagitut'yan ev sovetakan artaqin qaghaqakanut'yan p'astat'ght'erum, 1828-1923. Erevan. [Armenia in Documents of International Diplomacy and Soviet Foreign policy, 1828-1923. Yerevan] 1972. (In Armenian)

8. Ljudendorf, Jerih. Moi vospominanija o vojne. Pervaja mirovaja vojna v zapiskah germanskogo polkovodca. 1914-1918. Tsentrpoligraf, Moskva. [My Memories of the War. The First World War in the Notes of the German Commander. 1914-1918. Centrpoligraf, Moskow] 2007. (In Russian)

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

9. Petrosyan, Gegham. Andrkovkasy' divanagitakan hord'zanutum: Hayoc ankagh petakanut'yan kertumy' (1917 p'etrvar 1918 hunvar). EPH hrat., Erevan. [Transcaucasia in the Whirlpool of Diplomacy: the Creation of an Independent Armenian Statehood (1917 February 1918 January). YSU Edition, Yerevan] 2018. (In Armenian)

10. Pipija, Georgij. Politika Germanii v Zakavkaze v 1918 godu, Sbornik dokumentov. Tbilisi. [German Policy in Transcaucasia in 1918, Collection of Documents. Tbilisi] 1971. (In Russian)

11. Hayastani azgayin arkhiv, f. 200 (HH artaqin gorts'eri ministut'yun), c. 1, g. 8, t’. 105. [National Archive of Armenia, f. 200, (RA Ministry of Foreign Affairs), l. 1, a. 8, p. 105]. (In Armenian)

12. ---. f. 200 (HH artaqin gorts'eri ministut'yun), c. 1, g. 9, t’. 25, 26, 27, 29, 30, 31. [National Archive of Armenia, f. 200, (RA Ministry of Foreign Affairs), l. 1, a. 9, p. 25, 26, 27, 29, 30, 31]. (In Armenian)

13. «Mshak». 1918t’., № 76, Tiflis. [''Mshak''. 1918, № 76, Tiflis]. (In Armenian)

14. Stephen, Jones. “Georgia”. 14 September 2021, https://encyclopedia.1914-1918-online.net/article/georgia.

15. “The October Revolution, Glossary of the Russian Revolution”. https://www.marxists.org/history/ussr/events/revolution/index.htm.

GERMAN POLICY ON THE EVE OF THE DECLARATION OF INDEPENDENT REPUBLICS IN THE TRANSCAUCASUS

NUSHIK PETROSYAN

Yerevan State University,

Faculty of International Relations,

Chair of International Relations and Diplomacy, Ph.D Student;

Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia, Senior Civil Servant,

Yerevan, the Republic of Armenia

This article aims to identify the results of the study of external and internal factors that cause the impossibility of the existence of a single Transcaucasian government, at the same time, in this context, the article also considered the regional role and policy of Germany during this period.

The purpose of the study is to identify the causes of the collapse of the Federal Democratic Republic of Transcaucasia, to identify the regional interests of international actors pursuing regional interests, in particular, the regional interests of Germany, and the purpose of the study is to classify internal and external factors that caused the collapse, emphasizing the service of the interests of international actors in the creation of independent republics.

The research used both primary sources, such as some materials of the National Archive of Armenia, as well as collections of printed documents belonging to individual authors, and analytical works of leading Russian and Western experts.

Methods of comparison, analysis and historical data research were used in the scientific research.

Based on the results of the study, it can be argued that in the conditions of such a development of international realities, the collapse of the United Transcaucasian government had no alternative, since the policy of active actors was aimed at this. Although the interests of the latter were incompatible in many cases, nevertheless, the creation of independent buffer republics was the most advantageous option for them, and

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

in the case of the Transcaucasian peoples it was the result of virtually inevitable historical development.

Keywords: Treaty of Brest-Litovsk, Transcaucasian Seim, Transcaucasian Federative Democratic Republic, German-Turkish secret pact, Trabzon negotiations, Batumi negotiations, geopolitical interests, pan-Turkism ideology.

ПОЛИТИКА ГЕРМАНИИ В ЗАКАВКАЗЬЕ НАКАНУНЕ ПРОВОЗГЛАШЕНИЯ НЕЗАВИСИМЫХ РЕСПУБЛИК

НУШИК ПЕТРОСЯН

аспирант кафедры международных отношений и дипломатии факультета международных отношений Ереванского государственного университета, старший государственный служащий министерства

высокотехнологической промышленности Республики Армения, г. Ереван, Республика Армения

Целью данной статьи выявить результаты исследования внешних и внутренних факторов, обуславливающих невозможность существования единого Закавказского правительства, и в этом контексте - региональная роль и политика Германии в указанный период.

Задача исследования - выявить причины развала Закавказской

Демократической Федеративной Республики определить региональные интересы международных акторов, преследующих свои интересы, в частности, региональных интересов Германии. Целью исследования является классификация внутренних и внешних факторов, ставших причиной развала ЗДФР, и подчеркнуть фактор обслуживания интересов международных акторов создании независимых республик.

В ходе исследования были использованы как первоисточники, такие, как материалы Национального архива Армении, а также сборники печатных документов, принадлежащие отдельным авторам, и аналитические работы ведущих российских и западных экспертов.

При проведении научного исследования были использованы методы сравнения, анализа и исторического исследования данных.

На основе результатов исследования можно утверждать, что в условиях подобного развития международных реалий развал Объединенного Закавказского правительства не имел альтернативы, поскольку именно на это была направлена политика активных акторов. Хотя интересы последних во многих случаях не совпадали, тем не менее, создание независимых буферных республик было для них самым выгодным вариантом, а для закавказских народов стало следствием фактически неизбежного исторического развития.

Ключевые слова: Брест-Литовский договор, Закавказский сейм,

Закавказская Федеративная Демократическая Республика, германо-турецкий секретный пакт, Трабзонские переговоры, Батумские переговоры, геополитические интересы, пантюркистская идеология.

145

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.