Научная статья на тему 'ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ՀԱՑԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՑԴ ՊԱՑՔԱՐԻՆ (թուրքմեն ակ-կո]ունլու և կարա-կո]ունլու ցեղերի տիրապետության ժամանակաշրջանը - XV դար)'

ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ՀԱՑԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՑԴ ՊԱՑՔԱՐԻՆ (թուրքմեն ակ-կո]ունլու և կարա-կո]ունլու ցեղերի տիրապետության ժամանակաշրջանը - XV դար) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
356
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արա Պապան

XX դարի 90-ական թվականների սկզբին, Խորհրդային Միության փլուզման հե-տևանքով, պատմությունը վերստին ելավ զարգացման բնականոն ուղի: Շինծուգաղափարների պայքարը կրկին տեղը զիջեց պետական կերպավորում ստա-ցած ազգային շահերի գոյամարտին: Նորից երևան եկան հարյուրամյակներիկյանք ունեցող մի քանի տասնամյակ քաղաքական նիրհի մեջ ընկած աշխար-հաքաղաքական հակադրություններն ու համադրությունները:Միջին Արևելքի արդի քաղաքականության մեջ նկատվող խորքային շատերևույթներ, ըստ էության, արմատներով կապված են Հայաստանում թուրքմենակ-կոյունլու կարա-կոյունլու ցեղերի տիրապետության քաղաքական պայ-քարի, Օսմանյան կայսրության վերընթացի, Սեֆյան Իրանի կազմավորման,ինչպես նաև հարակից հարցերի հետ:XV դարը վճռորոշ ժամանակահատված էր մեր տարածաշրջանում միջպե-տական քաղաքական տնտեսական հարաբերությունների կազմավորման հա-մար: Այս առումով, ներկայումս անհրաժեշտություն է դարձել ուսումնասիրելմեր տարածաշրջանում միջազգային հարաբերությունների զարգացման ըն-թացքը, առանձնակի ուշադրություն դարձնել դրանց ձևավորման ակունքներին,լուսաբանել անցյալի խորքից եկող միտումները, կանխատեսել հետագա զար-գացման ուղին:XX դարի 90-ական թվականների սկզբին, Խորհրդային Միության փլուզման հետևանքով, պատմությունը վերստին ելավ զարգացման բնականոն ուղի: Շինծու գաղափարների պայքարը կրկին տեղը զիջեց պետական կերպավորում ստացած ազգային շահերի գոյամարտին: Նորից երևան եկան հարյուրամյակների կյանք ունեցող մի քանի տասնամյակ քաղաքական նիրհի մեջ ընկած աշխարհաքաղաքական հակադրություններն ու համադրությունները: Միջին Արևելքի արդի քաղաքականության մեջ նկատվող խորքային շատ երևույթներ, ըստ էության, արմատներով կապված են Հայաստանում թուրքմեն ակ-կոյունլու կարա-կոյունլու ցեղերի տիրապետության քաղաքական պայքարի, Օսմանյան կայսրության վերընթացի, Սեֆյան Իրանի կազմավորման,ինչպես նաև հարակից հարցերի հետ: XV դարը վճռորոշ ժամանակահատված էր մեր տարածաշրջանում միջպետական քաղաքական տնտեսական հարաբերությունների կազմավորման համար: Այս առումով, ներկայումս անհրաժեշտություն է դարձել ուսումնասիրելմեր տարածաշրջանում միջազգային հարաբերությունների զարգացման ընթացքը, առանձնակի ուշադրություն դարձնել դրանց ձևավորման ակունքներին, լուսաբանել անցյալի խորքից եկող միտումները, կանխատեսել հետագա զարգացման ուղին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Туркменские кочевые племена ак-коюнлу и кара-коюнлу (от ак белый, кара черный и коюн баран, овца) переселились в Армению, Атропатену и в северную Месопотамию в конце XIII века. В течение XIV-XV веков они вели ожесточенную и непримиримую борьбу за полный контроль над регионом. Противостояние обострялось тем, что каждый из племенных союзов был вовлечен в сферу влияния противоборствующих стран, среди которых эти племена искали союзников. Это противостояние характеризовалось периодическими вспышками ожесточенных боевых действий. Захват в 1453г. турками-османами Константинополя и падение в 1461г. Трапезундской империи коренным образом изменили международные отношения и оставили глубокий след на политическом мышлении христиан. Идея освобождения Святой Земли постепенно уступила место идее противостояния туркам, освобождения Константинополя и восточных христиан. Эта новая идея требовала объединения всех антитурецких сил как на Западе, так и на Востоке. Новая геополитическая ситуация поставила под удар также торговые интересы ряда стран и группировок. Армяне, державшие в своих руках основную часть торговли между Западом и Востоком, быстро втянулись в сферу дипломатии и играли важную роль в попытках создания антитурецкой коалиции. Однако эти усилия были малоэффективными и к началу XVI века туркменские племена полностью уступили политическую арену Османской империи и Сефевидскому Ирану.

Текст научной работы на тему «ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ՀԱՑԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՑԴ ՊԱՑՔԱՐԻՆ (թուրքմեն ակ-կո]ունլու և կարա-կո]ունլու ցեղերի տիրապետության ժամանակաշրջանը - XV դար)»

ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ԵՎ ՀԱՑԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՑԴ ՊԱՑՔԱՐԻՆ

(թուրքմեն ակ-կո]ունլու և կարա-կո]ունլու ցեղերի տիրապետության ժամանակաշրջանը - XV դար)

Արա Պապան

XX դարի 90-ակաև թվականների սկզբին, Խորհրդային Միության փլուզման հետևանքով, պատմությունը վերստին ելավ զարգացման բնականոն ուղի: Շինծու գաղափարների պայքարը կրկին տեղը զիջեց պետական կերպավորում ստացած ազգային շահերի գոյամարտին: Նորից երևան եկան հարյուրամյակների կյանք ունեցող և մի քանի տասնամյակ քաղաքական նիրհի մեջ ընկած աշխար-հաքաղաքական հակադրություններն ու համադրությունները:

Միջին Արևելքի արդի քաղաքականության մեջ նկատվող խորքային շատ երևույթներ, ըստ էության, արմատներով կապված են Հայաստանում թուրքմեն ակ-կոյունլու և կարա-կոյունլու ցեղերի տիրապետության և քաղաքական պայքարի, Օսմանյան կայսրության վերընթացի, Սեֆյան Իրանի կազմավորման, ինչպես նաև հարակից հարցերի հետ:

XV դարը վճռորոշ ժամանակահատված էր մեր տարածաշրջանում միջպետական քաղաքական և տնտեսական հարաբերությունների կազմավորման համար: Այս առումով, ներկայումս անհրաժեշտություն է դարձել ուսումնասիրել մեր տարածաշրջանում միջազգային հարաբերությունների զարգացման ընթացքը, առանձնակի ուշադրություն դարձնել դրանց ձևավորման ակունքներին, լուսաբանել անցյալի խորքից եկող միտումները, կանխատեսել հետագա զարգացման ուղին:

1. Կարա-կոյուելուների տիրապետությունը Հայաստանում (1400-1467թթ.)

XV դարը «դաոն և վշտալից» ժամանակաշրջան էր հայ ժողովրդի համար: Հայաստանը դարձել էր «արեամբ արբած, սուրն ի յարիւնսըն շաղախած» վաչկա-տուն ցեղերի միջտոհմային պատերազմների թատերաբեմ [1, էջ 7, 2, էջ 278]:

Այդ դժնդակ ժամանակաշրջանը սկսվեց արևելքցի մեծագույն նվաճողներից մեկի' Լենկ Թեմուրի արշավանքներով: 1399-1403թթ. Լենկ Թեմուրը ձեռնարկեց իր երրորդ արշավանքը, որի ժամանակ գրավեց և ավարառության

113

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ենթարկեց բազմաթիվ երկրեեր, այդ թվում' Հայաստանը և Վրաստաեը [3, էջ 30-31]. «Իշխաեե աեօրէե, որդին կորստեաե, որ յազգէ խորազմիե Թամուր-Լաեկ աեուաեեալ, որ զաշխարհս Հայոց երիցս աեգամ կործաեեալ էր, եկե կրկիե բազում եւ աեթիւ զօրօք եւ էառ զաշխարհե Վրաց» [1, էջ 5]: Այդ եույե ժամաեակահատվածում, ըեդլայեելով իր եվաճումեերը, եա առաջիե աեգամ բախվում է Հայաստաեում և հարակից տարածքեերում արդեե հաստատված թուրքմեե երկու ցեղերից մեկիե' ակ-կոյուելուեերիե, և պարտությաե մատ-եում երաե1: Ռազմաքաղաքակաե թատերաբեմում Լեեկ Թեմուրի ի հայտ գալը թուրքմեեակաե ցեղախմբերի մեջ առաջ է բերում քաղաքակաե կողմեորոշմաե երկվություե թուքմեեակաե ցեղերը հարկադրված էիե ըետրություե կատարել. ըստ այդմ, ակ-կոյուելուեերե իրեեց հպատակություեե եե հայտեում Լեեկ Թեմուրիե, իսկ երաեց ազգակից, սակայե ախոյաե կարա-կոյուելուեերը հակ-վում եե օսմաեյաե թուրքերի և ջալայիրյաեեերի կողմը [4, c. 15]:

Ձևավորվում եե քաղաքակաե եոր խմբավորումեեր. Լեեկ Թեմուրիե աջակցելու պատրաստակամություե եե հայտեում Բյուզաեդիայի կայսր Մա-եուիլ II-ը (1391-1425թթ.) և ճեեովացիեերը: Վճռորոշ ճակատամարտը տեղի է ուեեեում Աեկարայի մոտ 1402թ. հուլիսի 28-իե [5, c. 30]: Լեեկ Թեմուրե Աեկա-րայի ճակատամարտում իր 800 հազարաեոց բաեակով [6, c. 163], գլխովիե ջախջախելով օսմաեյաե 120 հազարաեոց բաեակը [7, c. 610], պարտությաե է մատեում սուլթաե Բայազիդ I-իե (1389-1402թթ.) «մակաեվաեված Յըլդըրըմ, (Yildirim) (...) - կայծակ» և գերում երաե [8, էջ 104, 9, p. 130; 10, c. 97]: Օսմաեյաե աստղը ժամաեակավորապես մթագեում է հայաստաեյաե երկեակամարում:

Սակայե թեմուրյաե տիրապետություեը տևակաե չի լիեում, քաեի որ Լեեկ Թեմուրի մահից հետո (1405թ. փետրվարի 18-իե) երա տարացեղ և բազմալեզու հսկայածավալ պետություեը սկսում է արագորեե տրոհվել [11, էջ 2035; 10, c. 99]: Նրա ժառաեգեերի միջև ծայր եե առեում գահակալակաե կռիվ-եեր: Օգտվելով եերտոհմայիե երկպառակություեից' գլուխ եե բարձրացեում կարա-կոյուելու և ակ-կոյուելու թուրքմեեակաե ցեղերը:

1 Թուրքմեե ակ-կոյուելու և կարա-կոյուելու ցեղախմբերի միջուկը հաեդիսացող վաչկատուեեերը Միջիե Ասիայից Հայաստաե, Ատրպատակաե և Հյուսիսայիե Միջագետք եե թափաեցել տակավիե սելջուկյաե ար-շավաեքեերի օրերիե' Ճ1-Ճ11դդ. [Еремеев Д.Е., Проникновение тюркменских племен в Малую Азию, Москва, 1964, с. 2; Еремеев Д.Е, Этногенез турок, Москва, 1971, с. 5]. Նրաեց առավել զաեգվածայիե վերաբեակեցու-մը Հայաստաե և հայաստաեամերձ տարածքեեր տեղի է ուեեցել XIII դարում, երբ բազմաթիվ թուրքմեեակաե ցեղեր, քշվելով Չիեգիզ-խաեի հորդաեերի կողմից, ապաստաեեցիե Իրաեում, Աեդրկովկասում և Հայաստաեում [Агаджанов С.Г., Очерки истории огузов и туркмен Средней Азии IX-XIIIbb., Ашхабад, 1969, с. 255]. Այս ցեղերի մեջ էիե ակ-կոյուելու և կարա-կոյուելու ցեղախմբերը, որոեք էլ XIV-XVդդ. հաստատվեցիե, համապատասխաեաբար, Տիգրիսի վերիե հոսաեքեերում և Վաեա լճից արևելք [Ակ-կոյուելուեեր, Հայկա-կաե սովետակաե հաերագիտարաե, հ. I, Երևաե, 1974, էջ 224]: Ակ-կոյուելու ցեղախմբում իշխում էր բայաե-դուրի [Фазлуллах ибн Рузбихан Хунджи, Тарих-и алам ара-йи Амини, Баку, 1987, с. 38-39] տոհմը, իսկ կարա-կոյուելու ցեղախմբում' բահարլու կամ բալաեդուր տոհմը [ Woods J. The Aqqoyunlu Clan, Confederation, Empire, Minneapolis & Chicago, 1976, p. 38; Петрушевский И.П., Государство Ак-коюнлу, Советская историческая энциклопедия, т.1, Москва, 1961, с. 306; The Turkmen Dynasties, p. 152 (The Cambridge History of Iran, volume 6 /ed. By Peter Jackson and Laurence Lockhart/, Cambridge, 1993)].

114

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

Նախ հաջողությունն ուղեկցում է կարա-կոյուելուեերիե, որոնք էլ իրենց ավելի քան կեսդարյա (1410-1467թթ.) տիրապետությունն են հաստատում Հայաստանում. «յԱրարաթեան տանեն Հայոց մինչ յԵրզեկայն, ի Մհրդին, ի Բաղդատ, ի Սաւլթաեիայ, եւ ի Գանձակ շահաստանն Թաւրէզ, եւ մինչ ի մեծ գետն Քոա» [1, էջ 380-381]: Այս նվաճումների հետևանքով կարա-կոյունլու-ներն արևմուտքից սահմանակից են դառնում իրենց հակառակորդ ակ-կոյուն-լուներին, և նրանց միջև բախումը դառնում է անխուսափելի [12, p. 26]: Մի քանի տասնամյակ թուրքմեն ցեղերի միջև փոփոխակի հաջողություններով տեղի են ունենում բազմաթիվ բախումներ և պատերազմներ:

Նման իրավիճակում, բնականաբար, նվաճողները զգում էին տերության բոլոր հպատակների, մասնավորապես' հայերի, աջակցության խիստ կարիքը: Օգտվելով ստեղծված իրավիճակից «խորամանկ և բազմահնար» կաթողիկոս Զաքարիա Գ-ին (1434-1464թթ.) հաջողվում է կարա-կոյունլու Ջհանշահից հավանություն կորզել, «անոր գերիշխաեութհաե տակ վերահաստատել Վաս֊ պուրակաեի հինթագաւորութիւնը» [13, էջ 143]: 1465թ. Զաքարիա Գ-ի հորեղբորորդի Սմբատը Աղթամարում օծվում է հայոց թագավոր: Սմբատը հոր կողմից սերում էր Սեֆեդինյան տոհմից, մոր կողմից' Արծրունյաց: Հոր անունն էր Ամիր Գուրջիբեկ, մորը' Դունիա խաթուն: Ամուսնացած էր Բեկի խաթունի հետ, որից ունեցել էր որդի' Իսկանդեր, Գրիգորիս Աղթամարցու հայրը [13, էջ 144]:

Պատմական այս միջադեպը միանշանակորեն վկայում է, որ հայերը երբեք չէին կորցրել պետականության վերականգնման ձգտումը: Նրանք մշտապես արթուն են պահել քաղաքական ինքնուրույնության հույսը և հավատավորի նման հետևողականորեն գործել այդ ուղղությամբ: Օտարների քաղաքական հարաբերություններում նրանք ոչ միայն կատարողներ են եղել, այլև, քաղաքական հոլովույթի մեջ ընդգրկվածության շնորհիվ, սեփական ազգային շահը հետապնդողներ:

Երկու խոյադրոշ ցեղերի հակամարտությունը հասնում է հանգուցալուծման 1467թ. [14, с. 36]: Այդ տարվա նոյեմբերի 10/11-ին ակ-կոյունլու Ուզուն Հա-սանը հանկարծահաս հարվածով գլխովին ջախջախում է կարա-կոյունլուների ջոկատը. «Ոպուն-Հասան զԶհաեշէե կոտորեաց» [15, էջ 260]: Նա գրավում է կա-րա-կոյունլուների բոլոր տիրույթները և գահանիստը տեղափոխում Թավրիզ. «էաո աշխարհս եւև զթախթս Թաւրիզ եւ զփաթշահութիւն» [15, էջ 314]:

Այսպիսով վերջ է դրվում կարա-կոյունլուների պետական և իշխանա-տոհմական գոյությանը: Ակ-կոյունլուները հաղթող են դուրս գալիս կարա-կոյունլուների դեմ տասնամյակներ տևած հակամարտությունից [16, էջ 377]: Նրանք ստեղծում են լայնածավալ մի տերություն, որում ընդգրկված էր ոչ միայն Հայաստանը, այլև Ատրպատականը, Իրանը և Իրաքը [17, c. 27]:

115

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

2. Աշխարհաքաղաքակաեիրավիճակը ակ-կոյուելուների տիրապետության նախօրեին

1467/68թթ. ռազմաքաղաքական իրադարձությունների հետևանքով Հայաստանում և հայաստանամերձ տարածքների վրա հաստատվում է ակ-կոյուն-լուների տիրապետությունը: Այս իրողությանը նախորդել էին մի շարք հույժ կարևոր իրադարձություններ, որոնք ի հայտ էին բերել միջազգային քաղաքականության վրա խորապես ազդող նոր գործոններ:

Օսմանյան թուրքերի1 կողմից Կ.Պոլսի միջազգային առևտրական կարևորագույն մայրուղիների հանգուցակետի ու խոշորագույն նավահանգստի, նվաճումը' «ի 29. աւուր մայիսի, յերեքշաբաթի օր ընդ արշալnյuե», շրջադարձային էր քաղաքակրթության պատմության համար [18, էջ 499]: Այն հարվածի տակ էր դրել եվրոպական ու ասիական մի շարք երկրների կենսական շահերը [19, c. 11]: Դրանով իսկ արմատապես նոր իրավիճակ էր ստեղծվել միջպետական հարաբերություններում: Թուրքերի կողմից Կ.Պոլսի նվաճումը «պար֊ տութիւեե էր Եվրոպայի» [20, էջ 541] և «մեծ անպատվություն էր բոշոր քրիստոնյա տիրակալների համար» [21, с. 263], քանզի «անհամար նշխար սրբոցն առ ոտս անաւրինաց կոխան եղեւ, եւ եկեղեցիքն անաւրինաց եղեն բնակու-թիւն, եւ այլ բազում արհաւիրք եղեն» [15, էջ 211] ու «քրիստոնեությունը դարձավ գլխատված մարմին» [9, p. 141]:

Կ.Պոլսի գրավումից հետո Մուհամեդ II-ը (1451-1481թթ.) ձեռնամուխ եղավ նորանոր տարածքներ նվաճելուն [22, с. 35]: «Եւ այսպէս բարձին զթա֊ գաւորութիւնս եւ զտէրութիւնսբազում ազգաց եւ աշխարհաց. այսինք զՀայոց, զՎրաց, եւ զԱղուանից, եւ զՄարաց եւ զԱսորոց, եւ զԱրաբացւոց, ուստի էր օրինադիրն իւրեանց, եւ զԵզիպտացւոցն, եւ զՆուպեացն, եւ զՀռոմոց, եւ զՀո-նաց, եւ զԲուլղարաց, եւ զՄազբթաց, եւ զԱփխազաց, եւ զՄակեդոնացսւց, եւ զՀիւսիսականաց, եւ զԹաթարաց, եւ զսակաւ ինչ զֆռանկաց, եւ զՊարսից, եւ ընդարձակեալ զթագատրտւթիւեինքեանք միայն տիրապեւոեցին» [23, էջ 70]: Թուրքական այս նվաճումները ահ ու սարսափ սփռեցին ողջ Եվրոպա-յում. «կը խռովին եւրոպական արոտինները» [20, էջ 540]: «Բոլորին թվում էր, թե ուր որ է թուրքերը կհայտնվեն Իտալիայում» [24, c. 260]: Նմանօրինակ ըմբռնումը հեղաբեկիչ ազդեցություն ունեցավ համաքրիստոնեական քաղաքական

1 Օսմանյան թուրքերի նախնիները հոծ խմբերով Փոքր Ասիա են թափանցել Ճ1-Ճ11դդ. [Османская империя и страны Центральной, Восточной и Юго-восточной Европы в XV-XVIbb., Москва, 1984, с. 8]. Մոնղոլական արշավանքի հետևանքով ստեղծված ապակենտրոն իրավիճակում Փոքր Ասիայի կենտրոնական և արևմտյան մասերում առաջ են գալիս մի շարք բեյլիկներ իշխանություններ: XIII-XIV^. այս բեյլիկներից մեկում իր տիրապետությունն է հաստատում Օսմանը (1258-1324թթ.), որի անունով էլ բեյլիկը սկսում է կոչվել օսմանյան: Օսմանյան բեյլիկը XIV-XV^. լայնատարած նվաճումներ է կատարում Ասիայում և Եվրոպայում: Կ.Պոլսի գրավումով (1453թ.) ամբողջանում է Օսմանյան կայսրությունում իշխանության կենտրոնացման փուլը [ЖуковК.А, Эгейские эмираты в XIV-XVbb., Москва, 1988, с. 144].

116

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

մտածողության վրա [25, p. 60]: Աստվածաշնչյան պատկերների վրա խարսխված Սուրբ երկրի ազատագրման գաղափարն աստիճանաբար տեղը սկսեց զիջել թուրքական վտանգին համատեղ դիմակայելու, թուրքերին Եվրոպայից դուրս մղելու և Կ.Պոլիսն ազատագրելու գաղափարին [26, с. 233, 27, p. 66].

11. Երուսաղէմես դու կըրկին, մեծահամբաւքաղաք Ստամպօլ,

Առ քեզ գայցեն ամենեքեան ի տեսութիւե փաոաց, Ստամպօլ [28, էջ 229]:

Նման դժվարագույն խնդրի իրագործումը պահանջում էր հակաթուրքա-կան բոլոր ուժերի միասնությունը: Բյուզանդական կայսրերը, «Տեսեալ զյաջո-ղութիւն զինու Օսմանեանց, ահիւ մեծաւ տագնապեք եթե ընդ հուպ կացին նոքա զԿոստանդնուպօւիս», տևական ժամանակ նախանձախնդրորեն հետամուտ էին հակաթուրքական միասնական զինակցության ստեղծմանը [29, էջ 633, 30, էջ 60]: Բյուզանդական կայսրերից ոմանք Հովհաննես V-ը (1341-54թթ. և 1355-76թթ.) 1366 և 1369թթ., Հովհաննես VII-ը (1390-91թթ.) 1391թ., Մանուիլ II-ը (1391-1425թթ.) 1399-1403թթ., Հովհաննես VIII-ը (1425-48թթ.) 1437թ., թուրքական նվաճումներից անհանգստացած, անձամբ էին ուղևորվել Արևմուտք' համախմբելու և կազմակերպելու հակաթուրքական զինակցություն [31, с. 134]:

Թեև համահավաք ուժերով թուրքերին դիմադրելու և նրանց ստեղծած խոչընդոտները վերացնելու հարցն ուներ տնտեսական և քաղաքական միջուկ, այնուամենայնիվ, էական էր նաև կրոնական գործոնը: Թուրքական նվաճումներն ուղղակի հարված էին միասնական, կամ գոնե այդպիսին համարվող, քրիստոնեական եկեղեցու ազդեցության ոլորտին, քանզի Ֆլորենցիայի ունիայով1 (1439-1472թթ.)1 2 ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները միավորված էին Հոոմի պապի գերիշխանության ներքո [32, cc. 33-34]. «Քահանայապետ ի հոովմ եպիեէոս չորրորդ, որոյ ցանկացեալ ոչ միայն զազզն յունաց, այլեւ զամենայն եկեղեցիսքբիստոնէից ի մի միաբաեութեաե վերածել, փոյթ կալաւ ժողով մեծ գումարել յիտալիա կոչելով անդր եւ զարեւելեայս» [33, էջ 80]:

Հայ իրականության մեջ համընդհանուր թշնամու դեմ միասնական պայքարի գաղափարը նույնպես գալիս էր դարերի խորքից [34]: Միջնադարյան Հայաստանում «յաոաջատես» [35, էջ 85] տեսիլների, մարգարեությունների ու գուշակությունների տեսքով տարածուն և շրջուն էին այն տրամադրություն-

1 Հայերի կողմից Ֆլորենցիայի եկեղեցաժողովին մասնակցելու համար ընտրված էին Կաֆայի առաջնորդ Սարգիս վարդապետը (պատվիրակության ղեկավար), Հովակիմ եպիսկոպոսը, Մարկոս վարդապետը, Թովմաս վարդապետը [Չամչյանց Մ, Հայոց պատմություն, հ. Գ., Երևան, 1984, էջ 475: Ավելի հանգամանալից Ֆլորենցիայի ժողովի մասին տե ս Եսայի Գոուզեան, Փլորենտիոյ տիեզերական ժողովը, Բազմավէպ, 1939, թիւ 3-5, էջ 153-163; թիւ 11-12, էջ 295-300; 1940, թիւ 8-12, էջ 147 - 156]:

2 1439թ. Ֆլորենցիայում ստորագրված «Միության կոնդակը» քաղաքական խորքից զուրկ չէ ու «հույները և նրանց կայսրը կառչում էին եկեղեցիների միությանը ոչ թե կրոնական պահանջից դրդված, այլ թուրքերի դեմ Արևմուտքի օգնությունը ապահովելու հույսով» [Հովհաննիսյան Աշ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. Բ, Երևան, 1959, էջ 7-8]:

117

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

եերե ու ակնկալությունները, ըստ որոնց' «լրումե (...) ժամանակի փրկութեաե թորգոմեաե ազգիս» [36, էջ 56] կգաե հավատակից քրիստոեյաեերը, որպեսզի.

963. Մաքրեն զաշխարհսբովանդակ, յաեհաւատից աոեեե դատարկ,

964. Զմահմետակաե ազգ հասարակ, աոեուեյաւար ևյասպատակ... (...)

975. Տիրեե ամէե երկրի ծագաց, եւ ընդհանուր կողմ աշխարհաց

976. Քըիսաոեէից հանուր ազգաց փրկիչ փեիե յաեօրիեաց [37, էջ 129-130]:

Պետակաեազուրկ հայ ժողովրդի ծաեր կացությունն էլ ավելի էր խորացրել հայերի հավատը հավատակիցների օգնությամբ ազատագրվելու գաղափարի նկատմամբ1, և երաեք, «ինչպես հոգիները քավարանում սպասում եե Քրիստոսի գալստյան» [38, էջ 18]:

Այսպիսով, թուրքերի կողմից Կ.Պոլսի նվաճումը (1453թ.) վերարժևորեց երուսաղեմակեետրոե արժեքների համակարգը' աոաջ մղելով Կ.Պոլսի ազատագրման գաղափարը և համաքրիստոեեակաե քաղաքական մտածողության մեջ սկզբնավորեց եոր փուլ:

Ռազմաքաղաքական մյուս կարևոր իրադարձությունը, որե էապես փոխեց ուժերի հարաբերակցությունը և աոավել կարևորեց ակ-կոյուելուեերի պետության դերը, ինչպես եաև եոր աստիճանի բարձրացրեց եվրոպական երկրեերի հետ այդ պետության համագործակցությունը, 1461թ. Տրապիզոեի կայսրության եվաճումե էր թուրքերի կողմից.

Երթայի Տրապիզուե

եւ զպետ եորա ձերբակալեալ [39, էջ 107]:

Թուրքական նվաճումներն, ըստ իտալացի ժամանակագիրների, «սարսափ աոաջ բերեցին օսմաեյաե աճող հզորության հանդեպ» [39, էջ 162-163]: Թուրքական հարձակման ահագնացող վտանգը դարձել էր եվրոպական բազմաթիվ պետությունների քաղաքականությունը ձևավորող կարևորագույն գործոնը1 2:

1 Հայերն իրեեց էակաե դեր էիե վերապահում համաքրիստոեեակաե պայքարում: Այդ մասիե է վկայում Ռուբրուքը. «Սկյութացիք հիւսիսայիե կողմից դուրս գալով պիտի գայիե եուաճէիե բոլոր երկիրը միեչեւ հարաւ, ինչպես եաեւ Կոստաեղնուպօլիսը: Այս քաղաքի մէջ եոցա թագաարը պիտի ընդուներ քրիստոնեությունը, եւ ապա ցոյց տար Երուսաղէմի փրաեկեեըիե թէիեչպէս պիտի յաղթեե թաթարներին: Փրաեկեերը Հայոց օգևութեամբ Մոեղոչեերիե յաղթելով պիտի երթայե իրեեց դրօշակեերը կաեգեէիե Թաւրիզի պարիսպների վրայ, եւ անհաւատեերի կատարեալ դարձ գալուց յետոյխորինխաղաղութիւեը պիտի թագաւո-րէր աշխարհի վրայ» [Գատտէյրաս, Եւրոպայի ճանապարհորդները Հայաստանում ԺԲ դարուց մինչև ԺԷ, էջ 79// Փորձ, 1880, 10, էջ 74-91]:

2 Նախընթաց ժամանակաշրջանից ահագնացող թուրքական վտանգի և դրաե հակազդող դիվաեագիտակաե քայլերի մասիե տե ս Фионова Н.А., Столкновения Венеции с турецкой опасностью в первой половине XIV века //Страны Средиземноморья в эпоху феодализма, Выпуск 2, Горький, 1975, сс. 89-107.

118

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

Այդ գործոնը XV^ Եվրոպայի քաղաքականության մեջ պայմանավորեց երկու, գրեթե իրարամերժ, հոսանքների առաջացումը: Առաջին հոսանքին պատկանում էին այն երկրները, որոնք կամ որոնց շահերը ենթակա էին թուրքական անմիջական նվաճումների վտանգին: Սրանք թուրքերի դեմ պայքարի կողմնակիցներն էին: Այս երկրների թվին էին պատկանում Վենետիկի հանրապետությունը, Հռոմի կրոնական իշխանապետությունը' «արևմտյան դիվանագիտության գլխավոր շտաբը», Ավստրիան, Հունգարիան, Իսպանիան, Նեա-պոլի թագավորությունը և այլն [40, c. 45, 41, c. 31]:

Երկրորդ հոսանքի մեջ ընդգրկված էին թուրքական սպառնալիքից հեռու երկրները Անգլիան, Ֆրանսիան, Հոլանդիան և այլն: Սրանց համար թուրքական վտանգն էական չէր: Ավելին, թուրքական վտանգը, կլանելով Եվրոպայի հարավարևելյան և հարավային պետությունների ուժերն ու միջոցները, վտանգազերծ երկրներին հնարավորություն էր տալիս վտանգված երկրների հաշվին ուժեղացնել սեփական դիրքերը:

Համատեղ ուժերով թուրքերի նվաճումներին դիմակայելու հարցում եվրոպական աշխարհիկ պետություններից առավել գործունը և հետևողականը Վենետիկի հանրապետությունն էր և իտալական մի շարք այլ քաղաք-պետու-թյուններ [42, c. 79; 43, c. 24]: Դա պայմանավորված էր նախընթաց ժամանակաշրջանում ձևավորված քաղաքական և տնտեսական հարաբերություններով:

Առանձնապես ընդգրկուն էին նրանց տնտեսական կապերը1, որոնք Արևելքում գերակայություն էին ձեռք բերել սկսած ХП-ХШщ. [44, c. 264]: Իտալական երեք քաղաքներ Ճենովան, Վենետիկը1 2 և Ֆլորենցիան, ունեին Եվրոպայում ամենամեծ առևտրական տորմիղները [45, c. 36]: Նրանք արևելքից Եվրոպա էին ներմուծում մետաքսի մեծաքանակ հումք, որը մշակելով' արտահանում էին համաեվրոպական շուկա [46, c. 28-29; 47, c. 142]: Մետաքսի հումքի հիմնական մատակարարը Իրանն էր, հատկապես Ղարաբաղը և ղա-րաբաղամերձ տարածքը. «Դաշտագետեէե մեծ գետ մը կ անցեի, որ Կուր / Chur/կը կոչուի (...) այս գետին մօտ, նոյն երկրին լաւագոյն մետաքսը կայ: Անհայտները իրենցլեզուով Ղարաբաղ /Karawag/կը կոչեն այս դաշտագետինը: Թէեւ հայկական հող է սակայն անհաւատներու ձեռքին է» [48, էջ 239]:

Իտալական քաղաք-պետություններից ամենագործունը Վենետիկն էր:

1 Արևելքի հետ առևտրական հարաբերությունները կենսական նշանակություն ունեին Արևմուտքի համար: Միջնադարյան Եվրոպայում անասունի մորթը տեղի էր ունենում ուշ աշնանը, երբ կերի պակասի պատճառով անհնար էր դառնում մեծաքանակ նախիրների ձմեռումը: Միսը տակառների մեջ աղ էին դնում և ապխ-տելու համար օգտագործում էին մեծ քանակությամբ պղպեղ, կոճապղպեղ, հիլ, մեխակ, դարչին: Բոլոր այս համեմունքները հնարավոր էր ձեռք բերել միայն Արևելքում [Магидович И.П., Магидович В.И., Очерки по истории географических открытий, т. I, Москва, 1982, с. 184; Кулишер И.М., История экономического быта Западной Европы, т. 2, Москва-Ленинград, 1931, с. 21-22].

2 Վենետիկի հանրապետությունն իր հզորության ժամանակաշրջանում' 14-րդ դարում, ուներ 3300 նավ և 36 հազար ծովային [Steven E Plaut, The Middle East and the Venice Model of Development, p. 76. Mediterranian Quarterly, Summer, 1966, pp. 72-86].

119

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Վեեետիկցիեերը այդ «ամենամեծ և ամեեաուժեղ առևտրական ազգը» [49, p. 76], եվրոպացիներից առաջինն էին, որոնց Հռոմի պապի հատուկ կոնդակով արտոնված էր առևտուր անել մուսուլմանների հետ: Արևելքի հետ առևտուրը կենսական նշանակություն ուներ Վեեետիկի համար, քանի որ առևտուրն էր Վեեետիկի տնտեսության առաջատար և որոշիչ գործոնը [45, c. 32]:

Ըստ այսմ, Վեեետիկի հանրապետությունը, աչքի առաջ ունենալով իր վտանգված շահերն արևելքում և թուրքական ներխուժման մշտառկա վտանգը, հանդես էր գալիս որպես հակաթուրքակաե զինակցության նախանձախնդիր: Վեեետիկը միակ ծովային ուժն էր, որ ի զորու էր կասեցնել թուրքական ծավալապաշտությունը դեպի Եվրոպա:

Այսպիսով, թուրքական նվաճումների հետևանքով ի հայտ եկած ռազմաքաղաքական նոր իրավիճակն ու դրանով պայմանավորված տնտեսական հսկայական կորուստները, ինչպես նաև քրիստոնեական հոգևոր մարմնին հասցված չսպիացող վերքը դիվանագիտության մշտահոլով հարց դարձրին հակաթուրքակաե զինակցություն ստեղծելու գաղափարն ու դարերի համար նախանշեցին շատ երկրեերի արտաքին քաղաքականության մայրուղին:

Մյուս հանգամանքը, որն աշխարհաքաղաքակաե նոր իրավիճակ էր ստեղծել միջազգային հարաբերություններում և նախադրյալներ ստեղծել ուժերի վերադասավորման համար, ակ-կոյուելուեերի պետության դիրքերի ուժեղացումն էր և նրա միանշանակ հակաթուրքակաե դիրքորոշումը: Տրապիզոեի կայսրության անկումից հետո հակաթուրքակաե պայքարի կենտրոնն արևելքում տեղափոխվել էր ակ-կոյուելուեերի արքունիք1: Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով. ակ-կոյուելու գահակալ Ուզուե Հասաեե իրեն, իրավացիորեն, համարում էր Տրապիզոեի կայսրերի1 2 ժառանգորդը: Ակ-կոյուելուեերը առնվազն չորս սերունդ կոմեեեոսեերի հետ սերտ ազգակցա-

1 Ըմբռնելով Տրապիզոեի կայսրության հույժ կարևորությունն իր պետության համար' Ուզուե Հասաեը մի վերջին անգամ փորձ էր արել թուրքերին հետ պահել Տրապիզոեը նվաճելուց: Նա մորը Սառա խաթունին, դիվանագիտական առաքելությամբ ուղարկել էր Մուհամադ II-ի ռազմակայան, սակայն արդյունքի չէր հասել [Петрушевский И.П, Государства Азербайджана в XV веке, с. 172 // Сборник статей по истории Азербайджана, вып. I, Баку, 1949, сс. 153-213].

2 Տրապիզոեի կայսրությունը որպես անկախ պետություն հանդես է եկել 1204թ., ի հետևանք խաչակիրների կողմից Կ.Պոլսի գրավման: «Ալէքսիոս կոմեեեոս յամի անառն 1204, ֆnէեկեերե Ստամպօլ առնեին ետեւ կայսր կոչվեցաւ Տրապիզոեի» [Բժշկնաե Մ, Պատմութիւն Պոնտոսի որ է Սեաւ ծով, Վենետիկ, 1819, էջ 63:] Այն հիմնականում բնակեցված էր հայերով, հույներով և լազերով: Տրապիզոեի կայսրության առաջին գահակալն էր բյուզաեդակաե կայսր Աեդրոեիկոս I Կոմեեեոսի (1183-1185թթ.) թոռը Ալեքսիոս I-ը (1204-1222թթ.): Տրապիզոեի հուեակաե տիրակալներն ուեեիե կայսեր կոչում, քաեի որ բյուզաեդակաե կայսրերի ազգակից ճյուղն էիե. «Անցյալ ժամանակներում այդ տեղի իշխաեը կայսր տիտղոս է ունեցել, որովհետև եա Կ.Պոլսի կայսեր եղբայրն էր, և ինքն էլ պետք է որ կոչվեր կայսր, հետևաբար նրա բոլոր հաջորդները, /թեև երանք կայսեր եղբայրներ չէին/, այսու ամենայնիվ ըստ սովորության ըեդուեցիե, ավելի ճիշտ հափշտակե-ցիե, այս կայսր տիտղոսը» [Ուղեգրություն Ջոզեֆա Բարբարոյի (1471-1478թթ.), էջ 195 // Հակոբյան Հովհ, Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 175-214]:

120

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

կան կապեր ունեին1:

Ավելի կարևոր ու որոշիչ էին տնտեսական շահերը: Դեպի Սև ծով ելք չունեցող ակ-կոյունլուների պետության համար Տրապիզոնը կարևորագույն նավահանգիստ էր ծառայում: Միևնույն ժամանակ, Տրապիզոնից Իրան և ավելի հեռուներ գնացող ճանապարհը, սկսած XIII դարից, կարևորագույնն էր եվրոպացիների համար [50, c.146]:

Ընդհանրապես, օսմանյան վերջին նվաճումներն անմիջական վտանգի էին ենթարկել շատ երկրների կենսական շահեր, քանի որ հավանական հարվածի տակ էին դրել տարածաշրջանով անցնող գրեթե բոլոր ուղիները, այդ թվում' Պարսից ծոցից սկիզբ առնող երկու հիմնական մայրուղիները' Պարսից ծոց - Բաղդադ - Մոսուլ – Հարպուրտ – Սեբաստիա, այնտեղից էլ Ցինոպ կամ Կ.Պոլիս; Հորմուզ - Սպահան – Համադան – Թավրիզ - Էրզրում – Տրա-պիզոն [51, p. 116]:

Այսպիսով, Կ.Պոլսի անկումը, Տրապիզոնի կայսրության կործանումն ու ակ-կոյունլուների պետության դիրքերի ամրապնդումը ստեղծեցին այն հիմքը, որի վրա հետագայում զարգանալու էր միջազգային հարաբերությունների մի զգալի մասը:

3. Ակ-կոյուհլու Ուզռւհ Հաստեի տիրապետությունը Հայաստանում (1468-1478թթ.)

1467/68թթ. կարա-կոյունլուներին ջախջախելուց հետո Ուզուն Հասանը ձեռնամուխ եղավ ներքին և արտաքին մի շարք կարևոր ձեռնարկումների: Ստեղծելով հսկայածավալ երկիր' Ուզուն Հասանն, այնուամենայնիվ, գիտակցում էր իր անզորությունն Օսմանյան կայսրության նկատմամբ, «վախենալով, որ Օսմաեի տան հսկա ուժը ժամանակի ընթացքում կարող է խորտակել պարսկական թագավորությունը» [52, p. 154]: Այդ իսկ պատճառով նա դիվանագիտական լայն գործունեություն էր ծավալել նպատակ ունենալով ստեղծել հա-կաթուրքական դաշինք: Նրա ջանքերը համարժեք արձագանք գտան Եվրո-պայում: Սկսած Կ.Պոլսի անկումից' Հռոմի պապերը և շահագրգիռ եվրոպական երկրներն իրենց դիվանագիտական հարաբերություններում մշտապես տեղ էին հատկացնում Իրանին որպես միևնույն շահերը հետամտող երկրի: Կ.Պոլսի գրավումից չորս ամիս հետո Նիկողայոս Ե պապը կոնդակով նոր խաչակրաց արշավանքի կոչ արեց «թուրքաց սուլթանի, այդ երկրորդ Սենե-քեըիմի» դեմ [53, էջ 28]: Նա բազմաթիվ նամակներ հղեց Եվրոպայի գահակալներին: Նրան հաջորդած Կալիքստուս III պապը դիվանագիտական կապեր է

1 Այլադավանների և օտարների հետ ամուսնության երևույթն այնքան տարածված էր միջնադարյան Արևելքում, որ գիտության մեջ այն բնորոշվում է հատուկ տերմինով «քսենոգամիա» [Еремеев Д.И., Этногенез турок, Москва, 1971, сс. 111-112].

121

Ա. Պապյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

հաստատում Ուզուն Հասանի հետ [27, p. 71]: Նիկողայոս V Հռոմի պապը (1447-1455թթ.) 1454թ. Լուդովիկո դը Բոլոնյային (Լուդովիկոս Բոլոնացուն) ուղարկել էր Իրան, Եթովպիա և Հնդկաստան հակաօսմանյան պայքարում ստանալու այդ երկրների տիրակալների աջակցությունը [54, c. 35]: Նույն 1454թ. Գենետիկը Ղարամանիայի բեյլիկի (Խարամնի երկրի)1 հետ հակաթուր-քական դաշինք էր կնքել [27, p. 205]: 1455-1458թթ. Լուդովիկո դը Բոլոնյան նոր պապի Կալիքստոս Ш-ի (1455-1458թթ.), հանձնարարությամբ եղել էր Եթով-պիայում և Պարսկաստանում: 1458թ. Լուդովիկո դը Բոլոնյան երրորդ անգամ է ուղևորվում Արևելք «հույների, հայերի, մարոնիտնեբի, բաբելոնցիների մոտ» [54, с. 143], ինչպես նաև «Ս. Երկիր, Ալեքսանդբիա, Վրաստան և Տրապի֊ զոն» նպաստելու նրանց միջև դաշինքի կնքմանը [54, с. 143]: Հակաթուրքա-կան զինակցության անդամների թվում էին նաև Փոքր Հայքի Բերդի բեկը, Խույթի և Սասունի ժողովրդապետությունները, որոնցից էլ որպես բանագնացներ Եվրոպա են մեկնում երկու պատվիրակներ Հեթում և Ռուբեն անուններով [55, էջ 57]: Հունգարիայի և Գերմանիայի վրայով նրանք հասնում են Հռոմ, ապա անցնում են Ֆրանսիա և բանակցություններ վարում Կարլոս VII (14221461 թթ.) թագավորի ու նրա որդի Լուդովիկոսի (1461-1483թթ.) հետ: Լուդովիկո դը Բոլոնյան մի շարք երկրների տիրակալներից ստանալով նամակներ նրանց դեսպանների ուղեկցությամբ վերադառնում է Հռոմ: Նա այնտեղից դիվանագիտական առաքելությամբ մեկնում է Գենետիկ, Ֆլորենցիա, Միլան, Բուրգունդիա, Ֆլանդրիա և Ֆրանսիա:

Թուրքական նվաճումները և դրա հետևանքով առաջացած դիվանագիտական աշխույժ ձեռնարկումները ծայրահեղորեն լարեցին իրավիճակը և հանգեցրին վենետա-թուրքական պատերազմի (1463-1479թթ.) բռնկմանը: Չնայած Գենետիկի մեծաթիվ նավատորմին (մինչև 3.000 նավ), պատերազմում հաջողությունը թուրքերի կողմն էր: «Ծնված լինելով պատերազմում և պատերազմի համար» Օսմանյան կայսրությունը, լինելով պատերազմի մեջ, գտնվում էր իր բնական վիճակում [56, с. 36]: Թուրքերը ոչ միայն հաջող պատերազմ են մղում արևմուտքում գրավելով Էգեյան ծովի կղզիները, այլև պատերազմ սկսեցին արևելքում ձեռնամուխ լինելով Ղարամանիայի նվաճմանը: Արևելքում թուրքերը սկսեցին անմիջականորեն սպառնալ ակ-կոյունլու պետությանը [57, էջ 394]:

Ընդհանուր թշնամու և միասնական շահերի առկայությունն ավելի աշխուժացրին ակ-կոյունլուների պետության և Գենետիկի հանրապետության

1 Ղարամանիա (Կարամանիա կամ Լարանդա), պետություն Փոքր Ասիայում (1223-1472թթ.), Իկոնիայից հա-րավ-արևելք. «սահմանորդ վիճակաց գաւաոին Սելեւկիոյ որ ի ձախակողմեան ձորահովիտին Կալլիւկադ-նոսի, ի հիւսիսոյ Չօմագ եւ Ալիպէկ չերանց, եւ յարեւմտից յառաջագոյն տեղագրեալ վիճակին Առակլեաց. ի հիւսիսոյ եւ յարեւմտից սահմանս իւր անելով գայլս ի գաւառաց Լիկայնիոյ, այսինքն Ղոնիոյ» [ Ալիշան Ղ. Սիսուան, Գենետիկ, 1885, էջ 292]:

122

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

դիվանագիտական փոխհարաբերությունները նպատակ ունենալով այդ առանցի շուրջ ստեղծել պետությունների զինակցություն: Ուստի, 1464թ. Ուզուն Հասանը Վենետիկ է ուղարկում Մուհամադ փաշայի դեսպանությունը' հաղթանակի դեպքում Օսմանյան կայսրության որոշ տարածքներ խոստանալով Վենետիկին [58, էջ 15, 59, с. 9]:

Հայերը, որոնք մեծ մասնակցություն ունեին Տրապիզոնի առևտրում և վենետիկցիների հետ իրենց ձեռքում էին պահում իրանական առևտրի հիմնական մասը, բնականաբար, առաջիններից էին, որ ներքաշվեցին դիվանագիտական փոխայցերի ոլորտը և կարևոր դերակատարում ունեցան այդ ասպարեզում [60, c. 7]:

Հայերի մասնակցությամբ առաջին դեսպանագնացությունը, որի պատմությունն ավանդված է վավերագրերով, Խոջա Միրաքի գլխավորած դեսպանությունն էր' մեկնած Իրանից վենետիկցի դեսպան Լաձարո Քուիրինիի ուղեկցությամբ [61, էջ 105]: Խոջա Միրաքը «հարուստ վաճառական էր բոչոր ապրանքների» [62, էջ 213] «ի մեծքաղաքէն եւ յանուանի շահաստանէն Թաւ-րիզոյ, զաւակ բարի ծնողաց, ազգաւ հայ եւ հաւատովքրիստոնեայ» [63, էջ 3], «ի սմանէ (Ոպան Հասան) եղեւ պատուեալ սուրբն Միրաք, որպէս ի նախա-սացեալ թագաւորացն» [64, էջ 83]: Նրա դեսպանության մասին Կատերինո Զենոն հետևյալն է գրում. «Ուզուն Հասանի ուղարկած դեսպանները Վենետիկ հասան, որոնք էին Հաճի Մահմեդ (Azimamet), Մուրատ (Morat), Նիկոլո (Nice-lo) և Քաֆարսա (Chefarsa), պատկառելի մարդիկ, որոնք մեծ հեդինակություն ունեին թագավորի (Ուզուն Հասանի) մոտ, և որոնք մեծ ընծաներ /բերելով/ իրենց տիրոջից, առաջարկում էին զինակցություն և պատվավոր դաշնակցություն կնքել Թուրքիայի և Սուլթանի (Եգիպտոսի) դեմ, պայմանով որ վենե-տիկցիները չթերանան իրենց նավատորմով հարձակվելու երկու իշխանությունների վրա» [65, էջ 156]:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ղևոնդ Ալիշանը Մուրատի փոխարեն գրում է Միրատ և նույնացնում Խոջա Միրաքի հետ. «Սա (Ուզուն Հասանը) գրգոված էր նոր դաշնակիցներէն որք սկսան վտխըցնել, թէ օսմանեանք կու պատրաստին իր երկիրը կոխեյու, ուզեց կանոնավոր եւ հաստատ բարեկամութիւն եւ օգնականութիւն հաստատել, եւ սկսաւ իր կողմէն դեսպան խաւրել ի Վենետիկ (1464-1468թթ.), նախ մէկ երկու պարսիկ, յետոյ աւելի յաջողելու համար ուզեց Հռովմայ ս. քահանայապետի այլ խաւրել եւ բանիս հարմարագոյն համարեց քրիստոնեայ մի, հայ մի: Այս երկու դեսպանութեանց միանգամայն կատարող հայն կոչուէր Միրատ, իր հաւատարիմ սպասավոր կամ պաշտոնեայն. թուղթն գրուց ի Սուլտանայ ուր էր այն ատեն արքայական աթոռ Բեկին (Ուզուն Հասան) յ 2 օգոստ. 1469 տարվոյ: Միրատայ անունն կրնար Մուրատ ըլլալ, բայց հավա-նագոյն է որ ըլլայ Միրաք» [66, էջ 185-186]:

123

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Միրաքի (Մուրատի, Միրաթի) դեսպանությունը Իրանից Վենետիկ է մեկնում 1469թ. և 1470թ. մարտի 7-իե ընդունելության է արժանանում Վենե-տիկի դոժի կողմից, ներկայացնում է Ուզուն Հասանի նամակները, իտալերեն թարգմանությամբ հանդերձ [66, էջ 186]: Դրանում, իմիջիայլոց, գրված է. «Ձեր եերկայnւթեաե կը ղրկեն այս նամակը եւ հաւատարիմծաոան, որ Միրաթ կը կոչվի, ազգով հայ: Լրիվ վստահեցեք այն ամեն բահին, որ մեր անունովբերա-նացիորեն պիտի հաղորդեն ձեզի» [61, էջ 106]:

Վենետիկցիները «ընդունեցին առաջարկը և հայտարարեցին, թե միշտ լավ բարեկամներ են եղել թագավորի (Ուզուն Հասանի) հետ, և վստահեցրին նրան, թե այս պատերազմը ավելի հաճեշի պիտի լինի իրենց, քան ուրիշ պատերազմները, որ իրենք մղել են» [65, էջ 156]:

Ժամանած դեսպաններից երեքը, այդ թվում և Խոջա Միրաքը, Վենետի-կից անցնում են Հոոմ պապի, ապա Նեապոլի թագավորի մոտ, համոզելու համար, որ այս իշխանությունները «միանան դաշնակցությանը» [67, էջ 40]: Նրանցից երկուսը շարունակում են ճանապարհը և, ամենայն հավանականությամբ, այցելում նաև Լեհաստան: Մինչ այդ «դիվանագիտական գործերով Լեհաստանից Պարսկաստան էր այցելել Հակոբ անունով մի լվովցի հայ» [68, էջ 200]: Ի պատասխան այս այցի, լեհական մի այլ դեսպանախումբ 1472թ. ժամանում է Ուզուն Հասանի արքունիք:

Այդ ժամանակ Լեհաստանի արքա Կազիմիր Յագելոնի քաղաքական խորհրդատուն էր փորձառու դիվանագետ Ֆիլիպ Կալիմախ Բուոնակորսին (Բուոնակորզին)1 լեհական գրականության մեջ հակաթուրքական ավանդությունների սկզբնավորողը1 2: Լեհական քաղաքական կյանքի վրա նրա ազդեցությունն այնքան մեծ էր, որ Ուզուն Հասանն էական հույսեր էր կապել Լեհաստանը հակաթուրքական զինակցության մեջ ներգրավելու խնդրի հետ: Մինչև իսկ նա 1474թ. հատուկ դեսպանությամբ պատրաստակամություն էր հայտնել իր ավագ դստերը կնության տալ Յագելոնի որդիներից մեկին և որպես օժիտ խոստանում էր նվաճվելիք Բյուզանդական կայսրության տարածքը, քանի որ աղջկա մայրը Դեսպինա Խաթուն-Կատերինեն, Տրապիզոնի կայսեր դուստրն էր, հետևաբար Բյուզանդական կայսրության ժառանգորդը: Սա-

1 Կալիմախը աոաջիններից մեկը ձևակերպեց Լեհաստանի որպես համայն քրիստոնեության պաշտպանի, գաղափարը: Իրանի ներգրավումով Օսմանյան կայսրությունը օղակող հակաթուրքական դաշինքի ստեղծման հարցը նա քննարկման ենթարկեց De his que a Venetis tentata sunt Persis ac Tartaris contra Turcos moven-dis աշխատության մեջ, իսկ թուրքերի դեմ անմիջական ռազմական գործողությունների հարցը' Oratio de bello Turcis inferendo գրքում [Гейштор А, История на службе Юго-восточной политики Речи Посполитой в XV и XVIbb., с. 31 (Россия, Польша и Причерноморье в XV-XVIIIbb., Москва, 1979, сс. 29-39)].

2 Հետագայում հակաթուրքական տրամադրությունները լեհական գրականության մեջ զարգացրել են Էրազմ Ցիոլեկը, Ս.Օրժեխովսկին, Սեբաստիան Մարշևսկին, Յակուբ Պշիլուսկին, Բարտոշ Պապրոցկին, Քշիշտոֆ Վարշևիցկին, Յուզեֆ Վարշևիցկին, Պյոտր Գրաբովսկին և այլք [Базыльев Л. Польско-турецкие дипломатические связи в XVI веке, сс. 14-15 (Россия, Польша и Причерноморье в ХУ-ХУШвв., Москва, 1979, сс. 12-28)].

124

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

կայե Ուզուե Հասանի հույսերը չարդարացան: Լեհաստանի արտաքին քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Մոսկովյան պետության դեմ, և նշյալ երկու հակամարտ պետություններն էլ շահագրգռված էին ուժերի զուգակշռի պահպանմամբ: Այս իսկ պատճառով հաջողություն չունեցան նաև Հռոմի քայլերը Իվան III-ի (1462-1505թթ.) և բյուզանդական կայսերական տոհմի շառավիղ Սոֆյա (Զոյա) Պալեոլոգոսի ամուսնությամբ (12 նոյեմբերի 1472թ.) [69, c. 166] Մոսկովյան պետությանը հակաթուրքական զինակցության մեջ ներքաշելու գործում [70, c. 165]: Այդ ժամանակ ստեղծվել էր այնպիսի քաղաքական իրադրություն, որ Մոսկովյան պետության համար Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների որևէ բարդացում բնավ ցանկալի չէր: Լեհաստանից Միրաքը 1474թ. հունիսին անցնում է Ղրիմ, Կաֆայից մեկնում Թինա (Ազով), որոշ ժամանակ անց վերադառնում Թավրիզ: Միրաքի դեսպանության այցից հետո1 Վենետիկի սենատը 1471թ. սեպտեմբերի 10-ի հրամանով Կատերինե Զենոյին նշանակում է հանրապետության դեսպան Ուզուն Հասանի արքունիքում [58, էջ 130]. «Ծերակույտը հարմար դատեց ընտրելու մի դեսպան, որ բնակի Ուզուն Հասաևի (Ussun Cassano) թագավորի արքունիքում, և որ նա պատրաստ լինի հասարակաց հարձակողականը և պաշտպանողականը, և նույնպես ներկայացնի հանրապետության մեծությունն ու պատիվը: Հետևաբար, նախ Պ. Ֆրանչեսկո Միքելե (Francesco Michele) ընտրվեց, որ մերժեց, հետո ծերակուտականներն ընտրեցին Ջիակոմո դա Մեցոն (Giacomo da Mezo), որ նույնպես չէր կամենում ընդունել այս պարտականությունը: Վերջապես, 1471 տարում, ընտրվեց Պ. Կատերինո Զենո, որ սիրով ընդունեց ճանապարհորդությունը, մղված միայն սուրբ հավատքի եռանդով» [65, p. 157]. «Միրաքայ իմացուց որ իրեն փոխարեն Դուքսն ալ դեսպան կու խաւրէ (զՎատերինոյ Ծենոյ), եւ անոր բերանով ամեն բան կու ծաեուցաեէ: Բայց վախենալով ալ որ ճամբան փոյւձանաց չհանդիպի, պարսկերեն պատասխան մ այլ գրել տուաւ եւ յանձնեց առ Միրաք որ տանի ի տիրոջ» [66, էջ 188]:

Այս ընտրության հարցում էական դեր էր խաղացել Զենոյի ազգակցական կապն Ուզուն Հասանի կնոջ հետ [58, էջ 16]: Կատերինո Զենոն Դամասկոսում Վենետիկի հյուպատոս Դրագոն Զենոյի որդին էր և ամուսինը Կատերինեի քրոջ աղջկա Վիոլենտի (Violente) [65, էջ 154]: Զենոյի դեսպանությունն ուներ քաղաքական նպատակ. «որպեսզի, եթե չէին կարող ոտքի հանել Արևմուտքի վեհապետներին պատերազմելու հասարակաց թշնամու (թուրքերի) դեմ, որ անկուշտ իր ուժի փաոքից ձգտում էր (տիրել) աշխարհի կայսրության, գոնե կարողանան առնվազն համոզել Արևելքի վեհապետներին» [65, էջ 155]: Վենետիկի

1 Հավանական է, որ նույն Միրաքը 1483թ. Մոսկվա է ժամանում վրաց Ալեքսանդր թագավորի դեսպանության կազմում [Ոսկանյան Վ Կ, Հայ ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման սկզբնավորման պատմությունից (XV-XVIII^. սկիզբ), էջ 20 (Հոդվածների ժողովածու, XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումները և հայ գաղթավայրերը, Երևան, 1989, էջ 17-52)]:

125

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

կառավարությունն իր կողմից որպես օժանդակություն առաջարկում էր «հարյուր ցոկաեավ (galley) և ավեիւ շատ մեծ ու փոքր նավեր» [65, էջ 158]:

Այս հանձնարարություններով Զենոն մեկնում է Վենետիկից, մի քանի ամսից հասնում Հռոդոս, մտնում Ղարամանիա և շատ դժվարությամբ հասնում Պարսկաստան: Զենոն «ուրախությամբ և պատվով» [65, էջ 160] է ընդունվում Ուզուն Հասանի արքունիքում «որպես դեսպան այնքան նշանավոր ու հզոր մի հանրապետության, որ իր նոր զինակիցն ու դաշնակիցն էր» [65, էջ 160]: Բանակցությունների շնորհիվ 1472թ. գարնանը Թավրիզում մի շարք պետությունների միջև կնքվում է ռազմական դաշինք: Հակաթուրքական զինակցությանը մասնակցում էին նաև Հռոմի պապը, Նեապոլը, Հունգարիան, Ալբանիան, Հռոդոսը, Կիպրոսը, Բուրգունդիան և Կարամանիան [71, c. 36]:

Կատերինո Զենոյի դեսպանագնացության արդյունավետ ելքը շատ բանով պայմանավորված էր թագուհու աջակցությամբ. «Նա (թագուհին)խոստացավ (ի գործ դնել) իր ամբողջ ազդեցությունը, և բարեկամություն ցույց տվավ մեր նշանավոր կառավարության (իմա Վենետիկի) վերաբերմամբ: Եվ իրապես այս թագուհին պրն. Կատերինոյի միջոցով գործիք դայւձավ համոզելու համար Ուզուն Հասանին պատերազմ հայտարարելու համար Թուրքին (Սուլթանի) դեմ (...) Այս Դեսպինան ամենից կրոնասեր կինն էր աշխարհում, միշտ լավ

քրիստոնյա մնացած, և ամեն օր հունական արարողությամբ պատարագ էր մատուցում, որին նա ջերմեռանդորեն ներկա էր գտնվում» [65, էջ 161]:

1472թ. հակաօսմանյան զինակցության համատեղ ծրագրի համաձայն ակ-կոյունլուները նույն թվականին պատերազմ են սկսում թուրքերի դեմ: Ուզուն Հասանը որդուն' սուլթան Խալխին, նշանակելով Շիրազի կառավարիչ, ինքը շարժվում է Օսմանյան կայսրության դեմ.

Իսկ Հասան-բէկ արի արքայն Զթաղթըն տըւեալ զՇիրազ այն,

Յորդին իւր Խալիլ սուլթան Պահել զկողմանս Արեւելեան:

Եւ դարձաւինքնյԱսորեստան [15, էջ 336]:

Պատերազմը նախապես ընթանում է ակ-կոյունլուների առավելությամբ [72, p. 412]: Ուզուն Հասանի բանակը գրավում է Տարոնի (Մուշի) բերդը, Դեր-ջանի և Երզնկայի վրայով մտնում Թոխատ քաղաքը: Սակայն հենց այստեղ էլ պատերազմի նախնական հաջողություններին հաջորդեցին ծանր պարտությունները: 1472թ. սեպտեմբերին Կոնիայի մոտ' Բեհիսար վայրում, Ուզուն Հասանը ջախջախիչ պարտություն կրեց թուրքերից և կորցրեց որդիներից 1

1 Դեսպինա խաթունը թաղված է Դիարբեքիրի Ս.Գևորգ եկեղեցում. «Այս եկեղեցում է նաև Դեսպինա (Despi-nacaton)խաթունի գերեզմանը, Տրապիզոնի թագավորի աղջիկը, Կալո Եանի (Caloianni) անունով» [Մի վաճառականի ճանապարհորդությունը Պարսկաստանում, էջ 290, ՀակոբյանՀ, Ուղեգրություններ, էջ 286-330]:

126

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

երեքին [73, էջ 213]: Սակայն միեչևիսկ այս ծանր պարտությունը չկարողացավ ստիպել Ուզուն Հասանին դադարեցնել պայքարը: Նա կրկին փորձեց ապավինել դաշնակիցների աջակցությանը: Ասիայում դաշնակից պետություն չունենալով և ոազմականապես Օսմանյան կայսրությունից ավելի թույլ լինելով' Ուզուն Հասանը հարկադրված էր ապավինել Եվրոպային. «Այս պարտությունից հետո (Կոնիա, 1472թ.) Հասանբեյթագավորը մի դեսպան ուղարկեց Վենե-տիկ համոզելու համար, որ պատերազմեն թուրքի դեմ, քաեի որ անձամբ իր դեմ է գալիս: Եվ բացի սրահից նրանցից խնդրեց հրետանի, որ քիչ ժամանակ հետո իրենց նավերով ուղարկեց Կիպրոս» [74, էջ 256]:

Վենետիկի հանրապետությունը շատ արագ արձագանքեց Ուզուն Հա-սանի խնդրանքին: Հանրապետության սենատի 1473թ. փետրվարի 10-ի որոշ-մամբ Ջոզեֆա Բարբարոն դեսպան է նշանակվում Իրանում [58, էջ 16]: «Պարսկաստանի դեսպան ընտրեցին Պ. Ջոզեֆա Բարբարոյին և բազմաթիվ նվերներով նրան ուղարկեցին թագավորին (իմա Ուզուն Հասանին)» [65, էջ 162]: Ջոզեֆա Բարբարոն հմուտ դիվանագետ էր 1436-1451թթ. դեսպան էր եղել Մոսկովյան պետությունում [58, էջ 17]: Ռազմական օգնությունը' «հրետանի, որոշ թվով ոումբեր, նետարձակներ, հրացան վառոդով, և ուրիշ զանազան տեսակի երկաթեղեններ, չորս հազար դուկատ արժողությամբ» [74, էջ 256], «վեց մեծ պաշարման թնդանոթ, հրահատներ (arquebuses) և մեծ թվով դաշտային հրանոթներ, վառոդ, և պատերազմական այլ ռազմանյութեր, վեց թնդանոթաձիգ, հարյուր հրացանակիր և հրետանու այլ վարժ մարդիկ» [65, էջ 162-163], «հրամանատարությամբ չորս կոմիսարների և մեկ կաոավարչի, Թոմաս-Իմոլա անունով» [65, էջ 176], Վենետիկից ուղարկվում է երկու մեծ և փոքր նավերով: Բարբարոն իր հետ ուներ նաև «ծովում և ցամաքում ռազմական գործողությունների քարտեզներ, որոնց նպատակն էր Փոքր Ասիայի ազատագրումը» [58, էջ 16]:

Պատերազմը նոր թափով վերսկսվեց 1473թ. գարնանը: Ուզուն Հասանը, «Հայոց ՋԻԲ (1473) ամի (...) ասպատակեցի Քրդստան, էաո զԲաղէշ եւ զԽլաթ եւ զՄուշ եւ զԲոհտանք, եւ բազում արեան հեղութիւն արարել գնաց յաշխարհն Հոոոմաց եւ ազգիչարութիւն հասոյցի հետ ազգին տաճկաց» [15, p. 344]:

Թշնամի բանակների միջև աոաջին ճակատամարտը, որը տեղի ունեցավ Եփրատի ափին' Մալաթիայի մոտ, ավարտվեց Ուզուն Հասանի հաղթանակով [72, p. 412]: Սակայն պատերազմի նախնական տասնօրյա հաջողություններին հաջորդեցին ծանր պարտությունները [58, էջ 17-18]: Մինչ Բարբարոյի գլխավորած տորմիղը գտնվում էր դեպի Կիպրոս նավարկության մեջ, Ուզուն Հասանի «ճակատագրի գավաթը շրջվեց» և նրա բանակը Դերջանի դաշտում (12 օգոստոսի 1473թ.) պարտություն կրեց, որով էլ վճռվեց պատերազմի ընդհանուր ելքը [72, p. 412]:

127

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Օսմաեյաե սուլթան Մուհամադ Բ Ֆաթիհը (1451-1481թթ.) «ել անձամբ (...) ըեդէմ պարսից ութսուն հազար զօրօք (...) էաեց յաոաջ, եւ ի դիմի հարաւ ճակատու ուզուե հասաեայ. եւ յետ բազում կոտորածի' որ եղեւ յերկոցուեց կողմաեց' ի պարտուի մատեեցաւ ուզուե հասաե արքայ պարսից, եւ աճապա-րեաց ի փախուստ» [18, էջ 510]: Սակայե Ուզուե Հասաեը մտադիր չէր զեեքը վայր դեել: Վեեետիկի դոժիե 1473թ. հոկտեմբերի 16-իե գրած եամակով եա պարտություեը պատճառաբաեում էր հրազեեի բացակայությամբ և հավաս-տիացեում, որ ապագայում էլ է պատերազմելու թուրքերի դեմ [58, էջ 18]: Նամակը Վեեետիկ էր բերել Կատերիեո Զեեոե, որե այս աեգամ հաեդես էր գալիս որպես Պարսկաստաեի բաեագեաց [9, էջ 141-142]. «Եվ որովհետև մեծագույե հույսը դրել էր քրիստոեյա իշխաեեերի վրա, և որովհետև եա տեսեում էր, որ ինքը և երանք միևեույե շահե ուեեիե, եա ուղարկեց Պ. Կատերիեոյիե եամակ-եեր տալով երան ուղղված Եվրոպայի բոյոր թագավորներին, նրանցից օգնություն խնդրելու, պնդելով այն վտանգի մասին, որ երկու կողմերն էլ ունեին, և թե ինք զենք էր վերցրած Օսմանցիների դեմ, գլխավորապես մեր (Վեեետիկի) հանրապետության և ուրիշ քրիստոնյա պետությունների դրդմամբ» [65, էջ 167]: Կատերիեո Զեեոե Վրաստաեի վրայով անցնում է Սև ծովի հյուսիսային ափերը. «շատ հոգնություններ կրելուց և շատ վտանգներ անցկացնելուց հետո, գնաց Լեհաստան և գտավ որ Կազեմիր թագավորը (իմա Կազեմիր Դ 1447-1492թթ.) կատաղի կոիվ էր մղումՀուեգարիայի թագավորի դեմ» [65, էջ 171]: Լեհաստանի արքայի արքունիքում եա հանդիպեց Վեեետիկի դեսպան «Պաոլո Օգնիպեեեիե (Paolo Ognibene), որ գնում էր Ուզուե Հասանի մոտ, որպես նվիրակ մեր կառավարության կողմից, և երան նամակներ տվավ ուղղված թագավորին /իմա Ուզուե Հասաեիե/ լի քաջալերանքով ու տաք խոսքերով (...) միևնույն կերպով գրեց Վրաստանի (Gorgora) թագավորին և Մեեգրե-լիայի թագավոր Մելիքոյիե (Melico), և Օգնիբեեեիե ողջերթ մաղթելուց հետո, մեկնեց դեպի Հուեգարիա» [65, էջ 172]:

1474թ. ապրիլին Հուեգարիայում պատվով ընդունվում է Մատթեաս Կոր-վիեուս (1458-1490թթ.) թագավորի կողմից, որը, անսալով Կատերիեո Զեեոյի հորդորներին, «խոստացավ երբեք չլքել այնպիսի մի թագավորի, որ այնքան արժանի էր (օժանդակություն գտնելու)քրիստոնյա աշխարհից» [65, էջ 173]: Կատերիեո Զեեոե, մեկնելով Հուեգարիայից, ժամանում է Վեեետիկ, ուր «ընդունվեց ամբողջ ազնվականության և ժողովրդի կողմից մեծ ցնծությամբ» [65, էջ 173]: Ծերակույտը Կատերիեո Զեեոյի ունկնդրությունից հետո «ընտրեց չորս դեսպաններ Պապին և Նապոլիի թագավորին, և նրանց հետ ուղարկեց Պ. Կատերիեոյիե որպես Պարսկաստանի թագավորի դեսպան, որ մյուսներից առաջնություն պետք է ունենար: Նրանք ծերակույտի կողմից ուղարկվեցին օգոստոսի 22-իե, հազար չորս հարյուր յոթանասուն չորս

128

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

թվին» [65, էջ 173]: «Եվ այս դեսպանների մեկնումից առաջ երանք գրեցին Պ. Ջոզեֆա Բարբարոյին, որ Կիպրոսում էր» [65, էջ 174]: Չնայած Կատերինո Զենոյի գործադրած ջանքերին և եվրոպական գահակալների հավաստիացումներին թուրքերի դեմ համատեղ զինակցության կենսագործումից ոչինչ չստացվեց' «իշխանների մեջ այդ ժամանակ տիրող դաոն երկպառակության պատճառով» [65, էջ 173]:

Ոչ մի արդյունք չունեցավ նաև Ամբրոսիո Կոնտարինիի դեսպանությունը 13 փետրվարի 1474թ. - 16 ապրիլի 1477թ.: Հիշատակելի է, որ այս դեսպանությունը Կաֆայից մինչև Լոոի ուղեկցել էր իրեն որպես Ուզուն Հասանի դեսպան ներկայացնող մի հայ, իսկ ճանապարհի մի այլ հատվածում ոմն հայ քահանա [65, էջ 77]: Ամբրոսիո Կոնտարինին Ջոզեֆո Բարբարոյի հետ Ուզուն Հասանի կողմից Սպահանում տեսակցության է արժանանում 1474թ. նոյեմբերի 4-ին [65, էջ 83]: Երկրորդ անգամ Ամբրոսիո Կոնտարինին Ուզուն Հասանի հետ պաշտոնական տեսակցություն է ունենում 1475թ. մայիսի 31-ին [75, էջ 239]:

Եվրոպայի հակաթուրքական ուժերի հետ դիվանագիտական աշխույժ հարաբերություններով հանդերձ Ուզուն Հասանը ծանր պարտությունից հետո նախընտրելի էր համարում խաղաղությունը Օսմանյան կայսրության հետ, քանի որ եվրոպացիների խոստումներին չէին հաջորդում իրական ռազմաքաղաքական քայլեր: Այս կապակցությամբ Ուզուն Հասանը մի առիթով ասել է Վենետիկի դեսպան Ամբրոսիո Կոնտարինիին. «Ասեք ձեր ղեկավարներին (...) թող նրանք իրենց կողմից կատարեն իրենց /հանձն առած/ պարտականությունը, ինչպես ես անում եմ իմը» [76, էջ 23]: Ուզուն Հասանը մինչև իսկ փորձ էր արել Ղադի Այլասքյարի դեսպանության միջոցով հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ, սակայն հաջողություն չէր ունեցել: Փորձ էր արել անգամ խնամիական կապեր հաստատել օսմանյան տիրակալների հետ և դարձյալ ապարդյուն: Ուզուն Հասանն իր նախկին քաղաքականությունը շարունակում էր ավելի շատ քաղաքական այլընտրանքի բացակայությունից ելնելով, քան որևէ իրական օգնության ակնկալիքով: Այդ իսկ պատճառով էլ Լուդովիկո դը Բոլոնյայի «երկար ճաոը (...) թվում էր, թե շատ քիչ ազդեցություն գործեց Շահի վրա» [75, էջ 239]:

Կյանքի վերջին տարիներին, խուսափելով մեծ ընդհարումներից, Ուզուն Հասանն իր մայրամուտն անցկացրեց ասպատակությունների ու ավարառությունների մեջ. «/ՌԴՃ/ՀԶ (1476) թին Հասան բեկին գնաց զՎրաստուն, թալա֊ նէց ու անթիւ անձինք կոտորէց և գերի արար» [77, էջ 194]:

Վրաստանում էլ Ուզուն Հասանը վիրավորվում է, վերադառնում և 1478թ. հունվարի 5-ին մահանում. «Չարայչար մահուամբ սատակեցաւ, որպէս մանկակոտորն Հերովթէս անիծեալն» [15, էջ 425]: Ուզուն Հասանի մահվամբ ակ-կոյունլուների հզորությունը թևակոխում է անկման փուլ:

129

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

4. Ակ-կռյռւելռւեերի տիրապետության անկումը Հայաստանում (1478 - 1501թթ.)

Ուզուն Հասանի մահից հետո նրա որդիների միջև ծայր առան գահակալական կռիվներ, որոնք ավելի քան երկու տասնամյակ Եվրոպային զրկեցին արևելյան դաշնակցից: Ուժերի հարաբերակցությունն էապես փոխվեց, և Վենետիկը հարկադրված էր 1479թ. Մուհամեդ II-ի հետ հաշտություն կնքել [27, p. 206207]: 1483թ. զինադադար կնքեց Հունգարիան, 1484թ.' Մոլդավիան, 1489թ.' Լեհաստանը և Լիտվական պետությունը [78, c. 172]: Լեհաստանը նույնպես փորձում էր հարաբերությունները կարգավորել Օսմանյան կայսրության կամ նրա դաշնակիցների հետ: 1482թ. Ղրիմ է այցելում և տեղի խանի հետ բանակցություններ վարում Լեհաստանի դեսպան հայազգի Բոգդանը [79, էջ 28]:

Ուզուն Հասանին հաջորդեց անդրանիկ որդին Խալիլը, որի դեմ վեց ամիս հետո ապստամբեց մյուս եղբայրը Յաղուբը. «Զկնի ուզուն հասանայ թագաւորեաց ի վերա պարսից ի դավրէժ որդի նորա խալիլ պէյ, ամիսս 6 ապա եաղուպ պէյ» [18, էջ 510]:

Խոյի մոտ 1478թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ճակատամարտում Խալի-լը զոհվեց, և գահն անցավ Յաղուբին: Սակայն երկպառակություններից ուժասպառ երկիրն անշեղորեն գնում էր դեպի կործանում. «Բազումք մահ խնդրեն անձանց իւրեանց ի բազմանալոյ անօրէնութեան» [64, էջ 98]: Յաղուբը վաղա-ժամ վախճան ունեցավ. «ՋԽ (1491) դեղով մեոաւ Աղուպ փաթշահ» և երկիրը վերջնականապես գահավիժեց երկպառակության անդունդը [80, էջ 393]: Յա-ղուբին հաջորդած ակ-կոյունլու տիրակալները քաղաքական տարբեր խմբակցությունների կամակատարներն էին և ունեցան վաղանցիկ կառավարում:

XVI դարի սեմին ակ-կոյունլուների տրոհված և երկպառակությունից թուլացած պետությունն այլևս անկարող էր դիմակայել Սեֆյան ազգատոհմի հարաճուն հզորությանը: Ստեղծվել էին բոլոր նախադրյալները նոր' Սեֆյան հարստության հաղթանակի և գահակալության համար:

XV դ. վերջին և XVI դ. սկզբին սեֆյանները քաղաքական ասպարեզից դուրս մղեցին ակ-կոյունլու տիրակալներին, և Իսմայիլ I-ը (1502-1524թթ.) դարձավ նոր Սեֆյան արքայատան, հիմնադիրը:

Սեպտեմբեր, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն առաջին (1401-1450թթ.), կազմեց Լ.Ս. Խաչիկյան, Երևան, 1955:

2. Պատմութիւն արշաւանաց հ ասպատակութեանց զօրայ Լանկ-Թամուրի, ի Գրիգորէ Խլաթեցւոյ // Հայոց հին և միջնադարյան բանաստեղծության քրեստոմատիա, Երևան, 1979:

130

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

3. Խաչիկյան Լ.Ս., Հայաստանի քաղաքական վիճակը և սոցիալ-տետեսակաե հարաբերությունները XIV-XV դարերում // Հա] ժողովրդի պատմություն, հ. IV, Երևան, 1972:

4. Петрушевский И.П, Кара-коюнлу государство, Советская историческая энциклопедия, т. 7, Москва, 1965.

5. Битвы мировой истории – Словарь, Москва, 1993.

6. Кондотьер в войнах Монголии и Волгу (1394-1427) // Каспийекий транзит, т. I, Москва, 1996.

7. Успенский ФИ, История Византийской империи, Москва, 1997.

8. Ուղեգրություն Ռույ Գոնցալեց դի Կլավիխոյի (1403-1406թթ.) // Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 65-146:

9. Sykes P. A History of Persia, v. II, London, 1921.

10. Шараф-хан ибн Шамсаддун Бидлиси, Шараф-наме, т. II (перевод, предисловие, примечание и приложение Е.И. Васильевой), Москва, 1976.

11. Օրմաեյաե Մ, Ազգապատում, մասն Բ, Կ. Պոլիս, 1914:

12. Stevans R., The Land of Great Sopy, London, 1962.

13. Ակինյան Ն, Ազատութեան շարժումը ԺԵ-ԺԶ դարուն հայոց մէջ // Հանդէս ամսօրեայ, թիւ 1-12, 1917/18թթ.:

14. Ибрагимов Дж, Феодальные государства на территории Азербайджана XV века, Баку, 1962.

15. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն երկրորդ (1451-1480թթ.), կազմեց Լ.Ս. Խաչիկյան, Երևան, 1958:

16. Սրուաեձտեաեց Գ, Թորոս Աղբար, մասն Բ, Կ.Պոլիս, 1884:

17. Эфендиев О.А, Образование Азербайджанского государства Сефевудов в начале XVI века, Баку, 1961.

18. Չամչանց Մ, Հայոց պատմություն, հ. Գ., Երևան, 1984:

19. Магидович И.П, Магидович В.И, Очерки по истории географических открытий, т. II, Москва, 1983.

20. Սավшլաեյաեց Տ, Պատմութիւն Երուսաղեմի, Երուսաղեմ, 1931, հ. 1:

21. Филипп де Коммин, Мемуары, Москва, 1986.

22. Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV-XVto, Москва, 1984.

23. Մեծն Վարդան Բաղիշեցի //Մանր մատենագիրք ԺԵ-ԺԹ դար, Դիվան Հայոց պատմութեան, գիրք Ժ, Թիֆլիս, 1912, էջ 69-82:

24. Макьявелли Николо, История Флоренции, Москва, 1987.

25. Stavrianos L.S, The Balkans since 1453, New York, 1966.

26. Райт Дж. К, Географические представления в эпоху крестовых походов, Москва, 1988.

27. Dorothy M. Vaughan, Europe and the Turk, A Pattern of Alliance 1300-1700, Liverpool, 1954.

28. Առաքել Բաղիշեցի, Ողբ մայրաքաղաքին Ստամպօլու // Առաքել Բաղիշեցի, Քննական բնագրեր, Երևան, 1971:

29. Փափազյանց Ի., Պատմութիւն եկեղեցիական հաւաքեալ յարժանահաւատ մատե-նագրաց, աշխատասիրութեամբ տեառն Իգնատիոսի վրդ. Փափազեանց Տարօնոյ Արքեպիսկոպոսի ի Մխիթարեան ուխտէն, Վէնետիկ, 1848:

30. Ջաղացպանյան Ե.Դ., Բյուզանդիան կործանման նախօրեին // Պատմա-բանասիրական հանդես, 1988, #2:

131

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

31. Медведев И.П, К вопросу о принципах византийской дипломатии накануне падения нмперии [Византийский временник, 33, Москва, 1972, сс. 129-139].

32. ГасратянМ.А, Орешкова С.Ф, ПетросянЮА, Очерки истории Турции, Москва, 1983.

33. Պալճեաե Ա, Պատմութիւե կաթողիկէ վարդապետութեաե ի հա]ս եւ միութիւե եոցա ըեդ հռոմէակաե եկեղեցւոյ ի փլորեետեաե սիւեհոդոսի, Վիէեեա, 1878:

34. Հովհաեեիսյաե Աշ, Դրվագեեր հայ ազատագրակաե մտքի պատմությաե, հ. I, Երևաե, 1957:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

35. Պատմութիւե Լաեկ-Թամուրայ եւ յաջորդաց իւրոց արարեալ Թովմա վարդապետի Մեծոբեցւոյ, Փարիզ, 1860:

36. Թովմա Մեծոփեցի, Թովմա Մեծոփեցու յիշատակարաեը, հրատարակեց իւր յառաջաբաեով Կարապետ Կոստաեեաեց, Թիֆլիս, 1892:

37. Ներսես Շեռբհայի, Ողբ Եդեսիոյ, Երևաե, 1973:

38. Ուղեգրություե Ուիլյամ Ռուբրուքի (1253-1255թթ.) // Հակոբյաե Հովհ., Ուղեգրու-թյուեեեր, հ. Ա, Երևաե, 1932, էջ 1-33:

39. ԵրեԱիՆԱ Քեօմիւրճեաե, Պատմութիւե համառօտ ԴՃ տարւոյ օսմաեցոց թագաւո-րացե, Երևաե, 1982:

40. После Марко Поло, Путешествия западных чужеземцев в страны трех Индий (перевод с латинского и староитальянского языков, введение и примечания Я.М. Света), Москва, 1968.

41. Арш ГЛ, Виноградов В.Н, Достян ИС, Наумов Е.П, Балканы в международной жизни Европы /XV-начало XX века // Вопросы истории, 1981, 4, сс. 30-42.

42. Шахмалиев Э, Франко-венецианское торговое соперничество на Переднем Востоке первой половины XVI века // Ученные записки АзГУ, 1957, 5, сс. 79-85.

43. Базылев Л., Польско-турецкие дипломатические связи в XVI веке // Сборник статей - Россия, Польша и Причерноморье в XV-XVIII вв., Москва, 1979, сс. 12-28.

44. Райт Дж. К., Географические Представления в эпоху крестовых походов, Москва, 1988 // Տե ս Соколов Н.П, Образование Венецианской колониальной империи, Саратов, 1963, стр. 409-445; Соколов Н.П, Торговые взаимоотношения Венеции и Киликийской Армении в XII-XIV вв., Горький, 1973, стр. 5-24.

45. РутенбургВ.И, Италия и Европа накануне нового времени, Ленинград, 1974.

46. Канделоро Джорджо, История современной Италии, Москва, 1958.

47. Кулишер И.М., История экономического быта Западной Европы, т. 2, Москва-Ленинград, 1931.

48. Շիլթպերկէր, Յովհաեեէս Շիլթպերկէրի ուղեւորութիւեը ի Հայաստաե (թարգմ. Հ. Ֆոկոլեաե), էջ 239; Բազմավէպ, 1959, թիւ 11-12, էջ 239-247:

49. Plaut Steven E, The Middle East and the Venice Model of Development // Mediterranean Quarterly, Summer, 1996, pp. 72-86.

50. Гордлевский В А, Государство Сельджукидов в Малой Азии // Гордлевсий В.А., Избранные сочинения, т. I, Москва, 1960, сс. 31-321.

51. Yale William, The Near East, New York, 1958.

52. MazzaouniM, The Origins of the Safawids, Wiesbaden, 1972.

53. Լեո, Հայոց պատմություե, Երկերի ժողովածու, հ. 3, գիրք 1, Երևաե, 1969:

54. Карпов С.П., Трапезундская империя и западно-европейские государства в 13 - 15 вв., Москва, 1981.

55. Տռմաշեկ Վ, Սասուե և Տիգրիսի աղբերաց սահմաեեերը, մասե Ա, Վիեեեա, 1896:

56. МиллерА.Ф., Мустафа паша Байрактар, Москва-Ленинград, 1947.

57. Ասիայի և Աֆրիկայի երկրեերի միջիե դարերի պատմություե, Երևաե, 1973 :

132

<21րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ա. Պապյաե

58. Ասեադ-ե մարբութ բե ռավաբեթ-ե թարիխ-ի Իրան վա Ջոմհուրի-յե Վեեեզ ազ դո-րե-]ե իլխաեաե թա ասրե սեֆևի (Իրանի և Վեեետիկի հանրապետության պատմական կապերին վերաբերող փաստաթղթեր' սկսած իլխաեություեեերի ժամանակաշրջանից մինչև սեֆյաեեեր) /աշխատասիրությամբ Իրաջ Աեվարիի և Ղոդ-րաթուլլահ Ռոշաեիի/, Թեհրաե, 1352/1973 [պարսկերեն]:

59. Зонненшталь-Пискорский А.А, Международные торговые договоры Персии, Москва, 1931.

60. Абидова М, Государство Ак-коюнлу в Иране во второй половине 15-ого века, Автореферат дисс. на соискание уч. степени кандидата ист. наук, Ленинград, 1953.

61. Զեքիյաե L. Խոջա Սաֆար շահ Աբասի դեսպան Վեեետիկի մեջ, Պատմա-բաեա-սիրակաե հանդես, 1983, #1:

62. Ուղեգրություն Ջոզեֆա Բարբարոյի (1471-1478թթ.) // Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 175-214:

63. Աճաոյան Հ, Մաեաեդյաե Հ, Հայոց նոր վկաները, հ. Բ, Վաղարշապատ, 1902 (Վկայաբաեությաե ռուսերեն թարգմանությունն աոկա է հետևյալ գրքում' Армянские жития и мученичество (Перевод с древнеармянского, вступительные статьи и примечания - Тер-Даврян К.С., Ереван, 1994, стр. 399-405).

64. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն երրորդ (1481-1500թթ.), կազմեց Լ.Ս. Խաչիկյան, Երևան, 1967:

65. Ուղեգրություն Կատերիեո Զեեոյի (1471-1474թթ.) // Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 153-174:

66. Այիշաե Ղ, Հայ-Վեեետ կամ յարըեչութիւեք հայոց և վեեետաց ի ԺԳ-Դ և ԺԵ-Զ դարս, Վեեետիկ, Ս. Ղազար, 1896:

67. Կյուլպեեկյաե Ռ.Վ, Հայաստանի և Փորթուկալի հարաբերությունները սկիզբեե մինչև միջին դարերու վերջը, Երևան, 1986:

68. Աբրահամյան Ա, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. Ա, Երևան, 1964:

69. БорисовН.С, Русская церковь в политической борьбе XIV-XV веков, Москва, 1986.

70. Греков И.Б, Очерки по истории международных отношений Восточной Европы XIV-XVI вв. Москва, 1963.

71. Махмудов ЯМ, К вопросу о взаимоотношениях государств Ак-коюнлу и Сефеви-дов с европейскими странами- вторая половина XV-начало XVII века // Известия АН АзССР, 1987, 3.

72. Browne E. G, A History of Persian Literature under Tartar Domination (A.D. 12651502), Cambridge, 1920.

73. Այվազովսկի Գ, Պատմութիւե Օսմաեեաե Պետութեաե, հ. Ա, Վեեետիկ, 1841:

74. Ուղեգրություն Ջիովաե Մարիա Աեջիոլելլոյի // Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 255-285:

75. Ուղեգրություն Ամբրոսիո Կոետարիեիի (1473-1477թթ.) // Հակոբյան Հովհ., Ուղեգրություններ, հ. Ա, Երևան, 1932, էջ 215-254:

76. Ջուլալյաե ՄԿ, Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների, գիրք Ա, Երևան, 1990:

77. Հակոբ Հիսուսիիե վերագրված ժամանակագրությունը (XV, XVПդդ.), էջ 194 // Մանր ժամանակագրություններ XIII-XVIII^., հ. Ա, կազմեց Վ. Հակոբյանը, Երևան, 1951, էջ 189 - 200:

78. Хорошкевич А.Л, Русское государство в системе международных отношений, Москва, 1980.

133

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

79. Ոսկաեյաե Վ Կ, Հայերը Մոսկվայում XV-XVII դարերում // Պատմա-բաեասիրա-կաե հանդես, 1971, #1, էջ 25-40:

80. Ժամաեակագրակաե մաեր հատվածեեր // Մաեր ժամաեակագրություեեեր, հ. Ա, Երևաե, 1951, էջ 387-401:

ДИПЛОМАТИЧЕСКИЕ УСИЛИЯ ПО СОЗДАНИЮ ЕДИНОЙ АНТИТУРЕЦКОЙ КОАЛИЦИИ И УЧАСТИЕ АРМЯН В ЭТОЙ БОРЬБЕ (эпоха правления туркменских племен ак-коюнлу и кара-коюнлу - XV век)

Ара Папян

Резюме

Туркменские кочевые племена ак-коюнлу и кара-коюнлу (от ак - белый, кара -черный и коюн - баран, овца) переселились в Армению, Атропатену и в северную Месопотамию в конце XIII века. В течение XIV-XV веков они вели ожесточенную и непримиримую борьбу за полный контроль над регионом. Противостояние обострялось тем, что каждый из племенных союзов был вовлечен в сферу влияния противоборствующих стран, среди которых эти племена искали союзников. Это противостояние характеризовалось периодическими вспышками ожесточенных боевых действий.

Захват в 1453г. турками-османами Константинополя и падение в 1461г. Трапезундской империи коренным образом изменили международные отношения и оставили глубокий след на политическом мышлении христиан. Идея освобождения Святой Земли постепенно уступила место идее противостояния туркам, освобождения Константинополя и восточных христиан. Эта новая идея требовала объединения всех антитурецких сил как на Западе, так и на Востоке.

Новая геополитическая ситуация поставила под удар также торговые интересы ряда стран и группировок. Армяне, державшие в своих руках основную часть торговли между Западом и Востоком, быстро втянулись в сферу дипломатии и играли важную роль в попытках создания антитурецкой коалиции. Однако эти усилия были малоэффективными и к началу XVI века туркменские племена полностью уступили политическую арену Османской империи и Сефе-видскому Ирану.

134

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.