Научная статья на тему 'Տարածաշրջանային զարգացումները Եվ Հայաստանի ազգային անվտանգությունը'

Տարածաշրջանային զարգացումները Եվ Հայաստանի ազգային անվտանգությունը Текст научной статьи по специальности «Право»

CC BY
804
170
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Ռիչարդ Գիրագոսյաե

Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ մրցասպարեզ է հանդիսացել տարածաշրջանային մրցակցող ուժերի համար: Անցած երկու դարերի ընթացքում այն մեծ մասամբ հանդիսացել է տարածաշրջանային շատ ավելի խոշոր ուժերի, մրցակցային հետաքրքրությունների պատանդ, քանի որ հարևան Ռուսաստանը, Թուրքիան Իրանը ամեն գնով իշխանության ազդեցության են ձգտել: Եվ հենց այդ նույն պատմական ուժերը` Ռուսաստանը, Թուրքիան Իրանը, այսօր էլ շարունակում են ազդել որպես տարածաշրջանի գերիշխող դերակատարներ:Այս մրցակցությունը ոչ միայն շարունակվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, այլև խորացավ էներգակիրների հետ կապված նոր շահերի ազդեցությամբ: Տարածաշրջանի երեք երիտասարդ պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի Վրաստանի համար քաղաքական լեգիտիմության, փխրուն տնտեսությունների մի քանի չլուծված կամ «սառեցված» հակամարտությունների համակցությունը նրանց հետ պահեց իրենց հարևան, առավել խոշոր տարածաշրջանային ուժերի հզոր ազդեցությանը դիմակայելուց:Սակայն, ինչն առավել նշանակալից է, պատմական ժառանգության արդի իրողությունների համակցությունը տարածաշրջանային անվտանգության մեջ կտրուկ փոփոխությունների է հանգեցրել: Անվտանգության ասպարեզում այս փոփոխությունները ոչ միայն ընդհանուր տարրեր են ներառում, որոնք տարածվում են էներգետիկ անվտանգության մարտահրավերներից մինչև չլուծված «սառեցված» հակամարտություններից բխող ճնշումներ, այլ նաև յուրահատուկ միտումներ, ներառյալ վերջին ժամանակներս Ռուսաստանի Արևմուտքի միջև լարվածության սրման նոր ալիքը:Հոդվածում հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակային բազմաշերտ ու խոր վերլուծության լուրջ փորձ է արվել` Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Кавказ – «рисковый регион», и здесь в большей степени должно акцентироваться содействие местным экономикам и политике, нежели крупные геополитические программы. Для стабильности эволюционных (а не революционных) изменений предлагаются большие гарантии.В Армении налицо очевидная необходимость укрепления национальной безопасности. Основная миссия заключается в установлении четкого процесса защиты национальной безопасности. Это предполагает как организационные, так и идеологические реформы, включая признание того факта, что самый очевидный недостаток нынешних институтов национальной безопасности Армении – их отсутствие. Даже после недавнего назначения руководителя Совета национальной безопасности Армении этот орган практически не проявляет себя и изолирован от процесса принятия решений по обеспечению национальной безопасности, их вынесения и обсуждения, поскольку большая часть важнейших решений сосредоточена в аппарате президента. Одним из основных предложений, нацеленных на улучшение процесса обеспечения национальной безопасности Армении, является организация Комиссии по национальной безопасности. Существующий Совет национальной безопасности Армении редко собирается как консультационный орган, и даже когда он созывается, то обычно сосредотачивается на осуществлении уже принятых решений. Этот искаженный процесс обусловлен тем, что данный орган подчиняется аппарату президента, что ограничивает возможности долгосрочного стратегического планирования и подготовки. Это для Армении – в свете возникших в последнее время угроз и вызовов национальной безопасности страны – является роковой ошибкой.

Текст научной работы на тему «Տարածաշրջանային զարգացումները Եվ Հայաստանի ազգային անվտանգությունը»

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ռիչարդ Գիրագոսյաե

Հարավային Կովկասի տարածաշրջանը երկար ժամանակ մրցասպարեզ է հանդիսացել տարածաշրջանային մրցակցող ուժերի համար: Անցած երկու դարերի ընթացքում այն մեծ մասամբ հանդիսացել է տարածաշրջանային շատ ավելի խոշոր ուժերի, մրցակցային հետաքրքրությունների պատանդ, քանի որ հարևան Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ամեն գնով իշխանության և ազդեցության են ձգտել: Եվ հենց այդ նույն պատմական ուժերը' Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, այսօր էլ շարունակում են ազդել որպես տարածաշրջանի գերիշխող դերակատարներ:

Այս մրցակցությունը ոչ միայն շարունակվեց Խորհրդային Միության փլուզումից հետո, այլև խորացավ էներգակիրների հետ կապված նոր շահերի ազդեցությամբ: Տարածաշրջանի երեք երիտասարդ պետությունների' Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար քաղաքական լեգիտիմության, փխրուն տնտեսությունների և մի քանի չլուծված կամ «սառեցված» հակամարտությունների համակցությունը նրանց հետ պահեց իրենց հարևան, առավել խոշոր տարածաշրջանային ուժերի հզոր ազդեցությանը դիմակայելուց:

Սակայն, ինչն առավել նշանակալից է, պատմական ժառանգության և արդի իրողությունների համակցությունը տարածաշրջանային անվտանգության մեջ կտրուկ փոփոխությունների է հանգեցրել: Անվտանգության ասպարեզում այս փոփոխությունները ոչ միայն ընդհանուր տարրեր են ներառում, որոնք տարածվում են էներգետիկ անվտանգության մարտահրավերներից մինչև չլուծված «սառեցված» հակամարտություններից բխող ճնշումներ, այլ նաև յուրահատուկ միտումներ, ներառյալ վերջին ժամանակներս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության սրման նոր ալիքը:

Հոդվածում հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակային բազմաշերտ ու խոր վերլուծության լուրջ փորձ է արվել' Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում:

Անվտանգության ասպարեզում դինամիկ փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք պետություններից յուրաքանչյուրը բախվեց տնտեսական և քաղաքական բարեփոխումների, համակարգային անցման և պետության կառուցման բարդ գործընթացին: Տարածաշրջանը շարունակեց պայքարել նաև խորհրդային իշխանության յոթանասուն տարիներից ժառանգած ճնշումները և դրանցից բխող մարտահրավերները հաղթահարելու համար:

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Տարածաշրջանային այս իրողությունների համատեքստում պետություններից յուրաքանչյուրը տարբեր ուղղություններով ընթացավ: Հայաստանը, որը հաստատուն կերպով արմատավորվել է ռուսական ուղեծրում, սատարվում է աշխարհասփյուռ Հայության կողմից։ Ադրբեջանն օգտագործում է Կասպիական ռեսուրսները և Թուրքիայի հետ պատմական կապերի լծակները։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա 1990-ականների ավերիչ քաղաքացիական պատերազմի ժառանգությունը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի կորուստը, հուշեցին Վրաստանին փոխել ռազմավարական կողմնորոշումը, այն է' իր հիմնական «տարանցիկ պետության» դերի շահարկումը, երկրի տարածքը և Սևծովյան նավահանգիստները' որպես տարածաշրջա-նային էներգետիկ կենսական շղթա առաջարկելը (ներառյալ Ադրբեջանին ռազմավարական կապեր տրամադրելը ինչպես Սև Ծովի, այնպես էլ Թուրքիայի հետ) և որպես Արևմուտքի դաշնակից հանդես գալը:

Սակայն խոշոր տերությունների միջև վերջերս տեղի ունեցած շահերի բախումը սպառնում է տարածաշրջանը, ավելի քան մյուսները, վերածել առճակատման թատերաբեմի: Դա ակնհայտ դարձավ 2008թ. Վրաստանի և Ռուսաստանի օգոստոսյան հակամարտության ժամանակ, որը, դուրս գալով Հարավային Կովկասի սահմաններից, առճակատման նոր ժամանակաշրջանի խթան հանդիսացավ:

1. Վրաստանյան հակամարտությունը

Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում հակամարտությունն ի սկզբա-նե կենտրոնացած էր Հարավային Օսիայում, սակայն վրացական ճգնաժամն արագորեն տարածվելով' նոր լարվածություն առաջացրեց Մոսկվայի և Վաշինգտոնի միջև և լրջորեն վնասեց Վրաստանի' ՆԱՏՕ-ին անդամակցելու երկար փայփայած ձգտումներին: Վրացական հակամարտության կողմնակի արդյունքը հավասարապես լուրջ էր, լի Վրաստանի նոր ձևավորվող արև-մտամետ ժողովրդավարական կառավարության նկատմամբ ԱՄՆ նվիրվածության նոր կասկածներով: Սակայն, ինչն էլ ավելի անհանգստացնող է, ճգնաժամը նաև ի հայտ բերեց ռազմավարական առումով մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանին բնորոշ անվտանգության և կայունության դյուրաբեկությունը:

Չնայած Վրաստանի կարևորությունը զգալիորեն աճեց այսպես կոչված «վարդերի հեղափոխությունից» հետո, որն իշխանության բերեց նոր, արևմտա-մետ և ժողովրդավարության առումով ռեֆորմիստ կառավարություն, սակայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին լուրջ անհաջողություն ունեցավ երկրի անջատողական Հարավային Օսիայի շրջանը* Վրաստանի կենտ-

* Հարավային Օսիան «անջատողական շրջան» որակելը արտահայտում է հեղինակի անձնական մոտեցումը այս խնդրին. 2008թ. օգոստոսյան պատերազմում Հարավային Օսիայի ժողովուրդը վերահաստատեց իր ինքնորոշման իրավունքը։ (Խմբ. ծան)

65

Ռ. Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

րոեակաե կառավարության վերահսկողության տակ վերադարձնելու խոստումը կատարելու հաշվարկներում: Օգոստոսյան հակամարտության հետևանքները ոչ միայն թուլացրին նրա անձնական իշխանությունը, խարխլեցին երկրի որպես ՆԱՏՕ-ին անդամակցության հիմնական հավակնորդի դիրքերը:

Հայաստանի համար Վրաստանի օգոստոսյան հակամարտության անմիջական հետևանքները լուրջ էին: Երկիրը մոտ $70 մլն-ի տնտեսական վնաս և կորուստներ կրեց: Վրաստանի տրանսպորտային ճանապարհների փակման հետևանքով, հինգ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում բենզինի պակաս արձանագրվեց: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը, հակամարտությունը կրկին հաստատեց Վրաստանից' որպես հիմնական առևտրային և տրանսպորտային ուղուց, Հայաստանի կախվածության խոցելիությունը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության նոր ռազմավարական քաղաքականության անհրաժեշտությունը: Էներգետիկ անվտանգության առումով բենզինի համապետական մակարդակի ճգնաժամի ակնհայտ և անմիջական ազդեցությունն ընդգծեց Հայաստանի համապատասխան էներգետիկ պաշարներ չունենալու փաստի վտանգավորությունը:

2 Տարածաշրջանային նոր «ձգողականության կենտրոնի» որոնում

Առավել լայն համատեքստում Ռուսաստանի հետ Վրաստանի հակամարտությունն Արևմուտքի համար Վրաստանի տարածաշրջանային «ձգողականության կենտրոն» հանդիսանալու նախկին դերի հանդեպ նոր կասկածների տեղիք տվեց: Նախքան հակամարտությունը Վրաստանը Արևմտյան անվտանգության քաղաքականության կիզակետ հանդիսանալու եզակի առավելություն ուներ: Սահակաշվիլու կառավարության համար Վրաստանի ապագան միանշանակ Արևմուտքի հետ էր' արտացոլելով այն ռազմավարական տեսլականը, որը ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանն անդամակցությունը դիտարկում էր որպես հզորացող Ռուսաստանին սահմանակից առաջին գծի պետության արտաքին անվտանգության հիմնական երաշխիք:

Ավելին, ակնհայտ արևմտամետությունը դիտարկվում է որպես պետական ինքնիշխանության և ամբողջականության լուրջ քայքայվածությունը հաղթահարելու և դրան դիմակայելու ամենաարդյունավետ միջոց: Այս նոր կողմնորոշումը կարևոր անմիջական օգուտներ է ստեղծում' ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ ռազմական կապերը խորացնելուց սկսած մինչև կապիտալի և ներդրումների ներհոսք, քանի որ վրացական կառավարությունն ազատա-կանացրել է էկոնոմիկան և նոր հակակոռուպցիոն արշավ նախաձեռնել:

Դեպի Արևմուտք այս հանդուգն կողմնորոշումը հնարավորություն ըն-ձեռեց Վրաստանին, հիմնական տարանցիկ պետություն լինելու դերից բացի, հավակնել նաև Հարավային Կովկասում Արևմուտքի նոր «ձգողականության

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոսյաե

կենտրոնի» դերին: Այս դերն ամենից ավելի ակնառու երևաց ԱՄՆ-ի կողմից իրականացվող $64 մլն արժողության «Վրաստան. վարժանք և սպառազինում ծրագրում» (44ՍԾ) («Georgia Train and Equip Program» - GTEP) և դրան հաջորդող «Օժանդակության և կայունության գործողությունների ծրագրում» (ՕԿԳԾ) («Sustainment and Stability Operations Program» - SSOP), որոնցից յուրաքանչյուրը Վրաստանը դիտում էր որպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական գործողությունների և շահերի դրոշակակրի (անգամ գերազանցվեցին ԱՄՆ-ի կողմից Կասպից ծովում Ադրբեջանի զինուժի հետ անցկացված վարժանքները): Սակայն այս ամենը նպաստեց նաև այն բանին, որ Վրաս-տանը չափից ավելի ինքնավստահ դառնա, չնայած այն իրողությանը, որ ԱՄՆ ռազմական ծրագրերից և ոչ մեկը երբևէ նպատակ չէր ունեցել Վրաստանի զինված ուժերին որևէ իրական ռազմական պատրաստականություն կամ հարձակողական կարողություն տրամադրել:

Այսինքն' վարժանքի և սպառազինման ծրագիրն իրականում նախագծված էր որպես ճկուն, փուլային ուսուցման նախաձեռնություն, և ընդամենը ուսուցում և հանդերձանք էր տրամադրել երեք հազարից պակաս զորքի' նպատակ ունենալով նրանց ապահովել սահմանափակ հակաահաբեկչական կարողություններով: Նույն կերպ էլ ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Օժանդակության և կայունության գործողությունների ծրագիրը» ընդամենը նպատակ ուներ ընտրված վրացական միավորումները պատրաստել Իրաքում տեղա-կայելու համար, որպեսզի վերջիններս օգնեն ԱՄՆ «Իրաքի ազատագրման գործողության» (ԻԱԳ) իրականացմանը (Operation Iraqi Freedom - OIF):

Սակայն Վրաստանին ապավինելու նոր կասկածները խթանեցին նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային «նոր ձգողականության կենտրոն» գտնելու որոնումները: Վրացական ղեկավարության հանդեպ Արևմուտքի դժգոհությունները, թեև դրանց մի մասը սկսվել էր օգոստոսյան հակամարտությունից դեռևս շատ առաջ, գագաթնակետին հասան այն բանից հետո, երբ Վրաստանի ղեկավարներն անտեսեցին Արևմուտքի նախազգուշացումները և անհանգստությունն ու շարունակեցին հակադրվել Ռուսաստանին:

Չնայած Վրաստանի արևմտամետ կողմնորոշումը հայտարարվել էր Արևմուտքի հաջողություն, սակայն գոյություն ունեին որոշակի սահմաններ, թե, այնուամենայնիվ, հատկապես որքան հեռու և որքան արագ կարող է առաջ մղվել Վրաստանը: Այս սահմանները բխում էին ռուսական իշխանության հաստատուն պնդումներին և ազդեցությանը դիմադրելու Վրաստանի սահմանափակ հնարավորություններից, ինչը հատկապես ակնառու երևաց այն ժամանակ, երբ Մոսկվան, դժկամությամբ Վրաստանի տարածքից խորհրդային ժամանակաշրջանի ռազմակայանները դուրս բերելուց հետո, դիմեց էներգետիկ և առևտրային պատժամիջոցների կիրառմանը:

67

Ռ. Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Սակայն Վրաստանի' ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալու հեռահար նպատակի երկրորդ էական սահմանափակումը Վրաստանի հանդեպ Արևմուտքի պարտավորությունների չափն ու շրջանակներն էին: Չնայած վրացական կառավարությանը խոսքերով սատարելու փաստին, Արևմուտքը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Վրաստանի այն գործողությունները քաջալերելուց, որոնք Ռուսաստանի դեմ ուղղակի առճակատման կտանեին, և նույնիսկ առավել անհանգստացած էին Վրաստանի կողմից իր անջատողական շրջաններն ուժով գրավելու վտանգից:

3 Աևօգևակա1ււււթ]աև ուռճացում

Այս սահմանափակումների ֆոնին, հասկանալի է, Վրաստանի ղեկավարությունն օգոստոսյան ճգնաժամի նախօրեին լրջորեն սխալվել էր իր հաշվարկներում: Ամառվա ընթացքում մի շարք սադրանքներից հետո (հատուկենտ հրետանային և ականանետային հրետակոծություններ, վրացական անօդաչու ինքնաթիռների կործանում) Վրաստանի ղեկավարությունը զինված հարձակում սկսեց Հարավային Օսիայի անջատողական շրջանի դեմ: Չնայած հակամարտության սկզբի զարգացումներին վերաբերող ստույգ ժամանակագրական տեղեկությունները կասկածելի մնացին, սակայն արդարացի կլինի եզրակացնել, որ Վրաստանի ռազմական ստրատեգիան էականորեն սխալ էր ինչպես ռուսական հակահարվածի վերաբերյալ նախնական սխալ հաշվարկի, այնպես էլ սեփական ռազմական հնարավորությունները գերագնահատելու առումով: Եվ որ ավելի կարևոր է, եթե Վրաստանի հարձակումը կարող էր արդյունավետ լինել Հարավային Օսիայի փոքրիկ թատերաբեմում, ապա այն ի սկզբա-նե ձախողման էր դատապարտված Ռուսաստանի ռազմական մեքենայի ողջ ուժին բախվելու պարագայում: Հակամարտության ընթացքում, երբ ռուսաստա-նյան զինուժը լայնածավալ հակահարված սկսեց ցամաքում, օդում և ջրում, Վրաստանի ղեկավարությունը մեծապես սխալվեց նաև Արևմուտքի կողմից Վրաստանին օժանդակելու համար որպես միջնորդ հանդես գալու կամ գործընթացներին միջամտելու կարողության և պարտավորությունների հարցում: Եթե քաղաքական տեսանկյունից Հարավային Օսիայի դեմ դուրս գալու որոշումն արտացոլում էր նախագահ Սահակաշվիլու' երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հետևողական սպառնալիքները, ապա ԱՄՆ ուսուցանած և սպառազինած վրացական զորքերի հարձակումն առաջին փորձությունն էր: Այս երկուսն էլ Արևմուտքի համար հին և վատթարա-գույն սցենարներ էին: Սակայն, առավել լայն առումով, Վրաստանի ոչ ճիշտ հաշվարկները ռազմավարական կոպիտ սխալի վերածողը Ռուսաստանն էր, որը հմտորեն կարողացավ հակամարտությունն օգտագործել որպես Վրաս-տանի արմատական արևմտամետ կողմնորոշումը ստուգելու և դրան մարտահրավեր նետելու միջոց:

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Խորհրդային զորքերի Աֆղաեստաե ներխուժումից ի վեր Ռուսաստանի սահմաններից դուրս այս առաջին ռազմական գործողությանը ռուսական պատասխանը սրընթաց էր և անդիմակայելի: Ռուսաստանի համար Վրաս-տանի ռազմավարական կոպիտ սխալը առավել լայն հնարավորություն էր, քան Հարավային Օսիան, քանի որ ռուսական ուժերն արագ շարժվեցին երկրի երկրորդ անջատողական հանրապետությանը' Աբխազիային սատարելու և ուժեղացնելու ուղղությամբ: Գերազանց իրականացնելով Հարավային Օսիայի և Աբխազիայի ապահովման նպատակները' ռուսական ուժերը հետ մղեցին ու պարտության մատնեցին վրացական զինուժին և Վրաստանի տարածքում անվտանգության արտաքին գոտի ստեղծեցին:

Ռուսաստանի երկրորդ կարևորագույն նպատակը Վրաստանի հիմնական ռազմական կարողությունների ոչնչացումն էր' թիրախ դարձնելով որքան հնարավոր է շատ ռազմական սարքավորումներ, ռմբակոծելով վրացական ռազմական կարողություններն ու ռազմահանգրվանները, նույնիսկ նրանք, որոնք մարտական գործողություններում ներգրավված չէին: Երկրի ռազմական ենթակառուցվածքի հաջող ոչնչացումը, բացի Վրաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելը, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ռազմավարական ձգտման հետաձգման ամենանշանակալի պատճառը հանդիսացավ:

Վրացական զինված ուժերի քայքայման չափերը, ի հավելումն լուրջ քաղաքական կարծիքների, նոր ֆինանսական արգելք հանդիսացան ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում: Առավել լայն առումով, հակամարտության հետևանքները նաև լուրջ հարցականի տակ դրեցին Վրաստանի' որպես տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների ապահով տարանցիկ երկրի, ինչպես նաև տարածաշրջանային «ձգողականության կենտրոն» լինելու դերն Արևմուտքի համար:

Հայաստանի համար Արևմուտքի նոր առաջապահի կամ «ձգողականության կենտրոնի» որոնման վտանգն այն է, որ առկա է Ադրբեջանի նկատմամբ նոր ուշադրության ավելացում: Ադրբեջանն Արևմուտքի անվտանգության շահերի տարածաշրջանային կենտրոն օգտագործելու այս նոր գնահատականը բխում է երեք հիմնական գործոններից: Առաջին. Իրանին սահմանակից լինելու փաստը շարունակում է գրավել Արևմուտքի ուշադրությունը, հատկապես այն պատճառով, որ Իրանի հետ գործ ունենալու հեռահար նպատակը կարող է որոշակի կետում ներառել ռազմական տարբերակ' Ադրբեջանը ցանկացած այսպիսի գործողությունների բեմահարթակ դարձնելով:

Երկրորդ. Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր լարվածությունն առկա է Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային հնարավորությունները Կասպիական ավազանում օֆշորային էներգետիկ ռեսուրսների պլատֆորմների

69

Ռ. Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

ապահովության, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերին դիմակայելու կարողությունը խթանելու պատրվակով:

Երրորդ. առկա է նաև Արևմուտքի կողմից Ադրբեջանը որպես Կենտրոնական Ասիա տանող պլատֆորմ օգտագործելու շահագրգռվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի օդային տարածքը որպես Կենտրոնական Ասիայում տեղակայված արևմտյան բազաներին հասնելու օդային միջանցք օգտագործելու շարունակական հույսը, ինչը կենսական է Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար. սա հատկապես կարևոր է Պակիստանը որպես Արևմուտքի ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնական գործընկեր կորցնելուց հետո:

4 Քարտեզի վերաձեավորում

Ռուս-վրացական պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած ավերածություններից զատ, օգոստոսյան ճգնաժամի ամենանշանակալի արդյունքը, մեծ հաշվով, տարածաշրջանի վրա ունեցած նրա ազդեցությունն էր: Վրացական ճգնաժամը Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց տարածաշրջանում իր իշխանությունը վերահաստատելու և դրա լծակներն օգտագործելու համար: Հնարավորություն, որն ըստ էության նպատակաուղղ-ված էր Հարավային Կովկասի քարտեզը վերաձևավորելուն և տարածաշրջանի ռազմավարական լանդշաֆտի պարամետրերի վերագծմանը:

Ռուսական հեռանկարի տեսանկյունից, տարածաշրջանային նոր իրողությունը նշանավորվում է երեք որոշակի ձեռքբերումներով. առաջին, Հարավային Կովկասում ՆԱՏՕ ընդլայնման ավարտ առնվազն մոտակա ժամանակների համար: Երկրորդ, տարածաշրջանում Արևմուտքի խարսխի դեր կատարելու նկրտումների իրականացման' վրացական հնարավորությունների անկում: Եվ երրորդ, ընհանուր առմամբ Արևմուտքի հետ երևան է գալիս հակամարտության լուրջ ազդակ:

Հատկանշական է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չի կարող կարևոր ձեռքբերում դիտարկվել, հատկապես ելնելով Ռուսաստանի այն ամուր դիրքորոշումից, թե այս քայլը ոչ մի կերպ չի կարող ենթադրել տարածաշրջանի մյուս «սառեցված» հակամարտության' հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի համանման ճանաչում: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջերս «բարեկամության համաձայնություն» է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների հետ, որով պաշտոնական հիմքերի վրա է դրվել ռազմական, դիվանագիտական և տնտեսական համագործակցությունը և բառիս բուն իմաստով նոր ռուսական հենակայան է ստեղծվել Վրաստանում:

Ռուսաստանը կարողացավ վերահաստատել նաև Հարավային Կովկա-

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոսյաե

սին հատուկ էներգետիկ անպաշտպանվածության կարծիքը' ի ցույց դնելով տարածաշրջանի խողովակաշարերի և նավահանգիստների խոցելիությունը և նոր կասկածներ հարուցելով Վրաստանի' որպես հիմնական տարանցիկ երկ-րի, վստահելիության շուրջ: Հետաքրքիր է, որ այս դասը նաև լուրջ անհանգստությունների պատճառ հանդիսացավ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբե-ջանի համար: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ շղթայի առումով թուրքերին և ադրբեջանցիներին զայրացրեց այն, որ, ըստ իրենց, Վրաստանի կոպիտ սխալն էր իրենց որպես թույլ և խոցելի ներկայացնելու պատճառը:

Էներգետիկ անապահովության գործոնը կրկին հարցեր հարուցեց ԱՄՆ երկարաժամկետ տարածաշրջանային էներգետիկ ռազմավարության կենսունակության վերաբերյալ, որի համաձայն' ԱՄՆ-ը ռուսական խողովակաշարերի ցանցը շրջանցող ուղիներ էր փնտրում' միևնույն ժամանակ մեկուսացնելով և բացառելով Իրանին: Իրականում, ճգնաժամի ժամանակ Վրաստանով անցնող խողովակաշարերի փակման հետևանքները հաղթահարելու նպատակով, Ադրբեջանը դիմեց իր նավթը Իրան արտահանելուն' օգտագործելով այսպես կոչված «սվափ» համաձայնագրերը, որոնց համաձայն' Իրանը նույն չափով նավթ արտահանեց Պարսկական ծոցի իր հզորությունների միջոցով:

5 ԱՄՆ հեռանկարները

Մոսկովյան գագաթաժողովում Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր զարգացում էր, որի հետևանքները շատ ավելի լայն էին, քան պարզապես Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի ամենավերջին փուլ լինելը: Վրաստանում օգոստոսյան հակամարտությունից ի վեր, Մոսկովյան գագա-թաժողովը, Ռուսաստանի առաջին նախաձեռնությունն էր, որը ոչ միայն տարածաշրջանում Մոսկվայի կրկին ամրապնդված դիրքի ցուցադրումն էր, այլև կապված էր Ռուսաստանի առավել հեռահար ռազմավարության հետ, որով նա ձգտում է իրեն հարմարեցնել Թուրքիայի' որպես տարածաշրջանային ուժ, թուլացած դիրքերը վերահաստատելու նոր ձգտումը:

Այս համատեքստում, Ռուսաստանը նաև ջանասիրաբար փորձում է Արևմուտքին կրկին համոզել, որ չնայած Վրաստանի պարագայում լարվածության և Ռուսաստանի կողմից անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ճանաչմանը, Ռուսաստանը կարող է «օգտակար» գործընկեր հանդիսանալ Լեռնային Ղարաբաղում, շրջան, որը հաստատուն կերպով մնում է «սառած հակամարտության» կարգավիճակում:

Սակայն Ռուսաստանի դիվանագիտական օրակարգում ավելի քան շատ բան է նախատեսված, ինչպես երևաց երկրի պաշտպանության նախարարի վերջերս Հայաստան կատարած գաղտնի այցելությունից: Այս այցելության

71

Ռ. Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

ժամանակ, որը նախորդեց Ռուսաստանի նախագահի այցին, Մոսկվաե բա-ցահայտեց իր առավել հանդուգն առաջարկը, այն է' ռուսական խաղաղապահներին տեղակայել Լեռնային Ղարաբաղում: Քայլ, որը ոչ միայն կամրա-պնդի ռուսական լծակները, այլ նաև նախատեսում է Ռուսաստանի հետագա մուտքը Հարավային Կովկաս' որպես գլխավոր դերակատար:

Սակայն, չնայած ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությանը, Մոսկվան և Վաշինգտոնը հակված են ԵԱՀԿ Մինսկի խմբին թողնել որպես հակամարտության միջնորդական գործընթացի հիմնական և ամենակարևոր մեխանիզմ: Իրականում և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը չեն ցանկանում Ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց համագործակցությունը դադարեցնել, քանի որ Մոսկվայի համար «ստատուս քվոն» նախընտրելի է և ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը, մինչդեռ Վաշինգտոնի համար գործընթացը կարևորվում է Ղարաբաղի դեմ պատերազմը վերսկսելու Ադրբեջանի ցանկացած գայթակղությունը կանխարգելելու առումով:

Եվ չնայած հոկտեմբերի սկզբներին նախագահ Սարգսյանի և արտգործ-նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպման համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան ժամանելուց հետո «Ռոսիյս-կայա գազետան» հոկտեմբերի 7-ի համարում նշեց, որ երեք համանախագահ-ները հակամարտության կարգավորման «բավական իրական հնարավորություն են» տեսնում, ենթադրելով, որ կարելի է համաձայնության հասնել դեռևս չլուծված «երկու կամ երեք» հարցերի շուրջ, այնուամենայնիվ, Ադրբեջանը դեռևս մնում է ցանկացած խաղաղ համաձայնության հիմնական խոչընդոտ: Ադրբեջանն իրեն տարածաշրջանի ապագա ռազմական ուժ է համարում, որն իրականություն կդառնա մոտավորապես 8-10 տարի անց: Բաքուն զգում է, որ ներկայումս լավագույն տարբերակը խաղաղության գործընթացը հետաձգելն է, մինչև առավել ուժեղ դիրքերում կլինի:

Ադրբեջանի դիրքորոշումը հաստատեց նախագահ Իլհամ Ալիևը, որը հոխորտաց, որ իր երկիրը երբեք չի համակերպվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ, սակայն երկրորդ անգամ նախագահական պաշտոնում ընտրվելուց և երդում տալուց կարճ ժամանակ անց դադարեցրեց շրջանը ուժով հետ գրավելու սպառնալիքները: Լրատվական գործակալությունները ներկայացնում են, որ Բաքվում իր երդմնակալության արարողության ժամանակ նա ասել է. «Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»: «Ադրբեջանը երբեք չի ճանաչի այն: Ոչ հի'նգ, ոչ տա 'սը, ոչ քսա 'ն տարի անց: Երբե ք»: Սակայն Ալիևն ասել է. «Մենք դեռ հետաքրքրված ենք բանակցությունները շարունակելու մեջ, և մեր հույսերը դեռ չեն մարել» և սպառնացել է, որ Հայաստանը և Ղարաբաղը «իրականում պետք է զիջումների գնան: Իսկ իրականությունն այն է, որ այսօր դժվար է, ես կասեի՝ անհնար է մրցել Ադրբեջանի հետ»:

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Հոկտեմբերի 17-իե Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքար-տուղարի օգնական Դենիել Ֆրիդն ասաց, որ մոտակա շաբաթների ընթացքում հակամարտության լուծման գործընթացում «հնարավոր է» առաջխաղացում' նշելով, որ «Վրաստանի պատերազմն այս տարածաշրջանում բոլորին հիշեցրեց թե ինչ արհավիրք է պատերազմը», սակայն ավելացրեց, որ «հնարավոր' չի նշանակում անխուսափելի, և որ երկու կողմերն էլ պետք է դժվար որոշումներ ընդունեն: Եթե այս հակամարտությունը հեշտ լուծում ունենար, արդեն լուծված կլիներ»:

Սեպտեմբերի 17-ին Երևանում իր մեկնաբանությունների ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ասաց, որ քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի 12 անդամներից մեկն է, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նրա ջանքերը բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն չեն ենթադրում»: Նա ասաց, որ Թուրքիան «միշտ կառուցողական մոտեցում է ցուցաբերել երեք համանախագահ-ների գործողություններին աջակցելիս» և որ «բանակցություններին օժանդակելու նպատակով արված ցանկացած առաջարկություն, հատկապես Թուրքիայի կողմից, ցանկալի է և ողջունելի»: Սակայն առանց Հայաստանի հետ փակ սահմանը բացելու թուրքական կողմի ցանկության, Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ցանկացած դերակատարում անօգուտ կլինի և նույնիսկ կարող է հետ գցել խաղաղասիրական բանակցային գործընթացը:

6 Հիմնական միտումների ամրապնդումը

Վրացական ճգնաժամի ազդեցությունը նաև կարագացնի տարածաշրջանում արդեն իսկ ընթացող որոշ միտումներ: Դրանցից մեկը, որը վերաբերում էր Ռուսաստան-Ադրբեջան կապերի բարելավմանը, ակնհայտ դարձավ 2008թ. հուլիսին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարած այցելության ժամանակ, որը նշանավորվեց Ադրբեջանից զգալի ծավալով բնական գազ գնելու Ռուսաստանի ծրագրի շուրջ բանակցությունների նոր առաջընթացով:

Մինչ ադրբեջանական էներգետիկան առաջնորդվում է ԱՄՆ-ի կողմից օժանդակվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթագա-զատար խողովակաշարերի հիմնական բաղադրիչ լինելու առաջնային դերով, Ռուսաստանը ձգտում է զարգացնել ու առաջ քաշել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարը' խաղալով Ադրբեջանի կողմից վրացական ուղիների վրա հիմնվելու կանխազգացումների վրա և խոստանալով գնել Ադրբեջանի օրըստօրե ավելացող գազը, որի ծավալները վերջին երկու տարիների ընթացքում համարյա կրկնապատկվել են' հասնելով տարեկան 10.3 մլրդ մ3-ի:

Ի հավելումն, Ադրբեջանի համար նպաստավոր են նաև Ռուսաստանի

73

Ռ Գիրագոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

հետ բարելավված հարաբերությունները, որոնք ավանդաբար հետևում եե Ադրբեջաեի հիմնական հակառակորդ Հայաստանին աջակցող քաղաքականություններին և որոնք կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության խնդրում: Ադրբեջանը կշահի նաև հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրություններից, որոնց ժամանակ ավելի թույլ միջազգային հսկողություն կիրականացվի դրանց ցածր ժողովրդավարական մակարդակի նկատմամբ' ելնելով վրացական ճգնաժամի հետևանքներից, որոնք միտված են մեղմելու ընտրական գործընթացների անցյալ չափորոշիչները:

Չնայած վրացական հակամարտության հետևանքների ակնհայտ աշ-խարհաքաղաքական համատեքստին, դրանք քիչ կապ ունեն տարածաշրջա-նային ընդհանուր անվտանգության կամ նույնիսկ էներգետիկ գործոնների հետ: Ամենատարածված կարծիքն այն էր, որ տեղական քաղաքականությունները և տնտեսական հարցերը շատ ավելի կարևոր են, քան աշխարհաքաղաքականությունը: Շատ առումներով վրացական հակամարտությունը տեղական քաղաքականություններում արտահայտվում է այնքան, որքան և տարա-ծաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: Ինչպես, օրինակ, Հարավային Օսիայի հարցի ռազմական լուծման վերաբերյալ Վրաստանի ղեկավարության որոշումը, Վրաստանի կողմից սեփական ռազմական հնարավորությունների գերագնահատումը, ինչպես նաև Արևմուտքի կարողությունների ու ցանկության հարցի սխալ ընկալումը Վրաստանի ներքին որոշումներն էին:

7 Թուրք-հայկակաև հարաբերությունները

Երկրորդ ուղղությունը, որի վրա ազդեց վրացական ճգնաժամը, թուրք-հայկա-կան հարաբերությունների նոր գործընթացն էր, որը նշանավորվեց պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարի Հայաստան կատարած այցով: Շվեյցարիայում հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև ամիսներ տևած գաղտնի բանակցություններից հետո, թվում էր, թե երկու կողմերն էլ կարծես պատրաստ էին դիվանագիտական հարաբերություններն ընդլայնելու և սահմանները բացելու Թուրքիայի երկարատև մերժումներից հետո պայմանականորեն բաց բանակցություններ սկսել: Սակայն վրացական հակամարտությունն էր, որ արագացրեց բանակցությունները' դրանց ավելացնելով առնվազն հայ-թուրքական փակ սահմանները բացելու շարժառիթը և երկու պետություններին էլ, որպես վրացականի երկընտրանք, առաջարկելով հնարա-վորինս կարևոր նոր տնտեսական և առևտրային ճանապարհի հնարավորություն: Վրացական գործոնից զատ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսելու գործընթացն արագացնելու մեկ այլ կարևոր հանգամանք էր նաև Ռուսաստանի օժանդակությունը:

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Մասնավորապես, ռուսական քաղաքականությունը երկար ժամանակ հակադրվում էր Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում որևէ նշանակալի բարելավման հնարավորություններին, միևնույն ժամանակ փակ սահմանը դիտարկվում էր որպես Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության պահպանման օգտակար միջոց: Այս փաստն ապացուցում է Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների և Հայաստանի սահմաններում ռուս սահմանապահների շարունակվող ներկայությունը: Սակայն ռուսական քաղաքականությունն էականորեն փոխվեց օգոստոսյան ճգնաժամի զարթոնքի ժամանակ, երբ հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատումը միայն նպաստեց Վրաստանի առավել ամբողջական մեկուսացման, մարգինալացման և շրջափակման' Ռուսաստանի քաղաքականությանը: Սակայն Ռուսաստանը կշարունակի օժանդակել այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումները նրա հսկողության տակ կմնան:

Ինչևէ, Ռուսաստանն այս հարցում նաև հավելյալ շահեր ունի, ինչպես, օրինակ, Ռուսաստանին պատկանող հայաստանյան էլեկտրացանցերի էլեկտրաէներգիան Արևելյան Թուրքիային վաճառելը: Մոսկվան նաև դիվանագիտական օգուտ է հետապնդում, որը նրանք կխլեն ամերիկացիներից, քանի որ Հայաստանի նախագահը հրապարակավ Հայաստան հրավիրեց Թուրքիայի իր գործընկերոջը, երբ պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, և այդ գործընթացն անմիջականորեն համաձայնեցված էր ռուսական պաշտոնյաների հետ:

Թուրքիայի համար, որը երբեք չի հաշտվել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր իշխանության և ազդեցության նվազման հետ, ինչը չի համապատասխանել նրա տեսլականին և ձգտումներին, վրացական հակամարտությունը նոր դիվանագիտական նախաձեռնություններ հուշեց: Այսպես կոչված «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը» նախաձեռնություն է, որը նպատակ ունի ստեղծել հակամարտությունների կանխարգելման, բազմակողմանի անվտանգության և տարածաշրջանային կայունության նոր համատեղ ձեռնարկում, որը հետապնդում է նաև Կասպիական ավազանից Եվրոպա տանող էներգետիկ ռեսուրսների արտահանման ներկայումս խոցելի ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակ:

Կայունության և անվտանգության մասին ընդհանուր սկզբունքները կրկնելուց բացի, որոնք, մասնավորապես, ոչ նոր են, ոչ էլ նորարարություն, էներգետիկ հրամայականը նախաձեռնության բանալի է հանդիսանում, քանի որ Վրաստանում տեղի ունեցած թշնամական գործողությունների վերջին բռնկումները նոր կասկածներ հարուցեցին ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և

75

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Բաքու-Սուփսա խողովակաշարերի կենսունակության, այլ նաև Բաքու-Թբիլի-սի-Էրզրում գազատարի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից օժանդակվող «Նաբուկո» գազատարի նախագծի նկատմամբ: Վերջինս նախատեսում է, 2020թ. գործարկվելուց հետո, լրացուցիչ 31 մլրդ մ3 բնական գազ մատակարարել Եվրոպա:

8. ԱՄՆ նոր կառավարության հերցրավվածությռւևը

Սենատոր Բարաք Օբամայի Ամերիկայի նոր նախագահ ընտրվելու հետ կապված' ակնկալիքներ կան, որ նա պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն իրականում պաշտոնական ճանաչումը քիչ հավանական է երկու հիմնական պատճառով:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Առաջին. չնայած նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում նախագահ ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման շարունակաբար արտահայտվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին, սակայն թեկնածուի կարգավիճակում արած նրա հայտարարություններն անպայմանորեն չեն համապատասխանելու նրա պաշտոնական քաղաքականությանը, երբ Օբաման 2009թ. հունվարին ստանձնի նախագահի պաշտոնը: Պաշտոնն ստանձնելուց հետո նախագահ Օբաման, առավել հավանական է, կխուսափի ցեղասպանությունը ճանաչելուց' որոշելով, որ ԱՄՆ ազգային անվտանգության շահերից բխող ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունների բարելավման անհրաժեշտությունն առավել կարևոր է ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:

Երկրորդ. նախագահ ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունն այն պատճառով, որ նրա վարելիք արտաքին քաղաքականության համար առաջնային կլինի ԱՄՆ հիմնական դաշնակիցների, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերություններում վստահության վերականգնումը և փոխհարաբերությունների ամրապնդումը: Բացի այդ, Օբամայի կառավարությունը գիտակցում է, որ Իրաքին վերաբերող ցանկացած ծրագիր կամ քաղաքականություն կենթադրի, որ ԱՄՆ-ը ավելի, քան երբևէ մոտ փոխհարաբերությունների կարիք է ունենալու Թուրքիայի հետ: Այսպիսով, չնայած Օբամայի նախագահ ընտրվելը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների կհան-գեցնի, ինչը ենթադրում է ԱՄՆ արտաքին քաղաքականության բոլոր բնագավառների լայնածավալ վերանայում, սակայն հավանական չէ, որ այս փոփոխությունները վերաբերեն Հայոց ցեղասպանությանը:

Նման զարգացումը Հայաստանի համար անպայման չէ, որ վատ կամ վնասակար լինի, քանի որ Օբամայի կառավարությունն ուղղակի կարող է հարցը փոխանցել ԱՄՆ Կոնգրես, և նույնիսկ կարող է օգնել' օժանդակելով Հայոց ցեղասպանությունը Կոնգրեսի կողմից ճանաչելուն:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Ավելին, Օբամայի' Հարավային Կովկասին վերաբերող քաղաքականությունը պետք է նաև հաշվի առնի Ռուսաստանի իշխանության և ազդեցության վերջերս տեղի ունեցած վերահաստատման փաստը, միտում, որը միայն ամրապնդվեց Վրաստանի օգոստոսյան հակամարտության հետևանքով: Իսկ առավել նեղ հեռանկարի առումով, կարող ենք նաև տեսնել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մոդիֆիկացիա, որն ավելի շատ հիմնված է ներքին քաղաքական և տնտեսական հարցերի, քան առավել լայն աշ-խարհաքաղաքական համատեքստի վրա: Մասնավորապես, Օբամայի ապագա կառավարությունը հավանաբար Հայաստանին վերաբերող նոր քաղաքականություն կընդունի, որը նոր մարտահրավեր կառաջադրի Հայաստանի առավել հարձակողական տրամադրված ռազմական պատրաստվածություն ունեցող ղեկավարությանը, որը նույնպես լրջորեն կաշկանդված է իրական ժողովրդավարական բարեփոխումներ ձեռնարկելու և իրավունքի գերակայություն հաստատելու լեգիտիմության պակասով:

Ընտրությունների ավարտին զուգընթաց'ԱՄՆ-ի համար նոր հրամայական է դարձել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի կարող լռել կամ երկյուղել Հայաստանի կամ նույնիսկ Ադրբեջանի նման երկրների ժողովրդավարության անընդունելի պակասից, հատկապես այն պատճառով, որ այս երկրներում շարունակական կայունություն տանող իսկական բանալին ընկած է նրանց ղեկավարներին իրենց սեփական ժողովրդի առջև ավելի շատ հաշվետու պահելու և միջազգային չափորոշիչներին ու նորմերին համապատասխանելու հիմքում: Եվ չնայած ընտրված, բայց դեռևս նախագահական պաշտոնը չստանձնած Օբաման միայն 2009թ. հունվարին է անցնելու պաշտոնավարության, սակայն ժողովրդավարական փոփոխությունների պահանջը և Հայաստանի «իշխանության գոռոզամտության» դեմ պայքարելու հրամայականը վաղուց արդեն անհրաժեշտ է:

9. Հայաստանի ազգային անվտանգության սցենարներ եխոյւհուրդներ

Սցենար 1. հայ-թուրքականդիվանագիտական առաջընթաց

Հայաստանի ազգային անվտանգության քննարկվող սցենարներից առաջինը Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նոր գործընթացի մարտահրավերն է: Թուրքիայի նախագահի պատմական այցը Հայաստան նշանավորվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր շրջադարձային կետով: Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Գյուլի' որպես ընդհանրապես թուրքական պետության ղեկավարի, առաջին այցը Հայաստան

77

Ռ. Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

կարևոր քայլ էր հայկական դիվանագիտության և արտաքին քաղաքակաեու-

ռ

թյան համար: Սակայն այցելության սկզբից ևեթ հարց էր մնում, թե ինչո ւ:

Այցի ժամանակը և հայ-թուրքական հարաբերություններում անսպասելի ձեռքբերումը բխում է երկու կարևոր գործոններից: Առաջին. արտացոլում է այն փաստը, որ ներկայումս Թուրքիան պայքարում է իր ամենախոր և քայքայիչ փոփոխության իր ազգային ինքնության դոկտրինի հիմնավոր վերանայման դեմ, որն առաջ է եկել ներքին բարեփոխումների և արտաքին մարտահրավերների համակցության հետևանքով: Իսկ բոլորովին վերջերս տեղի է ունեցել հավասարապես նշանակալի ռազմավարական վերակողմնորոշում, որը վերաբերում է առավել լայն միջազգային համատեքստում Թուրքիայի տարածաշրջանային դերին և նրա ապագա դիրքին:

Հայ-թուրքական հարաբերություններում ժամանակային առումով երկրորդ կարևոր գործոնն արմատավորված է տարածաշրջանային լանդշաֆտի նոր փոփոխությունների մեջ: Մասնավորապես, Շվեյցարիայում հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև մի քանի ամիս տևած զգուշավոր դիվանագիտական հարաբերությունների և գաղտնի բանակցությունների սկզբում Գյուլի այցը Հայաստան հանդես եկավ որպես Թուրքիայի առավել ընդարձակ դիվանագիտական նախաձեռնության անբաժանելի մաս, որը տարածաշրջանում առավել մեծ կայունության էր ձգտում: Այս համատեքստում, վրաստանյան վերջին հակամարտությունը, որը ոչ միայն մատնանշեց Հարավային Կովկա-սում իրական անվտանգության և կայունության անհրաժեշտությունը, այլ նաև հաստատեց տարածաշրջանում թուրքական քաղաքականության սահմանները, ընդամենը Թուրքիայի այս նախաձեռնությունն արագացնելու խթան հանդիսացավ:

Սակայն բանակցություններն արագացնող հիմնական պատճառը վրացական հակամարտությունն էր' գումարած առնվազն հայ-թուրքական փակ սահմանները բացելու շարժառիթը և երկու պետություններին, որպես վրացականի երկընտրանք, հնարավորինս կարևոր նոր տնտեսական և առևտրային ճանապարհի հնարավորության առաջարկը: Վրացական գործոնից զատ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու գործընթացն արագացնելու մեկ այլ կարևոր հանգամանք էր նաև Ռուսաստանի օժանդակությունը:

Մասնավորապես, ռուսական քաղաքականությունը երկար ժամանակ հակադրվում էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում նշանակալի բարելավման հնարավորություններին, միևնույն ժամանակ փակ սահմանը դիտարկվում էր որպես Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության պահպանման շահեկան միջոց: Այս փաստի ապացույց են հանդիսանում Ռուսաստանի ռազմակայանների ներկայությունը Հայաստանում, ինչպես

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոսյաե

նաև Հայաստանի սահմաններում ռուս սահմանապահների պարեկությունը, Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի տնտեսական գերակշիռ դերը: Սակայն ռուսական քաղաքականությունն էականորեն փոխվեց օգոստոսյան ճգնաժամի ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատումը միայն նպաստեց Վրաստանն առավել ամբողջականորեն մեկուսացնելու, մարգինալացնելու և շրջափակելու Ռուսաստանի քաղաքականությանը: Սակայն Ռուսաստանը կշարունակի օժանդակել այնքան ժամանակ, քանի դեռ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներն իր հսկողության տակ կմնան:

Ռուսաստանը նաև լրացուցիչ օգուտներ ունի այս հարցում, ինչպես, օրինակ, իրեն պատկանող հայաստանյան էլեկտրացանցերի արտադրանքն Արևելյան Թուրքիային վաճառելու հնարավորությունը: Մոսկվայի համար առկա է նաև դիվանագիտական շահը, որը նրանք կխլեն ամերիկացիներից, քանի որ Հայաստանի նախագահը հրապարակավ Հայաստան հրավիրեց Թուրքիայի իր գործընկերոջը, երբ պաշտոնական այցով գտնվում էր Մոսկ-վայում, և դա անմիջականորեն համաձայնեցված էր ռուսական պաշտոնյաների հետ: Թուրքիայի համար, որը երբեք չի հաշտվել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում իր իշխանության և ազդեցության նվազման հետ, ինչը չի համապատասխանել նրա տեսլականին և ձգտումներին, վրացական հակամարտությունը նոր դիվանագիտական նախաձեռնություններ հուշեց: Այսպես կոչված «Կովկասի կայունության և համագործակցության պլատֆորմը» նպատակ ունի ստեղծել հակամարտությունների կանխարգելման, բազմակողմանի անվտանգության և տարածաշրջանային կայունության նոր համատեղ ձեռնարկում, որը նաև էներգետիկ ռեսուրսների արտահանման ուղիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում:

Սակայն մինչ Թուրքիայի այս նախաձեռնությունը Հայաստանի հետ հարաբերություններում նոր նվաճում է պարունակում, որը ներառում է սահմանի բացում և նոր հարաբերությունների հաստատման փորձ, այն նաև ներգրավվածության առավել լայն նպատակներ է հետապնդում, որոնցում Թուրքիան տարածաշրջանի առաջատարի դերում է: Ելնելով այս հեռանկարից' Թուրքիան այսօր Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության հիմնական գործոն: Սակայն Ղարաբաղի հարցում Թուրքիայի ռազմավարական տեսակետում չափազանց կարևոր տարբերություն կա: Մասնավորապես, Թուրքիան արդեն չի ձգտում պարզապես Ադրբեջանին օժանդակել Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելով:

Իրականում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նոր գործընթացը, որը ձգվում է գաղտնի բանակցություններից մինչև Թուրքիայի

79

Ռ Գիրագոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

նախագահի բարձր մակարդակի այցելությունը Երևան, փաստորեն արտացոլում է թուրքական քաղաքականության մեջ տեղի ունեցած նշանակալի փոփոխությունը, որը տարբերվում է Ադրբեջանի նկատմամբ նրա ավանդական սերտ օժանդակությունից: Սա բավական պարզորոշ երևաց Հայաստանին Թուրքիայի ընդառաջ շարժվելուն և առավել բաց շփումներ նախաձեռնելուն Ադրբեջանի ղեկավարների ակնհայտ բացասական հակազդեցությունից, քանի որ ներկայումս Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն անհանգստացած և վրդովված է: Ադրբեջանական ղեկավարությունը մտահոգ է, որ Հայաստանի հետ Թուրքիայի նորմալ հարաբերությունների և փակ սահմանների բացման հնարավորությունը կթուլացնի իրենց դիրքերը Լեռնային Ղարաբաղի հարցում: Սակայն, առավել հետաքրքրական է այն փաստը, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների նոր գործընթացը թուլացնում է նաև հենց իր' Թուրքիայի դիրքերը Ղարաբաղյան հարցում: Օրինակ, կարելի է վիճել, որ Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու Թուրքիայի քայլը կարող է նրան առավել ուժեղ լծակներ տրամադրել Ղարաբաղի հարցում, սակայն իրականում այդ քայլն արդեն իսկ լրջորեն թուլացրել և քայքայել է նրա հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Հայաստանի մասնակցություն, հետո ինչ. Չնայած նախորդ նախաձեռնությունների սակավությանը, հարաբերությունների նույնիսկ ամենատար-րական և սկզբնական ձևերից ակնկալվող հնարավոր օգուտներն ակնհայտ են

ռ

յուրաքանչյուր երկրի համար: Սակայն կարող ենք հարցնել' «հետո ինչ»: Թուրքիայի համար Հայաստանի հետ փակ սահմանների բացումը նոր ռազմավարական հնարավորություն կընձեռի երկրի աղքատ արևելյան շրջաններում տնտեսական գործունեությունը խթանելու համար, ինչը կարող է էական դեր խաղալ արդեն իսկ անհանգիստ քրդաբնակ արևելյան շրջանների տնտեսական կայունացման համար' դրանով իսկ բավարարելով ազգային անվտանգության կարևորագույն հրամայականը' տնտեսական հնարավորություններով քրդական ահաբեկչության և անջատողականության հիմնական պատճառներին հակադրվելու հնարավորությունը:

Թուրքիայի հետ բաց սահմանը ևս Հայաստանին ոչ միայն իր տարածա-շրջանային մեկուսացումը և մարգինալացումը հաղթահարելու ճանապարհ կա-ռաջարկի, այլ նաև դեպի առավել մեծ շուկաներ տանող կամուրջ կտրամադրի, որոնք կենսական են տնտեսական աճի ու զարգացման համար: Ի հավելումն, հայ-թուրքական սահմանի բացման հետևանքով հնարավոր առևտրային և տնտեսական գործունեության աճը կնպաստի երկու երկրների միջև հետագա առևտրային կապերի խորացմանը, որն իր հերթին կտանի դեպի առավել պաշտոնական համագործակցության հաստատում մաքսային և սահմանային

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ Գիրագոսյաե

անվտանգության հիմնական ոլորտներում: Իսկ փոխադարձ առևտրային կապերի և միջսահմանային համագործակցության այսպիսի խորացմանը, անկասկած, կհետևի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Այսպիսով, հայ-թուրքական փակ սահմանի բացումը ոչ միայն կարող է բերել առևտրային կապերի և տնտեսական հարաբերությունների խթանման էական հաջողություն, այլ նաև նպաստել հակամարտությունների հակվածություն ունեցող Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում առավել մեծ կայունության և անվտանգության խթանմանը: Օգոստոսից ի վեր, չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակնհայտ լարվածությանը, որն առավել սրվեց և ակնհայտ դարձավ վրաստանյան ճգնաժամի ժամանակ, Վաշինգտոնը և Մոսկվան ոչ միայն կողմնակից էին ԵԱՀԿ Մինսկի խմբում համատեղ աշխատելուն, այլ նաև համատեղ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի կանխեն Ղարաբա-ղյան «սառեցված» հակամարտության նոր «բորբոքումը» և «թեժացումը», քանի որ երկուսն էլ հավասարապես անհանգստացած են Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունների վերսկսումից և նոր պատերազմի սպառնալիքից:

Մինսկի խումբը որևէ այլ ակնհայտ կենսունակ երկընտրանք չունի: Սակայն խաղաղարար գործընթացին պակասող կարևորագույն գործոններից մեկն այն է, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ տեղ չունի: Խաղաղարար գործընթացի հաջողության իրական բանալին Ռուսաստանի, ԱՄՆ և, իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը չէ: Խաղաղարար գործընթացի առաջընթացի իրական բանալին դրանում Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարության' որպես հավասար կողմի, ներգրավումն է, ինչպես նաև Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ հավասար տեղ հատկացնելը: Ղարաբաղը չափազանց երկար ժամանակ է զրկված Երևանի և Բաքվի հետ հավասար կարգավիճակից: Այժմ, արդեն Վրաստանում քաղած դասերից ելնելով, ժամանակն է Ղարաբաղը մասնակից դարձնել խաղաղարար գործընթացին:

О

Նոր քաղաքական համատեքստ, ապագայի հեռանկարներ. Առավել լայն համատեքստում, թուրք-հայկական հարաբերություններում գրանցված հաջողություններից բխող հնարավորությունները հին խնդրի նոր սկիզբ են առաջարկում, ինչը բնորոշվում է արտաքին քաղաքականության հաջողությունից բխող խոստումով և լեգիտիմության պակասից բխող ճնշումով, ինչպես նաև ներկայումս առկա կարգին նետվող նոր մարտահրավերով, որը, ըստ էության, մարտահրավերներ է նետում Հայաստանի ներքին «շահագրգռված շրջաններին»: Հայկական քաղաքականության համար, որը ներկայումս աչքի է ընկնում կլանների վրա հիմնված էլիտայով և բնորոշվում «իշխանության գոռոզա-

81

Ռ Գիրագոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

մտությամբ», նոր հնարավորություն է ընձեռվում այս անցումային կետն օգտագործել փակ քաղաքական և տնտեսական համակարգերի էլ ավելի ամբողջական բարեփոխման համար: Երկար ժամանակ փակ սահմանի բացման հնարավորությունը մասնավորապես սպառնալիք կհանդիսանա փակ տնտեսական համակարգի համար: Սպառնալիքը կզգացվի նաև երկրի նոր, կլան-ների վրա հիմնված և վերջին տարիներին զգալի քաղաքական իշխանություն ձեռք բերած օլիգարխիական էլիտայի շրջանում:

Թեև ոչ այնքան ակնհայտորեն տեսանելի, ինչպես իշխող էլիտան է, այսպես կոչված «օլիգարխների» նոր և հարուստ քաղաքական ընտրանուն հաջողվել է էական քաղաքական իշխանություն ապահովել: Նրանց պատգամավոր ընտրվելու փաստը ցույց տվեց կորպորատիվ, պետական, իսկ որոշ դեպքերում' նույնիսկ քրեական շահերի համընկնումը: Ի հավելումն պետական քաղաքականության ձևակերպման և պետական քաղաքականության ուղղվածության զգալի լծակների ուղղությամբ ձեռք բերած լուրջ ազդեցության, այս նոր օլիգարխիական էլիտան եկել է մարմնավորելու գործող իշխանության և կառավարելու պատասխանատվության միջև առկա տարբերությունը:

Նախկին խորհրդային տնտեսական այլ համակարգերում օլիգարխների այս նոր դասակարգը ձգտում էր տնտեսական իշխանության հասնելու նպատակով նախ և առաջ օգտագործել սեփականաշնորհման գործընթացը, սակայն հետագայում նաև քաղաքական իշխանության հասնելու ախորժակ էր ցուցաբերել: Հենց այդ քաղաքական դերն է, որ ըստ էության սպառնում է ժողովրդավարական և քաղաքական բարեփոխումների գործընթացին: Հայաստանում օլիգարխները կարողացան իրենց քաղաքական իշխանության ոչ պաշտոնական ցանցերն ընդլայնել ոչ պաշտոնական կարտելների և ապրանքային կիսամոնոպոլիաների միջոցով, և այսօր հսկայական տնտեսական և քաղաքական իշխանություն են ձեռք բերել:

Օլիգարխների իշխանությունը հաղթահարելու բանալին օլիգարխիական համակարգը կազմող տնտեսական մոնոպոլիաներին և կարտելներին առավել մեծ մրցակցություն առաջարկելն է, ինչպես նաև օրենքի վրա հիմնված հարկադրանքը, կանոնակարգումը և հսկողությունը: Այսպիսի կարտելները և մոնոպոլիաները հիմնականում ծաղկում են «փակ» տնտեսական համակարգերում' շրջանցելով թափանցիկությունը և մրցակցությունը, որոնք գերակշռում են առավել բաց շուկաներում: Սակայն, ի հավելումն առավել ընդարձակ հակատրեստային օրենսդրության և մոնոպոլիաների սահմանափակման կամ դրանք դադարեցնելու առավել մեծ լիազորություններով օժտված պետական կարգավորող մարմինների, ծանոթությամբ պաշտոնի նշանակելու «խնամիական» հարաբերությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է օրենքի գերակայություն, ինչպես նաև քաղաքական կամքի դրսևորում:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

Այսպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի փակ բնույթը, որն օգտագործվում է նոր, երկակի, կլանների վրա հիմնված և օլիգարխիկ էլիտայի կողմից, լրջորեն քայքայել է պետության կարևորագույն արժանիքը' լեգիտի-մությունը: Սա նաև զուգորդվել է «լավ կառավարումից» («good governance») հաստատուն շեղումով, ինչպես նաև պետական քաղաքականության ու ազգային անվտանգության ձևակերպման մեջ անձնական շահը պետական շահից վեր դասելու միտումով: Կարելի է միայն հուսալ, որ նոր հնարավորությունների ու մարտահրավերների համակցությունը կարող է «փոփոխության գործոն» ծառայել' ստիպելով բացել և վերափոխել լրիվ սահմանափակող ու կոշտ քաղաքական-տնտեսական համակարգերը, որոնք այնքան են արմատացել, որ մերժում են լեգիտիմությունը, քաղաքական կամքը և արդյունավետությունը, ինչն այնքան անհրաժեշտ է երկրի առաջընթացի համար:

Սցենար 2. հայ-իրանական հարաբերություններ

Ելնելով նոր վտանգներից և մարտահրավերներից' Հայաստանի ազգային անվտանգությանն օժանդակելու համար քննարկվող երկրորդ սցենարը բխում է Իրանի հետ Հայաստանի հարաբերություններից: Նախկին Խորհրդային Միության երկրների շարքում Հայաստանը հայտնի է որպես գլխավորապես դժվար մարտահրավերների շարքի դիմակայող փոքրիկ պետություն: Դիմակայելով հարևանների' Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարկադրված շրջափակմանը, որը քայքայված առևտրային և էներգետիկ կապերից բխող հարաբերական մեկուսացման պատճառ է դարձել, ցամաքային երկիր հանդիսացող և մեկուսացված Հայաստանն ապավինել է ադապտացման ռազմավարությանը:

Հարմարվելու ռազմավարությունն առավել ակներև էր այն ժամանակ երբ բավական առաջադեմ արտաքին քաղաքականություն էր հետապնդում, որը հայտնի է որպես «կոմպլեմենտարություն», ինչն արդյունավետորեն հավասարակշռում էր նրա, ըստ էության, դեպի Արևմուտք դիրքորոշումը Ռուսաստանի հետ ուժեղ միության նախապատվության հետ: Առայժմ այս քաղաքականության երկակի բնույթը բերել է օգուտների սահմանափակության, Հայաստանն առավել զգալի օգուտ է քաղում մրցակցող ռազմավարական շահերի նկատմամբ համանման հավասարակշռող քաղաքականություն վարելուց: Մասնավորապես, առավել երկարաժամկետ այս ռազմավարական շահն արմատավորված է Հայաստանի' դեպի Արևմուտք ուղղվածության և նրա Եվրաատլանտյան անվտանգության համակարգում ինտեգրվելու ու Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ զարգացնելու ուղղությամբ հավասարակշռությունը պահպանելու եզակի կարողության մեջ:

83

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Մեկուսացման հրամայականը. Չնայած Հայաստանի և նրա հարավային հարևան Պարսկաստանի միջև երկարատև սերտ կապերին, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխադարձ հարաբերությունները բնականոն չեն ընթացել: Ավելի ճիշտ, հայ-իրանական հարաբերությունները պայմանավորված են երկուսի համար էլ բնորոշ հանգամանքով' մեկու-սացվածության պատճառով համագործակցելու հրամայականով: Ավելին, 1990-ականներից' Լեռնային Ղարաբաղի հակամարտության դժվարին փուլի ընթացքում, Իրանը հաստատուն պրագմատիկ ուղղություն է որդեգրել, որի շնորհիվ հակամարտությունը զերծ մնաց կրոնականի վերածվելուց' միևնույն ժամանակ ձգտելով նպաստել բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը:

Առավել լայն համատեքստում, Իրանը Հայաստանի բնական դաշնակիցն է' երկուսի համար ընդհանուր մեկուսացվածության, շրջափակման և արտաքին ճնշման մարտահրավերներից դրդված: Սակայն, Հայաստանի նկատմամբ Իրանի նկատառումներում նույնպես առկա է հնարավորությունից օգտվելու տարրը: Այս մոտեցումը ներառում է Հայաստանի դերը որպես իրանցիների համար հանգստյան օրերին այցելությունների որոշակի վայր լինելու փաստը, ինչպես նաև այն, որ այսօր ավելի քան 1200 իրանցի ուսանողներ սովորում են Հայաստանի համալսարաններում և այլ կրթական հաստատություններում:

Այսպիսով, Հայաստանի կողմից Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը մեծապես ձևավորվել է շրջափակման և մեկուսացման հետևանքով, ինչն առավել ակնհայտ է տարածաշրջանային բոլոր էներգետիկ նախագծերում Հայաստանը չընդգրկելու փաստից, իսկ առավել ևս ակնհայտ է Բաքու- Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի ծրագրից:

Սակայն Իրանի համար ամենից կարևորը աշխարհաքաղաքական համատեքստն է, հատկապես այն պատճառով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը նորից դարձել է մեծ տերությունների մրցակցող շահերի ասպարեզ: Այս հեռանկարի առումով Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները գնահատում է որպես տարածաշրջանում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի իշխանության և ազդեցության նախագծերի հակակշիռ:

Աշխարհաքաղաքական այս օրակարգը խոր պատմական արմատներ ունի, քանի որ Պարսկաստանը խոցելի է եղել ռուսական, բրիտանական և առավել կարճ ժամանակահատվածում' ամերիկյան ճնշման և միջամտության համար: Չնայած Արևելքի և Արևմուտքի ճնշումների հանդեպ պատմական այս խոցելիությունը գագաթնակետին է հասել շահի իշխանության ժամանակ, սակայն նույնիսկ այսօրվա Իրանի առաջնորդները ընդունում են իրենց խոցելիությունը: Այս պատճառով Իրանը բոլորովին վերջերս առավել հաստատուն կերպով ձգտում է նախ և առաջ հակադրվել Թուրքիային' որպես

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոպաե

ԱՄՆ-ի կողմից սատարվող տարածաշրջանային ներկայացուցչի, իսկ այնուհետև անմիջապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին' ելնելով երկու հարևանների' Իրաքի և Աֆղանստանի տարածքում ամերիկյան ռազմական ներկայությունից: Տարածաշրջանում և Միջին Ասիայում ԱՄՆ ռազմական ցանցի հենց այս ընդլայնումը և ներկայությունն է, որ Իրանին մղում է Հայաստանի հետ կապերն ամրապնդելուն, Ադրբեջանի հետ կապերը կարգավորելուն և Վրաստանի հետ կապերը խորացնելուն:

Հայաստանը որպես դեպի Իրան տանող կամուրջ. Սակայն, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում իրանական շահի առավել լայն հեռանկարների առումով, Իրանի քաղաքականությունը նույնպես բխում է հյուսիս - հարավ տրանսպորտային ցանցն ամրապնդելու ռազմավարությունից: Եվ հենց Հայաստանն է, որ առավել, քան մյուս պետությունները, իր եզակի դերն է առաջարկում' որպես դեպի Իրան տանող պոտենցիալ պլատֆորմ կամ կամուրջ:

Առևտրային առումով Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ, այնուամենայնիվ, սահմանային են եղել: Չնայած երկկողմանի առևտրի սահմանափակ բնույթին, հայ-իրանական հարաբերությունների իրական կարևորությունը հիմնված է Հայաստանի' որպես Իրանի համար ելք և դեպի Իրան կամուրջ հանդիսանալու, եզակի հնարավորության վրա: Այս կարևորության ամենապարզ ապացույցն է էներգետիկ սեկտորը, ինչպես երևում է 2004թ. Իրանի և Հայաստանի միջև սկսված 141 կմ երկարությամբ բնական գազի խողովակաշարի կառուցման ծրագրից: Երկարամյա ձգձգումներից և տևական բանակցություններից հետո խողովակաշարի կառուցումն ավարտվեց 2007թ.:

Ծրագրվում է գազատարով Հայաստանին մատակարարել կոպիտ հաշվարկով մոտ 1.1 մլրդ մ3 գազ, որը նախատեսվում է հետագա 20 տարիների ընթացքում հասցնել 2.3 մլրդ մ3-ի: Խողովակաշարը Հայաստանին հնարավորություն կընձեռի գազ ներմուծել նաև Թուրքմենստանից' որպես Ռուսաստանից, միակ գազամատակարարից, կախվածությունը թոթափելու երկընտրանք: Հայաստանը, իր հերթին, իրանական գազի դիմաց կվճարի Իրանին էլեկտրաէներգիա մատակարարելով: Սակայն նույնիսկ այս խողովակաշարը երկու երկրների համար սահմանափակ հաջողություն էր, քանի որ Ռուսաստանին հաջողվեց ճնշում գործադրելով կրճատել գազատարի չափը' կանխարգելելով հայկական շուկան գազն արտահանելու նպատակով օգտագործելը: Ռուսաստանը շահագրգռված էր խողովակաշարի տրամագիծը փոքրացնելու հարցում, որպեսզի Հայաստանը' որպես գազի տարանցիկ տարածք, չդառնա իր

մրցակիցը:

Այսպիսով, Հայաստանը ներկայանում է որպես կամուրջ դեպի ներկա վարչակարգի Իրան, ինչպես նաև որպես կամուրջ դեպի նոր Իրան: Սակայն,

85

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

ինչպես երևաց Իրան-Հայաստան գազատարի նվազեցված տրամագծից և հնարավորությունից, մոտ ապագայում Ռուսաստանն է հանդիսանալու հայ-իրանական հարաբերություններին խոչընդոտող կամ օժանդակող հիմնական ուժը: Փաստորեն, հայ-իրանական գազատարին վերաբերող վերջին մանրա-մասները բացահայտեցին տարածաշրջանում ռուսական ազդեցության և իշխանության վերահաստատման փաստը:

Սակայն, Հայաստանի աշխարհագրական առավելությունների հազվադեպ բացառություններից մեկի դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, կարող է հանդես գալ որպես երկու երկրներում անցումային գործընթացի հիմնական գործընկեր: Եվ հավանաբար, ամենաէականը Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկու տարածաշրջանները (որոնցից յուրաքանչյուրը կանգնած է առավել խոր աշխարհաքաղաքական փոփոխությունների առջև) Իրանի հետ կապելու հնարավորությունն է:

Ի հավելումն, օգտակար կլինի Հայաստանը քննարկել իրանական տեսանկյունից: Իրանը նույնպես առավել լայն աշխարհաքաղաքական մտադրություններ է արտահայտում, քանի որ երկրի հարաբերությունները Հայաստանի հետ դիտարկվում են որպես մարտավարական հակակշիռ արևմտյան կամ ԱՄՆ իշխանության և ազդեցության ծրագրերի դեմ: Սակայն Կովկասում անկախ պետությունների գոյության ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում Իրանը ձգտել է հակադրվել Թուրքիային' որպես ԱՄՆ-ի կողմից սատարվող տարածաշրջանային ներկայացուցիչ կամ գործակալ պետության: Սակայն վերջերս, ելնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատացումից և ներկայացուցիչ պետությունների փոխարեն ԱՄՆ անմիջական միջամտությունից, Իրանը փոխել է ռազմավարությունը' առավել ուղղակիորեն հակադրվելով ԱՄՆ-ին: Իր ռազմական ներկայության ընդարձակման շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանը շրջապատել է բոլոր ուղղություններով. արևելքում' Իրաքից, հյուսիսում' Ադրբեջանից, արևելքում և հյուսիս-արևելքում' Կենտրոնական Ասիայից, Պակիստանից և Աֆղանստանից, իսկ հարավում' Պարսից ծոցի կողմից: Իրանը հարկադրված է արտաքին կապեր փնտրել Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև հարաբերությունները բարելավել Ադրբեջանի հետ:

Այսպիսով, Իրանի հեռանկարից ելնելով' Հայաստանը կարևոր է երեք առումներով. 1. ռազմավարական, ելնելով համանման շրջափակումից և մեկուսացումից, 2. աշխարհագրական, որտեղ Հայաստանը համագործակցության է ձգտում' ցանկանալով ելք գտնել հակամարտությունից և 3. աշխարհա-քաղաքական, քանի որ Հայաստանը Իրանին ԱՄՆ ռազմական բազաների ընդլայնվող ցանցով շրջապատվելը ստուգելու միջանցք է առաջարկում: Եվ վերջապես, առավել լայն հեռանկարի առումով, տարածաշրջանում Իրանի

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ. Գիրագոսյաե

ազգային շահերն առաջնորդվում եե միակ հասանելի հյոաիս-հարավ տրանսպորտային ցանցի միջոցով ելք ունենալու հնարավորության ձգտումով, իսկ Հարավային Կովկասն այդ ծրագրի անբաժանելի մասն է համարվում: Սա նույնպես բխում է իրանական վարչակարգի մեկուսացումից:

Սցենար 3. Ադրբեջանի ռազմական վերեքը

Հայաստանի ազգային անվտանգության համար քննարկվող երրորդ և ամենավճռական սցենարը պատերազմի վերսկսման վտանգն է, քանի որ Ադրբեջանը, թվում է, որոշել է ժամանակակից և հզոր զինուժ ստեղծել' հուսալով դառնալ տարածաշրջանի ամենահզոր ռազմական տերությունը: Իսկ Ադրբեջանի ղեկավարների անընդհատ հնչեցրած ռազմաշունչ և սպառնագին հայտարարություններից ելնելով' կարելի է ենթադրել, որ միջին կամ տևական դադարից հետո առկա է տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսման վտանգ:

Չնայած ՆԱՏՕ ընդարձակման առնչությամբ վերջերս գրանցված Ռուսաստանի լարվածության աճը կենտրոնացված էր Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ անդամ դառնալու ձգտման շուրջ, ՆԱՏՕ ընդլայնմանն ուղղված առավել արմատական մարտահրավերը բխում է ոչ թե քաղաքական կամ աշխար-հաքաղաքական գործոններից, այլ ռազմական բարեփոխումներից: Նախկին խորհրդային հանրապետությունների մեջ ռազմական տեսանկյունից առավել խոշոր ռազմական նկրտումներ ունեցող պետություններից մեկն Ադրբեջանն է: Երկիր, որը բազմիցս հաստատել է սեփական ուժերով ժամանակակից և ինքնաբավ զինուժ ստեղծելու ձգտումը, մերժելով ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ Ռուսաստանի հովանավորությունը: Սակայն Ադրբեջանում ռազմական բարեփոխումների գործընթացը վերջին տարիներին մասնավորապես դժվար է եղել, և չնայած նրա տարեկան ռազմական բյուջեի կտրուկ ավելացմանը, որը ֆինանսավորվում է էներգետիկայի բնագավառի ավելցուկի հաշվին, Ադրբե-ջանի' որպես մինչև 2020թ. տարածաշրջանային ուժի, վերելքի հեռանկարը հեռու է իրականությունից:

Ադրբեջանական ռազմական բարեփոխման խոչընդոտները Չնայած երեք անընդմեջ տարի պաշտպանական բյուջեն եղել է ավելի քան $1 մլրդ, Ադրբե-ջանը փոքր առաջընթաց է ունեցել ժամանակակից առաջադեմ ռազմական համակարգեր ձեռք բերելու կամ ժամանակակից սպառազինության բնագավառում ներդրումներ կատարելու գործում: Նրա ռազմական երեք ճյուղերից երկուսը' բանակը և ռազմաօդային ուժերը, շարունակել են անտեսված մնալ' տառապելով պահեստամասերի շարունակական պակասից և պաշարների

87

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

աղքատիկ ապահովումից: Միակ բացառությունն Ադրբեջաեի ռազմածովային ուժերն եե, որոնք զգալիորեն ըեդլայեել եե իրենց կարողությունները: Սակայն ռազմածովային ուժերի զարգացումն անգամ ընդամենը ԱՄՆ «Կասպիական պաշտպանություն» ծրագրի կողմից ուսուցանվելու և սպառազինվելու արդյունք էր, որը խթաեեց ինչպես Ադրբեջաեի, այնպես էլ Ղազախստաեի ռազմածովային կարողությունները' փորձելով հավասարվել Կասպիական ավազանում Իրանի և Ռուսաստանի ունեցած ռազմածովային հնարավորություններին:

Ադրբեջանական նավատորմի զարգացումը, ներառյալ նոր և տպավորիչ ռազմածովային հատուկ ուժերի ձևավորումը, Ադրբեջաեիե Կասպից ծովով զինամթերքի աեօիեակաե տեղափոխման և, ինչը առավել կարևոր է, թմրանյութերի տեղափոխման ու տարածման դեմ պայքարելու նոր և կարևոր կարողություններ ու հմտություններ է ապահովել: Սակայն, միևնույն ժամանակ, այն ադրբեջանցիներին որևէ հարձակողական հմտություններ չի շնորհել, բացառությամբ մակերևույթի հսկողություն իրականացնող ռադիոտեղորոշիչ վերահսկողության համակարգի նկատմամբ ավելացված հրամանատարական իրավունքի, դրանով իսկ Ադրբեջաեիե զրկելով նրա համար ամեեաարժեքավոր պարգևից' իրական ուժային ծրագրեր նախագծելու կարողությունից:

Սակայն առկա եե Ադրբեջաեի ռազմական գերակշռության իրական սահմանափակումներ, քանի որ նրա ռազմաօդայիե ուժերը շարունակում եե ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի և նույնիսկ ավիացիոն վառելիքի պակաս զգալ, ինչն այս ծառայությունը դարձնում է Ադրբեջաեի զինված ուժերի մարտունակության ամենացածր մակարդակ ունեցող մաս: Ադրբեջանական բանակը, որ ավանդաբար համարվում է զինված ուժերի հիմնական բաղադրիչը, նույնպես զուրկ է ուժային ծրագրեր իրականացնելու հնարավորություններից և հեռու է նույնիսկ ռազմական պատրաստականության նվազագույն մակարդակի պահանջները բավարարելուց:

Այնուամենայնիվ, առավել երկար ժամանակահատվածի առումով Ադրբեջաեի' որպես ռազմական տերության վերելքն ապահովված է թվում, ինչը հիմնված է նավթի (և գազի) քանակի ավելացման արդյունքում ստացված միջոցները նոր, ժամանակակից, ինչպես ուսուցման, այնպես էլ սպառազինության տեսանկյունից բարելավված զինված ուժերը ֆինանսավորելու նպատակով օգտագործելու, ինչպես եաև Բաքվում քաղաքական կամքի առկայությամբ, որը խնդիր է դրել առանց Թուրքիայի կամ նույնիսկ ԱՄՆ հովանավորության, իրականացնել դա' հիմնվելով սեփական ազգային հզորության վրա: Այսպիսի ռազմավարությունը ոչ միայն ակնհայտ սպառնալիք է թե Ղարա-բաղի, թե Հայաստանի աեվտաեգությաե համար, այլև կարող է վտանգավոր փոփոխության առիթ հանդիսանալ Հարավային Կովկասում ստեղծված արդեն իսկ փխրուն «ուժերի հավասարակշռության» առումով:

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ Գիրագոպաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ինչպես հաստատեցին վերջին զարգացումները, Ադրբեջաեի կառավարությունը հաստատապես վճռել է ռազմատենչ և հանդուգն փորձ իրականացնել, որի նպատակը նոր և հզոր զինուժի ստեղծումն է:

Ադրբեջանը նախ և առաջ ձգտում է զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը: 2005թ. ստեղծված Ադրբեջանի Պաշտպանության արդյունաբերության նախարարությունը, որը գլխավորում է Յավար Ջամալո-վը, միավորեց Ռազմական արդյունաբերության պետական դեպարտամենտը և Սպառազինության ու ռազմական գիտությունների կենտրոնը, որոնցից յուրաքանչյուրը նախկինում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կազմում առանձին գործակալություններ էին: Այս նոր նախարարությունը, որի տարեկան բյուջեն տատանվում է $60-70 մլն-ի սահմաններում, արդեն սկսել է տեղական պաշտպանական արդյունաբերության հնարավորությունների ստեղծումը, որին օժանդակում են Ուկրաինան և Պակիստանը, ինչպես նաև օգտագործում է Ռուսաստանի որոշակի տեխնիկական փորձագիտական օժանդակությունը:

Երկրորդ զարգացումը Թուրքիայի զինվորականության դերի վերադարձն է: Ադրբեջանի ռազմական հնարավորությունների զարգացման գործում Թուրքիայի դերն այլևս ընդամենը թուրքական զենք ու զինամթերք մատակարարելը կամ զինվորական վարժանքներ անցկացնելը չէ, այլ ռազմավարական տեսանկյունից առավել նշանակալի դեր է ենթադրում ավագ և բարձրաստիճան թուրք ռազմական խորհրդականների համար: Թուրքական դերի մեծացման վերաբերյալ լուրն առաջին անգամ ի հայտ եկավ 2007թ. հունվարին և տեղեկացնում էր, որ թուրքական ավագ զինվորական սպան պաշտոն կզբաղեցնի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Այդ ժամանակվա մամուլի հայտարարություններում նշվում էր, որ թուրքական զինվորական բարձրաստիճան հրամանատարներն ընտրել են թուրքական բանակի մի գեներալի, որի անունը չի նշվում, որն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կստանձնի փոխնախարարի պաշտոնը, օժտված կլինի անսահմանափակ իրավունքներով և իշխանությամբ, ներառյալ ադրբեջանական բանակում ծառայող թուրք ավելի ցածրաստիճան սպաներից կազմված ռազմական հրահանգիչների և խորհրդականների խմբի նկատմամբ ուղղակի և միանձնյա վերահսկողությունը:

Սակայն Ադրբեջանում թուրքական զինվորականության ուղղակի դերին վերաբերող ծրագիրը, որը նախանշում էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի վերջին տարիների ընթացքում արձանագրված վատթարացման վերջը և, 1995թ. Բաքվից հեռանալուց հետո, թուրք զինվորական խորհրդականների վերադարձը, երբեք չիրականացվեց: Ի զարմանս շատ վերլուծա-բանների, Թուրքիան չկարողացավ վերականգնել Ադրբեջանի հետ ավանդա-

89

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

կան ռազմական միությունը: Իսկ 2007թ. ընթացքում Բաքուն փաստորեն էլ ավելի հեռացավ' պահպանելով ոչ ավելի մոտ հարաբերություններ, քան այն, ինչ առկա էր արևմտյան անվտանգության կառույցների և ՆԱՏՕ-ի հետ:

Սակայն ժամանակակից և հզոր ադրբեջանական զինված ուժեր ստեղծելու ձգտման և մի քանի տարիների ընթացքում նշանակալիորեն մեծ ռազմա-

ռ

կան բյուջե ունենալու փաստի առկայության դեպքում, ինչո ւ Ադրբեջանին չհաջողվեց լուրջ ռազմական բարեփոխումներ ձեռնարկել:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանին նոր հզոր ռազմուժ կառուցելու գործում խանգարող հիմնական արգելքը հենց այն մարդն է, որը գլխավորում է Ադր-բեջանի Պաշտպանության նախարարությունը: Ներկայումս Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն աշխարհում այդ պաշտոնն ամենից երկար զբաղեցրած պաշտպանության նախարարն է: Սակայն նա այդ պաշտոնին մնում է ոչ թե իր ռազմական ունակությունների շնորհիվ, այլ շնորհիվ Ալիևների ընտանիքին իր անձնական հավատարմության: Իսկ նրա, որպես պաշտպանության նախարարի, պաշտոնավարությունը բնորոշվում է որպես Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ երկարատև անուշադրության, անբավարար մատակարարման և մարգինա-լացման ժամանակաշրջան' չխոսելով առաջին գծի զինվորների խղճուկ վիճակի և զինակոչիկների շրջանում մահացությունների անընդունելիո^ն բարձր տոկոսի մասին:

Մասնավորապես, հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը հաստատապես համոզված էր, որ իր իշխանության իրական սպառնալիքներից մեկը բխում է ուժեղ զինվորականությունից, և այդ պատճառով Ադրբեջանի զինուժը պահում էր թույլ, կոռումպացված և անկարող վիճակում: Ավագ Ալիևը նաև մերժում էր զինուժի ուսուցումը, վարժանքը և սպառազինումը, քաղաքականություն, որ իրականացնում է նրա որդին և ժառանգորդը' ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը: Երկու առաջնորդներն էլ օգտագործում են Ադրբեջանի պաշտպանության նախարարին որպես կոռուպցիայի գլխավոր մեքենայի: Սա ապահովում է այն, որ զինվորականությունը միշտ էլ թույլ և պառակտված լինի, ինչպես նաև քայքայված ներքին կոռուպցիայի քաղցկեղից:

Այսպիսով, Ադրբեջանում ժամանակակից և հզոր բանակ կառուցելու իրական ներուժն ընդամենը զուսպ խոստում է: Եվ նույնիսկ հսկայական պաշտպանական պետական բյուջեի առկայության դեպքում, զենքերի, ուսուցման և ամենաանհրաժեշտ սպառազինման նպատակով համեմատաբար փոքր ծավալի ծախսեր են իրականացվել: Չնայած Ադրբեջանի' որպես տարածա-շրջանային ռազմական ուժի կենտրոնի, ապագա ճանապարհն ապահովված է, սակայն շատ փորձագետներ հավատացած են, որ կպահանջվեն 5-10 տարվա երկարատև և լուրջ ռազմական բարեփոխումներ, մինչև որ Ադրբեջանն ի վի-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ Գիրագոսյաե

ճակի կլինի բավարարել այդ պոտենցիալի պահանջներին: Իսկ առայժմ առկա եե մի քանի կարևոր դասեր, որոնք բացահայտվեցին Ղարաբաղի և Ադրբեջանի զինուժերի միջև վերջին բախումներից հետո: Առաջին. պարզ է, որ Ղարաբաղի (և Հայաստանի) զինված ուժերը դեռևս զգալի գերակշռություն ունեն ադրբեջանական զինուժի նկատմամբ, և այս առավելությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առնվազն մոտակա 5-10 տարիների ընթացքում:

Երկրորդ. Ադրբեջանի առջև պատերազմը վերսկսելուց հետ կանգնելու նոր զսպիչ է հայտնվել: Ադրբեջանի կողմից թշնամական գործողությունները վերսկսելու ցանկացած փորձի դեմ այս նոր զսպամիջոցը գալիս է հենց իր (Ադրբեջանի) բարեկեցության հիմնական աղբյուրից' միջազգային էներգետիկ ընկերություններից և Արևմուտքի էներգետիկ ռեսուրսներ գնող հզոր պետություններից: Սա չափազանց կարևոր է և «էներգետիկ նոր զսպամիջոցներ» է առաջարկում. նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի նավթի հոսքը չդադարի:

Եվ վերջապես, ինչը հավանաբար առավել կարևոր է. չնայած Ադրբեջա-նի հարստությանը և ուժին, Հայաստանը և Ղարաբաղը, ըստ էության, առավել կայուն և ապահով են, քան Ադրբեջանը: Կայունության այս արժանիքը նույնպես կարևոր է համաշխարհային և տարածաշրջանային ուժերի դրական կարծիքին արժանանալու համար, քանի որ նրանք այսօր կապեր են փնտրում առավել կայուն գործընկերների, քան Ադրբեջանի նման ռիսկային և ավտորի-տար ռեժիմների հետ: Այսպիսով, այն դեպքում, երբ Ղարաբաղի և Հայաստանի համար անվտանգության հեռանկարը ներառում է իր սեփական մարտահրավերները, արդեն իսկ առկա է չափազանց ռիսկային տարածաշրջանում համեմատական կայունության առավելությունը:

Ամփոփում, ազգային անվտանգության գործընթացն ամրապնդելու անհրաժեշտությունը

Չնայած տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ որոշակի փոփոխությունների վրա կենտրոնանալուն, շուկայական բարեփոխումների և հակակոռուպցիոն ջանքերի առումով Հարավային Կովկասում տևական անվտանգության և կայունության հիմնական իրական պատճառ են հանդիսանում այնպիսի տեղական քաղաքականությունները, ինչպիսիք են լավ կառավարումը և ժողովրդավարացումը, տեղական տնտեսությունները: Կովկասը, առավել, քան երբեք, «ռիսկային տարածաշրջան է», և հրամայականը պետք է առավել սևեռված լինի տեղական քաղաքականություններին և տնտեսություններին նպաստելու, ավելի քիչ' խոշոր աշխարհաքաղաքական ծրագրերի վրա, որպեսզի ստեղծի առավել տևական կայունություն, քան ընդամենը հիմնվելով

91

Ռ Գիրագոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

առանձին առաջնորդների վրա, անկախ այն հանգամանքից, թե որքան արևմտամետ կամ հարմարվող են նրանք: Այս դեպքում ինստիտուտներն

ավելի մեծ նշանակություն ունեն, քան անհատները, իսկ էվոլյուցիոն բարեփոխումները (այլ ոչ թե հեղափոխական փոփոխությունները) կայունության համար ավելի շատ երաշխիքներ են առաջարկում:

Եվ վերջապես, Հայաստանում ազգային անվտանգության գործընթացն ամրապնդելու ակնհայտ կարիք կա: Չնայած Հայաստանի ազգային անվտանգության առավել կատարելագործված և համապարփակ մարտավարության զարգացման համար առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսներն ակնհայտորեն սահմանափակ են, սակայն քննարկման համար մի քանի կարևոր կետեր կան: Հիմնական առաքելությունն ազգային անվտանգության հստակ գործընթացի հաստատումն է: Սա ենթադրում է ինչպես կազմակերպական, այնպես էլ գաղափարական բարեփոխումներ, ներառյալ այն փաստի ճանաչումը, որ Հայաստանի ազգային անվտանգության ներկա ինստիտուտների ամենաակնառու պակասությունը դրանց բացակայությունն է: Նույնիսկ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի վերջերս կատարված նշանակումից հետո էլ այս մարմինը հազվադեպ է հանդիպել և համարյա լրիվ մեկուսացված է ազգային անվտանգության որոշումների ընդունման, սահմանման ու քննարկման գործընթացից, քանի որ կարևորագույն որոշումների մեծ մասը կենտրոնացվել է նախագահի աշխատակազմում:

Չնայած գրանցվել է Ազգային ժողովի հանձնաժողովների դերի նշանակալի բարձրացում' նրանց վերապահելով պաշտպանության և անվտանգության քաղաքականության նկատմամբ իրավասություն, սակայն գործադիր ճյուղի ակնհայտ գերակշռում ընդհանուր առմամբ և նախագահինը' մասնավորապես, ինչպես նաև ազգային անվտանգության գործընթացի ոչ ֆունկցիոնալ բնույթը մնում են անփոփոխ: Հայաստանի ազգային անվտանգության գործընթացը բարելավելու համար հիմնական առաջարկություններից մեկը Ազգային անվտանգության հանձնաժողովի կազմակերպական բարեփոխումն է: Ներկայումս Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը հազվադեպ է հավաքվում որպես ամբողջական խորհրդակցական մարմին, իսկ երբ նույնիսկ գումարվում է, սովորաբար կենտրոնանում է արդեն ընդունված որոշումների իրականացման վրա:

Հոկտեմբեր, 2008թ.

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Ռ Գիրագոսյաե

РЕГИОНАЛЬНЫЕ РАЗВИТИЯ И НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ АРМЕНИИ

Ричард Киракосян

Резюме

Кавказ — «рисковый регион», и здесь в большей степени должно акцентироваться содействие местным экономикам и политике, нежели крупные геополитические программы. Для стабильности эволюционных (а не революционных) изменений предлагаются большие гарантии.

В Армении налицо очевидная необходимость укрепления национальной безопасности. Основная миссия заключается в установлении четкого процесса защиты национальной безопасности. Это предполагает как организационные, так и идеологические реформы, включая признание того факта, что самый очевидный недостаток нынешних институтов национальной безопасности Армении — их отсутствие. Даже после недавнего назначения руководителя Совета национальной безопасности Армении этот орган практически не проявляет себя и изолирован от процесса принятия решений по обеспечению национальной безопасности, их вынесения и обсуждения, поскольку большая часть важнейших решений сосредоточена в аппарате президента. Одним из основных предложений, нацеленных на улучшение процесса обеспечения национальной безопасности Армении, является организация Комиссии по национальной безопасности. Существующий Совет национальной безопасности Армении редко собирается как консультационный орган, и даже когда он созывается, то обычно сосредотачивается на осуществлении уже принятых решений. Этот искаженный процесс обусловлен тем, что данный орган подчиняется аппарату президента, что ограничивает возможности долгосрочного стратегического планирования и подготовки. Это для Армении — в свете возникших в последнее время угроз и вызовов национальной безопасности страны — является роковой ошибкой.

93

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.