Научная статья на тему '«Հերիթըջ ֆաունդեցշնի» տնտեսական ազատության տեղեկատուի շուրջ'

«Հերիթըջ ֆաունդեցշնի» տնտեսական ազատության տեղեկատուի շուրջ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
91
13
Поделиться
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Արա Մարջաեյաե

Ներկա պայմաններում սաստկանում են ինչպես համաշխարհային, այնպեսէլ տարածաշրջանային անվտանգությանը նետված մարտահրավերներն ուսպառնալիքները։ Միջազգային իրավունքն ունի նորմեր, որոնք հակամար-տությունների կողմերին պարտավորեցնում են ձեռնպահ մնալ ուժի կիրա-ռումից կամ ուժի սպառնալիքից։ Ուժով կամ ուժ կիրառելու սպառնալիքնարգելելու սկզբունքը կարելի է վերագրել բոլոր պետություններին, որոնքՄԱԿ անդամ չեն դե-յուրե չեն ճանաչված այլ պետությունների մեծ մասիկողմից, այն պայմաններում, երբ դրանք բավականաչափ կայուն են հա-մապատասխանում են պետականության՝ գիտության մեջ քաղաքականպրակտիկայում առկա չափանիշներին։ Միևնույն ժամանակ, միջազգայինիրավունքի նորմերը հաճախ «պատանդ են դառնում» զանազան պետու-թյունների քաղաքական շահերին, ինչը խանգարում է հակամարտություն-ների կարգավորմանը նպաստում լարվածության մեծացմանը մի շարքտարածաշրջաններում, մասնավորապես Հարավային Կովկասում (Ղարա-բաղյան հակամարտություն)։ Տարածաշրջանի համար առաջարկվող ԵԱՀԿխաղաղարար պլանները անվտանգության հստակ երաշխիքներ չեն տալիսև հետագա լրամշակման կարիք ունեն։

Похожие темы научных работ по экономике и бизнесу , автор научной работы — Արա Մարջաեյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Продолжая традиции рубрики «Армения – Регион – Мир: Цифры и факты»изданий фонда «Нораванк», в данной статье анализируются оценки ежегод-ника «Фонда Наследия» (Heritage Foundation) США за 2007г. по экономичес-ким свободам государств нашего региона. Приведены основные результатыэтого ежегодника, проанализированы характерные для него методологичес-кие изменения. Показано, что Армения, получившая оценку «частично сво-бодной» страны, могла и должна была быть оценена как «в основном свободная» страна – даже в согласии с новой, более «строгой», методологией ФН2007г. – как минимум по четырем независящим друг от друга параметрам.Вскрыты побудительные причины подобных оценок ежегодника, описанымеханизмы, приведшие к ним. Зафиксированная в ежегоднике ФН за 2007г.потеря Арменией статуса единственного лидера региона по экономическойсвободе, характерная для прежних оценок ФН, интерпретирована в общемгеополитическом контексте.

Текст научной работы на тему ««Հերիթըջ ֆաունդեցշնի» տնտեսական ազատության տեղեկատուի շուրջ»

«ՀԵՐԻԹԸՋ ՖԱՈՒՆԴԵՑՇՆԻ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՇՈՒՐՋ

Արա Մարջաեյաե

Հոդվածը որոշակի առումով շարունակում է «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան» տեղեկագրի շրջանակներում հրատարակված «Հայաստան-տարածաշրջան-աշխարհ. թվեր և փաստեր» խորագրի առաքելությունը։ Խորագրի ստեղծումը պայմանավորված է հետևյալ հարցին գոնե մասամբ պատասխանելու ցանկությամբ. ո րն է Հայաստանի տեղն արդի աշխարհում, որո նք են արձանագրված ձեռքբերումները և ձախողումները: Ինչպիսի ն է պատկերը միտումների առումով և համադրության մեջ: Բացի այդ, միջազգային այս կամ այն տեղեկատուում Հայաստանին վերաբերող վարկանիշային տվյալների մասին հայրենական ԶԼՄ-ում պարբերաբար հայտնվող հակիրճ և հաճախ մակերեսային հրատարակումները չեն կարող բավարարել ընթերցողի հետաքրքրությունը: Մեր նպատակը այդ տվյալների համարժեք ընկալման համար հնա-րավորինս մանրամասն և անաչառ տեղեկատվություն ներկայացնելն է։

1. «Հերիթըջ Зют1щЬ^»- Տնտեսական ազատության ցուցիչների ամենամյա տեղեկատուներ

1973թ. հիմնադրված «Հերիթըջ Ֆաունդեյշն»-ը (ՀՖ, «Ժառանգություն հիմնադրամ») հասարակական կազմակերպություն է, հետազոտական ու կրթական հաստատություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցության մտավորական կադրերի դարբնոց, նաև ԱՄՆ պահպանողական քաղաքական դաշտի ամենաազդեցիկ փորձագիտական կենտրոններից մեկը, որը 1995-ից ի վեր կանոնավորապես կազմում և հրատարակում է աշխարհի ավելի քան 150 երկրների «Տնտեսական ազատության ցուցիչները» (ՏԱՑ) ամենամյա տեղեկատուն: Մեր նախորդ ուսումնասիրություններում արդեն անդրադարձել ենք Հայաստանի և մեր տարածաշրջանի երկրների վերաբերյալ 1996-2004թթ. ՀՖ ՏԱՑ տեղեկատուների տվյալներին [1]:

Այսպես, համաձայն ՀՖ 2003թ. տեղեկատուի «1996-2003թթ. ժամանակահատվածը Հայաստանի տնտեսական դաշտի էական ազատականացման տարիներն էին: 2001-2002թթ. Հայաստանը դարձավ ոչ միայն ԱՊՀ, այլ նաև

19

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

մեր տարածաշրջանի 6 երկրեերի1 մեջ տնտեսական ազատության առաջատարը: Այն ճանաչվեց մեր տարածաշրջանի միակ «Հիմնականում ազատ» տնտեսությամբ երկիրը այդ դիրքում փոխարինելով Թուրքիային» [1, էջ 72]: 2004թ. ՀՖ տեղեկատուն ընդհանուր նպաստավոր գնահատականների հետ մեկտեղ արձանագրել էր հանրապետության տնտեսական ազատականաց-ման տեմպերի դանդաղում' առաջին անգամ 1999-ից ի վեր, ինչը պայմանավորված էր ստվերային «սևշուկա», «կարգավորում» և «ոոճիկեեր և գներ» բաղադրիչների գնահատականներով: 2005-2006թթ. ՀՖ տեղեկատուներում բերվում էին Հայաստանի տնտեսական ազատականացման աստիճանի բավական բարձր գնահատականներ' առկա թերացումների մասին ընդհանուր աոմամբ հավասարակշռված և հավաստի գնահատումներին զուգահեռ: Այս տեղեկատուներում նույնպես ամրագրված էր Հայաստանի' իբրև տնտեսական ազատությունների առումով տարածաշրջանային բացարձակ առաջատարի, կարգավիճակը: Ելնելով ՀՖ փորձագետների արժեքային համակարգից դժվար չէ հասկանալ, որ նրանց համար «տնտեսական ազատությունը» պարզապես «ազատության» հոմանիշն է, որը «Ժառանգություն հիմնադրամի» համար բացարձակ արժեք է:

2. ՀՖ2007թ. ՏԱՑ տեղեկատու, փաստեր

2007թ. հունվարի վերջին հրատարակվեց ՀՖ այս տարվա Տնտեսական ազատության տեղեկատուն [2]: Այն ս.թ. մարտի սկզբին տեղակայվեց նաև հիմնադրամի ինտերնետային կայքում1 2: Համաձայն այս տեղեկատուի տվյալների3 տնտեսական ազատության աստիճանով Հայաստանը դիտարկված 157 երկրների մեջ շարունակում է զբաղեցնել «պատվավոր» 32-րդ տեղը առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, ՌԴ-ն:

Մեջբերում տեղեկագրից. «Տնտեսական ազատությամբ աշխարհի 32-րդ երկիրը' Հայաստանը, Եվրոպական տարածաշրջանի 41 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ տեղը' գերազանցելով միջին եվրոպական գնահատականը: Տպավորիչ մի սխրանք լեռներում ծվարած ու աղքատ նախկին ԽՍՀՄ հանրապետության համար: Հայաստանն ունի ֆիսկալ, մոնետար, ֆինանսական, գործարար և աշխատուժի ազատությունների բարձր գնահատականներ: Մեծ է կառավարությունից ազատության աստիճանը: ...

1 Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս մեր տա-րածաշրջանային երկրների շարքում դիտարկվում է Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային համակարգերում իր ակտիվ դերակատարման փաստից ելնելով:

2 http://www.heritage.org

3 Հավեչված Ա-ում բերվում է ՀՖ 2007թ. տեղեկատուում քննարկվող աշխարհի 157 երկրների ՏԱՑ վար-կանիշային ամբողջական աղյուսակը:

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Սղաճը ցածր է, բաեկայիե համակարգը ամբողջությամբ մասնավոր ու լավ կառավարվող, կոմերցիոն կանոնակարգերը' ճկուն և համեմատաբար պարզ: Բացառությամբ հողի սեփականության, արտաքին ներդրումների համար սահմանափակումները սակավաթիվ են: Սեփականության իրավունքի ամրապնդման և կոռուպցիայից ազատության ասպարեզներում Հայաստանը դեռ առաջխաղացման կարիք ունի: Դատական համակարգը համեմատաբար թույլ է և ենթակա քաղաքական միջամտման: Այնուամենայնիվ, նախկին ԽՍՀՄ հանրապետության համար Հայաստանը ցուցաբերում է ազատությունների տպավորիչ աստիճան» [2, p. 85]:

Ընդհանուր առմամբ հաճելի գնահատական, առավել ևս, որ այն միանգամայն համապատասխանում է իրականությանը: Ի դեպ, այն համահունչ է Հայաստանին ՀՖ կողմից նաև նախկինում տրված գնահատականներին:

Եվ հանկարծ, նույն 2007թ. տեղեկատուում հանդիպում ենք հետևյալին. «Այս տարվա ընթացքում Հայաստանի ՏԱՑ արժեքը սրընթաց նվազել է 5.1%-ով, ինչը, մասամբ, նոր մեթոդաբանության կիրառման հետևանք է»: Հարցն ավելի է խորանում, երբ անդրադառնում ենք ՀՖ ինտերնետային կայքում զետեղված1 1995-2007թթ. համար ՀՖ դիտարկած բոլոր երկրների ՏԱՑ գնահատականների գրադարանին արդեն վերահաշվարկված 2007թ. ՀՖ տեղեկատուում օգտագործված նոր մեթոդաբանությամբ: Նկար 1-ում նշված ժամանակահատվածի համար պատկերել ենք մեր տարածաշրջանի 6 երկրնե-րի ՏԱՑ արժեքները: Հստակ նկատելի են Հայաստանի համար 2007թ. գնահատականների էական վատթարացումը և, դրան զուգընթաց, հարևան Վրաստանի և Թուրքիայի ՏԱՑ գնահատականների շոշափելի աճը։

1 http://www.heritage.org/research/features/index/

21

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Հարցը մտահոգիչ է դառնում ՀՖ տվյալների գրադարանի մեր մանրամասն վերլուծությունից հետո։ Դրա արդյունքները վկայում են, որ Հայաստանի ՏԱՑ արժեքի նվազումը տեղեկատուում դիտարկված բոլոր երկրնե-րի շարքում կրում է եզակի և արտառոց բնույթ: Այսպես, Նկար 2-ումպատկերված է տեղեկատուում դիտարկված «Եվրոպա» տարածաշրջանի բոլոր 41 երկրների ՏԱՑ այս տարվա գնահատականների փոփոխությունը 2006թ. համեմատ: Համաձայն ՀՖ փորձագետների, ինչպես երևում է Նկար 2-ում, «Եվրոպա» տարածաշրջանում Հայաստանը (-5.1% վատթարացում) և Վրաստանը (+3.9% բարելավում) գտնվում են բևեռային հակադիր դիրքերում: Պատկերը պահպանվում և նույնիսկ ավելի ընդգծված է դառնում, եթե դիտարկում ենք բոլոր 157 երկրները: Այս դեպքում Հայաստան-Վրաստան բևեռային զույգին գերազանցում է միայն Բանգլադեշ (վատթարացում' -6.6%) և Մարոկո (բարելավում' +4.4%) զույգը (տե ս Նկար 2-ի պատուհանում): Տարօրինակ է նաև այն, որ համաձայն այս տեղեկատուի Հայաստանը և Վրաստանը դասվում են «Մասամբ ազատ» երկրների խմբին: Մինչդեռ, ինչպես վերը նշել ենք, ՀՖ ավելի վաղ գնահատականների համաձայն Հայաստանը տարածաշրջանում միակ «Հիմնականումազատ» երկիրն էր:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Այսպիսով, դատելով ՀՖ 2007թ. տեղեկատուի տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսական ազատականացման փոփոխման առումով Հայաստանի և Վրաստանի միջև անջրպետը կազմված է ոչ միայն «Եվրոպա» տարածաշրջանի 39 երկրների, այլև նույնիսկ ողջ աշխարհի 153 երկր-ների գնահատականներից ելնելով: Այս տեղեկատուի էջերում Հայաստանը և Վրաստանը հայտնվել են հակադիր բևեռներում, ինչը ՀՖ Տնտեսական ազատության տեղեկատուների ավելի քան տասնամյա պատմության ընթացքում մեր հանրապետության և նրա անմիջական հարևանի գնահատականների առումով իրոք արտառոց երևույթ է և արժանի ավելի մանրամասն քննարկման:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. ՀՖ2007թ. ՏԱՑ տեղեկատու, նոր մոտեցումներ

Նախորդ տարիների համեմատ ՀՖ 2007թ. տեղեկատուն կարևոր առանձնահատկություններ ու էական փոփոխություններ ունի։ Դրանք մեթոդաբանական բնույթի ընդհանուր, ինչպես նաև մասնավոր փոփոխություններ են Հայաստանին և տարածաշրջանին անմիջականորեն վերաբերող առանձնահատկություններով։

Փորձենք պատասխանել այն հարցերին, թե ինչ նոր մեթոդաբանություն է կիրառված տեղեկատուում, որը, ՀՖ փորձագետների խոսքերով, վերը նշված արդյունքների պատճառն է, այն էլ մասամբ, որոնք են մյուս պատճառները։ Ընդ որում, ամենևին չենք հավակնում գնահատել կատարված փոփոխությունների հիմնավորվածությունը կամ արդյունավետությունը. այս հարցերի վերաբերյալ ծավալուն քննարկումների արդյունքները կարելի է գտնել հենց ՀՖ կայքում: Մեր նպատակն է միայն հնարավորինս սեղմ և հստակ նկարագրել այս փոփոխությունները' հետագա վերլուծության համար:

3.1. Ընդհանուր մեթոդաբանական փոփոխություններ

ՀՖ նոր մեթոդաբանությունը հիմնված է ՏԱՑ գնահատման տոկոսային և անընդհատ (continuous) սանդղակի վրա: Այս նորամուծությունը վերջ դրեց դեռ 1995թ. առաջին հրատարակումներից սկսած ՀՖ փորձագետների կողմից օգտագործվող երկրների ՏԱՑ գնահատման դիսկըետ, կարգային (bracket scoring) կիրառմանը։ Հին մոտեցման հիմքում ընկած էր տվյալ երկրի ՏԱՑ գնահատումը' 1.0-ից մինչև 5.0 դիսկրետ արժեքային տիրույթում։ Ընդ որում, որքան փոքր էր գնահատվում ՏԱՑ արժեքը, այնքան ազատ էր համարվում տվյալ երկրի տնտեսական դաշտը. 1.0 ՏԱՑ գնահատականով երկիրը հանդիսանում էր առավել ազատ, իսկ 5.0 գնահատականը համապատասխանում էր «Ոչ ազատ», ռեպրեսիվ տնտեսական համակարգով երկրի:

23

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

2007թ. ՀՖ տեղեկատուում պատկերը հակառակն է. որքան մեծ է ՏԱՑ տոկոսային գնահատականը, այնքան ավելի տնտեսապես ազատական է ճանաչվում տվյալ երկիրը: Նոր մեթոդաբանությամբ ՏԱՑ 100% արժեքը համապատասխանում է նախկին 1.00 գնահատականին, իսկ 0%-ը' 5.00-ին: Տոկոսային գնահատման անընդհատ սանդղակի կիրառումը հանգեցնում է նրան, որ, օրինակ, ՏԱՑ 69.4% գնահատական ստացած երկիրը (Հայաստան, 2007թ.) ներկայանում է ՏԱՑ հենց այս արժեքով, այլ ոչ թե 70% կամ 60% կարգերում:

Հաջորդ էական առանձնահատկությունը հետևյալն է։ Հին մեթոդաբանության համաձայն (ներմուծված 2000թ.) մոտ 150 երկրների ՏԱՑ արժեքների որոշումից հետո դիտարկված բոլոր երկրեերը դասակարգվում էին ըստ չորս «որակական» դասերի։ «Ազատ» տնտեսությամբ երկրների դասում այն երկրներն էին, որոնց ՏԱՑ գնահատականները գտնվում էին 0.00-1.95 արժեքային տիրույթում։ 2.00-2.95 արժեքայիե տիրույթը վերապահված էր «Հիմնականում ազատ» երկրների դասին, 3.00-3.95 տիրույթը' «Հիմնակա■ նում ոչ ազատ» և 4.00-5.00 տիրույթը' «Ոչ ազատ (ռեպրեսիվ)» երկրների դասերին: Տեղեկատուում պատկերը հիմնականում նույնն է, սակայն դասակարգումն իրականացվում է արդեն ըստ հինգ դասերի: Նախորդ 4-ին ավելանում է «Մասամբ ազատ» երկրների միջանկյալ դասը: Նոր դասակարգումն ունի հետևյալ տեսքը. «Ազատ» տնտեսությամբ երկրների դաս, ՏԱՑ 80.0-100% արժեքայիե տիրույթով, «Հիմնականում ազատ»' 70.0 - 79.9%, «Մասամբ ազատ»' 60.0-69.9%, «Հիմնականում ոչ ազատ»' 50.0-59.9% և «Ոչ ազատ (ռեպրեսիվ)»' 0.0- 49.9%:

Տեղեկատուում նոր դասակարգման մասին բերված այս մաերամասեերը բավարար չեն կատարված փոփոխությունների հստակ ընկալման համար հ նույնիսկ ստվերում են դրանց էությունը: Այս փոփոխություններն ավելի ակնառու պատկերելու նպատակով Նկար 3-ում պատկերել ենք ՏԱՑ դասակարգման հին և նոր սանդղակները: Բերված են նաև յուրաքանչյուր դասի ՏԱՑ համապատասխան արժեքները' հին (ՏԱՑ 0.05 միավոր քայլով) և նոր (ՏԱՑ 1.25% միավոր քայլով) մեթոդաբանության հա-

մ\էնչ 2007 թ.

Նկար 3

Տ

3

§

՜1Ֆ 2007 թ.

100Գ4ւ 98.75% 97 50% 96 25% 95 50% 93.75% 92 50% 91 25% 90 50% 88.75% 87 50% 86 25% 85 50% 83.75% 82 50% 81 25% 80 50%

S

3

1.85 78.75% ՀՅ

1.90 77 50% C

1.95 76 25% * 5

2.00 75 50% 1 3

2.05 73.75% 3 q՛

2.10 72 50% о 3

5 2.15 71 25%

3 2.20 70 50% rr

2.25 68.75%

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2.30 67 50% cl

2.35 66 25% ■= 5

■a _l 2.40 65 50% 3 g

C 2.45 63.75%

О 3 2.50 62 50% О

2.55 61 25%

g 2.60 60 50%

a 2.65 58.75%

■Ծ 2.70 57 50% C £-

rr 2.75 56 25%

2.80 55 50%

2.85 53.75% 3 3

2.90 52 50% О w*sj

2.95 51 25% ՀՅ £= l~

3.00 50 50% ГГ

3.05 48.75%

3.10 47 50%

5 3.15 46 25%

3 3.20 45 50%

u1 3.25 43.75%

3 3.30 42 50%

•л] 3.35 41 25%

3.40 40 50%

‘‘Э _l 3.45 38.75%

C 3.50 37 50%

О 3 3.55 36 25%

3.60 35 50%

g 3.65 33.75%

a 3.70 32 50% *—1

■3 3.75 31 25%

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

.c. rr 3.80 30 50% .c. □

3.85 28.75% JJ

3.90 27 50% c_ 3՜

3.95 26 25%

4.00 25 50% c

4.05 23.75% ■w1

4.10 22 50% 5

4.15 21 25% 3

Э 4.20 20 50% Ծ*

.c. 4.25 18.75% 3

3 4.30 4.35 1750% 1625% w>J c

3՜ 4.40 1550%

4.45 13.75%

c 4.50 1250%

3 4.55 11 25%

g 4.60 1050%

Ծ* 4.65 8.75%

3 4.70 7.50%

4SJ 4.75 6.25%

C 4.80 550%

4.85 3.75%

4.90 2.50%

4.95 1.25%

5.00 0.00%

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

մաձայե: Ինչպես տեսնում ենք, նոր սանդղակը զգալիորեն «խիստ» է իր գնահատականներում: Այսպես, էականորեն ընդլայնվել է «Ոչ ազատ» երկր-ների տիրույթը. այն համարյա ամբողջությամբ ներառում է հին սանդղակի վերջին երկու դասերը: Նեղացված է «Ազատ» երկրների նոր տիրույթը: Իսկ նախկին «Հիմնականում ազատ» երկրների դասին նոր սանդղակում համապատասխանում է միանգամից երեք դաս. «Հիմնականում ազատ», «Մասամբ ազատ» և «Հիմնականում ոչ ազատ»: Ընդ որում, «Մասամբ ազատ» երկրների միջանկյալ նոր դասը համապատասխանում է հին սանդղակի «Հիմնականում ազատ» երկրների արժեքային տիրույթի միջնամասին: Հիշեցնենք, որ տեղեկատուում նոր սանդղակի հենց այս դասի վերին եզրում է գտնվում Հայաստանն իր ՏԱՑ համարյա սահմանային' 69.4% գնահատականով: Նմանօրինակ վիճակում են հայտնվել նաև Չեխիան և Ուրուգվայը (տե ս Հավելված Ա):

Այսպիսով, կարծես թե կարելի է եզրակացնել, որ նախորդ գնահատականների համեմատ Հայաստանի ՏԱՑ նոր գնահատականի «որակական», դասային փոփոխումը [2]-ում իրոք տեղի է ունեցել հիմնականում նոր մեթոդաբանության կիրառման հետևանքով' միջանկյալ նոր դասի նորամուծությամբ։ Փաստենք, որ ՀՖ հին սանդղակի համաձայն' Հայաստանը կշարունակեր մնալ «Հիմնականում ազատ» երկիր' միակը մեր տարածաշրջանում։

ռ ռ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Բայց, մի թե սա է բոլորը։ Ինչո ւ է ընդհանրապես ներմուծվել այս նոր

ռ

սանդղակը։ Ինչո ւ է Հայաստանը հայտնվել այս նոր սանդղակի նոր միջան-

ռ

կյալ դասի հենց սահմանին։ Չէ որ 2006թ. ՏԱՑ գնահատականից (74.6%) նույնիսկ շոշափելի' 3.0-4.0% նահանջի դեպքում մեր հանրապետությունը կապահովեր «Հիմնականում ազատ» երկրի կարգավիճակը ՀՖ նոր

ռ

մեթոդաբանության համաձայն։ Ինչո վ է պայմանավորված Հայաստանի ՏԱՑ այսքան էական (5.1%) նահանջը' բավարար երկրի գնահատականում «որակական» բնույթի փոփոխման համար։ Այս և այլ հարցերի պատասխանը ենթադրում է հետագա քննարկման անհրաժեշտություն։

3.2. Փոփոխություններ ՏԱՑբաղադրիչնեյաւմ

ՀՖ տեղեկատուներում, և հին, և նոր մեթոդաբանությունների համաձայն, տվյալ երկրի ՏԱՑ գնահատականը հաշվարկվում է այդ երկրի տնտեսության ազատությունը բնութագրող 10 որոշակի բաղադրիչների հիման վրա։ ՏԱՑ արժեքի ձևավորման մեջ այս բաղադրիչներն ունեն հավասար կշիռներ։ Ուստի, ՏԱՑ արժեքը որոշվում է պարզապես դրանց թվային արժեքների պարզ միջինացմամբ:

Մինչև 2007թ. մեթոդաբանական փոփոխությունը այս 10 բաղադրիչները նույնպես գնահատվում էին 1.0-5.0 դիսկրետ արժեքային տիրույթում,

25

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

յուրաքանչյուրը' կախված մի շարք այլ պարամետրերի գնահատականներից: Ընդ որում, բաղադրիչների գնահատականները կրում էին հիմնականում «վարկանիշային» բնույթ, այլ ոչ թե որոշակի ելակետային տվյալների (սղաճ, պետբյուջեի կառուցվածք, ՀՆԱ աճի տեմպ և այլն) հիման վրա կատարված հաշվարկների արդյունք էին։ ՀՖ 2007թ. տեղեկատուում օգտագործված են ՏԱՑ նույնպես տասը բաղադրիչներ, որոնք, միանգամայն համահունչ լինելով ՀՖ արժեքային համակարգին, այժմ անվանվում են «10 ազատություններ»: Օրինակ, նախկին «ստվերային տնտեսություն (սև շուկա)» բաղադրիչը վերանվանվել է «ազատություն կոռուպցիայից», իսկ նախկին «առևտրային քաղաքականություն» բաղադրիչին ներկայումս հիմնականում համապատասխանում է «առևտրային ազատությունը»։ Միակ բացառությունը կազմում է «սեփականության իրավունք» բաղադրիչը, որը պահպանել է անվանումը։ Դիտարկված է նաև նոր, նախկինում չկիրառված «աշխատուժի ազատություն» բաղադրիչը։ Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված է հին և նոր մեթոդաբանությամբ դիտարկվող ՏԱՑ բաղադրիչների և ազատությունների ցանկը։

ՀՖ 1995-2006թթ. ՏԱՑ բաղադրիչներ ՀՖ 2007թ. 10 ազատություններ

կարգավորում 1. գործարար ազատություն

առևտրային քաղաքականություն 2. առևտրային ազատություն

դրամային քաղաքականություն 3. ֆիսկալ ազատություն

պետական միջամտություն տնտեսությանը 4. ազատություն կառավարությունից

ռոճիկներ և գներ դրամային հոսքեր և արտաքին ներդրումներ կառավարության ֆինանսական ծախքեր 5. մոնետար ազատություն 6. ներդրումների ազատություն

7. ֆինանսական ազատություն

բանկային և ֆինանսական համակարգ

սեփականության իրավունք 8. սեփականության իրավունք

ստվերային տնտեսություն (սև շուկա) 9. ազատություն կոռուպցիայից

10. աշխատուժի ազատություն

Նոր «ազատությունների» մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք այլևս գնահատվում են 0-100%, այլ ոչ թե նախկին 1.0-5.0 դիսկրետ տիրույթում։ Աճել է նաև դրանց թվային գնահատականների «օբյեկտիվ» հաշվարկման աստիճանը։ Այս իմաստով, նոր 10 «ազատությունները» կարելի է դասակարգել 2 խմբում։ Առաջին խմբում են այն «հաշվարկային» ազատությունները, որոնց արժեքները հաշվարկվում են այս կամ այն բանաձևով' հիմնված տվյալ երկրի մակրոտնտեսական և այլ բնույթի «օբյեկտիվ» ցուցանիշների վրա։ Դրանց թվին են պատկանում աղյուսակի առաջին 5 «ազատությունները»։ Մյուս խումբը կազմված է մնա-

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

ցած 5 «ազատություններից», որոնց գնահատումն իրականացվում է ՀՖ փորձագետների կողմից վարկանիշային այս կամ այն սանդղակի օգնությամբ։ Այս բաղադրիչներն այսուհետ ընդհանրացված կերպով կանվանենք « վարկանիշային» ։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Նկար 4. «Եվրոպա» տարածաշրջանի մի շարք երկրների «ազատության վարդը» ըստ 2007թ.

գործարար ազատություն

ներդրումների

ազատություն

ՍԹ ■ ^այաստա ն а զրաստան =Ադրբեջան

ՀՖ տեղեկատուներում ՏԱՑ տվյալները, ցավոք, մատուցվում են առանց գրաֆիկների։ Այս բացը լրացնելու և տվյալ երկրի ՏԱՑ-ը ըստ նրա 10 «ազատությունների» մեկ ընդհանրական տեսքով պատկերելու նպատակով դիմել ենք, այսպես կոչված, «ռադարային դիագրամներին»։ Տվյալ երկրի «ազատության վարդը»' ըստ ՏԱՑ 10 «ազատությունների», կառուցել ենք այնպես, ինչպես կառուցում են, օրինակ, քամու վարդն ըստ աշխարհագրական ուղղությունների։ Հիմնվելով [2]-ում բերված տվյալների վրա Նկար 4-ում պատկերել ենք կովկասյան 3 հանրապետությունների «ազատության վարդերը»։ Համեմատության համար պատկերել ենք նաև «Եվրոպա» տարածաշրջանի ՏԱՑ առաջատար երկրի' Միացյալ Թագավորության «ազատության վարդը»։

27

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Նկարում «ազատությունների վարդերի» միմյանց նկատմամբ բնութագրական շեղումներից հստակորեն կարելի է տեսնել դասական ազատական երկրի համեմատ նորանկախ, «անցումային երկրներին» բնորոշ առանձնահատկությունները. գերազատություն կառավարությունից և ֆիս-կալ համակարգից' կոռուպցիայից թերազատության և թույլ սեփականության իրավունքի պարագաներում։ Լավ նկատելի է նաև դասական ժողովրդավարական երկրի ազատության վարդի «ծաղկուն համաչափությունը» հատկապես դիագրամի «արևմտյան» հատվածում, ուր զետեղել ենք այն ազատությունները, որոնք գոյանում և ձևավորվում են ողջ հասարակության արժեքային համակարգի երկարաժամկետ ներազդմամբ։

Վերադառնանք ՀՖ ՏԱՑ նոր «ազատությունների» քննարկմանը։ Կարևոր են ՀՖ նոր մեթոդաբանությամբ մի շարք ՏԱՑ «ազատությունների» սահմանման և հաշվարկման մանրամասները։ Ուստի, դիտարկենք դրանք մի փոքր հանգամանալից։

ՀՖ թիվ 5' «հաշվարկային» ազատությունը «Մոնետար ազատությունն» է (ՄԱ), որը, ըստ ՀՖ փորձագետների, «շուկայական տնտեսության համար նույնն է, ինչ խոսքի ազատությունը ժողովրդավարության համար» [2, p. 45]։ Ու թեև ներկայումս բացակայում է ազատ հասարակության համար «ճիշտ» մոնետար համակարգի մասին միասնական տեսակետը, համաձայն ՀՖ փորձագետների ընդունված է, որ այստեղ ամենակարևոր գործոններն են ցածր սղաճի պահպանումը և անկախ գործող Կենտրոնական բանկը։ Համաձայնություն կա նաև այն բանի շուրջ, որ գների վերահսկումը խոցում է շուկայի արդյունավետությանը։ Եվ իրոք, ՀՖ նոր մեթոդաբանությամբ ՄԱ արժեքը հաշվարկվում է կախված 2 պարամետրերից. վերջին 3 տարիներին երկրում միջին կշռված սղաճից (ՄԿՍ) և գների վերահսկումից (ԳՎ)։ Տվյալ երկրում, տվյալ' i-րդ տարում Մոնետար ազատության արժեքը (Մա) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՄԱi = 100 - d (ai ՄԿՍ + 32 ՄԿՍ-1 + аз ՄԿՍ-շ) 05 - ԳՎ, (1) ուր d, a1, a2 և аз-ը բոլոր դիտարկվող երկրների համար միևնույն հաստատուն գործակիցներն են, ՄԿա, ՄԿա-1 և ՄԿա-շ տվյալ i-րդ և նախորդ 2 տարիներին միջին կշռված սղաճներն են, ԳՎ-ը գների վերահսկման «աստիճանը» բնութագրող մեծություն է, որ գնահատվում է ոչ թե տվյալ երկրում արձանագրված թվային այս կամ այն ցուցանիշի հիման վրա, այլ ՀՖ փորձագետների կողմից' [2]-ում և այլ հարակից հրատարակումներում չնկարագրված հիմունքներով։ Այն գնահատվում է 0-20% տիրույթում և ունի այսպես ասած «տույժային» մասնահանման բնույթ։

Այսպիսով, ՄԱ օրինակով արձանագրենք, որ նոր մեթոդաբանության համաձայն անգամ «հաշվարկային» ազատությունների որոշումը պարու-

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

եակում է «վարկաեիշայիե» գնահատում: Վերջինս անհրաժեշտաբար իր մեջ կրում է սուբյեկտիվության տարր' հակառակ հաշվարկային գնահատումների, որոնք հիմնվում եե տվյալ երկրի համար «օբյեկտիվ» տեղեկատվության վրա։ Բացի նշված ՄԱ բաղադրիչից, այսպիսի տարրեր կան եաև «Առևտրային ազատության» հաշվարկային նոր բանաձևերում (ոչ սակա-գեայիե արգելքների գնահատում):

Թիվ 10 «վարկաեիշայիե» ազատությունը ՀՖ նոր մեթոդաբանության նորամուծություն հանդիսացող «Աշխատուժի ազատությունն» է (ԱԱ): Այն որոշվում է բացառապես մեկ աղբյուրի տվյալների հիման վրա' Համաշխարհային բանկի կողմից կազմված Doing Business 2007: How to Reform. World Bank տեղեկատուի արդյունքների հիման վրա: Այս ազատության քննարկումը սահմաեափակեեք միայն նշելով, որ ԱԱ-ե հաշվարկվում է չորս պարամետրերի գեահատմամբ, որոնք ԱԱ ձևավորման մեջ ունեն միևնույն 25% կշիռը: Դրանք եե. նվազագույն աշխատավարձը, աշխատաժամերի ֆիքսվածությաե աստիճանը, ավելորդ աշխատուժի ազատման դյուրինությունը և ավելորդ աշխատուժի ազատման ծախսատարություեը:

3.3. Տարածաշրջաեայիե դասակարգման փոփոխություններ

ՏԱՑ 2007թ. տեղեկատուում և ՀՖ այլ հրատարակումներում ներմուծված հատկանշական նորություն է եաև երկրեերի տարածաշրջաեայիե նոր դասակարգումը: Այսպես, նախկին մեկ միացյալ «Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա» տարածաշրջանի փոխարեն դիտարկված եե երկու առանձին «Եվրոպա» և «Ամերիկաներ» տարածաշրջանները: Համահունչ լինելով Մոերոյի դոկտրիեիե վերջինս ներառում է նախկինում օգտագործված «Լատինական Ամերիկա և Կարիբյաե երկրներ» տարածաշրջանը' բուն «Հյուսիսային Ամերիկա» տարածաշրջանի հետ ամբողջությամբ: «Եվրոպան» առանձին է դիտարկվում' վերջ դնելով իր բնույթով «ատլաետյաե» «Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա» տարածաշրջաեայիե տերմինի կիրառմանը: Նկատենք, որ ավելի վաղ վերջ էր տրվել եաև ՏՀԶԿ1 երկրեերի տարածաշրջաեայիե համախմբման փորձերին: Իսպառ բացակայում է «ԱՊՀ խումբ» երկրեերի դիտարկումը: Հայաստանը և Վրաստաեը, Թուրքիայի հետ մեկտեղ, կայուեորեե դիտարկվում եե «Եվրոպա» տարածաշրջանի ներքո: Հիշեցնենք, որ Թուրքիան ՀՖ վաղ հրատարակումներում մեկ դիտարկվում էր ընդլայնված «Միջին Արևելք», մեկ «Եվրոպա» տարածաշրջաններում և նույնիսկ առանձին: Ադրբեջաեը ՀՖ 2007թ. տեղեկատուում դիտարկված է «Ասիա և Խ.Օ.» տարածաշրջանի ներքո:

1 «Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա» գումարած Ճապոեիա և Ավստրալիա:

29

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

3.4. Մասնավոր բնույթի փոփոխտւթուններ

Ուշագրավ եե նաև կովկասյան երեք հանրապետությունների վերաբերյալ [2]-ում բերվող մասնավոր դիտարկումները: Դրանք բերվում են տեղեկատուի 5-րդ բաժնում: Սովորաբար, այս բաժնում ՀՖ բոլոր տեղեկատուներում 2 էջի սահմաններում և միօրինակ կառուցվածքով նկարագրվում է տվյալ երկրի ընդհանուր տնտեսական-քաղաքական դիմագիծը' ՏԱՑ տասը ազատությունների գնահատման այլ մանրամասների հետ մեկտեղ: Ստորև բերում ենք այդ դիտարկումները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար: (Ներկայացնում ենք նաև ՀՖ 2003 և 2004թթ. տեղեկատուներում բերված համապատասխան պարբերությունները' ինտոնացիոն փոփոխություններն առավել ցայտուն նշելու նպատակով: Թարգմանելիս խստիվ հետևել ենք բնագրերին):

ՀԱՅԱՍՏԱՆ [2, p. 85; 3, p. 85; 4, p. 85]

ՀՖ 2003թ. Անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական զարգացումը եղել է ուժեղ' չնայած քաղաքական կայունության պակասին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ շարունակվող լարվածության (tensions), ինչպես նաև կոռուպցիայի մակարդակի ու էներգետիկայի բնագավառում սահմանափակումների նվազեցման ուղղությամբ ձախողումներին:

ՀՖ 2004թ. 1988-ից ի վեր Հայաստանը և Ադրբեջանը ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հակամարտությունում, որն առավել թեժացավ 1991թ.' ԽՍՀՄ-ից այս երկու երկրների անկախացումից հետո: 1994-ից ի վեր գործող հրադադարն էականորեն ուժեղացրեց Հայաստանը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՖ 2007թ. Հայաստանը' նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, 1988-ից ի վեր առճակատման մեջ է հարևան Ադրբեջանի հետ գրավելով Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը և հարակից տարածքները:

ԱԴՐԲԵՋԱՆ [2, p. 91; 3, p. 91; 4, p. 91]

ՀՖ 2003թ. Նավթի գնի տատանումները մեծապես ազդում են երկրի ընդհանուր տնտեսական վիճակի վրա: Այնուամենայնիվ, էականորեն աճել են արտաքին ուղղակի ներդրումները նավթագազային արդյունաբերությունում: Նավթային արդյունաբերության համար նպաստավոր են նոր հիմնական նավթամուղների կառուցման ծրագրերը, ինչպիսին է, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:

ՀՖ 2004թ. Ադրբեջանը ԽՍՀՄ-ից իր անկախությունը ձեռք բերեց 1991թ., որից հետո ընկղմվեց քաղաքական և տնտեսական հեղաշրջումների մեջ: Արտահանման հիմքը հանդիսանում է նավթը, որի արդյունահանումն աճում է 1997-ից ի վեր: Սակայն աղքատությունը, գործազրկության ու կոռուպցիայի բարձր աստիճանը և եկամտի անհավասարու-

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

թ]ուեը շարունակում եե վարակել երկրի տնտեսությունը: Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված հակամարտության պարագայում Ադրբեջանի 20%-ը գրավված է Հայաստանի կողմից:

ՀՖ 2007թ. Ադրբեջանը վերգտավ իր անկախությունը ԽՍՀՄ-ից 1991թ.: Սակայն Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ Հայաստանի հետ երկարաժամկետ հակամարտությունը Ադրբեջանին իր տարածքի 16%-ի կորուստ արժեցավ:

ՎՐԱՍՏԱՆ [2, p. 185; 3, p. 201; 4, p. 189]

ՀՖ 2003թ. Բարելավվել է Վրաստանի ընդհանուր տնտեսական վիճակը: Ակնկալվում է, որ 2002-ից նախատեսված Բաքու-Թբիլիսի-Ջեյ-հան նավթամուղի կառուցումը կբարելավի տարածաշրջանային համագործակցությունը և կխթանի երկրի որոշ տնտեսական հատվածների զարգացումը:

ՀՖ 2004թ. Վրաստանը վերգտավ իր անկախությունը ԽՍՀՄ-ից 1992թ.: Դիտարկվելով իբրև դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև Վրաս-տանը կարող է էականորեն շահել Արևելք-Արևմուտք առևտրից' ներառյալ էներգակիրների առևտուրը... Վրաստանի իեքեիշխաեութ]ուեը և տարածքային ամբողջականությունը տուժում են Աբխազիայի և Հ. Օսիայի անջատողականությունից, Աջարիայի սեպարատիզմից և Վրաստանի տարածք թափանցած Ռուսաստանի և չեչեն ապստամբների (insurgents) միջև շարունակվող կոնֆլիկտից: Այս հակամարտությունները Վրաստանի որոշ հատվածներ դարձնում են անկառավա-րելի: Տնտեսական վիճակը մնում է ծանր հարկահավաքման քրոնիկական ձախողումների, զգալի չափերի ստվերային տնտեսության և կոռուպցիայի բարձր աստիճանի հետևանքով:

ՀՖ 2007թ. Վրաստանը դարձավ անկախ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո: Նրա հետագա գոյատևումը վտանգվեց քաղաքացիական պատերազմներով և անջատողական շարժումներով: 2006թ. մայիսի 2-ին հայտարարվեց ԱՊՀ-ի' Ռուսաստանի կողմից գերիշխվող երկրների այս բլոկի կազմում Վրաստանի անդամակցության վերանայման մասին:

Ինչպես տեսնում ենք, ՀՖ տեղեկատուների Հայաստանին վերաբերող էջերում Արցախը բնութագրվում է որպես գրավյալ տարածք առաջին անգամ միայն 2007-ին: Մինչդեռ Ադրբեջանին նվիրված բաժիններում այս ձևակերպումը հնչում էր դեռ 2004-ից: Ադրբեջանի նկատմամբ օգտագործված «անկախություն ձեռք բերեց» արտահայտության (2004թ.) փոխարինումը «վերգտավ իր անկախությունը» (2007թ.) զվարճալի կլիներ, եթե, սակայն, չենթադրեր մտահոգիչ միտումների առկայություն: Այս իմաստով քիչ մխիթարական է, որ Հայաստանի կողմից «գրավյալ տարածքների» 2004թ. գնահատականը նվազել է 20%-ից' 16%-ի 2007թ.:

31

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

4. ՀՖ2007թ. ՏԱՑ տեղեկատու, հարցեր

Իեչո ւ է Հայաստանը ՀՖ 2007թ. ՏԱՑ տեղեկատուում կորցրել տարածաշրջանում միակ «Հիմնականում ազատ» երկրի իր կարգավիճակը։ Ինչո ւ է Հայաստանը Վրաստանի հետ համարյա կողք կողքի հայտնվել «Մասամբ ազատ»

ռ

տնտեսական դաշտով երկրների նոր' միաջանկյալ դասում։ Կարելի է դա բացատրել միայն նոր մեթոդաբանության կիրառմամբ, մասնավորապես «Մասամբ ազատ» երկրների (ՏԱՑ 60.0-69.9% արժեքների տիրույթ) դասի

ռ

նորամուծությամբ։ Արդյո ք սա իրականության ճիշտ արտացոլումն է։

Վերջին երկու հարցերի պատասխանները, կարծում ենք, դրական չեն: Անհրաժեշտ ենք համարում հետագա դիտարկումներն իրականացնել Հայաստանի և Վրաստանի ՏԱՑ գնահատականների զուգահեռ քննարկմամբ։ Դատելով միայն 2007թ. արդյունքների համադրումից Հայաստանի ՏԱՑ ընդհանուր արժեքը (69.4%) աննշան բարձր է Վրաստանի արժեքից (68.7%): Հետաքրքիր մանրամասներն ի հայտ են գալիս միայն այս երկրների ՏԱՑ բաղադրիչների գնահատականների համեմատական վերլուծությունից: Ամբողջացնենք այս տվյալները ստորև բերվող մեկ աղյուսակում, որի վերջին տողում նշվում են նաև 2007թ. Հայաստանի գնահատականների համեմատ Վրաստանի համապատասխան գնահատականների տարբերությունները1։

ՀՖ 2007թ. ՏԱՑ տեղեկատու Ք Р 53 օր В 53 6 53 6 В Р ճ Р Г՜1 pr Տ 53 յտ 7? Р" 6 в Р г1 э р г1 р" 5^ Р нСР 6 П“1 6 6 В р *5 р г1 РГ В 3 в п г-о -£■ В В է 1? & ր Ж с, р сг ГГ В В 53 6 6 В р г1 э р Вт рг гг 53 нР 53 Р г1 & ГГ 53 5^ 6 В р г1 э р Вт & 7? сг 6 сг р М- в Р" 6 в р г1 э р & р гг 6 нСР 6 Р" Р г1 э 6 Р" 5^ 53 6 Вт id 6 5 р г1 э р 6 нСР Р 3 р £ со 5^ В СО 6 60 Т 6 5 Р г1 £ В 1 В р г1 э р 6 сл S

Հաշվարկային Վարկանիշային

Հայաստան 84.5 75.6 93.1 91.6 79.7 60 70 30 29.0 80.9 69.4

Վրաստան 78.9 61.8 94.2 91.3 77.9 60 70 30 23.0 99.9 68.7

Տարբերու- թյունը 5.5 13.8 -1.1 0.3 1.8 0.0 0.0 0.0 6.0 -19.0 0.7

Տարբերու- թյունների գումարը 20.3 -13.0

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Հիշեցնենք, որ ՏԱՑ ընդհանուր արժեքի գոյացման մեջ բոլոր 10 ազատություններն ունեն միևնույն (1/10) կշիռը։ Ուստի, օրինակ, որևէ «ազատության» գնահատականում 10% փոփոխությունը կհանգեցնի ՏԱՑ ընդհանուր արժեքի 1.0% փոփոխության։

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Ինչպես տեսնում ենք, Վրաստաեի ՏԱՑ ամեեաէակաե «առավելությունը» Հայաստանի նկատմամբ (19.0%) պայմանավորված է ՀՖ նոր մեթոդաբանությամբ ներմուծված «վարկաեիշայիե» «Աշխատուժի ազատություն» նոր բաղադրիչի գնահատականով: Հակառակը, Հայաստանի էական առավելությունը պայմանավորված է առաջին հերթին «հաշվարկային» «Առևտրի ազատություն» բաղադրիչով (13.8%): Ուշագրավ է, որ Հայաստանի նկատմամբ Վրաստաեի այս «առավելությունը» մասամբ կոմպենսացնում է Հայաստանի առավելությունը Վրաստաեի նկատմամբ: Աղյուսակից հետևում է եաև, որ ընդհանուր առմամբ Հայաստանի առավելությունը Վրաստաեի նկատմամբ պայմանավորված է բնույթով ավելի օբյեկտիվ' հինգ «հաշվարկային» ազատությունների գումարային գնահատականով (20.3%): Մինչդեռ Վրաստաեի առավելությունը (13.0%) պայմանավորված է բացառապես «վարկաեիշայիե» ազատությունների գումարային գնահատականով, ավելի ճշգրիտ միայն «Աշխատուժի ազատություն» բաղադրիչի գնահատականով:

Հետաքրքրական եե այս երկու ՏԱՑ բաղադրիչների ՀՖ գնահատականները Հայաստանի և Վրաստաեի համար [2, pp. 86, 186].

Հայաստան, 2007թ. ՏԱՑ 69.4% Վրաստան, 2007թ. ՏԱՑ 68.7%

Առևտրի ազատություն' 75.6% Հայաստանի համար միջին կշռված սակագինը 2001թ. համար բավական ցածր էր' 2.2%: Առևտրի համար նկատելի արգելք է հանդիսանում մաքսային օրենքների ոչ պատշաճ իրականացումը' հատկապես ներմուծողների նկատմամբ: Ուստի, բաղադրիչի արժեքից լրացուցիչ հաե-ված է 20%: Առևտրի ազատություն' 61.8% 2004թ. միջին կշռված սակագինը կազմել է 9.1%: Առևտրային ռեժիմի ազատակաեաց-մաեե ուղղված առաջընթացի հետ մեկտեղ առկա եե առևտրի գինը բարձրացնող որոշակի ոչ սակագեայիե արգելքներ, մասնավորապես' գյուղատնտեսության սուբսիդավորում, ոչ արդյունավետ և կոռումպացված մաքսային գործընթաց: Այս ոչ սակագեայիե արգելքները հաշվի առնելու նպատակով բաղադրիչի արժեքից լրացուցիչ հանված է 20%:

Աշխատուժի ազատություն' 80.9% Աշխատուժի շուկան գործում է աշխատուժի ճկուն օրենքների պարագայում: Այն կարող է կատարելագործվել զբաղվածության մակարդակի և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Աշխատողին վարձելու ոչ աշխա-տավարձայիե ծախսերը չափավոր եե, իսկ ավելորդ աշխատուժի ազատումը համեմատաբար անծախս: Աշխատուժի ազատություն' 99.9% Շուկան գործում է աշխատուժի չափազանց ճկուն օրենքների պարագայում, որոնք բարելավում եե զբաղվածությունը և աշխատանքի արդյունավետությունը: Աշխատողին վարձելու ոչ աշխատավարձայիե ծախսերը բարձր եե, բայց ավելորդ աշխատուժի ազատումն անծախս է: Աշխատաժամերի ավելացման պայմանագրային օրենքները չափազանց ճկուն եե: Վրաստաեը աշխարհում առաջատարն է աշխատուժի ազատության տեսանկյունից:

Բերված գնահատականները չեն կարող չզարմացեել: Մի կողմ դնենք այն, որ «առևտրի ազատությունը» հանդիսանում է «հաշվարկային» և բնույթով ավելի «օբյեկտիվ» բաղադրիչ, քան «աշխատուժի ազատություն» վար-

33

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

կաեիշայիե բաղադրիչը: Մի կողմ թողեեեք եաև այե, որ Հայաստանի համար «առևտրի ազատություեը» հաշվարկելիս դրա արժեքից հաեվել է միևեույե «տույժայիե» մասեահաեումը (20%), իեչ Վրաստաեի պարագայում: Թեև, ոչ ՀՖ վերը բերված գեահատակաեեերից, ոչ այս բաղադրիչի հաշվարկմաե մեթոդաբաեությաե եկարագրություեից դա չի հետևում [2, pp. 41-42]:

Նշեեք, սակայե, որ «աշխատուժի ազատություե» բաղադրիչի Վրաս-տաեիե տրված 99.9% գեահատակաեե արտառոց է ողջ աշխարհի համար: Դա ըեդգծում եե եաև իրեեք' ՀՖ փորձագետեերը: Ամեեայե հավաեակա-եությամբ այե կվերաեայվի հաջորդ տարիեերիե: Համեեայեդեպս, արդի պետությաե համար «ավելորդ աշխատուժի աեծախս ազատումը» կասկածելի առավելություե է, եթե դա երկրի միակ առավելություեե է: Չեեք կարող եաև չեշել, որ համաձայե մեր գեահատակաեեերի ավելորդ աշխատուժից «աեծախս ազատմաե» առումով Հայաստաեի և Վրաստաեի իրավիճակեերե իրակաեում այդքաե էլ տարբեր չեե, որքաե դա հետևում է ՀՖ գեահատակաեեերից: Էլ չեեք խոսում այե լուրջ խեդրի մասիե, թե իեչպիսիե է Վրաս-տաեում աեծախս ազատված «ավելորդ աշխատուժի» ազգայիե կառուցվածքը1: Ուստի, ուեեեք բոլոր հիմքերը հաստատելու մեր այե կասկածը, թե այս արտառոց գեահատակաեը տրված է Վրաստաեիե հեեց «կոմպեեսա-ցիոե» եպատակեերով և/կամ հաեդիսաեում է Doing Business 2007: How to Reform. World Bank-ում տեղ գտած ոչ համարժեք գեահատակաեեերի արդյուեք [5]:

Առավել հետաքրքիր մաերամասեեր եե ի հայտ գալիս երկու երկրեե-րի «Մոեետար ազատություե» (ՄԱ) հաշվարկայիե բաղադրիչի գեահատա-կաեեերում [2, pp. 86, 186].

Հայաստաե, 2007թ. ՏԱՑ 69.4% Վրաստաե, 2007թ. ՏԱՑ 68.7%

Մոեետար ազատություե' 79.7% 2003-05թթ. սղաճը համեմատաբար ցածր էր կազմելով 2.6%: Ստացված արժեքը հիմեակաեում բացատրվում է համեմատաբար ցածր և կայուե գեերով: Պետակաե քաղաքակաեություեը խեղաթյուրում է գեայիե համակարգը մի շարք սեկտորեե-րում' հաերայիե տրաեսպորտ, էլեկտրա-կաեություե, գազ և հեռահաղորդակցու-թյուե: Գեայիե այս կարգավորումը հաշվի առեելու եպատակով տվյալ բաղադրիչի արժեքից լրացուցիչ հաեված է 10%: Մոեետար ազատություե' 77.9% 2003-05թթ. սղաճը համեմատաբար բարձր էր' 7.3%: Ստացված արժեքը հիմեակաեում բացատրվում է համեմատաբար աեկայուե գեերով: Գեագոյացումը հիմեակաեում իրա-կաեացեում է շուկաե, սակայե կառավարու-թյուեը կարող է վերահսկել այե պետակաե սեփակաեություե հաեդիսացող ձեռեարկու-թյուեեերի կարգավորմաե միջոցով: Կառա-վարություեե իրակաեացեում է գյուղա-տետեսակաե ապրաեքեերի սուբսիդավո-րում: Ուստի, այս բաղադրիչի արժեքից լրացուցիչ հաեված է 5%:

1 Հարցի դիտարկումը դուրս է հոդվածի շրջաեակեերից: Բայց իեչո ւ է այե դուրս մեում ՀՖ և ԹԻ տեղեկա-տուեերի կամ ՀԲ հիշյալ ուսումեասիրությաե ուշադրությաե դաշտից: Չէ որ ազգայիե փոքրամասեություե-եերի ազատություեը տվյալ երկրի տետեսակաե և ըեդհաեուր ազատությաե էակաե բաղադրիչեերից է:

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Ուշադրություն դարձնենք ՏԱՑ «Մոեետար ազատություն» բաղադրիչի արժեքներից «տույժային» տոկոսային հանումների վրա1։ Հայաստանի պարագայում այն կազմել է 10%, իսկ Վրաստանի համար' 5%։ Բայց ՀՖ տեղեկատուներից և 2007թ. նոր մեթոդաբանությունը նկարագրող այլ նյութերից բացարձակապես անհասկանալի է, թե ինչու, օրինակ, «գյուղատնտեսական ապրանքների սուբսիդավորումը» ավելի մեղմ զանցանք է տնտեսական ազատականացման տեսանկյունից, քան, օրինակ, էներգետիկ ոլորտում գնագոյացման կարգավորումը: Կասկածելի է նաև հանրային տրանսպորտի կամ էներգետիկ ոլորտում գների վերահսկման բացակայության դրույթը Վրաստանի պարագայում։ Համենայնդեպս, Վրաս-տանի համար օգտագործված «սակայն կառավարությունը կարող է վերահսկել այն (գնագոյացումը) պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների կարգավորման միջոցով» արտահայտությունը միանգամայն կիրառելի է նաև Հայաստանի պարագայում, ուր էներգետիկ ոլորտում արտադրող բոլոր հիմնական հզորությունները և բարձրավոլտ համակարգը պետական սեփականություն են։

Եթե «Մոնետար ազատությունը» որոշվեր միայն «օբյեկտիվ» պարամետրերի արժեքով (վերջին 3 տարիներին սղաճի միջին կշռված արժեք), այլ խոսքերով, եթե չկատարվեին «տույժային» հանումներ, ՄԱ բաղադրիչի արժեքները Հայաստանի և Վրաստանի համար կկազմեին համապատասխանաբար 89.7% և 82.9%։ Եթե հաշվի առնենք ՏԱՑ բաղադրիչների հավասար կշիռն ընդհանուր ՏԱՑ գնահատականում (1/10), դա կհանգեցներ Հայաստանի ընդհանուր ՏԱՑ արժեքի 1.0%-ով և Վրաստանի համար 0.5%-ով ավելացմանը: Այս դեպքում Հայաստանի 2007թ. ՏԱՑ ընդհանուր արժեքը կկազմեր 70.4%, Վրաստանինը' 69.2%։ Եվ Հայաստանը, ոչ թե Վրաստանը, կհամարվեր «Հիմնականում ազատ» երկիր' արդեն իսկ ՀՖ նոր մեթոդաբանության համաձայն։ Այս դեպքում Հայաստանը կպահպաներ տարածաշրջանում որակապես ազատ երկրի իր բացառիկ դիրքը' ճիշտ այնպես, ինչպես դա հետևում էր ՀՖ մինչև 2007թ. տեղեկատուների գնահատականներից։ Ավելին, իրադրությունը նույնը կլիներ, եթե անգամ Հայաստանի համար որպես «տույժ» լրացուցիչ հանվեր ոչ թե 10%, այլ 5%, ինչպես Վրաստանի պարագայում։ Դա կհանգեցներ Հայաստանի ընդհանուր ՏԱՑ արժեքի 0.5%-ով ավելացմանը։ Այն կկազմեր 70.1%, և ուրեմն Հայաստանը նորից կհամարվեր «Հիմնականում ազատ» երկիր' ՀՖ նոր մեթոդաբանության համաձայն։

Հարգանքով վերաբերվելով ՀՖ փորձագիտական խմբի վերլուծական ունակություններին չենք կարծում, սակայն, որ վարկանիշային բաղադրիչ-

1 Խոսքը վերը նշված (1) բանաձևի ԳՎ մեծության մասին է։

35

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

եերի գնահատումների ճշգրտությունը կարող է գերազանցել 1.0% շեմը (կամ որ նույնն է' 0.1% շեմը' ըստ ՏԱՑ ընդհանուր արժեքի)։ Չենք կարծում նաև, որ գների կարգավորման տեսանկյունից գյուղատնտեսական ոլորտը պակաս կարևոր է, քան էներգետիկ ոլորտը' առավել ևս Վրաստանի պարագայում, ուր գյուղատնտեսական ոլորտն ավանդականորեն եղել է տնտեսության վճռորոշ հատվածներից մեկը։ Հետևաբար, արձանագրենք, որ ՏԱՑ քննարկվող բաղադրիչի առումով 2007թ. Հայաստանը կարող էր և պետք է ճանաչվեր որպես մեր տարածաշրջանում միակ «Հիմնականում ազատ» երկիր, նույնիսկ տնտեսական ազատականացման առումով ավելի խիստ' ՀՖ նոր մեթոդաբանության շրջանակներում։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

Իսկ ինչո վ են պայմանավորված Հայաստանի համար ՏԱՑ 2007թ. արժեքի զգալի նահանջը 2006թ. համեմատ և Վրաստանի առաջխաղացումը։ Ավելի դյուրին ընկալելու համար անհրաժեշտ տվյալներն ամբողջացնենք մեկ միասնական աղյուսակում, ուր բերում ենք նաև տվյալ երկրի ՏԱՑ փոփոխությունները 2 տարում, ինչպես նաև երկրի ՏԱՑ բաղադրիչների արժեքների տարբերությունները միմյանց նկատմամբ նույն տարում.

ՀՖ 2006 և 07թթ. ՏԱՑ տեղեկատուներ -Р 3 ՜Յ օր В -3 В -3 В րՕ В տ 3 -5 3 3՞ В 3 3՜ Տ -3 В 3՞ В րՕ В Տ 3 Ջ 3 3՞ -fee -3- 3 X՜ В е -Q В в 3 Ջ 3 3՞ .с- Ё 3 2 Ё -Q Ё 1 Տ з 3 ֊5 Ջ з 3 £- ր V CQ С, 3 3՞ гг 5 В -з В -Q В Տ 3 Ջ 3 3" 3՞ гг ■з 3 с, 3" гг ■з -3- В -Q В Տ 3 -5 3 3" ֆինանսական ազատություն սեփականության իրավունք в րՕ в տ 3 -5 3 3՞ ■3՜ 3 3 3 я ՀԸւ -3- В Հր ՀԸ в го т в տ 3 0- Հր в րՕ в տ 3 ■5 3 3" СЛ ճ 05

Հաշվարկային Վարկանիշային

Հայաստան, 2007թ. 84.5 75.6 93.1 91.6 79.7 60 70 30 29.0 80.9 69.4

Վրաստան, 2007թ. 78.9 61.8 94.2 91.3 77.9 60 70 30 23.0 99.9 68.7

Հայաստան, 2006թ. 79.7 75.6 93.3 84.3 79.7 90 90 50 31.0 72.0 74.6

Վրաստան, 2006թ. 70.9 62.6 96.0 92.0 75.2 50 70 30 20.0 81.2 64.8

Տվյալ տարում ՏԱՑ և նրա բաղադրիչների արժեքների տարբերությունը Հայաստանի և Վրաստանի միջև

2007թ. 5.5 13.8 -1.1 0.3 | 1.8 0.0 0.0 0.0 6.0 -19.0 0.7

2006թ. 8.7 13.0 -2.7 -7.8 | 4.5 40.0 20.0 20.0 11.0 -9.2 9.8

2006թ. համեմատ երկրի ՏԱՑ և նրա համապատասխան բաղադրիչների արժեքների փոփոխությունը 2007թ.

Հայաստան 4.8 0.0 -0.2 7.3 0.0 30.0 20.0 20.0 -2.0 8.8 -5.1

Վրաստան 8.0 -0.8 -1.8 -0.7 2.7 10.0 0.0 0.0 3.0 18.7 3.9

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Ինչպես տեսնում եեք, 2006թ. համեմատ Հայաստանի եահաեջը պայմանավորված է հիմնականում «վարկաեիշայիե» ազատությունների 2007թ. արժեքներով' 30% եահաեջ «ներդրումների ազատությունում» (ՆԱ), 20-ակաե տոկոս եահաեջ «ֆիեաեսակաե ազատությունում» (ՖԱ) և «սեփականության իրավունքում» (ՍԻ): Գումարային առումով հեեց այս 70% (7.0% ՏԱՑ արժեքում) էակաե եահաեջե է ձևավորել 2007թ. Հայաստանի ՏԱՑ ընդհանուր արժեքի 5.1%-ոց նվազումը 2006-ի համեմատ: Վրաստաեի ՏԱՑ արժեքի առաջխաղացումը նույնպես հիմնականում պայմանավորված է «վարկաեիշայիե» ազատություններով' 10% առաջխաղացում ՆԱ-ով և 18.7% առաջխաղացում «աշխատուժի ազատությունում» (ԱԱ): Գումարային առումով այս 28.7% (2.87% ՏԱՑ արժեքում) շոշափելի առաջխաղացումն է ձևավորել 2007թ. Վրաստաեի ՏԱՑ ընդհանուր արժեքի 3.9% աճը:

Եթե մի պահ ընդհանրապես վերաեաեք «վարկաեիշայիե» գնահատականներից, ապա միայն «հաշվարկային» ազատություններով Հայաստանի համար 2007թ. պետք է արձանագրվեր ոչ թե եահաեջ, այլ գումարային 11.9% առաջխաղացում (1.19% ՏԱՑ արժեքում): Իսկ Վրաստաեի համար առաջխաղացումը կկազմեր ըեդամեեը 7.4% (0.74% ՏԱՑ արժեքում): Այսպիսով, «օբյեկտիվ իրականությանը» համապատասխանելու առումով կարելի է հարցականի տակ դեել 2006թ. համեմատ Հայաստանի ՏԱՑ վիթխարի եահաեջը:

ՏԱՑ վարկանիշային բաղադրիչների արժեքների տարբերությունը Հայաստանի և Վրաստանի միջև ֊ ներդրումների Հազատություն ֆինանսական ազատություն սեփականության / իրավունք ք ազատություն կոռուպցիայից աշխատուժի ազատություն

2007թ. ( 0 0 0 6 -19

2006թ. V40 20 20 / 11 -9.2

Սակայն բերված աղյուսակը վկայում է առավել արտառոց մի երևույթի մասին: Առաեձեացեեեք վերը բերված աղյուսակից այե հատվածը, որը վերաբերում է վերջին 2 տարիներին մեր երկրեերի ՏԱՑ միայն վարկաեիշայիե

/ ռ

գնահատականների տարբերություեեերիե (տե ս պատուհանում): Իեչ է կատարվել մեկ տարվա ընթացքում: 2006թ. Վրաստաեի նկատմամբ Հայաստանի վիթխարի առավելությունը' 80%, պայմանավորված վարկաեիշայիե 3 ազատություններով, 2007թ. հավասարեցվել է զրոյի: Հիշեցնենք, որ ՀՖ եոր մեթոդաբանության համաձայն 80% վարկաեիշայիե արժեքի փոփոխությու-

37

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

եը համարժեք է ՏԱՑ ընդհանուր գնահատականի 8.0% փոփոխությանը, այսինքն' երկրեերի դասային խմբի համարյա մի ողջ տիրույթի (9.99%)։ ՀՖ նոր մեթոդաբանությամբ սա արդեն նշանակում է «որակական» փոփոխություն երկրի «ազատության» դասակարգումային սանդղակում (տե ս Նկար 3): Իսկ սա, իրականությանը համապատասխանելու դեպքում, նշանակում է մեկ տարում իրականացված փոքրիկ «հակահեղափոխություն» (կամ «հեղափոխություն» կախված ընթերցողի արժեքային համակարգից):

Բնական է ենթադրել, որ ազատությունների այսպիսի կորուստը պետք է էապես արտացոլվեր Հայաստանին վերաբերող բաղադրիչների ՀՖ նկարագրական գնահատականներում: Սակայն այս գնահատականների առավել մանրամասն քննումը (տե ս Հավելված Բ) բացարձակորեն հակառակի մասին է վկայում: Կատարված դիտարկումները մեզ հիմք են տալիս եզրակացնելու, որ 2007թ. Հայաստանը կարող էր և պետք է ճանաչվեր Հիմնականում ազատ երկիր' նույնիսկ տնտեսական ազատականացման առումով ավելի խիստ' ՀՖ նոր մեթոդաբանությամբ: Դա պետք է արվեր առնվազն 4 անգամ, միմյանցից միանգամայն անկախ պատճառներով մեկ հաշվարկային և երեք վարկանիշային ազատությունների գնահատման ընթացքում (տե ս Հավելված Բ): Առավել ևս, որ դա են վկայում ՏԱՑ բոլոր հաշվարկային բաղադրիչների վերլուծական գնահատականները' վարկա-նիշային տույժերից զատ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Այսպիսով, ՀՖ նոր մեթոդաբանության կիրառումը չէ, որ հանգեցրել է Հայաստանի' մեր տարածաշրջանում միակ «Հիմնականում ազատ» երկրի կարգավիճակի կորստին: Բուն պատճառը բոլորովին էլ «Մասամբ ազատ» երկրների միջանկյալ դասի նորամուծությունը չէ: Որոշիչն այստեղ մեթոդաբանական դաշտից դուրս գտնվող հանգամանքներն են: Ստիպված ենք փաստել, որ դրանք ունեն միտումնավոր բնույթ, ինչպես ասում են, ինտեն-ցիոնալ են: Դրանք ի հայտ են գալիս իրենց բնույթով «սուբյեկտիվ» վարկա-նիշային բաղադրիչների գնահատականներում և անգամ «օբյեկտիվ» հաշվարկային բաղադրիչների գնահատականներում' տույժային մասնահանումների տեսքով: Դրանք են ապահովում երկրների դասակարգման այն նուրբ մեխանիզմը, որը հարկավոր է ՀՖ փորձագետներին մեթոդաբանական խնդիրներից միանգամայն դուրս գտնվող պատճառներով:

ռ

Ուրեմն, ինչ է նշանակում այս ամենը: Ամենևին հակված չենք կարծելու, թե ՀՖ նոր մեթոդաբանության ներմուծման պատճառը և գնահատականների միտվածության թիրախը մեր տարածաշրջանը կամ հենց Հայաստանն են: Ընդհակառակը, մեր կարծիքով այս փոփոխությունները պայմանավորված են գլոբալ միտումներով, որոնց ձևավորման մեջ շատ էական է

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

(եթե ոչ որոշիչ) ԱՄՆ աջ պահպանողական քաղաքական ուժի դերակատարումը: Դրանց թիրախը Հայաստանը չէ, այլ ողջ աշխարհը1: Բանն այն է, որ այս փոփոխություններն առավել ցայտուն արտահայտվում են հենց մեր տարածաշրջանում, օրինակ' ՏԱՑ փոփոխման դինամիկայի տեսանկյունից Հայաստանի և Վրաստանի զբաղեցրած հակադիր բեևեռային դիրքերը (տես Նկար 2):

Գաղտնիք չէ, որ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո Արևմուտքն ընդհանրապես և ԱՄՆ-ը հատկապես վերիմաստավորեցին իրենց դիրքորոշումն այս երկրի հանդեպ: Հասկանալի է նաև դրա աշխար-հաքաղաքական իմաստը' հնարավորինս արգելակել կամ սանձել մեր տարածաշրջանում ՌԴ ազդեցության վերահաստատումը, մանավանդ ՌԴ-Իրան առանցքով: Բնական է նաև, որ Հայաստանը հայտնվել է այս ամենի կիզակետում: Սակայն կարծում ենք, որ չափազանց կարևոր է հասկանալ

\ о

երկու բան: Նախ արդյո ք այս գնահատականներն արդար են և համապատասխանում են իրականությանը հարցը պարզապես տեղին չէ: Հնարավոր պատասխաններն իրենց հոգեբանական և զգայական հետևանքներով ապակողմնորոշիչ կլինեն և կշեղեն մեզ պրագմատիկ դաշտից: Եվ երկրորդ աշխարհաքաղաքական տեսանկյունից ՀՖ 2007թ. տեղեկատուի էջերում մեր տարածաշրջանում ՏԱՑ առաջատարի փոփոխությունը կարևոր և խորհրդանշական ազդակ է։ Մեր կարծիքով այլ հանգամանքներից բացի, այն նշանակում է նաև ԱՄՆ պահպանողական քաղաքական դաշտի հետ Հայաստանի Հանրապետության և ողջ հայության քաղաքական համակարգերի միջև համագործակցության համարյա բացարձակ ձախողում' մեր քաղաքական նպատակների, արժեքային համակարգի և գործընթացների մատուցման, բացատրման և, դրական իմաստով' քարոզչության առումով։ Ցավալին այն է, որ այս ձախողումը տեղի ունեցավ պատմական այն փուլում, երբ սկսած XX դարի 80-ականներից աջ պահպանողական քաղաքական ուժն ԱՄՆ-ում դարձավ գերիշխող։ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ այն դարձավ նաև որոշիչ ողջ 90-ականների ընթացքում և առնվազն նոր հազարամյակի առաջին տասնամյակում։

Այս պարագայում սփյուռքահայ կառույցների աշխատանքը հիմնականում ձախակողմյան' դեմոկրատական կամ սոցիալիստական քաղաքական և տնտեսական թևերի հետ ԱՄՆ-ում (և ոչ միայն այստեղ) և Հայաստանի հիմնական քաղաքական կառույցների այս ուղղությանն ընդհանուր առմամբ հարելը չէին կարող չհանգեցնել ՀՖ ներկայիս գնահատականներին։ Հետևաբար, «ՀՅԴ-ԱՄՆ Դեմոկրատական կուսակցություն» արդյունավետ համագործակցությունն անհրաժեշտ է հավասարակշռել նույնքան

1 Բավական է հիշել միայն «համընդգրկուն տիրակալություն» (Full spectrum dominance) եզրը ԱՄՆ հեռանկարային ռազմավարական փաստաթղթից (Joint Vision 2020)։ Ավելի ծավալուն անդրադարձը կարելի է տեսնել «Աստված և Ռոնալդ Ռեյգանը» խորհրդանշական անվանումը կրող հիմնարար մենագրությունում, որի հրատարակմանն օժանդակել է ՀՖ-ն [6]:

39

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

արդյունավետ աշխատող լծակով: Կարծում ենք, որ այդպիսի լծակ կարող է հանդիսանալ, օրինակ «ՀՀ Հանրապետական կուսակցություն-ԱՄՆ Հանրապետական կուսակցություն» արդյունավետ համագործակցության հաստատումը։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ առկա է այդ կուսակցությունների գաղափարախոսական ներդաշնակություն, այլ որովհետև ՀՀԿ-ն այսօր և մոտ ապագայում աջակողմյան ամենաազդեցիկ և կազմակերպված քաղաքական ուժն է Հայաստանում։ Նշված համագործակցության ձևավորումը հրատապ և չափազանց կարևոր է Հայաստանի համար։

Իսկ մակերեսային այն դիտարկումներին, թե «ավարտվում է աջ հեղափոխությունն աշխարհում», ի պատասխան կառաջարկեինք վերլուծել Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ընթացքը և դրանց արդյունքները։ Անթույլատրելի է անընդհատ հայտնվել պարտվող քաղաքական ուժերի ճամբարում. արդի աշխարհը մոլորվածներին չի ներում։ Աջակողմյան, պահպանողական և ազգայնական ուժերը գերիշխող կլինեն աշխարհում առնվազն գալիք տասնամյակի ընթացքում։

Եզրակացություններ

• Հայաստանի համար ավարտվում է տնտեսական դաշտի սրընթաց ու քանակական ազատականացման ժամանակաշրջանը: Հաջորդ քայլերը պայմանավորված պետք է լինեն կոռուպցիայի աստիճանի նվա-զեցմամբ, դատական համակարգի անկախությամբ ու արդյունավետության բարձրացմամբ և սեփականության իրավունքի ամրապնդ-մամբ։ Դրանք ենթադրում են երկարաժամկետ ու հետևողական ճիգեր ողջ հասարակության չափազանց իներցիոն արժեքային համակարգի փոփոխության ուղղությամբ։ Առջևում է հանրապետության տնտեսական ազատականացման որակական փուչը:

• Հայաստանն անցած տասնամյակի ընթացքում հանդիսանում էր, ներկայումս հանդիսանում է և ապագայում էլ պետք է հանդիսանա մեր տարածաշրջանի տնտեսական ազատությունների առաջատարը։ Այս դիրքի անշեղ պահպանումն ու ամրապնդումը (թե ներքին զարգացումներով, թե արտաքին համագործակցությամբ, թե քարոզչությամբ) հանրապետության մրցունակության և զարգացման գրավականն է: Այս հարցում անտարբերությունը, կրավորական կեցվածքն անթույլատրելի են և վտանգավոր:

• Հայաստանի համար հրատապ և կենսական կարևորություն ունեցող խնդիր է արևմտյան կիսագնդի և եվրոպական տերությունների աջ, պահպանողական և ազգայնական քաղաքական ուժերի հետ արդյունավետ, պատասխանատու և լայնածավալ համագործակցության հաստատումը։

Ապրիլ, 2007թ.

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Մարջաեյաե Ա. Հայաստաե-տարածաշրջաե-աշխարհ. թվեր և փաստեր: Մաս Ա, «Հերիթըջ ֆաուեդեյշե» տետեսակաե ազատությաե ցուցիչեեր: «Նորավաեք» ԳԿՀ, «Հայաստաե» տեղեկագիր, #1, 2004, էջ 54-84:

2. 2007 Index of Economic Freedom. Tim Kane, Kim Holmes, Mary O'Grady. The Heritage Foundation, The Wall Street Journal. 2007.

3. 2003 Index of Economic Freedom. Gerald P. O'Driscoll, Jr., Edwin J. Feulner, Mary O'Grady. The Heritage Foundation, The Wall Street Journal and Dow Jones & Co., Inc. 2003.

4. 2004 Index of Economic Freedom. The Heritage Foundation. Gerald P. O'Driscoll, et all. The Wall Street Journal and Dow Jones & Co., Inc. 2004.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Doing Business 2007: How to Reform. World Bank. (www.worldbank.org)

6. http://www.heritage.org/Research7WorldwideFreedom/upload/hl_1011 .pdf

7. Trancparency Intrenational. Corruption Perceptions Indexes. (www.ti.org)

ПО ПОВОДУ ЕЖЕГОДНИКА HERITAGE FOUNDATION ПО ЭКОНОМИЧЕСКИМ СВОБОДАМ

Ара Марджанян

Резюме

Продолжая традиции рубрики «Армения — Регион — Мир: Цифры и факты» изданий фонда «Нораванк», в данной статье анализируются оценки ежегодника «Фонда Наследия» (Heritage Foundation) США за 2007г. по экономическим свободам государств нашего региона. Приведены основные результаты этого ежегодника, проанализированы характерные для него методологические изменения. Показано, что Армения, получившая оценку « частично свободной» страны, могла и должна была быть оценена как «в основном свободная» страна — даже в согласии с новой, более «строгой», методологией ФН 2007г. — как минимум по четырем независящим друг от друга параметрам. Вскрыты побудительные причины подобных оценок ежегодника, описаны механизмы, приведшие к ним. Зафиксированная в ежегоднике ФН за 2007г. потеря Арменией статуса единственного лидера региона по экономической свободе, характерная для прежних оценок ФН, интерпретирована в общем геополитическом контексте.

41

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Հավեւված Ա

ՀՖ Տնտեսական ազատության ցուցիչներ, 2007թ. [2]

Դասակարգումը ՏԱՑ արժեքային տիրույթը

Ազատ 80-100%

Հիմնականում ազատ 70-79.9%

Մասամբ ազատ 60-69.9%

Հիմնականում ոչ ազատ 50-59.9%

Ոչ ազատ (ոեպրեսիվ) 0-49.9%

Չդասակարգված -

Կարգը Երկիր 2007 ՏԱՑ Կարգը Երկիր 2007 ՏԱՑ

1 Հոնկոնգ 89.3 83 Թուրքիա 59.3

2 Սինգապուր 85.7 84 Շրի Լանկա 59.3

3 Ավստրալիա 82.7 85 Սաուդյան Արաբիա 59.1

4 ԱՄՆ 82.0 86 Սենեգալ 58.8

5 Նոր Զելանդիա 81.6 87 Լեհաստան 58.8

6 Միա9)ան Թագավորություն 81.6 88 Կաբո Վերդե 58.4

7 Իռլանդիա 81.3 89 Պակիստան 58.2

8 Լյուքսեմբուրգ 79.3 90 Գայանա 58.2

9 Շվեյցարիա 79.1 91 Գանա 58.1

10 Կանադա 78.7 92 Զամբիա 57.9

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

11 Չիլի 78.3 93 Գամբիա 57.6

12 Էստոնիա 78.1 94 Հունաստան 57.6

13 Դանիա 77.6 95 Արգենտինա 57.5

14 Նիդեռլանդներ 77.1 96 Մարոկո 57.4

15 Իսլանդիա 77.1 97 Ֆիլիպիններ 57.4

16 Ֆինլանդիա 76.5 98 Տաջիկստան 56.9

17 Բելգիա 74.5 99 Պարագվայ 56.8

18 Ճապոնիա 73.6 100 Դոմինիկյան Հանր. 56.7

19 Գերմանիա 73.5 101 Մոզամբիկ 56.6

20 Կիպրոս 73.1 102 Կամբոջա 56.5

21 Շվեդիա 72.6 103 Թանզանիա 56.4

22 Լիտվա 72.0 104 Հնդկաստան 55.6

23 Տրինիդադ և Տոբագո 71.4 105 Կոտ դ’Իվուար 55.5

24 Բահամներ 71.4 106 Մալավի 55.5

25 Ավստրիա 71.3 107 Ադրբեջան 55.4

26 Թայվան 71.1 108 Էկվադոր 55.3

27 Իսպանիա 70.9 109 Խորվաթիա 55.3

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջանյան

Կարգը Երկիր 2007 ՏԱՑ Կարգը Երկիր 2007 ՏԱՑ

28 Բարբադոս 70.5 110 Ինդոնեզիա 55.1

29 Սալվադոր 70.3 111 Գվինեա 55.1

30 Նորվեգիա 70.1 112 Բոլիվիա 55.0

31 Չեխիա 69.7 113 Բուրկինա Ֆասո 55.0

32 Հայաստան 69.4 114 Բենին 54.8

33 Ոնրուգվայ 69.3 115 Բոսնիա և Հերցեգովինա 54.7

34 Մավրիկիա 69.0 116 Եթովպիա 54.4

35 Վրաստան 68.7 117 Կամերուն 54.4

36 Հրվ. Կորեա 68.6 118 Լեսոտո 54.1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

37 Իսրայել 68.4 119 Չինաստան 54.0

38 Բոթսվանա 68.4 120 Ռուսաստան 54.0

39 Բահրեյն 68.4 121 Նեպալ 54.0

40 Սլովակիա 68.4 122 Եմեն 53.8

41 Լատվիա 68.2 123 Մալի 53.7

42 Մալթա 67.8 124 Նիգեր 53.5

43 Պորտուգալիա 66.7 125 Ուկրաինա 53.3

44 Հոննգարիա 66.2 126 Մավրիտանիա 53.2

45 Ֆրանսիա 66.1 127 Եգիպտոս 53.2

46 Յամայկա 66.1 128 Հսրկծ. Գվինեա 53.2

47 Պանամա 65.9 129 Գաբոն 53.0

48 Մալայզիա 65.8 130 Ջիբութի 52.6

49 Մեքսիկա 65.8 131 Նիգերիա 52.6

50 Թաիլանդ 65.6 132 Ուզբեկստան 52.6

51 Կոստա Ռիկա 65.1 133 Սուրինամ 52.6

52 Հրվ. Աֆրիկա 64.1 134 Ալժիր 52.2

53 Հորդանան 64.0 135 Հաիթի 52.2

54 Օման 63.9 136 Ռուանդա 52.1

55 Նամիբիա 63.8 137 Կենտր. Աֆրիկա 50.3

56 Բելիզ 63.7 138 Վիետնամ 50.0

57 Քուվեյթ 63.7 139 Տոգո 49.8

58 Սլովենիա 63.6 140 Լաոս 49.1

59 Ոնգանդա 63.4 141 Սիեռա Լեոնե 48.4

60 Իտալիա 63.4 142 Սիրիա 48.2

61 Նիկարագուա 62.7 143 Բանգլադեշ 47.8

62 Բուլղարիա 62.2 144 Վենեսուելա 47.7

63 Պերոն 62.1 145 Բեյառուս 47.4

64 Սվազիլենդ 61.6 146 Բուրունդի 46.8

65 Մադագասկար 61.4 147 Չադ 46.4

66 Ալբանիա 61.4 148 Գվինեա Բիսաու 45.7

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

43

Ա. Մարջանյան

«21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Կարգը Երկիր 2007 ՏԱՑ Կարգը Երկիր 2007 ՏԱՑ

67 Ռոնմիևիա 61.3 149 Անգոլա 43.5

68 Գվաթեմալա 61.2 150 Իրան 43.1

69 Թոնևիս 61.0 151 Կոնգոյի Հանր. 43.0

70 Բրազիլիա 60.9 152 Թոնրքմեևսmաև 42.5

71 Մակեդոևիա 60.8 153 Բիրմա (Մյանմա) 40.1

72 Կատար 60.7 154 Զիմբաբվե 35.8

73 Կոլոնմբիա 60.5 155 Լիբիա 34.5

74 Միացյալ Արաբ. Էմիրոնթյ ուններ 60.4 156 Կուբա 29.7

75 Ղազախստան 60.4 157 Հս. Կորեա 3.0

76 Հոնդուրաս 60.3 158 Սերբիա և Մոնտենեգրո

77 Լիբանան 60.3 159 Պապուա — Նոր Գվինեա

78 Մոնղոլիա 60.1 160 Սամոա ֊

79 Ղրղըզստան 59.9 161 Իրաք ֊

80 Ֆիջի 59.8 162 Կոնգոյի Դեմ. Հանր. ֊

81 Մոլդովա 59.5 163 Սոմալի ֊

82 Քենիա 59.4 164 Սուդան ֊

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Հավելված Բ

ՀՖ ՏԱՑ որոշ ազատությունների գնահատականները Հայաստանի և Վրաստանի համար [2, pp. 86, 186]

Հայաստան 2007թ. (2006թ., փոփոխություն) Վրաստան 2007թ. (2006թ., փոփոխություն)

Ներդրումային ազատություն, 60% (90%, նահանջ 30%) Պաշտոնապես տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բիզնեսի հիմնման համար օտարերկրյա ներդրողները տեղաբնակ հայերի հետ ունեն հավասար իրավունքներ։ Ոչ ռեզիդենտները չեն կարող հողի սեփականատեր լինել, սակայն ազատ են վարձակալել այն։ Արտաքին ներդրումների համար հիմնական խոչընդոտները գործարար օրենսդրության թերակատարումը և բյուրոկրատիայի կոռումպցվածությունն են։ Արժույթի միջազգային հիմնադրամը զեկուցում է, որ տարադրա-մային հաշիվների օգտագործման, ընթացիկ կամ անտեսանելի փոխանցումների վերահսկումը կամ սահմանափակումները բացակայում են։ Ներդրումային ազատություն, 60% (50%, աճ 10%) Գործարարության համար գրավիչ միջավայր ստեղծելու առումով Վրաստանում իրականացվում են ծավալուն կառուցվածքային բարեփոխումներ: Արտաքին ներդրողները տեղաբնակների հետ հավասար դիտարկում են ստանում: Տեղական ընկերությունների, բաժնետոմսերի, բոնդերի կամ այլ սեփականության գնման կամ դրանցում ներդրման համար սահմանափակումները բացակայում են, և տեղական բիզնեսի մասնակցություն չի պահանջվում: Տեղական և արտերկրի ներդրողները կարող են օգտվել «մեկ պատուհան» համակարգից' 24 ժամվա ընթացքում գործարարության լիցենզիա ստանալու համար: Արտերկրի ընկերություններն ազատ կարող են մասնակցել մասնավորեցմանը: Ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները կարող են տարադրամային հաշիվներ ունենալ: Տարադրամային վճարումների և փոխանցումների համար առկա են սահմաններ և ստուգումներ: Դրամային գործարքները չեն սահմանափակվում, սակայն գրանցվում են: Արտաքին ներդրումների հիմնական խոչընդոտներ են հանդիսանում արդարադատության անարդյունավետությունը և կոռուպցիան:

Ֆինանսական ազատության, 70% (90.0%, նահանջ 20.0%) Հայաստանի թերզարգացած ֆինանսական համակարգում գերիշխում են բանկերը։ 1990-ականների բանկային ճգնաժամից հետո կառավարությունը ստանձնեց բանկերի մասնավորեցման և կարգավորման ռեֆորմների գործընթացը, ներառյալ Միջազգային հաշվապահական ստանդարտների ընդունումը և նվազագույն կապիտալի մասին պահանջները։ Նոր օրենքների և ստանդարտների պարագայում փակվեցին կամ միաձուլվեցին շատ բանկեր. դրանց թիվը 2001թ. 31-ից իջավ մինչև 21-ի 2005թ. մարտի դրությամբ։ Բոլոր 21 բանկերը մասնավոր են, դրանցում պետությունն այլևս մաս-նաբաժին չունի։ Բանկերում առկա են պարտքի մարման (debt recovery) հետ կապված դժվարություններ: Բոլոր ֆինանսական կառույցները զննվում են ԿԲ-ի կողմից։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կարգավորում է փոքրածավալ ապահովագրական ոլորտը: Թույլատրվում են արտասահմանյան ապահովագրական բանկերը և ընկերությունները։ Ակտիվ բորսան ընդգրկում է 190 ցանկավորված ընկերություններ։ Ֆինանսական ազատություն, 70% (70%) 1990-ից սկսած Վրաստանի բանկային համակարգը զգալիորեն ազատականացել է։ Կենտրոնական բանկը ստանձնել է վերահսկողական դեր և պարտադրում է պարտավորեցնող հաշվետվություն և կապիտալի նկատմամբ պահանջներ, ինչը հանգեցրել է մի շարք բանկերի փակման կամ միաձուլման։ 1995թ. 247 բանկերի փոխարեն 2005թ. ապրիլի դրությամբ առկա էին 20 բանկ։ Ընդհանուր բանկային արժեքների 87%-ը պատկանում է առաջին 6 բանկերին։ Չմարվող վարկերը շարունակում են խնդրահարույց մնալ որոշ բանկերի համար: Արտերկրի բանկերի և նրանց մասնաճյուղերի առկայությունը ողջունվում է: Արտաքին ներդրողները հանդիսանում են մի քանի բանկերի հիմնական տերերը: Պետությունն այլևս մասնաբաժին չունի որևէ բանկում։ Չնայած միաձուլմանը, բանկային սեկտորը շարունակում է մնալ թույլ և ռիսկային։ Ապահովագրական սեկտորում առկա է արտերկրի շոշափելի ներկայություն։ Բորսան փոքր է և թերզարգացած։

45

ԱՄարջաեյաե «21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայաստան 2007թ. (2006թ., փոփոխություն) Վրաստան 2007թ. (2006թ., փոփոխություն)

Սեփականության իրավունք, 30% (50%, նահանջ 20%) Արդարադատությունը ենթարկվում է գործադիրի ազդեցությանը, թերզարգացած է և կոռումպացված, ինչն էականորեն խոչընդոտում է պայմանագրերի կատարմանը: 2005թ. նոյեմբերին իրականացված սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեին բարձրացնել արդարադատության անկախությունը, սակայն հարկ է տեսնել, թե ինչպես դրանք կներդրվեն պրակտիկայում: Հատուկ տնտեսական դատարանը քննում է կոմերցիոն վեճերը: Սեփականության իրավունք, 30% (30%) Կոռուպցիան արդարադատությունում տակավին խնդիր է, չնայած կառավարության դատարանների արդյունավետության և արդարության ամրապնդմանն ուղղված էական ջանքերին: Հակակո-ռուպցիոն ծրագրի շրջանակներում կառավարությունը հեռացրել է հազարավոր քաղծառայողների և ոստիկանների, դատապարտել որոշ բյուրոկրատների: Թե օտարերկրացիները, թե վրացիները հարցականի տակ են դնում մասնավոր սեփականության պաշտպանման հարցում արդարադատական համակարգի ունակությունը:

Բերված գնահատականները չեե կարող չզարմացեել: Սպասված «հակահեղափոխության» և ոչ մի ակնարկ: Եթե մի պահ մոռանանք տոկոսների մասին և պարզապես ընթերցենք դրանք, ապա դժվար կլինի հավատալ, որ ալս բաղադրիչները ստացել են բացարձակապես միևնույն գնահատականները: Համեմատական տեսանկյունից կարելի է պնդել, որ երկու երկրների ալս բաղադրիչների հավասար թվալին գնահատականները հակասության մեջ են դրանց նկարագրական գնահատականների հետ, ինչը պարզապես երկու երկների դիտարկված ազատությունների նույնացման, հավասարեցման կոպիտ փորձ է' զուրկ որևէ հիմնավորումից: Վարկանիշային ազատությունների գնահատման ճկունության նման չարաշահումը կարող է ստվեր գցել ՀՖ տեղեկատուների արժանահավատության վրա:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի համար առավելագույն նահանջը (30%) արձանագրված է «Ներդրումային ազատություն» (ՆԱ) վարկանիշային բաղադրիչի համար. 2007թ. գնահատականը կազմել է 60%' 2006թ. 90%-ի համեմատ: Ինչպե ս է դա բացատրվում:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՖ մեթոդաբանության ՆԱ-ն բացառապես որակական բնուլթի «վարկանիշային գնահատական» է: Այսինքն ալն չի հաշվարկվում տվյալ երկրի տնտեսական ազատությունը բնութագրող որևէ պարամետրի թվային արժեքների հիման վրա: ՆԱ-ն գնահատվում է 0-100% տիրույթում, 10% քայլով և հիմնված է 10 բառային գնահատականներից բաղկացած սանդղակի կիրառման վրա: Թարգմանաբար ներկայացնենք ՆԱ առաջին հինգ գնահատականների նկարագրությունը.

(ՆԱ=100%): Տվյալ երկրում Արտաքին ներդրումները (ԱՆ) խրախուսվում և դիտարկվում են տեղական ներդրումներին հավասար, թափանցիկ ԱՆ օրենքների և արհեստավարժ ու արդյունավետ բյուրոկրատիայի պարագայում: Գոյություն չունեն ազգային անվտանգության հետ կապված հատվածներում կամ անշարժ գույքի նկատմամբ ԱՆ սահմանափակումներ: Սեփականության բռնագրավումն արգելված է: Տարադրամի փոխանակումը և միջազգային վճարումները հասու են և ոչ ռեզիդենտներին: Դրամային փոխանցումները և գործարքները սահմանափակումների չեն ենթարկվում:

(ՆԱ=90%): Նույնն է, ինչ վերը հետևյալ բացառությամբ: Ազգային անվտանգության հետ կապված հատվածներում ԱՆ նկատմամբ առկա են միայն սակավա-

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

թիվ խոչընդոտներ: Սեփականության բռնագրավման դեմ առկա եե պետական երաշխիքներ: Դրամային փոխանցումները և գործարքները սահմանափուկմների գրեթե չեն ենթարկվում:

(ՆԱ=80%): Նույնն է, ինչ վերը հետևյալ բացառությամբ: Թափանցիկ ԱՆ օրենքները ենթարկվում են բյուրոկրատական կամ ա]լ ոչ պաշտոնական խոչընդոտների նվազագույն չափով: Տարադրամի փոխանակումը, ինչպես նաև դրամային փոխանցումները և գործարքները ենթարկվում են շատ սակավաթիվ սահմանափակումների:

(ՆԱ=70%): Նույնն է, ինչ վերը հետևյալ բացառությամբ: Առկա են ԱՆ որոշակի սահմանափակումներ հիմնված միօրինակ ընդհանուր օրենքների վրա, կամ այնպիսի հատվածներում, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկ համակարգը (utilities), բնական պաշարները կամ ազգային անվտանգության հետ առնչվող հատվածները: Տարադրամի փոխանակումը և միջազգային վճարումները ենթակա են որոշակի սահմանափակումների։

(ՆԱ=60%): Նույնն է, ինչ վերը հետևյալ բացառությամբ: Ընդհանրապես ԱՆ-ը խրախուսվում են, սակայն որոշակի հատվածներում կարող են և հավասար չդիտարկվել: ԱՆ օրենքներն այնքան էլ թափանցիկ չեն և/կամ ԱՆ-ը հանդիպում են բյուրոկրատական խոչընդոտների: Սեփականության բռնագրավումը չափազանց անհավանական է, և պետությունը երաշխավորում է փոխհատուցում: Դրամային փոխանցումները և գործարքները ենթարկվում են որոշակի սահմանափակումների:

Ավելացնենք միայն, որ այս բաղադրիչի գնահատականներում անշարժ գույքի գնման նկատմամբ արտաքին ներդրումների սահմանափակումները դիտարկվում են միայն ՆԱ 50% և ավելի քիչ գնահատականներում:

Այսպիսով, ՆԱ 90% գնահատականի համեմատ հաջորդ ավելի ցածր գնահատականներն ամրագրում են «վատթարացում» հետևյալ 4 ուղղություններով. ա) արտաքին ներդրումների նկատմամբ բյուրոկրատական և կոռուպցիոն խոչընդոտների աստիճանով, բ) արտաքին ներդրումների համար պորտային սահմանափակումներով, գ) սեփականության իրավունքի սահմանափակումներով, դ) տարադրամի փոխանակման, միջազգային վճարումների և դրամային փոխանցումների ու գործարքների նկատմամբ խոչընդոտների աստիճանով

Այսպես, ՆԱ բաղադրիչի 90%-ից 80% գնահատականի անցումը հիմնականում պայմանավորված է ա) կետով. արտաքին ներդրումների նկատմամբ բյուրոկրատական կամ այլ ոչ պաշտոնական խոչընդոտների նվազագույն աստիճանի առկայությամբ: Ավելի էական փոփոխություն է արձանագրում 80%-ից 70% գնահատականի անցումը. այն արտաքին ներդրումների համար ենթադրում է սահմանափակումներ «այնպիսի հատվածներում, ինչպիսիք են էլեկտրաէներգե-տիկ համակարգը (utilities), բնական պաշարները կամ ազգային անվտանգության հետ առնչվող հատվածները»: Վերջապես, 70%-ից 60% գնահատականի անցումը ենթադրում է ընդհանուր վատթարացում վերը նշված բոլոր 4 ուղղություններով: Այսպիսով, ամենաէական վատթարացումը պայմանավորված է արտաքին ներդրումների նկատմամբ մի շարք տնտեսական ոլորտների «փակումով», և արձանագրվում է 80%-ից 70% ՆԱ գնահատականի անցումով: Մնացած պարագաներում հիշյալ ուղղություններով ամրագրվում է «խոչընդոտների պրակտիկ բացակայու-

47

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

թյուն», իրադրության փոփոխություն «որոշակի խոչընդոտների առկայություն» ուղղությամբ:

Բայց, ինչպես 2006 և նախորդ տարիներին, այնպես էլ ա]ս տարի «այնպիսի հատվածներ, ինչպիսիք են էլեկտրաէներգետիկ համակարգը (utilities), բնական պաշարները կամ ազգային անվտանգության հետ առնչվող հատվածները», Հայաստանում բաց էին և շարունակում են բաց մնալ արտաքին ներդրումների համար: Ավելին, 2007թ. արձանագրված է արտաքին ներդրումների զգալի ավելացում հատկապես էներգետիկ ոլորտում: Հետևաբար, Հայաստանի պարագայում այս բաղադրիչի համար 60% գնահատականը պարզապես անհեթեթ է' առաջին հերթին հենց ՀՖ նոր մեթոդաբանության տեսանկյունից1:

Մեր կարծիքով Հայաստանի համար այս բաղադրիչի 2007թ. համարժեք գնահատականը պետք է կազմեր 80%, ինչը միանգամայն պատճառաբանված կլիներ ՀՖ նոր մեթոդաբանության տեսանկյունից: Այս դեպքում (ՆԱ բաղադրիչում 10%, այլ ոչ թե 30% նահանջ) Հայաստանի 2007թ. ՏԱՑ ընդհանուր արժեքը 2006թ. համեմատ կնվազեր ոչ թե 5.1, այլ 3.1%-ով և կկազմեր 71.4%' ներկայիս 69.4%-ի փոխարեն: Ուստի, ևս մեկ անգամ Հայաստանը կարող էր և պետք է ճանաչվեր «Հիմնականում ազատ» երկիր, որպես այդպիսին միակը տարածաշրջանում:

Նման վերլուծություն կարելի է կատարել նաև «Ֆինանսական ազատություն» բաղադրիչի համար, ինչը մասնագիտական բնույթի մի շարք պարզաբանումներ է պահանջում: Ուստի սույն հոդվածի շրջանակներում' ծավալի առումով, հարկ չենք համարում անդրադառնալ դրանց: Ասենք միայն, որ մեր գնահատումներով Հայաստանի 2007թ. այս բաղադրիչի համարժեք գնահատականը կազմում է 80%: Հետևաբար, այստեղ նույնպես նահանջը պետք է կրճատվի 20%-ից մինչև 10%-ի, և Հայաստանը նորից պետք է ճանաչվեր «Հիմնականում ազատ» երկիր:

Անդրադառնանք նաև «Սեփականության իրավունք» (ՍԻ) բաղադրիչին: Այստեղ, ցավոք, չենք կարող չհամաձայնել ՀՖ փորձագետների հետ. 2007թ. այս բաղադրիչով Հայաստանի նահանջը վիճարկելի չէ' հատկապես հիշելով Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տարաբնակեցման գործընթացը և այլ փաստեր: Սակայն պետք է նշենք նաև, որ համաձայն ՍԻ վարկանիշային սանդղակի այստեղ, մեր կարծիքով, միանգամայն համարժեք կլիներ 10%, այլ ոչ թե 20% նահանջը:

Ներկայացնենք ՀՖ կողմից կիրառվող ՍԻ բաղադրիչի վարկանիշային սանդղակի 50% և 40% գնահատականները [2, pp. 49-50].

ՍԻ=50%: Դատական համակարգն անար-դյունավետ է, առկա են ձգձգումներ: Կոռուպցիան կարող է առկա լինել, արդարադատությունը կարող է ներազդվել իշխանության այլ թևերի կողմից: Բռնագրավումը հնարավոր է, բայց հազվագյուտ:

ՍԻ=40%: Դատական համակարգը խիստ անարդյունավետ է, իսկ ձգձգումները այնքան երկար, որ խափանվում է դատական համակարգի կիրառումը: Առկա է կոռուպցիան, իսկ արդարադատությունը ներազդվում է իշխանության այլ թևերի կողմից: Բռնագրավումը հնարավոր է:

1 Հավանաբար, ՀՖ փորձագետների ականջին չեն հասել «երկրի բոլոր ռազմավարական օբյեկտներն օտարին հանձնելու» մասին մեզ այդքան ծանոթ «աղաղակները»:

48

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

Ա. Մարջաեյաե

Բանն ա]ե է, որ հաջորդ' 30% գնահատականը խստացնում է բերված ՍԻ գնահատականները միայն «կոռուպցիայի» առումով [2, p. 50]։ Ուստի, անհրաժեշտ է դիտարկել այս հանգամանքը մի փոքր ավելի մանրամասն։

ՀՖ նոր մեթոդաբանության թիվ 9 «վարկանիշային» ազատությունը ազատությունն է կոռուպցիայից (ԱԿ)։ Ինչպես և նախորդ հրատարակումներում, ՀՖ 2007թ. տեղեկատուում նույնպես ՏԱՑ այս բաղադրիչն ուղղակիորեն համարժեք է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) հայտնի հասարակական կազմակերպության տեղեկատուներում հրապարակվող «Կոռուպցիայի ցուցիչների» (ԿՑ) արժեքներին1։ Սովորաբար ՀՖ տվյալ տարվա տեղեկատուում օգտագործվում են ԹԻ նախորդ տարվա հրապարակած ԿՑ արժեքները։ Այսպես, ՀՖ 2007թ. ՏԱՑ այս բաղադրիչը հաշվարկված է ըստ ԹԻ 2006թ. տեղեկատուի արդյունքների։

Ավելի մանրամասն դիտարկենք ԹԻ տեղեկատուների ԿՑ արժեքները [7]։ Դրանք գնահատվում են ԹԻ մշակած մեթոդաբանության համաձայն' 1.0-ից 10.0 դիսկրետ սանդղակով։ ԿՑ 1.0 արժեքը տրվում է չափազանց կոռումպացված երկ-րին, իսկ 10.0-ը տրվում է կոռուպցիայից գրեթե զերծ երկրին։ ՀՖ ՏԱՑ նշված ԱԿ բաղադրիչի գնահատականը պարզապես ԹԻ ԿՑ արժեքն է բազմապատկված 100%-ով։ Հայաստանի համար ԹԻ ԿՑ 2006թ. արժեքը կազմում էր 2.9։ Ուստի, ՀՖ 2007թ. տեղեկատուում Հայաստանի ՏԱՑ «Ազատությունը կոռուպցիայից» գնահատված է 29%: Պետք է ավելացնել, որ բացի ԿՑ արժեքներից, ԹԻ տեղեկատուներում բերվում է նաև դիտարկված բոլոր երկրների շարքում տվյալ երկրի կարգը' ըստ ստացված ԿՑ արժեքի։ Այստեղ միևնույն ԿՑ արժեք ստացած մի քանի երկիր կարող են զբաղեցնել միևնույն կարգային տեղը։ Հաշվի առնելով այն փաստը, որ

1 Corruption Perceptions Index.

49

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (17), 2007թ.

տարբեր տարիներին ԹԻ կողմից դիտարկվում եե աշխարհի տարբեր թվով երկրեեր, տվյալ երկրի կարգային տեղի փոփոխությունը տվյալ տարում դեռևս անհրաժեշտաբար չի նշանակում ԿՑ արժեքի փոփոխություն:

Այսպես, Նկար 5-ում բերված է մեր տարածաշրջանի երկրների կարգային տեղերի փոփոխության գրաֆիկը' կառուցված ըստ ԹԻ վերջին 6 տարիների տեղեկատուների [7]: Ինչպես կարելի է դատել այս գրաֆիկից, Հայաստանի համար վերջին տարիներին նկատելի է կարգային դիրքի հաստատուն նահանջ, որը, սակայն, բացատրվում է նրանով, որ վերջին 3 տարիների ընթացքում ԹԻ կողմից դիտարկված երկրների ընդհանուր թիվն աճել է 146-ից (2004թ.) հասնելով 163-ի (2006թ.): Ստորև բերվող աղյուսակում ամբողջացնում ենք մեր տարածաշրջանի երկրների համար ԹԻ վերջին 6 տարիների համար ԿՑ արժեքները, նրանց կարգային տեղերը և տվյալ տարում դիտարկված աշխարհի երկրների ընդհանուր թիվը.

Երկրներ 2000 2001 2002 2003 2004 2005 2006

Երկրների կարգը ԹԻ կողմից դ ւտարկւ ած բոլո 1 երկրների մեջ, ըստ ԿՑ արժեքների

Հայաստան 76 78 82 88 93

Վրաստան 85 124 133 130 98

Ադրբեջան 87 84 95 124 140 137 130

Ռուսաստան 82 79 71 86 90 126 121

Թուրքիա 50 54 64 77 77 65 60

Իրան 78 87 88 105

Երկրների ընդհանուր թիվը 90 91 102 133 146 159 163

Երկրների ԿՑ արժեքը

Հայաստան 2.5 3.0 3.1 2.9 2.9

Վրաստան 2.4 1.8 2.0 2.3 2.8

Ադրբեջան 1.5 2.0 2.0 1.8 1.9 2.2 2.4

Ռուսաստան 2.1 2.3 2.7 2.7 2.8 2.4 2.5

Թուրքիա 3.8 3.6 3.2 3.1 3.2 3.5 3.8

Իրան 3.0 2.9 2.9 2.7

Ինչպես տեսնում ենք, 2005 և 2006թթ. Հայաստանի ԿՑ արժեքը մնացել է անփոփոխ: Այսպիսով փաստենք, որ համաձայն ԹԻ տեղեկատուների Հայաստանի ԿՑ արժեքը 2005 և 2006թթ. չի փոփոխվել և կազմել է 2.9 միավոր (29%' ՀՖ մեթոդաբանության համաձայն): Հետևաբար, ԹԻ փորձագետների գնահատմամբ չի փոփոխվել նաև մեր հանրապետության կոռուպցիայի աստիճանը: Փոխվել է միայն Հայաստանի կարգային տեղն ընդհանուր վարկանիշային աղյուսակում' 2006թ. 159 երկրների մեջ 88-րդ դիրքից մինչև 163 երկրների մեջ 93-րդը' 2007թ.:

Ուրեմն, «Սեփականության իրավունք» բաղադրիչի 30% գնահատականի կիրառումը Հայաստանի հանդեպ 2007թ. համարժեք չէ: Մեր կարծիքով այն պետք է կազմեր 40%: Այս պարագայում նույնպես' ՏԱՑ արդեն 1.0% ավելացած արժեքով Հայաստանը պետք է ճանաչվեր մեր տարածաշրջանում միակ «Հիմնականում ազատ» երկիր' ՀՖ նոր մեթոդաբանության շրջանակներում:

50

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.