Научная статья на тему 'Հայոց ցեղասպանություն. Քաղաքական վերիմաստավորման հրամայականը Մեծ եղեռնից 100 տարի անց'

Հայոց ցեղասպանություն. Քաղաքական վերիմաստավորման հրամայականը Մեծ եղեռնից 100 տարի անց Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
536
128
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Եղեռն/Հայոց ցեղասպանություն / Եղեռնի թեմայի քննարկման ար- գելում / թուրքերի ցեղասպանածին վարքի ակունքները / Արևելյան Անդրկովկասի հայության եղեռն / Ադրբեջանի հայություն / Եղեռնի միջազգային-քաղաքական հե- տևանքները / նոր ցեղասպանածին պետություններ / միջազգային ահաբեկչություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ալեքսանդր Մանասյան

Եղեռնը՝ հայ ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում, տասնամյակներ տևածլռությունից հետո համեմատաբար վերջերս է դարձել բաց քաղաքական քննարկմանառարկա։ Վերիմաստավորման կարիք ունեն բազմաթիվ փաստեր, ոճրին առնչվողհասկացություններ և ձևակերպումներ, այդ թվում և լայնորեն տարածված և հան-րային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանու-թյունը 1915-1923թթ.» բանաձևը, որը չի համապատասխանում մարդկության դեմգործված այդ հանցագործության փաստական ու քաղաքական բովանդակությանը:Առայսօր հանցակազմից դուրս է մնում Արևելյան Անդրկովկասի հայության ցեղա-սպանությունը։ Համարժեք գնահատական չեն ստացել ինչպես Եղեռնի միջազգային-քաղաքական հետևանքները, այնպես էլ այս հարցում համաշխարհային տերու-թյունների անպատասխանատվությունը՝ որպես միջազգային անվտանգությանգլխավոր երաշխավորների, ինչը հանգեցնում է նոր ցեղասպանածին պետություն-ների ստեղծմանը և այդ հանցավոր վարքագծի լեգալացմանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ARMENIAN GENOCIDE: AN IMPERATIVE FOR POLITICAL RECONCEPTUALIZATION A CENTURY AFTER THE MEDZ YEGHERN

Yeghern the Genocide of Armenians in their homeland only recently became a subject for open political discussion, after decades of silence. Numerous facts, concepts and statements concerning Yeghern (The Armenian Genocide) await new interpretation. On the eve of the 100th anniversary of the Armenian Genocide we draw the attention of the world community to some of these facts. The principal conclusion of this analysis stems from the concept according to which the widely held and publicized formula of “The Armenian Genocide in the Ottoman Empire in 1915-1923” does not fully reflect the factual and political content of this crime against humanity. In particular, the massacres of the Armenians in Transcaucasia in 1918 and 1920 escaped the corpus delicti of the crime of genocide. The international political consequences of Yeghern as a crime against humanity have not been fully assessed. In the same manner the consequences of the superpowers' irresponsibility toward the phenomenon of Yeghern has not been comprehended yet in all respects. This is the main reason why new genocidal states have been established and this kind of criminal behavior paves its way to be legalized.

Текст научной работы на тему «Հայոց ցեղասպանություն. Քաղաքական վերիմաստավորման հրամայականը Մեծ եղեռնից 100 տարի անց»

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ

Ալեքսանդր Մանասյաե'

Բանտիբաոեր Եղեռն/Հայոց ցեղասպանություն, Եղեռնի թեմայի քննարկման արգելում, թուրքերի ցեղասպանածին վարքի ակունքները, Արևելյան Անդրկովկասի հայության եղեռն, Ադրբեջանի հայություն, Եղեռնի միջազգային-քաղաքական հետևանքները, նոր ցեղասպանածին պետություններ, միջազգային ահաբեկչություն:

2015թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով կխնկարկի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ կլինի ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության' ցեղասպանության դատապարտման և կանխարգելման խորհրդանիշեր: 1915-ից տասնամյակներ առաջ Օսմանյան կայսրության և դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործված Եղեռնը մնում է որպես հայ ժողովրդի վերք, որը չի սպիանա, եթե հանցագործը չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե չապաշխարի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից խլել է դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո ծանրագույն այդ հանցագործությունը համեմատաբար նոր է դարձել քաղաքական բաց քննարկումների առարկա: Իրենց բացահայտմանն են սպասում ոճրագործության բազմաթիվ մութ էջեր, իրենց նոր մեկնաբանությանն են սպասում համամարդկային աղետի արդեն հայտնի փաստեր: Անդրադառնանք դրանցից մի քանիսին' համառոտ դիտարկումների ձևով: Սույն վերլուծության հիմնական եզրակացությունները բխում են այն դրույթից, որ լայնորեն շրջանառվող և հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևը չի հա-

՚ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

16

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանապան

մապատասխանում մարդկության դեմ գործված այդ հանցագործության փաստական ու քաղաքական բովանդակությանը:

Առաջին դիտարկում «Օսմանյան կայսրությունում՛Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.»բանաձևը չի արտացոլում ոճրագործության աշխայւհագյաւթյռւնը

Քննարկվող ձևակերպումը ոճիրն աշխարհագրորեն կապում է միայն և միայն Օսմանյան կայսրության հետ հակառակ հանրահայտ ու անհերքելի այն փաստի, որ թուրքերը թե սուլթանի օրոք, թե նրան իշխանությունից հեռացնելուց հետո հայերի բնաջնջման քաղաքականությունն առաջ են տարել կայսրության սահմաններից դուրս' Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում1, Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում: Փաստի շրջանցումը բացատրություններ ունի:

Տասնամյակներ շարունակ Արևմուտքն աշխատում էր իր ռազմավարական դաշնակից Թուրքիային ազատել XX դարի սկզբին գործած հանցանքի մեղքից այն բաժին թողնելով պատմությունը լքած Օսմանյան կայսրությանը: Փաստն անտեսում էր նաև խորհրդային Մոսկվան, որը «կարմիր հեղափոխությունը» մահմեդական արևելք արտահանելու իր ծրագրերում Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի համար նախատեսել էր Արևելքում հեղափոխության ջահակիրների դերակատարությունը: XX դարի վաթսունական թվականներին, երբ արդեն հանված էր թեմայի արծարծման թաբուն, Մոսկվան հանդուրժեց «Օսմանյան կայպաւթյnւնռւմ Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևի շրջանառումը խստագույնս հետևելով, որ անդրադարձներ չլինեն Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում հայկական կոտորածներին, որոնց հիշատակումները պիտի խանգարեին հայերի ու ադրբեջանցիների «լենինյան բարեկամության» մասին քաղաքական դիցաբանության ներդրմանը: Այսպես են ոճրի հանցակազմից դուրս մնացել 1918թ. Հարավային Կովկաս խուժած թուրքական կանոնավոր բանակի և տեղի թուրքերի կողմից երկրատարածքի հայության կոտորածները: Այդպես է այդ ոճիրն անտեսող «Օսմանյան կայպшւթյnւնռւմ Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևն ամրագրվել տեղեկատվական հոսքերում ու գրականության մեջ:

1 Այդ մասին տե ս Լեւոն Վարդան, Ժամանակագրութիւն Հայկական Տասնըհինգի, Պեյրութ, 1975, էջ 24:

17

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Այսօր, երբ եվրոպական տերությունները Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձրել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորման պայման, այլևս աններելի է լռության մատնել, որ հայերի Եղեռնը Արևմտյան Հայաստանում1, Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում նույն ցեղասպանության տարբեր փուլերն են։ Նույնն է ոճրագործը, նույնն է զոհը1 2: Ակնհայտ այդ փաստն անտեսվում է, երբ այն կարող է լինել ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության քողազերծման գլխավոր փաստարկը: Եվ ահա թե ինչու:

Մինչ օրս Եղեռնի ուրացման թուրքական փաթեթի հիմնական փաստարկը, որով Անկարան հակադարձում է ներկայացվող մեղադրանքին, այն է, թե, իբր, թուրքերը չեն ունեցել ցեղասպանության կանխամտածված ծրագիր, բայց տեղահանել են հայերին պատերազմի մեջ գտնվող Օսմանյան կայսրության նկատմամբ նրանց անհուսալիության պատճառով: Տարհանված հայերի քարավանների հետ ճանապարհին «խաժամուժի» հարձակումների հետևանքով պատահած «դժբախտ դեպքերը», ինչպես պնդում է պաշտոնական Անկարան, ցեղասպանություն որակել չի կարելի: Հայերի կոտորածները Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում այդ կեղծիքը քողազերծում են անառարկելի ձևով: 1918թ. ոչ թե թուրք ու քուրդ խաժամուժը, այլ թուրքական կանոնավոր բանակն է Բաքու տանող ամբողջ ճանապարհին հրկիզել հայկական բնակավայրերն ու կոտորել դրանց խաղաղ բնակիչներին, և հետո նույնն արել է Բաքվում: Բազմաթիվ վկայություններով ու փաստաթղթերով հաստատված այդ փաստը տեղահանությունների «հիմնավորման» թուրքական թղթապանակում տեղ չի թողնում հայերի անհուսալիության մասին կեղծ դրույթի համար3: Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում իրենց պապենական հողերում դարեր ի վեր ապրող հայերն Օսմանյան կայսրության քաղաքացիներ չեն եղել, որպեսզի անհուսալի որակվեն և ոչ էլ որևէ վտանգ են ներկայացրել կայսրության կամ Թուրքիայի համար: Նրանց չեն տեղահանել, այլ կոտորել են տեղում միայն այն բանի համար, որ նրանք հայ են:

1 Ruben Safrastyan, Ottoman empire: the genesis of the program of genocide (1876-1920), Yerevan, 2011.

2 E.L. Danielyan, Armenian Civilizational heritage versus Turkish-Azerbaijani falsification if history and historical geograsphy, «Լրաբեր» հաս. գիտ., N 1, 2014, p. 49.

3 Փաստաթղթերի մի զգալի մասը ներկայացված է 2003-ին Երևանում լույս տեսած «Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ.» փաստաթղթերի ժողովածուում:

18

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանապան

Երկրորդ դիտարկում'1923թվականին Թուրքիայում վերջ չի դրվել ցեղասպանության քաղաքականությանը, ինչպես դա ներկայացված է «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևում

Մեկ այլ խնդիր է Եղեռնի ժամանակային սահմանների հստակեցումը: 1915-ի ապրիլի 24-ը Եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանշական օր է և այն հայասպանության թուրքական քաղաքականության սկիզբը չէ, ինչպես դա ներկայացվում է խնդրո առարկա բանաձևում: Կայսրությունում հայկական ջարդերը սկսվել են 1915-ից տասնամյակներ առաջ: 1915-ը' ցեղասպանական ամենադաժան արարքների տարին, ժողովուրդն առանձնացրել է որպես Մեծ եղեռնի/Մեծ ցեղասպանության տարի:

Սակայն թուրքական հանցագործության քաղաքական բովանդակությունն ավելի շատ խեղաթյուրում է ոչ այնքան 1915-ը դիտավորությամբ կամ վրիպումով ցեղասպանության սկիզբ համարելը, որքան այդ քաղաքականության ժամանակային սահմանափակումը 1923-ով Օսմանյան կայսրության պատմության ավարտով1: Կատարված ոճիրը համաշխարհային պատմությունից դուրս մղելու, հանցագործության ուրացման մինչ օրս շարունակվող փորձերը, Եղեռնի զոհերի ինչքի սեփականումը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը շրջափակման օղակում խեղդելու գործելակերպը, հայոց դարավոր մշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումը, ցեղասպանությունից փրկվածների բռնի դավանափոխումն ու թուրքացումը այս բոլորն Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն են, որն իր հիմնադրման առաջին օրից հետևողականորեն տարել ու հիմա էլ առաջ է տանում հանրապետական Թուրքիան, պետություն, որը հիմնել են Եղեռնին անմիջականորեն մասնակցած այդ երկրի քաղաքական ուժերը:

1 Մենք դրանով նոր բան չենք ասում: Թեմային նվիրված գրականության մեջ այդ հանգամանքին բազմաթիվ անդրադարձներ են եղել: Ջոն Կիրակոսյանը փաստն ավելի ընդգծելու համար այն ամրագրել է իր «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ից մինչև մեր օրերը») (Երևան, 1983) գրքի վերնագրում և գրքում առանձնացրել հատուկ գլուխ «Օսմանյան կայսրությունը խորտակվեց: Հայասպանությունը շարունակվեց»: Զարմանալի է, որ պաշտոնական մեր փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանաձևումները շրջանցում են այդ իրողությունը:

19

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Երրորդ դիտարկում թուրք ժողովուրդը և թուրքական իշխանությունները հավասարապես պատասխանատու են կատարվածի համար, որովեետե հավասարապես մասնակցել են ոճրին

Մերօրյա թուրքերն ազգամիջյան հարցերում իրենց քաղաքական վարքը ժառանգել են իրենց նախնիներից' միջնադարում Առաջավոր Ասիա խուժած օղուզներից ու սելջուկներից, որոնք երկրատարածքի արգավանդ դաշտերին ու արոտավայրերին տիրելու և տեղում ամրանալու այլ եղանակ չգիտեին, քան դրանց տերերին դուրս մղելն ու կոտորելը, նրանց բնակավայրերի ավերումն ու թալանը, որին մասնակցում էին ամբողջ ցեղով: Արյունոտ այս կենսակերպը պահպանվեց նաև այն բանից հետո, երբ գրավյալ տարածքներում նրանք հիմնեցին միջնադարյան պետական կազմավորումներ և ապա նաև կայսրություն: Բայց նույնիսկ դրանից հետո թուրքերը պահպանեցին քոչվորական շրջանում ձևավորված կենսակերպի հիմնական բնութագրերը, որոնք ազգային զարգացումը սահմանափակում են էքստենսիվ զարգացման' քանակական աճի ու տարածական ծավալման կաղապարում: Նկատենք, որ մասնագիտական գրականության մեջ բնավ ուշադրության չի արժանացել այն կապը, որ կար տարածաշրջան մտած և իրենց հետագայում «օսմանցիներ» կամ «մուսուլմաններ» անվանած օղուզների, սելջուկների և այլ թյուրքական ցեղերի քոչվորական կացութաձևի ու նրանց ազգային ինքնության բացակայության փաստերի միջև: Որոշակի էթնիկական հանրության ազգային ինքնությունը ձևավորվում է պատմականորեն: Քոչվորությունը որպես տնտեսվարման էքստենսիվ եղանակ, ընդունակ չէ էթնիկական հանրությանը տրամադրել «ինքնության փաստերով» հարուստ պատմություն: Մի արոտավայրից մյուսը տեղափոխվելու կամ ալպիական արոտավայրերից նորից ձմեռանոցները վերադառնալու կրկնվող «պատմությունը» քաղաքական իրադարձություններով հարուստ լինել չէր կարող, որով հագեցած է նստակյացու-թյան և տնտեսական զարգացման ինտենսիվ ուղու վրա գտնվող ցանկացած ժողովրդի պատմություն: Այստեղից էլ հասկանալի են դառնում թուրքի պատմական հիշողության աղքատությունը և նոր արոտավայրեր գրավելու տենդում անցած ուղու կարևորությունը կորցրած պատմության հեշտ մոռացումը: Մոնղոլների հետապնդմամբ տարածաշրջան թափանցած քոչվոր թյուրքական ցեղերի համար ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (երեկը, անցյալը) այն արժեքը չուներ, ինչ ուներ նստակյաց ժողովրդի համար: Նրա համար կարևորը ԱՅՍՕՐՆ է:

20

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանապան

Փոքր Ասիա թափանցած քոչվոր թյուրքերը կարող էին ունենալ կենցաղային սովորույթներ, հեքիաթներ, հիշողություններ ու առասպելներ արոտավայրեր գրավելու համար մղած ճակատամարտերի մասին, բայց չէին կարող ունենալ, այսպես ասած, ներքին քաղաքական պատմություն, որը նրանց ինքնության անորոշության կամ պակասավոր ինքնության պատճառ դարձավ նաև հետագա դարերում: Նստակյացության անցնելուց հետո նրանց քաղաքական պատմության սկիզբ կարող է համարվել 1326 թվականին Օսմանի գլխավորությամբ Բուրսայի գրավումը և այն նոր պետության մայրաքաղաք հռչա-կելը: Սեփական գրի ու գրականության և ազգային պատմության բացակայության պայմաններում իսլամը լցրեց մշակութային ինքնության դատարկությունը: Արաբը և պարսիկը, որոնցից նա ընդունել էր իսլամը, հազարամյակների քաղաքական պատմության ու գրավոր մշակույթի տերեր էին: Օսմանցի թյուրքը, որ երեկվա քոչվորն էր, ասպատակելու, ավերելու և զավթելու «մշակույթից» բացի բարձր կարգի որևէ արժեք չուներ ուրիշներին կամ ինքն իրեն ներկայանալու համար և ընդհուպ մինչև 20-րդ դարը պիտի ներկայանար «ես մուսուլման եմ» կամ «օսմանցի եմ» ինքնության այցետոմսով: Գրականության մեջ լայնորեն տարածված այն կարծիքը, թե, իբր, իսլամը դուրս է մղել ազգայինը թուրքի ինքնությունից և մոռացության մատնել նրա պատմությունը, զուրկ է հիմքերից (դրանց քննությունը տե ս Танер Акчам, «Турецкое национальное «Я» и армянский вопрос», М., 1955, стр. 19-34 ): Նա նստակյաց ժողո-վուրդների պես «ներքին քաղաքական պատմություն» չուներ, որ իսլամի մամլիչի տակ մոռանար: Թուրքը հայտնվել էր մի երկրամասում, որի ժողովուրդները, առանց բացառության, ավելի բարձր քաղաքակրթական արժեքների կրողներ էին: Այդ արժեքներին հաղորդակցվելու և դրանք որդեգրելու դեպքում նա պիտի ձուլվեր տեղացիներին: Նա ընդունակ չէր կանգնելու գիտական ու բարձր մշակութային մրցակցության ուղու վրա և իրեն պիտի գտներ ժողովուրդների հպատակեցման քաղաքական հնարքներում, իշխանության ու բռնության «արվեստում» կատարելագործվելու իրեն հարազատ ոլորտներում: Թուրքը ոչ միայն անհաղորդ մնաց կայսրության ժողովուրդնե-րի քաղաքակրթական ձեռքբերումներին, այլև ամեն կերպ խոչընդոտեց նրանց զարգացմանը: Կայսրության տիրապետության հարյուրամյակները դարձան հետընթացի մռայլ ժամանակներ նրա բոլոր ժողովուրդների համար:

21

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ցեղասպանության ուրացման, պատմական փաստն ագրեսիվ քարոզչությամբ ժխտելու մերօրյա Թուրքիայի վարքը ցույց է տալիս, որ այն չի փոխել ցեղասպանածին իր բնույթը և որ այդ իմաստով գլոբալ քաղաքակրթական վտանգ է ներկայացնում:

Ծավալապաշտության կայսերական զինանոցում, արյունոտ զենքերից բացի, հայտնվեց նորը ժողովրդագրական գրոհը1: Թուրքական իշխանություններն ու թուրք ամբոխը արշավանքների ժամանակներից եկած ավանդույթով միասնական մնացին կայսրության այլազգի և այլադավան բնակչությանը թալանելու, շահագործելու, կոտորելու, ուրիշների հողերում ամրանալու հարցում: Ամբոխը մնաց թուրքական ազգային վարքը բնութագրող բանալի երևույթը, որն արտացոլում է իշխանությունների և թուրքական զանգվածի միասնությունը «այլոց» նկատմամբ տարվող քաղաքականության մեջ1 2: Կողոպուտի և կոտորածի «մշակույթ» որդեգրած ժողովուրդը և իր հիմնած պետությունը պատմական հեռանկար չէին կարող ունենալ, և արդեն XIX դարում ակնհայտ էր, որ Օսմանյան կայսրությունը ոչ միայն դուրս է մնացել քաղաքակրթության ընդհանուր ընթացքից, այլև խոչընդոտում է այդ ընթաց-քին3: XIX-XX^. սահմանագծին վերացման դատապարտված այդ պետականության ճգնաժամի պայմաններում էր, որ հպատակ ժողովուրդներին անխնա շահագործելու և թալանելու ավանդույթով ձևավորված ու պետության օրենքներով արտոնված կենսակերպը վերաճեց ցեղասպանական գիտակց-

1 Կայսրության ժողովրդագրական քաղաքականության զինանոցը չէր սպառվում գրաված տարածքների բերրի արոտավայրերը զավթելու համար տեղի ժողովուրդների բնակավայրերի ավերումով և բնակչությանը սրի քաշելով, թուրքերին տրված ամենատարբեր արտոնություններով: 1365 թվականին սուլթան Մուրադ Առաջինի մտցրած, այսպես կոչված, արյան հարկը (դեշիրմե), որով քրիստոնյա ժողովուրդներն իրենց 12-14 տարեկան տղա երեխաներին «տալիս» էին սուլթանին ենիչերիների զորախմբերում ծառայելու համար, նաև ժողովրդագրական քաղաքականության նպատակներ հետապնդող ծրագիր էր: Այդ պատանիներին դաստիարակության էին հանձնում թուրքական ընտանիքներին, հավատափոխ էին անում, նրանցից պատրաստում մարզված զինվորներ' հենց քրիստոնյաների դեմ կռիվներում օգտագործելու համար:

2 Իր «Турецкое национальное «Я» и армянский вопрос» (М., 1955) գրքում Թաներ Աքչամը «Քաղաքացիական բնակչության մասնակցությունը ցեղասպանությանը» վերնագրով հատուկ ենթաբաժին է հատկացրել (էջ 114-119) այդ հարցին: Բավական է թերթել թեմային նվիրված փաստագրական կամ վերլուծական գրականությունը համոզվելու համար, որ ամբոխը թուրքական քաղաքական մշակույթի դրսևորման բանալի երևույթ է: 1918թ. Բաքվի մարտյան դեպքերի ականատեսներից մեկը, ըստ Մայքլ Սմիթի, մարդկանց կատաղի այդ զանգվածն անվանել է սև ամբոխ qara deste. Տե ս Майкл Смит, Память об утратах и азербайджанское общество // Азербайджан и Россия: общества и государства, М., 2001, стр. 95.

3 The Economic Decline of Empires, edited by Carlo M. Cipolla, New York, 2010, p. 227.

22

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանասյան

ված վարքի: Այդ գիտակցության ու վարքի կրողները պետական պաշտոնյաների փոքրիկ խումբ կամ հասարակության նեղ շերտ չէին: Հայերի, հույների, ասորիների ցեղասպանության իրական հանցագործը թուրքական հասարակության մեջ մեծամասնություն կազմող այն խավն էր, որի ձեռքերում են եղել պետական իշխանության լծակները թե Օսմանյան կայսրությունում, թե հանրապետական Թուրքիայում, և որն այսօր ինքն իրեն շարունակում է վերարտադրել հասարակության բոլոր շերտերում պետական վերնախավից ու ստորադաս վարչական օղակներից սկսած մինչև «շարքային թուրքը»1: Այսօր էլ այդ զանգվածը, այլ ոչ թե դրան ընդդիմադիր սակավաթիվ խավն է որոշում եղեռնագործության ուրացման հարցում թուրքերի պետական քաղաքականությունը: Այդ հանգամանքն է միավորում մի կողմից թուրք ժողովրդի, մյուս կողմից Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի պատասխանատվությունը մարդկության դեմ կատարած հանցագործության համար: Նույն այդ հանգամանքն է միավորում «ցեղասպան Թուրքիա» և «ցեղա-սպան թուրք» հասկացությունները, որոնք տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս ապրող ժողովուրդներն ընկալել են որպես հոմանիշներ ու ամրագրել բերնեբերան անցնող «Այստեղով անցել է թուրքը»1 2, «Թուրքը մնում է թուրք» և այդ կարգի լայնորեն հայտնի այլ արտահայտություններում: Թուրքական դեպքի համար «Ցեղասպանությունը պետական քաղաքականություն է» ձևակերպումն ակնհայտորեն թերի է այդ ոճրին թուրքերի զանգվածային մասնակցության պատճառով: Այս ճշմարտությունը հաճախ չի բարձրաձայն-վում բարեպաշտության ու նրբանկատության անհարկի նկատառումներով, այն դեպքում, երբ միայն դրա գիտակցումը կօգնի թուրք ժողովրդին ճանաչել ինքն իրեն և թոթափել մեղքի բեռը: Քանի դեռ հանցանքն ուրացողների զանգվածը թուրք հասարակության մեջ մեծամասնություն կկազմի և կպայմանավորի պետական քաղաքականությունը, ազգասպանությունը կմնա թուրքի ինքնության և նրա պետականության բնութագիրը: Ահա թե ինչու

1 Հատկանշական է, որ Թալեաթն իր հուշերում նաև իր մեղքը թեթևացնելու համար խոստովանում է, որ ջարդեր իրագործողները ժողովուրդը և մի շարք պաշտոնյաներ են եղել (տե ս Թալեաթ փաշայի հուշերը (թարգմանություն թուրքերենից), ՀԽՍՀ Արևելագիտության ինստիտուտ, 1963, էջ 7879, 129-130)։

2 Եվրոպայում և մեր տարածաշրջանում լայնորեն հայտնի «The Turks have passed by here All is in ruins and mourning» արտահայտությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Վիկտոր Հյուգոյին (http://www.lewrockwell.com/2013/09/eric-margolis/ruins-and-mourning):

23

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Թուրքիային հասցեագրված ուղերձները նաև թուրք ժողովրդին ուղղված ուղերձներ են:

Չորրորդ դիտարկում Թուրքիան հիմնել ու շարունակում է հիմնել ցեղասպան պետություններ, միջազգայնորեն լեգալացնելով ցեղասպանական պրակտիկան

Թուրքական քաղաքակրթության ցեղասպանածին բնույթը XX դարում դրսևորվել է ոչ միայն Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս հայերի, հույների և ասորիների բնաջնջման, այլև ազգասպանության նույն մշակույթից սերված պետություններ հիմնելու ձևով: Այն արդեն հիմնել է քաղաքակրթական իր գենը կրող պետություններ' Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հույների, իսկ Ադրբեջանական Հանրապետությունը Նախիջևանի և Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանության ճանապարհով: Ակնհայտ է ազգասպանության թուրքական քաղաքական մշակույթի ազդեցությունը Հարավսլավիայի տրոհման և մեր օրերում Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներում:

Թուրքական նախագծով հիմնված առաջին պետությունն այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն էր, որը 1918-ի սեպտեմբերին հիմնեցին հայերի կոտորածներով Բաքու հասած թուրքական զորքերը1: Երկրատարածքում XX դարում «Ադրբեջան» անունը կրող

պետությունների կերպափոխությունները նրանցում անփոփոխ են թողել էթնիկ թուրք այն զանգվածի ցեղասպանածին վարքը, որը նա պատմականորեն ուներ այդ մշակույթի կրողը լինելու հանգամանքով և որի ձեռքերում հայտնվել էր իշխանությունն Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունում, Խորհրդային Ադրբեջանում և մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունում: Խորհրդային տարիներին նոր ադրբեջանական ազգ ձևավո-

1 Կոտորածները երկրատարածքի ժողովրդագրական դեմքը փոխելու նպատակն էին հետապնդում: Հրկիզվեցին տասնյակ հայկական և ուդիական բնակավայրեր: Եթե 1914թ., օրինակ, Նուխու, Գյոք-չայի, Շամախու և Արեշի գավառներում 73.526 մարդ կար, ապա 1921 թվականին այդ թիվը նվազել էր գրեթե վեց անգամ (12.716 մարդ): Եթե Նուխու գավառում հայերը 1917 թվականին կազմում էին բնակչության 20,2%-ը, ապա թուրքական ռազմարշավից ու մուսավաթական տիրապետությունից հետո 2,4%-ը: Պատկերը գրեթե նույնն էր մյուս գավառներում: Աղդաշի գավառում, օրինակ, ուր հայերն ազգաբնակչության 19,5%-ն էին կազմում, գրեթե հայ չմնաց (0,7%): Ի դեպ, նույն ճակատագրին արժանացան ռուսական բնակավայրերը հատկապես Սալյանի ու Լենքորանի գավառներում: 1914թ. տվյալներով այդ շրջաններն ունեին 40.800 ռուս ազգաբնակչություն, որից 1921 թվականին մնացել էր ընդամենը 14.921 ռուս (տվյալները ըստ БЭС, т. 1, 1926, стр. 642):

24

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանասյան

րելու ստալինյան նախագծի պատանդ դարձած բոլշևիկյան կենտրոնը չտեսնելու է տվել ազգային հալածանքներով հանրապետությունից հայերի դուրսմղման Բաքվի քաղաքականությունը, որն արդեն յոթանասունականնե-րին հանգեցրել է Նախիջևանի հայաթափմանը, իսկ 1988-ին Սումգայիթից սկսած, ստացել է ողջ հանրապետությունում հայերի զանգվածային ջարդերի բնույթ: Ինչպես Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում միայն հայությունը չէր ցեղասպանության քաղաքականության թիրախը: Միաժամանակ, տարվում էր բնիկ իսլամադավան ժողովուրդների բռնի ուծացման քաղաքականություն: Դրան դիմագրավելու միակ ձևը յուրօրինակ ազգային ընդհատակ անցնելն էր, որտեղ այսօր գտնվում է լեզգիների, թալիշների, թաթերի և բնիկ մյուս ժողովուրդների մեծ մասը: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին երբեմնի բազմազգ Խորհրդային Ադրբեջանի էթնիկական քարտեզից անհետացել էին երկրամասի'բռնությամբ «ադրբեջանցի» դարձած իսլամադավան բոլոր ժողովուրդները: Այն, ինչ տեղի է ունեցել թուրքական բանակի ստեղծած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունում, այն, ինչ տեղի է ունեցել ռուսական 11-րդ կարմիր բանակի հիմնադրած Խորհրդային Ադրբեջանում և ինչ տեղի է ունենում մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունում, ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացներից: Հետ-խորհրդային Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը եկավ հաստատելու, որ ցեղասպանը ազգությամբ նույն թուրքն է թե Անկարայում, թե Բաքվում: Բանաձևն ամրագրում է այն ընդհանրությունը, որ միավորում է թուրքերին1: Եվ դա այն է, որ թուրքը թե Առաջավոր Ասիայում իր գրաված տարածքներում, թե Հարավային Կովկա-սում, որտեղ քողարկվել է մեկ «մուսուլման», մեկ «կովկասյան թաթար», մեկ «ադրբեջանցի» դիմակների տակ, հետևողականորեն տարել ու տանում է տարածաշրջանի այլ ազգերի սպանության քաղաքականություն: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակումը Թուրքիան և Ադրբեջանական Հանրապետու-

1 Թուրքերին, բայց ոչ թյուրքերին: Այս ճշգրտումը խիստ կարևոր է, քանի որ Անկարայի ու Բաքվի տեսաբանները հաճախ են փորձում իրենց իրագործած եղեռնագործության մեղսակից դարձնել թյուրքական մյուս ժողովուրդներին պնդելով, թե ցեղասպանության հարցում թուրքերին ներկայացվող մեղադրանքն ընդհանրապես թյուրքական էթնոսին հասցված վիրավորանք ու մեղադրանք է:

25

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

թյունն իրագործում են համատեղ: Պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմում հայկական բնակավայրերն էին հրետակոծությունների ու ռմբակոծությունների հիմնական թիրախը: Պատահական չէ, որ Բաքվում հայասպան ադրբեջանցիներին' սում-գայիթյան ցեղասպանության հանցագործներին ու Բուդապեշտում հայ գործընկերոջը կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնում են այնպես, ինչպես Թուրքիայում հերոսացնում են Եղեռնի գլխավոր հանցագործներ Թա-լեաթին ու Էնվերին: Նույն ժողովուրդն է, նույն քաղաքական վարքը: Արևելյան Անդրկովկասում և Նախիջևանում հայերի ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության թուրքական նույն քաղաքականության դրսևորումն է' իրագործված «Ադրբեջան» ցուցանակը կրող պետությունների կողմից, որոնցից վերջինը մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունն է:

1 օ

Հինգերորդ դիտարկում ինչո ւ չեն պատմել ցեղասպան հանցագործին խոշոր տերությունները

Դեռևս 1915թ. մայիսին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարվող գազանությունները որակել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններ» և համաձայնվել, որ թուրքական կառավարությունն այդ հանցագործության համար պետք է պատժվի1: Թվում էր, թե խոշոր տերություններն Առաջին աշխարհամարտից հետո պիտի ի կատար ածեին այդ պատիժը' կանխելու համար հանցագործության կրկնությունը: Թվում էր, թե մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարված այդ հանցագործության վտանգը գիտակցված է: Պարզվեց, սակայն, որ այդպես չէ: Քաղաքակրթության համար մահացու ազգասպանության թուրքական բացիլի տարածման սպառնալիքն անտեսվեց: Արևմուտքը համամարդկային շահը ստորադասեց Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի դեմ օգտագործելու կասկածելի ծրագրին և 1923թ. Լոզանում գզրոցը նետեց իր իսկ ընդունած Սևրի պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական հողերի մի մասում հայերի պետականության վերականգնումը1 2: Հատուկ ընդգծել է պետք, որ հայերին աջակցելն իրենց պատմական հայրե-

1 The Messenger online http://www.messenger.com.ge/issues/2161_august_2_2010/2161_econ_two.html

2 W.A. Shabas, Genocide in International Law, Cambridge, 2000, p. 16.

26

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանապան

նիքում պետականության վերականգնման հարցում, ինչ նախատեսվում էր Սևրի պայմանագրով, չէր նշանակի պատիժ ոճրագործի համար: Դա պետք է ընդամենը նշանակեր, որ խոշոր տերությունները պաշտպանում են սեփական հայրենիքում իր պետականության վերականգնման հայերի օրինական իրավունքը: Սակայն 1923թ. Լոզանում նրանք չարեցին նույնիսկ այդ նվազագույնը: Հայկական հողերը թողնվեցին ցեղասպան Թուրքիային: Հանցագործությունը ոչ միայն չպատժվեց, այլև խրախուսվեց: Ավելին: Արևմուտքը թուրքին ներելու (իրականում' խրախուսելու) քաղաքական ուղեգծում տասնամյակներ շարունակ դարձավ Հայոց ցեղասպանությունը լռության փականի տակ պահելու, կատարվածը պատմությունից դուրս մղելու թուրքական ծրագրի մասնակիցը:

ռ

Միայն Ադոլֆ Հիտլերը 1939-ին խախտեց լռությունը «իսկ ով է հիշում այդ մասին» հարցով, բայց ոչ թե թուրքերին դատապարտելու, այլ թուրքերին ընդօրինակելու համար: Բոլշևիկյան Ռուսաստանը հետ չէր մնում Արևմուտքից: Մեծ եղեռնից ընդամենը մի քանի տարի հետո, փորձելով իր կողմը քաշել «իմպերիալիզմի դեմ պայքարող» Թուրքիային, Մոսկվան նրան նվիրաբերեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն, սուրբ Արարատ լեռը, որ երբևիցե Օսմանյան կայսրությանը չէր պատկանել: Դրան հետևեցին նոր նվիրատվություններ: Թուրքիայի պահանջով Մոսկվան հայկական Նախիջևանն ու Լեռնային Ղա-րաբաղը բռնությամբ օտարեց Խորհրդային Հայաստանից և մտցրեց Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ1:

Թվում էր' նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան արժանի պատիժ կկրեր Երկրորդ աշխարհամարտից հետո: Բայց համամարդկային շահերն ու արժեքները նորից զոհաբերվեցին' այս անգամ «Խորհրդային Միություն-Արևմուտք» քաղաքական խաղերում: Նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան պատերազմից դուրս եկավ առանց կորուստների: Հայկական տարածքներն այս անգամ ևս թողնվեցին նրան:

ԽՍՀՄ տրոհումն Արևմուտքին նոր առիթ տրամադրեց հստակ դիրքորոշում դրսևորելու ցեղասպանությունն ազգային հարաբերությունների պրակտիկայից դուրս մղելու, ցեղասպանական ակտերը դատապարտելու, ցեղա-

1 Մենք պատահաբար չէ, որ դիմում ենք «մտցվեցին Խորհրդային Ադրբեջանի սահմանները»: Կարսի պայմանագրով Նախիջևանը չի տրվել Խորհրդային Ադրբեջանին որպես տարածք, որտեղ այն սուվերեն իշխանություն պիտի ունենա: Այն տրվել է Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը: Եվ միայն:

27

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

սպան կառավարություններին ու պետություններին պատժելու հարցում: Թվում էր, հայաթափված Նախիջևանը, «Ադրբեջանի ժողովրդական ճակատում» միավորված թուրք ջարդարարների կողմից մեկը մյուսի հետևից իրագործված «սումգայիթները»1 Արևմուտքի համար կասկածի տեղ չպիտի թողնեին կատարվածը ցեղասպանություն որակելու համար: Սակայն

արևմտյան մայրաքաղաքները խուսափեցին սկզբունքային գնահատականներից և բավարարվեցին հերթապահ հայտարարություններով: Ավելին, ցեղա-սպանի դեմ ազատագրական պայքարի ելած Արցախ-Ղարաբաղին 1988-ից ի վեր բարոյապես քաջալերող Արևմուտքը, որը Մոսկվայից պահանջում էր գտնել խնդրի այնպիսի լուծում, որը կհամապատասխանի արցախահայու-թյան հայացքներին, 1991-ին, երբ ԽՍՀՄ տրոհումն ընդունել էր անշրջելի բնույթ, երես թեքեց Ղարաբաղից: Պարզվեց, որ այն միայն ԽՍՀՄ-ը կազմա-քանդելու նպատակով է քաջալերել Ղարաբաղյան շարժումը' նրանում տեսնելով խորհրդային գերտերության փլուզման պայթուցիկը: Պարզվեց, որ ԽՍՀՄ-ը միութենական հանրապետությունների կազմաքանդելու ծրագիրն օրակարգում է եղել 1988-ից ի վեր: Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղ ոչ թուրք իսլամադավան ժողովուրդները ցեղասպանվել էին բռնի ուծաց-մամբ, իսկ հայերը արյունալի ջարդերով, ճանաչվեց նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում' իրեն չպատկանող Նախիջևանով և ազատագրական պայքարի ելած Արցախով: Քաղաքական այդ որոշմամբ Արևմուտքը ոչ միայն դավաճանեց ժողովրդավարության իր կողմից հռչակված իդեալներին, այլև խրախուսեց ցեղասպանին և սադրեց ղարաբաղյան պատերազմը արտոնելով Բաքվին «արդարացի» պատերազմ սկսել գործող պայմանագրերով իրեն չպատկանող հողերի «ազատագրության» համար տարածքային ամբողջականության սկզբունքը դարձնելով ցեղասպանության քողարկման միջոց: Բաքուն ներվեց ունենալով միջազգային իրավունքի և համամարդկային բարոյական նորմերի ավելի բացահայտ խախտումների բեռ:

1 Հատկանշական է, որ ջարդարար ամբոխներին միավորող կազմակերպությունը կրում էր հենց Ժողովրդական ճակատ անվանումը իր անվամբ իսկ հաստատելով Ադրբեջանի թուրքական զանգվածի ու իշխանությունների միասնությունը կոտորածների հարցում: Նույնը ժամանակին տեղի է ունեցել Թուրքիայում, որտեղ այսպես կոչված հակաիմպերիալիստական ազատագրական պայքարն ընդունել է հայերի ու մյուս բնիկ ժողովուրդների կոտորածներ բնույթ, իսկ նույն «գործին լծված» հանցագործների ու ավազակների խմբերն իրենց անվանում էին «աշխարհազոր» (куваи миллийе): Տե ս Танер Акчам, Турецкое национальное «Я» и армянский вопрос», М., 1995, стр. 132144. (Գիրքը 1992-ին Թուրքիայում լույս տեսած համանուն գրքի ռուսերեն թարգմանությունն է):

28

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄաևապաև

Արևմուտքն ընդհանրապես անտեսեց ադրբեջանահայության ցեղասպանությունը: Եվ այդ ամեննը այն նավթի համար, որը կարող էր ավելի հեշտ ստանալ այն Ադրբեջանից, որը պատժված կլիներ հայերի ցեղասպանության համար, որտեղ ազգային ընդհատակից ազատված կլինեին Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդները և որը դրված կլիներ ժողովրդավարական զարգացման ուղեգծում:

Վեցերորդ դիտարկում Եղեոեը հասկացություն է, որն ունի ժողովրդին իր հայրենիքումցեղասպանելու իմաստ

Հատուկ քննության կարիք ունի թուրքական ոճրագործության որակումը: Անկասկած, այն համապատասխանում է «ցեղասպանություն» հասկացության միջազգայնորեն ընդունված սահմանմանը: Բովանդակային առումով հասկացությունն ընդգրկում է այն ընդհանրությունները, որոնք բնորոշ են ցեղասպանական տարբեր ակտերին, և չի արտացոլում նման ակտերի առանձնահատկությունները: Միայն հրեաներին է հաջողվել հասնել այն բանին, որ նացիստական Գերմանիայի կողմից իրենց հանդեպ իրագործված ցեղասպանության առանձնահատկությունն արձանագրող «ողջակիզում» հասկացությունը ստանա միջազգայն տարածում: Ողջակիզումը որպես ցեղասպանության տեսակ, ընդգծում է նույն ազգին կամ համայնքին պատկանող մարդկանց բնաջնջման եղանակը գազախցերում վառելը: Հայոց ցեղասպանությունը ևս ունի առանձնահատկություն, և դա այն է, որ ողջ մի ժողովուրդ սրի է քաշվել իր հայրենիքում: Թուրքերի իրագործած ոճրագործության հետևանքով հայը զրկվել է իր հայրենիքից: Հայոց ցեղասպանության այդ առանձնահատկությունն արտացոլված է Եղեռն հասկացության մեջ, և ժամանակն է, որպեսզի «ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում» բովանդակությունն ունեցող այդ հասկացությունը շրջանառվի և ամրագրվի միջազգային փաստաթղթերում:

Յոթեյայւդ դիտարկում պատմությանյաւմերանդը

Ցեղասպանական ակտեր եղել են նաև մինչև XX դարը: Բայց Հայոց ցեղասպանությունն առանձնանում է նրանով, որ ոճիրը կատարվել էր միջազգային քաղաքական այնպիսի համակարգում, որն ուներ վայրագությունը կանխելու կամ ոճրագործին պատժելու ներուժ: Ի դեմս Առաջին աշխարհա-

29

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

մարտում հաղթանակած խոշոր տերությունների այդ ներուժն արդեն կար: Չկային ցեղասպանության վարակի տարածման վտանգի գիտակցումը և դրա դեմ համատեղ պայքարի քաղաքական կամքը: Միջազգային անվտանգության համար պատասխանատու խոշոր տերությունները չգիտակցեցին, թե ինչ ճակատագրական սխալ թույլ տվեցին 1915-ից հետո չսպանելով ցեղասպանության բացիլը: Դա սովորական սխալ չէր: Դա հանցավոր անտարբերություն էր պատմության կողմից նրանց տրված պատասխանատվության հանդեպ: Նրանք ոչ միայն ներեցին, այլև խրախուսեցին ցեղասպանին լռության մատնելով ոճիրը և ձախողելով իրենց պատմական հայրենիքում հայոց պետականության վերականգնման պատրաստի նախագծը: Դա չէր կարող չանդրադառնալ միջազգային ողջ համակարգի ու պատմության հետագա ընթացքի վրա, չէր կարող անհետևանք մնալ ոչ հանցագործի, ոչ նրան «պարտակողների» համար:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Թուրքը ձեռք բերեց անպատժելիության ու ամենաթողության բարդույթ և վստահություն, որ ցեղասպանությունը, բռնությունը, ամենաթողությունը ազգամիջյան ու միջազգային հարաբերություններում կարելի է դարձնել քաղաքական պրակտիկայի սովորական, ըստ էության լեգալացված գործիք: Մարդկության դեմ կատարված և չպատժված ծանրագույն հանցագործության թուրքական նախադեպը Երկրորդ աշխարհամարտից հետո խթանեց ոճրի ընդօրինակումը բոլոր այն ուժերի կողմից, որոնք ունեին իրենց հարցերը նման ձևով լուծելու հակումներ: Ցեղասպանությունների, ահաբեկչությունների, բռնությունների համավարակն այսօր տարածվում է աշխարհով մեկ, և մտքով կույր պիտի լինել չտեսնելու համար, որ նորագույն պատմության մեջ դրանց ակունքը թուրքերի կողմից մարդկության դեմ կատարված ու անպատիժ մնացած հանցագործությունն է: Մտքով կույր պիտի լինել չտեսնելու համար, որ անպատժելիության, այլատյացության, անհանդուրժողականության և ամենաթողության իր չափումներում ահաբեկչությունը նույնանում է ցեղասպանության հետ, դառնում նրա կերպափոխված տարատեսակը: Կիպրոս, Ադրբեջան, Հարավսլավիա, Ռուանդա, Կամբոջա... Նյու Յորք - սեպտեմբերի 11, Առևտրի կենտրոն, Փարիզ - 7 հունվարի, Շարլի Էբդո... Սրանք կործանարար այն բումերանգներն են, որ խոշոր տերությունները նետել են պատմությանն անցյալ դարասկզբին, և որոնք այսօր վերադառնում ու հարվածում են իրենց ու ողջ մարդկությանը:

30

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ԱՄանապան

Խնդիրն ունի նաև այլ կողմ: Ակնհայտ է, որ չպատժված ցեղասպանը ձեռք է բերում ավելի խոր ձևախեղված հոգեկերտվածք ու ավելի ագրեսիվ վարք: Բայց միայն ցեղասպանը չի փոխվում: Այլ գիտակցություն ու վարք է ձեռք բերում նաև ոճիրը «պարտակողը», առավել ևս խրախուսողը: Արդեն որերորդ տարին է ԱՄՆ բարձրագույն քաղաքական իշխանությունը խուսափում է թուրքական ոճիրն իր անունով կոչելուց' Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնելով քաղաքական անվայել գործարքի առարկա այն հիմնավորումով, թե Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է: Դա չի կարող չձևախեղել այն ազգի հոգեկերտվածքը, որը հավանություն է տալիս կամ ըմբռնումով է ընկալում իր իշխանությունների վարքը թուրքական ոճրի դատապարտման կամ Ղարաբաղին նախ բարոյապես սատարելու և այնուհետև նրան ցեղասպան Ադրբեջանին հանձնելու հարցերում և դառնում անվայել այդ գործարքների կամա թե ակամա մասնակիցը: Ղարաբաղի մասով դա վերաբերում է նաև Եվրոպային, որը ԱՄՆ օրինակով Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչեց իրավունքով ու փաստացի նրան չպատկանող Լեռնային Ղարաբաղով ու Նախիջևանով: Ցեղասպանությունը պատերազմով շարունակելու արտոնությունը Բաքվին տվել է Արևմուտքը, որն այսօր անհասկանալի պարիտետային ուղերձներ է հղում կողմերին հարցի արդար լուծում գտնելու ապարդյուն հորդորներով, չտեսնելու տալով, որ իրական ագրեսորն իր կողմից խրախուսվող հանցագործն է:

ռ

Ի նչն է խանգարում խոշոր տերություններին և առաջին հերթին Արևմուտքին իրերը տեսնել ճշմարտության լույսով: Ինչպես անցյալ դարա-սկզբին, այսօր էլ նրանք չունեն այն բանի սթափ գիտակցումը, որ ցեղասպանությունը մարդկության ինքնասպանության ճանապարհն է:

Չկա այն բանի գիտակցումը, որ ընթացիկ ու անցողիկ շահ սատանալու համար ցեղասպանին պատժելու հարցը չի կարելի դարձնել քաղաքական գործարքների առարկա և պատժելու փոխարեն խրախուսել նրան:

НщФЬ 2015թ.

31

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ

Ալեքսանդր Մանասյան

Ամփոփագիր

Եղեռնը հայ ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում, տասնամյակներ տևած լռությունից հետո համեմատաբար վերջերս է դարձել բաց քաղաքական քննարկման առարկա։ Վերիմաստավորման կարիք ունեն բազմաթիվ փաստեր, ոճրին առնչվող հասկացություններ և ձևակերպումներ, այդ թվում և լայնորեն տարածված և հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևը, որը չի համապատասխանում մարդկության դեմ գործված այդ հանցագործության փաստական ու քաղաքական բովանդակությանը: Առայսօր հանցակազմից դուրս է մնում Արևելյան Անդրկովկասի հայության ցեղասպանությունը։ Համարժեք գնահատական չեն ստացել ինչպես Եղեռնի միջազգային-քաղաքական հետևանքները, այնպես էլ այս հարցում համաշխարհային տերությունների անպատասխանատվությունը որպես միջազգային անվտանգության գլխավոր երաշխավորների, ինչը հանգեցնում է նոր ցեղասպանածին պետությունների ստեղծմանը և այդ հանցավոր վարքագծի լեգալացմանը։

ГЕНОЦИД АРМЯН:

императив политического переосмысления век спустя

Александр Манасян

Резюме

Егеры — Геноцид армянского народа на своей родине — после длящегося десятилетиями периода замалчивания сравнительно недавно стал предметом открытого политического обсуждения. В переосмыслении нуждаются многие факты, относящиеся к злодеянию, понятия и формулировки, в том числе широко распространенная и задающая рамки общественного восприятия проблемы формула «Геноцид армян в Османской империи в 1915-1923гг.», которая не соответствует фактическому и политическому содержанию преступления. По сей день вне состава преступления остается геноцид армянства Восточного Закавказья. Адекватно не оценены как международнополитические последствия Егерна, так и безответственность в этом вопросе мировых держав как главных гарантов международной безопасности, которая ведет к учреждению новых геноцидогенных государств и легализации этого преступного поведения.

32

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

THE ARMENIAN GENOCIDE:

AN IMPERATIVE FOR POLITICAL RECONCEPTUALIZATION A CENTURY AFTER THE MEDZ YEGHERN

ԱՄանապան

Aleksandr Manasyan

Resume

Yeghern - the Genocide of Armenians in their homeland - only recently became a subject for open political discussion, after decades of silence. Numerous facts, concepts and statements concerning Yeghern (The Armenian Genocide) await new interpretation. On the eve of the 100th anniversary of the Armenian Genocide we draw the attention of the world community to some of these facts. The principal conclusion of this analysis stems from the concept according to which the widely held and publicized formula of “The Armenian Genocide in the Ottoman Empire in 1915-1923” does not fully reflect the factual and political content of this crime against humanity. In particular, the massacres of the Armenians in Transcaucasia in 1918 and 1920 escaped the corpus delicti of the crime of genocide. The international political consequences of Yeghern as a crime against humanity have not been fully assessed. In the same manner the consequences of the superpowers' irresponsibility toward the phenomenon of Yeghern has not been comprehended yet in all respects. This is the main reason why new genocidal states have been established and this kind of criminal behavior paves its way to be legalized.

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.