Научная статья на тему 'Հայկական էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում'

Հայկական էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
163
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սևակ Սարուխանյան

Հոդվածում քննարկվում են եվրոպական տնտեսական տարածքին ևՄաքսային միությանը Հայաստանի ինտեգրման քաղաքական ևտնտեսական հարցերը՝ էներգետիկ անվտանգության վրա դրանցազդեցության տեսակետից

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Автор данной статьи рассматривает политические и экономические вопросы интеграции Армении в ЕС и Таможенный союз с точки зрения их влияния на энергетическую безопасность. Рассмотрение перспектив вступления Армении в Таможенный союз и в Ассоциацию с ЕС с точки зрения энергетической безопасности неотъемлемо связано с теми политическими перспективами, которые это вступление несет. Для энергетической отрасли Армении вступление в Таможенный союз и отказ от Ассоциативного соглашения означают полное замыкание энергетической отрасли страны на самой себе, минимизацию шансов на интеграцию армянской электроэнергетики в европейскую через Черноморское кольцо ЛЭП, а также предоставление Грузии и ЕС независимого статуса в решении судьбы транзита российского газа по территории Грузии в Армению. В то же время при вступлении Армении в ТС открываются новые перспективные направления для энергетики – строительство новой АЭС, импорт дешевого российского газа и развитие энергетического сотрудничества с Ираном.

Текст научной работы на тему «Հայկական էներգետիկայի հեռանկարներն ինտեգրացիոն նախագծերի համատեքստում»

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սևակ Սարուխանյան'

Հոդվածում քննարկվում են եվրոպական տնտեսական տարածքին և Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման քաղաքական և տնտեսական հարցերը էներգետիկ անվտանգության վրա դրանց ազդեցության տեսակետից։

Հայաստանի էներգետիկ հատվածի ընդհանուր և ընթացիկ պայմանները

Էներգետիկ անվտանգությունը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Դա պայմանավորված է ոչ այնքան հեռավոր 1990-ական թվականների պատմությամբ. Հայաստանի էներգետիկան ամենից շատ է տուժել Խորհրդային Միության փլուզումից։ Էներգետիկ հումքի ներմուծումն Ադրբեջանի տարածքով (գազամուղ և երկաթուղի) դադարեցվեց Լեռնային Ղարա-բաղի հակամարտության պատճառով, և 1990-ականների սկզբից մատակարարման միակ հնարավորությունը մնաց այն երթուղին, որն անցնում էր պարբերաբար քաղաքական ճգնաժամերի մեջ հայտնվող Վրաստանով։ *

* «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ք.գ.թ.։

28

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս. Սարուխանյան

1990-ական թթ. ճգնաժամով պայմանավորված էներգահամակարգի կայունության հարցն առաջնային է դառնում երկրի ազգային անվտանգության պաշտպանության քաղաքականության համար, ինչն իր արտացոլումն է գտնում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում1։ Փաստաթուղթը հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում է որպես Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովող գործոն։

Այսօր Հայաստանի ռազմավարական շահն էներգետիկ ոլորտում ուղղված է նոր էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծմանը, քանի որ հենց դրանք են երաշխավորելու համակարգի կայունությունը Հայկական ատոմակայանի փակվելուց հետո և ավելացնելու են էլեկտրականության արտահանման ծավալը։ Այդ նախագծերից են1 2.

• Հայկական ատոմակայանի 1000 MW հզորությամբ նոր էներգետիկ բլոկի կառուցումը,

• Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը 440 MW հզորությամբ3,

• Երևանի ՋԷԿ-ում ավելի քան 200 MW հզորությամբ նոր գազատուրբինի տեղադրումը4,

• նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը,

• ավելի քան 200 MW ընդհանուր հզորությամբ հողմային ֆերմաների շինարարությունը։

Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը, որը կարող է Հայաստան ներմուծել տարեկան մինչև 2.3 մլրդ մ3 բնական գազ (ծածկում է երկրի գազի տարեկան ողջ ծախսը), մեծ ձեռքբերում է

1 Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է 2007թ. հունվարի 26-ին Անվտանգության խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի ղեկավարությամբ։ Ստորագրված է ՀՀ նախագահի կողմից։

2 Կարեն Կարապետյան, Հայաստանի դերը հարավկովկասյան տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում // «21 Век», № 4(22), 2008, с. 23.

3 Շինարարությունն ավարտվել է 2010թ. կեսին։

4 Շինարարությունն ավարտվել է 2011թ.։

29

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Հայաստանի համար: Ներկայում Վրաստանով անցնող գազամուղը գործում է կայուն ռեժիմով, և Հայաստանն իրանական գազի կարիքը չունի։ Իրանից Հայաստան եկող գազը ծառայում է էլեկտրականության արտադրմանն ու նրա արտահանմանը ԻԻՀ։ Սակայն ռուսաստանյան գազի մատակարարումների հետ կապված ֆորսմաժորային իրավիճակի դեպքում այդ գազամուղը կկարողանա ապահովել հայկական տնտեսության և էներգետիկ ճյուղի կայուն գործունեությունը։

Այնինչ, Հայաստանի էներգետիկ ճյուղի զարգացման ողջ տրամաբանությունը հանգում է երկու հիմնական նպատակի հասնելու փորձերին. ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը և մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու հնարավորությունները։ Ընդ որում երկարաժամկետ հեռանկարում արտահանման հիմնական ուղղությունը ոչ թե հետխորհրդայինն է, այլ իրանականը։

ՀՀ-ից էլեկտրաէեերգիայի արտահանման հնարավոր ծավալը փոխկապակցված գծերի տրանսֆերային հզորությունների հաշվաոմամբ,

մլրդ կվտ/ժ

30

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Սարուխանյան

Հայաստանի էներգետիկան ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի շրջանակում, խնդիրները և հեռանկարները

Իրավիճակը Հայաստանի էներգետիկ հատվածում այսօրվա դրությամբ պարզ է. վերջին քսան տարիների ընթացքում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում, Հայաստանի համար հիմնական էներգագործընկեր են դարձել Ռուսաստանը և Իրանը։ Հայաստանի էներգետիկ ենթակաոուցվածքի զգալի թվով նախագծեր ուղղակիորեն կապված են Ռուսաստանի և Իրանի հետ.

• Ռուս-հայկական գազամուղ,

• Իրան-Հայաստան գազամուղ,

• ատոմակայանի նոր նախագիծ, որն իրականացվելու է ռուսաս-տանյան ներդրումների օգնությամբ:

Ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրականության արտադրության գլխավոր ենթակաոուցվածքը պատկանում է ռուսական ընկերություններին, իսկ գազը գալիս է Իրանից և Ռուսաստանից, Մոսկվան և Թեհրանը կարող են համարվել Հայաստանի ամենակարևոր և գլխավոր գործընկերներն էներգե-

о

տիկ ոլորտում: Կարո ղ է արդյոք ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, նկատի ունենալով այս հանգամանքը, փոխել իրականությունը և Հայաստանի էներգետիկ հատվածի զարգացումը վերաուղ-ղորդել դեպի Եվրոպա:

Ամենայն հավանականությամբ, ժամանակի այս հատվածում պատասխանը դեո բացասական չէ, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ ոչ մի ենթակաոուցվածքային փոփոխություն Հայաստանի էներգետիկ ճյուղում ԵՄ-ը և եվրոպական ընկերությունները չեն ծրագրում:

Միևնույն ժամանակ, Ասոցիատիվ համաձայնագիրը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար որոշակի լուրջ մարտահրավերներ է պարունակում: Այդ մարտահրավերները կարելի է բաժանել երեք խմբի.

31

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

1. Հայ-իրաեական համագործակցություն

Ասոցիատիվ համաձայնագիրը, ի տարբերություն Ազատ առևտրի գո-տու ստեղծման համաձայնագրի, քաղաքական փաստաթուղթ է։ Այդ փաստաթղթի տեքստն առայսօր չի հրապարակվել, բայց խոսքը, ըստ էության, ոչ միայն համագործակցության խորացման, այլ նաև միասնական արտաքին տնտեսական քաղաքականության ստեղծման մասին է, այդ թվում պայմանավորված նաև քաղաքական նկատառումներով։ Այս տեսակետից Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն իրանա-եվրոպական հարաբերությունները, մանավանդ այն մասով, որը վերաբերում է Իրանի հանդեպ ԵՄ պատժամիջոցներին իրանական միջուկային ծրագրի հետ կապված։ Հիշեցնենք, որ ԵՄ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է մտցրել Իրանի հանդեպ, որոնք

ավելի կոշտ են, քան ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները։ Եվ այստեղ կառ

րևոր է հետևյալը. արդյո ք Հայաստանը պարտավոր կլինի, ԵՄ-ի հետ ստորագրելով Ասոցիատիվ համաձայնագիրը, հետևել այդ պատժամիջոցներին։ Հարցը Հայաստանի համար, տնտեսական տեսակետից, վերաբերում է հիմնականում էներգետիկ ոլորտին, քանի որ հենց էներգետիկ ճյուղն է տիրապետողն իրանա-հայկական տնտեսական հարաբերություններում։ Եթե այո, ապա դա նշանակում է, որ Երևանը պարտավոր կլինի առնվազն հրաժարվել Իրանից նավթամթերքներ ներկրող խողովակաշարի անցկացումից, քանի որ ԵՄ պատժամիջոցները բացառում են ցանկացած համագործակցություն Թեհրա-նի հետ նավթային ոլորտում։ Եթե Իրանի հանդեպ պատժամիջոցներն ընդլայնվեն, դրանք կարող են ներառել նաև ողջ էներգետիկ ճյուղը, այդ թվում և իրանական գազի ներկրումը, ինչպես նաև դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Դա, իր հերթին, զրոյի կհանգեցնի իրանա-հայկական տնտեսական գրեթե ողջ համագործակցությունը և ազգային անվտանգության տեսակետից կիմաստա-զրկի Իրան-Հայաստան գազամուղը։

32

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս. Սարուխանյան

Սակայն Իրանի հանդեպ պատժամիջոցների նման ձևաչափի պահպանման պայմաններում անգամ կարելի է վստահաբար ասել, որ հայ-իրանական նախագծերը խիստ կտուժեն։ Այսօրվա դրությամբ Հայաստանի և Իրանի ամենահեռանկարային էներգետիկ նախագծերից են.

1. Իրանից Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցումը, որը կապահովի իրանական բենզինի ներմուծումը Հայաստան տարեկան մինչև 0,5 մլն տոննա ծավալով (նախագիծը քննարկվում է 2009 թվականից, և դրա գրեթե բոլոր տեխնիկական մանրամասները քննարկվել և համաձայնեցվել են)։

2. Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, որը կապահովի իրանական նավթի վերամշակումը հայկական և իրանական շուկաներում դրա հետագա իրացման համար։

Իրանի նավթային հատվածի հանդեպ ԵՄ պատժամիջոցների առկայության պայմաններում երկու նախագիծն էլ չեն կարող իրագործվել, քանի որ իրանական նավթը ոչ մի ձևաչափով չպետք է մտնի ԵՄ տարածք, և եթե Հայաստանը միանա ազատ առևտրի եվրոպական գոտուն, նման հեռանկար գոյություն կունենա։ Ուստի կարելի է ասել, որ ԵՄ-ի հետ ասոցիացիան միանշանակ բացասաբար կանդրադառնա հայ-իրանական էներգետիկ համագործակցության վրա։

2. Ատոմային էներգետիկա

Չնայած հայկական ջերմային էներգակայանների1 և Որոտանի հիդրոէլեկտրակայանի կայուն գործունեությանը, ատոմակայանը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ հատվածի անկյունաքարը արտադրելով երկրի ողջ էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։ Հայկական

Արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 8%-ը։

33

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ատոմակայանի վերաբացման առաջին իսկ օրվանից եվրոպական շատ երկրներ, իսկ հետո նաև ԵՄ-ը որպես կառույց, սկսեցին մտահոգվել դրա անվտանգության հետ կապված, քանի որ Մեծամորի կայանի ատոմային ռեակտորը միակն է աշխարհում, որի աշխատանքը վերսկսվել է լիակատար դադարից հետո։ Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 6րդ հանդիպման ժամանակ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրնե-րի հետ արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրեն Հյու Մինգարելին Հայաստանին հնարավոր առավելագույն օգնությունը ձևակերպեց այսպես. «Եթե Հայաստանի կառավարությունը Հայկական ատոմակայանի շուտափույթ փակման քայլեր ձեռնարկի, ԵՄ-ը միջազգային գիտաժողով կհրավիրի դրա համար միջոցներ հայթայթելու նպատակով»1։ Սա, ըստ էության, վերաբերում է միայն կայանի անվտանգ փակումը ֆինանսավորելուն, առանց էլեկտրաէներգիայի արտադրման այլ աղբյուրների ստեղծման որևէ նշանակալի այլընտրանքի։

Նոր էներգաբլոկի հետ կապված եվրոպական քաղաքականությունը պայմանավորված էր երկու փաստով.

1. Հայաստանը հնարավորություն ունի արտադրելու էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունը ՀԱԷԿ փակվելուց հետո։ 2011թ. սկսեց գործել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգա-բլոկը. դրա հզորությունը համապատասխանում է փակման ենթակա ատոմային ռեակտորի հզորությանը։ Բացի այդ, Հայաստանում իրականացվում են մի շարք այլ նախագծեր, որոնք ի վիճակի են փոխհատուցելու ատոմային էլեկտրակայանի փակումը. դրանց թվում է տարբեր չափերի հիդրոէլեկտրակայանների կառուցումը, որոնցից ամենամեծը 400 MW հզորությամբ, կառուցվելու է Արաքս գետի վրա, Հայաստանի և Իրանի կողմից։

1 Деловой экспресс, Экономический еженедельник Армении // 30 июня - 6 июля 2005 №24 (632).

Տես Гаяне Мовсисян.

34

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Սարուխանյան

2. Ֆուկուսիմայի վթարից հետո ԵՄ վերաբերմունքը ատոմային էներգետիկայի հանդեպ խիստ բացասական է դարձել, չնայած այդ ճյուղի զարգացմանն այնպիսի երկրներում, ինչպիսին են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցում ընդդիմության բացակայությունը բնավ չի նշանակում, թե կայանը կառուցվելու է, քանի որ հայկական կողմի համար երկու հիմնական խնդիր կծագի.

1. եվրոպական ներդրումների ներգրավումը, ինչը կասկածելի հեռանկար է թվում, եթե հաշվի առնենք այն, որ եվրոպական ոչ մի ընկերություն անգամ նվազագույն հետաքրքրվածություն չի ցուցաբերել Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հանդեպ,

2. ներքին և արտաքին շուկաներում նոր կայանում արտադրված էլեկտրաէներգիայի իրացումը։

Վերջին հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ի հետ Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կբախվի էներգետիկ անվտանգության ԵՄ «երրորդ էներգափաթեթում» ամրագրված նոր նորմերին հետևելու անհրաժեշտությանը։

3. ԵՄ երրորդ էեերգափաթեթը և հայկական էներգետիկայի ապագան

Այնինչ, կա Հայաստանի էներգետիկ ճյուղի համար ևս մեկ կարևոր մարտահրավեր. ԵՄ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը «երրորդ էներգափաթեթի» շրջանակներում, որը կարող է հանգեցնել էներգետիկ հատվածի լիակատար ազատականացման ԵՄ և նրա հետ Ասոցիատիվ համաձայնագիր և Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագիր ստորագրած պետությունների շրջանակում։ «Երրորդ փաթեթը» ենթադրում է մի շարք միջոցների իրականացում,

35

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

որոնցից Հայաստանի համար հատուկ կարևորություն են ներկայացնում հետևյալները:

Նախ դա նշանակում է հատվածի լիակատար բաժանում ճյուղերի, երբ էներգակիրների ներմուծում իրականացնող օպերատորները հեռանում են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից և հակառակը։ Հայաստանի համար հեռանկարում դա նշանակում է գազային օպերատոր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի վերափոխում, որը, բացի այն, որ Հայաստան գազ է ներմուծում, նաև Հրազդանի ՋԷԿ-ի ամենամեծ 5-րդ էներգաբլոկի սեփականատերն է հանդիսանում։

Երկրորդ ԵՄ անդամ պետությունները պարտավոր են ազա-տականացնել իրենց էներգետիկ հատվածները ազատ հասանելիություն ապահովելով «երրորդ կողմերի» (thirdparty access) համար, այդ թվում և ազատ առևտրի համակարգի շրջանակներում։ Դա իրական հեռանկարում նշանակում է լիովին հրաժարվել էլեկտրաէներգիայի ազգային արտադրողի հովանավորչությունից և անցնել «լավագույն առաջարկությունն» ընտրելու համակարգին։ Հայաստանի համար նման հեռանկարը կարող է նշանակել ազատ մուտք եվրոպական ընկերությունների, ինչպես նաև այն երկրների ընկերությունների էներգետիկ շուկա, որոնք ստորագրել են Ասոցիատիվ համաձայնագիրը, օրինակ Վրաստանի, որտեղ, շնորհիվ հիդրոէլեկտրակայանների էժան հատվածի զարգացման, էլեկտրաէներգիայի գների անկում է նկատվում1։ Եթե այսօրվա դրությամբ 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան Հայաստանում կոմունալ տնտեսությունների համար արժե 38 դրամ, ապա Վրաստանում, հայկական դրամի վերածելով, 25 դրամ է։ Բնականաբար, ցածր է նաև էլեկտրաէներգիայի մեծածախ գինը։ Այս տեսակետից, ԵՄ-ի հետ Վրաստանի և Հայաստանի Ասոցիատիվ հա-մաձայնագրի ստորագրումը կարող է հայկական շուկան բացել

1 Тарифы на электроэнергию в Грузии снизятся для 90% населения – Иванишвили // http://www.newsgeorgia.ru/economy/20121224/215430365.html

36

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս. Սարուխանյան

էլեկտրաէներգիայի վրացի արտահանողների առջև և դառնալ թանկարժեք բնական գազից (որի գինը կարող է էլ ավելի բարձրանալ, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցիացիայի մեջ մտնի) էլեկտրաէներգիա արտադրող հայկական ընկերությունների վախճանի սկիզբը։ Նման հեռանկարն ուղղակի սպառնալիք է պարունակում նաև ռուսական ընկերությունների, այդ թվում և «Գազպրոմի» համար, որոնք զգալի միջոցներ են ներդրել հայկական էներգետիկայում, առաջին հերթին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման գործում։

Առանձին կարող է դիտարկվել ռուսական կողմի հնարավոր արձագանքը Հայաստանի ԵՄ միասնական էներգետիկ տարածքին միանալուն։ Դա կարող է արտահայտվել ինչպես բնական գազի սակագների թանկացմամբ, այնպես էլ Հայաստանի տարածքում մի շարք էներգետիկ նախագծերի (ինչպիսիք են նոր ԱԷԿ կառուցումը, Աբովյա-նի գազամբարի հնարավորությունների ընդլայնումը, ներդրումների կրճատումը Հրազդանի հիդրոէլեկտրակայանների կասկադի արդիականացման և վերագործարկման համար) դադարեցմամբ։

Այնինչ, պետք է նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման տնտեսական հեռանկարները քննարկելիս մեթոդաբանական տեսակետից բաց է մնում բնական գազի գների հաշվարկման հարցը։ Մասնավորապես, այն հետազոտությունում, որն արվել է Եվրահանձնաժողովի պատվերով և նվիրված է Հայաստանի տնտեսական հեռանկարներին ԵՄ Ազատ առևտրի գոտի մտնելուց հետո1, նշված են հնարավոր աճի տեմպերը հաշվի առնելով իրերի ներկայիս դրությունն ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում։ Սակայն այստեղ կարևոր է հետևյալ հարցը. ինչ-

ռ

պիսի ն կլինի իրադրությունն այն բանից հետո, երբ Ռուսաստանից ներկրվող ապրանքների գները բարձրանան Հայաստանի Մաքսային միությանը չմիանալու պատճառով։ Ակնհայտ է, որ այնպիսի ճյուղե-

1 http://trade.ec.europa.eu/doclib/docs/2013/july/tradoc_151659.pdf

37

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

րում, ինչպիսին են էլեկտրաէներգիայի արտադրությունը, գյուղատնտեսությունը (ջերմոցային տնտեսությունները) և ցեմենտի արտադրությունը (այս երեք ճյուղերը մեծապես կախված են գազի գնից), ռուսական գազի սակագների բարձրացման դեպքում տեղի կունենա ապրանքների և սպասարկումների ինքնարժեքի բարձրացում, ինչը կտարածվի ամբողջ տնտեսության վրա։ Իսկ դա նշանակում է Հայաստանի և նրա տնտեսության ազգային մրցունակության կորուստ։

Հայաստանի էներգետիկան Մաքսային միության շրջանակներում, խնդիրները և հեռանկարները

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների դիտարկումն էներգետիկ անվտանգության տեսակետից անմիջականորեն կապված է քաղաքական այն հեռանկարների հետ, որոնք բերում է այդ անդամակցությունը։

Ակնհայտ է, որ ԵՄ առաջարկած «կամ-կամ» տարբերակը զուտ տնտեսական չէ, այլ որոշակիորեն կրում է նաև քաղաքական «ուղերձ», որով ասվում է. Հայաստանը պետք է կողմնորոշվի և ընտրություն կատարի։ Հայաստանի էներգետիկ ճյուղի համար Մաքսային միությանն անդամակցելը և Ասոցիատիվ համաձայնագրից հրաժարվելը նշանակում են ինքնապարփակել երկրի էներգետիկ ճյուղը, նվազագույնի հասցնել էլեկտրահաղորդագծերի Սևծովյան օղակով եվրոպականի հետ հայկական էլեկտրաէներգետիկայի ինտեգրման հնարավորությունները, ինչպես նաև Վրաստանին և ԵՄ-ին տրամադրել անկախ կարգավիճակ վճռելու Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման ճակատագիրը։

Տնտեսատեխնիկական բնութագրերի տեսակետից Հայաստանի համար ավելի շահավետ է մնալ ԵՄ էներգետիկ քաղաքականության «երրորդ փաթեթի» շրջանակներից դուրս, ինչպես նաև շարունակել մեծացնել Իրան էլեկտրաէներգիայի (այդ թվում և Հայկական նոր

38

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Սարուխանյան

ԱԷԿ-ում արտադրվելիք) արտահանման տեխնիկական հնարավորությունները: Սակայն այդ նպատակին հասնելու համար հարկավոր է, որ Հայաստանը, նախ, նոր ԱԷԿ կառուցի, որը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն էներգակիրների ներմուծումից, երկրորդ որ էժան էներգակիրները, առաջին հերթին բնական գազը, մատչելի լինեն, ինչը թույլ կտա հայկական տնտեսությանը զարգանալ արտոնյալ ռեժիմով։ Բնականաբար, հաշվի առնելով Ռուսաստանի բնական գազի հիմնական մատակարարի և Հայկական նոր ԱԷԿ-ի կառուց-մամբ հիմնական հետաքրքրված կողմի դիրքորոշումը, կարելի է ենթադրել, թե Մաքսային միությանն անդամակցելը Երևանին հասանելի կդարձնի ռուսաստանյան ներդրումներն ատոմային ճյուղի համար և ռուսական բնական գազը, բայց Մաքսային միության և ԵվրԱզԷս-ի նորմատիվային-իրավական բազան նման բան չի նախատեսում, և մնում են միայն Ռուսաստանի «բարի կամքն» ու նրա ձգտումը որքան հնարավոր է ամուր կապել հայկական էներգետիկ շուկան ռուսականին։ Այս հանգամանքը որոշակի ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար, քանի որ նորմատիվային-իրավական պարտավորու-թյուններով չամրագրված «բարի կամքը» չի կարող երկարատև և ռազմավարական ռեսուրս համարվել։

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը և ԵվրԱզԷս-ին, ապա այստեղ Միության մի անդամի կողմից մյուսին, ասենք բնական գազը ներքին գներով վաճառելու ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, թեև Հայաստանում կարծիք կա, թե այդ մեխանիզմը կա։ Դրանով իսկ Հայաստանի մուտքը Մաքսային միություն ինքնըստինքյան չի հանգեցնի նրան, որ Հայաստանն իրավունք կունենա ռուսական կամ ղազախական գազն ստանալ ներռուսաստանյան կամ ներղազախ-ստանյան գներով։

Այս հանգամանքը նկատի ունենալով Հայաստանի Մաքսային միություն մտնելու շահագրգռությունը խթանելու համար անհրա-

39

Ս. Սարուխանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ժեշտ է նոր մեխանիզմներ մշակել, որոնք Հայաստանի համար կամրագրեն որոշակի արտոնություններ հատուկ դրության (ընդհանուր սահմանի բացակայություն, շրջափակում, անմիջական հարևանություն ԵՄ գոտու հետ) պատճառով էժան էներգակիրներ ստանալու գործում։ Առանց այս ձևաչափի առկայության Հայաստանի մուտքը Մաքսային միություն էներգետիկ անվտանգության տեսակետից այնքան էլ շատ բան չի տա։

Օգոստոս, 2013թ.

ПЕРСПЕКТИВЫ АРМЯНСКОЙ ЭНЕРГЕТИКИ В КОНТЕКСТЕ ИНТЕГРАЦИОННЫХ ПРОЕКТОВ

Севак Саруханян

Резюме

Автор данной статьи рассматривает политические и экономические вопросы интеграции Армении в ЕС и Таможенный союз с точки зрения их влияния на энергетическую безопасность.

Рассмотрение перспектив вступления Армении в Таможенный союз и в Ассоциацию с ЕС с точки зрения энергетической безопасности неотъемлемо связано с теми политическими перспективами, которые это вступление несет.

Для энергетической отрасли Армении вступление в Таможенный союз и отказ от Ассоциативного соглашения означают полное замыкание энергетической отрасли страны на самой себе, минимизацию шансов на интеграцию армянской электроэнергетики в европейскую через Черноморское кольцо ЛЭП, а также предоставление Грузии и ЕС независимого статуса в решении судьбы транзита российского газа по территории Грузии в Армению. В то же время при вступлении Армении в ТС открываются новые перспективные направления для энергетики -строительство новой АЭС, импорт дешевого российского газа и развитие энергетического сотрудничества с Ираном.

40

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.