Научная статья на тему 'Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու գիմագրության անհամաչափ միջոց'

Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու գիմագրության անհամաչափ միջոց Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
258
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արմեն Այվազյաե

Հոդվածում հայագիտությունը դիտվում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող գիտական համակարգ, որը շոշափում է Հայաստանի և ողջ հայության ազգային անվտանգության կենսականորեն կարևոր խնդիրները։1991թ. ի վեր գիտական աշխարհի արտաքին և ներքին պայմանների կտրուկ փոփոխությունը, այդ միջավայրում նոր ու բարդ խնդիրների առաջացումը պահանջում են վերանայել հայագիտության զարգացման ռազմավարությունը։ Առանձնացվում են վերաիմաստավորման, ճշտորոշման կամ կենսագործման ենթակա գիտատեսական ու գիտագործնական մի շարք խնդիրներ, այդ թվում հայագիտության դերը հայոց պետականության կա- յացման և զարգացման գործում, աշխարհաքաղաքական ու քաղաքական ազդեցությունները հայագիտության ներկա զարգացման վրա, հայագիտական դպրոցների ինքնատիպ ազդեցությունները անհատ հայագետների աշխարհայացքի և գիտական արտադրանքի վրա, հայրենի և արտասահմանյան հայագետների համագործակցության գիտաբարոյական սկզբունքները, կադրային քաղաքականությունը հայագիտության ոլորտում, հայագիտության կոնկրետ անելիքները' միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչությունն ու, մասնավորաբար, պատմության կեղծումը չեզոքացնելու գործում։ Նշված խնդիրներից մի քանիսը ենթարկվում են մանրամասն քննության։ Եզրահանգվում է, որ հայության համար հայագիտությունը իեքեապաշտպաեակաե գիտական համակարգ է, իսկ հայության դեմ պայքարող ուժերի համար' հարձակողական կեղծ-գիտական համակարգ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье арменология рассматривается как стратегическая научная система, затрагивающая жизненно важные вопросы национальной безопасности Армении и всего армянства. Начавшееся с 1991-го года изменение внешних и внутренних условий функционирования науки в Армении, возникновение в этой сфере новых сложнейших проблем требуют переоценить стратегию развития арменологии. Выделяется ряд научно-теоретических и научно-практических вопросов, подлежащих переосмыслению, уточнению или же применению, в том числе: роль арменологии в становлении и развитии армянского государства, геополитические и политические воздействия на нынешнее развитие арменологии, уникальные воздействия арменологических школ на личное мировоззрение и научную продукцию арменологов, научно-этические принципы сотрудничества между отечественными и зарубежными арменологами, конкретные мероприятия по противодействию на международной арене антиармянской пропаганде, в частности, фальсификации армянской истории. Подробно исследуются некоторые из этих проблем.

Текст научной работы на тему «Հայագիտությունը որպես ինքնապաշտպանական համակարգ ու գիմագրության անհամաչափ միջոց»

Ա. Այվազյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒ ԳԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ՄԻՋՈՑ

Արմեն Այվազյաե

Հոդվածում հայագիտությունը դիտվում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող գիտական համակարգ, որը շոշափում է Հայաստանի և ողջ հայության ազգային անվտանգության կենսականորեն կարևոր խնդիրները։

1991թ. ի վեր գիտական աշխարհի արտաքին և ներքին պայմանների կտրուկ փոփոխությունը, այդ միջավայրում նոր ու բարդ խնդիրների առաջացումը պահանջում են վերանայել հայագիտության զարգացման ռազմավարությունը։ Առանձնացվում են վերաիմաստավորման, ճշտորոշման կամ կենսագործման ենթակա գիտատեսական ու գիտագործնական մի շարք խնդիրներ, այդ թվում հայագիտության դերը հայոց պետականության կա-յացման և զարգացման գործում, աշխարհաքաղաքական ու քաղաքական ազդեցությունները հայագիտության ներկա զարգացման վրա, հայագիտական դպրոցների ինքնատիպ ազդեցությունները անհատ հայագետների աշխարհայացքի և գիտական արտադրանքի վրա, հայրենի և արտասահմանյան հայագետների համագործակցության գիտաբարոյական սկզբունքները, կադրային քաղաքականությունը հայագիտության ոլորտում, հայագիտության կոնկրետ անելիքները' միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչությունն ու, մասնավորաբար, պատմության կեղծումը չեզոքացնելու գործում։ Նշված խնդիրներից մի քանիսը ենթարկվում են մանրամասն քննության։ Եզրահանգվում է, որ հայության համար հայագիտությունը իեքեապաշտպաեակաե գիտական համակարգ է, իսկ հայության դեմ պայքարող ուժերի համար' հարձակողական կեղծ-գիտական համակարգ։

1. Նախնական հարցադբումներ

1990թ. ի վեր համաշխարհային քաղաքականության մեջ արձանագրված արմատական փոփոխություններն ուժգնորեն անդրադարձել են Հայաստանի բոլոր ոլորտներին, այդ թվում' գիտությանն առհասարակ և հայագիտությանը մասնավորապես։ Գիտական աշխարհի արտաքին և ներքին պայմանների կտրուկ փոփոխությունը, այդ միջավայրում նոր ու բարդ խնդիրների առաջացումը պահանջում են վերանայել հայագիտության զարգացման ռազմավարությունը։

Այս համատեքստում լուսաբանման են սպասում հայագիտության զարգացմանն առնչվող գիտատեսակաե մի շարք փոխկապակցված խնդիրներ, ինչպիսիք են.

1. հայագիտություն առարկան, նրա դերը հայոց պետականության կա-յացման ու զարգացման գործում,

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ա. Այվազյան

2. հայագիտության զարգացման ավանդական ճանապարհի գնահատումը,

3. աշխարհաքաղաքական ու քաղաքական ազդեցությունները հայագիտության ներկա զարգացման վրա,

4. հայագիտական «դպրոցների» տարբերակումը, նրանց հակամետ գաղափարախոսությունների և ծրագրային դիրքորոշումների բացահայտումն ու դասակարգումը,

5. հայագիտական դպրոցների ինքնատիպ ազդեցությունները անհատ հայագետների աշխարհայացքի և գիտական արտադրանքի վրա,

6. հայրենի և արտասահմանյան հայագետների համագործակցության գիտաբարոյական սկզբունքների ճշտորոշումը,

7. կադրային քաղաքականությունը հայագիտության ոլորտում,

8. հայագիտության որոշակի անելիքները' միջազգային ասպարեզում հակահայկական քարոզչությունն ու, մասնավորաբար, պատմության կեղծումը չեզոքացնելու գործում,

9. հայագիտության զարգացման ռազմավարական սկզբունքների ճշտորոշումը։

Այս հրապարակմամբ անդրադառնում ենք նշված խնդիրներից միայն մի քանիսին։

2 Հայագիտությունը որպես հասարակագիտական առարկա

Հայագիտությունը բազմաճյուղ հասարակագիտական առարկա է, որը կոչված է ուսումնասիրելու հայ էթնոսը նրա բազմադարյա պատմությունը, մշակույթը, լեզուն, ժողովրդագրությունը, ազգային բնավորությունն ու հոգեբանությունը։

Հասարակագիտական բոլոր առարկաների պես հայագիտական ուսումնասիրությունները ևս ունենում են որոշակի սկզբնական «հետազոտական դիրքորոշումներ», որոնք մեծապես ազդում են բուն հետազոտությունների ընթացքի և արդյունքների վրա։ Այդ նախնական դիրքորոշումները գործում են, մասնավորապես.

1. գիտական դպրոցների որդեգրած գաղափարախոսությունների և նպատակադրումների մակարդակում,

2. անհատ գիտնականի հոգեկանի և բանականի մակարդակում։

«Գիտական դպրոց» ասելով հասկանում ենք այնպիսի դպրոցներ, որոնք ունեն ա) աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական որոշակի բազա, բ) գիտական նույնա-

139

Ա. Այվազյան

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

նման մեթոդաբանությամբ առաջնորդվող ու միմյանց հետ համագործակցող գիտնականների խումբ, գ) կադրեր վերարտադրելու և նրանց աշխատանքով ապահովելու հնարավորություն, դ) ներքին և արտաքին մասնագիտական միջավայրում սխալները, թյուրիմացությունները, գրագողությունը կանխող և արգելող քննադատության առկայություն։ Կեղծ-գիտական դպրոցում այս վերջին պահանջը' քննադատության գործունեությունը, բացահայտորեն անտեսված է։

Հասարակագիտական առարկաներն ուղղակիորեն շահույթ չեն ապահովում, այդ իսկ պատճառով այս բնագավառում գիտական դպրոցներ ստեղծողն ու դրանք նյութապես, քաղաքականապես և բարոյապես հովանավորողը կարող են լինել միմիայն պետական, քաղաքական, կրոնական, մշակութային կամ այլ կարգի կառույցները, որոնք ունեն ֆինանսական որոշակի կարողություն1: Ընդ որում այս կառույցների կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեությունը կառուցվում է, նախևառաջ, աշխարհա-քաղաքական, տնտեսական, ռազմական, հոգևոր, գաղափարախոսական, կրթական և այլ բնագավառներում ունեցած հստակ նպատակների ու լուծման սպասող հերթական անհետաձգելի խնդիրների հաշվառմամբ։ Սովորաբար հասարակագիտությունը հովանավորող կառույցներն ակնկալում են աջակցություն ստանալ իրենց այժմեական խնդիրների լուծման հարցում։ Այդպես էր անցյալում, այդպես է նաև մեր օրերում։ Խորհրդային «ամերիկանոլոգիան» (ի դեմս, հատկապես, մոսկովյան «ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտ»-ի շուրջը ձևավորված գիտական դպրոցի) ստեղծվել էր հատուկ Կրեմլին ու նրա քաղաքական նպատակներին ծառայելու համար, իսկ ամերիկյան «սովետոլոգիան» ստեղծվել էր հատուկ Սպիտակ տանն ու նրա քաղաքական նպատակների սպասարկման համար։ Նույնպիսի իրավիճակ է տիրել ու տիրում նաև մի շարք այլ տարածաշրջանների ու ժողո-վուրդների պատմության, մշակույթի և ներկա քաղաքական-տնտեսական հարցերի հետազոտության բնագավառում, օրինակ' չինագիտության, արաբագիտության, արևելագիտության մեջ [1, p. 108]:

Առանց հովանավորի կարող են գոյատևել, ստեղծագործել և սահմանափակ թվով հետևորդներ ունենալ առանձին անկախ գիտնականները, բայց հասարակագիտական դպրոցն առանց հովանավոր-պատվիրատուի գոյատևել չի կարող։

Այսպիսով, գիտական (կամ կեղծ-գիտական) դպրոցի ստեղծումն ու շարունակական գործունեությունը պայմանավորված են գիտնականների 1

1 Այդպիսի կարողություն և ցանկություն ունեցող գերհարուստ անհատները նույնպես որոշակի տնտեսական և քաղաքական կառույցների ներկայացուցիչ են (գուցե առավել, քան այլ խավերի ներկայացուցիչները), ուստի նրանց ինքնուրույն գործունեության շառավիղը, եթե այն չի համընկնում իր պատկա-նած կառույցների ծրագրերին, խիստ սահմանափակ է։

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ա. Այվազյան

խմբի և այն հովանավորողի (հովանավորողների) համագործակցությամբ: Տոտալիտար համակարգերում այդ համագործակցությունը վերածվում է պետության անսքող, անզեն աչքով տեսանելի թելադրանքի։ Սակայն արևմտյան ժողովրդավարության պայմաններում ևս գոյություն ունի այդպիսի համագործակցություն, որի արդյունքում գիտական դպրոցների նպատակները դարձյալ շեղվում են զուտ գիտական խնդիրներից ու միախառնվում աշխարհաքաղաքական, քաղաքական, գաղափարախոսական և այլ նպատակներին։ Պարզապես, Արևմուտքում այս թելադրանքը բավականին քողարկված է ու նաև միտումնավոր անտեսվում է։

Արժե մեջբերում կատարել Մասաչուսեթսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Լ.Չորբաջյանի մի ուսումնասիրությունից, որտեղ բավականին հանգամանորեն քննված են նաև այս հարցերը [2, pp. 7-9]: Խոսելով արևմտյան պետական ու տրանսնացիոնալ ուժերի (իսթաբլիշմենթի) պատվերը կատարող գիտնականների մասին Չորբաջյանը, մասնավորապես, նկատում է. «Իսթաբլիշմենթի վերլուծաբանների և դիտորդների մոտեցումը շատ է նմանվում հենց նույն իսթաբլիշմենթին։ Այդ իսթաբլիշմենթը բաղկացած է տրանսնացիոնալ կորպորատիվ ներդրողներից և արևմտյան ինդուս-տրիալացված պետությունների կառավարություններից։ Այս հանրային ու մասնավոր հատվածների դերակատարները դրսից ստեղծում են նպատակներ և փաթաթում դրանք (Անդրկովկասյան) տարածաշրջանի վզին։ Կիրառվում են մահակի և կարկանդակի քաղաքականության զանազան խթանիչներ, ինչպիսիք են' վարկերի կամ օգնության այլ տեսակների խոստումը կամ մերժումը, որոնց նպատակն է' ստիպել տարածաշրջանային դերակատարներին համաքայլ շարժվել իրենց մեծ ծրագրին։ Այս ինտերվենցիոնիստական համատեքստում' տարածաշրջանային պատմությունն ու ժողովրդի կամքը համարվում են խոչընդոտ հաջողությանը հասնելու ճանապարհին, քանի որ դրանք հակասում են միմյանց, հաճախ ծառայում են որպես հակամարտության հիմք, խնդիրներ են առաջացնում հաշտեցման ճանապարհին և կարող են անցանկալի եզրակացությունների հանգեցնել, օրինակ' որ հայերը Լեռնային Ղարաբաղն իրենցը համարելու շատ ուժեղ փաստարկներ ունեն։ Իսթաբլիշմենթի մոտեցումը տեխնոկրատական է և շեշտադրումը' շատ գործնական։ Արա այն, ինչ կբերի գործի իրականացմանը' սա է օրվա հրամայականը։ Միաժամանակ' թույլ մի տուր պատմությունը, մշակույթը կամ տեղի կարիքները միջամտեն։ ...Իրականում, այս մոտեցումն այնքան ամուր է թրծված արևմտյան քաղաքական ու առևտրային առաջնահերթության դիրքորոշումներում, որ որոշ վերլուծա-բաններ և դիտորդներ չեն էլ փորձում այն թաքցնել» [2, pp. 8-9]: Որպես իսթաբլիշմենթի վերլուծաբանների կողմնակալության ու նախատրամադր-

141

Ա. Այվազյան

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

վածության վառ օրինակ Լ.Չորբաջյանը նշում է նրանցից մեկի' Նեյլ Մըք-ֆարլեյնի պարզ ու հստակ հետևյալ հայտարարությունը. «Նախկին ԽՍՀՄ տարածքի տասնհինգ հանրապետությունները գոյություն ունեն խորհրդային իշխանության գծած սահմաններում, ու կարևոր չէ, թե դրանք համապատասխանում են էթնոաշխարհագրական սահմաններին կամ նրանցում ապրող ժողովուրդների ցանկություններին:

Արևմտյան հասարակագետները, հատկապես նրանք, ում աշխատանքն անմիջականորեն առնչվում է իրենց պետության արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներին, ստիպված են հաշվի նստել իրենց աշխատատեղով ապահովողի կարծիքի հետ։ Նրանց զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, դա անում է հաճույքով, ներքին գիտակցական կամ ենթագիտակցական համոզվածությամբ։

Այս երևույթն առանձին աշխատությամբ քննադատաբար վերլուծած Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Սաիդը (ծագումով պա-ղեստինցի արաբ) չափազանց կարևոր հետևությունների է հանգել. «Ժամանակակից արևելագետները... լեզվական ֆակուլտետներում իրենք իրենց կրավորականորեն չեն մեկուսացրել։ Ճիշտ հակառակը. Նրանց մեծամասնությունն այսօր արդեն չի տարբերվում. քաղաքական գիտություններում աշխատող այլ «փորձագետներից» ու «խորհրդատուներից»։ Այսպի-սով' վաղուց է գիտակցվել, որ, օրինակ, «ազգային բնավորության վերլու-ծաբանի»1 և իսլամական ինստիտուտների գիտնականի միջև դաշինքը լայն հնարավորություններ է ստեղծում ռազմական-ազգային անվտանգության հարցերի հետազոտության համար» [1, p. 107]:

Բնականաբար, այդպիսի քաղաքականացված կաղապարներում կատարվող վերլուծություններն օբյեկտիվ լինել չեն կարող։ Լ.Չորբաջյանը նկարագրում է նաև այն մեխանիզմները, որոնք կաշկանդում են արևմտյան գիտնականների ու փորձագետների (մասնավորապես, Անդրկովկասի հարցերով զբաղվող մասնագետների)' անկախ և անկողմնակալ կերպով հետազոտելու հնարավորություններն ու բուն իսկ ձգտումը. «Արևմտյան վերլուծաբաններն ու դիտորդներն ուզում են մեզ հավատացնել, որ իրենց տեսակետները լավ մտածված են, հիմնված են գործին վերաբերող բոլոր գործոնների օբյեկտիվ քննության վրա և անկանխակալ են։ Այս համատեքս-

о

տում արժե նրանց հարց տալ. իսկ նրանք ունե ն արդյոք քաղաքական այլ դիրքորոշումներ որդեգրելու հնարավորություն։ Այլ կերպ ասած' եթե իս-թաբլիշմենթի վերլուծաբաններն ու դիտորդները ցանկանան պաշտպանել

ռ ռ

հակառակ կարծիքներ, արդյոք նրանք կարո ղ են դա անել։ Կարո ղ է նրան- 1

1 Է.Սաիդը նկատի ունի Կենտրոնական հետախուզական վարչությունում 1940-ական թթ. ի վեր այդ ուղղությամբ վերլուծություններ կատարող մասնագետներին։

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ա. Այվազյան

ցից որևէ մեկն առաջ տանել այն տեսակետը, որ ինքնորոշումը միջազգային իրավունքի ավելի բարձր սկզբունք է, քան արդի պետությունների տարածքային ամբողջականությունը, որ Ղարաբաղի հայերի դատն արդար է և պետք է ճանաչվի անկախ պետականության տեսքով, կամ որ Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի նախկին վերաբերմունքն արդար պատճառ է եզրակացնելու համար, որ նրանց Ադրբեջանի կազմում բռնի ընդգրկելու շարունակվող փորձերը, անկախ ինքնավարության խոստացվող մակարդակներից, լինելու են անկենսունակ մի լուծում, որն անխուսափելիորեն

ռ

կբերի աղետալի հետևանքների։ Եվ այդ ամենից հետո կարո ղ են այդ վերլուծաբաններն ու դիտորդները աշխատել և պարգևատրվել հիմնական ուղղության պատկանող հաստատություններում (հանրային և մասնավոր հատվածում), ինչպես որ այժմ աշխատում ու պարգևատրվում են։ Մեր կարծիքն այն է, որ իսթաբլիշմենթի վերլուծաբաններն ու դիտորդները, փաստացիորեն, կաոուցվածքայնորեն անազատ են որդեգրելու և պաշտ-պանելու այդպիսի տեսակետներ, եթե միայն նրանք համաձայն չեն մարգի-նալացման ենթարկվել իրենց իսկ մասնագիտություններում, այսինքն' զիջել-փոխել իրենց ներկա հեղինակավոր ակադեմիական պաշտոնները պակաս կարևորներով զուգահեռաբար հրաժարվելով տրանսնացիոնալ ընկերությունների, պետքարտուղարությունների, արտգործնախարարու-թյունների և ազգային անվտանգության ծառայությունների տրամադրած դրամաշնորհներից և խորհրդատվության դիմաց ստացված վարձերից, ինչպես նաև միջազգային միջնորդական կազմակերպություններում ու մամուլի հիմնական օրգաններում ունեցած իրենց դիրքերից։

Իսթաբլիշմենթի վերլուծաբանների և մեկնաբանների ու նրանց կարիերաների միջև եղած կապերի քննարկումը տհաճ գործ է։ Այդ կապերը տրամագծորեն հակասում են այն նախընտրելի նկարագրին, ըստ որի նրանք իբր սեփական ուժերի վրա վստահ, անկախ և ազատ մտածող արևմտյան մտավորականներ են։ Հետևաբար, զարմանալի չէ, որ այդպիսի կապերը և դրանց ազդեցությունը թաքնված մնան այդ մասնագետներից ոմանց գիտակցությունից անգամ ու նաև հմտորեն քողարկվեն աշխարհից առհասարակ» [1, p. 32]:

Նկատենք նաև, որ եթե անգամ որևէ առանձին հասարակագետ փորձի ձերբազատվել բոլոր կարգի կողմնակի ազդեցություններից, ներառյալ իր գիտական դպրոցում ընդունված հիմնարար դիրքորոշումներից ու հետազոտական կանոններից (ինչը հազվադեպ է պատահում), նա, միևնույն է, առաջնորդվելու է որոշակի գաղափարախոսական, հոգեբանական, շահադիտական և այլ նպատակներով, որոնք դարձյալ կարող են ամբողջովին չգիտակցվել իր իսկ կողմից։ Եվ առհասարակ' գաղափարազերծված,

143

Ա. Այվազյան

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

«մաքուր» հասարակագիտություն չի լինում1:

3. Հայագիտությունը որպեսինքեապաշապաեական համակարգ

ռ

Արդյո ք հայագիտությունը, զուտ հասարակագիտության առանձին ճյուղ լինելուց բացի, հայության կյանքում ունի նաև որոշակի այլ դերակատարում:

Այս հարցին պատասխանելուց առաջ, սակայն, պետք է ճիշտ պատկերացնել հայ ազգի ներկա կացությունը:

Բանն այն է, որ այժմ (ինչպես և վերջին շուրջ մեկ ու կես դարում) հայությունը որպես ազգ, որպես հավաքական միավոր ու միասնական օրգանիզմ, լինել-չլինելու պայքարի մեջ է իրեն քանակապես, նյութական ռեսուրսներով ու տարածքային առումով բազմակիորեն գերազանցող թշնամի ուժերի դեմ: Անցյալում էլ, այսօր էլ այդ ուժերը նույնն են Թուրքիան (սուլթանական, ապա իթթիհադական, այնուհետև հանրապետական) և նրա անդրկովկասյան դաշնակիցը, որի մարմնավորումը 1918 թվականից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունն է (մուսավաթական, ապա խորհրդային, այնուհետև հետխորհրդային)1 2: Հայության համար այս հակամարտությունը տանուլ տալն անթույլատրելի է. դա կնշանակի, ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանի' աշխարհի երեսից վերացում և հայ ազգի արագընթաց ու վերջնական կազմալուծում3: Հայ ազգի գոյության համար ամենա-կենսական նշանակություն ունեցող գործունեությունն այս օբյեկտիվ պայքարն է, որովհետև նրա ընթացքից ու վախճանից է կախված իր լինել-չլինելու հարցը:

Եթե խորհրդային կայսրության օրոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ

1 Արևմտյան հեղինակների մի շարք տեսությունները' գաղափարախոսությունների «մահվան» մասին, նախատեսված էին ընդամենը քայքայելու ԽՍՀՄ-ում տիրող գաղափարախոսությունը և, ընդհակառակը, ամրապնդելու արևմտյան տերությունների դավանած գաղափարախոսությունը:

2 Անդրկովկասի թյուրքախոս մահմեդականությունը հակահայ պայքարին միացել էր դեռևս 1905-1906թթ.:

3 Հայերին Հայաստանի վերջին բեկորից վտարելու կամ այնտեղ իսկ ոչնչացնելու մասին բացահայտ

արտահայտվում են Ադրբեջանում և Թուրքիայում գործող քաղաքական, ներառյալ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևը հայտարարում է, թե «Հայկական պետությունը ստեղծվել է օկուպացված ադրբեջանական հողերի վրա» և որ ադրբեջանական բանակը «կարող է անցնել Երևանից այն կողմ» [3]: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Ռամիզ Մելիքովը հայտարարում է բառացիորեն հետևյալը. «Առաջիկա 25-30 տարում Հարավային Կովկասում Հայկական պետություն չի լինի: Այդ ազգը գլխացավանք է եղել իր հարևանների համար և իրավունք չունի ապրելու այս տարածաշրջանում: Այսօրվա Հայաստանը ստեղծված է պատմական ադրբեջանական հողերի վրա: Ես հավատում եմ, 25-ից մինչև 30 տարում այդ տարածքները նորից կվերադառնան Ադրբեջանի իշխանության ներքո» [4]: Ադրբեջանի երեք նախագահների օրոք նրանց արտաքին հարցերի գծով խորհրդական, պանթուրքակա-նության ջատագով Վաֆա Գուլուզադեն այս միտքն այսպես է արտահայտում. «Հողերն ազատագրվելու են, Հայաստանը ստիպված է լինելու Ադրբեջանին վերադարձնել վերջին թիզը: Այլապես այս տարածաշրջանում հայերի ներկայությունը հարցականի տակ է» [5]: Գուլուզադեի համար կա Ղարաբաղյան

հարցի լուծման միայն մի տարբերակ դուրս քշել հայերին «ամբողջ Ադրբեջանից» [6, p. 4]:

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Ա. Այվազյան

հայության հակամարտությունը չուներ ռազմական կամ բավականաչափ հստակ որևէ այլ ճակատ, ապա 1988-1994թթ. (հատկապես, 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո) հայ-թուրք/ադրբեջանական հակամարտությունն արդեն ընդունեց իրական պատերազմի բնույթ' տեսանելի փոփոխություններ առաջացնելով նաև տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա։

Հայության գոյապայքարն այժմ կենտրոնացած է ներկա Հայաստանի հայաթափումն ու դրան զուգընթաց հոգևոր-մշակութային հայազերծումը կասեցնելու վրա։ Հայոց ներկա գոյամարտի գլխավոր նպատակը Հայաստանը կենսունակ պետություն դարձնելն է, որ, ի թիվս այլ խնդիրների լուծման, նախատեսում է նաև ազգային արժեքների պահպանման վրա հիմնված հասարակության կառուցում։

Այսպիսով, հայագիտությունն ուսումնասիրում է կենդանի և պայքարող օրգանիզմ հայ ազգը։ Հետևաբար, հայագիտության արտադրանքը հայ ազգի մասին խորքային գիտելիքը, անխուսափելիորեն ուժ է և զենք, ընդ որում և հայության, և նրա դեմ պայքարող թուրք-ադրբեջանական դաշինքի, և հայությունն իր շահերին ծառայեցնել ցանկացող երրորդ ուժերի համար։

Հայագիտության արտադրանքի նշանակությունը տարբեր է հայության և օտարների համար։

Հայությանը հայագիտությունը տալիս է մի կողմից ինքնաճանաչում (որն արթնացնում և մոբիլիզացնում է ազգի ներուժը), մյուս կողմից արտաշխարհում իր վիթխարի պատմական-մշակութային ժառանգությամբ ըստ արժանվույն ներկայանալու հնարավորություն (որը բարենպաստ արտաքին միջավայրի ստեղծման գրավականներից է)։

Եվ հակառակը. օտար ուժերին հայագիտությունն ընձեռում է մի կողմից հայությանը հասկանալու և նրա վրա ներազդելու արդյունավետ միջոց, մյուս կողմից արտաշխարհում հայության ու հայկական հարցերի շուրջ իրենց համար ցանկալի միջավայր ստեղծելու հնարավորություն։ Ինչպես թուրք-ադրբեջանական գռեհիկ «հայագիտությունը», այնպես էլ հայկական հարցերում դրան քողարկված կերպով սատարող ամերիկյան կեղծ-հայագիտական դպրոցը նպատակ ունեն հասնելու նշված խնդիրներին հայոց անցյալի և ներկայի աղճատման ու կեղծարարության միջոցով [7, 8]։ Սա նշանակում է, որ հայրենի հայագիտության ուսերին է ընկնում մի լրացուցիչ խնդիր միջազգային ասպարեզում ու նաև բուն հայկական միջավայրում թուրք-ադրբեջանական հակագիտական ու հակահայկական քարոզչության չեզոքացման խնդիրը։

Խնդիրը դիտելով այս իրողությունների համատեքստում' կարելի է եզրակացնել, որ հայության համար հայագիտությունը կենսական և ինքնա-պաշտպանական մի շարք կարևոր խնդիրներ լուծող, ռազմավարական

145

Ա. Այվազյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

նշանակություն ունեցող գիտական համակարգ է:

Կարելի է տալ և փոքր-ինչ այլ ձևակերպում' հայության համար հայագիտությունը իեքեապաշտպաեակաե գիտական համակարգ է, իսկ հայության դեմ պայքարող ուժերի համար' հարձակողական կեղծ-գիտա-կան համակարգ։

4 Հայագիտությանը որպես դիմադրության անհամաչափ (ասիւՌտրիկ) միջոց

Միջազգային քաղաքական համակարգն ապրում է մշտական ձևափոխումներ, պարբերաբար այս կամ այն ազգին ոտքի կանգնելու, տասնամյակներով ու դարերով չլուծված խնդիրներ լուծելու, վաղնջական իղձերն ու երազանքներն իրականացնելու հնարավորություն է տալիս: Այդ պահերին շատ բան կախված է լինում տվյալ ազգի ոգուց, մտավոր ու ֆիզիկական պատրաստվածությունից, հավաքական ներուժն արագ զինվորագրելու կարողությունից: 1375թ. Կիլիկյան Հայաստանի կործանումից հետո օտար ուժերի դեմ երկարատև լինել-չլինելու պայքարի մեջ գտնվող հայության համար այդպիսի պատմական իրադրություններ ստեղծվել են ընդամենը երեք անգամ' 1722-1735թթ., 1890-1921թթ. ու 1988-ից մինչև այժմ ընկած ժամանակահատվածում: Մենք դեռևս ապրում ենք ազգային-ազատա-գրական չավարտված պայքարի ու գրեթե անխուսափելի գալիք պատերազմի նախապատրաստման շրջանում:

Այսպիսի պայմաններում Հայաստանը որպես փոքր և թույլ պետություն, հաճախ ստիպված է զիջումների գնալ քաղաքական ու տնտեսական այլազան հարցերում: Բայց հայ ազգի գաղափարախոսական ու բարոյահո-գեբանական հիմքում ընկած պատմական փորձի և հիշողության աղավաղման հարցերում զիջումներն անթույլատրելի են: Իրականում, որքան ստիպված լինենք զիջել քաղաքական բնագավառում, այսինքն որքան ավելի չլուծված խնդիրներ թողնենք ապագային, ճիշտ նույն չափով էլ պետք է ավելի վառ պահենք ազգային ոգին, որը հիմնված է ազգի պատմական փորձի ճշմարիտ բացահայտման, ընկալման և յուրացման վրա: Հետագայում միայն ազգային ոգու բարձր լինելու դեպքում կարելի կլինի վերականգնել տնտեսությունը և ամուր պետություն կառուցել:

Գիտությունն այն բնագավառն է, որը սկզբունքային հնարավորություն է ընձեռում ապացուցել սեփական ճշմարտությունը, դիմադրել զանազան ճնշումներին և, անկախ դիմացի ուժերի քանակական կամ այլևայլ ռեսուրսների գերակշռությունից, հաղթանակել հենվելով ընդամենը մեկ վերացական թվացող հասկացության ճշմարտության վրա: Իսկ երբ հայոց պատմության հանգուցային հարցերում դրսից թելադրվում են քաղաքա-

146

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9) 2005թ.

Ա. Այվազյան

կան նպատակների լուծմանը միտված' աղավաղված մեկնաբանություն-ներ ի հաշիվ ճշմարտության, ի հաշիվ հայոց ազգային արժանապատվության, և դրանք ընդունվում են առանց քննադատության (այսինքն առանց դիմադրության), ապա դրանով իսկ կոտրվում է ազգի բուն ոգին զրկելով հայությանը հետագա ավելի բարենպաստ պայմաններում իր մեջքը շտկելու հնարավորությունից։ Ոգու ջարդից հետո այլևս պետք չեն ֆիզիկական ջարդեր. ոգով ջարդված ազգը չի պայքարի ոչ իր ազատության ու անկախության, ոչ էլ մարդկային ու սոցիալական իրավունքների համար։

Այսպիսով' հայագիտությունն ունի կրթադաստիարակչական, քաղաքական և գաղափարախոսական հույժ կարևոր նշանակություն։ Հայագիտության արդյունքները դրվել, դրվում ու դրվելու են բոլոր տեսակի և երանգի հայ քաղաքական գաղափարախոսությունների հիմքում։

Սեպտեմբեր, 2005թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Աղբյուրներ և գրականություն

1. Edward W Said, Orientalism, New York: Vintage Books, 1994.

2. Chorbajian Levon, ed. Making a State: From Secession to Republic In Nagorno-Karabagh, New York: St. Martin's Press, 2001.

3. ANS.az, 12/7/01, ANS via BBC Monitoring, 3/22/02.

4. Zerkalo, 8/4/04.

5. «Ազգ», 10 հուլիս 2002, «Վաֆա Գուլուզադեն առաջարկում է դադարեցնել ղա-րաբաղյան բանակցությունները»:

6. Azeri ex-adviser says Armenians should be driven out of Karabakh, Azadliq, Baku, 10 October 2001.

7. Ավազան Ա, «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան

պատմագրության մեջ. քննական տեսություն», Երևան, 1998։

8. Պետրոպան Ա., «Ջեյմս Ռասելի «հայագիտական» հնարանքները», Պատմա-բանասիրական հանդես, # 3, Երևան, 2000։

147

Ա. Այվազյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

АРМЕНОЛОГИЯ КАК СИСТЕМА САМОЗАЩИТЫ И АССИМЕТРИЧНОЕ СРЕДСТВО СОПРОТИВЛЕНИЯ

Армен Айвазян

Резюме

В статье арменология рассматривается как стратегическая научная система, затрагивающая жизненно важные вопросы национальной безопасности Армении и всего армянства.

Начавшееся с 1991-го года изменение внешних и внутренних условий функционирования науки в Армении, возникновение в этой сфере новых сложнейших проблем требуют переоценить стратегию развития арменоло-гии. Выделяется ряд научно-теоретических и научно-практических вопросов, подлежащих переосмыслению, уточнению или же применению, в том числе: роль арменологии в становлении и развитии армянского государства, геополитические и политические воздействия на нынешнее развитие арменологии, уникальные воздействия арменологических школ на личное мировоззрение и научную продукцию арменологов, научно-этические принципы сотрудничества между отечественными и зарубежными арменологами, конкретные мероприятия по противодействию на международной арене антиармянской пропаганде, в частности, фальсификации армянской истории. Подробно исследуются некоторые из этих проблем.

148

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.