Научная статья на тему 'Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ'

Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
110
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Տիգրաե Սարգպաե

Սեփական ուրույն քաղաքակրթության հաստատման համար հայությունը պետք է համապատասխանի քաղաքակրթական մի շարք չափորո- շիչների, որոնց մասին խոսվում է հոդվածում։ Ուրույն քաղաքակրթության պահպանումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են հզոր հաղորդակների գոյության հետ, որոնց միջոցով հաղորդվում է մտածողության և վարքագծի որոշակի կոդ։ Վերոնշյալի համատեքստում հիմնական հաղորդակներն են պետությունը, գիտությունը, արվեստը, ազգային ընտրանին և եկեղեցին։ Սակայն եթե այդ սեփական հաղորդակները բացակայում են կամ թույլ են զարգացած, ապա այլ ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդեցությունն անխուսափելի է։ Քաղաքակրթական ուրույնությունը պահպանելու համար անհրաժեշտ է մշակել զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաս- տավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունք, որն աշխարհին ներկայացնելը կդառնա հայ ժողովրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Попытка раскрыть новые смыслы, вкладываемые в понятия «армянская нация», «армянская цивилизация», напрямую корреспондирует с совокупностью определений цивилизации, предлагаемых самыми разными учеными и исследователями. Однако важен контекст, рамки, в которых мы рассматриваем этот вопрос. Цивилизацией может считаться та нация, которая осознает свою историческую миссию, и с этой точки зрения выявление исторической сущности армянской нации раскрывает перед нами ее миссию и дает ответ на вопрос: «Почему мы до сих пор существуем и что мы должны сказать миру?» В нашем толковании истории как соперничества и диалога цивилизаций армянская цивилизация еще не существует. Для утверждения собственной уникальной цивилизации армянство должно соответствовать ряду цивилизационных параметров, приводимых в статье. Более того, сохранение и развитие самобытной цивилизации напрямую связано с существованием мощных трансляционных каналов, через которые передается определенный код мышления и поведения. На наш взгляд, основными трансляторами являются государство, наука, искусство, элита и церковь. Однако если у нации отсутствуют или слишком ослаблены собственные трансляторы, то неизбежно влияние других, более сильных цивилизаций. Поэтому необходима разработка собственной доктрины сосуществования цивилизаций, которая станет основной миссией армянского народа в 21 столетии. Именно сегодня армянской нации необходим амбициозный проект, который позволит нарастить потенциал для дальнейшего развития.

Текст научной работы на тему «Հայկական քաղաքակրթությունը որպես բեկումնային նախագիծ»

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Տիգրաե Սարգպաե

Սեփական ուրույն քաղաքակրթության հաստատման համար հայությունը պետք է համապատասխանի քաղաքակրթական մի շարք չափորո-շիչների, որոնց մասին խոսվում է հոդվածում։ Ուրույն քաղաքակրթության պահպանումն ու զարգացումն ուղղակիորեն կապված են հզոր հաղորդակների գոյության հետ, որոնց միջոցով հաղորդվում է մտածողության և վարքագծի որոշակի կոդ։ Վերոնշյալի համատեքստում հիմնական հաղորդակներն են պետությունը, գիտությունը, արվեստը, ազգային ընտրանին և եկեղեցին։ Սակայն եթե այդ սեփական հաղորդակները բացակայում են կամ թույլ են զարգացած, ապա այլ ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդեցությունն անխուսափելի է։ Քաղաքակրթական ուրույնությունը պահպանելու համար անհրաժեշտ է մշակել զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաս-տավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունք, որն աշխարհին ներկայացնելը կդառնա հայ ժողովրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:

21-րդ դարը նոր մարտահրավերներ է ներկայացնում մեզ հայերիս։ Դրանց արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի հիմնաքա-րային հարցերի պատասխաններ, որոնք ուղենիշ կլինեն մեր մարտավարության մշակման համար: Հատկապես կարևոր են աշխարհայացքային

ռ

քաղաքակրթության հետ կապված հարցադրումները։ Արդյո ք Հայաստանն ու հայ ժողովուրդը հանդիսանում են ուրույն (լոկալ) քաղաքակրթության

ռ

կրող: Հատկապես ո ր երկրի կամ մշակույթների հետ է առավել փոխ-առնչվել հայությունը (դրական և բացասական առումներով): Արևմտյան

ռ ռ

ո ր արժեքներն են համահունչ մեր ազգային նկարագրին, որո նք են հակա-

ռ

սում' վտանգելով մեր ազգային անվտանգությունը: Կարո ղ է, արդյոք, Հայաստանը, պահպանելով իր ինքնությունը, չինտեգրվել առավել խոշոր քաղաքակրթական համակարգերին և սոսկ քաղաքակրթությունների երկխոսություն վարել: Սա է քաղաքակրթությանն առնչվող հարցերի ոչ լրիվ շարքը, որոնց փորձ է արվում պատասխանել այս հոդվածում:

Հարցի բարդությունն այն է, թե ինչ սահմանում ենք տալիս քաղաքա-

19

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

կրթություն հասկացությանը և ինչ նպատակով օգտագործում այն: Մոր-գաեե ու Էնգելսը քաղաքակրթությունը սահմանել են որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ: Մարքսիզմ-լենի-նիզմն այս հասկացությունն օգտագործել է պատմությունը դիալեկտիկական մատերիալիզմի տեսանկյունից պարբերաշրջանների կամ փուլերի բաժանելու համար, այսինքն այդ եզրը կիրառել է գոյաբանության շրջանակներում: Տվյալ համատեքստում քաղաքակրթությունը սահմանվում էր որպես հասարակական և քաղաքական կացություն, ինչպես նաև հոգևոր զարգացման հայտանիշների համախմբություն, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում էր նախնադարյան վիճակից: Եթե քաղաքակրթությունը դիտարկենք որպես աշխատանքի բաժանման և արտադրության սպառման ու բաշխման ռացիոնալացման հետ կապված նյութական և հոգևոր մշակույթի հասարակական զարգացման աստիճան, ապա կարելի է պնդել, որ Հայաստանը և հայությունը համաշխարհային քաղաքակրթության մաս են:

Քաղաքակրթություն հասկացության մեկ այլ համատեքստ երևան է եկել 18-րդ դարում մշակույթ հասկացության հետ սերտորեն կապակցված: Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչները քաղաքակիրթ են համարել բանականության և արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը: Գոյություն ունի տեխնածին քաղաքակրթության հասկացություն, որի ներքո հասկացվում է հանրությունը, որին բնորոշ են բնությունն ի շահ իրեն փոխակերպելու ձգտումը և անհատական գործունեության ազատությունը, ինչն էլ որոշում է անհատի հարաբերական անկախությունը սոցիալական խմբերից: Կարելի է ասել, որ Հայաստանը քաղաքակրթություն վերադարձավ անկախություն ձեռք բերելուց հետո, երբ ներդրվեցին մասնավոր սեփականությունը և այլ հիմնական ժողովրդավարական ինստիտուտները: Արևմտյան քաղաքակրթությունը բնորոշվում է որպես քաղաքակրթության տեխնածին կողմի հաջող զարգացման նախադրյալներ ունեցող Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ և Կանադայի զարգացման գործընթաց:

Ավանդական քաղաքակրթություն ասելով սովորաբար հասկացվում է հասարակություն, որին բնորոշ է բնական գոյապայմաններից կախվածության բարձր աստիճան, ինչպես նաև անհատի ամուր կապ իր սոցիալական խմբի հետ: Իսլամի հիման վրա կառուցված հասարակությունները սովորաբար վերագրում են նման քաղաքակրթություններին: Հայտնի է մեկ այլ սահմանում ևս, ըստ որի քաղաքակրթություն է սեփական ճակատագրի միասնականությունն ընդունող մարդկանց գերակա մեծամասնությունը: Քաղաքակրթության գաղափարը միասնական ճակատագրի գաղափարն է: Ակնհայտ է, որ տվյալ բնորոշման համատեքստում հայությունը համար-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՏՍարգսյան

վում է քաղաքակրթություն:

Ավանդական պատկերացումների համաձայն հակամարտություններում և պատերազմներում պարտություն կրած պետությունները (ազգերը) համարվել են պատմությունից, քաղաքակրթական գործընթացներից դուրս: Նրանց վերադարձը քաղաքակրթություն կապվել է քաղաքական անկախության վերականգնման հետ:

Հետևաբար, երբ քննարկվում է, թե համարվում է Հայաստանը/հայու-թյունն առանձնահատուկ տեղային քաղաքակրթություն, կարևոր է այն համատեքստը, որի շրջանակներում մենք դիտարկում ենք հարցը: Եթե պատմությունը դիտարկում ենք որպես քաղաքակրթությունների մրցակցություն և երկխոսություն, ապա պատմական համատեքստից դուրս են մնում այն ազգերը, որոնք կորցնում են պատմամշակութային ինքնորոշման ունակությունը: Այդ ունակության կորստյամբ մենք դուրս ենք մնում պատմության ընթացքից, վերածվում ուրիշ քաղաքակրթությունների թափոնների, գուցե ինչ-որ առումով օգտագործելի, բայց մեծ մասամբ անպիտան:

Արդի աշխարհատարածքային տիրույթում քաղաքակրթություն ասելով հասկանում ենք հասարակության լիարժեքության և համակարգայնության աստիճանի հասած պատմամշակութային ինքնորոշումը, այլ կերպ ասած հասարակության մշակութաբանական էությունը (միջուկը): Լիարժեքության և համակարգայնության վիճակի հավակնելու համար հայությունը պետք է համապատասխանի քաղաքակրթություններին հարիր հետևյալ չափանիշներին.

• ուրիշ քաղաքակրթությունների հետ հարաբերվելու արդյունքում արժանանալ ճանաչման նրանց կողմից որպես ինքնուրույն սուբյեկտ, որը վեր է ազգի, տարածքի և պետության շրջանակներից,

• ազգի յուրատեսակ, անզուգական, դեպի ապագա ուղղորդված ներուժի գոյություն,

• պատմական ժառանգությունը պահպանելու կարողություն, սեփական պատմության առկայություն և միասնական ճակատագիրը կիսելու զգացողություն,

• արժեքային չափանիշներ կրողների հաստատակամ զանգվածի առկայություն,

• վարքի չափօրինակներ և արժեքային չափանիշներ վերարտադրելու ունակ ընտրանու առկայություն,

• օտարի վարքուբարքը «մարսելու» կարողություն:

Պետականության ձեռքբերմամբ Հայաստանը վերադարձավ պատմություն' քաղաքակրթության մասին հին պատկերացումների համատեքս-

21

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

տում: Պատմությունը որպես քաղաքակրթությունների մրցակցություն և երկխոսություն որակելու մեր մեկնությամբ մենք առայժմ գոյություն չունենք որպես քաղաքակրթություն: Մենք ներկայացուցիչն ենք ինչ-որ ժամանակ գոյություն ունեցած եզակի քաղաքակրթության, բայց այսօր ամենևին էլ քաղաքակիրթ ազգ չենք:

Միևնույն ժամանակ, քաղաքակրթությունը որպես մշակութաբանա-կանորեն ինքնորոշվող էություն, դինամիկ փոփոխվող համակարգ է. դա նշանակում է, որ ամեն մի քաղաքակրթություն ապրում է առաջընթաց կամ հետընթաց: Հզոր ազգերն ընդունակ են «մարսել» դրսից ներհոսող ազդեցությունները և նորմերը կամ դրանք սեփական քաղաքակրթական էությանը (միջուկին) հարմարեցնելով և դրանով իսկ ամրապնդվելով, կամ վանե-լով օտարը և կործանարարը: Թույլ ազգերի մոտ, օտար նորմերի ներգործությամբ, տեղի է ունենում միջուկի փոփոխություն, ինչն էլ հանգեցնում է ինքնորոշման կորստյան և ուծացման այլ քաղաքակրթություններին:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է մեկ քաղաքակրթությունն ազդեցություն թողնում մեկ ուրիշ քաղաքակրթության վրա, պետք է պարզաբանենք քաղաքակրթական միջոցները, հմտությունները և գիտելիքները հա-ղորդելու եղանակները:

Մեր կարծիքով հիմնական հաղորդակներն են.

• պետությունը որպես հասարակական ինստիտուտ, որը նորմատիվ-օրենսդրական մակարդակով ինստիտուտայնացնում է վարքի կանոնները,

• գիտությունը, գիտատեխնիկական առաջընթացը որպես մարդու և հանրության կենսապայմանների նորարարական փոփոխությունների հզոր միջոց,

• արվեստը որպես հանրության պատմական հիշողության պահպանման և փոխանցման ձև,

• ընտրանին որպես կենսակերպ և վարվելակերպ սահմանող ու դրանց վերիմաստավորող,

• եկեղեցին որպես կենսական ուղենիշների, աշխարհի հոգևոր անաղարտ նկարագրի և բարոյականության չափանիշների ժառանգականությունն ապահովող սոցիալական ինստիտուտ:

Այս հաղորդակային ուղիներով փոխանցվում է մտածողության և վարքի որոշակի կոդ, և եթե ազգը չունի կամ նրանում չափազանց թուլացել են սեփական հաղորդակները, այլ, ավելի ուժեղ քաղաքակրթությունների ազդեցությունն անխուսափելի է:

Հայաստանում, չունենալով պետական համակարգի միջոցով սեփա-

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՏՍարգսյան

կան չափորոշիչներ կերտելու կարողություն, մենք ընդունում ենք եվրոպականները: Հետևաբար, Եվրամիության անդամ դառնալու Հայաստանի ձգտումը հարկավոր է դիտարկել որպես մարտավարական խնդիր գիտակցելով ռազմավարական հեռանկարում ինքնորոշման ունակությունը կորցնելու վտանգավորությունը: Նման վտանգավորությունը չգիտակցելը, հաջորդելով կոմունիստական ժխտողականությանը, կարող է ծնունդ տալ նոր ախտի կյանքի հանդեպ սպառողական վերաբերմունքի, հոգևորի ժխտման: Եվ միակ իմաստն այդ շարժման մեջ, սեփական եսը կորցնելու պարագայում, «ոսկե միլիարդի» մեջ ընկնելու ձգտումն է:

Գիտության և գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ մենք մասնակիցն ենք դառնում հզոր գլոբալացման գործընթացի, որը ջնջում է քաղաքակրթական սահմանները, կամ որևէ մեկ քաղաքակրթության ձեռքին դառնում մյուս քաղաքակրթություններին կառավարելու գործիք: Այսօր մենք ականատես ենք լինում ամերիկանացման գործընթացին հիմնականում հենց գիտության, գիտատեխնիկական առաջընթացի միջոցով:

Արվեստը պատմական որոշակի փուլում գտնվել է հիմնական համաշխարհային միտումների ազդեցության ներքո: Այսօր հայ արվեստը զարգանում է Արևելքի և Արևմուտքի ազդեցություններով: Սակայն արվեստը քաղաքակրթական հաղորդակի կարևորություն է ստանում այն ժամանակ, երբ քաղաքակրթական-մշակութաբանական էությունների ներգործությամբ ծնվում են համաշխարհային գլուխգործոցներ:

Ընտրանին այսօր պառակտված է և ի վիճակի չէ մշակել արժեքային չափանիշներ և բարոյականության նորմերի ամբողջական համակարգ: Սա հանգեցնում է նրան, որ պառակտված հասարակությունում տեղ են գտնում վարքի իրարամերժ դրսևորումներ:

Եկեղեցին միակ կառույցն է, որ հարյուրամյակների բովում անփոփոխ պահած հոգևոր նկարագրի շնորհիվ պահպանում և կարող է ապահովել հայության եզակի, ամբողջական, հիմնական դավանանքների հաղորդումը: Հայ հասարակությունում ընտրանու դերը պատմականորեն միշտ էլ կատարել են եկեղեցու ներկայացուցիչները: Եկեղեցին դարեր շարունակ ապահովել է այս ժառանգականությունը, սակայն վերջին 100 տարվա ընթացքում, պատմական հանգամանքներից ելնելով, կտրված է եղել լայն հասարակայնությունից: Հասարակության նոր ինստիտուտայնացումը, որ տեղի է ունեցել վերջին տասնհինգ տարում, հաշվի չի առել մեր ազգի այս առանձնահատկությունը և, որպես հետևանք, հոգևոր ընտրանու տեղն ազատ է:

Ըստ էության, հենց ընտրանին է համարվում նորմերի և արժեքների հիմնական հաղորդակը. արժեքներ, որոնք արտապատկերվում են քաղա-

23

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

քակրթության մեր տեսապատկերում, և ընտրանին պետք է ապահովի դրանց հարմարեցումը և հանդես գա որոշակիորեն սահմանափակում կատարողի դերում: Ընտրանու մոտ այս գործառույթի բացակայությունը բերում է նրան, որ զանազան, հաճախ մեզ համար օտար նորմերն ուղղակիորեն արմատավորվում են մեր կյանքում շրջանցելով արգելանքները, և Հայաստանը վերածում գավառի (հիմա կարելի է խոսել եվրոպական գավառի վերածվելու միտման մասին): (Մեր սահմանմամբ գավառականությունը բնորոշ է այն հասարակությանը, որն ի վիճակի չէ պահպանել, կերտել, արդիականացնել և զարգացնել վարքի սեփական նորմերը, արժե-քային չափանիշները, և հարկադրված է կողմնորոշվել դեպի օտարը):

Մյուս կողմից միանշանակ է, որ արևմտյան արժեքները, որոնք բխում են քրիստոնեական աշխարհընկալումից, որպիսիք են պատիվը, ազատությունը, արդարությունը և բարոյականությունը, ընդունելի են մեր հասարակության համար: Եկեղեցու շնորհիվ էր, որ իրականում հատկապես հայերին հաջողվեց պահպանել և հազարամյակների բովով անցկացնել և հասցնել քրիստոնեական խոսքը նախաստեղծ տեսքով, ինչը հետագայում կարող է մեզ ընձեռել Քրիստոսի հավերժական ժառանգությունը նոր դարաշրջանի միտումների հետ ներդաշնակեցնելու պատեհություն:

Մեր հանրության առանձնահատկություններից է այն, որ մենք գտնվում ենք ոչ միայն արևմտյան, այլև արևելյան արժեքների ազդեցության ներքո, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք: Այդ իսկ պատճառով մեջբերենք Վ.Բրյուսովից. «Երկու ուժ, երկու հակադարձ սկիզբ հազարամյակներ շարունակ խաչվելով, միահյուսվելով և ձուլվելով ինչ-որ նորի, ամբողջականի, ուղղորդում էին Հայաստանի կյանքը և կերտում նրա ժողովրդի բնավորությունը. արևմուտքի սկիզբը և արևելքի սկիզբը, Եվրոպայի ոգին և Ասիայի ոգին: Գտնվելով երկու աշխարհների սահմանագծին, մշտապես հանդիսանալով ժողովուրդների բախման ասպարեզ, իրադարձությունների զարգացման արդյունքում ներգրավվելով պատմության մեծագույն հորձանուտներում, Հայաստանի համար ճակատագրի կամոք վերապահված էր կատարել հաշտարարի դեր երկու տարբեր մշակույթների միջև. այն մշակույթի, որի հիման վրա աճեց ամբողջ քրիստոնեական արևմուտքը և այն մշակույթի, որը մեր օրերում ներկայանում է որպես մահմեդական Արևելք: Հայաստան Եվրոպայի և Ասիայի ավանգարդ. վաղուց առաջարկված այս ձևակերպումը ճիշտ բնորոշում է հայ ժողովրդի դրությունն աշխարհում: Հայ ժողովրդի պատմական առաքելությունը ներշնչված իր զարգացման ամբողջ ընթացքով, հետևյալն է փնտրել և գտնել Արևելքի և Արևմուտքի համադրությունը»:

Այս առումով չափազանց կարևորվում է այն հարցը, թե արդյոք մենք

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՏՍարգսյան

կարող ենք չինտեգրվել խոշոր քաղաքակրթություններին, այլ վարել քաղաքակրթությունների երկխոսություն: Մեր կարծիքով ոչ թե կարող ենք, այլ ուրիշ ընտրություն չունենք, եթե ուզում ենք պահպանել մեր ինքնօրինակությունը:

Յուրաքանչյուր քաղաքակրթություն որպես հասարակական-պատ-մական զարգացման առանձնահատուկ ձև ունի իր, մյուսներից տարբերվող մշակութաբանական և արժեքային կողմնորոշիչները և ճշմարտության մասին պատկերացումները: Ինչը ճշմարիտ է մեկ քաղաքակրթության համար, կարող է սխալ լինել մյուսի համար, այսինքն' ճշմարտության չափանիշ է համարվում հասարակական-պատմական պրակտիկան, որն էլ և տարբերակում է քաղաքակրթությունները: Տարբեր քաղաքակրթություններում արդարություն, ազատություն հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ, իսկ բարոյականության և վարքի նորմերը բացար-

\ ռ

ձակապես տարբեր են, ավելին միմյանց բացառող: Բայց սրանից կարելի է հետևություն անել, թե մի քաղաքակրթությունը պետք է գերակայող լինի մյուսի նկատմամբ, հարկադրի փոխել ուղենիշները, ինչն այսօր բավական հաճախ տեղի է ունենում: Միանշանակ ոչ, քաղաքակրթությունների երկխոսության հիմքում պետք է ընկած լինի այդ տարբերությունները հասկանալը և գոյակցության փոխընդունելի ձևեր փնտրելը:

Հայության համար քաղաքակրթական ինքնորոշման խնդրի լուծում պետք է լինի ընտրանու կողմից անցյալի վերիմաստավորումը, ինչը մեզ հնարավորություն պետք է տա երևան հանել ինքնության եզակիությունը, որի շնորհիվ հայերն ապրել են ամենաբազմազան կրոնական դավանանքներ և տնտեսամշակութային կացութաձևեր ունեցող քաղաքակրթություններում ընդ որում պահպանելով իրենց ազգային ինքնությունը և դրանով իսկ կերտելով քաղաքակրթությունների երկխոսության ու խաղաղ գոյակցության բանաձևը: Առաջ է գալիս զարգացման ինքնուրույն ճանապարհ փնտրելու, ցեղասպանության հանգեցրած հիմնապատճառները վերիմաս-տավորելու, այլ քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունք մշակելու անհրաժեշտությունը: Քաղաքակրթությունների հետ գոյակցելու սեփական ուսմունքն ի ցույց աշխարհի դնելը կդառնա հայ ժողովրդի հիմնական առաքելությունը 21-րդ դարում:

Գոյակցության այս ուսմունքի մշակման բանալին Օգոստոս Երանելու հայտնի ձևակերպման մեջ է. «Միասնություն առաջնայինում, ազատություն երկրորդականում և սեր ամեն ինչում»: Ավելի հստակ դա երևում է Հայոց եկեղեցու պատմության ուսումնասիրությունից: Հայոց եկեղեցու պատմության էությունն այն է, որ եկեղեցին սկզբնական տեսքով է պահպանել հիմնական ավետարանչական դավանությունները տոգորված

25

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

քրիստոնեական մաքրամաքուր ազատականությամբ:

Հայոց Առաքելական եկեղեցում, ի տարբերություն քրիստոնեական մյուս ուղղությունների, ընդունված է դոգմատիկ հիմնադրույթների նվազագույն գործադրություն, փոխարենը վարդապետություններ զարգացնելու առավելագույն հնարավորություններ: Հայոց եկեղեցին դրա շնորհիվ միշտ ներթափանցված է եղել համբերատարության ոգով ինչպես իր հոտի, այնպես էլ այլ հավատքի ներկայացուցիչների հանդեպ: Եվ թեև նման գրկաբա-ցությունը եկեղեցուն վնաս է պատճառել և դյուրացրել ուրիշ եկեղեցիների քարոզչությունը իր որդիների շրջանում, այն «.. .ինքն իրեն հաշիվ տվել է իր հանդուրժողականության խորտակիչ հետևանքների համար, սակայն, ի հեճուկս նման դառը փորձի, հավատարիմ է մնացել աստվածաբանական և եկեղեցական ազատականության սուրբ կանոններին: Այն դրանք պահպանել է և հետայսու էլ կպահպանի անձեռնմխելիորեն: Եվ եթե Հայոց եկեղեցուն հաջողվի ի կատար ածել եկեղեցիների հաշտեցման գործը, ինքնին հնարավոր և հավանական մի բան, ապա այն իրավամբ կարող է դրանով հպարտանալ, ինչպես կհպարտանար վաստակած փառքով» (արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյան):

Մեր ինքնության եզակիությունն այն է, որ մենք անցել ենք փորձություններով և դրանց միջից դուրս ենք եկել առավել կենսունակ: Վերջին հաշվով, փորձությունները հայերին ներարկել են հաստատակամություն չհրաժարվել իրենց հիմնական դավանանքներից, կենսակերպից, և առհասարակ աշխարհընկալումից: Որքան էլ տարօրինակ է, հայության էությունն այն է, որ մենք ծայրեծայր տոգորված ենք ազատության և արդարության անջնջելի նուրբ զգացումով:

Բազմաթիվ են միֆերը, որոնք հայությանը թույլ չեն տալիս պարզաբանել մեր պատմական առաքելության էությունը: Մենք փորձում ենք ինքներս մեզ ապացուցել, որ ունենք ականավոր գիտնականներ, ովքեր նոր ուղղություններ են առաջադրել, որ մեր արվեստը ձևավորել է նոր ճանապարհներ, որ մի շարք նորարարությունների ակունքում հայերն են կանգնած եղել: Նման առասպելաբանությունը հարկավոր է ազգին, երբ գտնվում է գոյատևման ռեժիմում, երբ սեփական ինքնությունը պահպանելու համար մղվող պայքարում անհրաժեշտ է գտնել ուժ, եռանդ և խթաններ: Բայց երբ խոսքը զարգացման մասին է, նման միֆերը մեզ կարող են գցել մտածողական թակարդի մեջ և չտալ հայ ժողովրդի էությունը բացահայտելու հնարավորություն:

Քաղաքակրթություն կարող է համարվել այն ազգը, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը: Այս առումով հայ ժողովրդի պատմական էության վերհանումը մեր առջև բացում է նրա առաքելությունը և պատաս-

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Տ.Սարգսյաև

а а

խանում է «Իևչո ւ մեևք մինչև այժմ գոյություն ուևեևք, և ո րև է մեր ասելիքը աշխարհին» հարցին: Մեր ազգի համար նախասահմանված ուղին լի է եղել փորձություններով: Հաղթահարելով փորձությունները մենք ավելի ուժեղացել, կենսունակ ենք դարձել, և պատմական յուրաքանչյուր փորձություն մեր ենթագիտակցության և գենետիկ կոդի մեջ դրել է մեզ ապրել օգնող առնվազն երկու բանաձև.

• հավատ ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ,

• այդ հավատն այլոց հաղորդելու ընտրյալություն և առաքելություն:

Այսօրվա Հայաստանի համար հիմնական խնդիրն է գիտակցել այս առաքելությունը և առաջարկել քաղաքակրթությունների գոյակցության բանաձև: Կարևոր է հասկանալ, որ մենք ինքներս ենք մեզ կերտում որպես ազգ, որպես քաղաքակրթություն: Ինչպիսին ուզում ենք ինքներս մեզ տեսնել, այնպիսին էլ կլինենք: Մեր ազգին հատկապես այսօր է հարկավոր հանդուգն ծրագիր, որը թույլ կտա կուտակել ներուժ բեկումնային զարգացման համար:

Մայիս, 2006թ.

АРМЯНСКАЯ ЦИВИЛИЗАЦИЯ КАК АМБИЦИОЗНЫЙ ПРОЕКТ

Тигран Саркисян

Резюме

Попытка раскрыть новые смыслы, вкладываемые в понятия «армянская нация», «армянская цивилизация», напрямую корреспондирует с совокупностью определений цивилизации, предлагаемых самыми разными учеными и исследователями. Однако важен контекст, рамки, в которых мы рассматриваем этот вопрос. Цивилизацией может считаться та нация, которая осознает свою историческую миссию, и с этой точки зрения выявление исторической сущности армянской нации раскрывает перед нами ее миссию и дает ответ на вопрос: «Почему мы до сих пор существуем и что мы должны сказать миру?» В нашем толковании истории как соперничества и диалога цивилизаций армянская цивилизация еще не существует.

Для утверждения собственной уникальной цивилизации армянство

27

ՏՍարգպան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

должно соответствовать ряду цивилизационных параметров, приводимых в статье. Более того, сохранение и развитие самобытной цивилизации напрямую связано с существованием мощных трансляционных каналов, через которые передается определенный код мышления и поведения. На наш взгляд, основными трансляторами являются государство, наука, искусство, элита и церковь. Однако если у нации отсутствуют или слишком ослаблены собственные трансляторы, то неизбежно влияние других, более сильных цивилизаций. Поэтому необходима разработка собственной доктрины сосуществования цивилизаций, которая станет основной миссией армянского народа в 21 столетии. Именно сегодня армянской нации необходим амбициозный проект, который позволит нарастить потенциал для дальнейшего развития.

28

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.