Научная статья на тему 'ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ'

ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
126
11
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորներ / համեմատական քննություն / խոսվածքների բայական համակարգեր / զուգադրական մեթոդ / խոսվածքային հատկանիշ / Ում (ԼԻ)Ս ճյուղեր / բարբառային գոտի / HE DIALECTICAL UNITS OF KAPAN-GORIS AREA / COMPARATIVE EXAMINATION / VERB SYSTEMS OF THE SPEECHES / PARALLAL METHOD / A DIALECT CHARACTERISTIC / THE BRANCHES "UM" AND "LIS" / A DIALECTICAL ZONE / ДИАЛЕКТНЫЕ ЕДИНИЦЫ РЕГИОНА КАПАН-ГОРИС / СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ / ГЛАГОЛЬНЫЕ СИСТЕМЫ ГОВОРОВ / СОПОСТАВИТЕЛЬНЫЙ МЕТОД / СВОЙСТВО ГОВОРА / ВЕТВИ УМ И (ЛИ)С / ДИАЛЕКТНЫЙ ПОЯС

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Մանուչարյան Սվետլանա

Կապան-Գորիս տարածաշրջանը՝ իբրև բարբառային գոտի, հատկանշվում է (ԼԻ)Ս Ում ճյուղերին պատկանող խոսվածքներով: Այդ տարածաշրջանի բարբառային միավորների բայական համակարգերը քննել ենք համաժամանակյա կտրվածքում՝ համեմատական մեթոդի կիրառմամբ ներկայացնելով դրանց յուրահատկությունները: Ուսումնասիրության ենթակա խոսվածքներն ունեն մի շարք առանձնահատկություններ՝ ըստ խոնարհման հարացույցների ներկա ու անցյալ ժամանակաձևերի դրսևորումների: Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորները, ըստ անցյալ կատարյալի ժամանակաիմաստի արտահայտման, կարելի է բաժանել երկու խմբի՝ համադրական կազմությամբ ու վերլուծական. վերջին խմբին դասվող խոսվածքներում բացակայում են ըղձական ու ենթադրական եղանակների անցյալի առանձին ժամանակաձևերը: Խնդրո առարկա խոսվածքները տարբերակվում են նաև ըստ հարկադրական եղանակի կազմության, արգելական հրամայականի արտահայտման, երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերի գործածության, ինչպես անկանոն բայերի եղանակաժամանակային բարբառային տարբերակներով։ Կապանի ԼԻՍ ճյուղի Գորիսի խոսվածքների բայական համակարգերում գործուն են բոլոր եղանակային ժամանակաձևերը, իսկ Կապանի Ում ճյուղի մի շարք խոսվածքներում դրանք կիրառվում են իմաստային տարարժեքությամբ: Բարբառային նյութի քննությամբ նկատելի է, որ արդի ժամանակափուլում Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքները կարելի է դասակարգել ըստ բայական համակարգերի այն յուրահատկությունների, որոնք դիտարկել ենք իբրև խոսվածքային հատկանիշ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

A COMPARATIVE EXAMINATION OF THE VERB SYSTEMS OF THE SPEECHES (DIALECTS) OF KAPAN-GORIS AREAS

Kapan-Goris areas, as a dialectical zone are characterized by the manners of speech belonging to the branches lis [ԼԻ)Ս] and oom [Ում]. We have already examined the dialectical units of the verb systems of this area with synchronic consideration by representing their unique peculiarities with the application of a comparative method.The speeches under the examination possess a range of characteristics according to present and past tense displays of the conjugation indicators. As far as it concerns the expression of the tense and the meaning of the Past Simple the dialectic units of Kapan-Goris can be divided into two groups: synthetic and analytic. In the speeches belonging to the latter group some past tenses of Subjunctive and Conditional lack. The speeches under consideration are also differentiated according to the formation of compulsive mood, the expression of the negative Imperative, the application of secondary compound tenses, as well as the tense-mood dialectical variants of irregular verbs. All the mood tenses are applicable in the verb systems of the “LIS” branch of Kapan and Goris Dialect, whereas in a range of dialects of “UM” branch of Kapan they are used with double/various definitions. It should be noted, that currently, by the examination of the dialectical material, the dialects in Kapan-Goris area can be classified according to the verb system peculiarities that we have observed as a speech characteristic.

Текст научной работы на тему «ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ԿԱՊԱՆ-ԳՈՐԻՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ*

ՀՏԴ 81.282:811.19

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ԱԵԳՄՄ անդամ, Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ասիստենտ, ք. Գորիս, Հայաստանի Հանրապետություն smanucharyan81@mail.ru

Կապան-Գորիս տարածաշրջանը' իբրև բարբառային գոտի, հատկանշվում է (ԼԻ)Ս և Ում ճյուղերին պատկանող խոսվածքներով: Այդ տարածաշրջանի բարբառային միավորների բայական համակարգերը քննել ենք համաժամանակյա կտրվածքում' համեմատական մեթոդի կիրառմամբ ներկայացնելով դրանց

յուրահատկությունները: Ուսումնասիրության ենթակա խոսվածքներն ունեն մի շարք առանձնահատկություններ' ըստ խոնարհման հարացույցների ներկա ու անցյալ ժամանակաձևերի դրսևորումների: Կապան-Գորիս տարածաշրջանի

բարբառային միավորները, ըստ անցյալ կատարյալի ժամանակաիմաստի արտահայտման, կարելի է բաժանել երկու խմբի' համադրական կազմությամբ ու վերլուծական. վերջին խմբին դասվող խոսվածքներում բացակայում են ըղձական ու ենթադրական եղանակների անցյալի առանձին ժամանակաձևերը: Խնդրո առարկա խոսվածքները տարբերակվում են նաև ըստ հարկադրական եղանակի կազմության, արգելական հրամայականի արտահայտման, երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերի գործածության, ինչպես և անկանոն բայերի եղանակաժամանակային բարբառային տարբերակներով։ Կապանի ԼԻՍ ճյուղի և Գորիսի խոսվածքների բայական համակարգերում գործուն են բոլոր եղանակային ժամանակաձևերը, իսկ Կապանի Ում ճյուղի մի շարք խոսվածքներում դրանք կիրառվում են իմաստային տարարժեքությամբ: Բարբառային նյութի քննությամբ նկատելի է, որ արդի ժամանակափուլում Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքները կարելի է դասակարգել ըստ բայական համակարգերի այն յուրահատկությունների, որոնք դիտարկել ենք իբրև խոսվածքային հատկանիշ:

Բանալի բառեր' Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորներ, համեմատական քննություն, խոսվածքների բայական համակարգեր, զուգադրական մեթոդ, խոսվածքային հատկանիշ, Ում և (ԼԻ)Ս ճյուղեր, բարբառային գոտի:

Կապան-Գորիս տարածաշրջանը' իբրև բարբառային գոտի, ըստ ձևաբանական միահատկանիշ դասակարգման, հատկանշվում է Ում և (ԼԻ)Ս ճյուղերին պատկանող խոսվածքներով։ Այդ տարածաշրջանի բարբառային միավորների բայական համակարգերը քննել ենք համաժամանակյա հայեցակետով՝ համեմատական ու ներքին զուգադրական մեթոդների կիրառմամբ ներկայացնելով դրանց յուրահատկությունները: Հիշյալ տարածքային տարբերակների բայի անդեմ ու եղանակաժամանակային կազմությունները իմաստակառուցվածքային տեսանկյունից ունեն որոշակի ընդհանրություններ ու առանձնահատկություններ:

Դերբայներից, ըստ ձևաիմաստային դրսևորման, ուսումնասիրվող տարածքային տարբերակներում ընդհանրական են անորոշն ու ենթակայականը: Անորոշը կազմվում

* Հոդվածը ներկայացվել է 30.04.2019թ., գրախոսվել' 15.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

307

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

է -էլ//-ի/ ի լ և -ա/ա լ վերջավորություններով, օր.' պըտահէլ(Կապ.)//պըդահիլ(Գոր.),

>

կարթի լ (Կապ.)//կարթէ/իլ(Գոր.), քա շիլ (Կապ.)//քաշէ/իլ(Գոր.),

> > խօսալ(Կապ. Գոր.)// խուսալ (Շնհ.), ըրվալ(Կապ.)//ըրէվալ// յըրօվալ

(Գոր.)//իրէվալ(Վշ.,Տեղ)//յուրօվալ (Շնհ.,Խոտ)//ուրօվալ (Հլձ.) և այլն: Ենթակայական դերբայի -о/0 ղ-ով կազմությունները գործածվում են այդ տարածաշրջանի բոլոր

խոսվածքներում, օր.' կըլխօղ, հ ի մանչօղ(Կապ.)//հըմանչօղ (Գոր.), քանդօղ

>

(Կապ.)//քանդօղ (Գոր.), լըսօղ (Կապ.,Գոր.)//լիսօղ (Հլձ.), իսկ -ու/Ու ղ-ով

>

տարբերակները (օր.' վախուղ, լիս ուղ, խումուղ495), արդի ժամանակափուլում

>

կիրարկում են միայն Շինուհայրի խոսվածքի տարեց բարբառախոսները: Ինչպես Սյունիք-Արցախի բարբառներում, այնպես և քննվող խոսվածքներում վաղակատար ու հարակատար դերբայներն ունեն համապատասխանաբար -ա/ա լ և -ա/- ա ծ վերջավորություններ, օր.՝ կարթալ//կըրթացալ(Գոր.)// կա րթա լ(Կապ.),

չուրացալ(Գոր.)//չըրացալ (Կապ.), կ ի րած և այլն։ Խնդրո առարկա խոսվածքները,

>

ըստ վերոնշյալ դերբայների կազմության, չեն տարբերակվում, սակայն դերբայներից յուրաքանչյուրը, տվյալ տարածքային միավորներում ունենալով գործառույթային առանձնահատկություններ, խոսվածքային հատկանիշ է ձևավորում, որը

կներկայացնենք ստորև:

Եթե -ու/ում -ով անկատարն ընդհանրական է Կապան-Գորիս բարբառային գոտու համար (օր.' կարթում (Կապ., Արծ., Ագ.,Գ., Գղ., Դ.Բ., Աղ., Տ., Սյ.)//կարթում(Գոր., Տղ, Քհ., Վշ., Տթ.),սիրում(Կապ.,Արծ.,Նշ.,Գ.,Դ.Բ., Աղ., Տ.,Խ.)//

սիրում (Հլձ.,Կրձ.,Շնհ.)//սուրում(Գոր.,Վշ.,Տեղ,Խնձ.,Խոտ), պէրում (Շ.,Ծ.) //

>

պ իրում (Գոր.,Վշ.,Շնհ.,Քհ.)//պուրում (Կապ.,Արծ.,Ագ., Գ., Շշ.,Տթ.,Հլձ., Խոտ), ըսում

>

(Կապ.,Արծ.,Ագ.,Դ.Բ.,Գոր.,Վշ.)//լիսում(Տթ.,Շնհ., Խոտ), լիսում (Հլձ.), ապա -իս-ով կամ

>

-ս-ով վերջավորվող բայաձևերն առկա են միայն Կապանի տարածաշրջանի (ԼԻ)Ս ճյուղի խոսվածքներում (Եղվարդ, Ներքին Հանդ, Սրաշեն, Կաղնուտ), օր.' ըսիս, քիս,

կաս, կէնաս և այլն։ Ում ճյուղի հիշյալ խոսվածքներում գալ, տալ բայերի կամ , տամ տարբերակներում անկատարի -ում-ից հնչյունափոխության հետևանքով, կարծում ենք, մնում է -մ-ն496: Բարբառային այդ միավորներում ևս -իս վերջավորությամբ

դերբայը կիրառում են որպես անկատար երկրորդ կամ համակատար, օր'կալ-կալիս, հընդրէլ-հընդրէլիս և այլն:

Խնդրո առարկա տարածքային տարբերակներում արտահայտության պլանում կառուցվածքային տեսակետից տարբերվում է նաև ապակատար (ապառնի) դերբայը։ Միայն Եղվարդ, Կաղնուտ, Ներքին Հանդ և Սրաշեն գյուղերի խոսվածքներում այն 495 496

495 Տե՜ս Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Ե., 1975, էջ 185:

496 Տե՜ս նաև Գևորգյան Գ.Գ., Հայերենի բարբառների եղանակաժամանակային համակարգերի տարածագործառական բնութագիրը, Ե., 2013, էջ 66-68:

308

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

բաղադրված է -ական//- ական վերջնամասնիկից, ինչպես Ղարաբաղում և Հադրութում (օր.' մուտընական, մընական), իսկ մյուսներում' -ու/-ՈԼ -ից, օր.'

պիրէլու (Գոր.,Տղ,Վշ.)//պ իրիլու (Շնհ., Խոտ), պիրօլու(Շ.,Շշ.,Ծ.)//պուրհւլու(Կապ.,

>

Արծ.), օզէլու (Գոր., Աղ.,Դ.Բ.,Տ.) //օզուլու(Կապ., Ագ., Արծ., Գ.), ք ի նալու(Գոր., Վշ.,

>

Քշ., Հլձ., Խոտ, Շնհ.), քինէլու (Աղ.,Դ.Բ.,Տ., Սվ., Տթ.), քհւնուլու(Կապ., Ագ., Արծ., Գղ., Նշ., Ճ.) և այլն: Նկատելի է, որ Կապան-Գորիս տարածաշրջանի Ում ճյուղի խոսվածքների բայական համակարգերի յուրահատկություններից է ապակատարի հնչատարբերակների առկայությունը, որով բարբառախոսները հեշտությամբ զանազանում են միմյանց, քանի որ որոշ խոսվածքների բայաձևերում վերջավորության ձայնավորը ազդել է արմատականի վրա, և դրանք ենթարկվել են շրթնային ու քմային ներդաշնակության: Ըստ Ա.Ղարիբյանի' -ական վերջավորությունը, ավելանալով անորոշ դերբային, պետք է արտահայտի այդ դերբայի սեռական հոլովի գաղափար497 498:

Տարածքային տարբերակների համար խոսվածքային հատկանիշ498 կարելի է համարել նաև -ա/ա վ-ով վերջավորվող ընթացակցական դերբայի և դրանով

հարադրված ժամանակաձևերի գործածումը, օր.' տըսնալավ, քինիլււյվըմ և

> >

այլն: Այն, իբրև անորոշ դերբայի գործիական հոլովաձև, կիրառական է քննվող բոլոր խոսվածքներում, սակայն իբրև ձևաբայ՝ առկա է ինչպես Ղարաբաղի ու Հադրութի բարբառներում, այնպես էլ Կապանի ԼԻՍ ճյուղի բարբառային միավորներում: Այդ կազմություններն ընդունել են որպես անորոշի գործիական ձևեր' համարելով, որ դրանք «...զուտ որոշ բայերի բայական-բառային իմաստով պայմանավորվող մասնավոր դեպքեր են»499: Կարծում ենք, որ այն ճիշտ է միայն Գորիսի խոսվածքների տարբերակման համար, քանի որ դրանցում ընթացակցական դերբայից հարադրված ժամանակաձևերի կազմումը, իսկապես, սահմանափակ է: Նշենք նաև, որ

ընթացակցական ներկա ու անցյալ ժամանակաձևերը, արտահայտելով գործողության տևականության և ընթացքի մեջ լինելու գաղափար, ինչպես Ղարաբաղի բարբառում, այնպես և Եղվարդի, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Սրաշենի խոսվածքներում կարելի է ընդունել որպես շարունակական ներկա (օր.' մըտնէլավ ըն) և շարունակական անցյալ (մըտնէլավ ին)500:

Ներկա ժամանակաձևերը խոսվածքներում ձևավորվում են միանման քերականական կաղապարով' ձևաբայ+օժանդակ բայի ներկայի դիմաթվային խոնարհիչներ: Եմ օժանդակ բայի ներկա ժամանակի ա դիմաթվանիշ ցուցիչը բնորոշ է քննվող տարածաշրջանի բարբառային միավորներին ընդհանրապես, իսկ մյուս դիմաթվային խոնարհիչները տեղայնացված բնույթ ունեն. ե>է հնչյունափոխությամբ տարբերակները (էմ, էս, ա//ա , է(ն)ք, էք, էն) գործածվում են Գորիսի խոսվածքներում, Կապանի Դավիթ Բեկում, Տանձավերում, Աղվանիում, ե>ի անցմամբ փոփոխակները (իմ, իս, ա//ա, իք, իք, ին501)՝ Շիկահողում, Շիշկերտում, Ծավում, Ուժանիսում,

497 Տե՜ս Ղարիբյան Ա., Հայ բարբառագիտություն, Հնչյունաբանություն և ձևաբանություն, Ե., 1953, էջ 192:

498 Հասկացության մասին տե՜ս Կատվալյան Վ., Հայ բարբառագիտության հարցեր, Ե., 2014, էջ 120:

9 Մարգարյան Ա. , նշվ. աշխ., էջ 180:

500 Այդ մասին տե՜ս Դավթյան Կ., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե., 1966, էջ 149, Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 182:

501 Ե>ի-ի հնչյունափոխության մասին տե՜ս նաև Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 169:

309

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ճակատենում, Վաչագանում, Օխտարում, Ագարակում, իսկ ե>ը-ով տարբերակները (ըմ, ըս, ա//ԼԱ , ըք, ըք, ըն)' Կապանի մյուս խոսվածքներում: Նկատեյի է, որ օժանդակ բայի հոգնակի առաջին ու երկրորդ դեմքերի խոնարհիչները' իք//ըք «ենք» և իք// ըք «էք», ստեղծելով քերականական համանունություն502, տարբերակվում են միայն խոսքաշղթայում: Հետազոտության առարկա բարբառային բոլոր միավորներում վերոնշյալ լեզվական կաղապարով ձևավորվում են ներկայի ժամանակաձևերը, այսպես' անկատար ՔիԱ ըս(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), տէսնում էմ (Գոր.,Վշ., Տթ., Քշ., Քջ,

Հրթ.,Կնձ., Դ.Բ., Տ., Աղ.), լիսում էն(Հլձ.), մընումիմ//ըմ(Կապ.,Սյ.,Ուժ.,Ճ.,Վ.,Գ.,Գղ...),

>

ապակատար' կիլական ըմ (Եղ.,Կղ.,Ն.Հ., Ս.), ճիրիլու (Գոր.,Տղ,Վշ.,Հլձ.,Շնհ.,Քշ.)//ճ

> >

իրիլու (Աղ,Դ.Բ.,Տ.) յ/վԱԼ, վաղակատար կէրալ էք, ծընդրացալ ա, հարակատար

>>

քէցած ին//ըն (Կապ., Ագ., Արծ., Գղ.,Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ընթացակցական'պըրծնէլավ էն(Գոր., Տթ, Վղ., Հլ, Շնհ., Քշ.), լըսէլավ ըք (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.) և այլն: Նկատելի է, որ

քննվող խոսվածքների մեծ մասում օժանդակ բայից առաջ ապառնի ձևաբայի ու վերջավորությունը «...շրթնայնանում և վերածվում է «վ»-ի...»503, իսկ Գորիսի խոսվածքներում հանդիպում ենք նաև հավելական յ-ի' ձայնավորային հորանջը փակելու համար: Ինչպես որոշ բարբառներում, այնպես հետազոտության առարկա մի խումբ խոսվածքներում բացակայում են էական բայի անցյալի խոնարհիչները, ուստի դրանցում անցյալ ժամանակաձևերն արտահայտում են վերլուծական եղանակով կամ

օժանդակ բայի բաղադրյալ ձևերով504' լա (լ) ժամանականիշ մասնիկի

զուգորդությամբ: Ըստ անցյալ ժամանակի իմաստային տիրույթի' Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի: Առաջինին դասվում են այն խոսվածքները, որոնցում անցյալի ժամանակաձևերը ձևավորում են դերբայով և օժանդակ բայի անցյալի դիմաթվային ցուցիչներով: Այդ խմբին են պատկանում Գորիսի խոսվածքները, Կապանի Դավիթ Բեկ, Աղվանի ու Տանձավեր գյուղերի խոսվածքները, որոնցում էական բայն ունի ի, իր, էր, ի(ն)ք, իք, ին հնչյունափոխված ձևերը, նաև (ԼԻ)Ս ճյուղի խոսվածքները, որոնցում առկա են նույն ձևերը, բացառությամբ եզակի երրորդ դեմքի' ա/ ա ր և հոգնակի առաջին ու երկրորդ դիմաձևերի, որոնցում ք-ն նաև քմայնանում է' իք/ ք , օր.' խօսում

ի//իր// էր//ի(ն)ք//իք//ին (Գոր., Տղ,Քշ.,Վշ., Դ.Բ.,Աղ.,Տ.), նըստիս ի//իր//ար//իք//իք/ք //ին (Եղ.,Կղ.,Ն.Հ.,Ս.): Այդ խոսվածքներում անցյալի վերլուծական մյուս

ժամանակաձևերը կազմության նույն սկզբունքն ունեն, այսպես' վաղակատար տուվալ

ի (Գոր.,Վշ., Քհջ...), լ իս Шլ իր (Հլձ.), ասալ ար, փիդա ցա լ իք/ք (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.),

>

ապակատար նըստըլական իր (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), նըստէլու յ/վին (Գոր., Տղ, Քշ., Վշ., Սվ., Հլձ., Դ.Բ., Աղ., Տ.), ընթացակցական' քինէլավ ին (Եղ.,Կղ.,Ն.Հ.,Ս.): Երկրորդ խմբի խոսվածքներում անցյալի ժամանակաձևերը կազմվում են ներկա ժամանակաձևերի և ւ ա (ւ) բառ-մասնիկի հարադրությամբ լեզվական կառուցատիպերով505, ընդ որում' դիմաթվային գաղափարը փոխանցվում է օժանդակ բայի ներկայի խոնարհաձևերի միջոցով, ինչպես' յէշ ում ըմ լա(լ), կօնում (Շ.,Ծ.)//կէնում (Ագ.,Արծ.,Գ.,Կպ.) ըս լա(լ),

502 Օժանդակ բայի քերականական համանունության մասին տե՜ս Գևորգյան Գ., նշվ. աշխ., էջ 78:

503Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 190:

504 Այդ մասին տե՜ս Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 178, Գևորգյան Գ. Գ., նշվ. աշխ., էջ 77:

505 Տե՜ս նաև Գևորգյան Գ. Գ., նշվ. աշխ., էջ 79:

310

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

լըսած ըն '[ш(/), ըշխդէլու վ/յըք ՛լա([) և այլև: Սահմանական եղանակի անցյալի ժամանակաձևերի նման դրսևորումները բնորոշ են Կապանի տարածաշրջանի բարբառային միավորների մեծ մասին, որոնցում երբեմն օժանդակ բայի եզակի երրորդ

դեմքի ա խոնարհիչն ընկնում է506, օր.' օտում [ш([), պէրած [Ш([), ըրվալու [Ш([) և այլն: Հավելենք, որ Շիկահողի, Ծավի ու Շիշկերտի ենթախոսվածքներում միայն տարեց բարբառակիրներն անցյալ անկատար ժամանակաձևն արտահայտում են հետևյալ քերականական կաղապարով' -ս վերջավորությամբ ձևաբայ+օժանդակ բայի ներկայի խոնարհիչներ+ [Ш , օր.' նըստիս իս [Ш և այլն: Կարծում ենք' լեզվական այդ իրողությունը հիշյալ խոսվածքներում պայմանավորված է Մեղրու բարբառի ազդեցությամբ, որում ևս այդ ժամանակաձևը նույն կերպն ունի507: Ինչպես Գորիսի խոսվածքներում, Եղվարդում, Կաղնուտում, Ներքին Հանդում ու Սրաշենում ևս նմանատիպ կաղապարային կառույցները՝ ձևաբայ+օժանդակ բայի ներկայի

դիմաթվային խոնարհիչներ+ լա(լ), ընկալվում են նախ' որպես բաղադրյալ

ժամանակաձևեր, հետո' միայն պարզ, քանի որ և' (ԼԻ)Ս ճյուղի այս խոսվածքներում, և' Գորիսի բարբառային միավորներում գործուն են օժանդակ բայի անցյալի խոնարհաձևերը, ինչպես և լինել բայի ինէլ//իլէլ տարբերակը և պատմականորեն

փոփոխություն կրած լա(ւ) (<լեայ) բայաձևը, որոնք հարադրվում են նաև որոշ դերբայների՝ ձևավորելով երկրորդական բաղադրյալ ժամանակներ, օր.' տըսիս[ш([)

,մընաս ըմ[ա([, քիս ըս [ա(լ), տ ի ն ի ս [ա([, կաս ըք [ա([,կաս [ա(լ)

>

(Եղ., Կղ., Ն.Հ.,Ս.), լիսէլիս էմի [ա([), քինա լիս ա ինում և այլն: Հավելենք նաև, որ

«մնայիս ըս լա լ» տիպի կազմությունները Ա.Ղարիբյանը Սրաշեն գյուղի խոսվածքի համար ընդունել է որպես անցյալ անկատար508, սակայն ներկայումս տվյալ բարբառային միավորում նմանօրինակ քերականական կառույցը համապատասխանում է ոչ թե սահմանականի հիմնական, այլ երկրորդական բաղադրյալ ժամանակաձևին: Համաժամանակյա հայեցակետով (ԼԻ)Ս ճյուղի տարածքային այդ տարբերակներում էական բայի անցյալի խոնարհիչներով հարադրված ժամանակաձևերը գործառվում են միայն բարբառախոս տարեցների շրջանում, իսկ երիտասարդ բարբառակիրները Ում ճյուղի խոսվածքների ներգործությամբ կիրառում են -ում-ով ներկա ու անցյալ անկատար' «մոռացության մատնելով ներկայի ու անցյալ անկատարի սեփական կազմությունները»509:

Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորների համար խոսվածքային հատկանիշ կարելի է դիտարկել վաղակատար ու հարակատար դերբայներով ժամանակաձևերի, նաև անցյալ կատարյալի ձևաիմաստային դրսևորումները: Եթե բացառենք բայերի հնչատարբերակների առկայությունը, ապա կառուցվածքային տեսակետից ներկա վաղակատարը նույնական է քննության առարկա տարածքային բոլոր միավորներում: Սակայն վերոնշյալ երկրորդ խմբի խոսվածքներում այն ունի անցյալ կատարյալի իմաստ: Կապանի տարածաշրջանի Ում ճյուղի այդ խոսվածքներում բացակայում է անցյալ կատարյալի համադրական ձևը, այսինքն' անցյալ կատարյալի իմաստը արտահայտվում է վերլուծական եղանակով' վաղակատարով և օժանդակ բայի դիմաթվային խոնարհիչներով, օր.' յէկալ ըմ «եկա»,

6 Տե'ս Միքայելյան Ժ., նշվ. աշխ., էջ 50:

507 Տե'ս Աղայան Է., Մեղրու բարբառը, Ե., 1954, էջ 200:

508 Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 172:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

509 Գևորգյան Գ.,նշվ. աշխ., էջ 203:

311

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ըրվացալ ա «երևաց» և այլև: Կարծում ենք, որ լեզվական այս իրողության դրսևորումը պայմանավորված է Մեղրու, Կարճևանի, Ագուլիսի կամ Ղարադաղի բարբառների ազդեցությամբ, որոնցում ևս անցյալ կատարյալի ձևեր չկան, բայց իմաստն առկա է, ինչն էլ արտահայտվում է ներկա վաղակատարով, այնինչ վաղակատարի իմաստը բացակայում է510: Մեր կողմից պայմանականորեն առաջին խմբին դասվող բարբառային միավորներում՜ Դավիթ Բեկի, Աղվանու, Տանձավերի,Կապանի ԼԻՍ ճյուղի, նաև Գորիսի խոսվածքներում, կիրառվում են և' ներկա վաղակատար, և' անցյալ կատարյալի համադրական ձև, այսպես՝ յէկը//յէկու «եկավ», յէկալ ա «եկել է», իրէվացիք «երևացիք», իրօվացալ (Շնհ.)// հւրօվացալ (Հլձ.)// իրէվացալ էք «երևացել եք» (Գոր., Տղ, Վշ., Քշ.), ըրէվացիր, ըրէվացալ էս (Դ.Բ.,Աղ., Տ.), ըրվաց,

ըրվացալ ըս (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) և այլն: Նշենք նաև, որ Եղվարդի, Կաղնուտի,Ներքին Հանդի ու Սրաշենի խոսվածքներում ներկայումս զգայի է Կապանի տարածաշրջանի Ում ճյուղի բարբառային միավորների ազդեցությունը. վաղակատար ներկան կիրառում են նաև անցյալ կատարյալի իմաստով, այսինքն' դրանցում շարահյուսական մակարդակում առկա է քերականական բազմիմաստություն, իսկ անցյալ կատարյալի համադրական ձևը հանդիպում ենք միայն տարեց բարբառակիրների խոսքում: Այդ խմբի խոսվածքներում, ի տարբերություն երկրորդ խմբի տարածքային

տարբերակների, գործառում են վաղակատար անցյալի ձևեր, օր.' քի նացա լ//

>

քացալ ի (Գոր., Քհջ., Տղ, Խնձ.,Վշ., Քշ.), քէցալ ին(Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) և այլն:

Ի տարբերություն արդի գրական հայերենի, մի խումբ բարբառների, նաև Գորիսի խոսվածքների, որոնցում հարակատարով ժամանակաձևեր կազմում են միայն կրավորական ու չեզոք սեռի' գործողություն կատարողի վիճակ մատնանշող բայերով, Կապան քաղաքի, Ագարակի, Արծվանիկի, Գեղվա, Սյունիքի, Վաչագանի, Ուժանիսի և այլ խոսվածքներում գրեթե բոլոր բայերն ունեն հարակատարով ժամանակաձևեր,

այսպես' հըդրած ըս, ի փա ծ ա, տըսած ըմ լա լ և այլն: Հարկ է հավելել, որ, ինչպես

>

Ագույիսի, Մեղրու, Ղարադաղի, Կարճևանի, Կաքավաբերդի և այլ բարբառային միավորներում, վերոբերյալ խոսվածքներում ևս հարակատարով կազմված հիմնական ժամանակաձևերն արտահայտում են և' հարակատարի, և' վաղակատարի իմաստ: Այս դեպքում կրկին քերականական մեկ ձևն ունի իմաստային տարարժեքություն, օր.'

հըմբարած ա «հաշվել է, հաշված է», ասած ըք № to «ասել էիք, ասած էիք»: Իսկ Կապանի տարածաշրջանի այն խոսվածքներում, որոնք ունեն օժանդակ բայի անցյալի խոնարհիչներ, զանազանվում են վաղակատար ու հարակատար ժամանակաձևերը,

օր.' կիրալ ար, կիրած ար (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.), նըստալիք, նըստածիք (Դ.Բ.,Աղ., Տ.)

> >

և այլն: Եթե Գորիսի խոսվածքներում հարակատարով կառույցները սահմանափակ կիրարկություններ ունեն, ապա Կապանի տարածքային տարբերակներում գործառական տեսակետից հարակատարով հարադրված հիմնական ու երկրորդական ժամանակաձևերը հաճախական կիրառություն ունեն, ինչպես Ղարաբաղի ու Պոլսի բարբառներում:

Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքների բայական համակարգերում ըղձական ու ենթադրական եղանակների ապառնիի կազմավորումը նման է արդի գրական հայերենին' խոսվածքներին հատուկ եղանակաժամանականիշ ցուցիչներով,

օր ' ըղձ. ապ.՝ պիրցրանաք (Կապ.,Ագ., Արծ., Նշ.... ), ինգի (Գոր., Վշ., Քհջ., Քշ., Հրժ., Խնձ.), մընաք, ենթ. ապ.' կըտըսնամ, կըփըռնէս և այլն: Ինչպես Ղարաբաղի

510 Տե'ս Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 200:

312

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

բարբառում, այնպես և հետազոտության առարկա բարբառային միավորներում քերականական բազմիմաստություն ունեն ասացական բայերի ենթադրական ապառնին (օր.՝ կասէմէԳոր.)//կասիմ(Կապ.)), երբ բարբառախոսն այդ ժամանակաձևը կիրառում է անցյալ կատարյալի փոխարեն511, օր.' Լըհա վըր տըսալ ըմյէկալ ա, կասիմ

գիրււյվււյն մըհէնգ ա «Հենց որ տեսա, եկել է, ասացի' պահը հիմա է» և այլն: Գորիսի

>

տարածքային տարբերակների, նաև Դավիթ Բեկի, Աղվանու, Տանձավերի, Եղվարդի, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Սրաշենի բայական համակարգերում առկա են այս եղանակների անցյալ ապառնի ժամանակաձևեր, օր.' մընիք(Գոր.), կուտրատին,

կ ի կիրիր, կըմուտանար //մօտ կիկա ր և այլն: Սակայն Կապանի

> > >

տարածաշրջանի բարբառային այն միավորները, որոնցում օժանդակ բայի անցյալի խոնարհման ձևերը բացակայում են, չունեն ըղձական, ենթադրական ու հարկադրական եղանակների անցյալի առանձին կազմություններ։ Ըղձական ու ենթադրական եղանակների անցյալի իմաստը արտահայտվում է սահմանական եղանակի անցյալ ապակատար ժամանակաձևի միջոցով, այսպես' փըռէլու վ/յըն լա(լ) նշանակում է «բռնելու էին, բռնեն, կբռնեն»: Բարբառային օրինակից նկատելի է, որ քերականական միևնույն կառույցը բազմիմաստություն ունի' համապատասխանելով երեք եղանակաժամանակաձևի, ինչը տարբերակվում է միայն խոսքաշղթայում,այսպես' Թ ա վըր Ուրան լըսէլու վըս լա(լ), հալբաթ տի չըս լա(լ) ընէլու «Եթե նրան լսեիր, գուցե այդպես չէիր անի», Տըսնաս քըզ ճ

ինանչՈւլՈԼ վ/յ ա լա(լ) , վըր շէն Ումը տըսնալու վ/յա լա(լ) , «Արդյոք քեզ կճանաչեր, եթե գյուղում տեսներ»,Պա տա հի՞բ ըս լ ա(լ) ըսէլու «Իսկ դա ե՞րբ էիր ասելու» և այլն: Իսկ Գորիսի խոսվածքներում և դրանց ազդեցությունը կրող Դավիթ Բեկ, Աղվանի, Տանձավեր գյուղերի խոսակցական տարբերակներում այս ժամանակաձևը մենիմաստ է և գործառվում է իբրև երկրորդական բաղադրյալ ժամանակ:

Կապան-Գորիս խոսվածքների բայական համակարգերի համեմատական քննության համար, կարծում ենք, էական են նաև հարկադրական եղանակի, ժխտական խոնարհման և երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերի արտահայտման ընդհանրություններն ու յուրահատկությունները: Եթե խնդրո առարկա Ում ճյուղի բարբառային միավորներում ներկայումս գործուն են ըղձականի ապառնիից և պիտի եղանականիշ բառ-մասնիկի պի/ըտի(Կապ.)//պի/էտի (Գոր.)

հնչատարբերակներով կառույցները, ապա ԼԻՍ ճյուղի Եղվարդի, Կաղնուտի, Ներքին Հանդի ու Սրաշենի խոսվածքներում' բի/էդի փոփոխակով ժամանակաձևերը, օր.' պի/ըտի հըսնէ (Կապ.), պի/էտի հըսնի (Գոր.)//բի/էդի հըսնի (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) և այլն: Այս վերջին տարածքային տարբերակներում տարեց բարբառախոսները կիրառում են հիմնականում բէդմա եղանակիչով հարադրություններ, օր.'բէդմալըսիս, բէդմաըսիր և այլն, ինչպես և անցյալի կազմության համար առկա են անորոշ դերբայով և օժանդակ բայի բաղադրյալ ձևերով քերականական կառույցներ, օր.' բի/էդի լըսիլ ա լա(լ) և այլն512: Հետազոտության տարածաշրջանի միայն Գորիսի խոսվածքներին են բնորոշ հարկադրական եղանակի՝ անորոշ դերբայով և պիտէմ//պէտէմ եղանակավորիչ բայով կազմությունները, ընդ որում' այս դեպքում խոնարհվում է եղանակավորիչ բայը, օր.' ապ.' պըդահիլ պիտէմ, անց.' պըդահիլ պէտիք և այլն: Կապանի տարածաշրջանի այն 511 512

511 Տես Դավթյան Կ., նշվ. աշխ., էջ 221:

512 Այդ մասին տե՜ս նաև Սարգսյան Ա. Յու., Շաղախի ենթաբարբառը Հադրութի ենթաբարբառի միջավայրում, Ստեփանակերտ, 2009, էջ 56:

313

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

խոսվածքներում, որոնցում բացակայում են ըղձականի ու ենթադրականի անցյալի առանձին ժամանակաձևերը, հարկադրականի անցյալն արտահայտում են պի/ըտի եղանակիչի և սահմանականի անցյալ ապակատարով, օր.' պի/ըտի առնէլու վ/յըմ ԼԱ (Լ) և այլն, իսկ մյուս բարբառային միավորներում, նաև Գորիսի խոսվածքներում համաժամանակյա կտրվածքով երիտասարդ բարբառակիրները կիրառում են եղանակիչի և ըղձականի անցյալի հարադրությամբ քերականական կաղապարներ, օր.' պէտի իրէվար (Գոր., Տղ), պըտի ասիր(Դ.Բ.,Աղ., Տ.), բի/էդի լըսիք/ք (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) և այլն:

Քննվող տարածաշրջանի բարբառային միավորների համար խոսվածքային հատկանիշ է հրամայական եղանակի բայաձևերի –ա/ ա ք դիմաթվանիշ թեքույթով513 կազմությունները, որոնք առկա են ա/Ш խոնարհման պարզ և –ան սոսկածանց

ունեցող որոշ բայերի հարացույցներում, օր.' հըսկա'ցաք, յըտա'ցաք, տ ի մ ա՛ ցաք

>

և այլն: Նմանատիպ ձևերը բնորոշ են Գորիսի Կորնիձոր514, Խնձորեսկ, Քարաշեն515, Տեղ, Հալիձոր, Հարժիս, Հարթաշեն խոսվածքներին, որոնցում –ա/ Ш ք վերջավորությունը, կարծում ենք, համաբանությամբ տարածվել է նաև է խոնարհման

պարզ և ն կամ չ սոսկածանցավոր որոշ բայերի վրա, օր.' լի՛ սա ք, քա ՚ ցաք,

>

մըտա'ք, թըռա'ք և այլն: Իսկ Գորիսի ու Կապանի մյուս խոսվածքներում հիշյալ ժամանակաձևն ունի -էք հոգնակիանիշ վերջավորություն, այսպես' լըսէ՚ք, մըտէք և այլն:

Հետազոտության առարկա խոսվածքների բայական համակարգերի ժխտական խոնարհումը հատկանշվում է մասնիկավորմամբ' չ-ով, նաև մի և ոչ բառ-մասնիկների փոփոխակներով: Ժխտական չ մասնիկը տարածված է ինչպես հայերենի

բարբառներում, այնպես էլ Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքներում։ Այդ մասնիկով ժխտում են կատարում սահմանականի գլխավոր բաղադրյալ ժամանակների, ենթադրականի ժամանակաձևերի դեպքում, ընդ որում' ժխտական մասնիկը դրվում է դերբային հետադաս օժանդակ բայի վրա, օր.՝ ներկա' տէսնում չէս (Գոր., Տղ, Քշ., Վշ., Աղ., Դ.Բ., Տ.), տըսնում չըս(Կապ.,Ագ., Արծ., Նշ.... ), տըսնիս չըս (Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.), անցյալ անկատ.՝ ասումչի(Գոր., Կապ.)//ըսիս չի (Եղ., Կղ., Ս.,Ն.Հ.), վաղակատար' մըծացալ չէն//չին//չըն, անցյալ վաղ. մըծացալ չիք(Գոր., Տղ, Քշ., Վշ., Աղ.,Դ.Բ.,Տ.)//չիք/ք (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.), հար.-վաղ.'խըմած ա, անց. հար. վաղ.'խըմած ա լա(լ)(Կապ.,Ագ., Արծ., Գ., Վ., Ճ.) // խըմած չի (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.), ապակատ' ըսէլու չի//ըսըլական (Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) չի, անց. ապակատ.' ուտէլու չիր(Գոր., Տղ), օտէլու չըս լա(լ) (Կապ.,Ագ., Արծ., Գ., Վ., Ճ.), ուտըլական չիր(Եղ.,Կղ.,Ն. Հ., Ս.) և այլն։ Ինչպես նշեցինք, չ մասնիկը մասնակցում է նաև ենթադրական (պայմանական) եղանակի ապառնի և անցյալ ապառնի ձևերի ժխտականի դրսևորմանը, որը տեղի է ունենում անորոշ դերբայի հարադրությամբ, իսկ չ-ն ավելանում է դերբայից հետո դրվող էական բային, օր.' ապ' կիրիլ չըս//չէս, անց. ապ' կիրիլ չըս լա(լ)(Կապ.)//կիրիլ չիր (Գոր.,Դ.Բ.,Եղ.,Կղ.,Ն.Հ.,Ս.): Քննվող տարածքային տարբերակների բայական

համակարգերի մյուս եղանակաժամանակային ձևերի, բացառությամբ հրամայականի,

ժխտումը կատարում են վէչ (Գոր. խոս.-ներ,Աղ.,Դ.Բ.,Տ.)//վ ը չ (Եղ., Կղ.,Ս.,Ն.Հ.)// վ է / ը չ

< < <

(Արծ., Կպ., Շ., Խտ., Ծ., Ագ.,Խդ.,Շշ.,Լ.,Ուժ.) հետադաս բառ-մասնիկով: Նշենք նաև, որ ի

513 Դիմաթվանիշ թեքույթ կապակցությունը տե՜ս Գևորգյան Գ., նշվ. աշխ., էջ 117:

514 Տե՜ս Գևորգյան Գ., նշվ. աշխ, էջ 145:

515 Տե'ս Մարգարյան Ա., նշվ. աշխ., էջ 196:

314

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

տարբերություն մյուս բարբառային միավորների' Գորիսի խոսվածքներում անցյալ կատարյայի և ըղձական եղանակի ժխտական կառույցներն ունեն դրսևորման երկու կերպ' վերլուծական' վէչ-ի հարադրությամբ, և համադրական' ժամանակաձևին նախադաս չ-ով, ընդ որում' չ-ով կազմությունը բացատրվում է արդի գրական հայերենի ազդեցությամբ, այսպես' պըտմէցիր վէչ//չըպըտմէցիր, ըղձ. ապ. հըսնէմվէչ//չըհըսնէմ, անց. ապ.' հըսնիր վէչ//չըհըսնիր և այլն516: Աղվանի, Դավիթ Բեկ, Տանձավեր, Եղվարդ, Կաղնուտ, Ներքին Հանդ և Սրաշեն գյուղերի բարբառախոսները անցյալ կատարյայի

համադրական ձևի ժխտումը կատարում են միայն հետադաս վէչ(Աղ.,Դ.Բ.,Տ.)//վը չ

<

(Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.)-ով, օր.' նըստէց վէչ//վըչ, մըտար վէչ//վըչ և այլն: Յուրաքանչյուր

< <

խոսվածքում ըղձական ու հարկադրական եղանակաժամանակաձևերի ժխտումը արտահայտվում է դրական ձևերի և ոչ-ի փոփոխակների հարադրությամբ, այսպես՜

ըղձ. ապ.. քինիմ վէչ//վէ / ը չ //վ ը չ, պէնամ վէչ//վէ / ը չ//վ ը չ, ըղձ. անց. ապ'.

< < < < < <

կաղէնլոլ//պէնալու չըմԼա(լ) (Կապ.), կաղնի վէչ//վ ը չ, ք/քա վէչ (Գոր. խոս.-

<

ներ)//քինի վ ը չ (Դ.Բ.,Աղ.,Տ.,Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.), հարկ. ապ.' պի/ըտի քինի/էմ վէչ//վ է / ը չ,

< < <

բէ/իդի քինիմ վ ը չ(Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.), պի/ըտի հըվատ/դամ վէչ//վէ / ը չ(Գոր., Կապ.),

< < <

բէ/իդի տըսնամ վ ը չ (Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.), հարկ. անց. ապ' պի/ըտի հըվըտ/դալու չըմ

<

լա(լ) (Արծ.,Շ.,Կապ.,Ծ.,Ագ., Խդ., Շշ., Լ., Ուժ.), բէ/իդի տըսնի վ ը չ (Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.):

<

Գորիսի խոսվածքներում հարկադրականի ժխտական խոնարհման հարացույցը նման է դրականին' դրսևորվելով նաև եղանակավորիչ պիտիմ բայով կառույցի ժխտմամբ, օր.' ապ. պի/էտի տէսնամ վէչ, տէսնալ պիտէմ վէչ, անց. ապ. պի/էտի տըսնի վէչ, տէսնալ պըտիք վէչ և այլն: Տարածքային այդ տարբերակներում հարկադրականի ժխտման հարացույցներում հանդես է գալիս նախադաս չ-ն, որի գործառումը, կարծում ենք, կրկին պայմանավորված է արդի գրական լեզվի համընդհանրության միտմամբ, օր.' ապ. պի/էտիչըխօսի, խօսիլչըպէտի, անց. ապ. պի/էտիչըխօսիր, խօսիլչըպէտէր և այլն: Նկատելի է, որ եթե Կապանի տարածաշրջանի խոսվածքներից յուրաքանչյուրում հարկադրական եղանակի ժամանակաձևերի ժխտումն արտահայտվում է մեկ տարբերակով, ապա Գորիսի խոսվածքներում' չորս, այսպես' գրական «չպիտի կանգնեմ» ձևի դիմաց Կապան-Գորիս բարբառային միավորներում առկա են

համապատասխանաբար հետևյալ տարբերակները' պի/ըտի կաղնէմ վէչ// վէ /ը չ

<<

(Արծ., Շ., Կապ., Ծ., Ագ., Խդ., Շշ., Լ., Ուժ., Դ.Բ., Աղ., Տ.), բէ/իդի կաղնէմ վ ը չ

<

(Եղ.,Կղ.,Ս.,Ն.Հ.), Գորիսի խոսվածքներում' պի/էտի կաղնէմ վէչ, կաղնիլ պիտէմ վէչ, պի/էտի չըկաղնէմ, կաղնիլ չըպէտի: Կարծում ենք' չ-ով ձևերի առկայությունը Գորիսի տարածքային տարբերակներում պայմանավորված է Արարատյան բարբառի ներգործությամբ:

Այդ մասին տե՜ս նաև Մարգարյան Ա., նշվ. աշխ, էջ 212:

315

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Քննության ենթակա բարբառային գոտու լեզվական միավորների համար խոսվածքային հատկանիշ կարելի է ընդունել նաև արգելական հրամայականի դրսևորումը: Կապան-Գորիս տարածաշրջանի բարբառային միավորներում

արգելական հրամայականը եզակի թվում ունենում է ժխտական մի, մա, մէ(<մի) բառ-մասնիկները, իսկ հոգնակիում մաք, միք, մէք, որոնք ևս հետադասվում են բայաձևին:

Գորիսի խոսվածքներում և դրանց ազդեցությունն ունեցող խոսվածքներում (Աղ.,Դ.Բ.,Տ.), նաև' Քաջարանում առկա են անհնչյունափոխ մի, միք բառ-մասնիկները, ինչպես' կանչի' մի-կանչի' միք և այլն: Կապանի Ում ճյուղի խոսվածքներում ընդհանրական են մա, մաք մասնիկները, օր.' փըթավէ մա-փըթավէ մաք, սակայն Ծավի և Շիկահող խոսվածքներում գործածական են նաև դրանց քմային

տարբերակները' մա, մաք, այսպես' պ ի րցրանա՛ մա - պ ի րցրանա'

> >

մաք և այլն. մի-ի այս հնչատարբերակների առկայությունը բացատրելի է Մեղրու բարբառի ազդեցությամբ517, այլ ոչ թե այլ լեզուների: Իսկ (ԼԻ)Ս ճյուղի լեզվական մնացորդները պահպանած վերոնշյալ բարբառային միավորներում կիրառվում են մէ, մէք բառ-մասնիկները, ինչպես' հըսէ մէ, խօսա' մէք և այլն: Նկատելի է, որ արգելական մասնիկը շեշտ չի կրում, սակայն որոշ կառույցներում, երբ կորցնում է իր ձայնավոր հնչյունը և միանում բառարմատին, կարող է տրամաբանական շեշտ ստանալ, ինչպես' տի մա'րա//մա'րէք «այդպես մի' արա//արեք», տի մա'սէ//մա'սէք «այդպես մի' ասա//ասացեք»: Ի տարբերություն արգելականի այս կազմություններին՝ Գորիսի տարածքային տարբերակներում առկա են նաև անորոշ դերբայով ու հետադաս մի-ով քերականական կառույցներ, որոնցում «եզակի թվում անորոշի լ-ն դրափոխությամբ անցել է արգելականին, իսկ վերջինիս մ-ն՝ նրա տեղը. հոգնակի թվում էլ մի կողմից եզակի ձևերի նմանողությամբ, մյուս կողմից արգելականի (միք-ի) մ-ի առնմանությամբ անորոշի լ-ն ևս դարձել է մ»518, օր.՝ նըստի'լ մի>նըստումիլ, նըստի'լ միք>նըստում միք, լիցիցնի'լ մի>լիցիցնում իլ և այլն։ Անորոշ դերբայի և մի-ի տարբերակների հարադրությամբ արգելականի ձևերը հատուկ են Ղարաբաղի բարբառին519: Գորիսի խոսվածքներում ժխտականի այս կառույցներում ևս տրամաբանական շեշտի տեղափոխությամբ ձայնավորասկիզբ բային նախորդելիս մի-ի ձայնավորը սղվում է, օր.՝ տըհէնց մԸանիլ ճ ուր մԸօզիլ և այլն: Մի-ի ձայնավորի սղում է առկա նաև Ղարաբաղի և Հադրութի բարբառային միավորներում520: Խոսվածքային

առանձնահատկություն է նաև այն, որ Գորիսի տարածքային տարբերակների բայական համակարգերի ժխտական խոնարհման հարացույցում համադրական եղանակաժամանակաձևերից անցյալ կատարյալը և ըղձականի ժամանակաձևերը գործառվում են և' հարադրությամբ, և' չ-ի համադրմամբ:

Եթե երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերը Գորիսի խոսվածքներում սահմանափակ դրսևորումներ ունեն, ապա Կապանի տարածաշրջանի խոսվածքները հատկանշվում են դրանց՝ առավել հաճախադեպ կիրարկություններով, ինչով վերջիններս նման են Ղարաբաղի ու Հադրութի բարբառային միավորներին521: Կապան-Գորիս բարբառային գոտու խոսվածքներում երկրորդական բաղադրյալ ժամանակները կազմավորվում են անկատար, ապառնի, հարակատար դերբայների և ինէլ (<յինեյ)//իլէլ (Գոր. խոս.-ներ)//(ի)նիլ (Կապ.) բայի խոնարհաձևերի

հարադրությամբ. իբրև այդպիսիք Գորիսում առկա են հիմնականում լալ, ն Ու մ,

517 Տե'ս Աղայան Է., նշվ. աշխ., էջ 199:

518 Մարգարյան Ա., նշվ. աշխ., էջ 214:

519 Այդ մասին տե'ս Դավթյան Կ. , նշվ. աշխ., էջ 183:

520 Տե'ս նաև Դավթյան Կ., նշվ. աշխ., էջ 184, Սարգսյան Ա. Յու., նշվ. աշխ., 2009, էջ 59:

521 Մանրամասն տե'ս Դավթյան Կ., նշվ. աշխ., էջ 195-197, Պողոսյան Ա. Մ., Հադրութի բարբառ, Ե., 1965, էջ 194-203:

316

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Կապանում՜ լ՛ալ, նՈԼ մ, լած, նիս: Հայտնի է, որ երկրորդական բաղադրյալ ժամանակները, հարաբերվելով գլխավոր ժամանակներին, «...կատարվող, կատարված, կատարելի կերպերի համապատասխան տևական ընթացային գործողություն կամ եղելություն...»522 են արտահայտում՜ ունենալով իմաստային այնպիսի երանգ, որն «...ընդունված է անվանել շարունակականություն»523: Ըստ Ա. Ղարիբյանի' բայի շարունակական ձևը ցույց է տալիս գործողության շարունակական, տևական կամ ընթացքի մեջ լինելը524: Ինչպես Հադրութի, այնպես և քննվող տարածաշրջանի միայն ԼԻՍ ճյուղի բարբառային միավորներում են ընթացակցական դերբայից կազմավորվում շարունակական ներկա ու անցյալ ժամանակաձևեր, օր.' ներկա լըսէլավ ըմլալ,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

անցյալ' լըսէլավ ի լալ// լըսէլավ ի նիս և այլն, ընդ որում' նկատելի է, որ քերականական մեկ իմաստն արտահայտվում է երկու բաղադրյալ կազմությամբ: Ի տարբերություն Կապանի տարածքային մի շարք տարբերակների բայական համակարգերի՝ Գորիսի խոսվածքներում (ի) լալ -ի և -ու/d Լ մ վերջավորությամբ անկատար, ապառնի, հարակատար դերբայների հարադրությամբ քերականական կաղապարները (օր.' տէսնում էն լա(լ), տէսնալու վա լա(լ), տէսած էք լա(լ)...) արտահայտում են երկրորդական բաղադրյալ ժամանակների իմաստներ: Իսկ Կապանի այն խոսվածքներում, որոնցում բացակայում են օժանդակ բայի անցյալի դիմաթվային ցուցիչներով հարադրված հիմնական եղանակաժամանակային ձևերը, ինչպես իրավացիորեն նշում է Ժ.Միքայեյյանը, «...բաղադրյալ երկրորդական ժամանակները, առաջանալով գլխավորներին զուգահեռ, ստեղծում են կերպաժամանակային նոր իմաստներ...»525 և փոխարինում գլխավորներին: Եթե Կապանի տարածաշրջանի բարբառային այս միավորների բայական համակարգերում (ի)նիլ-ի խոնարհաձևերով և ում-ով անկատարով կառույցները ներկայացնում են հետևյալ պատկերը. ներկա ըսում ա սում, անց. անկատըսում ա լալ Օում, ըղձ ապ.' ըսում նի, ենթ. ապըսում կի/ընի, հարկ. ապըսում պը/իտի նի, ապա Գորիսի խոսվածքներում -ում-ով անկատարը զուգորդվում է միայն (ի) լալ -ին՝ ձևավորելով վաղակատար ու անցյալ վաղակատար երկրորդական բաղադրյալ ժամանակներ526, օր.՝ քանդում էս (ի) լալ, քանդում իր (ի) լալ և այլն: Ինչպես Սյունիք-Արցախ բարբառային գոտու լեզվական միավորներում, այնպես և քննվող բոլոր խոսվածքներում -իս//ս-ով դերբայով և լինել բայի խոնարհաձևերի բարբառային տարբերակների քերականական կառույցներով արտահայտում են գրեթե բոլոր եղանակների, բացառությամբ հրամայականի, երկրորդական բաղադրյալ

ժամանակներ:

Իս-ով անկատարով, -ական վերջավորությամբ ապակատարով և լալ կամ նիս հարադրությամբ, նաև այդ երկու բառ-մասնիկների զուգորդությամբ որոշ կազմություններ բնորոշ են միայն ԼԻՍ ճյուղի խոսվածքներին: Այդօրինակ լեզվական իրողություն է անցյալ հարակատարի բաղադրյալ ձևը, որով այս բարբառային միավորները նմանվում են Հադրութի բարբառին:

Իս-ով անկատարի հետ նկատելի են զուգաձևություններ, ինչպես' ներկա' հըսնէլիս էմ ի Օում //ի լալ (Գոր.), հըսնէլիս ըմ սում // լալ (Կապ.), հըսնիս ըմ նիս// * 523 524 525 526

2 Մարգարյան Ա., Հայոց լեզվի քերականություն, Ձևաբանություն, Ե., 2004, էջ 457:

523 Միքայելյան Ժ., Բայի երկրորդական ժամանակները Ղարաբաղի բարբառում, Հայոց լեզվի պատմության հարցեր, Միջազգային հայերենագիտական ութերորդ գիտաժողովի զեկուցումներ, Ստեփանակերտ, 2008, էջ 52:

524 Ղարիբյան Ա., նշվ. աշխ., էջ 181:

525 Միքայելյան Ժ., նշվ. աշխ., էջ 52:

526 Տե՜ս նաև Մարգարյան Ա., նշվ. աշխ.,1975, էջ 223:

317

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. անկատ.' հըսնէիս ի ի Օում //ի լալ (Գոր.), հըսնէիս ըմ [Այլ Օում (Կապ.), հըսնիս ի լալ (ն իս) //հըսնիս ըմ լալ նիս (Եղ.,Կղ.,Ն.Հ.,Ս.), ապառնի հըսնէիս էմ իՕիլու//իլալ(Գոր.), հըսնէիս ըմ Օօլու (Կապ.), հըսնիս ըմ իննական (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. ապ.' հըսնէիս ի ինիլու (Գոր.), հըսնէիս ըմ լալ Օօլու (Կապ.), հըսնիս ի իննական (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), վաղ'հընէիս էմ ի լալ (Գոր.), հըսնէիս ըմ լալ(Կապ.), հըսնիս ըմ լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. վաղ.'հըսնեիս ի ի՚լալ(Գոր.), հըսնիս ի լալ(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), հար.՝ հըսնէիս ըմ լած (Կապ.), հըսնիս ըմ լած (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. հար.' հըսնիս ի լա ծ //հըսնիս ըմ լա ծ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. կատ.' հըսնէիսիլա(Գոր.), հըսնիս լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ըղձ. ապ.' հըսնէիս ինէմ(Գոր.), հըսնէիս նիմ (Օում) (Կապ.), հըսնիս ինիմ (լալ) //հըսնիս ինիմ նիս (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ըղձ. անց. ապ.' հըսնէիս ինի (Գոր.), հըսնիիս իի (Տթ.), հըսնէիս ըմ Օօլու լալ//հըսնէիս նիմ լալ (Կապ.), խըսիս ինի (լալ) (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ենթ.

ապ.' հըսնէիս կինէմ(Գոր.), հըսնէիս կինիմ (Օում) (Կապ.), հըսնիս կինիմ(լալ )//հըսնիս կինիմ նիս (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ենթ. անց. ապ.' հըսնէիս կինի(Գոր.), հըսնէիս կինիմ լալ (Կապ.), հըսնիս կինի (նիս) //հըսնիս կինի լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), հարկ. ապ.' հըսնէիս պէտի ինէմ(Գոր.), հըսնէիս պը/իտի նիմ(Կապ.), հըսնիս բիդիմ ինիս//հըսնիս բիդիմ լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), հարկ. անց. ապ.' հըսնէիս պէտի ինի (Գոր.),

հըսնէիս պը/իտի նիմ լալ (Կապ.), հըսնիս բիդի ինիս// խըսիս բիդի լալ նիս(Եղ.,Կղ.,Ն.Հ.,Ս.) և այլն՛. Բարբառային նյութի դիտարկումից ակներև է, որ Գորիսի խոսվածքներում բացակայում են հարակատար և անցյալ հարակատար երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերը' իս-ով դերբայի և լած -ի հարադրմամբ, իսկ Կապանի այն խոսվածքներում, որոնցում կան օժանդակ բայի միայն ներկայի խոնարհիչներ, բացակայում են անցյալ վաղակատարը և անցյալ կատարյալը. Վերոնշյալ օրինակներից նկատելի է նաև, որ Կապանի տարածաշրջանի ՈՒմ ճյուղի խոսվածքներում սահմանականի անցյալի ապառնին և ըղձականի նույն ժամանակաձևն իրարից տարբերվում են միայն նօլհև և լալ բառ-մասնիկների շարադասությամբ.

Ապառնի դերբայով երկրորդական բաղադրյալ ժամանակները ևս

զուգաձևություններ ունեն, այսպես' սահմ. ապառնի' հըսնէլու վ/յըմ Օօլու (Կապ.), հըսըլական ըմ լալ(նիս)// հըսէի յըմ լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. ապ.' հըսնէլու վ/յըմ լալ Օօլու (Կապ.), հըսըլական ի լալ//հըսէի յի լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ըղձ. ապ.' հըսնէլու ինէմ (Գոր.), հըսնէլու նիմ (Օօլու) (Կապ.), հըսըլական նիմ(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ըղձ. անց. ապ.' հըսնէլու ինի (Գոր.), հըսնէլու վ/յըմ Օօլու "լալ, հըսըլական ինի(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ենթ. ապ.' հըսնէլու կինէմ (Գոր.), հըսնէլու կինիմ(Կապ.), հըսըլական կինիմ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ենթ. անց. ապ.' հըսնէլու կինի (Գոր.), հըսնէլու կինիմ լալ(Կապ.), հըսըլական կինի (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), հարկ. ապ.' հըսնէլու պէտի ինէմ (Գոր.), հըսնէլու պը/իտի նիմ (Կապ.), հըսըլական բէդի նիմ(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), հարկ. անց. ապ.' հըսնէլու պէտի ինի (Գոր.), հըսնէլու պը/իտի նիմ լալ (Կապ.), հըսըլական բէդի ինի(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.) և այլն.

Ի տարբերություն Գորիսի խոսվածքների' Կապանի տարածաշրջանի խոսվածքները, ինչպես նշեցինք, հատկանշվում են հարակատար դերբայով բաղադրյալ կազմությունների կիրառական հաճախականությամբ, քանի որ դրանցում հարակատար դերբայի և լինել-ի, երբեմն էլ կամ պակասավոր բայի խոնարհաձևերի հարադրությամբ երկրորդական բաղադրյալ ժամանակներ են առկա գրեթե բոլոր

318

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

բայերի եղանակային ձևերից, այսպես' ներկա'հըսածըմ Օում, անց. անկատ.հըսած ըմ Օում լալ, հար. հըսած ըմ լա ծ (Կապ.)//հըսած ըմ լալ, հըսած ըմ նիս (լալ )(Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), անց. հար. հըսած ըմ "լւնծ լալ (Կապ.)// հըսած ի լալ (Եղ., Կղ., Ն.Հ., Ս.), ապառնի' խօսած//խըսէցած ըմ Օօլու, անց. ապ. խօսած//խըսէցած ըմ Օօլու լալ//լած, ըղձ. ապ.' խօսած// խըսէցած նիմ, ըղձ անց. ապ.' խօսած// խըսէցած նիմ լալ//լած, ենթ. ապ.' խօսած//խըսէցած կինիմ, ենթ. անց. ապ.' խօսած //խըսէցած կինիմ լալ//լած, հարկ. ապ.' պը/իտի խօսած//խըսէցած նիմ, հարկ. անց. ապ.' խօսած//խըսէցած պը/իտի նիմ լալ//լած, ինչպես և' կարթած կաս, քէցած կաք և այլն: Հարակատար դերբայի գործառութային ոլորտը լայն է. լինել բայի իս-ով անկատարի հետ Կապանի ՈՒմ ճյուղի տարածքային տարբերակներում, բացի Աղվանիում, Դավիթ Բեկում և Տանձավերում, առկա են այլ ժամանակաձևեր, ինչպես' կաղնած նիլիսըմ Օում «կանգնած լինելիս եմ լինում», կաղնած նիլիսըմ լալ //լած, կաղնած նիլիս ըմ Օօլու, կաղնած նիլիս նիմ, կաղնած նիլիս կինիմ, կաղնած նիլիս պը/իտի նիմ: Ինչպես մյուս դերբայներով, այնպես էլ հարակատարով կազմված հիմնական ժամանակաձևերն արտահայտում են գործողության կարճատևություն, իսկ երկրորդականները' տևականություն, ինչպես' «Թայէս տըր ա մասին խըսէցած նիմ լալ//լած, մըռնիմ» և այլն: Համամիտ լինելով Ժ.Միքայել|անի հետ' նշենք, որ Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքներում ևս բաղադրյալ ժամանակների ձևավորման պատճառներից է տարբեր գործողությունների ժամանակային համադրման անհրաժեշտությունը խոսքում527, օր.' «Թա վըր տու կաղնած նիս հըղըցէն ղըրաղէն, տըսած կինիս ուրան, վըր դաղավ ըսյէկա(ծ)»(Կապ.), «Մըն օր հունց

ա պըդահում, էրկու հօքի եշավքինալիսին ուՕում ճաղացը» (Գոր., Տղ) և այլն:

Հարկ է հավելել, որ երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերով կազմությունները, որոնք հարստացնում են բանավոր խոսքը կերպաժամանակային ոճավորմամբ, Կապանի տարածաշրջանի խոսվածքներում ավելի շատ են կիրառվում, քան Գորիսի բարբառային միավորներում:

Որոշ բայերի բարբառային համարժեքները հնչատարբերակային են, որոնց առկայությամբ խոսվածքները յուրահատկություններ ունեն. Գորիսի խոսվածքներում

առկա քին0ղ//քինաց0ղ//քացշղ տարբերակների դիմաց Կապանի

> >

տարածաշրջանի խոսվածքներում գործառում են քունօղ//քէցօղ ձևերը: Գորիսի

խոսվածքներին բնորոշ քիթած (<գտանել) «գտած» բայաձևին Կապանի

>

տարածաշրջանի խոսվածքներում իմաստապես համապատասխանում է ճարած-ը, իսկ փոխառյալ հարադիր ունեցող ամպ, (արաբ. amal)528 կալ «պատշաճել, ստացվել» բային' տըռնալ բայը (վերջինս Գորիսի խոսվածքներում առկա է տառնալ

հնչատարբերակով): Կապան-Գորիս տարածաշրջանների խոսվածքներում

կիրառական տեսակետից տարբերություն են դրսևորում քաղէլ և քանդէլ բայերը: Կան շարահյուսական որոշ կառույցներ, որոնցում գորիսեցին նույն նշանակությամբ

օգտագործում է քանդէլ-ը, կապանցին' քաղէլ-ը, օր.' մօշը քանդել//քաղել խի Օձօրը

>

քանդել// խի Օձօրը քաղել, բայց Կապանի ու Գորիսի խոսվածքներում

7 Տե՜ս Միքայելյան Ժ., նշվ. աշխ., էջ 52:

528 Մարգարյան Ա., նշվ. աշխ., 1975, էջ 503:

319

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«կըրտօշկան//կըրտօպին քանդէլ(Գոր.)// քանդէլ (Կապ.)» արտահայտությունն ընդհանրական է: Գորիսի խոսվածքներում (մասնավորապես' Գորիս քաղաք, Վերիշեն)

կիրարկվում է բաղարկությամբ առաջացած հիյիդա մ 529«չգիտեմ» բայաձևը, այնինչ

>

Կապանի տարածաշրջանի խոսվածքներում հանդիպում ենք հինչ գիդամ (<ինչ

>

գիտեմ) տարբերակով։

Այսպիսով' բարբառային նյութի դիտարկմամբ պարզվում է, որ

համաժամանակյա կտրվածքում Կապան-Գորիս տարածաշրջանի խոսվածքները զգայի փոփոխություններ են կրել: Հետազոտության առարկա բարբառային

միավորները կարելի է դասակարգել ըստ բայական համակարգերի

յուրահատկությունների, որոնք ընդունել ենք որպես խոսվածքային հատկանիշ: Պայմանավորված հասարակական, տնտեսական ու մշակութային կյանքի փոփոխություններով, ինչպես և լեզվական ներգործություններով' այդ տարածքային տարբերակների բայական համակարգերում ձևավորել են կիրառական մի քանի առանձնահատկություններ, որոնք դրևորվում են տարեց ու երիտասարդ բարբառակիրների խոսքում: Եթե Կապանի ԼԻՍ ճյուղի և Գորիսի խոսվածքների բայական համակարգերում գործուն են բոլոր եղանակաժամանակային ձևերը, ապա Կապանի Ում ճյուղի մի խումբ խոսվածքներում դրանցում առկա է իմաստային տարարժեքություն: Կապանի տարածաշրջանի ԼԻՍ ճյուղի խոսվածքները,

«...հանդիպելով «ում» ճյուղի Ղարաբաղի բարբառին, ուժեղ ազդեցության ենթարկվելով' բավականին ազդվել են նրանից' որոշ ձևափոխությամբ պահպանելով «ս» ճյուղի...»530 տարբերակիչ հատկանիշները: Սյունիք-Արցախ տարածաշրջանում վերաբնակված ներգաղթածների խոսակցական տարբերակները ևս իրենց հերթին որոշակիորեն ներգործել են Ում ճյուղի բարբառային միավորների վրա, որով էլ բացատրեյի է քերականական զուգաձևությունների առկայությունը նույն խոսվածքում: Սույն աշխատանքով փորձել ենք ներկայացնել քննվող տարածաշրջանի խոսվածքների բայական համակարգերի' հնարավորիս ամբողջական պատկերը' կարևորելով այն հանգամանքը, որ մեր ուսումնասիրած լեզվական երևույթները հայերենի կենդանի բարբառային միավորների առանցքային ու էական իրողություններ են, որոնք ժամանակի հոլովույթում անփոփոխ չեն մնացել:

A COMPARATIVE EXAMINATION OF THE VERB SYSTEMS OF THE SPEECHES (DIALECTS) OF KAPAN-GORIS AREAS

SVETALANA MANUCHARYAN

Member of the Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Goris State University, acting dean of Humanities and social sciences,Ph.D in Philological Sciences, Assistant, lecturer at the department of Armenian Language and

Literature of Goris State University,

Goris, Republic of Armenia

Kapan-Goris areas, as a dialectical zone are characterized by the manners of speech belonging to the branches lis [ԼԻ )U] and oom [Ու մ ]. We have already examined the dialectical units of the verb systems of this area with synchronic consideration by representing

529

530

Օրինակը տե՜ս Մարգարյան Ա., նշվ. աշխ., էջ Դավթյան Կ., նշվ. աշխ., էջ 235:

112:

320

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

their unique peculiarities with the application of a comparative method.The speeches under the examination possess a range of characteristics according to present and past tense displays of the conjugation indicators. As far as it concerns the expression of the tense and the meaning of the Past Simple the dialectic units of Kapan-Goris can be divided into two groups: synthetic and analytic. In the speeches belonging to the latter group some past tenses of Subjunctive and Conditional lack. The speeches under consideration are also differentiated according to the formation of compulsive mood, the expression of the negative Imperative, the application of secondary compound tenses, as well as the tense-mood dialectical variants of irregular verbs. All the mood tenses are applicable in the verb systems of the “LIS” branch of Kapan and Goris Dialect, whereas in a range of dialects of “UM” branch of Kapan they are used with double/various definitions. It should be noted, that currently, by the examination of the dialectical material, the dialects in Kapan-Goris area can be classified according to the verb system peculiarities that we have observed as a speech characteristic.

Key words: the dialectical units of Kapan-Goris area, a comparative examination, Verb Systems of the speeches, Parallal method, a dialect characteristic, the branches “UM” and “LIS” , a dialectical zone.

СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ КАТЕГОРИЙ ГЛАГОЛА В ГОВОРАХ

РЕГИОНА КАПАН-ГОРИС

СВЕТЛАНА МАНУЧАРЯН

Член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), врио декана факультета гуманитарных и социальных наук, лектор кафедры армянского языка и литературы Горисского государственного университета, кандидат филологических наук, ассистент, г.Горис, Республика Армения

Регион Капан-Горис, как диалектный пояс, характеризуется говорами, относящимися к ветвям (ЛИ) С и Ум. Категории глагола диалектных единиц этого региона мы разбирали в синхронном порядке, применяя сравнительный метод, представили их особенности. Говоры, подлежащие исследованию, имеют целый ряд особенностей, исходящих из выражения временных форм глаголов настоящего и прошедшего времени при спряжении. Диалектные единицы региона Капан-Горис по выражению прошедшего совершенного времени можно разделить на две группы: синтетического и аналитического образования. В относящихся ко второй группе говорах в желательном и предположительном наклонениях отсутствуют отдельные временные формы прошедшего времени. Исследуемые говоры различаются также по образованию наклонения принуждения, по выражению категорического запрета, применению придаточных составных временных форм, как и диалектными вариантами выражения наклонения и времени неправильных глаголов. В глагольных категориях ветви (ЛИ) С Капана и говоров Гориса действуют временные формы всех наклонений, а в ряде говоров ветви Капана они применяются в разных смысловых значениях. При анализе диалектного материала видно, что на современном этапе говоры региона можно классифицировать по тем особенностям категорий глагола, которые мы рассматривали как свойство говора.

Ключевые слова: диалектные единицы региона Капан-Горис, сравнительный анализ, глагольные системы говоров, сопоставительный метод, свойство говора, ветви Ум и (ЛИ)С, диалектный пояс.

321

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.