Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ PESTLE ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ PESTLE ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
զբոսաշրջություն / Հայաստան / PESTLE վերլուծական գործիք / ենթակառուցվածքներ / պատմամշակութային ժառանգություն / միջազգային զբոսաշրջային հոսքեր / զբոաշրջության մրցունակություն / tourism / Armenia / PESTLE analytical tool / infrastructures / historical and cultural heritage / international tourist flows / tourism competitiveness

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Թորոս Թորոսյան, Շողիկ Մեջլումյան

Սույն հոդվածը նպատակն է PESTLE վերլուծական գործիքի միջոցով գնահատել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն ու վերհանել լուծման ուղիները, որոնք կարող են երկարաժամկետ և կայուն զարգացման միտումներ դրսևորել՝ դիրքավորելով Հայաստանը միջազգային շուկայում։ Հոդվածում Հայաստանի միջազգային զբոսաշրջային ներուժը գնահատելու համար օգտագործվել են հիմնականում քանակական և որակական հետազոտական մեթոդներ։ Խնդիրը համակողմանի հասկանալու համար հոդվածում օգտագործվել են վիճակագրական, (գրաֆիկական), համեմատական և կառուցվածքային վերլուծության մեթոդները: Կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ PESTLE վերլուծական գործիքի հիմնական բաղադրիչներով առկա են զբոսաշրջային ներուժի ամբողջական իրացման մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ։ Այսպես, քաղաքական առումով Հայաստանը պարբերաբար բախվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումների։ Տնտեսական առումով առկա են խնդիրներ ինչպես տնտեսության ընդհանուր զարգացման մակարդակի, այնպես էլ ենթակառուցվածքներով հագեցվածության առումով։ Սոցիալական գործոնի համատեքստում, հատկապես հաշվի առնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու դրա նշանակությունը զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, հնարավորությունները մնում են չիրացված։ PESTLE վերլուծական գործիքի տեխնոլոգիական գործոնով ցույց է տրվել, որ Հայաստանում դեռևս առկա են հեռահաղորդակցական ցանցերի և բարձր տեխնոլոգիական սարքավորումների արդիականացման և սպառողների պահանջներին համապատասխանեցման մի շարք մարտահրավերներ։ Իրավական դաշտի անկատարությունն ու զբոսաշրջային հոսքերի ակտիվացմամբ պայմանավորված բնապահպանական խնդիրները նույնպես բավական լուրջ խնդիրներ են ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ASSESSMENT OF THE INTERNATIONAL TOURISM POTENTIAL OF ARMENIA USING THE PESTLE ANALYTICAL TOOL

This article utilizes the PESTLE analytical tool to evaluate the primary issues hindering the development of Armenia's tourism sector and proposes solutions that can facilitate long-term and sustainable growth, enhancing Armenia's position in international markets. The research employs both quantitative and qualitative methods to assess Armenia's international tourism potential. To thoroughly understand the problem, statistical, graphic, comparative, and structural analysis methods were used. The study reveals several challenges in fully realizing Armenia's tourism potential through the PESTLE analytical tool. Politically, Armenia experiences frequent internal and external shocks. Economically, issues include the overall development level of the economy and insufficient infrastructure. Socially, despite Armenia's rich historical and cultural heritage and its importance for tourism, opportunities remain unexploited. Technologically, Armenia faces challenges in modernizing telecommunication networks and high-tech equipment to meet consumer demands. Additionally, legal imperfections and environmental issues resulting from increased tourist activity pose significant obstacles to the sustainable development of the tourism sector.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ PESTLE ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ PESTLE ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՈՎ 

ՀՏԴ 338

ԹՈՐՈՍ ԹՈՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի

տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր,

տնտեսագիտության դոկտոր,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

t.torosyan@ysu.am

ORCID: 0009-0009-8402-7422

ՇՈՂԻԿ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Երևանի պետական համալսարանի

տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

shogikmejlumyan2022@gmail.com

ORCID: 0000-0003-2000-0318

Սույն հոդվածը նպատակն է PESTLE վերլուծական գործիքի միջոցով գնահատել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն ու վերհանել լուծման ուղիները, որոնք կարող են երկարաժամկետ և կայուն զարգացման միտումներ դրսևորել՝ դիրքավորելով Հայաստանը միջազգային շուկայում։

Հոդվածում Հայաստանի միջազգային զբոսաշրջային ներուժը գնահատելու համար օգտագործվել են հիմնականում քանակական և որակական հետազոտական մեթոդներ։ Խնդիրը համակողմանի հասկանալու համար հոդվածում օգտագործվել են վիճակագրական, (գրաֆիկական), համեմատական և կառուցվածքային վերլուծության մեթոդները:

Կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ PESTLE վերլուծական գործիքի հիմնական բաղադրիչներով առկա են զբոսաշրջային ներուժի ամբողջական իրացման մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ։ Այսպես, քաղաքական առումով Հայաստանը պարբերաբար բախվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումների։ Տնտեսական առումով առկա են խնդիրներ ինչպես տնտեսության ընդհանուր զարգացման մակարդակի, այնպես էլ ենթակառուցվածքներով հագեցվածության առումով։ Սոցիալական գործոնի համատեքստում, հատկապես հաշվի առնելով Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու դրա նշանակությունը զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, հնարավորությունները մնում են չիրացված։ PESTLE վերլուծական գործիքի տեխնոլոգիական գործոնով ցույց է տրվել, որ Հայաստանում դեռևս առկա են հեռահաղորդակցական ցանցերի և բարձր տեխնոլոգիական սարքավորումների արդիականացման և սպառողների պահանջներին համապատասխանեցման մի շարք մարտահրավերներ։ Իրավական դաշտի անկատարությունն ու զբոսաշրջային հոսքերի ակտիվացմամբ պայմանավորված բնապահպանական խնդիրները նույնպես բավական լուրջ խնդիրներ են ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար։

Հիմնաբառեր՝ զբոսաշրջություն, Հայաստան, PESTLE վերլուծական գործիք, ենթակառուցվածքներ, պատմամշակութային ժառանգություն, միջազգային զբոսաշրջային հոսքեր, զբոաշրջության մրցունակություն։

Նախաբան

Միջազգային զբոսաշրջության արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը Հայաստանի տնտեսության զարգացման կարևորագույն "լոկոմոտիվներից" է։ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը կարող են երկրի զբոսաշրջության ոլորտի միջազգային մրցունակության բարձրացման իրական հնարավորություններ ստեղծել։ Միևնույն ժամանակ, Հայաստանի զբոսաշրջային ներուժն ամբողջության իրացված համարել հնարավոր չէ՝ հաշվի առնելով հատկապես ոլորտի զարգացումը խոչընդոտող մի շարք առանցքային գործոններ՝ զբոսաշրջային ծառայությունների բարձր գները, կենտրոնացվածությունը Երևանում, Հայաստանի պատմամշակութային ժառանգության "առևտրայնացման" վերաբերյալ խնդիրները և այլն։ Բացի այդ, Հայաստանի զբոսաշրջության ոլորտը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք խոչընդոտում են միջազգային հարթակում արդյունավետ մրցակցելու երկրի կարողությանը: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցունակության ուսումնասիրության արդյունքում հնարավոր է դառնում բացահայտել ու գնահատել ՀՀ զբոսաշրջային ներուժը, ներկայացնել ոլորտի մրցունակության բարելավմանը խոչընդոտող հիմնական խնդիրները ու դրանց լուծման ուղղությամբ առարկայական լուծումներ գտնել: Այս համատեքստում, PESTLE վերլուծական գործիքի կիրառմամբ ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտների նախասահմանումն ու դրանց լուծման ուղիների վերհանումը այս հոդվածի հիմնական նպատակն է։

Զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումը Հայաստանի համար ենթադրում է համալիր մոտեցում, որի ընթացքում անհրաժեշտ է գործարկել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային զբոսաշրջային կարիքների ու պահանջների բավարարման համաչափ ու արդյունավետ գործիքակազմ, ենթակառուցվածքներ և կարգավորման ինստիտուտներ։ Հայաստանի զբոսաշրջային ներուժի ամբողջական իրացման և զարգացման հնարավորությունների բացահայտման համար մեծ կարևորություն է ստանում այդ ներուժի համապարփակ գնահատումն ու զարգացման ուղիների կանխորոշումն ըստ դրա։

Գրականության ակնարկ

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որը նպաստում է առանձին երկրների տնտեսությունների զարգացմանը, միջազգային մրցունակության ամրապնդմանն ու միջմշակութային հարաբերությունների կայացմանը։ Պետք է նշել, որ տնտեսագիտական գրականության մեջ չկա մեկ միասնական սահմանում, որը հնարավորություն կտա համապարփակ կերպով ներկայացնել միջազգային զբոսաշրջությունը և դրա դրևսորման ամբողջականությունը։

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջությունը կարելի է դիտարկել որպես մարդկանց նպատակաուղղված տեղաշարժ կոնկրետ օբյեկտի այցելության կամ հետաքրքրությունների բավարարման նպատակով և վերադարձի պայմանով։ Զբոսաշրջության իրավական-սկզբունքային շարժառիթ կարելի է համարել "Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը", որտեղ ամրագրված են՝

* ցանկացած մարդ իրավունք ունի ազատ տեղաշարժվելու և իր համար բնակության վայր ընտրելու ցանկացած պետության սահմաններում,

* ցանկացած մարդ իրավունք ունի մեկնելու ցանկացած երկրից, այդ թվում` և իր, և վերադառնալու իր երկիր,

* ցանկացած մարդ իրավունք ունի հանգստի և ազատ ժամանակի, ներառյալ աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերաբար վճարվող արձակուրդի ("Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր"):

ՄԱԿ-ի կողմից ընդունված առաջին բնորոշումներից մեկը մեկնաբանում է զբոսաշրջությունը որպես "մշտական բնակավայրի սահմաններից դուրս տեղաշարժերի հետ կապված մարդու առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման վրա ազդող ակտիվ հանգիստ" (United Nations 5):

Ընդհանուր առմամբ, բնակչության զբոսաշրջային ակտիվությունը ժամանակակից հասարակության կարևորագույն պահանջմունքներից մեկն է։ Միջազգային զբոսաշրջության շնորհիվ հնարավոր է նախկինում փակ հասարակությունները վերափոխել ակտիվ, բազմատարր և դինամիկ զարգացող հասարակությունների, որտեղ տարբեր ազգերի միջև շփումը ամենօրյա իրականություն է։ Առհասարակ, զբոսաշրջությունը սոցիալ-տնտեսական դրսևորում է, որն ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն է թողնում ոլորտին առնչվող ենթակառուցվածքների վրա (Adebayo, 13-19)։ Զբոսաշրջության ամենամեծ առավելությունը երկրի տնտեսության մեջ փողի ներհոսքի ապահովումն է, ինչը հատկապես էական է զարգացող տնտեսություններ ունեցող երկրների համար։

Բացի այդ, զբոսաշրջությունը տնտեսությանը տարբերակված (դիվերսիֆիկացված) զարգացման հնարավորություններ է տալիս, խթանում է երկրում զբաղվածության աճը և, իհարկե, ուղղակիորեն անդրադառնում է տեղական ենթակառուցվածքների բարելավման վրա։ Զբոսաշրջությունը հնարավորություն է տալիս գործարարներին կյանքի կոչելու նոր գաղափարները և ստեղծելու նոր արտադրանք։ Հատկանշանական է նաև զբոսաշրջության սոցիալական գործառույթը։ Ի վերջո, միջազգային զբոսաշրջիկները հիմնականում ցանկանում են տեսնել այլ երկրի իրական պատկերները, ինչը խթանում է մշակութային ժառանգության պահպանումը, նպաստում է միջմշակութային հաղորդակցությանն ու բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը երկրների միջև։ Հատկապես փոքր, բաց տնտեսություն ունեցող երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է, զբոսաշրջությունը երկրի տնտեսական ներուժի բացահայտման, համաշխարհային տնտեսությանը ինտեգրման առանցքային շարժիչ ուժ է, որն անհրաժեշտ է բացահայտել և իրացնել առավելագույն հնարավորություններով։

Մեթոդաբանություն

Սույն հոդվածի մեթոդաբանական հիմքը երկրորդային տեղեկության հավաքագրման գործիքակազմի կիրառումն է։ Հոդվածի իրականացման մեթոդաբանական հիմք են ծառայել հայ և արտասահմանցի տնտեսագետների աշխատությունները, գիտական կազմակերպությունների մշակումները, դասական և ժամանակակից տնտեսագիտական տեսությունների հիմնադրույթները, զբոսաշրջությունը ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաները, Հայաստանի պետական կառավարման մարմինների որոշումները, հաշվետվություններն ու ռազմավարական ծրագրերը, ոլորտին առնչվող մասնավոր կազմակերպությունների հաշվետվություններն ու Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները և այլն: Հոդվածի շրջանակներում առաջադրված հիմնական խնդիրներն են լուծվել են PESTLE (Political, Economic, Social, Technological, Legal and Environmental) վերլուծական գործիքի կիրառմամբ՝ բացահայտելով հիմնական արտաքին և ներքին գործոնները (քաղաքական, տնտեսական, սոցիական, տեխնոլոգիական, իրավական և բնապահպանական), որոնք ազդում են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի միջազգային մրցունակության վրա։ Հայաստանի զբոսաշրջության միջազգային մրցունակության գործընթացների ուսումնասիրության համար օգտագործվել են հիմնականում քանակական և որակական հետազոտական մեթոդներ։ Բացի այդ, խնդիրը համակողմանի հասկանալու համար նաև այս հոդվածի շրջանակներում օգտագործվել են քանակական և որակական, գիտական վերացարկման (աբստրահման), ինդուկցիայի, վիճակագրական վերլուծության և մի շարք այլ մեթոդներ։ Քանակական մեթոդների օգնությամբ կատարվել են Հայաստանի զբոսաշրջային իրավիճակի վիճակագրական վերլուծություն՝ հետազոտական հարցերին պատասխանելու համար: Այնուհետև, հիմք ընդունելով խնդրի քանակական վերլուծության արդյունքները, տրվել են նաև իրավիճակը նկարագրող որակական գնահատականներ։

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդի շնորհիվ բացահայտվել են Հայաստանի միջազգային զբոսաշրջության հիմնական էությունը, միտումները, ազդող գործոնները և զարգացման հնարավորությունները: Վերլուծության մեթոդով ուսումնասիրվել է միջազգային զբոսաշրջության զարգացման խոչընդոտները՝ նախասահմանելով նաև դրանց հաղթահարելու հիմնական ուղիները:

Ինդուկցիայի մեթոդով և PESTLE վերլուծական գործիքի համադրմամբ իրականացվել է Հայաստանում զբոսաշրջության մրցունակության խթանման առանձին բաղադրիչների, դրանց վրա ազդող բազմապիսի գործոններ ուսումնասիրություն: Վիճակագրական վերլուծության այս մեթոդի կիրառման միջոցով վեր են հանվել զբոսաշրջության մրցունակության վրա ազդեցություն ունեցող մի շարք երևույթների փոփոխություններ, դրանց միջև եղած քանակական համամասնություններ, ինչի հիման վրա նախանշվել են որակական փոփոխության միտումները, որն էլ նպաստել է եզրահանգումների և առաջարկությունների իրականացմանը:

Միջազգային զբոսաշրջային հոսքերը ՀՀ-ում

ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի պաշտոնական վիճակագրությունը վարում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված զբոսաշրջության վիճակագրական տվյալների վարման մեթոդաբանությանը՝ Հայաստանում այս ուղղությամբ դեռևս մի շարք խնդիրներ են առկա՝ պայմանավորված բնագավառն արտացոլող տվյալների ոչ համապարփակ կամ ոչ ամբողջական լինելով: Գծապատկեր 1-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտարկվող ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջային հոսքերի աճի տարեկան միջին տեմպը կազմել է 22.04%, իսկ 2001 թվականի համեմատ 2022 թվականին միջազգային ժամանումների թիվը Հայաստանում ավելացել է մոտ 19 անգամ:

Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը ցույց է տալիս, որ դիտարկվող 2014-2023 թվականների ընթացքում երկրների խմբերից ժամանած զբոսաշրջային հոսքերը փոփոխվել են։ Այսպես, եթե մինչև 2019 թվականը գերակշռողը հիմնականում այլ երկրներից զբոսաշրջային ժամանումներն են, ապա 2020 թվականից սկսած սկսել են գերակշռել ԱՊՀ երկրներից միջազգային զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան։ Ընդհանուր առմամբ, հատկապես Ռուսաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից միջազգային զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան առանձին դիտարկման են ենթակա։ 2023 թվականին ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 49.4%-ը։ Ընդ որում, ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկների 45.7%-ը բաժին է Ռուսաստանին, 1.3%-ը Ուկրաինային, իսկ մնացած 2.4%-ը՝ ԱՊՀ այլ երկրներին։ 2023 թվականին ԵՄ երկրներից ժամանած միջազգային զբոսաշրջիկների պատկերը հետևյալն է։ Գերմիանիայից Հայաստան են ժամանել միջազգային զբոսաշրջիկների 3.3%-ը, Ֆրանսիայից՝ 3.2%-ը, Իտալիայից՝ 1.3%-ը։ Այլ երկրներ խմբից Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները (9%), ապա՝ Իրանից զբոսաշրջիկները (7.6%)։

Ի հավելումն 2020 թվականի սկզբին COVID-19 համավարակի տարածմանը՝ նույն տարվա սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք և պարբերաբար շարունակվող սահմանային լարվածությունը նոր իրականություն են ձևավորել ՀՀ զբոսաշրջային գործընթացներում, որի ընդգրկման շրջանակն ու զարգացման հնարավոր միտումները Հայաստանի համար զբոսաշրջության զարգացման լրջագույն մարտահրավերներից են դարձել։

Իհարկե, ինչպես ցույց է տալիս գծապատկեր 1-ը, 2020 թվականի համեմատ 2021 թվականին դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջային հոսքերն մոտ 2.5 անգամ ավելացել են, սակայն, միևնույնն է, դրանք 53.8%-ով պակաս են մինչհամավարակային 2019 թվականի ցուցանիշից։

ՀՀ զբոսաշրջության ոլորտի հիմնական ցուցանիշների համադրական վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ մինչև 2020 թվականի համավարակի տարածումը ՀՀ զբոսաշրջային ոլորտը հիմնականում կայուն աճի միտումներ է արձանագրել։ 2020 թվականի ցնցումներից հետո՝ 2021-2023 թվականներին, զբոսաշրջության ոլորտում աշխուժացման միտումները վերականգնվել են։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի հարուստ և հնագույն պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերը և յուրահատուկ ավանդույթները ինչպես միջազգային, այնպես էլ ներքին զբոսաշրջության զարգացման առանցքային գործոններ են: Հայաստանի բազմազան լանդշաֆտը, լեռնաշղթաները, լճերը, փարթամ հովիտներն ու անտառները, բնական ազգային հարստություն կարելի է համարել, որոնց ճիշտ "փաթեթավորումը" կարող է խթանել զբոսաշրջության միջազգային մրցունակության բարելավմանը։

PESTLE վերլուծական գործիքի կիրառումը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում

Հայաստանի միջազգային զբոսաշրջության մրցունակությունը գնահատելու, ինչպես նաև դրա բարձրացման հեռանկարները առավել տեսանելի դարձնելու համար կիրառվել է PESTLE (Political, Economic, Social, Technological, Legal and Environmental) վերլուծական գործիքը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու հիմնական արտաքին և ներքին գործոնները (քաղաքական, տնտեսական, սոցիական, տեխնոլոգիական, իրավական և բնապահպանական), որոնք ազդում են զբոսաշրջության ոլորտի միջազգային մրցունակության վրա։

Հայաստանի միջազգային զբոսաշրջության մրցունակության վրա անդրադարձող առաջին գործոնը PESTLE վերլուծական գործիքով քաղաքականն է։ Քաղաքական անկայունությունը կարող է բավական լուրջ մարտահրավերներ ստեղծել Հայաստանի միջազգային զբոսաշրջային ծառայությունների համար։

Հատկանշական է, որ երկրում քաղաքական միջավայրի և զբոսաշրջության ոլորտի փոխառնչությունները բացահայտող մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ զբոսաշրջությունը ոչ միայն քաղաքականության շարունակությունն է, այլև աշխարհի քաղաքական տնտեսության անբաժանելի մասը։

Գծապատկեր 1.

Հայաստանի միջազգային զբոսաշրջային ժամանումներն ու դրանց տարեկան աճի տեմպը, 2001-2023 թթ.1

Ընդ որում, զբոսաշրջությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական, այլև քաղաքական գործիք (Edgell 107-110): Համաշխարհային պատմությունը մի շարք իրադարձություններով ևս փաստում է, որ երկրում արձանագրված քաղաքական անկայությունն ուղղակիորեն անդրադառնում է միջազգային զբոսաշրջային ծառայությունների վրա։ Այսպես, օրինակ 1989 թվականի հունիսի 4-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Տյանանմեն հրապարակում չինական իշխանությունների կողմից ուսանողական բողոքի ցույցերի բռնի ճնշման արդյունքում նույն տարում Պեկինի զբոսաշրջային եկամուտները նվազեցին 30%-ով (Sonmez 416- 456):

Գծապատկեր 2.

Հայաստանի միջազգային զբոսաշրջության վերլուծությունը PESTLE-ի գործիքի միջոցով

Հայաստանյան համատեքստում ներքին քաղաքական պարբերաբար սրացող անկայուն իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ լարված հարաբերությունների արդյունքում տարածաշրջանային անկայունությունը երկրի միջազգային զբոսաշրջության մրցունակության վրա անդրադարձող կարևոր գործոններից են։ Առանցքային կարևորություն ունի նաև դիվանագիտական կայուն հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը, որը նույնպես Հայաստանի միջազգային զբոսաշրջային շուկայի ընդլայնման համար կարևոր նախապայման է։ Մյուս կողմից՝ արդյունավետ վիզային (մուտքի արտոնագիր) քաղաքականության իրականացումը կարող է խթանել դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջային հոսքերը։

PESTLE վերլուծական գործիքի տնտեսական գործոնը ևս Հայաստանի միջազգային զբոսաշրջային մրցունակության վրա ուղղակիորեն անդրադարձող անկյունաքար է։ Այս համատեքստում, հատկապես փոխարժեքի տատանումները տնտեսական անկանխատեսելիության մթնոլորտ են ձևավորում, իսկ կայուն փոխարժեքն անդադառնում է Հայաստանում զբոսաշրջային ծառայությունների հասանելության, գնային մրցունակության, զբոսաշրջային ծախսումների ինչպես նաև զբոսաշրջային ներդրումների վրա։ Զբոսաշրջային եկամուտների մակարդակը ևս միջազգային զբոսաշրջային ծառայությունների մրցունակության վրա անդադարձող կարևոր գործոն է։ Հատկանշական է, որ Հայաստանի պարագայում զբոսաշրջության միջազգային մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծ կարևորություն ունի զբոսաշրջային ծառայությունների գնային տարբերակված քաղաքականության մշակումը, ինչը հնարավորություն կտա խթանելու եկամուտների տարբեր մակարդակ ունեցող զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թվականին ծառայությունների 5.3% կամ 23․6 ՀՀ դրամ բաժին է ընկել զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններին2, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 125.1%-ով։ Համաձայն Զբոսաշրջության և ճանապահորդության համաշխարհային խորհրդի վերջին տվյալների՝ միջազգային զբոսաշրջային ծախսերը Հայաստանում 2019 թվականին կազմել են 1.5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին ցուցանիշը նվազել է մոտ 59%-ով՝ կազմելով 614,7 մլն ԱՄՆ դոլար (World Travel & Tourism Council 1-2)։

Գծապատկեր 3

Զբոսաշրջության և ճանապարհորդության մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում և փոփոխությունը նախորդ տարվա նկատմամբ, 2010-2021 թթ. (%)

Ինչպես հայտնի է, զբոսաշրջության ոլորտը երկրի համաչափ տարածքային զարգացման կարևորագույն գործիքներից է։ Սակայն Հայաստանի պարագայում այստեղ ևս առկա են մի շարք խնդիրներ։ Ինչպես ցույց է տվել մեր կողմից իրականացված վերլուծությունը, միջազգային զբոսաշրջային հոսքերը հիմնականում կենտրոնացած են Երևանում՝ պայմանավորված նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների (հյուրանոցային և սննդի օբյեկտներ, թանգարաններ, այլ մշակութային վայրեր և այլն) Երևանում տեղակայման հետ։ Սա, իհարկե, պայմանավորված է նաև Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների թույլ զարգացվածությամբ։ Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը շուրջ 7513 կմ է: Ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները, ըստ ֆունկցիոնալ նշանակության, բաժանված են` միջպետական նշանակության ճանապարհների (1753.12 կմ), հանրապետական նշանակության ճանապարհների (2000.11 կմ), տեղական նշանակության ճանապարհների (3760 կմ): Տեղական նշանակության ճանապարհներն, իրենց հերթին, ըստ պատկանելության, բաժանվում են մարզային և համայնքային ճանապարհների3։

Գծապատկեր 4

2019-2021 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հաշվին վերանորոգված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների երկարությունը (կմ)

Դեռևս 2019 թվականին Համաշխարհային բանկը գնահատել է, որ Հայաստանի ճանապարհների 40%-ը շարունակում են մնալ անբարեկարգ վիճակում (World bank), ինչը Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացման համար առանցքային խոչընդոտ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապակարված ճանապարհաշինական ծրագրերի4 ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջպետական (օրինակ՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհ, "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք", նշանակության մի շարք ծրագրեր դեռևս չեն ավարտվել։ Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հանրապետությունում հիմնանորոգվել են մոտ 218.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ (միջպետական՝ 120‚7 կմ‚ հանրապետական՝ 79‚3 կմ‚ տեղական՝ 18‚5 կմ)։

Զբոսաշրջային ոլորտի մրցունակության բարձրացումն անհնար է պատկերացնել առանց գործունակ ու զարգացած ենթակառուցվածքների գոյության։ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների միջև ամուր կապը տեսականորեն հաստատվել է մի շարք հեղինակների կողմից (Adobayo et al.): Զբոսաշրջային ենթակառուցվածքը ներառում է օժանդակ և աջակցող օբյեկտներ, սարքավորումներ, համակարգեր, գործընթացներ և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջային վայրի արդյունավետ գործունեության համար: Սա ներառում է զարգացած տրանսպորտային համալիր, առողջապահական համակարգեր, հանրային և սպասարկման ծառայություններ և այլն: Այս առումով, Հայաստանի զբոսաշրջային և տրանսպորտային ենթակառուցվածքներում արձանագրված խնդիրները բավական լուրջ մարտահրավեր են ստեղծում ոլորտի միջազգային մրցունակության խթանման համար։

PESTLE վերլուծական գործիքի սոցիալական գործոնի համատեքստում առանձնացվել են մշակութային գրավչությունը։ Ընդհանուր առմամբ, մշակութի "առևտրայնացումը" Հայաստանում բավական լուրջ հիմնահարց է շարունակում մնալ տարիներ շարունակ։ Այս համատեքստում, առանցքային է հատկապես զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքներում թիրախային և հասցեական մշակութային զարգացման ռազմավարությունների մշակումն ու իրականացումը (Mariot 242-253), որոնք հնարավորություն կտան իրացնել նաև Հայաստանի համայնքների զբոսաշրջային ներուժը։

Հայաստանի համայքների տնտեսական համաչափ զարգացման գործում մշակույթի կարևորությունն ընդգծելու համար մշակված մշակութային զարգացման ռազմավարության հիմնական տեսլական պետք է սահմանել կայուն, պատասխանատու և ներառական մշակութային կյանքի առկայությունը համայնքում: Կայուն մշակութային կյանքն, առաջին հերթին, կարևոր է մշակութային ոլորտի զարգացման շնորհիվ համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի ակտիվացման, ինչպես նաև դրա շարունակականության ապահովման տեսանկյունից: Մշակութային կյանքի վերաարտադրությունը և դրա շնորհիվ համայնքում սոցիալ-տնտեսական զարգացումը հիմնական ուղենիշներ պետք է լինի ռազմավարության մշակման աշխատանքներում: Հատկապես զարգացող երկրներում կայուն համայնքների առկայությունը ամրագրված է նաև որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման 11-րդ նպատակ։ Սա հնարավորություն կտա Հայաստանում մշակույթը որպես գործիք ծառայեցնել բիզնես հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև համայնքերումում կայուն հասարակություն և տնտեսություն կառուցելու համար։

Մյուս կողմից, հաշվի առնելով բնապահպանական հիմնախնդիրներն ու դրանց առանցքային դերը համայնքներում, մեծ նշանակություն ունի մշակույթի միջոցով պատասխանատու հասարակության կերտման գործընթացը: Օրինակ, Սևանա լճի առկայությունը՝ որպես բառացիկ էկոհամակարգ, որպես տարածաշրջանային նշանակության խմելու ջրի շտեմարան, պարտավորեցնում են համայնքի հետ կապված բոլոր մակարդակներում որոշումների կայացման ժամանակ հաշվի առնել բնապահպանական բաղադրիչը և համայնքում ձևավորել շրջակա միջավայրի հետ համակեցության օրինակելի մշակույթ՝ սկսած կենցաղավարությունից մինչև տնտեսական գործունեություն, ինչը օրինակ կծառայի նաև այլ համայնքների համար։

Միևնույն ժամանակ, մշակույթի զարգացման հարցում մեծ դեր ունի դրա ներառակությունը համայնքի բոլոր բնակիչների համար: Մշակութային զարգացման ռազմավարությամբ սահմանված գործողությունների իրականացման շնորհիվ համայնքի յուրաքանչյուր բնակիչ (անկախ ազգության, բնակության վայրի, սեռի, ազգային կամ էթնիկական պատկանելիության, կրոնի, լեզվի կամ գրաված դիրքի) պետք է զգա մշակույթի դրական ազդեցությունն իր կյանքում, ինչի կարևորագույն գործիքներից մեկը հենց դրա առևտրայնացումն է։ Այս համատեսքում, Հայաստանի համայնքներում մշակութային ժառանգության քարտեզագրումը, դրա առևտրայնացմանն ուղղված գործնական քայլերը կարող են նպաստել միջազգային զբոսաշրջային ծառայությունների որակական և քանակական աճին։ Որպես մշակութային գրավչության առանձին ենթագործոն առանձնացնել նաև հայկական ազգային նկարագիրը, որի ընդգծումը ևս մեծ նշանակություն ունի միջազգային զբոսաշրջային հոսքերը խթանելու տեսանկյունից։ Միջազգային զբոսաշրջիկներին կարող են հետաքրքիր լինել հայկական ազգային ավանդական արժեքներն ու մշակութային առանձնահատկությունները՝ դրանց ճիշտ "փաթեթավորման" և ներկայացման դեպքում։ Բացի այդ, սոցիալական գործոնի կարևոր բաղադրիչ է նաև միջազգային զբոսաշրջիկների ժողովրդագրական համայնապատկերի վերլուծությունը։ Ի վերջո, առանցքային է հասկանալ, թե որ թիխարային խմբի համար կարող է Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, հետաքրքրություն ներկայացնել։ Այս պահին նմանատիպ համապարփակ վերլուծություն իրականացնելու հիմնական խոչընդոտ է անհրաժեշտ վիճակագրական շտեմարանների բացակայությունն ու առկաների թերիությունը, ինչը լուրջ մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի զբոսաշրջային մրցունակության խթանման ծրագրերի մշակման հիմքում նաև քանակական խորքային վերլուծություններ ունենալու անհրաժեշտության հարցում։

PESTLE վերլուծական գործիքի տեխնոլոգիական գործոնի կարևորությունը կայանում է հատկապես միջազգային զբոսաշրջության մրցունակության խթանման հարցում ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգտագործումով, ինչպիսիք են օրինակ, առցանց մարքեթինգը, ամրագրման հարթակները և վիրտուալ շրջագայությունները և այլն։ Կապի և հեռահախորդակցության ոլորտի ճկունությունն ու հասանելիությունը ևս միջազգային զբոսաշրջային հոսքեր ներգրավելու համար առաջնային է։ Հաղորդակցության ոլորտը, ներառյալ անլար ցանցերը, բջջային հավելվածները և թարգմանչական տեխնոլոգիաները, զբոսաշրջիկներին հնարավորություն են տալիս հաղթահարել լեզվական խոչընդոտները՝ բովանդալի շփում ստեղծելով տեղացիների հետ և ապահովելով հուսալի և մատչելի հաղորդակցման ուղիների հասանելիություն։

2015-2022 թթ. ՀՀ տեղեկատվության և կապի ոլորտին բաժին է ընկել ՀՆԱ միջինում 3.5%-ը։ Ինչպես տեղեկատվության և կապի ոլորտը, այնպես էլ ՀՆԱ շարժընթացըները նշված ժամանակահատվածում համընթաց են եղել։ Շուկայի ծավալը ՀՆԱ կառուցվածքում աստիճանաբար սկսել է աճել, ինչը նշանակում է, որ ոլորտի ընկերությունները ակտիվ գործունեություն են իրականացնում, և կարճաժամկետում կանխատեսելի է ոլորտի հետագա աճը։ Ընկերությունները կատարում են հսկայական կապիտալ ներդրումներ ոլորտի զարգացումն ապահովելու համար, ինչպես նաև նրանց գործունեության հիմքում նորամուծություններն են, որոնք արդեն երկարաժամկետում կապահովվեն զգալի աճ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվության և կապի մասնաբաժինը կազմել է ՀՆԱ-ի 4.5%-ը։

ՀՀ-ում հեռահաղորդակցության շուկայում հասույթը ձևավորվում է բջջային կապի, ինտերնետ հասանելիության, լարային հեռախոսակապի և մալուխային հեռուստատեսության համակարգերի շահագործման և մատուցման ծառայություններից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին ստացված հասույթը կազմել է 158 մլրդ ՀՀ դրամ, որի առյուծի բաժինը ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը՝ 89.2% կամ 141 մլրդ դրամ։ Հեռահաղորդագրության հասույթի մեջ ինտերնետ հասանելիության հասույթին 2022 թվականին բաժին է ընկել 68 մլրդ ՀՀ դրամ կամ 48.3%-ը։ Չնայած ՀՀ ՏՀՏ ոլորտի ընկերությունները պարբերաբար իրականացնում են կապի արդիականացման աշխատանքներ, սակայն վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ հուսալի և որակյալ լայնաշերտ կապի հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև թվային տնտեսության հիմքեր ստեղծելու համար հեռանկարներ կան:

Հայաստանում ինտերնետից օգտվողների թվաքանակը նշված ժամանակաշրջանում սկսել է աճել՝ պայմանավորված պարբերաբար իրականացվող ցանցերի արդիականացման աշխատանքներով։ Ինտերնետից օգտվողների թվաքանակի սահմանափակումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն կապի հասանելիության խնդրի հետ, այլև բնակչության հմտությունների, իրազեկվածության պակասով՝ դառնալով տեխնոլգիական անբավարար կարողությունների հետևանք, որն անհրաժեշտ է ծառայություններից լիարժեք օգտվելու համար։

Հայաստանը ՏՀՏ ոլորտում ունի որոշակի առավելություններ, օրինակ՝ ֆիքսված լայնաշերտ կապի համեմատաբար բարձր տարածվածությունը, հատկապես՝ քաղաքային վայրերում, սակայն թվային տնտեսության լիարժեք ներուժի ապահովման համար անհրաժեշտ միակցային ենթակառուցվածքը դեռևս բացակայում է, հատկապես՝ Երևանից դուրս: Ֆիքսված լայնաշերտ կապի տարածվածությունը մեկ շնչի հաշվով կազմում է 10%` թվային զարգացման ոլորտի համաշխարհային առաջատարների՝ Սինգապուրի 25% և Էստոնիայի 31% ցուցանիշների համեմատ։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի բիզնես-սպառող էլեկտրոնային առևտրի 2017 թ. համաթվով (ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022թ․ վերլուծության) Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 78-րդ տեղը, ինչը վկայում է առցանց առևտրին աջակցելու ավելի լավ պայմանների անհրաժեշտության մասին՝ պայմանավորված ֆինանսական ծառայությունների սահմանափակ օգտագործմամբ, մասնավորապես՝ վճարային քարտերն ու միջազգային վճարային համակարգերը։

ՏՀՏ ոլորտում հիմնական մրցակցային առավելությունը ձևավորվում է ցանցի արդյունավետ կառավարումից: Հեռահաղորդակցության շուկայի մրցակցությունը հատկապես վերջին տարիներին էլ ավելի է սրվել՝ պայմանավորված միկրոէլեկտրոնիկայի և նյութագիտության նվաճումներով, որոնք հնարավորություն են տալիս մեծապես բարձրացնել տեղեկատվության փոխանցման, պահպանման, մշակման արդյունավետությունը։ Ներկայումս, այս ոլորտի ընկերությունների առաջնային խնդիրներից է հեռահաղորդակցական ցանցերի և բարձր տեխնոլոգիական սարքավորումների անընդհատ արդիականացումը և համապատասխանեցումը սպառողների պահանջներին։

PESTLE վերլուծական գործիքի իրավական գործոնը զբոսաշրջության ոլորտի թիրախային և նպատակային կարգավորման անհրաժեշտությամբ է պայմանավորված՝ համապատասխան պետական ծրագրերով ու միջոցառումներով, որոնք պետք է նպաստել ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանն ու հանրահռչակմանը։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրության անկատարությունը շարունակում է ոլորտի զարգացմանը խոչընդոտող լրջագույն մարտահրավեր մնալ։

2023 թվականին ընդունվել է "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենքը, որով կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ընդամենը մեկ էջի սահմաններում ներկայացված է ոլորտի զարգացման տեսլականը՝ բավական հավակնոտ թիրախներով։ Այսպես, նախատեսվում է մինչև 2026 թվականը միջազգային այցելությունների թիվը հասցնել 2.5 միլիոնի, ինչը 47%-ով ավել է 2022 թվականի փաստացի ցուցանիշից։ Սակայն մյուս կողմից, զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության ինչպես նպատակները, այնպես էլ դրանց հասնելու ուղղությամբ նախատեսվող աշատանքները չափազանց վերացական են։

2006 թվականին Հայաստանն վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի "Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին" կոնվենցիան, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" ՀՀ օրենքը որոնց հիմնական նպատակներն են ոչ նյութական մշակութային ժառանգությունը պաշտպանելը, ապահովելը շահագրգիռ համայնքների, խմբերի և անհատների հարգանքը ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ, տեղական, ազգային և միջազգային մակարդակներում բարձրացնել ոչ նյութական մշակութային ժառանգության և փոխադարձ ճանաչելիության ապահովման կարևորության գիտակցումը, ինչպես նաև ապահովել միջազգային համագործակցությունը և աջակցությունը:

ՀՀ զբոսաշրջության ոլորտի իրավական կարավորման բավական լուրջ բացթողում է շարունակում մնալ ՀՀ զբոսաշրջության զարգացման ռազմավարության բացայակությունը։ Ընթացիկ փուլում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է "Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028 թվականների ռազմավարությունը", որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների համար զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և այլն5։

Սակայն մինչև այս պահը Հայաստանի զբոսաշրջային ներուժը բավականաչափ բացահայտված, գույքագրված և օգտագործված չէ, ինչը պայմանավորված է, առաջին հերթին, այս ուղղությամբ անհրաժեշտ պետական արդյունավետ ու թիրախային քաղաքականության բացակայությամբ։ Ստացվում է, որ միակ վիճակագրական տվյալները, որով հնարավոր է գնահատել զբոսաշրջության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունավետությունը զբոսաշրջային այցելություններն արտացոլող ցուցանիշներն են, որոնք շատ մակերեսային են ներկայացնում իրավիճակը։ Հայաստանում զբոսաշրջության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ քաղաքականություն մշակող մարմնի սահմանափակ լիազորությունները հանգեցրել են նրան, վերջինս չունի ոլորտում ծառայություններ մատուցող սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (ինչը կնպաստի նաև զբոսաշրջության ոլորտում վիճակագրության բարելավմանը), ինչպես նաև՝ առկա չեն վերահսկողական լծակներ։

Բնապահպանական գործոնի շրջանակներում բարձրաձայնվում են բնական ռեսուրսների ու մշակութային արժեքների պաշտպանության ու պահմանն առչվող հարցերն ու կայունության հիմնահարցերը։ Հայաստանում առկա են մի շարք փոխկապակցված բնապահպանական խնդիրներ, ինչպես օրինակ՝ ջրի և օդի աղտոտվածությունը, անտառային տարածքի նվազումը, հողերի դեգրադացիան, լանդշաֆտի փոփոխությունները, կենսաբազմազանության վտանգները, բնական աղետները և կլիմայի փոփոխության հետևանքները։ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն ու միջազգային զբոսաշրջային հոսքերի աճն էապես ընդգծում են շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման անհրաժեշտության նոր հնամայականներ են ստեղծում։

Եզրակացություններ

Այսպիսով, Հայաստանի զբոսաշրջային ոլորտի միջազգայնացման հիմնախնդիրների ուսումնասիրությունը PESTLE վերլուծական գործիքի միջոցով ցույց է փաստում է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանի պետական ակտիվ քաղաքականությունը ոլորտի կայուն և երկարաժամկետ զարգացման առանցքային "լոկոմոտիվը" կարող է դառնալ է։ Հայաստանում ներքին և արտաքին քաղաքական ցնցումներն ու անկայունությունը վերջին տարիներին երկրի զբոսաշրջային ծառայությունների միջազգայնացման վրա անդրադարձող առանցքային գործոններին են։ Այս համատեքստում, կայուն քաղաքական միջավայրի ապահովումը կարող է նպաստել դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը։

Հայաստանում միջազգային զբոսաշրջային ծառայությունների զարգացման համար լրջագույն մարտահրավերներ են նաև տնտեսական գործոնները՝ բնակչության եկամուտների ցածր մակարդակը, ենթակառուցվածքների թույլ զարգացումը, ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ ծառայությունների մեջ ոլորտի ցածր տեսակարար կշիռները։ Այս առումով, մեծ կարևորություն է ստանում պետական ակտիվ ու թիրախային քաղաքականության մշակումն ու իրականացումը՝ համապատասխան գործիքակազմով ու բարեփոխումներով։ Հայաստանի միջազգային զբոսաշրջության զարգացման հիմնական նախապայման է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավումը, ներառյալ՝ ճանապարհները, նշանները, այցելուների կենտրոնները և կոյուղային ցանցը: Մյուս կողմից, պետական ակտիվ մասնակցության պետք է մշակվեն նաև համապատասխան բազմալեզու տեղեկատվական նյութեր, աուդիո ուղեցույցները և ինտերակտիվ ցուցանմուշները, որոնք զբոսաշրջային տպավորություններն առավել վատ ու տպավորիչ կդարձնեն։

Զբոսաշրջությունն, ինչպես արդեն նշվել է, համայքային զարգացման համար հսկայական ներուժ է պարունակում, ուստի, այս առումով ևս պետական միջամտությունն ու վերահսկողությունը կարող է արդյունավետ դարձնել այդ ներուժի ամբողջական իրացումը։ Հայաստանի տարբեր համայքներում համապատասխան վերապատրաստման ծրագրերը կարող են զարգացնել համայնքի բնակիչների հմտություններն ու կարողությունները՝ էքսկուրսավարության, հյուրընկալության և հարակից այլ ոլորտներում։

Զբոսաշրջության զարգացման իրավական գործոնով պայմանավորված՝ զբոսաշրջության համապարփակ ռազմավարության մշակումը, որը պետք է կենտրոնացած լինի մշակութային ժառանգության պահպանման, կայուն զարգացման և Հայաստանի համայնքների ներգրավվածության վրա: Բացի այդ, առանցքային նշանակություն ունի մշակութային վայրերի և բնական լանդշաֆտների պահպանմանն ուղղված իրավական ակտերի մշակման անհրաժեշտությունը, որոնք հնարավոր է իրականացնել մշակութային ժառանգության փորձագետների և բնապահպանների հետ համագործակցային ջանքերով մշակելով համապատասխան ծրագրերի և միջոցառումների միջոցով, որոնք ուղղված են լինելու այս ռեսուրսների պատմական և բնապահպանական ամբողջականության պաշտպանությանը:

Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն ունի հստակ բնապահպանական ազդեցություն և ուղղակիորեն փոխակապակված է նաև շրջակա միջավայրի վրա, ուստի միջազգային զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականությունը Հայաստանում պետք է կառուցված լինի կայուն և պատասխանատու զբոսաշրջային ծառայությունների մատուցման շուրջ՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգի զարգացումն և թափոնների տեսակավորման համակարգերը: Հատկապես զարգացող երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է, որտեղ առկա է սահմանափակ բյուջեի արդյունավետ բաշխման շարունակական անհրաժեշտություն, միջազգային զբոսաշրջության զարգացման համար առանցքային նշանակություն ունի գործընկերային հարաբերությունների խթանումը մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր կարող են համապատասխան ներդրումների իրականացմամբ նպաստել Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր՝ երկարաժամկետ ֆինանսական կայունություն ապահովելու համար:

Ի վերջո, Հայաստանում միջազգային զբոսաշրջային ծառայությունների զարգացման, միջազգային զբոսաշրջային շուկայում դիրքավորման համար երկրի առկա ռեսուրսների ճիշտ քարտեզագրումն է, դրանց առևտրայնացման ուղղությամբ անհրաժեշտ ճիշտ պետական քաղաքականությունը՝ համապատասխան միջոցառումներով և մեխանիզմներով, որը Հայաստանի զբոսաշրջային ապագայի դուռը բացող միակ "բանալին" է։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենք. 22 Դեկտեմբերի 2023. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188696։

2. "Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր" ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից. 1948 թ. http://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/declhr.shtml։

3. "Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028 թվականների ռազմավարության" նախագծային տարբերակ. 2023. https://www.e-draft.am/projects/5965/about։

4. Համաշխարհային բանկի տեղեկատվական շտեմարան՝ https://databank.worldbank.org։ Մուտք՝ 11 Հուն 2024։

5. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք. https://mtad.am/pages/road-construction-projects։ Մուտք՝ 11. Հուն 2024։

6. ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայք. https://www.armstat.am։ Մուտք՝ 11. Հուն 2024։

7. "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" ՀՀ օրենք. 07 Հոկտեմբերի 2009. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121003։

8. "Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին" կոնվենցիա. 17 Հոկտեմբերի 2003 . https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31391։

9. Mariot, P. "Functional assessment of potential of tourism as a basis for creating a spatial model of Tourism", Geografický časopis, 23(3), 1971, pp. 242-253.

10. Edgell, D. "A barrier-free future for tourism" Tourism Management, 16(2), 1995, pp. 107-110, https://doi.org/10.1177/0047287595034002.

11. Sonmez Sevil. "Tourism, Terrorism, and Political Instability." Annals of Tourism Research, 25(2), 1998, pp. 416- 456, https://doi.org/10.1016/S0160-7383(97)00093-5.

12. Adebayo, Anthony and Iweka Anthony. "Optimizing the Sustainability of Tourism Infrastructure in Nigeria through Design for Deconstruction Framework", American Journal of Tourism Management, 3(1A), 2014, pp. 13-19, doi:10.5923/s.tourism.201401.03.

13. "Recommendations on Tourism Statistics", United Nations, Department for Economic and Social Information and Policy Analysis, Statistical Division and World Tourism Organization, New York, 1994, http://unstats.un.org/unsd/publication/Seriesm/SeriesM_83e.pdf. Accessed: 11 Jun 2024.

14. "ARMENIA, 2022 Annual Research: Key Highlights", World Travel & Tourism Council, https://wttc.org/DesktopModules/MVC/FactSheets/pdf/704/61_20220613154142_Armenia2022_.pdf. Accessed: 30 May 2024.

15. "World Bank Supports Further Improvement of Armenia's Rural Roads Network", World Bank, Press release, https://www.worldbank.org/en/news/press-release/2019/05/08/world-bank-supports-further-improvement-of-armenias-rural-roads-network. Accessed: 11 Jun 2024.

WORKS CITED

1. Hamashxarhayin banki teghekatvakan shtemaran՝ https://databank.worldbank.org (verjin mowtq՝ 11.06.2024t'.), [The World Bank Database, (last access: 11.06.2024)] (In English)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2. HH tarac'qayin kar'avarman ev ent'akar'ucvac'qneri naxararut'yan pashtonakan kayq՝ https://mtad.am/pages/road-construction-projects, (verjin mutq՝ 11.06.2024t'.) [The official website of Ministry of Territorial Administration and Infrastacture, (last access: 11.06.2024)] (In Armenian)

3. HH vitwakagrakan komitei teghekatvakan shtemaranner՝ https://www.armstat.am (verjin mutq՝ 11.06.2024t'.) [The Statistical Committee of the Republic of Armenia, (last access: 11.06.2024)] (In Armenian)

4. "Hayastani Hanrapetut'yan zbosashrjut'yan zargacman 2024-2028 t'vakanneri r'azmavarut'yan" naxagc'ayin tarberak` https://www.e-draft.am/projects/5965/about [Project version of the 2024-2028 tourism development strategy of the Republic of Armenia 2023. https://www.e-draft.am/projects/5965/about] (In Armenian)

5. "Mardu iravunqneri hamy'ndhanur hr'chakagir" y'ndunvac' MAK-i Glxavor asambleayi koghmic 1948 t'. http://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/declhr.shtml ["Universal Declaration of Human Rights" adopted by the UN General Assembly in 1948] (In Russian)

6. "Voch nyut'akan mshakut'ayin jhar'angut'yan masin" HH o'renq, 07.10.2009, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121003 [RA Law "On Intangible Cultural Heritage".] (In Armenian)

7. "Voch nyut'akan mshakut'ayin jhar'angut'yan pashtpanut'yan masin" konvencia, 17.10.2003 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31391 [Convention "On the Protection of Intangible Cultural Heritage"] (In Armenian)

8. "Zbosashrjut'yan masin" HH o'renqy' 22.12.2023 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121640 [RA Law "On Tourism "] (In Armenian)

ASSESSMENT OF THE INTERNATIONAL TOURISM POTENTIAL OF ARMENIA USING THE PESTLE ANALYTICAL TOOL

TOROS TOROSYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management,

Chair of Economics and International

Economic Relations, Doctor of Economy, Professor,

Yerevan, the Republic of Armenia

SHOGHIK MEJLUMYAN

Yerevan State University, Faculty of Economics and Management,

Chair of Economics and International

Economic Relations, PhD student

Yerevan, the Republic of Armenia

This article utilizes the PESTLE analytical tool to evaluate the primary issues hindering the development of Armenia's tourism sector and proposes solutions that can facilitate long-term and sustainable growth, enhancing Armenia's position in international markets. The research employs both quantitative and qualitative methods to assess Armenia's international tourism potential. To thoroughly understand the problem, statistical, graphic, comparative, and structural analysis methods were used.

The study reveals several challenges in fully realizing Armenia's tourism potential through the PESTLE analytical tool. Politically, Armenia experiences frequent internal and external shocks. Economically, issues include the overall development level of the economy and insufficient infrastructure. Socially, despite Armenia's rich historical and cultural heritage and its importance for tourism, opportunities remain unexploited. Technologically, Armenia faces challenges in modernizing telecommunication networks and high-tech equipment to meet consumer demands. Additionally, legal imperfections and environmental issues resulting from increased tourist activity pose significant obstacles to the sustainable development of the tourism sector.

Keywords: tourism, Armenia, PESTLE analytical tool, infrastructures, historical and cultural heritage, international tourist flows, tourism competitiveness.

ОЦЕНКА МЕЖДУНАРОДНОГО ТУРИСТИЧЕСКОГО ПОТЕНЦИАЛА АРМЕНИИ С ИСПОЛЬЗОВАНИЕМ АНАЛИТИЧЕСКОГО ИНСТРУМЕНТА PESTLE

ТОРОС ТОРОСЯН

кафедра экономики и международных экономических отношений

факультета экономики и менеджмента

Ереванского государственного университета

доктор экономических наук, профессор,

г. Ереван, Республика Армения

ШОГИК МЕДЖЛУМЯН

аспирант кафедры экономики и международных

экономических отношений факультета экономики и менеджмента

Ереванского государственного университета,

г. Ереван, Республика Армения

В данной статье используется аналитический инструмент PESTLE для оценки основных проблем, препятствующих развитию туристического сектора Армении, и предлагаются решения, которые могут способствовать долгосрочному и устойчивому росту, укрепляя позиции Армении на международных рынках. В исследовании применяются как количественные, так и качественные методы оценки международного туристического потенциала Армении. Для более глубокого понимания проблемы были использованы методы статистического, графического, сравнительного и структурного анализа.

Исследование выявляет несколько проблем на пути полной реализации туристического потенциала Армении с помощью аналитического инструмента PESTLE. В политическом отношении Армения испытывает частые внутренние и внешние потрясения. С экономической точки зрения проблемы включают общий уровень развития экономики и недостаточную инфраструктуру. В социальном плане, несмотря на богатое историческое и культурное наследие Армении и её важность для туризма, возможности остаются неиспользованными. В технологическом отношении Армения сталкивается с проблемами модернизации телекоммуникационных сетей и высокотехнологичного оборудования для удовлетворения потребностей потребителей. Кроме того, несовершенство законодательства и экологические проблемы, возникающие в результате роста туристической активности, создают серьёзные препятствия для устойчивого развития туристического сектора.

Ключевые слова: туризм, Армения, аналитический инструмент PESTLE, инфраструктура, историко-культурное наследие, международные туристические потоки, конкурентоспособность туризма.

 Հոդվածը ներկայացվել է 03.03.2024թ., գրախոսվել` 17.04.2024թ., տպագրության ընդունվել` 31.07.2024թ.:

1 Գծապատկերը կազմվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հաշվետվությունները՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թվականի հունվարին" https://armstat.am/file/article/sv_01_24a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_20a_422.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_18a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_16a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2014 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_14a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_12a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2010 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_10a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2008 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_08a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2006 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_06a_421.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2004 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv-01-04a-iii_4_2_1.pdf, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2002 թվականի հունվարին", https://www.armstat.am/file/article/sv_01_02a_421.pdf։ Մուտք՝ 13 Մայ 2024։

2 ՀՀ վիճակագրական կոմիտե, "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին", https://armstat.am/file/article/sv_12_23a_126.pdf:

3 Տվյալների հիմքը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք՝ https://mtad.am/pages/road-construction-projects

4 Տվյալների հիմքը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք՝ https://mtad.am/pages/road-construction-projects

5 "Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028 թվականների ռազմավարության" նախագծային տարբերակը հասանելի է https://www.e-draft.am/projects/5965/about (մուտք՝ 11.06.2024թ․)

---------------

------------------------------------------------------------

---------------

------------------------------------------------------------

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.