Научная статья на тему 'Հեռուստալսարանի դինամիկան Հայաստանում 2012-2016թթ. '

Հեռուստալսարանի դինամիկան Հայաստանում 2012-2016թթ. Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
103
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ինֆորմացիոն վարք / Հայաստանի հասարակություն / հեռուստալսարան / հեռուստադիտումների ինտենսիվություն / հեռուստալսարանի սեգմենտ։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Самвел Манукян

Հոդվածում ներկայացված է 2012-2016թթ. ընթացքում Հայաստանի հասարակությունում ինֆորմացիայի տարբեր աղբյուրների, հատկապես հեռուստատեսության կարևորության փոփոխության դինամիկան։ Իրականացված է Հայաստանում դիտվող հեռուստաալիքների սեգմենտավորումն ըստ հեռարձակվող հեռուստահաղորդումների տիպերի, ինչպես նաև Հայաստանի հեռուստալսարանի սեգմենտավորումն ըստ գերադասելի հեռուստահաղորդումների տիպերի։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ДИНАМИКА ТЕЛЕАУДИТОРИИ В АРМЕНИИ В 2012-2016ГГ.

В статье представлена динамика изменения значимости разных источников информации, особенно телевидения, в Армении за 2012-2016гг. Осуществлено сегментирование телеканалов, которые смотрят в Армении, согласно типам транслируемых ими телепередач, а также сегментирование телеаудитории Армении по типам предпочитаемых телепередач.

Текст научной работы на тему «Հեռուստալսարանի դինամիկան Հայաստանում 2012-2016թթ. »

 ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ.

Սամվել Մանուկյան

Բանալի բաոեր ինֆորմացիոն վարք, Հայաստանի հասարակություն, հե-ռուստալսարան, հեռուստադիտումների ինտենսիվություն, հեռուստալսա-րանի սեգմենտ։

Ներածություն

Աշխարհում տեղի է ունենում տեղեկատվության (ինֆորմացիայի) աղբյուրների դերերի փոխակերպում։ Սրընթաց զարգանում է ինտերնետը, ավանդական հեռուստատեսությունը ձեռք է բերում նոր հնարավորություններ և զարգանում է ինտերակտիվ լրատվամիջոցի վերածվելու ուղղությամբ։ Նվազում է այլ լրատվամիջոցների, մասնավորապես տպագիր մամուլի և ռադիոյի դերը։ Միանշանակ չէ անմիջական շփման որպես ինֆորմացիայի աղբյուրի, դերի փոփոխությունը։ Անձնական շփումը մեսենջերների և վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով նույնպես տեղափոխվում է վիրտուալ տարածք։

Հոդվածում ներկայացված է Հայաստանում 2012-2016թթ. ընթացքում ինֆորմացիայի տարբեր աղբյուրների նշանակության, ինչպես նաև հասարակությունում ինֆորմացիոն վարքի մի քանի բնութագրերի փոփոխության դինամիկան։ Հատուկ ուշադրություն է դարձվել հեռուստատեսությանը։

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Կյանքի որակը 2012-2016թթ. ընթացքում համահանրապետական ներկայացուցչական սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների շտեմարանների մշակ-մամբ։ Դրանք իրականացվել են Հայաստանի կառավարության պատվերով, IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից։

Հետազոտությունների ընդհանուր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի բարձր տարիքի բնակչությունը։ Տարբեր տարիների հետազոտություններում հարցվել է 2000-2018 անձ։

՚ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոց.գ.թ.։

Ինֆորմացիայի աղբյուրների գերակայությունների դինամիկան2012-2016թթ.

2012-2016թթ. Հայաստանում իրականացված Կյանքի որակի հետազոտություններում Հայաստանի բնակչության ինֆորմացիայի ստացման աղբյուրների նշանակությունն ուսումնասիրվել է հետևյալ հարցի կիրառմամբ. «Ի նչ աղբյուրներից եք հիմնականում տեղեկանում նորություններին: Նշեք միայն աոաջին և երկրորդ ամենակարևոր աղբյուրները»։

Հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ 2012-2016թթ. ընթացքում Հայաստանի բնակչության ինֆորմացիոն վարքում տեղի են ունեցել էական փոփոխություններ (Գծապատկեր 1-Ա):

Գծապատկեր 1

Ինֆորմացիայի աղբյուրների գերակայությունների դինամիկան

2012-2016թթ.

Մասնավորապես կտրուկ աճել է ինտերնետի նշանակությունը 2012թ. 33%-ից մինչև 59% 2016թ.: Կտրուկ նվազել է անմիջական միջանձ-նային հաղորդակցության1 (ընկերներ, հարևաններ, բարեկամներ) նշանակությունը 38%-ից 21%, իսկ ընտանիքի անդամների նշանակությունը 15%-ից 7.3%: Ինֆորմացիայի երկու ավանդական աղբյուրների ռադիոյի և տպագիր մամուլի 2012թ. արդեն իսկ շատ ցածր նշանակությունը շարունակել է նվազել և 2016թ. դարձել է համապատասխանաբար 5.5% և

1 Հետազոտությունում «անմիջական միջանձնային հաղորդակցությունը» նշանակում է միջանձնային հաղորդակցություն աոանց ինտերնետի: Այն ստորաբաժանված է երկու կատեգորիայի «Շփում ընտանիքի անդամների հետ» և «Շփում այլ անձանց հետ», այդ թվում հարազատներ, հարևաններ, ընկերներ, աշխատակիցներ:

4.7%: Այնուամենայնիվ, «ավանդական» ինֆորմացիայի աղբյուրներից հեռուստատեսությունը պահպանել է իր առաջնությունը։ Այդ տարիներին հեռուստատեսության նշանակությունը որպես ինֆորմացիայի 1-ին կամ 2-րդ աղբյուր, մնացել է շատ բարձր 83-85% մակարդակի վրա։

Ինֆորմացիայի միջոցների կարևորության դիտարկումը տարիքային խմբերում թույլ է տալիս մանրամասնել ինֆորմացիայի յուրաքանչյուր աղբյուրի յուրահատուկ նշանակությունը և, բացի դրանից, պատկերացում կազմել այդ աղբյուրի նշանակության հետագա փոփոխության վերաբերյալ։ Գծապատկեր 1-Բ-ում ներկայացված է 2016թ. ինֆորմացիայի աղբյուրների նշանակությունը որպես 1-ին կամ 2-րդ առավել կարևոր աղբյուր, ըստ տարիքային խմբերի։

Տվյալներից պարզվում է, որ ինտերնետը միակ ինֆորմացիայի աղբյուրն է, որի կարևորությունը ժամանակի ընթացքում աճելու է (քանի որ միայն ինտերնետի նշանակությունն է աճում տարիքային խմբերի երիտասարդացմանը զուգահեռ)։ Ինֆորմացիայի մնացած միջոցների հեռուստատեսության, միջանձնային հաղորդակցության, ռադիոյի և տպագիր մամուլի նշանակությունը շարունակելու է նվազել։ Հատկանշական է, որ 19-24 տարեկան անձանց 90%-ի և 25-29 տարեկան անձանց 76%-ի համար ինտերնետն արդեն նորությունների ստացման 1-ին կամ 2-րդ կարևոր աղբյուրն է։

Հայաստանի հեոուստալսարաեի Ցավայի դինամիկան2012-2016թթ.

Քանի որ հեռուստատեսության նշանակությունը համեմատաբար երիտասարդ տարիքային խմբերում ունի շարունակական նվազման միտում, հետևաբար մոտակա տարիների ընթացքում հեռուստատեսության որպես ինֆորմացիայի ստացման առաջին կարևոր աղբյուրի, նշանակությունը նվազելու է։ Այս համատեքստում արժե դիտարկել Հայաստանի հեռուստա-լսարանի, տվյալ դեպքում Հայաստանի հեռուստացույց դիտող 18 և ավելի տարեկան բնակչության կրճատման հարցը կամ այն մարդկանց քանակի փոփոխությունը, ովքեր ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում.

Հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում, ինտերնետի զարգացմանը զուգահեռ, հեռուստալսարանի ընդհանուր ծավալը նվազում է։ Եթե 2012թ. հեռուստացույց չէր դիտում բնակչության 2.6%-ը, ապա 2016թ. արդեն 7.4%-ը (Գծապատկեր 2-Ա)։ Ընդ որում, եթե 2016թ. հեռուստացույց ընդհանրապես չէր դիտում 60 և ավելի տարեկան բնակչության 1%-ը, ապա 18-29 տարեկանների 13%-ը (Գծապատկեր 2-Բ)։

Գծապատկեր 2

Հեռուստացույց չդիտող բնակչությունը

Տվյալների մանրամասն դիտարկումից պարզվել է, որ որքան անձն ավելի երիտասարդ է, ավելի բարեկեցիկ է, ունի ավելի բարձր կրթամա-կարդակ, բնակվում է ավելի մեծ բնակավայրում, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ նա հեռուստացույց չի դիտում։ Հեռուստացույց չդիտող բնակչության աճը տեղի է ունենում դիտարկված սոցիալ-ժողո-վրդագրական խմբերի բոլոր կատեգորիաներում։

Առավել հաճախ դիտվող հեռուստաալիքեերը 2013-2016թթ.

Հետազոտություններում առավել հաճախ դիտվող հեռուստաալիքները բացահայտվել են հետևյալ հարցի միջոցով. «Որ հեռուստաալիքեերե եք առավել հաճախ դիտում»: Ընդունվում էր մինչև 2 պատասխան:

Հետազոտություններում հարցվողները նշել են հայաստանյան և այլ եր-կրների ընդհանուր առմամբ 85 հեռուստաալիք: Դրանց շարքում «Արմենիայի» և «Շանթի» լսարանների ծավալները, համապատասխանաբար 62% և 58%, նշանակալիորեն գերազանցում էին մյուս հեռուստաալիքների լսարանները (Գծապատկեր 3)1: Երրորդ տեղում էր Հ1-ը (19%), իսկ չորրորդ և հինգերորդ տեղերում էին համապատասխանաբար «Կենտրոնը» (9%) և ОРТ-ն (8%):

Հայաստանի նշված հինգ առավել դիտվող հեռուստաալիքներից միայն «Կենտրոնի» կերպարն է շաղկապված քաղաքական կուսակցության հետ, այն է' «Բարգավաճ Հայաստան», որը 2017թ. ընտրված Ազգային ժողովում ունի 28 պատգամավոր ընդամենը 101-ից: Նշենք, որ իշխող Հայաս- 1

1 Ակնհայտ է, որ կիրառված մեթոդաբանությունը թույլ չի տալիս գնահատել հեռուստաալիքի ամբողջ լսարանը: Ստացված տվյալները մի փոքր ավելի ցածր են, սակայն մոտ են հեռուս-տալսարանների իրական ծավալները: 2012թ. հեռուստաալիքների լսարանների հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի ամբողջ բնակչության 78%-ը նորություններ է դիտում մեկ կամ երկու հեռուստաալիքով, 15%-ը երեք, իսկ չորս կամ ավելի հեռուստաալիքով 4%-ը:

տանի Հանրապետական կուսակցությունն ունի 58 պատգամավոր: Հայ հեղափոխական դաշնակցության հետ է շաղկապված «Երկիր մեդիա» հեռուս-տաալիքի կերպարը։ ՀՅԴ-ն Ազգային ժողովում ունի 7 պատգամավոր։

Գծապատկեր 3

Տվյալ հեոուստաալիքը որպես 1-ին կամ2-րդ աոավել հաճախ դիտվողը նշած անձանց քանակը

շհաւաւռաա փքը 1-իև կսսք 2-րդ աաւս|ելհաճախ գիւովող հշած անձանց ւռոկոսը հհռո ււատւ ցո ւյց դիււ աղ աևձան ց ք աևսւկի ց

Արմեևխս Շանթ

Հ1 13.7%

ԿեԼատոե Տ,5%

ОРТ Первый канал Ց,2%

A TV 5.0%

PTF'-Планета 4,3%

НТВ 3.6%

Z2 ■ 2,4%

Երկիր մեդիա | 1,2%

TNT ■ 1,1%

Արմեյուզ | 1,1%

ԱՐ | 0,8%

Культура | 0,6%

Շողակաթ | 0,5%

Россия24 I 0,5%

Мир I 0,5%

Eui'onews I 0,4%

13 I 0,3%

Արարատ | 0,3%

Տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2013-2016թթ. ընթացքում աճել են «Արմենիայի», «Շանթի», «Կենտրոնի» և ATV-ի հեռուստալսարանները։ Նույն ժամանակահատվածում նվազել են Հ1-ի, РТР-ի, «Երկիր մեդիայի» և «Արմնյուզի» լսարանները։

Հեռուստաալիքների ազդեցությունն ինֆորմացիոն դաշտի կազմավորման հարցում նշանակալիորեն կախված է դրանց լսարանների տարիքային կազմից։ Այդ տվյալներն առավել մեծ լսարան ունեցող հեռուստաալիքների համար ներկայացված են Գծապատկեր 4-Աև P-ում։

Գծապատկերների տվյալները ցույց են տալիս, որ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների լսարաններում հարաբերականորեն գերակշռում են երիտասարդ տարիքային խմբերը (18-29 և 30-45 տարեկան)։ ATV-ի լսարանում հարաբերականորեն գերակշռում են ամենաերիտասարդ 18-29 և ամենաավագ 60 և ավելի տարիքային խմբերը։ Իսկ Հ1, «Կենտրոն», РТР, НТВ և Հ2 հեռուստաալիքների լսարաններում գերակշռում են բարձր տարիքային խմբերը 46-60 և 60-ից բարձր տարեկան։

■■ 62,3% 53,3%

Գծապատկեր 4

Առավել տարածված հեռուստաալիքներն ըստ տարիքային խմբերի («Որ հեռուստաալիքներն եք առավել հաճախ դիտում»:

Ընդունվել է մինչև երկու պատասխան), 2016: Տվյալները ցույց են տալիս, թե Հայաստանի չափահաս բնակչության տվյալ տարիքային խմբի որ մասն է նշել տվյալ հեռուստաալիքը որպես 1-ին կամ2-րդ առավել դիտվող:

Ա. Արմեն nu. Շտեթ և ձ1 սլ]՚օը 1-իե կամ 2-րդ առավել դիսո]ողը նշածների քանակը տարիքային խմբերում, 2016թ.

100%

15%

Բ. Կենտրոն. OPT. ATV. РТР. НТЗ և 22 ալիքը 1-ին կամ 2-րդ աոաւ1ել դիտվողը նշածների քանակը տարիքային խմբերում 2016թ.

Հեռուստադիտումների օրական միջին ժամանակը

Հայաստանում 2016թ. հեռուստացույց դիտող բնակչությունը օրական հեռուստացույց էր դիտում միջինը 3:47 ժամ: Այդ ցուցանիշը սոցիալ-ժողո-վրդագրական խմբերում ներկայացված է Գծապատկեր 5-ում:

Գծապատկեր 5

Հեռուստադիտումների օրական միջին ժամանակը (այն անձանց համար, ովքեր դիտում են հեռուստատեսություն)

Հեռուստադիտումների միջին ժամանակն աճում է տարիքի աճին զուգահեռ, նվազում է բարեկեցության աճին զուգահեռ, համեմատաբար ավելի բարձր է գյուղերում, համեմատաբար ավելի ցածր է բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում։

Միջին հաշվով ավելի երկար են դիտվում РТР, НТВ, «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաալիքները։ Բոլոր հեռուստաալիքներում ավագ տարիքային խմբերը միջին հաշվով ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուստաէկրանի դիմաց, քան երիտասարդները։ Մասնավորապես, եթե 1824 տարեկաններն օրական հեռուստացույց են դիտում միջինը 2։21 ժամ, ապա 60 և ավելի տարիքային խմբում մոտ 5։50 ժամ։

Հեոուսւռահաղորւթւմեերի տիպերի գերակայությունները Հայաստանի և հեոաստաայիքների լսարաննեյաւմ

Հետազոտությամբ ուսումնասիրվել է, թե ինչ տիպի հեռուստահաղորդումներ են գերադասում դիտել Հայաստանի և առանձին հեռուստաալիքների լսարանները, ինչի նպատակով կիրառվել է հետևյալ հարցը. «Հետևյալ հեռուստատեսային հաղորդումների տեսակներից որո նք եք գերադասում դիտել» (ներկայացվել է քարտ պատասխանների տարբերակներով, ընդունվել է մինչև երկու պատասխան):

Գծապատկեր 6

Հեռուստահաղորդումների տիպերի գերադասելիությունը Հայաստանի հեռուստալսարանում(«Հետևյալ հեռուստատեսային

հաղորդումների տեսակներից որո նք եք գերադասում՛դիտել» : Ներկայացվել է քարտ պատասխանների տարբերակներով, ընդունվել է մինչև երկու պատասխան):

Գհրադասհլ]ւ հհռո աաւսհսսլոյւդււս ւնհրի աիսյհրը

Լուրեր 69,7%

Սերիւււլեեր, ժամանակակից ֆիլմեր

Զվարճալի հաղորդումներ, շոուևեր, ժամանակակից երաժշտություն

Սովետական ժամանակի և դասական ֆիլմեր

Սպորտային հաղորդումներ

Մշակութային և կրոնական հաղորդումներ, դաս ական երաժշտո ւթյո ւն

Քաղաքական թեւքաներով հաղորդումներ

Տվյալների ընդհանուր պրոֆիլը (Գծապատկեր 6) ցույց է տալիս, որ հեռուստատեսությունը Հայաստանի բնակչության համար հիմնականում լուրերի ստացման, պասիվ ժամանցի և զվարճանքի միջոց է։ Այլ կերպ, եթե հեռուստատեսությունը դիտվի հասարակական կառավարման տեսանկյունից, ապա Հայաստանում այն զանգվածային մշակույթի կազմավորման և կայունացման գործիք է։ Հայաստանի հեռուստաալիքներում էթիկական, էսթետիկական և քաղաքացիական դաստիարակությանը նպաստող հաղորդումներն ունեն երկրորդական դեր։

Հեռուստադիտողների ճնշող մեծամասնության համար առավել գերադասելի հաղորդումը լուրերն են, որոնք 1-ին կամ 2-րդ առավել գերա-դասելին են հեռուստադիտողների 70%-ի համար։ Պասիվ ժամանցի հաղորդումներից առավել գերադասելի են սերիալները և ժամանակակից ֆիլմերը (45%), դրանց զիջում են զվարճալի հաղորդումները, շոուները և ժամանակակից երաժշտությունը (32%): Այդ հաղորդումների խումբը եզրափակում են սպորտային հաղորդումները (15%):

Էթիկական և էսթետիկական զարգացմանը նպաստող հեռուստահաղորդումների խմբում սովետական ժամանակի և դասական ֆիլմերը գերադասելի են հեռուստալսարանի 15%-ի շրջանում, իսկ մշակութային և կրոնական հաղորդումներն ու դասական երաժշտությունը 9%-ի։

Քաղաքական հաղորդումները գերադասելի են հեռուստալսարանի 8%-ի շրջանում։

Առանձին հեռուստաալիքներում հեռուստահաղորդումների տիպերի գերադասելիությունը ներկայացված է Աղյուսակ 1-ում։ Աղյուսակի տվյալները ցույց են տալիս, թե տվյալ հեռուստաալիքի լսարանի որ տոկոսի համար է տվյալ հեռուստահաղորդման տիպը 1-ին կամ 2-րդ առավել գե-րադասելին։ Աղյուսակի վանդակների գունավորումը թույլ է տալիս արագ ընկալել, թե տվյալ տիպի հեռուստահաղորդումը որ հեռուստաալիքներում է համեմատաբար ավելի գերադասելի։ Որքան ավելի մուգ կարմիր է վանդակի գույնը, այնքան հարաբերականորեն ավելի բարձր է տվյալ հեռուստահաղորդման գերադասելիությունը տվյալ հեռուստաալիքում մնացած հեռուստաալիքների համեմատ։

Հեոուսւոաալիքների լսարաններն ուսումնասիրելիս փոքր հեսուս-տալսարաններով ալիքները միավորվել են երեք խմբում Ռուսաստաեյաե հեոուսաաալիքներ, որոնցում միավորվել են ОРТ, РТР, НТВ, Россия 24, Мир, Звезда և Культура հեոուստաաlիքները: Մտավորական հեռուստա֊ ալիքներ տիպում են խմբավորվել Ար, «Շողակաթ», «Երկիր մեդիա», «Արա-

րատ» և Հ3 հեոուստաայիքները Երիտասարդական հեոուսաաալիքներ տիպում միավորվել են 74 այլ հեոուստաալիքներ: Նշված հեոուստալսա-րաններում միավորվել են այն անձինք, ովքեր որպես 1-ին կամ 2-րդ գերադասելի ալիք նշել են տվյալ խմբի հեոուստաայիքեեբից գոնե մեկը Յուրահատուկ հեոուստալսարանների ծավալները ներկայացված են Գծապատկեր 7-ում:

Գծապատկեր 7

«Մտավորական», «Երիտասարդական» և «Ռուսաստանյան» հեոուստալսարանները

ZitijuuuiiutUj։ յւււրսւևսսաւ ւկ հհւաաաա լսարանները 9.3%

Մտ, ալյ՚փնհլ՚ւ ՐէՂ ալիքներ էրխռ, սւ լիքներ

■ 1 ֊իև և 2-րդ դերտդասելի ալիքները ևւոյե տիպի էձ\

■ Գերադասում է ւռւ]յւսլ տիպի 1 ալիք

«Արմենիայի»և «Շանթի» լսարաններում մնացած հեռուստաալիքների համեմատ ավելի գերադասելի են սերիալները և համեմատաբար նվազ գերադասելի մշակութային ու կրոնական, քաղաքական հաղորդումները, սովետական ու դասական շրջանի ֆիլմերը:

Հ1-ի լսարանում ամենաբարձրն է լուրերի գերադասելիությունը և համեմատաբար ավելի ցածր քաղաքական թեմաներով հաղորդումները: Ռուսաստանյան ալիքների լսարաններում ցածր է սերիալների գերադասելիությունը և շատ բարձր սովետական և դասական ֆիլմերի գերադասելիությունը: Այս լսարանում բարձր է նաև քաղաքական թեմաներով հաղորդումների գերադասելիությունը:

Մտավորական հեռուստաալիքներում մշակութային և կրոնական հեռուստահաղորդումների գերադասելիությունը 2-3 անգամ գերազանցում է այլ հեռուստաալիքների լսարանների ցուցանիշները: Մտավորական հեռուստաալիքներում բարձր է նաև քաղաքական թեմաներով հաղորդումների գերադասելիությունը, իսկ սերիալների և շոուների գերադասելիությունը ցածր է:

Աղյուսակ 1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հեոուսւոաալիքների լսարանների պրոֆիլներն ըստ հեռուստահաղորդումների տիպերի:

Գունավորումը համադրելի է ըստ տողերի

2ա ղորդում էւե րւխ in եաոկներ

Լուլւևլւ

Սերիա.' և՚ւր, ժամանակակից ֆխնեո.

Ջէխւրճսւ՚իւ հարյորրյումևեր, շոուեեր,

Ժամանակակից երաժշտություն_____________

Սովեսւակտնժ սւմսւնւււկի U դա տակ՚աև

________________________________

Սւցոյւս՜.սւ] իև ճսււ՜լւ՜ւրրլօւմնեյւ

Մշակութայինն կրոնական հաղորդուններ դասական. ե րաժ շ տա թ՛ ուե

Քաղւււքակաև ]?եստեերով հաղորդուններ

2X

69.7%

45.0%

31.6%

15.3%

14.3%

7.6%

Երիտասարդական հեռուստաալիքներում մնացած հեռուստաալիք-ների համեմատ, ամենացածրն է լուրերի գերադասելիությունը, սակայն ամենաբարձրն է զվարճալի հաղորդումների, շոուների և ժամանակակից երաժշտության և սպորտային հաղորդումների գերակայությունը: Անսպասելի արդյունք է, որ այդ հեռուստաալիքներում սովետական ժամանակաշրջանի և դասական ֆիլմերի գերադասելիությունն ավելի բարձր է, քան «զանգվածային մշակույթի» հեռուստաալիքներում, Հ1-ում, «Կենտրոնում» և նույնիսկ մտավորական հեռուստաալիքներում: Այդ տեսակետից երիտասարդական հեռուստաալիքները զիջում են միայն ռուսաստանյան հեռուս-տաալիքներին:

Հայաստանի հեոուստաաւիքեերի սեգմենտները

ռ

Որքանո վ են Հայաստանում դիտվող հեռուստաալիքների լսարանները միմյանց «մոտ» կամ «հեռու» ըստ թեմատիկ գերակայությունների պրոֆիլների: Այդ հարցի պատասխանը ստանալու համար իրականացվել է դրանց պրոֆիլների հիերարխիկ կլաստերային վերլուծություն, որի դենդրոգրամը (որը պատկերում է խնդրո առարկա հեռավորությունները) ներկայացված է Գծապատկեր 8-Ա-ում: Որպես երկու պրոֆիլների միջև հեռավորության չափ սահմանվել է էվկլիդեսյան հեռավորությունը:

Հայաստանում դիտվող հեռուստաալիքները կարելի է դասակարգել երկու մակարդակում: Առաջին մակարդակում զատվում են «Հայկական

զանգվածային մշակույթի» հեռուստաալիքները «Արմենիա» և «Շանթ», որոնց հարում են «Կենտրոնը» և Հ1-ը։ Այդ հեռուստաալիքների խումբը սահմանում է հայաստանյան հեռուստաալիքների դեմքը։ Երկրորդ խումբն են կազմում ռուսաստանյան հեռուստաալիքները։ Առաջին մակարդակի դասակարգման շրջանակներում առանձին խմբեր են կազմում երիտասարդական հեռուստաալիքները և մտավորական հեռուստաալիքները։

Գծապատկեր 8

Հեոուստաալիքեերի կլաստերային վերլուծության դենդրոցրամը

Երկրորդ մակարդակի ավելի լայն խմբավորման դեպքում Հայաստանում դիտվող հեռուստաալիքները ստորաբաժանվում են երկու խմբի երկրորդ մակարդակում ռուսաստանյան հեռուստաալիքների խմբին են միավորվում երիտասարդական և մտավորական հեռուստաալիքները։ Ընդ որում ռուսաստանյան ալիքներին ավելի մոտ են երիտասարդական, քան մտավորական հեռուստաալիքները։

Հեռուստաալիքների երկրորդ խմբում գտնվող 81 հեռուստաալիքների (առավելապես երիտասարդական) ազգային պատկանելության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք առավելապես ռուսաստանյան, եվրոպական կամ ամերիկյան հեռուստաալիքներ են, որոնց նշանակալի մասն իր հաղորդումները թարգմանում է հայերեն կամ ռուսերեն։

Այդ պատճառով հեռուստաալիքների առաջին խումբը կարելի է պայմանականորեն անվանել «Հայաստանյան կամ պերիֆերիկ», իսկ երկրորդ խումբը «Օտարերկրյա կամ կենտրոնական»։

Հայաստանի հեռռաաալսարաևի սեգմենտները

Ինֆորմացիոն դաշտի կառավարման նպատակ ունեցող սուբյեկտի տեսանկյունից ինֆորմացիոն քաղաքականության մշակման համար կարևոր է ոչ միայն հեռուստաալիքների, այլև ամբողջ հեռուստալսարանի սեգմեն-տավորումը։ Այն կարելի է կատարել տարբեր հայեցակարգային հիմքերով։ Առկա հետազոտական տվյալները թույլ են տալիս Հայաստանի հեռուստա-լսարանը սեգմենտավորել հեռուստահաղորդումների գերակայությունների հիմքով։

Սեգմենտավորման արդյունքում առանձնացված է հինգ պայմանականորեն «մաքուր» և չորս «բաղադրյալ» սեգմենտ, ինչպես նաև մեկ սեգմենտ, որում ընդգրկված անձինք չեն կողմնորոշվել, թե ինչ հեռուստահաղորդումներ են գերադասում։ Սեգմենտները ներկայացված են Գծապատկեր P-ում։ Գծապատկերում յուրաքանչյուր սեգմենտին համապատասխանող շրջանի մակերեսը համեմատական է սեգմենտի ծավալին։

Ագրեգացված «մաքուր»սեգմենտներն են.

« Սերիալային.» սեգմենտը այն անձինք, ովքեր որպես 1-ին կամ 2-րդ գերադասելի հեռուստահաղորդում նշել են «սերիալներն» ու «շոուները»։ Ծավալը 8.6%։

«Մշակութային» սեգմենտ այն անձինք, ովքեր որպես 1-ին կամ 2-րդ գերադասելի հեռուստահաղորդում նշել են մշակութային կամ կրոնական հաղորդումները և սովետական կամ դասական ֆիլմերը։ Ծավալը 15.7%։

«Քաղաքական> սեգմենտ։ Ծավալը 5.9%։ Այդ սեգմենտի կազմում են ա) այն անձինք, ովքեր որպես 1-ին գերադասելի հեռուստահաղորդում նշել են «քաղաքական» հաղորդումները, իսկ որպես 2-րդ «լուրերը» կամ «սպորտային հաղորդումները», «սովետական կամ դասական ֆիլմերը» կամ «մշակութային և կրոնական հաղորդումները», բ) այն անձինք, ովքեր որպես 2-րդ գերադասելի հեռուստահաղորդում նշել են «քաղաքական» հաղորդումները, իսկ որպես 1-ին «լուրերը» կամ «սպորտային հաղորդումները»։

« Սպորտային» սեգմենտ այն անձինք, ովքեր որպես 1-ին կամ 2-րդ գերադասելի հեռուստահաղորդում նշել են «սպորտային հաղորդումները» կամ «Լուրերը»։ Ծավալը 7.1%։

« Միայն լուրեր» դիտող սեգմենտ։ Ծավալը 3.4%:

• «Մաքուր» սեգմենտների ընդհանուր ծավալը կազմում է Հայաստանի

հեռուստալսարանի 40.7%-ը։

«Բաղադրյալ» սեգմենտներն են.

«Սերիալ֊լուրեր֊սպորտային» սեգմենտը, ծավալը 45.5%, «Սերիալ֊սպորտային» սեգմենտը, ծավալը 4.8%, «Սերիալ֊մշակութայիե» սեգմենտը ծավալը 7.3%, «Սերիալ֊քաղաքակաե» սեգմենտը, ծավալը 1.1%: «Չկողմեորոշված» սեգմենտը, ծավալը 0.7%:

Գծապատկեր 9

Հայաստանի հեոուստալսարանի ազրեզացված սեգմենտները: Տոկոսները տրված են Հայաստանի ամբողջ հեոուստալսարանի ծավալից:

Գծապատկեր 9-ը բացահայտում է երկու կարևոր դրույթ: Նախ սերիալները, շոու ծրագրերը շաղկապվելով լուրերի հետ հանդիսանում են մեծ հեոուստալսարանի կազմավորման և պահպանման գործոններ: Երկրորդ պարզվում է, որ Հայաստանի հեոուստալսարանում բավական մեծ ծավալ ունի զուտ մտավորական սեգմենտը. այն կազմում է ամբողջ հեոուստալսարանի 1/6֊րդ մասից ավելին, իսկ սերիալ֊ մշակութային սեգմենտի հետ համատեղ հեոուստալսարանի համարյա %֊ը:

Հիմնական արդյունքներ

Հեոուստատեսությունը Հայաստանում մնում է ինֆորմացիայի ստացման աոաջին առավել կարևոր աղբյուրը: Սակայն ինտերնետը 2014֊2016թթ. ընթացքում զգալիորեն բարձրացրել է իր նշանակությունը: Որպեսզի միջնաժամկետ հեռանկարում հեռուստատեսությունն ունակ լինի պահպանելու իր դերը, անհրաժեշտ պայման է, որ այն ինտեգրվի ինտերնետում:

Սակայն դա բավարար պայման չէ անհրաժեշտ է գտնել համապատասխան ռազմավարություն սեփական լսարանը ինտերնետ-հեռուստատեսա-յին դարձնելու համար չկորցնելով այն։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հիմնական հեռուստաալիքների լսարանները դասական զանգվածային լսարաններ են, որոնք առավելապես գերադասում են լուրեր և զանգվածային լսարանին ուղղված պասիվ հանգստի հաղորդումներ սերիալներ և շոուներ։

Ժամանակի ընթացքում արտասահմանյան երիտասարդական հեռուստաալիքների առատությունը կարող է տարրալուծել հայաստանյան զանգվածային հեռուստալսարանը նվազեցնելով դրա ծավալը։

Փաստը, որ Հայաստանի հեռուստալսարանի 1/6-ը կազմում է մտավորական տիպի սեգմենտը, հուշում է, որ Հայաստանի ընդհանուր հե-ռուստալսարանում ճշգրիտ լրատվական և մշակութային ռազմավարության իրականացման դեպքում հնարավոր է կազմավորել և պահպանել բավական մեծ մտավորական հեռուստալսարան։ Այլ կերպ.

• Հայաստանում հնարավոր է վերականգնել հեռուստատեսության կարևորագույն սոցիալական ֆունկցիան՝ մարդու էթիկական, էսթետիկական և քաղաքացիական զարգացումը, որը հեռուստատեսության առևտրայնացման պայմաններում խիստ ապաճել է։

Սեպտեմբեր, 2017թ.

ՀԵՌՈԻՍՏԱԼՍԱՐԱՆԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2012-2016ԹԹ.

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է 2012-2016թթ. ընթացքում Հայաստանի հասարակությունում ինֆորմացիայի տարբեր աղբյուրների, հատկապես հեռուստատեսության կարևորության փոփոխության դինամիկան: Իրականացված է Հայաստանում դիտվող հեռուստաալիքների սեգմենտավորումն ըստ հեռարձակվող հեռուստահաղորդումների տիպերի, ինչպես նաև Հայաստանի հեռուստալսարանի սեգմենտավորումն ըստ գերադասելի հեռուստահաղորդումների տիպերի:

ДИНАМИКА ТЕЛЕАУДИТОРИИ В АРМЕНИИ В 2012-2016ГГ.

Самвел Манукян

Резюме

В статье представлена динамика изменения значимости разных источников информации, особенно телевидения, в Армении за 2012-2016гг. Осуществлено сегментирование телеканалов, которые смотрят в Армении, согласно типам транслируемых ими телепередач, а также сегментирование телеаудитории Армении по типам предпочитаемых телепередач.

TV AUDIENCE DYNAMICS IN ARMENIA IN 2012-2016 Samvel Manukyan

Resume

The article presents the dynamics of various information sources, and especially the importance of television changes in the Armenian society during the period of 20122016. The TV channels watched in Armenia are segmented according to the types of TV programs broadcasted, whereas the TV audience is segmented by their preferred programs.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.