Научная статья на тему 'ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ'

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
46
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ստանդարտացված քննություն (TOEFL IBT / նախապատրաստական դասընթաց / անգլերեն / լեզվական հմտություններ / վերջնարդյունք / մոտեցում / մեթոդ / ուղի

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Հակոբյան Սոնա

Սույն հոդվածում քննարկում ենք ամբողջ աշխարհում և արդեն Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում ունեցող միջազգային ստանդարտացված քննությունների և դրանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման հետ կապված որոշ հարցեր: Հոդվածի նպատակն է համառոտ ներկայացնել անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորում (TOEFL) և անգլերենի միջազգային թեստավորման համակարգ (IELTS) քննությունների առանձնահատկությունները, թեստավորողների պահանջները և այդ պահանջները բավարարելու համար դասավանդման ճիշտ մոտեցումները: Փորձ ենք անում ներկայացնելու ուղիներ, որոնցով կարելի է կազմակերպել և անցկացնել արդյունավետ և վերջնարդյունքահեն դասընթացներ՝ ակադեմիական անգլերենի մակարդակի չափանիշային ստուգման նպատակներով: Աշխատանքի խնդիրն է վեր հանել հայ սովորողի՝ վերոնշյալ թեստա-վորումների շրջանակներում ունեցած կարիքները, նախապատրաստական դասընթացներ կազմակերպող մասնագետների մոտեցումները և վերջնարդյունքահեն դասավանդման ուղիները: Տվյալ հոդվածում առաջ քաշած խնդիրների բացահայտման և հետազոտության ենթակա հարցերի քննարկման համար իրականացրել ենք դեմ առ դեմ բանավոր հարցումներ, որոնք ձայնագրել ենք, այնուհետև սղագրել, և առցանց սոցիալական հարցումներ՝ GoogleDocs վերլուծական հարթակով: Կատարված ուսումնասիրության արդյունքում կարող ենք պնդել, որ սույն քննություններին նախապատրաստելը ոչ այլ ինչ է, քան լեզվական հումքի դասավանդում, անգլերեն լեզվի կարողականության ձևավորում՝ առանց տարօրինակ մեխանիզմների և նմուշային կառույցների

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ENGLISH STANDARDIZED TESTS AND GUIDELINES OF ORGANIZING EFFECTIVE PREPARATORY COURSES IN THE REPUBLIC OF ARMENIA

The given article discusses international standardized English exams with some issues of arranging their preparation courses in Armenia. The aim of the study is to briefly introduce TOEFL iBt and IELTS exams and their structures, given the fact of their applicability, testing requirements, and teaching approaches. The article presents some guidelines for arranging effective and outcome-based courses in line with measuring academic English. The objective of the study is to outline the basic needs of test-takers, the teaching approaches of the tutors organizing preparatory courses as well as some guidelines for outcome-based teaching. For reaching the objective of the study we have applied face-to-face interviews by recording them and an online questionnaire, analyzed with GoogleDocs. Based on the results of the study, organizing preparatory courses for test takers tutors should take into account language acquisition in general and develop language skills without atypical mechanisms and templates.

Текст научной работы на тему «ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, LINGUISTICS, ЛИНГВИСТИКА

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ*

ՀՏԴ 811.111 10.52063/25792652-2022.3.14-134

ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի եվրոպական համալսարանի լեզվաբանության և հոգեբանության ֆակուլտետի կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչ,

«ԱՅ ԷԼ ԷՍ Արմենիա» լեզուների միջազգային դպրոցի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն hakobyan04.07@gmail. com

Սույն հոդվածում քննարկում ենք ամբողջ աշխարհում և արդեն Հայաստանի Հանրապետությունում մեծ տարածում ունեցող միջազգային ստանդարտացված քննությունների և դրանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման հետ կապված որոշ հարցեր: Հոդվածի նպատակն է համառոտ ներկայացնել անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորում (TOEFL) և անգլերենի միջազգային թեստավորման համակարգ (IELTS) քննությունների առանձնահատկությունները, թեստավորողների պահանջները և այդ պահանջները բավարարելու համար դասավանդման ճիշտ մոտեցումները: Փորձ ենք անում ներկայացնելու ուղիներ, որոնցով կարելի է կազմակերպել և անցկացնել արդյունավետ և վերջնարդյունքահեն դասընթացներ՝ ակադեմիական անգլերենի մակարդակի չափանիշային ստուգման նպատակներով:

Աշխատանքի խնդիրն է վեր հանել հայ սովորողի՝ վերոնշյալ թեստա-վորումների շրջանակներում ունեցած կարիքները, նախապատրաստական դասընթացներ կազմակերպող մասնագետների մոտեցումները և վերջնարդյունքահեն դասավանդման ուղիները: Տվյալ հոդվածում առաջ քաշած խնդիրների բացահայտման և հետազոտության ենթակա հարցերի քննարկման համար իրականացրել ենք դեմ առ դեմ բանավոր հարցումներ, որոնք ձայնագրել ենք, այնուհետև սղագրել, և առցանց սոցիալական հարցումներ ՝ GoogleDocs վերլուծական հարթակով:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարող ենք պնդել, որ սույն քննություններին նախապատրաստելը ոչ այլ ինչ է, քան լեզվական հումքի դասավանդում, անգլերեն լեզվի կարողականության ձևավորում՝ առանց տարօրինակ մեխանիզմների և նմուշային կառույցների:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:

է 16.07.2022թ., գրախոսվել'

16.09.2022թ., տպագրության

134

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(14), 2022

Հիմնաբառեր' ստանդարտացված քննություն (TOEFL iBT, IELTS), նախապատրաստական դասընթաց, անգլերեն, լեզվական հմտություններ,

վերջնարդյունք, մոտեցում, մեթոդ, ուղի:

Ներածություն

Վաղուց արդեն անգլերենի ուսուցումն ինքնանպատակ չէ, և զարգացող աշխարհում թերևս որևէ մասնագիտություն անմասն չի մնացել օտար լեզու սովորելու գործընթացից: Ավելին, այսօր արդեն արդիական և այլևս նորություն չեն միջազգային այնպիսի քննությունների նախապատրաստումն ու հանձնումը, ինչպիսիք են' անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորումը (TOEFL-Test of English as a Foreign Language) և անգլերենի միջազգային թեստավորման համակարգը (IELTS-Inte rnational English Language Testing System): Հայաստանի Հանրապետության մասշտաբով ևս վերոբերյալ քննություններին նախապատրաստվելը դարձել է բավականին արդիական, իսկ ոլորտում առաջարկվում են տարատեսակ դասընթացներ՝ մեթոդահեն և ոչ: Մենք ներկայացնում են այն մեխանիզմները, որոնք միտված են ճիշտ կողմնորոշելու դասավանդողին և թեստավորվողներին նախապատրաստել հստակ մեթոդաբանությամբ: Քննվող թեստավորումները ստանդարտացված

քննություններ են և ենթադրվում է, որ դրանց նախապատրաստումն էլ պետք է համապատասխանի որոշակի չափանիշների, քանի որ ցանկացած շեղում կարող է քննությունների վերաբերյալ սխալ ընկալման և սխալ արդյունքի պատճառ հանդիսանալ: Նշյալ քննությունների արդյունքները հանդիսանում են անգլերենի իմացության հավաստագիր, և այդ արդյունքներով սովորողները կարող են գրանցել ակադեմիական մի շարք հաջողություններ՝ ընդհուպ կրթությունը շարունակել արտասահմանյան հեղինակավոր բուհերում: Հետազոտության ընթացքում

իրականացրել ենք սոցիալական մի փոքր հարցում ՀՀ-ում քննություններին նախապատրաստվող սովորողների և նախապատրաստող դասախոսների շրջանակներում, և այդ արդյունքների հիման վրա փորձել ենք ներկայացնել որոշակի վերջնարդյունքներ և դրանց հասնելու հենքային ուղիներ: Հարցման առաջին հատվածում առցանց հարցում է անցկացվել սովորողների շրջանակներում, որում ներառել ենք բազմակի ընտրությամբ կամ այո/ոչ պատասխաններով 17 հարցեր, իսկ երկրորդ հատվածում ընդգրկված են մեկնաբանություններ պահանջող կամ բազմակի ընտրության պատասխաններով հարցեր դասավանդողների համար: Ընդհանուր հարցմանը մասնակցել է 52 մասնակից, որոնցից 32-ը սովորողներ են, 15-ը՝ առցանց հարցմանը մասնակցած դասախոսներ, իսկ 5 դասավանդող մասնագետի հետ անցկացվել է դեմ առ դեմ հարցազրույց: Հարցազրույցն իրականացվել է «ԱՅ ԷԼ էՍ Արմենիա» լեզուների միջազգային դպրոցում: Հարցումներից ստացված արդյունքները քննարկվում են սույն հոդվածի հետազոտության արդյունքներ բաժնում:

Հետազոտությունն հիմնականում իրականացվել է հոդվածի հեղինակի՝ Հայաստանում գործող «ԱՅ ԷԼ էՍ Արմենիա» լեզուների միջազգային դպրոցում ունեցած դասավանդման փորձառության հիման վրա: «ԱՅ էԼ ԷՍ Արմենիա» միջազգային դպրոցի առաքելությունն է ՀՀ-ում կազմակերպել արդյունավետ լեզվի ուսուցում և ուսումնառություն՝ միջազգային ու եվրոպական չափանիշներին համապատասխան: Դպրոցի առաքելության մեջ է մտնում նաև լեզուների

դասավանդման առաջատար մեթոդների շարունակական ներդրումը և սովորողների շրջանում լեզվական հաղորդակցության խորքային հմտությունների ու կարողությունների զարգացումը:

135

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Անգլերենի միջազգային թեստավորման քննությունների նախապատրաստական դասընթացների կազմակերպման և դասավանդման մեխանիզմները

Օտար լեզվի գնահատումը շարունակական գործընթաց է, որը միտված է չափելու, թեստավորելու և գնահատելու լեզվի դասավանդումն ու ուսումնառությունը: Ժամանակի ընթացքում բարելավվում և մշակվում են լեզվական հմտությունների գնահատման նոր մեխանիզմներ, որոնք իրենց որակի բարձրացմամբ հընթացս միտված են բարելավելու այս կամ այն թեստավորման նախապատրաստական ծրագրերը: Միևնույն ժամանակ, երկուստեք զարգացումներն իրենց հերթին

կատարելագործում և բարելավում են թեստավորվողների անգլերենի իմացության մակարդակը՝ որոշակի հմտությունների տիրապետման համատեքստում: Միջազգային քննություններին նախապատրաստելը՝ դրանց դասավանդումը, ենթադրում է լեզվական չորս հմտությունների զարգացում ու դասավանդում: Լեզվական չորս հմտությունները՝ խոսել, ունկնդրել, կարդալ և գրել, ինչ որ առումով անհրաժեշտ է դասավանդել ոչ թե առանձին-առանձին, այլ՝ համակցված: Մասնագիտական գրականության մեջ այս հմտությունները հանդես են գալիս նաև լեզվի մակրո հմտություններ անվամբ և միմյանց հետ կապված են երկու ձևով՝ հաղորդակցության ուղղությամբ, այսինքն՝ տեղեկատվությունը հաղորդվում է, թե՞ ընկալվում և հաղորդակցության ձևով (Ahumaraeze 537): Լեզվական հմտությունների դասավանդումը պետք է դառնա դասավանդման ինքնանպատակ, քանի որ լեզվի իմացության գերազանցության մակարդակը՝ իրազեկությունը, պայմանավորված է հենց այդ հմտությունների գերազանցությամբ: Ինչպես նշվում է եվրոպական լեզվաքաղաքականության և լեզվակրթության հիմնարար փաստաթղթում՝ «Լեզուների իմացության համաեվրոպական համակարգ»-ում, լեզվական իրազեկությունը ներառում է գիտելիքներ ու կարողություններ տվյալ լեզվի հնչյունաբանության, բառապաշարի, քերականության, ուղղագրության, ուղղախոսության, ոճաբանության, ինչպես նաև լեզվական միավորների կիրառման կանոնների մասին

հաղորդակցական-ճանաչողական մոտեցումների իրագործմամբ, ինչպես նաև այդ գիտելիքին համապատասխան հմտությունների ու կարողությունների տիրապետում, ինչը հնարավորություն է տալիս կիրառելու տվյալ լեզվական միջոցները տարբեր լեզվական նպատակների համար, որոնցից են՝ լեզվական միավորների իմաստային ու կառուցվածքային վերլուծությունը, այսինքն՝ տվյալ համատեքստում լեզվական միավորների գործածության առանձնահատկությունների վերլուծությունը, ինչը զարգացնում է ուսանողների լեզվամտածողությունը (Լեզուների Իրազ.

Համաեվրոպական Համակարգ 69 ): Ինչպես իրավացիորեն նշում է կիրառական լեզվաբանության շրջանակներում հետազոտություններ իրականացնող ամերիկացի հետազոտող Դ. Դերիկը, քննարկվող թեստավորումները այսպես կոչված high-stake, այսինքն' ռիսկային քննություններ են, և վերջիններիս արդյունքները կարող են որոշիչ լինել և ակնհայտորեն ազդել սովորողների ողջ կարիերայի և կրթության վրա: Դրանք հիմնականում չափորոշչային՝ ստանդարտացված քննություններ են, այսինքն՝ քննություն հանձնողների արդյունքները գնահատվում և համեմատվում են ըստ ընդհանուր չափանիշների (Derrik 21):

Անգլերենի միջազգային թեստավորման համակարգը կամ անգլերեն հապավումով IELTS-ը ներդրվել և կազմակերպվում է այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են՝ Բրիտանական խորհուրդը, Քեմբրիջի ESOL (անգլերեն այլ լեզուներով խոսողների համար) քննությունների կենտրոնը, IELTS Ավստրալիա IDP (միջազգային կրթական կառույց) կազմակերպությունը, և գործառում է 1989 թվականից: Նշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող գործընթացների արդյունքում ստեղծվում են ստանդարտացված թեստեր ու նյութեր՝ հավաստիացնելով, որ թեստի յուրաքանչյուր տարբերակն ունի դժվարության համեմատելի մակարդակ, որի հենքով

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

արդյունքները հստակ են և անփոփոխ' անկախ թեստի հանձնման վայրից ու ժամանակից: Նշելի է այն փաստը, որ անգլերենի միջազգային թեստավորման համակարգի շրջանակներում կազմակերպվում են թեստավորումներ՝ ըստ նպատակների: Այսօր հաճախ հանդիպում ենք այնպիսի անվանումների, ինչպիսիք են՝ General IELTS (ընդհանուր), Academic IELTS (ակադեմիական), IELTS UKVI (Միացյալ Թագավորության վիզա ստանալու նպատակով), IELTS-Life skills (ամուսնական/ընտանեկան վիզա ստանալու համար): Այնուամենայնիվ, սույն

հոդվածի խնդրո առարկան ակադեմիական թեստավորումն է՝ որպես բարձրագույն, շարունակական կրթության գրավական:

Անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորումը կամ անգլերեն հապավումով TOEFL-ը, ներդրվել է «Կրթական թեստավորման ծառայություն» (ETS) մասնավոր կազմակերպության կողմից, որը պաշտոնապես թողարկում և ուղարկում է քննության արդյունքները համապատասխան կրթական հաստատություններ, որոնք ուժի մեջ են երկու տարի: Թեստավորումը գործառում է 1973 թվականից: Մինչև 2005 թվականը անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորումը կազմակերպվում էր համակարգչային (CBT-Computer-based test) և թղթային տարբերակներով (PBT-Paper Based Test), սակայն դրանից հետո և այսօր այն դարձել է առցանց իրականացվող թեստավորում (IBT- Internet based test):

Չնայած կառուցվածքային ու կազմակերպչական տարբերություններին՝ երկու թեստավորումներն էլ չափում են լեզվական չորս հմտությունների մակարդակը, և եթե նախապատրաստող մասնագետն իրազեկ է լեզվական հմտությունների դասավանդման առանձնահատկություններին, ապա դա կարող է դառնալ միջազգային քննությունների լավագույն արդյունքի գրավական:

Անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորումը (TOEFL iBT) ներառում է համակցված հանձնարարություններ, որտեղ անհրաժեշտ է կիրառել բոլոր հմտությունները միասին, մասնավորապես՝ կարդալ, լսել և այնուհետև խոսել տրված թեմաներով, լսել և խոսել ունկնդրած թեմայի շուրջ, կարդալ, ունկնդրել և գրել էսսե այդ թեմայի շուրջ (ETS Test Prep. Planner 11): Թեստավորման ձևաչափը մշակվել է անգլերենի թեստավորման կենտրոնի կողմից և ներառում է քննության տևողությունն ու բովանդակությունը: Այն չափում է թեստավորվողների գիտելիքները

համալսարանական մակարդակի ակադեմիական տեքստերի ընկալման

համատեքստում: Ակադեմիական ընթերցանությունը միտված է երեք նպատակի՝ ընթերցել տեղեկատվություն որոնելու համար, ընթերցել ընդհանուր ընկալման համար, ընթերցել իմանալու համար (ETS Test Prep. Planner 14): Այս հմտությունների զարգացման համար մասնագետից պահանջվում է նախ և առաջ զարգացնել ընթերցանության հենքային հմտությունները:

Անգլերենի միջազգային թեստավորման համակարգում (IELTS)

ընթերցանության թեստավորման համար հանձնարարվում են երեք երկար տեքստեր, որոնք կարող են լինել նկարագրական, փաստագրական, դիսկուրսիվ ու վերլուծական: Ի տարբերություն TOEFL-ի՝ այստեղ բազմակի ընտրության հարցերի տեսակներից բացի հանդիպում ենք նաև կարճ պատասխանի տեսակին, որում կարևորվում է փնտրողական ընթերցանությունը, մանրակրկիտ ընթերցանությունը՝ կոնկրետ

տեղեկատվության որոնման համատեքստում: Այս տեսակի հարցերին

պատասխանելու համար հենքային է դառնում բառային հոմանիշների և

գրագրության կանոնների ուսուցանումը, քանի որ որևէ պատասխան նշելու փոխարեն թեստավորվողից պահանջվում է գրել/լրացնել բաց թողնված բառերը: Նմանատիպ սկզբունքով կառուցված է տեքստի համառոտագրության ամբողջացում հարցը, որում վերոնշյալ կանոններից զատ պետք է կարևորել քերականությունը, բառի ճիշտ կիրառման առանձնահատկությունները: Փաստորեն, այս պարագայում ավելի թիրախային է դառնում լեզվական հումքի ուսուցանումը՝ շեշտադրելով հնչյունաբանության, շարահյուսության, ձևաբանության, գործաբանության և

137

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

իմաստաբանության կարևոր տարրերը: Ինչպես հաղորդում է Բրիտանական խորհուրդը, IELTS-ի ընթերցանության բաժինը միտված է գնահատելու ընթերցանության այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ ընթերցանություն ընդհանուր իմաստի համար, ընթերցանություն հիմնական գաղափարի ընկալման համար, ընթերցանություն մանրամասների բացահայտման համար, ընթերցանություն տեքստի ենթադրյալ իմաստների բացահայտման համար, ընթերցանություն հեղինակի կարծիքի տարբերակման համար (British Council, IELTS):

Անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորման (TOEFL iBT) ունկնդրման բաժինը չափում է սովորողների գիտելիքներն ակադեմիական խոսքի շրջանակներում: Ակադեմիական ունկնդրումը նպատակադրված է թիրախավորելու սովորողների ունկնդրման հմտությունները հետևյալ սկզբունքներով.

• Ունկնդրում ընդհանուր ընկալման համար (ընկալել հիմնական գաղափարը և այդ գաղափարին վերաբերող հիմնական մանրամասները),

• Ունկնդրում գործաբանական ընկալման համար, այսինքն՝ հասկանալ խոսողի վերաբերմունքը և որոշակիության աստիճանը,

• Ունկնդրում տեղեկատվության կապակցման և սինթեզավորման նպատակով, այսինքն՝ հասկանալ գաղափարների պատճառահետևանքային կապերը, ենթադրություններ և եզրակացություններ անել (ETS Test Prep. Planner 19) Դասավանդման գործընթացում ունկնդրման երեք փուլերը պետք է կիրառվեն

խիստ հետևողականորեն՝ վերոնշյալ արդյունքներին հասնելու համար:

Նախաունկնդրման փուլում կարևոր է ուսանողներին նախապես ծանոթացնել ակադեմիական դասախոսության կամ զրույցի թեմային, քննարկել թեմայի

շրջանակներում յուրացրած թիրախային բառապաշարը, իսկ բուն լսելու փուլում հետևողականորեն սովորեցնել նշումներ կատարելու սկզբունքները, իսկ արդեն հետունկնդրման փուլում հարկ է որոնել ունկնդրած նյութի պատճառահետևանքային կապերը, քննարկել դրանք և բացառման սկզբունքով տեղայնացնել բազմակի հարցերի պատասխաններում: Եթե TOEFL iBT^ ունկնդրման առաջադրանքների

նպատակն է հիմնականում ստուգել թեստավորվողների ակադեմիական անգլերենի ընկալման հմտությունները, ապա IELTS-ի պարագայում կարող ենք հանդիպել նաև առօրյա հասարակական համատեքստին բնորոշ երկխոսություններ, մենախոսություններ, երկխոսություններ կրթական, համալսարանական համատեքստում և միայն վերջին բաժնում՝ ակադեմիական մենախոսություն: Ինչպես հաղորդում է Բրիտանական Խորհուրդը, IELTS-ի ունկնդրման բաժինը միտված է գնահատելու ունկնդրման այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝

• Հիմնական գաղափարի և կոնկրետ փաստացի տեղեկատվության ընկալումը,

• Խոսողի կարծիքների, նպատակի և վերաբերմունքի տարբերակումը,

• Փաստարկների կառուցման սկզբունքները (British Council, IELTS)

Փաստորեն ունկնդրման ուսուցումը ենթադրում է սովորեցնել

տեղեկատվության ընկալման ու տարբերակման, այդ տեղեկատվության տեսակավորման և հասարակական համատեքստում դրա տեղայնացման ռազմավարությունները:

Ստանդարտացված թեստավորումներում խոսքային գործունեության

վերարտադրողական հմտությունների ստուգումը միտված է հասկանալու՝ արդյոք թեստավորվողը կարող է արդյունավետորեն հաղորդակցվել ակադեմիական, համալսարանական և առօրեական համատեքստերում: Անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորման դեպքում (TOEFL iBT) բանավոր խոսքի հմտությունների ստուգման բաժնում ներկայացված են իրական կյանքի իրավիճակներ, որոնց կարող են բախվել ուսանողները համալասրանում, կրթական գործընթացի ընթացքում՝ քննարկումների, բանավեճերի տեսքով, ինչպես նաև համալսարանից դուրս կարողանալ հաղորդակցվել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են՝ գրադարանը,

138

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

համալսարանական ճաշարանը, կացարանը, գրախանութը և այլն: Բանավոր խոսքի առաջին բաժնում ենթադրվում է, որ ուսանողը պետք է խոսի միայն անձնական կարծիքի տեսակետից՝ արտահայատելով իր ընտրության

նպատակահարմարությունը, ընտրելով իրար հակասող երկու գաղափարներից մեկը և պաշտպանելով այդ դիրքորոշումը սեփական օրինակով: Մնացած երեք բաժինները համակցված են, այսինքն՝ ընթերցանությունը և ունկնդրումը ելակետ են հանդիսանում խոսքի ձևակերպման համար: Այստեղ թերևս պետք է գերուշադրություն դարձնենք թեստավորման ընթացքում բանավոր խոսքի գնահատմանը, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչը ինչպես սովորեցնել: Թեստավորման կենտրոնի չափանիշներով գնահատման համար ուղենիշ են ծառայում խոսքի արտաբերումն ու ներկայացումը, այսինքն՝ որքան պարզ, ինքնաբուխ և սահուն է խոսքը, ինչքանով են ճիշտ ներկայացվում հնչարտասանությունը և հնչերանգը: Այնուհետև գնահատվում է լեզվական միավորների կիրառությունը, այն է՝ որքան արդյունավետ է կարողանում կիրառել քերականական ու բառապաշարային միավորները մտքերն արտահայտելու համար: Գնահատելիս նաև կարևորվում է թեմայի ճիշտ ու կապակցված զարգացումը, թեմայի շրջանակներից դուրս չգալու կարողությունը, միավորների կապակցված հաջորդականությունը (ETS Test Prep. Planner 26):

Անգլերենի միջազգային թեստավորման համակարգի (IELTS) շրջանակներում գնահատումն իրականացվում է դեմ առ դեմ, և գնահատողը փորձում է հասկանալ, թե թեստավորվողն ինչքանով է պատրաստ հաղորդակցվել առօրեական անգլերենով, մտքեր փոխանակել իրավիճակային համատեքստերում: Ինչպես հաղորդում է Բրիտանական Խորհուրդը, IELTS-ի բանավոր խոսքի բաժինը միտված է գնահատելու խոսողական այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝

• Ընդհանուր և առօրյա փորձի վերաբերյալ կարծիքների արտահայտումը և տեղեկատվության փոխանցումը,

• Տվյալ թեմայի շուրջ համապատասխան լեզվի՝ բառապաշարային միավորների կիրառությունը,

• Գաղափարների կապակցված արտահայտումը,

• Կարծիքների արտահայտումն ու հիմնավորումը,

• Որոշակի հարցերի շուրջ քննարկումը և վերլուծելու կարողությունը (British Council, IELTS):

Գրավոր խոսքը, որպես խոսքային գործունեության վերարտադրողական հաջորդ հմտություն, թեստավորվում և չափվում է ճիշտ ձևակերպված մտքերի շարադրանքի հայեցակետից: Անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորման ընթացքում հանձնարարվում է գրել մեկ համակցված և մեկ ազատ էսսե: Համակցված էսսեի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ընթերցած և ունկնդրած նյութերի համառոտ նկարագրությունը՝ շեշտադրելով ունկնդրած հատվածում ներկայացված թիրախային կետերը, և արդյունավետորեն ցույց տալ, թե ինչպես են դրանք կապված ընթերցած հատվածի հետ: Ազատ թեմայով էսսեում պետք է կարողանալ գրավոր ու կապակցված խոսքով պաշտպանել սեփական կարծիքը այս կամ այն թեմայի շուրջ, հիմնավորել որևէ դրույթի ընտրությունը և այլն: Պատասխանը գնահատվում է ըստ գրավոր խոսքի որակի, այսինքն՝ կառուցվածքը, համապատասխանելիությունը, քերականական ճիշտ կառույցների կիրառությունը և բառապաշարը (ETS Test Prep. Planner): Իսկ անգլերենի միջազգային թեստավորման համակարգի շրջանակներում (IELTS) գրավոր խոսքը գնահատվում է առաջին հերթին անգլերենով նկարագրություն անելու հմտությունների տեսակետից, այսինքն՝ տրվում է որևէ աղյուսակ, կաղապար, քարտեզ, վիճակագրական կոր և հանձնարարվում է բացատրել և նկարագրել պատկերները՝ փոխանցելով դրանցում առկա ճիշտ տեղեկատվությունը: Երկրորդ՝ հանձնարարվում է գրել էսսե, որում հարկ է ճշգրիտ արտահայտել որևէ կարծիք այս

139

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

կամ այն թեմայի շուրջ, տրված խնդրին առաջարկել լուծումներ կամ ներկայացնել այս կամ այն երևույթի դրական ու բացասական կողմերը: Էսսեներ գրելու հմտությունների դասավանդումը, կարծում ենք, որ նպատակահարմար է դասավանդել գործընթացային մոտեցմամբ՝ շեշտադրելով ստեղծագործականությունը, և

գաղափարները համարել որպես ելակետ: Ինչպես հաղորդում է Բրիտանական Խորհուրդը, IELTS-ի գրավոր խոսքի բաժինը միտված է գնահատելու այնպիսի հմտություններ ինչպիսիք են՝

• պատշաճ ու կապակցված պատասխան տալու կարողությունը,

• մտքերի կապակցվածությունը,

• հարուստ բառապաշարի և ճշգրիտ քերականական կանոնների կիրառությունը (British Council, IELTS):

Հետազոտության արդյունքները

Սովորողների շրջանակերում անցկացված հարցման վերլուծության

արդյունքում պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Հայաստանի

Հանրապետությունում ստանդարտացված քննություններին մեծամասամբ

նախապատրաստվում է 16-20 տարիքային խումբը (58,1%)՝ ենթադրաբար Հայաստանում Ամերիկյան համալսարան ընդունվելու կամ արտասահմանյան բուհ դիմելու համար, հարցվածների 22,6%-ը բաշխվում է 20-30 տարիքային խմբին, իսկ մնացած տարիքային խմբերը չունեն լայն ընդգրկվածություն

(համապատասխանաբար՝ 19,4%-ը 30-40 տարիքային խումբը): Հարցվածների 49,1 %-ը, այնումանենայնիվ, թեստավորման ամենաբարդ բաժինը համարում Է ընթերցանության բաժինը (չնայած որ միևնույն ժամանակ նշել են, որ ծանոթ են ընթերցանության տեսակներին ու նպատակներին), իսկ հարցվածներից 8 մասնակից, այսինքն՝ 26,8 %-ը, ամենաբարդը համարում է բանավոր խոսքի հմտության ստուգման բաժինը: Ընթերցանության հմտության վարժեցման համատեքստում հարցվածների 45,2%-ը ստանդարտացված քննության ընթերցանության նպատակը և նախապատրաստման ձևը համարում է թեմային առնչվող նոր բառերի ուսուցանումը, մնացած գերակշռող հատվածը նշում է, որ ընթերցանությունը կատարում է տեքստի ենթադրյալ իմաստների և տողատակերում թաքնված իմաստների բացահայտման համար: Տարօրինակ քիչ թիվ են կազմում ընթերցանության այսպես կոչված կարդալ իմանալու համար (6,5 %), այն է՝ մանրակրկիտ տեղեկատվության որոնման հմտությունը կարևորողները (ստանդարտացված երկու թեստավորումներում նմանատիպ հարցադրումները մեծ թիվ են կազմում): Ինչ վերաբերում է ունկնդրման բաժնին, կարող ենք վստահորեն նշել, որ հայ ուսանողների համար այդ հմտության ստուգումն այնքան էլ մեծ բարդություն չի ներկայացնում, և հարցվածներից կեսից ավելին նշել է, որ ունկնդրումն իր համար բարդություն չի ներկայացնում: Այդուհանդերձ, ունկնդրման հմտության զարգացման փուլերին վերաբերող հարցի հայեցակետից հարցվածների ստվար հատվածը տեղեկացված չէ նախաունկնդրման, բուն ունկնդրման և հետունկնդրման փուլերին: Վերջիններս առավել կիրառելի են IELTS-ի ունկնդրման հմտություններ զարգացնելու համար, իսկ հարցվածներից միայն 32,3%-ն է նշել, որ հանձնել կամ ցանկանում է հանձնել այդ քննությունը, մնացած 67,7%-ը նախապատվությունը տալիս է անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստավորմանը (TOEFL): Թերևս սա է հիմնական պատճառը, որ տոկոսային հարաբերությամբ հարցվածների փոքր մասն է ծանոթ ունկնդրման զարգացման վարժանքներին: Ուրախալի է այն փաստը, որ հարցվածների մեծամասնությունը կարևորում է ճշգրիտ քերականության, հնչյունաբանության և համապատասխան բովանդակային բառապաշարի յուրացման ու կիրառման անհրաժեշտությունը՝ թեստավորումներին նախապատրաստվելու շրջանակներում: Հիասթափեցնող է, սակայն, գրավոր խոսքի

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

զարգացմանը վերաբերող այն հարցի պատասխանը, թե արդյոք գրավոր թեստավորման համար «էսսեն գրում եք ձևաչափով, քարացած կառույցներով, թե՞ առանց դրանց» հարցվողների 71%-ը նշել է, որ գրել սովորում է քարացած ձևաչափով:

Ոլորտի փորձառու դասավանդողների շրջանակներում անցկացրած առցանց հարցման և Հայաստանում «ԱՅ ԷԼ ԷՍ Արմենիա» լեզուների միջազգային դպրոցում անցկացված հարցազրույցի հետքերով գնալով՝ կարող ենք փաստել, որ փորձառական կարծիքները, նախապատրաստական դասընթացներում կիրառած մոտեցումները ամբողջացվում են այնպիսի ընդհանրական հասկացությունների շրջանակներում, ինչպիսիք են՝ խառը մեթոդների, ինտերակտիվ մեթոդների, աուդիոլեզվական մեթոդների միջոցով հմտությունների ձևավորումը և այլն: Ընթերցանության հմտության զարգացման համար համատարած կիրառվում է միայն այսպես կոչված որոնողական ընթերցանության (skimming/scanning) մոտեցումը, մինչդեռ դա կարևոր լինելով՝ առաջնայինն ու թիրախայինը չէ:

Անդրադառնալով սովորողների հիասթափեցնող՝ քարացած կառույցներով գրավոր էսսեի և բանավոր խոսքի շարադրանքին՝ այստեղ ևս շատ տպավորված չենք, քանի որ հարցված դասավանդողների 78,6%-ը կողմ է նմուշային օրինակներով բանավոր կամ գրավոր խոսք զարգացնելուն, սակայն ի հակադրության դրան՝ հաջորդող հարցում գերակշռող մեծամասնությունը կարևորում է ստեղծագործականությունը: Այստեղ հարց է առաջանում. «Ինչպե՞ս ենք խթանում ստեղծագործականությունը, եթե շեշտադրում են նմուշօրինակով շարադրանքը»:

Այս ամենին զուգահեռ, այդուհանդերձ, պետք է մատնանշենք այն փաստը, որ հարցվածների գերակշռող մեծամասնությունը կարևորում է հնչյունաբանության, քերականության, շարահյուսության, իմաստաբանության և գործաբանական ռազմավարությունների ուսուցումը, որը միանշանակորեն լավագույն արդյունքի գրավականն է:

Վերջապես հարցվածների գերակշռող մեծամասնությունը բառապաշարի և բանավոր խոսքի ուսուցման համար կիրառում է ոլորտի լավագույն հետազոտություններում առաջարկվող ձևերը՝ հետևյալ համապատասխանությամբ. երկխոսություն՝ 14.3%, քննարկում՝ 50 %, նարատիվի ու բանավեճի կիրառում՝ 35,7%, իսկ գերակշռող մեծամասնությունը կիրառում է բոլոր ձևերը միասին (64,3%):

Ինչ վերաբերում է սահմանած վերջնարդյունքներին, պետք է վատագույնս նշենք, որ հարցվածներից միայն ՄԵԿՆ է նշել գլխավորը՝ գնահատման չափանիշը, հարցվողներից երկուսը մասամբ փորձել են սահմանել իրատեսական վերջնարդյունքներ (գիտականությունից ելնելով՝ մի փոքր խմբագրել ենք հանրային հարցման մեջ ներկայացված պատասխանները) մասնավորապես՝

• ողջամիտ ժամանակահատվածում իրատեսական, սակայն հնարավորինս բարձր միավոր ապահովել բոլոր չորս հմտությունները ստուգող բաժինների համար,

• լայն մտահորիզոնի ձևավորում և հարցին դիպուկ պատասխանելու կարողություն:

Հարցման մնացած մասնակիցները, ըստ ամենայնի, չեն պատկերացնում՝ ինչ է ասել վերջնարդյունք և պարզապես նշել են քննությունից ակնկալվող միավորներ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նախապատրաստական դասընթացների համար առաջարկվող դասավանդման վերջնարդյունքները

Ամենաընդհանուր իմաստով կրթական վերջնարդյունքներն ակնկալվող այն գիտելիքները, կարողությունները և հմտություններն են, որոնք ցույց են տալիս, թե դասընթացի ավարտին ի՞նչ պետք է գիտենա, հասկանա և կարողանա անել ուսանողը։ Մեր խորին համոզմամբ, ստանդարտացված քննությունների դեպքում

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

նախապատրաստական դասընթացներ կազմակերպելիս նախ պետք է թիրախավորել գնահատման չափանիշները' ստանդարտացված և մշակված քննարկվող թեստավորումներ կազմակերպող պաշտոնական կառույցների կողմից:

Փորձառությունը ցույց է տալիս, որ անկախ թեստավորման տեսակից, յուրաքանչյուր նախապատրաստական դասընթացի ավարտից հետո սովորողը թեստավորմանը պետք է ներկայանա լեզվական հարուստ գիտելիքներով և կարողանա

առանձնացնել, տարբերակել ու ներկայացնել տեղեկատվությունը՝ հմտությունների թեստավորումներից յուրաքանչյուրին համապատասխան: Եվ վերջապես,

ամենակարևոր խնդիրն այն է, որ դասընթացի ավարտից հետո սովորողը կարողանա հասկանալ ակադեմիական տեքստերի ընդհանուր բովանդակությունը, հաղորդակցվի օտար լեզվի միջին տեմպով, սահուն և ինքնաբուխ՝ հիմնավորելով իր իսկ արտահայտած յուրաքանչյուր միտքը: Սրանից ելնելով՝ կարող ենք ասել, որ ստանդարտացված ցանկացած թեստավորման նախապատրաստական դասընթացի ավարտից հետո և համապատասխանաբար նախքան թեստավորումը՝ սովորողները պետք է կարողանան՝

• ճանաչել և հաղթահարել թեստավորման պահանջները,

• ընկալել հանձնարարությունը և հարցադրումները,

• կենտրոնանալ ակադեմիական ընթերցանության նպատակների և թիրախային հարցադրումների վրա,

• ցուցաբերել ունկնդրման ընկալման և մանրամասները տարբերակելու հմտություններ,

• կիրառել ընդարձակ ու թեմատիկ բառապաշար գրավոր և բանավոր խոսքում,

• կառուցել քերականորեն ճիշտ կազմակերպված մտքեր՝ համապատասխան շարադասությամբ,

• ցուցաբերել կուռ կառուցվածքով, տրամաբանորեն կապակցված սահուն և ինքնաբուխ մտքեր,

• մեկնաբանել և նկարագրել տվյալներ՝ կիրառելով պատշաճ ու գրագետ լեզվաարտահայտչամիջոցներ,

• չշեղվել հանձնարարված թեմաներից՝ կիրառելով սահուն խոսք, համապատասխան բառապաշար և կապակցված միտք:

Եզրակացություն

Սույն հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ ստանդարտացված հայտնի թեստավորումները ստուգում են լեզվական չորս հմտությունները խորքային և չափելի գիտելիքների տեսակետից: Ուստի կարող ենք վստահաբար նշել, որ սույն քննություններին նախապատրաստելը ոչ այլ ինչ է, քան լեզվական հումքի դասավանդում, անգլերեն լեզվի կարողականության ձևավորում՝ առանց տարօրինակ մեխանիզմների և նմուշային կառույցների: Այպիսով՝ կարող ենք փաստել, որ ՀՀ-ում նշյալ թեստավորումներն ունեն լայն պահանջարկ, այդուհանդերձ թեստավորումներին նախապատրաստող դասավանդողները այնքան էլ մեծ թիվ չեն կազմում: Պարզ դարձավ, որ սովորողները մեծամասամբ ճիշտ ուղղորդված են՝ բացառությամբ որոշ դեպքերի, իսկ դասավանդողները հիմնականում տեղեկացված են թեստավորման մեխանիզմներին և առաջարկում են մի շարք կիրառելի մեթոդներ: Դասավանդողների մեծ մասը՝ 64,3%-ը, անձամբ հանձնել է քննությունը, որը թերևս մեր հայեցակետից կարևոր նախապայման է, այնուամենայնիվ, նրանց մեծ մասը դեռևս չի պատկերացնում դասավանդման վերջնարդյունքը: Կարող ենք փաստել, որ կան որոշակի մոտեցումային բացթողումներ, մասնավորապես՝ նմուշօրինակներով բանավոր և գրավոր խոսքի դասավանդումը, միևնույն ժամանակ այդ գերակշռող մեծամասնությունը կողմ է լեզվական հումքի խորքային դասավանդմանը, որը,

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

կարծում ենք, գովելի է: Եվ վերջապես, ստանդարտացված քննությունների

նախապատրաստական դասընթացների հաջողության ուղիները կարող ենք ամբողջացնել և առաջարկել հետևյալ սկզբունքներով՝

• սովորեցնել ընթերցանության բոլոր տեսակները, դրանց թվում նոր միայն նաև որոնողական ընթերցանության տարատեսակները,

• զարգացնել ընթերցանության արագությունը՝ բառային զույգերի ուսուցանմամբ՝ դրանց թվում թիրախավորելով նույնանիշությունը, հոմանիշությունը և հականիշությունը,

• կիրառել բառային խմբերի և համատեքստային նշանակություններին վերաբերող տարատեսակ վարժանքներ,

• սովորողներին իրազեկել ընթերցանության նպատակներին և սովորեցնել ընթերցել' իմանալու համար սկզբունքը,

• հանձնարարել ուսանողներին ունկնդրել և տարբերակել ամենատարբեր ոլորտներին առնչվող տեղեկատվություն,

• գերկարևորել համանունների և հոմոֆոնների ուսուցանումը,

• զարգացնել ուսանողների ընկալումը խոսույթի կապակցվածության

շրջանակներում,

• շեշտադրել ընկալման գործընթացի ինքնակառավարումը և ընկալման ընթացքում առաջացած դժվարությունների տարբերակումը,

• քննարկումներն ու բանավեճերը դարձնել նախապայման,

• նարատիվի՝ պատմաշարի միջոցով բարելավել ուսանողի բանավոր խոսքը, այսինքն՝ ուսանողներին թույլ տալ, որ անվերապահորեն կիրառեն իրենց սեփական կյանքի պատմություններն ու փորձառությունները,

• սովորեցնել քերականական կառույցների ճշգրիտ կիրառման

առանձնահատկությունները,

• ձևավորել գրագրության հմտություններ՝ թելադրություններ, կարճ պատմվածքներ կամ պարբերություններ գրելու միջոցով,

• շեշտադրել արդեն յուրացրած բառապաշարի ճշգրիտ և ի բնե կիրառման կարևորությունը,

• որդեգրել գործընթացային մոտեցում՝ հնարավորինս խուսափելով դասավանդել կաղապարված տեքստային նմուշօրինակով, ընդհակառակը՝ խթանելով ստեղծագործականությունը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ / WORKS CITED

1. Լեզուների Իրազ. Համաեվրոպական Համակարգ. Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում /հայերեն թարգմանություն/. Նոր Գրատուն, Երևան, 2005:

Lezuneri irazekutyan hamaevropakan hamakarg // Lezuneri imacutyan hamaevropakan hamakarg, usumnarutyun, dasavandum, gnahatum/ hayeren targmanutyun, Nor Gratun, Erevan [The Common European Framework of Reference for Languages, Yerevan] 2005. (In Armenian)

2. British Council, IELTS. IELTS, Test Format. 10 December 2019, https://takeielts.britishcouncil.org/take-ielts/prepare/test-format:

3. Bygate, Martin "Speaking" Keplan, Robert. Oxford Handbook of Applied Linguistics Oxford: Oxford University Press, 2000

4. Cambridge English Assessment. Cambridge English. 16 January 2020. <https://www.cambridgeenglish.org/exams-and-tests/ielts/test-format/>

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

5. Ahumaraeze, Chinwe."Teaching the four skills:Topical Perspectives." Chizoba Umerah, Princewill Chinonso Okolo, Joy Eyisi. Becoming an outstanding teacher in the 21st century. Kaduna: Manny Press House, 2016. 612

6. Derrik, Deirdre. "Teaching beyond the test: A method for designing test preparation classes." English Teaching Forum 11 March 2013: 20-27.

7. Eskey, David. "Reading in a Second Language." Hinkel, Eli. Handbook of Reseacrh on Second Language Teaching and Learning, Mangwah, New Jersey: Lawrence Erlbaum, 2010. 563-580

8. ETS Test Prep.Planner. The TOEFL iBT Test Prep Planer. Princeton, New Jersey: ETS, 2019.

9. Eyisi, Chizoba Umerah & Joy. “Teaching the Four Language Skills: Popical Perspectives.” Ahumaraeze, Chinwe. Becoming an outstanding teacher in the 21st century Kaduna : Manny Press House, 2016. 612.

10. Grabe, William. "Reading in a second language." Keplan, Robert. The Oxford Handbook of Applied Language. Oxford: Oxford University Press, 2000.

11. Hinkel, Eli. "Current perspectives on teaching the four skills." TESOL Quarterly (2006 ): 109-131

12. Leki, Ilona. "Second Language Writing”, Keplan, Robert. The Oxford Handbook of Applied Linguistics. Oxford: Oxford University Press, 2002.

13. Lynch Tony & Mandel David. "Listening". An Introduction to Applied Linguistics. London: Arnold, 2002. 38-39.

14. Schmitt, Robert. An Introduction to applied linguistcs. London: Arnold, 2002.

15. Steele, Vanessa. “Product and Process writing” 10 February 2020. https://www.teachingenglish.org.uk/article/product-process-writing-a-comparison

ENGLISH STANDARDIZED TESTS AND GUIDELINES OF ORGANIZING EFFECTIVE PREPARATORY COURSES IN THE REPUBLIC OF ARMENIA

SONA HAKOBYAN

European University of Armenia,

Faculty of Linguistics and Psychology,

Chair of Applied Linguistics, Head;

Ph.D. in Philology,

ILS Armenia Interntational Language School, Founder,

Yerevan, The Republic of Armenia

The given article discusses international standardized English exams with some issues of arranging their preparation courses in Armenia. The aim of the study is to briefly introduce TOEFL iBt and IELTS exams and their structures, given the fact of their applicability, testing requirements, and teaching approaches. The article presents some guidelines for arranging effective and outcome-based courses in line with measuring academic English.

The objective of the study is to outline the basic needs of test-takers, the teaching approaches of the tutors organizing preparatory courses as well as some guidelines for outcome-based teaching.

For reaching the objective of the study we have applied face-to-face interviews by recording them and an online questionnaire, analyzed with GoogleDocs.

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Based on the results of the study, organizing preparatory courses for test takers tutors should take into account language acquisition in general and develop language skills without atypical mechanisms and templates.

Keywords: Standardized exam (TOEFL iBT, IELTS), preparatory course, English, language skills, final result, approach, method, guideline.

СТАНДАРТИЗИРОВАННЫЕ ТЕСТЫ ПО АНГЛИЙСКОМУ ЯЗЫКУ И МЕТОДЫ ОРГАНИЗАЦИИ ЭФФЕКТИВНЫХ ПОДГОТОВИТЕЛЬНЫХ КУРСОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

СОНА АКОПЯН

заведующая кафедрой прикладной лингвистики факультета лингвистики и психологии Европейского университета Армении, основатель Международной Языковой Школы ILS Armenia, кандидат филологических наук, г.Ереван, Республика Армения

В данной статье рассматриваются международные стандартизированные экзамены по английскому языку и некоторые вопросы, связанные с организацией подготовительных курсов к этим экзаменам в Армении. Целью исследования является кратко обрисовать особенности проведения экзаменов TOEFL iBt и IELTS их требования и структуру, а также предложить и конкретные подходы к обучению для удовлетворения этих требований. В статье представлены некоторые основополагающие принципы организации эффективных и ориентированных на результат курсов в соответствии с критериями академического английского языка.

Задачей исследования является выявление потребностей тестируемых, педагогических подходов преподавателей, организующих подготовительные курсы, а также некоторых базовых принципов результативного обучения. Для достижения целей исследования мы пользовались записями личных интервью, а также онлайн-анкетами, проанализированными GoogleDocs.

По результатам исследования мы пришли к выводу, что при проведении подготовительных курсов для тестируемых преподавателей объектом изучения должны стать основы языка, а развивать языковые навыки необходимо, не используя нетиповые механизмы и шаблоны.

Ключевые слова: стандартизированный экзамен (TOEFL iBT, IELTS), подготовительный курс, английский язык, языковые навыки, конечный результат, подход, метод, руководство.

145

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.