Научная статья на тему 'Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները'

Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
1221
147
Поделиться
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Արայիկ Սարգսյաե

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը և զարգացման ուղիները մշակվում և ղեկավարվում էին մեկ կենտրոնից Մոսկվայից։ Այժմ Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումները թեև որոշվում են Երևանում, այդուհանդերձ, կրում են այլ երկրնե- րում գտնվող կենտրոնների որոշակի ազդեցությունը:Ինչպե ս մնալ տնտեսապես ինքնիշխան պետություն ու վարել ինքնուրույն տնտեսություն չխոչընդոտելով համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու գործընթացներին և համալրելով դրանք։ Հոդվածում ներկայացվում և վերլուծվում են այս հիմնախնդիրն ու նրա մի շարք բաղադրիչները, արվում գործնական առաջարկություններ:

Похожие темы научных работ по экономике и бизнесу , автор научной работы — Արայիկ Սարգսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Основой интеграции Армении с внешним миром должна стать защита национальных интересов, обеспечение национальной безопасности и экономической самостоятельности хозяйственных структур республики. В статье исследованы проблемы глобализации мировой экономики и ее отрицательного воздействия на неподготовленную к этим процессам экономику страны. В работе предлагаются конкретные шаги для решения актуальных проблем экономики Армении и понижения ее зависимости от импорта. В частности, предлагается сократить разрыв между теоретическими экономическими моделями и каждодневной экономической реальностью, снизить стоимость импортируемых в республику продуктов (в первую очередь энергоносителей и продуктов питания) путем активного вовлечения армянского капитала в соответствующие сектора экономики стран-экспортеров; обеспечить конкуретноспособность экономики республики.

Текст научной работы на тему «Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները»

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Արայիկ Սարգսյաե

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը և զարգացման ուղիները մշակվում և ղեկավարվում էին մեկ կենտրոնից Մոսկվայից։ Այժմ Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումները թեև որոշվում են Երևանում, այդուհանդերձ, կրում են այլ երկրնե-րում գտնվող կենտրոնների որոշակի ազդեցությունը:

Ինչպե ս մնալ տնտեսապես ինքնիշխան պետություն ու վարել ինքնուրույն տնտեսություն չխոչընդոտելով համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու գործընթացներին և համալրելով դրանք։ Հոդվածում ներկայացվում և վերլուծվում են այս հիմնախնդիրն ու նրա մի շարք բաղադրիչները, արվում գործնական առաջարկություններ:

Ներածություն

20-րդ դարի վերջին Հայաստանում տեղի ունեցած անցումը սոցիալիստական հասարակարգից կապիտալիստականին' ուղեկցվեց տնտեսական նոր հարաբերությունների ձևավորմամբ։ Անցումը տեղի ունեցավ «մեկ օրում» ապապետականացման և սեփակաեաշեորհմաե միջոցով, վարչական ու քաղաքական լծակների օգտագործմամբ։ Այս փոփոխության հիմքում ընկած էր այն թյուր կարծիքը, թե պետական, պլանային տնտեսությունն աեարդ]ուեավետ է աշխատում, և այն արդյունավետ կգործի միայն մասնավոր սեփականատիրական տնտեսավարման ժամանակ։

1991թ. սկսված տնտեսական ռեֆորմների ժամանակ Հայաստանը կանգնած էր տնտեսության զարգացման երկընտրանքի առջև էվոլյու֊

ռ ռ

ցիո ն, թե ռևոլյուցիոն ճանապարհով անցնել նոր տնտեսակարգին: Այդ խնդիրն էր կանգնած նաև Ռուսաստանի տնտեսության առջև: Կիրառված «ցնցումնաբուժումից» (շոկային թերապիայից) Ռուսաստանը դեռ ամբողջությամբ դուրս չի եկել, սակայն կան տնտեսության ապաքինման նախադրյալներ: Հայաստանում կիրառված «ցնցումնաբուժումը» հանգեցրեց միասնական տնտեսական համալիրի կազմալուծմանը: Մինչդեռ 1991թ. «հեղափոխությունից» հետո Հայաստանն իր տնտեսության զարգացման համար հնարավորություն ուներ ընթանալու զարգացած տնտե-

52

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

սությամբ երկրների օրինակով, մրցակցային առավելությունների տեսության բաղկացուցիչների կիրառման և իրագործման ճանապարհով:

1 Պետական տնտեսությունից մասնավոր սեփականատիրական տնտեսակարգի անցման հիմնախնդիրները Հայաստանում

Անցած 12 տարիների վերլուծությունը փաստում է, որ Հայաստանի տնտեսությունն անցավ դասական տնտեսագիտության մի շարք փուլերով (մերկանտիլիզմ, բացարձակ և հարաբերական առավելությունների տեսություն, արտադրության գործոնների հարաբերականության տեսություն, ընդհուպ մինչև ֆինանսական օլիգարխիայի, մենաշնորհների ձևավորման գործընթացներ): Այս ամենն ուղեկցվել է տնտեսական և քաղաքական ցնցումներով, շարունակվող իշխանափոխությամբ, քանզի ֆինանսական օլիգարխիայի առկայությունն, ինքնին, դրան նպաստող հանգամանք է (չհաշված արտաքին գործոնների ազդեցությունը):

ռ

Կարելի էր արդյոք 1991թ. սկսած Հայաստանում հաստատել տնտեսավարման քաղաքակիրթ օրենսդրական դաշտ: Կարծում ենք' այո’։

ԽՍՀՄ-ը ոչնչացնելու համար' տնտեսական դաշտում արհեստակա-նորեն ստեղծված խառնաշփոթը ձեռնտու էր ոչ միայն ԱՄՆ-ին, Արևմուտքի երկրներին, Ճապոնիային, Թուրքիային, Իրանին ևն, այլև' նախկին խորհրդային նորանկախ հանրապետությունների իշխող վերնախա-վերին իրենց անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականատիրական խավ ձևավորելու համար: Հայաստանի դեպքում ֆինանսական և քաղաքական կապիտալների հետագա միաձուլումը հանգեցրեց երկրի ազգաբնակչության հիմնական մասի օտարմանը քաղաքական և տնտեսական գործընթացներից։ Այդ օտարումը մարդկանց զանգվածային և շարունակական արտագաղթ ծնեց: Մյուս կողմից առ այսօր Հայաստանում չեն ընդունվել այնպիսի իրավական և օրենսդրական ակտեր ու նորմեր, որոնք երաշխավորեն այդ նույն մասնավոր սեփականատիրական խավի ունեցվածքի անձեռնմխելիությունը: Այս անորոշությունն է երկրից կապիտալն արտահանելու ու ներդրումային գրավիչ միջավայր չձևավորելու գլխավոր պատճառներից մեկը: Առկա բացթողումները հսկա վարչամեքենայի կողմից չարաշահումների, կաշառակերության աճի, կոռուպցիայի մինչև ազգային անվտանգության հիմքերը սասանող վիճակ են ստեղծել:

53

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ինտեգրվելով համաշխարհային տնտեսությանը թե տնտեսական և թե քաղաքական դաշտերի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար' Հայաստանը համաշխարհային տնտեսության առկա փորձից առաջին հերթին պետք է վերցներ դրականը: Ամենից առաջ դա անհատի, հայ մարդու ազատության, նրա ստեղծագործական կարողությունների ու ձեռներեցության լիիրավ դրսևորման հնարավորությունների ապահովմանն է վերաբերում:

Ներկա տնտեսական ճգնաժամից դուրս գալու գլխավոր նախապայմանն անհատի ձեռնարկատիրական ունակությունների, գիտելիքների (ինտելեկտուալ սեփականության) լիիրավ օգտագործումն է, այսինքն' անհատ ձեռներեցության' առանց որևէ խոչընդոտի գործունեությունը:

Անհատ ձեռնարկատիրության աշխուժացումը կհանգեցնի տնտեսական դաշտի, ներքին շուկայի ակտիվացմանը, միջճյուղային մրցակցության ապահովմանը, որը կառաջնորդի միջազգային շուկայում հայրենական ապրանքների մրցունակության բարձրացմանը, մրցակցային առավելությունների ապահովմանը: Այստեղ նշենք այն կարծիքը, որ, շատ հաճախ, եվրոպական շուկաներ ներթափանցելու համար, մրցակցությունը հիմնականում ընթանում է զարգացող և երրորդ աշխարհի երկրների ընկերությունների միջև «ոսկե միլիարդին» ավելի էժան և որակյալ ապրանքներ մատակարարելու նպատակով:

Համաշխարհային տնտեսության դասական և ժամանակակից տեսությունների հավասարակշռված կիրառումը Հայաստանի տնտեսական դաշտում անհրաժեշտ էր զուգահեռաբար իրականացնել 1991թ. արտադրական հարաբերությունների փոփոխման քաղաքականության հետ միաժամանակ: Այդ դեպքում այսօր կունենայինք այլ, քաղաքակիրթ աշխարհին հարիր տնտեսական և քաղաքական դաշտեր:

Նշենք նաև, որ համաշխարհային տնտեսության դասական և ժամանակակից տեսաբաններն իրենց տեսությունները հիմնավորել են մեկ երկրի, լավագույն դեպքում' մի քանի երկրների տնտեսական դաշտերի ուսումնասիրության վրա։ Սակայն վերջնական նպատակն իրենց սեփական երկրների տնտեսական դաշտերի կարգավորումն է եղել: Եվ հենց այստեղ հայ տնտեսագիտական միտքը դեռ շատ անելիքներ ունի: Այսօր Հայաստանում առկա է հսկայական ճեղքվածք տնտեսագիտական մտքի, տնտեսական քաղաքականության ձևավորման և առօրյա կյանքում դրանց կիրառման միջև, համարյա ամբողջովին բացակայում է գիտության, մասնավորապես տնտեսագիտության և հայաստանյան բիզնեսի միջև իրական կապը: Խնդիրն այն է, որ մեր երկրի ընկերություննե-

54

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

րի, կազմակերպությունների ղեկավարները, տնտեսական գործունեությունն իրականացնելիս, լինեն կրթված, տիրապետեն տնտեսագիտության դասական և ժամանակակից տեսություններին, նրանց զարգացման միտումներին:

Օրինակներ որքան ուզեք։ ՀՀ-ում սպառվող էներգակիրներն ու պարենամթերքը (հացահատիկ, կարագ, շաքար և այլն) հիմնականում ներմուծվում են ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներից, ԱՄՆ-ից ու Արևմտյան Եվրոպայից, մինչդեռ Հեքշեր-Օլինի1 «Արտադրության գործոնների հարաբերակցության տեսության» իմացությունը կխթաներ մեր ձեռներեցներին, որ իրենց արտադրատնտեսական գործունեությունը կազմակերպեին արտադրության ավելցուկային գործոններ (տնտեսական առատ ռեսուրսներ) ունեցող երկրներում: Օգտագործելով ֆրանսիացի ձեռնարկատեր և տնտեսագետ Ժ.Բ.Սեյի կողմից ստեղծված և հետագայում այլ տնտեսագետների կողմից լրացված, արտադրության գործոնների (տնտեսական ռեսուրսների) հայեցակարգը Հեքշեր-Օլինի տեսությունը ուշադրություն է դարձնում այդ գործոններով (կոնկրետ' աշխատանքով և կապիտալով) երկրների տարբեր օժտվածության փաստի վրա: Որևէ երկրում որոշ գործոնների ավելցուկը նրանց դարձնում է ավելի էժան մյուս սուղ գործոնների համեմատ: Յուրաքանչյուր արտադրանքի արտադրությունը պահանջում է այնպիսի գործոնների ու ապրանքների համակցում, որոնց արտադրությունում գերակշռում են համեմատաբար էժան, ավելցուկային գործոնները։ Նման արտադրանքը կլինի համեմատաբար էժան և երկրի ներսում, և արտաքին շուկայում, դրանով իսկ' առավել մրցունակ: Այս տեսության կիրառական նշանակությունն ակնհայտ է, օրինակ, Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում և նրա խնդիրների կարգավորման մեջ:

Հայաստան ներկրվող ապրանքատեսակների գները հնարավոր է իջեցնել, եթե դրանց արտադրությանը մասնակցենք ու միջամտենք հենց արտահանող երկրներում: Այսպիսի մոտեցումն էական դեր կարող է խաղալ Հայաստան ներկրվող վառելիքաէներգետիկ և պարենային ապրանքների գների իջեցման, նրանց սպառման գործակցի բարձրացման գործում: Իր հերթին, այս ամենը կարող է խթանել երկրում թողարկվող միավոր արտադրանքի ինքնարժեքի իջեցումը, տնտեսական դաշտի լարվածության թուլացումը, ազգաբնակչության կենսամակարդակի

1 Համաձայն Հեքշեր-Օլինի տեսության որևէ երկիր արտահանում է այն ապրանքները, որոնց թողարկումը հիմնվում է նրանց արտադրության ավելցուկային գործոնների վրա, և ներմուծում է այն ապրանքները, որոնց թողարկման համար նա ավելի վատ է օժտված արտադրական գործոն-

ներով:

55

Ա. Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

բարձրացումը: Հայտեի է, որ էլեկտրաէներգիայի և գազի ծախսի գործակիցը շատ բարձր է հայրենական ապրանքների արտադրության ինքնարժեքում (միջինը' մոտ 16-18%), իսկ ազգաբնակչության սպառողական ծախսերի մեջ այն կազմում է 23-25%*: Պարենամթերքի ձեռքբերման և ընդհանուր օգտագործման համար կատարվող ծախսերը կազմում են երկրի ազգաբնակչության մոտ 85%-ի սպառողական ծախսերի մոտ 35-40%-ը: Այս տեսանկյունից' հայրենական գործարարները պետք է ակտիվ քայլեր ձեռնարկեն առաջին հերթին ԱՊՀ և արաբական երկրների տետեսութjուեեերիե սերտորեն ինտեգրվելու, նրանց նավթագազային ըեկերութjուեեերի կառավարմանը մասնակցելու, ընկերությունների ակտիվները ձեռք բերելու, նրանց սեփականաշնորհմանը մասնակցելու ուղղությամբ, նպատակ ունենալով նրանց թողարկած արտադրանքը նավթամթերքները, բնական գազն ու միջուկային վառելիքը հետագայում Հայաստան ներկրել արտահանող երկրի ինքնարժեքով**։

ՌԴ Պետական դումայի կողմից վերջերս ընդունված «Գյուղատնտեսական հողերի օգտագործման մասին» օրենքը և այլ օրենսդրական ակտեր լայն հեարավորութjուեեեր են տալիս օտարերկրյա ընկերություններին' 99 տարով վարձակալելու գյուղատնտեսական արտադրության հողատարածքները: Այստեղ աճեցված հացահատիկային մշակաբույսերը հետագայում կարելի է ներկրել նաև Հայաստան: Նշենք, որ 2003թ. հունվարի 1-ի դրությամբ գործող գներով, դրանց ինքնարժեքը 1.71.8 անգամ ցածր է Հայաստանի ներքին շուկայում իրացվող համանուն ապրանքների գներից:

Հայաստանում սպառվող նավթամթերքները, բնական գազը, «թարմ միջուկային վառելիքը» (ԹՄՎ) 100%-ով, իսկ սպառվող պարենամթերքների ընդհանուր ծավալի 58-62%-ը ներկրվում են արտասահմանից: Գերմանիայում ազգային տնտեսության կառավարման ինստիտուտներն իրենց երկրի ընկերություններին արգելում են արտասահմանյան մեկ երկրից գնել Գերմանիայի ներքին շուկայում սպառվող վառելիքաէներ-գետիկ ռեսուրսների ընդհանուր ծավալի 7%-ից ավելին: Այդ ցուցանիշի

* Խմբ. ծանոթ. Համաձայն Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ, IEA) 2002թ. տեղեկագրքի, ՀՀ-ը, 2000թ. համախառն ներքին արտադրանքի էներգատարությամբ աշխարհի 135 երկրների շարքում զբաղեցրել է 71-րդ տեղը' 0.56 տ.ն.հ./հազար 1995թ. ԱՄՆ $ ցուցանիշով։ Նույն ցուցանիշը Էստոնիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար կազմել է համապատասխանաբար 0.75, 1.14 և 2.87 տ.ն.հ./հազար 1995թ. ԱՄՆ $։ Միևնույն ժամանակ, 2002թ. ՀՀ-ում արդյունաբերական ապրանքների արտադրության էլեկտրական էներգիայի տարողունակությունը կազմել է 1.7 կվտ.ժ/$, մինչդեռ նույն ցուցանիշը ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների համար կազմել է համապատասխանաբար

0.46 և 0.29 կվտ.ժ/$։

** Խմբ, ծանոթ. Վերջին տասնամյակում այսպիսի նախահարձակ գործընթացը հատկապես բնորոշ է խոշոր միջազգային էներգետիկ ընկերություններին. տե ս Ա. Մարջանյան, «Էներգետիկա և աշխարհաքաղաքականություն», 21-րդ դար, թիվ 1, նոյեմբեր, 2003թ., էջ13-55:

56

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

ապահովումը Գերմանիայի տնտեսական ինքնուրույնության ու անկախության կարևոր պայման է համարվում: Հայաստանի դեպքում հրատապ է ներմուծումը սահմանափակող այդ ցուցանիշի կիրառումը արտաքին առևտրային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ: Արտասահմանյան մեկ երկրից վառելիքաէներգետիկ ռեսուրսների ներկրումը սահմանափակող ցուցանիշը Հայաստանի ազգային տնտեսական համակարգի համար կարելի է հաստատել 15-16%-ի սահմաններում հաշվի առնելով տնտեսության զարգացման ներկա փուլի առանձնահատկությունները, մասնատվածության աստիճանը, ճյուղային կտրվածքը, իսկ ներմուծվող պարենամթերքների ընդհանուր ծավալի մեջ մեկ օտար պետության բաժինը չպետք է գերազանցի 10-11%-ը: Այս գնահատականները փոփոխական են, սակայն այդ ցուցա-նիշների օրենսդրորեն սահմանումն ու կիրառումը պարտադիր են Հայաստանի տնտեսության ինքնուրույնության, քաղաքական անկախության ապահովման համար* (Հայաստանի էներգետիկ հզորություններն ապահովող ձեռնարկությունների մոտ 70%-ը մեկ այլ երկրի հանձնելով Հայաստանը վտանգում է իր տնտեսական ինքնուրույնությունը):

2. Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման տնտեսագիտական և կիրառական մոտեցումները

Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական բարդ գործընթացները, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցության թուլացումը, Թուրքիայի և Իրանի հավակնոտ արտաքին քաղաքականությունը Անդրկովկասի հանրապետությունների նկատմամբ, ինչպես նաև տարածաշրջանում չլուծված ազգամիջյան խնդիրները (Արցախ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) միշտ հղի են նոր և անկանխատեսելի հետևանքներով: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության զարգացման, արտաքին աշխարհի հետ նրա փոխհարաբերությունների հետ: Օրինակ, քաղաքական և տնտեսական շահերի փոփոխությունները կարող են հանգեցնել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ և պարենամթերք

* Խմբ. ծանոթ. Հայաստան ներմուծվող առաջնային էներգակիրների նկատմամբ «ներկրումային կախվածության» չափաբաժինների հաստատումը, կարևոր հրամայական լինելով հանդերձ, համակողմանի մոտեցում է պահանջում: Զուտ տեխնիկատնտեսական տարաբնույթ գործոններին այստեղ միահյուսվում են նաև քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոններ. տե ս И.Мурадян, “Региональная геоэкономическая ситуация и безопасность Армении”, 21-րդ դար, թիվ 1, նոյեմբեր, 2003թ., Էջ 56-100։

57

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

մատակարարող այս կամ այն երկրի կողմից դրանց ծավալների կրճատումների:

Նշենք նաև մեր տարածաշրջանով այն երկրների անմիջական շահագրգռվածությունը, որոնք ցանկանում են մասնաբաժին ունենալ Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների արտահանման մեջ: Դրանց թվում են նաև այն երկրները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո «հովանավորի» կարգավիճակով կցվեցին Անդրկովկասի երեք հանրապետություններին (Ֆրանսիան' Հայաստանին, Գերմանիան Վրաստանին, Մեծ Բրիտանիան Ադրբեջանին):

Հեքշեր-Օլինի տեսությունն ընդունվում է ժամանակակից տնտեսագետների մեծ մասի կողմից: Սակայն այն ոչ միշտ է պատասխանում այն հարցին, թե ինչու հատկապես այս կամ այն ապրանքներն են գերակշռում երկրի արտահանման և ներմուծման մեջ: Վ.Լեոնտևը հետազո-տելով ԱՄՆ-ի արտաքին առևտուրը 1947, 1951 և 1967 թվականներին ցույց տվեց, որ համեմատաբար էժան կապիտալով և թանկարժեք աշխատուժով այս երկիրը միջազգային առևտրին մասնակցում է Հեքշեր-Օլինի տեսությանը ոչ համապատասխան (ԱՄՆ-ի համար ավելի կապի-տալատար եղավ ոչ թե արտահանումը, այլ ներմուծումը): Այս' այսպես կոչված Լեոնտևի պարադոքսը բացատրվում էր տարբեր կերպ. բարձր որակավորված ամերիկյան աշխատուժը պահանջում է կապիտալի մեծ ծախսեր (այսինքն ամերիկյան կապիտալն ավելի շատ ներդրվում է մարդկային ներուժի, քան արտադրական հզորության մեջ), արտահանվող ամերիկյան ապրանքների արտադրության վրա ծախսվում է մեծ ծավալի ներմուծված հումք, որի հայթայթման համար ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ նույն ԱՄՆ-ից։ Լեոնտևի պարադոքսը նախազգուշացնում է Հեքշեր-Օլինի տեսության ուղղագիծ օգտագործումից:

Այս տեսության ոչ գիտական կիրառումը, չարաշահելով հայրենական ապրանքարտադրողների շահերի չափից դուրս պաշտպանության գաղափարը, երկրի տնտեսության համար շատ հաճախ կարող է բերել բացասական հետևանքների: Այսպես, օրինակ, Հայաստանում մերկանտիլիզմի կիրառման դրսևորումները բերեցին ո չ միայն ծխախոտի արտադրության զարգացմանը, այլև, դրա հետևանքով Արարատյան դաշտավայրի բերրի հողահանդակների ծխախոտի հումքի մշակման մեջ մասնագիտացմանը: Հարկային և մաքսային դաշտերի խստացման հետևանքով ներքին շուկայում բարձրացան գները, և պակասեց արտասահմանյան սիգարետների ներկրումը, ինչը հանգեցրեց մրցակցության

58

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Սարգսյան

թուլացմանն ու ներքին մրցակցային դաշտի բացակայությանը. հետևանքը հայրենական սիգարետների որակական հատկանիշերի նվազումը: Այսօր Հայաստանից հիմնականում արտահանվում է ծխախոտի հումք պատրաստի արտադրանքի փոխարեն: Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցումով հավանաբար կկարգավորվի նաև այս շուկան:

Գոյություն ունեն միջազգային առևտրի այլ տեսություններ, որոնք չեն կապվում «Համեմատական առավելությունների տեսության» հետ, այլ լրացնում են այն: Այսպես, ամերիկացի տնտեսագետ Պոլա Քրուգ-մանը, հենվելով «Մասշտաբի արդյունավետության տեսության»2 վրա, բացատրում է, թե ինչու միջազգային առևտուր է գոյանում արտադրության գործոններով հավասարապես օժտված երկրների միջև: Մենաշնորհային (մոնոպոլիստական) մրցակցության պարագաներում արտադրության մասշտաբների աճը սովորաբար տանում է արտադրության ծախսերի նվազման: Հետևաբար, այդպիսի երկրների համար շահեկան է դառնում մասնագիտանալ տվյալ ապրանքի արտադրության մեջ և իրականացնել նույնիսկ տեխնոլոգիապես միատարր, բայց դիֆերենցված արտադրանքի փոխանակում (այսպես կոչված միջճյուղային առևտուր): Օրինակ կարող է ծառայել ավտոմեքենաների առևտուրը տարբեր եր-կրների ավտոմեքենա արտադրողների միջև:

Քրուգմանի մոտեցումը համահունչ է անգլիացի տնտեսագետ Բ. Բա-րասսի' «Ներճյուղային միջազգային առևտրի տեսությանը»։ Բարասսը ուշադրություն դարձրեց ո չ միայն մասշտաբի արդյունավետության, այլև տարբեր երկրների սպառողների ճաշակների տարբերության, սահմանակից տարածաշրջանների աշխարհագրական մոտիկության, գյուղատնտեսական եղանակների չհամընկման գործոնների վրա:

Հատկանշական է Հեքշեր-Օլինի տեսության օգտագործումն արտադրության գործոնների շարժումը բացատրելու համար: Դիտարկվող երկու գործոններն էլ աշխատանքը և կապիտալը, ճկուն են և կարող են տեղաշարժվել երկրների միջև: Դրանով իսկ նրանք լրացնում, իսկ երբեմն էլ փոխարինում են միջազգային առևտրին, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, միջազգային կապիտալի շարժի հետ, երբ այլ երկրնե-րում կազմակերպվում է այն ապրանքների արտադրությունը, որոնք հակառակ դեպքում պետք է արտահանվեին այնտեղ: Այս մոտեցման գործնական կիրառման լավագույն օրինակ է ԱՊՀ երկրներում (առաջին

2 Մենաշնորհային մրցակցության հիմքի վրա կառուցված միջազգային առևտրի տեսություն։

59

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

հերթին Ռուսաստանում) հայկական կոնյակի ֆիրմաների կողմից անմիջական արտադրության կազմակերպումը3:

Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, տրանսպորտային ծախսերի տեսակարար կշռի զգալի մեծությունը արտահանվող ապրանքատեսակների ինքնարժեքի մեջ (միջինը 25-30%) այս տեսության պրակտիկ կիրառումը երկրի տնտեսության մյուս ճյուղերի համար արդիական է: Սա վերաբերում է ոչ միայն ապրանքների արտադրությանը, այլև ծառայությունների և ոչ նյութական արտադրության ոլորտներին (օրինակ' հայ գիտնականների հայտնաբերած «Արմենիկում» դեղամիջոցի օգնությամբ բժշկական կենտրոնների բացումը Վրաստանում, Կիպրոսում, Ուկրաինայում և այլն):

Հեքշեր-Օլինի տեսությունից այլ եզրահանգում արեց ամերիկացի տնտեսագետ Պ.Սամուելսոնը։ Ըստ նրա, երկրների միջև արտադրության գործոնների տեղաշարժը բերում է գների հավասարեցման, ավելի ճիշտ տարբեր երկրներում այդ գործոնների վրա գների հարաբերակցության հավասարեցման: Նման տեսակետը հաճախ կոչվում է Հեքշեր-Օլին-Սամուելսոնի տեսություն:

3. Համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման հիմնախնդիրները

Հայաստանի տնտեսական համալիրը մաս էր կազմում համաշխարհային տնտեսության «հակամարտող» կողմերից մեկին, որը 1991թ. դադարեց գոյություն ունենալ: Հայկական ողջ տնտեսական համակարգը սերտորեն կապված էր սոցիալիստական տնտեսական համակարգին: Աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով վերջինս փլուզվեց, էական կերպով վերափոխվեցին Արևելք-Արևմուտք-Հարավ նախկին հարաբերություններն ու ստեղծվեցին դրանք նոր, ավելի ճշգրիտ կանխատեսելի դարձնող քաղաքական նախադրյալներ: Միանշանակ պատասխանել այն հարցին, թե այս նոր հարաբերությունները

ռ

կարո ղ են լինել ներդաշնակ կամ ոչ' վաղաժամ է:

ռ

Ինչպե ս մաս կազմել արդեն հարյուրամյակից ավելի գործող համաշխարհային տնտեսության ձևավորված համակարգին առանց կորցնելու կամ սահմանափակելու սեփական տնտեսության ինքնուրույնությունն ու քաղաքական անկախությունը: Ահա այն հիմնական խնդիրը, որը

3 Այդ մասնաճյուղերը հիմնվել ու սկսել են գործել դեռևս խորհրդային ժամանակաշրջանում:

60

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

դրված է նախկին սոցիալիստական համակարգի յուրաքանչյուր նորանկախ պետության, ներառյալ ՀՀ տնտեսության առջև:

Միջազգային մակարդակով որևէ տնտեսական համագործակցություն հենվում է երկու սկզբունքի միջպետական տնտեսական կապերի օբյեկտիվ անհրաժեշտության և այդ կապերի զարգացման մեջ փոխադարձ շահագրգռության վրա: Ներկայումս տնտեսագետ-տեսաբանների մեծամասնությունը համաձայն է, որ յուրաքանչյուր երկրի միջազգային կապերի մակարդակի գնահատման համար անհրաժեշտ է որոշել ազգային եկամտի մեջ այն տնտեսական ներդրումը, որն առաջանում է համաշխարհային տնտեսական գործընթացներին այդ երկրի մասնակ-

ցությունից:

Հայաստանի համաշխարհային տնտեսությանն առավել արդյունավետ ինտեգրվելու նպատակը ՀՀ և զարգացած երկրների սոցիալ-տնտե-սական զարգացման մակարդակների աստիճանական մոտեցումն ու հավասարեցումը, տնտեսության հիմնական ճյուղերում խոր և կայուն կապերի ձևավորումն է։

Տնտեսական ինտեգրման ասպարեզում առկա հարուստ փորձը և այդ ուղղությամբ իրականացված հետազոտությունները մեթոդաբանական լավ հիմք են ստեղծում ձեռնամուխ լինելու Հայաստանի և համաշխարհային տնտեսության միջև տնտեսական ու առևտրային համագործակցության համալիր ծրագրի մշակման և իրացման աշխատանքների համար։ Այնուհանդերձ, մեր քննարկած հիմնախնդիրն ունի իր առանձնահատկությունները: Լինելով սոցիալիստական ճամբարի անդամ (վերջինիս բնորոշ յուրահատուկ արտադրատնտեսական համակարգով և տնտեսության կառավարման վարչահրամայական եղանակով) Հայաստանը պարտություն կրեց «սառը պատերազմում»: Տարբերակել, թե որտեղ է սկսվում պատժատուրքերի (կոնտրիբուցիա), ռազմատուրքերի վճարը և որ ոլորտում է ընթանում իրական տնտեսական ինտեգրումը համաշխարհային տնտեսության կապիտալիստական, հաղթանակած համակարգին, իսկապես բարդագույն խնդիր էր նորանկախ Հայաստանի պետության համար: Այս հանգամանքը, միջազգային տնտեսական ինտեգրման ասպարեզում եղած փորձի օգտագործումից բացի, ենթադրում է ինտեգրման հիմնավորման, կազմակերպման և կառավարման նոր մոտեցումներ, ինչով էլ պայմանավորված է այս հոդվածի հրատապությունը։

20-րդ դարի վերջին Հայաստանը համաշխարհային հանրության ինքնուրույն մասը կազմեց: Ինտեգրման այդ բազմակողմանի գործընթաց-

61

Ա. Սարգսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

եերը Հայաստանի քաղաքական և տնտեսական ինստիտուտներից պահանջում էին, նախևառաջ, համաշխարհային տնտեսության և քաղաքականության լայն ու գիտականորեն հիմնավորված ուսումնասիրություններ և վերլուծություններ։ Եվ ամենակարևորը' համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու գործընթացում պետք է առաջին հերթին առաջնորդվել Հայաստանի ազգային շահերի գերակայությունների ապահովման անհրաժեշտությամբ' ելնելով տնտեսական արդյունավետության ու նպատակահարմարության գնահատականներից։

Անցյալում երկրների արտաքին տնտեսական գործունեությամբ սովորաբար զբաղվում էին առավելապես այն ազգային միավորումները, որոնց համար իրենց երկրի շուկան մնում էր գլխավորը։ Այս առումով, Հայաստանի տնտեսության մեջ գործում են մի քանի միավորումներ, որոնք փորձում են միջազգային շուկաներ գրավել, իսկ մնացած ընկերություններն ու կազմակերպությունները հիմնականում աշխատում են մեր երկրի ներքին շուկայում։ Վերջին տասնամյակում նրանցից շատերը փորձում են վերածվել վերազգային կորպորացիաների (ՎԱԿ), որոնց առևտրային, արդյունաբերական, ֆինանսական գործունեության դաշտը ամբողջ աշխարհն է։ Սակայն ՎԱԿ-երի հետաքրքրություններն ու շահերը ոչ միշտ են համընկնում ազգային, ներառյալ իրենց ծագման եր-կրների տնտեսությունների շահերի հետ։ Շուտով Հայաստանը նույնպես կկանգնի այս խնդրի առջև։

Եթե համաշխարհային տնտեսությունը դիտենք որպես բարդ համակարգ, ապա նրանում նպատակահարմար է առանձնացնել ենթահամակարգեր ազգային տնտեսությունների խմբերի տեսքով: Սովորաբար առանձնացնում են երեք մեծ խմբեր զարգացած, զարգացող, անցումային տնտեսությամբ երկրներ:

Զարգացած երկրների համար տիպական են ՀՆԱ-ի կառուցվածքում երրորդային սեկտորի գերակշռությունն ու սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր ցուցանիշների բարձր արժեքը։ Այս ցուցանիշների մեջ առաջնային են համարվում բնակչության սպասվող կյանքի տևողության և կրթության աստիճանի գործակիցները: Մեր գնահատումներով, սպասվող կյանքի տևողության գործակիցը Հայաստանում 1995թ. 0.667 էր, կրթության աստիճանի ցուցիչը 2001թ.' 0.873:

Կյանքի մակարդակի գործակիցը պարզեցված տեսքով կարելի է ներկայացնել որպես բնակչության մեկ շնչի հաշվով ազգային ՀՆԱ-ի (ճշգրտված գնողունակության չափանիշի (ԳՉ) առումով) հարաբերությունն այդ ցուցանիշի միջին համաշխարհային արժեքին: 2001թ. այդ

62

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

գործակիցը Հայաստանում կազմում էր 0.740: Ընդհանուր մարդկային զարգացման գործակիցը հավասար է նրա բաղկացուցիչ երեք գործակիցների միջին թվաբանականին. Հայաստանի համար դա հավասար է (0.667+0.873+0.740)/3=0.760: Մարդկային զարգացման միջին համաշխարհային գործակիցը նույնպիսի մեծություն է. առավել զարգացած եր-կրներում այն մոտենում է 1.0-ի, իսկ քիչ զարգացածներում 0.2-ի*:

Որևէ երկրի ազգային տնտեսության անվտանգության ապահովումը հնարավոր է որակյալ և մրցունակ կադրերի, մասնագետների շնորհիվ: Հայաստանում ներկայումս դեռևս առկա է որակյալ մասնագետների, գիտական աշխատուժի «ավելցուկ». նախկին սոցիալիստական հանրապետության փոխանցած կադրային, որակյալ աշխատուժի բանակը ամբողջովին չի արտագաղթել. նկատելի են նաև արդի պայմաններում ձևավորվող մրցունակ, ժամանակակից միջազգային չափանիշերին համապատասխանող երիտասարդ, որակյալ կադրերի պատրաստման գիտա-կրթական բազան, մասնագետների պատրաստման ինստիտուտները: Եթե Հայաստանից վերջին 10-12 տարիներին մեկնած մասնագետները կարողանում են ինքնադրսևորվել զարգացման տարբեր աստիճաններ ունեցող, իրարից տարբեր ազգային տնտեսություններում, դիմանալ դրանցում առկա մասնագիտական դաժան մրցակցությանը, ուրեմն, Հայաստանում առկա են կրթության անհրաժեշտ մակարդակ ապահովող ինստիտուտներ ու կառույցներ: Կարելի է բերել միայն մեկ օրինակ. վերջին 10-12 տարիներին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի է մեկնել մոտ 1,4 մլն մարդ, իսկ այդ երկրից Հա-

* Խմբ. ծանոթ. ՀՆԱ-ի արժեքը' ճշգրտված ըստ գնողունակության (ՀՆԱՃԳ, GDP Purchasing Power Parity) կարող է էականորեն տարբերվել ֆիքսված տարադրամով արտահայտված ՀՆԱ-ի արժեքից։ Այսպես, համաձայն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ,, CIA) և Համաշխարհային բանկի 2003թ. տեղեկագրքերի, մեկ շնչին ընկնող (տեսակարար) ՀՆԱՃԳ արժեքը Հայաստանի համար 2000թ. կազմել է 3506 $/բնակիչ, միևնույն ժամանակ տեսակարար ՀՆԱ-ի արժեքը 1995թ. ֆիքսված ԱՄՆ դոլարով կազմել է 976 $/բնակիչ։Համաձայն ՄԱԿ ԶԾ «Մարդկային զարգացման» 2002թ. տեղեկագրքի, քննարկվող ցուցանիշները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար 2000թ. ունեին հետևյալ տեսքը.

ՄԱԿ ԶԾ 2000թ. Կարգը երկրների շարքում Մարդկային զարգացման գործակիցը Կյանքի սպասվող տևողության գործակիցը Կրթության գործակիցը ՀՆԱ-ի գործակիցը

Ռուսաստան 60 0.781 0.68 0.92 0.74

Հայաստան 76 0.754 0.80 0.92 0.54

Վրաստան 81 0.748 0.80 0.89 0.55

Թուրքիա 85 0.742 0.75 0.77 0.71

Ադրբեջան 88 0.741 0.78 0.88 0.56

Իրան 98 0.721 0.73 0.75 0.68

63

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

յաստաե տարեկան «գալիս» է $750-800 մլե (2001թ.): Նման իրավիճակ է նաև աշխարհի այլ երկրների կտրվածքով, որտեղ աշխատուժի միջազգային շարժի օրենքներին համապատասխան արտագաղթել են Հայաստանի քաղաքացիները: Այս ֆինանսական հոսքերը, այլ գործոնների շարքում, այն տնտեսական հիմքն են, որը դեռևս թույլ է տալիս դանդաղեցնել Հայաստանից ազգաբնակչության մեծածավալ արտագաղթը, իսկ ներքին շուկայում ապահովել ազգաբնակչության գնողունակության չափանիշի միջին աստիճանը:

4 Հայաստանի տնտեսական ինքնուրույնության ապահովման հիւքնախնդիրները. Ազգայնացման տնտեսական քաղաքականություն իրականացնելու անխուսափեւիությունը

Ուսումնասիրելով Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացումները, երկրի արտաքին առևտրի կառուցվածքը, արտահանման և ներմուծման ապրանքային կազմը, արտաքին առևտրի ծավալների զարգացումների տեմպերը եզրահանգում ենք, որ Հա-յաս-տանի կառավարության կողմից լրիվ անուշադրության է մատնված արտաքին տնտեսական քաղաքականության ոլորտը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական արտաքին տնտեսական կապերի կարգավորման մոդելի առողջացումը ենթադրում է.

• օտարերկրյա մրցակցության համար ներքին շուկայի բացում այն համատեղելով հայրենական արտադրողների ճկուն պաշտպանությամբ,

• տնտեսական գործունեության իրավական և տնտեսական երաշխիքների ապահովում և օտարերկրյա կապիտալի պաշտպանում,

• տեխնիկական, արդյունաբերական և սոցիալական քաղաքականության կողմնորոշում համաշխարհային ստանդարտների ուղղությամբ և այս կողմնորոշման զարգացման միտումների ապահովում,

• հայրենական տնտեսական իրավունքի մոտեցում միջազգային տնտեսական իրավունքին,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• համաշխարհային պրակտիկայում ընդունված արտաքին տնտեսական կապերի կարգավորման ընդհանուր մեթոդների և միջոցների զինանոցի կիրառում' ելնելով ազգային տնտեսության իրավիճակից,

64

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

• բոլոր կարևորագույն միջազգային տնտեսական կազմակերպություններին Հայաստանի մասնակցության ապահովում,

• արտաքին շուկաներում աջակցում հայրենական արտահանողնե-

րին:

Միջազգային տնտեսական անվտանգությունը կայանում է համաշխարհային տնտեսական կապերի համակարգի ստեղծման և գործունեության ապահովման մեջ։ Այդ համակարգը, իր հերթին, պետք է ապահովի ազգային տնտեսությունների կայուն տնտեսական զարգացումը։ Միջազգային և ազգային տնտեսական անվտանգությունների նպատակներին հասնելը հնարավոր է միայն աշխատանքի միջազգային բաժանման հետագա զարգացման ու խորացման, համաշխարհային տնտեսության հաստատուն և լայնածավալ փոխանակման ու ազգային տնտեսությունների փոխազդեցության հիման վրա:

Հայաստանի տնտեսական անվտանգությունը պայմանավորված է, գլխավորապես և առաջին հերթին Հայաստանի տնտեսության ինքնուրույնության ապահովմամբ: Հայաստանի պետական կառավարման համակարգը երկրի տնտեսության ինքնուրույնության ապահովման հիմ-նախնդիրը լուծելու համար պետք է ձևավորի այն գլխավոր նպատակը, որի առանցքի շուրջը պետք է իրականացվի միջոցառումների ողջ ծավալը: Այդ առանցքը պետք է լինի Հայաստանի քաղաքացու, հայ անհատի ազատ, ապահով, բարեկեցիկ ու անվտանգ ապրելու, արարելու և ստեղծագործելու իրավունքը: Վերլուծելով երկրի տնտեսության ընդհանուր բնութագրիչները, հիմնվելով առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի ընդհանուր ու համակողմանի գնահատականների վրա և ապահովելու համար Հայաստանի տնտեսության ինքնուրույնությունը Հայաստանի կառավարման համակարգը պետք է իրագործի հետևյալ քայլերը.

• հստակեցնել Հայաստանի Հանրապետության «ազգային շահ, ազգային հետաքրքրություններ» հասկացությունները,

• հաստատել «Արտաքին տնտեսական քաղաքականության, շահերի ու հետաքրքրությունների» հիմնական սկզբունքները,

• ընդունել Հայաստանի պարենային ապահովման ու անվտանգության ծրագիրը,

• ձևակերպել երկրի տնտեսության զարգացման պետական քաղաքականությունը հիմք ընդունելով տնտեսության մասնատվածու-թյան վերացման հրատապությունը,

65

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

• հարկ եղած դեպքում իրականացնել ազգայեացմաե (պետականացման) քաղաքականություն' միջազգային փորձի ընդունված նորմերի համաձայն,

• արդիականացնել նախկին տնտեսակարգի կառավարման պետական պլանավորման մի շարք կարևորագույն ուղղությունները,

• գնահատել տնտեսության կառավարման ողջ համակարգի աշխատանքները ելնելով պետական սեփականության օգտագործման արդյունավետությունից:

Որևէ երկրի ընդգրկումն այս կամ այն խմբի մեջ ցույց է տալիս նրա էկոնոմիկայի բնութագիրը (շուկայական-ազատական կամ անցումային-կապիտալիստական) և նրա սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը: Համաշխարհային տնտեսությունում առավել մեծ կշիռ ունեն զարգացած երկրները: Այսպես, 2000թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) անդամ երկրներում ապրում էր աշխարհի բնակչության 18.6%-ը, մինչդեռ այդ երկրների ՀՆԱ-ն կազմում էր համաշխարհային համախառն արտադրանքի 81.3%-ը:

Ինտեգրվելով աշխարհին ՀՀ-ն պետք է լրջորեն կանխորոշի այն հիմնական սկզբունքները, որոնք առաջնային են դառնալու ոչ միայն երկրի տնտեսության զարգացման, այլև' ՀՀ և հայ ժողովրդի ապագայի համար: Հայաստանի տնտեսության իրական պատկերի առաջնային ուղղորդիչներն են մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցով առաջնորդվելով պետք է առավել արդյունավետ ներկայանալ և ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը ելնելով Հայաստանի իրական շահերի ապահովման առաջեայեութjաե գաղափարից:

Հայաստանին բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի մոտ 0,0028%-ը, իսկ աշխարհի ընդհանուր բնակչության մոտ 0.0002%-ը*: Ուսումնասիրելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 1991-2002թթ. ընթացքում հրատարակած ամփոփ տարեկան հաշվետվություններն ու զեկույցները, կարելի է անել մի շարք հետաքրքիր եզրահանգումներ: Հայաստանի տնտեսությունը դեռևս գտնվում է 1960-ական թվականների մակարդակում: Այսպես, 1999թ. ՀՆԱ-ն գտնվում է 1957թ. մակարդակում, արդյունաբերական արտադրանքը 1960թ., գյու-

* Խմբ. ծանոթ. Համաձայն ԱՄՆ ԿՀՎ 2003թ. տեղեկագրքի' աշխարհի 237 երկրների գումարային բնակչությունը 2003թ. դեկտեմբերի դրությամբ կազմել է 6.302 մլրդ, Հայաստանինը' 3.326 մլն մարդ (այսինքն' մոտ 0.053%): Համաձայն նույն աղբյուրի, համաշխարհային համախառն արտադրանքը, ճշգրտված ըստ գնողունակության, կազմել է $49 տրիլլիոն, Հայաստանի ՀՆԱ-ն' $12.130 մլրդ (այսինքն' մոտ 0.025%): Միևնույն ժամանակ, տեսակարար ՀՆԱ-ի առումով, ճշգրտված ըստ գնողունակության, Հայաստանը աշխարհի 231 երկրների շարքում 2003թ. գրավել է 143-րդ տեղը' 3600 $/բնակիչ ցա֊ց^^փ

66

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

ղատնտեսության համախառն արտադրանքը 1966թ., շահագործման հանձնված բնակմակերեսը 1946թ., մանրածախ ապրանքաշրջանառությունը 1973թ. մակարդակներում4:

Ընդհանրացնելով, նշենք, որ 1991-94թթ. Հայաստանում տեղի ունեցած տնտեսակարգի փոփոխությունները հանգեցրել են տնտեսության հետևյալ բնութագրին.

ա) մակրոտնտեսական ցուցանիշների փոքր աստիճանով կազմավորված թերզարգացած տնտեսություն,

բ) էկոնոմիկայի ընդգծված սեզոնային բնույթ, գ) ներմուծման բարձր հակվածություն,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

դ) արտադրված նոր արժեքի նկատմամբ սպառման գերազանցություն,

ե) բանկային շուկայի կառավարելիության բարձր աստիճան և ֆինանսական շուկայում իրացման մակարդակի և կառուցվածքի փոփոխություն,

զ) Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի տնտեսության և ապրանքարտադրության գործընթացում անարդյունավետ գործունեություն և միասնական վճարահաշվարկային համակարգի կազմավորման թերացում,

է) բանկային համակարգի գործոնների կառավարելիության բարձր աստիճան և ֆինանսական շուկայում իրացման մակարդակի և կառուցվածքի փոփոխություն,

ը) ՀՆԱ-ում հարկային բաղադրիչի մշտական աճի միտումներ, թ) տնտեսավարման և տնտեսական դաշտի ձևավորման ազգային բարդույթներ, խմբակայնություն (կլանայնություն), ֆեոդալական և բուր-ժուական հասարակարգերին բնորոշ տարրեր և չհաշվառվող, ստվերային տնտեսության առկայություն,

ժ) բնակչության չդադարող արտագաղթ և զբաղվածության բնագավառում աշխատատեղերի անկայունություն,

ի) ելնելով տնտեսության ինքնուրույնության և ազգային անվտանգության ապահովման առաջնայնություններից ու շահերից տնտեսության որոշ ոլորտներում ազգայնացման պետական քաղաքականության կիրառման բացակայություն:

Ինտեգրվելով համաշխարհային տնտեսությանը Հայաստանը 1990-ական թվականներից սկսած թևակոխեց նոր, ազատական տնտեսական

4 Ցուցանիշները հաշվարկված են 1 ԱՄՆ դոլարը 0,70 խորհրդային

ռուբլի փոխարժեքով:

67

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

հարաբերությունների ժամանակաշրջան: Հռչակված մասնավոր սեփականատիրական արտադրական հարաբերությունների անհրաժեշտ գործոններից էր նաև մասնավոր սեփականատերերի խավի առաջացումը: Ուստի, պետական ունեցվածքի օտարման և ապապետականացման անհրաժեշտություն առաջացավ: Հարկավոր էր նոր, կապիտալիստական հասարակարգի վերնախավ (էլիտա) ձևավորել։

ՀՀ-ն, լինելով ինքնիշխան երկիր և համաշխարհային տնտեսության մի առանձին օղակը, ի վիճակի է, ելնելով իր տնտեսական հետաքրքրություններից և ազգային շահերից, իրականացնել ո չ միայն ապապետականացման գործընթացներ, այլև ազգայնացման համապետական ծրագրեր:

Ազգայնացման գործընթացները նույնպես պետք է ապահովված լինեն իրավաբանորեն, հաշվի առնեն այլ պետությունների համանման փորձը, տնտեսագիտական առումով լինեն արդարացված ելնելով, նա-խևառաջ, ազգայնացվող այս կամ այն ոլորտի տնտեսական արդյունավետության բարձրացման խնդիրներից: Ազգայնացման ծրագրերը կարող են հիմնավորվել նաև ՀՀ ռազմավարական շահերով, տնտեսական ինքնուրույնության ապահովման խնդիրների առաջնայնությամբ և հրատապությամբ կապված վառելիքաէներգետիկ համակարգի ինքնուրույնության, պարենային անվտանգության ծրագրերի, տեղեկատվական դաշտի և հեռահաղորդակցման ծառայությունների գործունեության Հայաստանի ազգային շահերին համապատասխանության, արտաքին տնտեսական քաղաքականության սեփական հետաքրքրությունների ապահովման հետ և այլն: Համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ընթացքում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները նրան ինտեգրվելու նաև տնտեսության ազգայնացված առանձին ճյուղերով ու ոլորտներով: Միջազգային տնտեսական ինտեգրացիան մասնակից եր-կրներին «չի պարտադրում» ապապետականացնել և մասնավորեցնել ազգային էկոնոմիկայի բոլոր ճյուղերը:

Ազգայնացման և պետականացման հիմք կարող են հանդիսանալ նաև արտաքին առևտրային, տնտեսական, հարկային և մաքսային պետական քաղաքականությունների և ներքին շուկայի մեջ ճշգրտումները ի նպաստ երկրի ազգաբնակչության հիմնական զանգվածի' միջին խա-վի:

Ազգայնացման է ենթակա Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի մենաշնորհը «ԱրմենԹել»-ը, որի գործունեությունը խոչընդոտում է ինտերնետային ցանցի տարածմանն ու զարգացմանը երկրում: «Արմեն-

68

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

Թել»-ի սակագնային քաղաքականությունը ո չ միայն չի նպաստում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը հանրապետությունում, այլև' մեծացնում է սոցիալական լարվածությունը, բացասաբար է ազդում ազգաբնակչության տեղեկատվության միջոցներից ու ծառայություններից օգտվելու աստիճանի վրա: Այս քաղաքականության «շնորհիվ» մոտ ժամանակում Հայաստանը դուրս կմնա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային գործընթացներից: Հանրակրթական

դպրոցների համակարգչայնացման (կոմպյուտերիզացիայի) անմխիթար վիճակի պատճառներից մեկն էլ «ԱրմենԹել»-ի չափազանց բարձր սակագներն են:

Բազմաթիվ են ՀՀ տնտեսության կրած վնասները հեռահաղորդակ-ցության ոլորտի մենաշնորհի պատճառով: Ըստ տարբեր գնահատականների, «ԱրմենԹել»-ի տարեկան շահույթը գերազանցում է $85-90 մլն-ը5: Թողնել որպեսզի այդ ֆինանսական միջոցները դուրս բերվեն առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական կացության մեջ գտնվող եր-կրից անթույլատրելի է: Ուստի, հարկավոր է անհապաղ սկսել «Արմեն-Թելի» ազգայնացման գործընթացը: Դրա արդյունքում կուտակվելիք տեսական և պրակտիկ փորձի վերլուծությունները կթույլատրեն ազգայնա-ցումը կիրառել նաև այլ ոլորտներում, այդ թվում գյուղատնտեսության վերամշակող որոշ ձեռնարկությունների նկատմամբ (պարենային անվտանգության ապահովման համար), էներգետիկայում (էներգետիկ անվտանգության ապահովման համար) ևն։

Ելքը մեկն է տնտեսության պետական կառավարման դերի և ծավալի մեծացում, ազգայնացում: Դրանք պետք է հետապնդեն Հայաստանի ՀՆԱ-ի աճի, համաշխարհային շուկայում հայկական մրցունակ ապրանքատեսակների արտահանման և ազգաբնակչության ճնշող մեծամասնության կյանքի պայմանների բարելավման նպատակը: Չպետք է մոռանալ այն, որ ՀՀ-ն ապազգայնացումը (սեփականաշնորհումը) սկսեց, երբ պետությունը գտնվում էր ռազմական առճակատման մեջ, երբ տնտեսության ողջ ռեսուրսները նպատակաուղղված էին հաղթանակի ապահովմանը:

Ներկայումս Հայաստանի կառավարությունն անում է որոշակի քայլեր շտկելու բաց թողածը, իրականացնելու հավասարակշռված տնտեսական քաղաքականություն ելնելով ներկա ժամանակաշրջանի տնտեսության զարգացման խնդիրներից, պետական շահերից: Այդ նպատակ-

5 Վերլուծությունը կատարվել է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հեղինակի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։

69

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

եերիե հասնելու համար անհրաժեշտ է վարել ազգայեացմաե պետական տնտեսական քաղաքակաեություե հեեվելով միջազգայիե իրավուեքի եորմերի և փորձի վրա:

Ինտեգրվելով հանդերձ համաշխարհային տնտեսությանը, ՀՀ-ե պետք է պատրաստ լիեի ամեե մարտահրավերի, այդ թվում գլոբալաց-մաեը, որը Հայաստանի համար հղի է սոցիալ-տետեսակաե և քաղաքական ծաեր հետևանքներով: Տեղական ինքնամփոփ շուկաների ստեղծումը համաշխարհային տնտեսության գլոբալացմաեը դիմակայելու հնարավոր ուղիներից մեկե է (իմ այս տեսակետը համահունչ է բրիտաեացի տնտեսագետ Վերա Սմիթի տեսակետեերիե):

Դիմակայել աեդրազգայիե կորպորացիաների հարձակողական և ագրեսիվ քաղաքականությանը, երաեց շահերին և նպատակներին միայնակ աեհեար է: Նրանց դիմակայելու, իրեեց ազգային տնտեսությունների իեքեուրույեություեե ապահովելու հարցում Հայաստանի և երա հարևան երկրեերի շահերը համընկնում եե: Հետևաբար, հնարավոր է քայլեր ձեռնարկել' Աեդրկովկասյաե ազատ առևտրի գոտի ստեղծելու գաղափարն իրագործելու համար6:

Գլոբալիզացիոե մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ եե եաև պետական ճկուն արտաքին և եերքիե տնտեսական քաղաքականության իրականացման մեխանիզմներ, այդ թվում անհրաժեշտության դեպքում, տնտեսության առաեձիե ոլորտների ազգայեացում: Անհրաժեշտ է իրականացնել պետական տնտեսական քաղաքականություն, կառավարում ու վերահսկողություն հաեուե սեփական ապրանքարտադրողների և ազգաբնակչության ճեշող մեծամասնության շահե-

րի:

Պետական համակարգված տնտեսական քաղաքականության առկայության դեպքում է հնարավոր միայն լիարժեքորեն և իրավահավասար կերպով ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը, դառնալ երա այե օղակը, որե ուեի ինքնուրույն տեղ ու դերակատարում աշխատանքի միջազգայիե բաժանման մեջ: Ներկայումս այդ հեարավորություեեերը Հայաստանում լիովին առկա եե:

Հայաստանի և համաշխարհային տնտեսության համագործակցության արդի վիճակի բնութագիրը թույլ է տալիս այե գեահատել հուսա-դրող և հեռանկարային: Սակայն, ինտեգրման ուղիների ուրվագծումն ու այդ գործընթացի իրականացման հիմնական ուղղությունների բացա-

6 Աեդրկովկասյաե ազատ առևտրի գոտու կազմավորման հայեցակարգը մշակված է հեղինակի կող-

մից:

70

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյան

հայտումը պահանջում են լայնորեն հաշվի առնել այդ տնտեսական համագործակցության այն բոլոր առանձնահատկությունները, որոնք բնորոշ չեն գոյություն ունեցող ինտեգրացիոն միություններից և ոչ մեկին։ Սա միջազգային ինտեգրման նոր փուլ է բացում Հայաստանի տնտեսության համար։

Միջազգային տնտեսական ինտեգրումը համաշխարհային տնտեսության ժամանակակից փուլի բնութագրիչ առանձնահատկությունն է։ 20-րդ դարի վերջում այն ազգային տնտեսության արագացված և ներդաշնակ զարգացման ու համաշխարհային շուկայում ինտեգրացիոն խմբավորումների անդամ երկրների մրցունակության բարձրացման հզոր գործիք դարձավ։

Միջազգային տնտեսական ինտեգրման ժամանակակից կառույցները (որոնց մաս է կազմում Հայաստանը) և տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար բնորոշում են փոխհարաբերությունների նոր որակներ:

Միջազգային տնտեսական ինտեգրման ձևերի հետագա զարգացումն ու կատարելագործումը հնարավոր է տանեն քաղաքական միության, այսինքն ինտեգրացիոն միավորման փոխակերպմանը համադաշնակ-ցային պետության այստեղից բխող բոլոր հետևանքներով, ներառյալ' վերազգային ղեկավարման ինստիտուտներից ավելի մեծ լիազորություններով օժտված իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը:

Հայաստանի համար միջազգային տնտեսական ինտեգրումն առաջին հերթին հարևան երկրների տնտեսությունների սերտաճման գործընթացն է տնտեսական համալիրների, նրանց ընկերությունների միջև կայուն տնտեսական կապերի հիման վրա։ Հայաստանի տարածաշրջա-նային և համաշխարհային տնտեսական ինտեգրման առաջին գոտում ընդգրկված են Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան, երկրորդ և կից գոտում' Եվրամիությունը, Ուկրաինան, Ռումի-նիան, Բելառուսը, Բուլղարիան, Թուրքմենստանը, Հունաստանը, Սիրիան և Իրաքը, երրորդ և ոչ անմիջական գոտում' ԱՄՆ-ը և Կանադան արևմուտքում, Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը արևելքում։

Լինելով տնտեսական, արտարժութային և քաղաքական միություն ԵՄ-ն առավել զարգացած ինտեգրացիոն խմբավորումներից մեկն է աշխարհում։ Նրան ինտեգրվելու առաջին քայլն էր 2001թ. ՀՀ անդամակցությունը Եվրախորհրդին։ Աճում են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տա-

71

Ա. Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

րածաշրջաեի ԱՏԷՍ-ի խմբավորման մասնակիցների թիվե ու դերը: Հետևաբար, Հայաստանը համարժեք քայլեր պետք է ձեռնարկի եաև ասիակաե երկրեերի հետ սերտ տետեսակաե-առևտրայիե համագործակցություն հաստատելու համար, այնպես, ինչպես այսօր անում է արևմտյան երկրեերի ուղղությամբ:

Սակայն Հայաստանի տնտեսական ինտեգրման և հետագա բարգավաճման գլխավոր երաշխիքը ԱՊՀ երկրեերի հետ տնտեսական ինտեգրումն է: ԱՊՀ-ում ինտեգրումը հենվում է այնպիսի օբյեկտիվ գործոնների վրա, ինչպես անցյալում կազմավորված աշխատանքի բաժանումը, տեխնոլոգիական փոխկախվածությունը, մշակութա-քաղաքակրթակաե տարածքի ընդհանուր տարրերը: Գլխավոր արգելքներն եե. աեդամ երկրեերի երկյուղը իրեեց ինքնավարության սահմանափակումից, տնտեսական դժվարությունները, եոր սոցիալ-տետեսակաե համակարգերի շինարարության անավարտությունը, իշխանությունների քաղաքական կամքի հաճախակի փոփոխությունները, եաև' արևմտյան տերությունների կողմից հարուցվող ամեե տեսակի խոչընդոտներն այդ գործընթացներին:

ԱՊՀ-ե, հետևաբար և երաե մաս կազմող ՀՀ-ե, կարող եե դառնալ աշխարհում ամեեագործուե և արդյունավետ տնտեսական միությունը ապահովելով երկրագնդի այս հատվածի տնտեսական ներուժի և մարդկային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, երաեց առավելագույն մասնակցությունը արտադրության գործըեթացեերիե:

Աղբյուրներ և գրականություն

1. Say J.B., Cours Complet d’Economie Politique Practique, Paris, 1927.

2. Krugman P.R, Obstfeld M., International Economics: Theory and Policy, Glenview, Illinois, etc., Scott, Foresman and Company, 1988.

3. Marshall J.F, Kapner K.R., Understanding Swaps; N. Y., etc., John Wiley and Sons, 1993, p. 3.

4. Haberler G, International Trade and Economic Development, Cairo, 1959.

5. Эксперт, M., No. 27, 28; 2002г.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

6. Азия и Африка сегодня, M., No. 4, 2002г.

7. Սարգսյաե Ա., Հայաստանի տնտեսական ինտեգրացիան համաշխարհային տետեսությաեը, «Ամարաս», Երևան, 2001թ.:

14 դեկտեմբերի, 2003թ.

72

<21-րդ ԴԱՐ», թիվ2(4), 2004թ.

Ա. Սարգսյաե

ПРОБЛЕМЫ ИНТЕГРАЦИИ АРМЕНИИ В МИРОВУЮ ЭКОНОМИКУ

Араик Саргсян

Резюме

Основой интеграции Армении с внешним миром должна стать защита национальных интересов, обеспечение национальной безопасности и экономической самостоятельности хозяйственных структур республики. В статье исследованы проблемы глобализации мировой экономики и ее отрицательного воздействия на неподготовленную к этим процессам экономику страны.

В работе предлагаются конкретные шаги для решения актуальных проблем экономики Армении и понижения ее зависимости от импорта. В частности, предлагается сократить разрыв между теоретическими экономическими моделями и каждодневной экономической реальностью, снизить стоимость импортируемых в республику продуктов (в первую очередь энергоносителей и продуктов питания) путем активного вовлечения армянского капитала в соответствующие сектора экономики стран-экс-портеров; обеспечить конкуретноспособность экономики республики.

73