Научная статья на тему 'Միջմշակութային երկխոսության առանձնահատկություններն ազգային ինքնագիտակցության հիմնախնդրի համատեքստում'

Միջմշակութային երկխոսության առանձնահատկություններն ազգային ինքնագիտակցության հիմնախնդրի համատեքստում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
191
99
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
NATIONAL SELF-IDENTITY / NATION / ETHNIC GROUPS / MULTINATIONALITY / MONO-ETHNIC / INTER-CULTURAL DIALOGUE

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գեվորգյան Աշոտ

The modern world has reached a stage of development which implies a new level of communication between people, and between societies. This has led humanity to unprecedented changes in the area of intercultural communication, and therefore requires new approaches in relation to the investigation and analysis of coexistence phenomena (such as conflict and peace), carries of different cultural systems. Challenges posted by modern trends of globalization, are imposing to all the states the activation of inter-ethnic relations and communication, and this leads to the formation of a common cultural environment. In multiethnic societies reveals a variety of opportunities to communicate with different people, which provides good ground for knowledge about the differences and features, as their own ethnic group and other ethnic groups, and of course, are formed and developed the skills of intercultural communication. An important factor of this cross-cultural communication is becoming a national or ethnic self-consciousness, which differs from the other elements of intercultural dialogue, by the fact that on the one hand on the way to the integration of multiethnic society, the individual consciously or unconsciously (for himself and others) is perceived as a member of a concrete ethnic group. On the other hand national self-consciousness most strongly and more clearly distinguishes from each other the sides of cross-cultural dialogue.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Միջմշակութային երկխոսության առանձնահատկություններն ազգային ինքնագիտակցության հիմնախնդրի համատեքստում»

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ ՀՏԴ 008: 1/14

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

21-րդ դար մուտք գործած մարդկության ամենածանր ու ամենացավալի բեռը, որ վերջինս ժառանգել է, թերևս ազգամիջյան անհամատեղելիությունն ու անհանդուրժողականությունն են, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է բացահայտ ատելության ու թշնամանքի ամենաանթույլատրելի ձևերով։ Ժամանակակից աշխարհը թևակոխել է զարգացման մի այնպիսի փուլ, որը ենթադրում է մարդկանց և նույնիսկ հասարակությունների մակարդակով շփումների նոր հարթություն։ Դա անխուսափելիորեն հանգեցնում է միջմշակութային շփումների առումով աննախադեպ փոփոխությունների և, հետևաբար, պահանջում է նոր մոտեցումներ ինչպես մշակութային տարբեր համակարգերի կրողների միջև կոնֆլիկտային, այնպես էլ խաղաղ փոխհամագոյակցության տարբերակների ուսումնասիրման ու վերլուծության նկատմամբ։

2007 թ. «Խտրականությունը ԵՄ-ում» թեմայով անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հարաբերություններում խտրականության համար ամենակարևոր հիմքը մարդկանց որոշակի խմբերի « բացահայտ» տարբերություններն են, որ արտահայտվում են նրանց արտաքինում ու վարվելաձևերում (Чернокожева 2009: 105) 0 Սա չի նշանակում, թե նշված հասարակական խտրականությունը բնորոշ է միայն ԵՄ-ին. վերջինս հանդիպում է առանց բացառության բոլոր այն հասարակություններում,

որոնց բնորոշ է բազմաէթնիկ հասարակական կազմություն։

Սակայն հասարակական ոլորտում արված հարցումները, որ կատարվեցին նույն 2007 թ. վերջին, և նվիրված էին հատուկ միջ-մշակութային երկխոսության թեմային, բա-ցահայտեցին, որ ԵՄ-ի բնակչության ճընշող մեծամասնությունը համոզված է, որ միջմ-շակութային երկխոսությունը և բազմազգությունը ծառայում է իրենց երկրների մշակույթի հարստացմանը (Чернокожева 2009: 106)0

Նկարագրված իրողությունը միայն Եվրոպային վերագրվող առանձնահատկություն չէ, այն բնորոշ է գործնականում գրեթե բոլոր պետություններին։ Ըստ էության' ներ-հասարակական խտրականությունը ինքնին ոչ թե պատճառ, այլ հետևանք է, ուստի չի կարելի այն դիտարկել միջմշակութային երկխոսության մյուս տարրերից կտրված ու անկախ։

Համաշխարհային գլոբալացման ժամանակակից միտումներով պայմանավորված մարտահրավերները բոլոր պետություններին էլ այս կամ այն կերպ պարտադրում են միջէթնիկական շփումների ու հաղորդակցական կապերի ակտիվացում, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ընդհանուր մշակութային դաշտի ձևավորման։ Բայց այս միտումը վերագրել միայն մեր ժամանակաշրջանին այնքան էլ արդարացված չէ, վերջ ի վերջո բոլոր ժամանակներում էլ մո-

նոէթնիկ պետությունները հազվադեպ երե-

38

վույթներ են եղել: «Մարդկության պատմությանը գործնականում հայտնի չեն ազգային իմաստով մաքուր (մոնոէթնիկ) պետություններ» (Тульчинский 2002: 378)0 Այն, որ Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետության նմուշ, նույնպես արդարացված չէ, քանզի, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում հայերը ճնշող մեծամասնություն են կազմում, միևնույն է, մեր երկրում նույնպես առկա են ազգային, էթնիկական, կրոնական փոքրամասնություններ, և հետևաբար, Հայաստանին նույնպես բնորոշ են ներհասարակական միջմշակութային երկխոսության այնպիսի տարրեր, ինչպիսիք առկա են նաև այլ պետություններում։ Սակայն, քանի որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ապրում է Հայաստանի սահմաններից դուրս, և Հայաստանի հանրապետությունը այս կամ այն կերպ (պետական և ոչ պետական կառույցների միջոցով, անհատական կամ խմբային տարատեսակ ազդեցությունների շնորհիվ) ազդում, կամ գոնե փորձում է ազդել սփյուռքում ապրող իր հայրենակիցների ազգային ինքնագիտակցության պահպանման գործընթացի վրա, մենք պարտավոր ենք ամրագրել, որ միջ-մշակութային երկխոսության տարրերը հայագիտական մտքին պետք է որ հետաքրքրի ոչ այնքան «ներ-», որքան «արտա-» հասարակական գործառույթների հստակեցման ու ճշգրտման տեսանկյունից։

Չնայած, որ բազմազգությունը միայն մեր ժամանակներին յուրահատուկ իրողություն չէ, վերջ ի վերջո, բոլոր ժամանակներին էլ բնորոշ է եղել ազգերի ու մշակույթների փոխազդեցությունն ու փոխներթափանցումը, բայց և այնպես, հնարավոր չէ աչքա-թող անել այն հանգամանքը, որ 21-րդ դարում այս երևույթին վերագրվող մասշտաբները հասել են ահռելի չափերի։ Դա ինչ-

որ չափով բացատրվում է նաև ժամանակակից շփման ու հաղորդակցման միջոցների աննախադեպ հնարավորություններով։

Վերադառնալով միջմշակութային երկխոսության առանձնահատկությունների վերլուծությանը, ամրագրենք, որ բազմազգ հասարակության շրջանակներում այլ ազգերի ու էթնիկ խմբերի հետ շփվելու և հարաբերվելու բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններ են ստեղծվում, ինչը նպաստավոր դաշտ է ապահովում սեփական և այլ ազգային խմբերի միջև տարբերությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման համար, և իհարկե, ձևավորում ու կայանում են միջմշակու-թային հաղորդակցման համար անհրաժեշտ հմտություններ։ Այստեղ հարկավոր է վերապահում անել, և հստակեցնել մեր վերաբերմունքը տարբեր միջավայրերում ազգային-էթնիկ խմբի ինքնանույնականացման առանձնահատկություններին։ «Անհատների մոտ, որոնք ապրում են էթնիկական առանձնահատկություններով իրենցից խիստ տարբերվող միջավայրում, էթնիկական ինքնա-նույնականացումը դրսևորվում է առավել հզոր ձևերով, այն դեպքում, երբ մշակութային առումով իրենց ավելի մոտ հասարակության շրջանակներում սեփական էթնոսի գիտակցումը կենսական կարևոր հիմ-նախնդրի չի վերածվում» (Гуриева 2008: 131)0 Բայց և այնպես, չի կարելի մոռանալ, որ բազմազգ հասարակական կառույցներում, նույնիսկ եթե գործ ունենք վերջինիս « նպաստավոր» դրսևորումների հետ, միշտ էլ առկա է լարվածության որոշակի չափաքանակ։ Սա չի նշանակում, որ լարվածությունը պետք է անպայման արտահայտվի միջէթնիկական կոնֆլիկտներով, վերջ ի վերջո այն կարող է և գոյություն ունենալ « ծխացող» ձևով, այսինքն, այն տարբերա-

կով, երբ այլ մշակույթի կրողների առկայությունը հասարակության ներսում ընկալվում է որպես հասարակական բախումների կամ հիմնախնդիրների թաքնված, պոտենցիալ աղբյուր։

Միջմշակութային երկխոսության մեխանիզմների վերաբերյալ մեր վերլուծությունը հանգեցնում է ազգային ինքնագիտակցության որպես առանձնահատուկ բաղադ-

ռ ռ

րիչի, առանձնացմանը։ Ինչու և ինչո վ է այն առանձնանում միջմշակութային երկխոսության մյուս գործոններից։

• Նախ. բազմազգ հասարակական խմբին ինտեգրվելու ճանապարհին անհատը կամա, թե ակամա (թե իր, թե ուրիշների կողմից) ընկալվում է որպես կոնկրետ էթնիկ-ազգային խմբի ներկայացուցիչ։ Ինչպես գրում է Ն.Վ. Իսակովան. «Հենց էթնիկական գոյաձևի շրջանակներում է, որ մարդը առավել ամբողջությամբ է դրսևորում իր սոցիալ-մշակութային էությունը» (Исакова 2008: 27)0 Այլ կերպ ասած, ինչպիսին էլ լինի միջավայրը, մարդն ինքնաիրացվում, ինքնադրսևոր-վում է հատկապես իր ազգային-էթնի-կական առանձնահատկությունների շրջանակներում։

• Ապա. հիմնվելով այն պնդման վրա, որ առանց ինքնագիտակցության չկա էթնիկական խումբ, տրամաբանական է հենց այն համարել էթնիկ խմբի կարևորագույն առանձնահատուկ բնութագրիչ (Сикевич 1993: 99)0 Եվ հետևաբար, ազգային ինքնագիտակցություն էլ ներկայանում է որպես բազմազգ հասարակության շրջանակներում տվյալ ազգի «այցեքարտ»0

Էթնիկ խումբը ինքն իրեն նունականաց-նում, ինքնահաստատում է, և հետևաբար

ռ

այլոց, և ինչու՞ ոչ, նաև իր համար ամրագ-

րում է սեփական ինքնագիտակցության իմաստավորումը շնորհիվ այն հանգամանքի, որ հնարավորություն ունի «հակադրվե-լու»0 Այլ կերպ ասած, էթնոսի ինքնագիտակցության հիմքը կազմում է այլ խմբերից տարբերվելու, նրանց հակադրվելու, և այդ տարբերությունների հիման վրա արդեն էթնոսի « ներսում» նմանությունների և ընդհանրությունների գիտակցման միջոցով յուրահատուկ մի տարաբաժանման առաջադրումը, որը կարճ կարելի է բնութագրել, որպես առանձնացում ընդհանուր, անհամեմատ ավելի մեծ խմբից «նրանցից»: Խոսքն այստեղ գնում է մնացյալ ողջ մարդկության մասին։ Համապատասխանաբար, մյուս խումբը արդեն գիտակցվում և ընկալվում է որպես «մենք», «մերոնք»:

Այս վերլուծության շրջանակներում խնդիր չունենալով հստակեցնել էթնիկ ինքնագիտակցություն և ազգային ինքնագիտակցություն հասկացությունների տարբերությունները, մեր ուշադրությունը կկենտ-րոնացնենք միայն դրանց ընդհանրությունների վրա։ Էթնոհոգեբաններն ասում են, որ ազգային ինքնագիտակցությունը պաշտպանում է անձին անորոշությունից, ներկայանալով որպես կայուն կառուցվածք, որը կապված է մշակութային փորձի յուրացման և սոցիալականացման հետ։ Բայց այս գործընթացը միակողմանի, միատարր ու միասեռ ուղղվածություն չունի։ Բախվելով տարբեր մշակութային դաշտերի, էթնիկ մշակութային միջավայրերի խառնարաններում ազգային ինքնագիտակցությունն ինքը ենթարկվում է փոփոխությունների։ Քանի որ բոլոր նորույթները, բոլոր արժեքները, որ էթնոսը կարող է փոխառել միջմշակութային շփումների ժամանակ, անցնում են յուրահատուկ պրիզմայի միջով, կարելի է նույնիսկ ասել, «գրաքննության են ենթարկվում» (Лурье

1997: 387)0 Սրանից ամենևին էլ չի բխում, որ դրանք մերժվում են, և ընդհանրապես չեն ընդունվում էթնիկ ինքնագիտակցության կողմից, պարզապես աշխատում է յուրահատուկ մի համակարգ, որը հետաքրքիր ճկունություն է հաղորդում միջմշակութային երկխոսության արդյունքում հնարավոր փոխառությունների մեխանիզմին։ Հայ իրականության մեջ ազգային ինքնագիտակցության փոխակերպումների տրամաբանությունը ապահովվում է սփյուռքի հետ հայրենիքի ունեցած սերտ կապերով, ինչն արտահայտվում է նաև աշխատանքային միգրացիայի և տարատեսակ ծրագրերի շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի տարբեր էթնոմշակութային միջավայրերում ամենատարբեր փոխակերպումների ենթակա ազգային ինքնագիտակցությունը պահպանի իր հարաբերական կայունությունը։

Քննարկվող խնդրի շրջանակներում հետաքրքիր լույսի ներքո է ներկայանում նաև միջմշակութային երկխոսության շրջանակներում հաճախ իր արտահայտությունը գտնող էթնիկ կարծրատիպերի հարցը։ Գաղտնիք չէ, որ զանգվածային լրատվամիջոցների, գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրականության, կենցաղային մակարդակի ասեկոսեների ու քննարկումների, ինչպես նաև մի շարք այլ գործոնների ազդեցության շնորհիվ այս կամ այն հասարակության շրջանակներում ձևավորվում, ապա նաև կարծրանում են այս կամ այն էթնոսի, գերէթնոսի կամ ազգի մասին որոշակի պատկերացումներ։ Ինչ խոսք, այդ կարծրա-տիպերի ձևավորման վրա որոշակի ազդեցություն են թողնում նաև այսպես կոչված ինքնակարծրատիպերը տվյալ ազգի, կամ

էթնոսի իր իսկ մասին ունեցած կարծրատի-պային պատկերացումները, որոնք ազգային-էթնիկական ինքնագիտակցության անբաժանելի տարրեր են հանդիսանում։ Միջմշա-կութային երկխոսության ցանկացած դրսևորման ժամանակ նշված կարծրատի-պերը վերածվում են բուն հաղորդակցման գործընթացը կառավարող և ուղղորդող անմիջական գործոնների։ Երբեմն այդ կարծրա-տիպերը այնքան ազդեցիկ ու հզոր ենթա-տեքստ են ստանում, որ քաղաքական շահարկումների ու քննարկումների առարկա են դառնում։ Հիշենք թեկուզ Իրանի հինգերորդ նախագահ Մ.Խաթամիի ուղերձը արևմուտքին չվերաբերվել բոլոր մուսուլմաններին իբրև ծայրահեղ մոլեռանդների և նրա առաջարկը' անվստահությանը, թշնամանքին ու ատելությանը հակադրել «քաղաքակրթությունների երկխոսությունը» (Хатами 2000)0

Ամփոփելով վերը շարադրվածը' կարելի է եզրակացնել, որ միջմշակութային երկխոսությունը, լինելով աշխարհի գլոբալ էթնիկ պատկերի փոփոխման հզորագույն զենք, ինքն իր հերթին անմիջական կախվածության մեջ է սեփական բաղադրիչներից, որոնց շարքում ազգային ինքնագիտակցությունը առանձնանում է և' իր կարևորությամբ, և' իր դերով ու նշանակությամբ։ Ուստի, ցանկացած հետազոտություն, որն ուղղված է միջմշակութային երկխոսության այս կամ այն դրսևորման բացահայտմանը, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի վերջինիս կարևորագույն բաղադրիչներից մեկի ազգային ինքնագիտակցության գործոնի վերլուծությանը։

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Чернокожева, Э. (2009) «Межкультурный диалог: Концепты и практические шаги». Научно-теоретический журнал «Общество. Среда. Развитие» («TERRAHUMANA») №1(10), изд. «Астерион».

2. Тульчинский, Г.Л. (2002). Постчеловеческая персонология. Новые перспективы свабоды и рациональности. СПб.изд. «Алетейя».

3. Гуриева, С.Д. (2008). Установка и межэтнические отношения. СПб.изд. «Нес-тор-История».

4. Исакова, Н.В. (2008). «Моделирующие возможности гуманитарного знания: Культурно-антропологическая модель жизнедеятельности человека».// Фунда-

ментальные проблемы культурологии. В 4 томах, Том II: Историческая культурология. /Отв. Ред. Спивак Д.Л./ СПб.изд. «Алетейя».

5. Сикевич, З.В. (1993). Социология и психология национальных отношений. СПб. изд. «В.А.Михайлова».

6. Лурье, С.В. (1997). Исорическая этнология. Москва, изд. «Аспект Пресс».

7. Хатами, С.М. (2000) «Текст выступления на заседании оон, посвещенному диалогу цивилизаций». Нью-Йорк/ http://iran.ru/rus/knigakhatami.php/.

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՇՈՏ

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՏՈՒՄ

ԱՄՓՈՓՈՒՄ

Ժամանակակից աշխարհը թևակոխել է զարգացման մի այնպիսի փուլ, որը ենթադրում է մարդկանց և հասարակությունների մակարդակով շփումների նոր հարթություն: Դա անխուսափելիորեն հանգեցնում է միջմշակութային շփումների առումով աննախադեպ փոփոխությունների և, հետևաբար, պահանջում է նոր մոտեցումներ մշակութային տարբեր համակարգերի կրողների միջև ինչպես կոնֆլիկտային, այնպես էլ խաղաղ փոխհամագոյակցության տարբերակների ուսումնասիրման ու վերլուծութ-

յան առումով: Գլոբալացման ժամանակակից միտումներով պայմանավորված

մարտահրավերները բոլոր պետություններին էլ պարտադրում են միջէթնիկական շփումների ու հաղորդակցական կապերի ակտիվացում, ինչը հանգեցնում է ընդհանուր մշակութային դաշտի ձևավորման: Բազմազգ հասարակության շրջանակներում այլ ազգերի ու էթնիկ խմբերի հետ շփվելու և հարաբերվելու բազմաթիվ ու բազմապիսի հնարավորություններ են ստեղծվում, ինչը նպաստավոր դաշտ է ապահովում ազգային

խմբերի միջև տարբերությունների ու առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման համար' ձևավորելով միջմշակութային հաղորդակցման համար անհրաժեշտ հմտություններ: Անխուսափելիորեն միջմշակութային փոխշփման կարևոր գործոնի է վերածվում ազգային ինքնագիտակցությունը, որը միջմշակութային երկխոսության մյուս գործոններից առանձնանում է նրանով, որ, մի կողմից բազմազգ հասարակական միջավայրին ինտեգրվելու ճանապարհին անհատը կամա

թե ակամա (թե իր, թե ուրիշների կողմից) ընկալվում է որպես կոնկրետ էթնիկ-ազգա-յին խմբի ներկայացուցիչ: Իսկ մյուս կողմից ազգային ինքնագիտակցությունն է, որ առավել հստակ ու զգալի կերպով է տարբերում ու առանձնացնում մշակութային երկխոսության կողմերին:

Հանգուցային հասկացություններ.

ազգային ինքնագիտակցություն, ազգ, էթնոս, բազմազգություն, մոնոէթնիկ, միջմշակու-թային երկխոսություն:

GEVORGYAN ASHOT

FEATURES OF CROSS-CULTURAL DIALOGUE IN THE CONTEXT OF THE PROBLEM OF NATIONAL SELF-CONSCIOUSNESS

SUMMARY

The modern world has reached a stage of development which implies a new level of communication between people, and between societies. This has led humanity to unprecedented changes in the area of intercultural communication, and therefore requires new approaches in relation to the investigation and analysis of coexistence phenomena (such as conflict and peace), carries of different cultural systems. Challenges posted by modern trends of globalization, are imposing to all the states the activation of inter-ethnic relations and communication, and this leads to the formation of a common cultural environment. In multiethnic societies reveals a variety of opportunities to communicate with different people, which provides good ground for knowledge about the differences and features, as their own ethnic group and other ethnic groups,

and of course, are formed and developed the skills of intercultural communication. An important factor of this cross-cultural communication is becoming a national or ethnic self-consciousness, which differs from the other elements of intercultural dialogue, by the fact that on the one hand - on the way to the integration of multiethnic society, the individual consciously or unconsciously (for himself and others) is perceived as a member of a concrete ethnic group. On the other hand - national self-consciousness most strongly and more clearly distinguishes from each other the sides of cross-cultural dialogue.

Key concepts: National self-identity, nation, ethnic groups, multinationality, mono-ethnic, inter-cultural dialogue.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.