Научная статья на тему 'Ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկները'

Ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1276
224
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ԼՂՀ / Ադր. ԽՍՀ / ԽՍՀՄ / ԼՂԻՄ / անկախություն / ինքնորոշման իրավունք / տարածքային ամբողջականություն / միջազգային իրավունք / ԽՍՀՄ օրենսդրություն։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հրայր Փաշայան

Ադրբեջանական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանկազմավորման փաստաթղթերի իրավաքաղաքական վերլուծությունը հստակ ցույց էտալիս, որ նախկին Ադր. ԽՍՀ նորանկախ երկու պետություններից ԼՂՀ-ն հռչակել ևձևավորել է իր անկախությունը լեգիտիմ ճանապարհով։ 1991թ. սեպտեմբերի 2-ինընտրելով անկախության ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըսկզբում ղեկավարվում էր ԽՍՀՄ դեռևս գործող Սահմանադրության և օրենքներիլիազորություններով, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ միջազգայինիրավունքի ճանաչված սկզբունքներով։Ի տարբերություն ԼՂՀ-ի՝ Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. օգոս-տոսին ընդունեց «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը ևսկսեց կեղծել հայտնի պատմական փաստերն ու իրողությունները և խախտելովԽՍՀՄ գործող Սահմանադրությունն ու օրենքները՝ կասկածի տակ դրեց նոր ձևա-վորված ԱՀ իրավական հիմքերն ու լեգիտիմությունը։ Բաքուն կեղծիքների ճանա-պարհը շարունակեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ խախտելովմիջազգային իրավունքի հայտնի սկզբունքները՝ բացահայտ ագրեսիա նախաձեռնեցԼՂՀ-ի դեմ՝ փորձելով զավթել այն տարածքները, որոնց հանդեպ նրա լիազորություն-ները դադարել էին գործել Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից և Խորհրդային Միու-թյան փլուզումից հրաժարվելու պատճառով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

POLITICAL AND LEGAL ARGUMENTS IN KARABAKH CONFLICT

Political and legal analysis of the documents regarding the establishment of Azerbaijani Republic (AR) and Nagorno Karabakh Republic (NKR) clearly indicates that of the two independent states emerged in the place of the former Azerbaijani SSR, the NKR is the one that gained its independence legitimately. On September 2, 1991 the Nagorno Karabakh Republic’s choice of independence was first based on powers granted by then-effective Constitution of the USSR and laws of the union’s republics, and later, after the collapse of the Soviet Union, it followed the commonly accepted principles of international law. Unlike NKR, when the Azerbaijani Republic adopted its Declaration on Reestablishing the State Independence, it falsified the known historical facts and realities, violated the Constitution of the USSR and thus casted doubts on the legal norms and legitimacy of the newly established AR. Baku continued pursuing these ways after the collapse of the Soviet Union, as well, when in violation of the known principles of international law it launched an open aggression against NKR, in relation to which its powers were rendered null and void after rejecting the legal succession of the Azerbaijani SSR and USSR.

Текст научной работы на тему «Ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկները»

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

Հրայր Փաշայաե

Բանալի բաոեր ԼՂՀ, Ադր. ԽՍՀ, ԽՍՀՄ, ԼՂԻՄ, աեկախություե, իեքեորոշմաե իրավունք, տարածքայիե ամբողջակաեություե, միջազգայիե իրավուեք, ԽՍՀՄ օրեեսդրություե:

Ղարաբաղյաե հակամարտությաե կարգավորմաե գործըեթացում առաեձեա-հատուկ կարևորություե ուեեե Ադրբեջաեի Հաերապետությաե և Լեռեայիե Ղարաբաղի Հաերապետությաե կազմավորմաեե առեչվող բաեալի փաստաթղթերում առկա քաղաքակաե փաստարկեերը: Այդ ժամաեակաշրջաեում ըե-դուեված իրավաքաղաքակաե փաստաթղթերը, հաեդիսաեալով եախորդող տարիեերիե հիմեախեդրի շուրջ տեղի ուեեցած գործըեթացեերի տրամաբա-եակաե շարուեակություեը, միաժամաեակ հաեդիսաեում եե իրավակաե այե հեեքը, որոեց վրա եախկիե Ադր. ԽՍՀ տարածքում ձևավորվել եե երկու եոր պետակաե կազմավորումեեր Ադրբեջաեի Հաերապետություեը (ԱՀ) և Լեռեայիե Ղարաբաղի Հաերապետություեը (ԼՂՀ կամ ԱՀ - Արցախի Հաերապե-տություե):

Այս համատեքստում հետաքրքրություե եերկայացեող առաջիե փաստաթուղթը 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութեեակաե հաերապետու-թյաե դուրս գալու հետ կապված հարցերի որոշմաե կարգի մասիե» օրեեքե է [1, с. 44-46]:

Օրեեքի վերաբերյալ ձևավորվել է երկու հիմեակաե տեսակետ: Առաջի-եի համաձայե' այե եպատակ էր հետապեդում ԽՍՀՄ-ը փրկել քայքայումից, քաեի որ հեարավորություե էր ըեձեռում Խորհրդայիե Միություեում գոյու-թյուե ուեեցող իեքեավար մարզերիե, շրջաեեերիե, հաերապետություեեերիե

՚ Արցախի պետակաե համալսարաեի փիլիսոփայությաե և քաղաքագիտությաե ամբիոեի դասախոս:

13

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ինչն էլ զսպաշապիկ էր հագցնելու միութենական հանրապետություններին, մասնավորապես այն հանրապետություններին, որոնք իրենց կազմում ունեին նման կարգավիճակով տարածքներ: Դրանով էր պայմանավորված ԽՍՀՄ պահպանմանն ուղղված քայլերին Բաքվի ցուցաբերած անվերապահ աջակցությունը [2]:

Երկրորդի համաձայն, որի հետ համամիտ ենք նաև մենք, ապրիլի 3-ի օրենքն իրոք նպատակ է հետապնդել առանց ցնցումների իրականացնել ԽՍՀՄ լուծարման իրավական գործընթացը: Ինչպես ցույց են տվել հետագա աշխար-հաքաղաքական իրադարձությունները, դրան է միտված եղել ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության մի մասի նպատակաուղղված քաղաքականությունը:

Բոլոր դեպքերում, օրենքը և իրավական, և քաղաքական առումներով հիմք էր ստեղծում ԽՍՀՄ լուծարման դեպքում դեռևս նրա գործող իրավական նորմերին համահունչ ձևակերպել նոր ստեղծվելիք պետական կազմավորումների իրավական կարգավիճակը: Միաժամանակ, դրանով իրավականորեն ամրագրվում էր, որ ԽՍՀՄ շրջանակներում ազգերի ինքնորոշման իրավունքն առաջնային է վարչատարածքային այն սահմաններից, որոնք ձևավորվել էին կամայականորեն, հենց նույն ազգերի ինքնորոշման իրավունքի խախտման արդյունքում: ԽՍՀՄ օրենսդրության համաձայն' օրինականության շրջանակներում հնարավորություն էր ընձեռվում ուղղել այդ սխալը և իրականացնել նախանշվող նոր պետական կազմավորումների պետաիրավական կարգավիճակն ու նրանց սահմանները:

Օրենքը, ԽՍՀՄ սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն, սահմա-նել է ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգը (հոդված 1): Օրենքի երկրորդ հոդվածում նշված է, որ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու որոշումն ընդունվում է միութենական հանրապետության ժողովրդի ազատ կամ-արտահայտության հանրաքվեի միջոցով (ժողովրդական քվեարկություն): Հենց ժողովրդական քվեարկության արդյունքով է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք բերել իր անկախությունը:

Օրենքի 3-րդ հոդվածը նշում էր. <<Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ ունեցող միութենա-

14

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաջայան

կան հանրապետություններում հանրաքվեն անցկացվում է յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար միավորումների ժողովուրդներին է վերապահվում ԽՍՀ Միության կազմում կամ դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցի ինքնուրույն որոշման, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցի առաջադրման իրավունքը: Այն միութենական հանրապետություններում, որոնց տարածքում կան շրջաններ, որոնց բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ խմբեր, հանրաքվեի ամփոփման ժամանակ քվեարկության արդյունքներն այդ տարածքներում առանձին են հաշվարկվում»: Պետք է շեշտել, որ օրենքում նշված դրույթները ճշգրտորեն համապատասխանում էին այն իրավիճակին, որում հայտնվել էին ԼՂԻՄ-ն ու հարակից Շահումյանի շրջանը: ԼՂՀ հռչակագրի ընդունման տեքստում նկատի են առնվել նաև 1990թ. ապրիլի 3-ի օրենքի նշված կետերը:

Ադր. ԽՍՀ իշխանությունների շահերից էր բխում ապրիլի 3-ի օրենքը դիտարկել ԽՍՀՄ պահպանման տեսանկյունից: Դրա մասին է վկայում այն փաստը, որ այստեղ ակտիվորեն մասնակցեցին ԽՍՀՄ-ը քայքայումից փրկելու նպատակով 1991թ. մարտի 17-ին կայացած հանրաքվեին: Մինչդեռ ԼՂԻՄ իշխանությունների որոշմամբ «...միութենական մարմինների կողմից ինքնավար մարզի սահմանադրական իշխանությունների լիազորությունների ճանաչման հարցը լուծված չլինելու կապակցությամբ 1991 թվականի մարտի 17-ի հանրաքվեի անցկացումը ԼՂԻՄ տարածքում ձախողվում է...» [3]: Այսինքն ԼՂԻՄ-ը չմասնակցեց անցկացվող հանրաքվեին: Ադր. ԽՍՀ մյուս շրջաններում, ընդհակառակը, ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին հօգուտ ԽՍՀՄ պահպանման: Սա ևս մի փաստարկ է այն մասին, որ ԼՂԻՄ-ը փաստացիորեն Բաքվի իշխանությունների ենթակայությունից դուրս էր չէր ենթարկվում Բաքվի իշխանություններին և իր որոշումների համար հաշվետու չէր նրան, իսկ Բաքուն որևէ լծակ չուներ ԼՂԻՄ-ին իր կամքը թելադրելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, բացի 1990թ. ապրիլի 3-ի օրենքից, համապատասխանում է նաև Ազգերի ինքնորոշման իրավունքի այսօր էլ միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական սկզբունքներից մեկի կիրառման չափանիշներին [4]: Բայց Լեռնային Ղարա-

15

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

բաղի Հանրապետության հռչակումն ունի ազգերի ինքնորոշման իրավունքից տարբերվող ավելի զորեղ իրավական հիմքեր: Բանն այն է, որ որոշ քաղաքական ու պետական գործիչներ, ելնելով զուտ քաղաքական նպատակահարմարությունից, անթաքույց հակադրում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները թույլ չտալու վերջինիս կիրառման իրավական հնարավորությունը, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում նորաստեղծ պետությունների ճանաչման համար: Մինչդեռ, Ադր. ԽՍՀ տարածքում հռչակված երկու պետական կազմավորումների ԱՀ-ի և ԼՂՀ-ի կողմից ընդունված փաստաթղթերից բխում են մի շարք կարևոր իրավաքաղաքական փաստարկներ, որոնք, անխոցելի դարձնելով ԼՂՀ հռչակման իրավական հիմքերը, թույլ են տալիս նրան դուրս բերելու տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև գոյություն չունեցող, բայց քաղաքական նկատառումներով ստեղծված գորդյան հանգույցից: Այդպիսի փաստաթղթեր են հանդիսանում հենց նույն Ադրբեջանի Հանրապետության անկախացման ժամանակաշրջանում ընդունված բանալի փաստաթղթերը: Այսպես, 1991թ. օգոստոսի 30-ին Ադր. ԽՍՀ ԳԽ-ի կողմից ընդունված «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրից [5] բխում են հետևյալ իրավաքաղաքական փաստարկները.

1. Նախ, ադրբեջանական կողմը, կեղծելով պատմական փաստերը, անկախացման գործընթացն սկսել է միջազգային հանրությանն ապատե-ղեկատվություն մատուցելով: Ինչպես նշված է հռչակագրի ներածական մասում. «Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, ղեկավարվելով Ադրբեջանի ժողովրդի բարձր պետական շահերով և արտահայտելով նրա կամքը... »: Առաջին անգամ պաշտոնական Բաք-վի կողմից օգտագործվել է նոր «Ադրբեջանի ժողովուրդ» հասկացությունը: Հռչակագրում մի քանի անգամ շեշտելով այդ մասին, հանդես գալով նրա ճակատագրի և ազատ զարգացման պատասխանատուի, ինչպես նաև անկախ ազգային պատկանելությունից և հավատքից Ադրբեջանական Հանրապետության բոլոր քաղաքացիների միջազգային ակտերով նախատեսված հիմնական իրավունքների երաշխավորի դերում (հռչակագրի երրորդ և չորրորդ պարբերություններ), Բաքուն, խեղաթյուրելով իրականությունը, «Ադրբեջանը» նույնացնում է հռչակագ-

16

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաջայան

րում երբևէ չհիշատակված Ադր. ԽՍՀ-ի հետ: Ինչպես հայտնի է, բազմազգ Արևելյան Անդրկովկասը, որը 1918թ. թուրքական զորքերի ներխուժման արդյունքում անվանակոչվեց Ադրբեջան, հանդիսացել և այսօր էլ հանդիսանում է բնիկ մի շարք ազգերի հայրենիքը, որոնց ազգային շահերը, ինչպես փաստերն են վկայում, չեն համապատասխանում դարասկզբի կովկասյան թաթարների ներկայիս ադրբեջանցիների շահերին: Այսինքն նրանք իրավունք չունեն Արևելյան Ադրբեջանում բնակվող բոլոր ժողովուրդների անունից հռչակագիր ընդունել, մանավանդ որ բազմաթիվ ազգեր այսօր էլ իրենց հայրենիքում վերջիններիս կողմից ենթարկվում են ցեղասպանության ու բռնությունների [6], քանի որ ներկայիս ադրբեջանցիները վախենում են, որ մի օր այդ ազգությունները ևս կպահանջեն հարգել իրենց հայրենիքի օրինական տերը լինելու իրավունքները: Նման առայժմ անհաջող նախադեպերի մասին փաստերն են խոսում1 [7]: Բաքուն այդպիսի իրավունք պարզապես չունի:

2. Հռչակագրի երկրորդ նախադասության մեջ նշված «նկատի ունենալով, որ 1918-1920թթ. Ադրբեջանի Հանրապետությունը եղել է որպես անկախ, միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն» արտահայտությունը բացահայտ կեղծարարություն է, քանի որ փաստերը ճիշտ հակառակի մասին են վկայում: Նախ, 1918-1920թթ. գոյություն է ունեցել ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը, այլ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ԱԴՀ): Մյուս կողմից տվյալ ժամանակաշրջանում գոյություն ունեցած միակ խոշոր միջազգային կազմակերպությունը Ազգերի լիգան, որը ստեղծվել էր որպես իրավական հարթակ հաստատելու և իրավական ուժ տալու պետությունների գոյությանն ու նրանց միջև առկա հարաբերություններին, մերժել է այդ կառույցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անդամակցությունն այն հիմնավորմամբ, որ այն չունի ոչ կայուն կառավարություն, ոչ փաստացի վերահսկողություն այն տարածքների վրա, որոնց հավակնում է: Այսինքն, վերականգնվող 1918-1920թթ. ադրբեջա-

1 20-րդ դարում թալիշները երկու անգամ հայտարարել են սեփական պետության ստեղծման մասին (1919-ին և 1993-ին), իսկ 1991թ. փետրվարի 28-ին լեզգիական ժողովրդի լիազորված ներկայացուցիչների երրորդ համագումարը, որը տեղի է ունեցել Դաղստանի Ղուսումքենդ գյուղում, ընդունեց լեզգի ժողովրդի պետության վերականգնման և Սամուր գետի երկու ափերին Լեզգիստանի Հանրապետության ստեղծման մասին հռչակագիրը։

17

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

նական կոչված պետությունն իրականում միջազգային հանրության կողմից ճանաչված չէր որպես անկախ պետականություն:

3. Ներածության երրորդ նախադասությունը ձևակերպվել է այսպես. «հիմնվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, սահմանադրական օրենքների և Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ինքնուրույնության վրա...»: Բանից անտեղյակ մարդը հռչակագրի տեքստի ընթերցումից կարող է այն տպավորությունը ստանալ, որ խոսքը 1918-1920թթ. գոյություն ունեցած ԱԴՀ սահմանադրության մասին է, քանի որ հենց այդ պետությունն է վերականգնվում: Փաստն այն է, որ 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետությունը սահմանադրություն չի ունեցել: Հետևաբար, խոսքը կարող է լինել միայն Ադր. ԽՍՀ սահմանադրության մասին: Մեր կարծիքով, այսպիսի անվանափոխությունները նպատակ են ունեցել մոլորեցնելու միջազգային հանրությանը տպավորություն ստեղծելով, թե, իբր, պետական անկախությունը վերականգնող ԱՀ-ն հիմնվում է 1918-1920թթ. Ադրբեջանի Հանրապետության պետաիրավական ակտերի վրա: Հազիվ թե ՄԱԿ-ում, որին 1992թ. այդ պետությունն անդամակցել է, ԵԱՀԿ-ում որի ջանքերով ստեղծված Մինսկի խումբը, ըստ էության, կոչված է ղա-րաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, կամ այլ միջազգային կառույցում խնդիրն այդպիսի մանրամասնությամբ իմանային: Խնդրի էությունը խեղաթյուրվել է նաև այն պատճառով, որ Բաքվում արդեն որոշված էր Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու հարցը, ուստի նշված փաստաթղթերը չէին կարող կապել Ադր. ԽՍՀ-ի հետ: Թերևս, դա է նաև պատճառը, որ հռչակագրում Ադր. ԽՍՀ անվանումը ոչ մի անգամ չի հիշատակվում:

4. Ուշադրության արժանի են նաև փաստաթղթի ԱՀ տարածքային ամբողջականության և պետական սահմանների մասին ձևակերպումները. «ձգտելով կանխել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները, ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության և անձեռնմխելիության ապահովման սրբազան

18

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հ.Փաշայան

о

պարտքով...»: Հարց է առաջանում. ո ր հանրապետության սահմանների մասին է խոսքը: Եթե նշվածը վերաբերում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը, ապա, ինչպես հայտնի է, այն ճանաչված պետական սահմաններ չի ունեցել: Եթե նկատի են առնվում Ադր. ԽՍՀ սահմանները, այն ոչ թե պետական, այլ միայն վարչական սահմաններ է ունեցել, քանի որ կար սովետա-թուրքական սահման և չկար հայ-թուրքական սահման, կար սովետա-լեհական սահման և չկար բելա-ռուս-լեհական սահման [8, էջ 83-85]: Մյուս կողմից, այդ սահմանների նկատմամբ Բաքվի ինքնիշխանությունը սահմանափակված էր այնպիսի իրավական ակտերով, որ դրանցից դուրս այդ սահմանները որպես այդպիսին չեն կարող լեգիտիմ ճանաչվել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Կարսի պայմանագրին և Կովբյուրոյի որոշմանը, որով Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը ներառվել են Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ, առաջինը որպես նրա հովանավորությանը հանձնված պետական կազմավորում, երկրորդը լայն ինքնավարությամբ մարզի պետաիրավական կարգավիճակով:

Ստեղծված իրավական և աշխարհաքաղաքական իրողությունները ճիշտ գնահատելով 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը [9, с. 69-70]:

Փաստաթղթի վերլուծությունից հետևյալ փաստարկներն են ի հայտ գալիս.

1. Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Մանասյանը, Հռչակագիրը մատնանշում է ինչպես Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից Ադրբեջանի Հանրապետության հրաժարվելու փաստը (հռչակագրի երկրորդ պարբերություն- Հ.Փ.), այնպես էլ ԽՍՀՄ ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների ելքի հետ կապված հարցերի լուծման մասին» օրենքը: Այսպիսով, Հռչակագիրը ԼՂՀ-ն հռչակում էր ԽՍՀՄ պետականության իրավունքի համատեքստում հղում կատարելով իրավաբանորեն բացառիկ կարևորություն ունեցող Բաքվի Ադր. ԽՍՀ

19

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

իրավահաջորդությունից հրաժարվելու փաստին: Այս կարևորությունը բացատրվում է նրանով, որ 1918-1920թթ. ԱԴՀ կազմում չեն եղել ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Նախիջևանը [10, с. 49]:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար հիմք է հանդիսացել նաև, ինչպես նշված է տեքստի առաջին նախադասության մեջ. «... ժողովրդի կամքը, որն ամրագրվել է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի իշխանության մարմինների 1988-1990թթ. որոշումներում...»: Ինչպես հայտնի է, արցախահա-յությունը բազմիցս է դիմել ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հիմնախնդիրը արդարացիորեն մարզի բնակչության իղձերին համապատասխան լուծելու համար: Այդ նպատակով ազգաբնակչության շրջանում բազմաթիվ հարցումներ են իրականացվել, որի ընթացքում ժողովուրդը տասնյակ հազարավոր ստորագրություններով հավաստել է Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու իր ձգտումը: Օրինակ, դրանց թվին են պատկանում 1966թ. շուրջ 50 հազար և 1987թ. շուրջ 80 հազար ստորագրություններով ԽՍՀՄ կենտրոնական մարմիններին ուղղված ղարաբաղցիների դիմում-նամակները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման փաստարկներից մեկը, ինչպես նշված է հռչակագրում, հանդիսացել է Ադրբեջաեում տարվող ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, որը ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել հանրապետության հայ ժողովրդի նկատմամբ, ինչը հասցրել է զինված ընդհարումների, մարդկային զոհերի, հայկական խաղաղ գյուղերի բնակիչների բռնագաղթի: Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի հայության կողմից անկախ պետականության հռչակման հիմնական փաստարկներից մեկը կապված էր Ադրբեջանական ԽՍՀ պետականակերտ ազգի իրավունքների խախտման և նրա հետագա գոյության սպառնալիքի հետ: Այսինքն ինքնապաշտպանության նպատակով անհրաժեշտ էր ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեին երկրամասի բնակչության գոյությունն ու անվտանգությունը, մանավանդ որ երկրռւմ ստեղծված վիճակի բարդությունն ու հակասականությունը, Միության ապագայի, իշխանության և կառավարման միութենական կառուցվածքների

20

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հ.Փաշայան

ճակատագրի անորոշությունը, ինչպես նշված է հռչակագրում, այլ հնարավորություն չէին ընձեռում:

4. Միաժամանակ, հռչակագրում ամրագրված է. «հիմնվելով ԽՍՀ Միության գործող սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին և հավաք ապրող ազգային խմբերին իրավունք են տալիս ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն լուծել իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցերը...»: ԼՂՀ անխախության մասին հռչակագիրն ընդունվել է Բաքվի 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման մասին» հռչակա-գրից երկու օր անց: Վերջին հանգամանքն իրավական հիմք է տվել ար-ցախահայությանը ձեռնարկել ԽՍՀՄ օրենսդրությամբ իրեն վերապահված քայլեր, որոնք ուղղված են անկախ պետականության ստեղծմանը: Այնուհետև հռչակագրում նշվում էր, որ «Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին և հանրապետության առանձնահատկություններին»: Այս դրույթով, փաստորեն, ամրագրվում էր, որ ԼՂԻՄ-ը դեռևս մնում է ԽՍՀՄ իրավատիրույթում, այն դեպքում, երբ նորաստեղծ ԱՀ-ն, առանց պահպանելու գործող իրավական նորմերը, դուրս եկավ ԽՍՀՄ կազմից հրաժարվելով Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից: Դրանով, ըստ էության, ադրբեջանական կողմը փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց մինչև իսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջև:

5. Փաստորեն, Ադր. ԽՍՀ տարածքում գոյություն ունեցած երկու պետական կազմավորումներից մեկը ներկայիս ԱՀ-ն, 1991թ. օգոստոսի վերջերին անկախացման գործընթաց սկսելով (ԱՀ-ում, բացի 1991թ. մարտի 17-ին ԽԱՀՄ պահպանման օգտին կազմակերպված քվեարկությունից, աջակցություն են ցուցաբերել նույն թվականի օգոստոսին պետական հեղաշրջման փորձ կատարող ուժերին Արտակարգ դրության պետա-

21

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

կան կոմիտեին), «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով հրաժարվել է նրա իրավահաջորդությունից: Մյուսը ԼՂՀ-ն, ընդհակառակը, անկախացման գործընթաց սկսելով, չի հրաժարվել խորհրդային իրավահաջորդությունից, այլ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի դրույթների համաձայն մնացել է ԽՍՀՄ իրավատիրույթում օգտվելով. «...ԽՍՀՄ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ հանրապետություններին տրվող լիազորություններից...»: Այս և Ադր. ԽՍՀ-ում ապրած հայ բնակչության ու մյուս ազգերի անվտանգությունն ապահովելու և սեփական իրավատիրույթում նրանց մասնավորապես պետականակիր ադրբեջանահայու-թյանը քաղաքացիություն և բնակության վայր տրամադրելու պատրաս-տակամության տեսանկյունից ԼՂՀ-ն հանդիսանում է Ադր. ԽՍՀ իրավահաջորդը [11, էջ 91-95]:

6. 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և անկախ պետականություն ձևավորելու արցախահայու-թյան կողմից իրականացված քայլերն ու ստեղծված իրավիճակը [12, с. 52]1 համապատասխանում են մի շարք միջազգայնագետների պետականությունը բնորոշող չափանիշներին: Գեորգ Ելինեկի (George Jellinek) երեք բաղադրիչների տեսության համաձայն պետականությունը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. որոշակի սահմաններ ունեցող տարածքի, մշտական և որոշակի բնակչության (ժողովրդի) և սուվերեն իշխանության առկայության: Գերմանացի իրավագետը գրում էր. «Իրավաբանական ֆիկցիայից խուսափելու և պետության ցանկացած իրավագիտությանը նախորդած բնական կեցությունը ճանաչելու համար բնական է թվում փնտրել պետության օբյեկտիվ էությունը նրա բաղկացուցիչներից, ըստ երևույթին, իրապես գոյություն ունեցող տարրերից մեկում: Այդ տարրերն են տարածքը, ժողովուրդը, իշխողը» [13, с. 103]: Հայտնի ռուս իրավապաշտպան Գ.Ստարովոյտովայի ինքնորոշ-

1 «Բոլոր պետությունները ծնվել են արյամբ: Բայց հետո, որպեսզի չանհետանան, նրանք պետք է ստեղծարար կյանք սկսեին. ստեղծեին տնտեսություն, կառուցեին տներ, ձեռնարկություններ, կազմակերպեին առևտուրը, ստեղծեին պայմաններ բնակչության բարեկեցության բարելավման համար: Այլապես, նոր պետության գոյության ժամկետը մեծ չէ...»:

22

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաշայան

ման իրավունքի իրացման ուղղությամբ իրականացրած ուսումնասիրությունները թույլ են տվել նրան ձևակերպել հինգ չափանիշներից բաղկացած համախումբ անտանելի գոյություն, պատմական իրավունք, բնակչության էթնիկական կազմ, ժողովրդական կամարտահայտու-թյուն, պատասխանատվություն հետևանքների համար [14, p. 38-41]: Համապատասխան չափանիշները ներկայացված են նաև մի շարք միջազգային փաստաթղթերում: Օրինակ, 1933թ. Պետությունների իրավունքների և պարտականությունների Մոնտեվիդեոյի կոնվենցիայում ամրագրված են պետության հետևյալ չորս չափանիշները. մշտական բնակչություն, որոշակի տարածք, սեփական կառավարություն, այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն [15]: «Ագրեսիայի սահմանում» բանաձևի հեղինակները, նույնպես, Հոդված 1խ)-ում հեռատեսորեն գրել են, որ դրանում «պետություն» տերմինը «կիրառվում է չկանխորոշելով ճանաչման մասին հարցը կամ հարցն այն մասին, թե արդյոք պետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ է հանդիսանում» [16]:

Վերոնշյալը և այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 23-ամյա գոյությունն ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան պետականության կառուցումը հստակ վկայում են, որ ԼՂՀ-ն համապատասխանում է պետականության գիտության մեջ և քաղաքական պրակտիկայում առկա չափանիշներին [17, p. 23]1:

Ադրբեջանի Հանրապետությունն, ի տարբերություն ԼՂՀ-ի, ինչպես արդեն նշվեց, իր անկախությունը հռչակել է ոչ միայն Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելով, այլև այդ պետական կազմավորման լեգիտիմու-թյունը ժխտելով, այն համարելով ռուսական զորքերի օկուպացիայի արդյունք: Հենց այդպիսի ձևակերպում է ամրագրված 1991թ. հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտում» [18]: Այսպես.

1 Հրապարակային միջազգային իրավունք և քաղաքականություն մշակող խումբ և Միջազգային իրավունքի ու քաղաքականության կենտրոն (Նոր Անգլիա): Դարաբաղյան ճգնաժամ: Կարգավորման պլան, 2000:

23

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

1. «Սահմանադրական ակտը» սկսվում է հետևյալ ձևակերպմամբ. <<1918թ. մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ընդունեց Ադրբեջանի անկախության մասին Հռչակագիրը դրանով իսկ վերականգնելով ադրբեջանական ժողովրդի պետական անկախության բազմադարյա ավանդույթները»: Սահմանադրական ակտի հեղինակները հենց առաջին նախադասությունում դիտավորյալ կեղծել են պատմական փաստերը: Իրականությունն այն է, որ 1918թ. Ադրբեջանում Ազգային խորհուրդ չի եղել և չէր կարող լինել, քանի որ այդ տարիներին «ադրբեջանական» կոչվող ազգ դեռևս գոյություն չի ունեցել: Տվյալ ժամանակաշրջանում Արևելյան Անդրկովկասի իշխանության մարմինների ձևավորման և նրա նոր անվան շուրջ ընթացող վեճերի արդյունքում ընդունվել է «Մուսուլմանական Ազգային խորհուրդ» տարբերակը, որն, ինչպես բառն է վկայում, ոչ թե ազգային պատկանելություն է մատնանշում, այլ վեր-ազգային կրոնական: Մյուս կողմից, եթե ադրբեջանական անվամբ պետու-

ռ

թյուն պատմության մեջ մինչ այդ չի եղել (դա հայտնի փաստ է), ինչպե ս կարելի է վերականգնել գոյություն չունեցած պետության դարավոր ավանդույթները: Եթե նույնիսկ «ադրբեջանական ժողովուրդ» հասկացության տակ նկատի առնենք քոչվոր ցեղերից որևէ մեկին որպես կովկասյան թաթարների նախնիներ, ապա նորից պետք է արձանագրել այն փաստը, որ նրանցից որևէ մեկն Արևելյան Անդրկովկասում երբևիցե ինքնիշխան պետականություն չի ունեցել, որպեսզի հավակնի բազմադարյա ավանդույթների: Բաքուն կեղծել է պատմական փաստերը փորձելով միջազգային հանրությանը ներկայանալ որպես պետականության բազմադարյա ավանդույթներ ունեցող ժողովուրդ:

2. Սահմանադրական ակտի երկրորդ նախադասությունը սկսում է հետևյալ բառերով. «Ադրբեջանական Հանրապետությունը, իր տարածքում ունենալով լիիրավ պետական իշխանություն, վարում էր ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն»: Կրկին հայտնի է, որ Ազգերի լիգան մեր-ժել է ԱԴՀ անդամակցությունն այն հիմնավորմամբ, որ տվյալ պետությունը չունի կայուն իշխանություն և փաստացի վերահսկողություն այն տարածքների վրա, որոնց հավակնում էր: 1918թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին ինքնա-հռչակ ԱԴՀ իշխանությունների վերահսկողությունից դուրս էր գտնվում գրեթե ողջ Արևելյան Անդրկովկասը: Նշված տարածքները, մասնավորապես Բաքվի նահանգն ու Ելիզավետպոլի նահանգի մի մասը, վերահսկվում էին օրինականորեն ձևավորված Բաքվի կոմունայի, իսկ Լեռնային Ղարաբաղը

24

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաջայան

Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից: Միայն թուրքական զորքերի օգնությամբ Անդրկովկաս ներխուժելու արդյունքում մուսավաթականներին հաջողվեց ինքնահռչակ կառավարությունը տեղափոխել Բաքու: Բայց ոչ թուրքերին, ոչ էլ մուսավաթականներին 1918-1920թթ. չհաջողվեց նվաճել Լեռնային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է «ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն վարելուն», ապա պետք է ասել, որ ընդհակառակը, ոչ միայն Ազգերի լիգան, այլև ժամանակի քաղաքական ու զինվորական գործիչները թուրքական զորքերի ներխուժման արդյունքում ստեղծված պետությունն ինքնուրույն չեն դիտարկել: Սպիտակ շարժման առաջնորդ գեներալ Ա.Ս. Դե-նիկինն այդ առթիվ գրել է. «Ամեն ինչ Ադրբեջանական հանրապետության մեջ արհեստական էր, անբնական, սկսած անվանումից, որը վերցված է Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածքը ձևավորվել էր լեզգիական Զաքաթալայից, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներից, ռուսական Մուղանից և միացյալ թուրքական քաղաքականությունից' որպես պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ Կովկասում: Վերջապես, արհեստական պետության մեջ արհեստականորեն էր պահպանվում նաև ադրբեջանական իշխանությունը' սկզբնական շրջանում Նուրի փաշայի կամքով, այնուհետև գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում ուղղակի իներցիայով» [19, с. 235]: Հայտնի գեներալը գիտի ինչի մասին է խոսում:

3. Այնուհետև. «Բայց 1920թ. ապրիլի 27-28-ին ՌԽՖՍՀ-ն, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, առանց պատերազմ հայտարարելու, իր զորքի մի մասը մտցրեց Ադրբեջան, օկուպացրեց ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության տարածքը բռնությամբ վերացնելով օրինականորեն ընտրված իշխանության մարմինները»: Ինչպես արդեն նշվել է, Ազգերի լիգան հենց ինքնիշխանության և տարածքի հետ կապված հարցերն է որպես հիմնավորում նշել ԱԴՀ անդամակցությունը մերժելու իր հիմնավորման մեջ: Բացի դրանից, 1920թ. ապրիլին Բաքվում օրինականորեն ընտրված իշխանություններ չէին կարող լինել, քանի որ և 1918թ. ստեղծված պետականությունը, և իշխանության մարմիններն առաջացել են թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժելու արդյունքում: Թուրքական կանոնավոր զորքերը, 1918թ. սեպտեմբերին գրավելով Բաքուն, վերացրել են օրինականորեն ընտրված իշխանության մարմինները իշխանության բերելով մուսավաթականներին, իսկ 11-րդ Կարմիր բանակը վերացրել է այդ իշխանությունը

25

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ստեղծելով խորհրդային իշխանություն ինչպիսին որ եղել էր թուրքական զորքերի Բաքու ներխուժելուց առաջ: Միաժամանակ, հարց է առաջանում.

ռ

ինչպե ս կարող էր ռուսական բանակն օկուպացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքը, եթե տվյալ ժամանակաշրջանում այդպիսի ճանաչված սահմաններով հանրապետություն գոյություն չի ունեցել:

Փաստորեն, Բաքուն, կեղծելով ակնհայտ պատմական փաստերը, փորձել է հռչակվող Ադրբեջանի Հանրապետության և նրա հավակնությունների համար իրավական հիմքեր ստեղծել, քանի որ «Ադրբեջանի Հանրապետության տարածքներ» կամ «Ադրբեջանի Հանրապետության սահմաններ» արտահայտություններն իրավական որոշակիություն չեն ներկայացնում:

4. Սահմանադրական ակտի հետագա բովանդակության մեջ նույնպես կեղծված են պատմական փաստերն ու իրողությունները. «...ինչպես 1806-1828թթ., այս անգամ նորից Ադրբեջանն օկուպացվեց Ռուսաստանի կողմից»: Հայտնի է, որ Արևելյան Անդրկովկասը միայն 1918թ. է անվանակոչվել Ադրբե-ջան, իսկ ռուսական զորքերը տվյալ ժամանակ օկուպացրել են ոչ թե անկախ Ադրբեջանի տարածքները, այլ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գրավել են Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող տարածքներ: Ակնհայտ է նաև, որ երկու պետությունների միջև պատերազմի դեպքում նշվում են ոչ թե չպատերազմող, այլ պատերազմող երկրների անունները, ինչպես ռուս-թուրքական, ռուս-պարսկական և այլն: Հակառակ դեպքում, ինչպես ադրբեջանական կողմն է ներկայացնում, նշված պատերազմը պետք է կոչվեր ոչ թե ռուս-պարսկական, այլ ռուս-ադրբեջանական:

5. Նույն ոգով է գրված նրա 4-րդ կետը. «1978թ. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը գործում է այնքանով, որքանով չի հակասում տվյալ սահմանադրական ակտի դրույթներին»: Բայց նորից հայտնի փաստ է, որ 1978թ. Ադրբեջանական Հանրապետություն չի եղել, եղել է Ադր. ԽՍՀ, որի իրավահաջորդությունից Բաքուն հենց նույն սահմանադրական ակտով հրաժարվել է հիմնավորելով, որ այն ստեղծվել էր ռուսական զորքերի օկուպացիայի արդյունքում:

6. Ադրբեջանի Հանրապետության Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու իրավական դրույթները հստակ ձևակերպված են Սահմանադրական ակտի առաջին երեք հոդվածներում.

26

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաշայան

«Հոդված 1. 1920թ. ապրիլի 27-28-ը ՌԽՖՍՀ զինված ուժերի ներխուժումը Ադրբեջանի տարածք, Ադրբեջանի Հանրապետության օրինականորեն ընտրված իշխանության մարմինների վերացումը և 11-րդ Կարմիր բանակի կողմից դրան հաջորդած օկուպացումը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, հանդիսանում են ՌԽՖՍՀ ագրեսիա ընդդեմ Ադրբեջանական անկախ պետության:

Հոդված 2. Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդը:

Հոդված 3. 1922թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը ստորագրման պահից Ադրբեջանին վերաբերող մասով անվավեր է հանդիսանում»:

Սրանք, թերևս, Սահմանադրական ակտում հստակ ձևակերպված միակ դրույթներն են, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմը, իրեն յուրահատուկ մոտեցում ցուցաբերելով, գտնում է, որ, ինչպես վերն արդեն նշվել է, ԱՀ-ն դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից, հետևաբար Լեռնային Ղարաբաղն իրավունք չուներ օգտվել ԽՍՀՄ ապրիլի 3-ի օրենքից և դուրս գալ Ադր. ԽՍՀ կազմից, քանի որ օրենքն այդպիսի հնարավորություն կընձեռեր միայն այն դեպքում, եթե Ադր. ԽՍՀ-ն հայտարարեր ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին:

7. Սահմանադրական ակտի 14-րդ հոդվածում հիշատակելով Ադրբեջանի Հանրապետության սահմանների մասին հեղինակները, որոշակի զգուշավորություն ցուցաբերելով, իրավական տեսակետից անհիմն ձևակերպում են կատարել. «Ադրբեջանի Հանրապետության տարածքը պատմականորեն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ստեղծված սահմաններում միասնական, անբաժանելի և անօտարելի է»: Ադր. ԽՍՀ իրավահաջորդության պահպանման դեպքում գուցե նորաստեղծ պետության սահմանների հստակ ձևակերպման անհրաժեշտություն չլիներ: Ադր. ԽՍՀ սահմաններն այս դեպքում ինքնըստինքյան կարելի էր համարել Ադրբեջանի Հանրապետության սահմանները: Հենց այդպիսի նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմը շեշտելով, որ անկախության հռչակմամբ ինքը դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից: Սակայն «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով ու «Սահմանադրական ակտով» վերականգնելով 1918-1920թթ. գոյատևած մուսավաթական Ադրբեջանի Հանրապե-

27

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

տությունը և ամրագրելով Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու իրողությունը Բաքուն պարտավոր էր նշելու Ադր. ԽՍՀ-ի հետ կապ չունեցող սահմաններ հետխորհրդային տարածքում նորաստեղծ պետության սահմանների իրավական հիմքերն ու լեգիտիմությունն ապահովելու համար: Այդպիսի իրավական հիմնավորում կարող էր դառնալ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության դե-յուրե ճանաչվածությունը: Բայց քանի որ այդպիսի ճանաչված սահմաններ գոյություն չեն ունեցել, Բաքվում որոշել են միջազգային հանրությանը ներկայանալ «պատմականորեն ստեղծված տարածքներով»: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՀ իրավասության կորուստը և դեռևս գոյություն ունեցող խորհրդային իրավակարգում նրա նկատմամբ Բաքվի իշխանությունների անօրինականությունը հստակ արտացոլված են նաև «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին» երկրի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 23-ի որոշման մեջ: Մասնավորապես, այստեղ նշվում է. «ընդունելով 1923թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման ոչ իրավական լինելը... ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծման մասին» Ադրբեջանական ԿԳԿ 1923թ. հուլիսի 7-ի դեկրետը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» Ադրբեջանական ԽՍՀ 1981թ. հունիսի 16-ի օրենքը»1: Վերոնշյալ ակտերով ԱՀ-ն ընդունում և հայտարարում էր, որ ԼՂ-ի նկատմամբ հավակնությունները 1920թ. ապրիլի 28-ից մինչև 1991թ. օգոստոսի 30-ը իրավական տեսակետից անհիմն են, չնայած դրանով նրանք սեփական նկատառումներն էին հետապնդում: Հատկանշական է, որ այս անգամ ևս ԽՍՀՄ սահմանադրական մարմինը նոյեմբերի 28-ին հակասահմանադրական որակեց 1991թ. նոյեմբերի 23-ի ԱՀ Գերագույն

1 Եթե այդ օրենքը փորձենք դիտարկել Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարված և այդ պետական կազմավորումն անօրինական ճանաչած ԱՀ դիտանկյունից, ապա տվյալ ժամանակաշրջանում այն իրավական ոչ մի առնչություն չուներ ԼՂ տարածքի հետ: Եթե խնդիրը դիտարկենք դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ իրավատիրույթի շրջանակներում, ապա ինչպես Ադր. ԽՍՀ սահմանադրությունը, այնպես էլ Ադր. ԽՍՀ «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենքը պետք է համապատասխանեին (չհակասեին) ԽՍՀՄ սահմանադրությանը: Ե վ միութենական հանրապետության, և մարզի կարգավիճակը որոշվում էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ, համաձայն որի ինչպես խորհրդային հանրապետության, այնպես էլ ինքնավար մարզի տարածքային ամբողջականությունն իրավաբանորեն երաշխավորվում էին հավասարազոր կերպով: Իսկ ԼՂԻՄ-ի մասին օրենքի երրորդ հոդվածում նշվում էր. «.ինքնավար մարզի տարածքը չի կարող փոփոխվել առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համաձայնության»:

28

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հ.Փաջայան

խորհրդի որոշումը, քանի որ այն հակասում էր ԽՍՀՄ Սահմանադրության 86 և 87-րդ հոդվածներին [9, с. 82-84]: Միաժամանակ, սահմանադրական վերահսկողության կոմիտեն երբևէ չնշեց, որ ԼՂՀ հռչակումը հակասահմանադրական է: Ուստի, կարելի է փաստարկել, որ օրինականություն են ստանում այն բոլոր որոշումները, որոնք այդ ժամանակահատվածում ընդունվել են ԼՂՀ պետական մարմինների կողմից:

Ի տարբերություն ԱՀ-ի, ԼՂՀ կազմավորումը և Ադր. ԽՍՀ կազմից նրա դուրս գալը տեղի են ունեցել ինչպես դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենսդրության, այնպես էլ ՄԱԿ կանոնադրության և միջազգային իրավական նորմերին համապատասխան ու առանց ընդունված ընթացակարգերի խախտումների: Այդպիսի հերթական քայլերից մեկն էլ հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ին, նախքան ԽՍՀՄ լուծարումը, ԼՂՀ-ում կազմակերպված համաժողովրդական ու ժողովրդավարական հանրաքվեն: Այս առթիվ հատկանշական է ԼՂՀ անկախության հանրաքվեի արդյունքների մասին անկախ դիտորդների ընդունած ակտը [9, с. 85-87]:

Փաստաթղթի վերլուծությունից հետևյալ փաստարկներն են ի հայտ գալիս.

1. Տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների մասին ընդունված ակտի բովանդակությունն առաջին հերթին կարևորվում է նման քաղաքական իրադարձության անաչառության տեսանկյունից: «Դիտորդական խմբերը,- ինչպես նշվում է ակտի երկրորդ նախադասությունում (առաջինում ձևակերպված էր նրանց այցելության նպատակը),- աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդներն այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվառմանը»: Փաստորեն, դիտորդները հանրաքվեն դիտարկել են ԼՂՀ բոլոր շրջաններում, իսկ եթե հաշվի առնենք, որ ընդհանուր առմամբ ստեղծվել էր 81 ընտրատարածք, որոնցից 11-ում հանրաքվեն չի կայացել [20] (դրանցից 10-ը ադրբեջանական բնակչությամբ էին, իսկ մյուսը կապված էր հրետակոծության առաջացրած պայմանների հետ), ապա պետք է ասել, որ դիտորդները քվեարկու-

29

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

թյանը մասնակցել են կայացած ընտրատեղամասերի շուրջ 43 տոկոսում, ինչը նման դեպքերի համար բավական մեծ ցուցանիշ է: Անկախ դիտորդներն իրենց ընդունված ակտում հավաստել են, որ «Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում...»: Այսինքն դիտորդները փաստել են, որ ընտրությունները կազմակերպվել են դրա համար պահանջվող իրավական նորմերին համահունչ, չնայած, ինչպես դիտորդներն են անհրաժեշտ համարել նշել. «հանրաքվեն անց էր կացվում ԼՂՀ-ի դեմ զինված ագրեսիայի պայմաններում, որն արտահայտվում էր Ստեփանակերտ քաղաքի և այլ բնակավայրերի տարբեր զինատեսակների կիրառմամբ չընդհատվող հրետակոծությամբ ներառյալ հրթիռներն ու հրետանին»:

2. Հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում պահպանվել են ԼՂՀ տարածքում բնակվող բոլոր ազգությունների քվեարկությանը մասնակցելու իրավունքներն ու պայմանները: Այդ նպատակով քվեաթերթիկները կազմվել են երեք հայերեն, «ադրբեջաներեն» և ռուսերեն լեզուներով: Միաժամանակ, նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը, ըստ ընտրողի ցանկության, տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ: Ընդ որում կայազորի միջոցով քվեաթերթիկներն ուղարկվել էին նաև ԼՂՀ ադրբեջանաբնակ վայրերը: Ինչպես նշված է ակտում. «Հանրաքվեի հարցը ձևակերպվել է այսպես. Համաձա յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն կերպով որոշի այլ պետությունների ու հանրությունների հետ համագործակցության ձևերը»: Տարաբնույթ ընկալումներից ու մեկնաբանություններից խուսափելու, ինչպես նաև ընտրողներին հստակ կողմնորոշելու նպատակով, քվեաթերթիկը պարունակել է «ԱՅՈ» ու «ՈՉ» բառերը անցանկալին ջնջել նշումով: Հետևաբար, կարող ենք ասել, որ հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմքում գերակայել է ժողովրդի կամքի ժողովրդավարական ար-

30

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաջայան

տահայտությունը, որը ժողովուրդների ինքնորոշման ինքնուրույն պետություն ստեղծելու կարևորագույն չափանիշներից մեկն է:

3. Քվեարկության լեգիտիմության տեսակետից կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Ժամանակավոր կանոնակարգի» համաձայն հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին»: Հանրաքվեին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 132.328 ընտրողներից 108.736-ը, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2%-ը, որի 99,89%-ը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը: Չափազանց կարևոր է, որ հանրաքվեն անցկացվել է մինչև ԼՂՀ-ից ադրբեջանցիների հեռանալը, որոնց մի մասը քվեարկությանը չի մասնակցել Բաքվի հրահանգով: Անկախ դիտորդներն իրենց ընդունած ակտում անհրաժեշտ են համարել նշել, որ «Դիտորդները չեն հայտնաբերել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ»: Այս բոլորը հիմք են հանդիսացել դիտորդների կողմից տրված եզրահանգման համար, ըստ որի «Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները անկախ դիտորդները հայտարարում են. ԼՂՀ բնակչությունը ձայների ճնշող մեծամասնությամբ արտահայտվել է ԼՂՀ անկախության օգտին»: Այսինքն, ինչպես փաստում են անկախ դիտորդները, հանրաքվեն համապատասխանել է և տվյալ ժամանակաշրջանում երկրում գործող ներպետական իրավական ակտերին, և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, և միջազգային իրավունքի դրույթներին:

4. Ադրբեջանական կողմը ԼՂՀ անկախության հանրաքվեին նույնպես երբեմն ներկայացնում է ինչ-ինչ վերապահումներ, որոնցից առավել «ծանրակշիռն» այն է, որ հանրաքվեին չի մասնակցել ադրբեջանական բնակչությունը: Մինչդեռ, ԼՂՀ անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 82,2%-ը: Քանի որ այդ ժամանակ ադրբեջանցիները կազմում էին ԼՂՀ ընտրական իրավունք ունեցող բնակչության մոտ 25%-ը, ապա, եթե անգամ համարվի, որ հանրաքվեին մաս-

31

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

նակցել են քվեարկության իրավունք ունեցող բոլոր հայերը, ակնհայտ է, որ «ադրբեջանցիների» մի մասը նույնպես մասնակցել է հանրաքվեին: Բայց նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ բոլոր «ադրբեջանցիները» մասնակցել և դեմ են քվեարկել անկախությանը, ապա այդ դեպքում նույնպես ակնհայտ է, որ դա հանրաքվեի վերջնական արդյունքների վրա չի կարող ազդեցություն ունենալ: Հետևաբար, ինչպես հաստատել են մի քանի տասնյակ միջազգային դիտորդներ և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հանրաքվեն անցել է անթերի:

Հաջորդ տրամաբանական քայլը հանդիսացավ ԼՂՀ ԳԽ 1992թ. հունվարի 6-ին ընդունած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը» [9, с. 88-89], որը 1991թ. սեպտեմբերի 2-ից անկախության ուղին ընտրած արցախահայության անկախ պետականություն ստեղծելու գաղափարն իրավականորեն ամբողջացնող տրամաբանորեն հիմնավորված հաջորդ քայլն է, որով նա անթերի իրացրեց երկրամասի ազգաբնակչության անքակտելի կամքի իրավունքը: Ժամանակագրական առումով ԼՂՀ կազմավորման նպատակով ընդունված բոլոր իրավաքաղաքա-կան փաստաթղթերը, մասնավորապես 1991թ. սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն և 1992թ. հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը», ընդունվել են նախքան միջազգային հանրության կողմից Ադրբեջանի Հանրապետության ճանաչումը: Մինչ այդ որևէ խոշոր պետություն չէր ճանաչել ԱՀ անկախությունը, իսկ ՄԱԿ անդամ այն դարձել է 1992թ. մարտին, ինչը նշանակում է, որ նախկին Ադր. ԽՍՀ սահմանները որևէ մեկի կողմից չեն կարող ինքնըստինքյան վերագրվել ներկայիս Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ Ադր. ԽՍՀ տարածքների մի մասի վրա արդեն ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագրում նշված են այն կարևոր սկզբունքները, որոնք հիմք են հանդիսացել անկախ պետականության հռչակման համար, մասնավորապես ժողովուրդեերի իեքեորոշմաե անկապտելի իրավունքը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամքը, պատմական հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվության գի-

32

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ՀՓաշայան

տակցոտյունը, ԼՂՀ բնակչությանն ագրեսիայից և ֆիզիկական ոչնչացման վտանգից պաշւռպաեելու ցանկությունը, Լեռնային Ղարաբաղի 1918-1920 թվականների անկախ ժողովրդական ինքնակառավարման փորձի զարգացումը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնա-գրի, ԵԱՀԽ մասնակից երկրների Վիեննայի հանդիպման եզրափակիչ փաստաթղթի սկզբունքների և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերի նկատմամբ հարգանքը: Փաստորեն, հռչակագրում բերվել են բոլոր այն հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են անկախ պետություն հռչակելու համար: Վերոնշյալը և հռչակագրում ընդգրկված սկզբունքները բերում են այն հետևության, որ ԼՂՀ-ն ստեղծվել, կայացել և այսօր էլ իր կազմում ընդգրկում է այնպիսի տարածքներ, որոնց հետ Ադրբեջանի Հանրապետությունն իրավական ոչ մի առնչություն չունի: ԼՂՀ անկախացումը իրավական տեսանկյունից անթերի է ընթացել և լիովին համապատասխանել է ինչպես խորհրդային օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերին: Այս առումով, ղարաբաղյան հակամարտությունը շահեկանորեն առանձնանում է հետ-խորհրդային տարածքի մյուս հակամարտություններից: Ըստ երևույթին, դա է հիմք հանդիսացել ՀՀ-ում ՌԴ առաջին դեսպան Վ.Ստուպիշինին կարծիք հայտնելու, որ Լեռնային Ղարաբաղի դեպքը ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման մեր օրերի դասական օրինակներից մեկն է [21, с. 165]: Հետևաբար, հայտնի տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ պայմանավորված նաև հենց նույն ԱՀ-ի կողմից ԽՍՀՄ լուծարման ժամանակաշրջանում ընդունված իրավական ակտերից բխող փաստարկներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, ինչպես ցույց են տալիս փաստերը, հանդիսացել է նախկին Ադր. ԽՍՀ պետականակիր ազգերից մեկի արցախահայության ցեղասպանությունից փրկվելու և ինքնապաշտպանության միակ հնարավոր տարբերակը, քանի որ Ադր. ԽՍՀ մյուս շրջաններում բնակվող շուրջ կես միլիոն հայությունը ենթարկվել է ցեղասպանության կամ դրա սպառնալիքի տակ լքել է հայրենի օջախները: Եթե այս ամենից հետո որևէ մեկն ինչ-որ կերպ փորձում է ուղղակի կամ անուղղակի սպառնալիքների կամ այլ մեթոդներով ու միջոցներով օրինականորեն կայացած պետությունը ենթարկել մեկ այլ անօրինականորեն կայացած Ադրբեջա-

33

ՀՓաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

նի Հանրապետությանը, ապա դա պետք է մեկնաբանել ոչ այլ կերպ, քան ցեղասպանության իրականացման թողտվության իրավունքի տրամադրում: Փաստորեն, ԼՂԻՄ-ը ստեղծվեց ԽՍՀՄ ձևավորմանը զուգընթաց, և օրինաչափ է, որ նրա լուծարմանը զուգընթաց այդ պետական կազմավորումը Խորհրդային Միության և ժամանակի միջազգային նորմերին համահունչ դուրս եկավ ԽՍՀՄ բաղկացուցիչը կազմող Ադր. ԽՍՀ կազմից' ստեղծելով անկախ պետականություն: Ադր. ԽՍՀ-ն ևս ԽՍՀՄ ծնունդ էր, և նրա լուծարմանը զուգընթաց այն ևս նոր իրավական ձևակերպման անհրաժեշտություն էր զգում: Սակայն ԱՀ տարածքային անհիմն հավակնությունները, մի կողմից, հանգեցրին նորաստեղծ ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողություններին, մյուս կողմից թույլ չտվեցին ԱՀ ղեկավարությանը ընդունելու անկախ պետականություն ստեղծելուն ուղղված այնպիսի իրավաքաղաքական ակտեր, որոնք ամուր և օրինական կդարձնեին Ադրբեջանի Հանրապետության ձևավորման իրավական հիմքերը:

Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման փաստաթղթերի իրավաքաղաքական վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ նախկին Ադր. ԽՍՀ տարածքում ձևավորված երկու նորանկախ պետություններից ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել, ձևավորվել և կայացել է օրինական ճանապարհով: 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը և ընտրելով անկախության ուղին ԼՂՀ-ն առաջնորդվել է դեռևս գործող ԽՍՀՄ սահմանադրությամբ և օրենսդրությամբ հանրապետություններին տրվող լիազորություններով, իսկ ԽՍՀՄ լուծարումից հետո միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներով: Ի տարբերություն ԼՂՀ-ի, Ադրբեջանի Հանրապետությունը, 1991թ. օգոստոսին ընդունելով «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը և անկախության ուղի ընտրելով, կեղծել է հայտնի պատմական փաստերն ու իրողությունները, և խախտելով գործող ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենքները, կասկածի տակ է դրել նորաստեղծ ԱՀ իրավական հիմքերն ու օրինականությունը: Բաքուն այդ ուղին շարունակել է նաև ԽՍՀՄ լուծարումից հետո, երբ խախտելով միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները ԱՀ-ն բացահայտ ագրեսիա է ձեռնարկել նորանկախ ԼՂՀ-ի դեմ ձգտելով գրավել այն տարածքները, որոնց նկատմամբ նրա իրավասությունները Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից

34

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հ.Փաջայան

հրաժարումով և ԽՍՀՄ լուծարումով այլևս դադարել էին գործել: Հետևաբար, նախկին Ադր. ԽՍՀ տարածքում ձևավորված ԼՂՀ իրավական հիմքերն ու օրինականությունը միջազգային իրավունքի տեսակետից անթերի են, մինչդեռ ԱՀ կազմավորման հիմքում, ինչպես ցույց են տալիս հենց Բաքվի ընդունած իրավաքաղաքական փաստաթղթերը, ընկած են հայտնի փաստերի խեղաթյուրումը, կեղծիքը, բռնություններն ու օրինականորեն կայացած պետության նկատմամբ ագրեսիան, որոնք նրան զրկում են օրինականությունից:

Հողիս, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Свод законов СССР», т. 1, М., 1990.

2. Мусаев Т, Правовые аспекты нагорно-карабахского конфликта, www.mfa.gov.az.

3. «Խորհրդային Ղարաբաղ», 24.03.1991:

4. Թորապան Տ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում, Եր., 2008:

5. «Бакинский рабочий», 3 сентября 1991.

6. “Жемчужины” так называемого Азербайджана, “Голос Армении”, 17 июля, 2010.

7. Бабаян Д, Нагорно-карабахский конфликт в плоскости государственной и этнополитической безопасности, «Դեմո», 31 մայիսի, 2008:

8. Պապյաե Ա, Նախկին սովետական հանրապետությունների ճանաչման, ինքնորոշ-ման և սահմանների մասին, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր, Եր. 2012:

9. Статус Нагорного Карабаха в политико-правовых документах, Ереван, 1995.

10. Манасян А, Карабахский конфликт: международно признанные основания проблемы (папка основных и политических документов ), Степанакерт, 2007.

11. Փաշաան Հ., ԼՂՀ-ն որպես Արևելյան Անդրկովկասի հայության (ադրբեջանահայու-թյան) իրավունքների երաշխավոր (Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր), պրակ 1, Ստեփանակերտ, 2010, թիվ 1:

12. Тодуа З, Экспансия исламистов на Кавказе и в Центральной Азии, М., 2006.

13. Еллинек Г., Общее учение о государстве, СПб, 1908.

14. Starovoitova G, Soveregnity after Impire. Self-Determination Movements in the Former Soviet Union. Institut of pease (USA), 1996.

15. Rights and Duties of States-Convention Signed at Montevideo, December 26, 1933, http:// www.mtholyoke.edu/acad/intrel/interwar/rights.htm (Конвенция Монтевидео по правам и обязанностям государств, 49 Стат. 3097; Серия договоров 881; 165 Серия договоров ООН 19, декабрь 26, 1933).

16. Ագրեսիայի սահմանում: 1974թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ ԳԱ ընդունած բանաձև. № 2214 (XXIX):

17. http://www.ejil.org/journal/Vol9/No3/090491 .pdf.

18. «Бакинский рабочий», 7 ноября 1991.

19. Деникин А, Очерки русской смуты, М., 2003.

35

Հ.Փաշայան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

20. Ակտ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ռեֆերենդումի մասին. լՂՀ ՊԱ, ֆ. 1, g. 2, գ. յ32, թ. 10-11:

21. Ступишин В, Моя миссия в Армении, М., 2001.

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ

Հրայր Փաշայաե

Ամփոփագիր

Ադրբեջանական Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման փաստաթղթերի իրավաքաղաքական վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ նախկին Ադր. ԽՍՀ նորանկախ երկու պետություններից ԼՂՀ-ն հռչակել և ձևավորել է իր անկախությունը լեգիտիմ ճանապարհով: 1991թ. սեպտեմբերի 2-ին ընտրելով անկախության ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկզբում ղեկավարվում էր ԽՍՀՄ դեռևս գործող Սահմանադրության և օրենքների լիազորություններով, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներով:

Ի տարբերություն ԼՂՀ-ի Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. օգոստոսին ընդունեց «Պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը և սկսեց կեղծել հայտնի պատմական փաստերն ու իրողությունները և խախտելով ԽՍՀՄ գործող Սահմանադրությունն ու օրենքները կասկածի տակ դրեց նոր ձևավորված ԱՀ իրավական հիմքերն ու լեգիտիմությունը: Բաքուն կեղծիքների ճանապարհը շարունակեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ խախտելով միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները բացահայտ ագրեսիա նախաձեռնեց ԼՂՀ-ի դեմ փորձելով զավթել այն տարածքները, որոնց հանդեպ նրա լիազորությունները դադարել էին գործել Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից և Խորհրդային Միության փլուզումից հրաժարվելու պատճառով:

ПОЛИТИКО-ПРАВОВЫЕ АРГУМЕНТЫ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА

Грайр Пашаян

Резюме

Политико-правовой анализ документов образования Азербайджанской Республики (АР) и Нагорно-Карабахской Республики (НКР) ясно показывает, что из двух новых независимых государств бывшей АзССР именно НКР объявила и оформила свою неза-

36

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Հ.Փաջայան

висимость легитимным путем. 2 сентября 1991г., избирая путь независимости, Нагорно-Карабахская Республика сначала руководствовалась полномочиями еще действующей Конституции и законами СССР, а после распада Советского Союза — принципами международного права.

В отличие от НКР, Азербайджанская Республика в августе 1991 года, принимая Декларацию «О восстановлении государственной независимости» и выбирая путь независимости, фальсифицировала известные исторические факты и реалии и, нарушая действующую Конституции и законы СССР, поставила под сомнение правовые основы и легитимнось новообразованного АР. Баку продолжал действовать таким образом и после распада Советского Союза, когда, нарушая известные принципы международного права, АР предприняла открытую агрессию против НКР, стремясь завоевать те территории, в отношении которых лишилась полномочий после отказа от роли правопреемника АзССР и распада Советского Союза.

POLITICAL AND LEGAL ARGUMENTS IN KARABAKH CONFLICT

Hrayr Pashayan

Resume

Political and legal analysis of the documents regarding the establishment of Azerbaijani Republic (AR) and Nagorno Karabakh Republic (NKR) clearly indicates that of the two independent states emerged in the place of the former Azerbaijani SSR, the NKR is the one that gained its independence legitimately. On September 2, 1991 the Nagorno Karabakh Republic’s choice of independence was first based on powers granted by then-effective Constitution of the USSR and laws of the union’s republics, and later, after the collapse of the Soviet Union, it followed the commonly accepted principles of international law.

Unlike NKR, when the Azerbaijani Republic adopted its Declaration on Reestablishing the State Independence, it falsified the known historical facts and realities, violated the Constitution of the USSR and thus casted doubts on the legal norms and legitimacy of the newly established AR. Baku continued pursuing these ways after the collapse of the Soviet Union, as well, when in violation of the known principles of international law it launched an open aggression against NKR, in relation to which its powers were rendered null and void after rejecting the legal succession of the Azerbaijani SSR and USSR.

37

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.