Научная статья на тему 'Conceptual analysis of the problem of national identity'

Conceptual analysis of the problem of national identity Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
268
143
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
НАЦИОНАЛЬНОЕ САМОСОЗНАНИЕ / ПРИМОРДИАЛИЗМ / СИТУАЦИОНИЗМ / КОНСТРУКТИВИЗМ / ЭТНОС / ЭТНИЧНОСТЬ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Геворгян Ашот

Принимая во внимание интерес к соотношению национального и всечеловеческого в конце прошлого столетия и в начале XXI века, а так же вызовы, брошенные современными политическими развитиями, считается целесообразным выделение и рассмотрение некоторых элементов национального бытия в частности национального самосознания и связанных с ним некоторых субэлементов, их роль и место в контексте и “частнонаучных”, и философских аналитических рассуждений. В рамках этнологии принято выделять 3 направления, которые не только по разному интерпретируют взаимоотношения терминов “нация” и ”этнос”, но и роль фактора национального самосознания в системе экзистенциальных регулятивов этноса. Эти направления: примордиализм, ситуационизм (инструментализм) и конструктивизм. Согласно примордиалистской модели: этнос это объективно существующая форма сосуществования, которому присуща некая “этничность”, чем он и отличается от других видов сосуществования (профессионального, религиозного, и т. д.). А нация считается как некая ступень развития этноса. Сторонники ситуационизма проводят некую “этическую линию”, под которым понимают черту, с помощью которой члены этнической группы приписивают себе некую идентичность. Последователи же конструктивизма считают, что нации это искусственные образования, которые создаются интеллектуальной элитой. Никак не умоляя роль и значимость остальных элементов в вопросе национальной идентификации, мы заключим, что национальное самосознание это то сильное оружие, которое в состоянии сохранить, защитить и даже спасти этнос во всех трудностях его существования.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Концептуальный анализ проблемы национального самосознания

This article raises some questions about the elements of national beeing in particular national identity and related some sub-elements and their role and place in the context of philosophical and “private-scientific” analytical reasoning. Within Ethnology decided to allocate 3 destinations that are not only different interpretations of the relationship of the terms "nation" and "ethnicity", but also the role of national identity factor in the system of existential regulators ethnicity. These directions: primordiallism, situationism (instrumentalism) and constructivism. According primordialistic models: ethnicity is objective form of coexistence, which is inherent in a kind of “ethnicity” than it is different from other types of co-existence (professional, religious, etc.). A nation is considered as a certain stage of development of the ethnic group. Supporters Situationist spend some "ethical line", which refers to a line with which members of an ethnic group attribute to themselves a certain identity. Constructivism’s followers believe that the nation it is an artificial entity that created the intellectual elite. Not begging role and importance of the other elements in the issue of national identity, we conclude that the national identity is a powerful weapon that is able to save, protect and even save ethnicity in the difficulties of his existence.

Текст научной работы на тему «Conceptual analysis of the problem of national identity»

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ ՀՏԴ 1/14:316.64

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ դարավերջին և XXI դարի սկզբին հումանիտար և սոցիալ- գիտական հետազոտություններում առանձնահատուկ հետաքրքրություն է նկատվում ազգայինի ու համամարդկայինի փոխհարաբերությունների նկատմամբ: Հաշվի առնելով սա, ինչպես նաև ժամանակակից քաղաքական զարգացումներով բացատրվող մարտահրավերները անհրաժեշտ ենք համարում առանձնացնել ու ընդգծել հետևյալ հարցերի շրջանակը. Ազգային կեցության կամ էթնիկականությունը որոշող ու պայմանավորող մի շարք տարրերի, մասնավորապես ազգային ինքնագիտակցության ու վերջինովս պայմանավորված որոշ հարակից ենթատարրերի տեղն ու դերը ինչպես «մասնավոր գիտական» հետազոտությունների, այնպես էլ փիլիսոփայական վերլուծությունների համատեքստում։

Սակայն մինչև առաջադրված խնդրի քննարկումը սկսելը նպատակահարմար ենք համարում որոշակի հստակություն մտցնել սույն աշխատանքի շրջանակներում կիրառվող տերմինաբանության հետ կապված հարցերի մեջ։ Նախ «էթնոլոգիա» («этнология», «etnology») տերմինը թարգմանելով որպես «ազգագրություն», լռելյայն հավասարության նշան է դրվել «էթնոս» («£0voq») և «ազգ» («na-tio», «нация») տերմինների միջև։ Մյուս կողմից էլ «natio», «нация» տերմինները թարգմանելով «ազգ», իսկ «£0voq» տերմինը «էթնոս» իմաստով շեշտը դնում ենք դրանց միջև առկա տարբերությունների վրա։ Այս հակա-

սության էությունը հասկանալու համար ճիշտ կլինի համեմատել տարբեր ներում ու տարբեր լեզվամտածողությունների շրջանակներում դրանց փոխկապակցվածությունը։

Հունարենում և լատիներենում այս երկու իմաստներն էլ արտահայտվում են մեկ հասկացությամբ (հունարենում efivoq (էթնոս), իսկ լատիներենում natio), իսկ ահա ռուսերենում կամ անգլերենում դրանցից յուրաքանչյուրին համապապատասխանում է առանձին հասկացություն (ռուսերենում этнос և нация, իսկ անգլերենում ethnos և nation), այստեղից կարելի է անել հետևյալ եզրակացությունը. «մեռած» կամ «հին» լեզուներում «ազգ» և «էթնոս» տերմինների միջև իմաստային որևէ տարբերություն չի առանձնացվում։ Եվ դա տարօրինակ չպետք է թվա, քանի որ ազգ հասկացությունը (իր արդի մեկնաբանությամբ) ժամանակակից ազգագրական, քաղաքագիտական, փիլիսոփայական գրականության մեջ միանշանակորեն ընկալվում է որպես ինդուստրիալ քաղաքակրթության ծնունդ։ Իսկ դա նշանակում է, որ վերջինս համեմատաբար «երիտասարդ» հասկացություն է և «հին» լեզուներում գոյություն ունենալ պարզապես չէր կարող։ Ուստի տրամաբանական է, որ գրաբարում «ազգ» տերմինը չէր կարող օգտագործվել որևէ այլ, քան «efivoq» իմաստով, և ժամանակակից հայերենը որպես ժառանգություն ստացել է հենց «ազգ» (տերմին) -«efivoq» (իմաստ) համադրությունը։ Սակայն հետագայում ներմուծելով «էթնոս» (տերմին) -

«kdvoq» (իմաստ) համադրությունը կարծես թե ինքնաբերաբար «ազգ» տերմինին սկսել է վերագրվել «natio» իմաստը։ Բյաց, միևնույն է, հին իներցիայով երբեմն այս տերմինները շարունակում են կիրառվել որպես հոմանիշներ։ Այս լույսի ներքո պարզ է դառնում, որ հայերենում «ազգ» և «էթնոս» տերմինների միջև սահմանը գոնե առօրյա լեզվամտածողության շրջանակներում այնքան էլ հստակ ու խիստ չի արտահայտված։

Ազգագրության շրջանակներում առանձնացվում են երեք ուղղություններ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում ոչ միայն «ազգ» և «էթնոս» տերմինների փոխհարաբերությունը, այլ նաև ազգային ինքնագիտակցության գործոնի տեղը ազգի կամ էթնոսի կեցութային կարգավորիչների համակարգում։ Այդ ուղղություններն են պրիմորդիալիզմը, սիտուացիո-նիզմը (ինստրումենտալիզմը) և կոնստրուկտիվիզմը։

Ըստ պրիմորդիալիստական մոտեցման էթնոսը օբյեկտիվորեն գոյություն ունեցող համակցության ձև է, որին հատուկ է որոշակի ներքին էություն «էթնիկականություն», որով այն տարբերվում է այլ տիպի համակցություններից՝ մասնագիտական, կրոնական և այլն։

Ջ. դը Վոսսի կարծիքով «էթնիկ խումբը այնպիսի մարդկանց խումբ է, որոնք գիտակցում են իրենց որպես մի շարք ընդհանուր ավանդույթների կրող... էթնիկ խմբերը սովորաբար էթնոգամիայի կողմնակիցներ են, չնայած որ ունեն իրենց մեջ «կողմնակիների» ընդունելու այնպիսի տարատեսակ մոտեցումներ, որոնք չեն քայքայում սերունդների շարունակականությունը» (Де-Восс 2001: 233):

Պրիմորդիալիստական տեսություններում էթնոսն ու էթնիկականը ներկայանում են

որպես ռեալ գոյություն ունեցող երևույթներ, որոնց օբյեկտիվ հիմքը հարկավոր է փնտրել բնության կամ հասարակության շրջանակներում (Коркмазов 2004: 211) □

Պրիմորդիալիստական տեսությունները բաժանվում են երկու խմբի սոցիո-կենսաբա-նական (ներկայացուցիչներ Պ.Վան դեն Բեր-գե, Ռ.Շոու, Յու.Վոնգ, Լ.Գումիլյով և ուրիշներ) և էվոլյուցիոն-պատմական (ներկայացուցիչներ Կ.Գիրց, Ու.Կոննոր, Է.Սմիթ, Ջ.Արմսթ-րոնգ, Յու.Բրոմլեյ, Վ.Կոզլով և ուրիշներ):

Իրադրական (սիտուացիոնիստական)

(ներկայացուցիչներ Ֆ.Բարտ, Դ.Բելլ,

Գ.Վուլպ, Դ.Մոյնիհեն և ուրիշներ) տեսության համաձայն՝ էթնիկականությունը դիտարկվում է որպես գործիք, որի օգնությամբ որոշ մարդիկ հասնում են այս կամ այն նպատակին։

Ֆ.Բարտը նշում է, որ էթնիկականության հիմնական չափորոշիչը այսպես կոչված «էթնիկական սահմանն» է։ Էթնիկական սահման, կամ էթնիկական խմբի սահման ասելով՝ նա հասկանում էր էթնիկ խմբի կողմից իրեն վերագրվող որոշակի ինքնությունը (Барт 2006: 16):

Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները (ներկայացուցիչներ Բ.Անդերսոն, Պ.Բուրդյե, Է.Գելլներ, Է.Հոբսբամ, Վ.Տիշկով և ուրիշներ) գտնում են, որ ազգերը արհեստական ձևագո-յացություներ են՝ ստեղծված գաղափարական էլիտայի կողմից։ Բ.Անդերսոնը այս հարցի շուրջ ներկայացնում է հետևյալ տեսակետը. «Ես առաջարկում եմ ազգի հետևյալ սահմանումը՝ երևակայական քաղաքական համակցություն, որը մարդկանց երևակայության մեջ ընկալվում է որպես անխուսափելիորեն սահմանափակ, բայց միևնույն ժամանակ սուվերեն իրողություն» (Андерсон 2001: 28):

Իսկ ահա պրիմորդիալիզմի կողմնակիցները ազգը դիտարկում են որպես էթնոսի զարգացման յուրահատուկ աստիճան։

Պ.Վան Դեն Բերգեն գտնում էր, որ ազգ հասկացությունն ինքնին արյունակցական, ժառանգական ընտրության արդյունք է, ու դրա համար էլ ազգերը պետք է դիտարկել որպես արյունակցական կապերով միավորված մարդկանց հանրույթ, նույն կերպ, ինչպես որ էթնիկ խմբերը։ Ըստ էության ազգը արյունակցական կապի ընդլայնված գործոն է կրում իր մեջ»Ծ Իսկ Ս.Տոկարևը գտնում էր, որ ժամանակակից պետություններն ու ազգերը իրենց մեջ են առնում, կլանում են նախկին տոհմային հանրույթները (Токарев 1978: 125):

Չնայած պրիմորդիալիստական տեսությունների առաջադրած տեսակետներին միևնույն է, ժամանակակից ազգագրության, քաղաքագիտության, փիլիսոփայության շրջանակներում «ազգ» տերմինը կիրառվում է «պետության քաղաքացի» իմաստով։ Համարվում է, որ այս կամ այն պետության բոլոր քաղաքացիները, անկախ իրենց էթնիկական ու էթնոմշակութային առանձնահատկություններից, անկախ նրանից, թե որ լեզուն ու լեզվամտածողությունն են իրենց համար համարում մայրենի, միևնույն է, հանդիսանում են նույն ազգի ներկայացուցիչներ։ Հաճախ կարելի է լսել «հայկական արմատներով ֆրանսիացի» կամ « ռուսական արմատներով կանադացի» արտահայտությունները։ Սակայն հարկավոր է ընդունել, որ այստեղ մեք գործ ունենք ավելի շուտ քաղաքական, քան ազգագրական կամ փիլիսոփայական հասկացութային-տերմինա-բանական մեկնաբանությունների հետ։ Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ ցանկացած պետական կազմավորման համար

էլ ավելի ցանկալի է ունենալ հնարավորինս մեծ թվով այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց ինչ-որ առումով կհամարեն հենց տվյա լ պետական միավորի անքակտելի բաղադրիչը, այլ ոչ թե այդ պետությունը կդիտարկեն որպես ժամանակավոր ապրելավայր իրենց իրական հայրենիք համարելով հեռավոր կամ միգուցե նաև իրականում գոյություն չունեցող մի երկիր։ Այս տեսանկյունից իդեալական տարբերակը մոնոէթնիկ պետությունն է (75% և ավելի մեկ էթնիկական-ազգային միավորից բաղկացած պետությունը), բայց դա ժամանակակից աշխարհում հազվադեպ հանդիպող երևույթ է։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխարհի հզորագույն պետական միավորները (ինչպես ներկայումս, այնպես էլ մոտ ու հեռավոր անցյալում) էթնիկ բաղկա-ցուցչային տարրերի առումով երբեք էլ միատարր չեն եղել, պարզ է դառնում, թե ինչու է այս, կարծես թե, միանշանակորեն ակնհայտ սխալ տեսակետը այսքան կենսունակ։ Սակայն եկեք չմոռանանք, որ էթնիկական հանդուրժողականություն որդեգրած պետական միավորները (կլինի դա պարզապես ոչ մոնո-էթնիկ մի պետություն, թե տարբեր էթնիկ-վարչական միավորերից կազմված կայսրություն), անհամեմատ ավելի կենսունակ ու գործառնական առումով առավել հեռանկարային են, քան էթնիկականությունը բացահայտ ճնշող, այլ էթնիկ միավորներին պետակա-նաստեղծ էթնոսի (մեկ ազգի) մեջ ձուլելուն ուղղված ակնհայտ քայլերի դիմող պետական կազմավորումները։ Հիշենք, թեկուզ XX դարի սկզբին Օսմանյան կայսրության, կամ էլ դարավերջին ԽՍՀՄ-ի ձգտումները ճնշել ազգա-յին-էթնիկական զարթոնքի տարրերը կայսրության կազմում ապրող տարբեր ժողովուրդ-

ների մոտ: Երկու դեպքում էլ պատմությունն ականատես եղավ հզոր կայսրությունների փլուզմանը: Այստեղից կարելի է կատարել հետևյալ կարևոր եզրակացությունը. տվյալ պետական միավորի ղեկավարությունը, ձգտելով մոտեցնել, իրար նմանեցնել երկրի բոլոր բնակիչների քաղաքացիական կեցության փաստացի կարգավիճակի ու, դրանով պայմանավորված, գիտակցական հարթության մեջ ընդհանուր երկրի, հայրենիքի մասին պատկերացումները, որևէ կերպ չպետք է փորձի դա անել ի հաշիվ էթնիկական ինքնագիտակցության, կամ այլ կերպ ասած, չպետք է գնա բացահայտ բռնաճնշումների ու հարկադրանքի ճանապարհով։ Այդպիսի գործելաոճը հանգեցնում է էթնիկ այս կամ այն խմբի ներսում պաշտպանական բնազդների ակտիվացմանը և որպես արդյունք ի սկզբանե դրված նպատակների ակնհայտ ձախողմանը։ Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի համար առավել քան հրատապ է այս խնդրի հստակ լուսաբանումն ու օբյեկտիվ գնահատումը։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս մոտեցումը ոչ մի կերպ չի կարող ծառայել հայոց ազգային շահին, քանի որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը բնակչության կազմի ու էթնիկ բաղադրատարրերի առումով ցանկացած տեսանկյունից էլ դիտարկելու դեպքում ներկայանում է որպես մոնոէթնիկ պետության դասական օրինակ, իսկ մյուս կողմից աշխարհասփյուռ հայությունը իր աշխատասիրության, այլ մշակութային միջավայրերում հեշտ հարմարվելու, ինտեգրվելու և այլոց կողմից ավանդաբար դրական գնահատականների արժանանալու շնորհիվ կարծես թե «հեշտ թիրախի» է վերածվում այս կամ

այն ազգի ձևավորման, կայացման կամ զարգացման գործընթացներում ձուլվելու ու էթնիկ ինքնակեցությունը կորցնելու տեսանկյունից։ Սակայն գույություն ունի մի հանգամանք, որը որոշակի հույս ու լավատեսություն է ներշնչում հայ ազգի ապագայի նկատմամբ։ Խոսքն այն մասին է, որ դարերով զրկված լինելով պետականությունից, իսկ ցեղասպանությունից հետո ժողովրդի զգալի զանգվածի առումով նաև հայրենի հողից, հայրենիքից հայերին ոչ միայն հաջողվել է պահպանել էթ-նիկ-ազգային ինքնագիտակցությունը, այլև նույնիսկ պատմական նպաստավոր հանգամանքների բերումով օտար հողում ստեղծել ազգային պետություն, երբեք չկորցնել սեփական հողի, հայրենիքի ու ամեն ազգայինի հետ իրեն կապող զգացողությունը, ինչի փայլուն ապացույց է մահմեդականություն կամ ալա-վիություն ընդունած հայերի որոշ ժառանգների ցանկությունը վերադառնալ իրենց արմատներին և ամենակարևորը. արևելահայերեն թե արևմտահայերեն, կամ էլ նույնիսկ օտար լեզուներով խոսող, կաթոլիկ, ուղղափառ, ալավի թե մահմեդական «հային» ընկալել ու ընդունել որպես հայ, որպես էթիկազ-գային միևնույն համակարգի, արժեքների կրող ու անդամ։ Այս ամենը, չնայած որ կրում է հզոր դրական լիցք, բայց և այնպես ունի զուտ էմոցիոնալ, հուզազգացմունքային նշանակություն, և չի կարող որևէ կերպ նշանակալի դեր խաղալ անընդհատ զարգացող ու հա-մաինտեգրման ուղին բռնած աշխարհում հայ ազգի սեփական արժանի տեղի, դերի, ինքնագնահատման ու ինքնապահպանման դժվարին, բայց կարևորագույն խնդրի կենսագործմանը։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է տեսական մակարդակում

իմաստավորել ու ընդգծել բոլոր այն գործոններն ու տարրերը, որոնք այս կամ այն կերպ նպաստում են էթնիկ-ազգային ինքնակեցութ-յան պահպանմանն ու ամրապնդմանը։ Մեր կարծիքով այս իմաստով չափազանց լուրջ և կարևոր նշանակություն ունի ազգային ինքնագիտակցության գործոնը, որը որոշակի մշակվածության աստիճան այս պահի դրությամբ ձեռք բերել է, սակայն որպես ազգի էության, ինքնապահպանման ու կեցության կարևորագույն տարր սովորաբար չի դիտարկվում։

Սոցիոկենսաբանական տեսության կողմնակիցների մեծ մասի կարծիքով սեփական էթնիկ պատկանելիության գիտակցությունը ի սկզբանե դրված է մարդու գենետիկական կոդում ծննդյան պահից ի վեր, ինչի շնորհիվ մարդիկ միավորվում են յուրահատուկ կեն-սաբանական-արյ ունակցական հանրույ թնե-րում։

Էվոլյուցիոն-պատմական ուղղության

կողմնակիցները էթնոսն ու էթնիկականու-թյունը դիտարկում են ոչ թե որպես բնական, այլ որպես հասարակական համակցություններ ու կատեգորիաներ, որոնք ձևավորվել են հասարակապատմական զարգացման արդյունքում։ Այստեղ սեփական էթնիկ պատկանելիության գիտակցությունը բացատրվում է ոչ թե սոցիոկենսաբանական գործոններով, այլ այնպիսի կոնկրետ սոցիալ-պատմական պայմանների ազդեցությամբ, որոնք հնարավորություն են տալիս առանձնացնել այդպիսի հանրույթների ու առանձին անհատների մշակութային բնորոշ առանձնահատկությունները, որ ձեռք են բերվել սոցիալականացման գործընթացների արդյունքում։

Ազգային ինքնագիտակցության վերաբերյալ իր յուրահատուկ կարծիքն է արտահայտել նաև Լ.Գումիլյովը. «...որևէ էթոնսին պատկանելիությունը սուբյեկտի սեփական անմիջական ինքնագիտակցման հետևանք է, իսկ շրջապատը դա արձանագրում է որպես կասկածի չենթարկվող փաստ» (Гумилев 1990: 49)П

Դիտարկելով ու վերլուծելով տարբեր հե-տազոտողների տեսակետները կարող ենք առանձնացնել որոշ գործոններ, որոնք նրանց կողմից ներկայացվել են որպես էթնոսի ու էթ-նիկականության հիմնական չափանիշներ։ Ամենամեծ թվարկումներից մեկին կարելի է հանդիպել Ս.Եպիշևի «ազգային քաղաքականության հիմքերը» հոդվածում.

1. արյունակցական-գենետիկական ընդհանրությունները.

2. լեզվական ընդհանրությունները.

3. ծագման ու պատմական ճակատագրի ընդհանրությունը.

4. տարածքային ընդհանրությունները.

5. կայուն միջսերնդային ժառանգականությունը.

6. մշակույթի ու ավանդույթների ընդհանրությունը.

7. վարքի յուրօրինակ կարծրատիպը.

8. «մենք-նրանք» սկզբունքով սեփական անձի ու էթնիկ խմբի հակադրումն այլ էթնիկ խմբերին.

9. էթնիկ ինքնագիտակցության ընդհանրությունը (որը հնարավորություն է տալիս իրականացնելու էթնիկ ինքնանույնակա-նացում ամենից առաջ հանրույթի ինքնանվանման միջոցով) (Епишев 2011: 1): Նշված կետերը գրեթե բոլորն էլ հնարավոր է քննադատել ու ցույց տալ օրինակներ, թե

որ դեպքերում դրանք չեն աշխատում: Սակայն նույնիսկ ամենախիստ ու ծայրահեղ քննադատական մոտեցումն էլ չի կարող բերել գոնե մեկ օրինակ, երբ մարդն իրեն գիտակցում է որպես այսինչ էթնիկ խմբի տարր, բայց իրականում պատկանում է այլ էթնիկ խմբի։

Հետևաբար, չնսեմացնելով ու չարհամա-րելով էթնիկ-ազգային ինքնակեցության գործում մյուս տարրերի դերն ու նշանակությունը, պարտադիր ենք համարում առանձնահատուկ կերպով ընդգծել ու շեշտադրել, որ ազգային ինքնագիտակցությունը այն հզորագույն ուժն է, որը ի զորու է պահպանել, պաշտպանել իսկ

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Де-Восс, Дж. (2001). Этнический плюрализм: конфликт и адаптация. Личность, культура, этнос: современная психологическая антропология. Под общей редакцией А.Белика.

2. Коркмазов, А. (2004). Проблема этноса и этничности в науке: в поисках парадигмы. Вестник СевКавГТУ Серия Гуманитарные науки, № 1(11). Ставрополь.

3. Барт, Ф. (2006). Этнические группы и социальные принципы. Москва.

երբեմն նույնիսկ փրկել ազգին իր գոյության բոլոր դժվար ու անելանելի թվացող պահերին, ապահովել նրա համար յուրատեսակ պատվար շրջակա հասարակական ու քաղաքական ամենաբարդ իրավիճակներում դիմագիծը չկորցնելու, պահպանելու, ու սերնդեսերունդ փոխանցելու համար։ Ուստի անհրաժեշտ է միջոցներ, ջանք ու եռանդ չխնայել սփյուռքի հայ գաղթօջախներում ազգային ինքնագիտակցության մակարդակը պատշաճ մակարդակի վրա պահելուն և ուղղորդելուն միտված միջոցառումներ, ծրագրեր ու ենթած-րագրեր իրականացնելու գործում:

4. Андерсон, Б. (2001). Воображение сообщества. Размышления об истоках и расп-ростронении национализма. М., изд-во: Канон-пресс-Ц.

5. Токарев, С. (1978). История зарубежной этнографии. М., изд-во: Высшая школа.

6. Гумилев, Л. (1990). Этногенез и биосфера земли. Ленинград.

7. Епишев, С. (2011). Основы национальной политики. Содружество литературных проектов. Русское поле, № 11; http:// www.Suzhda-nia.ruspole.info/node/1188.

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԱՄՓՈՓՈՒՄ

XX դարի վերջին տեղ գտած և մեր օրերում տաքրքրությունը ազգայինի ու համամարդ-

իր շարունակվող համընդհանուր հե- կայինի փոխհարաբերությունների նկատ-

մամբ, ինչպես նաև ժամանակակից քաղաքական, տնտեսական զարգացումներով բացատրվող մարտահրավերները յուրահատուկ հրամայական են ձևավորել հստակեցնել յին կեցությունը կամ էթնիկականությունը որոշող ու պայմանավորող մի շարք տարրերի, մասնավորապես ազգային ինքնագիտակցության ու վերջինովս պայմանավորված որոշ հարակից ենթատարրերի տեղն ու դերը ինչպես «մասնավոր գիտական» հետազոտությունների, այնպես էլ փիլիսոփայական վերլուծությունների համատեքստում։

Ազգագրության շրջանակներում առանձնացվող 3 ուղղությունները պրիմորդիալիզմը, սիտուացիոնիզմը (ինստրումենտալիզմը) և կոնստրուկտիվիզմը, տարբեր կերպ են մեկնաբանում ազգային ինքնագիտակցության գործոնի տեղը ազգի կամ էթնոսի կեցութային կարգավորիչների համակարգում։

Ըստ պրիմորդիալիստական մոտեցման էթնոսը օբյեկտիվորեն գոյություն ունեցող համակցության ձև է, որին հատուկ է որոշակի ներքին էություն «էթնիկականություն», որով այն տարբերվում է այլ տիպի համակցություններից՝ մասնագիտական, կրոնական և այլն։

Ըստ իրադրական (սիտուացիոնիստա-կան) տեսության՝ էթնիկականության հիմնա-

կան չափորոշիչը այսպես կոչված «էթնիկական սահմանն» է։

Կոնստրուկտիվիզմի կողմնակիցները գտնում են, որ ազգերը արհեստական ձևագո-յացություներ են, որ ստեղծվել են գաղափարական էլիտայի կողմից։

Չնսեմացնելով էթնիկ-ազգային ինքնակե-ցության գործում մյուս տարրերի դերն ու նշանակությունը՝ հոդվածում հատկապես կարևորվում է ազգային ինքնագիտակցությունը՝ որպես հզորագույն ուժ, որն ի զորու է պահպանել, պաշտպանել, իսկ երբեմն նույնիսկ փրկել ազգին իր գոյության բոլոր դժվար ու անելանելի թվացող պահերին, ապահովել նրա համար յուրատեսակ պատվար՝ շրջակա հասարակական ու քաղաքական ամենաբարդ իրավիճակներում դիմագիծը չկորցնելու, պահպանելու ու սերնդեսերունդ փոխանցելու համար։

Հանգուցային հասկացություններ. Ազգային ինքնագիտակցություն, պրիմորդիալիզմ, սիտուացիոնիզմ, կոնստրուկտիվիզմ, էթնոս, էթնիկականություն։

GEVORGYAN ASHOT

CONCEPTUAL ANALYSIS OF THE PROBLEM OF NATIONAL IDENTITY

SUMMARY

This article raises some questions about the role and place in the context of philosophical and

elements of national beeing - in particular national "private-scientific" analytical reasoning.

identity and related some sub-elements and their

Within Ethnology decided to allocate 3 destinations that are not only different interpretations of the relationship of the terms "nation" and "ethnicity", but also the role of national identity factor in the system of existential regulators ethnicity. These directions: primordiallism, situationism (instrumentalism) and constructivism .

According primordialistic models: ethnicity - is objective form of coexistence, which is inherent in a kind of "ethnicity" than it is different from other types of co-existence (professional, religious, etc.). A nation is considered as a certain stage of development of the ethnic group.

Supporters Situationist spend some "ethical line", which refers to a line with which members of an ethnic group attribute to themselves a certain identity.

Constructivism's followers believe that the nation - it is an artificial entity that created the intellectual elite.

Not begging role and importance of the other elements in the issue of national identity, we conclude that the national identity - is a powerful weapon that is able to save, protect and even save ethnicity in the difficulties of his existence.

Key concepts: national identity, primordiallism, situationism, constructivism, ethnos, entity.

ГЕВОРГЯН АШОТ

КОНЦЕПТУАЛЬНЫЙ АНАЛИЗ ПРОБЛЕМЫ НАЦИОНАЛЬНОГО САМОСОЗНАНИЯ

РЕЗЮМЕ

Принимая во внимание интерес к соотношению национального и всечеловеческого в конце прошлого столетия и в начале XXI века, а так же вызовы, брошенные современными политическими развитиями, считается целесообразным выделение и рассмотрение некоторых элементов национального бытия – в частности национального самосознания и связанных с ним некоторых субэлементов, их роль и место в контексте и "частнонаучных", и философских аналитических рассуждений.

В рамках этнологии принято выделять 3 направления, которые не только по разному интерпретируют взаимоотношения терминов "нация" и "этнос", но и роль фактора национального самосознания в системе экзистенциальных регулятивов этноса. Эти направления:

примордиализм, ситуационизм (инструментализм) и конструктивизм.

Согласно примордиалистской модели: этнос - это объективно существующая форма сосуществования, которому присуща некая "этнич-ность", чем он и отличается от других видов сосуществования (профессионального, религиозного, и т. д.). А нация считается как некая ступень развития этноса.

Сторонники ситуационизма проводят некую "этическую линию", под которым понимают черту, с помощью которой члены этнической группы приписивают себе некую идентичность.

Последователи же конструктивизма считают, что нации - это искусственные образования, которые создаются интеллектуальной элитой.

Никак не умоляя роль и значимость осталь- Ключевые понятия: национальное само-

ных элементов в вопросе национальной иденти- сознание, примордиализм, ситуационизм

фикации, мы заключим, что национальное самосознание – это то сильное оружие, которое в состоянии сохранить, защитить и даже спасти этнос во всех трудностях его существования. конструктивизм, этнос, этничность.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.