Научная статья на тему 'ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՋԵՐԻՑ. ԱՐՇԱԿ Բ-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆԸ'

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՋԵՐԻՑ. ԱՐՇԱԿ Բ-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
43
63
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ուսանելի էջեր / դարաշրջան / պատմություն / Արշակ II / պետականություն / Հայոց թագավորություն / պետության բարեշինություն / բանակ / պետության հեղինակություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արման Եղիազարյան

Արշակ Բ-ի դարաշրջանը կարևոր տեղ ունի հայոց պետականության պատմության մեջ: Այդ ժամանակ հայոց թագավորությունը բախվել էր լրջագույն հիմնախնդիրների, որոնց լուծումից էր կախված նրա հետագա գոյությունը: Արշակ Բ-ին հաջողվեց լուծել այդ խնդիրները. առաջին հերթին պետական բարձրագույն պաշտոններում նշանակվեցին հույժ փորձառու գործիչներ: Արքան Ներսես կաթողիկոսի հետ զբաղվեց երկրի բարեկարգման աշխատանքով, որի արդյունքում ժամանակակիցները հայոց թագավորությունը համեմատում էին նույնիսկ Վերին Երուսաղեմի հետ: Արշակ Բ-ն հզորացրեց հայոց բանակը՝ թվաքանակը հասցնելով 200 հզ զինվորի: Այդ ամենի շնորհիվ նրան հաջողվեց բարձրացնել պետության հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Արդյունքում Հռոմն ու Պարսկաստանը ստիպված հաշվի էին նստում հայոց թագավորության շահերի հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AN INSTRUCTIVE PAGE OF ARMENIAN STATEHOOD HISTORY: THE EPOCH OF ARSHAK II

The epoch of Arshak II has a special place in the history of Armenian statehood. At that time, the Armenian kingdom faced serious problems and its further existence depended on the solution of these problems. Arshak II managed to solve these problems: at first figures were appointed in all key positions of the kingdom who have already shown themselves in practice. King Arshak II together with the Catholicos Nerses were engaged in accomplishment of the kingdom, as a result of which contemporaries compared Arshak’s Armenia with Heavenly Jerusalem. King Arshak II strengthened the Armenian army, the number of which sometimes reached 200,000 soldiers. As a result of such efforts, Arshak II managed to raise the authority of the state on the external arena: in the issue, both Rome and Persia were forced to take into account the interests of the Armenian kingdom.

Текст научной работы на тему «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՋԵՐԻՑ. ԱՐՇԱԿ Բ-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՋԵՐԻՑ. ԱՐՇԱԿ Բ-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մուտք: Հայոց թագավոր Արշակ Բ-ն (350-368) ծավալել է պետականակերտ լայն գործունեություն' ուղղված դժվարին վիճակում հայտնված պետության համախմբմանը, կազմակերպմանը, զարգացմանը, հզորացմանը, միջազգային հարաբերություններում նրա ծանրակշիռ դերի ապահովմանը և բանակաշինությանը: Չնայած հայ պատմագիրների վերաբերմունքը Արշակ Բ-ի և նրա գործունեության նկատմամբ միանշանակ չէ, նրանց հաղորդած տեղեկություններից հնարավոր է հստակ կարծիք կազմել Հայոց թագավորի ընդգրկուն պետականակերտ գործունեության մասին: Արշակ Բ-ի թագավորության շրջանն այս առումով

դարագլուխ է Հայոց պատմության մեջ: Իզուր չէ, որ նրա անվան հետ է կապված հայի և հայկական հողի անքակտելի միասնության, հայի' հայրենի հողի վրա հզոր լինելու գաղափարը1:

Արշակ Բ-ի պետականակերտ գործունեությունը: Հայտնի է, որ Հայոց Արշակ Բ թագավորի հայրը' Տիրանը (338-350), խաբեությամբ գերեվարվել էր Պարսկաստան, կուրացվել ու բանտ նետվել: Երկրում անիշխանություն էր տիրում2:

Տիրանի որդի Արշակ Արշակունին, ըստ ավանդության' Հայոց թագավոր է հռչակվել Պարսկաստանում, որտեղ նա պահվում էր որպես պատանդ: Վերադառնալով հայրենիք' նա «հավաքում է ցրվածներին և թագավորում նրանց վրա»3 4: Պատմիչը հաղորդում է, որ Արշակ Բ-ի օրոք խաղաղություն հաստատվեց, իսկ պարսիկների ասպատակությունների հետևանքով փախուստի դիմած ու թաքնված մարդիկ վերադարձան իրենց բնակավայրերն ու խաղաղ բնակվեցին թագավորի հովանու տակ: «Աշխարհն էլ խաղաղվեց, բարեկարգվեց, կազմակերպվեց...և այնուհետև [Հայաստանի] բնակիչներից յուրաքանչյուրը խաղաղորեն վայելում էր իր ստեղծածը»4: Փաստորեն, առաջին գործը, որ իրականացվեց Արշակ Բ-ի կողմից, պետական իշխանության ամրապնդումն էր և երկրի զարգացումը: Հայ ժողովուրդը սկսում է բարգավաճել:

Արշակ Բ-ն ի սկզբանե ձեռնամուխ եղավ Հայոց թագավորության հզորացման համար ամենակարևոր երաշխիքի ապահովմանը' երկրի իշխանների համախմբմանը: Դեռևս Տիրան թագավորի օրոք, չընդունելով նրա անօրենությունները, Տայքի իրենց տիրույթներն էին հեռացել Մամիկոնյանները, որոնց էր պատկանում Հայոց թագավորության սպարապետի մականը: Առաջինը նրանց է միաբանության կոչում Արշակ Բ-ն: Հայոց թագավորը մյուս «մեծամեծերին էլ հնազանդության է բերում, նրանց զորքերը բաժանում [թագավորության] բոլոր կողմերում և Հայաստանի սահմանների վրա սահմանապահ կարգում»5:

Այնուհետև Արշակ Բ-ն սկսում է պետության կազմակերպման և պաշտոնների նշանակման գործը: «Եվ Հայաստան երկրի թագավորությունը նորոգվեց ու զարգացավ ինչպես առաջ' մեծամեծերն իրենց գահերում, գործակալներն իրենց աստիճաններում»6:

1 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987, էջ 259-261:

2 Փավստոս Բուզանդ, էջ 79-91:

3 Նույն տեղում, էջ 105:

4 Նույն տեղում:

5 Նույն տեղում, էջ 107:

6 Նույն տեղում: Հայտնի է, որ Հայոց թագավորության համակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում նախարարների' ըստ գահերի (իմա՜ աստիճաններ) բաժանումը, այսինքն' պետական աստիճանակարգը

- 15 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Արշակ Բ-ն պետական կարևորագույն պաշտոնները (գործակալություններ) բաժանում է նախարարական տներին' ըստ կառավարման ասպարեզում ունեցած ձեռքբերումների կամ պետությանը մատուցված ծառայությունների:

Նա հազարապետությունը հանձնում է «շինականներին շենացնող Գնունյաց ազգին, որպեսզի իբրև ամբողջ երկրի հազարապետներ' հոգատարությամբ խնամեն աշխարհաշեն, աշխարհը կերակրող շինականներին»: Ժողովրդի բարգավաճման համար Հայոց թագավորը հազարապետ է նշանակում, փաստորեն, այն նախարարին, որը շինականներին շենացնելու փորձառություն և կամք ուներ, որպեսզի նա, որպես համապետական պաշտոնյա, իր նախարարական տիրույթում իրականացրածը տարածի ողջ երկրում:

Հայոց սպարապետ է նշանակվում Վասակ Մամիկոնյանը' Հայոց պատմական ավանդության մյուս նվիրական հերոսը: Ըստ որում' Սպարապետի պաշտոնը Մամիկոնյաններին հանձնվում է Հայոց թագավորության պաշտպանության գործում ունեցած ներդրման համար, քանզի հայտնի էր, որ նրանք ճակատ առ ճակատ քաջորեն կռիվ էին մղել Հայաստանի համար, աներկյուղ ու քաջասիրտ էին, ճակատամարտերում առաջինն էին, քաջանուն էին, բարեհամբավ ու բարեգործ և պատերազմական գործերում համարվում էին հաջողակ* 1:

Նման գործունեության արդյունքում ժողովրդի ընկալման մեջ Հայոց թագավորի գործունեության հետ է սկսում կապվել նաև ողջ թագավորության ճակատագիրը2:

Այնուհետև, Արշակ Բ-ն հավաքում է բոլոր նախարարներին ու մնացյալ մեծամեծերին' քննարկելու Հայոց նոր կաթողիկոսի հարցը: Ընտրում են Ներսեսին, որը Գրիգոր Լուսավորչի ծոռն էր: Չնայած նա զինվորական էր, բոլորի ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա, քանի որ նա մարդասեր էր, պարկեշտ, իմաստուն, անաչառ, իրավադատ, խոնարհ, աղքատախնամ: Սկզբում նա հրաժարվեց' իրեն այդ պաշտոնին անարժան համարելով3: Վճռական խոսքն ասաց Հայոց թագավորը, որից հետո Ներսեսին ուղարկեցին Կեսարիա' կաթողիկոս ձեռնադրվելու4:

Ներսեսի կաթողիկոսությունը նշանավոր ժամանակաշրջան է Հայոց պատմության մեջ: Նա բարեգործություն էր անում և մղում մյուսներին' այդպես գործելու, նա աղքատներին օգնում էր և պահանջում, որ մյուսներն էլ այդպես անեն, կառուցում էր աղքատանոցներ, որպեսզի աղքատները կարիք չունենան մուրալու5: «Եվ բոլոր աշխարհին' թագավորի գլխավորությամբ, առհասարակ բոլոր մեծամեծերին և բոլոր նրանց, ովքեր իրենց մերձավորի վրա իշխանություն ունեին, նա կոչ էր անում գթասիրտ լինել իրենց ծառաների և կրտսերների (իմա՜ ավելի ցածր խավի ներկայացուցիչներ-Ա.Ե.) վրա, ապօրինաբար և տարաբնույթ հարկերով նրանց չափից դուրս չնեղել, քանի որ նրանց համար երկնքում Տեր կա»6: Այսպիսին էր Ներսեսը' կաթողիկոս դառնալու ժամանակ, այդպիսին էլ մնաց իր ողջ գահակալման շրջանում:

(հիերարխիա): Մյուս կողմից, կարևոր էր նաև գործակալությունների, այսինքն' պետական կարևոր պաշտոնների (հազարապետ, սպարապետ և այլն) համակարգը:

1 Նույն տեղում:

2 Նույն տեղում, էջ 175, 179, 201 և այլն:

3 Նույն տեղում, էջ 109-111:

4 Նույն տեղում, էջ 115: Հայտնի է, որ սկզբում Հայոց կաթողիկոսները ձեռնադրվում էին Կեսարիայում, սակայն Արշակ Բ-ն և նրա որդի Պապը, Հայոց եկեղեցին անկախ դարձնելու նպատակով, սկսեցին կաթողիկոսների ընտրությունը և ձեռնադրությունն իրականացնել Հայաստանում: Մասնավորապես, Արշակ Բ-ի կողմից Հայաստանում կաթողիկոս է ձեռնադրվել Չունակը (նույն տեղում, էջ 195):

5 Նույն տեղում, էջ 117-121:

6 Նույն տեղում, էջ 121-123:

- 16 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հայ պատմագրության մեջ Արշակ Բ-ի թագավորության և Ներսեսի կաթողիկոսության շրջանի Հայաստանը բարեկարգության և բարգավաճության առումով նմանեցվել է Վերին կամ Երկնային Երուսաղեմին1:

Կարող ենք արձանագրել, որ Արշակ Բ-ի կողմից արվեց ամեն բան' Հայաստանը և հայերին միավորելու, Հայոց պետականությունն ամրապնդելու և հզորացնելու ուղղությամբ: Նա բոլոր պետական պաշտոնները բաժանեց ըստ արժանիքների' հաշվի առնելով պետական շահը: Հայոց հոգևոր տերը նույնպես առաջադրվեց նման հայեցակետից:

Ներսես կաթողիկոսը էական դերակատարություն ձեռք բերեց պետության ներքին կյանքում: Դրա վառ օրինակը նրա' Հռոմում ձերբակալվելու և աքսորվելու միջադեպին Հայոց թագավորի արձագանքն էր: Արշակ Բ-ն Ներսես կաթողիկոսին մի պատվիրակության հետ ուղարկեց Հռոմի կայսեր մոտ: Այնտեղ Հայոց կաթողիկոսը դավանաբանական վեճի բռնվեց կայսեր հետ, որի պատճառով նրան ձերբակալեցին ու աքսորեցին2: Կայսրը սկզբում ցանկանում էր նրան մահապատժի ենթարկել, սակայն նրան զգուշացրեցին, որ «դրանք (իմա՜ Ներսես կաթողիկոսը և նրա հետ կայսեր մոտ ուղարկված հայ մի քանի մեծամեծերը-Ա.Ե.) օտար ու հեռավոր երկրից ուղարկվել են մի հզոր թագավորի կողմից, մեծ տիրոջ պատգամավորներ են, չի կարելի նրանց վնաս հասցնել, քանի որ մեծ պատերազմ կծագի մեր և Հայոց մեծ թագավորի միջև»3: Թեև կայսրը Ներսես կաթողիկոսին ազատ չարձակեց, սակայն, փոխարենը Ներսեսի հետ մեկնածներին, ինչպես նաև Արշակ Բ-ի' Հռոմում պատանդ պահվող եղբորորդիներին մեծամեծ նվերներով ուղարկեց Հայաստան: Նա հորդորում էր Հայոց թագավորին' իրեն չմեղադրել կատարվածի համար4:

Երբ Արշակ Բ-ն ստացավ նամակը, բարկացավ ինչպես կայսեր արածի, այնպես էլ իր նախարարների վրա, որ կայսեր նվիրած գանձերը բերել են իրեն: «Քարերը (իմա՜ թանկարժեք քարերը, որ ուղարկել էր կայսրը-Ա.Ե.) կայսեր վրա թափեք և ձեր վրա, որ բերել եք: Մենք էլ շատ քարեր ունենք' դրանք տվողի և ձեր' դրանց բերողների ատամները թափելու համար»: Պետության հեղինակությանը հասցված այդ հարվածը, հասկանալի է' չէր կարող վճռական քայլերի չմղել Արշակ Բ-ի նման թագավորին: Նա ասում էր, որ նման անպատվությանը չի դիմանա և վրեժխնդիր կլինի: Այնուհետև նա հրամայեց Վասակ Մամիկոնյանին' զորքերը հավաքել և արշավել հռոմեական տիրույթների վրա: Վասակը 260 հազարանոց զորքով արշավեց ու ասպատակեց հռոմեական տիրապետության ներքո գտնվող Փոքր Ասիայի կենտրոնական շրջանները և հասավ Անկուրա5: Շուտով Ներսես կաթողիկոսը վերադարձավ Հայաստան6:

Աշտիշատի կանոնադիր ժոոոմո: Ժողովը գումարվեց 354 թ.: Արշակի գահակալության առաջին տարիներն էին, երբ Տիրանի գահակալության ողբերգական ավարտից հետո երկրում փլուզվել էին բոլոր տեսակի կարգ ու կանոնները, գլուխ էին բարձրացրել հին' հեթանոսական երևույթները, և Աշտիշատի ժողովը պետք է նորովի կարգավորեր երկրի ներքին վիճակն ու հարաբերությունները:

Ըստ Փավստոս Բուզանդի' Ներսես կաթողիկոսը մոտ 354 թ.7 եպիսկոպոսների ժողով գումարեց Աշտիշատում, քանի որ հենց այնտեղ էին գումարվել բոլոր նման

1 Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Ե., 2001, էջ 81:

2 Նույն տեղում, էջ 127, 139-141:

3 Նույն տեղում, էջ 139:

4 Նույն տեղում, էջ 143, 165:

5 Նույն տեղում, էջ 165-167: Անկուրան թերևս նույնական է ներկայիս Անկարա քաղաքին:

6 Նույն տեղում, էջ 173:

7 Թվականը ճշտելուն նպաստում է Մովսես Խորենացու այն տեղեկությունը, որ Ներսեսը կաթողիկոս է ձեռնադրվել Արշակ Բ-ի թագավորության (350-368) 3-րդ տարում (տե'ս Մովսես Խորենացի, էջ 334-335), այն է՝ 352/353 թ.: Նա ժողովը գումարել է Կեսարիայից վերադառնալուց անմիջապես հետո' 354 թ.:

- 17 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ժողովները1 2: Ըստ Մովսես Խորենացու ժողովը եղել է ոչ միայն եպիսկոպոսների մասնակցությամբ, այլ նաև աշխարհականների : Երկու պատմիչներն էլ հավաստում են, որ ժողովի նպատակն է եղել «կանոնական սահմանադրությամբ» երկրում աշխարհիկ ու եկեղեցական կարգերը բարենորոգելը և Հռոմեական կայսրությունում տեսած բարեկարգությունները Հայաստանում տեղայնացնելը3:

Ըստ Փավստոս Բուզանդի՝ ժողովը կարգ ու կանոն է սահմանել երկրում թե' աշխարհիկ և թե' հոգևոր կյանքում՝ հիմնված առաքյալների սահմանած կանոնների վրա: «Հայոց աշխարհի ժողովրդին վերածեցին կարծես վանական միաբանության, միայն ամուսնության կարգն էր տարբեր»4: Ժողովի որոշումների հիմամբ ստեղծվում էին աղքատանոցներ, հիվանդանոցներ, տեղավորում էին մինչ այդ բնակավայրերից պիղծ լինելու մեղադրանքով քշված բորոտներին ու այլ հիվանդների, նրանց դարման ու ռոճիկ տրամադրում: Ժողովը որոշել էր, որ հիվանդներն ու աղքատները մնան կացարաններում և ոչ թե դուրս գան մուրալու5: Ժողովը սահմանել էր նաև, որ մեռյալների վրա չպետք է անհույս լաց ու կոծ արվի, քանի որ դա հակասում էր քրիստոնեության հիմնական՝ հարության հույսին6:

Մարդիկ պետք է օրինավոր լինեն ամուսնության մեջ, չպետք է ստեն ու դավեն իրար, հեռու մնան ազգակցական մերձավոր ամուսնությունից7: Նրանք չպետք է ուտեին սատկած անասունի միս, ինչպես նաև արյուն ճաշակեին8:

Այս համատեքստում ըստ պատմիչի դատապարտվում էին նենգությունը, չարախոսությունը, բամբասանքը, ագահությունը, նախանձությունը, ցանկամոլությունը, արվագիտությունը, իգանալը, հարբեցողությունը, որկրամոլությունը, հափշտակությունը, պոռնկությունը, վրեժխնդրությունը, ստախոսութունը, թշնամությունը, սուտ երդումը, սպանությունը, անասնագիտության պղծությունը9:

Երկրի աշխարհիկ ու հոգևոր տերերը, նրանք, որ այլոց վրա իշխանություն ունեին, պետք է գթասիրտ լինեին իրենց ծառաների, կրտսերների ու աշակերտների նկատմամբ, նրանց անտեղի ու տարապայման հարկերով չնեղեին10:

Իրենց հերթին ծառաներն էլ պետք է հավատարիմ մնային իրենց տերերին11: Հավանաբար ժողովրդի միջից հեթանոսությունը դուրս մղելու համար ժողովը որոշել էր նաև դպրոցներ բացել հունարեն և ասորերեն լեզուներով, քանի որ աստվածաշունչը Հայաստանում քարոզվում էր հենց այդ լեզուներով12:

Ըստ Մովսես Խորենացու՝ ժողովի նպատակն էր կանոնական սահմանադրությամբ ողորմածություն հաստատելը, քանի որ մեր աշխարհում բորոտներն ու վարակիչ հիվանդություններով տառապողները հալածվում էին որպես պիղծ արարածներ, ապաստանում էին անապատներում և ամայի վայրերում, և որևէ մեկը նրանց համար հոգ չէր տանում: Բացի այդ, հաշմանդամներին որևէ մեկը չէր խնամում, անծանոթներին ոչ ոք իր տանն ապաստան չէր տալիս: Դրա համար ժողովը որոշեց ամեն մի գավառում աղքատանոցներ ու հիվանդանոցներ կառուցել, իսկ

1 Տե'ս Փավստոս Բուզանդ, էջ 118-119:

2 Տե'ս Մովսես Խորենացի, էջ 336-337:

3 Տե'ս նույն տեղում: Տե'ս նաև Փավստոս Բուզանդ, էջ 118-119:

4 Փավստոս Բուզանդ, էջ 118-119:

5 Տե'ս նույն տեղում, էջ 119-121:

6 Տե'ս նույն տեղում, էջ 120-121:

7 Տե'ս նույն տեղում:

8 Տե'ս նույն տեղում:

9 Տե'ս նույն տեղում:

10 Տե'ս նույն տեղում, էջ 120-123:

11 Տե'ս նույն տեղում, էջ 122-123:

12 Տե'ս նույն տեղում: Տե'ս Վարդանյան Վ., Ներսես Մեծը և Աշտիշատի ժողովի նշանակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, «Էջմիածին» Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1997, թիվ 11-12, էջ 141:

- 18 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

դրանց պահելու պարտավորությունը դրվեց ավանների ու ագարակների վրա, որպեսզի իրենց արդյունքից նրանց բաժին հանեն, իսկ նրանք էլ փակված մնան այդ տեղերում1:

Որոշվեց նաև ամեն գյուղում վանք հիմնել, որին կից պետք է գործեր օտարանոց, որբերի և ծերերի սննդանոց2:

Ժողովի որոշմամբ մենաստաններ են կառուցվում երկրի ամայի վայրերում3: Նախարարական տոհմերի մեջ արգելվում էր երկու բան. ա. մերձավոր խնամիություն հաստատելը, որն արվում էր ագահության պատճառով, թերևս, նախարարական տիրույթների ամբողջականությունը պահպանելու նպատակով, քանի որ «արտաքին» ամուսնության հետևանքով տիրույթների տարբեր հատվածներ կարող էին օտարվել4,

բ. մեռյալների վրա հեթանոսական սովորությամբ արարողություն անելը, երբ մարդիկ այլանդակում էին իրենց բարբարոսների պես5: Նման մի կոծի տեսարան Փավստոս Բուզանդը ներկայացնում է Գնելի թաղման հետ կապված, երբ նրա կին Փառանձեմը «հանդերձը պատռելով, հերարձակ, կուրծքը բաց բոլորի ներկայությամբ կոծ էր անում, բարձրաձայն ճչում, աղիողորմ արտասվելով ողբ էր անում...»6:

Բանակն ու բանակաշինութւունո: Արշակ Բ-ի օրոք Հայոց բանակն

ամենահզորներից մեկն էր աշխարհում: Պատմիչն այսպես է ներկայացնում Հայոց բանակն Արշակ Բ-ի օրոք. «չորս հարյուր հազար զինվոր' կուռ և զինավառ, որոնք ընտիր ռազմիկներ էին, լի արիությամբ և կռվում զոհվելու պատրաստ: Նիզակավորներ, սուսերավորներ, աղեղնավորներ' անվրեպ, կորովի, վաղրավորներ, սակրավորներ, որոնք սովոր էին թշնամու դեմ աներկյուղ կռվել, ամբողջ հեծելազորը' զրահավոր, պատենազեն, սաղավարտավոր, դրոշներով, բազմաձայն փողհարների նշանակիր խմբով»7:

Այնուհետև, նկարագրելով Շապուհի զորքերին ընդառաջ գնացող Հայոց զորքը, պատմիչը հաղորդում է, որ այն կազմված էր «ՄԻԱՍԻՐՏ, ՄԻԱԲԱՆ, ՄԻԱՄԻՏՔ» զինվորներից8:

Մեկ այլ միջադեպի հետ կապված' պատմիչը հայտնում է, որ «Վասակ զորավարը ձեռքի տակ ուներ մոտ վաթսուն հազար զինվոր' ընտիր և պատերազմող, որոնք միամիտք, միասիրտ էին' միաբան պատերազմելու, մարտնչելու իրենց կանանց ու որդիների համար, իրենց կյանքը նվիրելու աշխարհին (իմա՜ Հայաստան-Ա.Ե.) մինչև ի մահ, կռվելու իրենց բնիկ տերերի' Արշակունիների համար»9:

Հայոց բանակի հզորության և մարտունակության վերաբերյալ կարելի է կարծիք կազմել Մծբինի մոտակայքում 359 թ. տեղի ունեցած ճակատամարտի նկարագրությունից: Պարսկա-հռոմեական պատերազմի ժամանակ Շապուհը դիմեց Արշակ Բ-ի օգնությանը: Վերջինս հավաքեց իր զորքը' 400 հազար զինվոր և մեկնեց Շապուհին օգնության: Հայոց բանակը Մծբին քաղաքի մոտակա դաշտը հասավ այն ժամանակ, երբ հռոմեական զորքն արդեն դիրքավորվել էր, իսկ պարսկականը' դեռ ճակատամարտի դաշտ չէր եկել: Պարսից զորքին սպասելը ձանձրացրեց Հայոց զորքին: Հայ զինվորները պահանջում էին պարսիկներին չսպասել, այլ սեփական

1 Տե'ս Մովսես Խորենացի, էջ 336-337:

2 Տե'ս նույն տեղում:

3 Տե'ս նույն տեղում:

4 Տե'ս Վարդանյան Վ., նշվ. աշխ., էջ 139:

5 Տե'ս Մովսես Խորենացի, էջ 336-337:

6 Փավստոս Բուզանդ, էջ 190-191:

7 Նույն տեղում, էջ 205:

8 Նույն տեղում, էջ 215:

9 Նույն տեղում, էջ 223:

- 19 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ուժերով հաղթել հռոմեացիներին: Հատկապես անհամբեր էր Վասակ սպարապետը: Ի վերջո Արշակ Բ-ն տվեց հարձակման հրամանը: Հայոց բանակը հարձակվեց հռոմեական զորքի վրա, ջախջախեց և կոտորեց մինչև վերջին զինվորը1: Որոշ ժամանակ անց պատերազմի դաշտ եկած Շապուհը հայտարարեց, որ ինքը' ողջ պարսից զորքով, հազիվ թե կարողանար հաղթել հռոմեական զորքին1:

Պարսկա-հայկական երկարատև պատերազմներում հայոց սպարապետի և զորքի քաջագործություններից ազդված' Պարսից Շապուհ թագավորը հետագայում շատ անգամ կրկնում էր. «Երանի նրան, որ Հայոց զորքի տերն է, այդպիսի տիրասեր, միաբան և միամիտք զորքի»3:

Ամփոփելով ներկայացվածը՝ կարող ենք արձանագրել, որ Արշակ Բ-ի թագավորությունը հայոց պետականության պատմության ամենաուսանելի էջերից է: Հայոց արքան պետականակերտման դժվարին ճանապարհին անխոնջ կերպով հետտևում էր միայն մեկ տեսլականի՝ պետության հզորացմանը, որին էլ միտված էր նրա յուրաքանչյուր քայլը:

Արման Եղիազարյան

ՀԱՏՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ ԷՋԵՐԻՑ.

ԱՐՇԱԿ Բ-Ի ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Բանալի բառեր' ուսանելի էջեր, դարաշրջան, պատմություն, Արշակ II, պետականություն, Հայոց թագավորություն, պետության բարեշինություն, բանակ, պետության հեղինակություն

Արշակ Բ-ի դարաշրջանը կարևոր տեղ ունի հայոց պետականության պատմության մեջ: Այդ ժամանակ հայոց թագավորությունը բախվել էր լրջագույն հիմնախնդիրների, որոնց լուծումից էր կախված նրա հետագա գոյությունը: Արշակ Բ-ին հաջողվեց լուծել այդ խնդիրները. առաջին հերթին պետական բարձրագույն պաշտոններում նշանակվեցին հույժ փորձառու գործիչներ:

Արքան Ներսես կաթողիկոսի հետ զբաղվեց երկրի բարեկարգման աշխատանքով, որի արդյունքում ժամանակակիցները հայոց թագավորությունը համեմատում էին նույնիսկ Վերին Երուսաղեմի հետ:

Արշակ Բ-ն հզորացրեց հայոց բանակը՝ թվաքանակը հասցնելով 200 հզ զինվորի: Այդ ամենի շնորհիվ նրան հաջողվեց բարձրացնել պետության

հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Արդյունքում Հռոմն ու

Պարսկաստանը ստիպված հաշվի էին նստում հայոց թագավորության շահերի հետ:

Նույն տեղում, էջ 205-207: Նույն տեղում, էջ 207: Նույն տեղում, էջ 309-311:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

- 20 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Arman Yeghiazaryan

AN INSTRUCTIVE PAGE OF ARMENIAN STATEHOOD HISTORY: THE EPOCH

OF ARSHAK II

Key words: instructive pages, epoch, Arshak II, statehood, Armenian kingdom, accomplishment of the kingdom, army, authority of the state

The epoch of Arshak II has a special place in the history of Armenian statehood. At that time, the Armenian kingdom faced serious problems and its further existence depended on the solution of these problems. Arshak II managed to solve these problems: at first figures were appointed in all key positions of the kingdom who have already shown themselves in practice.

King Arshak II together with the Catholicos Nerses were engaged in accomplishment of the kingdom, as a result of which contemporaries compared Arshak’s Armenia with Heavenly Jerusalem.

King Arshak II strengthened the Armenian army, the number of which sometimes reached 200,000 soldiers. As a result of such efforts, Arshak II managed to raise the authority of the state on the external arena: in the issue, both Rome and Persia were forced to take into account the interests of the Armenian kingdom.

Арман Егиазарян

ОДНА ИЗ ПОУЧИТЕЛЬНЫХ СТРАНИЦ ИСТОРИИ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ: ЭПОХА АРШАКА II

Ключевые слова: поучительные страницы, эпоха, Аршак II,

государственность, Армянское царство, благоустройство государства, армия, авторитет государства

Эпоха Аршака II занимает особое место в истории Армянской государственности. В этот период Армянское царство сталкивалось с серьёзными проблемами, и от их решения зависело его дальнейшее существование. Аршак II сумел решить эти проблемы, первым делом на всех ключевых позициях царства были назначены фигуры, которые уже проявили себя на деле.

Царь Аршак II вместе с католикосом Нерсесом занимались благоустройством государства, в результате чего современники сравнивали Армению Аршака II с Небесным Иерусалимом.

Царь Аршак II усилил армянскую армию, численность которой иногда доходила до 200 000 солдат. В результате таких усилий Аршак сумел поднять авторитет государства на внешней арене: в итоге и Рим, и Персия были вынуждены учитывать интересы Армянского царства.

- 21 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.