Научная статья на тему 'Հայկական ծովացին առեվտրի զարգացման քաղաքակրթական գործոնները Եվ միջազգային մրցակցությունը XVII դարում'

Հայկական ծովացին առեվտրի զարգացման քաղաքակրթական գործոնները Եվ միջազգային մրցակցությունը XVII դարում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
172
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էդուարդ Լդաեիեյյաե

Մինչ աշխարհագրական մեծ հայտնագործությունները` միջազգային առևտրական կապերը զարգացել են Արևելյան կիսագնդի հայտնի աշխարհի սահմաններում [1] ցամաքային, գետային ծովային ուղիներով [2]: Հումքի աղբյուրներով ապրանքների տեսականիով էր պայմանավորված տարբեր երկրների մասնակցության աստիճանը միջազգային առևտրին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Вклад Армении в мировую цивилизацию проявляется в культурной, научной и экономической сферах с древнейших времен. Армянское государство во времена Тиграна II Великого (95-55 гг. до н.э.) взяло под свой контроль магистрали Шелкового пути в пределах большей части Передней Азии, включая морские порты восточного побережья Средиземного моря. В средневековье Киликийское Армянское царство (1198-1375гг.) играло значительную роль в международной морской торговле, вместе с тем внеся значительный вклад в развитие морского права. Позднее представители армянских общин (особенно из Новой Джуги) стали активными участниками международной торговли в странах Европы и Азии. Британская, французская и голландская ост-индские компании с самого начала использовали политический и экономический потенциал армянских купцов, в особенности в Индии. Впоследствии это превратилось в конкуренцию, которая нанесла много вреда армянской морской торговле.

Текст научной работы на тему «Հայկական ծովացին առեվտրի զարգացման քաղաքակրթական գործոնները Եվ միջազգային մրցակցությունը XVII դարում»

ՀԱՅԿԱԿԱՆ ԾՈՎԱՑԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ XVII ԴԱՐՈՒՄ1

Էդուարդ ԼԴաեիեյյաե'

Մինչ աշխարհագրական մեծ հայտնագործությունները' միջազգային առևտրական կապերը զարգացել են Արևելյան կիսագնդի հայտեի աշխարհի սահմաններում [1] ցամաքային, գետային և ծովային ուղիներով [2]: Հումքի աղբյուրներով և ապրանքների տեսականիով էր պայմանավորված տարբեր երկրների մասնակցության աստիճանը միջազգային առևտրին:

Արևելքի և Արևմուտքի միջև իր ռազմավարական կարևոր դիրքով և քաղաքակրթական զարգացումներով Հայաստանը հնուց ներգրավվել էր միջազգային առևտրի մեջ [3, pp. 203-227]: Դեռևս նեոլիթի (նոր քարի դար) և էնեոլիթի (պղնձի-քարի դար) դարաշրջաններում Հայկական լեռնաշխարհից վա-նակատ է արտահանվել Միջագետքի և Միջերկրականի արևելյան ավազանի երկրամասեր [4, p. 46]: Իսկ վաղ բրոնզի դարաշրջանում շումերներն օգտվում էին Հայկական լեռնաշխարհի պղնձից [5, s. 21-25; 6, էջ 140]: Մետաղագործության շնորհիվ Հայաստանը բրոնզի և վաղ երկաթի դարերում մետաղամշակման արդյունքներ էր արտահանում Արևելքի երկրներ: Բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ Դ.Մ. Լանգն իր «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում գրել է. «Հին երկիր Հայաստանը գտնվում է բարձր լեռներում... Միջագետքը իր Շումերի և Բաբելոնի հին քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ միասին, թեպետ սովորաբար, ժամանակակից իմաստով դիտվում է որպես քաղաքակիրթ կյանքի գլխավոր աղբյուր, Հայաստանը նույնպես իրավունք ունի համարվելու մարդկային մշակույթի բնօրրաններից մեկը. Ավելին, Հայաստանն իրավունք ունի համարվելու հին մետաղամշակության ավելի քան հինգհազարամյա հնության օջախներից մեկը.» [7, p. 9]:

1 Զեկուցում կարդացված «Քեդաղ Մերչանտ» հայկական նավի հայտնագործությանը նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և «ԱՆԱՀԻՏ» ասոցիացիայի կազմակերպած միջազգային գիտաժողովում (հոկտեմբերի 5, 2010թ.):

* Պատմագիտության դոկտոր, «Նորավանք» ԳԿՀ խորհրդական:

91

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Մ.թ.ա. III հազ. շումերական դյուցազնավեպի հաղորդումներն Արատ-տայի1 մասին [8], այդ ու հաջորդ հազարամյակի կեսերին Հայաստանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում, ի թիվս բազմազան իրերի, եգիպտական, միտաննական, կասսիտական և ասորեստանյան կնիքների և ծովախեցիների հայտնաբերումը վկայում են Միջագետքի, ներառյալ Պարսից ծոցի ավազանի, ինչպես նաև Միջերկրականի ավազանի երկրների հետ եղած առևտրական կապերի մասին [12, էջ 64-65; 13, էջ 43-44]:

Պարսից տերությունում գտնվող Շոշը (հնագույն ժամանակներում Էլամի մայրաքաղաքը, այնուհետև Աքեմենյանների ձմեռային նստավայրը) [14, III, 140, V, 49, 53] և Փոքր Ասիայի արևմուտքում' Լյուդիայի մայրաքաղաք Սարդերը կապվում էին Հայաստանի հարավարևմտյան շրջաններով անցնող «Արքայական» կոչվող մեծ ճանապարհով [14, V, 52]: Հին ժամանակներից Հայաստանը Միջագետքի երկրների հետ հաղորդակցվում էր նաև գետային ճանապարհով: Հերոդոտոսը (մ.թ.ա. 484 - մոտ. 425թթ.) տեղեկություններ է պահպանել Հայաստանից' Եփրատ և Տիգրիս գետերով դեպի Բաբելոն կատարվող նավարկության մասին. «Բաբելոնի միջով գետ է հոսում, որի անունն է Եփրատ: Այն հոսում է Արմենիայից, մեծ է, խոր ու արագահոս... Տիգրիսը բխում է Արմենիայից»: Գետային նավերը, որոնցով Հայաստանից նավարկություն էին կատարում, պատմիչի նկարագրությամբ, կլոր էին ու ամբողջովին կաշեպատ: Հայաստանում կտրած ուռիներով պատրաստվում էին նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով: Նավին տրվում էր վահանի նման կլոր ձև: Ամբողջ նավը լցվում էր ծղոտով, բեռներով և թողնվում հոսանքն ի վար: Նավը վարում էին երկու ղեկային թիակներով: Մեծ մասամբ կարմիր կարասներով գինի էր փոխադրվում: Յուրաքանչյուր նավի մեջ կար մի կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ մի քանիսը: Բաբելոն հասնելուց և բեռը վաճառելուց հետո վաճառվում էր նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշին բարձվում էր գրաստների վրա և հետ էր տարվում Հայաստան, քանի որ գետի արագության պատճառով հնարավոր չէր նավել գետն ի վեր: Այնուհետև, նույն ձևով պատրաստվում էին ուրիշ նավեր [14, I, 194]:

Համաշխարհային առևտրի ասպարեզում կարևոր էր Հայաստանի ռազմավարական դիրքն առաջավորասիական տարածաշրջանում' հատկապես հնուց հայտնի Մետաքսի ճանապարհի միջազգային համակարգում: Քաղաքաշինության հին ավանդույթներով հայտնի Հայաստանը վերելք ապրեց Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի և, հատկապես, Հայոց տերության արքայից արքա Տիգրան Բ Մեծի գահակալության ժամանակներում: Արտաշատ և Տիգ-րանակերտ մայրաքաղաքներն ու Տիգրանի անունը կրող մյուս նորակառուց

1 Արատտայի տեղադրությունը Լ.Ն. Պետրոսյանն առաջարկել է Հայկական լեռնաշխարհում նշելով, որ այն համապատասխանել է Արարատ անվանը [9, էջ 123; հմմտ. 10, pp. 68-70; 11, էջ 29-32]:

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԷԴաեիելաե

քաղաքները վկայում եե հեագույե ժամանակներից եկող հայ շինարարական արվեստի բարձր մակարդակի մասին: Հազարամյակների խորքից եկող հայոց քաղաքակրթական զարգացումներից բխող Տիգրաե Բ Մեծի գործունեությունը տարածվեց Հայոց տերության մեջ մտած Առաջավոր Ասիայի մեծագույն մասի վրա [15, էջ 3-12]: Տիգրաե Մեծն իր հսկողության տակ վերցրեց Մետաքսի ճանապարհի' Հնդկաստանի սահմաններից մինչև Միջերկրական ծովի առափնյա Դաշտային Կիլիկիայի, Սիրիայի և Փյուեիկիայի վաճառաշահ նավահանգիստները հասնող ուղիները [16, XIV, 5, 2]:

Վաղ միջնադարում Հայաստանի գիտակրթակաե համակարգում մեծ տեղ էր տրվում աշխարհագրությանը և տիեզերագիտությանը: V դարում Մով-սես Խորեեացու հեղինակած և նրա գործը VII^ շարունակած ու խմբագրած Աեաեիա Շիրակացու «Աշխարհացույց»-ում տեղեկություններ եե հաղորդվում Հնդկական, Հունական (Միջերկրական) և Վրկաեից (Կասպից) ծովերով նավարկության մասին: Հնուց եկող հայ-հնդկական կապերի մասին եե վկայում Հնդկաստանի բնական հարստություններին և էթնիկական կազմին վերաբերող նյութերը «Աշխարհացույց»-ում [17, էջ 266, 274, 308-310]: Աեաեիա Շիրա-կացիե «Տիեզերագիտություե»-ում հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում աստղային երկնքով նավագնացության մասին: Նա գրում է, որ Երկեիբևեո և Սայլ կոչվող աստղերը Մեծ արջի համաստեղության համակարգում տեսանելի նշանացույցներ եե ծովագնաց ճանապարհորդների համար [17, էջ 96]:

Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի վրա գտնվող քաղաքներից վաղ միջնադարից վերելք ապրեցին հինավուրց Ջուղան, Նախիջևանը, Կարիեը, Մաեազկերտը, Դվինը, իսկ X-XI^. Հայոց Բագրատուեյաց մայրաքաղաք Աեիե և այլ քաղաքներ [18, с. 70-71; 19; 20], որոնք գիտության և մշակույթի, արհեստների [21] ու առևտրի խոշոր կենտրոններ էին:

Հայոց մեջ նավագնացության գործը մեծ զարգացում ապրեց XII-XIV դարերում, երբ Կիլիկիայի Հայկական իշխանապետությունը, այնուհետև թագավորությունը դարձավ ծովային պետություն իր ռազմական և առևտրական եա-վատորմերով, որն ընդգրկվեց Միջերկրականի ավազանի ծովային առևտրի համակարգում [22; 23, с. 400]: Կիլիկյաե Հայաստանը Չինաստանից և Հնդկաստանից եկող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասն էր դեպի Եվրոպայի նավահանգիստները: Միևնույն ժամանակ, այն դարձավ միջազգային ծովային օրենսդրության մեջ առաջադեմ փոփոխություններ կատարողը:

Եվրոպական մի շարք երկրեերում կիրառվում էր «մերձափնյա իրավունքը» (Jus litoris), որի համաձայն, նավաբեկված նավերի բեռները, անձնակազմը և ուղևորներն ափատիրոջ կամքով սեփականացվում էին: Այդ իրավունքը գործում էր եաև Միջերկրական ծովի ավազանի առափնյա արևելյան երկրեերում: Ինչպես նշել է Յու.Բարսեղովը, նավաբեկվածներին պաշտպանող հրո-

93

ԷԴաեիեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

վարտակեեր եե հրապարակել 1290 և 1320թթ. Բյուզաեդիայում հօգուտ բարսե-լոեացիեերի, 1227թ. և 1461թ. Ֆրաեսիայում հօգուտ իտալացիեերի, այեու-հետև' ֆլամաեդացիեերի, հոլաեդացիեերի և բրաբաետացիեերի, սակայե դրաեք, հիմեակաեում, ապարդյուե էիե, և թալաեը հեարավոր չէր կասեցեել [24, էջ 100-101]: Կիլիկյաե Հայաստաեում «մերձափեյա իրավուեքի» դեմ պայքարը կրեց ավելի խորքայիե և հետևողակաե բեույթ:

1184թ. Մխիթար Գոշե իր «Դատաստաեագրքում» դատապարտել էր այդ երևույթը եախազգուշացեելով դրաեից հեռու մեալ, «թէ ի մերոց պատահի ազգաց տիրելոց ծովու» [25, էջ 415]: Յու.Բարսեղովը եշել է, որ «մերձափեյա իրավուեքը» վերացեելու համար պահաեջվեց մեկ հազարամյակ IX-ճդդ. եզակի մասեակի սահմաեափակումեերից միեչև XIX-XXդդ. միջազգայիե հա-մաձայեագրերի և կոեվեեցիաեերի կեքումը: Այս խեդրի առեչությամբ «Հայոց Դատաստաեագրքի» համապատասխաե դրույթեերի համեմատություեե այլ պետություեեերի եմաեօրիեակ օրեեսդրակաե ակտերի հետ, իեչպես եշում է գիտեակաեը, բացի ժամաեակագրակաե առաջեություեից, տարբերվում է եաև իր առաջադիմակաե բովաեդակությամբ [24, с. 95-98,103]:

Հայոց արքա Լևոե Բ Մեծագործը (1198-1219թթ.) պայքարեց ծովահեեու-թյաե դեմ և մեծ ջաեքեր գործադրեց «մերձափեյա իրավուեքի» վերացմաե ուղղությամբ: Այդ իրավուեքից հրաժարումե առաջիե աեգամ միջազգայիե իրավակաե եորմի բեույթ ստացավ 1201թ.: Այդ տարի Լևոե արքաե հրաժարվեց «մերձափեյա իրավուեքից» Վեեետիկի հաերապետությաե օգտիե, իեչպես այդ արել էր ճեեովացիեերի կապակցությամբ [24, с. 105]: Իրավակաե այդ եորմի գործադրումը Կիլիկյաե Հայաստաեում հետագա զարգացում է ստաեում Հեթում I-ի (1226-1269թթ.) և Լևոե III-ի (1270-1289թթ.) օրոք [26, pp. 106, 110, 126; 24, с. 105-106]: Կիլիկյաե Հայաստաեե օրիեապահ և հուսալի գործըեկեր էր ծովայիե առևտրի գործում, իեչի վկայություեե է երա հիշատակություեը Միջերկրակաե ծովի եվրոպակաե և մերձավորարևելյաե եավահաեգիստեե-րում կեքված բազում առևտրակաե փաստաթղթերում:

Հայ առևտրակաե-ծովագեացեերը ծաերակշիռ մասեակցություե եե ուեե-ցել եաև «մաեիլյաե առևտրում»' հատկապես Դիաշի ու Վասկո դա Գամայի հայտեագործություեեերից հետո գործեակաե կապեր հաստատելով պորտու-գալացիեերի հետ Հեդկակաե օվկիաեոսում: Հետաքրքիր է, որ դեռևս ХУЦ. պորտուգալակաե պոետ Լուի դե Կամոեեը իր «Լուսիադ կամ Հեդկաստաեի հայտեագործումը» էպիկակաե պոեմում, եկատի ուեեեալով աստվածաշեչյաե Դրախտը, սրբազաե Արարատ լեռը և Եփրատ ու Տիգրիս գետերի ակուեքեերը, հայերի մասիե գրել է. «Նրաեք, որ մշակում էիե գեղեցիկ Հայաստաեի հողը, որտեղ սուրբ լեռից երկու գետեր եե հոսում' այե իեչը Էդեմե էր ուխտագեացի աչքիե» [27, p. 118]:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԷԴաեիեըաե

Հայերի դերը «մաեիլյաե առևտրում» աճում է XVII^: Ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն նշում էր, որ իր ժամանակ «առևտրի այնպիսի տեսակ չկար, որը հայերը չվարեին» [28, vi, pp. 158159, Appendix, pp. 76-77; 29, с. 73-78], իսկ ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչ Ֆրանսուա Մարտենը նշել է, որ, բացի պորտուգալացիներից, Մանիա էին «թույլատրվում հնդիկ և հայ առևտրականները» [30, p. 125]: Մադ-րասում 1711-1714թթ. գրանցված անգլիական փաստաթղթերից հետևում է, որ հայերն իրենց ձեռքում էին պահում Մանիայի և Չինաստանի հետ Հնդկաստանի ունեցած մասնավոր առևտրի կեսը: Յու.Բարսեղովը, մանրամասն հե-տազոտելով «մանիյան առևտրում» հայ վաճառական-ծովագնացների մասնակցության խնդիրը, եզրակացրել է, որ գործնականորեն Մանիա կարող էին մտնել միայն հայ վաճառականների նավերը, քանի որ Անգլիան, Ֆրանսիան և Հոլանդիան մեծ մասամբ թշնամական հարաբերությունների մեջ էին Իսպանիայի հետ: Միևնույն ժամանակ, հայ վաճառականների ծառայությունից օգտվում էին անգլիացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները, պորտուգալացիները, իսպանացիները: Մադրասի Սեն-Ջորջ ֆորտի գրանցումները վկայում են հայկական դրոշի տակ նավերի Մադրասից, Սուրաթից, Բոմբեյից, Կալկա-թայից և այլ նավահանգիստներից Մանիա նավարկելու մասին: Սուրաթից Մանիա գնացող նավերի տերերն էին Խոջա Մինասը, Խոջա Ստեփան Մարկը, Հովհաննես Մարքարը [31, p. 169; 29]:

XVI-XVII թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական վիճակն առավել վատթարացել էր թե օսմանների աղետաբեր ասպատակությունների և թե պարսից Շահ Աբաս I-ի կազմակերպած «մեծ բռնագաղթի» հետևանքով, երբ ավերվեցին հինավուրց հայոց տնտեսական և մշակութային կենտրոն Ջուղան և մի շարք այլ բնակավայրեր: Իր գանձարանը հարստացնելու նպատակով Շահ Աբասը քայլեր ձեռնարկեց շրջադարձելու առաջավորասիական առևտրական ուղղությունը դեպի Պարսից ծոց [32, էջ 325]: Ելնելով իր շահերից նա արտոնություններ շնորհեց Հին Ջուղայից գաղթեցված և Նոր Ջուղայում հաստատված հայ վաճառականությանը, որը ստացավ ինքնավարության իրավունք: Նոր Ջուղայի հետ կապված խնդիրները մանրամասն ուսումնասիրել են Լեոն, Աշ.Հովհան-նիսյանը, Լ.Խաչիկյանը, Հ.Փափազյանը, 4.Բայբուրթյանը1, Շ.Խաչիկյանը և այլ հետազոտողներ:

Նոր Ջուղայի հիմնադրումից հետո ջուղայահայության վաճառական կամ խոջայական կապիտալը [34] մետաքսի առևտրի ուղիներով, մի կողմից'

1 4.Բայբուրթ]անը, հետազոտելով Իրանի և եվրոպական երկրների միջև XVII^ տնտեսական հարաբերություններում Նոր Ջուղայի հայկական գաղութի խաղացած դերը, անդրադարձել է նաև նախորդ դարաշրջանին, մասնավորապես' 1580թ. Պարսից ծոցից օվկիանոսային ճանապարհով հայերի կողմից մետաքսի բեռներ Իսպանիա և Պորտուգալիա տեղափոխելուն [33, с. 31-33]:

95

ԷԴաեիեըաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

կասպյան-վոլգյան ջրային ճանապարհով մուտք գործեց Ռուսաստան և այնտեղից Եվրոպա, իսկ մյուս կողմից, Իրանով' Հնդկաստան: Երկու դեպքում էլ կարևորվեցին ծովային բեռնափոխադրումները:

XVI-XVII^. Բաքվից և Աստրախանից կատարվող ծովային առևտուրը մեծ մասամբ կենտրոնացած էր հայերի ձեռքում [35, էջ 442; 36, с. 274; 37], ինչի զարգացմանն ավելի նպաստեց Նոր Ջուղայի հայ վաճառականությունը շնորհիվ 1667 և 1673թթ. ռուս-հայկական առևտրական պայմանագրի1:

Հայկական վաճառականության հետ եվրոպական ընկերությունների մրցակցության նախանշանները երևացին, երբ Ռուսական կայսրությունը, ելնելով իր ներքին շուկային սպառնացող վտանգից, վերացրեց անգլիական Արևելահնդկական ընկերության' Իրանի հետ Ռուսաստանի վրայով կապ պահպանելու արտոնությունները: Փաստորեն, այդ ուղիով արտաքին առևտրի մենաշնորհը մնաց հայ վաճառականության ձեռքում: Իսկ հոլանդացիների ու անգլիացիների մրցակիցներն էին իտալացիներն ու իսպանացիները: Հայ առևտրականների քաղաքական չեզոք դիրքը տարբեր կողմերի հետ համագործակցելու հնարավորություն էր տալիս:

Առավել արդյունավետ էին հայ-հոլանդական առևտրական կապերը, ինչը նպաստում էր Ամստերդամում հաստատված հայկական գաղթօջախի հզորացմանը, որը հայտնի էր մշակութային խոշոր ձեռքբերումներով, հատկապես հայ տպագրության բնագավառում: Վանանդեցի գերդաստանի ներկայացուցիչների ջանքերով տպագրվում են Շարակնոցը, «Համատարած Աշխար-հացոյց»-ը (1695թ.), Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և այլն [32, էջ 616-617]: Հատկանշական է դարերի ընթացքում ջուղահայության հայկական կապիտալի դերն ազգային գործերում: Այն իր նշանակությամբ ավելին էր, քան բարեգործությունը ընդգրկելով հայության բազում կենտրոնները' Իրանում և Հնդկաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում և եվրոպական այլ երկրներում: Հնդկաստանի հայկական համայնքներում մի քանի դարերի ընթացքում հայ գիտակրթական և մշակութային գործի զարգացումը հանգեցրեց Հայրենիքը' Արևմտյան և Արևելյան Հայաստանն ազատագրելու Մադրասի հայ հայրենասերների խմբի ծրագրի հասունացմանը (XVIII^ երկրորդ կես):

XVIIդ. վերջին Կոստանդին Ջուղայեցու «Աշխարհաժողով գիրք» վեր-նագրով դասագրքի համաձայն, հայերն արհեստներով և առևտրական գործե-

1 Շ.Խաչիկյանը, վերանայելով այն ավանդական տեսակետը, թե 1667թ. առևտրական պայմանագիր կնքող հայկական կողմը Նոր Զուղայում գոյություն ունեցած «Հայկական առևտրական ընկերությունն» էր, եզրակացրել է, որ պայմանագիր ստորագրող Ստեփան Ռամադանսկին և Գրիգոր Լուսիկովը Նոր Ջուղա հայկական քաղաքի ինքնավար մարմինների կողմից լիազորված բանագնացներն էին [38, էջ 24-25]: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Նոր Զուղայում հաստատված հայ ազնվականության տոհմածառերի, մասնավորապես նախիջևանյան ծագում ունեցող Մանուկի որդուց սերող Աղազարյան, իսկ հետագայում Լազարյան կոչված գերդաստանի վերաբերյալ հետազոտությունը [39, VII]:

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԷԴաեիելաե

րով զբաղվում էին Հնդկաստանի տասնյակ առևտրաարհեստագործակաե կեետրոեեերում [32, էջ 335, 337, 447; 38, էջ 11]: Հնդկաստանի ծովային առևտ-րում տարածված էր «ծովային վարկի» կիրառումը, որի մասին տեղեկություններ եե պահպանվել կապված հայկական խոջայական կապիտալի հետ [38, էջ 161-167]:

Բրիտանական, ֆրանսիական և դանիական Արևելահեդկակաե ընկերությունները սկզբնապես օգտագործում էին հայերի առևտրական մեթոդների և կապերի հնարավորությունները, մասնավորապես' Հնդկաստանում: Նրանք հսկայական եկամուտներ էին ստանում, քանի որ սկզբնական շրջանում հայերը եվրոպական նավեր էին վարձում: 1688թ. Խոջա Քալաեթարի և Լոնդոնի առևտրականների ընկերության միջև կնքված համաձայնությամբ երաշխավորվում էին հայ վաճառականների իրավունքները և արտոնությունները Հնդկաստանում: Ժամանակի ընթացքում հայերը գնում և կառուցում էին իրենց նավերը' դառնալով եվրոպական առևտրականների մրցակիցը: Այսպես ծովահենության ավար դարձան հայ վաճառականներ' Հովհաե և Հովսեփ Մար-գարյաեեերի բարձր կարգի երկու առևտրական նավերը' «Նոր Երուսաղեմը» և «Սաեկտա Կրուզը» [40, с. 62-69]: Յու. Բարսեղովը դիտարկել է, որ հայերի ծովային առևտրի բազմադարյա պատմությունը միևնույն ժամանակ դրամատիկ պատում է եվրոպական ծովահենների դեմ նրանց մղած պայքարի մասին, քանզի հայերը նպաստում էին ազատ նավագնացության, բաց ծովի առաջադիմական սկզբունքների հաստատմանը [41, с. 35-42]:

«Քեդաղ Մերչաետի» («Քեդաղի առևտրական») ճակատագիրը ծովահենության զոհ դարձած հայկական առևտրական նավերի թվին է պատկանում [42, с. 70-73]: Եվ այսօր դրա նավաբեկված մասերի հայտնաբերումը Դոմիեիկ-յաե Հանրապետության Կատալիեա կղզու մոտ և ուսումնասիրությունը [43; 44, pp. 47-49; 45], արժեքավոր ներդրում է համաշխարհային առևտրական նավագնացության պատմության մեջ հայկական ժառանգության նշանակության գնահատման գործում:

Հոկտեմբեր, 2010թ.

97

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Дитмар А.Б., Рубежи ойкумены, м., 1973.

2. Дитмар А.Б, От Птолемея до Колумба, М., 1989.

3. Danielyan E.L, Le consequence politique de la position strategique de l’Armenie dans l’economie du mond ancient et medieval. - “Armeniaca”, etudes d’historie et de culture armeniennes, Provence, 2004.

4. Dixon J, Cann J. and Renfrew C, Obsidian and the Origins of Trade. - «Scientific America», 1968, N218.

5. Landsberger B, Assyrische Handelskolonien in Kleinasien aus dem dritten Jahrtausend, Leipzig, 1925.

6. Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Երևան, 1971:

7. David M. Lang, Armenia Cradle of Civilization. London, 1970.

8. Kramer S.N, Enmerkar and the Lord of Aratta: a Sumerian Epic Tale of Iraq and Iran, Philadelphia, 1952.

9. Պետրոպան Լ.Ն., «Հայ ժողովրդի փոխադրամիջոցներ», «Հայ ազգաբանություն և բանահյուսություն» ժողովածու, 6, Երևան, 1974:

10. Kavoukjan M, Armenia, Subartu and Sumer. The Indo-European Homeland and Ancient Mesopotamia, Montreal, 1987.

11. Մովսիսյան Ա, Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա, Երևան, 1992:

12. Փխ^աքարան Ա, Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. III-I հազ. հուշարձաններից հայտնաբերված ծովախխունջները որպես հնագիտական և ազգագրական հետազոտությունների սկզբնաղբյուր, «Հին Հայաստանի մշակույթը», XI, Երևան, 1998:

13. Փիlիպnu]աե Ա., Հայաստանի հինարևելյան կնիքները որպես Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական փոխառնությունների սկզբնաղբյուր, «Հայկական քաղաքակրթությունը հնագույն ժամանակներից մինչև քրիստոնեության ընդունումը» գի-տաժողովի հիմնադրույթներ, Երևան, 2000:

14. Herodotus, with an English transl. by A.D.Godley, in four volumes, in four volumes, 1957-1960.

15. Դահացան Է., Տիգրան II Մեծի քաղաքակրթական գործունեության ռազմավարությունը, ՊԲՀ, 2006, N2:

16. The Geography of Strabo, with an English. Transl. by H.Jones, in eight volumes, VI, London, 1960.

17. Անահիտ Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979:

18. Манандян Я.А., О торговле и городах Армении в сязи с мировой торговлей древних времен (Vb. до н.э.- XVв. н.э.), изд. 2-е, Ереван, 1954.

19. Мартиросян А, На Великом Шелковом Пути, Ереван, 1998.

20. Мартиросян А, Мировые пути через Армению и Переднюю Азию по Карте Пей-тингера, Ереван, 2003.

21. Աբրահամյան Վ.Ա., Արհեստները Հայաստանում IV-XVIII^., Երևան, 1956:

22. Ա^էջան Ղ, Սիսուան, Վենետիկ, 1885:

23. МикаелянГ, История Киликийского Армянского государства, Ереван, 1952.

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ԷԴաեիեըաե

24. Барсегов Ю.Г., Отказ армян от “берегового права”, ՊԲՀ, 1971, N 1:

25. Մխիթարա] Գօշի Դատաստանագիրք Հայոց, Վաղարշապատ, 1880:

26. Langlois V, Le tresor des chartes d’Armenie ou cartulaire de la Chancellerie royal des Roupeniens, Venise, 1863.

27. Luis de Camoens, The Lusiad; or the Discovery of India. An epic poem, transl. from the Portuguese by W.J.Mickle, London, 1877.

28. Jean Baptist Tavernier, The Six Voyages... into Persia and the East Indies, London 1677.

29. Барсегов Ю, Филиппины в морской торговле армян, “Анив”, 2008, N 5.

30. L’Inde et les nations Europeennes en Asie au commencement du XVIII-e siecle, par Francois Martin, fondateur de la ville de Pondichery (Pierre Margry, Relations et memoires inedits pour servir a l'histoire de la France dans les pays d'Outre Mer, Challamel alne, Paris, 1867.

31. Records of Fort St. George. Diary and Consultation Book. 1678-1679, Madras, 1911.

32. Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, Երևան, 1972:

33. Байбуртян В.А., Армянская колония Новой Джульфы в XVII в., Ереван, 1969:

34. Լեո, Խոջայական կապիտալը և նրա քաղաքական և հասարակական դերը հայերի մեջ, Երևան, 1934:

35. Հակոբյան Հ, Ուղեգրություններ, աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, հ. Ա, ԺԳ-ԺԶ դարեր, Երևան, 1932:

36. Английские путешественники в Московском государстве в XVI веке. Пер. с англ. Ю.Готье, Л., 1937.

37. Ստեփանյան Գ, Համառոտ ակնարկ Կասպից ծովի հայկական նավատորմի պատմությունից, «Ծովի մշակույթը՝ մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում», Այաս ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակին նվիրված գիտաժողով (2010թ. մայիսի 14-16):

38. Խաչիկյան Շ, Նոր Ջուղայի հայ վաճառականությունը և նրա առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ XVII-XVIII դարերում, Երևան, 1988:

39. Լազարեան առեւտրական ընկերութեան հաշուեմատեանը (1741-1759թթ.), աշխա-տասիրութեամբ Շուշանիկ Խաչիկեանի, Երևան, 2006:

40. Барсегов Ю, Пиратство и армянская морская торговля, «Анив», 2006, N 5.

41. Барсегов Ю, Из истории борьбы армянского купечества против европейского пиратства в XVIIa. (в связи с захватом «Нового Иерусалима» и «Санкта Круз» английской пиратской организацией из Сиама), ՊԲՀ, N 2, 1984.

42. Барсегов Ю, Дело королевского пирата Кидда, «Анив», 2006, N 5.

43. "IU Team Finds Fabled Pirate Ship". INDYSTAR.COM. December 13, 2007, Pirate Captain William Kidd's Ship Possibly Found, http://www.foxnews.com/story/0,2933,316786,00.html

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

44. Charles D. Beeker, Living Museums in the Sea - Shipwrecks as Marine Protected Areas, -The Undersea Journal, the Third Quarter, 2010.

45. Mills E, A Find of Piratical Significance. - Naval History Magazine - April 2009 Volume 23, Number 2.

99

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.

ЦИВИЛИЗАЦИОННЫЕ ФАКТОРЫ РАЗВИТИЯ

армянской морской торговли и

МЕЖДУНАРОДНАЯ КОНКУРЕНЦИЯ В XVII ВЕКЕ Эдуард Л.Даниелян

Резюме

Вклад Армении в мировую цивилизацию проявляется в культурной, научной и экономической сферах с древнейших времен. Армянское государство во времена Тиграна II Великого (95-55 гг. до н.э.) взяло под свой контроль магистрали Шелкового пути в пределах большей части Передней Азии, включая морские порты восточного побережья Средиземного моря. В средневековье Киликийское Армянское царство (1198-1375гг.) играло значительную роль в международной морской торговле, вместе с тем внеся значительный вклад в развитие морского права. Позднее представители армянских общин (особенно из Новой Джуги) стали активными участниками международной торговли в странах Европы и Азии. Британская, французская и голландская ост-индские компании с самого начала использовали политический и экономический потенциал армянских купцов, в особенности в Индии. Впоследствии это превратилось в конкуренцию, которая нанесла много вреда армянской морской торговле.

100

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.