Научная статья на тему 'Հայաստանի հանրապետության տնտեսական անվտանգության բարելավման ուղիները'

Հայաստանի հանրապետության տնտեսական անվտանգության բարելավման ուղիները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
308
36
Поделиться
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Մարկոսյաե

Ցանկացած պետության տնտեսական անվտանգության համակարգի ձևավորումը նպատակ ունի ստեղծել երկրին սպառնացող ներքին և արտաքին վտանգները չեզոքացնելու կամ նվազեցնելու համապատասխան մեխանիզմներ: Տնտեսական անվտանգության գնահատման ցուցանիշների միջոցով հնարավոր է դառնում երևույթի այս կամ այն կողմին վերաբերող քանակական կապվածության միջոցով կարևորել տնտեսական անվտանգության կառավարումը: Այդ գործընթացի արդյունավետության բարձրացման և ամբողջականացման առումով անհրաժեշտ է, ելնելով տնտեսական անվտանգության ցուցանիշների վտանգվածության աստիճանից, իրականացնել դրանց առողջացում և ցանկալի մակարդակի ապահովում: Կախված ցուցանիշի ռիսկայնության խորությունից և դրա մեծությունից բնականաբար, տարբեր ժամանակահատված և միջոցներ կպահանջվեն այդպիսի նպատակամետ քաղաքականության իրականացման համար: Հանրապետության, որոշ ցուցանիշների համար նաև տարածաշրջանային վերլուծություններով հանդերձ, տնտեսական անվտանգության առավել վտանգավոր գոտում գտնվող առանձին ցուցանիշների բարելավման ուղիների մշակումը ներկայումս ունի ոչ միայն տնտեսական, այլև գործնական կարևոր նշանակություն:

Похожие темы научных работ по экономике и бизнесу , автор научной работы — Աշոտ Մարկոսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Обеспечение экономической безопасности (ЭБ) является главным гарантом независимости, суверенности страны, условием стабильной и эффективной деятельности общества и личности. По этой причине обеспечение ЭБ один из основных приоритетов развития национальной экономики. Исходя из анализа показателей оценки ЭБ трех Южно-кавказских республик, даны их общности, особенности и степени опасности. В качестве общего параметра, который характерен для всех трех стран, выделены фактические уровни показателей бедности, многократно превышающие их "естественный" уровень (не более 9% от количества населения). По этому показателю все три республики находятся на самом высоком, 9-ом уровне опасности. Показатели ЭБ отдельных Южно-кавказских республик классифицированы и сгруппированы по степени опасности. Детально анализированы проблемы формирования и использования доходов в республиках Южного Кавказа. Изучены особенности формирования оплаты труда наемных рабочих, налогов, в том числе пропорциональности прибыли и чистого дохода, полученного владельцами капитала в процессе производства и импорта. Важное место уделено изучению таких показателей находящейся на высшем уровне опасности Республики Армения, каковыми являются бедность населения и демографические проблемы, распределение доходов и расходов населения по децильным группам, ресурсы 25 видов товаров, имеющих большой удельный вес в структуре потребления населения, показатели естественного передвижения населения, миграционный рост населения, показатели внешнего долга республики и их предельные уровни, уровень долларизации экономики, объемы импорта-экспорта, показатели убыточности экономики и роста задолженностей и т.д.

Текст научной работы на тему «Հայաստանի հանրապետության տնտեսական անվտանգության բարելավման ուղիները»

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Աշոտ Մարկոսյաե

Ցանկացած պետության տնտեսական անվտանգության համակարգի ձևավորումը նպատակ ունի ստեղծել երկրին սպառնացող ներքին և արտաքին վտանգները չեզոքացնելու կամ նվազեցնելու համապատասխան մեխանիզմներ: Տնտեսական անվտանգության գնահատման ցուցանիշների միջոցով հնարավոր է դառնում երևույթի այս կամ այն կողմին վերաբերող քանակական կապվածության միջոցով կարևորել տնտեսական անվտանգության կառավարումը: Այդ գործընթացի արդյունավետության բարձրացման և ամբողջականացման առումով անհրաժեշտ է, ելնելով տնտեսական անվտանգության ցուցանիշների վտանգվածության աստիճանից, իրականացնել դրանց առողջացում և ցանկալի մակարդակի ապահովում: Կախված ցուցանիշի ռիսկայնության խորությունից և դրա մեծությունից բնականաբար, տարբեր ժամանակահատված և միջոցներ կպահանջվեն այդպիսի նպատակամետ քաղաքականության իրականացման համար: Հանրապետության, որոշ ցուցանիշների համար նաև տարածաշրջանային վերլուծություններով հանդերձ, տնտեսական անվտանգության առավել վտանգավոր գոտում գտնվող առանձին ցուցանիշների բարելավման ուղիների մշակումը ներկայումս ունի ոչ միայն տնտեսական, այլև գործնական կարևոր նշանակություն:

Ներածություն

Շուկայական տնտեսությանն անցման ժամանակահատվածում (1990-ական թթ. սկիզբ) ՀՀ-ում ձևավորված ճգնաժամային իրավիճակը ոչ միայն շուկայական վերափոխումների արդյունք էր, այլև տարածաշրջանում ստեղծված բարդ և, ամենից առաջ, քաղաքական միջավայրի, ինչպես նաև անցյալից եկած մի շարք պատճառների հետևանք: Եվ եթե հաշվի առնենք երկրաշարժից ու ղարաբաղյան հակամարտությունից քայքայված տնտեսությունում վերա-կանգնողական աշխատանքների ծավալումը, ապա պատահական չէ, որ սկզբնական շրջանում, նախկին խորհրդային երկրների նման, Հայաստանում ևս տնտեսական անվտանգության (այսուհետ ՏԱ) գրեթե բոլոր համամասնությունները խաթարված էին: Հետագա տարիներին կայունության պահպանման և տնտեսական աճի ապահովման պարագայում հաջողվեց հասնել ՏԱ որոշակի մակարդակի, որը վտանգավորության սահմանում չէ, բայց բավական հեռու է անվտանգ վիճակի սահմանագծից:

3

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

1. Հարավկռվկասյաե հանրապետությունների ՏԱցուցանիշների ընդհանյաւթյունները, առանձնահատկությունները և վտանգավոյաւթյան աստիճանը

Հարավկովկասյան երեք հանրապետությունների 1995-2003թթ. ՏԱ ցուցանիշների կազմի, սահմանային արժեքների և ըստ վտանգավորության աստիճանի դրանց դասակարգումը հնարավորություն է տալիս բացահայ-տել ինչպես մի շարք ընդհանրություններ, այնպես էլ որոշակի առանձնահատկություններ [1]:

Որպես այնպիսի ընդհանրություններ, որոնք բնորոշ են երեք հանրապետություններին էլ, կարելի է նշել.

ա) աղքատության ցուցանիշի «բնական» մակարդակը (ոչ ավելի, քան 9%-ը) բազմակի գերազանցող փաստացի մակարդակները: Այդ ցուցանիշ-ներով երեք հանրապետություններն էլ գտնվում են վտանգավորության ամենաբարձր' 9-րդ աստիճանում,

բ) վտանգավորության ամենաբարձր' 9-րդ աստիճանում է գտնվում նաև ինֆլյացիայի միջին մակարդակը,

գ) Ջինիի գործակցի1 ցուցանիշով Հայաստանը և Վրաստանը գտնվում են վտանգավորության 9-րդ, Ադրբեջանը' 8-րդ աստիճանում,

դ) երեք հանրապետություններն էլ վտանգավորության 8-րդ աստիճանում են գտնվում տնտեսական աճի և ՀՆԱ-ում տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերի տեսակարար կշռով,

ե) կյանքի սպասվելիք տևողության և ներքին սպառման մեջ ներմուծման տեսակարար կշռով Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են վտանգավորության 8-րդ, Վրաստանը' 6-րդ տեղում,

զ) ՏԱ վտանգավորության բարձր աստիճան ունի ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի ցուցանիշը. Հայաստանում 8-րդ և Վրաստանում 8-րդ, Ադրբեջանն այդ ցուցանիշով 6-րդ տեղում է,

է) երեք հանրապետություններն էլ վտանգավորության միևնույն 4-րդ աստիճանում են գտնվում մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով, արդյունաբերական արտադրության մեջ մեքենաշինության տեսակարար կշռով (առաջին աստիճան), ինչպես նաև հանցագործության մակարդակի (հանցագործությունների թիվը 100 հազ. մարդու հաշվով) ցուցանիշով (առաջին աստիճանով):

1 Եկամուտների փաստացի բաշխման օբյեկտիվ գնահատականի համար օգտագործվող այս գործակիցը ցույց է տալիս, թե համախառն եկամուտների որ մասը բնակչության առանձին խմբերի մոտ ինչպես է կենտրոնացված և որը թույլ է տալիս դատել տվյալ երկրում տնտեսական անհավասարության մակարդակի մասին: Որպես կանոն, Զինիի գործակիցը հաշվարկվում է բնակչության 10 (դեցիլային) կամ 20 (քվանտ^ային) տոկոսային հավասարաչափ բաշխված խմբերի համար: Ավելի մանրամասն այդ մասին տե ս «Ինչո ւ են կառուցում «Լորենցի կորը» և հաշվարկում Ջինիի գործակիցը» Ա.Մարկոսյանի «Տնտեսագիտություն բոլորի համար» գրքում, Եր., «Տիգրան Մեծ», 2001, էջ 130-132:

4

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոսյան

Ինչպես տեսնում ենք, ուսումնասիրված 20 ցուցանիշներին ավելի շատ հատկանշական են ընդհանրությունները (11 ցուցանիշների համար), ինչը վկայում է Հարավկովկասյան երեք հանրապետությունների զարգացման ընդհանուր հիմնախնդիրների բնույթի մասին:

ՏԱ մնացած ցուցանիշները վտանգավորության աստիճանով առանձին հանրապետություններում ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ, ՀՆԱ նկատմամբ ներքին պետական պարտքի ցուցանիշի վտանգավորության աստիճանով Հայաստանը գտնվում է ամենաանվտանգ (1-ին) խմբում, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում ամենավտանգավորներից է (8-րդ խումբ): Կամ ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասորդի ցուցանիշը Ադրբեջանում գտնվում է 1-ին խմբում, իսկ Հայաստանում 8-րդ:

Եթե մեր կողմից ուսումնասիրված ՏԱ ցուցանիշները դասակարգենք ըստ այդ ցուցանիշների քանակի վտանգավորության, ապա կունենանք հետևյալ պատկերը (տե ս աղ. 1):

Աղյուսակ 1

Հարավկովկապան հանրապետությունների ՏԱ ցուցանիշների քանակի վտանգավոյաւթյունը 1995-շՕՕՅթթ.1

Հարավկովկասյան հանրապետու- թյուններ ՏԱ ցուցանիշների քանակը ըստ վտանգավորության աստիճանի նվազման

9 8 7 6 5 4 Յ 2 1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայաստան Յ 8 - 2 1 2 1 - Յ

Ադրբեջան2 2 5 1 5 - 1 - 1 4

Վրաստան Յ 4 - 6 1 1 - Յ 2

Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ցուցանիշների դասակարգումից հետևում է, որ 1995-200Յթթ. ամենավտանգավոր առաջին երեք ցուցանիշները եղել են Ջինիի գործակիցը, ինֆլյացիայի միջին մակարդակը (այս ցուցանիշի վրա էական ազդեցություն է թողել 1995թ. 175,5%-ոց ինֆլյացիայի միջին մակարդակը, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 200Յթ. կազմել է ընդամենը 4,7%) և աղքատության ցուցանիշը: Եկամուտների բևեռացման և աղքատության ցուցանիշները Հարավկով-կասյան երեք հանրապետություններում էլ գտնվում են վտանգավորության ամենաբարձր աստիճանում և, հետևաբար, դրա վրա պետք է սևեռվի երեք հանրապետություններում իրականացվող հատկապես սոցիալական քաղաքականությունը: Այս տեսանկյունից զգալի հետաքրքրություն է ներկա-

1 Մարկոսյան Ա., «Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հիմնախնդիրները»,

«21-րդ դար», #Յ, 2004, էջ Յ5-Յ9։

2 Ադրբեջանի համար ընդգրկված է 19 ցուցանիշ' ՀՆԱ նկատմամբ ներքին պետական պարտքի ցուցանիշի բացակայության պատճառով:

5

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

յացնում նշված հանրապետություններում եկամուտների (արդյունքի) գնահատման և օգտագործման հիմնահարցերի ուսումնասիրությունը:

2. Հայաստանի Հանրապետության ՏԱ աոանձին ցուցանիշների

բարելավումը

Հայաստանի Հանրապետության ՏԱ տվյալների ուսումնասիրությունից երևում է, որ կրիտիկական մակարդակում են գտնվում հատկապես սոցիալական ոլորտին պատկանող ցուցանիշները, սրվել են բնակչության աղքատության և ժողովրդագրական հիմնախնդիրները, և վտանգված է բնակչության հետագա նորմալ կենսագործունեությունը:

2.1. Աղքատությունը և դրա հաղթահայաւմը

Աղքատության կրճատումը երկարատև գործընթաց է և հաղթահարվում է փոքր քայլերով: 2002թ. ընթացքում աղքատության մակարդակը տնային տնտեսությունների կտրվածքով նվազել է 0.4%-ային կետով, իսկ բնակչության կտրվածքով 1.2%-ային կետով:

Աղքատության հիմնական ցուցանիշների դինամիկան հանրապետության կտրվածքով ներկայացված է աղ. 2-ում.

Աղյուսակ 2

Աղքատության հիմնական ցուցանիշների դինամիկան (%)

Հայաստանի Հանրապետությունում[2, էջ 36]

1996թ. 1999թ. 2001թ. 2002թ.

Ոչ աղքատ բնակչություն 45.3 44.95 49.1 50.3

Աղքատ բնակչություն 27.0 32.14 34.9 36.6

Շատ աղքատ բնակչություն 27.7 22.91 16.0 13.1

Աղքատության խորություն 21.5 19.0 15.1 13.5

Աղքատության սրություն 11.1 9.0 6.1 5.2

Ջինիի գործակից

ընդհանուր եկամուտների կտրվածքով 0.653 0.570 0.528 0.449

ընթացիկ եկամուտների կտրվածքով 0.602 0.593 0.535 0.451

ընթացիկ ծախսերի կտրվածքով 0.444 0.372 0.344 0.325

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ցուցանիշների դինամիկայից երևում է, որ շատ աղքատ բնակչության կենսամակարդակը նվազում է առավել արագ տեմպերով: Սա կարելի է բացատրել երկու գործոնների ազդեցությամբ' դրական և բացասական: Որպես դրական գործոն կարելի է նշել պետության նպատակաուղղված սոցիալական քաղաքականությունը և վերջինիս հասցեականության բարելավումը: Բացասական գործոն է պարենային զամբյուղի ցածր արժեքը, որը չի

6

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոսյան

ապահովում մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ մակարդակը, սակայն հաշվարկների ժամանակ հանգեցնում է շատ աղքատ բնակչության առավել արագ տեմպերով կրճատմանը: Սակայն շատ աղքատ բնակչության համամասնության նվազումը կատարվում է աղքատ բնակչության ենթախումբ շատ աղքատ բնակչության մի մասի անցման հաշվին: Դա վկայում է աղքատ բնակչության համամասնության դինամիկան, որը բարձրանում է շատ աղքատ բնակչության համամասնության նվազման հաշվին (տե ս նաև նկ. 1) [2, էջ 37]:

Ոչ աղքատ բնակչություն

Աղքատ բնակչություն

Շատ աղքատ բնակչություն

Նկար 1. Աղքատությունը 2002թ.

Աղյուսակ 3

Աղքատությունն ըստ ՀՀ մարզերի [2, էջ 103-104]

Մարզեր Աղքատության մակարդակը (%)

Ընդամենը հանրապետությունում, այդ թվում ըստ մարզերի 49.71

1. Երևան 43.8

2. Արագածոտն 72.1

3. Արարատ 45.4

4. Արմավիր 51.6

5. Գեղարքունիք 47.2

6. Լոռի 44.6

7. Կոտայք 55.9

8. Շիրակ 73.6

9. Սյունիք 32.7

10. Վայոց ձոր 53.2

11. Տավուշ 42.2

1 Տվյալները ցածր ներկայացուցչական են:

7

Ա. Մարկոսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Աղքատության մակարդակը հանրապետության մարզերում բնութագրվում է աղ. 3-ումբերված տվյալներով: Ինչպես երևում է աղյուսակից, աղքատության ամենաբարձր մակարդակը նկատվում է Շիրակի (73,6%), Արագածոտնի (72,1%) և Կոտայքի (55,9%) մարզերում: Այդ ցուցանիշն ամենացածրն է Սյունիքում (32,7%), որը 17 կետով ցածր է հանրապետության միջին ցուցանիշից:

Աղյուսակ 4

Տնային տնտեսությունների ընթացիկ դրամական եկամուտներն ըստ եկամտի հիմնական աղբյուրների ' 1999-2002թթ. և եկամուտների կաոուցվածքում եկամտի հիմնական աղբյուրների մասնաբաժինը (ամսական միջինը տնային տնտեսության մեկ անդամի հաշվով, դրամ, տոկոս) [3, էջ 53-54]

Ընդամենը այդ թվում

քաղաքային բնակավայր գյուղական բնակավայր

19991 20011 20021 1999 2001 2002 1999 2001 2002

Ընդամենը դրամական եկամուտը, այդ թվում' 7929 11217 9781 7397 10913 11656 8636 11843 7027

աշխատավարձ 1948 3431 3718 2814 4295 4983 796 1655 1860

ինքնաստվածություն 842 1317 1486 796 1439 2077 903 1067 618

գյուղմթերքի և անասունի վաճառք 2546 1754 626 165 105 147 5715 5144 1329

սեփականություն (վարձակալում, տոկոսներ, շահաբաժիններ) 7 95 12 12 53 10 - 182 14

պետական թոշակներ և նպաստներ 740 1078 1128 894 1145 1138 532 944 1113

Տրանսֆերտներ, դրանցից 1532 2081 1829 2285 2110 1984 529 2020 1601

Հայաստանում ապրող բարեկամներից 477 325 326 652 379 384 245 213 241

Հայաստանից դուրս ապրողներից 1017 1705 1487 1590 1714 1587 255 1686 1340

Այլ եկամուտներ 314 1461 982 431 1766 1317 161 831 492

%-ով

Ընդամենը դրամական եկամուտը, այդ թվում' 100 100 100 100 100 100 100 100 100

վարձու աշխատանք 24.6 30.6 38.0 38.0 39.4 42.7 9.2 14.0 26.5

ինքնաստվածություն 10.6 11.7 15.2 10.8 13.2 17.8 10.4 9.0 8.8

գյուղմթերքի և անասունի վաճառք 32.1 15.6 6.4 2.2 1.0 1.3 66.2 43.4 18.9

սեփականություն (վարձակալում, տոկոսներ, շահաբաժիններ) 0.1 0.9 0.1 0.2 0.5 0.1 - 1.5 0.2

պետական թոշակներ և նպաստներ 9.3 9.6 11.5 12.1 10.4 9.8 6.2 8.0 15.8

Տրանսֆերտներ, դրանցից 19.3 18.5 18.7 30.9 19.2 17.0 6.1 17.1 22.8

Հայաստանում ապրող բարեկամներից 6.0 2.9 3.3 8.8 3.5 3.3 2.8 1.8 3.4

Հայաստանից դուրս ապրողներից 12.8 15.2 15.2 21.5 15.7 13.6 3.0 14.2 19.1

Այլ եկամուտներ 4.0 13.1 10.1 5.8 16.3 11.3 1.9 7.0 7.0

1 Ներառյալ եկամուտը ցույց չտված տնային տնտեսությունները:

8

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոսյան

Ստորև ներկայացվող աղյուսակի տվյալներից երևում է, որ դեռևս մեծ է բնակչության կախվածությունը հանրապետությունից դուրս ապրող բարեկամներից, ընդ որում, եթե 1999թ. ընդամենը դրամական եկամուտներում Հայաստանից դուրս ապրող բարեկամներից ստացվող եկամուտը կազմում էր 12,8%, ապա 2002թ. 15,2%: Նշված ժամանակահատվածում աճել են նաև ինքնազբաղվածության արդյունքում ապահովվող եկամուտները (տե ս աղ. 4):

Ինչպես երևում է աղ. 5-ից, 2001թ. մեկ շնչի հաշվով բնակչության ամենահարուստ 10%-ը ստացել է բնակչության եկամուտների 39.4%-ը, որը ամենաաղքատ 10%-ի համանման ցուցանիշը գերազանցում է 26.3 անգամ, իսկ նրանց մեջտեղում գտնվող 10%-ի եկամուտները չեն գերազանցում 5%-ը: Սա նշանակում է, որ Հայաստանում գրեթե բացակայում է միջին խավը, ինչը կարող է հանգեցնել հասարակության դեգրադացիայի և ծանր հետևանքներ ունենալ:

Աղյուսակ 5

ՀՀ բնակչության եկամուտների և ծախսերի բաշխումն ըստ դեցիլային խմբերի [4, էջ 92-93]

Դեցիլներ (%-ով) Մեկ շնչի հաշվով ընթացիկ ծախսերը Մեկ շնչի հաշվով ընթացիկ եկամուտները

1999թ. 2001թ. 1999թ. 2001թ.

Ամենաաղքատ 10 3 3.4 0.4 1.5

20 4 5.3 1.5 3.0

30 5 6.5 2.5 3.4

40 6 7.2 3.5 3.1

50 7 7.8 4.9 5.9

60 8 9.2 6.2 6.5

70 10 10.3 8.1 9.0

80 12 11 10.7 10.6

90 16 13.8 16.0 15.6

Ամենահարուստ 10 29 25.5 46.2 39.4

Ջինիի գործակիցը 0.372 0.344 0.593 0.535

2.1.1. Սննդամթերքի սպառման մակարդակը

Թեև հանրապետությունում սննդամթերքի գծով ներմուծման կախվածության ցուցանիշը գտնվում է անվտանգ վիճակում, բայց անհանգստացնող է բնակչության կարևորագույն սննդամթերքների սպառման շեղումը սահմանված նորմերից: Աղ. 6-ից երևում է, որ սննդամթերքների սահմանված նորմերը գերազանցում են միայն հացամթերքը, կարտոֆիլը և շաքարը, ինչը վկայում է բնակչության աղքատության մասին:

9

Ա. Մարկոպան

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Աղյուսակ 6

ՀՀ մեկ շնչի հաշվով սննդամթերքի փաստացի սպառումը և մթերքների երաշխավորվող ֆիզիոլոգիական նորմերը (կգ/տաքի) [4, էջ 371-372]

Արտադրանքի անվանումը Ֆիզիոլոգիական հիմնավորված նորմերը Փաստացի սպառվել է

2000թ. 2001թ. 2002թ.

1. Հաց և հացամթերք 128 206.7 277.4 326.8

2. Կարտոֆիլ 58 67.4 67.5 59.8

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3.Պտուղ և հատապտուղ 92 48.3 46.7 36.5

4. Շաքար 31.5 28 38 42

5. Միս և մսամթերք 75 29.6 36.3 45.1

6. Կաթ և կաթնամթերք 392 124.7 133.4 141.1

7. Ձու (հատ) 251 81.7 106.3 113.5

8. Ձուկ և ձկնեղեն 12.8 3.4 3.9 6.1

Բնակչության մեկ շնչի հաշվով դրամական եկամուտները (2002թ. կազմել են 18 721 դրամ) բավական ցածր են նվազագույն սպառողական զամբյուղը բավարարելու համար: Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Երևանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնի համատեղ ուսումնասիրությունների հանրապետության բնակչության միայն 13%-ն ունի նվազագույն սպառողական զամբյուղին հավասար կամ բարձր եկամուտներ: Հաշվի առնելով ՀՀ ներկայիս բնատնտեսական, արտադրական և սոցիալական պայմանները և ելնելով սննդամթերքի ռացիոնալ սպառման կենսաբանական նորմերից բնակչության մեկ շնչի հաշվով անհրաժեշտ սննդամթերքի օրաբաժնի էներգետիկան ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաշվարկվել է 2412 կիլոկալորիա, մինչդեռ 2000 կիլոկալորիայից բարձր, ըստ վիճակագրական ծառայության ընտրանքային հետազոտությունների տվյալների, ապահովում է բնակչության միայն 40%-ը, իսկ նվազագույն պարենային զամբյուղը, 2412 կիլոկալորիա ապահովելու համար, մեկ շնչի հաշվով ամսական կազմում է մոտ 25 000 դրամ:

Բնակչության սպառման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքատեսակների մասին տվյալները վկայում են, որ սպառման հիմնական ապրանքների գծով դեռևս որոշակի կախվածություն գոյություն ունի ներմուծումից (աղ 7):

10

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

Աղյուսակ 7

Բնակչության սպառման կաոուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող 25 ապրանքատեսակների ռեսուրսները [5, էջ 71]

N Ապրանքատե- սակի անվանումը Չափի միավորը 2003թ. հունվար-դեկտեմբեր

ներմուծված1 արտա- հանված1 արտա- դրված ընդամենը ռեսուրսներ մանրածախ միջին գինը, դրամ մանրածախ միջին գինը, դրամ

1 2 3 4 5 6 7=4-5+6 8

1 Տավարի միս տոննա 9658.4 593.6 23996.01 2 33060.8 1211 (կգ)

2 Խոզի միս -//- 964.5 - 7042.02 8006.5 1282 (կգ)

3 Հավի միս -//- 12479.4 - 4368.02 16847.7 9033 (կգ)

4 Ձուկ -//- 187.8 9.9 - 177.9 169 (հատ)

5 Կարագ -//- 3604.6 - 47.7 3652.3 1407 (կգ)

6 Պանիր -//- 253.4 1002.6 5007.0 4257.8 1067 (կգ)

7 Սուրճ -//- 9976.0 1830.9 - 8145.1 2315 (կգ)

8 Ցորեն -//- 304036.8 21.0 216677.0 520692.8 147 (կգ)

9 Հաց -//- - - 293051.0 293051.0 տես հաջորդ աղ.

10 Բրինձ -//- 15685.7 - 15685.7 311 (կգ)

11 Ալյուր -//- 6096.7 - 131391.0 137487.7 187 (կգ)

12 Ձու մլն հատ 92.2 332.0 502.2 262.4 444 (10 հատ)

13 Ձեթ տոննա 18608.8 433.3 2122.1 20297.6 1103 (յիտր)

14 Մարգարին -//- 4884.0 - - 4884.0 786 (կգ)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

15 Շաքարավազ -//- 86963.1 - - 86963.1 263 (կգ)

16 Մակարոնեղեն -//- 1996.1 1.1 903.1 2898.1 288 (կգ)

17 Գինի հազ.լիտր 21.5 217.3 2042.3 1846.5 965 (0.7լ)

18 Էթիլային սպիրտ -//- 159.7 - 1176.6 1336.3 -

19 Կոնյակ հազ. լիտր 1.84 7301.84 7093.1 - 3690 (0.5լ)

20 Օղի -//- 1198.2 128.44 11105.3 12175.1 1068 (0.5|)

21 Ծխախոտ (սիգարետ) 5 հազ. տուփ 98643.0 9682.3 161095.0 250055.7 192 (տուփ)

22 Բենզին տոննա 192843.9 - - 192843.9 282 (լիտր)

23 Դիզելային վառելիք -//- 111388.0 1.3 - 111386.7 196 (լիտր)

24 Էլեկտրաէներգիա հազ. կվտ/ժ 276308.6 677800.7 5500583.0 5099090.9 25 (կվտ/ժամ)

25 Պլաստմասսե իրեր տոննա 10981.8 210.4 240.3 11011.7 --

1 կգ հացի մանրածախ միջին գինը (դրամ)

Հացի տեսակի անվանումը 2003թ. հունվար-դեկտեմբեր

Բարձր տեսակի հաց 249

Առաջին տեսակի հաց 215

Լավաշ 326

1 Ներմուծման և արտահանման ցուցանիշները չեն ներառում քաղաքացիների կողմից կազմակերպվող առևտրի տվյալները:

2 Նշված արտադրատեսակների արտադրության ցուցանիշները բերվում են սպանդային քաշով (հիմնականում արտադրվել են գյուղացիական և բնակչության օժանդակ տնտեսություններում):

3 Ցուցանիշը ներառում է նաև հավի բուդը:

4 Օղու և կոնյակի քանակական չափի միավորը (հազ. լիտր) հաշվարկված է արտաքին առևտրի բնագավառում ապրանքների դասակարգման 8-անիշ ծածկագրին համապատասխան «լիտր 100% սպիրտ» լրացուցիչ չափի միավորից «40% սպիրտ» չափի միավորին անցման միջոցով: Հետևաբար այն պարունակում է որոշակի մոտավորություն:

5 Մեկ տուփի մեջ 20 հատ սիգարետ:

11

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

2.1.2. Բնակչության ժողովրդագրական անվտանգությանցուցանիշները

Բավականին անհանգստացնող են բնակչության ժողովրդագրական ցուցանիշները և դրանց բացասական միտումները: Աղ. 8-ից երևում է, որ տարեցտարի նվազել է բնակչության բնական աճը և 2002թ. այն կազմել է 2.1 (հազ. մարդու հաշվով): Գյուղական բնակչության բնական աճը գերազանցում է քաղաքայինին, սակայն եթե հաշվի առնենք, որ արտագաղթի և արտագնա աշխատանքի մեկնողների թիվն առավելապես մեծ է գյուղական վայրերում և գյուղական բնակչությունը կազմում է ողջ բնակչության 33.4%-ը, ապա կհանգենք գյուղերի «ամայացման» և ծերացման հիմնախնդիրնե-րին (հատկապես սահմանամերձ գյուղերում):

Աղյուսակ 8

ՀՀ բնակչության բնական շարժի ցուցանիշները [4, էջ 31; 5, էջ 158]

Ծնվածները, մահացածները և բնակչության բնական աճը

Տարիները Ընդամենը, հազ.մարդ 1000 բնակչի հաշվով

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ծնված- ները Մահա- ցա ները Բնական աճը Ծնված- ները Մահա- ցածները Բնական աճը

Ամբողջ բնակչությունը

1999 36.5 24.1 12.4 9.6 6.3 3.3

2000 34.3 24.0 10.3 9.0 6.3 2.7

2001 32.1 24.0 8.1 8.4 6.3 2.1

2002 32.2 25.5 6.7 10.1 8.0 2.1

2003 35.5 25.5 9.9 11.1 8.0 3.1

Քաղաքային բնակչությունը

1999 22.4 15.8 6.6 8.9 6.2 2.7

2000 21.4 15.7 5.7 8.4 6.2 2.2

2001 20.3 15.6 4.7 8.0 6.2 1.8

2002 20.8 16.7 4.1 10.1 8.1 2.0

Գյուղական բնակչությունը

1999 14.1 8.3 5.8 11.1 6. 5 4. 6

2000 12.9 8.3 4.6 10.2 6.6 3.6

2001 11.8 8.4 3.4 9.2 6.6 2.6

2002 11.4 8.8 2.6 10.0 7.7 2.7

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական անվտանգության հիմնական սպառնալիքն այսօր բնակչության արտահոսքն է, որն առաջացնում է ոչ միայն քանակական, այլև որակական բնույթի փոփոխություններ (պակասում է բնակչության տարբեր խավերի հարաբերակցությունը, աշխատող և չաշխատող անձանց, ակտիվ և պասիվ մարդկանց, կառավար-

12

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

ման հակվածություն ունեցող և չունեցող անհատների հարաբերակցությունը և, որ չափազանց կարևոր է' տղամարդկանց ու կանանց տոկոսային հարաբերակցությունը):

Տվյալ հիմնախնդիրը և աշխարհում գլոբալացմանն ուղեկցող համանման երևույթները (որը հատուկ է ոչ միայն մեր երկրին) միաժամանակ պատմամշակութային բնույթ են կրում:

Արտագաղթը' որպես ազգային անվտանգության սպառնալիք, Հայաստանի համար առավել հաշվարկելի է դառնում, երբ ուսումնասիրում ենք Հարավային Կովկասի մյուս երկու հանրապետություններից տեղի ունեցած արտագաղթը և Հայաստանում բարիքներ ստեղծող ու պետական օժանդակության կարիք զգացող անձանց հարաբերակցությունը: Արևմտյան և ռուսական մի շարք աղբյուրների տվյալների համաձայն, Ադրբե-ջանից վերջին տարիներին արտագաղթել է 3-3.5 մլն մարդ, որոնցից միայն 700 հազ. են այլազգի, ուրեմն կարող ենք համարել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանից տեղի ունեցած արտագաղթը ներկա պահին լուրջ քանակական սպառնալիք չի ստեղծում Հայաստանի համար: Սակայն կան երկու այլ հիմնախնդիրներ.

1. Հայաստանում և Ադրբեջանում բնակչության վերարտադրության հարաբերակցությունը, որն ի նպաստ Հայաստանի չէ,

2. ապագա տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները (եթե Ադրբեջանը զարգանալու է նավթի և գազի արտահանման ուղղությամբ, ինչը մարդկային խոշոր և բարձր որակավորում ունեցող կադրերի պահանջ չի առաջադրում, ապա Հայաստանի զարգացումը, որը պետք է տեղի ունենա բարձր տեխնոլոգիաների հիման վրա, առաջին հերթին տվյալ պահանջն է առաջադրում: Այլ կերպ ասած' Ադրբեջանը զարգանալու է նավթային և գազային ռեսուրսների, Հայաստանը մարդկային ռեսուրսների հիման վրա) [6, էջ 49-50]:

Ինչպես երևում է աղ. 9-ից, վերջին տարիներին միգրացիոն աճը բացասական ուղղությամբ անընդհատ աճել է (պաշտոնական տվյալներով 2002թ. միգրացիոն աճը կազմել է 9200 մարդ, սակայն այս ցուցանիշը անհամեմատ բարձր է, քանի որ մեկնողների և եկողների հոսքերը դժվար է վերահսկել): Չի ուսումնասիրվում ժամանակավոր աշխատանքային, պայմանագրային, մշտական բնակության միգրացիայի կառուցվածքը: ՏԱ տեսանկյունից այս հարցը առանցքային է այն պատճառով, որ վերջին տարիներին ձևավորվել են ուղեղների «արտահոսքի» ուղիներ, ինչի բացասական հետևանքների ազդեցությունը ապագայի վրա չափազանց մեծ կլինի: Բարձրակարգ գիտական կադրերի և գիտնականների արտահոսքը ուղղակի վտանգ է ներկայացնում երկրի մտավոր անվտանգությանը:

13

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՀ բնակչության միգրացիոն աճը [4, էջ 43]

Աղյուսակ 9

Տարիներ 1999թ. 2000թ. 2001թ. 2002թ. 2003թ.

1000 բնակչի հաշվով բնակչության միգրացիոն աճը (-,+) -2.6 -2.7 -2.6 -2.7 - 9.8

2.1.3. Բնակչության դրամական եկամուտների ձևավոյաւմը

Ներկայումս Հայաստանում ՀՆԱ վերաբաշխման գործում ցածր է պետության ունեցած դերը, այսինքն պետական բյուջեի հարկային եկամուտների տեսակարար կշիռը բավական ցածր է ՀՆԱ նկատմամբ. 2003թ. այս ցուցանիշը կազմել է 14.09% (2002թ. 14.63%): Հիշեցնենք, որ զարգացած երկրներում այս ցուցանիշը կազմում է 30-35% (որոշ երկրներում Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա, այն գերազանցում է 50%-ը): Առաջին հայացքից կարող է թվալ, որ մեր տնտեսությունը ձգտում է ազատականացված շուկայի մոդելին, որն ուղղված է հարկային բեռի թեթևացման ճանապարհով ձեռ-նարկատիրական գործունեության խթանմանը: Այս դեպքում պետք է ենթադրել, որ օտարերկրյա կապիտալը կհոսի Հայաստան, քանի որ այստեղ բարձր է նաև տոկոսադրույքը: Այնուամենայնիվ, այս երևույթը տեղի չի ունենում, քանի որ հարկային բեռի իրական մակարդակը և ռիսկայնությու-նը բավական բարձր են և, հետևաբար, մեծ տեսակարար կշիռ է կազմում «ստվերային» տնտեսությունը (տարբեր աղբյուրների տվյալներով կազմում է ՀՆԱ 35-60%-ը): Որպես սրա հետևանք, պետբյուջեի շարունակական ճեղքվածքի պայմաններում մեծանում է երկրի կախվածությունը արտաքին աշխարհից և տնտեսական ակտիվության զգայունությունը արտասահմանից ստացվող ֆինանսական միջոցներից: Պետական բյուջեի պակասորդը բացարձակ մեծությամբ վերջին տարիներին մնում է գրեթե անփոփոխ. այսպես 1999թ. 4.1%, 2000թ. 4.9%, 2003թ. 4.3%, իսկ բյուջեի եկամտային մասում անուղղակի հարկերը (առանց այն էլ ուղղակի հարկերի համեմատությամբ մեծ տեսակարար կշռին) աճի միտում են ցուցաբերում:

Բնակչության դրամական եկամուտների ձևավորման գործում մեծ դեր են խաղում մեր հայրենակիցների կողմից Հայաստան ուղարկվող դրամական միջոցները (մոտավոր տվյալներով $400-600 մլն): Արտաքին միջոցներից կախվածության հանգամանքը ՏԱ տեսանկյունից վտանգավոր է այնքանով, որ արտասահմանյան երկրների կողմից (հատկապես ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն) խիստ միգրացիոն քաղաքականություն վարելու դեպքում այդ միջոցների կրճատումը մեր երկրում կհանգեցնի ճգնաժամային երևույթների: Դրսից ստացվող միջոցներից կախվածությունը անմիջապես երևում է արտաքին տնտեսական գործունեության ֆինանսավորման ժամանակ, քանի որ զուտ արտահանումը գերազանցում է խնայողու-

14

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

թյունները (2002թ 1.42 անգամ):

Հայաստանի համար անցանկալի մակարդակում է գտնվում խնայողության նորմը մոտ 14%, որի բարձր և շարունակական աճը միայն կարող է հանգեցնել կապիտալի կուտակման և հետևաբար ներդրումների աճին: Վերջին տարիներին վերջնական սպառման ծախսերը մշտապես գերազանցել են ՀՆԱ-ն:

2.1.4. Արաաքիե պարտքը և դրա սահմանային մակարդակները

Թեև ՀՀ արտաքին պարտքի բեռը բավականին գերազանցում է սահմանային ցուցանիշը, բայց Հայաստանը չի դասվում ծանր պարտքի բեռ ունեցող երկրների շարքին:

2002թ. ՀՀ արտաքին պետական պարտքը $1025.2 մլն էր, որը կազմում է ՀՆԱ մոտ 43.3%-ը: Արտաքին պարտքի այդ մակարդակը, համաձայն միջազգային չափանիշների, ցածր է «կրիտիկական սահմանից» (ՀՆԱ 50%): Արտաքին պարտքը 2002թ. կազմել է արտահանման ծավալի 113%-ը (2000թ. 198%), որը համապատասխանում է միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշներին:

Պարտքի բեռի գնահատման կարևոր ցուցանիշներից է դրա զուտ ներկա արժեքը: Արտաքին պարտքի զուտ ներկա արժեքը (ԶՆԱ) 2002թ. կազմել է ՀՆԱ 22.8%-ը և արտահանման 99.2%-ը: Նախորդ տարիների համեմատ այս ցուցանիշներն ունեն նվազման միտում:

Արտաքին պարտքի սպասարկումը 2002թ. կազմել է $68.1 մլն, որից 18.5 մլն-ը տոկոսավճար: Պետական պարտքի բեռի գնահատման կարևոր ցուցանիշներից է տարվա ընթացքում պարտքի ընդհանուր սպասարկման հարաբերությունն արտահանման ծավալին, որը ցույց է տալիս երկրի իր արտաքին պարտավորությունները սպասարկելու ունակությունը: 2000 և 2002թթ. այն համապատասխանաբար կազմել է 14.8 և 13%, որը ցածր է միջին պարտքի բեռ ունեցող երկրների համապատասխան ցուցանիշներից (23.5%): Ընդ որում, միայն տոկոսավճարը կազմել է արտահանման 3.3%-ը, որը համապատասխանում է պարտքի նվազ բեռ ունեցող երկրների ցուցանիշներին: Արտաքին պարտավորությունները սպասարկելու ունակությունը ցույց տվող մեկ այլ ցուցանիշ է նաև պարտքի սպասարկում/բյուջեի եկամուտներ հարաբերությունը, որը 1999թ. կազմել է 17, 2000թ. 15.8, 2001թ. 15.8, 2002թ. 17.1%, 2003թ. 27.9 (15.4): Այս դեպքում միջին ցուցանիշ է համարվում 22.5%-ը (տե ս աղ. 10)

Այսպիսով, նշվածից կարելի է դատել, որ 2003թ. արտաքին պարտքը բնութագրող 7 հիմնական ցուցանիշներից 4-ը գտնվում են նվազ պարտքի բեռ ունեցող, իսկ 3-ը միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների

15

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

սահմաններում:

Աղյուսակ 10

ՀՀ արտաքին պարտքը բեութագքող ցուցաեիջեերը և դրաեց սահմանային մակայւդակևերը [7, էջ 19-20]

Ցուցաեիշեերը Ցուցաեի ման շների սահւ արդակեեր ւաեայիե 1, % Ցուցանիշը ՀՀ-ում, %-ով

առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկր-եեր միջին պարտքի բեռ ունեցող երկր-եեր նվազ պարտքի բեռ ունեցող երկր- եեր 1999թ. 2000թ. 2001թ. 2002թ. 2003թ.

Պարտքի սպասարկում/ արտահանում 25.9 23.45 7.8 16 11 10 10 15.7 (8.7)1

Պարտքի տոկոսավճար/ արտահանում 11.65 9.85 3.6 5.0 3.0 3.5 2.9 1.3

Արտաքին պարտք/ արտահանում 387.95 209.0 64.0 227.3 192.3 167.2 146.5 122.8

Պարտքի սպասարկում/ բյուջեի եկամուտներ միջին ցուցանիշ 22.5 17 15.8 15.8 17.0 27.9 (15.4)1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Արտաքին պարտք/ ՀՆԱ սահմանային մեծություն 50 47 45 42.7 43.3 39.3

Զուտ ներկա արժեք/ ՀՆԱ1 2 80 և ավելի 48-80 մինչև 48 30 28 28 28.4 26.1

Զուտ ներկա արժեք/ Արտահանում 220 և ավելի 132-220 մինչև 132 144 119 108 96 81.5

Հարկ է եշել եաև, որ երկրի արտաքին վարկային պարտավորություե-եերի միջիե կշռված տոկոսադրույքը չի գերազանցում 2.4%-ը, որը բավական ցածր ցուցանիշ է (կենտրոնական և արևելաեվրոպակաե երկրեերում այե կազմում է մոտ 10%): Սա պայմանավորված է երանով, որ ՀՀ կառավարության ստաեձեած վարկային պարտավորություեեերի ավելի քաե 78%-ը արտոնյալ պայմաններ ուեի:

2.1.5. Ներդրումայիե պահաեջարկը և եերդրումայիե ւֆջավայրի առողջացումը

ՏԱ ապահովման համար կարևոր է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, հատկապես եերդրումայիե պահանջարկի ավելացումը և եերդրումայիե միջավայրի առողջացումը, տեխնոլոգիական անվտանգության պահպանումը և մտավոր սեփականության պաշտպանությունը:

1 Նույե ցուցանիշը առաեց «գույքի պարտքի դիմաց» բանաձևով ռուսական վարկերի $63 մլե գումարի չափով մարմաե:

2 Զուտ եերկա արժեքի (ԶՆԱ) ցուցանիշը պետական պարտքի սպասարկման գծով բոլոր ապագա վճարումների զեղչված (դիսկոետավորված) արժեքն է: ԶՆԱ-ե պայմանականորեն կարելի է սահմաեել եաև որպես տվյալ պահիե ձևավորված պետական պարտքը ապագայում ժամաեակիե և պատշաճ կերպով սպասարկելու նպատակով անհրաժեշտ գումար:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

1990-ական թթ. սկզբից ՀՆԱ անկումը ՀՀ-ում, ինչպես նաև նմանատիպ իրավիճակում հայտնված մյուս երկրներում, վերաճել է տնտեսությունը ձևափոխող կարևոր գործոնի: Ցածր համախառն պահանջարկը ազդել է ներդրումների պահանջարկի վրա, ինչն առաջ է բերել ներդրումային ակտիվության և արտադրության անկում, դրա որոշ տեսակների իսպառ վերացում և տնտեսության մեջ մենաշնորհների ուժեղացում: Նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ տնտեսական կապերի խզումը և հարևան հանրապետության կողմից տնտեսական շրջափակումը ձևավորեց խեղաթյուրված տնտեսության կառուցվածք: Ներկայումս անգործության է մատնված արդյունաբերական ձեռնարկությունների 50%-ը: Ներդրումների բաժինը հիմնական կապիտալում ՀՆԱ նկատմամբ կազմում է միայն 8.4 %, իսկ բոլոր ներդրումները 14.6%:

Թեև վերջին տարիներին զգացվում է ներդրումների մակարդակի զգալի աճ, այնուամենայնիվ, ՀՆԱ-ում ներդրումների տեսակարար կշիռը բնութագրող փաստացի ցուցանիշը գտնվում է վտանգավոր մակարդակում: Մասնավոր կապիտալ ներդրումների իրական աճի տեմպը, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, 2002թ. ընթացքում զգալիորեն աճել է կազմելով շուրջ 22%: Այնուամենայնիվ, հիմնական միջոցների բարձր մաշվածությունը և արտադրանքի մրցունակության պահպանումը պահանջում են ներդրումային դաշտի բարելավում: Նշենք, որ վերջին տարիներին ներդրումների մեծ մասը իրականացվում է գերազանցապես արտասահմանյան ներդրողների հաշվին:

Մտավոր սեփականության արտահանման որակյալ կառուցվածքի բարելավման համար պետք է ստեղծել ներդրումային գործընթացի կայունացման հետևյալ մեխանիզմը. արտասահմանյան արտադրանքի նկատմամբ վերահսկողություն, ցածրորակ ապրանքների մաքսատուրքի էական ավելացում, հայտնագործությունների տեղեկատվական համակարգի ստեղծում, նորագույն արտասահմանյան և հայրենական հայտնագործություններն արտադրությունում օգտագործելու համար պետական երաշխավորության հաստատում:

Շրջակա միջավայրի պահպանման արդյունավետ տնտեսական մեխանիզմ ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի էքստեռնալները (արտաքին տնտեսական էֆեկտները) արտահայտվեն արտադրական ծախսերում հիմք ունենալով օրենսդրական դաշտը: Ընդ որում, շեշտը պետք է դրվի այն սկզբունքի վրա, ըստ որի «պետք է վճարի նա, ով աղտոտում է շրջակա միջավայրը»: Այդպիսի մեխանիզմի ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության հիմնախնդիրը կդարձնի ձեռնարկության ներքին հարցը, ինչը կստիպի արտադրողին փնտրել արդյունավետ, տնտե-

17

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

սապես շահավետ մեթոդներ արտաքին տնտեսական ծախսերը կրճատելու համար:

Հարկավոր է, որպեսզի պետությունը օրենսդրական հիմքի վրա սահմանի տնտեսական զարգացման բնապահպանական սահմանները: Այն հանգամանքը, որ այսօր էքստեռնալները չեն ընդգրկվում արտադրական ծախսերի մեջ, ցույց է տալիս այնպիսի կարևոր մակրոտնտեսական ցուցա-նիշների անկատարությունը, ինչպիսին են ՀՆԱ-ն, ՀԱԱ-ն (համախառն ազգային արդյունքը): Այդ ցուցանիշներում նախատեսված չեն «կենսաբանական կապիտալի» կորուստները: Իսկ բնապահպանական աղտոտումները և բնապահպանական ճգնաժամերը վերացնելու համար նախատեսված ծախսերը չեն հաշվարկվում այդ մակրոտնտեսական ցուցանիշներում, որոնք համարվում են հասարակության բարեկեցության համընդհանուր չափորոշիչներ, և ընդհակառակը, արտահայտվում են նրանցում որպես տնտեսական աճի բաղադրիչներ:

2.1.6. Դրամական զանգվածի աճը

Ներկայումս շրջանառություն բաց թողնված դրամի զանգվածը գների կայունացման հիմնական գործոնն է: Հայաստանում գներն աճում են ավելի արագ, քան դրամական զանգվածը: Արտադրության փոքր ծավալի պայմաններում դրամական միջոցներն արագորեն շրջանառվում են, ինչը գների աճի արդյունք է:

Այսպիսով, Հայաստանում խախտվում է մոնետարիզմի հիմնական սկզբունքը շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի աճը 4-5%-ով տնտեսության կայուն զարգացման համար: Պաշտոնական մոնետարի-զացիայի դրամաշրջանառության մակարդակը 6-7%-ի սահմաններում է, այն ժամանակ, երբ պետք է լիներ 30%: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասնում է 70-80%-ի, Ճապոնիայում 91.9-112.7%, ԱՄՆ-ում ավելի քան 100%, զարգացող երկրներում' 40%, Չինաստանում 47.9-96.1%-ի սահմաններում, Ռուսաստանում 12-15%: Զարգացած երկրներում բնակչության յուրաքանչյուր շնչի հաշվով միջինը շրջանառության մեջ գտնվում է $8000-10000 դրամական զանգված, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը չի գերազանցում $50-ը:

ՀՆԱ նկատմամբ դրամական զանգվածի ցածր տեսակարար կշիռ ունենալը պայմանավորված է մի շարք գործոններով: Նախ մեր երկիրը ընտրել է կոշտ դրամավարկային քաղաքականության ուղի' նպատակ ունենալով ամրապնդել բնակչության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ: Բացի այդ, Հայաստանում զարգացած չեն կամ դեռևս վերջնականորեն ձևավորված չեն ֆինանսական համակարգի տարբեր ինստի-

18

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

տուտները, ինչպիսիք են վարկային և ոչ բանկային հաստատությունները, դեպոզիտների ապահովագրման և վերաապահովագրման կազմակերպությունները:

Այս ամենից բացի, ազգային արժույթի շրջանառության և հատկապես կուտակման միջոցի գործառույթների իրականացման գործում մեծ դեր է խաղում ԱՄՆ դոլարը: Արտարժութային դեպոզիտների նկատմամբ բնակչության և կազմակերպությունների բարձր հակվածությունը հանգեցնում է դոլարայնացման բարձր մակարդակին և դրա հետագա խորացմանը: Դոլա-րայնացման երևույթը բնորոշ է անցումային տնտեսություն ունեցող եր-կրներին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը: Այս ճանապարհով են անցել Իսրայելը և Արգենտինան XX դարի 80-ական թթ., Լեհաստանը և Հարավսլավիան 90-ականներին, և այլն: Նշված երկրներում դոլարայնացման առաջացումը պայմանավորված էր նաև նրանով, որ տվյալ երկրի քաղաքացիների զգալի մասը աշխատում էր արտասահմանում և փողը հայրենիք էր ուղարկում արտարժույթով: Նշենք, որ այս երևույթը հատկանշական է նաև Հայաստանի համար:

ՀՀ-ում դոլարայնացման արմատավորումը սկսվեց դեռևս 1993թ., երբ ներդրվեց ազգային արժույթը: Սկզբնական շրջանում ինֆլյացիայի բարձր մակարդակը, դրամի փոխարժեքի արագ անկումը, պետբյուջեի խոշոր դեֆիցիտը առաջ բերեցին դրամի նկատմամբ անվստահություն, և, որպես հետևանք, տեղի ունեցավ դեպոզիտների և վարկերի դոլարայնացման բարձր մակարդակի հաստատում: Նույն ձևով 1998թ. Ռուսաստանում ևս ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց դրամի նկատմամբ անվստահության խորացմանը և, որպես արդյունք, դոլարայնացման բարձրացմանը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Պետք է նշել, որ վերջին տարիներին բանկային համակարգի նկատմամբ վստահության մեծացումը ևս նպաստեց դոլարայնացման խորացմանը, քանի որ բնակչության կանխիկ արտարժութային միջոցների մի մասը հոսեց բանկային համակարգ: Նշենք, որ ՀՀ-ում դոլարայնացման մակարդակը գնահատելիս կանխիկ արտարժույթը հաշվի չի առնվում, քանի որ դրա մեծության ճշգրիտ գնահատումը մեր երկրում գործնականորեն անհնար է: ՀՀ-ում դոլարայնացման մակարդակը գնահատելու առումով օգտվում են ընդհանուր դեպոզիտների մեջ արտարժութային դեպոզիտների տեսակարար կշռի ցուցանիշից և արտարժութային դեպոզիտների ու դրամական զանգվածի հարաբերության ցուցանիշից: 1999թ. դոլարայնացման կրճատման նպատակով որոշ քայլեր ձեռնարկվեցին. մասնավորապես, խստացվեց արտարժույթի տնօրինման նորմատիվը, և պարտադիր պահուստավորումը սկսեց իրականացվել միայն հայկական դրամով: Ենթադրվում էր, որ այս միջոցառումները կհանգեցնեն երկրում արտարժութային

19

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

միջոցների առաջարկի աճին և դրամային միջոցների առաջարկի նվազմանը հանգեցնելով առաջինների աոկոսադրույքների նվազմանը և վերջինների աոկոսադրույքների ավելացմանը, ինչն էլ, ի վերջո, առաջ կբերեր դրամային դեպոզիտների ավելացում և, միաժամանակ, դոլարային դեպոզիտների կրճատում: Այս քայլերը կարող էին միայն կարճաժամկետ ազդեցություն ունենալ, և դոլարայնացման խորացումը շարունակվում է մնալով դրամավարկային քաղաքականության հետ կապված հիմնական խնդիրը (մասնավորապես, 2002թ. դոլարայնացման մակարդակը կազմել է 41%, իսկ 2003թ.' 43%) [8, էջ 35]:

Դոլարայնացման մակարդակի իջեցման գլխավոր ճանապարհն այդ երևույթը ծնող պատճառների վերացումն է, որն իր հիմքում ունի ինչպես տնտեսական, այնպես էլ իեսաիաուցիոեալ և քաղաքական ուղղվածություն:

Տնտեսության դոլարայնացման բարձր մակարդակը կարող է ունենալ հետևյալ բացասական հետևանքները ա) փոխադարձ պարտքային ճգնաժամի ձևավորումը, բ) միջազգային արտարժույթի կամ վճարամիջոցի կուրսի տատանումները, ինչը դժվարացնում է ինֆյյացիոն, ինչպես նաև արտահանման և ներմուծման գործառույթների կարգավորումը, գ) խոչընդոտում է ինքնուրույն մոնետար քաղաքականության իրականացմանը, դ) նպաստում է կցորդային տնտեսական համակարգի ձևավորմանը, ե) կախվածությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի գործնական բնույթ է ստանում, զ) թուլացնում է բանկային համակարգի գործունեությունը, է) փոքրացնում է պետության մանևրելու հնարավորությունները:

Դոլարայնացման հաղթահարման միջոցառումները կարող են արդյունավետ լինել միայն իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած բարձր վստահության պայմաններում: Այս առումով պետք է կարևորել գների կայունության ապահովումը և դրամի նկատմամբ վստահության ամրապնդումը: Վերջին հաշվով, սա կհանգեցնի դրամի և դոլարի փոխարժեքների երկկողմանի տատանումների, որի պայմաններում ներդրողների համար ռիսկային կլինի դեպոզիտներում ներդրումները հիմնականում արտարժույթով կատարելը: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ում դոլարայնացման կրճատմանն ուղղված բարոյահոգեբանա-կան ազդեցությունն ավելի արդյունավետ կարող է լինել, քան վարչական միջոցառումները: ՀՀ-ում դոլարայնացման մակարդակի փոփոխությունները վերջին տարիներին ցույց են տրված աղ. 11-ում. Պետք է նշել, որ դոլարայնացման անվտանգության շեմային մակարդակը 25% է [9, с. 35]:

Ինչպես նշվեց, դոլարայնացման մակարդակը Հայաստանում հաշվարկվում է երկու ցուցանիշով: Առաջինը արտարժութային դեպոզիտների տեսակարար կշիռը դրամական զանգվածում (ցույց է տրված առաջին տո-

20

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

ղում), իսկ արտարժութային դեպոզիտների տեսակարար կշիռը ընդհանուր դեպոզիտներում երկրորդում:

Աղյուսակ 11

ՀՀ դոլարայնացման մակարդակը (%) [10, էջ 45]

Ցուցանիշը 1999թ. 2000թ. 2001թ. 2002թ. 2003թ.

Արտարժութային դեպոզիտների տեսակարար կշիռը փողի զանգվածում 49 50 47 41 43

Արտարժութային դեպոզիտների տեսակարար կշիռը ընդհանուր դեպոզիտներում 80 82 81 75 71

Երկրում դրամավարկային և, մասնավորապես, բանկային համակարգի արդյունավետությունը գնահատելու համար օգտագործում են դրամական զանգվածի մեջ կանխիկ դրամի տեսակարար կշիռը բնութագրող ցուցանիշը: Այդ ցուցանիշը հնարավորություն է տալիս որոշել, թե արդյոք տվյալ երկրում կա վստահություն բանկային համակարգի նկատմամբ և ինչպիսին է բանկային համակարգի արդյունավետության աստիճանը:

2.1.7. Արաաքիե ապրանքաշրջանառության կառուցվածքը

2003թ. ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է $1947.5 մլն, այդ թվում ապրանքների արտահանումը կազմել է $678.1 մլն, իսկ ներմուծումը $1269.4 մլն: Առևտրային հաշվեկշիռը բացասական է $591.4 մլն-ով (իսկ առանց մարդասիրական օգնության ստացված բեռների-նը $544.2 մլն-ով): Աղ. 12-ի տվյալներով 2003թ. ՀՀ-ում նվազել են հիմնականում լայն սպառման ապրանքների արտահանման ծավալները, ինչը հայրենական արտադրողների մրցունակության անկման մասին է վկայում:

2.1.8. Ապաոքների հիմնախնդիրը

Հանրապետության ՏԱ-ն առնչվում է այնպիսի կարևոր հիմնախնդրի, ինչպիսին ապառքների աճն է: Բավական է նշել, որ միայն 2003թ. ընթացքում 1 մլն դրամից ավելի ապառք ունեցող հարկ վճարողների թիվը կազմել է 414, իսկ ապառքի գումարը շուրջ 30 մլրդ դրամ [11, էջ 5-6]: Ըստ որում, այդ ցանկի մեջ են մտնում երկրի «ողնաշարային» այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են Հրազդանի ՋԷԿ-ը (8,5 մլրդ դրամ), ՀԱԷԿ-ը (6,2 մլրդ դրամ), «Հայէներգո»-ն (մոտ 3,0 մլրդ դրամ), Սևան-Հրազդանյան ՀէԿ-երի համակարգը (մոտ 3,0 մլրդ դրամ), «Հայգազարդ»-ը (ավելի քան 1 մլրդ դրամ), «Ոսկի»-ն (ավելի քան 1 մլրդ դրամ), «Հայջրմուղկոյուղի»-ն (մոտ 97 մլն դրամ) և այլն:

21

Ա. Մարկոպան

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Աղյուսակ 12

2002 և 2003թթ. հուեվար-դեկտեմբերի արտահանման և ներմուծման ծավալների համեմատական աղյուսակ ըստ ապրանքախմբերի [5, էջ 150]

$1000

Ա| աահանում Ներմուծում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2002թ. հունվար- դեկտեմբեր 2003թ. հունվար- դեկտեմբեր աճի տեմպը, % 2002թ. հունվար- դեկտեմբեր 2003թ. հունվար- դեկտեմբեր աճի տեմպը, %

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 505159.7 678079.8 134.2 987155.5 1269445.2 128.6

այդ թվում

կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք 2678.4 5698.9 212.8 27677.9 32329.5 116.8

բուսական ծագման արտադրանք 1753.9 3116.0 177.7 74393.5 74569.9 100.2

կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր 0.7 176.6 26968.5 18395.5 22648.1 123.1

պատրաստի սննդի արտադրանք 54779.2 72227.3 131.9 79328.4 92936.4 117.2

հանքահումքային արտադրանք 42124.0 47679.6 113.2 171413.0 176690.2 103.1

քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք 1950.7 2985.8 153.1 62808.3 83068.8 132.3

պլաստմասսա և դրանից իրեր, կաուչուկ ու ռետինե իրեր 6320.4 4807.0 76.1 22145.3 28480.9 128.6

կաշվե հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրեր 645.9 780.6 120.9 1787.6 1805.0 101.0

փայտ և փայտյա իրեր 1283.9 1526.4 118.9 7187.9 8622.5 120.0

թուղթ և թղթե իրեր 722.5 1022.9 141.6 18509.6 22145.9 119.6

մանածագործական իրեր 28626.6 30866.5 107.8 36084.7 39610.8 109.8

կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ 359.4 188.9 52.5 4255.8 4324.6 101.6

իրեր քարթի գիպuիg, ցԽ^Խոից 2958.3 1619.8 54.8 19214.5 21811.1 113.5

թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր 258327.7 349440.7 135.3 213471.1 329567.8 154.4

ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր 44777.8 90379.9 201.8 55691.9 76366.9 137.1

մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ 21434.4 20543.5 95.8 103374.5 132428.0 128.1

վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ 15033.0 14070.4 93.6 39867.1 73147.5 183.5

սարքեր և ապարատներ 19225.8 28483.9 148.2 20487.1 33531.9 163.7

տարբեր արդյունաբերական ապրանքներ 1406.9 1827.0 129.9 11035.3 15112.8 136.9

արվեստի ստեղծագործություններ 750.1 638.3 85.1 26.3 246.6 936.8

Պատկերն ավելի անմխիթար է, երբ ուսումնասիրում ենք 2003թ. մեկ մլն և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողների ցանկը [11, էջ 5]: Նշված ցանկում ընդգրկված 597 տնտեսավարող սուբյեկտների կողմից 2003թ. հարկային վնաս հայտարարագրած հարկատուների վնասի

22

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոսյան

չափը ՀՀ-ի համար կազմել է աստղաբաշխական մեծություն... 174,4 մլրդ դրամ: Ըստ որում, այդ ցանկում են մեզ հայտնի գրեթե բոլոր աշխատող ձեռնարկությունները, այդ պատճառով էլ դրանց թվարկումը պարզապես իմաստ չունի: Այն տպավորությունն է ստեղծվում, թե հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հիմնական նպատակը ոչ թե շահույթի, ինչպես դա ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, այլ վնասի ստացումն է, ինչն ընդհանրապես անհամատեղելի է շուկայական տնտեսության հետ: Այս փաստը լուրջ մտորումների տեղիք է տալիս այն առումով, թե ինչպիսի տնտեսություն ենք կառուցում մեզանում:

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետությունում ՏԱ-ն, որպես հետազոտությունների առարկա, դեռ գտնվում է կայացման փուլում: Հայաստանի պարագայում ՏԱ-ն դիտարկվում է որպես անցումային շրջանի քաղաքականությունը բնութագրող առանձնահատկություններից ածանցյալ հասկացություն: Հանրապետությունում ՏԱ հիմնախնդրի նկատմամբ չի ցուցաբերվում համակարգված մոտեցում, և բացակայում է դրա որպես միասնական համակարգի պատկերացումը: Հայաստանի Հանրապետությունում մշակված չեն ՏԱ ամբողջական հայեցակարգը, ՏԱ ապահովման իրավական դաշտը և որպես դրա հետևանք պետական ռազմավարությունը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՏԱ ռազմավարությունը պետք է համապատասխանի ազգային շահերին և դառնա քաղաքական ու տնտեսական կարևորագույն որոշումների ընդունման հիմնական կողմնորոշիչ: Այն պետք է պարունակի ցուցանիշ-ներ (ինդիկատորներ), որոնք կարձանագրեն ներքին և արտաքին սպառնալիքների հայտնվելու փաստը և այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

Հայաստանի Հանրապետությունը դեռևս գտնվում է անցումային վերափոխումների փուլում իրեն հատուկ դրսևորումներով, և նրա վրա ազդող ներքին ու արտաքին գործոնները դժվարացնում են ՏԱ ապահովումը: Նման պայմաններում առավել սրվում և կարևորվում է ՏԱ ապահովման համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

ՏԱ ապահովման համար պետության գերակա ուղղություններից են արտադրության ծավալների աճի խթանումը, տնտեսության կառուցվածքային վերափոխությունները, ազգաբնակչության հիմնական մասի բավարար կենսամակարդակի ապահովումը և կյանքի որակի բարձրացումը, հասարակության միջին խավի ձևավորմանն ուղղված միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա հաշվարկված ցուցանիշները վկայում են, որ

23

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

հանրապետության ՏԱ մակարդակը բավարար անվտանգ վիճակում է, որի հավաստիությունը կախված է վիճակագրական տվյալների ճշտությունից: Միևնույն ժամանակ, Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրների շարքում Հայաստանի ցուցանիշը զիջում է հարևան Ադրբեջանին:

ՏԱ համակարգի ձևավորման հիմնախնդիրներից են ՏԱ ցուցանիշնե-րի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների վիճակագրության վարումը և մոնիտորինգը: ՏԱ շատ ցուցանիշներ հնարավոր չէ հաշվարկել դրանց վերաբերյալ վիճակագրական տվյալների բացակայության և շատ դեպքերում դրանց ոչ հավաստի լինելու պատճառով:

ՀՀ ՏԱ ցուցանիշների մեջ առանցքային տեղ է զբաղեցնում ՀՆԱ մեծությունը: Ըստ հաշվարկների հանրապետությունում ՀՆԱ շեմային մեծությունը պետք է կազմի մոտ 3.62 մլն դրամ, որի հաշվարկման հիմքում ընկած են ներկայիս գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, ամոր-տիզացիոն և ազգային հաշիվներում արտացոլվող բոլոր պարտադիր ծախսերի դրույքաչափերը: Հանրապետության ՏԱ գերակա հիմնախնդիրներ են եկամուտների տարբերակվածությունը 10% ամենահարուստ և 10% ամե-նաաղքատ ընտանիքների միջև, աղքատության մակարդակը, եկամուտների կենտրոնացման մակարդակը: ՏԱ-ին սպառնացող գործընթացների մեջ ՀՀ-ի համար առանձնապես կարևորվում է երկրի ազգային հարստության բաղկացուցիչ մասի մտավոր կապիտալի շարունակական արտահոսքը երկրից, որն իր նշանակությամբ մեծ մտահոգություն է առաջացնում և կարիք ունի անհետաձգելի միջոցառումների ու քայլերի։ Մեկ այլ սպառնալիք է ստվերային տնտեսության և կոռուպցիայի առկայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է Հայաստանի տնտեսական շահերի իրականացման և հետևաբար ՏԱ ապահովման համար:

Մեր հանրապետությունում ՏԱ-ն ինքնուրույն ապահովելը շատ բարդ և դժվարությամբ իրականացվող գործընթաց է: Դրա համար ամենաար-դյունավետ եղանակը ՏԱ ապահովման կոլեկտիվ ձևն է, միջազգային կոլեկտիվ անվտանգության համակարգերի շրջանակներում գործելը, որոնցում առաջատար երկրների շահերը բարենպաստ են մեր երկրի ՏԱ ապահովման համար:

Աղբյուրներ և գրականություն

1. Մարկռսյան Ա, «Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հետախնդիրները», «21-րդ դար», # 3 (5), 2004:

2. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, Վիճակագրական վերլուծական զեկույց, ՀՀ ԱՎԾ, ըստ 2002թ. տնային տնտեսությունների ընտ-

24

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Ա. Մարկոպան

րանքային հետազոտության արդյունքների, Եր., 2003:

3. ՀՀ բնակչության եկամուտներն ու ծախսերը և սննդամթերքի սպառումը 1999, 2001 և 2002թթ., Վիճակագրական ժողովածու, ՀՀ ԱՎԾ, Եր., 2003:

4. «Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2003», ՀՀ ԱՎԾ:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2003 թվականի հունվար-դեկտեմբերին, ՀՀ ԱՎԾ, Եր., 2004:

6. Շահգելդյան Մ, «Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Եր., 2003:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, տարեկան հաշվետվություն 2003, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Եր., 2004:

8. ՀՀ Կենտրոնական բանկ, տարեկան հաշվետվություն, Եր., 2002:

9. «Вопросы экономики», N 10, 1998.

10. ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն 2003:

11. «2003թ. ընթացքում 1 մլն դրամից ավելի ապառք ունեցող հարկ վճարողների ցանկը», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 2 հուլիսի 2004:

Սեպտեմբեր, 2004թ.

ПУТИ УЛУЧШЕНИЯ ЭКОНОМИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Ашот Маркосян

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

Обеспечение экономической безопасности (ЭБ) является главным гарантом независимости, суверенности страны, условием стабильной и эффективной деятельности общества и личности. По этой причине обеспечение ЭБ - один из основных приоритетов развития национальной экономики.

Исходя из анализа показателей оценки ЭБ трех Южно-кавказских республик, даны их общности, особенности и степени опасности. В качестве общего параметра, который характерен для всех трех стран, выделены фактические уровни показателей бедности, многократно превышающие их "естественный" уровень (не более 9% от количества населения). По этому показателю все три республики находятся на самом высоком, 9-ом уровне опасности. Показатели ЭБ отдельных Южно-кавказских республик классифицированы и сгруппированы по степени опасности.

25

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ4(6), 2004թ.

Детально анализированы проблемы формирования и использования доходов в республиках Южного Кавказа. Изучены особенности формирования оплаты труда наемных рабочих, налогов, в том числе пропорциональности прибыли и чистого дохода, полученного владельцами капитала в процессе производства и импорта.

Важное место уделено изучению таких показателей находящейся на высшем уровне опасности Республики Армения, каковыми являются бедность населения и демографические проблемы, распределение доходов и расходов населения по децильным группам, ресурсы 25 видов товаров, имеющих большой удельный вес в структуре потребления населения, показатели естественного передвижения населения, миграционный рост населения, показатели внешнего долга республики и их предельные уровни, уровень долларизации экономики, объемы импорта-экспорта, показатели убыточности экономики и роста задолженностей и т.д.

26