Научная статья на тему 'ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԴԵԼԸ'

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԴԵԼԸ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
71
33
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
տեղական ինքնակառավարմանմոդելներ / Երևան քաղաքի մոդել / տեղական ինքնակառավարման ինքնուրույնություն և անկախություն / ՏԻՄ լիազորություններ / բնակչության մասնակցություն / ֆինանսական անկախություն

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Բարսեղյան Արաքսյա

Յուրաքանչյուր համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև տեղական ինքնակառավարման մարմինների և պետության միջև առկա փոխհարաբերություններով։ Հետևապես՝ հարկ է ուշադրություն դարձնել տվյալ համայնքում գործող տեղական ինքնակառավարման մոդելին և անհրաժեշտության դեպքում կատարել դրա փոփոխություն կամ բարելավում։ Հոդվածում համեմատական վերլուծության են ենթարկվել տեղական ինքնակառավարման գոյություն ունեցող մոդելներն ու վեր են հանվել դրանցից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը։ Միաժամանակ, ուսումնասիրելով Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մոդելը, պարզ է դարձել, որ ՏԻՄ-երին փոխանցված լիազորությունների ոչ լիարժեք և անարդյունավետ իրականացումը, նախ և առաջ, պայմանավորված է գործող մոդելով։ Արդյունքում՝ առաջարկվել է Երևանի ՏԻ մոդելի շրջանակում կատարել բարեփոխումներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COMPARATIVE ANALYSIS OF LOCAL SELF-GOVERNMENT MODELS AND YEREVAN CITY MODEL

One of the most important factors determining the efficiency of local self-government in any community is the relationship between local self-government and the state, so it is necessary to pay attention to the model of local self-government functioning in a given community and, if necessary, to change the model or make improvements to this model. Accordingly, in the present paper, a comparative analysis of existing models of local self-government has been carried out, the positive and negative sides of each model have been highlighted, the model of local self-government of Yerevan City has been studied, and as a result it has been found out that one of the reasons of incomplete and inefficient implementation of the powers delegated to local self-government bodies of Yerevan City is related to the existing model of local self-government. As a result, it is proposed to make improvements to the model of local self-government of Yerevan city.

Текст научной работы на тему «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԴԵԼԸ»

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԴԵԼԸ

DOI: 10.52174/2579-2989_2022.4-61

Հիմնաբառեր. տեղական ինքնակառավարման մոդելներ, Երևան քաղաքի մոդել, տեղական ինքնակառավարման ինքնուրույնություն և անկախություն, ՏԻՄ լիազորություններ, բնակչության մասնակցություն, ֆինանսական անկախություն

Յուրաքանչյուր համայնքում տեղական ինքնակառավարման արդյունավետությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև տեղական ինքնակառավարման մարմինների և պետության միջև առկա փոխհարաբերություններով։ Հետևապես' հարկ է ուշադրություն դարձնել տվյալ համայնքում գործող տեղական ինքնակառավարման մոդելին և անհրաժեշտության դեպքում կատարել դրա փոփոխություն կամ բարելավում։

Հոդվածում համեմատական վերլուծության են ենթարկվել տեղական ինքնակառավարման գոյություն ունեցող մոդելներն ու վեր են հանվել դրանցից յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերը։ Միաժամանակ, ուսումնասիրելով Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մոդելը, պարզ է դարձել, որ ՏԻՄ-երին փոխանցված լիազորությունների ոչ լիարժեք և անարդյունավետ իրականացումը, նախ և առաջ, պայմանավորված է գործող մոդելով։ Արդյունքում' առաջարկվել է Երևանի ՏԻ մոդելի շրջանակում կատարել բարեփոխումներ։

Արաքսյա

ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀՊՏՀ ասպիրանտ

2019 թ. գերազանցությամբ ավարտել է ՀՊՏՀ-ն' ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան: 2019 թ.-ից մինչ օրս սովորում է ՀՊՏՀ ասպիրանտուրայում' «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: 2022 թ.-ից աշխատում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում' որպես կրտսեր հետա-զոտող:

յ^. https://orcid.org/0000-ЦУ 0002-0078-8470

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև առկա փոխհարաբերությունների բնույթով պայմանավորված' մասնագիտական գրականության մեջ ընդունված է առանձնացել տեղական ինքնակառավարման համակարգի մի շարք մոդելներ, որոնցից աշխարհում լայն տարածում են գտել հատկապես դասականը (անգլո-սաքսոնա-կան) և մայրցամաքայինը (ֆրանսիական): Այս երկուսին զուգահեռ, որոշ տեսաբաններ առանձնացնում են նաև այլ

о

о

<

со

3

2

0

1

о

СЦ

<

о

d

о

0_

о

ք

с

ՏԼ

с

3

3

со

р

со

р

£.

со

3

§

с1

=i

4

62

մոդելներ, մասնավորապես' խառը, խոր-հըրդային և այլն: Նշված բոլոր մոդելները, առաջին հերթին, մեկը մյուսից տարբերվում են ՏԻՄ-երի անկախության և ինքնուրույնության աստիճանով:

ՏԻ անգլո - սաքսոնական մոդելը ձևավորվել է Մեծ Բրիտանիայում։ Այն առավել մեծ տարածում ունի աշխարհում և ավելի ժողովրդավարական է, քան մայրցամաքայինը։ Մոդելի տարբերակիչ առանձնահատկություններից են պետական կառավարման համակարգից անկախության և ինքնուրույնության բարձր աստիճանը, կենտրոնական իշխանության նշանակած ներկայացուցչի բացակայությունը, տեղական կյանքի շատ հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառավարությունից անկախությունը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակ կերպով ամրագրումն օրենսդրությամբ, այդ լիազորությունների շրջանակում ՏԻՄ-երի ինքնուրույնությունը։

Վերոնշյալ մոդելը գործում է նմանատիպ իրավական համակարգ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրա-լիան, Հնդկաստանը և այլն:

Տեղական ինքնակառավարման՝ միջազգային փորձում լայնորեն կիրառվող հաջորդ մոդելը մայրցամաքայինն է, որը ստեղծվել և ձևավորվել է Ֆրանսիայում, ուստի երբեմն անվանում են նաև ֆրանսիական։ Այս մոդելի դեպքում շեշտադրվում է պետության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ամուր կապը, տեղերում գործում են պետական կառավարման ներկայացուցիչներ, որի պատճառով բավական սահմանափակվում է ՏԻՄ-երի ինքնուրույնությունը, քանի որ վերջիններս գործունեություն են ծավալում նրանց անմիջական վերահսկողության ներքո։

Մայրցամաքային մոդելը լայնորեն կիրառվում է ինչպես Եվրոպայում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա), այնպես էլ Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի մի շարք երկրներում:

Տեղական ինքնակառավարման առավել տարածված երկու մոդելների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք հակադրվում են միմյանց իրենց

բնութագրիչներով: Նշենք, որ երկար ժամանակ փորձ էր արվում գտնելու տեղական ինքնակառավարման դասական և անգլո-սաքսոնական մոդելների համադրության այնպիսի տարբերակ, որն առավել արդյունավետ կլիներ։ Ի վերջո, 1985 թ.-ն ընդունվեց «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան», որը հստակորեն ամրագրեց տեղական ինքնակառավարման հիմնական դրույթներն ու սկզբունքները:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման լավագույն մոդել առանձնացնելը հարաբերական բնույթ է կրում և բարդ գործընթաց է, քանի որ դասական մոդելը կարող է արդյունավետորեն գործել մեկ համայնքում, մինչդեռ մյուսում՝ ոչ այնքան: Այսինքն՝ պետք է նշել, որ տեղական ինքնակառավարման մոդել ընտրելիս հարկավոր է անպայմանորեն հաշվի առնել տվյալ երկրի, քաղաքի մի շարք բնութագրիչներ, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական, իրավական պայմանները, մշակութային առանձնահատկությունները և այլն: Օրինակ՝ անգլո - սաքսոնական մոդելը ձևավորվել և արդյունավետ կերպով գործում է ժողովրդավարական կառավարման զարգացած ինստիտուտներ ունեցող երկրներում, իսկ ահա մայրցամաքայինը՝ պետական ապարատի պատմականորեն ուժեղ դեր ունեցողներով, բացի այդ, նկատելի է միտում, որ անգլո-սաքսոնական մոդելն առավել տարածված է զարգացած երկրներում, իսկ մայրցամաքայինը՝ զարգացողներով:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման «խառը» մոդելին, ապա հարկ է նշել, որ դրա տարատեսակները գործում են Գերմանիայով, Ավստրիայով, Ճապոնիայում, ինչպես նաև հետսո-ցիալիստական և զարգացող երկրներում: ՏԻ խառը տիպի մոդելում ներառված են դասական (անգլո-սաքսոնական) և մայրցամաքային (ֆրանսիական) մոդելների ամենատարբեր բնութագրիչներ, սակայն, միաժամանակ, այս մոդելն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները։

Տեղական ինքնակառավարման խառը մոդելի հիմնական բնորոշ գիծն ավելի ցածր տարածքային մակարդակում ինքնավար տեղական ինքնակառավարման

համադրությունն է' ավելի բարձր պետական կառավարմամբ^ Այս մոդելի ձևավորման հիմքում դուալիզմի տեսությունն է, և, ըստ այդմ, հիմնական շեշտադրումը կատարվում է մունիցիպալ գործունեության երկակի բնույթի վրա: Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն որոշակի ինքնուրույնություն, սակայն նրանց գործունեությունը որոշակի չափով վերահսկում են պետական մարմինները։

ՏԻ խորհրդային մոդելը, որը բնորոշ էր ԽՍՀՄ-ին և սոցիալիստական ճամբարի երկրներին, ԽՍՀՄ փլուզումից հետո որոշակի ձևափոխություններով շարունակում է գործել Չինաստանում, Կաբայում և Հյուսիսային Կորեայում: Այս մոդելն աչքի է ընկնում կենտրոնացածության բարձր աստիճանով, այսինքն' դրան բնորոշ է այն, որ տեղական կառավարումն իրականացնում են կենտրոնի կողմից նշանակված ներկայացուցիչները:

Տեղական ինքնակառավարման մոդելների և դրանց հիմքում առկա տեսական մոտեցումների ուսումնասիրությունը թույլ է տալիս դատողություններ անել Երևան քաղաքում գործող տեղական ինքնակառավարման մոդելի և վերջինիս հիմնական առանձնահատկությունների ու բնութագրիչների մասին:

Այսպես՝ ստորև ներկայացնենք Երևան քաղաքի ՏԻ համակարգն իր այն բնութագրիչներով, որոնք հնարավորություն կտան պարզելու վերջինիս' ՏԻ մոդելի պատկանելությունը:

2008 թ.-ի դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքով հստակորեն սահմանվում են Երևանի ՏԻՄ-երի ինչպես ընդհանուր, այնպես էլ ոլորտային լիազորությունները, այն ոլորտները, որտեղ վերջիններիս տրվում են մի շարք սեփական և պետության կողմից պատ-վիրակված լիազորություններ: Սեփական լիազորությունները, իրենց հերթին, լինում են պարտադիր և կամավոր: ՏԻՄ-երի պարտադիր լիազորությունների ցանկն ըստ բնագավառների, ինչպես նաև դրանց

1 Актуальные проблемы права: VIII Междунар. науч. конф. (г.

Казань : Молодой ученый, 2019. iv, с. 4.

իրականացման կարգը սահմանվում են օրենքով: Պարտադիր լիազորությունները ենթակա են առաջնահերթ կատարման համայնքի բյուջեի փաստացի եկամուտների սահմաններում: Օրենքով սահմանված ոլորտների շրջանակում Երևանի ՏԻՄ-երը կարող են իրականացնել նաև կամավոր լիազորություններ, որոնց ցանկը սահմանված չէ օրենքով։ Սա նշանակում է, որ ՏԻՄ-երը, տեղական ինքնակառավարման սկզբունքներին համապատասխան, կարող են ծավալել համայնքա-յ ին շահերին վերաբերող և օրենքին չհակասող ցանկացած գործունեություն: Կամավոր լիազորություններն իրականացվում են ըստ համայնքի բյուջեով նախատեսված հատկացումների և ավագանու նախատեսած կարգի:

Ելնելով այն տրամաբանությունից, որ ՏԻՄ-երն ավելի արդյունավետ կերպով կարող են կատարել պետական մարմինների մի շարք լիազորություններ, նրանց տրվում են պատվիրակված լիազորություններ, որոնք ամբողջովին և պարտադիր կերպով ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից՝ հատուկ այդ նպատակով նախատեսված հատկացում-ներից:

Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մոդելի պատկանելությունը որոշելու նպատակով հարկ է պարզել համայնքի ֆիսկալ ինքնուրույնության աս-տիճանը: Եվ քանի որ համայնքի ֆիսկալ ինքնուրույնությունն առաջին հերթին արտահայտվում է տեղական բյուջեում սեփական աղբյուրներից եկամուտների տեսակարար կշռով, ուստի ներկայացնենք մայրաքաղաքի համապատասխան տարիների բյուջեների վերլուծությունը (աղյուսակ 1):

Աղյուսակ 1-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր եկամուտներում մնծ տեսակարար կշիռ ունեն արտաքին աղբյուրներից ստացվող եկամուտները։

Ներկայացնենք, թե ինչպիսի համամասնություն ունեն ընդհանուր եկամուտներում սեփական և արտաքին աղբյուրներից ստացվող եկամուտները (աղյուսակ 2)։

Казань, декабрь, 2019 г.) / [под ред. И. Г. Ахметова и др.].

ю

О

ю

ю

մի

q

то

сг

со

сг

>

£

сл

5

I

сг

о

о

О

о

О

О

<

со

3

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՏԼ

с

3

3

со

р

со

р

£.

со

3

§

с1

=i

4

ԱՂՅՈՒՍԱԿ 1

ընդհանուր եկամուտներում սեփական ծունեության նկատմամբ' համաձայն «Հա-աղբյուրներից ստացվող եկամուտները յաստանի Հանրապետության բյուջետա-ցածր տեսակարար կշիռ ունեն, և այդ ցու- յին համակարգի մասին» ՀՀ օրենքով սահ-ցանիշը միջինում 32% է: Նշենք, որ սրա մանված դեպքերի և կարգի4: հիմնական պատճառն այն է, որ քաղաքի Անդրադառնալով տեղական ինքնա-հարկային եկամուտներն ապահովվում են կառավարմանը համայնքի բնակիչների ընդամենը երկու հարկատեսակի՝ հողի մասնակցությանը՝ պետք է ասել, որ դրա հարկի և գույքահարկի շնորհիվ: հնարավորությունները սահմանված են

Բացի այդ, տեղական ինքնակառա- օրենսդրությամբ և ենթադրում են ավան-վարման մարմինների ֆինանսական ան- դական մոտեցումներ։ Սակայն, գործնա-կախության մակարդակը կախված է նրա- կանում, բնակչության մասնակցության մանից, թե վերջիններս ինչ դերակատարում կարդակն այնքան էլ բարձր չէ։ Բացի այդ, ունեն սեփական հարկատեսակների, հար- քաղաքապետարանը բնակչության հակային բազայի և դրույքաչափերի որոշ- մար ստեղծել է էլեկտրոնային մասնակ-ման գործում: Երևանի ՏԻՄ-երը որևէ ցության որոշ հնարավորություններ, մաս-իրավասություն չունեն ոչ հարկատեսակ- նավորապես՝ «Ակտիվ քաղաքացի» էլեկտ-ների, ո'չ հարկային բազայի և ոչ էլ դրույ- րոնային հարթակը, ինչպես նաև մի շարք քաչափերի սահմանման առումով: Դրանք սոցիալական ցանցերում՝ պաշտոնական սահմանում են կենտրոնական իշխանու- էջեր։ Այդուհանդերձ, մեր դիտարկումները թյան մարմինները՝ համապատասխան ցույց են տալիս, որ Երևանի բնակիչներն օրենքներով: այնքան էլ ակտիվորեն ներգրավված չեն

Հարկ է նշել նաև, որ պետությունը ֆի- վերոնշյալ հարթակներում ևս։ նանսական հսկողություն է իրականաց- Այսպիսով՝ Երևանի ՏԻ համակարգի նում ավագանու և քաղաքապետի բյուջե- մի շարք բնութագրիչների ուսումնասիրու-

3

64՛

Աղյուսակը կազմել է հեղինակը՝ Երևան քաղաքի 2017-2021 թթ. բյուջեների ցուցանիշների հիման վրա։ Աղյուսակը կազմել է հեղինակը՝ Երևան քաղաքի 2017-2021 թթ. բյուջեների ցուցանիշների հիման վրա։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2008 թ. դեկտեմբերի 26, հոդված 105։

■ ՍեՓական եկամուտներ ■ Արտաքին եկամուտներ

2017 201Տ 2019 2020 2021

ԳԾԱՊԱՏԿԵՐ 1

Երևան քաղաքի սեփական և արտաքին աղբյուրներից ստացված եկամուտները 2017-2021 թթ. (%)5

թյունը թույլ է տալիս ասել, որ մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մոդելը կարելի է դասել ՏԻ խառը տիպի մոդելների շարքին, սակայն դա միայն օրենսդրորեն, իսկ գործառման տեսանկյունից՝ այն առավել մոտ է մայրցամաքայինին, ինչը նշանակում է, որ բարձր է պետությունից կախվածության մակարդակը։

Սեփական լիազորություններն իրագործելիս Երևանի ՏԻՄ-երը գործում են լիովին անկախ և ինքնուրույն կերպով՝ հաշվետու լինելով և պատասխանատվություն կրելով միայն համայնքի բնակչության առջև, սակայն այստեղ ևս առկա է պետական միջամտություն, որը հիմնականում հանդես է գալիս սեփական լիազորությունների շարքը որոշելու և իրականացնելու հնարավորության օրենսդրական կարգավորումների տեսքով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի ազդեցությունն արտահայտվում է ՏԻՄ-երի կողմից պատվիրակված լիազորությունների կատարման պարտավորություններում։

Երևան քաղաքի ՏԻ մոդելը խառը տիպին դասելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բնակչության կողմից տեղական ինքնակառավարմանը մասնակցության դրույթներն օրենսդրորեն սահմանափակ են. ավելի մեծ ուշադրություն է դարձվում պետական վերահսկո-ղությանը: Պետությունը Երևանի ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ իրակա- 5

նացնում է վարչական հսկողություն:

Հարկ է նշել, որ ցածր է նաև Երևանի ՏԻՄ-երի ֆինանսական անկախության մակարդակը, քանի որ ընդհանուր եկամուտներում բավական փոքր է սեփական եկամուտների տեսակարար կշիռը։ Միաժամանակ, Երևանի ՏԻՄ-երը որևէ իրավասություն չունեն ոչ հարկատեսակների, ոչ հարկային բազայի և ոչ էլ դրույքաչափերի սահմանման գործում:

Այսպիսով՝ պարզ դարձավ, որ պետությունը Երևանի ՏԻՄ-երին տալիս է մի շարք լիազորություններ, որոնք իրացնելիս վերջիններս ինքնուրույն են՝ պատասխանատվություն կրելով և հաշվետու լինելով միայն բնակչության առջև։ Սակայն, ուսումնասիրելով Երևան քաղաքի տնտեսության ներկա վիճակը, պարզ է դառնում, որ այդ լիազորությունները լիարժեքորեն և արդյունավետորեն չեն կատարվում՝ հանգեցնելով բազում հիմնախնդիրների, որոնց առաջացման պատճառների թվում հատկապես կարևորվում է ֆինանսական միջոցների սղությունը։ Այսինքն՝ Երևանի ՏԻՄ-երին տրվում են լիազորություններ, սակայն դրանց լիարժեք իրականացման համար չեն տրվում համապատասխան եկամուտներ, ինչը և սահմանափակում է նրանց ազատ և ինքնուրույն գործունեությունը։ Հետևաբար՝ հարկավոր է մեծացնել համայնքի ֆինանսական անկախությունը, որին կարող են նպաստել մի շարք միջոցառումներ։ Այսպես՝ Երևանի

Ю

О

ւՕ

Ю

մի

q

сг

со

сг

՜յ

>

£

сл

5

I

Ծ"

5 Գծապատկերը կազմել է հեղինակը՝ Երևան քաղաքի 2017-2021 թթ. բյուջեների ցուցանիշների հիման վրա։

65

о

о

О

о

տարածքում գանձվող եկամտային հարկից, շահութահարկից և բնապահպանական վճարներից չեն կատարվում մասհանումներ համայնքային բյուջե, մինչդեռ դա նախատեսված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով6 1 և կարող է զգալիորեն խթա-նել քաղաքի ֆինանսական ինքնուրույնությունը։ Որպես խնդրի առաջնային լուծում՝ առաջարկում ենք իրականացնել տվյալ մասհանումները։

Բացի դրանից, լիազորությունների արդյունավետ իրականացման համար կարևորվում է բնակչության արդյունավետ մասնակցությունը տեղական նշանակության խնդիրների լուծմանը, մինչդեռ Երևանում թե' օրենսդրորեն և թե' գործնականում այդ ցուցանիշը շատ ցածր մակարդակում է։ Նույնիսկ էլեկտրոնային մասնակցության հարթակների առկայության պայմաններում փոքրաթիվ են այն քաղաքացիները, որոնք որևէ կերպ ներգրավված են մայրաքաղաքի խնդիրների լուծման գործում։

Հատկանշական է, որ Երևանի տեղական ինքնակառավարման գործող մոդելի ձևավորումը պայմանավորված է եղել մի շարք գործոնների ազդեցությամբ։ Այսպես՝ քանի որ ՀՀ-ն երկար տարիներ գտնվել է ԽՍՀՄ կազմում, որը բնութագրվում էր կենտրոնացած կառավարման բարձր մակարդակով, ԽՍՀՄ փլուզումից հետո նույնպես պետության դերակատարումը շարունակել է գերիշխող լինել։ Մասնավորապես, նախքան ՏԻ Եվրոպական խարտիայի պահանջներին ՀՀ օրենսդրու-

թյան համապատասխանեցումը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը, և գործում էր համայնքի ղեկավարի դերի երկակիության սկզբունքը, ըստ որի՝ վերջինս մի կողմից հանդես էր գալիս իբրև տվյալ համայնքի գործադիր իշխանության ներկայացուցիչ, իսկ մյուս կողմից՝ որպես համայնքի բնակչության ներկայացուցիչ։ Ու թեպետ հետագայում ձևավորվեց տեղական ինքնակառավարման օրենսդրական դաշտը' ՏԻ Եվրոպական խարտիայի դրույթներին համապատասխան, սակայն պետական ապարատի' պատմականորեն մնծ դերակատարումը, պետության ներգործությունը քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի վրա շարունակեցին մնալ որպես գերիշխող գործոններ։ Հետևաբար' կարող ենք ասել, որ, օրենսդրական տեսանկյունից, այսօր Երևան քաղաքը ղեկավարվում է ՏԻ խառը մոդելով, սակայն, գործնականում, մնծ է պետության ազդեցությունը։

Հավելենք նաև, որ Երևանի տեղական ինքնակառավարման մոդելի փոփոխությունն ինքնին դյուրին գործընթաց չէ, սակայն աստիճանաբար, փոքր քայլերով հնարավոր է գործող մոդելը դարձնել ավելի արդյունավետ' բարձրացնելով քաղաքի ֆինանսական անկախության մակար դակը և խթանելով բնակչության մասնակցությունը քաղաքային խնդիրների լուծման գործընթացում։

6 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2008 թ. դեկտեմբերի 26, հոդված 73։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, 2008 թ. դեկտեմբերի 26։

2. «Տեղական ինքնակառավարման մասին»

ՀՀ օրենք, 2002 թ. մայիսի 7։

3. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մարտի 17-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» N 680-Ն որոշում։

4. Երևան քաղաքի ավագանու 2018 թվակա-

66

նի մարտի 19-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» N 129-Ն որոշում։

5. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մնջ փոփոխություններ կատարելու մասին» N 77-Ն որոշում;

6. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվություն։

7. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվություն։

8. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվություն։

9. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի տարեկան կատարողական հաշվետվություն։

10. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 310-Ն որոշում։

11. Актуальные проблемы права : VIII Между-нар. науч. конф. (г. Казань, декабрь

2019 г.) / [под ред. И. Г. Ахметова и др.]. Казань : Молодой ученый, 2019. iv, с. 44.

12. Тихалева Е. Ю., Организационные модели местного самоуправления: тенденции развития, Местное право 2015 N2, Раздел I

13. Бутырина М.В., Зарубежные модели местного самоуправления, «Вестник ИГЭУ» вып. 1 2008 г.

14. Шустов В.Г., Основные модели местного самоуправления (Рецензирована), https://cyberleninka.ru/article/n/osnovnye-mod-eli-mestnogo-samoupravleniya

iO

О

iO

iO

-P

{=

q

то

cr

CO

cr

Аракся БАРСЕГЯН

Младший исследователь исследовательского центра «Амберд», аспирант кафедры управления, АГЭУ

ГОРОДСКАЯ ЭКОНОМИКА

и и

сравнительный анализ моделей местного самоуправления

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

И МОДЕЛЬ ГОРОДА ЕРЕВАНА

>

S

сп

гп

СП

5

I

сг

Одним из важнейших факторов, определяющих эффективность местного самоуправления в любом сообществе являются взаимоотношения органов местного самоуправления и государства, поэтому необходимо обращать внимание на модель местного самоуправления, действующую в данном сообществе и, при необходимости, изменить модель или внести улучшения. Соответственно, в данной статье был проведен сравнительный анализ существующих моделей местного самоуправления, выделены положительные и отрицательные стороны каждой модели, изучена модель местного самоуправления города Еревана, и в результате выяснилось, что одна из причин неполного и неэффективного осуществления полномочий, переданных органам местного самоу правления города Еревана, связана с действующей моделью местного самоуправления. В результате было предложено внести улучшения в модель местного самоуправления города Еревана.

Ключевые слова: модели местного самоуправления, модель города Еревана, автономия и независимость местного самоуправления, полномочия местного самоуправления, участие населения, финансовая независимость

Araksya BARSEGHYAN

Junior Researcher at «Amberd» Research Center, PhD Student of the Chair of Management, ASUE

URBAN ECONOMY

COMPARATIVE ANALYSIS OF LOCAL SELF-GOVERNMENT MODELS AND YEREVAN CITY MODEL

One of the most important factors determining the efficiency of local self-government in any community is the relationship between local self-government and the state, so it is necessary to pay attention to the model of local self-government functioning in a given community and, if necessary, to change the model or make improvements to this model. Accordingly, in the present paper, a comparative analysis of existing models of local self-government has been carried out, the positive and negative sides of each model have been highlighted, the model of local self-government of Yerevan City has been studied, and as a result it has been found out that one of the reasons of incomplete and inefficient implementation of the powers delegated to local self-government bodies of Yerevan City is related to the existing model of local self-government. As a result, it is proposed to make improvements to the model of local self-government of Yerevan city.

Key words: models of local self-government, Yerevan city model, autonomy and independence

of local self-government, authority of local self-government, public participation, financial independence

67

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.