Научная статья на тему 'էներգետիկա եվ աշխարհաքաղաքականություն'

էներգետիկա եվ աշխարհաքաղաքականություն Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
487
49
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արա Մարջանյան

Ներկայացվող հոդվածում քննարկվում են գլոբալ և տարածաշրջանային էներգետիկ ոլորտների զարգացման դինամիկան, առանձնահատկությունները և միտումները: Հոդվածում օգտագործվող մեթոդաբանությունը թույլ է տալիս համարժեքորեն կատարել տարբեր տարածաշրջանների և երկրների էներգա- տնտեսական համեմատական վերլուծությունը: Ներկայացվում և մեկնաբանվում են երկրների էներգատնտեսական “դինամիկ դիմանկարները”:Հատուկ ուշադրություն է դարձվում էներգակիրների միջտարածաշրջա- նային հոսքերի փոփոխման միտումների և էներգետիկ ներկրումային կախվածության ցուցանիշների վրա: Փորձ է արվում վեր հանել XX դարի 2-րդ կեսից մինչ օրս աշխարհաքաղաքականության հետ միահյուսված էներգետիկ գործոնի դերն ու նշանակությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассматриваются динамика, особенности и тенденции развития энергетики на региональном и глобальном уровнях. Использована методика позволяющая адекватно сравнивать удельные энерго-экономические характеристики разных регионов и стран. Представлены энерго-экономические “динамически портреты” разных регионов. Специальное вниамание уделяется анализу межрегиональных потоков энергоносителей а так же динамике “импортной зависимости” обсуждаемых стран и регионов. Оценивается роль и значение энергетического фактора, переплетенного с геополитикой 2-ой половины XX века. Один из основных базовых фактов современности, энергоэкономическое неравенство отдельных стран и целых регионов, заставляет “сырьевые” страны и регионы настойчиво искать “ассиметричный” ответ современным вызовам. Эта тенденция, усиливаясь наследием периода Холодной войны и питаясь логикой борьбы за региональную гегемонию, приводит к наиболее характерным и опасным проявлениям современной геополитики взаимосвязанным явлениям ядерного, энергетического и террористического шантажа. Вычленены основные этапы становления и развития политики энергетического шантажа, начиная с “этапа осознания” периода Суэцкого кризиса и 2-ой арабо-израильской войны. Обогащения арсеналов этой политики рассматривается на примерах простого и скоординированного нефтяных эмбарго периодов 3-ей и 4-ой арабо-израильских войн. Перечислены основные черты нынешнего “глобального” этапа политики энергетического шантажа. Подчеркнута роль Саудовской Аравии в обсуждаемом круге вопросов. В кратце описанна реакция развитых стран, преодолевших энергетический кризис 70-ых и проведших глубокую реконструкцию своих энергетических секторов в рамках долгосрочной стратегии диверсификации, энергосбережения, повышения гибкости и живучести. Приведена краткая хронология основных событий в обсуждаемом контексте. Для Армении, преодолевший энергетический кризис начала 90ых, разработка и реализация подобной стратегии, является жизненной необходимостью.

Текст научной работы на тему «էներգետիկա եվ աշխարհաքաղաքականություն»

21-ՐԴ ԴԱՐ

թիմ 1,2003

էներգետիկա եվ աշխարհաքաղաքականություն

Արա Մարջանյան

Ներկայացվող հոդվածում քննարկվում են գլոբալ և տարածաշրջանային էներգետիկ ոլորտների զարգացման դինամիկան, առանձնահատկությունները և միտումները: Հոդվածում օգտագործվող մեթոդաբանությունը թույլ է տալիս համարժեքորեն կատարել տարբեր տարածաշրջանների և երկրների էներգա-տնտեսական համեմատական վերլուծությունը: Ներկայացվում և մեկնաբանվում են երկրների էներգատնտեսական “դինամիկ դիմանկարները”:

Հատուկ ուշադրություն է դարձվում էներգակիրների միջտարածաշրջա-նային հոսքերի փոփոխման միտումների և էներգետիկ ներկրումային կախվածության ցուցանիշների վրա: Փորձ է արվում վեր հանել XX դարի 2-րդ կեսից մինչ օրս աշխարհաքաղաքականության հետ միահյուսված էներգետիկ գործոնի դերն ու նշանակությունը:

Ներածություն

էներգետիկ ոլորտն ի վերուստ եղել է քաղաքակրթությունների տնտեսական գործունեության հիմքը: Տարալուծվելով մարդու առօրյա կյանքում՛ այն անմիջականորեն ձևավորել է հասարակության դեմքը և հանդիսացել քաղաքակրթական բնութագրիչ: Այս բնագավառում

տեխնոլոգիական առաջընթացը, օգտագործվող էներգակիրների փոփոխությունը (բնական քարշող ուժ, ջուր, քամի, քարածուխ, նավթ, էլեկտրականություն, միջուկային էներգիա), թերևս ողջ մարդկության առաջընթացի հոմանիշն է, սակայն և' մտահոգությունների առարկան: էներգետիկ ոլորտի խնդիրներն ու հրամայականները դեռ վաղ անցյալից էապես պայմանավորել են միջազգային հարաբերությունները: Հետևաբար զարմանալի չէ, որ էներգետիկ գործոնը նոր ժամանակների աշխարհաքաղաքականությունում ձևագոյացնող և անքակտելի բաղադրիչն է:

Սույն հոդվածում փորձ է արվում վեր հանել XX դարի 2-րդ կեսից մինչ օրս երկրների ու տարածաշրջանների աշխարհաքաղաքականության հետ միահյուսված էներգետիկ գործոնի դերն ու նշանակությունը: Բնական է այս փորձը սկսել էներգատնտեսական զարգացման գլոբալ ու տարածաշրջանային արդի միտումների քննությունից:

- 13 -

21-ՐԴ TUP

1. էներգատնտեսական զարգացման գլոբալ ու տարածաշրջանային միտումները

Թիվ 1,2003

Ստորև դիտարկվող երկրների տարածաշրջանային բաժանումը հիմնականում համապատասխանում է Եվրախորհրդի էներգետիկայի և տրանսպորտի դիրեկտորատի կողմից հրատարակվող տարեկան ժողովածուներում 2000թ.-ից ընդունված բաժանմանը1 [1]: Տարբեր երկրների (տարածաշրջանների) հիմնական էներգատնտեսական ցուցանիշներին, օրինակ' համախառն ներքին արտադրանք (ՀՆԱ), էներգիայի համախառն ներքին սպառում (էՀՆՍ) արտահայտված նավթային համարժեքով (տոննա նավթային համարժեք' տ.ն.հ.) և այլն, բնորոշ են արժեքների մեծ ցրումը և տարբերությունը: Հետևաբար, համեմատական վերլուծությունը նպատակահարմար է իրականացնել հարաբերական մեծությունների օգնությամբ' օրինակ, տեսակարար ՀՆԱ (տարադրամ/բնակիչ), տեսակարար էՀՆՍ (տ.ն.հ./բնակիչ): Այս մեծությունների համեմատությունը թեև թույլ է տալիս համադրել էներգատնտեսական քանակական ցուցանիշները, սակայն տեսադաշտից դուրս է թողնում այնպիսի կարևոր որակական ցուցանիշ, ինչպիսին էներգաարդյունավետությունն է: Ուստի, համարժեք վերլուծության 1

1 ԵՄ (Եվրամիություն, EU) ներառնում է Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմնուրգը, Հոլանդիան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան (ՄԲ), Շվեդիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան: ԿԱԵՎ (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, CEEU) ներառնում է Ալնանիան, Բուլղարիան, Չեխիան, Լեհաստանը, նախկին Հարավսլավիան, Հունգարիան, Ռումինիան և Ալովակիան: ԵԱԱՄ (եվրոպայի ազատ առևտրի միություն, EFTA) ներառնում է Իսլանդիան, Նորվեգիան և Շվեյցարիան: ՀԱԱԱՊ (Հյուսիս ամերիկյան ազատ առևտրի պայմանագիր, NAFTA) ներառում է ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան: ՏՀԶԿ երկրները (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD, ստեղծված է 1961թ., կենտրոնակայանը' Փարիզ) ներառնում է ԵՄ, ԵԱԱՄ, ՀԱԱԱՊ տարածաշրջանների երկրները, ինչպես նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան և ճապոնիան: Վերջին 3 երկրները համախմնվում են Խաղաղ Օվկիանոսյան ՏՀԶԿ տարածաշրջանի ներքո (ԽՕ ՏՀԶԿ, OECD Pacific): ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն, CIS) ներառնում է Ադրնեջանը, Բելառուսը, Թուրքմենիան, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը, Տաջիկստանը, Ուզնեկստանը և Ուկրաինան: ՄԱ (Միջին Արևելք, ME) ներառնում է Բահրեյնը, Իսրայելը, Իրանը, Իրաքը, Լինանանը, Կատարը, Հորդանանը, Միացյալ Արանական էմիրությունները (Մ.Ա.Ւ.), Եմենը, Աաուդյան Արանիան, Աիրիան, Քուվեյթը և Օմանը: Ասիան ներառում է Չինաստանը, Հոնկոնգը, Աինգապուրը, Հարավային Կորեան, Տայվանը, Հնդկաստանը, Պակիստանը և այլ ասիական երկրներ: Աշխարհի գլոնալ ցուցանիշները, նացի վերը նշված տարածաշրջաններից, ներառնում են նաև Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի ցուցանիշները: Բացառություն է կազմում Հյուսիսային Կորեան: «Զարգացած երկրներ» հասկացությունն օգտագործվում է ՏՀԶԿ երկրներին համարժեք, «Զարգացող երկրներ» հասկացությունը համարժեք է ոչ-ՏՀԶԿ եր կրներին: Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպություն (ՆԱԵԿ, OPEC, ստեղծված է 1960թ., կենտրոնակայանը' Վիեննա), ներկայումս ներառնում է Ալժիրը, Գանոնը, Ւկվադորը, Ինդոնեզիան, Իրանը, Իրաքը, Լինիան, Կատարը, Մ.Ա.է.-ն, Նիգերիան, Ա. Արանիան, Վենեսուելան և Քուվեյթը:

- 14 -

21-ՐԴ ԴԱՐ

ԹհԱ 1,2003

համար անհրաժեշտ է հաշվի առնել ևս մեկ հիմնական ցուցանիշ՛ ՀՆԱ-ի էներգատարությունը: Դա ԷՀՆՍ և ՀՆԱ-ի հարաբերությունն է և բնութագրում է միավոր ՀՆԱ-ի գոյացման համար սպառված էներգիայի քանակը: Ուստի, նա կարող է ընկալվել որպես տվյալ երկրի կամ տարածաշրջանի գործունեության էներգաարդյունավետության ցուցանիշ: Հետևելով մի շարք ուսումնասիրություններում բերված առաջարկություններին [2-6], ստորև համեմատական վերլուծությունը կատարվում է տեսակարար ՀՆԱ և ՀՆԱ-ի էներգատարություն առանցքներում:

Որոշակի տարվա համար արձանագրված ցուցանիշներով' տվյալ երկիրը կամ տարածաշրջանն այսպիսի գրաֆիկում կզբաղեցնի իր ուրույն տեղը: Այսպես, ըստ 2000թ. արձանագրված ցուցանիշների [2], նկ. 1.ա-ում նշված առանցքներում պատկերված են աշխարհի 135 երկրների դիրքերը (կետեր): Ինչպես հետևում է այս նկարից, երկրները խմբավորված են հատկանշական հիպերբոլի շուրջ, որի վերին թևում գտնվում են տեսակարար ՀՆԱ-ի բարձր ցուցանիշներով և ՀՆԱ-ի ցածր էներգատարությամբ, բարեկեցիկ և արդյունավետ երկրները2: Պատկերավորության համար բերված են նաև ՏՀԶԿ և ԱՊՀ տարածաշրջանների, ինչպես նաև ողջ աշխարհի դիրքերը' ըստ ագրեգատ ցուցանիշների: Նկարը հստակորեն ցուցադրում է ՏՀԶԿ և ԱՊՀ տարածաշրջանների հակադիր բևեռներում (հիպերբոլի վերին և ստորին թևերում) գտնվելու փաստը: Նկար 1.բ-ում պատկերված են Լատինական Ամերիկայի, Միջին Արևելքի, Չինաստանի և Ասիայի (Չինաստանից զատ) տարածաշրջանները, որոնք գտնվում են հիպերբոլի կենտրոնական

2

Նկար 1.ա-ում ներկայացրել ենք նաև այս հիպերբոլի ապրոքսիմացիոն հավասարումը, միջին քառակուսային սխալանքի (R2) արժեքի հետ միասին:

- 15 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

հատվածում՛ ողջ աշխարհի դիրքից ներքև և աջ: Այս հանգամանքը աշխարհի միջին ագրեգատ ցուցանիշների վրա ՏՀԶԿ երկրների ցուցանիշների գերակա ազդեցության հետևանքն է:

Այսպիսով, ըստ [2]-ի, 3-րդ հազարամյակի շեմին ՀՆԱ էներգատարությամբ ԱՊՀ-ն և Չինաստանը գերազանցում էին ՏՀԶԿ-ին 9 և 5 անգամ, միևնույն ժամանակ տեսակարար ՀՆԱ-ի ցուցանիշով զիջելով համապատասխանաբար մոտ 14 և 26 անգամ: Ընդհանուր առմամբ, այսպիսի պատկերը կենտրոնական կոշտ պլանավորմամբ, ոչ շուկայական տնտեսակարգով այս տարածաշրջանների անցյալի հետևանքն է:

Տվյալ տարում արձանագրված ցուցանիշներով կառուցված այս նկարը, համարժեքորեն նկարագրելով երկրների (տարածաշրջանների) փոխադարձ դիրքը, չի բացահայտում սակայն այս ստատիկ պատկերի ետևում գործող միտումները, չի նկարագրում էներգատնտեսական ցուցանիշների փոփոխության դինամիկան: Իրոք, երկարատև ժամանակահատվածում ենթարկվելով տվյալ երկրում գործող միտումների ազդեցությանը, փոփոխվում են նաև այդ երկրի էներգատնտեսական ցուցանիշները: Այսպիսի փոփոխությունը նշված առանցքներում

գոյացնում է բնութագրական մի հետագիծ, որը տվյալ երկրի հատկանշական էներգատնտեսական դինամիկ «դիմանկարն» է:

Հենվելով [1]-ի տվյալների համակարգչային գրադարանի համապատասխան մշակման վրա, նկ. 2-ում պատկերել ենք մի շարք տարածաշրջանների և երկրների այս հետագծերը: Համապատասխան

գունավորումով սլաքները ցույց են տալիս հետագծի ուղղվածությունը' սկսած 1980թ.-ից մինչև 1998թ.-ի ցուցանիշներին համապատասխանող դիրքը: Ինչպես հետևում է նկ. 2-ից, նշված ժամանակահատվածում ողջ աշխարհի ագրեգատ ցուցանիշի դիրքը դանդաղորեն, բայց նկատելի կերպով տեղաշարժվել է վեր և ձախ' դեպի ավելի էներ-գաարդյունավետ և բարեկեցիկ երկրների տիրույթ: Եվ իսկապես [1,2], վերջին երկու տասնամյակը գլոբալ առումով տնտեսական ոչ սրընթաց, բայց հաստատուն զարգացման տարիներ էին: Սկսած 1980թ.-ից, մոլորակի բնակչության միջին տարեկան աճը կազմել է 1.6 %, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ-ն (ՀՀՆԱ) աճել է տարեկան միջին հաշվով 2.5%-ով: Արձանագրված է ՀՀՆԱ գոյացման էներգատարության ոչ մեծ, սակայն հաստատուն նվազում' տարեկան միջին հաշվով 1.0%: Տնտեսական զարգացումը գլոբալ մակարդակով ավելի կայուն էր 80-ականների 2-րդ կեսին, որին հետևեց որոշակի դանդաղում (1990-93թթ.)' հիմնականում ՏՀԶԿ երկրների հաշվին: Սկսած 1994թ.-ից, ՀՀՆԱ աճն արագանում է' հասնելով տարեկան միջին հաշվով 3.0%-ի' այս անգամ արդեն հիմնականում զարգացող (ոչ ՏՀԶԿ) երկրների

- 16 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

հաշվին:

1980-98թթ. աշխարհում էներգիայի սպառումը աճել է տարեկան միջին հաշվով 1.5%-ով: Սպառման աճը դանդաղել է վերջին

տասնամյակում' 1990-98թթ. կազմելով տարեկան միջին հաշվով 1.3%: 1998թ.-ին, առաջին անգամ սկսած 1982թ.-ից, էներգիայի սպառման գլոբալ ագրեգատ ցուցանիշներում արձանագրվել է կրճատում: Դա պայմանավորված էր 1997 թ. ամռանը ծայր առած ասիական ֆինանսատնտեսական ճգնաժամով, որը խորանալով ընդլայնվեց դեպի ԱՊՀ և ԼԱ (1998թ. ձմեռ): Ընդ որում, եթե 80-ականների ընթացքում զարգացող երկրներում էներգիայի սպառման միջին տարեկան աճը (2.7%) զգալիորեն գերազանցում էր ՏՀԶԿ երկրների համապատասխան ցուցանիշը (0.9%), ապա 90-ականների ընթացքում այն արդեն կազմում էր տարեկան ընդամենը 1.0% և զիջում էր զարգացած երկրների ցուցանիշին (1.5%): Այդ ժամանակահատվածում Ասիայում գրանցվել է սպառման 2.4%, ԼԱ-ում' 3.5% և ՄԱ-ում' 5.5% աճ, իսկ ԿԱԵՎ և ԱՊՀ երկրներում արձանագրվել է սպառման միջին տարեկան կրճատում' համապատասխանաբար -2.3% և -5.1%: Հասկանալի է, որ այս կրճատումը ԽՍՀՄ փլուզման և էներգակիրների «սովետական» մատակարարումների դադարեցման հետևանք է: Եվ նորից, 1980թ. համեմատ էականորեն աճել է էներգիայի սպառման Ասիայի մասնաբաժինը' 1997թ. այն կազմել է ողջ աշխարհի 23.8%, 1980թ. 15.7% ցուցանիշի դիմաց: Մինչդեռ ԱՊՀ և ԿԱԵՎ մասնաբաժինները նվազել են 15.5%-ից

- 17 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

մինչև 9.2% և 4.9%-ից մինչև 2.9% համապատասխանաբար: 1998թ. ՏՀԶԿ երկրների էներգիայի սպառման մասնաբաժինը կազմել էր 52.7%, 1980թ. 49.8% ցուցանիշի դիմաց: Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած գլոբալ ցուցանիշների աճի որոշակի դանդաղումն ավելի մեղմ էր, քան ասիական տնտեսական ճգնաժամի հետևանքները:

Այսպիսով, գլոբալ էներգատնտեսական զարգացման առաջատարը և «քարշող ուժը» 1980-90թթ. հանդիսացավ Ասիական տարածաշրջանը (տես նկ. 2), որտեղ քննարկվող ժամանակահատվածի առաջին տասնամյակում արձանագրվեց ՀՆԱ-ի 7.0%, իսկ 2-րդում' 6.8% միջին տարեկան աճ: Արդյունքում, անցած երկու տասնամյակներում Ասիան կրկնապատկեց ՀՀՆԱ-ում իր մասնաբաժինը, չնայած բացարձակ ծավալներով այն դեռ մեծ չէր' 10.6% (1998թ.): Նշենք, որ նույն թվականին, ՀՀՆԱ-ի 3/4-ից ավելին բաժին էր ընկնում ՏՀԶԿ երկրներին, մինչդեռ այս տարածաշրջանի գումարային բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության միայն 1 /6-ը: 1980թ.-ից սկսած անընդհատ բարելավվում է նաև Ասիական տարածաշրջանի ՀՆԱ-ի էներգատարության ցուցանիշը' կրճատվելով մոտ 40%-ով: Հատկապես նշանակալից էր այդ բարելավումը Չինաստանի համար (67%), որի ՀՆԱ-ի էներգատարության ցուցանիշը նվազել է 4645-ից (1980թ.) մինչև 1531 տ.ն.հ./մլն. 1990թ. Եվրո, իսկ վերջին 15 տարում ՀՆԱ-ի էներգատարությունը նվազել է տարեկան միջին հաշվով 6.0% արագությամբ3:

Հակառակ պատկերը կարելի է տեսնել ՄԱ և ԱՊՀ հետագծերի համար (տես նկ. 2): Այս տարածաշրջանների և նրանց որոշ երկրների (Իրան, Ռուսաստանի Դաշնություն) դինամիկ հետագծերն առավել մանրամասնություններով առանձին պատկերված են նկ. 3-ում: Այստեղ անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզաբանումները:

ՄԱ տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ները մեծապես ներազդվում են նավթահանումներից գոյացած եկամուտներով: Այս ազդեցությունը հատկապես զգալի էր 80-ականներին' նավթի կոնյունկտուրայի տատանումների պարագայում: 90-ականների ընթացքում, նավթային ոլորտից ընդհանուր առմամբ զատ գործող արդյունաբերական և ծառայությունների ոլորտների զարգացման շնորհիվ ամրապնդվեց տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի կառուցվածքը: Արդյունքում

արձանագրվեց ՀՆԱ-ի էներգատարության աճի տեմպի նվազում' 9%-ից

Համաձայն Համաշխարհային Բանկի (ՀԲ) գնահատականների, վերը բերվող ցուցանիշներն ավելին են քան իրական բարելավման ցուցանիշները, քանի որ պաշտոնական վիճակագրությունը լիովին չի արտացոլում ազգային եկամտի աղբյուրները' հատկապես ծառայությունների ոլորտում: ՀԲ գնահատումներով, վերջին 15 տարում Չինաստանում ՀՆԱ-ի էներգատարության նվազումը կազմում է տարեկան մոտ 3.4% [1,3]:

- 18 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

մինչև 5% (80-ականների վերջին): Աճի դանդաղումն ավելի ամրապնդվեց 90-ականներին, կազմելով տարեկան միջին հաշվով 2.4 %, իսկ 1998թ. դա կազմեց ընդամենը 0.6%:

ԱՊՀ տարածաշրջանի պարագայում նշենք, որ նախկին ԽՍՀՄ-ն ի սկզբանե աշխարհի ամենաէներգաանարդյունավետ տարածաշրջանն էր: Այսպես, 1985թ. ԽՍՀՄ ՀՆԱ-ի էներգատարությունը կազմում էր 1867.9 տ.ն.հ./մլն. 1990թ. Եվրո, զիջելով ԵՄ տարածաշրջանին ավելի քան 7 անգամ (256.4), ճապոնիային' 9.5 անգամ (197.2), ԱՄՆ-ին' 4 անգամ (468.0) և գերազանցելով միայն Չինաստանի համապատասխան ցուցանիշը (3382.2): Էներգակիրների և էներգիայի

արհեստականորեն ցածր գները, ապահովելով ԽՍՀՄ արդյունաբերության մոբիլիզացիոն աճը, միևնույն ժամանակ խրախուսում էին անարդյունավետությունը տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում: 1980-90թթ. այն տատանվում էր 1800-1900 տ.ն.հ. տիրույթում' ուղեկցվելով տեսակարար ՀՆԱ-ի դանդաղ աճով: 1990-95թթ. ԽՍՀՄ դեզինտեգրացիային զուգընթաց, էականորեն աճեց ՀՆԱ-ի էներգատարությունը (տարեկան միջին հաշվով 3.6%), ինչն ուղեկցվեց տեսակարար ՀՆԱ-ի ցուցանիշի նույնպիսի էական նվազումով' 2581-ից մինչև 1437 1990թ. Եվրո/բնակիչ (տես նկ. 3): ԽՍՀՄ փլուզումից ի վեր ԱՊՀ տարածաշրջանի համար առաջին անգամ այս անկումը դադարեց 1996-97թթ., երբ գրանցվեց ՀՆԱ-ի ոչ մեծ աճ: Սակայն, 1998թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը մասամբ կասեցրեց այս դրական միտումը:

Ետճգնաժամային տարիներին էականորեն բարելավվեցին ԱՊՀ տնտեսական համակարգի գերակա երկրի' Ռուսաստանի Դաշնության

- 19 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

(ՌԴ) ֆինանսատնտեսական ցուցանիշները: Այսպես, 1998-2003թթ. ընդլայնված կառավարության բյուջեի եկամտային մասն աճել է ՀՆԱ-ի հինգ տոկոսային միավորով: Միևնույն ժամանակ դաշնային բյուջեի եկամտային մասն աճել է նույնիսկ ավելի արագ, 2001թ. այն կազմել է ՀՆԱ-ի 17.5%-ը: Սակայն, համաձայն որոշ վերլուծաբանների [7, 8] այս աճը 2000-03թթ. ժամանակահատվածին բնորոշ նավթի միջազգային բարձր գների հետևանք է: Իրոք, համաձայն նշված աղբյուրների, ՌԴ ՀՆԱ-ի առնվազն 5%-ը և կոնսոլիդացված բյուջեի մոտ 80%-ը անմիջականորեն կապված են նավթային արդյունաբերության և նավթի արտահանումների հետ: Արժույթի միջազգային հիմնադրամի ՌԴ բաժանմունքի մի բարձրաստիճան փորձագետի կարծիքով, «եկամուտների դինամիկայի առումով, Ռուսաստանը ճգնաժամից հետո ոչ մի բանով չի տարբերվում նավթ արտահանող այլ երկրներից» [8]: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ՌԴ սոցիալ-տնտեսական համակարգը ներկայումս գտնվում է նավթի միջազգային կոնյունկտուրայից վտանգավոր կախվածության մեջ: Այս հանգամանքը մտահոգիչ է նաև այն բանի համար, որ ԱՊՀ տարածաշրջանի պոտենցիալ «քարշող ուժ» հանդիսացող ՌԴ տնտեսական համակարգի այս կախվածությունն առավել զգայուն է նավթի ներկայիս բարձր գների տիրույթի պարագայում: Այսպես, 2003թ. դաշնային բյուջեի եկամուտների զգայունությունը նավթի 1$/բարել գնի փոփոխման դեպքում, գների 12-16 $/բարել տիրույթում կազմել է ՀՆԱ-ի 21%, մինչդեռ գների 20-24 $/բարել տիրույթում այն արդեն կազմում է 35% [8]: Այլ կերպ ասած, ՌԴ տնտեսական համակարգում բեկումնային և կայուն առաջընթացի համար դեռ անհրաժեշտ է իրականացնել ծավալուն ու տարաբնույթ միջոցառումներ, առաջին հերթին նավթային ոլորտից զատ ՀՆԱ-ի կառուցվածքի ամրապնդման առումով:

Այսպիսով, էներգատնտեսական ցուցանիշների այս համառոտ քննության թերևս ամենաակնհայտ եզրակացությունը կայանում է քննարկվող տարածաշրջանների և նրանց կազմում գտնվող երկրների միջև պահպանվող անհավասարության մեջ: Ողջ աշխարհի գլոբալ ագրեգատ ցուցանիշների վրա գերակա է ՏՀԶԿ երկրների ազդեցությունը: Միտումների առումով շոշափելի է Ասիական տարածաշրջանի էներգատնտեսական առաջխաղացումը: ՀՆԱ-ի էներգա-

տարության նվազումը բնութագրական միտում է առաջին հերթին ՏՀԶԿ ու Ասիական և մասամբ ԼԱ տարածաշրջանների երկրների համար: Գլոբալ ագրեգատ ցուցանիշների վրա ունեցած ազդեցությամբ, ԽՍՀՄ փլուզումը ավելի մեղմ գործոն հանդիսացավ, քան 1998թ. Ասիական ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: ԱՊՀ տարածաշրջանի գերակա համակարգը հանդիսացող Ռուսաս-

- 20 -

21-ՐԴ ԴԱՐ

թիմ 1,2003

տանի Դաշնության տնտեսությունը գտնվում է նավթի միջազգային գներից վտանգավոր կախվածության մեջ:

2. էներգակիրների միջտարածաշրջանային հոսքեր

էներգիայի/էներգակիրների միջտարածաշրջանային հոսքերը,

հանդիսանալով համաշխարհային տնտեսական օրգանիզմի յուրօրինակ «արյունաբեր» համակարգ, առավելապես ցայտուն կերպով բնորոշում են առանձին տարածաշրջանների դերն ու նշանակությունը էներգետիկ, տնտեսական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առումներով: Լինելով կենսական նշանակություն ունեցող գործոն, այս հոսքերը և աշխարհաքաղաքական համակարգը ձևավորող էական բաղադրիչ են, և այս համակարգի ներգործման առարկան: Ուստի, սույն հոդվածի շրջանակներում անհրաժեշտ է, գոնե համառոտ, անդրադառնալ դրանց քննությանը:

Հենվելով [1] տարեկան ժողովածուի տվյալների վրա, աղյուսակ 1-ում բերել ենք 1980-98թթ. ժամանակահատվածում էներգիայի/էներգակիրների միջտարածաշրջանային հոսքերի մասին ընդհանրացված տվյալները: Մեծությունների դրական նշանը համապատասխանում է էներգիայի/էներգակիրների ներկրումներին, իսկ բացասականը' արտահանումներին:

Ինչպես հետևում է այս աղյուսակից, 1980-98թթ. ՏՀԶԿ երկրներից զատ էներգակիրների ներկրող են եղել միայն ԿԱԵՎ և Ասիական տարածաշրջանը: ՏՀԶԿ-ն հանդիսացել է գերակշիռ ներկրող տարածաշրջան, որտեղ 1998թ. առաջատարը ԵՄ-ն է (մոտ 723 մլն. տ.ն.հ.), որին հաջորդել են ՀԱԱԱՊ-ը և ԽՕ ՏՀԶԿ-ն (համապատասխանաբար մոտ 339 և 297 մլն. տ.ն.հ.): Քննարկվող ժամանակահատվածում, Ասի-ական տարածաշրջանը արագորեն դարձավ ծավալուն ներկրող'

Աղյուսակ 1. էներգակիրների միջտարածաշրջանային հոսքերը

Մ|ն. տ.ն.հ. 1980 1985 1990 1995 1998

1. ՏՀԶԿ. աւռ թվում 1233.9 831.1 1113.5 1115 1238.4

1ա. Արևմտյան Եվրոպա. այդ թվո մ՛ 667 487.9 563.4 508.3 558.7

ԵՄ 688.4 526.3 643.7 651.2 722.9

ԵԱԱՊ -21.4 -38.5 -80.4 -142.9 -164.2

10. Այլ ՏՀԶԿ. այդ թվում՛ 565.9 343.2 550.2 606.7 679.7

ՀԱԱԱՊ 246 68.9 215.6 249.8 338.8

ԽՕ ՏՀԶԿ 305.7 257.1 306.8 319.5 296.9

2. ԿԱԵՎ 71.6 65.6 77.1 58.4 65

3. ԱՊՀ -212.2 -219.2 -260 -244.4 -283.4

4. ԱՖրհևա -259.7 -241 -294.9 -302.6 -349.9

5. ՄԱ -855.1 -395 -701.9 -786.1 -893.4

6. Ասհա 18.4 0 85.3 216.5 269.9

7. ԼԱ -22.7 -38.6 -51.4 -106.8 -109.3

- 21 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

1998թ. գրանցելով մոտ 270 մլն. տ.ն.հ. ներկրումների ցուցանիշ: Ինչպես և ողջ XX դարի 2-րդ կեսին, այնպես էլ անցած երկու տասնամյակում էներգակիրների հիմնական արտահանողը հանդիսացել է ՄԱ տարածաշրջանը, որին հաջորդել են Աֆրիկան և նախկին ԽՍՀՍ/ԱՊՀ-ն: Ավելացնենք նաև, որ 1998թ. միջտարածաշրջանային տեղափոխումներն ինքնին, ճիշտ ինչպես և 1980թ. կազմել էին էներգիայի համաշխարհային համախառն սպառման մոտ 18%:

2.1. ՏՀԶԿ տարածաշրջան

Այս տարածաշրջանը 1998թ.-ին սպառել էր էներգակիրների և էներգիայի միջտարածաշրջանային փոխադրումների մոտ 80%-ը, ընդ որում' փոխադրումների ընդհանուր ծավալի 81%-ը բաժին էր ընկնում հում նավթին և նավթամթերքներին: Ինչպես հետևում է աղյուսակ 1-ից, 1980-98թթ. էներգակիրների ամենամեծ ներկրողը ԵՄ տարածաշրջանն է' ծավալների տարեկան մոտ 2.8% աճով: Հաջորդ տեղը զբաղեցնում է ՀԱԱԱՊ-ը, որի համար նույն ժամանակահատվածում արձանագրվել է ներկրումների ծավալի նույնիսկ ավելի ինտենսիվ աճ' տարեկան մոտ 13%: Այս տարածաշրջանի համար էներգետիկ ներկրումային կախվածությունը11 1980թ.-ին կազմել էր 11.5%, որը, 80-ականների առաջին կեսին նվազելով, հասավ 3.3%-ի (1985թ.), այնուհետև հաստատու-նորեն աճելով' 1998թ.-ին հասավ 13.1% ցուցանիշին:

Նկար 4.ա-ում պատկերել ենք ՀԱԱԱՊ տարածաշրջանի էներգակիրների հոսքերի մանրամասները 1998թ. ցուցանիշների համար: Ինչպես հետևում է այս նկարից, ՀԱԱԱՊ էներգակիրների ընդհանուր ներկրումներն այդ տարի կազմել են 338.8 մլն. տ.ն.հ. (տես նաև աղյուսակ 1): Ընդ որում, հում նավթի և նավթամթերքների համար առանձին' այս ցուցանիշը կազմել է արդեն 391.9 մլն. տ.ն.հ.:

ՀԱԱԱՊ տարածաշրջան նավթի ներկրումներն իրականացվել են չորս այլ տարածաշրջաններից (տես նկ. 4.բ) և սպառվել են ԱՍՆ-ում: Լինելով ՀԱԱԱՊ տարածաշրջանի գերակա երկիրը և, առանձին վերցված' աշխարհի ամենամեծ տնտեսական համակարգը, ԱՍՆ-ը էներգակիրների, առաջին հերթին հում նավթի և նավթամթերքների, ամենա-ծավալուն ներկրողն է. 1998թ.-ին ԱՍՆ-ը կլանել է համաշխարհային նավթափոխադրումների 26%-ը (մոտ 516 մլն. տ.ն.հ.): Ինչպես հետևում է նկ. 4.բ-ից, այս ծավալի 76%-ը (391.9 մլն. տ.ն.հ.) գոյացել է 4 *

4 Համաձայն [1, 3, 4]-ի, էներգետիկ ներկրումային կախվածությունը (%) սահմանվում է իբրև էներգիայի/էներգակիրների ներկրում-արտահանումային հաշվեկշռի (տ.ն.հ.) և էներգիայի համախառն ներքին սպառման (տ.ն.հ.) հարաբերությունը: Հոդվածում դա անվանվում է նաև պարզապես «ներկրումային կախվածություն»:

- 22 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

միջտարածաշրջանային ներկրումներից, իսկ 24%-ը' ՀԱԱԱՊ տարածաշրջանի այլ երկրների (Կանադա, Մեքսիկա) նավթառաքումներից: ԱՍՆ-ի համար էներգետիկ ներկրումային կախվածությունը 1980թ.-ին կազմել էր 16.7%, 1985թ.-ին' 11.2%, իսկ 1998թ.-ին' 24.8%' 90-ականներին աճելով տարեկան մոտ 4.4%: Նշենք, որ Միջին Արևելքից նավթային ներկրումներն ԱՄՆ 1998թ.-ին կազմել են միջտարածաշրջանային ներկրումների 27.8%-ը և ԱՄՆ նավթային ողջ ներկրումների 21.1%-ը համապատասխանաբար (տես նկ. 4.բ):

ԽՕ ՏՀԶԿ տարածաշրջանն էներգակիրների ներկրումների ծավալներով 1998թ.-ին զբաղեցնում էր 3-րդ տեղը, սակայն այս տարածաշրջանի համար 80-ականների կեսերին արձանագրվել է կրճատում (տես աղյուսակ 1): Այս տարածաշրջանի էներգետիկ ներկրումային կախվածությունը 1997թ.-ին կազմել է 46%, 1980թ. 70%-ի դիմաց: Այն, սկսած 1990թ.-ից, անընդհատ նվազել է հիմնականում Ավստրալիայից էներգակիրների ներկրման և միջուկային էներգիայի օգտագործման ծավալների աճի շնորհիվ (ճապոնիա): Նշենք, սակայն, որ սեփական վառելիքից զուրկ ճապոնիայի ներկրումային կախվածությունը շարունակում է մնալ բարձր' 78% 1998թ.-ին (88% 1980թ.-ին): Հատկանշական է, որ ԽՕ ՏՀԶԿ տարածաշրջանը գտնվում է Միջին Արևելքից էներգետիկ ներկրումային էական կախվածության մեջ: Այսպես, 1998թ.-ին ՄԱ-ից ներկրված հում նավթը և նավթամթերքը (218 մլն. տ.ն.հ.) կազմել են այդ տարի ԽՕ ՏՀԶԿ տարածաշրջան էներգակիրների ներկրման 73.4%-ը:

- 23 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2.2. Ասիական տարածաշրջան

Աղյուսակ 1-ում բերվող տվյալները վկայում են Ասիական տարածաշրջան էներգակիրների ներկրումների շեշտակի աճի մասին: Այս ցուցանիշը 1980թ.-ին արձանագրված չնչին ծավալից (18.4 մլն. տ.ն.հ.) աճել է մոտ 15 անգամ և 1998թ.-ին կազմել է մոտ 270 մլն. տ.ն.հ.: Ընդ որում, քննարկվող ժամանակահատվածում (1980-98թթ.) ներկրումների առավելագույն ծավալն Ասիայի համար արձանագրվել է 1997թ.-ին (304 մլն. տ.ն.հ.): Հասկանալի է, որ 1998թ. ցուցանիշի անկումը պայմանավորված էր ֆինանսատնտեսական ճգնաժամով: Դատելով ծավալվող միտումներից, կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում' մինչև 2010թ., էներգակիրների ներկրումների ծավալով Ասիան կհանդիսանա աշխարհում 2-րդ տարածաշրջանը' առաջ անցնելով ՀԱԱԱՊ-ից և ԽՕ ՏՀԶԿ-ից, զիջելով միայն ԵՄ տարածաշրջանին:

Ասիական տարածաշրջանի արագ զարգացող և ամենահեռա-նկարային շուկան Չինաստանն է: Վերջին երկու տասնամյակում էներգատնտեսական հիմնական ցուցանիշների տպավորիչ աճի հետ մեկտեղ, Չինաստանը 1993թ.-ից արագորեն վերածվում է էներգակիրներ ներմուծող երկրի (տես նկ. 5.ա և բ): Այսպես, համաձայն Միջազգային էներգետիկ գործակալության (ՄէԳ) գնահատականների [9], առաջիկա 25 տարիներին Չինաստանում ակնկալվում է էՀՆՍ 4.5%, իսկ, մասնավորապես, հում նավթի սպառման առումով' ավելի քան 8% տարեկան աճ: Չնայած Չինաստանն ունի սեփական

նավթահանման համար հեռանկարային տարածքներ (Թարիմի նավթային ավազան, Հարավ-Չինական ծովի շելֆ), այս պաշարների իրացումը զգալի ժամանակ և ներդրումներ կպահանջի: ՄէԳ-ի նշված ուսումնասիրությունում ակնկալվում էր, որ 2000թ. հում նավթի

- 24 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

ներկրման պահանջարկը Չինաստանում կկազմի մոտ 50 մլն. տ. կամ մոտ 0.9-1.0 մլն. բ./օր իսկ 2010թ.' արդեն մոտ 100 մլն. տ. (2 մլն. բ./օր, տես նկ. 5.ա): Սակայն, Չինաստան հում նավթի ներկրումների ծավալների աճի փաստացի տեմպերը մի փոքր գերազանցեցին [9]-ում բերվող գնահատումները: Համաձայն [1, 2]-ի, 1998-99թթ. արդեն արձանագրվել էր 50 մլն. տ.ն.հ. ցուցանիշ' 2 տարի ավելի վաղ քան կանխատեվում էր ՄԷԳ-ի նշված ուսումնասիրությունում (տես նկ. 5.բ):

Ներկայումս հում նավթի ներկրումները Չինաստան կատարվում են հիմնականում ՄԱ-ից: Սակայն համաձայն [9]-ի գնահատականների, «Պեկինը ծավալուն ջանքեր կգործադրի նավթի ներկրումների ուղիների բազմազանեցման ուղղությամբ և նախապատվությունը կտա այն ճանապարհներին, որոնց վրա կարող է ապահովել իր ռազմավարական հսկողությունը»: Այսպիսի մոտեցումը, բացի սեփական պաշարների իրացումից, ենթադրում է չինական ընկերությունների զանգվածային ներգրավումը միջազգային նավթահանման ծրագրերին: Եվ զարմանալի չէ, որ 90-ականների վերջին Չինաստանի ազգային նավթային ընկերությունը (ՉԱՆԸ) ներգրավվեց նավթի արդյունահանման բաժանման գործարքներում Կանադայում, Պերուում, Վենե-սուելայում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Թայլանդում, Պապուա-Նոր Գվինեայում և Սուդանում: Այս առումով հետաքրքրական է $1.2 մլրդ. արժողությամբ պայմանագրի կնքումը ՉԱՆԸ-ի կողմից Իրաքի «Ահդաբ» նավթի հանքավայրի հետախուզման և շահագործման համար: Բացի այդ, ՉԱՆԸ-ի ներկայացուցիչները բազմիցս հետաքրքրություն են ցուցաբերել Ղազախստանի «Ակտոբեմունայ» և «Ուզեն» նավթի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև տարեկան 20 մլն. տ. նախնական տարողունակությամբ Ղազախստան-Չինաստան նավթամուղի կառուցման ծրագրի նկատմամբ:

2.3. Միջին Արևելքի տարածաշրջան

Ինչպես հետևում է աղյուսակ 1-ից, 1980-98թթ. արտահանումների ծավալների առումով բացարձակ առաջատարը շարունակում է մնալ ՄԱ տարածաշրջանը (893 մլն. տ.ն.հ.), որին 1998թ. հաջորդել են Աֆրիկան (350), ԱՊՀ-ն (283) և ԵԱԱՄ-ը (164): Հում նավթի և նավթամթերքի արտահանումը կազմել է 1998թ. ողջ արտահանումների 81%-ը, բնական գազի արտահանումը' 12%-ը և կոշտ վառելիքինը' 7%-ը: Եվ վերջապես, եթե 1998թ.-ին նավթի արտահանումներում շարունակում էին գերիշխել ՆԱԵԿ երկրները, ապա բնական գազի համաշխարհային շուկայի 42%-ը ապահովում էր միայն Ռուսաստանի Դաշնությունը:

Նկար 6.ա-ում պատկերված է 1980-98թթ. ՄԱ տարածաշրջանի

- 25 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

Նկար 6.ա. Հում նավթի արդյունահանումը ՄԱ-ի ՆԱԵԿ և ոչ ՆԱԵԿ երկրներում

Նկար 6.բ. Հում նավթի արդյունահանումը ՄԱ-ի ոչ ՆԱԵԿ երկրներում

сосоеоеосооэеясясто}

ՆԱԵԿ անդամ երկրների և տարածաշրջանի այլ երկրների հում նավթի առաջնային արդյունահանման ծավալների փոփոխման դինամիկան [1]: Ինչպես հետևում է այս նկարից, 1980թ.-ից սկսած արձանագրվել է ծավալների տևական անկում' պայմանավորված հիմնականում Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմով: Արդյունահանման ծավալները սկսել են կայունորեն աճել միայն 1986թ.-ից և 1998թ.-ին կազմել են արդեն մոտ 1100 մլն. տ.ն.հ.: Պարսից օոցի 1991թ. պատերազմի ժամանակ նավթի առաջնային արդյունահանումն անկում էր ապրել Իրաքում և Քուվեյթում: Այդ անկումը, սակայն, հաջորդ տարիներին փոխհատուցվել էր Ս. Արաբիայում, Իրանում, Մ.Ա.Է.-ում արտադրանքի ծավալների ոչ մեծ, բայց կայուն աճով: Աճը հատկապես նշանակալից էր ՄԱ-ի ոչ-ՆԱԵԿ անդամ երկրներում, որոնց տարածաշրջանային մաս-նաբաժինը 1980թ. 1% ցուցանիշի դիմաց 1998թ.-ին կազմել է 9% (տես նկ. 6.բ.): Մոտ երկու տասնամյակում (1980-98թթ.) հում նավթի առաջնային արդյունահանումը կրկնապատկվել է Օմանում և գրեթե եռապատկվել Սիրիայում: 1987թ.-ից սկսվել է հում նավթի ծավալուն արդյունահանում Եմենում' այն գրեթե զրոյական մակարդակից 1998թ.-ին հասել է մոտ 20 մլն. տ.ն.հ. ցուցանիշի:

Ինչպես հետևում է նկ. 6.ա-ից, ՄԱ տարածաշրջանում հում նավթի առաջնային արդյունահանման ծավալների առումով որոշիչ դերը պատկանում է Ս. Արաբիային: Այս երկրի տարածաշրջանային մասնա-բաժինը 1980թ. կազմել է ավելի քան 50%, 1998թ.-ին այն նվազել է մին-

- 26 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

չև 40%-ի, բայց քննարկվող ժամանակահատվածում երբեք չի նվազել 1/3 ցուցանիշից: Հատկանշական է այն հանգամանքը, որ մինչև 1991թ., այս երկրում հում նավթի արդյունահանման տատանումները որոշիչ կերպով բնութագրել են ողջ տարածաշրջանի գումարային ցուցանիշ-ների փոփոխությունները (այդ մասին տես ստորև, հոդվածի 3-դ մասում): օոցի պատերազմից հետո, 1992-98թթ. դիտարկվել է Ս. Արաբիայի, Իրանի և Մ.Ա.Է-ի նավթի արդյունահանման ծավալների հաստատուն կայունացում:

Ընդհանրապես ՆԱԵԿ երկրների նավթահանումների համաշխարհային մասնաբաժինը 1973թ.-ին կազմել էր 54%, 1980թ-ին' 44%, իսկ 1998թ.-ին' 42%: Ընդ որում, ՆԱԵԿ մասնաբաժնի նվազագույն մակարդակը գրանցվել է 1985թ.-ին' ընդամենը 29%: Հաջորդ' 1986թ.-ից, սկսվել է Պարսից օոցից նավթամատակարարումների զգալի ու կայուն աճ, որի հետևանքով 1998թ.-ին արձանագրվել է 1971թ.-ից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ' ավելի քան 1100 մլն. տ.ն.հ.:

Հենվելով [9, 10] ժողովածուների վրա, աղյուսակ 2-ում բերված են 1992-98թթ. ՄԱ-ից այլ տարածաշրջաններ հում նավթի արտահանումների ծավալների մասին տվյալները: Բացի այս, աղյուսակում բերված են ԱՄՆ և ԵՄ հում նավթի ներկրումների ծավալները' իրականացված ոչ ՄԱ տարածաշրջանից: Բերված են նաև 1998 և 2000 թվականներին հրատարակված [9, 10] ժողովածուներում կատարված կախատեսում-ները 2000թ. և 2005թ. համար: Ինչպես հետևում է աղյուսակ 2-ից, ՄԱ-ից արտահանվող նավթի մեծ մասը սպառվել է Ասիական տարածաշրջանում: Մինչդեռ ՄԱ-ից դեպի ԱՄՆ հում նավթի առաքումները կազմել էին ընդհանուր առաքումների միայն 14.1%-ը: Հատկանշական է այս ցուցանիշի նվազումը 1998թ.-ին դա կազմել է արդեն 11.3%, իսկ 2005թ.-ին կանխատեսվում է 6.2 % ցուցանիշ: Բացի այդ, ՄԱ-ից ԱՄՆ

Աղյուսակ 2. Հում նավթի արտահանումները. Փաստացի ծավալներ (1992-1998 թթ.) և կանխատեսում (2000-2005թթ.)

Մլն. ն./օր_________1992 1993 1994 1995 1996 1997 1998 2000 2005

Սհտ>հն Աոև.ետհօ հումնա թհ արտահանումները

դեպի Ասիա 6.24 6.56 7.04 7.44 8 8.8 9.4 10.24 12.8

դեպի ԱՄՆ 1.65 1.68 1.74 1.5 1.6 1.9 1.65 1.05 1.05

դեպի ԵՄ 3.8 4.15 3.65 3.6 3.4 3.45 3.6 2.85 3.2

‘ 4 ‘ 4 ‘ ՝I -*• I I Iе" հջհն Աոևեւբհօ և Լատհնական Ամեոհկ Ш

ՄԱ-ից 1.65 1.68 1.74 1.5 1.6 1.9 ՜1.65 1.05 1.05

ԼԱ՜ից 1.89 2.18 2.32 2.63 3.03 3.08 3.34 3.89 4.21

ԵՍ. Հումնա ԱւՓ նեոնոումնեոո Սհջհն Աոևեւտհօ և ԱՊՀ հ

ՄԱ-ից 3.8 4.15 3.65 3.6 3.4 3.45 3.6 2.85 3.2

ԱՊՀ-ից 0.87 1.05 1.21 1.15 1.28 1.48 1.41 1.23 2.05

- 27 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

ներկրված հում նավթի ծավալները 1992թ.-ին կազմել են ԼԱ-ից ԱՄՆ ներկրումների 87.3%-ը, 1998թ-ին' 49.4%-ը, իսկ 2005թ. համար կանխատեսվում է 25% ցուցանիշ: ՄԱ-ից ծավալներով 2-րդ ներկրողը եղել է ԵՄ-ը: Սակայն եթե 1992թ.-ին այդ ներկրումները 4.4 անգամ գերազանցում էին ԱՊՀ-ից ԵՄ ներկրումների ծավալներին, ապա 1998թ.-ին այդ գերազանցումը կազմել էր արդեն 2.5 անգամ, իսկ 2005թ. կանխատեսվում է ընդամենը 1.6 անգամ գերազանցում:

Այսպիսով, հստակ նկատելի է Միջին Արևելքի նավթից ԱՄՆ և ԵՄ տարածաշրջանների ներկրումային կախվածության թուլացման միտումը, որը հիմնված է նավթի ներկրումային այլ ուղիներից հոսքերի ծավալների աճի վրա:

Ավարտելով հում նավթի փոխադրումների մասին տվյալների համառոտ քննարկումը, անհրաժեշտ է ներկայացնել նաև այս կարևորագույն էներգակրի համաշխարհային պաշարների և այդ պաշարների բաշխվածության մասին ամփոփ տեղեկություններ: Այսպես, աղյուսակ 3-ում բերված են 2003թ. հրատարակված “Բրիթիշ փեթրոփում’ ընկերության տարեկան տեղեկատուում զետեղված տվյալները որոշ երկրների հում նավթի ապացուցված պաշարների (ա. պ.) մասին [11]: Աղյուսակում նշված են 2002թ. արձանագրված նավթահանումների մակարդակը (մլն. բարել/օր), ինչպես նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում կսպառվեն հում նավթի ա. պ.' նավթահանումների ներկայիս մակարդակի պահպանման դեպքում: Համեմատության

համար բերված են նաև ողջ աշխարհի համար ստացված միջին ագրեգատ ցուցանիշները:

Ինչպես հետևում է այս աղյուսակից, նշված 10 երկրներում նավթի ա. պ. կազմում են համաշխարհային ցուցանիշի 83.2%-ը (892.5 մլրդ.

Աղյուսակ 3. Հում նավթի ապացուցված պաշարները աշխարհում

Հում նավթի ապացուցվա պաշարները Արդյունահանման ծավալները 2002թ Ա. պ. սպառման տևողությունը Տարածա; րջան

մլրդ. բ. մ|ն. բ./օր տարի

Իրաբ 112.5 2.1 153 ՄԱ

ՔուԱեւթ 97.5 1.9 145 ՄԱ

Մ.Ա.Է. 97.5 2.24 123 ՄԱ

Ս. Արաբիա 270 8.9 (8.68) 86 ՄԱ

Վենեսուեւա 82.5 3.15 74 ԼԱ

Իրան 90 4.85 73 ՄԱ

Լիղիա 30 1.44 59 ԱՓրիկա

Որջ աշխարհ 1072.5 73.85 41

ՆիԳերիա 22.5 1.92 33 Աֆրիկա

ՌԴ 60 7.7 22 ԱՊՀ

ԱՄՆ 30 7.8 11 ՀԱԱԱՊ

- 28 -

21-ՐԴ ԴԱՐ

թիվ 1,2003

բարել): Ընդ որում, աղյուսակում նշված ՄԱ տարածաշրջանի երկրների մասնաբաժինը կազմում է 62.2% (667.5 մլրդ. բարել): Բացարձակ ծավալների, ինչպես նաև արդյունահանման ներկայիս մակարդակի առումով աշխարհի առաջատարը հանդիսանում է Ս. Արաբիան (270 մլրդ. բարել, 8.9 մլն. բ./օր), որին ա. պ. ծավալների առումով հաջորդում է Իրաքը (112.5 մլրդ. բարել): Հատկանշական է, որ ա. պ. սպառման տևողության առումով Իրաքը զբաղեցնում է առաջին տեղը (153 տարի), մինչդեռ Ռուսաստանի Դաշնության և ԱՍՆ-ի համար այդ ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 22 և 11 տարի: Ավելացնենք, որ այս ցուցանիշը ՍԱ տարածաշրջանի' աղյուսակում նշված 5 երկրների համար կազմում է միջինը 116 տարի:

Այսպիսով, հենվելով նավթի նույնիսկ միայն ապացուցված պաշար-ների գնահատականների վրա, կարելի է եզրակացնել, որ նավթը ՍԱ տարածաշրջանի համար կհանդիսանա էներգետիկ և ռազմավարական երկարաժամկետ գործոն:

2.4. ԽՍՀՄ/ԱՊՀ տարածաշրջան

ԽՍՀՍ/ԱՊՀ տարածաշրջանը 1980-98թթ. էներգակիրներ արտահանող թվով 3-րդ տարածաշրջանն էր: Արտահանումների ընդհանուր ծավալները քննարկվող ժամանակահատվածում փոփոխվել են ոչ կտրուկ (տես աղյուսակ 1)' 212-ից (1980թ.) աճելով մինչև 283 մլն. տ.ն.հ. 1998թ.-ին: Սակայն էականորեն փոխվել է արտահանումների կառուցվածքը: Այսպես, հենվելով [1]-ի վրա, նկ. 7.ա և բ-ում պատկերել ենք 1980-98թթ. ԽՍՀՍ/ԱՊՀ-ից արտահանված նավթի և բնական գազի ծավալների արժեքները, ինչպես նաև այդ էներգակիրների ներքին

նկար 7.Ш. ԽՍՀՄ/ԱՊՀ նավթի ներքին սպառման և արտահանման ծավալները

□ՆՀՍ ■Արտահանում

о с ч чГСООДОСч Ч1ФОЭ .

Օ 0ւ c СО ւ C cC0 C 0Լ °Qc La Փ 4Q1 յ° Ս

Նկար 7.բ. ԽՍՀՄ/ԱՊՀ բնական գազի ներքին սպառման և արտահանման ծավալները

- 29 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

համախառն սպառման ծավալները (ՆՀՍ): Ինչպես հետևում է նկ. 7.ա-ից, 1980-1985թթ. նավթի ներքին սպառման և արտահանումների ծավալները հարաբերականորեն կայուն էին և կազմում էին համապատասխանաբար մոտ 430 և 160-170 մլն. տ.ն.հ.: 1987-89թթ. դիտարկվել է նավթի արտահանումների աճ, որին, 1990-98թթ. հետևել է նավթի ՆՀՍ ծավալների կայուն անկում և արտահանումների մաս-նաբաժնի աճ:

Դրան հակառակ, բնական գազի ՆՀՍ և արտահանումների ծավալները կայունորեն աճել են սկսած 1980թ.-ից' իրենց առավելագույն արժեքին հասնելով 1991թ.-ին: ԽՍՀՄ/ԱՊՀ տարածաշրջանում ՆՀՍ մեջ այս հիմնական երկու էներգակիրների համամասնության էական փոփոխությունն առավել ցայտուն երևում է նկ. 8-ում, որտեղ հիմնվելով նույն աղբյուրի վրա պատկերել ենք 1980-98թթ. նավթի և բնական գազի ՆՀՍ բացարձակ ծավալների փոփոխությունը մլն. տ.ն.հ.-ով (նկ. 8.ա) և այդ էներգակիրների համամասնությունը %-ով (նկ. 8.բ): Ինչպես հետևում է այս նկարներից, սկսած 1984թ.-ից, ներքին սպառման մեջ բնական գազի մասնաբաժինը հավասարվել է նավթի մասնաբաժնին, որից հետո գերազանցել է նրան և 1998թ. մոտեցել է 75% ցուցանիշին:

ԽՍՀՄ/ԱՊՀ տարածաշրջանում նավթի արդյունահանման ծավալների այս նվազումը և Ռուսաստանի Դաշնությունում նավթի ապացուցված պաշարների սահմանափակությունը (տես աղյուսակ 3) վերջին տարիներին գտնվում են փորձագետների ուշադրության կենտրոնում: Այսպես, [9] աշխատությունում, հենվելով ՌԴ էներգետիկայի և վառելիքի նախարարության տվյալների վրա, եզրակացվել է, որ 1996թ. ցուցանիշը պահպանելու համար 1997-2007թթ. նավ-

- 30 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

թային ոլորտում անհրաժեշտ է տարեկան իրականացնել $13 մլրդ. կապիտալ և շահագործման ներդրումներ, «այլապես, 2005թ. նավթա-հանումների ծավալները կնվազեն տարեկան 200 մլն. տ. ցուցանիշից»: Այս տեսակետը հաստատվում է նաև ռուս փորձագետների կողմից [7], որոնք նշում են, որ ներկայումս Ռուսաստանում փաստորեն շահագործվում են դեռ ԽՍՀՄ տարիներին հետախուզված նավթային պաշարները: Իսկ որպեսզի պահպանվի ներկայիս նավթահանումների մակարդակը, անհրաժեշտ է, որ նոր պաշարների հետախուզման տեմպերը 1.2-1.5 անգամ գերազանցեն ա. պ. շահագործման տեմպերը:

Այլ խոսքերով, «եթե իրավիճակը շարունակվի այսպես, ապա 2010թ. նավթահանումների ծավալերի անկումը Ռուսաստանում կարելի է ապացուցված համարել» [7]: Հասկանալի է, որ իրադրությունը բեկելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ: Համաձայն Նավթի միջազգային գործակալության (IPA) փորձագետների, նավթային ոլորտի 2003թ. մակարդակի պահպանման համար անհրաժեշտ է առաջիկա 18 տարիներին կատարել $500-700 մլրդ. ներդրումներ:

Այսպիսով, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ՌԴ/ԱՊՀ տարածաշրջանը կարող է բեկել նավթի արդյունաբերման (ՆՀՍ և արտահանում) կրճատման միտումը միայն ծավալուն ֆինանսական երկարաժամկետ ներդրումների, ակտիվ հետախուզական աշխատանքների և տրանսպորտային ենթակառույցների զարգացման դեպքում: Բնական գազի արտահանումների առումով' այս տարածաշրջանը կպահպանի իր էական նշանակությունը առաջին հերթին ԵՄ, ԱՊՀ և այլ ՏՀԶԿ տարածաշրջանների համար:

Ի մի բերելով վերը կատարված դիտարկումները, առանձնացնենք հետագա քննարկման համար կարևոր հետևյալ եզրակացությունները: Անցած տասնամյակում.

1. Բարելավվել են համաշխարհային էներգատնտեսական ագրեգատ ցուցանիշները' ՏՀԶԿ տարածաշրջանի երկրների գերակա ազդեցության շնորհիվ: Սակայն, 1980թ. սկսած առաջին անգամ 1998թ.-ին արձանագրվել է համաշխարհային մակարդակով էներգիայի սպառման ոչ մեծ, բայց նկատելի անկում, ինչը հանդիսացել է Ասիա-կան ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքը:

2. ՏՀԶԿ-ն շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ (ՀՀՆԱ-ի ավելի քան 75%) և էներգաարդյունավետ տարածաշրջանը (ԵՄ' 232, այլ ՏՀԶԿ' 347 տ.ն.հ./մլն. 1990թ. Եվրո): 1998թ.-ին նա սպառել է էներ-

- 31 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

գակիրների միջտարածաշրջանային տեղափոխումների 80%-ը:

Ներկրումների ծավալներով առաջատարը ԵՄ-ն է (մոտ 723 մլն. տ.ն.հ.), որին հաջորդել են ՀԱԱԱՊ-ը և ԽՕ ՏՀԶԿ-ն (մոտ 339 և 297 մլն. տ.ն.հ. համապատասխանաբար):

3. Ասիական տարածաշրջանը հանդիսացավ համաշխարհային էներգատնտեսական զարգացման հիմնական քարշող ուժը: Ասիան կրկնապատկեց ՀՀՆԱ-ում իր մասնաբաժինը: Շարունակվում է այս տարածաշրջանի երկու հսկաների' Չինաստանի և Հնդկաստանի զարգացման տպավորիչ տեմպը: Ասիական տարածաշրջանն արագորեն դառնում է էներգիայի/էներգակիրների ներկրող' գոյացնելով այս ասպարեզում ամենաարագ զարգացող և ամենածավալուն շուկան:

4. Հում նավթը շարունակում է մնալ որպես ամենահիմնական

առաջնային էներգակիր: Միևնույն ժամանակ արձանագրված է

կարևորությամբ 2-րդ էներգակրի' բնական գազի մասնաբաժնի էական աճ' թե սպառման և թե միջտարածաշրջանային էներգափոխադ-րումների մասով: Հում նավթի համաշխարհային առևտրում մրցակցությունը ձևավորող հիմնական գործոններ եղան.

- համաշխարհային մակարդակով նավթի սպառման ծավալների աճը, որը հատկապես ինտենսիվ էր Ասիական և ԽՕ ՏՀԶԿ տարածաշրջաններում' չնայած ասիական ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներին,

- Պարսից օոցից առաքվող հում նավթի մատակարարումներից ՏՀԶԿ և Ասիական տարածաշրջանների կախվածության աճը, չնայած ՀԱԱԱՊ և ԵՄ ներկրումների ուղիների բազմազանեցմանն ուղղված ծավալուն ճիգերին:

5. Պարսից օոցի ՆԱԵԿ երկրները շարունակում են նավթամատա-

կարարումների առաջատարներ մնալ: Սակայն, համաշխարհային

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

մակարդակով դիտարկվում է ՆԱԵԿ-ի մասնաբաժնի նվազում:

6. Քննարկվող ժամանակահատվածում առավել ցայտուն կերպով դրսևորվեցին նաև էներգետիկ ոլորտների գործունեության ճկունության և մրցունակության բարձրացման, ազատականացման և առևտրականացման միտումները, ՀՆԱ-ի էներգատարության նվազումը, ՏՀԶԿ երկրներում ՄԱ տարածաշրջանից ներկրումային կախվածության թուլացումը' առաջին հերթին էներգակիրների ներկրումների ուղիների բազմազանեցման շնորհիվ, ինչպես նաև սեփական վերականգնվող ռեսուրսների ծավալուն օգտագործումը և միջուկային էներգետիկայի զարգացումը (ԽՕ ՏՀԶԿ երկրներ):

- 32 -

21-ՐԴ ԴԱՐ

թիվ 1,2003

3. էներգետիկա և քաղաքականություն

Հենվելով վերը կատարված եզրակացությունների վրա, կարելի է պնդել, որ զարգացած և զարգացող երկրների միջև անջրպետի դանդաղ, բայց նկատելի նվազման միտումների հետ մեկտեղ5, արդի աշխարհի դիմագիծը բնութագրող ամենանշանակալից փաստերից մեկը շարունակում է մնալ անհավասարությունը և «ոսկե միլիարդի» գոյությունը: Այս պատկերը բարդանում է տասնամյակներ տևած ԽՍՀՄ-Արևմուտք գլոբալ հակամարտության հետևանքներով և նոր, «քաղաքակրթական» հակամարտությունների գոյացմամբ [12]: Կոմունիստական տնտեսահամակարգի փլուզման հետևանքները, ինչպես նաև զարգացած երկրների կողմից այլ երկրների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ «ռեսուրսային կցորդի» տարրի տակավին առկայությունն էլ ավելի են խճողում պատկերը: Բոլոր այս գործոններն ակտիվորեն դրսևորվում են մեր տարածաշրջանում' Հայաստանի առջև անմիջականորեն լուրջ խնդիրներ և մարտահրավերներ գոյացնելով:

Նման իրավիճակի գոյացման պատճառների նույնիսկ համառոտ քննությունը պահանջում է առանձին ուսումնասիրություն: Այստեղ նշենք միայն, որ ստեղծված իրողությունը ոչ-ՏՀԶԿ երկրների մոտ առաջացնում է հակադրվելու ուժեղ կամք, ապա հակազդեցության գործուն մեխանիզմների կիրառում' տխրահռչակ «ասիմետրիկ պատասխանի» տրամաբանության ներքո: Արդյունքում, երևան եկան անցած տասնամյակների և ներկայիս ամենավտանգավոր երևույթները' միջուկային, էներգետիկ և ահաբեկչական միջ- և ներտարածաշր-ջանային շանտաժի կործանարար քաղաքականությունները: Նրանք մռայլեցին անցած դարաշրջանի ավարտը և նոր հազարամյակի չարագույժ նախերգանքը հանդիսացան:

Ռազմամիջուկային երկուստեք շանտաժի քաղաքականությունը ծայր առավ ԽՍՀՄ-Արևմուտք գլոբալ հակամարտության տարիներին: Մեծապես խթանվելով 1955-90թթ. ծավալված ԱՍՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և արևմտաեվրոպական որոշ ընկերությունների ռազմամիջուկային ու հրթիռաշինական տեխնոլոգիաների «արտահոսքի» անպատասխանատու քաղաքականությամբ: Այն ընկավ 3-րդ աշխարհում ծավալված ներտարածաշրջանային գերիշխման համար մղվող պայքարի պարարտ հողի վրա' վերջինիցս ստանալով նոր թափ ու ընդլայնման միտում: Այժմ դա առավել սրությամբ դրսևորվում է Հյուսիսային Կորեայի և Իրանի համապատասխան ծրագրերի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումներում:

Քանքունում (Մեքսիկա) 2003թ սեպտեմբերին կայացած Համաշխարհային առևտրի կազմակերպության համաժողովի անպտուղ աշխատանքներից հետո կարելի է ակնկալել, որ այս միտումները կդանդաղեն և կխափանեն 2005թ համար նախատեսված ցուցանիշները:

- 33 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

Չափազանց հատկանշական է այս երևութների փոխկապակ-ցվածությունը և նրանց սերտաճումը «ազգային անվտանգություն» հասկացության հետ: Եվ զարմանաք չէ, որ սեփական ռազմամիջու-կային ծրագրի անհրաժեշտությունը հյուսիս-կորեական բարձրաստիճան պաշտոնյաները հիմնավորում են ազգային և, առաջին հերթին, էներգետիկ անվտանգության հրամայականներով: Մամուլից

հայտնի է, որ սեփական ռազմամիջուկային ծրագրի կասեցման համար Փհենյանը որպես նախապայման առաջարկում է երկու էներգետիկ ռեակտորների կառուցումը գումարային 2000 ՄՎտ տեղակայված հզորությամբ, իսկ մինչ այդ պահանջում է երաշխավորել տարեկան 500 հազ. տ. հում նավթի ներկրումներն այդ երկիր:

Ինչևիցե, զուտ ռազմամիջուկային շանտաժի քաղաքականությունը և համապատասխան տեխնո[ոգիաների տարածման երևույթների քննությունը դուրս է սույն հոդվածի շրջանակներից. դա ավելի հանգամանալից քննարկվում է մեր այլ աշխատություններում [13]: Այստեղ, սակայն, ավելորդ չէ կրկնել այս, և բազմաթիվ այլ ուսումնասիրությունների եզրակացություններից մեկը. անցած տասնամյակների իրողությունում բոլոր այն երկրները, որոնք ունեին հստակ արտահայտված քաղաքական կամք' սնվող տարածաշրջանային գերիշխման համար ծավալված հակամարտություններից, կոշտ ներքին սոցիալ-քաղա-քական հասարակարգ և ՀՆԱ-ի աճի բավարար տեմպ (և/կամ արտաքին հումքատեխնոլոգիական օժանդակություն), կարող են դառնալ, և դառնում են ռազմամիջուկային տերություններ: Օրինակնե՞ր: Իսրայել, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա, Իրան և այլն:

Մեզ, սակայն, առավել հետաքրքրում է մի այլ դրույթի քննարկումը, համաձայն որի' բոլոր այն տերությունները, որոնք ունեն հանածո էներգակիրների (առաջին հերթին' ածխաջրատների) էական պաշարներ, որոնց արտահանումը զգալի կախվածության մեջ է դնում այլ երկրներին կամ տարածաշրջաններին, միտված են, և օգտագործում են այս հանգամանքն իրենց աշխարհաքաղաքական և ռազմավարական նպատակների իրականացման համար:

Համարժեք պատմական հեռանկարում այս դրույթի քննարկումն անհրաժեշտ է սկսել Մերձավոր և Միջին Արևելքում 2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ծավալված գործընթացների գոնե հակիրճ քննությունից6: Քանզի հենց այստեղ և այդ ժամանակ ձևավորվեց «էներգետիկ» գործոնի աշխարհաքաղաքական կիրա-

6 Մեզ հետաքրքրող համատեքստում այս դրվագների համառոտ ժամանակագրությունը բերվում է սույն հոդվածի «Հավելվածում»: Նա կազմված է հիմնականում [14] աշխատության հիման վրա: Լրացուցիչ աղբյուրները նշվում են հատուկ:

- 34 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

ռումը, ուժ առավ ու կոփվեց «էներգետիկ շանտաժի» քաղաքականությունը:

Մեր պատկերացումներով' իր զարգացման ընթացքում նա անցավ մի քանի փուլ, որոնք պայմանականորեն կարելի է կոչել' Գիտակցման փուլ (1950-60թթ.), Պարզունակ արգելանքի (էմբարգոի) փուլ (1966-67թթ.), Համակարգված արգելանքի փուլ (1971-74թթ.) և Գլոբալացման փուլ (1980թ.-ից մինչ օրս):

3.1. Գիտակցման փուլ (1950-60թթ.)

Սկսելով առաջին փուլի հատկանշական երևույթների քննությունը, հիշեցնենք այդ ժամանակահատվածի ամենաէական տարածա-շրջանային գործոնները' Իսրայել պետության հիմնադրումը (1947թ.) և արաբա-իսրայելական հակամարտության սկիզբը; բրիտանական գաղութատիրական համակարգի փլուզումը և արաբական ինքնագիտակցության զարթոնքը; տարածաշրջանում ԽՍՀՄ էքսպանսիան և դրան Արևմուտքի ու ԱՍՆ-ի հակազդումը:

Մերձավոր Արևելքում նավթա-էներգետիկ գործոնը մեծ աշխարհաքաղաքականություն մուտք գործեց Սուեզի ճգնաժամի և արաբա-իսրայելական 2-րդ պատերազմին նախորդած տարիներին: 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո իրանական նավթը Արևմտյան Եվրոպայի վերակենդանացման և զարգացման էներգետիկ հենքն էր: Այդ նավթը Եվրոպա էր տեղափոխվում գրեթե ամբողջապես Սուեզի ջրանցքով: Եվ զուր չէ, որ «Բրիտանական քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված էր երկու սյուների վրա: Առաջինն Իրանն էր' “Անգլո-իրանյան նավթային համատեղ ընկերության” հետ մեկտեղ, մյուսը' Եգիպտոսը, որպես նավթամատակարարումների անխափանությունը երաշխավորող ռազմավարական բազա» [15]:

Այս համակարգին առաջին հարվածը հասցվեց 1951թ.-ին' Իրանի վարչապետ Սոսադիկի' երկրի նավթային արդյունաբերությունն ազգայնացնելու որոշմամբ: Հաջորդ տարում Եգիպտոսում գահընկեց եղավ բրիտանամետ Ֆարուկ թագավորը և իշխանության գլուխ կանգնեց գնդապետ Գ. Ա. Նասերը' բրիտանական գաղութային համակարգի և աշխարհի երկբևեռության դեմ գործող այդ ականավոր մարտիկը: Ասուանի հիդրոհանգույցի շինարարությանը ֆինանսատեխնիկական աջակցություն ցույց տալու ԱՍՆ մերժումից հետո, Նասերը, ընտրելով Արևմուտքը խոցող ամենացավոտ կետը, հայտարարում է Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի ազգայնացումը (1956թ. հունիս): Մինչ այդ, էականորեն խաթարվել էր տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը, երբ 1955թ.-ին սկսվեցին Եգիպտոս սպառազինության ծավալուն մատակարարումները ԽՍՀՍ-ից և Չեխոսլովա-

- 35 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

կիայից: Դա «3-րդ աշխարհի» երկրներին ԽՍՀՍ առաջին լուրջ ռազմական օգնությունն էր և նշանավորում էր ԽՍՀՍ-Արևմուտք, իսկ, այնուհետև՛ ԽՍՀՍ-ԱՍՆ գլոբալ հակամարտության իրողությունների ներմուծումը տարածաշրջան: Կանգ չառնելով 1956թ. հոկտեմբերին ծայր առած արաբա-իսրայելա-ֆրանկո-բրիտանական պատերազմի դրվագների քննության վրա' ուրվագծենք միայն այն հիմնական դասերը, որոնք այս պատերազմից քաղեցին բոլոր ներգրավված կող-մերը:

Սեծ Բրիտանիայի համար' դա սեփական աշխարհաքաղաքական դերակատարման անկման գիտակցումն էր, ինչն ավելի մղեց նրան ԱՍՆ-ի հետ «հատուկ հարաբերությունների» կազմավորմանը: Ֆրանսիան և Իսրայելը, գիտակցելով իրենց սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծման նկատմամբ ԱՍՆ-ի այդ ժամանակվա իշխանությունների զգուշավորությունը, ձևակերպեցին սեփական ռազմամիջուկային ներուժի ստեղծման գերակայությունը: Սկսվեց դը Գոլի և Ադենաուերի գլխավորած ֆրանկո-գերմանական սերտացումը: ԽՍՀՍ-ը, ոգևորված իր ուլտիմատիվ քաղաքականության հաջողություններով, գիտակցեց իրեն իբրև գերտերություն [16]: ԱՍՆ-ը դարձավ գերտերություն' միևնույն ժամանակ գիտակցելով Մերձավոր Արևելքում իր այսպիսի ներգրավվածության ողջ վտանգը7 և ուրվա-գծելով տարածաշրջանում կոմունիստական էքսպանսիային հակադրվելու իր վճռականությունը' այսպես կոչված “էյզենհաուէրի դոկտ-րինի” շրջանակներում:

Վերջապես, մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից, 1956թ. պատերազմի ամենակարևոր դասը հանդիսացավ Արևմտյան

Եվրոպայի ներկրումային խոցելիության ու նավթաէներգետիկ գործոնի աշխարհաքաղաքական արդյունավետության գիտակցումն Արաբական Աշխարհում: Դա իր տրամաբանական դրսևորումը ստացավ 1960թ. Բաղդադյան հանդիպման ժամանակ, որի ընթացքում Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Ս. Արաբիան և Վենեսուելան պայմանավորվեցին ստեղծել նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՆԱԵԿ): Հատկանշական էր նաև այն հանգամանքը, որ Իրաքը, լինելով արևմտամետ Բաղդադյան պայմանագրի անդամ, Սուեզի ճգնաժամի

7 Դեռևս 1956թ. սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դ. էյզենհաուէրը Մեծ Բրիտանիայի վարչապետ է. Իդենին ուղղված իր նամակում, բացատրելով մոտալուտ պատերազմում ԱՄՆ-ի չեզոք դիրքի անհրաժեշտությունը, մասնավորապես նշում է. «Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, իսկ որոշ իմաստով նաև ողջ Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդներն համախմբվում են ընդդեմ Արևմուտքի այն աստիճան, որ կարծես թե դա չի հաղթահարվելու ոչ ներկայիս սերնդի կյանքի ընթացքում, ոչ էլ նույնիսկ այս ողջ դարաշրջանում' մանավանդ եթե չմոռանանք ռուսների խառնակչություն սարքելու ունակությունները» [17]: Ավաղ, մարգարեական այս բառերն ըստ արժանվույն չգիտակցվեցին:

- 36 -

21-ՐԴ ԴԱՐ

թիվ 1,2003

ժամանակ հայտարարեց պատերազմում Եգիպտոսին աջակցելու իր մտադրության մասին: Այսպիսով, հակաիսրայելական դիրքորոշումը և արաբական համերաշխությունը, խարսխված մահմեդական ընդհանրության վրա, հանդիսացան ավելի զորեղ գործոններ, քան տարածաշրջան ներմուծված գլոբալ հակամարտության հրամայականները:

3.2. Պարզունակ (1966-67թթ.) ու համակարգված (1971-74թթ.) արգելանքների փուլեր

1967թ. հունիսյան արաբա-իսրայելական 3-րդ պատերազմի ժամանակ ՆԱԵԿ արաբական երկրներն առաջին անգամ ԱՄՆ և ՄԲ նկատմամբ կիրառեցին նավթային արգելանքի մեխանիզմը: Այս քայլի արդյունավետության մասին, ի թիվս այլոց, վկայում է նաև այն զուսպ գնահատականը, որը բերվում է [18] աշխատությունում' Իսրայելի ագրեսիայի կանխման հարցում ԽՍՀՄ վճռորոշ դերի գնահատականների հետ մեկտեղ: Մեջ բերելով Գ. Ա. Նասերի խոսքերը ԽՍՀՄ դիրքորոշման վերաբերյալ'8 հեղինակը շարունակում է. «Իսրայելի ագրեսիայի կասեցմանը նպաստեցին նաև այլ երկրներ: Այսպես, Քուվեյթը, Ս. Արաբիան, Ալժիրը և Իրանը դադարեցրին նավթի մատակարարումներն ԱՄՆ և ՄԲ, այսինքն այն երկրներին, որոնք չնայած չեզոքության մասին իրենց հայտարարություններին, աջակցում էին Իսրայելին» [18]:

Այս բնութագրական հակիրճությունը, մեր դիտարկումներով, պայմանավորված էր արդեն իսկ այդ ժամանակ ձևավորված գիտակցմամբ, որ ՄԱ տարածաշրջանի նավթ արդյունաբերող երկր-ները տիրապետել են աշխարհաքաղաքական հակազդման մի գործուն միջոցի, որը հակված են օգտագործել միանգամայն ինքնուրույն:

Առավել ևս, որ մահմեդական աստվածաբանների կողմից 1962թ. Մեքքայում հիմնադրված Իսլամական աշխարհի լիգա (ԻԱԼ) կազմակերպությունում (որն արագորեն չափազանց ազդեցիկ դարձավ), հստակորեն ձևավորվեց Ս. Արաբիայի առաջատարությունը «տարածաշրջանում առաջադեմ ուժերի ազդեցությունը չեզոքացնելու» գործում: Ուժեր, «որոնք խմբավորված էին հիմնականում Գ. Ա. Նասերի շուրջ» [20, էջ 16]: Այդ ժամանակ հստակ ձևակերպվեցին նաև ԻԱԼ հակազդման թիրախները' համաշխարհային իմպերիալիզմ և նեո-գաղութատիրություն, կոմունիզմ և սիոնիզմ:

8 «ԽՍՀՄ-ը կատարեց իր բոլոր ռազմական, քաղաքական և տնտեսական պարտադրությունները, և առանց այս օգնության' մեր վիճակը չափազանց ծանր կլիներ... ԽՍՀՄ-ն իրոք միակ գերտերությունն է, որն ունակ է օգնել մեզ' հասնելու մեր նպատակներին.» [19]:

- 37 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

Հաջորդ փուլում (1971-74թթ.) և արաբա-իսրայելական 4-րդ պատերազմի ընթացքում (1973թ. հոկտեմբեր) նավթային արգելանքը կիրառվեց արդեն որակապես այլ մակարդակով: Նախ անմիջական ճնշումը (մատակարարումների ծավալների կրճատում) կիրառվեց ավելի նպատակասլաց և շրջանցեց Արևմուտքի չեզոք երկրները' հարվածելով առաջին հերթին ԱՍՆ-ին, ՄԲ-ին, Նիդերլանդներին և Պորտուգալիային: Այսպիսի մոտեցումը նպաստեց արևմտյան

երկրների համերաշխության որոշակի ջլատմանը: Իսկ ամենաէական նորությունը նրանումն էր, որ այս քանակական ճնշմանը նախորդեց որակական հարված' արաբական պետությունների ճնշման տակ 1971 թ.-ին նավթային տրանսնացիոնալ ընկերությունները ստիպված եղան բարձրացնել նավթի միջազգային գները: Արդյունքում,

հիմնահատակ ցնցվեց ՏՀԶԿ երկրների ողջ ֆինանսատնտեսական համակարգը, իսկ ԱՍՆ-ը և ՍԲ-ն հայտնվեցին էներգետիկ սուր ճգնաժամի իրողությունում (տես Հավելված):

Պետք է շեշտել, որ չնայած մեծ դժվարություններին, որոնք առաջացան «էներգետիկ պատերազմի» այս մեխանիզմների կիրառումից, ՏՀԶԿ երկրները կարողացան դիմակայել դրանց: Տնտեսական և քաղաքական համակարգերի մեծ ճկունության շնորհիվ, էներգետիկ ճգնաժամը հիմնականում հաղթահարվեց: Ավելին, այսօրինակ հարվածների դեմ մշակվեց հակազդեցությունների համալիր և տարաբնույթ զինանոց: Այսպես, Սուեզյան ճգնաժամի ավարտից հետո, ՆԱԵԿ կազմավորմանը զուգընթաց, սկսվում են Արևմուտքի երկրների սեփական նավթագազային պաշարների ակտիվ հետախուզման ծավալուն աշխատանքները, իսկ 60-ականների կեսերից սկսվում է նրանց արդյունաբերումը: Նմանատիպ

աշխատանքներ են ծավալվում նաև այլ տարածաշրջաններում (Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա) որոնք հետագայում պետք է թուլացնեին ՏՀԶԿ երկրների ներկրումային կախվածությունը

Մերձավոր ու Միջին Արևելքի տարածաշրջաններից: 1961թ. հիմնադրվում է ՏՀԶԿ-ն, որպես յուրօրինակ հակակշիռ ՆԱԵԿ-ի ստեղծմանը, մշակվում, իսկ այնուհետև լայնորեն կիրառվում է տնտեսական ու տեխնոլոգիական պատժամիջոցների մեխանիզմը:

1971-74թթ. համակարգված էմբարգոյի հետևանքներին դիմակայելու համար, ԱՍՆ-ը և Արևմտյան Եվրոպան դիմում են էլ ավելի վճռական քայլերի: Այսպես, 1971թ. օգոստոսի 3-ին ԱՍՆ նախագահ Նիք-սոնն իր հրամանագրով կանգնեցնում է դոլարը ոսկու համարժեքով փոխանակման բոլոր գործարքները, 90 օրով սառեցնում բոլոր գները և 10%-ով բարձրացնում ներկրվող ապրանքների մաքսային հարկումները: Նույն տարում Նիքսոնը հայտարարում է 1944թ.-ից գործող

- 38 -

21-ՐԴ ԴԱՐ

Թիվ 1,2003

միջազգային տարադրամների համաձայնեցված փոխարժեքի բրետոնվուդսյան համակարգից հրաժարվելու մասին և հռչակում է “Նոր տնտեսական քաղաքականություն”9: Ավելի ուշ, 1973թ. մարտին, 14 երկրների նախարարների Փարիզյան հանդիպման ժամանակ ընդունվում է միջազգային տարադրամների «լողացող փոխարժեքի» մասին պայմանագիրը: Իրականացվեցին զարգացած երկրների

էներգետիկ ոլորտների խոր կառուցվածքային վերափոխումներ (տես Հավելվածում): Ընդհանրապես, 1971-74թթ. իրադարձությունները

հանդիսացան այն բեկումնային կետը, որից ծայր են առնում այլընտրանքային էներգետիկ տեխնոլոգիաների զարգացումը, էներ-գաարդյունավետ տեխնոլոգիաների ինտենսիվ մշակումը և զանգվածային կիրառումը, էներգետիկ ոլորտների ճկունության ու մրցունակության բարձրացումը և այլ կարևոր գործընթացներ: Նրանք պայմանավորեցին ՏՀԶԿ երկրների էներգետիկ ոլորտների զարգացման հիմնական միտումները XX դարի վերջին տասնամյակներում, միտումներ, որոնք ակտիվորեն գործում են մինչ օրս (տես սույն հոդվածի առաջին մասում):

Այլ խոսքերով, 70-ականների սկզբին գիտակցելով իրենց էներգետիկ ներկրումային խոցելիությունը, ՏՀԶԿ երկրները ձեռնամուխ եղան տնտեսաքաղաքական համալիր ռազմավարության մշակմանն ու իրագործմանը, որի նպատակն էր մեղմել էներգետիկ ներկրումային կախվածությունը, կանխել նավթաէներգետիկ գործոնի կիրառումը, հակազդել դրան, իսկ հետագայում այն օգտագործել նաև սեփական աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար (տես ստորև 3.4, նաև [5, 6, 21]):

3.3. Սաուդյան Արաբիայի առաջատարության ձևավորումը

Արաբա-իսրայելական հակամարտության ընթացքում արաբական աշխարհում, առաջին հերթին Պարսից ծոցի երկրներում, գիտակցվեց նավթաէներգետիկ գործոնն իրենց հանար նպաստավոր աշխարհաքաղաքական համատեքստում արդյունավետորեն օգտագործելու հնարավորությունը: Այս գիտակցումը նպաստեց արաբական, և ավելի լայն' մահմեդական երկրների քաղաքական, գաղափարախոսական և տնտեսական համախմբմանը, իսկ Ս. Արաբիային հնարավորություն ընձեռնեց ստանձնելու այս համախմբման առաջատարի և «քարշող ուժի» դերը:

9 1971-74թթ. ծանր ֆինանսատնտեսական իրավիճակն ԱՄՆ-ում (1971թ. արձանագրվեց 1894թ.-ից ի վեր առաջին առևտրային դեֆիցիտը) հասկանալիորեն պայմանավորվում էր նաև Վիետնամական պատերազմով: Ընդհանրապես, այս զուգորդումը' «էներգետիկ» հարված գերտերությանը, որը վարում է լայնածավալ լոկալ պատերազմ, հատկանշական է (տես ստորև, 3.4):

- 39 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

Նման իրադրությունը առաջին հերթին պայմանավորված է Ս. Արաբիայի' տարածաշրջանում հում նավթի արդյունահանման ծավալների առումով որոշիչ դերով: Իրոք, ինչպես արդեն նշել էինք սույն հոդվածի 2-րդ մասում, մինչև 1991թ. Պարսից ծոցի պատերազմն այս երկրում հում նավթի արդյունահանման տատանումները որոշիչ կերպով բնութագրում էին ողջ տարածաշրջանի գումարային ցուցա-նիշների փոփոխությունները (տես նկ. 6.ա): Ավելին, ինչպես հետևում է նկ. 9-ից, որտեղ նորից պատկերել ենք ՄԱ տարածաշրջանում հում նավթի գումարային արդյունահանման կորը (ձախ առանցք, համաձայն [1]-ի), 1975թ. մարտի 25-ին Ֆեյսալ թագավորի սպանությունը Ս. Արաբիայում և երկրում ներքաղաքական լարվածությունը հանգեցրին նավթի տարածաշրջանային գումարային արդյունահանման նկատելի անկման: Մինչդեռ անգամ 1971-74թթ. նավթային արգելանքները այս ցուցանիշի որևէ նկատելի փոփոխություն չառաջացրին: Մյուս կարևոր հանգամանքը նրանում էր, որ լինելով սուննի մահմեդական աշխարհի հոգևոր կարևորագույն կենտրոնը, Ս. Արաբիան պատկառելի դեր ստանձնեց այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են

Արաբական երկրների Լիգան (ԱԵԼ) ու Համաշխարհային իսլամական կոնգրեսը (ՀԻԿ) և որոշիչ դեր արդեն հիշատակված ԻԱԼ-ում ու Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում (ԻԿԿ)10: Այս դերա-

10

ԱԵԼ-ը ստեղծվել է 1949թ, ՀԻԿ-ը' 1926թ (նորագույն պատմության իսլամական հնագույն կազմակերպությունը), ԻԿԿ-ը' 1969թ:

- 40 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

կատարումը խարսխված էր ընդդեմ «սիոնիզմի, իմպերիալիզմի և կոմունիզմի» մահմեդական աշխարհի Ջիհադի հայտարարման և իրականացման կոչերի վրա: Համաձայն [20, էջ 105]-ի, «Ջիհադի կոչերն լայն արձագանք գտան աֆրո-ասիական երկրների հատկապես իսլամիստական և ձախ-արմատական շրջանակներում: Դրան մեծապես նպաստեցին նաև 1973թ.-ին Ս. Արաբիայի նավթային պատժամիջոցների կիրառումն Իսրայելին աջակցող երկրների նկատմամբ: ԻԱԼ-ի մամուլը, բազմակողմանիորեն քննելով նավթի արտահանումների օգտագործումը իբրև քաղաքական ճնշման միջոց, նույնացնում էր այս քայլի արդյունավետությունը Ջիհադում հաղթանակ տոնելու հնարավորության հետ»:

3.4. Գլոբալացման փուլ (1980թ.-ից մինչ օրս)

«էներգետիկ շանտաժի» քաղաքականության հաջորդ'

գլոբալացման փուլի հատկանշական գծերից մեկը, մեր դիտարկումներով, հանդիսացավ ՏՀԶԿ երկրների, առաջին հերթին ԱՍՆ-ի կողմից, այս քաղաքականության շրջումն ընդդեմ 3-րդ աշխարհի նավթ արդյունահանող որոշ երկրների: Որպես միայն մեկ հատկանշական օրինակ, բերենք 1982թ. մարտի 10-ին արդեն ԱՍՆ կողմից հայտարարված արգելանքը Լիբիայից նավթի արտահանումների վրա: Ընդ որում, այս քայլը զուգորդվեց Լիբիա բարձր տեխնոլոգիաների ներկր-ման արգելքով: Այսպիսով, ՏՀԶԿ երկրների կողմից անմիջական արգելանքի մեխանիզմը հարստացվեց տնտեսական ու տեխնոլոգիական պատժամիջոցների համակարգված օգտագործումով:

Սակայն, գլոբալացման փուլի ամենակարևոր առանձնահատկությունը այս քաղաքականության մեթոդների օգտագործումն էր ԽՍՀՍ-ԱՍՆ հակամարտության շրջանակներում: Բանն այն է, որ 1971-74թթ. էներգետիկ ճգնաժամն ու «նավթաէներգետիկ» պատերազմի հետևանքները գրեթե չազդեցին ԽՍՀՍ և սոցիալիստական դաշինքի երկրների վրա: Անմիջական պատճառն այստեղ ԽՍՀՍ-ի' էներգակիրներ' նավթ ու բնական գազ արտահանող խոշոր երկիր լինելու իրողությունն էր: Սակայն ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ սոցիալիստական դաշինքի ֆինանսատնտեսական համակարգը 70-ականների սկզբին հանդիսանում էր այսպես ասած «իր, ինքն իր մեջ», գործում էր հիմնականում մեկուսացված և ենթակա էր արտաքին ազդեցություններին միայն նվազագույն չափով: Ու թեև 1971-74թթ. այս մեկուսացվածությունը ԽՍՀՍ-ը զերծ պահեց ցնցումներից, այն նաև կանխեց երկրի էներգետիկ ոլորտում, և ավելի լայն' տնտեսական համակարգում կառուցվածքային խոր վերափոխումների իրականացման անհրաժեշտության գիտակցումը: Գիտակցում, որը ՏՀԶԿ երկրնե-

- 41 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

րում ապահովեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարումը և նպաստեց տեխնոլոգիական առաջընթացին:

Դեռ ավելի քան մեկ տասնամյակ ԽՍՀՄ էներգետիկ ոլորտը և ողջ տնտեսական համակարգը շարունակեց մնալ կարծր, անարդյունա-վետ, էներգա- և ռեսուրսատար, զերծ էներգախնայողության, մրցունակության և արդյունավետության խթանման որևէ գործուն լծակներից: Խորացավ քաղաքական ճահճացումը և տեխնոլոգիական հետամնացությունը հատկապես էլեկտրոնիկայի, կապի, համակարգչային տեխնիկայի և նյութագիտության ոլորտներում: Համաձայն ՄՍԱՀՀ11 տարեկան տեղեկատուի, ԽՍՀՄ-ը 1973թ.-ին արդյունաբերական ապրանքների արտահանումներով գրանցված իր 11-րդ տեղից ետընթաց ապրեց և 1985թ.-ին գրավեց արդեն 15-րդ տեղը' զիջելով Տայվանին, Հարավային Կորեային, Հոնկոնգին և Շվեյցարիային: 80-ականների սկզբին սրվեց տնտեսական համակարգի կախվածությունն էներգակիրների արտահանումից գոյացած տարադրամային միջոցներից, որոնք ԽՍՀՄ-ը ստիպված էր ծախսել հացահատիկի, պարենի ու զանգվածային սպառման ապրանքների և նրանց արտադրության տեխնոլոգիաների ծավալուն գնումների վրա: Այսպիսով, 80-ական-ների սկզբին ԽՍՀՄ-ը դարձավ խոցելի համակարգված էներգետիկ-տեխնոլոգիական հարվածի համար:

Առաջին այդպիսի հարվածը ԽՍՀՄ-ին հասցվեց նույն 1982թ. օգոստոսի 12-ին, երբ ԱՄՆ արգելեց իր տեխնոլոգիաների օգտագործումն Սիբիր-Արևմտյան Եվրոպա գազամուղի շինարարության համար* 12: Սակայն, գլոբալացման փուլի իրողությունների ամենավառ դրսևորումը հանդիսացավ 1985-86թթ. հում նավթի միջազգային գների կտրուկ անկումը, որը համաձայն [1]-ի, կազմեց ավելի քան 40%13: Այս անկումը հստակորեն կարելի է տեսնել նկ. 9-ում, որտեղ հենվելով [1]-ի վրա, լրացուցիչ առանցքում պատկերել ենք հում նավթի միջազգային գների միջին տարեկան ցուցանիշի տատանումը համեմատ 1980թ. ցուցանիշի' ընդունված իբրև 100%: Համաձայն որոշ վերլուծաբանների, այս գործընթացը ԽՍՀՄ-ի դեմ ուղղված ԱՍՆ-Ս.Արաբիա ռազմավարական համագործակցության արդյունքն էր [22]: Ավելին, համաձայն նույն աղբյուրի, հենց այդ ժամանակ աֆղան մուջահեդներին օժանդակելու հողի վրա ձևավորևվեց ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի վարչախմբի և

1 Մաքսային սակագների և առևտրի համընդհանուր համաձայնագիր:

12

Այս որոշման դեմ իր բողոքը հայտնեց Եվրոպայի տնտեսական խորհուրդը, ինչը միանշանակ բխում էր ԽՍՀՄ-ից արտահանվող էներգակիրներից, առաջին հերթին' բնական գազից, Արևմտյան Եվրոպայի' առաջին հերթին Գերմանիայի, էական ներկրումային կախվածությունից:

13

Համաձայն [4]-ի, այս անկումն, իրական գներով արտահայտված, ավելի խորն էր և կազմում էր մոտ 60%:

- 42 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

սաուդյան արքայական տան միջև սերտ համագործակցությունը: Այդ ժամանակ խաչաձևվեց նաև Բուշ ընտանիքի գործունեությունը Ուսա-մա բեն Լադենի ընտանիքի հետ: «Սաուդյան արքայական տունն ապացուցեց իր վարպետությունը նավթային գործոնը որպես քաղաքական զենք կիրառելու մեջ: Փաստորեն, այն կիրառվեց երկու անգամ' նախ ԱՍՆ-ի, իսկ հետո ԽՍՀՍ-ի հանդեպ ... Ներկայումս այն արտացոլվում է Իսրայելում պաղեստինյան ինտիֆադային և Ռուսաստանում չեչենական ջիհադին աջակցման մեջ» [22, էջ 62]:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԽՍՀՍ էներգակիրների արտահանման հաշվեկշռում նավթը հանդիսանում էր զգալի, բայց ոչ միակ բաղադրիչը, իսկ ներքին սպառման առումով նա 1984թ.-ից ի վեր արդեն զիջում էր բնական գազին (տես նկ. 8.ա և բ), ԱՍՆ-Ս. Արաբիա նավթային ռազմավարական համագործակցության մասին վերը նշված փաստարկը կարելի էր միակողմանի համարել: Այս հարցի պարզաբանման համար, հենվելով [1]-ի վրա, նկ. 10.ա-ում պատկերել ենք ԽՍՀՍ/ԱՊՀ-ից էներգակիրների արտահանումներում նավթի և բնական գազի համամասնությունը 1980-98թթ. համար: Ինչպես հետևում է այս նկարից, բնական գազը 1985-87թթ. կազմել էր արտահանումների ընդհանուր ծավալների (տ.ն.հ.) մոտ 25%-ը և ներքին սպառման ավելի քան 50%-ը (տես նկ. 8.բ.): Հատկանշականորեն, այս նույն ժամանակահատվածում դիտարկվում է նաև բնական գազի միջազգային գների կտրուկ անկում: Այս անկումը կարելի է տեսնել նկ. 10.բ-ում, որտեղ հենվելով [9] աղբյուրի վրա, պատկերված են ճապոնիա և ԱՍՆ բնական գազի ներկրումային գների տատանումները $/ԲՋՍ (բրիտանական ջերմային միավոր) չափողականությամբ:

Մենք հեռու ենք այն տեսակետից, որ ԽՍՀՍ փլուզումը որոշիչ կերպով պայմանավորված էր 1985-87թթ. «էներգետիկ» հարվածով, կամ նույնիսկ որևե արտաքին գումարային ազդեցությամբ («Աստղային պատերազմների» տեխնոլոգիական նոր մրցակցության հեռանկար, Արևելւան եվրոպայում ազատական շարժում և այլն): Սեր կարծիքով, վճռորոշն այստեղ ներքին սոցիալ-քաղաքական և տնտեսական գործոններն էին և այն հանգամանքը, որ ի տարբերություն ՏՀԶԿ երկրների, ԽՍՀՍ կարծր համակարգը չկարողացավ բավարար ճկունությամբ ընդունել նոր մարտահրավերները և դիմակայել դրանց: Սակայն, բոլոր դեպքերում, այս գործընթացն անհրաժեշտ է դիտարկել ԽՍՀՍ նկատմամբ ԱՍՆ նախագահ Ռ. Ռեյգանի վարչախմբի կողմից իրականացված աննախադեպ համալիր ճնշման համատեքստում: Վերջապես, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ճիշտ այնպես, ինչպես 1971-73թթ. «նավթաէներգետիկ» հարվածն ԱՍՆ-ին հասցվեց Վիետնամական պատերազմի ավարտական

- 43 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

փուլում, 1985-87թթ. հարվածը ԽՍՀՄ-ին հասցվեց Աֆղանական պատերազմի ավարտին, երբ երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերը գտնվում էին գերլարված վիճակում և, հետևաբար, առավել խոցելի էին:

Վերջացնելով գլոբալացման փուլի հատկանշական գծերի այս համառոտ քննությունը, անհրաժեշտ է նշել նաև այս փուլի այլ բնութագրական գծեր. «էներգետիկ շանտաժի» քաղաքականության տարրերի օգտագործումը Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին ԽՍՀՄ հանրապետություններն իր աշխարհաքաղաքական ուղեծրում պահելու ուղղությամբ, ետխորհրդային տարածքում «էներգետիկ շանտաժի» կիրառումը տարածաշրջանային հակամարտություններում և այլն: Այս երևույթների վերլուծությունը, սակայն, առանձին ուսումնասիրության խնդիր է:

4. Վերջաբանի փոխարեն

Ամփոփելով կատարված ուսումնասիրությունները, կարող ենք եզրակացնել, որ էներգետիկ գործոնն իրապես միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ և վերջինս ձևագոյացնող բաղադրիչներից ու գործուն լծակներից մեկն է: Նրանք գործում են ձեռք-ձեռքի ամենուրեք, նրանք խաչաձևվում են նաև Անդրկովկասում ու Հայաստանում: Սակայն, նրանց նույնացումը (միտում որն առկա է հայրենական և ԱՊՀ մի շարք վերլուծաբանների մոտ) պետք է համարել միակողմանի, որոշ դեպքերում' նույնիսկ ապակողմնորոշող և, հետևաբար, վտանգավոր:

Փորձենք հիմնավորել այս դրույթը մեր տարածաշրջանում գործող

- 44 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

երկու հիմնական աշխարհաքաղաքական վեկտորներում էներգետիկա /աշխարհաքաղաքականության համամասնության ուրվագծումով:

***

Արդի ետելցինյան Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական ընդհանուր միտումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. վերագտնել սեփական ռազմավարական դերն ԱՊՀ-Եվրոպա-Եվրասիա-Աշխարհ ընդլայնվող աշխարհագրական և քաղաքական սանդղակում, միևնույն ժամանակ չվտանգելով ներքին սոցիալ-քաղաքական կայունությունը և երաշխավորելով սեփական տնտեսական համակարգի առաջընթաց զարգացումը: Հենվելով վերը կատարված դիտարկումների վրա, կարելի է հստակորեն առանձնացնել այս ծավալուն, բարդ և բազմափուլ խնդրի մեջ էներգետիկ գործոնի դերը: Այս իմաստով չափազանց հուշագրավ է ս.թ. սեպտեմբերի 2-ին կայացած ՌԴ նախագահ Վ. Պուտինի և Ս. Արաբիայի թագաժառանգ Աբդալ-լահ իբն Աբդուլ Ազիզի հանդիպումը Մոսկվայում, ինչպես նաև ՌԴ վարչապետ Մ. Կասյանովի հետ հաջորդ օրը կայացած նրա հանդիպումը, որին, ի թիվս այլոց, մասնակցում էին նաև Ե. Պրիմակովը և Ա. Կադիրովը:

Հաշվի առնելով վերը շարադրված «էներգետիկ պատերազմների» գլոբալացման փուլի իրողությունները, բնական է ենթադրել, որ այս աննախադեպ հանդիպման էական, բայց ոչ միակ, խնդիրը հանդիսացել է ՌԴ նկատմամբ 1985-87թթ. օրինակով «էներգետիկ հարվածի» բացառման երաշխավորումը, ՌԴ տնտեսական համակարգի, առաջին հերթին' նրա նավթային ոլորտի զարգացման օժանդակումը' ՀՆԱ-ի կրկնապատկման Պուտինյան հավակնոտ ծրագրի համատեքստում, և ՌԴ տնտեսության' նավթի միջազգային գների տատանումներից վտանգավոր կախվածության հնարավորինս մեղմումը: Այս ենթադրությունը միանգամայն համահունչ է հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի, Մոսկովյան հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նավթի միջազգային գների ձևավորման հարցում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին պայմանավորվածություններ: Եվ, միանգամայն կանխատե-սելիորեն, այս քաղաքականության առաջին արդյունքն արձանագրվեց հանդիպումից 22 օր անց, երբ ՆԱԵԿ երկրների ս.թ. սեպտեմբերյան հանդիպման ժամանակ հայտարարվեց նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման մասին: Այսպիսի նվազեցումն ամրապնդում է նավթի ներկայիս բարձր գների տիրույթը և լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում ոչ ՆԱԵԿ երկրների' առաջին հերթին ՌԴ (նաև Մեքսիկայի ու

- 45 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

Օմանի) նավթային արտահանումների սպառման համար14:

Կարծում ենք, որ առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ ռուս-սաուդյան հանդիպման օրակարգում, զուտ նավթաէներգետիկ խնդիրներից զատ (որոնք ունեին նաև աշխարհաքաղաքական երանգ), իրենց տեղն ունեին նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Չեչնիայում և ՌԴ հարավում քաղաքական կայունության հաստատումը, ՌԴ հասարակության մահմեդական բաղադրիչի լիարժեք ինտեգրումը և ՄԱ տարածաշրջանում ու, առաջին հերթին, արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման մեջ ՌԴ դերակատարման վերաիմաստավորումը: Հարցեր, որոնք ունենալով նաև էներգետիկ երանգ, առավելապես պատկանում են զուտ աշխարհաքաղաքական դաշտին: Հենց այս, զուտ աշխարհաքաղաքական համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև ՌԴ նախագահ Պուտինի վերջերս Մալազիայում կատարած հայտարարությունը Ռուսաստանի ԻԿԿ անդամության նպատակահարմարության մասին, և նույնիսկ այնպիսի «զուտ էներգետիկ» գործընթացներ, ինչպիսիք են ռուսական «Յուկոս» և «Սիբնեֆտ» ընկերությունների միաձուլումը և այդ միաձուլումից ամերիկյան ընկերությունների դուրս մղումը կամ Անդրկովկասի էներգետիկ շուկաների «զավթումը» ռուսական ընկերությունների կողմից: Այսպիսով, վերը ձևակերպված ՌԴ աշխարհաքաղաքական առաքելության լույսի ներքո, ռուս-սաուդյան հարաբերությունների արդի սերտացումը և այլ հարակից գործընթացները անհրաժեշտ է գնա-հատել իբրև վերջին տարիների ռուսական դիվանագիտության և աշխարհաքաղաքականության ամենաէական նվաճումներ15:

***

ՏՀԶԿ և ԱՄՆ աշխարհաքաղաքականության էներգետիկ բաղադրիչը թերևս առավել հստակ ձևակերպված է հենց այս երկրների էներգետիկ կառույցների փորձագետների կողմից [9]: «ՄԷԳ և ԵԷԽ երկրները գիտակցում են էներգետիկ անվտանգության հիմնախնդրի կարևորությունը, և էներգակիրների մատակարարումների ուղիների բազմազանեցումը դիտարկում են իբրև այդ հիմնախնդրի լուծման

Ուստի զարմանալի է ՌԴ, ԱՊՀ և միջազգային որոշ վերլուծաբանների զարմանքը, արտահայտված «այս անակնկալ որոշման» կապակցությամբ [23]:

15

Մեր գնահատումներով, հայրենական որոշ վերլուծաբանների այն կարծիքը, թե «կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ թագաժառանգ Աբդալլահի այցը Մոսկվա համաձայնեցված է եղել ամերիկացիների հետ» և հանդիսանում է ԱՄՆ “ֆունկցիոնալ տարանջատման” նոր արտաքին քաղաքականության արգասիքը [24], պետք է համարել ոչ համարժեք: Հակառակը, կարծում ենք, որ այս այցը պետք է դիտակել որպես սեփական աշխարհաքաղաքականության և աշխարհի միաբևեռայնության դեմ ՌԴ դիրքորոշման էական ու միանգամայն ինքնուրույն հաղթանակ:

- 46 -

21-ՐԴ ԴԱՐ

թիվ 1,2003

էական բաղադրիչ: Այս իմաստով, մի շարք տարածաշրջաններ կարող են հանդիսանալ Միջին Արևելքից նավթի մատակարարումների այլընտրանք: Դրանք են Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Մեքսի-կան, Հյուսիսային ծովի և նախկին ԽՍՀՄ տարածքները: Չնայած որ ներկայումս այս տարածաշրջաններից մատակարարումները մեծ չեն, սակայն ընդհանուր մատակարարումների խաթարման դեպքում, բոլոր այս տարածաշրջանները (հավանաբար բացի նախկին ԽՍՀՄ-ից)16 կարող են արագորեն ընդլայնել նավթահանումների ծավալները»17:

Հետաքրքրական է համեմատել այս ձևակերպումը' նրա աշխարհա-քաղաքական հետևանքներով, վերջերս հայկական մամուլում բերված [25] իրանցի հայտնի փորձագետ Մ. Դեհքանի գնահատականների հետ, համաձայն որի' Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներն են' Ա. կարճաժամկետ հեռանկարում Իրաքի գրավումը, վարչակազմի փոփոխությունը և իրաքյան նավթի վրա վերահսկողության հաստատումը; Բ. միջնաժամկետ հեռանկարում Մերձավոր Արևելքում իրականացնել աշխարհաքաղաքական փոփոխություններ; Գ. երկարաժամկետ հեռանկարում վերահսկողություն սահմանել աշխարհի էներգատարողունակ շրջանների նկատմամբ' տնտեսական առավելություններ ստանալ Եվրամիության, Չինաստանի և ճապոնիայի նկատմամբ:

Հաշվի առնելով ԵՄ, ԽՕ ՏՀԶԿ և Ասիական տարածաշրջանների երկրների ՄԱ նավթից առնվազն նույնքան սուր կախվածությունը, ինչպիսին ԱՄՆ-ինն է, ավելի բնական և տրամաբանական կլիներ վերագրել այս խնդիրները ողջ ՏՀԶԿ և Ասիական տարածաշրջաններին: Սակայն, դառնալով համընդգրկուն, նպատակների այսպիսի ձևակերպումը զրկվում է կիրառական, և հետևաբար, աշխարհաքաղաքական որևե նշանակությունից: Ջանալով մնալ ռացիոնալ բանականության դաշտում, այս նպատակները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ.

Պարսից ծոցի նավթի մատակարարումներից կախվածության թուլացում. դա նշանակում է' Ա. տարածաշրջանում արաբա-իսրայե-լական հակամարտության կարգավորում, Բ. Իրաքի վերահսկում որպես ներտարածաշրջանային այլընտրանք Ս. Արաբիային, այդ վերահսկմանը ներկրումային կախյալ այլ տարածաշրջանների ներգրավում (ԵՄ, ԿԱԵՎ, ԽՕ ՏՀԶԿ), Գ. Իրաքի վրա իրանական և սաուդյան

Նախկին ԽՍՀՄ/ԱՊՀ տարածաշրջանում նավթի արդյունահանման աճի նկատմամբ այս զգուշավորության հիմքերի մասին տես սույն հոդվածի մաս 2.4-ում:

17

Միջազգային էներգետիկ գործակալություն, հիմնադրված է 1974թ նոյեմբերին: Եվրոպական էներգետիկ Խարտիա:

- 47 -

21-ՐԴ TUP

թիւ 1,2003

արմատական շրջանակների ներգործության թուլացում, Դ. զգոնություն տարածաշրջանում ՌԴ և Չինաստանի դերակատարման նկատմամբ: Տարածաշրջանից դուրս' դա նշանակում է ներկրումային ուղիների բազմազանեցում' աշխարհաքաղաքական իր բոլոր հետևանքներով:

Ամենայն ուշադրությամբ վերաբերվելով Իրաքի ետպատերազմյան կարգավորման հարցում ԱՍՆ-ԵՄ մոտեցումների տարբերություններին և նույնիսկ աշխարհաքաղաքական ընկալումներում որոշակի հակասություններին [27], կարծում ենք սակայն, որ եվրո-ամերիկյան միասնականության ջլատման միտումները իրենց նշանակությամբ և խորությամբ կզիջեն համախմբման միտումներին, իրադրության որևե սրման կամ հավասարակշռության նկատելի խախտման դեպքում:

***

Գտնվելով ԽՍՀՍ կազմում, առաջնային էներգակիրների կենտրոնացված, երաշխավորված և ոչ շուկայական մատակարարումների իրողությունում, Հայաստանը զերծ մնաց 1971-73թթ. էներգետիկ ճգնաժամի հարվածներից: Ավելին, հանրապետության տնտեսական ինտենսիվ զարգացումը, հատկապես 1975-1990թթ., հանգեցրեց ներկրվող էներգակիրներից ողջ տնտեսական համակարգի էական կախ-վածությանը: Այսպես, էներգետիկ ներկրումային կախվածությունը 1985-91 թթ. Հայաստանի համար կազմել էր 90-98%, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արտադրության առումով' 85-90% [28]: Շարժիչային վառելիքի առումով' Հայաստանը գտնվում էր, և գտնվում է բացարձակ ներկրումային կախվածության մեջ: Այս ծայրահեղ խոցելի վիճակը Հայաստանը ցավագին գիտակցեց միայն 20 տարի անց' 90-ականների սկզբին' ԽՍՀՍ փլուզումից և տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաստատումից հետո:

էներգետիկ ճգնաժամը հաղթահարած Հայաստանի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ այս գիտակցումը վերածվի համալիր ու երկարաժամկետ ռազմավարության:

Հեղինակը իր շնորհակալությունն է հայտնում Յուրի Մինասյանին (ՀՀ էներգետիկայի ինստիտուտ), Ալեքսանդր Առաքելովին (ՌԴ, Կուբան-էներգո) և Ռոբերտ Խառազյանին (ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով)' խթանիչ քննարկումների համար: Հատուկ շնորհակալություն «Նորավանք» ԳԿՀ-ին' սույն հոդվածի պատրաստմանը օժանդակելու համար:

- 48 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

Աղբյուրներ և գրականություն

1. Annual Energy Review 2000. EC Directorate-General for Energy and Transport, 2001.

2. World Energy Statistics. International Energy Agency, 2002.

3. Energy in Europe. Annual Energy Review 1996. EC DG XVII. Special Issue, September 1996.

4. Energy in Europe. Annual Energy Review 1993. EC DG XVII. Special Issue, June 1994.

5. Economical Development: Special Issue. Scientific American, September 1980.

6. Energy for Planet Earth: Special Issue. Scientific American, September 1990.

7 .Волков. Залейся!. Итоги, 29 июля, 2003. No. 30, с. 29-31.

8. Гухун Квон. Опасная уязвимость. Эксперт, 1 сентября, 2003. No. 32, с. 32-36.

9. Caspian Oil and Gas. The Supply Potential of Central Asia and Transcaucasia. International Energy Agency / The Energy Charter Secretariat, 1998.

10. Black Sea Energy Survey. International Energy Agency / OECD, 2000.

11. British Petroleum Statistical Review of World Energy, 2003.

12. С. Хантингтон. Столкновение цивилизаций. Аст, М., 2003.

13. Ա. Մարջանյան, «Բալիստիկ հրթիռային զենքը մեր տարածաշրջանում. Արդի վիճակը և տարածման դինամիկան», Դրօշակ, Աթենք, No. 11, հունիս 1998. Մաս Բ. Երևույթի ակունքները և զարգացման միտումները: ЗЕ-Կլոր Սեղանի նյութեր. Երևան, դեկտեմբեր 2000թ:

14. Н. Уильямс, Полная хронология XX века. “Вече-АСТ”, М., 1999.

15. Г. Киссинджер. Дипломатия. М., “Падомир”, 1997. с. 471.

16. С. Хрущев. Рождение Сверхдержавы. Книга об отце. “Время”, М., 2000.

17. D. Eisenhower. Waging Peace: The White House Years 1956-61. Garden City, N.-Y.: Doubleday, 1965, p. 667.

18. Локальные войны: история и современность. Под ред. генерала армии И. Е. Шаврова. Изд. Мин. обороны, М., 1981. с. 139.

19. США. Экономика, политика, идеология. 1974, No. 2, с. 36.

20. Р. М. Шарипова. Панисламизм сегодня: идеология и практика Лиги Исламского Мира. “Наука”, М., 1986. с. 105.

21. Ա. Մարջանյան, Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռա -նկարները Հայաստանում. «Հայաստանի էներգետիկ Ապագան» Կլոր սեղանի նյութեր, Երևան, ապրիլի 17, 2001թ:

22. Ш. Мамаев. Всем известные засекреченные страницы. Эксперт, 11 августа, 2003, No. 29.

23. CNN. Business News Live 07.10.03; Эксперт, 5 октября, 2003, No. 36, с. 5.

24. Դ. Հովհաննիսյան. ԱՄՆ դիվանագիտական նոր հարաբերությունները. Ռուս-սաուդական հարաբերություններ: Հանրապետական, 2003, թիվ 6, էջ 8-10:

- 49 -

21-ՐԴ TUP

ԹհԱ 1,2003

25. U. Հարությունյան. Իրանը իրաքյան խնդրում: Հանրապետական, 2003, թիվ 3, էջ 35:

26. “Красная Звезда", 1978, 11 ւաթւՅ.

27. Գ. Տեր-Հարությունյան. Եվրակայսրությունը և միասնական Արևմուտքի հնարավոր պառակտումը: Հանրապետական, 2003, թիվ 5, էջ 17-22:

28. А. Maթджaнян. /թօ6օւ национальной базопасности. Республика Армения, No. 25, 2-го апթаля 2003. Энаթгатичаская базопасность -xթабат национальной базопасности. Ноев ковчег, No. 61, апթаль 2003.

ՀԱՎԵԼՎԱԾ

Մերձավոր ու Միջին Արևեք. ընտրյալ դրվագների ժամանակագրություն18

1956թ. Սուեզյան ճգնաժամ և Արաթա-իսրայելական 2-րդ պատերազմ

Հունվարի 5-ին կայանում է գնդապետ Գ. Ա. Նասերի և մարշալ Ի. Բ. Տիտոյի հանդիպումը Եգիպտոսում: Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դ. էյզենհաուէրը և ՄԲ վարչապետ է. Իդենը ստորագրում են Վաշինգտոնյան հռչակագիրը Մերձավոր Արևելքում համակարգված քաղաքականություն վարելու մասին: Փետրվարի 12-ին ԽՍՀՄ-ը հայտարարում է, որ ամերիկյան կամ բրիտանական զորքերի ուղարկումը Մերձավոր Արևելք կհանդիսանա ՄԱԿ-ի կանոնադրության ոտնահարում: Ապրիլի 21-ին Ջիդդայում (Ս. Արաբիա) կնքվում է ռազմական համագործակցության մասին պայմանագիր Ս. Արաբիայի, Եգիպտոսի և Եմենի միջև: Հունիսի 4-ին Գ. Ա. Նասերը հայտարարում է, որ պայմանագրային ժամանակի ավարտից հետո չի երկարացվի “Սուեզի Ջրանցք" ընկերության գործունեությունը: Հունիսի 24-ին գնդապետ Նասերը ընտրվում է Եգիպտոսի նախագահ: Հուլիսի 19-ին ԱՄՆ և ՄԲ հայտնում են Ասուանի հիդրոհանգույցի ֆինանսատեխնիկական աջակցությունից հրաժարվելու մասին: Հոդիսի 26-ին Գ. Ա. Նասերը հայտարարում է “Սուեզի Ջրանցք" ընկերության ազգայնացումը, իսկ հոդիսի 31-ին իր հրամանագրով լուծարում այն: Օգոստոսի 16-ին Լոնդոնում 22 երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունը հավանություն է տալիս Սուեզի ջրանցքը ՄԱԿ-ի վերահսկողությանը հանձնելու Դյուլի ծրագրին, ծրագիրը մերժվում է Եգիպտոսի կողմից սեպտեմբերի 9-ին: Սեպտեմբերի 30-ին ընթանում են Սեն-ժերմենյան գաղտնի ֆրանկո-իսրայե[յան բանակցությունները հակա-եգիպտոսյան համաձայնեցված քաղաքականության մասին: Հոկտեմբերի 21-ին գաղտնի բանակցություններին միանում է ՄԲ (Սևրյան բանակցություններ): Հոկտեմբերի 25-ին ստեղծվում է Եգիպտա-Հորդանանա-Սիրիական ռազմական ուժերի միավորված հրամանատարություն: Հոկտեմբերի 29-ին իսրայելական բանակը ներ-

18 Ըստ [14]-ի: Լրացուցիչ հղումները նշվում են հատուկ:

- 50 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

խուժում է Սինայան թերակղզի: Նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտում է իսրայելա-ֆրանկո-բրիտանական ագրեսիան և կոչ է անում դադարեցնել կրակը: Սառը պատերազմի ողջ ընթացքում առաջին և վերջին անգամ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը քվեարկում են համաձայնեցված: Նոյեմբերի 2-ին ԽՍՀՄ-ն օգտագործում է իր վետոյի իրավունքը Հունգարիայում կրիտիկական իրավիճակի քննարկումները կասեցնելու համար: Նոյեմբերի 5-ին բրիտանական դեսանտ է իջեցվում Պորտ Սաիդում' Սուեզի ջրանցքի հյուսիսային դարբասներում, նույն օրը ԽՍՀՄ-ը բողոքի նոտա է ներկայացնում Իսրայե[ին, Ֆրանսիային և ՄԲ-ին [16, 18]: Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվում է Դ. էյզենհաուէրը: Նոյեմբերի 15-ին Եգիպտոս են ժամանում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը: Դեկտեմբերի 5-ին սկսվում է ֆրանկո-բրիտա-նական ուժերի դուրս բերումը Եգիպտոսից:

1957թ. Հունվար-մարտին իսրայելական զորքերը լքում են Սինայան թերակղզին և Գազայի հատվածը, հունվարի 5-ին հրապարակվում է “էյզենհաուէրի դոկտրինը” որը ԱՄՆ կոնգրեսի կողմից հավանության է արժանանում հունվարի 7-ին:

1960թ. Հիմնադրվում է ՆԱԵԿ-ը, կենտրոնակայանը' Վիեննա:

1961թ. Հիմնադրվում է ՏՀԶԿ-ն, կենտրոնակայանը' Փարիզ:

1963թ. Սկսվում է սեփական բնական գազի պաշարների արդյունաբերումը Նիդերլանդներում (Գրոնինգեն):

1964թ. Սկսվում է Հյուսիսային ծովում նավթագազային հետախուզումների արտոնագրերի տրամադրումը ՄԲ կառավարության կողմից:

1965թ. Սեպտեմբերի 21-ին «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը Հյուսիսային ծովում հայտնաբերում է նավթի առաջին պաշարները:

1967թ. Արաբա-իսրաելական 3-րդ պատերազմ

Ապրիլի 8-ին Հույն-թուրքական ընդհարումներ Կիպրոսում (Լիմասոլում), ապրիլի 21-ին ռազմական հեղաշրջում Հունաստանում: Մայիսի 7-ին սկսվում են Հյուսիսային ծովից ՄԲ գազի առաջին մատակարարումները: Մայիսի 20-ին Արաբական երկրների լիգան (ԱԵԼ) հայտարարում է, որ արաբական որևէ երկրի նկատմամբ հարձակումը կդիտարկվի իբրև բոլոր արաբական տերությունների նկատմամբ ագրեսիա: Մայիսի 22-ին Եգիպտոսը (այդ

ժամանակ' Արաբական Միացյալ Հանրապետություն) փակում է Ակաբա նեղուցը իսրայելական նավերի համար, նույն օրը Եգիպտոսում և Իսրայելում հայտարարվում է ռազմակոչ: Մայիսի 23-ին ԱՄՆ-ը հորդորում է Եգիպտոսին' հարգել չեզոք ջրերում ազատ նավարկության իրավունքը: Նույն օրը ԽՍՀՄ-ը զգուշացնում է Իսրայելին' արաբական երկրների նկատմամբ ագրեսիայի անթույլատրելիության մասին: Հունիսի 5-ին սկսվում է Արաբա-իսրայելական 3-րդ' 6-օրյա պատերազմը, որի ընթացքում Իսրայելը գրավում է Սինայան թերակղզին, Գազայի հատվածը, Երուսաղեմի հին քաղաքը և արաբական այլ տարածքներ: Եգիպտոսի նախագահը մեղադրում է ԱՄՆ-ին և ՄԲ-ին' Իսրայելին պատերազմում աջակցելու մեջ: Արաբական երկրները ԱՄՆ և ՄԲ հում

- 51 -

21-ՐԴ TUP

թհւ 1,2003

նավթի մատակարարումների էմբարգո են հայտարարում. այն հանվում է միայն 1967թ. սեպտեմբերի 1-ին: Հունիսի 9-ին կայանում է 7 սոցիալիստական երկրների ներկայացուցիչների խորհրդակցությունը Մոսկվայում [18]: Հունիսի 21-ին Եգիպտոս է այցելում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ն. Պոդգորնին' այս երկրի բանակի վերազինման խնդրի առնչությամբ: Հունիսի 23-25-ը ԱՄՆ նախագահ Ջոնսոնի և ԽՍՀՄ վարչապետ U. Կոսիգինի միջև բանակցություններ ԱՄՆ-ում: Հունիսի 17-ին հայտարարվում է Չինաստանում ջրածնային ռումբի առաջին հաջող փորձարկման մասին:

1968թ. Փետրվարի 21-ին Արաբական էմիրությունները հայտարարում են 1971 թ.-ին անգլիական զորքերի դուրս բերումից հետո ֆեդերացիայի ստեղծման մտադրության մասին: Այյասկայում (ԱՄՆ) հայտնաբերվում են նավթի մեծ պաշարներ:

1970թ. Սեպտեմբերի 28-ին 52 տարեկան հասակում մահանում է Եգիպտոսի նախագահ Գ. Ա. Նասերը, որին փոխարինում է Ա. Սադաթը: Հոկտեմբերի 19-ին “Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը Հյուսիսային ծովում հայտնաբերում է նավթի առաջին մեծ պաշարները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1971թ. Փետրվարի 14-ին Պարսից ծոցի երկրների ճնշման տակ նավթային անդրազգային ընկերությունները համաձայնվում են բարձրացնել հում նավթի գինը: Օգոստոսի 3-ից 23-ը փակվում են բոլոր եվրոպական տարադրամային շուկաները: Օգոստոսի 14-ին Բահրեյնը հայտարարում է ՄԲ-ից իր

անկախությունը: ԱՄՆ նախագահ Նիքսոնը կարգադրում է դադարեցնել դոլարի փոխարկումը ոսկու, սառեցնել գները 90 օրով և 10%-ով բարձրացնել ներկրումների հարկումները, հայտարարվում է «նոր տնտեսական կուրս»: Նոյեմբերի 30-ին բրիտանական զորքերի դուրս բերումից հետո Իրանը գրավում է Պարսից ծոցի Թումբ կղզեխումբը, այդ կապակցությամբ Իրաքը մեղադրում է ՄԲ և Իրանին գաղտնի գործարքի մեջ: Դեկտեմբերի 1-ին Արաբական էմիրությունները միավորվում են նոր, միացյալ պետության մեջ:

1972թ. Մարտի 22-ին ՄԲ-ում հիմնադրվում է Արդյունաբերական զարգացման նախարարությունը: Նույն օրը տարադրամային պահուստների պահպանման համար հաստատվում է ֆունտ սթերլինգի «լողացող» փոխարժեք: Ապրի[ի 9-ին ստորագրվում է «բարեկամության և համագործակցության պայմանագիրը» ԽՍՀՄ և Իրաքի միջև' 15 տարի տևողությամբ:

1973թ. Արաբա-իսրայելական 4-րդ պատերազմ

Մարտի 2-19-ը նորից փակվում են բոլոր եվրոպական տարադրամային շուկաները: Մարտի 16-ին 14 երկրների նախարարների Փարիզյան հանդիպման ընթացքում համաձայնեցվում է տարադրամների «լողացող փոխարժեքի» ընդունումը: Մարտի 29-ին ամերիկյան վերջին զորքերը դուրս են բերվում Վիետնամից: Ապրիլի 23-ին Հ. Քիսինջերը ներկայացնում է նոր «Ատլանտյան խարտիան»: Հոկտեմբերի 6-ին սկսվում է նոր արաբա-իսրայելական պատերազմը: Հոկտեմբերի 10-ից սկսվում են սպառազինության օդային փոխադրումները ԽՍՀՄ-ից արաբական տերություններ: Նույն օրը

- 52 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

Իրաքը միանում է Իսրայելի դեմ պատերազմին: Հոկտեմբերի 13-ին

պատերազմին միանում են Ս. Արաբիան և Հորդանանը: Հոկտեմբերի 17-ին արաբական 11 երկրներ հայտարարում են նավթահանումների ամսական 5% կրճատումների մասին, այնքան ծամանակ, մինչև որ ԱՄՆ չփոխի իր քաղաքականությունը Միջին Արևելքում: Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսից Իսրայե[ին ռազմական օգնության տրամադրման համար պահանջում է 2 մլրդ. դոլար: Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում Հ. Քիսինջերը և Լ. Բրեժնևը քննարկում են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները: Հոկտեմբերի 22-ին Իսրայելը և Եգիպտոսը ընդունում են ՄԱԿ-ի առաջարկը կրակի դադարեցման մասին: Հոկտեմբերի 25-ին, ի պատասխան ԽՍՀՄ զորքերի Մերձավոր Արևելք ներխուժման սպառնալիքի, ԱՄՆ-ի ռազմական ուժերում հայտարարվում է պատրաստականության առավելագույն աստիճան: Նոյեմբերի 5-ից 9-ը Հ. Քիսինջերը իրականացնում է «խաղաղության առաքելության» երթն արաբական մայրաքաղաքներով: Նոյեմբերի 7-ին ԱՄՆ Կոնգրեսը հաղթահարում է նախագահի արգելանքը' գործադիր իշխանության պատերազմ հայտարարելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ օրենքի նկատմամբ: Նոյեմբերի 11-ին Իսրայելը և Եգիպտոսն ընդունում են ԱՄՆ առաջարկը' կրակի դադարեցման համաձայնագրի կատարման և ռազմագերիների փոխանակման գործընթացների վերահսկման համար դիտորդների հրավերի մասին: Նոյեմբերի 13-ին, էներգետիկ ճգնաժամի հետևանքով, ՄԲ կառավարությունը հայտարարում է արտակարգ իրավիճակ երկրում: Նոյեմբերի 29-ին

ընդունվում է բենզինի վաճառքի տալոնային համակարգ, սահմանափակվում է ավտոտեղափոխումների արագությունը մինչև 80 կմ/ժ, դեկտեմբերին սկսվում են փողոցային լուսավորման համատարած անջատումները, գրանցվում է 1935թ.-ից ի վեր ընկերությունների բաժնետոմսերի ինդեքսի ռեկորդային անկում, ՄԲ վարչապետի կարգադրությամբ, էլեկտրաէներգիայի խնայման նպատակով, ողջ արդյունաբերությունը դեկտեմբերի 31-ից անցնում է եռօրյա աշխատանքային շաբաթի: Դեկտեմբերի 23-ին Իրանի շահը հայտարարում է, որ 1974թ. հունվարի 1-ից Պարսից ծոցի երկրները բարձրացնում են հում նավթի գինը 5.1-ից 11.65 $ մեկ բարելի համար:

1974թ. Հունվարի 8-ին հիմնադրվում է ՄԲ էներգետիկայի նախարարությունը: Հունվարի 18-ին Իսրայե[ի և Եգիպտոսի միջև կնքվում է համաձայնագիր Սուեզի ջրանցքի տարածքից զորքերի հեռացման մասին: Հունվարի 25-ին ՄԲ Իրանին առաջարկում է արդյունաբերական արտադրանք 110 մլն. ֆունտ սթերւինգ արժողությամբ' 5 մլն. տ. նավթի [րացուցիչ առաքումների դիմաց: Մարտի 4-ին Եվրոպայի տնտեսական միությունը համագործակցության առաջարկ է անում արաբական 20 երկրներին: ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել «միջազգային նոր տնտեսական համակարգ», որի գերակայությունը կ[ինի 3-րդ աշխարհի երկրների զարգացումը: Մարտի 11-ին ՄԲ-ում հանվում է արտակարգ իրավիճակը: Մարտի 14-ին թուրք-իրաքյան սահմանագծում քուրդ ապստամբների և իրաքյան բանակի միջև ընթանում են ծանր մարտեր: Մայիսի 18-ին Հնդկաստանը հայտարարում է իր առաջին

- 53 -

21-ՐԴ TUP

թիվ 1,2003

միջուկային ռումբի հաջող փորձարկման մասին: Հունիսի 12-ից հուլիսի 3-ը ԱՄՆ նախագահ Նիքսոնը այցելում է Մերձավոր Արևե|ք և ԽՍՀՄ: Հուլիսի 20-ին Թուրքիայի ռազմական ուժերը ներխուժում են Կիպրոս: Օգոստոսի 9-ին պաշտոնանկ է լինում ԱՄՆ նախագահ Նիքսոնը: Օգոստոսի 12-ին Թուրքիան վերջնագրով պահանջում է 24 ժամվա ընթացքում հայտարարել Կիպրոսում թուրքական ինքնավար շրջանների ստեղծման մասին: Օգոստոսի 14-ին Հունաստանը դուրս է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքից' որպես բողոք թուրքական ագրեսիայի նկատմամբ այս կազմակերպության պասիվ դիրքորոշման: Նույն օրը թուրքական բանակը, անցնելով հարձակման, իր հսկողության տակ է առնում Կիպրոսի տարածքի մոտ 40%-ը: Դեկտեմբերի 2-ին Իսրայելը հայտարարում է միջուկային զենք արտադրելու իր ունակության մասին19:

Հոկտեմբերի 10,2003 թ.

ЭНЕРГЕТИКА И ГЕОПОЛИТИКА Ара Марджанян Резюме

В статье рассматриваются динамика, особенности и тенденции развития энергетики на региональном и глобальном уровнях. Использована методика позволяющая адекватно сравнивать удельные энерго-экономические характеристики разных регионов и стран. Представлены энерго-экономические “динамически портреты” разных регионов.

Специальное вниамание уделяется анализу межрегиональных потоков энергоносителей а так же динамике “импортной зависимости” обсуждаемых стран и регионов. Оценивается роль и значение энергетического фактора, переплетенного с геополитикой 2-ой половины XX века.

Один из основных базовых фактов современности, энергоэкономическое неравенство отдельных стран и целых регионов, заставляет “сырьевые” страны и регионы настойчиво искать “ассиметричный” ответ современным вызовам. Эта тенденция,

9 Համաձայն [18]-ի, Իսրայելն ունակ էր միջուկային զենք արտադրել դեռ ավելի վաղ: Այսպես, «Իսրայելը 1973թ. պատերազմի ընթացքում պատրաստ էր միջուկային զենք կիրառել: 78 ժամվա ընթացքում, ստորգետնյա հատուկ թունելում հավաքվեցին 13 միջուկային ռումբ: Եվ միայն մարտական գործողություններում Իսրայելական բանակի հաջողություը զսպեց նրանց օգտագործման վճռականությունը: Պատերազմից հետո այս ռումբերը անապատում գտնվող զինանոց տեղափոխվեցին: Այսպիսով, 1973թ. հոկտեմբերյան պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքը գտնվում էր միջուկային կործանարար պատերազմի շեմին» [26]: Համաձայն «Տե.Վե.Ցե.»հեռուստաընկերության 22/09/03-ի հաղորդման, ներկայումս Իսրայելն ունի 200 միջուկային լիցք: ԱԷՄԳ ս. թ. սեպտեմբերյան նստաշրջանում կասեցվեց արաբ փորձագետների' Իսրայելի ռազմամիջուկային ծրագրի քննման առաջարկը:

- 54 -

21-ՐԴ ԴԱՐ

թհմ 1,2003

усиливаясь наследием периода Холодной войны и питаясь логикой борьбы за региональную гегемонию, приводит к наиболее характерным и опасным проявлениям современной геополитики -взаимосвязанным явлениям ядерного, энергетического и террористического шантажа.

Вычленены основные этапы становления и развития политики энергетического шантажа, начиная с “этапа осознания” периода Суэцкого кризиса и 2-ой арабо-израильской войны. Обогащения арсеналов этой политики рассматривается на примерах простого и скоординированного нефтяных эмбарго периодов 3-ей и 4-ой арабо-израильских войн. Перечислены основные черты нынешнего “глобального” этапа политики энергетического шантажа. Подчеркнута роль Саудовской Аравии в обсуждаемом круге вопросов. В кратце описанна реакция развитых стран, преодолевших энергетический кризис 70-ых и проведших глубокую реконструкцию своих энергетических секторов в рамках долгосрочной стратегии диверсификации, энергосбережения, повышения гибкости и живучести. Приведена краткая хронология основных событий в обсуждаемом контексте.

Для Армении, преодолевший энергетический кризис начала 90ых, разработка и реализация подобной стратегии, является жизненной необходимостью.

- 55 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.