Научная статья на тему 'Թուրքիայում գործող հայկական, հունական, հրեական տպագիր Եվ առցանց լրատվամիջոցները'

Թուրքիայում գործող հայկական, հունական, հրեական տպագիր Եվ առցանց լրատվամիջոցները Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
251
87
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
մեդիա / Թուրքիա / ազգային փոքրամասնություններ / լրատվամի- ջոցներ / «Ակօս» / «Մարմարա» / «Ժամանակ»

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գևորգ Պետրոսյան

Տասնամյակներ շարունակ Թուրքիայում ծանր պայմաններում գործող ազգայինփոքրամասնությունների՝ հայերի, հույների և հրեաների պարբերական մամուլըդժվար ժամանակներ է ապրում: Ֆինանսավորման, ինչպես և ընթերցողների պակա-սը ստիպում է թերթերին կրճատել տպաքանակն ու ավելի մեծ ուշադրություն հատ-կացնել համացանցում աշխատանքին: Հայկական թերթերից Թուրքիայում այժմ գոր-ծում են «Ակօսը», «Նոր Մարմարան» ու «Ժամանակը», որոնք համացանցում ներ-կայացված են սեփական կայքերով: Թուրքիայի հունական համայնքը տպագրում է«Ապոևմատինի», «Իհո» թերթերը, իսկ հրեաները՝ «Շալոմ» թերթը: Թեև տպագիրտարբերակների տպաքանակի կրճատմանը, համացանցը նոր հնարավորություններէ ստեղծում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մեդիայի համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN, GREEK, AND JEWISH PRINTED AND ONLINE MEDIA IN TURKEY

For decades the media of national minorities in Turkey, Armenians, Greeks, Jews, continued their publications through struggle. These newspapers continue enduring difficulties currently due to the lack of funds and decreasing number of readership. The newspapers of Turkey's minorities have to cut down their print-runs and pay more attention to online publications. In Turkey there are three Armenian newspapers: “Jamanak” and “Marmara” dailies, and “Agos” weekly, which have their own websites. Greeks in Turkey publish “Apoyevmatini” and “Iho” newspapers, and Jews publish “Shalom” newspaper. Though the numbers of printed copies of the newspapers are reduced, Internet opens new prospects for media of national minorities.

Текст научной работы на тему «Թուրքիայում գործող հայկական, հունական, հրեական տպագիր Եվ առցանց լրատվամիջոցները»

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ, ՀՈՒՆԱԿԱՆ, ՀՐԵԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Գնռրգ ՊետրռսյաԱ

Բանալիբաոեր մեդիա, Թուրքիա, ազգային փոքրամասնություններ, լրատվամիջոցներ, «Ակօս», «Մարմարա», «Ժամանակ»։

Թուրքիայում տասնամյակներ շարունակ տպագրվում են հայկական, հունական և հրեական պարբերականներ, որոնք այժմ ծանր ժամանակաշրջան են ապրում, քանի որ խնդիրներ կան ինչպես ֆինանսավորման, այնպես էլ հա-մացանցի առկայության պայմաններում տպագիր տարբերակների վաճառքի զգալի նվազման հետ կապված: Եվս մեկ խնդիր է նաև հայ, հույն և հրեա համայնքների, ինչպես նաև մայրենի լեզվով կարդացողների թվի նվազումը: Համաշխարհային մեդիա-փոխակերպումներն անդրադառնում են նաև Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների լրատվամիջոցների վրա, որոնք ևս սկսել են նախապատվությունը տալ համացանցին կամ էլ ավելի ակտիվ ներկայանալ այդ տիրույթում:

Հայկական և հայերեն րաավամիջոցներ

Տարիների ընթացքում նվազել են ոչ միայն ազգային փոքրամասնությունների պարբերականների տպագրության ծավալները, այլև կրճատվել է հենց պարբերականների թիվը: Համեմատության համար. 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում (նաև Կ.Պոլսից դուրս) տպագրվում էր մեկ և կես տասնյակից ավելի հայկական պարբերական, մինչդեռ այսօր Թուրքիայում տպագրվում է միայն երկու հայերեն օրաթերթ [1]:

Թուրքիայում այժմ լույս են տեսնում հայկական «Ժամանակ» և «Նոր Մարմարա» օրաթերթերը (երկուսն էլ' արևմտահայերեն), «Ակօս» շաբաթաթերթը (արևմտահայերեն և թուրքերեն), «Փարոս», «Լույս», «Շողակաթ», «Լրա-

՚ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ, թուրքագետ։

75

ԳՊետրոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

բեր» և այլ ամսագրեր: Գործարկվում են հայկական տպագիր թերթերի, ամսագրերի լրատվակայքերը: Իր ակտիվությամբ առանձնանում է Ստամբու-լում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի պաշտոնական կայքը, որը գործում է որպես տեղեկություններով հարուստ և օպերատիվ լրատվակայք: Վերջին շրջանում վերագործարկված կայքով է ներկայանում նաև «Ժամանակ» օրաթերթը:

Բացի հայկական լրատվամիջոցներից, Թուրքիայում հայերեն (արևելահայերեն) տարբերակ ունի պետական 77?!Բհեոուստաոադիոընկերութ]ան TRT World նախագիծը, որը մի քանի տասնյակ լեզվով լրատվություն է մատուցում հիմնականում Թուրքիայի վերաբերյալ: TRT World-ի հայերեն լրատվակայքը1 գերազանցապես ներկայացնում է թուրքերեն տարբերակի հայերեն (արևելահայերեն) թարգմանված բովանդակությունը, սակայն մեծ ակտիվություն չունի: Կայքի արևելահայերեն բովանդակության մեջ շատ են ինչպես քերականական, այնպես էլ կետադրական ու շարահյուսական սխալները, լեզվամտածողության տեսանկյունից նույնպես ակնհայտ տարբերություններ կան:

«Ակօս»շաբաթաթերթն ու յրատվակայքը

«Ակօս» (թուրք.' Agos) շաբաթաթերթը սկսել է հրատարակվել 1996թ. ապրիլից: Պարբերականի հիմնադիրներն են Հրանտ Դինքը, Լուիզ Բաքարը, Հարություն Շեշեթյանը, Աննա Թուրայը: Պատկանում է «Ակօս հրատարակություն» ընկերությանը, որը ղեկավարում է Ռահիլ Դինքը: Շաբաթաթերթը 24 էջից է բաղկացած, լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ: «Ակօսի» տպագիր օրինակի 20 էջը թուրքերեն է, 4 էջը' արևմտահայերեն:

«Ակօսի» գլխավոր խմբագիրը մինչև 2007թ. եղել է Հրանտ Դինքը: Նրա սպանությունից հետո, 2007-2010թթ., հայկական պարբերականի գլխավոր խմբագիրն է եղել Էթիեն Մահչուփյանը1 2, 2010- 2015թթ. Ռոբեր Քոփթաշը, իսկ 2015-ի հունվարից մինչ օրս «Ակօսի» խմբագրապետն է Էդվարդ Տանձի-կյանը3, հայերեն բաժնի խմբագիրն է Բագրատ Էստուկյանը: Պարբերականի

1 TRT World-Հայերեն, պաշտոնական կայք, http://www.trt.net.tr/armenian.

2 2014-2015թթ. Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականն էր:

3 Rober Kopta§'tan veda, Agos'un yeni yayin yonetmeni Yetvart Danzikyan, Demokrat Haber, http://www.demokrathaber.net/medya/rober-koptastan-veda-agosun-yeni-yayin-yonetmeni-yetvart-danzikyan-h44077.html.

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Գ Պետրոսյան

խմբագրությունը Ստամբուլում է: «Ակօսի» տպաքանակը կազմում է շաբաթական 4000-5000 օրինակ1:

«Ակօսն» իր ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն հայ համայնքի խնդիրները, այլ նաև անդրադառնում է Թուրքիայի ներքին և արտաքին խնդիրներին, թեմաների լայն շրջանակների' քաղաքականություն, հասարակություն, մշակույթ, փոքրամասնությունների խնդիրներ, մարդու իրավունքներ և այլն:

«Ակօսի» առցանց տարբերակը (http://agos.com.tr) բավական ակտիվ է1 2: Այստեղ տեղ են գտնում ինչպես սեփական նորությունները, հոդվածները, ֆոտոռեպորտաժները, այնպես էլ տպագիր տարբերակում տեղ գտած նյութերը: Սկզբնական շրջանում «Ակօսի» լրատվակայքի ամբողջ բովանդակությունը հասանելի էր վճարովի բաժանորդներին, սակայն վերջին մի քանի տարիներին լրատվակայքի նյութերը բաց են բոլոր ընթերցողների համար: Ի տարբերություն «Ակօսի» տպագիր տարբերակի, կայքը, թուրքերենից և հայերենից բացի, մատուցում է նաև անգլերեն տեղեկատվություն, սակայն հիմնական բաժինը, այնուամենայնիվ, թուրքերենն է: «Ակօսի» կայքը հաճախ է ենթարկվում թուրքական հաքերային հարձակումների3, թիրախավորվում է ազգայնամոլական շրջանակների կողմից: «Ակօսի» հոդվածագիրների թվում են հայտնի թուրք պատմաբան Բասքըն Օրանը, Վահագն Քեշիշյանը, Բագ-րատ Էստուկյանը, Էդվարդ Տանձիկյանը, Պերճուհի Բերբերյանն ու այլք4:

«Մարմարա»/«Նոր Մարմարա» օրաթերթն ու աոցանց պարբերականը

Թուրքիայում լույս տեսնող հայկական հին և հեղինակավոր պարբերականներից է «Մարմարան» (թուրք. Marmara), որը 1967թ. վերանվանվել է «Նոր Մարմարա» (թուրք. Nor Marmara) [2, էջ 82]: Թերթը ներկայանում է որպես «քաղաքական-հասարակական օրաթերթ»: Թերթը հիմնել է լրագրող Սուրեն Շամդանը: Առաջին համարը հրատարակվել է 1940թ. օգոստոսի 31-ին5։ Լույս է տեսնում շաբաթվա վեց օրերին (բացի կիրակի օրվանից): Թերթի գլխավոր

1 Azinliklarin sesi kisik, Radikal, http://www.radikal.com.tr/turkiye/azinliklarin_sesi_kisik-1056953.

2 «Ակօս», պաշտոնական կայք, http://www.agos.com.tr/.

3 Թուրք հաքերները հարձակվել են «Ակօսի» կայքի վրա, Թուրագիտական պորտալ, http://allturkey.am/10759:

4 Yazarlar, Agos, http://www.agos.com.tr/tr/yazarlar?page=1.

5 Նոր Մարմարա, Մեր մասին, http://www.normarmara.com/mermasin.html.

77

ԳՊետրոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

խմբագիրն է Ռոբեր Հատտեջյանը (Թուրքիայում հայտնի է Ռոբեր Հադդելեր անունով)1, որն այս պաշտոնը զբաղեցնում է 1967 թվականից։ Թերթի խմբագրությունը Ստամբուլում է: «Նոր Մարմարան» լույս է տեսնում արևմտահայերեն, սակայն ուրբաթ օրերի համարում լինում են նաև թուրքերեն հոդվածներ: Տպաքանակը 1000-1500 օրինակ է, բաղկացած է 4 էջից:

Ունի իր առցանց տարբերակը1 2 (http://www.normarmara.com), որը վերջին ամիսներին ակտիվացրել է աշխատանքը: Առցանց տարբերակը միայն արևմտահայերեն է: Այստեղ տեղ են գտնում հիմնականում տպագիր տարբերակի նյութերը: Երկար ժամանակ թերթի կայքում զետեղվում էր միայն այդ օրվա տպագիր թերթի համարի պատճենված տարբերակը, սակայն 2015 թվականից կայքը փոփոխությունների է ենթարկվել, ավելացել են արխիվը, գլխավոր խմբագիր Հատտեջյանի գրքերի մասին պատմող առանձին բաժինը և այլն: Կայքի թարմացվող լրահոսում տեղ են գտնում ոչ միայն Թուրքիայի հայերին վերաբերող նորություններ, այլ նաև տեղեկություններ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքից:

«Ժամանակ» օրաթերթն ու յրաէովակայքը

«Ժամանակ» օրաթերթը Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականներից ամենահինն է: Այն նաև առանց ընդհատումների լույս տեսնող Թուրքիայի ամենահին թերթն է3: Ներկայանում է որպես «քաղաքական ժողովրդական օրաթերթ»:

Թերթը լույս է տեսնում միայն հայերեն (արևմտահայերեն), բաղկացած է 4 էջից: «Ժամանակը» հիմնադրել են Միսակ և Սարգիս Քոչունյան եղբայրները 1908թ.: Հիմնադրման օրվանից հայկական թերթի գլխավոր խմբագիրներն են եղել Քոչունյան ընտանիքի ներկայացուցիչները: Այժմ գլխավոր խմբագիրն է Արա Քոչունյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից: 1920-30-ական թթ. թերթը ժամանակավորապես կրել է «Ժողովրդի ձայն-Ժամա-նակ» («Ժողովրդի ձայն» թերթի հետ միաժամանակ տպագրվելու համար), ապա նաև «Ժամանակ Թուրքիա» անվանումը [2, էջ 82]: Խմբագրությունը

1 Ermeni gazeteleri, ESI, http://www.esiweb.org/index.php?lang=tr&id=322&debate_ID=4&slide_ID=7.

2 «Նոր Մարմարա», պաշտոնական կայք, http://www.normarmara.com/marmara.htm.

3 Boyle olur Jamanak Gazetesi’nin kutlamasi!, T24, 2013,

http://t24.com.tr/yazarlar/raffi-a-hermonn/boyle-olur-jamanak-gazetesinin-kutlamasi, 6790.

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Գ Պետրոսյան

Ստամբուլում է: Տպաքանակը 1500-2000 օրինակ է1: Ցավոք, «Ժամանակի», ինչպես և Թուրքիայում լույս տեսնող մյուս հայկական պարբերականների տպագիր տարբերակների քանակը տարեցտարի նվազում է, ինչը պայմանավորված է հայերեն ընթերցողների քանակի անկումով և համացանցի առկայությամբ: «Ժամանակն» ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի հայ համայնքի և ընդհանրապես հայության խնդիրները, առօրյան, անդրադառնում է նաև այլ թեմաների, այդ թվում' քաղաքական, հասարակական: «Ժամանակում» են տպագրվել հայտնի հայ մտավորականներ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Վահան Թեքեյանը, Ռուբեն Սևակը, Զապել Եսայանը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Օտյանը և այլք:

«Ժամանակը» համացանցում որոշակի պասիվությունից հետո 2015թ. առաջին կեսին վերագործարկեց իր կայքը (http://www.jamanak.com/), որը ստեղծվել է «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ1 2: Կայքի բովանդակությունը հասանելի է միայն արևմտահայերենով: Կայքում տեղ են գտնում Թուրքիայի հայերի կյանքին, Հայաստանին և համայն հայությանը վերաբերող նորություններ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, խմբագրականներ, նաև 2006-2009թթ. թերթի համարների արխիվը3:

Թուրքիայում լույս տեսնող հայկական հանդեսները

Թուրքիայում լույս են տեսնում նաև մի շարք հայկական ամսագրեր, որոնք պատկանում են կամ Պոլսո Հայոց պատրիարքարանին, կամ էլ մասնավոր են: Թուրքիայի հայ համայնքի' ներկայում հրատարակվող ամսագրերը հիմնադրվել են ոչ վաղ անցյալում և մասնավոր են:

«Փարոս» (թուրք.' Paros) ամսաթերթը լույս է տեսնում 2011 թվականից Ստամբուլում, միայն թուրքերեն է: Անդրադառնում է հիմնականում հասարակական կյանքին, քաղաքական թեմաներ չի արծարծում: Ունի իր կայքը4, որը նույնպես միայն թուրքերեն է:

«Լույս» (թուրք' LuyS) ամսագիրը լույս է տեսնում 2013 թվականից: Հրատարակվում է Ստամբուլում: Թուրքերեն է: Անդրադառնում է հասարակա-

1 Teknolojiye direnen azinliklar, Aksiyon, 1995,

http://www.aksiyon.com.tr/aksiyon/haber-H66-34-teknolojiye-direnen-azinliklar.html.

2 Ժամանակ, պաշտոնական կայք, http://www.jamanak.com/.

3 Ժամանակ, արխիվ, http://www.jamanak.com/arxivpdf?field_date_value[value]=&page=42:

4 Փարոս, պաշտոնական կայք, http://www.paros.com.tr/:

79

ԳՊետրոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

կան կյանքին, մշակույթին, քաղաքական ուղղվածություն չունի: Համացան-ցում գործարկված է «Լույսի» պաշտոնական կայքը, որը միայն թուրքերեն է1:

Պոլսո Հայոց պատրիարքարանը լույս է ընծայում «Շողակաթ» ամսագիրը, որտեղ անդրադարձ կա հոգևոր կյանքի, պատմական, մշակութային թեմաներին1 2: Բացի այդ, պատրիարքարանը հրատարակում է իր պաշտոնական հանդեսը' «Լրաբերը»:

Սեփական հանդեսն (ամսագիր) ունի նաև Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը3, այն տարբեր ձևաչափերով լույս է տեսնում 20-րդ դարի սկզբից4: Մանուկների համար լույս է տեսնում «Ժպիտ» հանդեսը5:

Հունական և հրեական պարբերականները

Թուրքիայում լույս են տեսնում նաև հունական և հրեական համայնքի տպագիր պարբերականներ, որոնք նույնպես լուրջ խնդիրներ ունեն' կապված ֆինանսական վիճակի, համայնքի անդամների թվի նվազման և համացանցի առկայության հետ6: Հրեաները, սակայն, ստեղծված պայմաններում քայլեր են կատարում ակտիվացնելու համայնքային թերթի առցանց տարբերակը:

Հույների «Ապոևմատինի» (թուրքերեն' Apoyevmatini, հունարենից թարգմանված' «Ցերեկ») պարբերականը տպագրվում է Ստամբուլում,

հունարեն։ Տպագրում է Թուրքիայի հունական համայնքը (վերջին շրջանում' շաբաթաթերթ): Հիմնադրվել է 1925թ.: Թերթում հիմնականում տեղ են գտնում Թուրքիայի հունական համայնքին վերաբերող թեմաներ: 1960-ականներին թերթի տպաքանակը կազմել է 35.000 օրինակ, սակայն 21-րդ դարում հույների թվի զգալի նվազման ու նորագույն տեխնոլոգիաների մուտքով պայմանավորված թերթի տպաքանակը կազմում է ընդամենը 500-600 օրինակ: Ներկայում թերթում, որը շաբաթը մեկ անգամ է լույս տեսնում, ընդամենը երկու

1 Լույս, պաշտոնական կայք, http://www.luys.com.tr/hakkimizda:

2 Թուրքիայի հայկական պատրիարքարան, «Շողակաթ», http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/sogagat-dergisi-basin/:

3 Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի ամսագիր, http://www.surppirgic.org/.

4 Turkiye Ermenileri Patrikligi, Surp Pirgi5 Hastane Dergisi,

http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/surp-pirgic-hastane-dergisi-basin/.

5 Նույն տեղում:

6 Azinlik gazetelerinin varolu§ mucadelesi, DW, 2011,

http://www.dw.de/az%C4%B1nl%C4%B1k-gazetelerinin-varolu%C5%9F-m%C3%BCcadelesi/a-15254238.

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Գ Պետրոսյան

մարդ է աշխատում, այն էլ' տնային պայմաններում1: Ֆինանսական ծանր վիճակում հայտնված հունական պարբերականը դեռ չունի սեփական կայքը: Թուրքիայի հույները տպագրում են նաև «Իհո» (թուրքերեն Iho, հունարենից թարգմանված «Արձագանք») օրաթերթը: «Իհոն» հիմնադրվել է 1977թ.: 2012 թվականից գործարկվել է նաև ռադիոն iho Tis Polis («Քաղաքի արձագանքը»), որը հեռարձակվում է պարբերականին կից և հասանելի է միայն համացանցում: Թերթում տեղ են գտնում Թուրքիայի հույներին, ինչպես նաև տեղական և միջազգային զարգացումներին առնչվող տեղեկություններ: Առկա ֆինանսական խնդիրների պատճառով թերթը ստիպված նվազեցրել է էջերի քանակը հասցնելով 4-ի: Պարբերականն ունի իր կայքը, որը հունարեն է1 2: Կայքում ներկայացվում է օրվա լրահոսը, ինչպես նաև թերթի տպագիր համարները: Կայքում հնարավոր է լսել նաև ռադիոն հունարեն:

Հրեական համայնքի «Շալոմ» (թուրք.' ֆ,'alom) թերթը հիմնադրվել է 1947թ.: Երկար տարիներ լատինատառ եբրայերենով է հրատարակվել, այժմ ունի նաև թուրքերեն էջ: «Շալոմը» ներկայում տպագրվում է շաբաթական մեկ անգամ: Քաղաքական և մշակութային պարբերական է: «Շալոմն» ունի ակտիվ գործող կայք3 գերազանցապես թուրքերեն: Տպագիր տարբերակի սպառման նվազման հետ մեկտեղ թերթում ավելի մեծ ուշադրություն են հատկացնում առցանց տարբերակին:

Ամփոփում

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շարունակաբար նվազող թվի հետևանքով տուժում են նաև տասնամյակներ շարունակ տպագրվող համայնքային թերթերը, որոնց տպաքանակն աստիճանաբար նվազելու միտում է ցուցաբերում: Առկա բարդ ֆինանսական պայմաններում, հիմնականում թերթերի աշխատակիցների ջանասիրության շնորհիվ, համայնքների համար մեծ կարևորություն ունեցող լրատվամիջոցները շարունակում են աշխատանքը: Մի բացասական միտում էլ է նկատվում. ազգային փոքրամասնությունների լրատվամիջոցները սկսել են ավելի շատ նախապատվություն

1 Ստամբակում լույս տեսնող հունական թերթի գրասենյակը փակվել է, Թուրքագիտական պորտալ, 2014, http://allturkey.am/10658.

2 Iho, http://www.ihotispolis.com/.

3 §alom, պաշտոնական կայք, http://www.salom.com.tr/.

81

Գ.Պետրոսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

տալ թուրքերենին, ինչը նույնպես մայրենի լեզվի և ինքնության պահպանման տեսանկյունից խնդիր է ստեղծում համայնքների համար: Օրինակ, «Ակօսի» և տպագիր, և առցանց տարբերակների հիմնական լեզուն թուրքերենն է: Թուրքերեն են նաև վերջին տարիներին հիմնադրված հայկական ամսագրերը: Թերթերի զգալի մասն էլ, ճիշտ կողմնորոշվելով արդի պայմաններում, փորձում է ակտիվացնել աշխատանքը համացանցում: Հայկական թերթերից «Ակօսն» առաջինն էր, որ լուրջ ուշադրություն դարձրեց համացանցին, ինչի արդյունքում պարբերականի կայքն այժմ ակտիվ աշխատում է: Համացան-ցում որոշակի պասիվությունից հետո, 2015թ. առաջին կեսին, «Ժամանակն» ու «Նոր Մարմարան» վերագործարկեցին սեփական կայքերը, որոնք նախկինի համեմատ տեխնիկապես ավելի հագեցած են և ավելի օպերատիվ են աշ-խատում: Այս փոխակերպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Թուր-քիայում լույս տեսնող պարբերականները, հասկանալով մեր ժամանակներում համացանցի կարևորությունը, փորձում են ակտիվանալ նաև այս տիրույթում: Հաշվի առնելով, որ «Ժամանակն» ու «Նոր Մարմարան» կենտրոնացած են հայերեն լրատվության վրա, կարևոր է նրանց աշխատանքի ակտիվացումը համացանցում, ինչն ուղղակի կապված է հայապահպանության արդիական խնդրի հետ: Հունական «Իհոն» ներկայանում է նաև ռադիոյով օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները:

Այսպիսով, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պարբերականները շարունակում են իրենց կարևորագույն աշխատանքը հաճախ պարզապես ստիպված լինելով գոյատևել: Ֆինանսական հարցերի հետ մեկտեղ, լուրջ խնդիրներ են ստեղծում մայրենի լեզվով ընթերցողների թվի նվազումը և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների շարքերի նոսրացումը: Ժամանակը ցույց է տալիս, որ փոքրամասնությունների մամուլի ապագան մեծապես կապված է համացանցի հետ, որտեղ էլ այժմ ակտիվանալու փորձեր են կատարվում:

Սեպտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Խաոաայաե Ա, Արևմտահայ մամուլի սկզբնավորման և զարգացման պատմությունից (1832-1914թթ., Պատմա-բանասիրական հանդես, 1995, № 2:

2. Մեlքnե]աե Ռ, Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության, Երևան, 2010:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Գ Պետրոսյան

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ, ՀՈՒՆԱԿԱՆ, ՀՐԵԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՌՑԱՆՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Գևորգ Պետրոսյան

Ամփոփագիր

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Տասնամյակներ շարունակ Թուրքիայում ծանր պայմաններում գործող ազգային փոքրամասնությունների հայերի, հույների և հրեաների պարբերական մամուլը դժվար ժամանակներ է ապրում: Ֆինանսավորման, ինչպես և ընթերցողների պակասը ստիպում է թերթերին կրճատել տպաքանակն ու ավելի մեծ ուշադրություն հատկացնել համացանցում աշխատանքին: Հայկական թերթերից Թուրքիայում այժմ գործում են «Ակօսը», «Նոր Մարմարան» ու «Ժամանակը», որոնք համացանցում ներկայացված են սեփական կայքերով: Թուրքիայի հունական համայնքը տպագրում է «Ապոևմատինի», «Իհո» թերթերը, իսկ հրեաները «Շալոմ» թերթը: Թեև տպագիր տարբերակների տպաքանակի կրճատմանը, համացանցը նոր հնարավորություններ է ստեղծում Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մեդիայի համար:

АРМЯНСКИЕ, ГРЕЧЕСКИЕ, ЕВРЕЙСКИЕ

печатные и онлайн сми в Турции

Геворг Петросян

Резюме

Несмотря на имевшиеся трудности, медиа-ресурсы нацменьшинств Турции — армян, греков и евреев — десятилетиями продолжали свое существование. Правда, у некоторых газет сейчас не самые лучшие времена, что обусловлено нехваткой финансирования и сокращением количества читателей. Редакции газет вынуждены сокращать тираж, а также проявлять большую активность в Интернете. В настоящее время в Турции издаются три армянские газеты: «Акос», «Жаманак», «Мармара». Печатаются также греческие газеты «Апоевматини», «Ихо» и еврейская «Шалом». Несмотря на сокращение тиража печатных версий, Интернет предоставляет вышеперечисленным ресурсам более широкие возможности и новые перспективы.

83

ԳՊետրոպան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

ARMENIAN, GREEK, AND JEWISH PRINTED AND ONLINE MEDIA IN TURKEY

Gevorg Petrosyan

Resume

For decades the media of national minorities in Turkey, Armenians, Greeks, Jews, continued their publications through struggle. These newspapers continue enduring difficulties currently due to the lack of funds and decreasing number of readership. The newspapers of Turkey's minorities have to cut down their print-runs and pay more attention to online publications. In Turkey there are three Armenian newspapers: “Jamanak” and “Marmara” dailies, and “Agos” weekly, which have their own websites. Greeks in Turkey publish “Apoyevmatini” and “Iho” newspapers, and Jews publish “Shalom” newspaper. Though the numbers of printed copies of the newspapers are reduced, Internet opens new prospects for media of national minorities.

84

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.