Научная статья на тему 'Ինտեգրացիոն գործընթացների իրական հնարավորությունները'

Ինտեգրացիոն գործընթացների իրական հնարավորությունները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
610
91
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
ինտեգրացիոն գործընթաց / ուղղակի ներդրումներ / գազի գնի իջեցում / շահավետ համագործակցություն / տնտեսական անվտանգություն / անդամակցություն ԵԱՏՄ-ին։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Թավադյան

Ինտեգրացիոն գործընթացների հիմնական նպատակը բնակչության կեն-սամակարդակի բարձրացումն է։ Դրան հասնելու համար անհրաժեշտ էապահովել համախառն ներքին արդյունքի առավելագույն հնարավոր աճ,ընդ որում, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ դահարկ է անել սեղմ ժամկետներում և պետության համար հնարավորինս ան-վտանգ պայմաններում։ Այս կամ այն ինտեգրացիոն միություն մտնելիսկամ նման միության հետ համագործակցելիս անպայման պետք է գնահա-տել, թե որքանով է դա ավելացնում երկրի անվտանգությունը, մասնավո-րապես՝ նրա տնտեսական անվտանգությունը, ինչ չափով է ինտեգրացիաննպաստում ՀՆԱ աճին, դրա կառուցվածքի բարելավմանը, արտահանմանաճի ապահովմանը, առևտրային հաշվեկշռի պակասուրդի հիմնախնդրիլուծմանը և, իհարկե, բնակչության զբաղվածության գերկարևոր հիմնա-խնդրի լուծմանը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումն առավել նախընտրելիսցենարն է հանրապետության տնտեսական զարգացման համար։ ԵԱՏՄ-ինՀայաստանի ինտեգրումն ունի մի շարք առավելություններ, որոնց պոտեն-ցիալը հնարավորություն կտա ամրապնդել հանրապետության տնտեսա-կան դիրքերը և բարձրացնել նրա զարգացման կայունությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE REAL POTENTIAL OF INTEGRATION PROCESSES

The main goal of integration processes is to increase the living standards of population. To achieve this goal it is necessary to ensure the highest possible growth of the gross domestic product, and given the situation in Armenia, to do it in short possible time and under most safe conditions for the state. When joining any integration union or cooperating with such union it has to be duly considered how it increases the security of the country, particularly its economic security, and to what extent such integration contributes to the GDP growth, improvement of its structure, growth of exports, solving the trade balance deficit problem and, most importantly, solving the critically important problem of unemployment. Armenia’s integration with the EAEC is the most preferable scenario for the economic development of the country. It has a number of structural advantages the potential of which allows strengthening economic standing of the country and increase sustainability of its development.

Текст научной работы на тему «Ինտեգրացիոն գործընթացների իրական հնարավորությունները»

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշոտ Թավադյաև’

Բանալի բաոեր ինտեգրացիոն գործընթաց, ուղղակի ներդրումներ, գազի գնի իջեցում, շահավետ համագործակցություն, տնտեսական անվտանգություն, անդամակցություն ԵԱՏՄ-ին։

Պետությունների տնտեսական միավորումների ձևավորումը երկարաժամկետ տնտեսական քաղաքականության կարևորագույն գործոններից է: Դրա արդյունավետ իրագործումը հնարավոր չէ առանց ինտեգրացիոն գործընթացների զարգացման հայտանիշների և նախընտրելի ուղղությունների բազմակողմանի վերլուծության: Ակնհայտ է, որ ինտեգրացիոն գործընթացների հիմնական նպատակը ժողովրդի կենսամակարդակի աճն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համախառն ներքին արդյունքի առավելագույն հնարավոր աճ: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը' հնարավորինս կարճ ժամկետում և պետության համար հնարավորինս անվտանգ պայմաններում:

Ինտեգրացիոն գործընթացներն իրականացնելիս պետք է ձևավորել հստակ հայտանիշներ: Այս կամ այն ինտեգրացիոն միավորում մտնելու կամ համագործակցելու ժամանակ անհրաժեշտ է գնահա-տել, թե որքանով է այդ քայլը մեծացնում երկրի անվտանգության աստիճանը, մասնավորապես նրա տնտեսական անվտանգության

՚ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր։

5

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

աստիճանը, որքանով է ինտեգրացիան նպաստում ՀՆԱ աճին, նրա կառուցվածքի բարելավմանը, արտահանման աճին ու առևտրային հաշվեկշռի պակասուրդի հիմնախնդրի լուծմանը և, իհարկե, ինչպես է դա անդրադառնում զբաղվածության կարևորագույն հիմնախնդրի լուծման վրա:

Եվրամիության հետ ինտեգրման հիմնախնդիրները

Եվրամիությունում, ի տարբերություն նոր միությունների, արդեն ձևավորված են հստակ պահանջներ, որոնք այդ կառույցի նոր անդամները խստորեն պետք է կատարեն: Իսկ պահանջներն ապրանքների և ծառայությունների շուկայի նկատմամբ, փաստորեն, ձևավորել են Եվրամիության առաջին անդամները, որոնք հիմնականում բավարարում են նրանց չափորոշիչները: Արդյունքում փաստորեն, եվրոպական շուկան, հատկապես պատրաստի արտադրանքինը, վաղուց զբաղեցված և բաժանված է, և դրա հասանելիությունը Եվրամիության անգամ նոր անդամների համար չափազանց դժվար է: Եվ-րաքաղաքականության վրա ազդեցությունը նույնպես վաղանցիկ է, քանի որ գործնականում, ասենք, Եվրախորհրդարանի որոշումների վրա ազդում են Եվրոպայի խոշոր երկրները զարգացմամբ նրանց մոտ պետությունների հետ միասին:

Ինտեգրման պարագայում հարկ է գնահատել, ընդ որում համալիր կերպով, դրա ոչ միայն դրական, այլև բացասական կողմերը և, իհարկե, ունենալ ինտեգրման կանոնների վրա ազդելու իրական հնարավորություն և դրանց կատարման վերահսկողության լծակներ: Այս կամ այն միություն մտնելը, անշուշտ, պետք է ուժեղացնի երկրի տնտեսական անվտանգությունը, այսպես կոչված տնտեսական հոմեոսթազը: Սակայն 2008թ. տնտեսական ճգնաժամի հետևանքները Եվրոպայում ամենից շատ զգալի եղան Մերձբալթյան երկրների համար: Եվրամիությունում 2009թ. ՀՆԱ 4.3% նվազման 6

6

21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

պարագայում ՀՆԱ-ն Էստոնիայում կրճատվեց 14.1%, Լիտվայում 14.8%, իսկ Լատվիայում 17.7%1:

ՀՆԱ նման անկումը Լատվիայում 2009թ. ամենավատ արդյունքն էր Եվրոպայում: Ի դեպ, Հայաստանում ՀՆԱ 14.1% նվազման պարագայում Forbes1 2 հանդեսը մեր երկիրը ներառել էր տնտեսական առումով ամենախոցելի երկրների եռյակի մեջ. հավանաբար, Լատվիայի մասին այնտեղ պարզապես «մոռացել» էին: Ընդ որում ճգնաժամից դուրս գալու համար Լատվիան 7.5 մլրդ եվրոյի վարկ ստացավ կտրուկ ավելացնելով պետական պարտքը: Իսկ Հայաստանում հաջողվեց ճգնաժամային իրավիճակից դուրս գալ մոտ 1 մլրդ եվրո վարկով:

Տնտեսության անկումը նշված երկրներում (ի դեպ, այդ թվում և Հայաստանում) տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայի արդյունք է, երբ զարգանում է ներքին պահանջարկը և արդյունքում՝ ճգնաժամային իրավիճակում կարող են կտրուկ կրճատվել շինարարությունը, անշարժ գույքը, մանրածախ առևտուրը: Իսկ վարկերը շատ հաճախ ուղղվում են հին վարկերը մարելուն և բյուջեի պակասուրդը լրացնելուն ձևավորելով այսպես կոչված «պարտքային օղակի» երևույթը:

Եվրամիությունն ապահովել է մարդկանց ազատ տեղաշարժը, էժան վարկեր և նույնիսկ դոտացիաներ ստանալու հնարավորություն ստեղծել, իհարկե, կոշտ պահանջների կատարման պայմանով: Դա կարող է հանգեցնել հետևյալ բավական վտանգավոր պատճառահե-տևանքային շղթային. պահանջների կատարում ^ արտադրության կրճատում ^ եկամուտների կորուստ (այդ թվում և բյուջետային) ^ վարկերի և դոտացիաների անհրաժեշտություն, որոնք այս շղթան առաջացրած պահանջների կատարման դեպքում համեմատաբար հեշտ են տրվում: Հարկ է հստակ գնահատել այս շղթայի հավանականությունն ու հնարավոր հետևանքները:

1 International Monetary Fund, World Economic Outlook Database.

2 http://www.forbe2.com/2ite2/danielfi2her/2011/07/05/the-world2-wor2t-economie2/

7

Ա. Թա վադան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Լատվիայում և Լիտվայում առևտրային հաշվեկշիռը բացասական է, ընդ որում արտահանումը կտրուկ կրճատվեց 2009թ.1: Դա, իհարկե, արևեյյան շուկան կորցնելու արդյունքն է, այն դեպքում, երբ արտադրությունն այդ երկրներում կողմնորոշված էր դեպի Արևելք: Հատկապես արտահանման կրճատումը զգալի է Լատվիայում: Ակնառու է Բուլղարիայի օրինակը. Եվրամիությանն անդամակցելուց հետո այդ երկիրը կորցրեց իր արտահանման հնարավորությունների բացարձակ մեծամասնությունը1 2:

Մաասթրիխթյան չափանիշները ենթադրում են կոշտ պայմաններ Եվրամիությանն անդամագրվելու համար. գնաճը փաստացի պետք է փոքր լինի 3%-ից, ազգային արժույթը չի կարող շեղվել եվրոյից, բյուջեի պակասուրդը պետք է լինի 3%-ից ոչ ավելի: Ի դեպ, նման կոշտ պահանջների պարագայում բավական լիբերալ է պահանջը պետական պարտքի նկատմամբ, որը կարող է կազմել ՀՆԱ 60%-ը3: Ինչպես տեսնում ենք, պահանջները մշակված են ելնելով ավելի շուտ Արևմտյան Եվրոպայի երկրների տնտեսությունների իրականությունից, այլ ոչ թե Եվրամիություն մտնող երկրների տնտեսական իրավիճակից:

Գնաճի և ազգային արժույթի փոխարժեքի հանդեպ կոշտ պահանջը, դրա փաստացի գերագնահատումը հանգեցնում են երկրի տնտեսական հոմեոսթազի թուլացմանը: Ի դեպ, այս պայմանների կատարումը դրվում է նաև Հայաստանի առջև: Արդյունքում ԱՄՆում և Արևմտյան Եվրոպայում, ծագած ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՀՆԱ անկումը զգալիորեն ավելի ցածր է, քան Մերձբալթյան երկրներում:

а

Հարց է ծագում' ինչո ւ Գերմանիայում գնաճը 1970-ականների սկզբին, տնտեսության էական աճի դեպքում, հասել էր մինչև անգամ

1 International Monetary Fund, World Economic Outlook Database.

2 http://www.u-picardie.fr/eastwest/fichiers/artH0.pdf

3 http://ria.ru/spravka/20130701/946779167.html

8

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

8%-ի (1973թ.)1: Շատ ավելի խելամիտ է վերաբերմունքը գնաճին ՌԴ-ում: Ռուսաստանի Պետդումայի կողմից ԿԲ նախագահ նշանակվելիս (09.04.2013թ.) Էլ.Նաբիուլինան միանգամայն արդարացիորեն ընդգծել է. «Ցածր գնաճը ներդրումների պահպանման պարտադիր պայման է երկարաժամկետ ծախսերի փոխհատուցման նախագծում, ուստի գնաճի աստիճանական նվազումը մինչև 3-4% դրամավարկա-յին քաղաքականության կենտրոնական խնդիրը պետք է լինի, բայց այդ նվազման տեմպերը պետք է թելադրվեն տնտեսական իրավիճակով: Գնաճն ավելի արագ նվազեցնելու փորձը նշանակում է սպառնալիքի տակ դնել տնտեսական աճը»: Հաշվի առնելով այս փաստը ԱՊՀ ինտեգրվող երկրների հետ համաձայնեցված դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ կլինի նաև Հայաստանի համար: Այս կամ այն պայմանն ընդունելիս անհրաժեշտ է հստակ գնա-հատել դրանց հետևանքները տնտեսական աճի, առևտրային հաշվեկշռի և, իհարկե, զբաղվածության վրա։ Մանավանդ որ Արևմտյան Եվրոպայի և հետխորհրդային երկրների հիմնախնդիրներն ամենևին էլ միշտ չէ, որ նույնն են, և այդ հիմնախնդիրների «բուժման» արդյունավետ մեթոդներն, իհարկե, կարող են տարբերվել, ու միշտ չէ, որ կարող են հայտնի լինել միջազգային կազմակերպությունների խորհրդատուներին։ Իհարկե, մեթոդների տարբերությունները հետապնդում են զուտ տնտեսական խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակ։

Տնտեսական համաձայնությունները և շահը

Քաղաքականությունը և տնտեսագիտությունը սերտ փոխկապակցված են: Սակայն, իհարկե, ունեն ճիշտ է մոտ, բայց տարբեր նպատակներ և օգուտներ: Էական օգուտի դեպքում պետք է կարողանալ * 9

1 Historic inflation Germany - CPI inflation // http://www.inflation.eu/inflation-rates/germany/ historic-inflation/cpi-inflation-germany.aspx

9

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

առանձնացված դիտարկել տնտեսական խնդիրները քաղաքական խնդիրներից: Ընդ որում տնտեսական հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Հայաստանին, ինչպես նաև Վրաստանին, որևէ դեպքում չի կարելի կորցնել Եվրասիական միության շուկան, այդ թվում նաև ռուսական շուկան: Անհրաժեշտ է ուղղակի զարգացնել այդ ուղղությունը' ձևավորելով համապատասխան ռազմավարություն, ստանդարտներ, համաձայնեցված տնտեսական քաղաքականության իրականացման մեթոդներ:

Տնտեսության զարգացման վեկտորն առաջին հերթին թելադրում են ոչ թե պայմանագրերը, այլ զուտ տնտեսական շահը: Վրաս-տանը, որը ստորագրել է ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, արտահանում է Արևմուտքի խոշորագույն երկրներ' ԱՄՆ և Գերմանիա, իր արտադրանքի մոտ 5%-ը համապատասխանաբար, իսկ Հայաստան' 11%-ը1: Ի դեպ, Հայաստանը, որը չի նախաստորա-գրել այդ պայմանագիրը, արտահանում է ԱՄՆ և Գերմանիա իր արտադրանքի ավելի բարձր տոկոսը' համապատասխանաբար 6.1% և 10.7%1 2: Այսպիսով, չենք կարծում, որ տվյալ համաձայնագիրը Վրաստանի համար, Հայաստանի համեմատ, ստեղծում է էական լրացուցիչ հնարավորություններ արտահանման աճի և տնտեսական աճի տեսանկյունից:

Նույն ժամանակ, երբ Ռուսաստանը թուլացրեց սահմանափակումները վրացական արտադրանքի արտահանման համար, Վրաստանի արտահանումը ԱՊՀ երկրներ միանգամից աճեց 17%-ով3: Արտահանման տոկոսը ԱՊՀ երկրներ աճեց 47-ից 55%4: Այլ խոսքով' իրականում տնտեսության արտահանման վեկտորն է կանխորոշում տնտեսական շահը:

1 http://newsgeorgia.ru/point/20140H1/216288981.html

2 http://www.ved.gov.ru/exportcountries/am/about_am/ved_am/

3 http://www.georgians.ru/news.asp?idnews=138999

4 http://bizzone.info/stats/EFyAFlyZpA.php

10

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

Ինչպես տեսնում ենք, Վրաստանին ակնհայտ շահավետ է համագործակցությունն ինչպես Մաքսային միության երկրների, այնպես էլ Հայաստանի հետ: Տնտեսական շահը փաստացի այստեղ ունի վճռորոշ դեր: Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանի համար տարանցիկ տեղափոխումների ժամանակ խնդիրներ լինեն: Տարանցիկ երկիրն ունի իր առանձին առավելությունները. կարելի է միանալ միայն այն նախագծերին, որոնք հատկապես շահավետ են Վրաստա-նի համար: Օրինակ' նավթամշակման գործարան, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում, որը պահանջարկ ունի Եվրասիա-կան տնտեսական միությունում, երկաթուղային կապ դեպի Պարսից ծոցի, Հարավ- և Հարավարևելյան Ասիայի շուկաներ ելքով: Երկիրը միայն շահում է, եթե կարողանում է հմտորեն առանձնացնել քաղաքական հիմնախնդիրներն իր ժողովրդի սոցիալ-տնտեսական մակարդակի էական բարձրացման հնարավորությունից: Բացի այդ, հարևան երկրները հնարավորություն ունեն ստանալ և լրացուցիչ օգուտներ: Հայաստանը կարող է ներկայացնել Վրաստանի շահերը Եվրասիական միությունում, իսկ Վրաստանը Հայաստանի շահերը Եվրամիությունում: Դրա մասին նաև նշվեց ՀՀ նախագահի Վրաս-տան կատարած վերջին այցի ժամանակ:

Առանց արտահանման էական աճի Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը, չեն կարող լուծել ՀՆԱ էական աճի խնդիրը, նրա կառուցվածքի բարելավման և, իհարկե, զբաղվածության խնդիրը: Առանց Եվրասիական շուկայի այդ հիմնախնդրի լուծումը գրեթե անհնար է: Իսկ այլ ուղղություններով, այդ թվում Եվրամիության ուղղությամբ, պետք է պահպանել հարաբերությունները և զարգացնել ու կոորդինացնել այդ ուղղությունները:

Եվրասիական միության ձևավորումն առնվազն չի կարող խոչընդոտել չճանաչված հանրապետությունների հիմնախնդիրների լուծմանը: Ուղղակի աբսուրդ է այն տեսակետը, որ, ասենք, հայ 11

11

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

ժողովրդի մի մասի կենսամակարդակի աճը կարող է հակասել Դարաբաղյան հիմնախնդրի լուծմանը: Ճիշտ այդպես կենսամակարդակի աճը Ղրիմում կամ որևէ ինքնորոշված հանրապետությունում, ակնհայտ է, որ չի կարող հակասել հետխորհրդային երկրների հիմնախնդիրների լուծմանը:

Դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչ-պեսև հետխորհրդային տարածքի չճանաչված այլ հանրապետություններ և տարածքներ, արդեն գտնվում են և կմնան միասնական տնտեսական տարածքում: Այդպիսին է իրականությունը, և Եվրա-սիական միության երկրներն այդ հանգամանքը փաստացի հաշվի են առնում և ընդունելու են: Այստեղ գործում են նաև հայրենակիցների գործոնը, խոր տնտեսական, պատմական կապերը և մոտ հոգևոր արժեքները, ի վերջո «վատ խաղաղությունը շատ ավելի ընդունելի է, քան լավ վեճը» սկզբունքը: Իսկ քաղաքական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից սոցիալ-տնտեսական համագործակցությունը միայն նպաստում է այդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի հիմեախնդիրները Եվրասիական միությանը չանդամակցության դեպքում

Եվրասիական միությանը չանդամակցելու դեպքում իրական տնտեսական հարաբերությունները չեն մնա անփոփոխ: Կարող են առաջանալ որոշակի հետևանքներ.

• էներգակիրների գների աճ' գազի համար մինչև $400 1000մ3-ի դիմաց (Եվրամիությունը դա չի փոխհատուցի),

• ռազմավարական նշանակության ապրանքների գների աճ (այդ տեսակի ապրանք Եվրամիությունից չի ներկրվելու),

• հնարավոր է նաև մաքսատուրքերի և ոչ սակագնային սահմանափակումների աճ Հայաստանից Եվրասիական միություն արտահանվող ապրանքների համար,

12

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

• տրանսֆերտների էական կրճատում (Եվրամիության հետ ասո-ցացման պայմանագիրը չէր նախատեսում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրամիության երկրներ),

• եվրասիական երկրներից ուղղակի ներդրումների նվազում, քանզի, ակնհայտ է, որ դրանք առաջին հերթին կուղղվեն Եվրասիական միության անդամ երկրներ և այն երկրներ, որոնք ունեն համաձայնեցում ինտեգրվելու Եվրասիական միությանը:

Եվրամիությունը կարող է տրամադրել վարկեր և որոշակի չափով գրանտներ, ուղղակի ներդրումների հավանականությունը ցածր է, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան, տնտեսական էֆեկտն այդ վարկերից և գրանտներից ավելի ցածր է, քան ուղղակի ներդրումները: Տվյալ էֆեկտները չեն կարող փոխհատուցել ուղղակի ներդրումները:

Եվրամիությունը շահագրգռված է գունավոր մետաղների հանքանյութի ստացման մեջ և կարող է հանել տվյալ ապրանքի մաքսա-տուրքերը: Սակայն այդ գումարը մոտ $30 մլն է և, իհարկե, չի կարող փոխհատուցել ուղղակի ներդրումների կրճատումը, առավել ևս էներգակիրների գների փոփոխությունը: Միայն գազի գնի իջեցումը $270-ից մինչև $189 տալիս է տարեկան մոտ $140 մլն-ի էֆեկտ, իսկ Եվրասիական միությանը չանդամակցելու դեպքում կորուստը կլինի մոտ այդքան: Այսինքն միայն գազի գնի իջեցումից գումարային էֆեկտը Հայաստանի Հանրապետության համար գերազանցում է տարեկան $250 մլն-ը:

ՀՀ տնտեսության զարգացման իրական հետագիծը

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն ապահովում է նոր իրական հնարավորություններ տնտեսության զարգացման և կառուցվածքային փոփոխությունների համար: Եվրասիական միությունում բոլոր չորս' ապրանքների, ծառայությունների, կապի-

13

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

տալի և հատկապես աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժը պետք է գործի առանց սահմանափակումների: Այս դրույթը հիմնարար է, և որոշակի սահմանափակումներ ունենալու են ժամանակավոր բնույթ: Բոլոր սակագնային սահմանափակումները Եվրա-սիական միությունում պետք է չեղյալ հայտարարվեն:

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի իրական վիճակը և ուղղվածությունն ուղղակի ցույց են տալիս տնտեսության զարգացման հետագիծը.

• պատրաստի արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան,

• տրանսֆերտների 86%-ը ստացվում է Ռուսաստանից1,

• էներգակիրների գերակշիռ մասը ներմուծվում է Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից (գազ, ատոմային վառելիք),

• արտասահմանյան ուղղակի ներդրումների 44,1%-ը իրականացրել են ռուսական կազմակերպությունները1 2:

Միգրացիան որոշվում է եվրասիական երկրներ ազատ մուտքով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ տարբերությամբ և ամենամեծ հայկական սփյուռքի առկայությամբ: Տրանսֆերտները ՌԴ-ից կազմում են ՀՀ պետբյուջեի մոտ 65%-ը:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ էական տարբերությունը, ինչպես նաև գործազրկության մակարդակի տարբերությունները (ՀՀ' մոտ 20%, ԵՄ' 12%) Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ունեն չնչին ազդեցություն միգրացիայի վրա: Ակնհայտ է, որ Հայաստանից Եվրամիություն աշխատանքի միգրացիայի գլխավոր խոչընդոտ են հանդիսանում մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորության բացակայությունը, աշխատանքի ձևակերպման բարդությունները, ֆինանսական և լեզվի իմացության խնդիրները:

1 http://www.armbanks.am/2014/02/24/71837/

2 http://www.ved.gov.ru/exportcountries/am/about_am/ved_am/

14

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

Հայաստանի տնտեսության հիմնախնւյիրները և Եվրասիական միությանն անդամակցությունից սպասվող այսյյունքները

Մեր տնտեսությունում առկա են հետևյալ հիմնախնդիրները: Առաջինն արտաքին առևտրային հաշվեկշռի ճեղքվածքի կարևորագույն հիմնախնդիրն է: Երկրորդ հիմնախնդիրը կապված է գործազրկության և դրան փոխկապակցված միգրացիայի հետ: Հաջորդ հիմնախնդիրը, որն ունի քաղաքական պատճառ, մեր երկրի տրանսպորտային փակուղային վիճակն է չորս ուղղություններից երկուսի դեպքում: Չորրորդն անվտանգության հիմնախնդիրն է:

Այս հիմնախնդիրների լուծմանն էապես աջակցելու համար Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տալիս է բացառիկ հնարավորություններ: Էապես աճում են արտահանման հնարավորությունները, հատկապես պատրաստի արտադրանքի: Անհրաժեշտ են ուղղակի ներդրումներ, ինչի հնարավորությունը կտրուկ մեծանում է, էժան էներգակիրներ, և վերջապես անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ են համապատասխան միջոցներ և ապրանքներ, որոնց գինն էապես ցածր է համաշխարհային գներից:

Առաջին երկու ինտեգրացիոն գործընթացները' ուղղակի ներդրումներ և էներգակիրների, ինչպես նաև այլ հումքերի և ռազմավարական բնույթի արտադրանքի գների իջեցում, Հայաստանին ապահովելու է անմիջապես Եվրասիական միության առաջնորդ Ռուսաստանի Դաշնությունը: Այս հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար Ռուսաստանն իրականացնելու է խոշոր ուղղակի ներդրումներ, ընդ որում համակարգաստեղծ ոլորտներում. երկաթուղու զարգացմանը տրամադրվելու է մոտ $0,5 միլիարդ, Հյուսիս-Հարավ ճանապարհաշինությանը մոտ $200 մլն, ներդրումներ են արվելու նաև «Նաիրիտ» գործարանում և մի շարք ձեռնարկություններում, որոնք ունեն ռազմավարական նշանակություն: Իհարկե, այս կարգի ոլորտներում ներդրումներն ունեն նաև կումուլյատիվ էֆեկտ և

15

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

Ռուսաստանն արդեն հանել է արտահանման մաքսատուրքերը Հայաստան էներգակիրներ, մի շարք այլ հումքատեսակներ ներկրելու դեպքում: Խոսքը վերաբերում է սահմանին 30%-ով գազի գնի էժանացմանը: Սահմանին 1000մ3 գազի գինը նվազել է $270-ից մինչև $189: Մոտ 30%-ով էժանանալու են նաև նավթամթերքները:

Վերացվել է նաև 6.5% մաքսատուրքը չմշակված ադամանդներ ներկրելու պարագայում: Քանի որ այդ ոլորտում շահութաբերությունը համարժեք է այդ թվին, այս քայլը, փոխարժեքի ռացիոնալ քաղաքականություն վարելու պարագայում, կտրուկ կմեծացնի արտադրությունն այս ոլորտում:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Այսպիսով, գումարային օգուտը միայն գազի ներկրումից Հայաստանի Հանրապետության համար 5 տարվա ընթացքում կազմելու է ավելի քան $2 մլրդ: Դա, իհարկե, պետք է հաշվի առնել, և անհրաժեշտ է ռացիոնալ ու արդյունավետ օգտագործել էներգակիրների գների էական իջեցումը: Մեր նպատակն է առաջին հերթին ՀՆԱ, աշխատավարձերի, թոշակների աճը և գործազրկության կրճատումը: Այդ դեպքում գազի, էներգակիրների հարաբերական գինը կնվազի, քանզի տեղի կունենա աշխատավարձերի և թոշակների աճ գազի գնի նկատմամբ:

Եվրասիական տնտեսական միության երկու ինտեգրացիոն գործընթացների ուղղությունները' ուղղակի ներդրումների աճը և ներկրվող հումքի գների էական իջեցումը, անշուշտ, կնպաստեն արտահանման աճին, ձեռներեցության զարգացմանը, գործազրկության նվազմանը և ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը: Ներդրումները և ներկրվող էներգակիրների գների զգալի իջեցումը դրականորեն կանդրադառնան նոր աշխատատեղերի ստեղծման և տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման վրա:

16

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

«Ճանապարհայինքարտեզի» էֆեկտը

Էական ներուժ ունի նաև ինտեգրացիոն գործընթացների երրորդ ուղղությունը' «ճանապարհային քարտեզը», որն իրականացվում է զուտ Մաքսային միության շրջանակներում: Դա բացառիկ հնարավորություն է նպաստելու հետևյալ առանցքային հիմնախնդիրների լուծմանը. պաշտպանել տեղական արտադրողին ստեղծելով նոր աշխատատեղեր, և աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը: Իհարկե, այս բացառիկ հնարավորությունը նպատակահարմար է իրականացնել դրա համար վճարելով ցածր գնաճ:

Մաքսային միությանը միանալու միջոցառումների ծրագիրն անդրադառնում է բոլոր ոլորտներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանը դառնա այդ միության լիիրավ անդամ: Տվյալ ծրագիրը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում: Վերջինս հստակորեն սահմանում է գերատեսչությունների կատարելիք քայլերն ու դրանց ժամկետները: 262 միջոցառումներից 150-ը պետք է իրականացվեն մինչև Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, իսկ մնացածը անդամակցությունից հետո:

«Ճանապարհային քարտեզի» քայլերի զգալի մասն ունի տեխնիկական կամ կազմակերպչական բնույթ: Սակայն միջոցառումների մեջ կան այնպիսիները, որոնք ունեն կենսական նշանակություն մեր պետության և ժողովրդի համար: Մասնավորապես' այն կետերը, որոնց իրականացումը հնարավորություն կտա ներդաշնակեցնել ֆիզիկական անձանց համար ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացը: Հաշվի առնելով մեր կիսա-շրջափակված վիճակը' առանցքային է դառնում նաև կետը Մաքսային միության ապրանքների տեղափոխման ժամանակ օդանավակայաններում հսկողության վերացման մասին:

Երրորդ բաժինը վերաբերում է սանիտարական, բուսասանի-տարական, անասնաբուժական ոլորտների միջոցառումների իրա-

17

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

կանացմանը, որոնք, անշուշտ, նպաստավոր են ՀՀ սննդամթերքի, խմիչքների արտահանման համար: Պարզ է, որ այս բաժինը համապատասխանում է մեր արտադրողների շահերին և որևէ առարկություն չի առաջացնում:

Բոլոր 20 բաժինների քայլերի արդյունավետ իրականացումը, անշուշտ, նպաստելու է Հայաստանի սահուն ինտեգրմանը Եվրա-սիական տնտեսական միությանը: Իհարկե, միջոցառումների ցանկում հատկապես առանցքային նշանակություն ունի և անմիջապես մեր ժողովրդի կենսական շահերի վրա է անդրադառնում հինգերորդ բաժինը, որը վերաբերում է սակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտին:

Հատկապես այս բաժինը բացառիկ հնարավորություն է ստեղծում պաշտպանելու մեր արտադրողներին և նպաստելու գործազրկության կրճատմանը, շտկելու այն բացթողումները, որոնք թույլ տվեցինք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու ժամանակ: Քանզի այն ժամանակ որոշակի սահմանափակումներ չձևավորելը բացասաբար անդրադարձավ ՀՀ առևտրային հաշվեկշռի վրա:

Այս բաժնի միջոցառումներն իրականացնելու ժամանակ պետք է հստակ սահմանել այն սկզբունքները, որոնք ուղղակի ձեռնտու են մեր տնտեսությանը: Անհրաժեշտ է հարցին մոտենալ համակարգված ձևով, այլ ոչ թե զուտ նպատակ սահմանել ամեն գնով նվազագույն գնաճի ապահովումը: Այստեղ պետք է ընտրել ռացիոնալ տարբերակը, որն առավելագույնս կնպաստի մեր իրական նպատակին' հնա-րավորինս պաշտպանել մեր արտադրողին, բարելավել առևտրային հաշվեկշիռը և լրացնել պետական բյուջեն միայն այդ պայմաններին համապատասխանող ցածր գնաճի պայմաններում: Այդ դեպքում ինտեգրացիայի երրորդ ուղղությունը կներդաշնակվի առաջին երկու ուղղությունների' ուղղակի ներդրումների աճի և էներգակիրների գների իջեցման հետ:

18

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա. Թա վադան

Վերը նշված նպատակն իրականացնելու համար ապրանքային խմբերն արդյունավետ է ներկայացնել չորս խմբով.

1. Առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում կամ կարող ենք արտադրել ոչ բավարար չափերով: Այս ապրանքների համար մաքսատուրք սահմանելը նպատակահարմար չէ, քանզի փաստացի չենք սատարի մեր արտադրողներին և կարող ենք հարված հասցնել չպաշտպանված խավերին:

2. Ներկրվող հումք, արտադրանք, որոնք Հայաստանում ենթարկվում են հետագա վերամշակման: Արտադրական և բժշկական սարքավորումներ: Այս խմբերի ապրանքների համար մաքսա-տուրքերի կիրառումը նույնպես նպատակահարմար չէ, քանզի դա չի նպաստի տեղական արտադրությանը և սոցիալական խնդիրների լուծմանը:

3. Ապրանքներ, որոնք մենք արտադրում ենք կամ կարող ենք արտադրել էականորեն ավելի մեծ չափերով: Այստեղ մաքսա-տուրքերն ուղղակի անհրաժեշտ են:

4. Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Որոշակի մաք-սատուրքերի սահմանումն այստեղ նպաստում է մեր բյուջեի լրացմանը։ Այդ լրացուցիչ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն սոցիալական խնդիրների լուծմանը: Սակայն այս ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելիս չպետք է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ։ Նպատակահարմար է հետևել «ոսկե միջինի» կանոնին: Անհրաժեշտ է պաշտպանել նաև սպառողի բարձրորակ արտադրանքից օգտվելու իրավունքը: Այսինքն գների աճն այս ապրանքների համար չպետք է հանգեցնի դրանց սպառման կտրուկ նվազմանը:

19

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Երրորդ և չորրորդ կետերը, իհարկե, չպետք է որևէ պարագայում հանգեցնեն գնաճի էական փոփոխության: Գնաճը մեր կարգի երկրների համար հստակ անվտանգ է համարվում մինչև 7-8%, փաստացի այստեղ մեր ռեզերվը մոտ 3% է, այլ ոչ թե 1,5: Երրորդ և չորրորդ կետերն իրականացնելու համար նպատակահարմար է օգտագործել նաև այդ ռեզերվը: Քանզի մաքսատուրքեր սահմանելու այդպիսի հնարավորությունը եզակի է և հետագայում քիչ հավանական: Իհարկե, ուղղակի սատարելով մեր տեղական արտադրողին և լրացնելով մեր պետական բյուջեն' չպետք է մոռանալ գնաճի փոփոխությունը սոցիալապես չպաշտպանված խավերին հնարավորինս արագ փոխհատուցելու մասին:

Առաջին խմբին ակնհայտորեն կարելի է դասել հացահատիկային մշակաբույսերը, դեղագործական ապրանքները, երկրորդ խմբին հանքային ապրանքները, վառելիքը, սարքավորումները, փայտը, թուղթը: Այս երկու խմբերի համար նպատակահարմար է ունենալ զրոյական մաքսատուրք: Երրորդ խմբին կարելի է դասել խմիչքը, ծխախոտը, հրուշակեղենը, քարից, կերամիկայից և ապակուց պատրաստված արտադրանքը, որոշ տեսակի պատրաստի այլ արտադրանքներ, որոնք նույնպես արտադրվում են մեզ մոտ: Այստեղ մաք-սատուրքերի հավասարեցումը նպաստավոր է մեր արտադրողների համար: Չորրորդ խմբին կարելի է դասել Հայաստանում չարտադրվող, սակայն հիմնականում բարձր եկամուտներ ունեցողների կողմից սպառվող պատրաստի արտադրանքները:

Հայաստանի տնտեսության զարգացման նախընտրեի սցենարը

ռ

Անհրաժեշտ է ճշտել հետևյալ առանցքային հիմնահարցը. ի նչ սցենարով պետք է զարգանա ՀՀ տնտեսությունը: Առաջին տարբերակը ենթադրում է առևտրային հաշվեկշռի հետ կապված խնդիրների լուծում, տեղական արտադրության զարգացում, գործազրկության

20

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

կրճատում և սոցիալական ոլորտի բարելավում: Երկրորդ սցենարն ուղղված է հիմնականում միայն ներքին շուկայի սահմանափակ թվով ոլորտների զարգացմանը' շինարարության, անշարժ գույքի շուկայի, մանրածախ առևտրի, հիմնականում վարկերի, գրանտների և տրանսֆերտների հաշվին: Հայաստանի ինտեգրացիան Եվրասիա-կան միության երկրների հետ հնարավորություն է տալիս զարգանալ հենց առաջին սցենարով:

Հիմնականում ներքին շուկայի և ծառայությունների զարգացման պայմաններում Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է արտահանման և տեղական արտադրության զարգացման հնարավորությունների էական ընդլայնում:

Զարգացած երկրներում արտահանման և ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 30%-ը, քանզի շուկան այդ երկրներում փոքր է, և արտահանումը դառնում է զարգացման համար առանցքային գործոն: Արտահանման էական աճն առաջին հերթին հնարավոր է Եվրասիական միության երկրներում, որտեղ ակնհայտ է այդ խնդրի գերակայությունը, ծրագրերի կոորդինացման հնարավորություններն ավելի մեծ են, մեր ապրանքը ճանաչելի է և ունի պահանջարկի մեծ ներուժ: Այդ խնդիրը դեռևս չի լուծվել նաև ազգային արժույթի չհիմնավորված բարձր արժևորման պատճառով և փաստացի ոչ բավարար ինտեգրացիայի մակարդակով:

Ինտեգրումը Եվրասիական միության երկրների հետ կարող է տալ տարեկան մոտ 2% ՀՆԱ լրացուցիչ աճ (մոտ $200 մլն)' հաշվի առնելով ուղղակի ներդրումների աճի տեմպը և էներգակիրների գների նվազումը1: Միայն գազի գնի նվազեցման կարճաժամկետ էֆեկտը տարեկան կազմում է մոտ $140 մլն և համադրելի է Եվրամիության հետ ասոցիացիայի պայմանագրով կանխատեսվող ամ-

1 «Армения и Таможенный союз: Оценка экономического эффекта интеграции», руководитель авторского коллектива А.А. Тавадян, ЕАБР, N20, 2013, с. 28. http://www.eabr.org/ general//upload/CII%20-%20izdania/2014/Армения-ТС/doklad_20_ru_preview.pdf

21

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

բողջ ՀՆԱ $146 մլն աճի հետ: Այստեղ նաև նշված են որոշակի էական ռիսկային գործոններ1:

Եվրասիական երկրների աջակցությամբ ատոմային էլեկտրակայանի վերակառուցումը և նոր էլեկտրակայանների հնարավոր կառուցումը, Իրանի հետ երկաթգիծը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, աբխազական երկաթուղու բացումը ՀՆԱ աճի տեմպը կդարձնեն ավելի կայուն' մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությունը:

Մինչև այժմ Հայաստանը զարգանում էր այնպիսի սցենարով, որը հիմնականում ենթադրում է ներքին պահանջարկի աճ տրանսֆերտ-ների, վարկերի և գրանտների աճի հաշվին: Ակնհայտ է տնտեսության ոլորտների անհավասարակշիռ վիճակը, որտեղ գերակշռում են ներքին շուկան սպասարկող ոլորտներ: Շինարարության, առևտրի, տրանսպորտի և ծառայության ոլորտը ՀՆԱ-ում կազմում է մոտ 60%: Այդպիսի կառուցվածքն ուղղակի կախված է տրանսֆերտներից և վարկերից, որը, մի կողմից, խթանում է ներմուծվող ապրանքների սպառումը, մյուս կողմից ապահովում է գերազանցապես այնպիսի ոլորտների աճը, ինչպիսիք են ծառայությունների ոլորտը, տրանսպորտը, շինարարությունը և առևտուրը: Տրանսֆերտների և վարկերի կրճատման, ինչպես նաև փոխարժեքի կտրուկ փոփոխության պարագայում առաջանում է այդ ոլորտների զգալի կրճատման վտանգ: Առանց Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանն իրականում ստիպված է հետևել այս բավական ռիսկային զարգացման սցենարին: Հայաստանը, ընտրելով արտահանման զարգացման ուղղությունը, ստանում է մի շարք առանցքային հնարավորություններ.

• ՀՆԱ ավելի բարձր աճի տեմպ, որը հնարավորություն կստեղծի զգալիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը,

1 “Trade Sustainability Impact Assessment in support of negotiations of DCFTA between the EU and the Republic of Armenia”, Final Report, p. 14, http://trade.ec.europa.eu/doclib/docs/2013/july/tradoc_151659.pdf

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադան

• ուղղակի ներդրումներ արտահանմանն ուղղված ոլորտներում, էներգակիրների գների համահարթեցում և մուտք առանց սահմանափակումների մեծ ու պաշտպանված եվրասիական շուկա բարձր ավելացված արժեքով ապրանքներ իրացնելու համար (նշենք, որ ինտեգրացիոն գործընթացներն էական ազդեցություն չունեն հումքի ու խտանյութի իրացման վրա),

• հնարավոր ճանապարհային և երկաթուղային ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը և մեծացնել Հայաստանի դերը որպես տարանցիկ երկիր:

* * *

Կարևոր է, որ Հայաստանը դառնում է Եվրասիական միության անդամ միության ձևավորման սկզբում: Տվյալ քայլն էապես մեծացնում է ՀՀ տնտեսության աճի հնարավորությունը: Այս քայլը ոչ միայն կմե-ծացնի արտահանման աճի հնարավորությունը' դրույքների և քվո-տաների վերացումով և էներգակիրների գների իջեցումով, այլ նաև կնպաստի օրենքների և կանոնների համաձայնեցմանը տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը, անշուշտ, ուժեղացնում է ներդրողների վստահությունը: Հեռանկարում տնտեսական ինտեգրացիան կբերի աշխատավարձի և զբաղվածության աճ, սոցիալական ստանդարտների բարելավում: Առաջանում է նաև Եվրասիական միության տարածքում պետպատվերների մրցույթներին հայկական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն:

Այսպիսով, ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ինտեգրացիան Եվրասիական միության հետ ունի մի շարք կառուցվածքային առավելություններ, որոնք կամրացնեն հանրապետության տնտեսական դիրքերը և կմեծացնեն նրա կայուն զարգացման հնարավորությունները: Թե որքանով հնարավոր կլինի իրականացնել այս ներուժը կապված է արտահանման և էներգետիկայի ոլորտում

23

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

առանցքային հիմնախնդիրների լուծման, ներդրումային գրավչության բարձրացման հետ: Հրամայական է նաև մեր հիմնախնդիրները հստակ ներկայացնելը և դրանց ակտիվ պաշտպանությունը:

Հռւյիս, 2014թ.

ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշոտ Թավաւդան

Ամփոփագիր

Ինտեգրացիոն գործընթացների հիմնական նպատակը բնակչության կենսամակարդակի բարձրացումն է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել համախառն ներքին արդյունքի առավելագույն հնարավոր աճ, ընդ որում, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը դա հարկ է անել սեղմ ժամկետներում և պետության համար հնարավորինս անվտանգ պայմաններում: Այս կամ այն ինտեգրացիոն միություն մտնելիս կամ նման միության հետ համագործակցելիս անպայման պետք է գնահա-տել, թե որքանով է դա ավելացնում երկրի անվտանգությունը, մասնավորապես նրա տնտեսական անվտանգությունը, ինչ չափով է ինտեգրացիան նպաստում ՀՆԱ աճին, դրա կառուցվածքի բարելավմանը, արտահանման աճի ապահովմանը, առևտրային հաշվեկշռի պակասուրդի հիմնախնդրի լուծմանը և, իհարկե, բնակչության զբաղվածության գերկարևոր հիմնախնդրի լուծմանը: ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումն առավել նախընտրելի սցենարն է հանրապետության տնտեսական զարգացման համար: ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումն ունի մի շարք առավելություններ, որոնց պոտենցիալը հնարավորություն կտա ամրապնդել հանրապետության տնտեսական դիրքերը և բարձրացնել նրա զարգացման կայունությունը:

РЕАЛЬНЫЕ ВОЗМОЖНОСТИ ИНТЕГРАЦИОННЫХ ПРОЦЕССОВ

Ашот Тавадян

Резюме

Основной целью интеграционных процессов является повышение уровня жизни населения. Для ее достижения необходимо обеспечить максимально возможный рост валового внутреннего продукта, причем с учетом ситуации,

24

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (57), 2014թ.

Ա Թա վադյան

сложившейся в Армении, — в сжатые сроки и в наиболее безопасных для государства условиях. При вхождении в тот или иной интеграционный союз или при сотрудничестве с таким союзом обязательно следует оценить, насколько это увеличивает безопасность страны, в частности её экономическую безопасность, в какой мере интеграция способствует росту ВВП, улучшению его структуры, обеспечению роста экспорта, решению проблемы дефицита торгового баланса и, конечно же, решению архиважной проблемы занятости населения. Интеграция Армении с ЕврАзЭС является наиболее предпочтительным сценарием для экономического развития республики. У интеграции Армении с ЕврАзЭС есть ряд структурных преимуществ, потенциал которых дает возможность укрепить экономические позиции республики и повысить стабильность её развития.

THE REAL POTENTIAL OF INTEGRATION PROCESSES Ashot Tavadyan

Resume

The main goal of integration processes is to increase the living standards of population. To achieve this goal it is necessary to ensure the highest possible growth of the gross domestic product, and given the situation in Armenia, to do it in short possible time and under most safe conditions for the state. When joining any integration union or cooperating with such union it has to be duly considered how it increases the security of the country, particularly its economic security, and to what extent such integration contributes to the GDP growth, improvement of its structure, growth of exports, solving the trade balance deficit problem and, most importantly, solving the critically important problem of unemployment. Armenia’s integration with the EAEC is the most preferable scenario for the economic development of the country. It has a number of structural advantages the potential of which allows strengthening economic standing of the country and increase sustainability of its development.

25

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.