ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ԱՐՄԻՆ Թ. ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆՈՒՇԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Արմին Վեգները լավ էր հասկանում, որ հայ ժողովրդի ցեղասպանությաունից վերապրածներին փրկելու համար բացառիկ կարևորություն է ներկայացնում պետականությունը, ուստի որոշակի անդրադարձ է ունեցել այդ խնդրին:
Այսօր, Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց, մեր առաջին հանրապետության հիմնադրուման 100 ամյակին և Արցախյան ազատամարտի 30-ամյա անդադրում պայքարի տարեդարձին՝ Արմին Վեգների խոսքը մնում է նույնքան արդիական, որքան այն պահին, երբ նա դարձավ հայ ժողովրդի որբերգության ականատեսն ու տարեգիրը.
«...Որևէ ժողովրդի ճակատագիր չի բացահայտում աշխարհի բոլոր ղեկավարող երկրների մարդկային ու բարոյական արժեքների իսպառ անկումն այնպես, ինչպես այս փոքր ժողովրդի ճակատագիրը...»,1 այսպիսին էր Արմին Վեգների գնահատականը: Ականատեսը լինելով մի ամբողջ ժաղովրդի
տեղահանությանը, հայրենազրկմանն ու սպանդին, Արմին Վեգների համար հայ ժողովրդի կրած տառապանքները դառնում են ցուցիչ աշխարհի տերեր հռչակած երկրների բարոյական անկման, մարդկայնության ու արդարության աստիճանի գնահատման հարցում:
Լինելով գերմանացի զինվորական սպա և գործելով կայսերական Գերմանաիայի գրաքննության պայամաններում, վտանգելով կյանքը, իր ամբողջ ջանքը ներդրեց ազդեցություն ունենալ կանխելու այն հրեշավոր ծրագիրը, որր նա կոչեց «ճանապարհ առանց տունդարձի»:
Հայ ժողովրդի իրավուների պաշտպանության մեջ իր անխոնջ պայքարում, Վեգները ցուցաբերեց քաղաքացիական արիություն, իրատեսական գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: Նա պահանջում էր հայ ժողովրդի
անվտանգության երաշխիքներր՝ ապահովել հայերին սեփական պետություն ունենալու հաստուտուն պայմաններն ու իրական քայլերը, Վեգները միայն այդպես էր հնարավոր համարում հայ ժողովրդին իսպառ ոչնչացումից փրկելու միակ երաշխիքը:
Նա սոսկ ականատեսր չէր եղել հայոց սպանդին, իրավաբանի մտքի ուժով տվել էր իր քաղաքական գնահատականը տեղի ունեցած որբերգությանը , և Առաջին աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո իր ծանրակշիռ վկայություններով, մահվան սպառնաալիքի տակ արված լուսանկարներով գործնականորեն ձեռնամուխ եղավ Գերմանիայում լուսաբանել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման քաղաքականությանը: Դա կարևորում էր հենց
Գերմանաիայում, քանի որ վերջինս Թուրքիայի կարևորագույն դաշնակիցն էր և մեղսակիցը հայոց ցեղասպանության մեջ: Գերմանացի սպաները էական, երբեմն նույնիսկ վճռորոշ դեր են խաղացել Մերձավոր և Միջին Արևելքում Օսմայնան կայսրության ծրագրերի իրականացման գործում:
«Եվրոպայի պարտականությունն է,- գրում է Վեգները, ամենալուրջ ու շահագրգիռ կերպով նպաստել նրան, որ Հայաստանի ճակատագիրը մեծ տերությունների եսասիրական նպատակների ստվերում չմնա,[...]Ամբողջ Եվրոպան, և նաև Գերմանիան դեռևս 1878թ. բեռլինյան վեհաժողովում երաշխավորեցին Հայաստանի ապահովությունն ու անվտանգությունը: Այս խոստումը իրենց 1
1 Rooney, Martin: "Weg ohne Heimkehr". Armin T. Wegner zum 100. Geburtstag. Ein Gedenkschrift. Bremen 1986, էջ 72
- 90 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
շահադիտական քաղաքականության պատճառով մինչև օրս չի իրականացվել: Այս ամենի մեջ Գերմանիայի մեղսակցությունը չնչին չէր, քանի որ պատերազմի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր»:1
Արմին Վեգների փաստագրության մեջ առանձնակի կարևորություն ունի նրա «Բաց նամակը», որը վերնագրված է «Կտակ անապատում, բաց նամակ հյուսիսային Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոինին' հայ ժողովրդին Միջագետքի անապատներ տեղահանելու մասին»: Հիշյալ փաստաթուղթը անգնահատելի է, այն հեղինակի կենդանի վկայություններն են արևմտահայության բռնի տեղահանման ու բնաջնջման, նրանց կրած անլուր տառապանքների մասին. «...ես համարձակվում եմ Ձեզ ներկայացնել թշվառության ու սարսափների այն պատկերները, որոնք տեսել եմ իմ սեփական աչքերով շուրջ երկու տարվա ընթացքում, ինչը երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից [...] »: 1 2 3
Այս նամակր հայրենազուրկ ու ցեղասպանությունից մազապուրծ
փրկվածների հայրենիք վերադարձի ու իր բնօրրանում հարատև ապահովություն ունենալու Վեգների սրտառուչ կոչն է ու պահանջը: Նա հորդորում է նախագահ Վիլսոնին սատար կանգնել ցեղասպանված ժողովրդի բեկորներին և տալ նրանց սեփական պետություն ունենալու երաշխիքները: Դիմելով նախագահ Վիլսոնին Արմին Վեգները գրում է.
«...Պարոն նախագահ, փրկեք Եվրոպայի պատիվը:
[...] Բոլոր ժամանակների համար անուղղելի սխալ կլիներ, եթե Ռուսաստանի հայկական մարզերը չանջատվեն ընդմիշտ այդ կայսրությունից, որպեսզի այնուհետև միավորվեն Անատոլիայի հայկական նահանգների և Կիլիկիայի հետ որպես մեկ միասնական երկիր'ազատ թուրքական տիրապետությունից' ելք ունենալով դեպի ծով: [...] Միայն այսպես կարող է հնարավոր դառնալ հատուցումը, իսկ այդ երկու միլիոն զոհերի կորուստը մենք ոչնչով չենք կարող փոխհատուցել»:
Երբ 1919թ. հունվարին Առաջին աշխարհամարտում հաղթած պետությունները պատրաստվում էին Փարիզի խաղաղության վեհաժողովին, որտեղ քննվելու էր նաև Հայաստանի ճակատագիրը, Արմին Վեգները լծված լինելով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին, անձամբ է փորձել հանձնել իր նամակը Վուդրո Վիլսոնին, որի մասին վկայում է 1970թ. օգոստոսի 17-ին գրված իր մի նամակում, այնտեղ մասնավորապես ասված է. « Հայ ժողովրդի տեղահանության վերաբերյալ 1919 թ. ԱՍՆ-ի նախագահին ուղարկած իմ բաց նամակը գրել եմ որպես կենդանի վկա անապատներ տեղահանված հայ ժողովրդի տառապանքների մասին, այն բոլորի, ինչը անձամբ տեսել եմ Սիրիական անապատներում: «Բեռլինյան օրաթերթ»-ում հրատարակված այդ նամակը փարիզյան
բանկացությունների ժամանակ պետք է անձամբ հանձնեի Ամերիկայի նախագահին»:4
Արմին Վեգները հրաշալի գիտակցում էր, որ Վիլսոնը ճիշտ հասցեատերն էր, քանի որ նա 1918թ. հունվարին իր հանրահայտ «14 կետից բաղկացած ծրագրում» առաջ էր քաշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես հիմնական սկզբունք' Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայի տարածքային և
1 Meier, Andreas(Hrsg.):Die Austreibung des armenischen Volkes in die Wusste. Ein Lichtbildvortrag (mit einem Essay von Wolfgang Gust), Gottingen 2011; S. 88
2 Wegner, T. Armin: "Fallst du, umarme auch in die Erde oder der Mann, der das Wort glaubt" Prosa- Lyrik Dokumente Peter Hammer Verlag GmbH,Wuppertal 1974, էջ 164
3 Wegner, T. Armin: "Fallst du, umarme auch in die Erde oder der Mann, der das Wort glaubt" Prosa- Lyrik Dokumente Peter Hammer Verlag GmbH,Wuppertal 1974, էջ 170-171.
4 Ստեփան Ստեփանյան : «Արմին Վեգները և Էրնստ Վերները Հայոց ցեղասպանության մասին», Երևան, 1996, էջ 10; Տե'ս նաև DLA, (Գերմանիայի գրականության արխիվ) Wegner Briefe
- 91 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
քաղաքական վերակազմավորման համար: Փարիզի խաղաղության կոնֆերանսը 1919թ. հունվարի 19-ին ընդունել էր բանաձև, որում նախատեսվում էր Անտանտի երկրներից մեկին հանձնել Հայաստանի ժամանակավոր կառավարման մանդատը: Բոլորի հայացքներն ուղղված էին դեպի ԱՄՆ-ը, որը հետագա ամիսների ընթացքում ստուգում էր նման մանդատ ստանալու հնարավորությունը:
Հատկանշական է, որ Վեգները հենց այն փուլում, երբ Փարիզում քննարկվում էր Արևելյան և Արևմտյան Հայաստանին ներառող ազգային պետություն ստեղծելու հարցը, ակտիվ հանրային քննարկումների մեջ մտավ: Այդ հանգամանքն, անշուշտ վկայություն է Վեգների բարձր քաղաքական գիտակցության և հայկական շահերի պաշտպանության գործում նրա հանձնառության մասին:
Պատահական չէ, որ Վեգները խիստ կարևորում է եղեռնից փրկված հայության համար 1918թ. Առաջին Հանրապետության ստեղծումը և ամբաստանում մեծ տերություններին նորաստեղծ Հայոց պետականությանը չստարելու համար.
«... բավական չէ, որ հազարավոր վերքերից արյունաքամ եղած հայ ժողովրդին դեռ պատերազմի միջոցին ստիպում էիք ռազամական կամավորներ տրամադրել, երիտասարդ Հայակական Հանրապետությանն էլ խոչնդոտում էիք եղեռնից մազապուրծ եղած գաղթականներին տեղափոխելու իրենց հայրենի վայրերը»:1
Հայկական հարցի լուծումն այլ ընթացք ունեցավ, քան Վեգները կարող էր հուսալ, հետևապես նրա գործադրած բոլոր ջանքերն անցան ապարդյուն:
Այս պատմական անցքերին հաջորդած ամենամեծ իրադարձությունը 1921թ. Բեռլինում տեղի ունեցած Սողոմոն Թեհլերյանի վրեժխնդրական գործողությունն էր, որին անմիջապես և սուր արձագանքեց Արմին Վեգները: Գնահատելով և
կարևորելով դատավճռի արդարացման որոշումը, նա արձանագրեց. «... այս դատավարությունը հակառակ քաղաքականությունից հեռու պահելու (Գերմանիայի Մ.Մ.) բոլոր ջանքներին, վերածվում է համամարդկային տրիբունալի, իսկ նրա վճիռը՝ համաշխարհային պատամական նշանակություն ունեցող դատավճռի...»:2 3
Մեկ տարի անց, ԱՄՆ նախագահի չիրականացրած խոստումներից հուսախաբ, լցված նոր ցասումով ու պահանջով 1922թ. տպագրեց իր «Ճիչ Արարատից» հրապարակախոսությունը, այն պատկերավոր խոսքի ուժով գրված կոչ է և պատգամ, որտեղ դատապարտում է Արևմտյան տերությունների հանցավոր անտարբերությունն ու դիմակազերծում նրանց քաղաքական և դիվանագիտական խարդավանքները. «Դա Եվրոպան է, որը մշտապես ձգտում է մի անիրավությունը փոխել մյուսով, և չի թաքցնում իր ուրախությունն այնպիսի հաջողության առթիվ, որը ձեռք է բերվել տասնյակ հազարավոր անմեղ կանանց ու երեխաների արյան գնով, Եվրոպան, որն ավելի շուտ մի շահեկան գործարք կկնքի նրանց խոշտանգողների հետ, քան տեղահանված մարդկային ցեղի խլյակներին կփրկի կործանումից»:
Ամփոփենք: Արմին Վեգները Հայկական Հարցի լուծումով էր պայմանավորում հայ ժաղովրդի անվտանգության երաշխիքների ապահովումը: Դեռ ավելին, 1919թ. Բեռլինի «Ուրանիայի» իր պատմական ելութում գտնում էր, որ «...Հայկական Հարցը մարդկության հարցն է, վերջին տասնամայակների բոլոր պատերազմների իրական դրդաապատճառները չեն վերանա, մինչև որ Հայկական Հարցը չլուծվի, և այդ տառապանքների անիրավությունը չհատուցվի»:4
1 Ալբերտ Մուշեղւան և Ռիմա Մուշեղւան «Ճանապարհ առանց տունդարձի, նահատակություն
նամականերում» ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն Երևան 2000թ. էջ 91:
2 Տե'ս նույն տեղում, էջ 78:
3 Ալբերտ Մուշեղյան և Ռիմա Մուշեղյան «Ճանապարհ առանց տունդարձի, նահատակություն
նամականերում» ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն Երևան 2000թ. 91:
4 Meier, Andreas, (Hrsg.), Armin T. Wegner " Die Austreibung des armenischen Volkes in die Wuste" Ein Lichtbildvortrag (mit einem Essay von Wolfgang Gust), Gottingen 2011, էջ 88.
- 92 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Իսկ 1925 թ., երբ «Լոզանի կոնֆերանսն» իրողություն էր արդեն և Հայկական Հարցը մտել էր փակուղի, Արմին Վեգները չէր դադարեցնում իր պայքարը, և նրա խոսքն այսօր, ոչ միայն ունի արդիականութուն, այլև գրեթե մարգարեություն է, ինչին մենք մոտ մեկ դար անց ոչ միայն ականատեսն ենք, այլև մեր կյանքով համոզվում ենք նրա խոսքի ճշմարտացիության մեջ. «... ամբողջ աշխարհի խաղաղությունը չի կարող ապահովված լինել, եթե այս «ցեղը» իր ազատությունը չգտնի, և իր գոյության հավատագիրը չունենա, որն իր հողեղեն ու երկրային իրավունքն է: Իսկ այդ իրավունքը այս ժողովուրդը ձեռք է բերել իր անլուր տառապանքների գնով: Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում էլ իր լուծումը չգտնելով' հայ ժողովրդի համար նշանակում է շարունակական տառապանք, որը վտանգ է, ոչ միայն այս պահի, այլև հետագա տասնամյակերի համար, ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարատև վտանգ է ամբողջ աշխարհի խաղաղության համար»:1
Հետևապես' այսօր էլ Հայկական (չլուծված) հարցի անբաժանելի մասն է «Արցախյան հիմանախնդիրը», որը մեր նորօրյա 30-ամյա ազատամարով դառնում է «խորհրդանիշ և իրականություն»:
Մեր գոյապայքարում հաղթանակի հաստատակամության խորհրդանիշն է Արցախը, խորհրդանիշ՝ հույսի ու արժանապատվության, հայ ոգու հավաքական ուժի և հավատի, ազգային վեհ նպատակների: Հայոց պետականության
վերականգման մեր երազանքի մեջ իրական նվաճում է Արցախը, և վերջապես՝ հայ ժողովրդի անվտանգության ու վեգներյան խոսքով՝ մեր «գոյության հավաստագիրն է»:
Ապագային միտված մեր պետականաշինության գործընթացում՝ մենք Արցախյան ազատամարտով արդեն շրջել ենք մեր պատմության նահանջի էջը, հասել մի գիտակցության, որ «Աշխարը չի փոխվել, բայց փոխվել ենք մենք»: 2016-ի ապրիլին մեր ժողովրդի ու մեր պետականության դեմ սանձազերծած պատերազմում մնացինք մենք և այդ «չփոփոխված աշխարհը»:
Նման գնահատականը մեզանում մի նոր գիտակցական մակարդակի վկայությունն է, որն ենթադրում է այսուհետ սեփական ուժերով սեփական ճակատագիրի տնօրինում: Այդ իմաստով, Արցախը իր սրբազան պայքարով, վերստին դառնում խորհրդանիշ և իրականություն:
Ինչպես Առաջին աշխարհամարտից հետո Արմին Վեգները ցեղասպանված հայ ժողովրդի գոյատևման երաշխիքը համարում էր հայոց պետականության վերականգնումը, այսօր էլ արցախահայության ապագան պայամանավորված է Արցախի Հանրապետության գոյությամբ և ամրությամբ, անընդհատ զարգացումով և հզորացումով:
Մանուշակ Մարկոսյան
ԱՐՄԻՆ Թ. ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բանալի բառեր՝ Արմին Վեգներ, հայոց ցեղասպանություն, հայ ժողովրդի իրավունքներ, ականատեսի վկայություններ, սեփական պետություն, անվտանգության երաշխիքներ
Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգները լինելով գերմանացի զինվորական սպա և գործելով կայսերական Գերմանիայի գրաքննության պայմաններում, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության մեջ իր անխոնջ
1 Rooney, Martin: "Weg ohne Heimkehr". Armin T. Wegner zum 100. Geburtstag. Ein Gedenkschrift. Bremen 1986, էջ 73
- 93 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
պայքարում ցուցաբերեց քաղաքացիական արիություն, իրատեսական գնահատական տվեց տեղի ունեցած ողբերգությանր, նա շարունակ պահանջում էր հայ ժողովրդի անվտանգության երաշխիքները՝ ապահովել հայերին սեփական պետություն ունենալու իրական քայլերն ու հաստատուն պայմանները:Արմին Վեգները լավ էր հասկանում, որ հայ ժողովրդի ցեղասպանությունից վերապրածներին փրկելու միակ երաշխիքը սեփական ու անվտանագ պետություն ունենալն է:
Արմին Վեգները հայկական հարցի լուծումով էր պայմանավորում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու կայուն ապագան:
Manushak Markosyan
ARMIN T. WEGNER AND ARMENIAN STATEHOOD
Key words: Armin Wegner, Armenian Genocide, the rights of Armenian people, testimonies of witness, own state, security guarantees
A witness of the Armenian Genocide Armin Wegner, being a German military officer and acting under the censorship of Kaiser Germany in the matter of protecting the rights of the Armenian people, demonstrated civil courage in his relentless struggle and gave a realistic assessment of this tragedy. He constantly demanded guarantees for the security of the Armenian people that is ensuring real conditions and a stable environment for them to have their own state. Armin Wegner was well aware that the only guarantee to save the survivors of the Armenian Genocide is to have our own and secure state.
By the decision of the Armenian question, Armin Wegner conditioned the security guarantees and the stable future of the Armenian people.
Манушак Маркосян
АРМИН Т. ВЕГНЕР И АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ
Ключевые слова: Армин Вегнер, Геноцид армян, права армянского народа, показания очевидца, собственное государство, гарантии безопасности
Свидетель Армянского геноцида Армин Вегнер, будучи немецким военным офицером и действуя под эгидой кайзеровской Германии в вопросе защиты прав армянского народа, в своей неустанной борьбе проявил гражданское мужество, дал реалистичную оценку этой трагедии. Он постоянно требовал гарантий безопасности для армянского народа, т. е. обеспечения реальных мер и стабильных условий для того, чтобы армяне имели собственное государство. Армин Вегнер прекрасно понимал, что единственной гарантией спасения выживших во время геноцида армян – это иметь собственное и безопасное государство.
Решением Армянского вопроса Армин Вегнер обуславливал гарантии безопасности и стабильного будущего армянского народа.
- 94 -